Adam
28.11.2007, 15:53
Դեկտեմբերի 3-ին ժամը 18:30,հ2 հեռուստաալիքի հովանավորությամբ Հայաստանի Թատերական գործիչների միությունը Գ.Սունդուկյանի անվան թատրոնում կազմակերպում է համերգ-հեռուստամարաթոն, հայ թատրոնի վերականգնման համար: Ներկա են լինելու հայ թատրոնի մեծանուն դերասանները: Ես չեմ պատկերացնում, թե ոնցա լինելու, բայց անպայման գնալու եմ: Ինձ թվում է, թատրոնին դեռ վաղուց պետք է ուշադրություն դարձվեր: Ըստ իս շատ լավ միտք է, քանի որ այնպիսի փայլուն դերասաններ ինչպիսին մենք ենք ունեցել թատրոնում, չկա ոչ մի երկրում: Եվ հանուն դրա միայն արժե օգնություն ցուցաբերել հայ թատրոնին: Ի՞նչ կասեք: