PDA

Դիտել ողջ տարբերակը : Այլընտրանք ԼՏՊ-ՍՍ զույգին



Marduk
27.11.2007, 17:22
ԸՍՏ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, «ԱՌՈՂՋ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՌԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ Է»
«Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական թեկնածուներից մեկն է: Առողջ մարդկանց համար նա մեռած թեկնածու է: Մեռած քաղաքական գործիչը թեկնածու լինել չի կարող»,- այսօր խոսելով առաջին նախագահի թեկնածության մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու հավելեց, որ Լ. Տեր-Պետրոսյանը լավագույն դեպքում կարող է գրավել երրորդ տեղը, իսկ այսօր 5-րդ տեղում է: «Ում որ ընտրում ես, անգամ եթե նա լավագույնը չէ, դու դրանով նաև քո գնահատականն ես տալիս: Մեռածին ընտրելով մենք դառնում ենք մեռած ժողովուրդ: Սա է ինձ համար ամենասարսափելին»,- ընդգծեց նա:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ այնուամենայնիվ առաջին նախագահին հաջողվեց իր շուրջ համախմբել որոշ քաղաքական ուժերի, իսկ մյուսներին դա կարծես չի հաջողվում, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ նրա շուրջ համախմբվել են մարդիկ, ովքեր ավելի շատ պակասեցնում են առաջին նախագահի ձայները, քան` ավելացնում: Նրա ներկայացմամբ, Լ. Տեր-Պետրոսյանը սկզբում ուներ 1-2 տոկոս, հիմա կարող է այդ ձայների թիվը հասնել առավելագույնը 10 տոկոսի, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ հաղթանակի հասնելու համար: «Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողքին գտնվողները պետք է հասկանան, որ նա մերժելիների մեջ է թեկնածու»,- ընդգծեց ԱԻՄ նախագահը:

Այնուհետև անդրադառնալով առաջին նախագահի առաջ քաշած «ավազակապետությունը» ժողովրդավարությամբ փոխարինելու դրույթին, Պ. Հայրիկյանն ասաց, որ նա առաջին հերթին պետք է օգտագործեր արդեն առկա հնարավորությունները: «Նա եկել էր քանդելու իշխանական համակարգը, սակայն, իրականում քանդեց ժողովրդավարական ուժերի մեր հավաքը»,- կարծիք հայտնեց նա, հավելելով, որ «ողջախոհ մարդը կմտածեր եղածն օգտագործելու մասին»: Նույն կերպ, ըստ նրա, ոչ ոք չէր խանգարում Արթուր Բաղդասարյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց կարողություններն օգտագործել ընդդիմադիր լիդերների համախմբմանն ուղղված հավաքներում և գալ ընդհանուր հայտարարի, սակայն նրանք գնացին այլ ճանապարհով, ինչը Պ. Հայրիկյանի գնահատմամբ «ստորություն է»:

http://www.panorama.am/am/politics/2007/11/27/paruyrh/

Կարդալով Պարույր Հայրկիյանի այս մտքերը ուզեցի ձեր հետ կիսվել մի քանի դիտարկումներով:
Հայտնի է որ ժողովրդավարական համակարգի իմաստը այն է, որ ընտրությունից ընտրություն հանրության մեջ ծնվեն նոր գաղափարներ ու նպատակներ որոնք կմտնեն հաջորդ կառավարության պլանի մեջ, ժողովրդական քվեի տակ:

Հիմա մենք 2008-ին ընտրություն պետք է անեինք: Բայց փաստորեն այս անգամ էլ ոչ մի ընտրություն ու հատկապես նոր գաղափարներ չեն լինելու: Տպավորություն է ստեղծվում որ մի տեսակ դիվային դավադրության արդյունքում ԼՏՊ-ՍՍ տանդեմը հայ ժողովրդին նետեցին մի անպտուղ ու անիմաստ բանավեճների հորձանուտ, որտեղ խոսվում է ոչ թե ապագայի մասին, այլ միայն անցյալի: Ամբողջը պտտվում է 90-ականների շուրջ: Կարծես ժամանակը կանգ է առել, ու մենք դեռ շարունակում ենք գտնվել 1996-1998-ի մեջ: Անվերջ նույն փաստարկները ու հակափաստարկները:

Ինչ կտա սա մեզ: Ոչ մի լավ բան: Էներգիայի անպտուղ վատնում: Լևոնականները իրենց առջև դրել են մի նպատակ որը հնարավոր չէ իրագործել կամ որի իրագործումը կառաջացնի այնպիսի հետևանքներ որ հնարավոր էլ չէ կանխագուշակել թե վերջը ինչ կլինի: Լինի դա թե Լևոնի վերընրումը, լինի դա Արցախի ու ՀայԴատի հարցերի լուծումը 3 տարում. կամ էլ լինի դա «ավազակապետության» կազմալուծումը: Պատճառը այն է որ ավազակապետությունը լրիվ նույնանում է պետության հետ ու ընդ որում այդ ավազակապետության հիմքը դրել է հենց ինքը Լևոնը , որը ի դեպ օգտվել է նրա «բարիքներից»:
ՍՍ-ը իր առջև դրել է շատ հստակ նպատակ: Վերարտադրել ներկայիս համակարգը առանց փոփոխության: Եվ ամեն միջոց նախընտրելի է: Այս համատեքստում ՍՍ-ի համար շատ կարևոր էր ընդդիմության բևեռացումը, կամ համախմբումը մի լիդերի շուրջ որը հստակ է, որը խոցելի կլինի:

Ինչ պետք է անենք մենք այս վիճակում: Սատարել ներկայիս համակարգը բարոյական չի, քանի որ այն վարում է հակաժողովրդական քաղաքականություն: Սատարել Լևոնին ուղղակի արդեն անբարոյականություն է, որովհետև այդպիսով սրբագրվում է ամեն տեսակ հակաժողովրդական քաղաքականություն, որի մարմնացումն է ՀՀՇ-ական իշխանությունը:

Ինձ թվում է այլընտրանքը այս թակարդից պետք է լինի ոչ թե անձնավորված, այլ գաղափարական: Այսինքն պետք է լինի կոնկրետ նպատակների մի խումբ որը իր շուրջ կմիավորի ինչքան հնարավոր է շատ մարդ: Նպատակները պետք է լինեն կոնկրետ, տեսանելի ու չափելի, և ոչ թե սուբյետկիվ նպատակներ:
Օրինակ բերեմ: Վարկերի տոկոսադրույքի իջեցումը դա կոնկրետ չափելի նպատակ է, իսկ օրինակ խոսքի ազատությունը դա սուբյեկտիվ է: Դա մի բան է որը երբեք էլ չենք կարող հաստատ ասել, հասանք դրան թե ոչ: Որովհետև նույնիսկ եթե մեր մոտ լինի 100 տոկոսանոց եվրոպական սիստեմ միևնույն է էլի կարելի է ասել որ կլինեն արգելված թեմաներ: Օրինակ հոլոքոստի, կամ նման թեմաներ որոնց համար մարդկանց արևմուտքում բանտարկում են: Այսինքն «խոսքի ազատությունը» սուբյեկտիվ նպատակ է, որին ձգտելը տեսականորեն չի կարող միավորել բոլորին, ու որին հասնել էլ հնարավոր չի:


Եկեք կազմենք, ստեղծենք կոնկրետ, ռեալիստ, ու տեսանելի նպատակների մի ցանկ որոնց մենք կուզենաինք հասնել:

Իմ կողմից բերեմ մի քանի օրինակ:
1. Ես կարծում եմ որ մեր ազգի համար շատ կարևոր է ազատագրված տարածքների վերաբնակեցումը: Գոնե Քարվաճառ-Բերձոր շրջանները պետք է ունենան մինիմումը 50.000 բնակչություն:
2. Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, վարկային տոկոսադրույքների իջեցումը, նրանք չպետք է տարբերվեն եվրոպական մակարդակներից: Այսինքն հիպօտեկային վարկը մաքսիմումը չպետք է անցնի 7 տոկոսը
3. Սևանի մակարդակի բարձրացում: Որը ի դեպ այսօր անում է կառավարությունը:

հ.գ. Խնրում եմ այս թեմայում չսկսել Լևոնի կամ Սերժի գովքն ու փառաբանումը: Դրա համար ստեղծեք առանձին թեմաներ

հ.գ.2 Հակաժողովրդական իշխանություն ասելով ես նկատի ունեմ այն իշխանությունը որի օրոք ժողովրդի բնակչությունը ցուցաբերում է նվազման միտում:

Grieg
30.11.2007, 15:26
անձամբ իմ համար կարևոր է որ ապագա նախահը լուրջ լուծումներ առաջարկի սոցիալական հավասարության, սոցիալական պաշտպանվածության հարցերում նաև ռեսուսրների էկո գիտակցված օգտագործումը ապահովի, եթե նման կերպ շարունակվի հայաստանում ոչ մի ծառ չի մնա իսկ հիվանդությունների թիվը միայն կաճի..իսկ ոչ առողջ կամ ոչ սովորականները կշարունակեն անտեսվել.. թե ներկա և թե նախորդ իշխանությունը այդ հարցերին լուրջ ուշադրություն չեն դարձրել, սակայն ո՞վ կանի դա :think

Վիշապ
07.12.2007, 19:33
Քանի որ մենք հայերս փոքրաթիվ ենք, բայց ուզում ենք լինել հզոր, ապա մենք իրավունք չունենք ունենալ անգրագետ, կիսազարգացած ու կիսակրթված քաղաքացիներ, նկատի ունեմ, որ ոչ թե պետք է այդպիսիններին վտարել երկրից կամ գնդակահարել:P այլ պետք է մեր պետությունը հզորացնել առաջին հերթին սկսելով մանկապարտեզներից, հետո դպրոցներից, հետո տեխնիկումնեից ու ԲՈՒՀ–երից։ Անգրագիտւթյունը մեր պետության համար մեկ թշնամին է։ Մենք այլ ավելի հզոր ռեսուրս չենք կարող այս փոքրիկ ու սակավագանձ երկրում ունենալ քան մարդկային ուղեղն ու ձեռքն է։ Պետք է ամենուրեք մեծ ուշադրություն դարձնել բոլոր երեխաների կրթությանը և մանավանդ դաստիարակությանը, եթե անհրաժեշտ է, ապա փորձել նույնիսկ կրթել ծնողներին։ Այդ ուղղությամբ մեծ գումարներ հատկացնել, որը անկասկած կվերադարձվի։ Իսկ մենք ինչ ենք անու՞մ, մատների արանքով ենք նայում այս ամենին, երկիրը լցված է դիլետանտ մասնագետներով և նույնիսկ մեզ թույլ ենք տալիս ունենալ ոչ այնքան գրագետ նախագահ։ Երկու ձեռքով կողջունեմ այն առաջնորդին, որը կպայքարի ընդդեմ անգրագիտության ու դիլետանտիզմի։ Հիշենք, կիրթ մարդը ավելի քիչ է հակված կաշառակերությանը, ստորությանը և խաբեությանը։

Պանդուխտ
08.12.2007, 11:33
Քանի որ մենք հայերս փոքրաթիվ ենք, բայց ուզում ենք լինել հզոր, ապա մենք իրավունք չունենք ունենալ անգրագետ, կիսազարգացած ու կիսակրթված քաղաքացիներ, նկատի ունեմ, որ ոչ թե պետք է այդպիսիններին վտարել երկրից կամ գնդակահարել:P այլ պետք է մեր պետությունը հզորացնել առաջին հերթին սկսելով մանկապարտեզներից, հետո դպրոցներից, հետո տեխնիկումնեից ու ԲՈՒՀ–երից։ Անգրագիտւթյունը մեր պետության համար մեկ թշնամին է։ Մենք այլ ավելի հզոր ռեսուրս չենք կարող այս փոքրիկ ու սակավագանձ երկրում ունենալ քան մարդկային ուղեղն ու ձեռքն է։ Պետք է ամենուրեք մեծ ուշադրություն դարձնել բոլոր երեխաների կրթությանը և մանավանդ դաստիարակությանը, եթե անհրաժեշտ է, ապա փորձել նույնիսկ կրթել ծնողներին։ Այդ ուղղությամբ մեծ գումարներ հատկացնել, որը անկասկած կվերադարձվի։ Իսկ մենք ինչ ենք անու՞մ, մատների արանքով ենք նայում այս ամենին, երկիրը լցված է դիլետանտ մասնագետներով և նույնիսկ մեզ թույլ ենք տալիս ունենալ ոչ այնքան գրագետ նախագահ։ Երկու ձեռքով կողջունեմ այն առաջնորդին, որը կպայքարի ընդդեմ անգրագիտության ու դիլետանտիզմի։ Հիշենք, կիրթ մարդը ավելի քիչ է հակված կաշառակերությանը, ստորությանը և խաբեությանը։

Մոռացար աւելացնել. «գործիք», «ծախուած» բառերը:

Վիշապ
11.12.2007, 00:12
Մոռացար աւելացնել. «գործիք», «ծախուած» բառերը:

Ներիր, ինձ թվում էր թե այստեղ ոչինչ չեմ մոռացել, իսկ ո՞ր մասում պետք է ավելացնեմ այդ բառերը:8

Մականուն
11.12.2007, 09:54
Ներիր, ինձ թվում էր թե այստեղ ոչինչ չեմ մոռացել, իսկ ո՞ր մասում պետք է ավելացնեմ այդ բառերը:8

Ուշադրություն մի դարձրու, միտքդ ավարտուն է և կոռեկտ: