PDA

Դիտել ողջ տարբերակը : Մնաս բարով 2007



Լեո
30.11.2007, 14:26
Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև 2007 թվականի ավարտը, երբ մենք կասենք. "Ընդմիշտ մնաս բարով 2007":
Առաջարկում եմ խոսել 2007-ի ձեռքբերումների մասին (և անձնական, և ընդհանուր):
Օրինակ` ես 2007-ին հասկացա, թե ինչքան թանկ արժեն ժամանակն ու ազատությունը, ու ես դա համարում եմ մեծ ձեռքբերում ինձ համար:
Իսկ ընդհանուր ձեռքբերումներից կառանձնացնեմ Հայաստանի Շախմատի Հավաքականի հաղթանակը Թուրինի օլիմպիադայում:

Դուք ինչպիսի ձեռքբերումներ ունեք???

Dayana
30.11.2007, 15:13
Դուք ինչպիսի ձեռքբերումներ ունեք???

Իմ ամենամեծ ձեռքբերումը դիպլոմս էր :D որ չհասկացա թե ոնց ստացա , մեկ հիշում եմ ընդունելության համար էի պարապում , մեկ էկ հոպ :o ու դիպլոմ ։ Իսկ լուջ եթե լինենք այնքան բաներ եմ ձեռք բերել այս տարի ։ օրինակ ակումբը :love ակումբցիները /մի մասը դեռևս/ ։ Անպայման նոր աշխարհայացք , ավելի շուտ նրա փոփոխություն ու մեծացում ։

Janita Hero
20.12.2007, 18:04
Ես էլ հենց երեկ ետ մասին էի մտածում, կարգին տարի էլ իմ համար:
Անչափ օրհնված էի:
1. Նոտբուկ գնեցի իմ իսկ միջոցներով
2.փոխեցի աշխատանքս 180 աստիճանով և հիմա շատ ուրախ եմ այդ առթիվ
3.Ծանոփացա ակումբին, մասնավորապես վերոգրառում արած անդամներին:
4.Հասկացա, որ համարձակությունն է ամենաուժեղը, այն ուժեղ է անգամ գիտելիքից………


Ապրի Լեո-ն: Ուրախ են նաև ձեզ համար Դայան ու Լեո:

Թող որ գալիք տարում էլ ավելի բաներ հասկանանք ու գնահատենք կյանքը…………

Lapterik
20.12.2007, 19:26
2007 լավն էր էլի, մնացած բոլոր տարիների նման, մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ: Տարվա էրկրորդ կէսին րիսկով աղջիկ էի դառել, նենց բաներ արեցի, որ կյանքում չէի մտածի, որ կանեմ (տեսնես ում մտքով ինչ անցավ էս պահին :D) Էս տարվա վերջին վերջապես ծանոթացա...:love Էս տարի հերթական անգամ հասկացա, թե ինչ արագ է թռչում այս անիծյալ խենթ ժամանակը:( Հասա արդեն 4-րդ կուրս, լավ չի էլի, հեսա կավարտեմ, չեմ ուզում :cry2
Ակումբը էս տարի չեմ ձեռք բերել, էնպես որ չեմ նշում: Մի խոսքով հիշելու բաներ կան: ԿԱնցնի էս տարին էլ, հաջորդը կգա նույն ձևով, էէէխ...

Ծով
20.12.2007, 23:11
Իրականում դու հզոր տարի ես, եթե մի երկու բան չհաշվեմ:)
Օրացույցիս պատվավոր տեղը քեզ. ես տարվա վերջում ամեն ինչ հասցրի;)
ու դեռ կհասցնեմ, չմտածե՛ս...
Ապրե՛ս, որ խոզություն չարեցիր ու ինձ իմ ներդրած ուժերի չափով շատ բան վերադարձրիր։
Շնորհակալ եմ քեզ;):oy:love...
Գնաս բարով, բայց քեզ հաստատ չեմ մոռանա:oy:D..2007 ջաաաաաաաաաան:love

Ուլուանա
21.12.2007, 06:33
2007 թվականը երևի մինչև հիմա ապրածս կյանքի ամենանշանակալից տարին է։ :) Արմատական փոփոխությունների տարի էր ինձ համար.
1. Ամուսնացա։ :love
2. Կյանքումս առաջին անգամ մեկնեցի արտասահման, ընդ որում կյանքումս առաջին անգամ սկսեցի ապրել ոչ Հայաստանում։ :o :unsure
3. Ինչպես և նախորդ մի քանի տարիները, այս տարին էլ մի շարք հաճելի ու հետաքրքիր ծանոթությունների ու մի քանի շատ լավ ընկերների ձեռքբերման տարի էր։ :)

Vive L'Armenie
21.12.2007, 14:29
Մնաս բարով մեր հին և լավ ընկեր 2007 թիվ...:bye Դու իմ մեջ միշտ լավ հիշողություններ կարթնացնես...:love
Ինձ համար Դու հետաքրքիր, արկածներով և անակնկալներով լի էիր, կարծում եմ մի քիչ էլ 7 թիվն էր, այն միշտ ինձ հաջողություն է բերել... Իմ սիրած թիվն է :love
Դու իմ ամենա-ամենա տարին էիր... Ես Քեզ շատ սիրեցի 2007...:love

1) 3 երկար ու ձիգ տարիներից հետո վերջապես վերադարձա Հայրենիք :love
2) Ամբողջ տարին հարսանիքների մեջ էի լոոոոոոլ :hands
3) Ծանոթությունս Ակումբի հետ :love, նոր և ամենակարևորը լավ ընկերների ձեռքբերում :love, որոնք կողքիս են թե՛ տխրությանս և թե՛ ուրախությանս պահերին... Շնորհակալ եմ ;)
4) Վերջապես մուտք գործեցի աշխատանքի ասպարեզ :8
5) Համարձակություն ձեռք բերեցի, շնորհիվ Ակումբի՝ ակումբցիների :kiss
6) Հասկացա, որ կյանքն այնքան էլ միապաղաղ չէ...:ok
7) Չեմ ասի...:oy (Վերջինը գեթ, մնա ինձ հետ :P)

Հ.Գ. Սմայլիկները չարաշահեցի....:oy, բայց դրանք սրտիցս էին բխում, և չէի կարող ուղղակի գրել, պիտի ներկայացնեի այդ հուզումներս գոնե սմայլիկների տեսքով... ինչքան էլ փորձես տառերի կամ բառերի միջոցով ներկայացնել ասածդ կամ զգացածդ, միևնույն է սմայլիկների տեղը չէն տա... երբեմն ուղղակի այդ 1 սմայլիկը կարող է մի ամբողջ նախադասություն պարունակել...
Դե լավ չերկարացնեմ, կներեք, որ չարաշահեցի...:oy

Goga
29.12.2007, 00:54
Մնաս բարով, թերևս ճիշտ է, ժամանակն առաջ է գնում, բայց երբեք չեմ մոռանա այն ամենը ինչ կատարվեց այս տարի՝ ուրախություններ, հիասթափություններ, ժպտուն, երբեմն էլ թախծոտ աչքեր, համառ պայքար, մեծ համարձակություն, ամեն ինչ քեզ պատկանելու մեծ զգացողության վայելում:)
Վերջապես ստացա չորս տարիների արդյունքը՝ դիպլոմ, ձեռք բերեցի իսկական ընկերներ, ունեցա աշխատանք:hands
Հ.Գ.Խոզն իմ հանդեպ խոզություն չարեց:love;)

Լէգնա
29.12.2007, 10:13
Մնաս բարյա~վ, ախպերս :friends:
Դու ինձ հետ վարվեցիր այնպես, ինչպես` Ես քեզ հետ: :kiss
Տվեցիր, Խլեցիր, :acute
Գտա, Կորցրի:tease

