PDA

Դիտել ողջ տարբերակը : TV Տրանսպորտ

Adam
28.11.2007, 16:05
Երեկ հանդիպեցի մի հետաքրքիր բանի: 46 համարի մարշուտկան էի նստել կարծեմ (մութ էր, լավ չէր երևում) և տեսա, որ վարորդի նստատեղի վերևի մասում տեղադրված է մոնիտոր, բայց ոչ էն փոքրերից, որ մեքենաների մեջ միշտ դնում են: Այլ սովորական մեծ մոնիտոր և գնում էին գովազդներ, տեսահոլովակներ և այլն: Ներքևում էլ գրած էր «Գովազդի համար զանգահարել էս ինչ համարով» :D Շատ զարմացա, քանի որ նման բան չէի սպասում: Տրանսպորտում հեռուստացույց, բայց ոչ սովորական TV-իի հաճախականությամբ, այլ հենց սեփական: Եվ շատ ուրախացա: Վարորդին հարցրեցի, թե բոլո՞ր մարշուտկաներումա լինելու: Ասեց, որ ոչ: Միայն իրենց համարի:
Բայց միտքը ինձ շատ դուր եկավ: Լավ կլիներ, որ բոլորում լիներ:
Իսկ դուք ի՞նչ կասեք: Միտքը ո՞նցա

Ձայնալար
28.11.2007, 16:16
Միտքը դզեց, կարծում եմ սովորական TV գովազդից ավելի էֆեկտիվ կլինի, համել զբաղմունքա էլի մինչև տեղ հասնելը մարդիկ կնայեն:

Սամվել
28.11.2007, 16:31
Միտքը դզեց, կարծում եմ սովորական TV գովազդից ավելի էֆեկտիվ կլինի, համել զբաղմունքա էլի մինչև տեղ հասնելը մարդիկ կնայեն:

Ինչնա՞ դրա լավ :o մարշուտկի մեջ էլ մեր "որակյալ" գովազդները նայելը:8 աչքիս մանրից անցնեմ մետրոի կամ էլ 11 համարին :D

Մականուն
28.11.2007, 16:38
Գովազդի լավը ո՞րն է: Դե եթե ինչ-որ մեկին հաճելի է անորակ գովազդային հոլովակ դիտելը, ապա շնորհավորում եմ, ցանկանում հաճելի դիտումներ: Երկար իհարկե այդ գովազդի տարբերակը չի ապրի, քանզի վահանակները արագ շարքից դուրս կգան (եթե երթուղայինով եք երթևեկում, ապա հարց չի ծագի, թե ինչու՞:) ) ու ինչի համար ես անկեղծ միայն ուրախ կլինեմ:

Script
28.11.2007, 16:40
Երեկ հանդիպեցի մի հետաքրքիր բանի: 46 համարի մարշուտկան էի նստել կարծեմ (մութ էր, լավ չէր երևում) և տեսա, որ վարորդի նստատեղի վերևի մասում տեղադրված է մոնիտոր, բայց ոչ էն փոքրերից, որ մեքենաների մեջ միշտ դնում են: Այլ սովորական մեծ մոնիտոր և գնում էին գովազդներ, տեսահոլովակներ և այլն: Ներքևում էլ գրած էր «Գովազդի համար զանգահարել էս ինչ համարով» :D Շատ զարմացա, քանի որ նման բան չէի սպասում: Տրանսպորտում հեռուստացույց, բայց ոչ սովորական TV-իի հաճախականությամբ, այլ հենց սեփական: Եվ շատ ուրախացա: Վարորդին հարցրեցի, թե բոլո՞ր մարշուտկաներումա լինելու: Ասեց, որ ոչ: Միայն իրենց համարի:
Բայց միտքը ինձ շատ դուր եկավ: Լավ կլիներ, որ բոլորում լիներ:
Իսկ դուք ի՞նչ կասեք: Միտքը ո՞նցա

Էդ մի քանի հատ ստանդարտ սլայդեր են, որ անընդհատ կրկնվում են, տեսահոլովակ չկա: Ես էլ էի երեկ 46 մարշուտկայում :D բայց ժամը 7-ին:

Artgeo
28.11.2007, 16:41
Ինչնա՞ դրա լավ :o մարշուտկի մեջ էլ մեր "որակյալ" գովազդները նայելը:8 աչքիս մանրից անցնեմ մետրոի կամ էլ 11 համարին :D
Մետրոյին էլ կհասնեն :D
Մեր մետրոյում դրանից վաղուց կա :D

http://www.imageshare.am/thumb/82118858/img.php.jpg (http://www.imageshare.am/view/82118858/img.php.jpg)

Script
28.11.2007, 16:45
Մետրոյին էլ կհասնեն :D
Մեր մետրոյում դրանից վաղուց կա :D

Մեր մետրոներում էլ կան էկրաններ, ճիշտա ամեն կայանում մի մի հատ ,բայց կա , իսկ էս ասածը Էդպիսի էկրան չի, սլայդեր են:

Artgeo
28.11.2007, 16:53
Մեր մետրոներում էլ կան էկրաններ, ճիշտա ամեն կայանում մի մի հատ ,բայց կա , իսկ էս ասածը Էդպիսի էկրան չի, սլայդեր են:
Բա դե էլ ի՞նչ կա, մետրոյում էլ գովազդից չես փախնի :P

Սլայդը ո՞րն ա է :think

Script
28.11.2007, 16:59
Բա դե էլ ի՞նչ կա, մետրոյում էլ գովազդից չես փախնի :P

Սլայդը ո՞րն ա է :think

Գիտես ,մի քանի հատ ,ասենք 4-5 հատ ստանդարտ սարքած պատկերներ են, գովազդային նշանաբաններով, լոգոներով ու գովազդին հատուկ ամեն ինչով, բայց էդ նկարների մեջ շարժում չկա: Երևի լավ չբացատրեցի, բայց վստահ եմ,որ հասկացար:)

Ձայնալար
28.11.2007, 17:18
Ինչնա՞ դրա լավ :o մարշուտկի մեջ էլ մեր "որակյալ" գովազդները նայելը:8 աչքիս մանրից անցնեմ մետրոի կամ էլ 11 համարին :D

Խի դիմացիդ նստածի ռոժին ավելի լա՞վ ա նայել:D: Գովազդ ա ինչ ա ինֆորմացիայի աղբյուր ա, անորակ ա ինչ ա, բայց մեկ-մեկ հետաքրքիր լուծումներ են տալիս: Դե ես ճիշտն ասած գովազդ սիրում եմ նայել (որքան էլ որ դա տարորինակ հնչի), իհարկե կան գովազդներ, որոնք նյարդայնացնում են, բայց դրանք իմ դեպքում քիչ են:

Ավելացվել է 2 րոպե անց

Գովազդի լավը ո՞րն է: Դե եթե ինչ-որ մեկին հաճելի է անորակ գովազդային հոլովակ դիտելը, ապա շնորհավորում եմ, ցանկանում հաճելի դիտումներ: Երկար իհարկե այդ գովազդի տարբերակը չի ապրի, քանզի վահանակները արագ շարքից դուրս կգան (եթե երթուղայինով եք երթևեկում, ապա հարց չի ծագի, թե ինչու՞:) ) ու ինչի համար ես անկեղծ միայն ուրախ կլինեմ:

Իսկ ես, որ գովազդ եմ նայում, միշտ մտածում եմ թե ես ինչպես կնկարահանեյի դա, և հաճույք եմ ստանում երբ մի գեղեցիկ և (կամ) հնարամիտ բան է արված լինում, որն իմ մտքով չէր անցնի:

Ավելացվել է 8 րոպե անց

Մետրոյին էլ կհասնեն :D
Մեր մետրոյում դրանից վաղուց կա :D

Հա մետրոյում էլ կա, ի՞նչ վատ ա, գնացք սպասելուց նայում զբաղվում ենք;)

Հ.Գ. Հերիքա թիթիզանաս ձեր մետրոյով 3 հատ լամպուշկա են էլի դրել

Սամվել
28.11.2007, 19:19
Խի դիմացիդ նստածի ռոժին ավելի լա՞վ ա նայել:D: Գովազդ ա ինչ ա ինֆորմացիայի աղբյուր ա, անորակ ա ինչ ա, բայց մեկ-մեկ հետաքրքիր լուծումներ են տալիս: Դե ես ճիշտն ասած գովազդ սիրում եմ նայել (որքան էլ որ դա տարորինակ հնչի), իհարկե կան գովազդներ, որոնք նյարդայնացնում են, բայց դրանք իմ դեպքում քիչ են:

Չէ ավելի լավա դուս նայես ;)

Lapterik
28.11.2007, 19:22
Հեռուստացույցով հերիք չի գովազդները ընդմիջվում են հաղորդումներով, հիմա էլ մարշուտկայի մեջ լինի, գոնե 10 րոպե հանգիստ գալիս եմ էլի: Չնայած ինչ ուզում են անեն, մեկա իմ մարշուտկան կասկադն ա ու ոտքը:

Adam
28.11.2007, 21:20
Մետրոյում եղածը չի կարելի համամետել մարշուտկայինի հետ, որովհետև մետրոյինը վագոնում չի: Այսինքն այն ամենը ինչ գնում է այդ մոնիտորով, կարող ես դիտել մաքսիմում 5 րոպե, մինչև գնացքի գալը: Իսկ մարշուտկայում, ամբողջ երթևեկության ընթացքում: Իսկ ինչ վերաբերվումա գովազդներին, ես շատ եմ սիրում, և հեռուստացույց նայելը առանց գովազդի չեմ պատկերացնում: Մի տեսակ տխուրա... :P
Բայց իհարկե կան բացառություն գովազդներ, որ չեմ սիրում:

Enipra
28.11.2007, 21:29
Մետրոյում եղածը չի կարելի համամետել մարշուտկայինի հետ, որովհետև մետրոյինը վագոնում չի: Այսինքն այն ամենը ինչ գնում է այդ մոնիտորով, կարող ես դիտել մաքսիմում 5 րոպե, մինչև գնացքի գալը:

Համաձայն եմ, բացի դրանից մետրոյում միշտ չի, որ գովազդ են դնում։ Հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ արտասահմանյան «թաքնված տեսախցիկ»–ային կադրեր էին դնում, գոնե զվարճալի էր։:) 5 րոպե անկապ կանգնելու փոխարեն ծիծաղում էին մարդիկ։:))

Adam
28.11.2007, 21:34

Հիմա էլ էն Նոր ալիքի տափակ թաքնված տեսախցիկն են դնում:
Հ.Գ. Վերջերս մետրոյից համարյա ամեն օր օգտվում եմ, որովհետև ամենահարմարնա պռոպկեքի ժամանակ: :)

Artgeo
28.11.2007, 23:13
Գիտես ,մի քանի հատ ,ասենք 4-5 հատ ստանդարտ սարքած պատկերներ են, գովազդային նշանաբաններով, լոգոներով ու գովազդին հատուկ ամեն ինչով, բայց էդ նկարների մեջ շարժում չկա: Երևի լավ չբացատրեցի, բայց վստահ եմ,որ հասկացար:)
Սլայդ գիտեմ ինչ ա :D Պարզապես երթուղայինում դա ոնց էր կատարվում չէի պատկերացնում :D Եսիմ :think

Հա մետրոյում էլ կա, ի՞նչ վատ ա, գնացք սպասելուց նայում զբաղվում ենք;)

Հ.Գ. Հերիքա թիթիզանաս ձեր մետրոյով 3 հատ լամպուշկա են էլի դրել
Ես ասի վա՞տ ա։ Որակն էլ որ մի քիչ լավը լինի, լրիվ լավ ա ;)

Հ.Գ. Լավ եմ անում :P Համ էլ էս վերջինը շատ ա դուրս եկել :love