PDA

Դիտել ողջ տարբերակը : «Վախ հանել» հասկացությունը

Adam
30.11.2007, 14:21
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին: Հավատու՞մ եք: Երբևէ գնացե՞լ եք վախ հանողի մոտ: Եվ ինձ հետաքրքիր է իմանալ այսպես ասած «վախ հանողը» ո՞ր վախն է հանում: Այն վախը, որ հանկարծակիի ես գալիս ու վախենու՞մ ես, թե՞ ապագայի նկատմամբ ունեցած վախը, օրինակ՝ «կարողա՞ սենց լինի... կարողա՞ նենց լինի և այլն...»: Եվ հետաքրքիր է իմանալ, թե ովքե՞ր են էդ վախ հանողները: :)

lulu
30.11.2007, 14:38
Չեմ գնացել ,բայց անպայման պետք է գնամ ,լավ վախեցած եմ :
Ճիշտն ասած մի քանի անգամ տեսել եմ նենց անկապ բաներ են անւմ ու ասում են որ վախս հանելա :hands, կարողա և ճիշտ են ասում չգիտեմ :think
բայց որ լավ վախեցած եմ դա բաստա:oy

Ariadna
30.11.2007, 14:46
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին: Հավատու՞մ եք: Երբևէ գնացե՞լ եք վախ հանողի մոտ: Եվ ինձ հետաքրքիր է իմանալ այսպես ասած «վախ հանողը» ո՞ր վախն է հանում: Այն վախը, որ հանկարծակիի ես գալիս ու վախենու՞մ ես, թե՞ ապագայի նկատմամբ ունեցած վախը, օրինակ՝ «կարողա՞ սենց լինի... կարողա՞ նենց լինի և այլն...»: Եվ հետաքրքիր է իմանալ, թե ովքե՞ր են էդ վախ հանողները: :)

Ես ինքս չեմ գնացել վախ հանողի մոտ, բայց հավատում եմ, որ օգնում են։ Միգուցե գնալուց մարդ արդեն ինքն իրեն տրամադրում է, և ավելի շատ էստեղ այդ գործոնն է աշխատում, քան կոնկրետ հանողի կախարդությունները, բայց ամեն դեպքում, հավատում եմ որ շատ–շատերը հենց այդպես են ազատվում իրենց վախերից։ Բնական է, որ դա չի վերաբերում ապագայի նկատմամբ վախին, էս դեպքում, եթե հատկապես արդեն խորացած պրոցես է, պետք է որ հոգեբանը կամ հոգեթերապևտը օգնեն, իսկ վախ հանողը կամ «վախ քաշողը», ինչպես ընդունված է կոչել նրանց, ավելի շատ օգնում է եթե կոնկրետ ինչ որ բանից վախեցել եք։

Dayana
30.11.2007, 14:55
Վայ էդ նենց կայֆ արարողությունա ։ Մեր մոտ մի կին կա , Սեդա տատիկը , ինքը բոլոր "վախեցածների" գլխին Նարեկ է կարդում ։ Ամեն անգամ երբ ինչ-որ մեկը վախեցած է լինում, տատիկս ուղեկցում է Սեդա տատիկի մոտ , ու ես նրանց հետ եմ , որպես առաջին վախկոտ :D ու միշտ նստում եմ այդ խորհրդավոր սենյակում ու մի 10-15 րոպե հանգստանում , քանի որ լույս չի վառվում այնտեղ , այլ միան մոմեր ։ Իսկ դուրս գալուց անմիջապես հետո սկսում եմ սրամտել , թե իբր ինձ աչքով էին տվել , իսկ Սեդա տատիկը այդ աչքը հանեց ։ Զգուշացեք Սեդա տատիկին կասեմ ձեր աչքերը կհանի :D Չնայած մեծերը բարկանւմ են ինձ վրա ։ Իսկապես Նարեկացին կարող է օգնել մարդուն , սակայն դա կարելի է տանն էլ անել , կամ ուղղակի եկեղեցի գնալ ու աղոթել ։ Որովհետև եթե ինչ-որ միջոց լիներ վախ հանելու , ապա առաջինն իմ վախը կհանեին ։ Ես ամեն ինչից վախում եմ , առավել ևս մթությունից ու ինչպես նշել եմ Ֆոբիաների էջում , այն չի անցնի , քանի դեռ ես չեմ կարողանում պայքարել ինքս իմ դեմ ։

Աթեիստ
30.11.2007, 14:59
Մարդու մարմնական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան գիտակցականը:
Նման "բժիշկները" ընդամենը օգնում են անջատել գիտակցությունը և ղեկը հանձնել ենթագիտակցությանը:

Նույն բանը կարելի է անել ինքնուրույն, աուտոտրենինգի (ինքնաներշնչման) օգնությամբ:

Grieg
30.11.2007, 15:16
Եեթ մարդկանց մոտ ստացվում ա վախ առաջցնել ապա պետք է որ հանել ել ստացվի :)

մի անգամ տուն եի գնում մեր մուտքի մոտ տեսա որ շունս իջնում է մուտքի աստիճաներով, տրամաբանորեն պետք է մի քանի վարկյանից հետո նաև եղբայրս իջներ, որոշեցի վախեցնել։Պախկվեցի մուտքի դռան մոտ, մութ էր ոչինչ չեր երևում և ահա լսվումեն ոտնաձայներ..ես շունչս հավաքում եմ .. դուրս եմ թռնում ու ինչքան ուժ ունեմ գոռում եմ.. :goblin :tease ու մեկել հասկանում որ դիմացինս ոչ թե եղբայրս է այլ ինչ որ անծանոթ երիտասարդ աղջիկ :scare .. դրանից հետո էլ նման բան չեմ արել :tomato :oy

Dayana
30.11.2007, 15:23

Վայ Վարդան :o դու էլ ես տենց չարաճճիություննր անում :acute Բա հետո այդ աղջկը շա՞տ վախեցավ , քեզ քիչ թե շատ ճանաչելով պատկերացնում եմ թե ինչքան վատ ես զգացել , բայց ասեմ մեկ-մեկ կարելի է , բայց շատ մեկ-մեկ :D ;)

Second Chance
03.12.2007, 17:54
Ես ոչմեկի խորհուրդ չէի տա, որ այդպիսի քայլի դիմի գնա վախ հանողի/չափողի մոտ, այդ մարդիկ նույն թուղթուգիր անող, բախտ բացող փակողներն են հետևապես լավ է նրանցից հեռու մնալ :ok ավելի լավ է մտնենք եկեղեցի խնդրեք աղոթել ձեր վախի համար…

Vive L'Armenie
04.12.2007, 02:00
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին: Հավատու՞մ եք: Երբևէ գնացե՞լ եք վախ հանողի մոտ: Եվ ինձ հետաքրքիր է իմանալ այսպես ասած «վախ հանողը» ո՞ր վախն է հանում: Այն վախը, որ հանկարծակիի ես գալիս ու վախենու՞մ ես, թե՞ ապագայի նկատմամբ ունեցած վախը, օրինակ՝ «կարողա՞ սենց լինի... կարողա՞ նենց լինի և այլն...»: Եվ հետաքրքիր է իմանալ, թե ովքե՞ր են էդ վախ հանողները: :)

լոոոոոոոլ կարելի է ասել, կարելի է նաև չասել (հեսա կ հասկանաք թե ինչի՞:unsure), որ չեմ հավատում այդ վախ հանելու հասկացությանը, բայց որ ճիշտն ասեմ մի ժամանակ շա՜տ ուժեղ հավատում էի, բայց ոչ հիմա...:nea շա՜տ անգամ են փորձել վախը հանել մեջիցս, բայց դե զգում եմ, որ ապարդյուն ժամանակ եմ կորցրել, այնքա՜ն էլ հավատով էի գնում այդպիսի մարդկանց մոտ :8 որ ասեմ չեմ հավատացել, դրա համար էլ վրես լավ ազդեցություն չի թողել սուտ կլինի, դե էլ ի՞նչ մտածեմ :mda, բայց դե ամեն դեպքում չեմ կարողանում ինձ համոզել, որ այդ վախ հանողները սուտ մարդիկ են, երևի... չգիտեմ այսքանից հետո ոչ մի եզրակացության չեմ եկել:8, մեջս մութ է մնացել դեռ այդ տարօրինակ, անհասկանալի, որոշ մարդկանց համար՝ պարզ երևույթը...:8

Ջուզեպե Բալզամո
04.12.2007, 03:29
Երևացող աշխարհն ունի իր օրենքներն ու մոտեցեւմներն իրերին, աներևույթ աշխհարն էլ՝իր: Մատը փուշ մտած մարդը գնում է բժշկի(երևացող աշխարհի աշխատող)
Աներևույթի աշխատող վախ հանողը(գրբացը,տերտերը…) չերևացող փուշն(վախ) է հանում:
Հարցն այն է թե որքան արհեստավարժ են աշխատողները և որքան ազնիվ…
Շառլատանների մի մեծ ոհմակ սնվում է և աներևութ,և երևացող աշխարհների միամիտների արունով…
Վախ հանելը՝ժողովրդի դրած անունն է մի շատ լուրջ պրոցեսի, որը մարդու կենսադաշտի( էլեկտրական,մագնիսական,ջերմային և այլ դաշտերի միասնական համակարգ) շեղման վերականգնումն է: Լրիվ ռեալ ու լուրջ գործ…

…եթե ինչ որ բան մտնում է,ուրեմն պետք է նաև դուրս գա… Իշուկ Իա

Երկնային
20.02.2008, 02:31
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին: Հավատու՞մ եք: Երբևէ գնացե՞լ եք վախ հանողի մոտ: Եվ ինձ հետաքրքիր է իմանալ այսպես ասած «վախ հանողը» ո՞ր վախն է հանում: Այն վախը, որ հանկարծակիի ես գալիս ու վախենու՞մ ես, թե՞ ապագայի նկատմամբ ունեցած վախը, օրինակ՝ «կարողա՞ սենց լինի... կարողա՞ նենց լինի և այլն...»: Եվ հետաքրքիր է իմանալ, թե ովքե՞ր են էդ վախ հանողները: :)

Չեմ հավատում… ասեմ` ինչու…
էստեղ այդքան մեծ դեր չունի հենց «վախ հանողը», նա պարզապես մարդուն օգնում է ինքն իրեն ներշնչել, որ իր «վախը» վերացնում են… իսկ ներշնչանքը ամենաուժեղ զենքն է, որ մարդ կարող է օգտագործել դիմացինի ու հենց ինքն իր դեմ…
դրա համար էլ «վախ հանողի» մոտից գնալուց զգում են, որ իրենց վախն անհետացել է… :)

Հ.Գ. մեր առօրյա կյանքում ինքներս շատ հաճախ ենթարկում ենք մեզ շրջապատողներին «անգիտակցված» ներշնչման, իսկ իրենք իրենց հերթին`մեզ…