Բայց հո հոգիս ավելի մեծացավ ու հարստացավ: :P
Քո սիրելի Խոզուկ` Լէգնա :love

rostrix
29.12.2007, 10:18
Իրոք որ իրադարձություններով լի տարի էր… ստացա մագիստրոսի կոչում, ընդունվեցի աշխատանքի, ամուսնացա, մեկնեցի Շվեդիա, Արաբական էմիրություններ, Իսպանիա… շարունակե՞մ…

Egern.net
30.12.2007, 12:18
այսօր մտածում էի ակումբում այսպիսի թեմա բացել, մեկ էլ տեսնեմ` արդեն կա !
Իրոք, ամեն մի ժամանակամիջոց ամփոփելը կարևոր է, սկսած օրվանից մինչև կիսամյակ, տարի, ուսումնական տարի և այլն: Հիմա շատ հարմար առիթ է ամփոփելու համար....

Շաաատ հագեցած տարի էր: Տեղի ունեցան լիիիիքը բաներ, որ նույնիսկ թվարկելը դժվար է: Անձնական հարցերում... էն ամենաանձնական հարցերում ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց :) Նոր ընկերներ` լիիիքը... կարելի է ասել` նոր շրջապատներ: Ակումբի հետ այս տարի չեմ ծանոթացել, բայց բազմաթիվ նոր ակումբցիների հետ եմ ծանոթացել: Մի խոսքով` շատ լավ էր:

Ինտերնետային հարցերում եղան բազմաթիվ հետաքրքիր նորություններ, բազմաթիվ նոր բաներ սովորեցի, ստեղծեցինք նոր սայթեր, թարմացրեցինք հները, նոր համագործակցություններ և այլն: Մի խոսքով, էլի, շատ լավ էր :)

Ուսումնական հարցերում - բարեհաջող ավարտեցի 9րդ դասարանը, հետո` 11-ի առաջին կիսամյակը :))
Այս տարի սկսեցի մեծ տեմպով պարապել ընդունելության քննությունների համար, ու դրա ամենամեծ օգուտը եղավ այն, որ սկսեցի չափազանց թանկ գնահատել ժամանակը: (վերջերս շատ ուրախացա, երբ հիշեցի, որ 2008-ի փետրվարը 29 օր է :lol: ):

Ամեն դեպքում շատ հետաքրքիր տարի էր 2007-ը: Մնաս բարով, 2007 :)

Adam
30.12.2007, 14:05
Սիրով մնաս բարով եմ ասում 2007 թվականին, որովհետև այն ինձ համար հեչ լավ տարի չէր բոլոր առումներով: Իսկ գալիք տարուց մեծ մեծ սպասելիքներ ունեմ: էխ... Աստված տա :)

Sunny Stream
30.12.2007, 14:29
Շաաատ լավ տարի էր... :)
Չգիտեմ, ինքնահաստատում կոչեմ, թե ինչ, բայց արդեն շատ ավելի վստահ եմ ինձ զգում կյանքում, էս մեծ աշխարհում... Մեծացա... Շատ... Մի կողմից լավ է,մյուսից` տխուր... :(
Շատ-շատ գիտելիքներ ու փորձ ու ինձ համար հեղինակություն հանդիսացող մարդկանց դրական գնահատական ձեռք բերեցի մասնագիտականիս ասպարեզում ու արդեն մասնագիտությանս մեջ էլ եմ ինձ բավականին վստահ զգում ու հասկանում, որ չեմ սխալվել ընտրությանս մեջ... (ինչն էլ երևի նպաստեց ըդնհանուր ինքնավստահությանը)....(չեմ կարող չգրել շնորհակալություն Internews-ին) :):
Չէի ուզում, բայց ի վերջո սկսեցի մարդկանց տարբերակել լավի-վատի... չնայած միշտ էլ տեղը թողնում եմ լավը տեսնելու: Հասկացա, որ կամքի ուժը իսկապես շատ հզոր զենք է ու ամոթ է այն վայր դնելը... Ակումբը շատ սիրեցի, բայց դեռ չեմ հասցրել Ընկերներ ձեռք բերել այստեղ... իսկ կյանքում հասցրեցի... Սկսեցի մոտենալ երազանքիս իրականացմանը` ֆրանսերեն եմ սովորում... :love
Չգիտեմ... Բայց այս տարին մի ամուր հիմք կլինի հետագայի ինչ-որ նոր փուլի համար... Այս տարվա ձեռքբերումներիս արդյունքները երևի հետո կերևան ու ամեն լավ արդյունքի հետ կասեմ, շնորհակալություն 2007-ին...
շատ-շատ բաներ են փոխվել 2007-ի ընթացքում, բայց ամեանշանակալիները երևի սրանք էին... օ՜ֆ, մեծացա... :think
Մնաս բարով 2007 ջան, գնա ու օրինակ ծառայիր նոր եկողներին, որպեսզի մարդիկ շարունակեն լավը դառնալ...

Script
30.12.2007, 15:34
Հաճույքով հրաժեշտ եմ տալիս 2007-ին ու մեծ ակնկալիքներով սպասում եմ 2008-ին: 2007-ը ավելի շատ տարավ քան տվեց,հուսամ բալանսի պահպանման համար 2008-ը ավելի շատ կտա:Սպասում եմ 2008,արի::)

Դեկադա
30.12.2007, 17:21
Նշանավոր տարի էր.
1. Ես դարձա ակումբցի, որը օգնում է ինձ էլ ավելի ինքնավստահ դառնալու ճանապարհին
2.10 տարի ընդմիջումից հետո վերջապես տեսա եղբորս
3.Ինչ ունեի դեռ անցած տարի կորցրեցի այս տարի
4.Ցավոք կորցրեցի նաև ինձ համար հետաքրքիր մի անձնավորության

Cassiopeia
30.12.2007, 19:34
2007.....
Չէ, ոչ ոք չի կարող համոզել, թե 2007-ը ավելի լավն է կամ ավելի վատը, քան անցյալ տարիները: Յուրաքանչյուր տարի իր լավի հետ ունի վատն էլ: Կասեմ, որ 2007-ին իրապես գտա ակումբը, սկսած 2007-ի առաջին օրերից: Գտա ոչ թե ֆորումը, այլ հենց ակումբ իր գաղափարակիներով, որոնց շաատ սիրեցի: 2007-ը հնարավորություն տվեց օգտակար լինել մարդկանց ու անօգ երեխաներին: 2007-ը ինձ կրկին անգամ համոզեց, որ վատը հարաբերական է ու այն կարելի է անտեսել լավի շողերի տակ…
Սիրում եմ ձեզ բոլորիդ...

Selene
31.12.2007, 18:25
2007-ն իմ համար բավականին հագեցած տարի էր` էմոցիոնալ առումով , չգիտեմ, որքանով է ճիշտ լավ կամ վատ համարել տարին, բայց 2007-ին երևի ամենաշատը ես ինձ բացահայտեցի իմ համար, քան նախորդ տարիներին:8:) Հասկացա, որ շատ ավելի ուժեղ ու հաստատակամ եմ, քան կարող էի պատկերացնել, հասկացա, որ կան մարդիկ, ովքեր իրոք ինձ ընդունում եմ հենց այնպիսին, ինչպիսին ես կամ՝ իմ բոլոր թերություններով ու առավելություններով, ու իրականում ճանաչեցի մարդկանց, ում ընկերակցությամբ ինձ շատ վստահ, հանգիստ ու ուրախ եմ զգում:love
Մնաս բարով, 2007, մնաս բարով, վարդագույն խոզուկ :bye
Թող արժանի հետնորդ լինի առնետը, իրենից ավելի շատ ակնկալիքներ ունեմ:oy:roll

Արամ
31.12.2007, 18:27
2007-ին հասկացա որ ջրիկ սատկում եմ:

Mari
31.12.2007, 19:53
Ավարտական աշխատանք՝ 2007-թ-ն ու Մարին

Տարվա առաջին գլխում ամփոփվել են մի շարք իրադարձություններ: Թերևս դրանցից առաջինը ծանոթությունն էր անծանոթ-ծանոթի հետ: Ների՛ր, կոպիտ եմ վարվել/գրառումներիս տողատակերը հասկացել ես, գիտեմ/: Տեսնու՞մ ես ներողություն խնդրել էլ գիտեմ: Շնորհակալ եմ քեզ միայն մի բանի համար. եթե չլինեիր դու, երբեք ինձ համար չէի բացահայտի Ակումբը: Տարվա մեջ շրջադարձային կարելի է համարել այդ օրը, երբ գտա Ակումբը: Երեխեք, շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին, ձեզ բոլորիդ: Չեք պատկերացնի՝ որքան եք փոխել ինձ: Դարձա համարձակ, մտքերս բարձրաձայն հանգիստ արտահայտում եմ, արդեն նույնիսկ սեմինարներ եմ պատասխանում/առաջ ամբիոնի մոտ գնալը ինձ համար Սիբիր գնալուն համարժեք էր/: Կարևորը՝ սկսեցի առավել շատ կարդալ ու առավել հետևողականորեն ուշադրություն դարձնել շուրջս կատարվող ամեն ինչին: Բառեր չեմ գտնում: Սրանք սրտից բխած բառեր են, սիրում եմ բոլորիդ. :love միշտ եղեք այսպիսին, ինչպիսին կաք:
Տարվա երկրորդ գլխում՝ ընդունվեցի մագիստրատուրա: Սա թերևս կարելի է կոչել հաղթանակ՝ անարդարության դեմ. ավելի ճիշտ, գիտելիքի հաղթանակը անարդարության դեմ: Շնորհակալ եմ Ակումբ՝ այն հավատի համար, որ տվեցիր ինձ: Հետո, արդեն աշխատում եմ/մի քանի օր առաջ երկրորդ աշխատավարձս ստացա/:
Եզրափակում. տարին հաջող էր, հաղթանակի տարի էր 2007-ը: թերթում եմ էջը, նոր մաքուր մի էջ.
Ամեն ինչ նորից,
Նոր մաքուր էջից...

StrangeLittleGirl
31.12.2007, 20:07
Մի քանի օր շարունակ օրագրիս մեջ գրում էի այս տարվա մասին… փորձեմ մի քանի բառով էլ ձեզ հետ կիսվել:
Չեմ կարող ասել. լավն էր, թե վատը 2007-ը: Ծայրահեղությունների, վերելքների ու վայրէջքների, գլխապտույտների տարի էր…
Իմ ձեռքբերումները.
1. Բեղմնավոր գրիչ եմ ունեցել, շատ եմ գրել
2. Մեն-մենակ Ամստերդամ եմ գնացել ու մենակությունս վայելել… Երբեք չեմ մոռանա այդ ամիսը
3. Լույս է տեսել մի գիրք, որի հեղինակներից մեկը ես եմ
4. Ձեռք եմ բերել բազմաթիվ նոր ու թանկ ընկերներ, սովորել եմ գնահատել այն ընկերներիս, որոնք իսկապես ինձ սիրում են, ինձնով հետաքրքրվում են
5. Հասկացել եմ, որ չարժե տանջվել, որ գնահատականի արժանանաս այնպիսի մարդկանց կողմից, որոնք դրա մտադրությունը չունեն
6. Հասկացել եմ, որ ինձնից լավ մարդ չկա… ինձնից վատն էլ

StrangeLittleGirl
31.12.2007, 20:37
Հա՛, մի բան մոռացա ավելացնել: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր 2007-ը լավ տարի դարձրին ինձ համար՝ Աստծո գլխավորությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց, ովքեր 2007-ը վատը դարձրին ինձ համար՝ իմ գլխավորությամբ…