PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայաստան-սփյուռք» խորհրդաժողով



Gohar
19.09.2006, 17:25
Արդյոք հետևում եք Հայաստան Սփյուռք խորհրդաժողովին?Ինչ տպավորություն եք ստանում այդ ժողովներից?Արդյոք տեսել եք Հայաստանը գովազդող այն տեսաշարերը , որոնք շուտով պիտի հայտնվեն CNN-ի եթերում:Ինչ կարծիք ունեք դրանց մասին?

Իմ տեսակետը!

Շատ հետքրքիր բանավեճեր են տեղի ունենում, բայց իմ կարծիքով կարծիքներ կան ,որ իրականությանը չեն համապատասխանում:
Օրինակ ՛սփյուռքը շատ քիչ բան է անում Հայաստանի համար:Ես ինքս աշխատում եմ բարեգործական կազմակերպությունում և մտածում եմ , որ Սփյուռքը շատ լավ էլ աշխատում է Հայաստանի համար:Երանի այն ինչ որ Սփյուռքը անում է Հայաստանի համար, դրա կեսը Հայաստանը ինքն իր համար աներ:Եվ վերջ ի վեջո ինչ է անում Հայաստանը Սփյուռքի համար:
Մի տեսակետ հնչեց, որը ինձ շատ դուր եկավ:
Նկարագրեցին Հայաստանի ներկայիս վիճակը հետևյալ խոսքերով՛Հայաստանը ներկայումս գտնվում է խաչմերուկում, իսկ բոլորս պատկերացնում ենք , թե ինչքան վտանգավոր է խաչմերուկում լինելը:
Իսկ տեսահոլովակները շատ լավն էին:Հիանալի աշխատանք էր կատարված:
Կարծում եմ ովքեր տեսել են նրանք կփաստեն ասածս:

Artgeo
19.09.2006, 17:50
Առաջի օրը մի հինգ րոպե նայեցի նեռվաինացա, փոխեցի ուրիշ ալիք, հետո նորից մի հինգ րոպե նայեցի նեռվաինացա ուէլ չնայեցի

Gohar
19.09.2006, 18:01
Առաջի օրը մի հինգ րոպե նայեցի նեռվաինացա, փոխեցի ուրիշ ալիք, հետո նորից մի հինգ րոպե նայեցի նեռվաինացա ուէլ չնայեցի
Դե առաջին օրերը միայն կարծիքներ էին արտահայտում, բայց այսօրվանը հիմնական մասը բանավիճում էին:Շատ հետաքրքիր էր…

Fobus
19.09.2006, 18:39
Բավականի հետաքրքիր էր հետևել այդ ամենին : Նայել եմ շատ կարճ չավոք սրտի , բայց հետաքրքիր էր:

Lionne_en_Chasse
19.09.2006, 18:52
Ես նույնպես հետևում եմ, բայց ոչ ամբողջությամբ
Մեր քաղաքական գործիչները լավ լեզվին տալ գիտեն , բայց լեզվից այն կողմ շատ քիչ բան են անում : Էնպիսի մտքեր էին արտահայտում, որ հուզուվում էի, ասում. " հալալա քեզ` հայ ազգի իսկական զավակ, դու որ մեր երկիրը ղեկավարողներից մեկն ես, ուրեմն մենք պրոբլեմ չունենք" : Գոնե էտ ճառերը առաջին հերթին իրենց վրա ներգործություն ունենան : Բացի Վարդան Ոսկանյանից ոչ ոք կոնկրետ գործով չի զբաղվում