PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրտս դողում է



Fansheta
30.11.2007, 15:32
Դու անցյալում ես...
Գուցե թե այնպես, ինչպես այն աստղը...
Այս խավար ժամին
Երկնքում պայլող պայծառ աստղի պես
Դու անցյալում ես..

Գուցե, ով գիտե???
Աստղը այլևս... այլևս չկա
Եվ միայն լույսն է
Նրա երբեմնի գոյության վկա...

Լսում ես? հոգիս
Ականջ արա, տես
Սիրտս դողում է
Խելագար, անտես...
Ականջ արա, տեեես
Ես....... Սիրում եմ քեզ...

Dayana
30.11.2007, 16:26
Լավն էր, ինձ դուր եկավ :)

Bergmann
30.11.2007, 19:23
Լավն էր..

9aliq
30.11.2007, 19:42
լավն ԷՐ սիՐտս իսկական դողաց

lili-4
30.11.2007, 20:02
Ապրես, գեղեցիկ էր, սպասում եմ նոր ստեղծագործությունների:)

Սերխիո
30.11.2007, 23:13
չհաշված կետադրական բացթողումները:B, լավն էր,մանավանդ վերջը հոգեհարազատ էր:(

Ուլուանա
30.11.2007, 23:54
Վատ չէր։ ;) Դողն իրոք զգացվում էր։ :)
Բայց Պետրոսը ճիշտ նկատեց կետադրական նշանների գրեթե բացակայությունը... Հատկապես առաջին տան մեջ դրա անհրաժեշտությունը հաստատ զգացվում է։

Մեկ էլ սա.

Գուցե, ով գիտե???
Աստղը այլևս... այլևս չկա
Եվ միայն լույսն է
Նրա երբեմնի գոյության վկա...
Այստեղ, ըստ երևույթին, իմաստը փոքր–ինչ զոհաբերվել է հանգին, :P քանի որ ավելի ճիշտ կլիներ գրել ոչ թե «վկա», այլ «վկան»։ Ես ինքս հանգերին մեծ նշանակություն եմ տալիս, բայց հանգերն իմաստի հաշվին կառուցելը հաստատ սխալ եմ համարում։ Համ էլ սա այնպիսի դեպք է, որ «ն» ավելացնելու դեպքում էլ հնչողությունը չի տուժում։ ;) Հանգն էլի պահպանվում է որոշ չափով։

Fansheta
05.03.2008, 10:03
Գարուն է, մեկն այն հազարավոր գարուններից, որ ժպիտ է բերում, որ սկիզբ է նոր կյանքի…
Գարուն է, իսկ ես վախենում եմ: Շուրջս ծաղկունք է, իսկ ես դեռ ձմեռ եմ բուրում, այն էլ ձմռան սկիզբ…
Կարծես սառցապատ լինեմ, կարծես ցուրտ է դրսում… Եվ միայն ներսից մի հրաբուխ ուզում է հալեցնել…
…Եվ ներսումս առվակի կարկաչ եմ լսում… Սառցի տակ գլորվող առվակի զնգոց…
Եվ կարծես նստած լինեմ պատվանդանին… Գարուն անտառի սառցե դղյակում…
…Բայց առվակի զնգոցը ժպիտ է բերում, գարնանային մի ժպիտ, որ վեր է ամեն տառապանքից…
…Եվ ես գարնան հետ … Եվ անէացած … Ես արդեն չկամ… Ես քո գարունն եմ ու… Քոնն եմ հավերժ…

Dayana
05.03.2008, 10:13
հարգելի Fansheta :) դուք կարծում եմ մի քիչ չարաշահում եք "..." բազմակետերը, որոնք իրականում ավելի նման են մտքի թաքցնելու, իսկ դա լավ չէ, ավելի համարձակ լինել է պետք։ Հասկանում ու գիտակցում եմ, որ երբ ինչ-որ բան գրում եք, զգում եք դա ու ոչինչ չեք ցանկանում փոփոխել, բայց ուզում եմ որպես ակումային ընկեր խորհուրդ տալ, ավելի համարձակ դառնալ ու բոլոր բազմակետերի փոխարեն ասեք այն ինչ զգում եք։
Ներողություն եմ խնդրում եթե կնեղացնի գրածս :) ու սպասում եմ ձեր մյուս փոսթերին։ ;)

Hripsimee
05.03.2008, 18:22
Դու անցյալում ես...
Գուցե թե այնպես, ինչպես այն աստղը...
Այս խավար ժամին
Երկնքում պայլող պայծառ աստղի պես
Դու անցյալում ես..

Գուցե, ով գիտե???
Աստղը այլևս... այլևս չկա
Եվ միայն լույսն է
Նրա երբեմնի գոյության վկա...

Լսում ես? հոգիս
Ականջ արա, տես
Սիրտս դողում է
Խելագար, անտես...
Ականջ արա, տեեես
Ես....... Սիրում եմ քեզ...

Սիրուն էր ու ոչ շաբլոն::)