PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերիալներ

NINOK
21.04.2006, 19:10
ինչ կարծիք ունեք սերիալների մասին ......??????? ինչ սերիալներ եք դիտել և դիտում......
ես այժմ դիտում եմ << мятежный дух>> երիտասարդական սերիալը..և իմ կարծիքով շատ լավ սերիալ է........:hands սերիալի գլխավոր դերերում է իրականում գոյություն ունեցող Արգենտինական մի խումբ << Erreway >>,,,ի միջայլոց նրանց երգերը լավն են.,.նաև <<հազարից մեկ>> դիտում եմ <<Արտասովոր Անաստասիա >>սերիալը........իսկ դուք????????????????:think

StrangeLittleGirl
21.04.2006, 20:35
Չեմ սիրում ցանկացած տեսակի սերիալ
Ես այդքան ժամանակ չունեմ, որ ամեն օր նույն ժամին հեռուստացույց միացնեմ :angry

kiki
21.04.2006, 22:10
Ճիշտն ասած մի ժամանակ, երբ ժամանակ ունեի , փորձում էի դիտել, բայց մի-քանի սերիա հետո նյարդային համակարգիս վրա սկսում էին ազդել...:(
մեկ-մեկ նայում եմ ռուսական սերիալները, որոնք ամենաշատը մի 10 սերիաից են , հետաքրքիր ու իմաստ կա մեջը: իմաստի բացակաըությունը մի քանի րոպե նայելուց հետո երևում է արդեն... մեծ հաճույքով նայել եմ "Բրիգադա" սերիալը, բայց 2-րդ անգամ էլ չկարողացա...վերջերս նորից կրկնեցին, քանի որ վաղուց չէի տեսել, կրկին նայեցի...

հաճույքով նայու էի նաև "ֆրենդս"-ը:hands : այ այս սերիալը շատ լավն է, ընդհանրապես սիրում եմ երբ հումոր կա, ու հետաքրքրություն, ու ամեն անգամ մի նորություն...որից չես հոգնի...հիմա Արմենիան ցույց է տալիս, բայց թարգմանությունը մի քիչ այլ է, ավելի հայաստանյան ոճի մեջ...ժամանկ չի լինում, նայում եմ երբ պատահում է...

իսկ մանկությունս անցել է "Առաջին համբույրները" և "Էլենն ու ընկերները" սերիալը նայելով...իմ սերնդակիցները հավանաբար հիշում են...այ << мятежный дух>>-ը նամն սերիալ է, իմ փոքր քույրերն են նայում, ամեն օր խնդրում են ինձ սայտը նրանց մտնել, ես ել չեմ բացում...հավես չունեմ:)

John
21.04.2006, 23:02
ընդհանրապես սերիալներ չեմ դիտում,հազարից մեկ <<Մեղքի գույնն>> եի նայում,են ել պրծավ,տենց ել վերջը չտեսա...:)

Սահակ
21.04.2006, 23:18
Ես ընդհանրապես հեռուստացույց չեմ նայում քանի որ ոչ մի ալիքի չեմ գրվել։ ԱՄՆ-ում հեռուստացույց նաելը փողով է։

kiki
21.04.2006, 23:42
ոչ մի ալիք???անգամ լուրեր չես լսում, կամ երաժշտական ալիքներ չես դիտում...???տխուր է...:(

Chuk
21.04.2006, 23:52
Առաջ շատ էի սիրում դեդեկտիվ սերիալներ դիտել: Հիմա ժամանակս չի հերիքում:
Նույնիսկ չգիտեմ, հիմա այդպիսի սերիալներ ցուցադրու՞մ են, թե՞ ոչ :think

Մասսագետ
22.04.2006, 00:37
Ժամանակին ես էլ էի նայում: Մեծ հաճույքով նայում էի "Պուարո"-ն, "Լեյտենանատ Կոլոմբո"-ն, "X-files"-ը, "Friends"-ը ու էլ չեմ հիշում, դե սրանք իմ սիրած սերիալներն էին, էնտեղ լիքը մանր-մունր էշություններ էլ եմ նայել, որոնք հիմա ուզած-չուզած նայում եմ, երբ լինում եմ տատիս տանը:

Ուլուանա
22.04.2006, 00:41
Իհարկե, կան։ Ես, օրինակ, նայում եմ «Մարշալ Ռոկա» իտալական սերիալը։ Շատ լավն է, հումորով։:)
Երբեմն ուրիշ սերիալներ էլ եմ նայում, չնայած որ մեծ մասամբ հիմարություն են...:oy

Վազգեն
22.04.2006, 02:40
Ես էլ ժամանակին «Դալլաս» սերիալն էի նայում։ Ոչ իմ ցանկությամբ։ Ուղղակի սերիալի ցուցադրման ժամերին ընտանիքով նստում էինք ճաշելու հեռուստացույցի առաջ։ Տնեցիքին մի քանիսնը Դալլաս էին նայում։ Սկզբում չէի բողոքում. դե մի քանի սիրունի դերասանուհիներ կային, հետո ես էլ վարաքվեցի :oy

Սահակ
22.04.2006, 04:15
ոչ մի ալիք???անգամ լուրեր չես լսում, կամ երաժշտական ալիքներ չես դիտում...???տխուր է...:(
Իրականում ես կարամ մեկ կամ երկու ալիք ձրի բռնեմ օդային անտենայով։ Բայց դրանք ել չեմ նայում։

Լուրերի և երաժշտության համար օգտագործում եմ ինտեռնետ։ Կինոները նայում եմ կամ թատրոնում կամ DVD-ներով։

DVD ասեցի ու ինքս հիշեցի, որ նաել եմ DVD-ներով ու շատ դուրս եկել է «Deadwood» սերիալը։

Վազգեն դու «Deadwood»-ը նաեցի՞ր։ PBS-ը նաեցի՞ր։

Վազգեն
22.04.2006, 08:54
DVD ասեցի ու ինքս հիշեցի, որ նաել եմ DVD-ներով ու շատ դուրս եկել է «Deadwood» սերիալը։

Վազգեն դու «Deadwood»-ը նաեցի՞ր։ PBS-ը նաեցի՞ր։

Չէ, Սահակ, դեռ «Deadwood»–ը չեմ նայել։ Ամառվա արձակուրդների ընթացքում երևի։

Իսկ այ PBS ալիքի «Հայոց Եղեռն» դոկումենտալ կինոն նայեցի։ Փաստորեն, մի քանի օր առաջ Ամերիկայում ցուցադրել են մեկ ժամանոց դոկումենտալ կինո Եղեռնի մասին ։ Բավականին հաջող էր ստացվել։ Այնտեղ խոսացրել էին Վ. Տատրյանին, Պիտեր Բալաքյանին, Սամանթա Փաուերին... Խոսացրեցին նաև երեք թուրք պատմաբանների, որոնք չէին ժխտում կատարվածը։ Մի անճոռնի դեմքով թուրք «պատմաբան» էլ կար, որը էլի իրանց թուրքական հեքիաթներն էր պատմում, բայց դե մինչև այդ ցույց տրված կադրերից հետո ակնհայտ երևում էր, որ ստերա փչում։ Իմ հետ միասին ամերիկացի ու իռլանդացի 2 ընկերներս էլ էին իմ հետ դիտում։ Իրանց համար ամենինչ հասկանալի էր։ Կարճ ասած, որպես արտասահմանցիների համար նախատեսված կինո, հաջող է ստացվել։

Bonita
22.04.2006, 13:51
Անչափ շատ եմ սիրում "мятежный дух"սերիալը..........երևի թե պատճառը կայանում է նրանում,
որ այն երիտասարդական է,գլխավոր հերոսները իմ հասակակիցներն են,այնտեղ հնչում են լավ
երգեր..............Իսկ ինչ վերաբերվում է "ֆրենդս"-ին,ասեմ,որ իմ կարծիքով թարգմանությունը
անհաջող էր և հետևաբար կրկնակի տհաճ էր այն նայելը :

Ուլուանա
22.04.2006, 18:13
Ես էլ ժամանակին «Դալլաս» սերիալն էի նայում։ Ոչ իմ ցանկությամբ։ Ուղղակի սերիալի ցուցադրման ժամերին ընտանիքով նստում էինք ճաշելու հեռուստացույցի առաջ։ Տնեցիքին մի քանիսնը Դալլաս էին նայում։ Սկզբում չէի բողոքում. դե մի քանի սիրուն դերասանուհիներ կային, հետո ես էլ վարաքվեցի :oy
«Դալլասը» ես էլ եմ նայել։:P
91-92 թվերից մինչև մոտավորապես 98 թիվը նայում էի «Սանտա Բարբարա» անվերջ սերիալը, կարելի է ասել՝ դրա հետ մեծացել եմ։ Արդեն հույս չունեի որ երբևէ կվերջանա։ Շատ էի սիրում էդ սերիալը, հետո ժամերը փոխվեցին, այդ ժամերին դասի էի, չէի կարողանում նայել։ Տենց էլ չիմացա, թե վերջը ինչ եղավ (զարմանալի է, բայց վերջ, այնուամենայնիվ, ունեցավ:D )։
Իսկ ընդհանրապես բազմաթիվ սերիալներ նայել եմ զուտ այն պարճառով, որ մայրս սկսել է նայել, ես էլ Վազգենի ասածի պես սկզբում ուզած-չուզած նայում էի, հետո էլ արդեն կախվածություն էր դառնում։ Այ, ամենաշատը էդ կախվածության համար չեմ սիրում սերիալները։

Հենո
23.04.2006, 10:45
ես հիմա սերիալ չեմ նայում, բայց սիրածս սերիալները եղել են «X-Files»-ը մեկ էլ «Psi Factor»-ը

Վազգեն
23.04.2006, 20:28
91-92 թվերից մինչև մոտավորապես 98 թիվը նայում էի «Սանտա Բարբարա» անվերջ սերիալը, կարելի է ասել՝ դրա հետ մեծացել եմ։ Արդեն հույս չունեի որ երբևէ կվերջանա։ Շատ էի սիրում էդ սերիալը, հետո ժամերը փոխվեցին, այդ ժամերին դասի էի, չէի կարողանում նայել։ Տենց էլ չիմացա, թե վերջը ինչ եղավ (զարմանալի է, բայց վերջ, այնուամենայնիվ, ունեցավ:D )։

«Սանտա Բարբարան» ել եմ նայել, բայց ոչ այդքան երկար :P Հիշում եմ ինձ միշտ շատ ջղայնացնում եր, երբ որ դերասաններին փոխոմ էին։Համբերությանս բաժակը լցվեց, երբ Մեյսոնի դերասանին փոխեցին։ Դրանից հետո էլ չէմ նայել։

kiki
23.04.2006, 20:42
«Դալլասը» ես էլ եմ նայել։:P
91-92 թվերից մինչև մոտավորապես 98 թիվը նայում էի «Սանտա Բարբարա» անվերջ սերիալը, կարելի է ասել՝ դրա հետ մեծացել եմ։ Արդեն հույս չունեի որ երբևէ կվերջանա։ Շատ էի սիրում էդ սերիալը, հետո ժամերը փոխվեցին, այդ ժամերին դասի էի, չէի կարողանում նայել։ Տենց էլ չիմացա, թե վերջը ինչ եղավ (զարմանալի է, բայց վերջ, այնուամենայնիվ, ունեցավ:D ):...
ես ել եմ Դալլասը նայել:) "Սանտա Բառբառան" մեր հարազատության մեջ բոլորը նայում էին, մի ամիս նայեցի, հոգնեցի...բայց դա վերջ ունեցավ վերջը թե չէ...???:D

kiki
23.04.2006, 20:55
ես հիմա սերիալ չեմ նայում, բայց սիրածս սերիալները եղել են «X-Files»-ը մեկ էլ «Psi Factor»-ը
սրանք էլ եմ նայել...այ նման սերիալների այն եմ սիրում, որ հաջորդ սերիան կախում չունի առաջինից, ու ամեն մեկը կարելի է դիտել որպես առանձին ֆիլմ...համ էլ իմաստ ու հետաքրքրություն ունի...
մեկ էլ փոքր ժամանակ մեծ հաձույքով նայել եմ "Детективное агентство "Лунный Свет"" սերիալը...Բրյուս Ուիլլիսը այն ժամանակ իմ սիրած դերասանն էր դարձել:)

Ուլուանա
23.04.2006, 21:06
«Սանտա Բարբարան» ել եմ նայել, բայց ոչ այդքան երկար :P Հիշում եմ ինձ միշտ շատ ջղայնացնում եր, երբ որ դերասաններին փոխոմ էին։Համբերությանս բաժակը լցվեց, երբ Մեյսոնի դերասանին փոխեցին։ Դրանից հետո էլ չէմ նայել։
Հա, ճիշտ է, ես էլ էի դրանից նյարդայնանում։ Ախր դրանից հերոսի կերպարն էլ էր մի տեսակ փոխվում։ Համենայնդեպս, ես լրիվ ուրիշ ձևով էի սկսում ընկալել տվյալ հերոսին։

John
08.05.2006, 10:25
Այսօր Արմենիա–ով նօր սերիալ է սկսվելու,փորձելու եմ մինչեվ վերջին սերիան նայեմ,եթե ստացվի,դա կլինի 1-ին դեպքը:)

Ուլուանա
09.05.2006, 10:06
Արմենիայի սերիալները նայելուց միշտ խուսափում եմ, որովհետև և՛ կրկնօրինակողներն են սարսափելի անորակ կրկնօրինակում, և՛ թարգմանություններն են ցածրորակ։ Կարծես փողոցից պատահաբար գտած մարդիկ լինեն կրկնօրինակողները։ Դրանց տհաճ ու անկիրթ ձայներից մարդ արդեն չի ուզում նայել տվյալ սերիալը։ Ճիշտ է, երկար դիտելուց հետո կարելի է որոշ չափով ընտելանալ, ինչպես որ մարդիկ ընտելանում են բազմաթիվ տհաճ ու բացասական երևույթների...

docart
13.06.2006, 02:11
սերիալ վերջին անգամ նայել եմ դպրոցական ժամանակ: Հետո էլ ընդհանրապես չնայեցի ու տանեցիներին էլ քիչ քիչ համոզեցի որ նրանք էլ չնայեն: Ի դեպ, ըստ ստատիստիկայի, սերիալներ ավելի շատ նայում են ինտելեկտուալ ցածր մակարդակի մարդիկ

Սյունիք
15.07.2006, 10:31
Ես սերիալներ չեմ սիրում, բայց էս վերջերս նայում էի « Տանգոյի ռիթմով» սերիալը, արտակարգ սերիալ էր,նայել ե՞ք: Մեկ էլ ահավոր դուրս գալիս ա «Վերվարածները» սերիալը, ախր շա՜տ լավն ա, է

Tatev
15.07.2006, 17:30
Ես էլ ժամանակին «Դալլաս» սերիալն էի նայում։ Ոչ իմ ցանկությամբ։ Ուղղակի սերիալի ցուցադրման ժամերին ընտանիքով նստում էինք ճաշելու հեռուստացույցի առաջ։ Տնեցիքին մի քանիսնը Դալլաս էին նայում։ Սկզբում չէի բողոքում. դե մի քանի սիրունի դերասանուհիներ կային, հետո ես էլ վարաքվեցի :oյ

Ես էդ սերիալը հիշում եմ, հավեսով նայում եի, իսկ հիմա զահլես գնում ա սերիալներից, մանավանդ ռուսական տապակություններից, նախ դերասանները ահավոր են խաղում, հետո ել իմաստը չեմ հասկանում.......Իսկ եթե պարապ-սարապ մերնելուց լինեմ ԿԼՈՆի ռոնալդինյոի մասնակցությամբ սերիան կնաեմ ու վերջ!!!!!

Tatev
15.07.2006, 17:40

Հա մեկ էլ դետեկտիվներ եմ շատ սիրում, "միս Մարպլ", "Պուարո" այ սրանք շատ եմ սիրում, բայց հիմա ապսոս ցույց չեն տալիս: ԴՎԴ չարում եմ ու խորացած նայում:Bա!

Lider2006
15.07.2006, 18:10
Սերիալներից զզվում եմ(ի նկատի ունեմ են սերիլները որոնք մի 250 սերիա են ու սախ իրար դավաչանում են) հավատացեք ետ բտացնումա մարդու ուխեխը: Ետ սերիալները պարապ տատիների համարա որ նստեն մուտքի մոտ ու պարապուտյունից սերիալներից խոսան: Չնայաց մեր քախաքական գորցիչները 1000 անգամ ավելի լավ սերիալ են:P Շատ եմ սիրում րուսական 10-15 սերիաանոցսերիալները որ իմաստ կա մեչը [zona, grozovie vorota, brigada]: Հայաստանում ինչկան 6-ից բարցր երեխա կա սախ որվա մեչ 2-5 հատ սերիալ են նայում ու ետքան ջամանակ իզուր կորչնմ ոչ մի բան չսոորելով:

Tatev
16.07.2006, 10:39

Համաձայն եմ!!!Սա "դառը" չշմարտուտյուն է!!!!!!!!!LOL!!!

Angelina
06.11.2006, 10:39
ինչ կարծիք ունեք սերիալների մասին ......??????? ինչ սերիալներ եք դիտել և դիտում......
ես այժմ դիտում եմ << мятежный дух>> երիտասարդական սերիալը..և իմ կարծիքով շատ լավ սերիալ է........:hands սերիալի գլխավոր դերերում է իրականում գոյություն ունեցող Արգենտինական մի խումբ << Erreway >>,,,ի միջայլոց նրանց երգերը լավն են.,.նաև <<հազարից մեկ>> դիտում եմ <<Արտասովոր Անաստասիա >>սերիալը........իսկ դուք????????????????:think
Կարծում եմ կան լավ սերիալներ… Կան նաև շատ վատերը: Բայց սերիալները նաև ունեն դաստիարակչական բնույթ:

Shushan
19.01.2007, 20:10
Չեմ սիրում սերիալներ: Իմ մեջ հետարքրություն չկա…:)

John
20.01.2007, 00:19
ստիպված նայում եմ Արմենիայով ցուցադրվող «Ամերիկա» սերիալը… վատը չի որպես սերիալ, բայց տեքսը կարդացողներից 2-ի ձենից զզվում եմ…

Lider2006
20.01.2007, 18:37
Կարծում եմ կան լավ սերիալներ… Կան նաև շատ վատերը: Բայց սերիալները նաև ունեն դաստիարակչական բնույթ:

Ըհը ճիշտ ես ասում: մանավանդ են երեխեքին ամնաշատ գրավող մասերը :o որ ինձ թվումա ետ պահերին գոնե ծնողները պիտի փոխեն ալիքը:

լավ կասես որնա դաստիրակչական մասը դրանցում՞:think

Մանե
20.01.2007, 20:04
Անչափ շատ եմ սիրում "мятежный дух"սերիալը..........երևի թե պատճառը կայանում է նրանում,
որ այն երիտասարդական է,գլխավոր հերոսները իմ հասակակիցներն են,այնտեղ հնչում են լավ
երգեր..............:
Համաձայն եմ.Իրոք որ լավ սերիալ էր.Երկու անգամ էլ նայել եմ,բայց երկրորդ անգամ եմ վերջը տեսել."мятежный дух"-THE BEST!!!!!!!!!!!!!!!!!!!:hands :hands :hands

Երվանդ
23.01.2007, 12:25
Կարծում եմ կան լավ սերիալներ… Կան նաև շատ վատերը: Բայց սերիալները նաև ունեն դաստիարակչական բնույթ:
Դաստիարակչականը քեֆս բերեց:D , ոնց կարա սերիալը դաստիարակչական բնույթ ունենա, եթե քարոզումա անբարոյականություն, նդեղ ինչքան գիտեմ սաղ իրար հետ սեքսով են զբաղվում, վերջում որ զույգի մոտ որ լավա ստացվել իրանքել ամուսնանում են:) , չնայած մարդա մի 12 երեխա ունեն արդեն տարբեր մարդկանցից, երեխեքնել նայում ու դաստիարակվում են:

Lider2006
23.01.2007, 16:34

հալալա դուրս շատ եկավ:hands

Ուլուանա
24.01.2007, 11:54
ստիպված նայում եմ Արմենիայով ցուցադրվող «Ամերիկա» սերիալը… վատը չի որպես սերիալ, բայց տեքսը կարդացողներից 2-ի ձենից զզվում եմ…
Արմենիայի ցույց տված բոլոր սերիալների ձայները նույնն են, ես էլ եմ զզվում։ :[ Նույնիսկ որ մի քանի վայրկյանով պատահաբար էդ ալիքն է լինում դրած, ու սերիալ է գնում էդ պահին, էնքան տհաճ է, որ միանգամից ալիքը փոխում եմ, որ հնարավորինս կարճ լսեմ էդ զզվելի ձայնը։ Դրանք Արմենիայի «ֆիրմեննի» ձայներն են։ :D

Black Insomnia
02.02.2007, 01:04
Ooooooooooooooooo~~~~~,ցնցող է:D բոլորը զզվում են էս նողկալի,անմակարդակ, գռեհիկ, հակադաստիարակչական, աննպատակ, անվերջ, մղձավանջային եվ ուղղակի ապուշ ու աներեվակայելի անիմաստ սերիալներից:[ բայց ինչու՞ են դրանք գնում առավոտից երեկո, ու ինչու՞ բոլորը գիտեն թե հատկապես ով է սերիալում ամենաապուշը.. առաջարկում եմ միանգամից խոստովանել, որ մեր հասարակությունը հիվանդ է էդ անգործությունից ու անկազմակերպ կյանքից ծագած դժվար, բայց այնուամենայնիվ բուժելի հիվանդությամբ..Գուցե որոշ մարդկանց ձգում է պարզությունը, դե .. դեմոկրատիան վատ բան չի..չբռնանանք..բայց ,
Երեխանե'ր, մի' նայեք այդ հակադաստիարակչական սերիալները, դրանք ձեզ համար ապագա չե'ն :nono

Davids
03.02.2007, 21:44
Սերիալները փչացնում են ամբողջ հեռուստաեթերը... Եւ դրանցից ոչ մեկը գոնե մի նորմալ բան մարդուն չի սովորեցնում:

TigranM
04.02.2007, 00:06
Ընդանրապես սերիալներին վերաբերվում եմ նորմալ ,բայց դա չի վերաբերվում, բրազիլական,մեքսիկական,վենեսուելական և այլ չգիտեմ ինչական անվերջ, անիմաստ հաճախ միայն անբարոյականություն քարոզող, հիմար սերիալներին:Ցավոք հենց այդ տիպի սերիալների պակաս մեր եթերը չի զգացվում:Բայց լավ սերիալներ էլ են հանդիպում,որոնք դիտելուց հաճույք ես ստանում:Բավականին լավ սերիալներ են նկարում ռուսները, օռտ-ով հաճախ ցույց են տալիս շատ հետաքրքիր սերիալներ:

P.S.
04.02.2007, 16:11
Ամերիկյան հեռուստատեսության փորձից կարող եմ ասել, որ մեզ համար դասական իմաստով սերիալները ցուցադրում են ցերեկվա ժամերին ժամը մեկից հինգը: Երեկոյան հիմնակում ցուցադրում են ՉԱՓԱԶԱՆՑ ՈՐԱԿՅԱԼ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐ, օրինակ LOST-ը, որի գարնանային եթերաշրջանը սկսվում է երեք օրից: Հիմա ԱՄՆ-ում սուպերպոպուլյար սերիալ է Grey's Anatomy-ն, որը ամեն հինգշաբթի դիտում է մոտ 30 մլն մարդ: Իսկապպես շատ լավն է: Հիշո՞ւմ եք Ջորջ Քլունիի մասնակցությամբ "ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ": Սա էլ բժշկական դրամա է, բայց ավելի դինամիկ ու հուզիչ: Այս սերիալը ուղղակի ֆենոմեն է ամերիկյան հեռուստատեսության մեջ: Մյուսը Ugly BETTY-ն է, ռուսական ՆԵ ՌԱԴԻՍ ԿՌԱՍԻՎՕՅ սերիալի նմանությամբ: ԱՅս տարի ստացել է նավագույն կոմեդիայի դերասանուհի Գրեմմիի մրցանակը:

Բացի դրանցից, Brothers and Sisters-ը, որն աչքի է ընկնում փայլուն եվ շատ ինտելեկտուալ սցենարով եվ դերասանական կազմով: Այս տարի սկսվել է Friends-ի դերասանուհի Քորտնի Քոքսի մասնակցությամբ նոր սերիալ, կոչվում է Dirt ՝ պապարացցիների մասին: Գժանոց է: Դեղին մամուլի եւ շոու բիզնեսի մասին է: Մարտին ցուցադրվող սերիաներից մեկում մասնակցելու է նաեւ Ջենիֆեր Էնիստոնը: Այս էպիզոդում նա համբուրվում է Քորթնի Քոքսի հետ: Հիմա սաղ ամերիկան սպասում է «մարտյան համբույրին«: Ի դեպ, Studia 60 սերիալում էլ խաղում է ՄԵթյու Պերին, էլի Ֆրենդսից: Այս սերիալը հեռուստաշոուների բիզնեսի մասին է: Նայում ես, ու կարող ես բառացիորեն գաղափար կազմել ամերիկյան հեռուստատեսության ներքին խոհանոցից: Շատ լավն է:

Ընդհանրապես այժմ ամերիկյան հեռուսադրամաների, որն այս հեռուստաարտադրության ավելի ճշգրիտ անվանումն է, ոսկե դարն է՝ համարում են հեռուստաքննադատները: Օրինակ NBC-ով ցուցադրվող ՀԵՐՈՍՆԵՐ սերիալը ուղղակի ապշեցնում է իր նկարահանումների ռազմախով: ՀԵՐՈՍՆԵՐԸ նույն Լոստի ավելի կատարելագործված տարբերակն է ու նեո-ֆանտաստիկ ուղղվածությամբ:

Շատ եմ ափսոսում, որ հայ հեռուստադիտոսղն իսկական սերիալ նայելու հնարավորություն չունի: Ամերիկյանները իսկապես, շատ որակյալ են: Պատկերացրեք նույն LOST-ի որակի, բայց տարբեր թեմաներով և ամեն օր...

Մտեք Youtube ու փնտրեք այս սերիալները: Հնարավոր է, որ հատվածներ գտնեք եւ պատկերացում կազմեք: Ընդհանրապես, վերջին տարիներին ամերիկացինեը սկսել են ավելի հաճախ սերիալ նայել, քան կինո գնալ: Պատական չէ, որ օրինակ, սովորական դերասաններից Փեթրիկ Դեմսին և էլեն Պոմպեոն՝ Գրեյի օրագիրը սերիալի գլխավոր դերակատարները, հիմա դարձել են սուպեր-աստղեր, իսկ People ամսիագիրը նրանց հռչակել է ամենասեքսուալ մարդկանցից մեկը: Ի դեպ, Գրեյի Օրիագիրը ֆիլմը ստեղծողը աֆրոամերիկուհի է՝ Շոնդա Ռայմս: Դերասանական կազմը նա ձևավորել է խիստ բազմազան: Գլխավոր զույգերից մեկը սեւ բժիշկ է, որի սիրուհին Կորեացի ուսանողուհի է: Շատ հավես է:

Էլ ինչ կար...այսքանը: Հա, Amazon.com-ով բոլոր ֆիլմերը կարող եք պատվիրել ԴՎԴ-ով: Խոսքը այն սերիալների մասին են, որոնք արդեն երկրորդ կամ երրորդ սեզոնն են գնում՝ օրինակ Լոստը, Գրեյի Օրիագիրը, կամ Desperate Housewives-ը...

Մի խոսքով, ամեն ինչի որակյալը շատ լավ բան է, անգամ սերիալներինը:

Arminka_
01.03.2007, 23:00
Ես սիրում եմ ամերիկյան սերիալները:Շատ եմ սիրում "Friends", բայց միայն ոչ հայերեն խայտառակ ու անտաղանդ թարգմանությամբ և առանց մեր ցնցող «աստղերի» կրկնօրինակման...անգլերենը ուղղակի հանճարեղ էր,ռուսներն էլ էին լավ թարգմանել: Նայում էի նաև "ER"-ը մեր շատ սիրելի Քլունին էր խաղում, հիշու՞մ եք...լավ օրեր էին:

Dreamer
02.03.2007, 18:00
Սեփական կյանք չունենալու պատճառով, շատերը ապրում են սերիալներով։ Ցավալի է...

Amaru
22.03.2007, 23:23
Սերիալներից «Կլան Սոպրանոն» էի սիրում :oy

Ungrateful
02.06.2007, 02:43
Սերիալներից մենակ "Փախուստ բանտից" նայեցի... ընդանրապես սերիալ չեմ նայում... Բրազիլականների մասինել չեմել ուզում խոսամ... մարդիք դրանք նայելով ինչ լավ բանեն սովորում... դրանց իմաստը վորնա՞

Ավելացվել է 2 րոպե անց

Սերիալներից «Կլան Սոպրանոն» էի սիրում :oy

Ճիշտեիր անում մեկել էտա լավը...

