PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավազակապետության տարեգրությունը



Marduk
30.11.2007, 14:32
Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ գտնվել է Կենտրոն թաղապետարանի հաշվեկշռին։


Երեւի բոլորն էլ հիշում են, որ այն տարիներին Կենտրոնի համայնքապետը կարկառուն հհշական Արարատ Զուրաբյանն էր։ Նշված շինությունը կադաստրում թաղապետարանի անունով է գրանցվել 2001թ. հուլիսի 11-ին, իսկ 20 օր չանցած օտարվել (վաճառվել) «Կանանց համահայկական միությանը»՝ ի դեմս նշված միության ղեկավար Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի (նախկին նախագահի կնոջ)։ Այս փաստն արդեն իսկ հուշում է, որ թաղապետարանը շտապել է կադաստրում շինության փաստաթղթային ձեւակերպումներն ապահովելով այն «ապրանքային տեսքի» բերել հենց վաճառքի գործարքն իրականացնելու համար։

Կարծում ենք, դժվար չէ հասկանալ այն հարցի պատասխանը, թե Վարդանանց 5ա հասցեում գտնվող այդ շինությունն ինչո՞ւ է վաճառվել հենց «Կանանց համահայկական միությանը»՝ այն պարագայում, երբ Հայաստանում հասարակական կազմակերպությունների, այդ թվում` նաեւ տարածքի կարիք ունեցող կազմակերպությունների պակաս չկար։ Այլ կերպ ասած, կվաճառվե՞ր արդյոք, եթե այդ միության ղեկավարը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը չլիներ, ավելի ճիշտ, նա չլիներ Լ.Տեր-Պետրոսյանի կինը։

Ավելին. թաղապետարանի եւ «Կանանց համահայկական միության» միջեւ 2001թ. օգոստոսի 30-ին կնքված պայմանագրով գույքը վերջինիս է վաճառվել ընդամենը 5 927 800 դրամով։ Այդ գումարը, որ (12 000 դոլար էլ չէր) մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող եւ 202,65 քմ մակերես ունեցող շինության համար ծիծաղելիորեն չնչին է նույնիսկ այն ժամանակվա գների պայմաններում։ Ընդ որում, նշված գումարից միանվագ վճարվել է 2 մլն 74730 դրամը, իսկ մնացած գումարը, համաձայն սահմանված ժամանակացույցի, հավասար չափաբաժիններով պետք է վճարվեր 2002-2006թթ. ընթացքում։ Վերը նշվածն էլ ավելի հասկանալի է դառնում, եթե նկատի ունենանք, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը տվյալ գործարքով, թերեւս ի սկզբանե, նպատակ է ունեցել շինությունը ձեռք բերել ոչ թե «Կանանց համահայկական միության», այլ հենց իր եւ իր ամուսնու համար։

Այն, որ միությունը, որպես հասարակական կազմակերպություն, տարածքի կարիք չի ունեցել, վկայում է առքուվաճառքը կադաստրում գրանցելուց ընդամենը 2 ամիս անց «Կանանց համահայկական միության» համակարգող խորհրդի 12.11.2001թ. նիստի թիվ 5 արձանագրությունը։ Դրանով որոշվել է 202,65 քմ մակերեսով տարածքը թաղապետարանից ձեռք բերած գնով օտարել (վաճառել) Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին։ Որոշվել է ու... վաճառվել։ Պայմանագիրը կնքվել է 2001թ. դեկտեմբերի 12-ին, իսկ 8 օր անց հիշյալ գույքի նկատմամբ գրանցվել է Լյուդմիլա եւ Լեւոն Տեր-Պետրոսյանների իրավունքը որպես համասեփականատերերի։

Հետագայում, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա, նշված գույքը բաժանվել է երկու մասի (57,4 քմ եւ 145,25 քմ) եւ 2002թ. հոկտեմբերի 10-ին գրանցվել կադաստրում։ Դրանից հետո, հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն, 145,25 քմ մակերեսով տարածքը 2003թ. հուլիսի 17-ին կնքված վարձակալության պայմանագրով, 20 ամիս ժամկետով, ամսական 1180 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վարձավճարով տրվել է «Յումակս» ՍՊԸ-ին վարձակալության։ Կադաստրում վարձակալության իրավունքը գրանցվել է 2003թ. հուլիսի 21-ին, սակայն հետագայում, 20 ամիս հետո էլ նշված իրավունքի դադարման վերաբերյալ փաստաթղթեր ու դիմում չի ներկայացվել։ Տվյալ գործարքից առնվազն 20 ամսվա ընթացքում Տեր-Պետրոսյանները ստացել են 23600 դոլարին համարժեք դրամ։

