PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեթանոս Ստեղծագործողի Անկյուն



Vishapakah
27.11.2007, 16:06
Այստեղ բոլորը կարող են տեղադրել իրենց ստեղծագործությունները եթե իհարկե ստեղծագործությունը կապ ունի մեր նախնիների հավատքի և բարքերի հետ.

Սկսենք ինձանից.
Ոտանավորը գրել եմ դասի ժամանակ.:roll

Աստվածների պատերազմում
Վիշապները չեն հաղթում
Կայծակները երկնքի
Լեռներին են խոնարվում

Հանգիստ չէ երկրում
Բանակներն են փոթորկում
Աստվածները ողորմած են
Թշնամին է պարտվում

Աստվածների պատերազմում
Վիշապներն են պարտվում
Փոթորկած Ալիքները
Կիլիկիան են գրկում

Ծածկավծ է երկիրը
Վիշապների դիերով
Աստվածները գոհ են
Որդիներն են գոհացնում

Աստվածների պատերազմում
Վիշապները ելք չունեն
Քամիները Հայ լեռների
Փչում են կատաղի

Խախանդվում է երկիրը
Ազատվելով տականքից
Վառվում են ջահերը
Ոգիներում հաղթողների

Vishapakah
22.01.2008, 05:01
Այս մեկն էլ, ձանձրալի դասերից մեկի ժամանակ գրեցի, այսինքն երեկ:

Հեռու հեռվում դաշտերում
Մի փոքրիկ կրակ է ծնվում
Կրակ մարդկանց ոգիներում
Իր հաղտանակի ժամին է սպասում

Այդ ժամանակներից մինչ այսօր
Շատ քաջերի արյուն է թափվել
Կործանվել են թագավորություններ
Բայց կրակի լեգենդը չի մարել

Այդ կրակը մեծանում է
Հաղթող ազգի ոգիներում
Ավիրելով պարիսպները
Պարիսպները թույլ ազգերի

Կրակի մասին կան լեգենդներ
Գրված երգեր և քառյակներ
Եվ ինչպես էլ անվանեն այն
Նրա անունն է «Պատերազմի Տենչանք»

Ժամանակը կանգ չի առնելու
Դեռ գալու են ուրիշ քաջեր
Պատերազմի կրակը վառվելու է
Հաղթող ազգի ոգիներում