I love love
18.08.2008, 19:21
Ես որակով սերիալ, եթե կարելի է այդպես ասել համարում եմ Բրազիլիական սերիալները, չհաշված շատ հիմարություններ, էլի կարելի է դիտել: Գոնե դերասանական խաղ կա: Օրինակ Կլոնը, հիմա էլ Օձեր և Մողեսները: Շատ հարուստ նկարահանումներ են իրականացնում, աչքի է ընկնում: Ինչը չէի ասի մեր հայկական սերիալների մասին, մի տաղավար են վերցնում, կահույք են տեղադրում ու ամբողջ ֆիլմը այդտեղ են նկարում: Կամ էլ Ամբողջ սերիայի մեջ գովազդներ են անում:

Adam
18.08.2008, 19:33

Ի դեպ, ոչ մի զարգացած, մակարդակով երկիր չի առնում էնպիսի սերիալներ, ինչպիսիք են բրազիլական, վենեսուելական և արգենտինական սերիալները: ռուսներն առաջ առնում էին, բայց հիմա էլ չէ:
էստեղ ոչ մի կապ չունի նկարահանումները: Ընդհանրապես դու խորացե՞լ ես նրանց սյուժեի մեջ: Ասեմ, որ իրականության հետ բացարձակ կապ չունեն: Դիալոգները իրական չեն: Իրական կյանքում ոչ մեկ ոչ մեկի հետ էնպիսի դիալոգ չի ունենում, ինչպիսին նկարահանված է էդ տեսակ սերիալներում: Իսկ հայկական հեռուստասերիալներից մի քանիսի մեջ կա դիալոգային և սյուժետային ճիշտ համակցություն, որն իրական կյանքում էլ կարող է լինել: էնպիսի դիալոգային համակցություն, որը դու էլ կարող ես ունենալ քո հարազատների, ընկերների և ծանոթների հետ: Չեմ ասում, որ մերը լավնա... ես կասեյի ավելին, նույնիսկ կան սերիալներ, որոնք տանել չեմ կարողանում մեր մոտ: Բայց կարող եմ բացառություն համարել մեկը՝ զուտ սյուժետով և դիալոգներով, որը իրական կյանքին քիչ թե շատ մոտ է: Եվ հետո, սերիալն էլ իրականությանը մի քիչ մոտ պետք է լինի: Ես այդպես եմ կարծում: Եթե իհարկե քո սերիալը համարում ես զուտ կյանքի սերիալ՝ կապված կյանքի իրադարձությունների հետ: Իսկ եթե սերիալդ միստիկական, կամ այլ ուղղություն ունի, դա լրիվ այլ հարց է...

I love love
19.08.2008, 19:00
Ես սյուժեի մեջ չեմ խորանում, ինձ հետաքրքրում է ուղակի գույները, հագուստները, զարդերն ու շքեղ մեքենաները: Տարված սերիալ նայող չեմ, որ սյուժեյի մեջ մտնեմ: Սյուժեով էնքան ֆիլմեր կան, որ կարելի է դիտել, կարիքը չեմ գտնում սերիալների մեջ փնտրել, բացառությամբ LOST-ի:

Aurora
22.08.2008, 23:51
Նայում էի ,,Desperate Housewives,, ամերիկական սերիալը, շատ եմ հավանում, անհամբեր սպասում եմ հերթական սերիաների դուրս գալուն::)

sarkavag
24.09.2008, 12:38
Հարգելի ֆորումցիներ, կուզենայի լսել նաև ձեր կարծիքը մի շատ մտահոգիչ երևույթի նկատմամբ, ինչպիսին է այսօր հեռուստաեթերներում օրօրի սնկի պես աճող հայկական հ/սերիալների առկայությունը /հատկապես Արկենիա-ի եթերով/: Անչափ մտահոգիչ է, քանզի համոզված եմ, որ դպրոցահասակ երեխաների մեծ մասը նայում է այդ գռեհկությունները, օերցոր աղավաղվող ու վեյրենացող հասարակություն պատկերող անհեթեթությունները, և ինչպիսի սերունդ ենք մենք ակնկալում?: Ամեն ինչ միանգամից կլանվում է, յուրացվում ու փորձարկվում:
Թեև նորությունն չէ հեռուստատեսությամբ իրականացվող վայ դաստիարակությունը, այդ մասին հոլիվուդն ու այլոք վաղուց էին հոգացել, սակայն այժմ այդ ամենը կատարվում է հայերեն լեզվի ստոր աղավաղումներով, ոչնչացվում է մեր ոսկեղենիկ լեզուն, մեր առօրեան, կոլորիտը ... այն էլ չափազանց մեծ արագացումներով ...

sarkavag
24.09.2008, 12:45
մրցակցության մոլուցքով տարված ու էժանագին պահանջները բավարարելու ռիթմի տակ ընկած ռեյիսօռական ու դեռասանական արվեստից բնավ հեռու մի մեծ անտաղանդների ու ժառգոնային լեզվի հանճարների բանակ է հավաքվել ու գրոհում է մատաղ սերնդի մտահորիզոնի վրա, վայ ձեզ:[, արդյոք գիտակցում եք թե ինչ եք անում?
սիրելի հայրենակիցներ, միթե կարելի է լուռ հետևել, թե ինչպես է այլասերվում ու կործանվում մեր սերունդը:(

impression
24.09.2008, 12:54
ահավոր է, համաձայն եմ, սարսափելի տարածում են գտել եթերում մուննաթը, ճղճղոցը, քիչ ա մնում իրար մազ փիտեն, կամ գուցե արդեն դա էլ կա, ուղղակի ես չեմ տեսել: հեռուստացույց չեմ դիտում, որ իբրև թե զերծ մնամ էդ մաենից, էն էլ՝ ծնողներս են առավոտից իրիկուն նայում էդ սերիալները: գժվել կարելի ա...

Ֆրեյա
24.09.2008, 13:24
նույնը անում է Կարգին հաղորդումը:
Դեռ ավելին ասեմ, եթե սերիալները հասարակության մի մասը չի նայում` հասկանալով դրանց բութ ու անմակարդակ լինելը, ապա կարգին հաղորդումը նայում են համարյա ԲՈԼՈՐԸ: :D
Մի մասը, իհարկե, ծիծաղում է դառը իրականության վրա, մյուս մասը տեսնում է իրեն և ուրախանում, որ իր մասին կարգին հաղորդում են նկարել, մյուս մասը` կրկնօրինակում է կատակները, արտահայտությունները և ծրագրի դուրս գալու հաջորդ օրը ամբողջ քաղաքը արդեն Հայկոի ու Մկոյի արտահայտություններն է օգտագործում: Բոլորը երեխաները մեծանում են Հայկոյի ու Մկոյի կատակները մինչև ոսկրերը ներարկված` չհասկանալով, որ նրանց կատակները իրականում քննադատում են վատը, այլ ոչ թե գովերգում:

Դրա վերաբերյալ ինչի չեք բողոքում՞ Չլինի` դուք էլ եք նայում՞՞՞

Adam
24.09.2008, 13:29

ես կարգին հաղորդումը նայում եմ հաճույքով, և չեմ կարծում, որ այն կարող է ինչ-որ վատ ազդեցություն թողել... ճիշտ է համամիտ եմ, որ երիտասարդները, երեխաները սաղ օրը նրանց արտահայտություններն են օգտագործում, բայց դե սերիալների հետ համեմատել չի կարելի, որովհետև սա կոնկրետ հումորային ժանրին պատկանող հաղորդում, և էստեղ հումորի տեսքով քննադատվում է վատը: Իսկ սերիալների մասին համաձայն եմ...
թեև սերիալներում տեղի ունեցողը ոչ մի չափազանցված էլ չի, որտև ամեն ինչը իրական հայկական կյանքիցա... պռոստը դա պետք չէ պրոպագանդել (էս բառից զզվում եմ) , այլ նկարահանել էնպիսի սերիալներ, որ մարդիկ մի քիչ գոնե կտրվեն էսօրվա իրական կյանքից... թե չէ հիմա նայում ես էտ սերիալները, ոչ մի կտրվելու բան չկա... ոչ մի հետաքրքիր բան... ուղղակի նույն իրականը նկարածա: շատ անիմաստա:

Երկնային
24.09.2008, 13:36
վերջին տարիրներին հեռուստացույց համարյա չեմ դիտում, մենակ եթե ֆիլմ եմ բերում, որ նայեմ, իսկ ալիքներից gաղափարհ չունեմ… :unsure փաստորեն գժանոց ա հայական հեռուստատեսությունը դառել… :D :D

aerosmith
24.09.2008, 13:39
ես էլ եմ Կարգին Հաղորդում նայում, ու չեմ կարծում որ անմակարդակ հաղորդումա:angry, այսօրվա դրությամբ ամենաորակով հումորները իրանք են ներկաըացնում, այլ ոչ թե եսիմ ինչ զզվելի ու նողկալի այլ հումորիստներ։ որոնք մենակ հարբած մարդու կերպարից բացի էլ ուրիշ կերպար չեն կարում մարմնավորեն։ մի խոսքով՝ ՍԵՐԻԱԼՆԵՐ NEVEEEEEER, իսկ ԿԱՐԳԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ FOREVEEEEEER!!!!!:hands

Ֆրեյա
24.09.2008, 13:48

Դե հենց սա էր իմ ասածը :hands Երիտասարդությունը դարձել է Կարգին հաղորդման մեծ երկրպագու և արդեն չի էլ զգում, որ նրանց օգտագործած արտահայտությունները այդքան էլ գեղեցիկ չեն:
հումորը` հումոր, բայց նրանց խոսելաոճը, ծամածռությունները և անշնորհք արտահայտությունները միանգամից մտնում են հայ երիտասարդի բառապաշարի մեջ:

Ավելացվել է 4 րոպե անց

ես կարգին հաղորդումը նայում եմ հաճույքով, և չեմ կարծում, որ այն կարող է ինչ-որ վատ ազդեցություն թողել... ճիշտ է համամիտ եմ, որ երիտասարդները, երեխաները սաղ օրը նրանց արտահայտություններն են օգտագործում, բայց դե սերիալների հետ համեմատել չի կարելի, որովհետև սա կոնկրետ հումորային ժանրին պատկանող հաղորդում, և էստեղ հումորի տեսքով քննադատվում է վատը: Իսկ սերիալների մասին համաձայն եմ...
թեև սերիալներում տեղի ունեցողը ոչ մի չափազանցված էլ չի, որտև ամեն ինչը իրական հայկական կյանքիցա... պռոստը դա պետք չէ պրոպագանդել (էս բառից զզվում եմ) , այլ նկարահանել էնպիսի սերիալներ, որ մարդիկ մի քիչ գոնե կտրվեն էսօրվա իրական կյանքից... թե չէ հիմա նայում ես էտ սերիալները, ոչ մի կտրվելու բան չկա... ոչ մի հետաքրքիր բան... ուղղակի նույն իրականը նկարածա: շատ անիմաստա:
Կարգին հաղորդումը իր բացասական ազդեցություններով ավելի հզար է, քան ցանկացած կլոունական սերիալ:
Հիմա ձեր ասածներից կարելի է ենթարել, որ եթե ձեզ դուր է գալիս հաղորդումը, չեք դժգոհում, իսկ եթե ձեզ անհետաքրքիր է մյուսներն են նայում` փնովում եք:
Դե եթե այդքան մտահոգ եք հայ երիտասարդի համար, եկեք խոստովանենք, որ Կարգին հաղորդումը ևս վատ ազդեցություն է փողնում:

Հիմա չենք քննարկում, լավ հումոր է, թե վատ, խոսքը գնում է դրա ազդեցության մասին:
Ու կարգինի ներկայացրած կյանքն էլ ամենագեղեցիկը և կուլտուրականը չէ:
Անընդհատ ցույց են տալիս լկտի, անշնորհք և հաջողակ մարդկանց::D

Աբելյան
24.09.2008, 13:59
Դե հենց սա էր իմ ասածը :hands Երիտասարդությունը դարձել է Կարգին հաղորդման մեծ երկրպագու և արդեն չի էլ զգում, որ նրանց օգտագործած արտահայտությունները այդքան էլ գեղեցիկ չեն:
հումորը` հումոր, բայց նրանց խոսելաոճը, ծամածռությունները և անշնորհք արտահայտությունները միանգամից մտնում են հայ երիտասարդի բառապաշարի մեջ:
բայց գյաջ ըլնեմ, Կարգին Հաղորդումը կարող ա՞ 32 ատամից կամ P.S. Club-ից ցածրորակ ա կամ ավելի անշնորհք

comet
24.09.2008, 14:03
Օֆֆտոբում ենք:oy
Խոսքը սերիալների մասին է, ոչ թե կարգին հաղորդման: Դրա համար կարծեմ առանձին թեմա կա: Իսկ սերիալները իրոք վատ ազդեցություն չունենալ չեն կարող: Պրիմիտիվ, միօրինակ:angry գժվել կարելի է:

Ֆրեյա
24.09.2008, 14:04
բայց գյաջ ըլնեմ, Կարգին Հաղորդումը կարող ա՞ 32 ատամից կամ P.S. Club-ից ցածրորակ ա կամ ավելի անշնորհք

Գյաջ լինելու կարիք չկա: Ես չեմ ասում, լավ հումոր ա թե վատն ա, կամ էլ թե ինչ ա:
Հայկոն ու Մկոն ընդհանրապես ասած շատ մակարդակով երիտասարդներ են, նրանց հումորն էլ վատը չի:
Բայց իրանց կատակները լիքը /ռաբիզ, գողական, հարբեցող/մարդ հասկանում ա որպես գովեստ իրենց հասցեին և սկսում ա ոգեվորված կրկնել:
Իսկ երեխաները առավել ևս բաան չեն հասկանում ու մոդայիկ բառերը միանգամից ընդօրինակում են:

Ավելացվել է 2 րոպե անց

Օֆֆտոբում ենք:oy
Խոսքը սերիալների մասին է, ոչ թե կարգին հաղորդման: Դրա համար կարծեմ առանձին թեմա կա: Իսկ սերիալները իրոք վատ ազդեցություն չունենալ չեն կարող: Պրիմիտիվ, միօրինակ:angry գժվել կարելի է:

Դե հա, բայց ինչ դրանից, մենք կքննարկենք, իսկ ռեժիսորները նոր սերիալներ "կթխեն" մեկը նյուսի հետևից:
Ավելի լավ է միջոց ասեք, ոնց դրանցից ազատվենք՞

Նախորոք ասեմ, որ քանի նայող կա, այդ միջոցը չի լինի:D

Աբելյան
24.09.2008, 14:08
համարյա ամեն տեսակի հաղորդում էլ կարա սխալ ազդեցություն ունենա երեխեքի վրա

համ էլ էդ հարբեցողների վրա նենց հումորներ են մեկ-մեկ անում, որ ինչքան էլ հարբած ըլնի մարդը, լավ կհասկանա, որ էտի քննադատական հումոր ա

Kuk
24.09.2008, 14:19
Կարգին Հաղորդումը նայում եմ, լավ հումոր ա ու երբեք չի համեմատվի էս աղբ սերիալների հետ. էս սերիալները ոչ մի կապ չունեն մակարդակ կոչվածի հետ. թե սուտ եմ ասում, երեխեքս 3 օր քյաբաբ չուտեն (ԿՀ:D):

Ֆրեյա
24.09.2008, 14:24
Կարգին Հաղորդումը նայում եմ, լավ հումոր ա ու երբեք չի համեմատվի էս աղբ սերիալների հետ. էս սերիալները ոչ մի կապ չունեն մակարդակ կոչվածի հետ. թե սուտ եմ ասում, երեխեքս 3 օր քյաբաբ չուտեն (ԿՀ:D):

:D:D:D

Հա, ճիշտ եք, էտ սերիալները, ու ու ու ու~~~~~
շատ զզվելի են :P

VisTolog
24.09.2008, 14:37
Լավ Հեռուստատեսություն Չկա
Լավ Հաղորդումներ Չկան
Լավ Ժամանցային Հաղորդումներ Չկան
Լավ Ֆիլմեր Չկան
Լավ Սերիալներ Չկան

Ձեր փոխարեն ամեն ինչ ասեցի:
Կա՞ մի բան, մի հաղորդում, մի ժամանցային հաղորդում, մի ֆիլմ, մի սերիալ, որից չեք բողոքում.
Ինչքան կարելիյա.
Որ էտ հաղորդումներն ու ֆիլմերը/սերիալները չլինեյին, էլ հեուստաալիքն ի՞նչ պիտի ցույց տար...

Mefistofel
24.09.2008, 14:40
Լվա է... անիմաստ ա : Թող նկարահանեն, իրանք հյարստանան... համել , որ ճիշտ խոսենք առանձնապես տարբերություն չկա, սերիալ նկարահանում են մերքոնք թե չէ... չնկարահանեին եթերը հեղեղված էր լինելու բրազիլական սերիալներով ե հայերեն թարգամնությունով նենց... նենց որ առանձնապես ոչ բովանդակություննա փոխվել, ոչել հայոց լեզվի աղավաղելու գորցը, մենակ "MADE IN..."-ա փոխվել :

Rammstein
24.09.2008, 21:00
Չգիտեմ Կարգին Հաղորդումը ինչքանով ա վնասում մեր ժողովրդին, բայց սերիալների հետ չի համեմատվի։

Սերիալները թմրամիջոց են։ Միգուցե կյանքում մեկ-երկու սերիալ նայած մարդը չդառնա դրանց գերին, բայց «պրոֆեսիոնալ» սերիալ նայողները հաստատ գերի են։
Ինչո՞ւ... Ասեմ իմ անձնական կարծիքը։ Նախ մի շատ պարզ օրինակ. մարդ կարո՞ղ է ենթադրենք 300 սերիաանոց սերիալը մեկ օրում դիտել, իհարկե ոչ, ֆիզիկապես հնարավոր չէ, նույկերպ, ինչպես հնարավոր չէ 300 օրվա թմրանյութը մի անգամից ընդունել (մարդը կմեռնի)։ Դրա համար այդ սերալը բաժանում են մասերի, ճիշտ ինչպես թմրանյութը, եւ այն կախվածություն է առաջացնում` ճիշտ ինչպես թնրանյութը։ Սերիալ նայողները ասում են, որ ցանկացած պահի կարող են դադարեցնել, ճիշտ ինչպես թմրամոլները։

Մարդ եթե սկսում է սերիալ նայել` ապա նա ակամա ամբողջ օրը սպասում է այդ սերիալի ժամին, այսինքն` նրա կյանքի իմաստը դառնում է սերիալը, ինչը շատ սարսափելի բան է։:o Նույնիսկ եթե տվյալ սերիալը ավարտվում է, նայողը չի հանգստանում։ Նա կարող է նույնիսկ ենթագիտակցաբար չընկալել դրա ավարտը եւ ակամա սկսի նայել հաջորդը, հետո հաջորդը։ Իսկ դրանք անվերջ են։:)

Եւս մի առանձնահատկություն. սերիալը, ի տարբերություն թմրամիջոցի, ֆիզիկական վնաս չունի, եւ դրա դադարեցումից մարդ չի մեռնի, ԲԱՅՑ վստահ եմ, որ այն ունի հոգեկան վնաս։ Սերիալ «թարգողի» համար կյանքը կդառնա անհետաքրքիր, եւն։

Շատ հակագովազդեցի սերալները, բայց ասեմ, որ դրա համար ինձ չեն վճարում։:D:D

Rhayader
24.09.2008, 22:18
Հարգելի ֆորումցիներ, կուզենայի լսել նաև ձեր կարծիքը մի շատ մտահոգիչ երևույթի նկատմամբ, ինչպիսին է այսօր հեռուստաեթերներում օրօրի սնկի պես աճող հայկական հ/սերիալների առկայությունը /հատկապես Արկենիա-ի եթերով/: Անչափ մտահոգիչ է, քանզի համոզված եմ, որ դպրոցահասակ երեխաների մեծ մասը նայում է այդ գռեհկությունները, օերցոր աղավաղվող ու վեյրենացող հասարակություն պատկերող անհեթեթությունները, և ինչպիսի սերունդ ենք մենք ակնկալում?: Ամեն ինչ միանգամից կլանվում է, յուրացվում ու փորձարկվում:
Թեև նորությունն չէ հեռուստատեսությամբ իրականացվող վայ դաստիարակությունը, այդ մասին հոլիվուդն ու այլոք վաղուց էին հոգացել, սակայն այժմ այդ ամենը կատարվում է հայերեն լեզվի ստոր աղավաղումներով, ոչնչացվում է մեր ոսկեղենիկ լեզուն, մեր առօրեան, կոլորիտը ... այն էլ չափազանց մեծ արագացումներով ...

Դե, իմ կարծիքով դա լավ պատրվակ է անջատել հեռուստացույցն ու դուրս գալ փողոց՝ զբոսնելու:

Ambrosine
24.09.2008, 23:47
մրցակցության մոլուցքով տարված ու էժանագին պահանջները բավարարելու ռիթմի տակ ընկած ռեյիսօռական ու դեռասանական արվեստից բնավ հեռու մի մեծ անտաղանդների ու ժառգոնային լեզվի հանճարների բանակ է հավաքվել ու գրոհում է մատաղ սերնդի մտահորիզոնի վրա, վայ ձեզ:[, արդյոք գիտակցում եք թե ինչ եք անում?
սիրելի հայրենակիցներ, միթե կարելի է լուռ հետևել, թե ինչպես է այլասերվում ու կործանվում մեր սերունդը:(

հիմա կարծում եմ այնքան սարսափելի չէ իրադրությունը, ինչպես 5-10 տարի առաջ էր. հիմա հայտնվել են դրանց այլընտրանքներ` քիչ թե շատ, ու արդեն մատաղ սերունդն ա ընտրում` նայի դրանք, թե ոչ: Այստեղ ծնողները պետք է միջամտեն, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ ծնողներն են ավելի շատ տարված այդ անորակ <<ֆիլմերով>>:
չեմ ուզում քաղաքականացնել, բայց գոնե մենք լուռ չենք ու չենք հանդուրժելու;)

Ֆրեյա
25.09.2008, 09:53
Մի հատ պատկերացրեք, որ ամբողջ օրը տանն եք /ինչպես տնային տնտեսուհիները/ տան գործերը անում եք ու էլ բան չկա անելու: Հո չեք գնալու մենակ փողոցներով ման գալու՞՞՞ Կամ էլ տատիկները, հո սաղ օրը դուրսը չեն նստի՞՞ իսկ փողոցի ու սերիալի խոսակցությունները լրիվ նույն են:D հենա տանը, հանգիստ նստում նայում են սերիալ, ոնց որ հարևանիդ դռան ծակից հետևես ինչ են անում :[ Բամբասանքի փոխարինիչ է սերիալը:

sarkavag
26.09.2008, 16:17
Բամբասանքի փոխարինիչ է սերիալը:

շատ ավելի անվնաս մի բան կլինեին (եթե բամբասանք իրականում անվնաս է, մի մեծ չարիք էլ դա է), եթե բամբասանքով ամեն ինչ ավարտվեր, բայց նորից եմ ուզում կրկնել, որ ահավոր չարիք է օր օրի հասունանում մեր էկրաններում, և բնավ էլ խոսքը նրա մասին չէ, թե որի հումուրն է լավը կամ վատը, և բնավ էլ խոսքը նրա մասին չէ, թե լավ առիթ է տանը չնստելու համար, և բնավ էլ այն մասին չէ, թե այդ դեպքում տանը նստածն ինչ անի, այլ այն մասին է, որ չարիքն էսպես թե էնպես առկա է ու էսպես թե էնպես հասու է լինում շատերին և :think, :think,

Հայկօ
26.09.2008, 18:01
sarkavag Յուրաքանչյուրին՝ իրենը: Կայսրինը կայսրին, խոզերի առջև մարգարիտ և այլն: Ուզու՞մ ես՝ սերիա՛լ նայիր: Չե՞ս ուզում՝ մի՛ նայիր: Գիթառ նվագիր կամ պարան թռիր կամ կինո գնա:

Ամեն դեպքում՝ սերիալները Հայաստանում շատ մեծ լսարան ունեն: Ընդ որում՝ պետք չէ ասել, որ սերիալները զոռով մեր վզին են փաթաթում: Պահանջա՛րկն է ծնում առաջարկ, և ոչ՝ հակառակը:

laro
09.07.2011, 17:51
Լիովին համամիտ եմ:hands

laro
09.07.2011, 17:55
sarkavag Յուրաքանչյուրին՝ իրենը: Կայսրինը կայսրին, խոզերի առջև մարգարիտ և այլն: Ուզու՞մ ես՝ սերիա՛լ նայիր: Չե՞ս ուզում՝ մի՛ նայիր: Գիթառ նվագիր կամ պարան թռիր կամ կինո գնա:

Ամեն դեպքում՝ սերիալները Հայաստանում շատ մեծ լսարան ունեն: Ընդ որում՝ պետք չէ ասել, որ սերիալները զոռով մեր վզին են փաթաթում: Պահանջա՛րկն է ծնում առաջարկ, և ոչ՝ հակառակը:

ՈՒզում էս դիտիր չես ուզում մի դիտիր(այսինքն այս կյանքում դու ունես ավելի հետաքրքիր զբաղմունքներ և ժամանակդ իզուր չես վատնում:))

Freeman
09.07.2011, 18:23
ՈՒզում էս դիտիր չես ուզում մի դիտիր(այսինքն այս կյանքում դու ունես ավելի հետաքրքիր զբաղմունքներ և ժամանակդ իզուր չես վատնում:))

Հա,ունի (http://www.akumb.am/showthread.php/58318-Bulletstorm?highlight=bulletstorm) ;)

Գեա
20.07.2011, 11:26
եկել եմ այս թեմայում մի բան գրեմ` հույս ունենալով , որ գուցե , երևի (ուրիշ հոմանիշներ չնշեմ:) ) մի օր հանրայինի սերիալների համար սցենար գրոցներից մեկը հանկարծ գրառումս կկարդա:Այդ ինչի՞ց է , որ հանրայինի սերիալների բժիշկ կերպարները պարտադիր ռուսերեն են խոսում կամ էլ կիսատ պռատ հայերեն, մեր իրականությու՞նն է այդպիսին , թե հատուկ ծրագիր ունեք , որ սերիալներով էլ բժիշկներին ներկայացնեք իբրև քաղքենի ու կիսատ պռատ մարդիկ…

KiLa
03.08.2011, 22:52
Մի երկու լավ բան է մնացել մեր երկրում, բայց ոնց նայում եմ դրա վերջն էլ են ուզում տան: Առայժմ մեր հացագործ աշխարհի համար անընդունելի է իրենց հաշիվներին խառնել ընտանիքը: ,,Ընտանիքը սրփութուն ա՛՛: Բայց էս անտեր սերիալներում էնքան այդպիսի հիմար բաներ կնկարեն, որ մոտ ապագայում երևի այդ ,,սրփութունն՛՛ էլ դադարի գոյություն ունենալուց: Դա երևի նրանից է, որ մարդիք իրենց իրավունք են վերապահում գրել մի աշխարհի կամ մի երևույթի մասին, որից բացարձակ տեղեկություն չունեն:

Zeitgeist
11.08.2011, 13:41
"Supernatural" սերիալն է սիրում, բայց նայում եմ ոչ թե հեռուստացույցով, այլ կոմպով:)

Arpine
11.08.2011, 13:46
"Supernatural" սերիալն է սիրում, բայց նայում եմ ոչ թե հեռուստացույցով, այլ կոմպով:)

"Supernatural"- ը չի վերջացել թե՞ նոր մասեր կան

Zeitgeist
11.08.2011, 14:13
Միթե՞ գերբնականը մի օր կվերջանա... 6 սեզոն ամբողջովին նկարահանված է, իսկ 7րդը ԱՄՆ-ում սեպտեմբերից են ցեւյց տալւ:D

BOBO
09.03.2014, 21:56
երկու հատ սերիալ ասեմ նայեք
Person of interest - "մեծ եղբոր" մասին ա
Intelligence - մարդու գլխում չիպ են դրել ու ինքը բոլոր ցանցերի հետ կապ ունի

LisBeth
19.08.2017, 19:04
էսօր the punisher-ի տիզեր նայեցի, ու չգիտեմ ինչի հենց էս գլխավոր հերոսին (Jon Bernthal) տեսնում մեր Անվերնոյին եմ հիշում։ Նմա՞ն ա, թե ինձ ա թվում։

https://www.youtube.com/watch?v=iFfBd-Oyhug

Մուշու
19.08.2017, 20:46
Միթե՞ գերբնականը մի օր կվերջանա... 6 սեզոն ամբողջովին նկարահանված է, իսկ 7րդը ԱՄՆ-ում սեպտեմբերից են ցեւյց տալւ:D

էն որ Zeitgeist-ը ակումբում էլ ակտիվ չի, բայց Supernatural-ը դեռ կա :D:D

Անվերնագիր
19.08.2017, 22:33
էսօր the punisher-ի տիզեր նայեցի, ու չգիտեմ ինչի հենց էս գլխավոր հերոսին (Jon Bernthal) տեսնում մեր Անվերնոյին եմ հիշում։ Նմա՞ն ա, թե ինձ ա թվում։

Իմ կարծիքով Անվերնագիրը ավելի խորհրդավոր ա ու մոգական

LisBeth
20.08.2017, 20:53
Իմ կարծիքով Անվերնագիրը ավելի խորհրդավոր ա ու մոգական

եսիմ, մի թեթև մոռացել եմ, երբ որ նկար դնես հիշողությունս թարմանա, կասեմ :)

ի դեպ հանուն էս կերպարի էն անկապ սերիալի (Daredevil) ամբողջ երկու սեզոնը նայել եմ:love

John
21.08.2017, 00:49
ընդհանրապես սերիալներ չեմ դիտում,հազարից մեկ <<Մեղքի գույնն>> եի նայում,են ել պրծավ,տենց ել վերջը չտեսա...:)

:D վաաա՜խ, ոտս :D

Կարծում եմ կան լավ սերիալներ… Կան նաև շատ վատերը: Բայց սերիալները նաև ունեն դաստիարակչական բնույթ:

:love

StrangeLittleGirl
21.08.2017, 01:14
Twin Peaks նայող կա՞։ Էս սեզոնին չորս սերիա մնաց։

Yellow Raven
21.08.2017, 18:52
Twin Peaks նայող կա՞։ Էս սեզոնին չորս սերիա մնաց։

Առաջին 10 սերիան եմ նայել դեռ։ Խառը կարծիքներ ունեմ, մի քիչ էլ նայեմ կարտահայտվեմ :))

Yellow Raven
27.08.2017, 23:44
14-րդ սերիան նոր նայեցի։ Հլը որ վայրիվերումներովա գնում, տենանք վերջում ուր կհասնի՝ Լինչին թեթևի մեջ կտցրելա (վատ իմաստով, թե չէ ինքը սենց թե նենց կտցրածա միշտ եղել ու էդ սովորաբար շատ լավա եղել) :)) Համենայն դեպս, դաժե եթե վերջում լրիվ bullshit դուրս գա սյուժեն, հաստատ չեմ փոշմանի, որ նայել եմ։ Մենակ երգերի համար դաժե կնայեի՝ մեկը մեկից լավն են։

https://www.youtube.com/watch?v=FwiywQBjjEk

StrangeLittleGirl
28.08.2017, 12:59

Ինձ թվում ա՝ Լինչին մի քիչ շատ ա կտցրել։ Էսօր 16-րդն էլ նայեցի։

Յոհաննես
29.08.2017, 00:21
Սաղ աշխարհը Գահերի խաղնա քննարկում,մենք տենց թեմա չունե՞նք

Տրիբուն
29.08.2017, 22:19
Սաղ աշխարհը Գահերի խաղնա քննարկում,մենք տենց թեմա չունե՞նք
Ապեր, Թեմա կա (https://www.akumb.am/showthread.php/61539-%D5%8B%D5%B8%D6%80%D5%BB-%D5%8C-%D5%8C-%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%8D%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%80%D6%80%D5%B8-%D4%B5%D6%80%D5%A3-George-R-R-Martin-A-Song-of-Ice-and-Fire?highlight=%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB+%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A8)։

StrangeLittleGirl
30.08.2017, 13:14
Նենց հետաքրքիր ա. սաղ ֆբ-ն ու ակումբը Գահերի խաղ ա քննարկում, իսկ ռեալում սաղ Թուին Փիքս։ Տեսնես ինչի՞ց ա։

Հայկօ
30.08.2017, 14:50
Նենց հետաքրքիր ա. սաղ ֆբ-ն ու ակումբը Գահերի խաղ ա քննարկում, իսկ ռեալում սաղ Թուին Փիքս։ Տեսնես ինչի՞ց ա։

Քո ռեալից ;):

GriFFin
30.08.2017, 15:11
Նենց հետաքրքիր ա. սաղ ֆբ-ն ու ակումբը Գահերի խաղ ա քննարկում, իսկ ռեալում սաղ Թուին Փիքս։ Տեսնես ինչի՞ց ա։

Իմ շրջապատում բոլորը Գահերի խաղն են քննարկում։ Քանի որ ես տնից դուրս չեմ գալիս` շրջապատս տնեցիքիս են էլի։ Շատ ընտանեկան սերիալ ա։

Գաղթական
30.08.2017, 15:30
Իսկ Haven կամ The Hundred նայող կա՞

StrangeLittleGirl
30.08.2017, 15:38
Իմ շրջապատում բոլորը Գահերի խաղն են քննարկում։ Քանի որ ես տնից դուրս չեմ գալիս` շրջապատս տնեցիքիս են էլի։ Շատ ընտանեկան սերիալ ա։

Իմ տնեցիքը Թուին Փիքս ա քննարկում :)) Ու նաև գործիս տեղը լանչի ժամանակ ամենաակտիվ թեման ա։ Տպավորություն ա, որ Հայաստանում Գահերի խաղն ա, ստեղ՝ Թուին փիքսը (եթե հաշվի առնենք, որ ստեղի շրջապատս ֆեյսբուքում չի պոստում):

Շինարար
30.08.2017, 19:58

Էսօր օֆիսմեյթերիցս մեկին ասում եմ՝ հետո իրիկունն ինչ արեցիր, ասում ա՝ էսինչին տեսա, Գահերի խաղն էինք քննարկում, ասում եմ՝ բայց ոչ դու, ոչ ինքը չէիք նայում, ասում ա՝ էն ա էդ էինք քննարկում:ԴԴ

Նենց ֆենոմեն ա դառել, որ չես կարողանում դուրս մնաս իր ազդեցության շրջանակից, էն որ եթե նույնիսկ աթեիտ ես, Աստծուց խոսում ես :ԴԴ

Ա-Է
30.08.2017, 20:01
true detective
fargo
black mirror
լավ թեմեք են։

StrangeLittleGirl
30.08.2017, 22:07
Էսօր օֆիսմեյթերիցս մեկին ասում եմ՝ հետո իրիկունն ինչ արեցիր, ասում ա՝ էսինչին տեսա, Գահերի խաղն էինք քննարկում, ասում եմ՝ բայց ոչ դու, ոչ ինքը չէիք նայում, ասում ա՝ էն ա էդ էինք քննարկում:ԴԴ

Նենց ֆենոմեն ա դառել, որ չես կարողանում դուրս մնաս իր ազդեցության շրջանակից, էն որ եթե նույնիսկ աթեիտ ես, Աստծուց խոսում ես :ԴԴ

Շին, բայց իրոք ես օնլայնից բացի ուրիշ տեղ չեմ տեսնում քննարկում։ Ու հակառակը՝ ստեղ Թուին փիքսն ա ֆենոմեն, որ ով նայել-չի նայել, քննարկում ա։

Շինարար
30.08.2017, 23:36
Շին, բայց իրոք ես օնլայնից բացի ուրիշ տեղ չեմ տեսնում քննարկում։ Ու հակառակը՝ ստեղ Թուին փիքսն ա ֆենոմեն, որ ով նայել-չի նայել, քննարկում ա։

դե երևի ձեզ մոտ էդքան պոպուլյար չի, էստեղ Եվրոտեսիլը, ֆուտբոլի աշխարհի խաղերը ու Գահերի խաղն ա ուսանողական միությունը համատեղ դիտումներ կազմակերպում:ԴԴ

Yellow Raven
31.08.2017, 12:09
Շին, բայց իրոք ես օնլայնից բացի ուրիշ տեղ չեմ տեսնում քննարկում։ Ու հակառակը՝ ստեղ Թուին փիքսն ա ֆենոմեն, որ ով նայել-չի նայել, քննարկում ա։

Ստեղ ես 3 հոգի գիտեմ, որ հիմա Twin Peaks-ա նայում, իսկ փողոցում որ մի ծանոթին բռնեմ սկսեմ հետը GOT-ից խոսալ, ժամերով կխոսա :))

Arpine
08.11.2017, 11:20
Գահերի խաղը դեռ չեմ նայել, ու էն զգացողություննա, որ կյանքից հետ եմ։
Սկսեմ Suits-ից(IMDB-8.6), 5 սեզոնը(Netflix-ում կա եթե օգտվում եք) մի արագ նայեցի, ընկերներիցս մեկն էր խորհուրդ տվել առաջ երկու սերիան դժվար նայեցի հետո մի տաս օր էր չէի նայում, հետո, տենց սիրահարվեցի :))։ Միայն վերջին սեզոնի վերջերը, իրենց անձնականը շատ խառնելու հետ միասին, էն չի։
Հիմա 6-րդին եմ սպասում։

Mindhunter(IMDB-8.8) երեկ վերջացրի։ Ինձ համար շատ հետաքրքիր էր ու բնականաբար․ իրենք վարքային գիտության հետազոտողներ են ու էս ոլորտի մարդկանց ավելի կհետաքրքրի։ Լավ կլիներ իրադարձությունները մերօրյա լինեին բայց 1970ականներին են։ Այ եթե մերօրյա լիներ ու իրենց բացահայտումերը կիսաֆանտաստիկ-իրական լիեին․․․:love
Սա 2011-ի ա ընդամենը մի սեզոն ու էս հաջողության հետ տարօրինակ, որ այլ սեզոններ չկան, չնայած ֆլմը ակհայտ կիսատ ա։

Black mirror-ը ադեն ասվեց, Արշակենք էին խորհուրդ տվել ու դե բնականաբար արժի։

Վերջերս էլ Limitless-ն(IMDB-7․4առաջին սեզոնը) էի նայում։ Շատ հետաքրքիր ա ու էնքան էլ անիրական չի, թե՞ անիրական ա :)): Ի դեպ, էս ֆիլմից առաջ մի գիրք էր ընել ձեռքս որտեղ հենց խոսվում էր որոշակի դեղերի, պրոցեդուրաների ինչպես օրինակ Ayahuasca-յի նմանատիպ ազդեցությունների մասին։

LisBeth
09.11.2017, 01:51
էլեքտրիկ դրիմսը նայող կա՞։

Haralez
16.11.2017, 23:14
պաբեգ իզ ծյուրմի. ամենաուժեղ սերիալնա որ կյանքումս տեսել եմ

Sent from my iPhone using Tapatalk

Haralez
16.11.2017, 23:15
էլեքտրիկ դրիմսը նայող կա՞։

չեմ տեսել, կներես

Sent from my iPhone using Tapatalk

Անվերնագիր
21.11.2017, 13:46
Mindhunter-ը վատը չէր

Ռուֆուս
21.11.2017, 17:02
Mindhunter-ը վատը չէր

Վատն ա, երեք սերիա նայեցի, բացարձակ բան չէր կատարվում :))

Անվերնագիր
21.11.2017, 18:22
Վատն ա, երեք սերիա նայեցի, բացարձակ բան չէր կատարվում :))
Էֆեկտը հենց դրանուն ա. ֆիլմ սերիական մարդասպանների մասին՝ առանց մի կաթիլ արյունի :))
Դիալոգներ, դիալոգներ ու էլի դիալոգներ…

LisBeth
22.11.2017, 00:32
չեմ տեսել, կներես

Sent from my iPhone using Tapatalk

Ոչինչ, սիրտդ լեն պահի

Անվերնագիր
13.01.2018, 11:58
Ասում են, վատը չի լինելու

https://www.youtube.com/watch?v=dhFM8akm9a4

LisBeth
09.06.2018, 04:48
Ասում են, վատը չի լինելու

https://www.youtube.com/watch?v=dhFM8akm9a4

Վատը չէր, բայց լավն էլ չէր։ Կիննեմանը ոնց որ զարմացած ռոբոտ լիներ, համ էլ գրքի ու սերիալի մեջ մի հատ մեեծ տարբերություն կար, գրքի մոտիվները ավելի շատ քաղաքական էին, ստեղ սեքս ու ընտանեկան խնդիրներ, ինչը չի նշանակում որ գրքում սեքս չկար էլի, կար էն էլ ոնց :love։ Կային դրական պահեր, օրինակ հոթելը Պոն էր ոչ թե Հենդրիքսը, ու ինչ խոսք ավելի հաջող կերպար էր, երևացող, չէր կորում մնացած կերպարների ու իրադարձությունների ֆոնին։

Հաշվի առնելով որ ժանրում կոնկուրենցիան քիչ ա, երևի արժի առանձնացնել, ու Օրթեգայի կրակոտ կերպարի խաթեր, դաժը վերանայել որոշ դրվագներ։

Յոհաննես
16.10.2018, 22:23
13 Reasons Why֊ը ո՞վ է նայել

Գիտունիկ
10.11.2018, 10:46
Հնդկական Սերիալներ ովա նայում՞

Գիտունիկ
17.11.2018, 09:06
Հնդկական Սերիալներ ովա նայում՞

Բոլորը նայում են:D:hands

Շինարար
14.01.2019, 12:18
Killing Eve առայժմ մի սիրիզ ա բայց երկրորդը շուտով կլինի։ Առաջին սիրիզը ութ էպիզոդ մի գիշերում նայեցի էնքան որ կտրվել չէր լինում։ Պիտի որ ֆեմինիստներին հատուկ դուր գա։

Գաղթական
14.01.2019, 13:08
սիրիզ

2 անգամ գրած չլինեիր՝ կմտածեի վրիպումա:

Բնօրինակը ո՞նցա գրվում

Շինարար
14.01.2019, 13:32
2 անգամ գրած չլինեիր՝ կմտածեի վրիպումա:

Բնօրինակը ո՞նցա գրվում

series երևի ճիշտ կլիներ գրեի սիըրիզ

Աթեիստ
14.01.2019, 21:31
Մենք ռուսական «սեզոն» բառն ենք օգտագործում ։)

Գաղթական
14.01.2019, 21:33
Մենք ռուսական սեզոն բառն ենք օգտագործում ։)

Ռուսներն էլ՝ անգլերեն season-ը )))

Տրիբուն
15.01.2019, 10:15
Killing Eve առայժմ մի սիրիզ ա բայց երկրորդը շուտով կլինի։ Առաջին սիրիզը ութ էպիզոդ մի գիշերում նայեցի էնքան որ կտրվել չէր լինում։ Պիտի որ ֆեմինիստներին հատուկ դուր գա։

Շին, դու էլ ես հա նրանցից, որ հենց անգլիախոս երկրներում ապրում են, ավտոբուսի աստանովկեն դառնում ա բաս սթեյշն :D:D

Իմ հասկանալով, սիրիզը վերաբերվում ա ամբողջ սերիալին, իրա բոլոր սեզոններով, ու ամեն սեզոնը իրա էպիզոդներով։ Սինքն, առաջին, երկրորդ սիրիզ չի լինում, անկախ արտասանության ձևից։ Լինում ա մի սիրիզ, առաջին, երկրորդ, երրորդ ․․․․ սեզոններով։

Շինարար
15.01.2019, 21:42

Մի քիչ ցույց չտա՞մ ինձ։ Բրիտանական անգլերենը մի քիչ տարբեր ա աշխարհի անգլերենից։ ՍիԸրիզը ամեն տարվա սերիաների նոր շարքն ա, ու շատ նորմալ ա ասելը առաջին սիըրիզ, երկրորդ կամ երրորդ, էպիզոդը սերիան ա իսկ ամբողջական սերիալին շոու են ասում ։D Համենայն դեպս անգլիացիները տենց են ասում ու տենց են խոսում։

Շինարար
15.01.2019, 21:48
Էս էլ հղում որ բացատրում ա բառի տարբերությունը ամերիկյան ու բրիտանական անգլերենում https://www.quora.com/What-is-the-difference-between-a-TV-series-and-a-TV-show

Տրիբուն
16.01.2019, 08:06
Էս էլ հղում որ բացատրում ա բառի տարբերությունը ամերիկյան ու բրիտանական անգլերենում https://www.quora.com/What-is-the-difference-between-a-TV-series-and-a-TV-show

Դրա համար էլ մի հատ բրեքզիթ չեն կարում անեն, խառնվել են տերմինների մեջ :))))

Շինարար
16.01.2019, 19:20
Դրա համար էլ մի հատ բրեքզիթ չեն կարում անեն, խառնվել են տերմինների մեջ :))))

Անգլերեն խոսալ չգիտեն չէ՞ :D նորեկների մեծ մասի խնդիրն ա տեղացիներին հասկանալը, որովհետև դրսում հիմնականում ամերիկյան ֆիլմերից են անգլերեն լսում մեկ էլ դպրոցի անգլերենի դասատուներից մեկ էլ գալիս ենք տեսնում՝ լրիվ ուրիշ ձև են խոսում: Տերմինաբանությունը իրոք լրիվ տարբեր ա: Ասենք՝ մարդիկ մտածում են բանասիրությունը պիտի Philology լինի, ոչ մի անգլիացի բանասեր, նաև ամերիկացի բանասերից եմ լսել՝ չեն հասկանում էդ բառը: Շատ-շատ ինչ-որ հին տեքստերի, կրոնական կամ լատիներենի հետ կապված մասնագետ պատկերացնեն: Ես մտածում էի «դրամատուրգիան» պիտի drama լինի, եթե ոչ dramaturgy, որոշ գրքերում հանդիպում էլ ա, բայց գրված՝ ոչ լեզվակիրների կողմից :D որովհետև անգլերեն ավելի ընկալելի ա զուտ theatre բառը, որը իհարկե ընդգրկուն բառ ա: Ու իրականում ահագին մեծ խնդիր ա, որ երբ ուզում ես գրածդ տեքստը քո ուզածը արտահայտի, բայց ընկալելի լինի անգելեն լեզվակիր ընթերցողի համար :D Որովհետև շատ բան գրում եմ՝ բոլոր ոչ լեզվակիրների համար հասկանալի ա, ինչ եմ ասում, լեզվակիրները զարմացած երեսիս են նայում, սրբագրելիս այլ տարբերակ են առաջարկում, որ իմ ուզած նյուանսը չի արտահայտում, եղել ա, որ մի բառի համար մի հինգ-վեց հոգու հետ խորհրդակցել եմ, որ ի վերջո լուծումը գտնենք: Կամ մտածում ենք պիեսը պիտի play լինի, բայցլեզվակիրները նաև ներկայացումն են հասկանում նույն բառով, ինչը բնական ա՝ հենց բառի առաջնային իմաստը խաղալուց ա գալիս, ստիպված պիտի հստակեցնես the text of the play:

էլ չեմ ասում՝ Հայաստանում հպարտությամբ ասում են՝ ես արևելագետ եմ, ֆակուլտետ ունենք տենց, ակադեմիայում օրիենտալիստ բառը եթե խիստ պարզունականացնենք՝ օվերսիմփլիֆայ, համարյա ակադեմիական ռասիստին զուգահեռ բառ ա: էլի եմ ասում խիստ պարզունականացնելու դեպքում: Համենայն դեպքս էստեղ ոչ մեկ իրան չի անվանի ես օրիենտալիստ եմ, նույնիսկ եթե իրականում խորանաս պարզվի որ ա:

Jarre
23.02.2019, 23:51
Մի քիչ ցույց չտա՞մ ինձ։ Բրիտանական անգլերենը մի քիչ տարբեր ա աշխարհի անգլերենից։ ՍիԸրիզը ամեն տարվա սերիաների նոր շարքն ա, ու շատ նորմալ ա ասելը առաջին սիըրիզ, երկրորդ կամ երրորդ, էպիզոդը սերիան ա իսկ ամբողջական սերիալին շոու են ասում ։D Համենայն դեպս անգլիացիները տենց են ասում ու տենց են խոսում։

Ես էս վերջերս Netflix-ում մի հատ բրիտանական սերիալ գտա ու նշած էր 3 series, ես էլ մտածեցի որ երեք սերիայանոց կարճ սերիալ է։ Կակ ռազ ուզում էի կարճ դետեկտիվ սերիալ նայեի մանյակների մասին ու որոշեցի նայել։ Հետո ջոկեցի, որ երեք սեզոն ա, ոչ թե սերիա։ Ստիպված նայեցի։ Բայց չեմ փոշմանում։ Բավականին հզոր գործ էր։ Խորհուրդ եմ տալիս նայել։ Վերջին սեզոնը ու սերիալի ավարտը կատարյալ է։ The Fall (https://www.imdb.com/title/tt2294189/) Մինչև էս գրառումը կարդալը մտածում էի տեխնիկական սխալ է էդ series-ը։ Նոր ջոգեցի ինչը ինչոց ա։

Շինարար
24.02.2019, 03:54
American crime storyն եմ նայում։ Մի քիչ դժվար ա հետևել թե ինչը երբ ա տեղի ունենում որովհետև ժամանակները լրիվ խառնաշփոթ ա արած բայց հետաքրքիր ա։

LisBeth
25.02.2019, 21:02
Մի պահի չգիտեի ինչ նայեմ, Հեփփին նայեցի, արժեր լրիվ, Պատրիք Մելրոուզը նայեցի, ծանր էր, բայց էլի․․․ մտածում էի մի թեթև բան ա պետք, հետո հիշեցի, որ Թումոյի այգում նստած էինք Ռուֆուս հետ, Ռիկ ու Մորտիից խոսք գնաց, Ռուֆը թե բա Gravity falls - ը նայե՞լ ես, լավն ա։ Հիմա նայում եմ, Ռուֆ, եթե կարդում ես սա, մի հատ :kiss Ապրես

romanista
10.03.2019, 10:29
Չգիտեմ, ով ինչ սերիալ ա նայում ստեղ, բայց մեկը իմ կողմից խորհուրդ կտամ: Բրիտանո-կանադական ա, Sky-ի արտադրանք, կոչվում ա Tin Star: Գլխավոր դերակատարը Lie To Me-ից մեզ հայտնի Թիմ Ռոթն ա, որը հոյակապ ա խաղում: Խիստ խորհուրդ եմ տալիս, ես ինքս կլանում եմ ամեն կադրը)
2 սեզոն ա, 1-ը 10, 2-րդը 9 էպիզոդ)

56054