Պարապ չի թողնվել նաեւ մյուս՝ 57,4 քմ մակերեսով տարածքը։ 2003թ. հոկտեմբերի 7-ին կնքված վարձակալության պայմանագրով այն 2 տարի ժամկետով, ամսական 142,500 դրամ վարձավճարով տրվել է քաղ. Աննա Հարությունյանին։ Ավելի քան 18 ամիս անց, 14.04.2005թ. կողմերի միջեւ կնքված համաձայնագրով վերը նշված պայմանագրի գործողությունը դադարել է, այդ ընթացքում Տեր-Պետրոսյանները ստացել են 2 565 000 դրամ վարձավճար։

Նույն տարածքը 2005թ. մայիսի 2-ին կնքված վարձակալության պայմանագրով 1 տարի ժամկետով, ամսական 20 000 դրամ վարձավճարով տրվել է «Արկոկոմպյուտերթրեյդինգ» ՍՊԸ-ին։ 2005թ. հոկտեմբերի 19-ին կնքված համաձայնագրի հիման վրա նշված ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը դադարել է։

Այս վերջին պայմանագրով նախատեսված վարձավճարի խիստ փոքր չափը, անշուշտ, կասկածի տեղիք է տալիս եւ առաջացնում ձեւական լինելու տպավորություն։ Փաստն այն է, որ հենց նույն տարածքը դրանից կարճ ժամանակ առաջ 142 500 դրամով է վարձակալության տրված եղել (այն էլ 2 տարով), իսկ հիշյալ ՍՊԸ-ին՝ ընդամենը 20 000 դրամով եւ 1 տարով, երբ կարճաժամկետ գործարքների դեպքում վարձավճարը սովորաբար ավելի բարձր է լինում։ Տարօրինակ է նաեւ այն, որ պայմանագրով նախատեսված ժամկետի դեռ կեսն էլ չլրացած, հիշյալ ՍՊԸ-ն կամովին համաձայնել է հրաժարվել նշված տարածքը «ջրի գնով» (մոտ 50 դոլարով) վարձակալելուց։

Սակայն փաստաթուղթը փաստաթուղթ է, եւ ընդունենք, թե Տեր-Պետրոսյանները նշված պայմանագրի գործողության 5 ամսում, ընդհանուր առմամբ, ստացել են ընդամենը 100 000 դրամ։ Այսպիսով վերոհիշյալ գործարքներից Տեր-Պետրոսյաններն, ընդհանուր առմամբ, ստացել են առնվազն 2 665 000 դրամ եւ 23 600 դոլարին համարժեք գումար։ Հիշյալ շինության 145,25 քմ մակերեսով տարածքը հետագայում նույնպես տրվել է վարձակալության. 2006թ. մարտ-ապրիլ ամիսներին Լ.Տեր-Պետրոսյանի որդու (Դավիթ Տեր-Պետրոսյանի) կողմից այն վարձակալության է տրվել «Նյու Սպորտս» ՍՊԸ-ին, որը Հայաստանում ներկայացնում է «Պումա» եւ «Դիադոռա» ապրանքանիշերը։ Ընկերության կողմից տարածքի վարձակալությունը դադարեցվել է 19 ամիս անց՝ այս ամսվա սկզբին։

Ներկայումս մյուս՝ 57,57 քմ մակերեսով տարածքում գործում է «Ռուդիի խաղալիքները» ՍՊԸ-ի խաղալիքների խանութը, սակայն տարածքի վարձակալության վերաբերյալ անշարժ գույքի կադաստրի Կենտրոն ստորաբաժանումում պայմանագիր չկա։ Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե վերջին երկու գործարքի արդյունքում Տեր-Պետրոսյանները որքան վարձավճար են ստացել։

Հետաքրքիր է, իսկ Տեր-Պետրոսյանները գույքի վարձակալությունից ստացած եկամուտներից վճարե՞լ են ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկերը... Մեր այս հարցն ուղղված է նաեւ հարկային պետական ծառայությանը։

Ի դեպ, այս առնչությամբ կասկածները դարձան լուրջ, երբ ծանոթացանք հետեւյալ փաստին։ Հարկային մարմնում 1994 թվականից հաշվառված «Կանանց համահայկական միությունը» մինչ օրս ներկայացված հաշվետվություններում որեւէ շրջանառություն (այդ թվում` նաեւ անշարժ գույքի առքուվաճառք) ցույց չի տվել, ինչը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի կողմից օրենսդրությունն արհամարհելու պերճախոս վկայությունն է։

Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ

http://www.armtown.com/news/am/has/20071127/208168213/

Ինչպես գիտեք Լևոնը բնութագրեց այսօրվա համակարգը որպես Ավազակապետություն: Իրականությանը մոտ բնութագրում, և այդպես էլ պետք է լիներ, քանի որ հենց ինքն է եղել այդ Ավազակապետության հիմնադիրը ու կնքահայրը:

Առաջարկում եմ այս թեմայում հավաքել Ավազակապետության հիմնադրմնան ու կայացմանը վերաբերվող փաստեր ու նյութեր: Մի հատ նորից վերհիշենք, փող փոխելը 1993-ին, արմենթելյան արկածները, մազութը, լույսը և այլ գերշահավետ գործարքները: Կազմեք Ավազակապետության տարեգրությունը:

Այս մի նյութը վերաբերվում է ավազակապետության կնքամոր ունեցվացքին:

REAL_ist
30.11.2007, 14:55
միատ հլը նայեք ինչ գումարներից եք խոսում իրանց մասին, ու չեք խոսում այժմյան իշխանությունների մասին, որորնք արդեն միլյոնատեր են շուտվանից դառել մեր հաշվին

Marduk
30.11.2007, 15:02
Մեծ գումարներ էլ կան, սա ուղղակի որպես նախաբան էր: Իսկ այսօրվա իշխանություններին ոչ ոք չի պաշտպանում: Այսօրվա իշխանությունները անում են այն ինչ իրենց պատգամել է ավազակապետության հիմնադիրը: Թալանեք, կեղծեք, միևնույն է էս հայ ժողովուրդը կուլ կտա, կների կմարսի... շատ բարի ու հանդուրժող ժողովուրդ է....

REAL_ist
30.11.2007, 15:04
ձեր բերած օրինակի նման պաշտոնի չարաշահումներ առկա են աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ ամենազարգացած

Kheranyan
30.11.2007, 15:11
Համաձայն եմ, մեծ գումարներ էլ կան, բայց դրանք դժվար կարողանաս համեմատել այսօրվա իշխանավորների, նույնիսկ հայտարարգրված ունեցվածքի հետ, էլ չեմ ասում չհայտարարագրվածը, իսկ այն, որ ասյօր ՀՀ-ում չկա գրեթե 1 քառակուսի սանտիմետր տարածք, որում իրենց բաժինը չունենա բոլորիս հայտնի զույգը, դրա մասին ինչ կասես, միթե դա կարելի է համեմատել ինչ որ 202,65 քմ տարածքի հետ, որը հավասար է Հյուսիսային պողոտայի 3 սենյականոց բնակարանի տարածքին, և որ այդ ամբողջ պողոտան իր բոլոր քառակուսի սանտիմետրերով նույնպես պատկանում է նրանց::think

Marduk
30.11.2007, 15:26
ձեր բերած օրինակի նման պաշտոնի չարաշահումներ առկա են աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ ամենազարգացած

Դա սյօրվա իշխանությունների տրամաբանությունն է, որը ասում է թե լիակատար դեմոկրատի չկա ոչ մի տեղ դրա համար էլ մեր մոտ էլ այն դեռ երկար թերի կմնա:


միթե դա կարելի է համեմատել ինչ որ 202,65 քմ տարածքի հետ, որը հավասար է Հյուսիսային պողոտայի 3 սենյականոց բնակարանի տարածքին
Հյուսիսային պողոտան նոր է կառուցված, և նա երկնքից նվեր չի, ինչպես սովետական միությունից ժառանգված բազմաթիվ գործարաններ, տարածքներ, շինություններ, հաստոցներ, և այլ բարիքներ, որոնց ստեղծման վրա ՀՀՇ-ական վերնախավը ոչ մի լումա չեր ծախսել, ի տարբերություն հյուսիսային պողոտա կառուցողների:
Բոլոր դեպքերում, երևի դժվար է հասկացվում դրա համար նորից կրկնեմ, ներկաները ու նախկինները օրգանապես կապված են իրար հետ: Երբ Լևոնը հեռացավ Քոչարյանը նրա կապիտալին ձեռք չտվեց, նպաստեց նրան որ կոծկվի մազութի գործը, և չթողեց որպեսզի լինի «նախկինների» քաղաքական գնահատականը:
Այսինքն այն որ առ այսօր ՀՀՇ-ականները վայելում են իրենց թալանածը դա Քոչարյանի ու Սերժի շնորհիվ է: Այդ իսկ պատճառով էլ մինչ այսօր մամուլում չնայած ընդհանուր ձևակերպումներին «ալան-թալանի» տարիներ և այլն, մինչ այժմ չի եղել հստակ նյութերի ու փաստերի հրապարակում:
Հիմա կարծում եմ որ ժամանակն է եկել այդ բոլորը նորից վերլուծելու, որովհետև հնարավոր չէ ազատվել այսօրվա ավազակապետությունից առանց իմանալու նրա հիմնադրման ստույգ պատմությունը:

Artgeo
30.11.2007, 15:31
Մի հատ նորից վերհիշենք, փող փոխելը 1993-ին,
Պիտի ռուբլը մնար, Ռուսաստանի ֆորպոստ դառնալը ավելի դյուր կլիներ...

արմենթելյան արկածները,
ԼօԼ, երկրի վարչապետ իսկ հետո նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերը ուրիշին խնդրում եմ չվերագրել։

մազութը,
Այս հարցի շուրջ նույնիսկ դատ է եղել, որում ոչինչ չի ապացուցվել։ Գործը կասեցված է մեղադրանքների անհիմն լինելու պատճառով։

լույսը
1992-1994 թվականներին պատերազմ էր։

և այլ գերշահավետ գործարքները:
Օրինակ հրադադար կնքելը :)

REAL_ist
30.11.2007, 15:31
Դա սյօրվա իշխանությունների տրամաբանությունն է, որը ասում է թե լիակատար դեմոկրատի չկա ոչ մի տեղ դրա համար էլ մեր մոտ էլ այն դեռ երկար թերի կմնա:
ճիշտա չկա ու չի էլ կարա լինի, բայց թալանին էլ չափ կա, ուղղակի չեմ հասկանում ետ օրինակի իմաստը որ գրել են, գոնե միքիչ լուրջ բան գրվեր, թե չե ծիծաղալուա նման թվերից խոսալը, յուրաքանչյուր պաշտոնյա էլ ետքան, դրանից մի 2 անգամ շատ էլ յուրացնումա, ետ մինիմում

Marduk
30.11.2007, 15:49
Պիտի ռուբլը մնար, Ռուսաստանի ֆորպոստ դառնալը ավելի դյուր կլիներ...

Չէ, ռուբլու գոտուց ՊԵՏՔ է շուտ դուրս գար, ինչպես դա արեցին բազմաթիվ նորանկախ երկրներ որոնք ապահովեցին իրենց ժողովրդին սնանկացումից: Հայաստանը անկախացել էր 1991-ին և երկու տարուց ավել անկախություն պոռացողները Հայաստանը պահեցին ռուբլու գոտում, որտեղ էլ որ Հայաստանը արնաքամ եղավ, ի շահ մի շարք անձնավորությունների որոնք այդ ընթացքում յուրացրին խնայդրամարկղերում եղած ՄԻԼԼԻԱՐԴՆԵՐԸ:


ԼօԼ, երկրի վարչապետ իսկ հետո նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերը ուրիշին խնդրում եմ չվերագրել։
Վարչապետ էր Լևոնի օրոք, բացի դրանից Արմենթելի թալանը կատարվել է երկու փուլով: Առաջին փուլի ժամանակ Քոչարյանը դեռ Հայաստանում վարչապետ չեր: Դրա մանրամասներին դեռ կանդրադառնանք:


Այս հարցի շուրջ նույնիսկ դատ է եղել, որում ոչինչ չի ապացուցվել։ Գործը կասեցված է մեղադրանքների անհիմն լինելու պատճառով։

Դատ չի եղել: Դատախազությունում գործը փակվել է, ասում են Քոչարյանի հրահանգով:


1992-1994 թվականներին պատերազմ էր։
Պատերազմը ու շրջափակումը սկսվել էր արդեն 1990-ից: Թե երևի Շահումյանում պատերազմ չէր: Ինչևէ այն փաստը որ Էներգետիկ տեռոռի սկիզբը աստղաբաշխական ճշգրտությամբ համընկնում է Շուշիի ազատագրման հետ ցույց է տալիս, որ Էներգետիկ տեռոռի իմաստը հենց հայ ազգի ազատարար ոգու կոտրումն էր:


Օրինակ հրադադար կնքելը
Հրադադար կնքելը հենց այն պահին երբ Ադրբեջանցիները խուճապահար փախնում էին Շահումյանից, Եվլախից, ու նույնիսկ Գանձակից: