PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեքիաթներ ոչ երեխաների համար



Էջեր : [1] 2

ivy
27.11.2007, 15:37
Առաջարկում եմ գրել հեքիաթներ մեծահասակների համար ու տեղադրել էստեղ: :)

Առաջինն էլ գրում եմ իմ հեքիաթը:


Խոնարհ Մարսելան

Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում կարդալ: :)


Գերմանական մի հեքիաթային քաղաքում կար չկար մի աղջիկ կար, անունը՝ Մարսելա: Նրա տարիքը միայն իր ծնողները գիտեին, մեկ էլ ես, որովհետև որպես հեքիաթասած պարտավոր եմ ամեն ինչ իմանալ ու պատմել ձեզ: Մարսելան երեսուն տարեկան էր, սակայն ինչպես բոլոր էլֆերը, տրոլերը ու այլ հեքաթային գազանեղենը, մեր Մարսելայի տարիքը դժվար էր հասկանալ: Ինքն էլ ոչ այն է էլֆ էր, ոչ այն է՝ տրոլ, և ոչ էլ անգամ գոբլին, բայց հաստատ այդ ախպերությունից էր:

Մարսելան մի տեսակ երկարոտ էր, և իր ամեն ինչն էլ երկար ու ձիգ էր:
Նա ուներ շատ երկար մազեր, որոնք ներկում էր տարբեր գույների՝ ըստ շաբաթվա օրերի. ամեն օրն ուներ իր գույնը: Իմ սիրած գույնը մուգ կարմիրն է, իսկ քուրիկս սիրում է վարդագույնը, մեր հարևանի տղայի խելքն էլ գնում է կապույտի համար, բայց դա կապ չունի այս հեքիաթի հետ:

Մարսելան ուներ բարակ, երկար քիթ, որի վրա դնում էր մի հնաոճ ակնոց, և միշտ նայում էր կամ ակնոցի վերևից կամ տակից, բայց ավելի շատ նախընտրում էր վերևից նայել ու մի բան տեսնելու համար ստիպված էր գլուխը լավ խոնարհել. ակնոցը խանգարում էր: Մի խոսքով, խոնարհ աղջիկ էր Մարսելան:

Մարսելան ուներ երկարավուն մատներ, ցուցամատներն էլ երկար էին միջնամատներից, բայց դա իրեն չէր խանգարում հաջողությամբ օտագործել միջնամատները, հատկապես, երբ շատ զայրացած էր ինչ-որ մեկի վրա: Եղունգներն էլ կանաչ էր ներկում, բայց միշտ դժգոհ էր իր ընտրած կանաչի երանգից. իրեն պետք էր ֆիկուսի տերևի գույնի կանաչ, որը դժվար էր ճարել այդ հեքիաթային քաղաքում:

Մարսելայի ոտքի մատները մի առանձին պատմություն էին... Նրանք, ինչպես արդեն կարող եք գուշակել ինքներդ, շատ երկար էին... ու ծակում անցնում էին ամեն ինչի միջով, լիներ դա գուլպա, թե ձմեռային կոշիկ: Մարսելան էլ շատ հպարտ էր նրանցով: Ոտի մատը այդպիսին պիտի լինի, բա ոնց, թե չէ ում են պետք հնազանդ, կուչ եկող մատները:

Մարսելան ուներ երկար... չէ, երկարի թեման վերջացրեցինք... ուներ փոքրիկ կապույտ աչքեր, որոնք սիրում էր լղոզել սև, անհասկանալի ծագում ու նշանակություն ունեցող ներկով: Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս:

Մարսելան սիրում էի իր տանը հյուրեր ընդունել: Երբ իրար գլխի էին հավաքվում բոլոր ջադուներն ու այլ չարքերը, Մարսելան հագնում էրիր սպորտային հագուստը՝ զարդարված շիֆոնե շարֆերով ու տոնածառի վրայից թռցրած զարդերով, մազերը հավաքում էր ուղիղ ճակատի վրա, դնում էր իր տոնական ակնոցները, որոնք ավելի նեղ էին, և ամեն ինչ կարլի էր տեսնել առանց շատ խոնարհվելու, ու անցնում էր հյուրերին զվարճացնելու գործին: Զվարճանքը սկսվում էր անցյալ տարիների թերթեր կարդալով, որը մի իսկական ռիտուալ էր. մեկը ձեռքը տանում էր մակուլատուրայի կույտի մեջ ու պատահաբար հանում որևէ որևէ թերթ, որից հետո սկսվում էրայդ թերթի բարձրաձայն ընթերցանությունը, ընդ որում հավաքվածներից ամեն մեկը հերթով կարդում էր մի տող: Դե հիմա հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք ամբողջ թերթն ընթերցելու համար... Դա էլ հենց զվարճանքի իմաստն էր. երբ ընթերցանությունը վերջապես ավարտվում էր, բոլորն այնպես էին երջանկանում, որ դժվար է բառեր գտնել այդ հրճվանքը նկարագրելու համար, նույնիսկ իմ նման հմուտ հեքիաթացածի համար:
Դրանից հետո բոլորն ուտում էին պանիր ու սունկ և խմում գինի: Հնչում էր փախած երաժշտություն, չգիտեմ, թե որտեղից էր փախել, բայց հավատացնում եմ ձեզ՝ փախած էր:

Եվ գալիս էր ամենահետաքրքիր պահը, երբ բոլոր լուսերը հանգչում էին, վառվում էին հազարավոր մոմեր, որոնք ամենուր էին, անգամ Մարսելայի մազափնջերում: Երաժշտությունը դառնում էր միստիկ... Բոլորը սկսում էին շարժվել տարօրինակ ձևերով, ազատվում իրենց հեքիաթային հագուստներից, քսմսվում իրար և ցույց տալիս իրենց սերն ու նվիրումը միմյանց հանդեպ: Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:

Իսկ երբ Մարսելան հոգնում էր բոլորից, մտնում էր իր սենյակը, ու աղմուկով փակում դուռը, և հյուրը հասկանում էին՝ տուն գնալու ժամանակն է:

Ես էլ եղա այդ կերուխումերից մեկում. ոչ շուրթս թրջվեց, ոչ փորս կշտացավ, հեքիաթացածի իմ տրիվիալ աչքով էլ ամեն ինչ ընկալեցի որպես շիզոֆրենիկ պորնագրաֆիա:

Այստեղ իմ հեքիաթը մոտեցավ ավարտին:
Երկնքից մի խնձոր ընկավ, մի տանձ ու կես բանան: Մարսելան դրանք եփեց կաթի մեջ ու կերավ:

Հեքիաթս կցուցանե մի պարզ ճշմարտություն.
Երբ դու շատ ես արտառոց , ապա գուցե ոչ թե օրիգինալ ես, այլ ուղղակի խփնված:
:)

Արամ
27.11.2007, 21:20
Են որ ասում են lol այ եսի դրա երկար տեսակնա looooooooooool շատ սպանիչ տեղեր կան համել ես 15տարեկանեմ ու կարդացիմ:D

Ավելացվել է մի վախտ հետո

Հեքիաթներ ոչ երեխաների համար
Իսկ վիդեո կարելիա դնել?:think

impression
29.11.2007, 16:50
Կեցցեն հումորը, ջահելությունն ու խելառությունը, մի քիչ էլ՝ շիզոֆրենիկները ;) :D

Guest
29.11.2007, 17:14
Իսկ մեծերի համար հեքիաէներում պարտադի՞ր ա սեքսուալ օրգիաների նկարագրությւնը :D Լավը չեր ivy, դժվարությամբ ինձ զսպեցի:
__________________
http://www.ProfessionalAnimations.com/GAImage/Animations/Love/love_007.gif

Dayana
29.11.2007, 17:27
Իսկ մեծերի համար հեքիաէներում պարտադի՞ր ա սեքսուալ օրգիաների նկարագրությւնը :D Լավը չեր ivy, դժվարությամբ ինձ զսպեցի:
__________________
http://www.ProfessionalAnimations.com/GAImage/Animations/Love/love_007.gif

Հայկ ջան էստեղ իմ համար կարևորը էն էր , որ հիմա էլ են մարդիկ էդպիսին , ուղղակի փոխաբերական իմաստով :( Մնացած մանրամասները մեծերին եմ թոնում , ես ինձ դեռ մեծահասակ չեմ զգում :P ես դեռ երես առած երեխա եմ :P

rostrix
29.11.2007, 17:33
դզեց ;)

Apsara
29.11.2007, 19:35
Ճիշտն ասած ինձ դուր չեկավ, չգիտեմ երևի օրգիաների մասին թեկուզ հեքիաթների տեսքով կարդալը ինձ համար այդքան էլ հաճելի չի:think

Enipra
29.11.2007, 19:56
Գրելաոճդ ինձ շատ դուր եկավ, գործն էլ մի անգամ կարդալու համար վատ չէր, հետաքրքիր էր, հատկապես՝ Մարսելայի նկարագրությունները։ :)

Ուլուանա
29.11.2007, 20:11
Դե լավ, դուք էլ նենց եք խոսում, կարծես չգիտեմ ինչ նկարագրություններ կային։ Ընդամենը մի նախադասությամբ նշված էր, թե ինչ էր կատարվում։ Համ էլ ինքը բացատրեց, որ դա մեր իմացած սովորական էրոտիկ տեսարանը չէր։ :P :D Մի մոռացեք է նախադասությունը.

Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր: ;)
Պատմությունը առանձնապես հետաքրքիր չէր ինձ համար, բայց գրելաոճն ինձ էլ դուր եկավ։ :)

Ավելացվել է 5 րոպե անց

Հեքիաթս կցուցանե մի պարզ ճշմարտություն.
Երբ դու շատ ես արտառոց , ապա գուցե ոչ թե օրիգինալ ես, այլ ուղղակի խփնված:
Ճիշտն ասած՝ էնքան էլ չհասկացա, թե էս վերջին նախադասությունն ինչ կապ ուներ պատմության հետ, որովհետև Մարսելան, ինչքան հասկացա, իր տեսակի մեջ հեչ էլ տարօրինակ ու արտառոց չէր։ Իսկ որ մարդկանցից տարբեր էր, դա արդեն բնական է։ Չէ՞ որ մարդ չէր, ինչու՞ պիտի մեզ նման լիներ։ :esim:think

Shauri
30.11.2007, 01:31
Հետաքրքիր էր :):)

Երվանդ
30.11.2007, 01:41
Գժոտա ivy՝ ապրես, Մարսելաի կերպարը դզումա, մանավանդ որ ճիշտա աղոտ , բայց ծանոթներիա հիշեցնում:)

StrangeLittleGirl
30.11.2007, 01:47
Վա՜յ, ես մոռացել էի կարծիքս գրել: :D
Շատ լավ, համով ոճ ունի հեղինակը: Ասելիքն էլ կարևոր էր, բայց, կարծում եմ, վերջին նախադասությունը չարժեր գրել՝ թողնելով, որ ընթերցողն ինքը որոշի, թե հեքիաթն ինչ կցուցանե:
Հետևյալ նախադասություններն ինձ շատ դուր եկան.

Իմ սիրած գույնը մուգ կարմիրն է, իսկ քուրիկս սիրում է վարդագույնը, մեր հարևանի տղայի խելքն էլ գնում է կապույտի համար, բայց դա կապ չունի այս հեքիաթի հետ:
Հեղինակն անկեղծորեն հայտնում է, որ այս մանրամասները կապ չունեն հեքիաթի մեջ, ոչ թե զոռով խցկում, ընթերցողին էլ բուն թեմայից շեղում:


Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս:
Կենդանի նախադասություն. պատկերացում է տալիս շրթներկի որակի մասին:


Զվարճանքը սկսվում էր անցյալ տարիների թերթեր կարդալով, որը մի իսկական ռիտուալ էր. մեկը ձեռքը տանում էր մակուլատուրայի կույտի մեջ ու պատահաբար հանում որևէ որևէ թերթ, որից հետո սկսվում էրայդ թերթի բարձրաձայն ընթերցանությունը, ընդ որում հավաքվածներից ամեն մեկը հերթով կարդում էր մի տող: Դե հիմա հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք ամբողջ թերթն ընթերցելու համար... Դա էլ հենց զվարճանքի իմաստն էր. երբ ընթերցանությունը վերջապես ավարտվում էր, բոլորն այնպես էին երջանկանում, որ դժվար է բառեր գտնել այդ հրճվանքը նկարագրելու համար, նույնիսկ իմ նման հմուտ հեքիաթացածի համար:
Դիպուկ պարբերություն է, շատ մեծ պատկերացում տվող:


Հնչում էր փախած երաժշտություն, չգիտեմ, թե որտեղից էր փախել, բայց հավատացնում եմ ձեզ՝ փախած էր:

Լավ բառախաղ է :)


Բոլորը սկսում էին շարժվել տարօրինակ ձևերով, ազատվում իրենց հեքիաթային հագուստներից, քսմսվում իրար և ցույց տալիս իրենց սերն ու նվիրումը միմյանց հանդեպ: Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:

Հիշեցի «Սեռական հարաբերություն ընկերների միջև» թեման :D ու դրա հեղինակին:


Ես էլ եղա այդ կերուխումերից մեկում. ոչ շուրթս թրջվեց, ոչ փորս կշտացավ
«Սուտլիկ որսկանը» :D

Iv, մեծ հաճույքով ուրիշ գործեր էլ կկարդայի: ;)

Երվանդ
30.11.2007, 01:52
Վերնագրին ոչ մեկդ ուշադրություն չի դարձրել?:)

StrangeLittleGirl
30.11.2007, 02:00
Վերնագրին ոչ մեկդ ուշադրություն չի դարձրել?
Ես դարձրել եմ :P Նույնիսկ համապատասխան նախադասություն եմ գտել ներսերում :P

Մի խոսքով, խոնարհ աղջիկ էր Մարսելան:

ivy
30.11.2007, 03:43
Իսկ մեծերի համար հեքիաէներում պարտադի՞ր ա սեքսուալ օրգիաների նկարագրությւնը :D


Բացարձակ պարտադիր չի, ո՞վ ասեց, թե պարտադիր է: Ուղղակի իմ հեքիաթն էդպիսին էր: :)

Շնորհակալություն արձագանքների համար, բայց սա բնավ գեղարվեստական գործի արժեք չունի, կարող էի դնել դատարկացնդաբաննություններում կամ էլ անկապ օրագրում: Ուղղակի որ աչքիս առաջ էր «հեքիաթը», չէի կարող չգրել. ինձ կուտեի, կքրքրեի... Ստիպված գրեցի, որ ինձ չուտեմ: :)

Վերջին նախադասությունն էլ իմ վերջին միտքն էր տվյալ մարդկանց վերաբերյալ:
Շատ մի խորացեք: ;)

Ջուզեպե Բալզամո
30.11.2007, 05:42
Լավ հեքիաթ ա…
Մենակ մի տարակուսանք մնաց… Պռասպեկտի Ագենտսվոյի շենքը ե՞րբ դառավ Գերմանական փոքրիկ քաղաք: Հետո անունը… ;)

ivy
05.12.2007, 04:13
Էհ... Դուք հեքիաթներ չեք գրում... :(

Տալիս եմ իմ մյուս հեքիաթը:


Սպիտակ մորեխ

Մեր մոլորակի ուղիղ կենտրոնում կար-չկար, մի հաշք երկիր կար: Այդ երկրում կար մի փոքրիկ գյուղ, որտեղ ապրում էր մի սովորական գյուղացի: Գյուղացու անունը Լիպո էր, և ուներ նա մի այծ, երկու նապաստակ, մի քանի հավ և մի մորեխ: Մերեխն այդ ձեր իմացած փոքր–մոքր անմեղ գազաններից չէր, որ դաշտում էստեղ–էնտեղ են թռչկոտում, մորեխն այդ խոշոր չափերի էր, գիտեր խոսել ու օգնում էր տնտեսության մեջ: Անունը Չագուրդակ էր, տանն ուղղակի՝ Չգո:

Ասում են՝ Չագուրդակը Մորեխստանի բնակիչ էր, որը մի մատ երեխա ժամանակ պատահաբար, թե ինչ–որ հրաշքով ընկել էր մոլորակի կենտրոնի այդ փոքրիկ գյուղը, Լիպոն գտել էր նրան ու պահել մեծացրել: Նաև լուրեր էին պտտվում, թե Չգոյի մայրը ժամանակին սիլի–բիլի է ունեցել այդ գյուղի մի թառլան մորեխի հետ, զավակ է լույս աշխարհ բերել, թողել է նրան գյուղում ու հեռացել իր Մորեխստանը: Մի խոսքով, արդեն հասունացած Չագուրդակը, որն իր չափերով Լիպոյին քիչ էր զիջում, խոսում էր տեղական լեզվով, ապրում էր տեղական կյանքով և շատ քիչ բան գիտեր իր իրական ծագման մասին:

Տխուր պատանի էր Չգոն: Թեև գյուղի ջահելները միշտ կանչում էին նրան իրենց հետ ֆուտբոլ խաղալու, բիսետկայում ծխելու, կայնքից, բերքից ու լոքշից խոսելու, իսկ աղջիկներն էլ նրան տեսնելիս խունջիկ–մունջիկ էին գալիս և ուղղում փեշերը, բայց միևնույն է Չգոն իրեն միայնակ ու օտար էր զգում:

Տնային բոլոր հոգսերը հիմնականում նրա կանաչ ուսերին էին: Ճաշ էր եփում, տունն ու բակը ավլում, անասուններին կեր տալիս, բանջարանոցը մշակում: Իսկ եթե ժամանակ էր մնում, ընթերցանությամբ էր զբաղվում կամ էլ այծին խոսել էր սովորեցնում. հավերից ու նապաստակներից ձեռք էր քաշել` շատ անընդունակ էին: Իսկ այծը, թեև բթամիտ հայացք ուներ, բայց արի ու տես, որ կագին սովորող տիպ էր: Լիպոյին առանձնապես դուր չէր գալիս, որ Չգոն այծին դասեր է տալիս. համարում էր, որ այծը պիտի չխոսկան լինի, սուսուփուս իր խոտը ծամի, ավել պակաս դուրս չտա:
Բայց Չգոյին շատ չէր հուզում Լիպոյի կարծիքը. ինքն իր այծն էր առաջ քշում:

Քնելուց առաջ Չագուրդակը կոշտուկներից ազատվելու համար ձեռքերը հատուկ լուծույթի մեջ էր դնում, հետո պատում քսուկով, այնուհետև խնամքով լվանում էր իր երկու երկար մազը, ֆենով չորացնում, դեմքին հանգստացնող դիմակ դնում ու պառկում քնելու: Իսկ առավոտյան խոզանակով մաքրում էր ատամները,որոնք միշտ փայլում էին մարգարիտների նման, լոգանք ընդունում ու անցնում իր ամենօրյա գործերին:
Լիպոն դրանից էլ էր դժգոհ. տղամա՞րդն էլ այդքան ուշադրություն դարձներ իր արտաքինի վրա, իսկական տղամարդը պիտի հպարտությամբ կրեր փոշոտ քրտնքի հոտը՝ խառնված գյուղի անուշ սխտորաբույրի հետ:

Լիպոյին չէին գոհացնում նաև Չգոյի խոհարարական ունակությունները: Պատճառը հավանաբար այն էր, որ մորեխը բուսակեր էր և պատրաստում էր միայն համապատասխան ուտելիքներ: Լիպոն, որ չգիտեր անգամ ինչպես բռնել կաթսան, ուր մնաց, թե մեջը մի բան եփել, ստիպված էր ամեն անգամ դժկամությամբ կուլ տալ Չագուրդակի պատրաստած մսազուրկ զանգվածը ու քթի տակ մրթմրթում.
– Այ մարդ, մեռանք խոտ ծամելով:
Այն հատուկենտ օրերին, երբ այծը Չգոյի նախաձեռնությամբ ընթրում էր տանը՝ իրենց հետ, նա անպայման արտահայտում էր իր կարծիքը.
– Խոտը ա...մեեեե...մեեե...նահամով ճաշն է, Լիպո ձյաձյա:
Չգոն երախտապարտ հայացքով նայում էր այծի գոհունակությունից փայլող շիլ աչքերին ու ժպտում:

Լիպոն վերջերս սկսել էր նկատել, որ իրենց Չգոն ինքնամփոփ է ու տխուր, և դրա վերաբերյալ արել էր իր եզրակացությունները:
– Հա, ոնց երևումա, էս տղուն ամուսնացնելու վախտնա, – ասում էր նա,– էն մեր հարևանի աղջկան կուզենք. մեր Չգոյի նման չորացած, կանաչած ու գեշա, իրար լավ կսազեն:
Բայց Չգոյին առանձնապես չէր հուզում հարևանի աղջիկը, որն իսկապես չորացած էր ու կանաչած , Չգոյի կարծիքով՝ շատ սիրուն: Եթե ինչ–որ մեկը հետաքրքրում էր մեր երիտասարդին, ապա դա այգեպան տղան էր, որն ուներ դալար ուռենու ճյուղերի նման երկար մատներ, խոտի դեզ հիշեցնող խիտ մազեր ու ցորենի հասկի պես սլացիկ մարմին. մի խոսքով, շատ բուսական էր, իսկական ուտելու բան:

Չկար մեկը, ում առջև Չգոն կարող էր բացել իր սիրտն ու միտքը, ոչ ոք չէր հասկանա նրան: Դա իր տեղը չէր, նա ուրիշ էր, բոլորից տարբերվող, ամենքին օտար, ոչ այլ ինչ, քան սպիտակ մորեխ:

Դարդոտված էր Չգոն, գնալով ավելի էր փակվում ինքն իր մեջ... ու մի օր էլ կորավ տնից:
Լիպոն անհանգստությունից կրծում էր արմունկները, իսկ այծը, որը ոչ մի կերպ չէր գտնում իր արմունկները, կրծում էր նապաստակների գազարները, նապաստակներն էլ բռունցքներով իրար քիթ էին ջարդում այծի կողմից աչքաթող արված վերջին գազարի համար, իսկ հավերն էշացած ծխում էին: Ու բոլորը, խոհանոցում հավաքված, սպասում էին Չգոյին:

Երբ գիշերվա կեսին Չգոն բացեց տան դուռը ու ներս մտան, բոլորը ճիչ արձակեցին, միայն մի չալ հավն էր, որ անսպասելիությունից շան պես հաչաց, ու բոլորը, Չգոյին մոռացած, նայեցին նրան:

Առաջինը Լիպոն ուշքի եկավ.
– Էկար, ցավդ տանեմ, իմ մաքրասեր մորեխ, իմ խոհարար տղա, իմ սիրուն բալա, իմ աչքի լույս, իմ այծի ուսուցիչ...
– Մեեեե...ղա, մեեե..ղա, Լիպո ձյաձյա, գժվեցի՞ր,– վախեցավ այծը:
Չգոն մի քանի քայլ առաջ եկավ, ու այստեղ բոլորը նկատեցին, որ նա խմած է: Իրենց Չգոն հարբա՞ծ, հավատալու բան չէր: Չալ հավը նորից հաչաց: Նապաստակների համբերությունն այստեղ հատեց ու հաչան չալոյին բմբլահան արեցին, վզից բռնեցին, դրեցին թավայի վրա, գազօջախն էլ այն է պիտի վառեին, բայց մնացած հավերը վրա տվեցին, իրենց տկլոր քրոջը փրկեցին:

Վերջապես Չգոն ձայն հանեց.
– Եկել եմ իրերս հավաքեմ, ես հեռանում եմ ձեզնից, հերիք եղավ: Սա իմ տունը չի, սա իմ կյանքը չի: Ես ազնվական կանաչ արյունով հայվան եմ, բերել եք ինձ այստեղ, դարձրել ձեր ստրուկը: Գնում եմ, վերջ:
– Ո՞ւր ես գնում, Չգո ջան, ո՞նց ես գնում,– ոտուձեռ ընկավ Լիպոն:
– Գնում եմ, գտնեմ իմ տունը: Այծիս կհեծնեմ, կգնամ...
Այս լսելով՝ այծի ձախ աչքը նեղացավ, աջը լայնացավ ու թրթռաց:
– Էս ի՞նչ ասեցիր, մեեե...էէէծ ախպեր,– ավելի վախեցավ այծը ու իր վրա զգաց նապաստակների հարձակողական հայացքը:
Չգոն հպարտությամբ բարձրացրեց գլուխը ու հազիվ իրեն պահեց ոտքերի վրա:
– Որ այդպես է, ես մենակ կգնամ,– ասաց նա, իրեն մի կերպ գցեց դեպի դուռը ու մոռանալով իրերը հավաքելու մասին՝ հեռացավ:
Երբ դուռն աղմուկով փակվեց, նապաստակները գրկեցին իրար ու աղեկտուր լաց եղան, հավերն ուշաթափվեցին, այծը կորցրեց խոսելու ունակությունը, իսկ Լիպոն չալոյին դրեց թավայի մեջ...

Երկար թափառեց Չգոն, շատ երկրներ գնաց, շատ բաներ տեսավ, ասում են՝ անգամ հասավ իր Մորեխստանը: Բայց այդպես էլ չգտավ իր տունը, չգտավ իր կյանքը... սիրտն էլ լցվեց ավելի թանձր տխրությամբ: Բացի դրանից, հասկացավ, որ կարոտում է Լիպոյին, իր անասուններին, որոնցից ոմանք անգամ ասուն էին՝ իր ջանքերի շնորհիվ: Հիշեց այգեպան տղային, գյուղի խունջիկ–մունջիկ աղջիկներին, ֆուտբոլասեր տղաներին, նույնիսկ հարևանի կանաչ ու սիրուն աղջկան հիշեց... ու որոշեց վերադառնալ:

Գարնանային մի բարի օր էր, այծն ավլում էր բակը, Լիպոն ճաշ էր եփում, նապաստակները հեռուստացույց էին նայում, իսկ հավերը լվացք էին անում: Չգոյի հեռանալուց հետո բոլորն ապրում էին տան մեջ, որ իրար ուժ տան ու դիմանան վշտին:
Չգոյի վերադառնալու լուրն արդեն հասել էր նրանց. ամբողջ գյուղն էր ոտքի ելել: Բայց տնեցիները որոշել էին ձևացնել, թե ոչինչ էլ չի եղել, և ոչ մի կերպ չարձագանքել իրենց կորած մորեխի վերադարձին, երևի մի քիչ նեղացած էին...
Երբ Չգոն մտավ բակ, բոլորը մի ակնթարթում մոռացան իրենց պայմանավորվածության մասին ու դուրս թափվեցին, հասան մորեխին և պինդ գրկեցին իրենց Չագուրդակին:
Չգոյի սիրտը երջանկությունից հալվեց...
Ու նա հասկացավ, որ եթե միևնույն է չես գտնում քո տունը, ավելի լավ է լինես նրանց հետ, ովքեր քեզ սիրում են և ում դու ես սիրում...

Երկնքից երեք գազար ընկավ, երեքն էլ՝ նապաստակներին, որ իրար չուտեն: Չալոյի հոգուն էլ՝ հանգստություն...

Chilly
05.12.2007, 04:32
Էհ... Դուք հեքիաթներ չեք գրում... :(


դու մեզանից լավ հեքիաթասաց ես երևի...
ինչ ասեմ, լավն է, բայց...հեքիաթ է, կյանք է էլի, կպատահի, մենակ թե էն խեղճ Չալոն էր մեղք, տեսնես գոնե համով է՞ր :)

Ուլուանա
05.12.2007, 04:53
ivy ջան, շատ լավն էր։ :hands Շատ հավանեցի։ :) Էնքան պատկերավոր, դիպուկ ու անմիջական ես գրում՝ լրիվ բնական, բայց միաժամանակ անչափ տպավորիչ։ Գրելաոճդ էլ շատ հետաքրքիր է ու ինքնատիպ։ Ամեն մի նախադասության մեջ պահ մտած հումոր կա։ Բացի դրանից, մի քանի նախադասությամբ կարողանում ես ընթերցողի մեջ հերոսների նկատմամբ հարազատության զգացում առաջացնել։ :love :oy

Հետաքրքիր կերպար էր Չգոն։ Ասենք, ո՞ր մեկը հետաքրքիր չէր որ։ Մեկը մեկից դեմք էին։ :)) Բայց դե Չգոն ուրիշ տիպ էր, էլի։ :)

Համ էլ հավեսի ես գցում, աչքիս ես էլ սկսեմ հեքիաթ գրել։ :roll

ivy
05.12.2007, 05:32
Համ էլ հավեսի ես գցում, աչքիս ես էլ սկսեմ հեքիաթ գրել։ :roll

Գրի, անհամբերությամբ սպասում եմ: :)

Enipra
05.12.2007, 15:38
ivy ջան, ոտքից գլուխ դեմքություն էին անուններդ էլ, կերպարներդ էլ, հեքիաթդ էլ: :D Մի խոսքով` ինձ շատ դուր եկավ:
Հեքիաթներիդ ասելիքը առանձնապես մեծ ու խորը չի, բայց ամբողջ համն ու հոտը մանրուքների մեջ է, որոնք իրար հերթ չեն տալիս հեքիաթի ամբողջ ընթացքում: :)
Հաճույքով էլի կկարդամ:

Ավելացվել է 1 րոպե անց

Համ էլ հավեսի ես գցում, աչքիս ես էլ սկսեմ հեքիաթ գրել։ :roll
Ան ջան, լուրջ, հավեսի ընկիր ու գրի, ես էլ հաճույքով կկարդամ: ;)

Ariadna
05.12.2007, 16:19
Շատ լավն էր, ապրես, դաստիարակչական և ուսուցողական:)

Մանոն
05.12.2007, 16:25
ivy ջան այս մեկն ինզ ավելի դուր եկավ: :) Նման էր առակի` համեմված ժամանակակից հումորով: Գրելավոճդ ընտիր է`քիչ Գարսիա Մարկեսական: Կարդում էի, ու պատկերացնում, թե ինչ լավ պատմվածքներ կգրես: Առակից էլ որ խոսեցի` երևի տեղին է նշել, թե առակդ ինչ կցուցանե.


Ու նա հասկացավ, որ եթե միևնույն է չես գտնում քո տունը, ավելի լավ է լինես նրանց հետ, ովքեր քեզ սիրում են և ում դու ես սիրում...

Մարիաննա
05.12.2007, 18:04
Ասում են, ցանկացած մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ այցելում է ջրաղաց՝ աղացի տակ ընկնում ու ուզածիդ պես աղվում: Մեր Չգոն էլ, կարծես թե աղացի տակ էր ընկել, բայց լավ է, որ աղվելուց հետո կարողացավ ապաքինվել՝ հոգեպես ապաքինվել: :)

Cassiopeia
05.12.2007, 19:01
Վերջին պատմվածքը կարդալուց ակամա հիշեցի "Հազար ու մի գիշեր"-ի հեքիաթները:

Բարեկամ
06.12.2007, 05:28
Կարդացվեց Մարսելլան ;)
Լավ էր, ivy :)

Բարեկամ
06.12.2007, 05:55
Մորեխն էլ էր դեմքություն :
Հազիվ ուզում ես լրջանալ, մեկ էլ նենց թափով, անսպասելի վերադարձնում ես "մեր այծերին":
Իսկ լեզուդ ուղղակի տանում ա:
Թարմ ես գրում. էն ինչ ստեղ պակասում ա:
Մի խոսքով. որ զգաս հեքիաթդ հասունացել ա ու կարող ա քեզ ուտի, մեզ հյուրասիրի՝ մենք իրան հաճույքով կուտենք:

impression
06.12.2007, 10:30
ivy ջան, իմ մոտ էն տպավորությունն ա, որ քո ամենասիրած գրքերից մեկը Ջոն Լեննոնի In His Own Write-ն ա, ի դեպ, իմն էլ ա դա: Մեծ հաճույք ստացա, բառախաղերդ սպանում էին, հումորդ շատ դիպուկ էր, ապրես, շատ լավ էր, ընտիր էր :)

Dayana
06.12.2007, 13:01
Գիտես ivy ջան , մի տեսակ շատ բարի ավարտվեց , ախր լրիվ հեքիաթ էր մանուկների համար ;) էլի գրի , ես հեքիթներ սիրահար եմ :oy

Selene
06.12.2007, 13:30
Այս մեկն ավելի հավանեցի, թեմայի վերնագրին՝ հատկապես առաջին բառին ավելի համապատասխան էր:) Անկախ հեքիաթի՝ տարիքային խմբի համար նախատեսված լինելուց, միշտ էլ մի բան պիտի սովորացնի այն, այստեղ դա կար, Մանոնը շատ ճիշտ է նկատել:)
Լավն էր, ivy ջան, ապրես:) Սպասում եմ նոր հեքիաթների :roll

Աբելյան
18.12.2007, 18:00
ժողովուրդ, էս էլ իմ կողմից :oy
դատարկացնդաբանական լկտի պատմություն ա. եթե մոդերատորների դուրը չգա, թող ջնջեն


ՄՈԽՐՈՏԻԿԸ

Մոխրոտիկը որոշել էր գնալ դիսկո` պարելու: Բա հարիսան? Խորթ մերը չէր ների… Չէ որ ստիպել էր հարիսա եփել? Մինչև ժամը 6-ը: Իսկ ժամը 5:45-ն էր: Նույնիսկ եթե ժամանակին եփեր հարիսան, նորից չէր կարողանա գնալ, քանի որ եղբայրը չէր թողնի: Խեղճ Մոխրոտիկ… Վիճակն էլ վիճակ չէր: Նայողը կասեր. “Էս բոշան ով ա…”: Եվ նա, կիսապառկած-կիսանստած իր թափթփված սենյակի դիվանին, խորհում էր Արմենչիկի “Հավատամ, թե չէ” երգի տակ: Խորհում էր և չստիկը քսում առանց այն էլ կեղտոտ պատին: Պատի վրա չստիկից սև հետքեր էին գոյանում, որոնք լղոզվում էին, երբ մոխրոտիկը չստիկը նորից էր քսում նույն հատվածին ու կերպարանք ստանում: Սկզբում այդ կերպարանքը դարձավ ՄՊ3 Արամ, հետո Սիրուշո, իսկ վերջում` մի պառավ ջադու: Հանկարծ այդ պառավ ջադուն նյութականացավ և հայտնվեց Մոխրոտիկի դիմաց:
-Բարև սիրելի Մոխրոտիկ: Ես գիտեմ, որ դու ուզում ես դիսկո գնալ, բայց մայրդ քեզ ստիպել է հարիսա եփել: Գիտեմ նաև, որ եղբայրդ չի թողնի գնալ, եթե նույնիսկ այս 15 րոպեում եփես այդ հարիսան: Մի անհանգստացիր: Ես եկել եմ քեզ օգնելու:
Ջադուն կախարդական փայտիկ հանեց գրպանից:
-Տես. եթե այս փայտիկը հպես եղբորդ սենյակի դռանը, եղբայրդ կչքվի մինչև կեսգիշեր, ու քեզ արգելող չի լինի:
-Բա հարիսան?...
-Այս փայտիկը եթե հպես կաթսային, այդտեղ մի այնպիսի համեղ հարիսա կհայտնվի, որ ուտողը գդալն էլ հետը կուլ կտա:
Մոխրոտիկը արեց այն, ինչ ջադուն էր ասել: Եղբայրը չքվեց իր սենյակից, իսկ կաթսայում հայտնված յուղալի և տաք հարիսայի հրաշալի բույրը խուտուտ տվեց Մոխրոտիկի ծուռ քիթը: Մնում էր միայն արտաքինը կարգավորել:
-Բա սենց բոմժավարի ոնց էթամ?-հարցրեց նա պառավ ջադուին:
-Հոգ չէ,-ասաց ջադուն և կախարդական փայտիկը հպեց Մոխրոտիկի գլխին: Շիլ, քսած-քսմսած աչքերը դարձան Սևանի նման կապույտ ու պարզ, ծուռ քիթը ուղղվեց, գզգզված մազերը, որոնք ներկված էին ամեն տեսակ մուգ գույներով, դարձան համաչափ ու ոսկեզօծ: Անհետացան այտերի պզուկները: Հաստ շուրթերը, որոնց վրա անկանոն քսված շրթներկը հասնում էր մինչև քիթը, միասին անհայտացան: Անհայտացավ նաև Մոխրոտիկի մազոտ ու խոշոր կզակը: Հայտնվեցին նոր, գեղեցիկ կզակ և շրթունքներ առանց շրթներկի, որոնք շատ նման էին Անջելինա Ջոլիի շրթունքներին: Կրծքերը փարթամացան, ազդրերը ախորժելի տեսք ստացան, իսկ կոր ոտքերը դարձան սլացիկ ու թավշյա: Ծակ սվիտրը դարձավ մոդայիկ բլուզկա, գույնը գցած ջինսը` կարճ շրջազգեստ: Չստիկների փոխարեն հայտնվեցին թափանցիկ կաբլուկներով երկու փայլուն կոշիկներ:
-Մերսի,-ասաց Մոխրոտիկը և ուրախությունից սկսեց թռչկոտել:
-Խնդրեմ,-ասաց պառավ ջադուն:-Բայց հիշիր. կեսգիշերին դու նորից դառնալու ես այն, ինչ 5 րոպե առաջ էիր: Նաև իմացիր, որ քո եղբայրը տուն է վերադառնալու 11 անց 50-ին: Բարի ժամանց քեզ:
Մոխրոտիկը հրաժեշտ տվեց պառավ ջադուին և դիսկո գնաց:
***
Երբ Մոխրոտիկը դիսկո մտավ, տեսավ մի չքնաղ երիտասարդի: Նա իր հագուկապով և արտաքինով այնքան գեղեցիկ էր, որ անգամ Էլթոն Ջոնը իր բոլոր սիրո մասին երգերը կնվիրեր նրան: Ու մոխրոտիկի սիրտը չոքերն ընկավ: Եվ չքնաղ երիտասարդը նույնպես տեսավ այդ գեղեցկուհի Մոխրոտիկին, և նրա սիրտը նույնպես ընկավ նրա թուլացած չոքերը: Եվ երկուսով սկսեցին պարել: Պարում էին միայն նրանք, քանի որ դիսկոյում մյուս հավաքվածները մի անկյուն էին քաշվել և հիպնոսացած հայացքներով հետևում էին այդ զույգին: Պարեցին մինչև ժամը 11-ը: Մոխրոտիկը մտքում ուրախացավ, քանի որ դեռ մեկ ժամ էլ ուներ: Եվ երիտասարդը ասաց.
-Կյաաանք, կգաս հետս մեր տուն?
-Հա բա ոնց,-պատասխանեց Մոխրոտիկը և հետևեց նրան:-Որտեղ ես մնում?
-Սադախլո:
-Ջաաան, ես էլ եմ Սադախլո մնում: Անունդ ինչ ա?
-Բառախլո:
-Գիտես, իմ ախպոր անունն էլ ա Բառախլո?
-Ախպեր էլ ունես?
-Հա: Ախպեր մի ասա` էշ քշող ասա: Թարախը սկի չի թողում դիսկո էթամ: Ոչինչ, որ մյուս անգամ չթողա, քեզ կծնգցնեմ, հետ կզանգես, հարցերը կլուծես: Համարս արդեն ունես, չէ? Ատում եմ դրան:
Եվ Բառախլոն առաջնորդեց Մոխրոտիկին մինչև Մոխրոտիկենց տուն:
-Էս բա ինձ ձեր տուն չես տանում?-հարցրեց Մոխրոտիկը:
-Հա բա էսի մեր տունն ա,-պատասխանեց Բառախլոն:
Մոխրոտիկը կարմրեց: Հասկացավ, որ Բառախլոն հենց իր եղբայր Բառախլոն է, բայց ձայն չհանեց, այլապես` …: Մտան ներս: Իսկ ժամը ուղիղ 11:50-ն էր… Մայրը կաթսայի ամբողջ հարիսան լափելուց հետո մրափել էր հատակի վրա և խոզի նման խռխռացնում էր:
Եվ Բառախլոն Մոխրոտիկին տարավ իր սենյակ և տեղի ունեցավ այն, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար… Եվ երբ Բառախլոն գործը դեռ չէր ավարտել, ժամացույցը ցույց տվեց ժամը 12-ը, և երկուսով վերադարձան իրենց նախկին տեսքերին: Եվ այդտեղ… (Ավելի լավ ա շարունակությունը չգրեմ)
***
Հաջորդ օրը պառավ ջադուն մոտեցավ Բառախլոյին և հարցրեց.
-Հը. մի բան պարզեցիր?
-Հա:
-Ինչ պարզեցիր?
-Որ քուրս իսկականից փչացած ա:-Պատասխանեց Բառախլոն,-մերսի տատ ջան:
-Չարժի: Եթե իմ կարիքն ունենաս, շվցրու` կգամ,-պատասխանեց պառավ Ջադուն և անհետացավ:

Dayana
18.12.2007, 18:16
Հայկ :( որ ուզես նենց լավ կգրես։ Ախր ինչի ես տենց վատ տրամադրված մեր Մոխրոտի նկատմամբ :( :oy

Աբելյան
18.12.2007, 18:25
չէ էսի հեքիաթի մեջի Մոխրոտը չի: Ինքը էն արքայազնի հետ ամուսնացել-գնացել ա
էսի լրիվ հնարովի կերպար ա
նույն հաջողությամբ կարայի ուրիշ անուն դնեի, բայց որ պատմությունը Մոխրոտիկի պատմության հետ լիքը զուգահեռներ ունի, դրա համար էլ հերոսուհու անունը դրեցի Մոխրոտիկ

Dayana
18.12.2007, 18:27
չէ էսի հեքիաթի մեջի Մոխրոտը չի: Ինքը էն արքայազնի հետ ամուսնացել-գնացել ա


Էս մասը դուրս էկավ, ոնց որ արդեն թեթև եմ ընդունում ;)
Դե քեզ նորանոր հեքիաթներ :)

Ուլուանա
18.12.2007, 20:20
ժողովուրդ, էս էլ իմ կողմից :oy
դատարկացնդաբանական լկտի պատմություն ա. եթե մոդերատորների դուրը չգա, թող ջնջեն
Հըմ... :think Իհարկե, հեքիաթը, մեղմ ասած, ռոմանտիկներից չէր ու հաստատ ոչ երեխաների համար, էդ առումով թեմայի վերնագիրը քեզ փրկում է։ :P ;) Բայց գրածդ հաստատ գործ է, ստեղծագործություն՝ համեմված նատուրալիստական տարրերով, չգիտեմ, թե դու ինչքանով ես գիտակցել գրածիդ ասելիքը, բայց դրանում որոշակի ասելիք, որոշակի իմաստ հաստատ կա։ Ու թեև նատուրալիզմը երբեք իմ սիրած գրական ուղղություններից չի եղել, բայց չեմ կարող չնկատել, որ իսկական նատուրալիստական գործ է ստացվել, գրական ստեղծագործություն, դե, բնականաբար, չհաշված լեզվական թերությունները։ :))

Հ. Գ. Հայկ, դու կարող ես իսկական գրող դառնալ։ Լրիվ լուրջ եմ ասում։ ;)

StrangeLittleGirl
18.12.2007, 20:38
Հա՛յկ, չգիտեի, որ գրում ես:
Հեքիաթդ ինձ մոտ մի շարք զգացողություններ առաջացրեց: Անկախ նրանից դրական, թե բացասական, դա արդեն նշանակում է, որ գործդ հաջողված է: Հումորն էլ էր լավը: Երևակայությունդ աշխատում է: Պատկերները շատ հստակ էիր ստեղծել:
Ապրե՛ս

ivy
19.12.2007, 06:54
Քանի որ ես գրեթե երբևիցե կարծիք չեմ արտահայտում ուրիշների ստեղծագործությունների վերաբերյալ զուտ իմ ցնդած սուբյեկտիվ պատճառներով ու այս անգամ գրում եմ էլ ավելի ցնդած ու անտանելի սուբյետիվ հանգամանքների բերումով, ապա խնդրում եմ ներողամիտ լինես իմ անփորձ ձեոքի հանդեպ... Ինչևէ, կգրեմ այն, ինչ դուր եկավ և այն, ինչ ոչ այնքան:

Դաժան ես վարվել մեր քնքուշ Մոխրոտի հետ: Ռաբիզն ու ժարգոնն էլ մի քիչ շատ է... ԲԱՅՑ:
Տեսարանները շատ պատկերավոր ու գունեղ են, որոշ արտահայտություններ էնքան դիպուկ են, որ բոլոր նյարդերով զգում ես ասելիքդ:
Հետաքրքիր մտքեր ունես, համով դարձվածքներ: Մի քանի տեղ ահագին ուրախացել եմ: :)
Հին պատմությունը ժամանակակից դարձնելու մեջ էլ բավականին վարպետություն ես ցուցաբերել, ոչ մի դետալի մասին չես մոռացել:
Լավ ես գրում, համոզված եմ, որ լուրջ բաներ գրելիս ոչ պակաս հետաքրքիր կստացվի: :)

Ariadna
19.12.2007, 12:22
Լաաաաաաավն էր, Հայկ ջան։ Շատ անսպասելի ավարտ էր, և ամբողջ համն ու հոտը դրա մեջ էր, ավարտը էնքան հետաքրքիր էիր մտածել, որ ընթացքում ներվերիս վրա ազդած տհաճ հայերենը, վերջում սկսեց շատ բարեհունչ թվալ:D Մի խոսքով ՝ապրես:)

Արշակ
19.12.2007, 13:32
Ինտերնետային ծանոթությունների ժամանակ նման պատմություններ հաճախ են լինում։:P
Նենց որ ժողովուրդ, սենց հեքիաթներից օգտակար եզրակացություններ արեք, որ Մոխրոտի իրավիճակում չհայտնվեք։:D

Աբելյան
19.12.2007, 13:43
մերսի բոլոր կարծիքների համար :) չէի սպասում, որ էսքան քննարկումների առարկա կդառնա էս "հեքիաթը": Երեկ որ պոստ արեցի, առաջի մի քանի րոպեն մտածում էի՝ արժեր, թե չարժեր, իսկ հիմա ամեն մտնելուց կարդում եմ :)


Բայց գրածդ հաստատ գործ է, ստեղծագործություն՝ համեմված նատուրալիստական տարրերով, չգիտեմ, թե դու ինչքանով ես գիտակցել գրածիդ ասելիքը, բայց դրանում որոշակի ասելիք, որոշակի իմաստ հաստատ կա։
Չգիտեմ, նատուրալիզմը ինչ բան ա, բայց ուրախ եմ, որ տենց տարրեր կան մեջը: Անհամեստություն ասած չլնեմ, սյուժեն լավն էր: Բայց իմաստ չկա:


Ու թեև նատուրալիզմը երբեք իմ սիրած գրական ուղղություններից չի եղել, բայց չեմ կարող չնկատել, որ իսկական նատուրալիստական գործ է ստացվել, գրական ստեղծագործություն, դե, բնականաբար, չհաշված լեզվական թերությունները։
լեզվական թերություններից չեմ կարա խուսափեմ: Դրա համար պետք ա մեծ փորձ ունենամ


Հ. Գ. Հայկ, դու կարող ես իսկական գրող դառնալ։ Լրիվ լուրջ եմ ասում։
Չէ ես դժվար թե կարենամ գրեմ: Միշտ նյութը ուրիշ տեղից վերցնում եմ, իմ ուզած ձևով փոխում, իսկ սեփական գործեր ես դժվար թե կարենամ հնարեմ


Հա՛յկ, չգիտեի, որ գրում ես:
ես չեմ գրում
ամիսների ընթացքում առաջացած միտք էր իմ մոտ հեքիաթ-մեքիաթ այլանդակելը, ու էս մեկը հաջողվեց այլանդակել :)


Դաժան ես վարվել մեր քնքուշ Մոխրոտի հետ: Ռաբիզն ու ժարգոնն էլ մի քիչ շատ է...
չեմ կարծում, որ ռաբիզ-ժարգոնը քչացնելու դեպքում ավելի հաջող բան կստացվեր

Ավելացվել է 5 րոպե անց

Ինտերնետային ծանոթությունների ժամանակ նման պատմություններ հաճախ են լինում։:P
Նենց որ ժողովուրդ, սենց հեքիաթներից օգտակար եզրակացություններ արեք, որ Մոխրոտի իրավիճակում չհայտնվեք։:D

փաստորեն, իմաստ էլ գտնվեց

Dayana
19.12.2007, 14:02
Հայկ, դեռ էն ագռավի բանաստեղծությունից սկսած երևի բոլոր կարդացեոները զգացել են , որ դու եթե ցանկացնաս, շատ լավ կարող ես գրել, իսկ որ շատ համեստ ես ու քո արածին քննադատությամբ ես մոտենում էդ շատ լավա :love բայց մեակ պիտի ընդունես, որ մեծամասնությունը ճիշտ ա զգում, որ ուզես, շատ լավ կգրես ;)

Vive L'Armenie
19.12.2007, 14:12
Հայկ, բայց ինչ տարօրինակ հեքիաթ էր :8, 21-րդ դարի էր կարելի է ասել...:D
Չգիտեմ, բայց կարծում եմ այս հեքիաթի մեջ կարելի է նաև իրականություն տեսնել :think
Ամեն դեպքում հա՛մ ծիծաղելի, հա՛մ ցավալի, հա՛մ էլ հետաքրքիր էր կարդացվում ;)

Աբելյան
19.12.2007, 14:15
էտ ագռավի բանաստեղծություններն էլ իմ միտքը չէին. առնվազն 8 բանաստեղծություններ խառնել եմ իրար :)
չէ համենայն դեպս, էս հեքիաթը գրելու համար իմ ամբողջ ֆանտազիան եմ ход տվել, ու ավելի լավ բան չէի կարա մտածեի

impression
19.12.2007, 17:32
Հայկ, վերջն էր, մեռել էի, ինտերնետ ակումբում նստած ինձ ու ինձ ծիծաղում էի, ապրես, շատ ընտիր հեքիաթ էր :D

Լէգնա
19.12.2007, 18:03
:D Խեղջ Բարախլո
լավն էր :hands

Arisol
19.12.2007, 20:56
Հայկ ջան, շատ լավ ա ստացվել, դուրս եկավ բավականին, մի ժամ ա հռհռում եմ :D :

Vishapakah
19.12.2007, 22:15
Հայկի պատմությունը լավն էր և ուսուցողական. Ինչքան հասկացա, հեքիաթը սովորացնում է, որ պատահական սեռական կապ ունենալ չի կարելի.:P

schuschanik
19.12.2007, 22:22
Հայկ ջան ինչ կոպիտ ես ներկայացրել.:( ժամանակակից հայ աղջկա ստերեոտի՞պ

Աբելյան
22.12.2007, 20:19
Հայկ, վերջն էր, մեռել էի, ինտերնետ ակումբում նստած ինձ ու ինձ ծիծաղում էի, ապրես, շատ ընտիր հեքիաթ էր
մերսի
եթե քեզ դուր եկավ, ուրեմն էտ շատ բան ա նշանակում :ok


:DԽեղջ Բարախլո
լավն էր :hands
իսկ ինչի՞ Բառախլոն
տուժողը Մոխրոտիկն էր (չնայած իրա նմաններին էտքանն էլ ա քիչ)


Հայկ ջան, շատ լավ ա ստացվել, դուրս եկավ բավականին, մի ժամ ա հռհռում եմ
մերսի :)


Հայկի պատմությունը լավն էր և ուսուցողական. Ինչքան հասկացա, հեքիաթը սովորացնում է, որ պատահական սեռական կապ ունենալ չի կարելի.
հեքիաթը սովորեցնում ա հայ աղջիկներին. լսեք ձեր ախպերներին, որ տենց անախորժություններ չլնեն


Հայկ ջան ինչ կոպիտ ես ներկայացրել. :( ժամանակակից հայ աղջկա ստերեոտի՞պ
եսիմ
որոշ հայ աղջիկների շատ նման ա Մոխրոտիկը

ամեն դեպքում, էն ագռավի պատմություններին սա չի հասնի

ivy
23.12.2007, 04:56
Ոգևորված այն բանից, որ ի շնոհիվ Հայկոյի թեման ակտիվ է՝ նոր հեքիաթ եմ տալիս ձեր ուշադրությանը: :)
Ամեն անգամ ավելի երկար է ստացվում... :P


Կախարդ Բիձու արկածները

Կար, չկար մի ժպտերես ծերուկ կար: Ապրում էր նա խաղաղ կյանքով, զբաղվում իր համեստ տնտեսությամբ: Տարված էր սիրային պատմվածքներ կարդալով, որոնց վերջում անպայման հուզմունքից շուրթն ու կզակը դողացնում էր, քիթը ֆսֆսացնում և մի երկու արցունք կաթեցնում, հետո երջանիկ ժպտում ու անցնում հաջորդ պատմվածքին:
Առավոտյան անպայման մարմնամարզություն էր անում՝ հագնելով իր սև,կարճլիկ տրիկոն և սպիտակ, լայնածավալ շապիկը, իսկ երեկոյան խոշորացնող ապակիներով ակնոցները քթին դրած՝ «Ինչպես դառնալ միլիոնատեր» նայում ու բոլոր հարցերը իրենց պատասխաններով գրառում հաստափոր և հնությունից դեղնած էջերով տետրի մեջ:
Սիրում էր պարի դասերի հաճախել ու սրինգ նվագել... սովորաբար ռոմանտիկ երաժշտություն էր նվագում և ինքն էլ պտտվելով պարում տակը՝ գլուխը երանությունից աջ ու ձախ տարուբերելով:
Ծերուկն այդ ճանաչված էր իր բարությամբ և միամտությամբ. ասում են՝ ծագումով լոռեցի էր: Ամբողջ շրջապատը նրան շատ էր սիրում, բոլորին գոնե մի բանով օգտակար էր եղել. մեկի երեխային էր դայակություն արել, մեկի շան թաթն էր բուժել, մեկին էլ ուղղակի առանց առիթի ծաղիկներ էր նվիրել՝ հետն էլ պարգևելով իր երջանիկ անատամ ժպիտը: Քանի որ շրջապատի ամենատարեցն էր, բոլորը նրան փաղաքշորեն Բիձա էին կոչում, որն արդեն անուն էր դարձել:
Ոչ ոք չգիտեր,թե իրականում Բիձան ինչ մասնագիտություն ուներ, որովհետև ամեն ինչից գլուխ էր հանում ու ամեն ինչ գիտեր, թե որտեղից էր սովորել, բոլորի համար գաղտնիք էր:
Նույնիսկ հարևանների հեռուստացույցն էր նորոգում՝ եղած-չեղածը քչթորելով, քիթ-մռութը մի քիչ փոշոտելով ու գործն ավարտելուց հետո գոհունակությամբ ժպտալով: Նման դեպքերում նա սովորաբար ասում էր.
– Տեսար, հախից ոնց եկանք,- ու աչքով անում, հետն էլ ոգևորությամբ շարունակում,- բա ո՜նց, «Մաստեր ի Մարգարիտա»:
– «Մաստեր ի Մարգարիտա» չի, Բիձա ջան,- համեստորոն ուղղում էին նրան,- այլ «Ձելը մաստերա բայիցա»…
Ի դեպ հեռուստացույցի մասին: Մի օր, երբ Բիձան հերթական անգամ իր դեղնած տետրով նստել էր հեռուստացույցի առաջ՝ սպասելով, թե այս անգամ որ խելոքն է միլիոնատեր դառնալու իր վերջին հույսը ազգի աչքի առաջ կորցնելու, հանկարծ որոշեց մի անգամ բացառության կարգով նայել, թե բացի այդ հաղորդումից ուրիշ ինչ կա հեռուստացույց կոչվածի մեջ և սկսեց ձեռքի փայտե պուլտիկով հետ ու առաջ անել բոլոր ալիքները:
Մեկ էլ որտեղից որտեղ էկրանի վրա սկսեցին տարբեր ջադուներ, կախարդներ, չարքեր ու փերիներ երևալ: Բիձու մշտական ժպիտը սառեց, բերանը բացվեց, աչքերը կպան հեռուստացույցին: Այդ վայրկյանին էկրանին հայտնվեց կլոր ակնոցներով մի տղա ու ցախավելին հեծնած սկսեց թռչել այս կողմ այն կողմ, եսիմ ինչ կախարդություններ անել... Կողքն էլ մի սիրուն ծիտ էր թռչում՝ Հերմիոնա անունով, ինքն էլ իր ցախավելով:
– Այ քեզ բան,- զարմացավ Բիձեն:
Մի քիչ էլ որ նայեց, հասկացավ, որ ակնոցավոր կտրիճը Հարրի Փոթերն է:
– Էս տղե՞րքն էլ կարող են ջադու լինել,- մորուքը քորեց Բիձեն:
Այդ օրվանից ծերուկը կորցրեց իր հանգիստը, մոռացավ սիրավեպերի մասին... ուշք ու միտքը ցախավելն էր ու վհուկությունը:
«Թե տղերքն էլ կարող են ցախավել հեծնել, ես ի՞նչ պակաս տղա եմ»,-ինքնիրեն բզկտում էր Բիձեն:
Ու մի օր էլ քարը փեշից թափ տվեց, որոշեց գնալ Անտառային պողոտայի հայտնի կախարդ քույրերի մոտ, հետները զրից անել, իմանալ, թե ոնց կարող է ինքն էլ այդ մասնագիտությունը սովորել: Աղջիկ վախտերից մնացած մի հատ նշանդրեքի պիջակ ուներ, դա հագավ, մազերն ո մորուքը ջրով մի լավ թրջեց, սիրուն սանրեց, բերանի մեջ մեխակ քցեց ու վեր կացավ, ճամփա ընկավ դեպի Անտառային պողոտա:
Երբ հասավ քույրերի տանը, մի պահ կանգնեց, կողքերը ուշադիր նայեց, թե ծանոթ-մանոթ հո չկա. չէր ուզում իրեն տեսնեին երեկոյան կախարդ քույրերի մոտ մտնելիս, հազար ու մի բամբասանքի բուն պիտի դառնար... Ո՞ւմ մտքով կանցներ, թե եկել է դասեր վերցնելու, պիտի մտածեին բիձա հալին դեռ արյունը երակներում եռում է, սիրտը կնիկ արմատ է ուզել:
«Էն էլ մի անգամից երկու կնիկ»,- մտածեց Բիձեն... ու արյունը երակներում եռաց:
Տուկ, տուկ, տուկ: Դուռը ծեծեց Բիձեն ու քթի տակ ծիծաղեց.
- Թե մի զանգն է ի՞նչ է, որ չեք դնում, այ տնաշեններ... Սրանք լռիվ հնություն են:
Մեկ էլ դուռն ինքնիրեն բացվեց: Ծերուկը ներս մտավ թե չէ, դուռը աղմուկով փակվեց: Բիձեն հայտնվեց մթության մեջ:
- Իյա, էս ինչ էղավ,- վախեցավ նա:
- Հանգիստ, Բիձա, պանիկա-մանիկա չսկսես, հավեսդ չունեմ,-լսվեց մի խռպոտ ձայն, - փայտիկս հեսա գտնեմ, լույսը վառեմ:
Մի քանի վայրկյանից լույսը վառվեց: Հոյակապ կահավորված սենյակի մեջտեղում կանգնած էր անհասկանալի տարիքի մի շատ պստլիկ ու հաստլիկ կին՝ փայտե տանկետկա կոշիկներով, խիստ ու գորշ հագուստով, սոխի կլեպով ներկած մազերով, որոնք հավաքել էր՝ մեջը խրելով հազար ձևի մեխ ու քորոց: Դեմքը կոպիտ էր, վերին շրթունքի վրա էլ ընտիր բեղեր ուներ, որոնք հազարամյա կոսմետիկ գունաթափումից հաստացել ու ցցվել էին: Կոշտ մատներով սիգարետ էր բռնել, որը նոր էր ճմրթված ու խամրած շուրթերից հեռացրել: Ծերուկը նրան տեսնելով՝ երջանիկ ժպտաց՝ հիշելով իրենց դպրոցն ու ընկեր Մարգոյին, որը շատ նման էր իր աչքի առջև հենց նոր հայտնված հրաշքին: Դպրոց, դպրոց... վաղուց էր, ինքն էլ այդ ժամանակ ոչ թե Բիձան էր, այլ չարաճճի Վարդանիկը... Էհ, ի՜նչ օրեր էին...
- Ասա տեսնեմ, դու էստեղ ինչ գործ ունես, ա՞ղդ է պակաս, թե՞ մաղդ: Կարո՞ղ է ուզում ես հարևանիդ գորտ դարձնել կամ գորտին՝ քեզ հարսնացու,- սիգարետի ծխից աչքերը կկոցելով հարցրեց տանտիրուհին:
- Բարև, Կախարդ պառավ ջան: Դու Մեծն ես, թե Պուճուրը:
- Պառավն ո՞վ է, այ Բիձա: Ինչ անենք, թե հազար երկու հարյուր ութսուն տարեկան եմ, դու մի հատ իմ բոյ-բուսաթին նայի,- սա ասելով ջադուն ձգվեց և կոնքերը աջ ու ձախ շարժեց՝ ճռճռացնելով բոլոր ոսկրերը կամ այն, ինչ դրանցից մնացել էր:
- Ախչի, դու ո՞ր օրվա հազար երկու հարյուր ութսուն տարեկանն ես, հերիք չի՞ քեզ ջահելացնես,- լսվեց մի վրդովված ձայն կողքի սենյակից:
Հաջորդ վայրկյանին ներս մտավ մի երկարավուն, նիհարած, չորացած երևույթ՝ նարնջագույն մազերով, կպցրած թարթիչներով, դիմափոշու մեջ կորած դեմքով ու վարդագույն շրթներկով: Հագին գունավոր, անպարկեշտության աստիճանի կարճլիկ շորիկ էր, որի տակից երկու փայտանման բարակ գոյացություներ էին իջնում` պիտի որ ոտքերը լինեին, որոնք իրենց տրամաբանական ավարտն էին գտնում վարդագույն փետրավոր չստիկների մեջ:
- Պուճուրը ես եմ,- ասաց երևույթը ու աչքերը կոկետորեն թարթելով՝ ձեռքը մեկնեց ծերուկին, որպեսզի համբույր ստանա,- սա դախացած Մեծ քույրս է:
Բիձեն իրեն չկորցրեց, անմիջապես համբուրեց Պուճուրի բարակ ու ծուռումուռ մատները:
- Դե լավ, պաչպռոշտին վերջացավ,- բրթբրթած թիզուկես Մեծը,- հիմա ասա ուզածդ ինչ է, ես քո ժամանակը չունեմ, հազար ու մի կիսատ թուղթուգիր ունեմ անելու:
- Ուզում եմ կախարդ դառնալ, ինձ վհուկություն չե՞ք սովորացնի,- ցածրաձայն ասաց Բիձեն:
Այդ լսելով՝ Պուճուրը սկսեց քահ-քահ ծիծաղել, իսկ տան կահույքը տեղից վեր պոկվեց ու հավի ոտներ ձեռքբերելով՝ սկսեց պտտվել սենյակում: Պուճուրն ավելի ուժեղ ծիծաղեց և սկսեց ճախրել օդում՝ պտտվելով Բիձու գլխավերևում: Մեծը իր փայտիկն ուղղեց քրոջ վրա ու թափով շպրտեց գետին:
- Հանգիստ մի հատ,- զայրացած ասած նա ու քաշեց սիգարետի ծուխը:
- Դու հասկանում ես, որ դա տղամարդու խելքի բանը չի, համ էլ մի հատ տարիքիդ նայի. ես երկու տարեկանից եմ էս գործի վրա, դեռ մինչև հիմա ինձ լիարժեք ջադու չեմ զգում,- ասաց Մեծը:
- Ես կսովորեմ, ճիշտ եմ ասում,- սկսեց համոզել ծերուկը,- ախր շատ եմ ուզում ցախավել հեծնել:
Մեծը տանկետկան կտկտացնելով ու փայտիկը թափահարելով սկսեց քայլել դեպի ծերուկը:
- Ընկեր ջան, էստեղ քեզ ավիադպրոց չի. սա լուրջ փեշակ է: Թե թռչել ես ուզում, հեսա քեզ ճանճ կսարքեմ, տակդ էլ մի ատամի փայտիկ կդնեմ, գրկի ու թռի:
- Բայց դու ինչ անսիրտ կնիկ ես,- Մեծի դեմը կտրեց Պուճուրը՝ չթողնելով որ նա հասնի Բիձուն,- մի հատ ստուգենք, նայենք, մեկ էլ տեսար էս տղեն ջադու դառնալու տաղանդ ունի:
Հետո շրջվեց Բիձու կողմը ու նորից աչուկներ սարքեց, որի դիմաց արժանացավ վերջինիս հիացած ժպիտին:
- Լավ, թող քո ասածը լինի, բեր ստուգենք, ջանդամ,- դժգոհությամբ համաձայնեց գնդլիկը:
Մի մեծ ու գիրուկ գիրք բերեցին, բացեցին ու սկսեցին տարբեր հարցեր տալ և ստանալ Բիձու պատասխանները.
- Արագիլը կեսգիշերին մտնում է կաղամբի դաշտ, դա ի՞նչի նշան է:
- Մեր հարևանը նորից երեխա է ունենալու, այն էլ՝ զույգ:
- Ո՞ր ցախավելն է պիտանի թռչելու համար:
- Շուկայում վաճառվող, էն որ լինում է հաստ կոթով, տռուզ-տռուզ ցցերով:
- Կախարդական փայտիկն ինչի՞ համար է:
- Լույսը վառելու, Պուճուրին օդից գետին շպրտելու, մեկ էլ ինչ-որ ճանճ էիր ասում...
- Ո՞նց քանդել ուրիշի տունը:
- Երևի պետք է սկսել պատուհաններից:
- Ո՞րն է եղել քո արած վերջին չար գործը:
- Չար գործ... չար գործ... մի օր ընտիր խաշ էի դրել, հոտն ընկել էր աշխարհով մեկ, տեսնեմ ժողովուրդը կուչ է եկել պատուհանիս տակ: Հանեցի բոլորին մի մի թաս տվեցի, երկրորդ թասն էլ ուզեցին, էն էլ կաթսան արդեն լրիվ դատարկ էր. չէի ֆայմել էտ անտեր տոտոխներից մի քիչ շատ առնեի...
- Դու խփնվա՞ծ ես:
- Մի անգամ եմ գլուխս լավ խփել, բայց շատ փոքր էի, վատ եմ հիշում...
Էստեղ Մեծի համբերության բաժակը լցվեց, շրխկոցով փակեց գիրքը ու սկսեց վրա-վրա ծխել և էշացած հայացքով նայել Բիձուն:
- Դե լավ, Մեծո ջան, շատ վատ չէր, հիմա ինչ անենք, որ մի քիչ շաշոտ է, բայց տես ինչ ժպիտ ունի, վհուկի մուրազ,- փորձեց քրոջը մեղմել Պուճուրը:
- Բիձա,դու գնա Ձմեռ պապ դառի, հա՞, քեզնից ի՞նչ ջադու,- վրդովված ասաց Մեծը:
Բիձեն կուչ եկավ, ժպիտը դեմքից կորավ... Հետո տխուր ձայնով խնդրեց.
– Ինչ կլինի, դուք ինձ մի ամիս պահեք ձեզ մոտ, սովերեցրեք ամեն ինչ, ձեր լավության տակ չեմ մնա, աղջկերք ջան:
Քույրերն իրար նայեցին:
Պուճուրը սեթևեթանքով ասաց.
- Լսել եմ դու պարել գիտես, ինձ կսովորեցնե՞ս:
- Անպայման:
- Իսկ սրինգ կնվագե՞ս ինձ համար:
- Բա ոնց:
Մեծը աչքերը բարձացրեր առաստաղին, թեռքերը դրեց կոնքերին ու բրթբրթաց.
- Հա, մի հատ էլ սերենադ կերգի, աննորմալ:

ivy
23.12.2007, 04:57
. . .
Ամեն առավոտ Բիձեն արևի ծեգի հետ արթնանում էր և սկսում կատարել վհուկ քույրերի հանձնարարությունները: Շատ էր չարչարվում, հալ ու մաշ էր լինում, կրկնում էր բոլոր հմայություններն ու կախարդանքները, բայց ոչինչ չէր ստացվում... Իսկ երեկոյան բարձրանում էր տանիքը ու ցախավելին նստած փորձում էր թռչել: Բացի ձախ ականջից արդեն ամեն ինչ ջարդուխուրդ էր արել... Ու այդ կոտրտված վիճակով պարում էր Պուճուչի հետ ու սրինգ նվագում նրա համար: Անկուշտ Պուճուրն էլ հա պահանջում էր.
- Ջանիկս, մի քիչ էլ, մի հատ էլ.... մի պուճուր էլ քո Պուճուրիկի համար:
Եվ դա շարունակվում էր մինչև այն պահը, երբ ծխի ամպերի մեջ հայտնվում էր Մեծը ու զայրանում.
- Զուռնա դհոլը վերջացնել, անցնել դասերին: Իսկ քո հետ, թիթիզ քուրիկ, ես առանձին խոսակցություն ունեմ. հերիք չեղա՞վ ես էն մկնդեղը առնեմ, դու ուտես, էտ բկիդ չե՞ս դիմանում, առնետներն էլ թե տեսնեմ մի անգամ էլ բիգուդիի տեղ ես օգտագործել, պռոշներիդ սիլիկոնը թթվաջուր կսարքեմ, կծկծուց կմեռնես:
Ամբողջ շրջապատն արդեն տեղյակ էր, որ Բիձեն խելքը թռցրել է, որոշել է տղամարդուն անվայել փեշակ սովորել: Գալիս, հետ էին համոզում, բայց օգուտ չկար. Բիձեն չէր սթրվում, էլի ամեն օր իրեն տանիքի վրայից գետնով էր տալիս:
Երբ մի ամիսը լրացավ, ծերուկը հասկացավ, որ հազարավոր կապտուկ-ջարդուկներից ու մաշված սրինգից բացի ուրիշ ոչինչ չէր ստացել...
Այնքան տխրեց, որ որոշեց մի վերջին անգամ էլ բարձրանա տանիք, այս անգամ ինքնասպանության նպատակով:
- Ախր դու շատ շաշն ես,- ներքևից նրան նայելով ասաց Մեծը,- էսքան ժամանակ քեզ գետնով էիր տալիս, էն աշխարհ չէիր գնում, էս անգամ պիտի գնա՞ս: Թե՞ անցյալ անգամները ցախավելով թռչում էիր , էս անգամը որոշել ես չթռչել:
Բիձեն նեղվեց, իջավ տանիքից ու գլուխը կախ գնաց տուն: Երկու օր ու գիշոր լաց եղավ, հետո նստեց մտածեց-մտածեց, վերցրեց թուղթ ու գրիչ և նամակ գրեց.
«Բարի կտրիճ, Հարրի Փոթեր, գրում եմ քեզ ինչպես տղամարդը տղամարդուն: Ես շատ եմ ուզում կախարդ դառնալ, հեծնել ցախավելին, հրաշքներ գործել... Բայց ինձ ոչ ոք չի հասկանում. ասում են դա տղամարդու գործ չի, հետն էլ ասում են՝ ես շատ ծեր եմ նոր բան սովորելու համար: Երկու վհուկ էի գտել, ուստա էի պահում, էն էլ բան դուրս չեկավ, էդ կնանիք ինձ հալումաշ արեցին, բայց ոչինչ չսովորեցրեցին: Ամբողջ հույսս դու ես, օգնիր ինձ մի խորհրդով, մի բանով...
Ժպիտը կորցրած Բիձա»:
Մի երկու կաթիլ արցունք էլ վրան լցրեց ու տարավ ուղարկեց նամակը: Երկու օրից մի էշ կանգնեց Բիձու տան դիմաց՝ վրան բեռնած մի քանի գիրք, տարբեր պարունակությամբ սրվակներ, մի փայտիկ ու մի ցախավել՝ հաստ կոթով, տռուզ-տռուզ ցցերով: Հետն էլ մի նամակ կար.
«Ժպիտը կորցրած Բիձա, ես շատ հուզվեցի քո նամակից: Ուղարկում եմ քեզ իմ անցյալ սեմեստրի բոլոր գրքերն ու կախարդական հեղուկները, իմ հին փայտիկն ու ցախավելը: Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն թե պիտի սկսես տեսությունից, հետո անցնես գործնականին, ոչ թե հակառակը: Կարդա գրքերը, սովորիր: Ամեն տարիքում էլ կարելի է նոր գիտելիքներ ձեռք բերել, իսկ տղամարդու ու կանացի մասնագիտություններ չկան, բոլորն էլ կարող են անել ամեն ինչ, միայն ցանկություն է պետք և եռանդ: Հաջողություն քեզ:
Բարի կտրիճ՝ Հարրի Փոթեր»:
Բիձան այնքան ուրախացավ, որ աշխարհով մեկ եղավ, բեռնաթափեց էշին, փաթաթվեց, ճակատը պաչեց և հետ ճամփեց:
Մի քանի շաբաթ բիձեն տնից դուրս չեկավ. բոլորն արդեն անհանգստանում էին:
Մեկ էլ մի օր տեսան Բիձեն սիրունացած, նշանդրեքի պիջակը հագաց, ցախավելը ձեռքին դուրս է գալիս տնից: Ժողովուրդը սկսեց նայել, թե ուր է գնում, իսկ գնում էի նա ուղիղ Անտառային պողոտա: Բոլորը հետաքրքրությունից դրդված սկսեցին գնալ հետևից, ուզում էին տսնել, թե ինչ է լինելու: Պատուհանից քույրերը տեսան իրենց մոտ եկող Բիձուն.
- Ըհը, խնդրեմ, էս խփնվածն էլի եկավ,- մրթմրթած Մեծը:
Պուճուրը երջանկության ճիչ արձակեց ու մկնդեղն արագ կուլ տալով վազեց հայելու մոտ՝ առնետներին մազերից հանելու:
- Սրինգը հե՞տն է:
- Սրինգը չգիտեմ, բայց մի հատ փայտիկ ունի ձեռքին, մի հատ էլ ցախավել, շոուն շարունակվում է, թիթիզիկ, հեսա էլի իրեն գետնով է տալու:
Բիձեն, հասնելով վհուկների ուղիղ դռան դիմաց, կանգ առավ, ուղղեց մազերը, ժպտաց ու փայտիկով տարավ բերեց, թրխկացրեց դռանը: Դռան վրա զանգ հայտնվեց ու հո մի հատ չզնգա՜ց... անգամ Բիձու հետևում հավաքված մարդիկ վեր թռան:
Մինչև քույրերը կհասցնեին գտնել իրենց փայտիկը, որ դուռը բացեն, Բիձեն արդեն կտուրի վրա էր: Բոլորը «ա՜հ» քաշեցին ու շունչները պահած նայեցին վեր:
Արդեն քույրերն էլ էին դրսում ու շշմած նայում էին ծերուկին: Բիձեն հաղթականորեն հեծնեց ցախավելին, թռավ... ու փռվեց գետնին: Մարդիկ հիասթափված իրար նայեցին: Բիձեն արագ վեր կացավ, նորից բարձրացավ տանիքը ու բարձրաձայնեց.
- Ուշադրություն, մի անգամ էլ եմ փորձում, սա էլ որ չեղավ, էս հեքիաթը մի կերպ վերջացրեք, ինձ համար էլ սկոռի կանչեք:
Սա ասեց ու պոկվեց տեղից:
Բոլորը հրճվանքի ճիչեր արձակեցին: Բիձեն թռավ... մի քանի պտույտ արեց վհուկների տան վրա ու փայտիկը թափահարեց քույրերի ուղղությամբ:
Մեծի գորշ ու խիստ հագուստը վերածվեց Պուճուրի կարճլիկ շորիկի՝ բացելով ավագ քրոջ հաստլիկ ոտքերը: Ձեռքին էլ մի խաղալիք ճանճ հայտնվեց՝ ատամի փայտիկին հեծնած:
- Սա քեզ հուշանվեր մեր լավ օրերից, - ուրախ բացականչեց ծերուկը,- լավ էլ ոտներ ունես. ի՞նչ էիր էսքան ժամանակ փակում:
Մեծի սիգարետը բերանից ընկավ...
Պուճուրի առջև հայտնվեց մի երիտասարդ պարուսույց՝ ձեռքին սրինգ, հետն էլ մի քանի հաստափոր գրքեր:
– Իրեն բանեցրու ինչքան ուզում ես, սիրուն ջան, ես քո ոչ տարիքն ունեմ, ոչ էներգիան, իմ հայ-հայը գնացել, վայ-վայս է մնացել... Էս գրքերն էլ մեկ-մեկ կարդա, ասում են, ով գոնե մի քիչ գիրք է կարդում, էսքան քսվելու պահանջ չի ունենում:
Պուճուրը թռավ երիտասարդի գիրկը: Դեռ գիրք չէր կարդացել...
Հետո Բիձեն ծաղիկներ լցրեց բոլոր հավաքվածների վրա, գունավորեց շրջապատը ու էլի շատ ու շատ սիրուն բաներ արեց: Իսկ վերջում էլ նվիրեց բոլորին իր անատամ ժպիտը, աչքով արեց ու բացականչեց.
- Բա ո՜նց, «Մաստեր ի Մարգարի՜տա»...

Քանի դեռ Բիձեն վերևներում ճախրում էր, երկնքից ինչ ասես, որ չթափվեց, հաստատ մեջը երեք խնձոր էլ կլիներ, բոլորին էլ հասավ, բոլորն էլ երջանկացան: Ասա թե ես ինչու էդ մոտակայքում չէի ապրում, ի՞նչ պակաս կուրախանայի...

:)

Ուլուանա
23.12.2007, 08:12
Էլի նույն դեմքոտ ոճը, համն ու հոտը, պատկերավորությունն ու ինքնատիպությունը։ Ճիշտն ասած՝ էս անգամ առանձնապես չխորացա, թե հեքիաթդ ինչ կցուցաներ (դրա մասին հետո կմտածեմ), բայց որ շատ հավես էր կարդացվում, դա հաստատ։ :) Քո գրածները կարդալիս մարդ կարծես վայելում է գրված ամեն մի բառն ու արտահայտությունը։ Համով ես գրում։ :nyam

Բարեկամ
23.12.2007, 10:43
Շատ լավն էր :D Էրնեկ Բիձուն… :roll

ivy
23.12.2007, 14:02
Ճիշտն ասած՝ էս անգամ առանձնապես չխորացա, թե հեքիաթդ ինչ կցուցաներ (դրա մասին հետո կմտածեմ), բայց որ շատ հավես էր կարդացվում, դա հաստատ։ :)

Հեքիաթը կցուցանե, որ մարդ ամեն ինչ էլ կարող է սովորել՝ անկախ տարիքից ու սեռից, միայն թե ցանկություն լինի. մանրամասների համար նայել Հարրի Փոթերի պատասխան նամակը: :D

Ծով
23.12.2007, 14:03
:love:oyՎայ, ոնց եմ քեզ սիրում..անընդհատ հետաձգում էի կարդալս..էս մեկը վերջն էր:D
Էնքան տողեր կընդգծեի:hands
Շատ ինքնատիիպ, յուրահատուկ, իրոք շատ համով ու ախորժալի ոճ ունես...
Շարունակի էլի...լիքը, լիքը...
Երանի ամեն գիշեր նստեիր անկողնուս կողքին ու ինձ համար հեքիաթ պատմեիր...:(
Հ.Գ. Մորեխը դեռ չեմ կարդացել;)

Ավելացվել է 3 րոպե անց
Հա՛յկ, ջան, Մոխրոտիդ ոճն էլ էր հետաքրքիր ու էն, ինչ որ ուզում էիր ասել, ասեցիր,,,;)
Գրի՛, շատ գրի՛...
:love

schuschanik
23.12.2007, 14:25
ivy վաղուց այսքան չէի ծիծաղել: :hands Շատ լավն է ոճտ, թեթև....

վայ իսկ Մաստեր ի Մարգարիտան վերջն էր:D

lulu
23.12.2007, 14:40
Շատ լավն էր !:hands
:D

Արամ
23.12.2007, 15:59
Հայկ քոնը կարդացի, շատ լավն էր ՀԱԼԱԼԱ, մի քանի հատ էլ այլանադկի դզումա:

Philosopher
23.12.2007, 17:10
ժողովուրդ, էս էլ իմ կողմից :oy
դատարկացնդաբանական լկտի պատմություն ա. եթե մոդերատորների դուրը չգա, թող ջնջեն


ՄՈԽՐՈՏԻԿԸ

Մոխրոտիկը որոշել էր գնալ դիսկո` պարելու: Բա հարիսան? Խորթ մերը չէր ների… Չէ որ ստիպել էր հարիսա եփել? Մինչև ժամը 6-ը: Իսկ ժամը 5:45-ն էր: Նույնիսկ եթե ժամանակին եփեր հարիսան, նորից չէր կարողանա գնալ, քանի որ եղբայրը չէր թողնի: Խեղճ Մոխրոտիկ… Վիճակն էլ վիճակ չէր: Նայողը կասեր. “Էս բոշան ով ա…”: Եվ նա, կիսապառկած-կիսանստած իր թափթփված սենյակի դիվանին, խորհում էր Արմենչիկի “Հավատամ, թե չէ” երգի տակ: Խորհում էր և չստիկը քսում առանց այն էլ կեղտոտ պատին: Պատի վրա չստիկից սև հետքեր էին գոյանում, որոնք լղոզվում էին, երբ մոխրոտիկը չստիկը նորից էր քսում նույն հատվածին ու կերպարանք ստանում: Սկզբում այդ կերպարանքը դարձավ ՄՊ3 Արամ, հետո Սիրուշո, իսկ վերջում` մի պառավ ջադու: Հանկարծ այդ պառավ ջադուն նյութականացավ և հայտնվեց Մոխրոտիկի դիմաց:
-Բարև սիրելի Մոխրոտիկ: Ես գիտեմ, որ դու ուզում ես դիսկո գնալ, բայց մայրդ քեզ ստիպել է հարիսա եփել: Գիտեմ նաև, որ եղբայրդ չի թողնի գնալ, եթե նույնիսկ այս 15 րոպեում եփես այդ հարիսան: Մի անհանգստացիր: Ես եկել եմ քեզ օգնելու:
Ջադուն կախարդական փայտիկ հանեց գրպանից:
-Տես. եթե այս փայտիկը հպես եղբորդ սենյակի դռանը, եղբայրդ կչքվի մինչև կեսգիշեր, ու քեզ արգելող չի լինի:
-Բա հարիսան?...
-Այս փայտիկը եթե հպես կաթսային, այդտեղ մի այնպիսի համեղ հարիսա կհայտնվի, որ ուտողը գդալն էլ հետը կուլ կտա:
Մոխրոտիկը արեց այն, ինչ ջադուն էր ասել: Եղբայրը չքվեց իր սենյակից, իսկ կաթսայում հայտնված յուղալի և տաք հարիսայի հրաշալի բույրը խուտուտ տվեց Մոխրոտիկի ծուռ քիթը: Մնում էր միայն արտաքինը կարգավորել:
-Բա սենց բոմժավարի ոնց էթամ?-հարցրեց նա պառավ ջադուին:
-Հոգ չէ,-ասաց ջադուն և կախարդական փայտիկը հպեց Մոխրոտիկի գլխին: Շիլ, քսած-քսմսած աչքերը դարձան Սևանի նման կապույտ ու պարզ, ծուռ քիթը ուղղվեց, գզգզված մազերը, որոնք ներկված էին ամեն տեսակ մուգ գույներով, դարձան համաչափ ու ոսկեզօծ: Անհետացան այտերի պզուկները: Հաստ շուրթերը, որոնց վրա անկանոն քսված շրթներկը հասնում էր մինչև քիթը, միասին անհայտացան: Անհայտացավ նաև Մոխրոտիկի մազոտ ու խոշոր կզակը: Հայտնվեցին նոր, գեղեցիկ կզակ և շրթունքներ առանց շրթներկի, որոնք շատ նման էին Անջելինա Ջոլիի շրթունքներին: Կրծքերը փարթամացան, ազդրերը ախորժելի տեսք ստացան, իսկ կոր ոտքերը դարձան սլացիկ ու թավշյա: Ծակ սվիտրը դարձավ մոդայիկ բլուզկա, գույնը գցած ջինսը` կարճ շրջազգեստ: Չստիկների փոխարեն հայտնվեցին թափանցիկ կաբլուկներով երկու փայլուն կոշիկներ:
-Մերսի,-ասաց Մոխրոտիկը և ուրախությունից սկսեց թռչկոտել:
-Խնդրեմ,-ասաց պառավ ջադուն:-Բայց հիշիր. կեսգիշերին դու նորից դառնալու ես այն, ինչ 5 րոպե առաջ էիր: Նաև իմացիր, որ քո եղբայրը տուն է վերադառնալու 11 անց 50-ին: Բարի ժամանց քեզ:
Մոխրոտիկը հրաժեշտ տվեց պառավ ջադուին և դիսկո գնաց:
***
Երբ Մոխրոտիկը դիսկո մտավ, տեսավ մի չքնաղ երիտասարդի: Նա իր հագուկապով և արտաքինով այնքան գեղեցիկ էր, որ անգամ Էլթոն Ջոնը իր բոլոր սիրո մասին երգերը կնվիրեր նրան: Ու մոխրոտիկի սիրտը չոքերն ընկավ: Եվ չքնաղ երիտասարդը նույնպես տեսավ այդ գեղեցկուհի Մոխրոտիկին, և նրա սիրտը նույնպես ընկավ նրա թուլացած չոքերը: Եվ երկուսով սկսեցին պարել: Պարում էին միայն նրանք, քանի որ դիսկոյում մյուս հավաքվածները մի անկյուն էին քաշվել և հիպնոսացած հայացքներով հետևում էին այդ զույգին: Պարեցին մինչև ժամը 11-ը: Մոխրոտիկը մտքում ուրախացավ, քանի որ դեռ մեկ ժամ էլ ուներ: Եվ երիտասարդը ասաց.
-Կյաաանք, կգաս հետս մեր տուն?
-Հա բա ոնց,-պատասխանեց Մոխրոտիկը և հետևեց նրան:-Որտեղ ես մնում?
-Սադախլո:
-Ջաաան, ես էլ եմ Սադախլո մնում: Անունդ ինչ ա?
-Բառախլո:
-Գիտես, իմ ախպոր անունն էլ ա Բառախլո?
-Ախպեր էլ ունես?
-Հա: Ախպեր մի ասա` էշ քշող ասա: Թարախը սկի չի թողում դիսկո էթամ: Ոչինչ, որ մյուս անգամ չթողա, քեզ կծնգցնեմ, հետ կզանգես, հարցերը կլուծես: Համարս արդեն ունես, չէ? Ատում եմ դրան:
Եվ Բառախլոն առաջնորդեց Մոխրոտիկին մինչև Մոխրոտիկենց տուն:
-Էս բա ինձ ձեր տուն չես տանում?-հարցրեց Մոխրոտիկը:
-Հա բա էսի մեր տունն ա,-պատասխանեց Բառախլոն:
Մոխրոտիկը կարմրեց: Հասկացավ, որ Բառախլոն հենց իր եղբայր Բառախլոն է, բայց ձայն չհանեց, այլապես` …: Մտան ներս: Իսկ ժամը ուղիղ 11:50-ն էր… Մայրը կաթսայի ամբողջ հարիսան լափելուց հետո մրափել էր հատակի վրա և խոզի նման խռխռացնում էր:
Եվ Բառախլոն Մոխրոտիկին տարավ իր սենյակ և տեղի ունեցավ այն, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար… Եվ երբ Բառախլոն գործը դեռ չէր ավարտել, ժամացույցը ցույց տվեց ժամը 12-ը, և երկուսով վերադարձան իրենց նախկին տեսքերին: Եվ այդտեղ… (Ավելի լավ ա շարունակությունը չգրեմ)
***
Հաջորդ օրը պառավ ջադուն մոտեցավ Բառախլոյին և հարցրեց.
-Հը. մի բան պարզեցիր?
-Հա:
-Ինչ պարզեցիր?
-Որ քուրս իսկականից փչացած ա:-Պատասխանեց Բառախլոն,-մերսի տատ ջան:
-Չարժի: Եթե իմ կարիքն ունենաս, շվցրու` կգամ,-պատասխանեց պառավ Ջադուն և անհետացավ:

Փայլուն ես գրել. սրամիտ, կոլորիտային, դիպուկ: Դիալոգները ընտիր էին, հեքիաթային մաքրության ու կենցաղի գարշահոտի խառնուրդը լավ ա ստացվել մոտդ, մի քիչ էլ դեպրեսիա ու քննություն, կարգին գրող ես դառնալու;)

StrangeLittleGirl
23.12.2007, 21:35
Iv, դու դեմք ես, լուրջ եմ ասում: Սպանիչ էր: Էն առնետների մասին որ հասա, ծիծաղից թուլացել էի: Հեչ ոնց որ ես չլինեի երկու ժամ առաջ գիտես ինչ վիճակում:
Շա՜տ ապրես: Էլի գրի, շատ գրի, լիքը գրի:

impression
24.12.2007, 10:59
Դեռ ամբողջը չհասցրեցի կարդալ, բայց ուզում եմ գրել տպավորություններիս մասին՝ Այվի ջա՛ն, դու հրաշք ես. Հանս Քրիստիան Անդերսենի համուհոտը կա, Բալզակի՝ ամեն ինչի մեջ մանրանալու ապշեցնող հմտությունը, զուտ հայկական ասացվածքներն ու թևավոր խոսքերը ճիշտ տեղում ահավոր ծիծաղելի ներկայացնելը, պատկերների վառ ու կենդանի շունչը.... Սյուժեն դեռ չգիտեմ, կկարդամ անպայման, բայց սյուժեն այնքան էլ մեծ կարևորություն չունի, ոճ ունես, հրաշալի ոճ. իսկական հեքիաթասացի համուհոտ: Ապրես, հիացած եմ, ինչպես ասում են՝ Մաստեր ի Մարգարիտա :D:D

Chilly
24.12.2007, 14:17
ժողովուրդ սաղ հեչ, բայց Բձի աղջիկ վախտերը սպանեց :D

FactorX
24.12.2007, 17:16
Հռիփսիկը Գործողության մեջ

Լինում է չի լինում, Հռիփսիկ անունով մի աղջիկ է լինում(ինքն էլ հաստատ չգիտեր կա թէ չկա, էլ ուր մնաց ես իմանամ): Հռիփսիկը ապրում էր մի գյուղում, որի անունն էր Գուգուշավան: Տեղական ֆորմատով Հռիփսիկը համարվում էր խելացի աղջիկ: Բայց դա նրան չէր բավականացնում և մի օր նա որոշում է, որ ինքը ծնվել է մի այլ բարձրագույն նպատակի համար և այդ բարձրագույն առաքելությունը իրականացնելու համար նա պետք է մեկնի քաղաք: Այսպիսով նա մեկնում է: Հա չմոռանամ ասել, որ Հռիփսիկին սիրում էր մի տղա, որը տեղական ֆորմատով համարվում էր փախած դեմք, իսկ նրա անունն էր Վաղո:
Հռիփսիկը գնում էր ու գնում առանց հետ նայելու ու հանկարծ… նրան կանգնեցնում է գաիշնիկը, իսկ հռիփսիկը չուներ փաստաթղթեր, որովհետև նա գողացել էր այդ մեքենան իրենց հարևան Երվանդ ձյաձյաից: Բայց Հռիփսիկը չէր կարող ձերբակալվել, որովհետեև նա դեռ չի իրականացրել իր բարձրագույն առաքելությունը, լավ է գոնե քաղաքից դուրս էր ու շրջակայքում չկային մարդիկ: Այսպիսով Հռիփսիկին բաց թողեցին… :handsԵրկու կերած խմած գաիշնիկներ: :D
… Վերջապես Հռիփսիկը տեղ հասավ: Բայց սպասի, մտածեց նա, - ես նույնիսկ փող չունեմ սենյակ վարձելու համար, ես ոնց կարայի չմտածեի սրա մասին… և այստեղ ինչպես և սպասվում էր նորից օգնության եկավ «հեշտ տարբերակը», էդ հանրակացարանի տերն էլ, ինչ փնթի, շատակերի մեկն էր, բերանից սխտորի հոտը վանյատ էր անում ու Հռիփսիկը քիչ էր մնում շնչահեղձ լիներ:
Հիմա ժամանակն է կենտրոնանալ բուն հարցի շուրջ:
Անցնում են օրեր, ամիսներ և նույնիսկ տարիներ, Երվանդ ձյաձյան նոր ավտոյա առնում, Վաղոն դառնումա Վաղինակ, իսկ Հռիփսիկը դեռ չի գտնւմ ինքն իրեն…
Իսկ հեքիաթի բարոյախոսությունը :think դուք ինքներդ եզրակացրեք, :hands ով վոնց ուզւմա…

Ավելացվել է 5 րոպե անց
P.S. Երկար ժամանակ չկար գրելու:)

Script
24.12.2007, 17:52
Նոր Տարվա:P

Լինում է չի լինում մի աղջիկ՝ անունը Ծյոծ Հարիֆուհի: Ինչու Ծյոծ:think....որովհետև.... չնայած նա երիտասարդ էր,բայց ամեն օր մտքերով մեծանում էր մինչ խոր ծերություն ու ամեն օր մտովի մահանում էր:(: Ծյոծ Հարիֆուհին արդեն ուներ բազմաթիվ գերեզմաններ: Ծյոծ Հարիֆուհին ուներ շատ հոգսեր,բայց ամենից շատ նա ուզում էր գտնել իր կանացի երջանկությունը::love Օրերից մի օր Ծյոծ Հարիֆուհին որոշում է «վերջ տալ էս անկապ վիճակին» , հիշում է Ապինայի «я его слепила из того что было» երգը ու սկսում է մի նոր անկապգույն վիճակ: Ամեն անգամ նրան թվում է, որ էդ ամեն ինչը նրան ուղակի թվում է,:o քանի որ առողջ սեքսից հետո հաջորդ օրը «то что было»-ն իրան դնում է անառողջ ավանակի տեղ ու դրանով հոգեկան ապրումերի մեջ գցում խեղճ Ծյոծ Հարիֆուհուն ու ավելացնում նրա գերեզմանների թիվը: Հարիֆուհին հասկանում էր պահի լրջությունը, բայց իրան դնում էր ռետինե խողովակի տեղ ու միշտ սպասում էր ինչ որ նշանի::( Բայց ինչ նշան նա ինքն էլ չգիտեր: Երկար խորհելուց հետո Հարիֆուհին վերջապես հասկացավ թե ինչ նշան է նրան պետք ու որոշեց որ եթե Նոր Տարվա գիշերը ժամը 12-ին երկնքից մի մեծ երկնաքար ընկնի հրապարակի տոնածառի վրա, ապա նա կասի «то что было»-ին այն ամենը ինչ մտածում է իրենց չեղած հարաբերությունների մասին.........շարունակելի......

FactorX
24.12.2007, 21:29
Գնահատականներ տվող չկա ??? :( Բեստսելերիս:D

Արամ
24.12.2007, 21:33
հեչ դուրս չեկավ

impression
25.12.2007, 09:04
Ընտրություններ` դեղատանը

Դեղատանը փայտե փոշոտ դարակի վրա շարված դեղերն իրենց այնքան էլ լավ չէին զգում: Ձանձրանում էին իրենց միապաղաղ կյանքից: Հոգնեցնող էր ամեն օր դեղատան երկար դռան միջով ներս մտնող հիվանդ դեմքերը տեսնելը: Մի օր չեղավ աշխույժ մեկը գար ու դեղ ուզեր: Ով եկավ` մի պրոբլեմ ուներ, թթված դեմքով կմտնեն ներս ու կսկսեն նվնվալ. դե արի ու դիմացիր… Չնայած, որ հիվանդ չլինեն, ինչու պիտի գան դեղատուն: Մանավանդ անտանելի էին աշխատանքային ժամերը, դեղատան աշխատողներն էլ պակաս թթվածը չեն, ոնց էլ չեն հոգնում ամեն օր միևնույն սպիտակ խալաթով ապակե ցուցափեղկի հետևում նստելուց: Գոնե երբ ի վերջո բոլոր հաճախորդները հեռանում էին, վաճառողն էլ հանում էր սպիտակ խալաթը, ձևի համար գլխի մազերի դեզը ձեռքով հարդարում կեղտոտ հայելու առաջ, շրթներկով բերանն աղավաղում ու հեռանում, դեղերը մի փոքր թուլանում էին, ու իրար գլխի հավաքվելով կամ զրուցում էին դեսից դենից, կամ ռադիո լսում, որն, ի դեպ, երբեք չէր անջատվում, օր ու գիշեր միացած էր միևնույն ալիքի վրա: Սակայն դեղերը գոհ էին դրանից: Ռադիոյի միջոցով նրանք շատ ավելի տեղեկացված էին երկրի տնտեսա-քաղաքական ու մշակութային կյանքից, քան առանց ֆիլտրի ծխախոտ ծխող ու բակերի բեսետկաներում պապիների հետ կյանքի հարափոփոխ երևույթները քննարկող ցանկացած շարքային պապի: Բայց միևնուն է, կյանքը շատ տխուր էր անցնում:
Մանավանդ անտանելի էր Ասպիրինի կյանքը` բնույթով շատ աշխույժ ու կենսախինդ լինելով (իրականում նա պարզապես խոլերիկ էր) նա դժվարությամբ էր համակերպվում իր այդ լճացած վիճակի հետ: Մի թաքուն նախանձով էր ամեն անգամ նայում Դիմեդրոլին, որը միշտ կիսաքուն էր, երբեք ոչնչից չէր բողոքում, ու միշտ բոլորի հետ համաձայն էր: Ասպիրինն այնպես էր ուզում գոնե մի օր մի քանի ժամ, գեթ մի քանի վայրկյանով սավառնել այն կապույտ դաշտերի վրայով, որոնց մասին մի անգամ կիսաձայն ու ալարելով պատմել էր Դիմեդրոլը:
Տեմպալգինը զգացել էր Ասպիրինի հսկայական պոտենցիալը, գլխի էր ընկել, որ օրերից մի օր եթե որևէ փոփոխություն լինի իրենց կյանքում, ապա դա կլինի միայն ու միայն Ասպիրինի շնորհիվ, այդ պատճառով էլ Ասպիրինը ուր գնար, որ դարակի վրա էլ անցկացներ իր ժամանակը, Տեմպալգինը կրնկակոխ հետևում էր նրան, ու ամեն անգամ փորձում ինչ-որ մանր-մունր ծառայություններ մատուցել նրան` զգալով, որ հենց գա Ասպիրինի աստեղային ժամը, իրեն էլ մաս կհասնի դրանից: Եվ Տեմպալգինը չէր սխալվել:
Մի օր Ասպիրինը, որը նաև ամենախելացին էր, էլ չդիմացավ իր անտանելի միապաղաղ կյանքին ու կատաղած ճչաց.
- Պետք է ինչ-որ բան փոխել մեր այս տաղտկալի կյանքում, թե չէ ես հիմա Դիմեդրոլի կոկորդը կկրծեմ:
Դիմեդրոլը չանհանգստացավ: Նա իր մշտական երանելի վիճակում էր, և այդ պահին ճախրում էր կապույտ դաշտերի վրայով: Մնացած բոլոր շշերը, սրվակներն ու հաբերն իրար անցան: Ոմանք գտնում էին, որ իրոք պետք է գնալ օպտիմալացման (չնայած ոչ մեկը չէր հասկանում այդ բառի իմաստը. այն նրանց ծանոթ էր ռադիոընդունիչից), ոմանք էլ կարծում էին, որ այսպես էլ վատ չէ: Ասպիրինը բարձր ձայնով առաջարկեց քվեարկել, և մի քանի րոպե անց հայտարարեց, որ ձայների մեծամասնությամբ (թեպետ ոչ մեկը չգիտեր, թե ընդհանրապես ինչ է նշանակում քվեարկել կամ էլ ով հաշվարկեց ձայները) որոշվել է գնալ օպտիմալացման: Տեմպալգինը, որն իր ուսերին էր առել ղեկավարությանն աջակցելու պարտականությունը, ասաց.
- Մենք մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր (ոչ մեկը չհետաքրքրվեց, թե ով էր այդ “մենք”-ը և երբ էին “նրանք” հասցրել ինչ-որ ծրագիր մշակել), և այդ ծրագրի իմաստը կայանում էր հետևյալում` բոլոր դեղերը պետք է փոխանակեն իրենց հատկությունները ում հետ որ կցանկանան…
Այստեղ Ասպիրինը բազմանշանակ ժպիտով նայեց Դիմեդրոլի կողմը…

Մի քանի րոպեում բոլորն իրար անցան: Ադրենալինը կատաղած վազում էր Սրտի Հաբերի հետևից, որ այդ համառներից խլի իրենց հանգստությունը, իսկ վերջիններիս էլ միայն իրենց հատկություններն էին, որ հետ էին պահում ուշաթափվելուց: Իսկ այդ ժամանակ կապույտ դաշտերի վրայով սավառնում էր Ասպիրինը` երանելի ժպիտը դեմքին, մինչ Դիմեդրոլը կոկորդով մեկ ճչում էր ու օպտիմալացում պահանջում:

Ծով
31.12.2007, 01:05
Տխուր էր:D

Աբելյան
02.01.2008, 21:12
Ժողովուրդ, էս մեկը Մոխրոտիկի նման լավը չի, բայց մեջը իմաստ կա: Ուզեցել էի դրա նման բան գրեի. հումորով ու անիմաստ, բայց հակառակը ստացվեց: Իմաստ կա, բայց հումոր քիչ կա, եղածն էլ տափակություն ա: Ռաբիզն ու ժարգոնն էլ ավելի շատ ա, քան թե Մոխրոտիկի մեջ:


ՄԵՐ "ԱԽՊՈՐ" ԾՆՈՒՆԴԸ
Կար-չկար մի անճոռնի արջ կար` Վինի Պուխ անունով: Ոչ, նա ռուսական մուլտֆիլմի Վինի Պուխը չէր և ոչնչով էլ նման չէր իր ադաշին: Հիշենք մեր սիրելի հերոսին. գորշ և կլորիկ մարմին` մորթիով ծածկված, իսկական արջին վայել ծուռ վերջույթներ, արջային սեր մեղրի նկատմամբ և վոկալ տվյալներ, որոնք չունեն նույնիսկ մեր էստրադայի շատ “աստղեր”: Իսկ սա? Անճոռնի ու տձև մարմինը կանաչ գույնի էր և ծածկված չէր մորթիով: Դեմքին միշտ երևում էր մի հիմար ժպիտ, որով նա ցանկանում էր գեղեցիկ երևալ: Մեղր չէր սիրում ուտել, այլ նախընտրում էր ոգելից խմիչքներ խմել: Էլ չեմ խոսում ձայնային աղքատիկ տվյալների մասին: Հագին ուներ միայն մեկ շոր, այն էլ` չափազանց կարճ, որն ավելի շուտ լիֆի տպավորություն էր թողնում: Վինի Պուխը ուներ հավատարիմ ընկեր: Դա Պիտաչոկն էր` մի վախկոտ խոճկոր, որը ապրում էր կողքի տանը և երբեք չէր դավաճանում իր հարևանին: Բավական էր Պուխը զանգեր նրան և մի բան խնդրեր, Պիտաչոկը զգաստանում էր, զինվորի կեցվածք ընդունում ու գնում էր ընկերոջ մոտ: Եթե Պուխը տեղ էր գնում, անպայման իր հետ էր վերցնում Պիտաչոկին, քանի որ մենակություն չէր սիրում: Պիտաչոկը, ի տարբերություն Պուխի, մի քիչ տաղանդ ուներ և ընկերոջ մասին մի քառատող էր հորինել, որը դարձել էր նրա նշանաբանը: Պիտաչոկը նաև գրել գիտեր, և ճիշտ է, գրագիտություն չուներ, բայց ողջունելի էր, որ նա այդ տողերը գրել էր իր տան դռան վրա.


ուր վ0ր գնաս հէտտ Կգամ
հենՑ վ0ր Կանչես մոտտ Կգամ
մոտտ Կգամ մոտտ Կգամ
հէտտ Կգամ հէտտ Կգամ (*)
***
Մի երեկո էլ Պուխը սովորականի նման պառկած էր անկողնում և պատրաստվում էր քնել, երբ զանգ եկավ.
-Երևան, Երևան գնալու եմ,
Հիմնական Երևանում…
Վինի Պուխը վերցրեց հեռախոսը: Զանգողը նապաստակ Կռոլիկն էր` նրա “ախպերը”, որը արդեն մի քանի տարի է, ինչ մշտական բնակություն էր հաստատել Երևանում:
-Կռոլիկ ախպեր?
-Բարև ախխխպերս!
-Բարև ազիզ:
-Ինչ կա?
-Հեչ, քո մոտ?
-Ծնունդս ա:
-Լուրջ? Արա հա էլի…
-Հըըը!
-Շնորհավոր:
-Լավ ա ֆայմար: Լավ էտ կարևոր չի: Ձեզ երկուսիդ հրավիրում եմ նշելու:
-Հաաա:
-Բաաաա: Քեռիս էլ Ամերիկայից Վիսկի ա ուղարկել: Կգաք?
-Հա, կգանք,-ասաց Վինի Պուխը և քիչ մնաց ճչար ուրախությունից, բայց մի կերպ զսպեց իրեն:
-Հմի հելեք եկեք, որ վաղը առավոտվա կողմ հասնեք:
-Եղավ,-ասաց Վինի Պուխը և զանգահարեց Պիտաչոկին:
***
-Ալո:
-Ես եմ Պիտաչոկ ջան: Հել հագնվի: Խմելու գործ կա:
-Ինչ ա եղել որ?
-Մեր “ախպոր” ծնունդն ա:
-Ում?
-Էն ապուշ Կռոլիկի:
-Հա դե եկա:
***
Պիտաչոկը ծեծեց դուռը:
-Արա սպասի,-ներսից լսվեց Վինի Պուխի ձայնը,-մի հատ սիրուն հագնվեմ գամ:
Վինի Պուխը հագավ իր վերջին զանգի կոստյումը, ջինսի շալվարը, որը նրա 20-ամյակին նվիրել էր Կռոլիկը, իսկ վերջում չմոռացավ փողկապ կապել:
-Դե, հելանք:
Եվ երկուսով ճանապարհ ընկան: Մոտ տաս րոպե քայլելուց հետո Վինի Պուխը մի բան հիշեց.
-Պիատչոկ…
-Հը?
-Արա մեր “ախպերը” մեզ հրավիրել ա ծնունդ, մենք նվեր չենք տանում հետներս:
-Բա ինչ անենք…
-Փուչիկ մնացել ա?
-Չէ…
-Բա ապուշ! Երկու հատ փուչիկ ունեիր: Ինչ արիր?
-Մի հատին ես եմ կրակել քո ցանկությամբ, մի հատն էլ էն իշուն ենք նվիրել:
-Արա հաաա… Բա հրացանդ?... Էտի նվիրենք:
-Էտ ապուշի նվերն ա էտ հրացանը: Հո հետ չենք նվիրելու:
-Լավ: Ճամփին ոնց էլ ըլնի, մի հատ նվերների խանութ կլնի: Մի շիշ արաղ կառնենք:
-Բայց փող չունենք:
-Լավ չի…
-Գտա. ապառիկով կվեկալենք:
-Վայ արի փաթաթվեմ իմ հնարամիտ ընկերոջը,-և Պուխը այնպես գրկեց Պիտաչոկին, որ քիչ մնաց խեղդեր:
***
Ճանապարհը երկար էր ու հոգնեցուցիչ: Իսկ խանութ այդպես էլ չէր երևում: Եվ Պուխը, և Պիտաչոկը հոգնածությունից կախել էին գլուխները ու ռոբոտների նման առաջ էին շարժվում` հայացքները հառած դեպի գորշ ու միապաղաղ գետինը: Երկուսի կոպերն էլ արդեն ինքնըստինքյան փակվում էին: Երկուսն էլ ոչինչ չէին զգում, բացի իրենց թմրած ոտքերից, որոնք ինքնաբերաբար քարշ էին տալիս իրենց հետ: Հանկարծ Վինի Պուխը կանգնեց:
-Պիտաչոկ, նայի:
-Ինչ?
Նրանց ուշադրությունը անմիջապես գրավեց գորշ ու միապաղաղ հատակին լուսնի լույսից փայլող մի ինչ-որ առարկա:
-Ոսկի ա աչքիս,-և Պուխը վերցրեց այդ առարկան:
Դա ավելին էր, քան ոսկի. դա արաբական ոսկե լամպ էր, որի մեջ իր հանգիստն էր գտել մի փռչոտ ջին: Տեսնելով, որ ինչ-որ մեկը խանգարեց իր երկարամյա քունը, ջինը դուրս եկավ լամպից:
-Էէէէէս փառչակն ով ա...-շշնջաց Պուխը և լամպը սարսափած գցեց ձեռքից:
Իսկ ջինի դեմքը իրոք սարսափելի էր, մանավանդ այդ գիշերվա կեսին. այն ամբողջությամբ ծածկված էր մազերով, որոնք դարերով ածելու երես չէին տեսել: Մազերը և մորուքը հասնում էին մինչև նրա ոտքերը, ճանապարհին մի քանի անգամ օղակելով ցախավելի պես բարակ մարմինը:
-Սոված եմ,-ասաց ջինը և բերանը մոտ մեկ ոտնաչափ բացելով` այնպես հորանջեց, որ բերանից փչող զզվելի հոտը տարածվեց 1 կմ տրամագծով: Ջինը դարերով չէր մաքրել ատամները: Հետո, տեսնելով, որ դիմացը երկու հոգի են կանգնած, կարգի բերեց իրեն և արտաբերեց շաբլոն դարձած այս խոսքերը.
-Լսում եմ ու հնազանդվում, օ իմ տիրակալ:
-Արա էսի ջին ա,-ասաց Պիտաչոկը և սկսեց դողդողալ:
-Ինչ ա?-հարցրեց Պուխը, որը կյանքում առաջին անգամ էր այդպիսի բառ լսում:
-Ջին... Ինչ ցանկություն ասենք, կկատարի: 3 ցանկություն: Հիմա մի հատ ցանկություն ասա:
-Պիտաչոկ ջան, որ մի շիշ արաղ ուզեմ, կտա?
-Կտա, ոնց չի տա:
- Ջին ջան, մի շիշ... Մի շիշ... Մի շիշ կոնյակ տուր:
Եվ մի շիշ կոնյակ անմիջապես հայտնվեց Պուխի ձեռքում:
-Ինչ արաղ, ինչ բան. էս մի շիշ կոնյակը հետներս կտանենք որպես նվեր: Հլա 2 ցանկություն էլ կարանք ասենք, չէ?
-Այո,-պատասխանեց ջինը:
Երեքով շարունակեցին ճանապարհը: Պուխը անգամ ոսկե լամպը չվերցրեց իր հետ:
***
Առավոտյան նրանք վերջապես հասան Կռոլիկի փոքրիկ կացարանին, որը գտնվում էր Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ներքնահարկում:
Այլևս չնկարագրեմ նրանց հանդիպման պահը, նրանց պաչիկով բարևները (ավելի ճիշտ` 3 պաչիկով, ինչպես վարվում են իսկական ախպերները, երբ երկար ժամանակ իրար տեսած չեն լինում), նրանց հարցուփորձերը միմյանց որպիսության մասին, Պուխի և Պիտաչոկի շնորհավորանքները ու մեկ շիշ կոնյակի նվիրելը: Միանգամից անցնենք բուն նյութին: Կռոլիկը, տեսնելով Ջինին, քարացավ.
-Արա էս ով ա?
-Էտի մեր ախպերն ա: Ջին ա. ինչ ցանկություն ասես, կկատարի:
-Կասկադից եք գտել?
-Չէ: Լամպից ենք գտել: Մի ցանկություն ասել ենք, հլա 2 հատ ունենք:
-Ջան: Դե որ տենց ա, էս պադվալում խի պտի փոշի շնչենք: Ինչ վիսկի, ինչ բան. էթանք Օպերա, մի հատ թույն օբյեկտ նստենք, ինչ ասես պատվիրենք: Վերջում մեր Ջին ախպորից կխնդրենք, որ փագվի:
Միտքը իրոք լավն էր: Եվ չորսով ընտրեցին Օպերայի շրջակայքի ամենաթանկ ռեստորաններից մեկը: Մատուցողներից մեկը մոտեցավ ու հարցրեց.
-Ինչ եք ցանկանում?
-10 շիշ արաղ, 5 շիշ կոնյակ, 5 շիշ էլ շամպայն: Գրի, գրի: Արխային գրի: Կփագվենք:-Վստահ ասաց Կռոլիկը և ավելացրեց,-պլյուս` 20 բաժին խորոված, 30 բաժին քյաբաբ: 4 հատ էլ շոկոլադով տորթ: Ձեռի հետ էլ` սալաթ-մալաթ:
Եվ երբ մատուցողը տատանվելով հեռացավ պատվերի համար, Պիտաչոկը սկսեց անհանգստանալ:
-Տղեք, բա որ Ջինը էտքան փող չունենա: Ինչ պտի անենք…
-Չդնես: Մեր Ջին ախպորից միլիոն դոլար էլ ուզենք, կտա: Չէ, Ջին?
-Ալլահը վկա,-պատասխանեց Ջինը:-Ընդամենը ասեք, թե որքան գումար եք ուզում, և ես կկատարեմ ձեր ցանկությունը:
-Հլը որ չգիտենք, ինչքան ա պետք,-պատասխանեց Պուխը:-Հետո որ հաշիվը բերեն, նոր կիմանանք:
-Մեր Ջին ախպերը էնքան նիհար ա, ոնց որ պոլի փեդ ըլնի,-կատակեց Կռոլիկը:-Մի լավ կկերցնենք, կխմցնենք, հետո կլողացնենք, մազերը կկտրենք, կթրաշենք, տղա կդառնա:
Մատուցողը բերեց նրանց պատվերը ընդամենը 5 րոպեում: Եվ այդ երեք «ախպերներով» չտեսի նման նետվեցին դեպի խորովածն ու քյաբաբը:
-Ջին ջան, ինչ ուզում ես կեր: Խի ես քաշվում?
Եվ ջինը նույնպես սկսեց ուտել: Դարերով նա ոչինչ չէր կերել: Կես ժամ չանցած` ամբողջ ուտելիքը վերջացավ, հիմնականում Պուխի ջանքերով: Պուխը այդքան ուտելուց հետո այնպես տռզեց, ասես պատրաստվում էր պայթել:
-Հիմա խմում ենք,-շնչակտուր կերպով ասաց նա և օղու մի շիշ վերցրեց:
-Բա բաժակները?-հարցրեց Պիտաչոկը:
-Արա ինչ բաժակ: Մեր նման տղեքը պետք ա արաղը շշով խմեն: Ով որ շշով չխմի` տղա չի: Ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի: Ամաչել պետք չի:
Եվ ջինը նույնպես սկսեց խմել: Չորսով խմեցին մինչև կեսգիշեր: Դատարկվեցին օղու, կոնյակի և շամպայնի շշերը: Ջինը քնեց, իսկ Պուխը, Պիտաչոկը, Կռոլիկը, ինչպես համապատասխանաբար Չաղ, Ցանցառ, Նիկուլին, սկսեցին հազար ու մի օյինբազություններ անել:
***
Առավոտյան կողմ, երբ նրանք ուշքի եկան, իսկ ջինը արթնացավ, մատուցողը մոտեցավ ու ներկայացրեց հաշիվը. 200000 դրամ:
-Ջին ջան, երկրորդ ցանկություն,-ասաց Պուխը:-200000 դրամ եմ ուզում:
-Չեմ կարող,-պատասխանեց ջինը:
-Խի? Շատ ես խմել, ուժերդ սպառվել են?
-Ոչ: Ձեր երեք ցանկությունների լիմիտն է սպառվել:
-Ոնց թե: Արա աչքիս հլը չես օյաղցել: Երկու ցանկություն հլը ունենք ասելու:
-Ոչ: Ալլահը վկա, ձեր երեք ցանկությունների լիմիտը սպառվել է:
-Արաաաա! Մենք մի հատ ցանկություն չենք ասել?
-Ոչ: Երեք ցանկություն եք ասել, ես էլ կատարել եմ:
-Հլը հերթով թվարկի:
-Առաջին` «ջին ջան, մի շիշ արաղ տուր»: Երկրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես կեր»: Երրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի»:
Այսպիսի անմխիթար ավարտ ունեցավ երեք ալկաշների ցոփ խրախճանքը:
________________________________
(*) ժամանակին մեր մեծ երգիչներից Տ. Ժամկոչյանը անցնելիս է եղել այդ կողմերով և տեսնելով դռան վրա գրված այս քառատողը, գրել է իր հանրահայտ երգը (ծանոթ. հեղինակի)

BOBO
02.01.2008, 21:33
Լավն էր:hands
Վերջի մոմենտը հատկապես:))

Արամ
02.01.2008, 21:37
Ճիշտա հումորը շատ չէր բայց լավ մոմոենտներ կար բայց սրա մեջ գոնե իմաստ կար:

Աբելյան
02.01.2008, 21:39
Վերջի մոմենտը հատկապես :))
Տիգրան Ժամկոչյանի մոմենտը՞
Ասեմ, որ էտ իմ միտքը չի եղել: Մի հատ ծանոթ ունեի, վախտին էտ երգի վրով ասել էր. "հեչ չեմ սիրում էտ երգը. ամեն անգամ լսելուց պատկերացնում եմ, որ մի հատ շուն ա իրա տիրոջ մասին երգում"

Մանե
02.01.2008, 21:43
looooooooooooooooooooool
Հայկ, ընտիր էր :D Հատկապես նկարագրությունները :D
Ապրես :kiss :D

BOBO
02.01.2008, 21:43
Տիգրան Ժամկոչյանի մոմենտը՞
Ասեմ, որ էտ իմ միտքը չի եղել: Մի հատ ծանոթ ունեի, վախտին էտ երգի վրով ասել էր. "հեչ չեմ սիրում էտ երգը. ամեն անգամ լսելուց պատկերացնում եմ, որ մի հատ շուն ա իրա տիրոջ մասին երգում"
:D
Չէ ստեյը, թե էս չի վերջը?:D


-Ոչ: Երեք ցանկություն եք ասել, ես էլ կատարել եմ:
-Հլը հերթով թվարկի:
-Առաջին` «ջին ջան, մի շիշ արաղ տուր»: Երկրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես կեր»: Երրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի»:

Ուլուանա
02.01.2008, 22:58
Լավն էր։ :D Ո՞վ ասեց, թե հումորը քիչ էր, լավ էլ հումոր կար։ :hands Կերպարներն էլ շատ վառ էին, տիպիկ ու իրական։ :ok
Հայկ ջան, ամեն անգամ զարմանում եմ քո հարուստ երևակայության վրա։ Դեմք ես։ :)

Աբելյան
03.01.2008, 12:01
Սրա մտահղացումը շաբաթներով ա եկել: Սկզբում ուզեցել էի էս պատմությունը կապեի մոխրոտիկի պատմության հետ ու մի հատ էլ երրորդ մաս գրեի, որտեղ էտ 2 պատմությունների կապը բացահայտվելու էր (մի խոսքով, ահագին ուժեղ վերջաբան պետք ա ստացվեր), բայց դրա համար երևակայությունս հերիք չարեց

Selene
03.01.2008, 14:20
Հայկ, շատ լավն էր, ինչպես միշտ, ամեն ինչը տեղը տեղին:hands

Chuk
03.01.2008, 16:13
Սիրում եմ այն թեմաները, որոնք տրամադրությունս բարձրացնում են :love

Շատ հավանեցի ivy-ի գրելու ոճը: Էս էն ոճն ա, որ դրանով եթե «ախմախություն» էլ գրված լինի, կարող ես նստել ու հաճույքով կարդալ: Բայց բախտներս կրկնակի է բերել, որ բացի ոճից, բովանդակություններն էլ շատ հաջող: Կլանված կարդացի ու հիացա:

h.a.y.k.o-ի գրածներում իմ սուբյեկտիվ կարծիքով լեզվական, խմբագրական ահագին գործ կա անելու (շփոթություն չառաջանալու համար նշեմ, որ ժարգոն-մարգոնը նկատի չունեմ): Բայց բովանդակություններն ու հումորն արտակարգ էր, հրաշալի տրամադրություն պարգևեց:

Հավանեցի նաև Impression-ի դեղերի պատմությունը, թեև ճիշտն ասած չեմ կարծում, որ այս թեմայի համար էր դա: Բայց դե գրելու վարպետությունը միանգամից երևում է, միտքն էլ շատ հետաքրքիր էր :)

ivy
15.01.2008, 03:54
Այս հեքիաթը ծնվել է Ջայպուր-Դելի-Դոհա–Մյունխեն քսանժամյա ճանապարհին, որի ժամանակ հոգնածությունից չմեռնելու լավագույն ելքը ցնդաբանելն ու դրանից զվարճանալն էր: ;)
Արդյունքը հանձնում եմ ձեզ: :)


Քարայրի Մանյակը


Մութ քարայրներից ու դաժան մանյակներից վախեցողներին խորհուրդ չի տրվում կարդալ:

Կար, չկար, մի փոքր–մոքր մարդ կար, անունը՝ Մնացական: Ապրում էր նա իր գյուղանման ավանում, սովորական մի կյանքով: Երբ դեռ երիտասարդ էր, շատ ձգտումներ ուներ, որոնք այդպես էլ անկատար էին մնացել. կյանքում առանձնապես ոչ մի բանի էլ չէր հասել:
Դրա միակ պատճառն իր կարծիքով սեփական անունն էր, որը կանխորոշել էր իր ճակատագիրը: Որպեսզի իր զավակներն էլ անվան դաժան գերին չդառնան, ամեն մեկի անունն ընտրել էր մեծ զգուշությամբ և հատուկ նպատակով: Այսպիսով, ուներ նա չորս որդի՝ Հրայր, Նորայր, Ժիրայր և Քարայր: Առաջին երեք զավակները, ենթարկվելով անվան մոգական ուժին, հենց այնպիսին էին, ինչպիսին վայել է իրենց անվանը. Հրայրը կրակի կտոր էր, ձեռներոց ու գործունյա, Ժիրայրը ժիր էր ու ճարպիկ, օձից մազ խուզող, իսկ Նորայրն էլ ստեղծագործ էր ու նորարար:
Ինչ վերաբերում է կրտսեր որդուն, ապա Մնոն ցանկանում էր, որ Քարայրը լինի ուժեղ ու քաջ մի աժդահա, որին տեսնելիս բոլորը վախից լեղապատառ լինեին: Քրոն իսկապես խոշորամարմին, ժայռանման մի զանգված էր, բայց արի ու տես, որ անվան զորությունը սրանից ավել չէր գնացել, ու տղան, հակառակ բոլոր անվանակախարդական օրենքների, սարսափելի վախկոտ էր և թույլ:
Ավագ եղբայրներն արդեն վաղուց գտել էին իրենց տեղն այս կյանքում, դարձել մեծ ու հաջողակ մարդիկ, ամեն մեկը՝ մի տաք երկրում, իսկ քսանվեցամյա Քրոն դեռ վախենում էր անգամ տնից մենակ դուրս գալ: Ի՞նչ դուրս գալու մասին է խոսքը, նույնիսկ տանն էր վախից դողում: Բավական է մի ճանճ հայտնվեր օդում, որ մեր Քարայրը սարսափից ճչար.
- Վայ, պաբա ջան, մոծակը, մոծաաա՜կը...
Ու դբըռ ջանն առած՝ ամբողջ տնով մեկ վազեր` փախչելով ճանճից:
- Այ տղա, ամոթ չի՞, մի հատ քո ջանդակին նայի, բա էտ պստիկ ճանճից վախենա՞լ կլինի,- հոխորտում էր Մնոն:
- Պաբաաա՜... մոծաաա՜կը...
Երբ տեղ-մեղ էր գնում, Մնացականն աշխատում էր տղային էլ իր հետ դուրս հանել, ինչքա՞ն կարող էր այդ աժդահան մնալ չորս պատերի արանքում՝ ամեն անգամ ճանճից թաքնվելու համար մկան ծակին յոթ թուման տալով: Բայց դրսում վտանգն ավելի մեծ էր...
Հերիք է, որ Մնոն մի քայլ այն կողմ դներ, ավանի տղաներից մի երկուսը անմիջապես օգտվում էին Քարայրին ծաղրելու հարմար առիթից:
- Քրո՛, Քրո՛, մոտիկ արի, ֆոկուս ցույց տանք,- ասում էր նրանցից մեկը:
Քարայրը, ամբողջ մարմնով դողալով, սկսում էր հայացքով փնտրել հորը.
- Ինքը Քրո չի, այլ Քուրո,- հռհռում էր մյուս տղան:
Նրա ընկերը, ձայնը սարսափազդու ու խռպոտ դարձնելով, շարունակում էր.
- Քուրո, Քուրո, մոտ արի, քեզ տանք թափով մի քացի:
Ու բոլորը պայթում էին ծիծաղից:
- Պաբաաա՜...
Փոքրամարմին Մնոն վազելով վրա էր հասնում ու մեջքով փորձում փակել իր տղային հանդուգն ջահելներից:
- Ի՞նչ եք ուզում էս էրեխուց: Դու մի հատ քո տարքին նայի, այ լակոտ, չե՞ս ամաչում: Բա դու... Սենց մի հատ թարս որ չե՜մ տվել,- սպառնում էր Մնոն:
Երիտասարդները, չուզենալով վիրավորել բախտից առանց այն էլ նեղացած ծեր Մնոյին, քթի տակ ծիծաղելով հեռանում էին:
Քրոն սիրում էր նկարել: Բայց նկարածը միայն թիթեռներ էին, որոնցով գունազարդում էր անգամ տան պատերը: Հայրն անդադար համոզում էր, որ փորձի այլ բաներ էլ նկարել, բայց Քրոն, հերթական թուղթը վերցնելով, նորից պատկերում էր նույնը...
- Ի՞նչ պիտի լինի էս քյոռփիս հետ, ոչ ուժ ունի, ոչ խելք, ոչ շնորհք,- դարդ էր անում Մնոն:
Երբեմն, երբ այցելում էր իր ավագ որդիներին, նրանց ընկերները, որոնք իրականում չէին ճանաչում Քարայրին, հարցուփորձ էին անում նրա մասին: Մնոն լուրջ դեմքով ու շինծու հպարտությամբ ասում էր.
- Փոքր տղաս էլ, գլուխ գովել չլինի, կենսաբան-արվեստագետ է, հիմա էլ օր ու գիշեր դիսերտացիայի վրա է աշխատում:
Իսկ երբ վերադառնում էր իր հարազատ տուն-տեղը, նայում էր այս ու այն կողմ թափրտված թիթեռոտ թղթերին ու ինքն իրեն բարկանում.
- Թու՛ քո դիսերտացիայի վրա...
Ու դեռ կարգին չթքած՝ մեկ էլ տունը դղրդում էր Քարայրի ոտների տակ:
Մնոն հոգնած գլուխը կախում էր ուսերին.
- Հազար եմ ասել, էտ անտեր պատուհանը փակ պահեք, ճանճ չմտնի...
...
Հարևան ավանում այդ նույն ժամանակ ապրում էր մի աղջիկ, անունը՝ Մանյակ: Հավանաբար նրա ծնողներն էլ, հետևելով անվան կախարդական օրենքներին, ուզեցել էին, որ իրենց աղջիկը լինի շքեղ մանյակի նման փայլուն ու չքնաղ: Բայց նույն չար բախտը վրա էր հասել նաև այս օջախին, և աղջիկը, ճիշտ հակառակի նման, անտանելի գեշ էր, այնքան, որ նույնիսկ մանյակի ու ապարանջանի փայլն էր խամրում նրա վրա: Ոտքերը ծուռ ու բարակ էին՝ մեջը ոչինչ չպարունակող փակագծերի նման, մազերը այնքան քիչ էին, որ հինգ քայլ հեռավորության վրա, մի աչքդ էլ արևից կկոցած՝ անսխալ կհաշվեիր հատիկ- հատիկ: Ատամներն էլ ոնց որ Նոյի թվի զաբոռ լինեին՝ ցից-ցից ու ամեն մեկը մի կողմ թեքված, բերանից դուրս թափվող: Իսկ ականջներն այնքան մեծ էին, որ ցանկացած ականջող մխրճվում էր ուսերի մեջ ու քրքրում այդ ոսկրակույտի չեչոտ մաշկը:
Մի խոսքով, իրենց կողմերի չինարն էր: Ու նրան տեսնելիս մարդու լեզուն էլ չէր պտտվում ասելու՝ աստված էլ բեթարից ազատի: Էլ բեթարը ո՞րն է, ես չասեմ, դու ասա...
Մանյակը տարված էր ժամանակակից ռեպ երաժշտությամբ և նույնիսկ սեփական հիպ-հոպ խումբն էր ստեղծել, որում բացի իրենից ևս երեք չինար կար՝ մեկը մեկից ջոկած, բայց դե ոչ մեկն էլ Մանյակին չէր հասնի՝ ոչ տեսքով, ոչ տաղանդով: Ամիսը մեկ հավաքվում էին իրենց ավանի կենտրոնական պուրակում ու բոլոր բնակիչների համար համերգ տալիս: Խղճահարությունից, պարապից կամ էլ մարդամեջ դուրս գալու ցանկությունից դրդված՝ բնակիչները պարտաճանաչ կերպով ամեն ամիս գալիս էին համերգի: Նստում էին պուրակում ու ամբողջ համերգի ժամանակ մեկը եղունգներն էր խարտում, մեկը մարդու շալվարն էր կարկտում, մեկը քնում էր, մյուսներն էլ հավեսով լվացք էին անում՝ լվանալով ավանի բոլոր դուրս ընկածների փչացած ու կեղտոտ ոսկորները: Մանյակն ու իր «Սարի սմբուլ» վոկալ-պարային անսամբլն էլ գոհ ու երջանիկ ելույթ էր ունենում: Իսկ համերգի նախորդ երեկոն ու գիշերը Մանյակը, որպես հատուկ ավանդույթ, անց էր կացնում մոտակայքի անտառակում՝ իբրև թե մայր բնությունից ներշնչանք ու ոգեշնչում ստանալու համար:
Եվ մի օր էլ՝ հերթական ելույթից առաջ, Մանյակը սովորականի նման դուրս էր եկել ծառ ու խոտի օրհնանքը ստանալու: Մի պահ թողնենք նրան այստեղ և վերադառնանք մեր քարայրը... ահ, հազար ներողություն... Քարայրին:
- Պաբաաա՜...
- Զահրումա՛ր:
Մնացականի համբերության բոլոր դույլերը լցվեցին ու շուռ եկան Քրոյի գլխին.
- Տո գրող ու ցա՛վ: Հերի՛ք էղավ, բո՛լ էղավ:
Նա բռնեց անկյունում կծկված տղայի ոտքը, ու մի կերպ-մի կերպ քաշեց, բերեց Քրոյին դռան մոտ:
- Պաբա ջան, ի՞նչ ես անում,- զարհուրեց Քարայրը:
Մնոն, էրեխու քաշից ճկռած ու զոռ տալուց կարմրատակած երեսով, հազիվ արտաբերեց.
- Նավսը տնից հանում եմ...
Ու տղայի դողացող ոտքը բաց չթողնելով՝ մյուս ձեռքով բացեց տան դուռը: Քրտնքի մեջ կորած, մեջտեղից կիսվելով՝ Մնոն իր ջանավարին հանեց, շպրտեց դուրս:
Հազիվ էր հասցրել Քրոն ուշքի գալ ու ոտքի կանգնել, երբ նրա գլխին թիթեռնիկների կարկուտ տեղաց:
- Էս էլ քո դիսերտացիան, գնա պաշտպանի՛,-ու բոլոր նկարները դուրս շպրտելով՝ Մնացականը շրխկոցով փակեց դուռը:
Քարայրը մնաց մութ փողոցում մեն-մենակ: Երկար լաց ու կոծից և դուռը բացելու աղերսանքներից հետո նա ի վերջո հուսահատվեց, հավաքեց իր նկարները ու դողացող քայլերով շարջվեց անհայտ ուղղությամբ՝ մերթընդմերթ ֆսֆսացնելով քիթը: Շուրջն ամեն աննշան շարջումից ու ձայնից վեր թռչելով՝ նա հասավ մի ավանը մյուսին միացնող անտառակին: Չիմանալով, թե այսուհետև ինչ պիտի լինի իր հետ, նստեց անտառակի ծառերից մեկի տակ ու հոնգուր-հոնգուր լաց եղավ:

ivy
15.01.2008, 03:55
...
Այդ միջոցին Քրոյի դիմաց դուրս եկավ ռեպի արքայադուստրը՝ իր ողջ գեղեցկությամբ: Քարայրն այնպես ճչաց, որ շուրջը բոլոր ծառերը մի երկու հիպ-հոպ շարժում արեցին:
- Դու մանյաաա՞կ ես,- ատամները կտկտացնելով՝ մի կերպ արտաբերեց Քրոն:
- Յա, ինչ իմացա՞ր, հա, Մանյակն եմ,- զարմացավ չինարը:
- Վաաա՜յ... հիմա ինձ սպանելո՞ւ ես, թե՞ բռնաբարելու ես հետո սպանես,-այս ասելով՝ Քարայրը գրեթե ուշագնաց եղավ:
Մանյակը, որ պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչպես են բարում, այն էլ բռնի կերպով, աչքերը ճպճպացրեց ու ավելի մեծ զարմանքով նայեց վախից կիսացնոր աժդահային:
- Քեզ ի՞նչ եղավ, ջահել ջան, վա՞տ ես զգում:
Թե ասեինք Քարայրը լավ էր զգում, սուտ կլիներ:
Մանյակը մոտեցավ նրան, կռացավ վեր ընկած հսկայի վրա ու ուշադիր զննեց նրան: Տղան մի պահ բացեց աչքերը և ուղիղ իր առջև տեսավ Մանյակի ցանցառ ատամներն ու մեղմ գիշերային զեփյուռից տարուբերվող ականջները: Իսկ Մանյակն արդեն անցել էր կենսաբան-արվեստագետի թեկնածուականի ուսումնասիրմանը: Լուսնի լույսի տակ նայելով թիթեռներին՝ Մանյակը հիացած ասաց.
- Ինչ սիրուն են...
- Ուզում ես քեզ վերցրու, միայն թե ինձ բաց թող, ես գնամ...
- Քեզ բռնե՞լ եմ, որ բաց թողնեմ, ուր ուզում ես գնա:
- Բա ինձ չե՞ս բը...բը...բը...սպանելու:
- Չէ, այ տղա: Ես ինքս եմ վախենում` գլխիս մի փորձանք չգա, ջահել, տեսքով աղջիկ եմ, գիշերը՝ մենակ, մութ անտառում:
Այ տղան ուշադիր նայեց ջահել, տեսքով աղջկան ու ասաց.
- Սիրուն ականջներ ունես, ոնց որ թիթեռի թևեր լինեն:
- Մերսի,- ամաչելով շշնջաց աղջիկն ու թիթեռնիկի թևերով փակեց դեմքը:
Երբ ամոթխածությունը մի փոքր անցավ, Մանյակը հարցրեց.
- Իսկ ինչու՞ են քո նկարներում միայն թիթեռներ պատկերված:
- Որովհետև ես միայն թիթեռներից է, որ չեմ վախենում... Դա իմ գաղտնիքն էր… Քեզ հայտնեցի:
- Ուրեմն արդեն վստահու՞մ ես ինձ, էլ չե՞ս վախենում, թե վերջդ կտամ:
- Արդեն չեմ վախենում,- սիրտ հավաքելով՝ ասաց Քարայրը, ու ինքն էլ լավ զգաց իր ասածից:
- Ուրեմն արդեն ինձ էլ կարող ես նկարել,- ոգևորվեց Մանյակը, ու նրա ժպիտը զարմանալիորեն փոխվեց, գեղեցկացավ:
Քրոն էլ ոտքի ելավ, ու նրանք սկսեցին զրուցելով քայլել անտառակում: Մանյակը պատմեց նրան իր համերգի մասին և առաջարկեց միանալ իրենց հանդիսատեսին: Քարայրն էլ համաձայնեց. միևնույն է ուրիշ տեղ չուներ գնալու: Նրանք ամբողջ գիշերն իրար հետ անցկացրեցին՝ խոսելով տարբեր բաների մասին, որոնք սկզբում վախենալու էին թվում տղային, բայց հետզհետե սկսեցին անգամ դուր գալ նրան:
- Նայիր լուսնին, վախենու՞մ ես,- հարցնում էր աղջիկը:
- Չեմ վախենում,- խիզախորեն պատասխանում էր տղան:
- Իսկ այս խոշոր ծառի՞ց:
- Դեեե... չէէէ...
Նրանք էլ չնկատեցին, թե ինչպես վրա հասավ արևածագը, ու խավարը հետզհետե սկսեց վերածվել լույսի: Այդ ժամանակ նրանք պառկեցին մի բացատում և անուշ-անուշ քնեցին:
Կեսօրին մոտ ավանի բնակիչները ինչպես միշտ հավաքվել էին կենտրոնական պուրակում և սպասում էին համերգին: Նրանք զարմացած նայեցին իրար, երբ տեսան Մանյակին. աղջիկն ակնհայտորեն սիրունացել էր: Կողքին էլ մի թիկնեղ երիտասարդ էր, որը հպարտորեն քայլում էր և անհոգ շվշվացնելով՝ ձեռքով քշում ճանճերին:
Երիտասարդը իր տեղը գրավեց հանդիսատեսի շարքերում, իսկ Մանյակն անմիջապես բաևձրացավ բեմ՝ միանալով իր «Սարի սմբուլին»: Ու համերգը սկսվեց:
Այդ պահին պուրակում հայտնվեցին հարևան ավանի բնակիչները՝ Մնոյի գլխավորությամբ: Հոր սիրտը չէր դիմացել, ու նա, հավաքելով հարևան-բարեկամներին, ընկել էր իր խեղճ ու կրակ զավակի որոնմանը:
Հենց այդ ժամանակ Մանյակն անցավ իր առաջին երգի կատարմանը: Հիպ-հոպ շարժումներով, իրեն կոտրտելով առաջ եկավ, ու ռեպը գնաց.
Կարմիր, կապույտ հագել եմ,
Խալխի մեյդան ելել եմ,
Աչքով-ունքով արել եմ,
Տղանց խելքը կերել եմ:
Յո, յո...
Ու այդտեղ խմբի սմբուլիկները մտան կրկներգով ու տաշով.
Ավլեմ, թափեմ փոշին,
Թռնեմ յարիս դոշին,
Փոշին, փոշին, յո, յո...
Դոշին, դոշին, յո, յո...
Մանյակը, ուղղելով վզի հիպ-հոպ ժնջիլներն ու գլխի թարս կապած գլխաշորը, անցավ շարունակությանը.
Հեռու գնա, այլանդակ,
Չունես կարգին մակարդակ,
Ես օջախի աղջիկ եմ,
Կեղտոտ մտքինդ գիտեմ:
Յո, յո...
Ու նորից սմբուլիկները՝ կրկներգով ու ընտիր ռեպ պարով.
Ավլեմ, թափեմ փոշին,
Թռնեմ յարիս դոշին,
Փոշին, փոշին, յո, յո...
Դոշին, դոշին, յո, յո...
Մնոյի ու իր ավանցիների բերանը, կոպիտ ասած՝ ներքևի ծնոտը, ընկավ գետնին:
- Էս ի՞նչ էր, այ ձեր ցավը տանեմ:
Մնացած հանդիսականները սովորականի նման իրենց գործով էին զբաղված, միայն Քարայրն էր, որ ոգևորությամբ ծափ էր զարկում՝ ի՞նչ անենք, թե տակտից լրիվ դուրս:
- Վայ, էս իմ քյոռփեն չի՞,- նրան նկատելով՝ բացականչեց Մնոն ու վազեց դեպի էրեխուն:
Իսկ Մանյակն այդ ժամանակ կլանված նայում էր Քարայրի ոգևորված աչքերին, ու երկուսն էլ հալվում էին... Ոգեշնչված այս անգամ ոչ թե խոտից, այլ բնության մի այլ հրաշքից՝ Մանյակը դեն նետեց գլխաշորը ու թափ տվեց փարթամ, գանգուր մազերը՝ ապշանք առաջացնելով նրա վեց ու կես ծամին սովոր մարդկանց մոտ: Ապա նա պոկեց վզի ժնջիլները, մի կողմ նետեց ու խորը շունչ քաշելով՝ մի գեղեցիկ օպերային արիա կատարեց, այն էլ այնպիսի երկնային ձայնով, որ հավաքվածները քար կտրեցին:
Մի քանի վայրկյան անց միայն բոլորն ուշքի եկան, ոտքի կանգնեցին և ինքնամոռաց ծափահարեցին: Իսկ Քարայրն էլ, սիրուց արդեն լրիվ արբեցած, ու չնկատելով անգամ Մնացականի՝ «վայ, տղուս գտա, մատաղ ունեմ»-ը՝ ոտքով մի կողմ հրեց դիմացի շարքի քարե նստարանները, թռավ բեմի վրա ու մոտեցավ Մանյակին:
Հանդիսատեսը ծափերին միախառնեց բացականչություններ.
- Գոր-կա՜, գոր-կա՜:
Բայց Քրայրը դեռ գորկայի սիրտ չէր անում…
- Մի րոպե, ժողովուրդ,- խառնվեց Մնացականը:- Իմ քյոռփին ուրիշ բան գոռացեք, թե չէ գորկա-մորկան ո՞րն է: Երեք ույու չորս, իրար հետ՝ բալես, ռիս-կո՜վ, ռիս-կո՜վ:
Ու ամբոխը ձայնակցեց.
- Ռիս-կո՜վ, ռիս-կո՜վ...
- Պաբա... պաբա ջան,- հոր վրա երախտապարտ հայացք գցեց Քրոն ու շրջվեց դեպի կարմրատակած Մանյակը...
Նրանց քաղցր համբույրը հրաշք գործեց՝ վերջնականապես քանդելով անվան քարկապ ընկած կախարդանքը:
Այժմ բոլորի առջև կանգնած էր մի ուժեղ ու քաջ երիտասարդ և մի չքնաղ աղջիկ:
Այս տեսնելով՝ հիպ-հոպի չինար սմբուլիկները աղի արցունք թափեցին ու ճչացեին.
- Բա մե՞նք...
Հետո հարձակվեցին ջահել տղերքի վրա ու սկսեցին պաչպչել... Բայց դե որոշ դեպքերում կախարդանք-մախարդանք չկա. ում ուզում ես պաչպչի, միևնույն է, թե գեշ ես, գեշ ես մնալու... Լավ է, որ սմբուլիկները չգիտեին դրա մասին. բոլոր երիտասարդներին էլ գուրգուրանք հասավ:
Իսկ Քարայրն այդ ժամանակ մի ձեռքով բարձրացրեց հյուրընկալ ավանի բնակիչներին, մյուսով՝ իր հարազատ ավանցիներին ու պտտեց օդում՝ հրճվանք պարգևելով բոլորին: Այնուհետև բաց թողեց բոլորին էլ ու գրկեց իր Մանյակին: Նրան վազելով մոտեցան ավանի «ֆոկուսնիկ» ջահելները, ձեռքներին՝ մի-մի աթոռ:
- Ինչ՞ու եք ոտքի վրա մնացել, Քարայր Մնացականովիչ, նստեք...
Մնացականն էլ երջանկացավ, աշխարհով մեկ եղավ՝ տեսնելով իր քյոռփի հետ կատարվածը: Բոլորն էլ ուրախացան, չէ՞ որ սիրուն հրաշք էր եղել: Բայց հիմա մտածում եմ՝ գուցե ոչ մի հրաշք էլ չկար. ուղղակի երբ գտնում ես այն միակին, նրա կողքին միշտ էլ դառնում ես ամենասիրունը, ամենաուժեղը, ամենաշնորհալին ու ամենա...
Խոսքս կտրելով՝ երկնքից երեք կտավ ընկավ, որոնց վրա Քարայրն անմիջապես աշխարհի ամենալավ բաները նկարեց, ամեն մեկի մեջտեղում էլ՝ մի խոշոր թիթեռ. բա ո՞նց, էլ ի՞նչ նկար առանց թիթեռի:
:)

Ուլուանա
15.01.2008, 04:44
ivy, դու դեմք ես։ :hands Էդ ի՜նչ հաճույք ստացա կարդալուց, ուղղակի չեմ կարող նկարագրել։ :yahoo Ապրե՛ս։ :) Իսկապես ընտիր գրելաոճ ունես, ինչպես միշտ՝ մաքուր ivy-ական դիպուկ ու սպանիչ արտահայտություններով հագեցած։ :ok Սյուժեն էլ էր շատ լավը՝ համ հետաքրքիր էր, համ էլ ուսանելի։ :)

ivy
15.01.2008, 14:23
ivy, դու դեմք ես։ :hands Էդ ի՜նչ հաճույք ստացա կարդալուց, ուղղակի չեմ կարող նկարագրել։ :yahoo Ապրե՛ս։ :) Իսկապես ընտիր գրելաոճ ունես, ինչպես միշտ՝ մաքուր ivy-ական դիպուկ ու սպանիչ արտահայտություններով հագեցած։ :ok Սյուժեն էլ էր շատ լավը՝ համ հետաքրքիր էր, համ էլ ուսանելի։ :)

Լավ է, որ բացի ինձնից ուրիշ մեկն էլ է հաճույք ստանում իմ ցնդածություններից: :D

Enipra
16.01.2008, 01:57
Լավ է, որ բացի ինձնից ուրիշ մեկն էլ է հաճույք ստանում իմ ցնդածություններից: :D
Իիիի... բա ե՞ս ;)

Աբելյան
16.01.2008, 15:58
որպես հեքիաթ շատ լավն էր
հեքիաթային կերպարներ, ու, ինչպես միշտ, լավատեսական վերջաբան


Այ Քարայրին ինձ շատ նմանացրեցի. վախկոտ, անճաշակ, մենակ մախերին լավ կարա տա: Մեկ էլ ռեպ ա սիրում:

Իսկ "Սարի Սմբուլ"-ի նման ռեպ այլասերող խմբեր միշտ էլ եղել են, կան, կլինեն:

Second Chance
16.01.2008, 17:11
ivy...:love

Հ.Գ. եթե սիրես հրաշքներ կլինեն...

Script
16.01.2008, 17:53
Շատ հետաքրքիր էր:hands մինչև վերջ կլանված կարդացի:)

Sunny Stream
16.01.2008, 21:48
Շատ-շատ-շատ լավն էր!!!
Ընտիր հումոր, հետաքրքիր ու անակնկալներով սյուժե, ավելի ճիշտ` կերպարների անակնկալ բնորոշումներ, լավ բառեր, օրինակ` սմբուլիկներ և այլն...
Շատ ծիծաղեցի...:hands

Mari
19.01.2008, 22:44
Պարապելը դժվար պարտականություն է, բայց պահի տակ հեքիաթներ էլ են ծնվում...

Օրորոցի հետքերով

Լինում է, չի լինում մի փոքրիկ քաղաք է լինում: Քաղաքում այդ փոքրիկ, շաաատ փոքրիկ մարդիկ էին ապրում, այնքան փոքր, որ նույնիսկ մանրադիտակով նրանց հնարավոր չէր տեսնել: Նրանք շաատ աշխատասեր էին ու բարի: Քաղաքի ոչ մի բնակիչ գոնե մի րոպեով տեղը հանգիստ չէր նստում, եթե նույնիսկ գործ չէր էլ լինում, հարևանին էին նախանձում բարի նախանձով, դե բայց պարապ չէին մնում, դա՝ հաստատ:
Հենց մի այսպիսի պարապ պահի էլ քաղաքի երկու փոքրիկ բնակիչներ՝ Վիխծիանդրն ու Ջանդարմելան, իրենց հարևանին նախանձելուց հետո նախաձեռնեցին իրենց ապագա բալիկին՝ Վիխմելանին: Օրերը սահում էին, ապագան առավել ցայտուն էր դառնում, իսկ Վիխծիանդրը, որը ի դեպ համաստեղությամբ ձուկ էր, իրեն դրել էր խուլ ու համր ձկան տեղ: Բա վրայից ի՜նչ ձկան հոտ էր գալիս. վույ աման: Դե Ջանդարմելան էլ մի բարի պտուղը չէր. հենց հասարակական կառք էր նստում, ամբողջ կառքը մի մարդու նման դուրս էր թափվում: Այո, այո, ճիշտ գուշակեցիք, նրանք իրար գտել էին ոչ թե ճակատագրի, այլ հոտի բերումով: Կարճ ասած, մի հոտաբույլ էր նրանց դեռևս չհամալրված, չկազմավորված ընտանիքը…
-Վիխծի, եկ ամուսնանաք:
-Եկա, Ջանդի,- ասաց Վիխծիանդրն ու մի մեծ քայլ արեց դեպի Ջանդարմելան:
Այդպես, երկուսով գնացին, գնացին, եկան, եկան,որոշեցին, ամուսնացան, ծնվեց Վիխմելանը:
- Ծիկ, :P Վիխծիկ, գնա և Վիխմելաշկայի համար օրորոց գնիր կողքի հարևանի գյուղի ամբարտակից:
Վիխծիկ, դու Վիխծիկ: Շալակը գցեց պապիկի թվերից մնացած ես ասեմ կուժ, կուլա հասկացիր պարկը, Ջանդարմելայի պատրաստած, բայց չօրհնած պիցցայի կես կտորը, ականջակալները դրեց ականջին, միացրեց W800i-ը ու պատրոնդաշը քթի տակ մռմռացնելով՝ ճանապարհ ընկավ: Գնաց, գնաց, կանգնեց գյուղի մեջտեղը, աղջիկներին նայեց-նայեց, հետո ուշքն ու միտքը տեղը բերեց ու շարունակեց ճանապարհը: Տոթ օր էր, Վիխծիկը քափ ու քրտինքի մեջ կորել էր: Խեղճը անգամ չէր իմանում ճակատից հոսող քրտինքը, թե մազերից հոսող ձկան յուղը սրբեր:Այսպես տարակուսած, չկողմնորոշված, հասավ մի մեծ անտառի: Սկզբից վախեցավ, ուզեց ետ դառնալ, մեկ էլ հիշեց՝ բա օրորո՞ցը, ախր Ջանդարմելան չէր ների նրան: Մոտը 1925թ-ից մնացած դուխի կար, ցանվեց, ինչքան շատ, այնքան բարի սկզբունքով, ու մտավ անտառ: Շուրջը մարդկային շունչ չկար: Մեր Վիխծիկը մի քար գտավ, նստեց, հանեց պիցցան, վրայի լոլիկները մի կողմ շպրտեց ու սկսեց ծամծմել: Մեկ էլ անտառում մի աղմուկ-աղաղակ, մի գոռում- գոչյուն բարձրացավ: Թռչունները մի կողմ են թռնում, գազանները մի կողմի վրա են փախնում, մի չկողմնորոշված սկյուռիկ էլ՝ մազերը հենց նոր գունաթափած, էս կողմ, էն կողմ էր վազվզում: Վիխծիկը վախվխելով գլուխը դարձրեց ձայնի ուղղությամբ: Անտառի ծառերը շրջանցելով, վերջի մոդելի մի սայլ արագ սուրալով՝ առաջ էր ընթանում: «Տեսնես, էս ո՞վ ա»,- ինքնիրեն մտածեց Վիխծիկը:
Ինչևէ, սայլին քիչ էին հետաքրքրում Վիխծիանդրի մտածմունքները: Մի հաստաբեստ ծառի մոտ կանգ առավ, մեջից մի կացնով մարդ դուրս եկավ, ու սկսեց կտրել ծառը: Վիխծիկը թեթևացած շունչ քաշեց. «Հա երևի տեղը էլիտար անապատ են սարքելու»-մտածեց նա, պիցցայի վերջի կտորը գցեց բերանը, ծամեց-ծամծմեց, կուլ տվեց, սիրտը հովացավ, ու շարունակեց ճանապարհը: Գնաց-գնաց, թե ինչքան՝ դա մենակ ինքը գիտի ու ես, հասավ մի բարձր սարի:
- Բալես, վե՞րև ես գնում:
Վիխծիկի դեմ-դիմաց ասես տափի տակիցը մի ծերունի էր բուսնել:
- Դու՞ք որտեղից հայտնվեցիք:
-Տափի տակիցը, որտեղից: Հիմա էն ասա, վե՞րև ես գնալու:
-Հա,-վախվխելով ասեց Վիխծիկը,- դու՞ք էլ եք գալիս:
Ծերունին լուռ գլխով արեց: Վիխծիկը առաջ անցավ, էնա ուզում էր սարը բարձրանար, մեկ էլ հո՛պ, մի ծանրություն հո չզգաց մեջքին: Հավասարակշռությունը կորցրեց, հայ-հայ, ռուս-ռուս ընկնում էր:
-Բալե՛ս, զգու՛յշ, մեջքիդ չլինեի, դենդվեր էիր ընկնելու, ջարդուխուրդ լինեիր:
Համակերպվող ու շատ ձկնային Վիխծիկը լուռումունջ սկսեց բարձրանալ սարը:
- Տղա՛, ձու՞կ ես ծախում:
-Չէ՛, պապի ջան:
-Թու՛, դե լողացե՛ք, էլի:
Վերջը, մի կերպ տեղ հասան: Պապին իջավ Վիխծիկի մեջքից, շորերը դզեց, իրան կարգի բերեց:
-Ապրես, բալես, ծլես, ծաղկես, մանուշակ դառնաս: Ե՛կ հետս, հրեն իմ տունը, յանի կնիկս էլ սպասում ա ինձ:
Վիխծիկը մեկ ուզեց հրաժարվի, մեկ էլ ասեց, լավ, գնամ, մի քիչ էլ կհանգստանամ: Խրճիթի դուռը պապին բացեց, մտան ներս: Սեղանի վրա աշխարհի ուտելիքներն էին դրած՝ էլ խոզի բուդ, էլ սացիվի, էլ կոնֆետներ:
- Յա, էս կնիկս նոր տարվա սեղանը չի՞ հավաքել:

Ավելացվել է 1 րոպե անց
Մեկ էլ մի անկյունից մի հատ ավել՝ ուղիղ պապիկի երեսին:
-Ա՛յ տղա, ինչի՞ չես ասել, որ մարդ ես հետդ բերելու:
Վիխծիկը նայեց ձայնի ուղղությամբ: Մի հատ տատիկ, ընկմված վաննայի մեջ, ձայնը գլուխը գցած, կարմրած, ձեռքով 5եր էր շնորհում պապիկին:
«Երևի դասախոսա, 5 ա դնում, որ բանակ չգնա պապին: Տեսնես ծանոթը ովա՞»,-մտածեց Վիխծիկը, ու խոզի բուդը խցկելով պարկի մեջ՝ շուտ դուրս եկավ խրճիթից:
Նայեց շուրջը՝ հենց դիմացը մի մեծ լիճ էր՝ մեջն էլ լիքը բադեր: Մեկ էլ ինչ տեսնի մեր Վիխծիկը: Էն նույն վերջի մոդելի սայլը՝ կիսաջարդուխուրդ, կանգնած էր հենց լճի ափին, կողքն էլ էն մարդն էր՝ էլի կացինը ձեռքին:
«Երևի ուզում է կողքերը հյուրանոց սարքի»,-տրամաբանեց Վիխծիանդրը:
Հենց նույն պահին կացնով մարդը կացինը շպրտեց բադերի ուղղությամբ: Բադերը թռան, մարդը գոռգոռաց, շորերը հանեց, մտավ ջուրը, ու լողաց դեպի կացնի ընկած տեղը:
-Սա հետ էկողը չի, չէ,- ասաց Վիխծիկն ու շորերը հավաքեց, ու նայեց սայլի կողմը:
Մտածելն ու անելը մեկ եղավ: Գնաց, նայեց համարներին՝ «Ձախ Փանոս»:
-Չէ հա՝ Ձախ Փանոս, էնա՝ ձախորդ Փանոս,-քմծիծաղ տվեց Վիխծիկն ու շարունակեց ճանապարհը:
Գիշերն էլ չքնեց, քայլեց, քայլեց: Առավոտվա կողմ հեռվից կամաց- կամաց Արևն էր դուրս գալիս:
-Այ տղա Վիխծիկ, Էս վիպուսկնոյից հետո կորար էլի, համարդ փոխե՞լ ես:
-Վայ, Արև, պրիվետ, հա, գրի:
-Էս ու՞ր ես գնում:
-Կողքի հարևանի գյուղի ամբարտակ՝ մանկասայլակ գնելու իմ նորածին զավակի համար:
-Յախք, Վիխծիկ էլի սկսիր գրական խոսա՞լ, հաջող:
Վիխծիկը ժամանակին դասարանի լավ սովորողն էր, բայց դա էլ բավական չէր, որ նա իմանար ամբարտակ բառի նշանակությունը:
Հեշտ էր գտնել կողքի հարևանի գյուղի ամբարտակը, զի այնտեղ մի պամպերսանոց էր՝ համեմված մանկասայլակների բազմազանությամբ: Վիխծիկը երկար նայում էր օրորոցներին՝ չկողմնորոշված սկյուռիկի պարզ միամտությամբ:
Նույնիսկ հեքիաթում վաճառողները հանգիստ չեն թողնում:
-Օգնե՞մ Ձեզ: Օծանելիքների և հիգիենայի պարագաները կողքի բաժնում են:
-Ո՛չ, ո՛չ, ես մանկասայլակ եմ ուզում:
-Կալյասկա՞: Աղջիկ է, թե՞ տղա:
Վայ, աման: Ախր մեր Վիխծիկը էնքան արագ դուրս եկավ տանից, որ մոռացավ հարցնել Ջանդիից երեխայի սեռը: Հա, բայց անու՞նը: Վիխմելան: Հըըմ: Չէ, չգիտի:
-Թող երեխեն որոշի, ինքը ո՞վ է՝ փոքր լիճ, թե ծով է, իսկ ես չգիտեմ, թե ով է, չգիտեմ թե ով է: Մի խոսքով, թող մանկուց ինքնուրույն որոշումներ կայացնի:
-Դե լավ: Ուզում էի ասել՝ կապույտը տամ, թե՞ վարդագույնը: Լավ, մի կողմը վարդագույն, մի կողմը՝ կապույտ: Այ տենցն էլ ունենք,-խորամանկորեն ժպտաց վաճառողն ու աչքով արեց Վիխծիկին:
«Դուրը եկա, ախր ժամանակ էլ չունեմ մնալու»,-ինքնագոհ մտածեց Վիխծիկն ու վերցրեց օրորոցն ու դուրս եկավ:
Նստեց հասարակական կառք: Վայ Վիխծիկ, Վիխծիկ, գալուց խնայեց, հիմա էլ թիթիզ-թիթիզ նստեց հասարակական կառք՝ թող հարևանները տենան՝ ինքը հարուստ մարդա: Կես ժամից արդեն դռան մոտ էր:
-Եկա՞ր Վիխծի: Բերեցի՞ր:
-Իհարկե, Ջանդի: Էս օրորոցը: Ճանապարհին էլ բուդ առա, դեմը նոր տարի է, մեկ էլ Վիխմելանի վիպուսկնոյի համար շորեր եմ առել: Երեխեն կմեծանա, կհագնի:
-Վույ, Վիխծիկ, սիրելիս, դու հրաշք ես:
Երեխային դրեցին օրորոցի մեջ, գլուխները դրեցին միմյանց ուսի, տեսախցիկը կամաց-կամաց հեռացավ, ներքևի ձախ անկյունում էլ գրվեց ՎԵՐՋ:
Ու կապտավարդագույն ֆոնին մանր տառերով գրվեց՝ Վիխծիկը իր բալիկի համար աշխարհը ոտի տակ տվեց:
Երկնքից մի հատ պարկ իջավ՝ մեջը ամեն ինչ՝ ուրախությունից սկսած: Եթե մի փոքր ժպտացիք, ուրեմն այդ ուրախ պահերից ինչ որ մի մասնիկ ձեզ էլ բաժին հասավ...

Ուլուանա
21.01.2008, 07:57
Mari, հեքիաթդ մի քիչ շատ էր խճճված, բայց հավես էր կարդացվում, դեմքոտ պահեր կային :hands, անհասկանալի պահեր՝ նույնպես... :oy Բայց էս վերջինը գուցե ինձնից էր, չգիտեմ... :8

Արշակ
29.01.2008, 22:05
Լավ է, որ բացի ինձնից ուրիշ մեկն էլ է հաճույք ստանում իմ ցնդածություններից: :D
ivy, սատկած օրվաս վերջում ահագին դրական լիցքեր տվեց հեքիաթդ։:hands Շա՛տ ապես։:ok

Mari, քո հեքիաթն էլ մյուս անգամ կկարդամ ;)

Բարեկամ
30.01.2008, 04:49
ivy :D

Մանոն
31.01.2008, 15:09
Գորշ մկնիկը
Կար-չկար մի գորշ մուկ: Այս մկնիկը աշխարհում ամենից շատ վախենում էր գորշ գույնից: Ամեն անգամ նայում էր հայելուն ու տխրում. «Աստված իմ, ի~նչ գորշ եմ ես...»
Մի օր մկնիկը տան բոլոր հայելիները թաքցրեց աչքից հեռու մի տեղ, գնեց բազմագույն կերպասներ, փոխեց պատերի գույնը, հագավ իր սիրած վարդագույն զգեստը ու դուրս եկավ փողոց: Փոքրիկ գորշ մուկը զարմանալիորեն հրապուրիչ էր: Նրա շուրջը սկսեցին պտտվել երկրպագուները: Նրանք հաճոյախոսում էին մկնիկին, գովերգում նրա ճաշակը ու նրբագեղությունը: Շուտով մկնիկը մոռացավ, որ ինքը գորշ է: Ժամանակ անցավ: Նրա շուրջը վխտում էին փեսացուները, բայց մկնիկն անտարբեր էր. նա ոչ մեկին չէր սիրում:
Մի օր նրան մոտեցավ մի թիկնեղ ու մարզված մուկ: Նա թովիչ ժպիտ ումեր ու երկար բեղեր:
–Իմ սիրունիկ, գորշ մուկիկ,–շշնջաց մուկը նրա ականջին:
Բայց ա~յ քեզ զարմանք, մուկիկը չբարկացավ, այլ ի պատասխան`միայն ժպտաց: Նա հանկարծ հասկացավ, որ գորշ գույնն էլ է շատ լավը: Առաջին անգամ նրան թվաց, որ գորշ գույնը շատ բնական է ու գեղեցիկ: Այսպես մկնիկը սովորեց տարբերել գորշ գեղեցիկ գույնը գորշությունից:

Դեկադա
01.02.2008, 22:24
Մի օր նրան մոտեցավ մի թիկնեղ ու մարզված մուկ: Նա թովիչ ժպիտ ումեր ու երկար բեղեր:
–Իմ սիրունիկ, գորշ մուկիկ,–շշնջաց մուկը նրա ականջին:
Բայց ա~յ քեզ զարմանք, մուկիկը չբարկացավ, այլ ի պատասխան`միայն ժպտաց: Նա հանկարծ հասկացավ, որ գորշ գույնն էլ է շատ լավը: Առաջին անգամ նրան թվաց, որ գորշ գույնը շատ բնական է ու գեղեցիկ: Այսպես մկնիկը սովորեց տարբերել գորշ գեղեցիկ գույնը գորշությունից:

Մանոն ջան էտ մարզված մուկը կռիս է՞ր...:)
Տեսնում ես ինչեր կարող է անել «նորին մեծություն» սերը` աչքին ամեն ինչ կարմիր է երևում.:P

Dayana
02.02.2008, 11:16
Դա ոչ միայն մկներին է հատուկ :love երբ քեզ սիրում եմ ու դու սիրում ես :oy ամեն ինչ վարդագույն է թվում :oy

Աբելյան
09.03.2008, 14:42
ժողովուրդ էս մեկը վերին աստիճանի լկտիություն ա
կարող ա որոշ տեղեր ծիծաղաք, բայց որ խորանաք, ահագին էլ տխուր պատմություն ա
եթե լավը չլնի, կջնջեք


ԱՆՃՈՌՆԻ ՃՈւՏԻԿ

Կար-չկար մի բադ կար, որը լողում էր ճահճում: Բայց արի ու տես, որ կար-չկար, մի կարապ էլ կար` թաքնված եղեգնուտներում: Եվ երբ նրա գոյությունից անտեղյակ բադը վայելում էր ճահճի հաճելի սառնությունը և նիրհում գորտերի կռկռոցի տակ, կարապը անսպասելիորեն հարձակվեց նրա վրա: Արդյունքում ծնվեց մի անճոռնի ճուտիկ, որը նման չէր ոչ բադի, ոչ էլ կարապի: Եվ բադը ստիպված իր ձագուկին պահեց իր մոտ: Մեծանում էր անճոռնի ճուտիկը և ավելի էր անճոռնիանում: Կտուցը երկարում էր, ոտքերը ծածկվում էին մազմզուկներով, իսկ մարմնին թրաշ էր առաջանում: Մայրը ամեն երեկո քնելուց առաջ լաց էր լինում ու անիծում իր բախտը: Չօգնեցին անգամ Ցոլակ Հակոբյանի խորհուրդները, որոնք լսելու համար մայրը ստիպված հեռուստացույց և DVD էր գնել:
Մի երեկո էլ, երբ մայրը սովորականի պես լաց էր լինում, ճուտը մոտեցավ նրան և արտաբերեց իր առաջին բառերը.
-Մամա պապան ուր ա?-խռպոտ և անդուր ձայնով:
Մայրը ամենևին էլ չուրախացավ իր ապօրինի զավակի առաջին բառերից, այլ լուռ կախեց գլուխը և ասաց.
-Վայ, Աստված…
***
Անճոռնի ճուտիկը սկսեց սնվել աղի ձողիկներով և գարեջուր խմել: Մուլտերի փոխարեն դիտում էր “Կարգին Կասետ” և “Avseq01”, հատկապես` վերջինը: Մի օր էլ մոտեցավ մայրիկին և ասաց.
-Մամ ջան չմտածես, էս ա մեծանալու եմ ու դառնամ փողատեր:
-Գնա շնթռի! Ով ա էտ միտքը բութ ուղեղիդ մեջ խցկել?
-Ինչ մաշնու ձեռ տամ, իմն ա ըլնելու: Ինչ աղջկա ձեռ տամ, իմն ա ըլնելու: Կտենաս ոնց եմ դառնալու:
-Դե հերիք եղավ բոլ եղավ: Գնա քնի!
***
Հուսահատված մայրը որդուց գոնե մասամբ ազատվելու համար նրան տարավ մանկապարտեզ և հաճելի զարմանք ապրեց, իմանալով, որ որդուն ընդունում են: Բայց նրա ուրախությունը կարճ եղավ: Ամեն օր որդին ճահիճ էր վերադառնում գիշերով: Մի օր էլ վերադարձավ` կապտուկներով ծածկված երեսով:
-Էս ուր էիր? Ինչի ես ուշ գալի? Ինչ ա վիճակդ?
-Մամ ջան, չմտածես: Էսօր բազառ եմ արել մի երկու լակոտի հետ: Համ էլ փող եմ կպցրել,-և գրպանից 5000 դրամանոց հանեց:
-Ապուշ! Քեզ փող որտեղից?
-Երեկ մանկապարտեզում մի հատ գյադու վզին դրի, էսօր բերեց: Համ էլ նայի ինչ եմ ցրել,-և գրպանից մի թզբեխ հանեց:
Մայրը ստիպված եղավ որդուն ազատել մանկապարտեզից: Որդին էլ ի պատասխան`
-Է, մամ ջան, փոխանակ ուրախանաս, որ փողեր եմ առնում, մի բան էլ տխրում ես: Մի երկու տարուց էնքան հարուստ եմ ըլնելու, էլ դու սուս:
***
Օգոստոսի վերջն էր: Որդին մոտեցավ մորը և հարցրեց.
-Մամ, դպրոց երբ եմ էթալու?
-Չես գնա:
-Խի?
-Քո նմաններին չեն ընդունի:
-Տո ով կարա իմ նմանին չընդունի,-վճռական կերպով ասաց նա և մի ձեռքով բռնելով թզբեխը, իսկ մյուս ձեռքով` մոր ձեռքը, գնաց դեպի մոտակա դպրոցը:
-Պարոն տնօրեն, երեխուս կընդունեք?-հարցրեց մայրը դպրոցի տնօրենին:
Տնօրենի ակնոցի տակից չափչփեց այդ հազվագյուտ նմուշին և հարցրեց.
-Տղա ջան, անունդ ինչ է?
-Դե եսիմ, հրոխպեր ջան: Մամաս ինձ Անճոռնի ա ասում:
-Տղա ջան, ինձ դիմիր «պարոն տնօրեն»:
-Եղավ, հրոխպեր ջան:
-Քանի տարեկան ես?
-Մի տարեկան եմ, բայց արդեն դպրոցի տարիքի տղա եմ:
-Ինչ ոտանավորներ գիտես?
-Լսիր որդիս պատգամ որպես, նասկիս ուտես թունավորվես:
Անճոռնուն չընդունեցին:
-Ոչինչ, մամ ջան, ես մենակովս եմ գրել-կարդալ սովորելու: Ու հաշվել էլ, որ փողերս կարենամ հաշվեմ: Չնայած, էնքան փող եմ ունենալու, որ հաշվել պետք էլ չի ըլնելու:
***
Ամբողջ մեկ շաբաթ անճոռնին մի անկյուն էր քաշվել և կարդալ էր սովորում: Յոթերորդ, լույս ութերորդ օրվա գիշերը նա արթնացրեց մորը և մեծ ոգևորությամբ ասաց.
-Մամ, “ա” տառը սովորեցի…
Այդպես անցնում էին ամիսները, և անճոռնի արարածը նորանոր տառեր էր սովորում: 3 տարեկանում արդեն նա գիտեր բոլոր տառերն ու թվերը, և նույնիսկ երեք-չորս տառանոց բառեր էր կարողանում կարդալ: Չափ ու սահման չկար մոր նողկանքին, երբ որդին բարձրաձայն փորձում էր գիրկապ անել Վանո Սիրադեղյանի քառատողը իր զզվելի ձայնով: Նրանից մոտ կես ժամ պահանջվեց “Ծիտիկ-ծիտիկ“-ը գիրկապ անելու համար: Որից հետո ամեն ինչ սկսեց նորից: Բարեբախտաբար, շուտով մութն ընկավ և "քյասիբի ռադիո" հիշեցնող ձայնը դադարեց: Ճուտը գնաց քնելու, այդպես էլ բան չհասկանալով իր “կարդացածից”: Մի քանի օր անց նա վերջապես կարողացավ վարժ կարդալ այդ քառատողը, և այն դարձավ նրա կյանքի առաջին բանաստեղծությունը: Իսկ մեկ ամիս անց նա նույնիսկ անգիր արեց դա և բարձրաձայն արտասանեց մոր մոտ, որից հետո հպարտորեն հայտարարեց.
-Մամ, որ լեվի էթամ, ծտերին տենց եմ կուտ տալու:
Իսկ մայրը կախեց գլուխը և շշնջաց.
-Հողեմ գլուխդ...
***
Որդին մեծանում էր և էլ ավելի ու ավելի էր խոշորանում: Նա իր տեսքով սկսեց սարսափ տարածել ճահճի բնակիչների մոտ: Եվ օգտվելով նրանց ճնշված դրությունից, բոլորից սկսեց փող պոկել: Մեկ ամսում նա միլիոնատեր դարձավ: Մի բջջային հեռախոս գնեց իրեն, չնայած ճահճուտում ընդհանրապես հեռախոսակապ չկար, մի փոքրիկ մեքենա և ոսկե շղթա: Նրա ազդեցության շրջանը գնալով ավելի էր ընդարձակվում: Օրեր անց նրա տխուր համբավը սկսեց տարածվել հարևանությամբ գտնվող մի շարք անտառներում ու ճահճուտներում: Այնտեղի բոլոր շնչավոր արարածների համար նա հարկեր սահմանեց: Շուտով նա իր նախկին անշուք մեքենան փոխարինեց զրահապատ “Բրաբուսով”:
-Մամ, մի տարի հետո էնքան հարուստ կլնեմ, որ ճահճի տեղը Երևանի կենտրոնում կապրենք:
Այո, որդին շատ էր սիրում մորը, սակայն այդ սերը փոխադարձ չէր: Մայրը ատում էր և իր որդուն, և իր կյանքը: Եվ ամեն օր իր բախտն էր ողբում:
***
Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ: Որդին չէր երևում: Մոր ականջին լուրեր էին հասնում, որ նա մեկնել է հարևան գյուղ` մի շարք անհնազանդ բադերի պատժելու, որոնք նրան չէին ուզում ենթարկվել: Նույնիսկ տեղեկություններ կային, որ նա սպանվել է: Բայց դժբախտաբար` որդին երևաց…
Մարտի 8 էր: Մայրը զարթնեց ինչ-որ ազդանշանի զիլ ձայնից: Ճահճի ափին մի մեծ մեքենա էր կանգնած: Մայրը մոտեցավ և տեսավ, որ դա “Համմեր Հ2” է: Այն զարդարված էր անճաշակության վերջին ճիչով` բանտաժներով, որոնք պտտվում էին, նույնիսկ երբ մեքենան անշարժ կանգնած էր, 256 տարբեր գույներ արձակող լուսարձակներից, որոնք տոնածառի պես զարդարում էին մեքենան իր ամբողջ պարագծով, իսկ ներսում տարբեր տեսակի անվտանգության համակարգերից, մագնիտաֆոնից, տասնյակ բարձրախոսներից ու կլիման կարգավորող սարքավորումներից բացի, ամեն տեսակի “զրդուզիբիլ” կար: նույնիսկ ազդանշանը տարբեր ռեժիմներ ուներ` տարբեր կենդանիների ձայներով: Բայց մոր քնքուշ սիրտը ամենաշատը խառնեց կապոտից, որի վրա ոսկե ծուռումուռ տառերով գրված էր.

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԽԱՄԷՌ
Հիշում եմ դեմքդ ջահել, մայր իմ անուշ ու անգին,
Առանց խորշոմ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
-Մամ ջան, էս քեզ եմ նվիրում:
-Բա քո ավտոն ուր ա?
-Տվել եմ վարպետներին, որ լիմուզին սարքեն:
-Բա քանի օրից կսարքեն?
-Մի շաբաթից:
-Դե էս մի շաբաթը դու քշի էս ավտոն:
-Լավ բան ես ասում:
Բարեբախտաբար, որդին հինգ օր անց վթարի ենթարկեց մեքենան, և մայրը չարժանացավ անճաշակության մարմնացում հանդիսացող այդ “Համմերին”: Փոխարենը երեք օր հետո նա ճահճուտ եկավ արդեն լիմուզինով:
-Բրաբուս-լիմուզին: Սենց ավտո սկի կաթողիկոսը չի քշում: Մամ ջան, դիմացի: Քիչ մնաց:
-Ինչին?
-Տեղափոխվելու ենք Երևան:
***
Տեղափոխվեցին երեք օրից: Գնալուց առաջ անճոռնին ճահճուտի բոլոր բնակիչներին պաչիկով հրաժեշտ տվեց և նույնիսկ վերադարձրեց նրանցից պոկած փողերը: Այդ պատճառով էլ գնալուց հետո նրա պատվին արձան կանգնացրեցին և նրան ճանաչեցին որպես ճահճուտի հերոս: Շատ մայրեր իրենց զավակներին սկսեցին Անճոռնի անունը տալ, և դա մեծ պատիվ էր նրանց համար:
***
-Մամ, տեղ ենք հասել: Փոքր լիճ ա, բայց ոչինչ:
-Անունը ինչ ա?
-Բադի լիճ: Ես եմ տենց անուն դնել տվել: Լավ տեղ ենք չէ ապրելու? Երկու միլիոն եմ տվել առնելու ու անունը փոխելու համար: Բացի էտ, տակը կանդիցիանեռ խփել եմ տվել, որ ուզածտ վախտ ջուրը տաքացնում-սառացնում ա: Համ էլ ափին մի հատ կնոպկա եմ դրել, որ սխմում ես, լիճը ջակուզի ա դառնում: Երկու միլիոն էլ դրանց համար եմ տվել: Միասին գալիս ա… Մի 3 միլիոն… Կենտրոնում թանկ են, էլի:
Նրանց նոր ապրելավայրը Օպերայի դիմաց գտնվող լիճն էր, որը լկտի կենդանին վերանվանել էր “բադի լիճ”: Բայց նրա լավ օրերը երկար չտևեցին: Հերթական անհայտացումից հետո անճոռնին այլևս չվերադարձավ: Մայրը սպասեց մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս, իսկ որդին չկար: Եվ ահա, մի օր մոր ականջին լուրեր հասան, որ նա բանտարկված է Մասիվում: Մայրը անհապաղ թռավ այնտեղ, չհավատալով իր լսածին և տեսավ իր որդուն բազմաթիվ կենդանիների հետ միասին` ճաղերի հետևում: Քնած էր, իսկ դիմացը մի փոքրիկ կերակրաման էր դրած` առանց ուտելիքի: Վանդակի վրա ցուցանակ էր խփված. “բադակտուց”:
-Հողեմ գլուխդ: Անունդ փոխեցին, թե մականուն ես ունեցել?-քթի տակ փնթփնթաց մայրը և զզվանքով լցված հեռացավ դեպի լիճ: Վերջապես նա ազատվեց իր ատելի որդուց, որը դարձավ Երևանի կենդանաբանական այգու առաջին բադակտուցը: Նրա ազատազրկման լուրն առնելով` կարապները վերադարձան "բադի լիճ", և այն նորից սկսեց կոչվել իր հին անունով: Իսկ մայրը...
Շուտով Երևանում նոր բադակտուցներ հայտնվեցին…

Selene
09.03.2008, 17:12
H.a.y.k.o. ջան, լավն էր, ինչպես միշտ քո ոճում՝ դաժան իրականություն համեմված հոմուրով;)
Բայց վերջը հուսադրող չէր:(

Սամվել
09.03.2008, 17:34
Հայկո ջան նենց ընդհանուր առմամբ լավն էր, այսինքն նկարագրությունները լավ էին և այլն, ԲԱՅՑ ... Չեմ հասկանում ինչի ես տենց տխուր կեպարներ սարքում, Նախ Մայրը կամ պետքա հենց սկզբից չապրեր իր որդու հետ ու նրան չպահեր թե չէ համ պահում էր համ օգտվում էր տղու ստեղծած, գողացացից համ էլ ատում էր, ինչոր պարադոքս եմ տեսնում :B

2րդը իմ կարծիքով ցանկացած բանական էակի ապագան որոշվում է նրա մանկության ժամանակ ստացված դաստիարակությամբ...

Հիմա նայի մայրը չգիտես թե ինչու և ատում էր որդուն և պահեց նրան իր ատելությամբ ստիպելով որ նա մարդակեր դառնա... հիմա մայրն էլ իմ կարծիքով բացասական կերպարա դառնում...

Չգիտեմ :think

Աբելյան
09.03.2008, 21:57
վերջը ուզում էի ավելի խորամանկ ձևով մտածեի, բայց չկարեցա
այ առանց վերջի 3 նախադասությունների ավելի լավ կլներ

դե մերը սկզբում ուզում էր տղուն դաստիրակեր, հետո տղեն որ մի քիչ մեծացավ, անտանելի դառավ, էլ մերը իրան ճահճից չէր կարա քշեր
մոր վզին բեռ դառավ կարճ ասած

WArmanW
11.03.2008, 18:29
Բարև հարգելի ֆորումցի, հիմա քեզ պատմելու եմ մի հեքիաթ` մեծերի համար, բոլոր հերոսներին վերցրել եմ իրական կյանքից:

Ուրեմնս 1999թ. գյուղաքաղաք Downtown, USA: Այստեղ ապրում են շատ հետաքրքիր մարդիկ, բայց ես միայն պատմելու եմ, մի ընկերական շրջապատի մասին, նաև այն ամենը ինչ կատարվեց նրանց հետ ամռանը; Նկարագրեմ ընկերներին: Սկսենք Լենցից` 15 տարեկան, արագ տրամաբանող, կյանքին ռեալ նայող, իսկական տղամարդ, հա շուտ զայրացող, և ամեն ինչին բացատրություն տվող: Կաազա` նրա պուճուր քույրը, 12 տարեկան, նա հիմնականում նույն կարծիքի էր ինչ եղբայրը, նա պատրաստ էր անել ամեն ինչ, իր ընկերների համար ու շատ էր սիրում, երբ իրեն կոմպլիմեն էին անում: Անի` 14 տարեկան, նրա նման խելացի չկար ոչ մի դպրոցում, մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների և տարել հոյակապ (սիրտ ճմլող) հաղթանակներ, միայն մի բան չէր կարողանում հասկանալ, ինչ է կատարվում նրա որովայնում երբ նա կանգնած է լինում Լենցի կողքին, կամ երբ մտածում է նրա մասին: Մադիկ` 14 տարեկան, շատ թիթիզ անձնավորությունա, խոսումա ժառգոնով, օրը մի նոր աղջկա հետա ֆռֆռում, բայց դե էլի չի մոռանում ընկերներին, ահա թե ինչ կասեր նա երբ լսեր մի թարս խոսք իր ընկերներից որևէ մեկի մասին. <<Վսյո ապե, դու մեռար>>, մի քիչ հետո լսվում էր ապտակի ու հայհոյանքների ձայներ: Վերջապես հասանք Մարիին, օօ~օ... Մարին 13 տարեկան էր, նիհարիկ էր, շատ նուրբ էր և ուներ համաչափ դիմագծեր, ճիշտ է նա խելացի չէր ինչպես Անին, սակայն նա ուներ իր հայացքը աշխարհին և չէր ընկալում այն ամենը ինչ իրեն դուր չէր գալիս:
Լավ, փորձեմ կարճ ներկայացնել նրանց ամենօրյա զբաղմունքը, բացի այն, որ նրանք սովորում էին նույն դպրոցում և դասամիջոցներին հանդիպելուց փոխանցում էին ջերմ ժպիտներ, նրանք նաև հանդիպում էին գրեթե ամեն երեկո, մարդա քիչ ու միչ փող էին հետները բերում Վարազդատ տատիի մոտից գնում էին քաղցր բամբակներ և քայլելով քննարկում էին անցկացրած օրը: Մեկումեջ, երբ Մադիկը թողնում էր հիմար ռեպլիկներ անցորդների հասցեով, Լենցը զայրանում էր` համոզելով նրան, որ նա շատ թեթև է մտածում: Նրա զայրույթը, և փնթփնթոցը միշտ զվարճեցնում էին ընկերներին, հատկապես Անիին, երբ նա ծիծաղում էր տպավորությունն այնպիսին էր թե նա խեղդվում է, Անիի այդ ծիծաղը վերջնականապես <<Բացում էր>> բոլորին : Նրանք պտտվում էին ամբողջ Downtown-ով և վերջապես հասնելով իրենց փողոցին սկսում էին երգել իրեց սիրած երգերից մեկը, երգի կեսից արդեն Լենցի քրոջ` Կաազաի, քունը տանում էր, և Լենցը ստիպված էր երկրորդ կեսը երգել` տանելով քրոջը շալակին, Մարին երգում էր մեկումեջ և ընդհանրապես նա խոսում էր հազվադեպ, ավելի շատ տարված էր լինում իրեն շրջապատող առարկաների հետաքրքիր դիրքով, մեկ մեկ`իրենից անկախ` հանկարծակի բերելով Կաազաին, ամուր գրկում էր նրան և պաչիկ անում:

վայ լավ էլ դժվար էր, կփորձեմ վաղը շարունակել: Անհամբերներին ասեմ որ վերջը վատա պրծնելու:

Enipra
13.03.2008, 02:33
Փաստորեն դու գրում էլ ե՞ս: :o Չէի սպասում, լուրջ: :)
Ոնց հասկանում եմ, ինձ համար ամենահետաքրքիրն է լինելու, որովհետև ես ծանոթ դեմքի/երի եմ նշմարում արդեն, կամ էլ թվում է :D Սկիզբը լավ է, էն օլիմպիադաների պահը ծիծաղացրեց (:P) Մենակ չհասկացա, թե ինչու ես տարել-հասցրել USA:
Ես անհամբերներից եմ, սպասում եմ շարունակությանը, բայց արի էնպես արա, որ լավ պրծնի, հա՞ :oy

WArmanW
13.03.2008, 13:41
...մեկ մեկ`իրենից անկախ` հանկարծակի բերելով Կաազաին, ամուր գրկում էր նրան և պաչիկ անում:
Փողոցը որի մասին նոր խոսեցի բավականին երկար էր, այն ուներ միայն մուտք: Նրա մայթերով ձգվում էին 2 և 1 հարկանի տնակներ, որոնց առջև կար շատ սիրուն խոտատարածք` գազոն: Փողոցով վերադառնալիս, ընկերները առաջինը հանդիպում էին Մարիի ու Անիի տնակներին` նրանք գտնվում էին զուգահեռ մայթերի վրա, դեմ դիմաց, ահա թե ինչու էին նրանք իրար ճանաչում մինչև մնացածի հետ հանդիպելը: Անիենց տներից հետո գալիս էր Մադիկի տունը, այն 1 հարկանի էր և նրա տեսքից երեվում էր որ Մադիկենք այդքան էլ փողոտ չեն: Անցնելով Մադիկի տունը աջ կողմում երեվում էր մի խեղճուկ` բեսեդկա(ներող), երբ բեսեդկաին նայում ես հեռվից ավելի ճիշտ վերևից կտեսնես որ նրա դիրքը շատ ծիծաղելի է, կարծես թե ժամանակին նրա տեղում եղել է մի տուն` որը հորդառատ անձրևների ազդեցությունից, մերթ ընդ մերթ փոքրացել է(մտելա), այստեղ էին հավաքվում ընկերները օրվա վերջում` ավարտելով այդ օրվա զրույցի թեման, սկսում էին ցրվել, Լենցն ու Կաազան մի կողմ, Մադիկը աղջիկների հետ մի կողմ` Մադիկը նախ ճանապարհում էր նրանց հետո վերադառնում տուն: Բեսեդկաից հետո երեվում էր Լենցի ու Կաազաի տունը, այն նույնպես 2 հարկանի էր, նրանից հետո մնում էր ընդամենը 3 զույգ տուն, որոնցից հետո երեվում էր անտառանման մի բան (ոնց հասկացաք էն կողմում ճամփա չկա):
Խոսեմ մի քիչ Մարիից, պատահական չէր, երբ ես Մարիին նկարագրելիս, յուրահատուկ արտահայտվեցի` << օօ~օ... >>: Թեև ես Մարիի կերպարի մեջ դրել եմ իմ բոլոր իդեալները, նա համարձակվում է դարնալ, այս հեքիաթի տխուր ավարտի պատճառը; Հերթական մի երեկո, Լենցը Կաազաի հետ դուրս եկան տանից, և ուղղվեցին Մադիկենց տուն, որ հետո վերցնեն Մարիին ու Անիին ու սկսեն` իրենց համար արդեն սովորական դարձած, Դաունթաունը ոտի տակ անելը: Նրանք հավաքվեցին և դուրս եկան փողոցից, դեռ ոչ ոք չէր նկատել Մարիի արտասովոր տրամադրությունը` նա շատ ուրախ էր և այս անգամ չէր հեռացնում հայացքը ընկերներից, անկուշտի նման կլանում էր նրանց յուրաքանչյուր շարժում: Մադիկը այդ ժամանակ պատմում էր թե ինչպես է վերջ տվել Վաղարշապատի հետ ունեցած իր կապերը(Վաղարշապատը աղջիկա): Անին` չգիտես թե ինչու որսում էր Լենցի հայացքը ամեն անգամ, երբ Մադիկը մի փոքր դադար էր տալիս...

Լավ շատ չերկարացնեմ, էս պատմվածքը շատ երկարա, ու ես լիքը բան կրճատել եմ ու հլը կրճատելու եմ, որ իմ ժողը, հասցնի կարդա:

...Այսպիսով, արդեն վերադառնալիս Լենցը առաջարկեց երգել: Ի զարմանս բոլորին, Մարին սկսեց բարձրաձայն գովերգել Լենցի առաջարկը, որը նաև ոգևորեց Կաազաին բարձրաձայն` գրեթե գոռալով, առաջարկել իր սիրած երգը, որից հետո Լենցը մի փոքր վախեցած, մի փոքր զարմացած և մի քիչ էլ զայրացած ասաց. – Կաազ թող... քուր թող, ցավումա... Մարի, ասա ինչ երգ ենք երգում, էսօր քո ասածովա: - Լսելով Լենցի ասածը` Կաազան թողեց Լենցի շառոշկեն ու բռնելով Մարիի ձեռքը, սկսեց համոզել նրան, որ Մարին ընտրի ուսուցիչների(ուհի) երգը, ի դեպ այդ երգի բառերը Անիին են պատկանում: Մարիի համաձայնությունից հետո նրանք բոլորով սկսեցին երգել ուսուցիչների երգը, այդ երգում ընկերները ուրախանում(ղժում) էին ուսուցիչների վրա: ԵՎ Լենցի և Մադիկի համար կասկածելի էր, որ Մարին երգում է ավելի բարձր քան Կաազան: Վերջ ի վերջո հասնելով բիսեդկաին, ընկերները տեղավորվելով այնտեղ սկսեցին քննարկել վաղվա օրը: Վերջացնելով քննարկումը` նրանք սկսեցին պատրաստվել տուն գնալ: Այ հենց ստեղից սկսվումա իմ չսիրած մասը: Մարին կանգնեց բիսեդկաի ելքի մոտ ու ասաց. – էրեխեք...

WArmanW
17.03.2008, 13:54
Մարին կանգնեց բիսեդկաի ելքի մոտ ու ասաց. – էրեխեք էսօր իմ համար յուրահատուկ օրա, ու ես ձեզ ուզում եմ ասեմ, որ ես ձեզ շատ եմ սիրում: - ասելով այսքանը` Մարին հայացքով փնտրեց Անիին ու գրկելով նրան ասաց. - Անի ջան դու իմ ամենահարազատ ընկերուհին ես, քեզնով միշտ հպարտ եմ ու քեզանից ես շատ բան եմ սովորել: - Մարին այնքան ուժեղ էր սեղմել Անիին իր կրծքին, որ անին արդեն 13 վարկյան պահած շունչը ստիպված եղավ փչել: Թողնելով Անիին` նա սկսեց փնտրել Կաազաին: Կաազան այնքան ուրախ էր տեսնելով Մարիի ու Անիի անկեղծ գրկախառնվելը, որ Մարիին մոտեցավ թռիչքներով:
- Կաազ դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում, լիքը բան կա, որ ես մենակ քո հետ եմ կիսվել: - Հաջորդը Լենցն էր, սակայն նա ունքերը կիտած, հետ կանգնեց` թողնելով առաջ Մադիկին: Մադիկը չսպասեց Մարիին, այլ ինքը գրկեց նրան և ասաց.
-Մարիս, դու ինչի չես բացում մեզ քո հոգին,
-Հենց հիմա, ես բացում եմ իմ հոգին ձեզ, իմ հարազատ ընկերներ: Դուք միշտ սիրել ու հարգել եք ինձ: - Թողնելով Մադիկին` Մարին մեղավոր հայացքով նայեց Լենցին ու ասաց.
-Լենց, մի զայրացիր, մենակ ոչ հիմա, դու միշտ ներել ես ինձ, ներիր ինձ էս մի անգամն էլ, խնդրու’մ եմ քեզ, դու կհասկանաս ամեն ինչ վաղը:
-գրեթե ստիպողաբար Մարին գրկեց Լենցին ու սկսեց լացել: մոտ կես րոպե Մարին չէր թողնում Լենցին, մինչև Լենցը վերջապես, ցած իջեցրած ձեռքերը, բարձրացրեց վեր ու նույնպես գրկեց Մարիին: Եվս կես րոպեից Մարին բաց թողեց Լենցին ու նորից զարմացնելով ընկերներին, վազեց տուն` լսելով միայն Մադիկի ` <<Մարի սպասի~>> բառերը: Բոլորը ապշած մնալուվ տվյալ իրավիճակից` լուռ անցկացրին ևս կես րոպե: Որից հետո, Լենցը չդիմացավ ու զայրացած ասաց.
-Ինչ անենք, մի բան պետքա անել:sad,
- ապեր ամեն ինչ էդքան էլ լուռջ չի: - ձեռքը դնելով Լենցի ուսին` ասաց Մադիկը:
-Լենցը ճիշտա ասում, - խոսաց Անին, - Մարին այսպես շարունակելով իրանա վատություն անում, մի քանի տարի հետո էս ամեն ինչն իրա ու մեր վրայա անրադառնալու:
-Ու մենք վաղը իրա հետ լուրջ կխոսանք, - շարունակեց Անիի միտքը` Լենցը:
-Լավ, համաձայն եմ, մենակ խոստացեք, որ չափերը չենք անցնի - ասաց Մադիկը, փոշմանելով իր իսկ ասածից:noti: Մի փոքր ընդմիջումից հետո բոլորը ցրվեցին:

Ժող ջան ստեղ թույլ տվեք մի քիչ էլ կրճատեմ: Ընդհամենը ասեմ որ այս առավոտ Մարին չարթնացավ: :sorry Ասեմ մեկ էլ, թե ոնց էր Անին` մազերը գզգզված, առանձ կոշիկ, բարձրաձայն լացելով վազում փողոցով: քիչ անց նա տեղեկացրել էր բոլորին, Լենցն ընդունեց շատ հանգիստ, կարծես թե նա գիտեր: Անիի լացը, վարկյանների ընթացքում փոխանցվեց Կաազաին, երբ Անին պատմեց նրան նույնպես: Իսկ Մադիկը, իմանալով պատահածը գոռաց <<վախ, հո~րս արև>> ու գլուխը բռնելով, ծնկի եկավ:

Ժող պատմությունը ունի շատ հետաքրքիր ավարտ, որ հարմարացնեմ կգրեմ: Սպասեք::good

WArmanW
17.03.2008, 22:58
ժող ջան էս հեքիաթը տվել եմ մի քանի մարդկանց որ կարդան: Ոչ մեկ առանձ իմ օգնության չհասկացավ նրա իմաստը ու ընդհանրապես պատմվածքը նրանց դուր չեկավ:
հիմա ուզում եմ իմանալ ձեզանից մեկը կա, որ հասկացելա են ինչը ես ուզել եմ փոխանցել: Եթե հարցեր կան խնդրեմ տվեք մեծ հաճույքով կպատասխանեմ:

hippy w.s
18.03.2008, 08:45
Բրուտալ հեքիաթ

Լինում է չի լինում մի սովարակ երկրում ապրող, մի սովորական տղայա լինում: Սովարական դպրոցում, սովարական ուսում ստանալուց հետո, նա ընդունվում երկրի այն համալսարանը որտեղ սովորաբար ընդունվում էին սովարական դիմորդները: Առաջի երեք կուրսը ընթանումա լրիվ կամ համարյա լրիվ սովորական, ուսանողական կյանքով` շաբաթը երեք անգամ պոնչիկանոցի հաճախում, կուրսայինների զոռով հանձնում, կռիվ մի քանի անգամ, կուրսի ձանձրալի քեֆերին խմել, կեսից տուն գնալ, կուրսի ախչիկների հետ կիսախակ ֆլիրտներ, դուր եկած ախչիկ, որի կարգավիճակը ըտենց էլ չի փոխվում, ու լիքը դուր չեկած ախչիկներ (արդեն պարզա թե որտեղ էր սովորում չէ?): Սովորական տղան ուներ նաև իր նման լրիվ սովորակ ընկերներ: Երեք հոգի, որոնցից միայն երկուսը վերջում մնացին սովորական: Լրիվ սովորական ընկերություն` խոսալ, խնդալ, ղժալ, նկատվել ղժալուց ու վախենալ, քայլել, շատ քայլել, պոնչիկանոցից օպերա, օպերայից կարապի լիճ, վերջինից տերյանի վրայի դիսկերի մեծ խանութ, նորից ղժալ, հրապարակ . . .
Եկավ չորրորդ կուրսը, բոլորը ցրվեցին իրենց գործերով, բոլորը լրջացան, սովորական լինելը արդեն էլ մոդա չէր:
Մէր տղան սկսեց մտածել ապագայի մասին: Ու ստեղ տեղի ունեցավ էն, ինչ տեղի չպիտի ունենար էսքան սովորական կերպարի հետ: Նա մտածեց “ոչ սովորական”:
Ըստ այն գիտելիքների որը նա հասցրեց մարսել այդ տարիների ընթացքում, լավ ապագայի հուսյեր փայփայելը մեղմ ասած անհեռատես էր, չնայած նրա մասնագիտության մեծ պահանջարկին: Ճիշտն ասած երկիրն էլ արդեն վաղուց սովորական չէր, ու ոչ էլ հույս կար, որ պետությունը կապահովեր նրա զբաղվածությունը, կարճ ասած վիճակը լավ չի ու ի տարբերություն անցյալ տարիների էտ արդեն էտքան էլ սովորական չի:
Դեպրեսիա . . .
Խորը դեպրեսիայի մեջ, մէր տղայի մոտ սկսում են հոգեկան շեղումներ (եթե կարելի է իհարկէ էտ ըտենց անվանել), նա դառնում է շատ հանգիստ, ամեն ինչին մի տեսակ անատրբեր, ամեն ինչի վրա թքած ունենալով` ամբողջ օրը նա կոնտր ստրայքա խաղում, իսկ հետո նա կարդում է Ջեկ Քերուակ և հասկանում է որ իրեն շրջապատում են նյութապաշտների ոհմակներ, բոլորը մտածում են միայն իրենց ստամոքսների մասին: Ճիշտա էտ պահին ինքը նոր էր հաց կերել, ու երբ սովածացավ հասկացավ, որ մարդը կարող է բացարձակ կատարյալ լինել միայն այն ժամանակ երբ զրկվի ստամոքսից: Բոլոր մարդկային խնդիրների հիմքը հենց էտ մի օրգաննա, պատերազմների, սիրո, աշխատանքի, ընտանիքի և նույնիսկ պետությունները առաջանում են ոչ թե մարդու նախիրային բնազդի ազդեցությունից, այլ ուղղակի միասին ավելի հեշտա կազմակերպել ու լուծել ուտելու խնդիրը: Մեր կյանքը կախված է ուտելուց, “աստված մեզ ստեղծեց իր կերպարով, բայց ավելացրեց ընդհամենը մի օրգան - ստամոքսը (դե աղիքները, լեղապարկը, լյարդը ու ընդեղ էլ ինչ կար, բոլորը “սուպեռստամոքս 3.0” կոմպլեկտի մեջ էր մտնում)” ասում էր տղան: Նա սկսեց ատել սեփական ստամոքսը, սկսեց ուսումնասիրել արևակերությունը, զբաղվել յոգայով ու մեդիտացիայով ստամոքսը անջատելու նպատակով, բայց իզուր նորից այդ անտանելի սովի զգացումը քամում էր ուղեղը ու նա էլ ոչ մի ուրիշ բանի մասին չեր կարողանում մտածել:
Իսկ եդպրեսիան խորանում էր . . .
Ծնողները, չէ, նրա սովորական ծնողները, հին մարդիկ էին, ու չնայած բոլոր հասարաքաղաքական փոփոխությունների նրանք, որպես գաղփարին նվիրված մարդիկ շարունակում էին մալ սովորական: Ու ընդհանհրապես չէին հասկանում սեփական տղայի այդպես կտրուկ փոխված տրամադրությունը: Փորձում էին օգնել, նույնիսկ աշխատանք գտան տղայի համար, իսկ հայրը սկսեց հաճախակի “նամյոկի” տիպի հղումներ անել հարևանի ախչկա բարեմասնությունների վրա:
Սովարական հարևանի, սովորական ախչիկ, սիրած երգիչը Արմենչիկ (րիֆմայեր լավ), սիրած կինոն “Ճորտուհի Իզոլդան” սերիալը, սիրած ներկայացումը - - - հըըը:
Փոխարենը` եփող թափող, լվացող ջարդող, տնարար, ընտանիքին ու ամուսնուն նվիրված կին կլինի, իզուր չի իրա սիրած սերիալի անունը այդպիսին:
Բայց մեր տղան նորից մտածեց “ոչ սովորական” ու գտավ որ ումուսնությունը` համենայն դեպս այն ինչ ի նկատի ունեյին ծնողները “ամուսնություն” ասելով, հիմարություն է, եթե մարդիկ ուզում են իրար հետ լինել ու սիրել իրար, հեչ պարտադիր չի որ նրանք ամուսնանան: Ընտանիքի գաղափարը անիմաստությունա, միայն ստամոքս լցնելու գիտակցության հերթական միջավայր: Ծնողները ավելի ճիշտ գտան ուրիշ` ֆիկտիվ, պատճառաբանությամբ հարաժարվել հարևանի` ուրախությունից արդեն թախտից ընկնող ախչկանից, հաշվի առնելով նրա եղբոր թրաշը (այստեղ. թրաշ որպես մականուն):
Դեռ շատ հիասթափություներ էին ծնողներին սպասվում, իսկ տղան անկեղծ ուրախանում էր հերթական ոչ սովորական բացահայտություն անելուց:
Մի օր . . .
Մի օր տղան հյուր է գնում գյուղում ապրող իր տատիկ-պապիկին, շփման թեմաների ֆրոնտի սղության պատճառով, տատիկը ավելի հարմար է գտնում տղային լավ կերակրել: Բարձրանալով մութ ու խոնավ նկուղից, բերում է փակած ինչ որ բան: Սեփական խոսքերով դա “քեղ” էր, բայց տատիկը արդեն ծեր էր ու տեսողությունը երբեմն նրան դավաճանում էր, իսկ տարայի վրայի փոշու շերտից երևում էր որ դա վերջերս փակածների թվից էր: Այդպես էլ անհայտ մնաց թե քեղի փոխարեն ինչ էր փակել տատիկը (չնայած այստեղ երկու կարծիք լինել չի կարող) , բայց ուտելուց հետո տղայի մոտ մեծ փոփոխություններ սկսեցին:
Այսքան տարիներ նա համառորեն արել էր ոչ սովորական բաներ, միշտ ընդիմացել եղած նյութապաշտության հիմքի վրա ստեղծված համակարգին, ստիպված լինելով ամեն անգամ ապացուցել սեփական ուղղու ճշմարտացիությունը: Իսկ հիմա նա ազատվեց այդ ամենից . . .
Նրա ստամոքսը մի քանի օրում փոքրացավ ու վերջնականապես անհետացավ, նա ազատվեց ստամոքսից և այլևս ոչ մի սովի զգացում չունեցավ, երջանկությունից նրա մոտ թևեր աճեցին, դրանցով նա կարողանում էր թռչել, բայց ոչ շատ բարձր ու ոչ էլ շատ հեռու: Ու նա սկսեց ճանապարհոդել աշխարհով, քայլել աշխարհով, անցնել սարեր, դաշտեր, անտառներ, թռչել ծովերի վրայով, և հավատացեք առանց ստամոքսի նա կատարյալ էր ու կատարյալ է նրա աշխարհը: Նա հասկացավ որ, կարևոր չի թե ում կողմից է ստեղծվել էս մոլորակը, կարևորը որ այն ստեղծվել է մարդկության համար, իսկ մարդիկ ագռավների նման հաստատվում են մի տեղում ու հազարամյակներով մնում այդտեղ, ամեն օր տեսնելով, ուտելով, անելով այն ինչ արդեն դարեր շարունակ արել են: Չնայած քամիներին, կարկուտներին, մահաբեր ձմռանը, չնայած բնության բոլոր քայլերին վտարել նրանց այդ տեղից, նրանք տառականի նման փախնում են քարանձավները, ստեղծում քարէ ու հողէ բներ, ամեն գնով մնալով իրենց տեղում . . . ինչի համար? Որովհետև վախենում որ թողնելով իրենց տները, իրենց մշակովի արտերը, նրանք կմնան սոված, նրանց խանգարում է սեփական ստամոքսը:
Իսկ մեր տղան շարունակում էր ուսումնասիրել աշխարհը, ամեն օր նոր տեսարան, ամեն օր նոր մարդիկ, նոր հրաշքներ, նոր կենդանիներ ու էտ հեքիաթը կարծես չուներ վերջ, ու դա ուրախացնում էր մեր տղային:
Բարեբախտաբար տատիկի մութ ու խոնավ նկուղում գտնվեց հրաշք փակոցի ևս մի քանի տարրա ու տղային միացան նրա ընկերները, ընկերների ընկրերները, և նույնիսկ հարևանի ախչիկը, որը արդեն կարդացել էր Ուիլիամ Բերոուզի բոլոր ստեղծագործությունները: Նրանց մասին գրեցին թերթերում, հեռուստատեսությամբ ցուցադրեցին նրանց թռիչքները աշխարհի մեծ կամուրջների տակով, գիտնականները վերջապես հայտնաբերեցին այդ հրաշք բույսը, տատիկը ստացավ գիտությունների դոկտորի կոչում, չնայած ինքը այդ պահին քայլում էր Հնդկաստանով ու խորապես թքած ուներ դրա վրա: Շատ մարդիկ միացան նրանց, բայց դեռ միլիոնավոր մարդիկ շարունակում էին աշխատել, ուտել, ու գումարներ հավաքել լավ մեքենայի ու տան համար:

hippy w.s
18.03.2008, 08:47
Հետևյալ նյութը ձեր մոտ կարող է առաջացնել տհաճ և նույնիսկ զզվելի ասսոցիացիաներ, այնպես որ դուք ունեք ընտրություն, ես ձեզ զգուշացրեցի:

Tig
18.03.2008, 10:21
Բրուտալ հեքիաթ
… …


Մի շատ սովորական բռավո:hands

Hripsimee
19.03.2008, 23:55
. . .
Ամեն առավոտ Բիձեն արևի ծեգի հետ արթնանում էր և սկսում կատարել վհուկ քույրերի հանձնարարությունները: Շատ էր չարչարվում, հալ ու մաշ էր լինում, կրկնում էր բոլոր հմայություններն ու կախարդանքները, բայց ոչինչ չէր ստացվում... Իսկ երեկոյան բարձրանում էր տանիքը ու ցախավելին նստած փորձում էր թռչել: Բացի ձախ ականջից արդեն ամեն ինչ ջարդուխուրդ էր արել... Ու այդ կոտրտված վիճակով պարում էր Պուճուչի հետ ու սրինգ նվագում նրա համար: Անկուշտ Պուճուրն էլ հա պահանջում էր.
- Ջանիկս, մի քիչ էլ, մի հատ էլ.... մի պուճուր էլ քո Պուճուրիկի համար:
Եվ դա շարունակվում էր մինչև այն պահը, երբ ծխի ամպերի մեջ հայտնվում էր Մեծը ու զայրանում.
- Զուռնա դհոլը վերջացնել, անցնել դասերին: Իսկ քո հետ, թիթիզ քուրիկ, ես առանձին խոսակցություն ունեմ. հերիք չեղա՞վ ես էն մկնդեղը առնեմ, դու ուտես, էտ բկիդ չե՞ս դիմանում, առնետներն էլ թե տեսնեմ մի անգամ էլ բիգուդիի տեղ ես օգտագործել, պռոշներիդ սիլիկոնը թթվաջուր կսարքեմ, կծկծուց կմեռնես:
Ամբողջ շրջապատն արդեն տեղյակ էր, որ Բիձեն խելքը թռցրել է, որոշել է տղամարդուն անվայել փեշակ սովորել: Գալիս, հետ էին համոզում, բայց օգուտ չկար. Բիձեն չէր սթրվում, էլի ամեն օր իրեն տանիքի վրայից գետնով էր տալիս:
Երբ մի ամիսը լրացավ, ծերուկը հասկացավ, որ հազարավոր կապտուկ-ջարդուկներից ու մաշված սրինգից բացի ուրիշ ոչինչ չէր ստացել...
Այնքան տխրեց, որ որոշեց մի վերջին անգամ էլ բարձրանա տանիք, այս անգամ ինքնասպանության նպատակով:
- Ախր դու շատ շաշն ես,- ներքևից նրան նայելով ասաց Մեծը,- էսքան ժամանակ քեզ գետնով էիր տալիս, էն աշխարհ չէիր գնում, էս անգամ պիտի գնա՞ս: Թե՞ անցյալ անգամները ցախավելով թռչում էիր , էս անգամը որոշել ես չթռչել:
Բիձեն նեղվեց, իջավ տանիքից ու գլուխը կախ գնաց տուն: Երկու օր ու գիշոր լաց եղավ, հետո նստեց մտածեց-մտածեց, վերցրեց թուղթ ու գրիչ և նամակ գրեց.
«Բարի կտրիճ, Հարրի Փոթեր, գրում եմ քեզ ինչպես տղամարդը տղամարդուն: Ես շատ եմ ուզում կախարդ դառնալ, հեծնել ցախավելին, հրաշքներ գործել... Բայց ինձ ոչ ոք չի հասկանում. ասում են դա տղամարդու գործ չի, հետն էլ ասում են՝ ես շատ ծեր եմ նոր բան սովորելու համար: Երկու վհուկ էի գտել, ուստա էի պահում, էն էլ բան դուրս չեկավ, էդ կնանիք ինձ հալումաշ արեցին, բայց ոչինչ չսովորեցրեցին: Ամբողջ հույսս դու ես, օգնիր ինձ մի խորհրդով, մի բանով...
Ժպիտը կորցրած Բիձա»:
Մի երկու կաթիլ արցունք էլ վրան լցրեց ու տարավ ուղարկեց նամակը: Երկու օրից մի էշ կանգնեց Բիձու տան դիմաց՝ վրան բեռնած մի քանի գիրք, տարբեր պարունակությամբ սրվակներ, մի փայտիկ ու մի ցախավել՝ հաստ կոթով, տռուզ-տռուզ ցցերով: Հետն էլ մի նամակ կար.
«Ժպիտը կորցրած Բիձա, ես շատ հուզվեցի քո նամակից: Ուղարկում եմ քեզ իմ անցյալ սեմեստրի բոլոր գրքերն ու կախարդական հեղուկները, իմ հին փայտիկն ու ցախավելը: Քեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն թե պիտի սկսես տեսությունից, հետո անցնես գործնականին, ոչ թե հակառակը: Կարդա գրքերը, սովորիր: Ամեն տարիքում էլ կարելի է նոր գիտելիքներ ձեռք բերել, իսկ տղամարդու ու կանացի մասնագիտություններ չկան, բոլորն էլ կարող են անել ամեն ինչ, միայն ցանկություն է պետք և եռանդ: Հաջողություն քեզ:
Բարի կտրիճ՝ Հարրի Փոթեր»:
Բիձան այնքան ուրախացավ, որ աշխարհով մեկ եղավ, բեռնաթափեց էշին, փաթաթվեց, ճակատը պաչեց և հետ ճամփեց:
Մի քանի շաբաթ բիձեն տնից դուրս չեկավ. բոլորն արդեն անհանգստանում էին:
Մեկ էլ մի օր տեսան Բիձեն սիրունացած, նշանդրեքի պիջակը հագաց, ցախավելը ձեռքին դուրս է գալիս տնից: Ժողովուրդը սկսեց նայել, թե ուր է գնում, իսկ գնում էի նա ուղիղ Անտառային պողոտա: Բոլորը հետաքրքրությունից դրդված սկսեցին գնալ հետևից, ուզում էին տսնել, թե ինչ է լինելու: Պատուհանից քույրերը տեսան իրենց մոտ եկող Բիձուն.
- Ըհը, խնդրեմ, էս խփնվածն էլի եկավ,- մրթմրթած Մեծը:
Պուճուրը երջանկության ճիչ արձակեց ու մկնդեղն արագ կուլ տալով վազեց հայելու մոտ՝ առնետներին մազերից հանելու:
- Սրինգը հե՞տն է:
- Սրինգը չգիտեմ, բայց մի հատ փայտիկ ունի ձեռքին, մի հատ էլ ցախավել, շոուն շարունակվում է, թիթիզիկ, հեսա էլի իրեն գետնով է տալու:
Բիձեն, հասնելով վհուկների ուղիղ դռան դիմաց, կանգ առավ, ուղղեց մազերը, ժպտաց ու փայտիկով տարավ բերեց, թրխկացրեց դռանը: Դռան վրա զանգ հայտնվեց ու հո մի հատ չզնգա՜ց... անգամ Բիձու հետևում հավաքված մարդիկ վեր թռան:
Մինչև քույրերը կհասցնեին գտնել իրենց փայտիկը, որ դուռը բացեն, Բիձեն արդեն կտուրի վրա էր: Բոլորը «ա՜հ» քաշեցին ու շունչները պահած նայեցին վեր:
Արդեն քույրերն էլ էին դրսում ու շշմած նայում էին ծերուկին: Բիձեն հաղթականորեն հեծնեց ցախավելին, թռավ... ու փռվեց գետնին: Մարդիկ հիասթափված իրար նայեցին: Բիձեն արագ վեր կացավ, նորից բարձրացավ տանիքը ու բարձրաձայնեց.
- Ուշադրություն, մի անգամ էլ եմ փորձում, սա էլ որ չեղավ, էս հեքիաթը մի կերպ վերջացրեք, ինձ համար էլ սկոռի կանչեք:
Սա ասեց ու պոկվեց տեղից:
Բոլորը հրճվանքի ճիչեր արձակեցին: Բիձեն թռավ... մի քանի պտույտ արեց վհուկների տան վրա ու փայտիկը թափահարեց քույրերի ուղղությամբ:
Մեծի գորշ ու խիստ հագուստը վերածվեց Պուճուրի կարճլիկ շորիկի՝ բացելով ավագ քրոջ հաստլիկ ոտքերը: Ձեռքին էլ մի խաղալիք ճանճ հայտնվեց՝ ատամի փայտիկին հեծնած:
- Սա քեզ հուշանվեր մեր լավ օրերից, - ուրախ բացականչեց ծերուկը,- լավ էլ ոտներ ունես. ի՞նչ էիր էսքան ժամանակ փակում:
Մեծի սիգարետը բերանից ընկավ...
Պուճուրի առջև հայտնվեց մի երիտասարդ պարուսույց՝ ձեռքին սրինգ, հետն էլ մի քանի հաստափոր գրքեր:
– Իրեն բանեցրու ինչքան ուզում ես, սիրուն ջան, ես քո ոչ տարիքն ունեմ, ոչ էներգիան, իմ հայ-հայը գնացել, վայ-վայս է մնացել... Էս գրքերն էլ մեկ-մեկ կարդա, ասում են, ով գոնե մի քիչ գիրք է կարդում, էսքան քսվելու պահանջ չի ունենում:
Պուճուրը թռավ երիտասարդի գիրկը: Դեռ գիրք չէր կարդացել...
Հետո Բիձեն ծաղիկներ լցրեց բոլոր հավաքվածների վրա, գունավորեց շրջապատը ու էլի շատ ու շատ սիրուն բաներ արեց: Իսկ վերջում էլ նվիրեց բոլորին իր անատամ ժպիտը, աչքով արեց ու բացականչեց.
- Բա ո՜նց, «Մաստեր ի Մարգարի՜տա»...

Քանի դեռ Բիձեն վերևներում ճախրում էր, երկնքից ինչ ասես, որ չթափվեց, հաստատ մեջը երեք խնձոր էլ կլիներ, բոլորին էլ հասավ, բոլորն էլ երջանկացան: Ասա թե ես ինչու էդ մոտակայքում չէի ապրում, ի՞նչ պակաս կուրախանայի...

:)

Շատ դուրս եկավ:Իմ կարծիքով շատ տաղանդավոր,համով ու կենդանի էր գրված:Ինչ լավ բիձա էր...:)
Կարդալուց հետո տրամադրությունսը շատ է բարձրացնում,իսկ դա ինքնին շատ լավ է:love

Hripsimee
19.03.2008, 23:58
Կախարդ բիձու արկածները:)
Շատ դուրս եկավ:Իմ կարծիքով շատ տաղանդավոր,հումորով ,համով ու կենդանի էր գրված:Ինչ լավ բիձա էր...:)
Կարդալուց հետո տրամադրությունը շատ է բարձրացնում,իսկ դա ինքնին շատ լավ է:love

Hripsimee
20.03.2008, 00:00
Ժողովուրդ, էս մեկը Մոխրոտիկի նման լավը չի, բայց մեջը իմաստ կա: Ուզեցել էի դրա նման բան գրեի. հումորով ու անիմաստ, բայց հակառակը ստացվեց: Իմաստ կա, բայց հումոր քիչ կա, եղածն էլ տափակություն ա: Ռաբիզն ու ժարգոնն էլ ավելի շատ ա, քան թե Մոխրոտիկի մեջ:


ՄԵՐ "ԱԽՊՈՐ" ԾՆՈՒՆԴԸ

Ինչ լավ հումոր ու գրելաոճ ունեք :hands

Fansheta
20.03.2008, 09:55
:handsընտիր ա, խոսքեր չկան, ես ել ակամայից որոշ մարդկանց հիշեցի. ԱՊՐԵՍ:hands

Գլոբալ Հայացք
27.03.2008, 22:08
Սա էլ իմ հեքիաթը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում չկարդալ

Մեր սիրելի Օնոն

Լինում է չի լինում, Օնիկ անունով տղա է լինում: Օնիկը ապրում է մենակ, չնայած համակրգիչն էլ իր տան լիիրավ բնակիչ կարելի է համարել, աշխատում է ծրագրավորող, շատ է սիրում իր աշխատանքը և օր ու գիշեր համակարգչի առջև է, նա կանանց էլ է սիրում, շատ, նույնիսկ կասկածում էր, որ պաշտում է, բայց ինչպես տեսնում ենք նրա կողքին ոչ ոք չկա, ու կասկածում եմ, որ կլինի: Օնիկը սիրել է, բայց միշտ անպատասխան, երկու անգամ էլ ընկերուհի է ունեցել, բայց երկար չէր տևում, և մի օր նա որոշեց, որ կանայք իրեն չեն հասկանում՝ ինքը կանանց (ճիշտն ասած, տղաներն էլ նրան չէին հասկանում) ու նա այլևս չէր տխրում, որ իր միակ ընկերը համակարգիչն էր, որի մեջ, ի դեպ, կար հարյուր գիգնոց X: պարտիշն, որը լցված էր, ժամանակին հետաքրքիր, իսկ հիմա զուտ առօրյա դարձաց, պոռնոֆիլմերով ու նկարներով, Օնոն երբեմն նույնիսկ մտածում էր պոռնոբարոն դառնա, բայց վախենում է (իմիջայլոց նկատեցի՞ք, Օնոն օգտագործում է Windows, իհարկե, ոչ լիցենզիոն, EULA-ն երևի այն եզակի բաներից է, որից նա ոչ միայն չի վախենում այլ նաև պայքարում է դրա դեմ՝ խատելով այն), այդ ֆիլմերը վերջինն է, ինչը օգնում է Օնոյին լիցքաթափվել ու քիչ ներվայնանալ այս տեսակ կյանքից, նա մարմնավաճառների ծառայություններից չի օգտվում՝ գաղափարական նկատառումներով: Օնոն սիրում է կարդալ, կարդում է շատ, նույնիսկ ավելի շատ քան կարելի է կարդալ՝ կարդացածը ընկալելու համար, Օնոն նույնիսկ ստեղծագործում էր ժամանակին, բայց հետո ինքն իրեն համոզեց, որ այդ ամենը լսող կամ կարդացող երբեք չի ունենա և թարգեց:

Մի անգամ առավոտյան նա կանգնած էր կանգառում, սպասում էր երթուղայինը, մտքերով էր, նույնիսկ մի քանի հատ համար չէր նկատել ու բաց թողել: Չգիտես որտեղից նրան մոտեցավ մի տատիկ, "բալա ջան մի հիսուն դրամով... աստված քեզ պահի..." կրկնելով հազիվ լսվող ձայնով: Ճիշտն ասած, Օնոն այն մարդկանցից է (ինչպես շատերս), որ նման դեպքերում նախընտրում է լուռ նայել հակառակ կողմ, սպասելով, երբ տատին կգնա, բայց այսօր նա, իր համար էլ անսպասելի, ձեռքը տարավ գրպանը և տվեց տատիկին 200 դրամ, տատին սկսեց "աստված պահի քեզ..." կրկնել, մոտենալով Օնոյի ականջին, հետո շշուկով ասաց, "իրիկունը կգաս տուն քո երազանքը կատարված կլինի", մի այնպիսի ձայնով ասաց, որ ամենաանհավատն էլ կզգար՝ տատին լուրջ էր ասում: Մոտեցավ երթուղայինը Օնոն նստեց: Նոր էր սկսում ուշքի գալ, իհարկե կասկածներ կային, որ տատիկի ասածը բարեմաղթանք էր, բայց դե շատ համոզիչ էր, "Հետաքրքիր է, ո՞ր երազանքը կարող էր կատարվել", մտածեց Օնոն: Մտածելով գնաց հիշողության արխիվը, ու վախով պարզեց, որ "Երազանքներ" բաժնում դատարկ էր և մութ, ոնց որ իր տան կարիդորում, որտեղ արդեն վեց ամիս է ալարում էր լամպը փոխի: Նա վաղուց արդեն չէր մտածել ինչի մասին է երազում, երևի այն ժամանակվանից, երբ գործ գտավ ու բնակարան վարձեց: Վերջին անգամ երազել է այն տարիներին, երբ համալսարանում էր, երեք ընկերներով օր ու գիշեր անց էին կացնում պոնչիկանոցում, անիմաստ զբոսնում այգիներով, ու կատակներ անում անսեքս կյանքի մասին, չնայած այն ժամանակ էլ երազում էր մաքսիմում բանակ չգնալու մասին կամ էլ սեքսի, չէ իհարկե մեկ մեկ էլ երազում էր ժաղովրդավորության, բարու և արդարության տիեզերական հաղթանակի մասին, բայց դե էտ էլ էն պահերին, երբ հիշում էր բանակի ու իր կյանքում սեքսի բացակայության մասին: Օնոն դուրս եկավ "Երազանքներ" բաժնից և մտավ կողքի՝ "Ցանկություններ/Ֆանտազիաներ" բաժինը, ախ թե սա տեսներ նրա մայրիկը, կամ ավելի վատ՝ պոռնոգրաֆիայի դեմ պայքարի ազգային վարչությունը, կարիք չկա երևի պատմել թե ինչ տիպի մտքեր էին այս բաժնում: Օնոն մի քիչ հանգստացավ, ավելին, ուրախացավ, մտածում էր միայն թե տատիկն էլ "Երազանքներ"ում չգտնելով ոչ մի բան, ասյտեղ գա: Սպասումներով լցված նայեց ճանապարհին, արդեն հասել էր գործի: Գործը չէր գնում, մի կերպ օրը գլորում էր, բայց շտապել չէր կարելի, Օնոն կարդացել էր Ջոն Բոյնտոն Պրիստլիի "Ուրիշ տեղը", ու գիտեր, որ եթե ասել են "իրիկունը", ուրեմն վեցից առաջ մտածել էլ չի կարելի տուն գնալու մասին, իսկ ապահովության համար արժե ութի կողմերը նոր տուն գնալ:

Ութին տաս պակաս Օնոն մոտեցավ իր տանը, պատուհանի լույսը վառված էր, սիրտը սկսեց տուրբոշարժիչի արագությամբ խփել, ու նա վազեց աստիճաններով, ոնց էր հայհոյում նրանց ովքեր կես տարի է պիտի վերելակը սարքեն, "նրանք չեն էլ հասկանում, որ իրենց անփութությունը կարող է մարդուն զրկի երազանքից, իրենց նմանների պատճառով է, որ այս երկրում անարդարություն է տիրում", մտածում էր: Ահա և դուռը, վախով ու սպասումներով հանեց բանալին ու փորձեց բացել՝ ներսից էր փակված. չնայած անսովոր է սեփական բնակարանի դուռը տկտկել, բայց խփեց "մեկ", "մեկ, երկ..", ու դուռը բացվեց: "Կարելի՞ է", ասաց Օնոն, ու ինքն էլ զարմացավ, ոչ մեկ չպատասխանեց... բացողին, իհարկե, նա չկարողացավ տարբերել, որովհետև Օնոյի կարիդորոմ ինքդ քեզ կկորցնես, բայց մտավ ներս: Օնոն քայլեց դեպի սենյակ, հյուրը կողքից, նա արդեն համոզվում էր, որ տատին իրեն կին է ուղարկել, բայց, երբ սենյակի բացվող դռնից լույսը ընկավ հյուրի դեմքին Օնոն տեսավ որ անծանոթը դեմք չունի: Վախից ետ թռավ ու նստեց գետնին, իսկ հյուրը մնաց տեղում, կարծես ամեն ինչ նորմալ է: Լույսը արդեն լուսավորում էր նրա ողջ մարմինը, և գետնին նստած Օնոն համոզվում էր, որ այս էակը, միայն հեռվից է նման կնոջ, նա չունի դեմք մատներ, ձեռքերը և ընդհանրապես մարմինը, կարծես պլաստիլինից լինեն, անձև, ասես շրջազգեստով խրտվիլակ: Քանի Օնոն մտածում էր, էակը մտավ սենյակ: Մի քանի րոպեից ողջ կամքը հավաքելով, Օնոն հետևեց նրան, պարզվեց, որ մոր կասկածները, թե Օնոյի սիրտը թույլ է ճիշտ չէին, որովհետև այս երկրորդ տեսարանից հետո, սրտի հետ մի վատ բան պիտի լիներ. Էակը պարկած էր դիվանին՝ մերկ, չնայած այսպիսի մարմնի դեպքում ճիշտ կլինի ասել՝ առանց շրջազգեստի, ամենը ինչ պետք է լինի կնոջ մերկ մարմնի վրա կար բայց ինչպես և մատները մի տեսակ լղոզված: Օնոն նստեց դռան մոտ դրված բազկաթոռին: Երևի մի քանի ժամ նստած մնաց մինչև որոշեց, մոտենալ իր "երազանքին": Շոյեց մարմինը, հաճելի էր, նորից ու նորից... մի խոսքով Օնոն այդ էակի հետ սեքսով զբաղվեց: Համեմատել այդ ակտը նորմալ կնոջ հետ սեքսի հետ, նա չէր կարող, հասկանալի պատճառներով, բայց ավելի հաճելի էր, քան իր ամենօրյա պրոցեդուրաները համակարգչի առջև, ու նա մինչև առավոտ կյանքի էր կոչում "Ցանկություններ/Ֆանտազիաներ" բաժնում եղած լավագույն նախագծերն ու պլաները, արդեն վարժվելով էակի անխոսությանն ու անմասնակից լինելուն:
Անցավ մի ամից, Օնոն արդեն Էակին լրիվ նորմալ էր վերաբերվում, կարծես կյանքից գոհ էր, նրան նույնիսկ սկսեց թվալ, որ նրանք Էակի հետ սովորական ընտանիք են:

Մի շաբաթորյա երեկո, Օնոն որոշեց նրա հետ զբոսնել պուրակում, որովհետև մութ էր ու համ էլ "ինչո՞ւ չէ, ում ինչ գործն է" մտածում էր: Նրանք դուրս եկան փողոց, քայլեցին, բայց բակի ելքի մոտ իրենք էլ չհասկացան որտեղից դուրս եկած մեքենան լուսավորեց նրանց ու անցորդները տեսան այն ինչի տեղում պետք է դեմք լիներ և անձև վերջույթները ու սկսվեցին ճչոցներ, ինչ որ բան շպրտվեց նրանց ուղղությամբ, վախեցած Օնոն Էակի ձեռքից քաշելով վազեց տուն, ու փակվեց: Երկու օր տնից դուրս չէր գալիս, չգիտեր ովքեր են իրեն տեսել, ու ինչ կլինի: Երեքշաբթի պետք էր գնալ աշխատանքի, դուրս եկավ ինչպես միշտ, կարծես ամեն ինչ նորմալ էր, դեպի կանգառ ճանապարհին հանդիպեց հարևաններից մեկին, որը ակնարկ անգամ չարեց կատարվածի մասին, "ուրեմն ամեն ինչ անցած է" մտածեց Օնոն ու հանգստացած գնաց աշխատանքի: Երեկոյան, երբ մոտեցավ տանը, պատուհանի լույսը չկար, նրա սիրտը սկսեց բաբախել նույն արագությամբ ինչ որ մի ամիս առաջ, վազեց վերև, թված, որ աստիճանները շատացել են, ու մինչև յոթերորդ հարկ ճանապարհն էլ մի տարի տևեց, բայց հասավ դռանը, բաց էր: Օնոն վախով մտավ ներս, ջարդված ու շուռ էր տված ամեն ինչ, ինչ կարելի էր, պատերը գրոտված էին հայհոյանքներով, անկողնում մահճակալի վրա գտավ Էակի դին, արյան մեջ կորած, ու տանջամահ արված, երկար չմտածելով Օնոն բացեց պատուհանը, և որոշեց վերջ տալ իր, ժամանակին այնքան լավ բաներ խոստացած, կյանքին: Օնոն նայեց պատուհանից ներքև և վախեցավ, չնայած դեռ չէր որոշել ինչի համար ապրել, բայց մահանալ չէր ուզում: Փակեց պատուհանը: Օնոն հիշեց, որ տարիներ առաջ, երբ նա սիրում էր դետեկտիվներ կարդալ, իր տնից մի երեքհարյուր մետրի վրա մի տեղ էր նկատել, որը իդեալական էր դիակ թաղելու համար: Նա հիշեց այդ տեղը, Էակի դին դրեց սև պոլիէթիլենէ տոպրակի մեջ և գիշերով տարավ թաղեց: Հաջորդ օրը մաքրեց պատերը հայհոյանքներից, փոխեց կողպեքը: Գործի տեղում մեկը համաձայնվեց վաճառել Օնոյի բնակարանը: Երկու շաբաթից Օնոն վերցրեց համակարգիչը, էլի մի քանի պետքական իր և տեղափոխվեց ուրիշ թաղամաս: Նա մինչև այսօր էլ ապրում է այդտեղ իր համակարգչի հետ, և ի սրտէ երազում է մեծացնել կոշտ սկավառակի չափը:

Գլոբալ Հայացք
01.04.2008, 22:56
Քանի որ ոչ մեկ չի արտահայտվում, ես ասեմ

Հարգելի Գլոբալ, ձեր աշատանքը ընդհանուր առմամբ հավանեցի, սակայն պետք է նշեմ առկա ուղղագրական սխալները և թեմայի անարխիստաանիմաստ բնույթը չի համոզում, որ սա լավ աշխատանք է (մեկ էլ էս խի snareը չի լսվում (ուշադրություն չդարձնել:) ) ): Օրինակ քսանչորսերորդ տողի երկրորդ բառում դուք 'տ'-ի փոխարեն օգտագործել եք 'դ', իչը ամբողջապես փոխում է իմ վերաբերմունքը ձեր աշխատանքին:

Ձեր նեոմոդեռնիստաֆանտաստիկ գրելաոճը (եթե թույլ տաք) և գուցե նաև արդիական, բայց չհուզող թեման անհետաքրքիր են դարձնում վերոգրյալ աշխատանքը երիտասարդության լայն շրջանակներին՝ բերելով այս աշխատանքի նկատմամբ անհետաքրքրության, որը և մենք հնարավորություն ունենք գրանցելու QED (quod erat demonstrandum):

Ձեր այս բառաշարքը (թույլ եք տալիս չէ՞), ոչ այլ ինչ է քան fabula faltiva insignificativus, ինչը բերում է ininterpretatio վիճակի, իսկ դա, ինչպես հասկանում ենք, լավ չի:

չնայած որ nemo iudex in sua causa :)
բայց դե quidquid Latine dictum sit altum videtur:

hippy w.s
02.04.2008, 08:00
Հա մեր գյուղում էլ ըտենց տատի կա,
200 դրամով (чисто символически) ընենց հրաշքներա ծախում
“բաաաաարրրրեեեեվվ աաաաշշխխաաարհ” սորտը ամենահզորնա
աչքիս թեմայից դուրս եմ (ոչինչ ես “էմո” եմ ինձ կարելիա :):))
դզեց, ցնցեց, մցրեց, լցրեց, խմեց վրից էլ քաշեց (տատին պլաստիկ օպերացիա էր արել:o)

Ցիվիլ>>
Կարծում եմ, մէր` անբավարարվածներիս (ոչինչ ես “էմո” եմ ինձ կարելիա ), երազանքների գերակշռող մասի թեմատիկան մոտավորապես նույննա:

Բարեկամ
03.04.2008, 04:45
Բրուտալ հեքիաթ-ը հետաքրքիր սկիզբ ուներ բայց անգույն ավարտ: Ընդհանրապես երազանքով երբ ավարտում ես, ամբողջ թափը կոտրվում ա:

ivy
12.04.2008, 04:11
Նոր հեքիաթ ուզո՞ւմ եք: :)


Փախած Մարկիզը

Էրոտիկ թրիլլեր :)

Լինում է, չի լինում, մի հարուստ մադամ է լինում: Ունենում է մադամը մի կատու, անունը՝ Մարկիզ, որն էլ, տիրուհու հանդեպ մեծ սիրուց և երախտագիտությունից դրդված, օրերից մի օր վերցնում և փախչում է տնից: Մադամն ընկնում է կանանց ամենասիրելի վիճակի՝ դեպրեսիայի մեջ, երբ գործ չես անում, ամբողջ օրը փռված ես այս ու այն փափուկ անկյունում, ուտում ես ինչ պատահի և ինչքան պատահի ու անվերջ տառապում, տառապում... Հարևաներն ու ծանոթներն էլ, իմանալով մադամի վշտի մասին, գալիս լցվում են նրա տուն՝ խեղճ կնոջը մխիթարելու: Դե ինչպես գիտեք, դեպրեսիան նաև լավ առիթ է հանդիպել միմյանց, դարդերը կիսել, սուրճ խմել, համով բաներ ճաշակել, հետն էլ մի քիչ ախ ու վիշ անել՝ վերջում չմոռանալով ավելացնել հայտնի «ամեն ինչ լավ կլինի»-ն և գոհ ու երջանիկ բաժանվել՝ մինչ հաջորդ դեպրեսիան:
Սակայն արի ու տես, որ այդ բոլորի մեջ գտնվում է Մարատ անունով մի մեծահոգի երիտասարդ, որը որոշում է մխիթարել մադամին ոչ թե «լավ կլինի»-ով, այլ փախած Մարկիզին գտնելով ու հետ բերելով:
- Նկարագրեք, խնդրեմ, ձեր կատվին, մադամ,–դիմում է Մարատը տառապյալ կոջը:
- Ազնվազարմ... փափկամազ... դաստիարակված... ցեղական կատվիկ, ա՜խ, իմ մուռմուռչիկ, մուռմուռչիկ...
Անգիր արած այս կարևոր նկարագրությունը՝ Մարատը ճամփա է ընկնում՝ որոնելու անհետացած Մարկիզին:
Ինքն էլ չիմանալով, թե ուր գնալ և որտեղ փնտրել՝ մեր երիտասարդը քայլելով դուրս է գալիս մի մեծ ճամփաբաժանի վրա: Ու տեսնում է իր դիմաց խոշոր մի քար՝ վրան գրված. «Թե աջ գնաս, յոթ գլխանի դևին կհանդիպես, կամ կմեռնես, կամ կհաղթես, թե ձախ գնաս, մադամին կօգնես, բայց մի լավ հալումաշ կլինես, Մարատ ջան, դու, լավ է, հետդարձի ճամփեն բռնես»:
Երկար է մտածում Մարատը ու ի վերջո որոշում է օգնել մադամին. դե ձախ գնալն էլ, ինչ ուզում եք ասեք, բոլոր հնարավոր ճամփեքից լավագույնն է:
Հազիվ է հասցնում նա մի քանի քայլ անել իր ձախ ճամփեքով, երբ նրա առջև է հայտնվում իրենց տեղանքի տասնութամյա գեղեցկուհիներից մեկը, որը վաղուց ի վեր աչք ուներ մեր կտրիճի վրա:
- Լո՛լա, դու ի՞նչ գործ ունես այստեղ,-անկեղծորեն զարմանում է տղան:
- Ես այս հեքիաթի ձախ ճամփի հերոսուհին եմ,- կարճ փեշը ուղղելով՝ պատասխանում է Լոլան,- լսել եմ՝ ուզում ես մադամին օգնել, փախած կատվին վերադարձնել, ինձ էլ հետդ վերցրու, ոչ դու կփոշմանես, ոչ ընթերցողները:
Եվ Լոլան, ի ցույց դնելով իր ախորժաբեր բարեմասնությունները, շորորալով մոտենում է Մարատին:
- Լավ, արի, բայց դու շատ թեթև ես հագնված, չմրսես, դեղ-մեղ էլ չունեմ հետս:
- Ես դեղ չեմ ուզում, բժիշկս, այն, ինչ ինձ պետք է, դու ունես: Տաքացրու ինձ, մի թող, որ մրսեմ...
Մարատը, անմիջապես կռահելով, թե Լոլան ինչ նկատի ունի, շուտափույթ հանում է բաճկոնը ու գցում աղջկա ուսերին՝ չմոռանալով այն պինդ կոճկել: Ու ջենտլմեն Մարատը շարունակում է իր ճամփան՝ իր հետ վերցնելով հիասթափված Լոլային:
Շատ են գնում, քիչ են գնում, մեկ էլ նրանց առջևն է կտրում մի տռուզ ոչխար:
- Տղերք, լավ խոտ ունեմ, չե՞ք ուզի, էժանով կտամ, չեք փոշմանի,- խոտած ատամները բացելով՝ վրա է տալիս նա:
- Մենք խոտ չենք ուտում,- պատասխանում է Մարատը շատ բարեհամբույր տոնով:
- Սա չեն ուտում, սա ծխում են,-բացատրում է ոչխարը,- հեչ լսած կա՞ս, գրագե՛տ:
-Դու ո՞վ ես,- նյարդայնացած հարցնում է Լոլան, որը մինչ այդ համոզված էր, թե ինքն է հեքիաթի ձախակողմյան միակ չարաճճիությունը:
- Չեբուռը՝ էս ճամփի խուճուճը: Էս ո՞ւր եք գնում, ամոթ չլինի հարցնել:
- Ես Մարատն եմ, իսկ սա Լոլան է, գնում ենք Մարկիզ կատվին գտնենք, մադամին օգնենք: Անունդ ինչո՞ւ է Չեբուռաշ:
- Ոչ թե Չեբուռաշ, այլ Չեբուռ: Ի՞նչ հարցեր ես տալիս, ընկեր ջան, ես քեզ հարցնո՞ւմ եմ՝ ինչու ես անվանդ սկզբում ավելորդ «Մ» ավելացրել: Իրար հարգենք, ավելորդ չխոսենք:
Ու Չեբուռը գոհունակությամբ տարուբերում է խուճուճ դմակը՝ ավելացնելով.
- Ասում եք՝ մադամին օգնե՞լ եք ուզում: Եկեք ես էլ ձեզ օգնեմ, տանեմ մի խելոք մարդու մոտ, նա հաստատ կիմանա ձեր Մարկիզի տեղը: Կախարդական հայելի ունի, մեջն ամեն ինչ տեսնում է:
Ու երեքով ճամփա են ընկնում կախարդական հայելու տիրոջ մոտ: Գնում, գնում են, հասնում են մի խրճիթի, վրան՝ սարդոստայններ ու մաթեմատիկական հավասարումներ: Դուռը ծեծում են:
- Էնթըռ-ի կոճակը սեղմեք, դուռը կբացվի,- ներսից լսվում է մի ձայն:
Գտնելով կիսամաշված կոճակը՝ անկոչ հյուրերը բացում են դուռը ու ներս մտնում: Խառնիխուռն համակարգիչների, սուրճի դատարկված բաժակների ու բերնեբերան լցված մոխրամանների կույտի միջից դուրս է գալիս նիհար ու գզգզված մի տղա՝ հաստ ապակիներ ունեցող խոշոր ակնոցով ու մաշված ջինսերով:
- Բարև, Չեբուռ, էս ո՞ւմ ես բերել, ի՞նչ եք ուզում,- հոգնած ձայնով ասում է նա՝ ուղղելով ակնոցը,- էլի էդ անտեր ցանցի հետ կապված խնդիրնե՞ր կան:
- Չէ, Կիբեռ ջան, ձկնորսները շատ գոհ են ցանցից, մենք ուրիշ հարցով ենք եկել: Մարկիզ անունով կատվի ենք փնտրում, մի հատ նեղություն քաշի, կախարդական հայելիդ բացի, տեսնենք՝ դա ուր կլինի- բացատրում է Չեբուռը:
Կիբեռը հարմար տեղավորվում է լապտոպ կոչվող կախարդական հայելու առջև, իսկ հյուրերն էլ շրջապատում են նրան:
- Ասում եք` Մարկի՞զ:
- Այո, շատ ազնվազարմ կատու,- ավելացնում է Մարատը:
- Հիմա նայենք: Հմմ... Մարկիզ...Մարկիզ... Ազգանունը չգիտե՞ք ձեր Մարկիզի: Էստեղ մի ազնվազարմ Մարկիզ գտա, նայեք ձե՞րն է, ազգանունը՝ դը Սադ:
Բոլորը հայացքները հառում են կախարդական հայելու մեջ հայտնված դը Սադի սարսափազդու կերպարանքին:
- Ա՛յ քեզ փիսո,-բացվում է Չեբուռի բերանը,- սա ճանկեր էլ կունենա... հեռու մեզնից:
- Հեռու տնից-տեղից,- ավելացնում է ապշած Մարատը:
- Ես չէի ուզի սրան մլավելուց տեսնել...,- սարսռալով ասում է Լոլան:
- Տղերք, բայց սա ինչ մլավել կմլավի, պա՜հ,- շարունակում է Չեբուռը:
- Չէ՛, սա մեր կատուն չէ,- ի վերջո եզրակացնում է Մարատը:
Կիբեռը շրխկոցով փակում է հայելին:
- Ուրիշ ոչնչով օգնել չեմ կարող:
Դուրս գալով Կիբեռի տնից՝ մեր հերոսները տեսնում են, որ արդեն մթնել է: Որոշում են գիշերել մոտակա անտառում ու առավոտյան շարունակել ճանապարհը: Սկսում են փայտ հավաքել, որ խառույկ վառեն, քնելուց առաջ մի բաժակ տաք թեյ խմեն:
Մարատն առաջինն է վերցնում ոտքերի տակ ընկած երկարաձիգ ճյուղը:
- Ինչ մեծ փայտիկ ունես,- սեթևեթելով Մարատին է մոտենում Լոլան՝ բացելով իր բլուզի վերին կոճակը,- ես հատուկ վառելանյութ ունեմ իր համար:
Մարատը Լոլայի ձեռքն է տալիս իր գտած փայտը:
- Դու իրեն սկզբում մանր-մանր կոտրտիր, հետո կմտածենք վառելու մասին,- ասում է նա ու հեռու գնալով ապշած Լոլայից՝ շարունակում փայտ հավաքել:
Քիչ անց Չեբուռը մոտենում է տխուր-տրտում նստած աղջկան, կամաց տեղավորվում նրա կողքին ու ցածրաձայն ասում.
- Սիրուն ջան, ես օրինակ մեծ հաճույքով... ուղղակի տուն-տեղ ունեմ, կնիկ-էրեխա...
- Դո՞ւ ինչ ես քեզ երևակայում, խուճուճիկ,- թարս-թարս նրան է նայում անտրամադիր Լոլան:
- Դե... ես մտածեցի... համենայնդեպս...
- Փախա՛ր, Չեբո՛ւռ:
Չեբուռը գլուխը կախ գնում է Մարատի մոտ:
- Լսի, բայց դու ինձնից պակաս ոչխարը չես,- դիմում է նա երիտասարդին,- խոտ կուզե՞ս:
- Չեբուռաշ, խնդրում եմ, անտեղի չվիրավորել, ու ես չեմ ծխում:
- Սա չեն ծխում, սա ուտում են, դու արածի, եղբայրս, արածի...
...

ivy
12.04.2008, 04:12
...
Առավոտյան Չեբուռի գլխում նոր միտք է ծագում:
- Գնում ենք Բրդոտի մոտ, նա հաստատ կիմանա ձեր կատվի տեղը:
Ու երեքով ճամփա են ընկնում դեպի արջի որջը: Հասնում են տեղ, կանգնում որջի բերանին:
- Հիմա սրան պիտի մի կերպ հանենք բնից, բայց շատ դժվար գործ է, ալարկոտի մեկն է,- բացատրում է Չեբուռը,- էկեք ես ձևացնեմ, թե մեղու եմ, կմտածի՝ որտեղ մեղու, այնտեղ մեղր, ու դուրս կգա:
Սա ասելով՝ Չեբուռը սկսում է բզզալ՝ արջի բնի շուրջը պտտվելով:
- Բը՛զզ, բը՛զզ...
Ոչ մի արձագանք:
- Բը՛զզ, բը՛զզ, բը՛զզ...
Նորից լռություն:
- Բը՛զզ, բը՛զզ, այ տղա, դե բըըըըը՜զ, էլի...
- Բը՞զզ,- ներսից ձայն է տալիս Բրդոտը:
- Հա՛, բը՛զզ, բա ի՛նչ,- վրա է տալիս ոչխարը:
- Չեբո՛ւռ, ռադդ քաշի, թող քնեմ- պատասխանում է Բրդոտը:
Բոլորը հուսահատ իրար են նայում:
Մեկ էլ մեր սիրուն Լոլան մոտենում է որջին, ոտքը առաջ մեկնում, փեշը բարձրացնում՝ բացելով ազդրը ու կանչում.
- Բրդոտ, մեղվիկն է եկել, քեզ մեղր է, բերել, հապա մի դուրս արի:
Չեբուռը սկսում է ոգևորված թռչկոտել աղջկա կողքին ու աղմկել.
- Մեղր, մեղր, ընտիր մեղր, տնական, տասնութ տարվա պահած, մեղրամոմով-թաշախուստով:
Անտառում ինչքան գելուգազան կա գալիս խմբվում են Լոլայի շուրջը:
- Սրանք բոլորը մե՞ղր են սիրում,- զարմանում է Մարատը:
- Բա ի՞նչ ես կարծում, սրանք գիտե՞ս ինչ գազան են, թողնես մեղրամոմն էլ մինչև վերջ կկրծեն, մի հատ աչք էլ չեն թարթի,- պատասխանում է Չեբուռը,- չէ, բա, քեզ նման անատա՛մ... Թո՛ւ քեզ տղամարդ ասողին:
Բրդոտն էլ է դուրս թռչում որջից, ու սոված աչքերը չռում Լոլայի վրա:
- Բարև, Բրդոտ, ո՞նց ես,- ասում է ոչխարը:
- Բարև, Չեբուռ, լավ եմ, քո կյա՞նքը ոնց է,- աչքերը «մեղրից» չկտրելով՝ հիպնոսացած պատասխանում է արջը:
- Էհ, ո՞նց պիտի լինի... ես ոչխար, կնիկս ոչխար, էրեխեքս՝ էլ բեթար ոչխար... Խոտ-մոտ ծախելով յոլա ենք գնում... Լսի, քեզ մոտ գործով ենք էկել, դու կիմանաս, էս կողմերում վերջերս Մարկիզ անունով կատու չի՞ հայտնվել:
- Հայտնվել է, ոնց չի հայտնվել, ես դրա ինչն եմ ասել: Մեծ ընկուզենու մոտ է ապրում, աստված սիրեք, տարեք դրան կորցրեք:
Այս լսելով՝ Լոլան թափով իջեցնում է փեշը ու մի կողմ հրում արջին.
- Ի՞նչ ես աչքերդ չռել, այլանդա՛կ:
- Վե՛րջ, տղերք, մեղրաշոուն վերջացավ, ցրվեք տներով,- բոլորին սկսում է քշել Չեբուռը,- Բրդոտ ջան, շատ շնորհակալ եմ: Լավությանդ տակ չեմ մնա, մյուս անգամ քեզ սոչնի մեղր կբերեմ... թաշախուստն էլ հետը:
Ու մեր երեք ճամփորդները ուղևորվում են Մեծ ընկուզենու մոտ: Հասնելով ծառին՝ սկսում են կանչել.
- Մարկի՛զ, Մարկի՛զ, քը՛ս, քը՛ս, քը՛ս... Մարկի՛զ, Մարկի՛զ, քը՛ս, քը՛ս, քը՛ս…
Շուտով ծառի հետևից դուրս է գալիս մի բիզ-բիզ, քնձռոտ կատու՝ կեպկան թարս դրած, աչքերին սև ակնոցներ, բերանին սիգարետ, ձեռքին մի շիշ գարեջուր:
- Ի՞նչ եք քսքստացնում, հիսթերիկներ: Ես եմ Մարկիզը, ի՞նչ կա:
Մարատի բերանը զարմանքից բացվում է.
- Ազնվազարմ, փափկամազ, դաստիարակված... Սրա համա՞ր ենք այսքան ճանապարհ անցել:
Չեբուռը միջամտում է.
- Լսի, պարոն կոմս, էկել ենք քեզ տուն տանենք՝ մադամի մոտ: Թողել գնացել ես խեղճին, բա դու մա՞րդ ես: Հավաքվիր, գնում ենք տուն:
- Դո՞ւ ով ես,- շշից մի կում անելով ու սիգարետի մոխիրը ուղիղ Չեբուռի խուճուճ չոլկային կտտացնելով՝ արհամարհական դուրս է տալիս Մարկիզը:
- Կոկորդիլոս Գենան,- կատաղած պատասխանում է Չեբուռը,- տղա՛ ջան, ճամպրուկնե՛րդ կապկպի:
- Լավ, ժամանակ տվեք, ես մտածեմ: Ընթացքում էլ վազեք Նպոյի մոտից մի երկու շիշ գարեջուր, աղի ձողիկ-մողիկ առեք, իմոնք վերջանում են: Համ էլ գիտե՞ք ինչ կա. ես Մարկիզն եմ, իմացեք հետս ոնց եք խոսում:
Մադամին օգնելու ու Մարկիզին տուն տանելու ցանկությունից դրդված՝ ստիպված հնազանդվում են վերջինիս կամակորություններին: Գարեջրից հետո կատվիկի սիրտը մկան խորոված է ուզում, հետո ոտնաթաթերի չինական մերսում, այնուհետև Մարատի ու Լոլայի օլիմպիական մրցավազք, հետո էլ Չեբուռի պորտապար: Վրա է հասնում գիշերը, իսկ Մարկիզը դեռ հրամայում ու հրամայում է` տանջելով հոգնած բարեգործներին...
Արշալույսին ուժասպառ ընկած Մարատն ու Լոլան հանկարծ սթափվում են կատվի աղեկտուր մլավոցից: Վեր են թռչում ու ի՞նչ տեսնեն՝ Չեբուռը Մարկիզին կապել է ընկուզենուն ու ճիպոտով տուր թե կտաս... շանսատակ է անում: Վրա են հասնում, որ Չեբուռին հետ պահեն, Մարկիզին փրկեն:
- Թողե՛ք, պիտի սատկացնեմ սրան... թողե՛ք, ասում եմ... լեշը փռեմ... կատվի զավա՛կ:
Ջահելները մի կերպ ճիպոտը խլում, հանգստացնում են ոչխարին ու Մարկիզին արձակում կաղնուց: Ծեծված կատուն փռվում է խոտերին ու աղեկտուր հեկեկում:
Չեբուռը, ի վերջո ուշքի գալով, սկսում է հասկանալ՝ ինչ անխղճություն է արել, ու սիրտն այնպես է մղկտում, որ աչքերը լցվում են: Մոտենում է ջարդուխուրդ կատվին, գրկում նրան, ու ինքն էլ հոնգուր-հոնգուր լաց լինում:
- Շա՞տ ցավաց,- արցունքների միջից հարցնում է Չեբուռը:
- Հաաա՜...
- Է՞դ էիր ուզում... Ծեծդ կերա՞ր, ջանդ դնջացա՞վ:
- Հաաա՜...
- Զիբիիի՛լ... Ա՛խ, ա՛խ, ա՛խ, էս ի՞նչ օրը քցեցի քեզ:
- Ա՜խ, ա՜խ, ա՜խ... էս ի՞նչ օրը քցեցիր ինձ, Գենա ջան, ես ինձ խելոք կպահեմ, էլ ինձ մի ծեծի, տուն եմ ուզում, ինձ տուն տարեք...
Մարատի աչքերը զարմանքից կլորանում են:
- Հետո էլ ասում են՝ ծեծը դաստիարակության միջոց չի: Ա՛յ քեզ բան,-ասում է նա Լոլային ու հանկարծ նկատում, որ աղջիկն իրականում իր կողքին չէ:
Այս ու այն կողմ է նայում, փնտրում վայրկենապես անհետացած աղջկան: Մեկ էլ թփերի միջից դուրս է գալիս գազանացած Լոլան՝ կաշվե ներքնազգեստով, երկարաճիտ կոշիկներով ու երկար մտրակով:
- Իհարկե ծեծը միջոց է, այն էլ ինչ միջոց: Արի մո՛տս:
Ու մտրակը շրխկացնում է գետնին: Մարատի ոտքերը տեղում ծալվում են...
...
Մինչ Լոլան կզբաղվեր Մարատի դաստիարակության հաճելի գործով, Չեբուռը Մարկիզին գցում է շալակը ու, հայ դե, բռնում տունդարձի ճամփան:
Իրար տեսնելով՝ Մարկիզն ու մադամը գրկախառնվում են, մեղանչում իրենց գործած բոլոր մեղքերի համար ու որոշում ապրել հաշտ ու համերաշխ:
- Մարատ ջան, քեզ շաաաատ շնորհակալություն,- դիմում է մադամը Չեբուռին:
- Մորքուր ջան, ես Մարատը չեմ, Չեբուռն եմ՝ էս հեքիաթի խուճուճ ոչխարը:
- Հա՞... Ես էլ ասում եմ մեր Մարատը էս ոնց է փրչոտել, մունդռիկացել... Բա Մարատն ո՞ւր է:
- Ձեր Մարատը մնաց պոպոքի ծառի տակ, դանտիստի մոտ ատամներն է սարքում, որ կարողանա մեղր ուտել:
- Շատ լավ է, դու էլ կուզե՞ս մեղր բերեմ:
- Չէ, մորքուր ջան, ես շատ կուզեի, բայց չեմ կարող, տուն-տեղ ունեմ, կնիկ-էրեխա, հե՜յ գիտի ջահելություն... բա երանի՞ չէր:
Այնուամենայնիվ, մադամը մի լավ հյուրասիրություն է կազմակերպում Չեբուռի համար: Մի քանի օր շահում-պահում է, հետո էլ հետը մի քանի տարվա ճոխ ապրուստ դնում և առոք-փառոք ճամփում տուն:
Չեբուռը ուրախանում, աշխարհով մեկ է լինում, խոտ ծախելը դադարում է ու իր սեփական ատամնաբուժական կլինիկան բացում` բոլոր անատամների համար: Հետն էլ ամենքին պատմում.
- Տղերք, տեսա՞ք ինչ եղավ: Երկու անծանոթ մարդու որոշեցի օգնել, ասեցի ջահել են, շատ չտանջվեն: Ո՞վ կսպասեր, թե իմ առջև էսպիսի հաջողություն կգա: Բարություն արեք, տղերք, դրանից ճիշտ բան չկա: Ինձ չե՞ք հավատում, հրեն, մադամին օգնող, երջանիկ Մարատին հարցրեք, բայց հիմա չէ, հետո... դե երբ մի որոշի վերջապես հետ գալ անտառից...

Մեծ ընկուզենու վրայից երեք ընկույզ է ընկնում, մեկը՝ դաստիարակողին, մեկը՝ դաստիարակվողին, մեկն էլ՝ պինդ ատամներ ունեցող իմ ընթերցողին: ;)

dvgray
12.04.2008, 07:18
- Սա չեն ծխում, սա ուտում են, դու արածի, եղբայրս, արածի...

:D
Քանդվել եմ :D էս ինչ արիր :D

Ավելացվել է 9 րոպե անց
:D
Հիանալի էր :)

Ռուֆուս
12.04.2008, 11:27
:lol Հոյակապ էր.......

impression
12.04.2008, 11:29
Մի ժամա ինձ ու ինձ ծիծաղում եմ :D

Երվանդ
12.04.2008, 11:33
Աաաաա:D:D:D, ivy այ նոր հետ եկար:), վելքըմ բեք:hands

Ծով
13.04.2008, 00:42
:Dլօլ...Քեզ երևակայական նոր նվաճումներ:love:):hands

dvgray
13.04.2008, 02:26
Երեկ Էնքան ծիծաղացի, որ մոռացա անգամ վերաբերմունքս արտահայտեմ: Կրկին անգամ ասեմ, որ հիանալի էր :):
Ժող. ջան, ներողություն վերևի գրառումս սխալմունք էր, փոխանակ վարկանիշի մեջ գրեի , այստեղ գրեցի:
Ուշադրություն մի դարձրեք, լավ՞ ;)

Հենո
13.04.2008, 02:28
Շատ լավն եր:D:hands

Chuk
13.04.2008, 12:52
Էսօրվա բարձր տրամադրությունս ապահովված ա :)
Շնորհակալություն ivy: Ոճն ու պատմելու թեթևությունը դուրս շատ-շատ է գալիս:

Երկնային
14.04.2008, 02:18
ես մեռաաաա :D:D , վայ շա~տ լավն էր…երկու ժամ ա հռհռում եմ, չեմ կարողանում ուշքի գալ :D:D:D

Dayana
14.04.2008, 12:00
ՄԵՐ "ԱԽՊՈՐ" ԾՆՈՒՆԴԸ

Հայկ ինչ լավն էր :hands ո?նց չէի նկատել :D

Heqim
14.04.2008, 12:01
Առաջարկում եմ գրել հեքիաթներ մեծահասակների համար ու տեղադրել էստեղ: :)

Առաջինն էլ գրում եմ իմ հեքիաթը:


Խոնարհ Մարսելան

Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում կարդալ: :)


Գերմանական մի հեքիաթային քաղաքում կար չկար մի աղջիկ կար, անունը՝ Մարսելա: Նրա տարիքը միայն իր ծնողները գիտեին, մեկ էլ ես, որովհետև որպես հեքիաթասած պարտավոր եմ ամեն ինչ իմանալ ու պատմել ձեզ: Մարսելան երեսուն տարեկան էր, սակայն ինչպես բոլոր էլֆերը, տրոլերը ու այլ հեքաթային գազանեղենը, մեր Մարսելայի տարիքը դժվար էր հասկանալ: Ինքն էլ ոչ այն է էլֆ էր, ոչ այն է՝ տրոլ, և ոչ էլ անգամ գոբլին, բայց հաստատ այդ ախպերությունից էր:

Մարսելան մի տեսակ երկարոտ էր, և իր ամեն ինչն էլ երկար ու ձիգ էր:
Նա ուներ շատ երկար մազեր, որոնք ներկում էր տարբեր գույների՝ ըստ շաբաթվա օրերի. ամեն օրն ուներ իր գույնը: Իմ սիրած գույնը մուգ կարմիրն է, իսկ քուրիկս սիրում է վարդագույնը, մեր հարևանի տղայի խելքն էլ գնում է կապույտի համար, բայց դա կապ չունի այս հեքիաթի հետ:

Մարսելան ուներ բարակ, երկար քիթ, որի վրա դնում էր մի հնաոճ ակնոց, և միշտ նայում էր կամ ակնոցի վերևից կամ տակից, բայց ավելի շատ նախընտրում էր վերևից նայել ու մի բան տեսնելու համար ստիպված էր գլուխը լավ խոնարհել. ակնոցը խանգարում էր: Մի խոսքով, խոնարհ աղջիկ էր Մարսելան:

Մարսելան ուներ երկարավուն մատներ, ցուցամատներն էլ երկար էին միջնամատներից, բայց դա իրեն չէր խանգարում հաջողությամբ օտագործել միջնամատները, հատկապես, երբ շատ զայրացած էր ինչ-որ մեկի վրա: Եղունգներն էլ կանաչ էր ներկում, բայց միշտ դժգոհ էր իր ընտրած կանաչի երանգից. իրեն պետք էր ֆիկուսի տերևի գույնի կանաչ, որը դժվար էր ճարել այդ հեքիաթային քաղաքում:

Մարսելայի ոտքի մատները մի առանձին պատմություն էին... Նրանք, ինչպես արդեն կարող եք գուշակել ինքներդ, շատ երկար էին... ու ծակում անցնում էին ամեն ինչի միջով, լիներ դա գուլպա, թե ձմեռային կոշիկ: Մարսելան էլ շատ հպարտ էր նրանցով: Ոտի մատը այդպիսին պիտի լինի, բա ոնց, թե չէ ում են պետք հնազանդ, կուչ եկող մատները:

Մարսելան ուներ երկար... չէ, երկարի թեման վերջացրեցինք... ուներ փոքրիկ կապույտ աչքեր, որոնք սիրում էր լղոզել սև, անհասկանալի ծագում ու նշանակություն ունեցող ներկով: Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս:

Մարսելան սիրում էի իր տանը հյուրեր ընդունել: Երբ իրար գլխի էին հավաքվում բոլոր ջադուներն ու այլ չարքերը, Մարսելան հագնում էրիր սպորտային հագուստը՝ զարդարված շիֆոնե շարֆերով ու տոնածառի վրայից թռցրած զարդերով, մազերը հավաքում էր ուղիղ ճակատի վրա, դնում էր իր տոնական ակնոցները, որոնք ավելի նեղ էին, և ամեն ինչ կարլի էր տեսնել առանց շատ խոնարհվելու, ու անցնում էր հյուրերին զվարճացնելու գործին: Զվարճանքը սկսվում էր անցյալ տարիների թերթեր կարդալով, որը մի իսկական ռիտուալ էր. մեկը ձեռքը տանում էր մակուլատուրայի կույտի մեջ ու պատահաբար հանում որևէ որևէ թերթ, որից հետո սկսվում էրայդ թերթի բարձրաձայն ընթերցանությունը, ընդ որում հավաքվածներից ամեն մեկը հերթով կարդում էր մի տող: Դե հիմա հաշվեք, թե ինչքան ժամանակ է պետք ամբողջ թերթն ընթերցելու համար... Դա էլ հենց զվարճանքի իմաստն էր. երբ ընթերցանությունը վերջապես ավարտվում էր, բոլորն այնպես էին երջանկանում, որ դժվար է բառեր գտնել այդ հրճվանքը նկարագրելու համար, նույնիսկ իմ նման հմուտ հեքիաթացածի համար:
Դրանից հետո բոլորն ուտում էին պանիր ու սունկ և խմում գինի: Հնչում էր փախած երաժշտություն, չգիտեմ, թե որտեղից էր փախել, բայց հավատացնում եմ ձեզ՝ փախած էր:

Եվ գալիս էր ամենահետաքրքիր պահը, երբ բոլոր լուսերը հանգչում էին, վառվում էին հազարավոր մոմեր, որոնք ամենուր էին, անգամ Մարսելայի մազափնջերում: Երաժշտությունը դառնում էր միստիկ... Բոլորը սկսում էին շարժվել տարօրինակ ձևերով, ազատվում իրենց հեքիաթային հագուստներից, քսմսվում իրար և ցույց տալիս իրենց սերն ու նվիրումը միմյանց հանդեպ: Կատարվողը ոչ ոք չէր համարում էրոտիկ, որովհետև այդ ամենը վեր էր սովորական մարմնական տենչանքից և անգամ չէր էլ մոտենում ցանկասիրության սահմաններին. դա միմյանց հանդեպ բարի վերաբերմունքն արտահայտելու, եղբայրական սերը ցույց տալու ամենահեքիաթային ձևն էր:

Իսկ երբ Մարսելան հոգնում էր բոլորից, մտնում էր իր սենյակը, ու աղմուկով փակում դուռը, և հյուրը հասկանում էին՝ տուն գնալու ժամանակն է:

Ես էլ եղա այդ կերուխումերից մեկում. ոչ շուրթս թրջվեց, ոչ փորս կշտացավ, հեքիաթացածի իմ տրիվիալ աչքով էլ ամեն ինչ ընկալեցի որպես շիզոֆրենիկ պորնագրաֆիա:

Այստեղ իմ հեքիաթը մոտեցավ ավարտին:
Երկնքից մի խնձոր ընկավ, մի տանձ ու կես բանան: Մարսելան դրանք եփեց կաթի մեջ ու կերավ:

Հեքիաթս կցուցանե մի պարզ ճշմարտություն.
Երբ դու շատ ես արտառոց , ապա գուցե ոչ թե օրիգինալ ես, այլ ուղղակի խփնված:
:)


:hands

ivy
22.06.2008, 04:03
Հուրին ու Վիշապիկը


Ուշադրություն` այս հեքիաթի Վիշապիկը իսկական վիշապ է, չշփոթել H.ay.k.o.-ի խաղալիք վիշապիկի հետ

Կար ժամանակ, երբ յոթ գլխանի դևերը նստում էին աղբյուրի վրա, փակում պռունկը և պահանջում, որ իրենց դեռատի հուրի-փերիներ բերեն, որպեսզի իրենք կուլ տան, կշտանան և նոր միայն հեռանան աղբյուրից: Այստեղ վրա էին հասնում խիզախ արքայազները, մի հարվածով թռցնում վիշապի յոթ գլուխները և ազատում հուրիներին: Այդ ժամանակները վաղուց անցել էին... Սակայն հուրի-փերիներն ու վիշապները շարունակում էին ապրել երկրի վրա, բայց իրարից հնարավորինս հեռու: Միմյանց հանդեպ տածած վաղեմի թշնամանքն էլ ապրում էր նրանց հետ: Ինչ վերաբերում է արքայազներին, ապա նրանք այլևս չկային, ու եթե երկար մտածենք, գուցե և հասկանանք, որ իրականում երբեք էլ չէին եղել. դա միայն հեքիաթ էր, որին հավատում էին միամիտ հուրիները:
Հուրիների տունը սովորաբար մեծ աղբյուրների կողքին էր, և ահա այդպիսի աղբյուրներից մեկի մոտ էլ ապրում էր մեր հեքիաթի չքնաղ Հուրին: Նոր էր լրացել նրա տասնչորսամյակը` պարգևելով աղջնակին դեռահասության բոլոր հրաշքները: Իսկ Հուրիի ծնողները որոշել էին, որ աղջիկն արդեն բավականին հասուն է և կարող է ամառային արձակուրդներն անցկացնել իրենցից հեռու: Աղջիկը շատ ուրախացել էր այդ կապակցությամբ և անհամբեր սպասում էր, թե երբ են սկսվելու դպրոցական երկար արձակուրդները, որ ինքը գնա գյուղ` իրենց հեռավոր բարեկամուհի Փեփռուշ տատին հյուր: Ամառը անծանոթ գյուղում, ծնողներից հեռու անցկացնելու միտքը Հուրիին թվում էր անչափ հետաքրքիր:
Դեռ չէր հասցրել Հուրին մի լավ երազել իր հրաշալի ամռան մասին, երբ արդեն գյուղում էր` Փեփռուշենց տանը: Փեփռուշը վաթսունին մոտ լիքոտ ու կենսուրախ կին էր: Նա Հուրիին ընդունեց գրկաբաց` չմոռանալով ասել, թե վերջինս ինչ չարաճճի աղջնակ էր դեռ մի քանի տարի առաջ, իսկ հիմա արդեն իսկական օրիորդ է: Փեփռուշի ամուսինը` բոստանչի Նիկոլը նույնպես ջերմ ընդունեց աղջկան և անմիջապես սկսեց պատմել իր հորինած քաջագործությունների մասին.
- Էհ, Հուրի ջան, դու մի մատ երեխա ես, բայց արդեն իմացած կլինես, թե
առաջներում ինչ կռիվների մեջ էինք վիշապների դեմ: Ես էլ ժամանակին թագավորի տղի նազիր-վեզիրներից էի, իրար հետ դևերին օր ու արև չէինք տալիս: Էն հուրիներն էլ` քեզ նման անուշիկ աղջիկներ, թագավորի տղին թողած, իմ հետևից էին վազում, հա~, էսօրվա պես եմ հիշում: Բայց դե էն ժամանակ ջահել էի, շատ խելք չունեի. էդքան գյոզալներին թողած` էկա Փեփռուշին ուզեցի:
Ու այստեղ Փեփռուշը սովորականի նման շերեփով իջավ ամուսնու պլպլան ճակատին:
- Նազիր-վեզիր ջանիդ մեռնեմ, հերիք լեզուդ թրջես, մի հատ թուր-թվանքդ շալակի,
վազի բոստանից կանաչի քաղելու:
Նիկոլը, որը ոչ միայն ուրիշների այգեպանն էր, այլև սեփական կնոջ, անմիջապես անցավ իր գործին:
Աղջիկը առաջին իսկ օրվանից շատ սիրեց Փեփռուշին ու Նիկոլին: Նրանք հոգատար էին Հուրիի հանդեպ, ցույց էին տալիս գյուղի կյանքը, բացատրում ամեն ինչ: Աղջիկը հատկապես շատ էր մտերմացել Նիկոլի հետ, որն ամեն օր նույն պատմությունն էր պատմում իր քաջագործությունների մասին: Նույնիսկ այն հանգամանքը, որ Նիկոլը ալկաշանալու սովորություն ուներ, աղջկան վատ չէր տրամադրում ծերուկի հանդեպ: Բայց Փեփռուշն ամեն անգամ մի լավ կռիվ էր սարքում իր ալկաշ բոստանչու գլխին, որն էլ, ոտքի վրա օրորվելով, դիմում էր դիպլոմատիկ պաշտպանության.
- Հընչի՞, կնիկ ջան, թող խմեմ... հո՞ւմ եմ նեղություն տալիս, հո՞ւմ աչքն եմ հանում, հո՞ւմ հավին եմ քշա անում, հո՞ւմ բոստանն եմ ցամաք թողնում:
Փեփռուշն այդ ժամանակ սովորաբար ձեռքերը դնում էր կոնքերին ու կլորիկ մարմինը շարժելով` մտնում իր սենյակը, դուռն էլ հետևից աղմուկով շրխկացնում, ինչը նշանակում էր` Նիկոլը նորից քնելու է խոհանոցում: Նիկոլն էլ տխուր-տրտում նստում էր խոհանոցի չոր աթոռին ու երգ ասում` մի քիչ խմիչքի, մի քիչ էլ իր դարդերի ազդեցության տակ.


Պառավ յարս կադղեեե~լ է
Հընձի ծոցից քըըըշեեե~լ է
Անտեեե~ր մնաս սամագոն
Նորիիի~ց դառա կուխնի շուն

Եթե սկզբում նման տեսարանները շփոթեցնում էին Հուրիին, ապա մի քանի օր անց դրանք լրիվ սովորական, անգամ` զավեշտալի էին թվում աղջկան: Արագ հարմարվելով գյուղի կյանքին` աղջիկը զբաղվում էր այն բոլոր գործերով, որոնք անում էին գյուղացիները` կով էր կթում, գոմում կենդանիներին խնամում, վազում մառանից պանիր բերում... Ի դեպ, մառանի մասին: Նիկոլը նկատել էր, որ վերջերս մառանում մկները տարօրինակ կերպով քչացել էին, ինչը ծերուկին շատ էր ուրախացնում:
Մի անգամ, երբ Հուրին սովորականի նման մտավ մառան` չեչիլ պանիր բերելու, մառանի խորքում տարօրինակ խլրտոց լսեց: Սկզբում մտածեց, թե մի խոշոր մուկ կլինի, բայց համոզվելու համար գնաց ձայնի ուղղությամբ: Անկյունում կծկվել էր մի մարդաբոյ արարած` աշխատելով մնալ ստվերի տակ: Աղջիկը սարսափից ճչաց` ձեռքից քցելով պանիրը:
- Մոտիկ չգա՛ս... թե չէ «հո» կանեմ, - իր հերթին ճչաց թաքնվողը:
Հուրին դողացող ձեռքը մի կերպ բարձրացրեց ու վառեց լույսը: Նրա առջև կանգնած էր մի ջահել վիշապ` ձեռքերը վախից դեմքին մոտեցրած ու հաստլիկ պոչը ոտքերի մոտ կուչ բերած: Հուրին շատ էր լսել վիշապների մասին, բայց առաջին անգամ էր իր աչքով տեսնում, և հիշելով ծնողների զգուշացումները` մտածում էր, թե ոնց բարեհաջող կերպով դուրս փախչի մառանից: Վիշապն էլ արդեն հասկացել էր, որ իր առջև հուրիների ցեղից մեկն է, ու մտաբերելով մոր պատգամները, մտածում էր` ոնց անի, գլուխն ազատի այդ փորձանքից: Ու երկուսն էլ կպել մնացել էին ամեն մեկը իր պատին:
- «Հո» կանեմ... ,- այս անգամ կտրտվող ձայնով կրկնեց վիշապը:
- Դու վիշաշաշա՞պ ես,- իր մեջ ուժ գտավ հարցնելու աղջիկը:
- Միշայով...
- Ումո՞վ:
- Ասում եմ` մի «շա»-ով` վիշապ: Դու էլ էն հուրի-փերիների՞ց ես...
- Հա... էն որ դուք կուլ եք տալիս...
- Դու հո շառ չե՞ս, ես մուկ եմ ուտում, ի՞նչ հուրի, ի՞նչ պուրի,- ասաց անկոչ հյուրը ու որպես ապացույց` բարձրացրեց գետնից մի մկան պոչ և գցեց բերանը:
- Բա ի՞նչ գործ ունես մեր մառանում:
- Ասում եմ` մուկ եմ ուտում...
Նրա անմեղ ձայնն ու խոսքերը աղջկան մի քիչ հանգստացրեցին, և նա մի փոքր մոտ եկավ մկան որսորդին:
- Իմ անունը Հուրի է, իսկ քո՞նը:
- Վիշապիկ:
- Բա դու ինչո՞ւ յոթգլխանի չես:
Վիշապիկը տխրեց.
- Հա, ես մի գլխանի եմ ծնվել... շա՞տ նկատելի է, միայն ճիշտն ասա:
- Դե... այդքան էլ չէ:
Վիշապիկն անկեղծորեն ուրախացավ, բայց նկատելով, որ աղջիկը քթի տակ ծիծաղում է, նորից հոնքերը կիտեց:
- Իսկ դու աղջի՞կ ես, թե՞ տղա,- հարցրեց աղջիկը` ուշադիր զննելով այդ անհասկանալի սեռի էակին:
- Ես Վիշապիկ եմ,- հպարտորեն ասաց վերջինս` թողնելով աղջկան մոլորության մեջ:
- Իսկ ես աղջիկ եմ, - ասաց Հուրին:
- Հուսանք` մի քանի տարի հետո ավելի նկատելի կլինի,- քմծիծաղ տվեց
Վիշապիկը` հայացքը սևեռելով աղջկա` դեռ կանացիություն ձեռք չբերած կառուցվածքի վրա:
Հուրին նեղացավ. դա իր ցավոտ տեղն էր... հասակակիցներն արդեն ընդգծում էին իրենց բարեմասնությունները, իսկ ինքը միայն կարող էր գուլպաներ խցկել կրծկալի մեջ: Այդ օրն էլ, թարսի նման, գուլպաները ոտքերին էր հագել:
Աղջիկը շրջվեց ու քայերն ուղղեց դեպի մառանի դուռը: Վիշապիկը ցատկեց նրա մոտ ու բռնեց ձեռքից.
- Դե մի նեղացիր, բա որ դու իմ` մի գլխանիության վրա ես ծիծաղո՞ւմ:
- Մի գլուխ ունենալը հեչ վատ չէ, իսկ ես...
- Իսկ դու էլ շատ սիրուն ես, մի հատ ինձ նայիր, ո՞ւմ է պետք, որ էսպիսի հաստ բդիկներ ունեմ ու թոթոլ պոչ,- այս ասելով` Վիշապիկը ձեռքերով սկսեց կմճտել իր ավելորդ մսիկները,- պիտի դիետայի նստեմ, սրանից հետո միայն մորեխ, էլ ոչ մի ճարպոտ մուկ:
«Հաստատ աղջիկ է»,- միտք արեց Հուրին:

ivy
22.06.2008, 04:07
Հետո երկուսն էլ ժպտացին իրար ու սկսեցին մի կարգին ծանոթանալ: Հուրին համոզվեց, որ Վիշապիկն իրեն կուլ տալու ոչ մի միտք չունի, իսկ Վիշապիկն էլ հասկացավ, որ հուրիներն իրականում ամենևին էլ վատը չեն: Պարզվեց, որ Վիշապիկը նույնպես դպրոցական արձակուրդներին եկել է գյուղ, բայց հանդ ու չոլից ձանձրացել է և չլսելով մոր նախազգուշացումը` որոշել մոտ գալ մարդկանց տներին, տեսնել` ոնց են ապրում, ձեռքի հետ էլ մառաններում համով մկներ ուտել:
Երկար-բարակ զրույցից հետո երկուսով պայմանավորվեցին, որ ամեն օր հանդիպելու են, բլբլան, և Հուրին ոչ մեկին չի պատմելու Վիշապիկի մասին: Բաժանվելուց առաջ Հուրին հարցրեց.
- Իսկ ի՞նչ է նշանակում «հո» անել ու ինչո՞ւ էիր դրանով սպառնում ինձ:
- Երբ ձմռանը ձեռքերդ մրսում ես ու ձեռնոց չունես, ի՞նչ ես անում:
- Շփում եմ իրար:
- Իսկ եթե դա չի օգնո՞ւմ:
- Մոտեցնում եմ բերանիս ու... «հո» անում,- ծիծաղելով պատասխանեց աղջիկը:
- Այ եթե ես անեմ «հո», դու շատ կշոգես...
Այդ օրվանից սկսած` Վիշապիկն ու Հուրին սկսեցին թաքուն հանդիպել ու հավեսով
ընկերություն անել: Հուրին պատմում էր իրենց փերիական ապրելակերպից, սովորություններից, իսկ Վիշապիկն էլ` իրենց դևային խաղաղ կյանքից: Երբեմն, երբ դրսում մութ էր լինում, Հուրին նստում էր Վիշապիկի մեջքին ու նրա հետ միասին օդ բարձրանում, ճախրում սարերի ու ձորերի վրա, հասնում աստղերին, մատով վերցնում լուսնի դեղին փոշին: Այդպես անցնում էին ամառային անհոգ ու երջանիկ օրերը, մինչև այն պահը, երբ Փեփռուշն ու Նիկոլը սկսեցին նկատել, որ Հուրին հաճախակի է անհետանում տեսադաշտից ու կորչում անհայտ ուղղությամբ: Մի օր էլ որոշեցին հետևել ու տեսնել, թե աղջիկն ուր է գնում: Աղջկա հետևից գլդոր-մլդոր գնալով` հասան մի հին ու մարկանց գոյության մասին վաղուց մոռացված խրճիթի, որտեղ և սովորաբար հանդիպում էին դեռահասները: Նոր էին ընկերները տեսել իրար, երբ խրճիթի հնամաշ դուռը աղմուկով բացվեց, և ներս մտավ Փեփռուշը, նրա հետևից էլ` Նիկոլը, որն այդ օրն էլ լավ-լավ էր ու հաստատ նորից կուխնի շուն էր դառնալու:
Տեսնելով Վիշապիկին` Փեփռուշը ձեռքի տակ ընկած առաջին գերանը վերցրեց ու վրա պրծավ` ազատելու Հուրիին:
- Տատի, մոտիկ չգաս, «հո» կանեմ, մոտիկ չգաս...,- գոռաց Վիշապիկը:
Սակայն Փեփռուշը տղամարդ կնիկ էր. այդքան շուտ վախեցողը չէր:
- «Հո» կանեմ,- մի անգամ էլ բացականչես Վիշապիկը, բայց տեսնելով, որ ուր որ է` վզին երկրորդ գլուխն է աճելու, այն էլ` մի քոթուկ գերանի տեսքով, հետ-հետ գնաց ու... մի թեթև «հո» արեց:
Փեփռուշը մնաց տեղում, ճակատին ընկած մազերի ծայրերը խուճուճվեցին ու դեղնեցին` խանձահոտ արձակելով:
- Տատի, սալյարիտ շնորհավոր,-ասաց Վիշապիկը:
Հուրին շփոթմունքի մեջ խառնվեց իրար` չիմանալով, թե ինչ անել: Իսկ Նիկոլն իր անելիքը գիտեր:
- Էդ հո՞ ւմ կնգան ես «հո» անում...
Այս բառերը սամագոնկից կարմրած շուրթերին`բոստանչի բիձեն առաջ վազեց ու ամբողջ ուժով հոյեց Վիշապիկի դեմքին: Նիկոլի «հո»-ն էլ, աստված տվել, չէր խնայել` մի նակաուտ: Էն էլ ի~նչ նակաուտ... երկու լիտր սամագոնը մի բանկա թթու վարունգի հետ, վրայից էլ` լավ ծխած բախչի խոտ, բերանո՞վ ես ասում: Բա ի՞նչ, Նիկոլը կայֆի ղադրը գիտեր: Ու խեղճ Վիշապիկին, թե դրել ես, արի տար: Կանաչեց, էշացավ, փռվեց գետնին: Վերջացավ, էկեք ձեր մեռելին տիրություն արեք: Փեփռուշը վրա հասավ, գրկեց սարսափած Հուրիին: Նիկոլն էլ իրենից գոհ ուղղեց բեղերը ու թե.
- Հեսա գնամ, թուրս բերեմ, սրա օխտը գլուխը թռցնեմ:
- Չե՞ս տեսնում, շաշ, մի գլուխ ունի,- ամուսնուն ուղղելու առիթը չկորցրեց Փեփռուշը:
Մեկ էլ Վիշապիկը ընկած տեղը շարջվեց, օրորալով ոտքի կանգնեց ու աչքերը լցրած նվնվաց.
- Հա, ես մի գլխանի եմ...
Հետո էլ մեջքի պստլիկ թևիկները մի կերպ տարուբերեց ու դուրս թռավ խրճիթից:
Արդեն տանը Փեփռուշն ու Նիկոլը զուր էին փորձում հանգստացնել հեկեկացող
Հուրիին ու բացատրել, որ հուրիներն ու վիշապները չեն կարող ընկերություն անել, նրանք դարավոր թշնամիներ են: Բայց Հուրին ոչինչ չէր ուզում լսել ու միայն լացակումած կրկնում էր.
- Էլ հետ չի գա, դուք չեք հասկանում, Վիշապիկը էլ հետ չի գա...
Օրերն անցնում էին, իսկ Վիշապիկի թոզն անգամ չէր երևում, մառանի մկներն էլ չեչիլի մեջ քեֆ էին անում: Տեսնելով Հուրիի տխրությունը` Փեփռուշն ու Նիկոլը միտք էին անում, թե ինչպես կարող էր Հուրին ընկերանալ Վիշապիկի հետ: Աղջիկը պատմում էր նրանց, թե ինչ հետաքրքիր ժամեր էին իրենք անցկացնում միասն, թե ինչքան լավն է Վիշապիկը և որ ամենևին այն չէ, ինչ բոլորը կարծում են: Ամուսինները զարմացած իրար էին նայում:
Ամառը մոտենում էր ավարտին, և Հուրիի ծնողները պիտի գային Փեփռուշին տեսակցության, հետո էլ վերցնեին Հուրիին և միասին վերադառնային տուն:
Այդ նույն օրը, երբ ծնողները ճանապարհ էին բռնել դեպի Փեփռուշենց գյուղ, Վիշապիկի մայրը ևս գնում էր նույն գյուղը` վերցնելու և տուն բերելու իր երեխային: Ու ինչպես իսկական հեքիաթում, այնպես եղավ, որ նրանց ճանապարհները հատվեցին: Դա ճիշտ այն ժամանակն էր, երբ մայր վիշապը, ուղղելով իր յոթ ակնոցները, խորասուզվել էր քարտեզի մեջ և ոչ մի կերպ գլուխ...ներ չէր հանում, թե որ ճանապարհն է տանում գյուղ: Տեսնելով կրիաներին հեծնած հուրիենց` վիշապը մտածեց մոտենալ նրանց և հարցնել: Մի քիչ երկմտելուց հետո, չէ՞ որ եկողներն ի վերջո հուրիներ էին, վիշապը շարժվեց նրանց ուղղությամբ: Պապա հուրին, նկատելով վիշապին, ձեռքն անմիջապես գցեց թվանքին, բայց մամա հուրին կանգնեցրեց նրան.
- Սպասիր, շատ ինտելիգենտ վիշապ է երևում, նայիր քայլելով է մեզ մոտ գալիս, հո կարող էր, չէ՞, թռչել, ուրեմն հարգում է մեզ: Հետն էլ ամեն գլխին մի ուրիշ սանրվածք ունի, յոթ անգամ վարսավիրանոց է գնացել ճամփա ընկնելուց առաջ. սա հաստատ անմակարդակ մեկը չի:
Պարզվեց` մամա հուրին չէր սխալվում, և վիշապն իսկապես շատ բարեկիրթ անձնավորություն էր, որը ճամփան հարցնելուց հետո, երբ պարզեց, որ բոլորն էլ նույն գյուղն են գնում, համեստորեն առաջարկեց արագաշարջ կրիաների փոխարեն օգտվել իր մեջքից և հինգ րոպե ավելի շուտ հասնել գյուղ: Հուրիները կամուկացի մեջ էին. ախր ի՞նչ կմտածեին մարդիկ` իրենց վիշապի հետ տեսնելով: Հուրիներն ու վիշապները մտերմություն չեն անում, ամոթ է, չէ՞ որ թշնամիներ են եղել: Բայց մի կողմ թողնելով այդ բոլոր մտքերը` հուրիները թռան վիշապի մեջքին ու սլացան դեպի գյուղ, իսկ դե կրիաներն էլ վազեվազ տուն գնացին:
Հուրին արդեն հավաքել էր իրերը և սպասում էր ծնողներին: Փեփռուշն ու Նիկլոն էլ նստել էին նրա կողքին և շոյում էին մազերը:
- Սիրուն ջան,- ասաց Փեփռուշը,- գուլպաներս կարող ես չվերադարձնել, քեզ շատ սազում են:
- Կուզե՞ս իմոնք էլ տամ,- վրա բերեց Նիկոլը,- դաբլ էֆեկտ կլինի:
Աղջիկը մի քիչ կարմրեց, հետո ամուր գրկեց երկուսին էլ: Հանկարծ դրսում ինչ-որ
երաժշտության ձայն լսվեց: Երեքով դուրս եկան տեսնելու, թե ինչ է կատարվում: Ու ինչ տեսնեն: Գյուղի մեջտեղում կանգնած է վիշապիկը, հագին` Արմանի պիջակ, վզին բարալիկ փոխկապ, գլխին էլ թիթիզ սև ցիլինդր, կողքին` մեծ դինակիմներով մագ, որի միջից Ջո Կոկեռն է բացատրում, թե որ շորը հանել, որը թողնել.
- Բեյբի, թեյք օֆ յոր քոթ... ռիըլ սլոու... յու քեն լիվ յոր հեթ օն... յու քեն լիվ յոր հեթ օն...
Ու Վիշապիկն էլ տակը հո չի կոտրում իրեն, էլ դու սուս: Ցիլոն էլ մի ձեռքով բռնել է,
մյուս ձեռքն էլ դրել է թմբլ բդիկին, որ ավելի ջիգյարով ջարդրտի: Գյուղի մարդիկ էլ` ահել-ջահել, մոռացած, որ վիշապներից պետք է փախչել, դուրս են եկել տներից ու ծափ են տալիս, ուրախանում, իրենք էլ իրենց կոտրտում:
- Վիշապի~կը,- ճչաց Հուրին ու վազեց ընկերոջ մոտ:
- Խնդրեմ,- մրթմրթաց Փեփռուշը, - թաղի մայմուն:
- Կնիկ, թե կուզես, թուրս բերեմ,- մորուքը քորելով` ասաց Նիկոլը:
- Քո ջանգոտ թուրը շատ-շատ բոստանի խոտ հնձի, այ չունենամ քեզ,- ասաց
Փեթռուշը, և ինքն էլ չնկատեց, թե ոնց սկսեց շարժել կոնքերը`երաժշտությանը համընթաց:
Հետո էլ քայլերն ուղղեց Վիշապիկի կողմը, որն արդեն գրկախառնվում էր Հուրիի հետ:
- Դու էդ քանի ՞ գլխանի ես, որ օրը ցերեկով եկել ես գյուղամեջ,- խիստ ձայնով սկսեց Փեփռուշը:
- Մի գլխանի եմ,- տխուր ասաց Վիշապիկը,- ամեն անգամ պիտի հիշացնե ՞ ք: Բայց դու ինչ անսիրտ կնիկ դուրս եկար, Փեփռուշ:
- Կարո ՞ղ է մի հատ էլ «հո» անես,- շարունակեց Փեփռուշը:
- Ինչի սալյարիդ պակասե՞լ է, տատի:
Այս լսելով` Փեփռուշը չկարողացավ շարունակել իր խիստ դերը ու ծիծաղեց:
Վիշապիկն էլ պահը բաց չթողեց ու Փեփռուշի ձեռքից բռնելով` ջենտլմենավարի ներգրավեց պարի մեջ: Ու երկուսով սկսեցին մի լավ Ջո Կոկեր անել:
«Հաստատ աղջի՞կ է»,- մտքում կասկածես Հուրին:
- Տանցի-մանցի,- ոգևորվեց Նիկոլը ու սկսեց պարել Հուրիի հետ` մտածելով, թե ինչ լավ կլիներ, եթե ինքը ջահել ժամանակ իսկապես հուրիների հերոսը լիներ:
Այդ միջոցին թռչելով եկավ Վիշապիկի մայրը` իր հետ բերելով աղջկա հուրի-փերի ծնողներին: Ու բոլորը միասին մի լավ զվարճացան: Այդ օրվանից Հուրին ու Վիշապիկը անբաժան էին: Նրանք հավետ ընկերներ մնացին, և ավելին` նրանց ընկերությունը սկիզբ դարձավ վիշապների ու հուրիների միջև ատելության վերացմանը ու բարեկամության հիմնավորմանը:
Դուք էլ դեռ հարցնում եք` արդյոք հնարավոր է ընկերություն վաղեմի թշնամիների միջև: Ինչպես կասեր մի խելոք ակումբցի` ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Իսկ հիմա մնում է միայն հավաքել երկնքից ընկած գուլպաները, տեղավորել ուր որ պետք է և հրաժեշտ տալ այս հեքիաթին:

Ուլուանա
22.06.2008, 05:13
:D Լավն էր։ :hands
Վիշապիկը մի քիչ Արթուրին էր հիշեցնում, էն որ ասում էր. «Հա, ես մի գլխանի եմ :(», ոնց որ Արթուրն ասեր. «Հա, ես չաղ եմ :(»։ :D
Էն պահն էլ էր լավ, որ Վիշապիկի մաման քարտեզը նայելիս գլուխ...ներ չէր հանում։ :D
Մեկ էլ էս մասը. :))

- Դու էդ քանի՞ գլխանի ես, որ օրը ցերեկով եկել ես գյուղամեջ,- խիստ ձայնով սկսեց Փեփռուշը:
- Մի գլխանի եմ,- տխուր ասաց Վիշապիկը,- ամեն անգամ պիտի հիշացնե՞ք:
Հա, մեկ էլ վերջում երկնքից ընկնող գուլպաները... :D

տեսիլք
22.06.2008, 07:53
Այ Վի ջան, շնորհակալություն «Հուրին ու վիշապիկը» հեքիաթի համար և մնացած նախորդ հեքիաթների համար։ Մեզ քաջ հայտնի հին հեքիաթահերոսիկներին էնպես հնարքով ես համեմում ժամանակակից տարրերով, որ մեզ՝ ընթերցողներիս, մնում է միայն հավեսով վայելել նրանց զավեշտական կերպարները՝ լի իրենց ապսուրդ վարվելակերպով և ապրելաձևով։Կեցցես:

impression
22.06.2008, 10:08
հումորի շատրվաններ :))
ապրես, այվ ;)

Բարեկամ
22.06.2008, 12:54
:D
"հեքիաթային" խոսքի անթերի ձևակերպում :hands

ինձ էլ էս մոմենտն էր հետաքրքիր :think
ճախրում սարերի ու ձորերի վրա, հասնում աստղերին, մատով վերցնում լուսնի դեղին փոշին
ինձ թվում ա ավելի շատ էդ պահը կարար

սկիզբ դառնար վիշապների ու հուրիների միջև ատելության վերացմանը ու բարեկամության հիմնավորմանը ;)

ivy
22.06.2008, 14:05
Չգիտեմ` որքանով եմ կարողացել ընդգծել միտքը, բայց Հուրիի ու Վիշապիկի մասին հեքիաթի ենթատեքստը երկու թշնամի ժողովուրդների միջև ընկերության հաստատման և ստերեոտիպների քանդման մասին էր: :)

Enipra
22.06.2008, 22:58
Այվիիի~, խիղճ ունեցիր, ինչքա՞ն կարելի է կատարելագործվել: :D:D Մենակ նստած` բարձր-բարձր ծիծաղում եմ: :D Երևակայություն ու հումոր ունես, աշխարհը չունի: Էնքան շատ էին ինձ դուր եկած հատվածիկները, որ չեմ փորձի առանձնացնել, թե չէ կարող է ծայրից ծայր quote անեմ: :love


Չգիտեմ` որքանով եմ կարողացել ընդգծել միտքը, բայց Հուրիի ու Վիշապիկի մասին հեքիաթի ենթատեքստը երկու թշնամի ժողովուրդների միջև ընկերության հաստատման և ստերեոտիպների քանդման մասին էր: :)
Լավ էլ տեղը տեղին, թոթոլ գծիկով :D

Երկնային
23.06.2008, 21:40
Շա~տ լավն էր… :D


Ուշադրություն` այս հեքիաթի Վիշապիկը իսկական վիշապ է, չշփոթել H.ay.k.o.-ի խաղալիք վիշապիկի հետ

մենակ էս մասը արդեն խոստումնալից էր… :D

Էն Վիշապիկի պարերը լրիվ վերջն էին, գույնավոր պատկերացնում եմ, թե ոնց ա…


Գյուղի մեջտեղում կանգնած է վիշապիկը, հագին` Արմանի պիջակ, վզին բարալիկ փոխկապ, գլխին էլ թիթիզ սև ցիլինդր, կողքին` մեծ դինակիմներով մագ, որի միջից Ջո Կոկեռն է բացատրում, թե որ շորը հանել, որը թողնել.
- Բեյբի, թեյք օֆ յոր քոթ... ռիըլ սլոու... յու քեն լիվ յոր հեթ օն... յու քեն լիվ յոր հեթ օն...
Ու Վիշապիկն էլ տակը հո չի կոտրում իրեն, էլ դու սուս: Ցիլոն էլ մի ձեռքով բռնել է,
մյուս ձեռքն էլ դրել է թմբլ բդիկին, որ ավելի ջիգյարով ջարդրտի:

երկու օր առաջ ծնունդի էի գնացել, մի տղա հենց տենց էլ պարում էր… աչքիս ինքը Վիշապիկն էր… :D:D

Աբելյան
27.06.2008, 22:05
թե ինչքան լավն է Վիշապիկը և որ ամենևին այն չէ, ինչ բոլորը կարծում են
:o
էս մասը վերջն էր

WArmanW
27.06.2008, 23:43
Կարդացի... մի լավ խնդացի... վերջապես հանգստացա ու դիմում եմ հատուկ նրանց ով ալարումա Վիշապիկի ու Հուրիի հետ ծանոթանալ...
Կարդացե՛ք, դրա համար լիքը պատճառ կա...


իրար հետ դևերին օր ու արև չէինք տալիս:
էս մեկ...

Ու այստեղ Փեփռուշը սովորականի նման շերեփով իջավ ամուսնու պլպլան ճակատին:
էս էրկու...

- Նազիր-վեզիր ջանիդ մեռնեմ, հերիք լեզուդ թրջես, մի հատ թուր-թվանքդ շալակի,
վազի բոստանից կանաչի քաղելու:
էս երեք...

- Մոտիկ չգա՛ս... թե չէ «հո» կանեմ, - իր հերթին ճչաց թաքնվողը:
- Այ եթե ես անեմ «հո», դու շատ կշոգես...
էս չորեք...

Վիշապիկը ձեռքերով սկսեց կմճտել իր ավելորդ մսիկները,- պիտի դիետայի նստեմ, սրանից հետո միայն մորեխ, էլ ոչ մի ճարպոտ մուկ:
«Հաստատ աղջիկ է»,- միտք արեց Հուրին:
Արի ու մի ասա, էս յո'թ...

- Չե՞ս տեսնում, շաշ, մի գլուխ ունի,- ամուսնուն ուղղելու առիթը չկորցրեց Փեփռուշը:
էս ութ...

խորասուզվել էր քարտեզի մեջ և ոչ մի կերպ գլուխ...ներ չէր հանում, թե որ ճանապարհն է տանում գյուղ:
Էլ չեմ կարողանում հաշվել, ուժ չկա...

- Կուզե՞ս իմոնք էլ տամ,- վրա բերեց Նիկոլը,- դաբլ էֆեկտ կլինի:

Գյուղի մեջտեղում կանգնած է վիշապիկը, հագին` Արմանի պիջակ
ուղղակի խոսք չկա, ես ել ասի պիջակս ուրա...

մեծ դինակիմներով մագ, որի միջից Ջո Կոկեռն է բացատրում, թե որ շորը հանել, որը թողնել.
:D:D:D

Կաթիլ
18.07.2008, 20:25
Ափսոս, որ այս թեման նոր եմ գտել, հրաշք էր, վաղուց այսքան չէի ծիծաղել…:hands
Մանավանդ էս նախադասությունը կարդալուց հետո…մեռել ե՜մ :D

Նոր հեքիաթ ուզո՞ւմ եք: :)

Փախած Մարկիզը
...Ի՞նչ հարցեր ես տալիս, ընկեր ջան, ես քեզ հարցնո՞ւմ եմ՝ ինչու ես անվանդ սկզբում ավելորդ «Մ» ավելացրել...

ivy ջան շատ ապրես, որ էսքան համով ես գրում :love
Մտքովս մի բան անցավ, դու մուլտֆիլմերի շատ հզոր սցենարիստ կլինես :oy յա տակ դումայու :P

Second Chance
19.07.2008, 11:18
Սպասիր, շատ ինտելիգենտ վիշապ է երևում, նայիր քայլելով է մեզ մոտ գալիս, հո կարող էր, չէ՞, թռչել, ուրեմն հարգում է մեզ: Հետն էլ ամեն գլխին մի ուրիշ սանրվածք ունի, յոթ անգամ վարսավիրանոց է գնացել ճամփա ընկնելուց առաջ. սա հաստատ անմակարդակ մեկը չի:
Բա էս պահը:D:D

Վարպետ
19.07.2008, 13:37
Զիլ խնդացել եմ:) Շշմելու բան էր:)

Սերխիո
19.07.2008, 15:27
:
- Կարո ՞ղ է մի հատ էլ «հո» անես,- շարունակեց Փեփռուշը:
- Ինչի սալյարիդ պակասե՞լ է, տատի:


այ ստեղ լխկվել եմ խնդալուց:D
ապրես:ok

ivy
26.08.2008, 13:50
Կրկեսի Տարշան ու բոլոր, բոլորը

Կար, չկար, մի հին ու մաշված կրկես կար, որի հանդեպ մարդիկ գրեթե ամբողջովին կորցրել էին հետաքրքրությունն ու մոռացության մատնել: Ցավն այն էր, որ կրկեսի բնակչությանը դա արդեն չէր էլ հուզում, և կրկեսցիներն ապրում էին իրենց ճահճացած կյանքով, լիակատար ծուլության մեջ` ավելի ու ավելի վատացնելով իրենց վիճակը:
Ծեր ղեկավարը, անկարող լինելով որևէ բան փոխել, որոշում է հեռանալ կրկեսից: Ու նոր ջոջ է նշանակվում մի եռանդուն երիտասարդ` վերջերս փայլուն ավարտած Ցիրկֆորդի համալսարանը և պատրաստ փոխելու աշխարհը:
Աշխատանքային առաջին օրը հագնելով իր պետլած կոստյումը, պլպլան կոշիկները և իր անթերի արտաքինով ու վստահ քայլվածքով խորհրդանշելով կատարյալ հաջողություն` Ջոջը ոտք է դնում կրկես: Եվ ահա թե ինչ է նա տեսնում… Փոշոտ անկյուններում վեր ընկած հոգնած փղերը նարդի են գլորում, հյուծված ու սփրթնած առյուծը մունաթ է գալիս իր փնթի վարժեցնողի վրա, ծաղրածուն սերիալ է նայում ու հոնգուր-հոնգուր լաց լինում, ակրոբատները մի խեղճ ու կրակ կապիկի ոտքերը կապել են օդային պարաններից և «Տարզան, քեզ տեսնենք» գոռալով` մի կողմից մյուսն են շպրտում, իսկ աճպարարը իր գլխարկի մեջ է ճխտում սարսափահար նապաստակների ու «Ալեյ հոպ» ասելով` այնտեղից նպոյի գրիլ հանում: Ջոջին նկատելով` ոչ ոք աչքը չի էլ ճպացնում: Իր նոր տիրության խղճուկ ու բարձիթողի վիճակը տեսնելով` Ջոջի ջանը քիչ է մնում դող ընկնի: Բայց նա, հավաքելով իրեն, մտնում է աշխատասենյակը ու ծանր հոգոց հանելով` փակում դուռը:
Երիտասարդի աչքերի առաջ հայտնվում է մի ոսկրոտ աղջիկ, որի տարիքում վաղուց կսազեր կին կոչվել` դեմոդե, կարճ շորով, բազմագույն, գզած մազերով, սուրճի և սիգարետի առատությունից դեղնած շուրթերով ու վառ կարմիր մանիկյուրով: Վեր թռչելով իր հնացած ու քարուքանդ գրամեքենայի մոտից և ուղղելով մազերը` նա դիմում է նոր ղեկավարին.
- Բարև ձեզ , պարոն Ջոջ, ես ձեր ցիրկիտարշան եմ, սուրճ դնե՞մ:
Ջոջը ամբողջ ուշադրությամբ նայում է նրան: Ցիրկիտարշան էլ, չսպասելով
պատասխանի և վերջին տասնամյակում առաջին անգամ իր վրա հետաքրքրքված ու սևեռուն հայացք տեսնելով, ոգևորված վրա է տալիս.
- Շեֆ ջան, ես ցիրկիտարշա լինելուց բացի, ուրիշ ամեն ինչ էլ անում եմ` էյչար լինի, թե պիար, ելք վիճակներից դժվար, ծեծ ատլետներին խիար, հաճախորդների հետ կարգին բազար,- ու ձեռքը օդում տնկելով և աչքերը ֆռռացնելով` պաթետիկ տոնով եզրափակում է.- բոլորը մեկում` ցիրկի Տարշա:
Ջոջը, ուրախանալով, որ նման բազմափորձ ու ակտիվ օգնական ունի, տալիս է նրան առաջին հանձնարարությունը.
- Շատ լավ, Տարշա, հավաքեք խնդրում եմ կրկեսի անձնակազմը, կես ժամից մեզ մոտ ժողով է:
- Եղավ, պարոն Ջոջ, փղերի՞ն էլ կանչեմ:
- Այո, իհարկե, ինչո՞ւ չպիտի կանչեք:
- Դե դրանք Հնդկաստանից են… Մի տեղ որ սեղանի մոտ նստում են, լիտրերով լասի են խմում, հալումաշ եղա մանգո ճզմելով:
- Տարշա, Դուք պարտավոր չեք լասի սարքել փղերի համար:
- Ոչ էլ մանգոյի ծա՞ռ տնկել, ջրե՞լ, բերքահավաք անե՞լ:
- Իհարկե ոչ:
Տարշան, ուրախանալով, որ օտարերկրյա փղերի դարդուցավը հոգալու բեռը իր ուսերից ընկավ, դուրս է թռչում սենյակից` կատարելու իր հանձնարարությունը: Իսկ Ջոջը, հիշելով փղերի նարդին, մտածում է. «Լավ էլ ադապտացվել են»:
Երկու ժամ անց, երբ կրկեսցիները ի վերջո բարեհաճում են հայտնվել նորաթուխ շեֆի սենյակում, ժողովը սկսվում է: Ջոջը ներկայանում է, ծանոթանում բոլորի հետ, ու տեսնելով հավաքվածների հանգած աչքերը, փորձում ոգեշնչել նրանց.
- Հարգելիներս, մեր կրկեսն ունի թարմության և նորարարության կարիք, մենք պիտի եռանդուն աշխատանքով բարձրացնենք կրկեսի պատիվը, ծաղկեցնենք մեր արենան, հավաքենք հանդիսատես, զվարճացնենք նրանց ու երջանկանանք մեզ ուղղված զվարթ հայացքներից:
Բոլորը հոգնած դեմքերով նայում են Ջոջին:
- Էս ի՞նչ է խոսում,- հարցնում է Լարախաղացը Աճպարարին:
- Չգիտեմ, բայց սրա հավեսը չունեմ, ասում եմ` չբռնե՞մ մտցնեմ գլխարկիս
մեջ, էն մեր առյուծ ախպերը վաղուց գրիլ չի կերել:
Այդ լսելով` Տարշան վեր է թռչում տեղից ու ասում.
- Մենք բոլորս պիտի ուրախանանք, որ վերջապես հայտնվել է մեկը, ով
պատրաստ է փրկել մեր կրկեսը: Կեցցե~ պարոն Ջոջը: Ես ձեզ հետ եմ, շեֆ:
Աճպարարը երեսը ծամածռում է.
- Էս ցիրկիտարշի բերանը ո՞վ լեզու դրեց: Ախչի, դու լեզվիդ մի տուր, թռի մի
հատ կոֆե դիր:
- Լասի, մանգո լասի,- վրա են բերում փղերը:
- Այսուհետև Տարշան սուրճ եփող չէ, ոչ էլ մանգո ճզմող: Մենք պիտի
գործով զբաղվենք, ոչ թե դեսերտի սեղան գցենք, վերցնենք,- խիստ տոնով ասում է Ջոջը:
Լարախաղացը կտրուկ ոտքի է կանգնում:
- Քյանդրբազ ախպեր, ասա',- քաջալերում է նրան Աճպարարը:
- Էս ի՞նչ խոսակցություններ են, էս ի՞նչ թազա օրենքներ են: Ես ու իմ ակրոբատների խումբը չենք պատրաստվում ինչ-որ բան փոխել: Ի՞նչ գործ, ի՞նչ նորա...րա...րա.... Լեզուս էլ կապ ընկավ, սրա հերն եմ անիծել,- դժգոհում է Լարախաղացը:
Անկյունում նստած մի նիհար և ինտելիգենտ կապիկ, ուղղելով ակնոցներն ու հնամաշ փողկապը, վախվորած բարձրացնում է ձեռք:
- Խնդրեմ,- դիմում է նրան Ջոջը:
- Ես... ես...
- Խոսիր, Տարզան ջան, մի վախեցիր,- ձեռքը նրա ուսին է դնում Տարշան:
- Ես առավոտից իրիկուն կապիկություն եմ անում, որ մի երկու քոռ կոպեկ աշխատեմ, տունս պահեմ ու ոչ մի հաճույք չեմ ստանում իմ աշխատանքից: Մեր հանդիսատեսը գնալով պակասում է, մարդիկ մեզ անտեսում են, ու սրա պատճառն այն է, որ մեր շարքերում հայտնվել են անբաններ, որոնք ամբողջ օրը միայն ծաղրում ու նեղացնում են մյուսներին, և ոչ մի գործ չեն անում,- այս ասելով` նա նեղացած նայում է իրեն քիչ առաջ կապկպած Լարախաղացին և նրա ընկերներին:
- Մի բան էլ ես ասեմ,- մռնչում է սփրթնած ու հիվանդոտ առյուծը:- Իգիթ տղա էի, մի հատ նայեք` ինչ եմ դարձել, գետինը մտնեք: Էս Վարժեցնողս հեչ լավ մարդ դուրս չեկավ, ասա, մի գլուխ լվալն ի՞նչ է, որ չես անում, կեղտոտի մեկը: Մեռա ես քո անտեր սմերտելնի նոմերից. հերի՞ք չի էդ անլվա գանգդ մտցնես կոկորդս, հանես: Բերանիս համը արդեն տասնմի տարի է` չի փոխվում: Թու… Զոռով գլխակե՞ր եք դարձնում, այ մարդ. մի օր չեմ դիմանա, էդ դախ գլուխդ կկծեմ, մի կողմ կշպրտեմ:
Վարժեցնողը փորձում է արդարանալ.
- Իգիթ ջան, սցենարով ոնց գրված է, էնպես էլ անում ենք: Համ էլ ես ի՞նչ մեղավոր եմ, որ դու իմ գլխի համը հենց առաջին օրվանից չսիրեցիր…
- Ուրեմն փոխեք սցենարը: Ես ուզում եմ կրակների միջով թռչել, թրերի տակով անցնել… վերջապես, դաշնամուր նվագել: Դու սկի խաբա՞ր ես, որ ես հոյակապ երաժիշտ եմ, անտաղանդ Վարժեցնող:
Այդ պահին ծաղրածուն, որ դեռ Տարզանի խոսքերից էր աչքերը լցրել, սկսում է աղիողորմ հեկեկալ:
Ջոջը զարմացած նայում է նրա կողմը:
- Ուշադրություն մի դարձրեք,- ձեռքը թափ է տալիս Տարշան,- մեր Խնդուլիկի մոտ դեպրեսիա է:
Երիտասարդ ղեկավարը արդեն որերորդ անգամ ծանր հոգոց է հանում, հետո դիմում է Տարշային.
- Մի հատ թարգմանիչ ճարեք, տեսնենք փղերն ինչ կասեն:
- Մենք խոսել իմանալ, մեզ Աճպարար ու Լարագնաց սովորեցնել:
Այս ասելով` փղերը սկսում են եռհարկանի հայհոյանքներ կապել` այբուբենի վերջին տառերով: Դրանից հետո էլ մի հոյակապ հնդկական պար են պարում ու Խնդուլիկին մի կուշտ լացացնում: Իսկ Աճպարարն ու Լարախաղացը իրար թաքուն աչքով են տալիս ու գլուխները սեղանի տակ մտցրած` հռհռում:
- Բավական է,- ափերից դուրս գալով` ձեռքը սեղանին է հարվածում Ջոջը,- սա ոչ թե կրկես է, այլ գժանոց: Այսօրվանից ամեն ինչ փոխվելու է: Լինելու է կարգ ու կանոն: Մշակելու ենք նոր կրկեսային սցենարներ և անցնելու ենք մարզումների: Ես անձամբ հսկելու եմ ամեն մեկի աշխատանքային օրը:
Բոլորը ձգվում են նրա խիստ տոնից:
- Աշխատելու ենք ինչպես հարկն է, որպեսզի մեր կրկեսը ոտքի կանգնի,- շարունակում է Ջոջը,- ամեն ինչ կստացվի, գլուխ գլխի կտանք ու...
- Գլուխ... էլի գլուխ,- իր լսածը կրկնում է Իգիթ առյուծը ու սկսում որձկալ` ավելի սփրթնելով:
- Շեֆ ջան, Դուք իր մոտ էդ բառը մի ասեք, ինքն էդ բառը չի սիրում,- Ջոջին կամաց ասում է Տարշան:
- Ուս ուսի կտանք, ձեռք ձեռքի, - իր խոսքն ուղղում է Ջոջը ու նայելով իրար մոտ պինդ-պինդ նստած խոշարամարմին փղերին` շարունակում,- քամակ քամակի... ու սարեր շուռ կտանք: Իսկ ով եկել է այստեղ զվարճանալու, այլևս գործ չունի այս տանիքի տակ: Կարող է հենց հիմա հավաքել իրերը:
«Լավ, ջահել ջան, տես ես քո գլխին ինչ ֆոկուս եմ բերելու»,- մտածում է Աճպարարը:
Իսկ Լարախաղացը թունոտ հայացքով նայում է Ջոջին ու մտքում լարում բոլոր հնարավոր որոգայթները:
...

ivy
26.08.2008, 13:51
...
Այդ գիշեր Ջոջը մնում է աշխատասենյակում և Տարշայի օգնությամբ երկար ու բարակ պլանավորում իրենց անելիքը: Որոշում են նախ վերանորոգել կրկեսը ու գեղեցկացնել արենան: Հետո գալիս է կրկեսցիների հերթը: Վճռվում են Խնդուլիկ ծաղրածուի համար հոգեբան կանչել, Իգիթի համար` առողջագետ, փղերի համար` լեզվի ուսուցիչ, նապաստակների համար` կենդանիների իրավունքների պաշտպաններ, Տարզանին տանել մարզադահլիճ, Վարժեցնողին` գեղեցկության սրահ, Լարախաղացին ու նրա ակրոբատներին` վերապատրաստման, Աճպարարին էլ` եկեղեցի, որ պատմեն նրան սև մագիայի սատանայական ու աստվածադրուժ լինելու մասին:
- Պարոն Ջոջ, բայց մենք դրա համար բավականաչափ բյուջե չունենք,- հոնքերը կիտում է Տարշան:
- Ճիշտ ես, Տարշա, պետք է մի բան մտածել…
Այս ասելով` Ջոջը խրոխտ կանգնում է, ու հիշելով իր իսկ պատգամը` գլուխը տալիս է Տարշայի գզած գլխին, ձեռքը խբում նրա ձեռքին, ուսը զմպացնում ցիրկիտարշայի ոսկրոտ ուսին, ու հենց այստեղ Տարշան կանգնեցնում է նրան.
- Շեֆ ջան, եկեք էսքանով եզրափակվենք, փղերի օրը էս անգամ չընկնենք. նոր ենք իրար ճանաչում, դեռ հոգեբանորեն պատրաստ չեմ:
- Շատ լավ Տարշա, դա կթողնենք` որպես վերջին տարբերակ: Այսքան բան իրար տվեցինք, մի բան ստացվե՞ց:
Տարշան հայացքը կենտրոնացնում է մի կետի ու փորձում զգալ ստացվածը:
- Ստացվե~ց, շեֆ: Հոյակապ գաղափար ծնվեց: Ինչպես կասեին դեռ մեր պապերը` չունենք փող, բայց ունենք հովանավոր:
- Հովանավո~ր... հրաշալի միտք է: Հենց հիմա նամակ կգրեմ հայտնի բարերար Կըրկ Կրկեսյանին, նրա փողերը գյոլ են տվել, մեզ հաստատ չի մերժի:
Ջոջն անցնում է գործի: Նամակը գրում է, սիրուն ծալում, թղթե ինքնաթիռ դարձնում, բացում պատուհանը, նշան բռնում ու շպրտում ուղիղ Կըրկ Կրկեսյանենց թաղերը:
- Սա էլ արեցինք,- գոհունակությամբ ասում է Ջոջը,- մնաց մի հարց, Տարշա: Այսօր ինչ-որ պիար-միար էիր ասում, իբր թե կարող ես անել, հիշու՞մ ես: Պիտի անես: Խոսքիդ տե՞րն ես:
- Տեր եմ,- վտահ արտաբերում է Տարշան,- շեֆ, բայց գովազդի տեքստերը` Ձեզ վրա:
- Հնազանդ եմ,- խոնարհաբար ասում է երիտասարդը:
Ու նորից գլուխ գլխին են տալիս, ուս ուսի... անգամ դիմում են վերջին տարբերակին և երկնում են իրենց պիարի ու գովազդի ծրագիրը: Այդ միջոցին պատուհանից մի մեծ պարկ փող է ընկնում ուղիղ Ջոջի սեղանի վրա: Վրան մեծ տառերով գրված. «ԶԶՎԱՑՐԵՑԻՔ: Հարգանքներով` Կըրկ Կրկեսյան»:
Կրկեսի Տարշան ու Ջոջը երջանկանում, աշխարհով մեկ են լինում: Եվ հաջորդ առավոտից սկսվում է նորա...րա...րա... թո~ւ, իմ լեզուն էլ կապ ընկավ, բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որը դա բարեհաջող կերպով սկսվում է:
Կրկեսային իրարանցման մեջ իհարկե լինում են դժգոհողներ, հատկապես, նրանք, ովքեր պիտի գնային թոկ-մոկերի վերապատրաստման, և սև մագիայից սպիտակ մագիայի անցման: Հենց նրանք էլ` Լարագնացն ու Աճպարարը, օր ու գիշեր մտածում են, թե ոնց ազատվեն նոր ղեկավարից, որն անամոթաբար խանգարում էր իրենց սովորական դարձած լոքշը:
Մի օր էլ, երբ դանակը հասնում է ոսկորին, նրանք գողեգող մոտենում են Ջոջի աշխատասենյակը, որ Լարագնացը իր պարաններով կապկպի շեֆին, իսկ Աճպարարն էլ մի կերպ բոթելով մտցնի իր ցիլինդրի մեջ: Դուռը բացում են ու դեռ չեն հասցնում մի երկու քայլ դնել, երբ նրանց առաջն է կտրում Տարշան:
- Ի՞նչ կա, տղերք,- ասում է նա կասկածմտորեն, ապա նկատելով նրանց ձեռքի լարերն ու գրիլի հոտ փչող սև ցիլինդրը` գլխի է ընկնում նրանց մտքինը ու սկսում աղաղակել,- Տարզա~ն, Իգի~թ:
Մինչ ավազակները կկողմնորոշվեին, թե ինչ անել, քամու արագությամբ հայտնվում են մուսկուլներ գցած Տարզան կապիկն ու կազդուրված, ջանավար Իգիթը:
Իգիթը, մի հոնքը բարձրացնելով ու սպիտակ ժանիքները բացելով` պատին դեմ է տալիս Լարագնացին.
- Մե՞ր տղա, էս եկել ես սատանի մայլեն, քյանդրբա՞զ ես խաղում:
- Չէ, Իգիթ ջան, բերել եմ պարաններս ցույց տամ շեֆին, տեսնի լավն են, լավը չեն...
Տարզանն էլ արդեն մի ոտքից բռնել էր Աճպարարին ու քիթը մտցնում էր ցիլինդրի մեջ, հանում:
- Հիմա, ի՞նչ ես ասում, էն նպոներին գնա՞ս մի հատ բարևես, հետ գաս:
- Տարզան ախպեր, ինձ բաց թող, էս գլխարկս էլ քեզ լինի, ցավդ տանեմ... ինձ բաց թող...
Տարզանն ու Իգիթը մի քիչ էլ են նեղում տղերքին, հետո, մի լավ վախ կերցնելուց հետո բաց են թողնում և այսուհետև իրենք են զբաղվում նրանց «վերապատրաստմամբ»: Երկու շաբաթ անց Աճպարարն ու Լարագնացը փափկում, դառնում են կուռկուռի ձագ:
Իսկ մինչ այդ աշխատանքը կրկեսում եռում է: Ամեն ինչ կառուցվում ու վերակառուցվում է, բոլորը մարզվում են, Ջոջն ու իր ցիրկի Տարշան էլ, գիշերները իրար այս ու այն տալով, ճոխ-ճոխ գաղափարներ են ծնում ու նոր սցենարներ գրում:
Ամբողջ տեղանքը շնորհիվ Տարշայի հմուտ պիարի թնդում է վերածնված կրկեսի մասին լուրերով: Նրանց այցելում են լրագրողներ, հեռուսատեսության և ռադիոյի աշխատակիցներ: Եվ առաջիկա ներկայացման տոմսերը վաճառվում են կայծակնային արագությամբ:
Գալիս է կրկեսի բացման օրը` իր հազար ու մի հրաշք խոստացող ներկայացմամբ: Կրկեսը քիչ է մնում պայթի հանդիսատեսի առատությունից: Նրանց մեջ է լինում անգամ Կրկեսյանը` իր ամբողջ թաղով:
Եվ ահա սկսվում է ներկայացումը: Կակղած Լարախաղացի ու իր ակրոբատների անթերի ելույթից հետո Խնդուլիկը գրիլից փրկված նապաստակների հետ զվարճացնում ու մի կուշտ ծիծաղեցնում է հանդիսատեսին` հետն էլ պատմելով սերիալների վերջին նորությունները. հոգեբանին ափսոսել էին մի երկու կոպեկ ավել փող տային, Խնդուլիկի այդ մի աիբը մնացել էր: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք, առանց բարիքի. տնային տնտեսուհիները նրա ելույթից կրկնակի են զվարճանում: Հետո գալիս են փղերը` ընտիր քոչարիով ու «Բերդ» պարով: Նրանցից հետո հայտնվում է Տարզանն` իր տարզանչիկներով, ու մի կարգին կապիկություն անում: Երբ գալիս է Իգիթ առյուծի հերթը, ամբողջ դահլիճը պահում է շունչը: Իգիթը թռչում է կրակների միջով, անցնում թրերի տակով, դաշնամուր նվագում, ու վերջում էլ, տեսենլով իր վարժեցնողի թաղանձագին աչքերը, խիղճը տանջում է, գալիս է մոտը ու հնազանդորեն բացում երախը... և առաջին անգամ սմերտելնի նոմերը Իգիթի մոտ սրտխառնոց չի առաջացնում. Վիդալ Սասունն իր գործն արած է լինում: Հայտնվում է նաև Աճպարարը` սպիտակ ցիլիդրով ու ժպտացող, բարի դեմքով: Նա տեսակ-տեսակ ֆոկուսներ է անում` շուրջը լցնելով ծաղիկներով ու սպիտակ աղավնիներով: Իսկ ներկայացման ավարտին նրա գլխարկից դուրս են գալիս Ջոջը և Տարշան: Դահլիճը թնդում է ծափահարություններից: Տարշայի ու մյուս կրկեսցիների աչքերը լցվում են ուրախությունից: Ջոջն էլ վերցնում է խոսափողը և հուզված ձայնով բոլոր հավաքվածներին ու մասնակիցներին շնորհակալություն հայտնում, հետն էլ ավելացնում.
- Ճիշտ են ասում, որ մի բանը մի բանի տանք, սարեր շուռ կտանք: Կեցցե~ մեր կրկեսը ու բոլորի իրար տվածը:
- Կեցցե~ պարոն Ջոջը, - բացականչում են բոլոր, բոլորը ու կրկեսի Տաշան:
Կրկեսի համբավը աշխարհ է կապում, իսկ մեր հեքիաթն էլ մոտենում է ավարտին: Երկնքից ընկնում է երեք հատ մանգո, մի հատ խելք խելքի տվեք, համով լասի սարքեք:

*e}|{uka*
26.08.2008, 14:00
Ցիրկֆորդ, ցիրկիտարշա....:D վերջն էր :good



- Շեֆ ջան, Դուք իր մոտ էդ բառը մի ասեք, ինքն էդ բառը չի սիրում
Մեր բակը հիշեցի... :))

impression
26.08.2008, 14:52
Ցիրկիտարշան վերջն էր իհարկե :))
կոչ եմ անում բոլոր առյուծ վարժեցնողներին ամեն օր լվանալ գլուխը, փղերին՝ պարել միայն հնդկական, էդ ի՜նչ թիթիզություն ու ազգայնամոլություն էր դրանց "Բերդ" պարացնելը ;)
Ռիպ, նենց լավն էր, ու շնորհակալ եմ հեքիաթներիդ համար, էն լավ էմոցիաների համար, որ ունենում եմ կարդալիս: ;)

Dayana
26.08.2008, 15:48
Հովանավո~ր... հրաշալի միտք է: Հենց հիմա նամակ կգրեմ հայտնի բարերար Կըրկ Կրկեսյանին, նրա փողերը գյոլ են տվել, մեզ հաստատ չի մերժի:


Ռիպ էս խեղճ Կըրկ Կրկեսյանն իսկապես զզվել է :D

ջանավար Իգիթը իսկ որ Իգիթը առյուծից մի բան մյուսին տալով դառել էր ջանվար դուրս եկավ :D

Երկնային
26.08.2008, 18:47
Ինչպես միշտ, շատ պատկերավոր ու համով-հոտով…
Այվույ, նենց լավ մուլտ կստացվեր էս հեքիաթից… :love
շատ լավն էր, ապրես… :)

Ռուֆուս
26.08.2008, 21:13
Այվի ջան, արտակարգ էր.....:D

Թե պերսոնաժների անունները, թե սյուժեն, թե էն ամենաերկրորդական դետալները...... Հոյակապ էր, սպասում եմ հաջորդ հեքիաթին.... :D

Հայկօ
26.08.2008, 21:18
Շա՜տ վաղուց է՝ էսքան լավ բան չէի կարդացել: Կեցցե՛ս:

Գործը հեղինակային իրավունքի տակ է՞ : Եթե չէ, ես արդեն copy-paste եմ անում :))

ivy
26.08.2008, 21:26
Գործը հեղինակային իրավունքի տակ է՞ : Եթե չէ, ես արդեն copy-paste եմ անում :))

Չեղավ :))

Վարպետ
26.08.2008, 21:29
Արցունքների մեջից գոռում եմ` մեռա~ :D
Բայց հլը չեմ ջոկել, լացի արցունքներ են, թե ծիծաղի...

Հայկօ
26.08.2008, 21:31
Նենց արա՝ ծիծաղի լինեն, է՛լի, ախպո՛ր պես::drinks

Վարպետ
26.08.2008, 21:36
Նենց արա՝ ծիծաղի լինեն, է՛լի, ախպո՛ր պես::drinks

Չեմ կարող, ես խնդուլիկներից եմ:D

Sunny Stream
26.08.2008, 22:02
Ապրես Այվի ջան... :clap
էս Հայաստան գալու առաջին պտուղներից է՞ր...

ivy
26.08.2008, 22:10
Ապրես Այվի ջան... :clap
էս Հայաստան գալու առաջին պտուղներից է՞ր...

Էս հեքիաթը մի ասմից ավել է գլխումս պտտվում էր, էն ժամանակ դեռ Գերմանիայում էի, ուղղակի ալարում էի գրել: Էսօր էլ չալարեցի: :)

Ուլուանա
27.08.2008, 00:31
Շատ լավն էր։ :hands Հերոսների անունները, խոսքերը, մի խոսքով՝ ամեն ինչը։ :))
Կարոտել էի հեքիաթներիդ։ :)

Ծով
27.08.2008, 12:33
:DՈւ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜խ.ես զարմանում եմ քո վրա..քո տեղում լինեի արդեն լիքը փող էի աշխատել:hands
անչաաաաաաաափ շնորհակալ եմ գերդրական լիցքեր հաղորդելու համար:hands:love:love

StrangeLittleGirl
28.08.2008, 14:07
Ռի՛փ, դու դեմք ես: :D Ինչքան էլ հեքիաթներդ ոչ երեխաների համար լինեն, էս բոլորը պահելու եմ, որ եթե հանկարծ մի օր երեխա ունենամ, սրանցով դաստիարակեմ նրանց :)

KT'
04.09.2008, 15:59
Բացարձակ պարտադիր չի, ո՞վ ասեց, թե պարտադիր է: Ուղղակի իմ հեքիաթն էդպիսին էր: :)

Շնորհակալություն արձագանքների համար, բայց սա բնավ գեղարվեստական գործի արժեք չունի, կարող էի դնել դատարկացնդաբաննություններում կամ էլ անկապ օրագրում: Ուղղակի որ աչքիս առաջ էր «հեքիաթը», չէի կարող չգրել. ինձ կուտեի, կքրքրեի... Ստիպված գրեցի, որ ինձ չուտեմ: :)

Վերջին նախադասությունն էլ իմ վերջին միտքն էր տվյալ մարդկանց վերաբերյալ:
Շատ մի խորացեք: ;)
Մարսելան, իմ կարծիքով, շատ սովորական աղանդավոր ա, որին շատ հետաքրքիր մեկնաբանությամբ հանձնել ես մեզ, որպես իսկական հեքիաթային կերպարի..


««Մարսելան ուներ երկար... չէ, երկարի թեման վերջացրեցինք... ուներ փոքրիկ կապույտ աչքեր, որոնք սիրում էր լղոզել սև, անհասկանալի ծագում ու նշանակություն ունեցող ներկով: Շուրթերին էլ քսում էր վառ կարմիր շրթներկ, որից հնության ծանր հոտ էր գալիս»»..

Ավելացվել է 18 րոպե անց
Բարև.. կ՛ներեք կարելի՞ ա մի հարց: Ո՞նց ա ստացվում, որ Մորեխի հարևանի աղջիկը կանաչ գույնի ա, ինչպես հենց ինքը՝ Մորեխը.. Բացի էդ, Մորեխը, ըստ հեքիաթի, երկնագույնա.. Դա էլ քիչ չի, վերնագիրն ել ««Սպիտակ Մորեխ»»..

Խնդրում եմ պատասխանեք

ivy
04.09.2008, 17:00
Բարև.. կ՛ներեք կարելի՞ ա մի հարց: Ո՞նց ա ստացվում, որ Մորեխի հարևանի աղջիկը կանաչ գույնի ա, ինչպես հենց ինքը՝ Մորեխը.. Բացի էդ, Մորեխը, ըստ հեքիաթի, երկնագույնա.. Դա էլ քիչ չի, վերնագիրն ել ««Սպիտակ Մորեխ»»..

Խնդրում եմ պատասխանեք

Պատասխանում եմ։ :)
«Սպիտակ մորեխ» անվանումը եկել է «սպիտակ ագռավ» արտահայտությունից։ Եթե գիտես, «սպիտակ ագռավ» անվանում են նրանց, ովքեր տարբերվում են իրենց շրջապատում, նման չեն բոլորին և այդ պատճառով օտար են զգում, թվում է թե, հարազատ միջավայրում։ Ժամանակին Ակումբում այդպիսի թեմա կար, ու շատ քննարկել ենք «սպիտակ ագռավության» հարցը։ Մեր մորեխն էլ ճիշտ նույն կերպ մեկն էր, ով ամեն ինչով տարբերվում էր իր շրջապատում, այդ պատճառով «սպիտակ ագռավ էր», բայց քանի որ ինքն իրականում մորեխ էր, «ագռավ» բառը փոխարինել եմ «մորեխ»–ով՝ անելով զվարճալի բառախաղ։ Այնպես որ, «սպիտակ» բառն այստեղ ոչ թե նրա մարմնի գույնին է վերաբերում, այլ, ինչպես բացատրեցի, ունի փոխաբերական իմաստ։ Իսկ նրա մարմնի գույնը իրականում կանաչ էր, ինչպես և վայել է իսկական մորեխին։ :)
Ինչ վերաբերում է նրա սեռական կողմնորոշմանը, ապա կարող ես նրան համարել «երկնագույն», ինչը բացարձակապես չի խանգարում, որ նա միաժամանակ լինի կանաչ գույնի «սպիտակ մորեխ»։ ;)

ivy
13.09.2008, 00:43
Թող անհամեստություն չթվա սեփական ստեղծագործությունների մասին քոմենտ անելը, բայց որ հիմա չասեմ, կարողա մեռնեմ։ :))
Քիչ առաջ ականջիս հասավ, որ Կրկեսի մասին վերջին հեքիաթս քաղաքականացված է ոտքից գլուխ, ու ինձ մոտ հիմա շոկի նման մի բան է, քանի որ ես նույնիսկ «քաղաքականություն» բառի իմաստը լավ չգիտեմ։ :))
Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ կարդալիս հաշվի առեք, որ ես հասարակ մարդ եմ, ուղղակի հեքիաթ եմ գրում՝ առանց խորը, թաքնված իմաստի, ազնիվ խոսք։ :) Ինչ իմաստ էլ որ կա, լրիվ մակերեսի վրա լող է տալիս, տակը բան մի փնտրեք։ Քաղաքական հայացքներից լրիվ զուրկ եմ, ես կասեի՝ մորե մերկ, նույնիսկ ամոթ է խոստովանել, բայց անգամ մի ստից քաղաքական բանավեճի չեմ կարող մասնակցել, ուր մնաց դրա մասին թաքնված իմաստով հեքիաթ գրել։
Հետն էլ հիշեցի, որ Վիշապիկի հեքիաթում էլ ժամանակին ուրիշ խորը իմաստ էին գտել, որ իբր դա գեյերի մասին էր... :) Էդպիսի բան չկա։
Խնդրում եմ, կարդալիս պարզապես հեքիաթ կարդացեք, մեջը ոչ քաղաքականություն կա, ոչ սեքսուալ կողմնորոշումների պրոպագանդա։ :)
Էս գրառումս, խնդրում եմ, անպատասխան թողեք. ուղղակի գրում եմ՝ իբրև այս թեմայի ուշացած նախաբան։ :)

Ռուֆուս
13.09.2008, 00:50
Այվ ջան, քո բոլոր հեքիաթները փրինթ եմ արել ու հենց տրամադրություն չեմ ունենում, սկսում եմ կարդալ....

ախր շատ համով հումոր ունես..... :love

Քո ֆանատներին խնդրում եմ շատ մի սպասեցրու, անհամբեր սպասում ենք հաջորդ հեքիաթին ;)

Վարպետ
13.09.2008, 00:54
Այվ, էդքան զուգադիպություն մի տեղ չի լինում:) Շատ մի բարդացրու "քաղաքականություն" բառի իմաստը:) Օրուելի "Անասնաֆերման" կամ Սվիֆթի "Գուլիվերը" նույնպես քաղաքական հեքիաթներ են: Էնպես որ` նախ դրա մեջ վատ բան չկա, երկրորդն էլ ականջներնիս լափշա մի կախի :D Իսկ եթե լուրջ` ես էլ Հայկի պես սրտի տրոփյունով մտա, երբ տեսա այստեղ` վերջին գրառումը ivy:) Հույս ունեմ` հաջորդին շատ երկար չենք սպասի~:)

StrangeLittleGirl
13.09.2008, 00:59
Անկեղծ ասած, ես էլ եմ շոկի մեջ. երբևէ իմ մտքով չի անցել, թե Ռիփի հեքիաթները քաղաքական կամ էլ եսիմինչ ենթատեքստ ունեն: Ես կարդում եմ հավեսի համար, որ ժպտամ, ծիծաղեմ, բարիանամ: Ես ինքս ինձ համար իմաստներ փնտրում եմ, բայց գիտեմ, որ դրանք շատ հեռու են հեղինակի մտքերից: Հենց դրանով են Ռիփի հեքիաթները հզոր, որ ամեն մեկը կարող է մի բան տեսնել դրանց տակ: Թող ոմանք էլ քաղաքականություն տեսնեն, ինչ կա որ, բայց մյուս կողմից էլ, թող չասեն, թե Ռիփն էլ է դա նկատի ունեցել:

Հ.Գ. Ես էլ բացեցի, կարծեցի, թե նոր հեքիաթ է:

Վարպետ
13.09.2008, 01:02
Անկեղծ ասած, ես էլ եմ շոկի մեջ. երբևէ իմ մտքով չի անցել, թե Ռիփի հեքիաթները քաղաքական կամ էլ եսիմինչ ենթատեքստ ունեն: Ես կարդում եմ հավեսի համար, որ ժպտամ, ծիծաղեմ, բարիանամ: Ես ինքս ինձ համար իմաստներ փնտրում եմ, բայց գիտեմ, որ դրանք շատ հեռու են հեղինակի մտքերից: Հենց դրանով են Ռիփի հեքիաթները հզոր, որ ամեն մեկը կարող է մի բան տեսնել դրանց տակ: Թող ոմանք էլ քաղաքականություն տեսնեն, ինչ կա որ, բայց մյուս կողմից էլ, թող չասեն, թե Ռիփն էլ է դա նկատի ունեցել:

Հ.Գ. Ես էլ բացեցի, կարծեցի, թե նոր հեքիաթ է:

Բյուր... Բեսամթ շոկի մեջ ես, ասում ես?.. Ես էլ եմ շոկի մեջ, թե դու ոնց ես շոկի մեջ: Օրինակ փող շպրտող Կըրկ Կըրկեսյանը քո մոտ ասոցիացիա ա առաջացարել միայն Բաբա Յագայի հետ?

ivy
13.09.2008, 01:02
Այվ, էդքան զուգադիպություն մի տեղ չի լինում:) Շատ մի բարդացրու "քաղաքականություն" բառի իմաստը:) Օրուելի "Անասնաֆերման" կամ Սվիֆթի "Գուլիվերը" նույնպես քաղաքական հեքիաթներ են: Էնպես որ` նախ դրա մեջ վատ բան չկա, երկրորդն էլ ականջներնիս լափշա մի կախի :D Իսկ եթե լուրջ` ես էլ Հայկի պես սրտի տրոփյունով մտա, երբ տեսա այստեղ` վերջին գրառումը ivy:) Հույս ունեմ` հաջորդին շատ երկար չենք սպասի~:)

Վա, բացարձակ չեմ ուզում ականջներիդ լափշա կախել, բայց իմ հեքիաթում մի կաթիլ քաղաքականություն չկա, երդվում եմ։ Ու եթե էդքան խորանում ենք, իմանալով, թե դու ինչ ես տեսել դրա մեջ, ասեմ քեզ, որ ես էդպիսի հայացքներ ուղղակի չէի կարող ունենալ։ Մարդ չգիտի էլ ծիծաղի, թե լաց լինի։ :))
Խնդրում եմ, մի փչացրեք հեքիաթներիս իմաստը...

Իսկ հերթական հեքիաթը կլինի մոտ օրերս։ :)

StrangeLittleGirl
13.09.2008, 01:08
Օրինակ փող շպրտող Կըրկ Կըրկեսյանը քո մոտ ասոցիացիա ա առաջացարել միայն Բաբա Յագայի հետ?
Է՜հ, լավ էլի… Կարող ենք հերոսներից շատերի նախատիպերին իրական կյանքում գտնել, բայց դա ամենևին չի նշանակում, թե քաղաքականացված է:

Վարպետ
13.09.2008, 01:17
Է՜հ, լավ էլի… Կարող ենք հերոսներից շատերի նախատիպերին իրական կյանքում գտնել, բայց դա ամենևին չի նշանակում, թե քաղաքականացված է:

Այ բալամ... Արի պայմանավորվենք, Այվիի համաձայնությունն էլ ստանանք, որ օգտագործվել են նախատիպեր, ու ես հիմնավորեմ, որ հեքիաթը քաղաքական է: Ահավոր եմ նյարդայնանում, երբ վիճ է սկսվում ծավալվել ակնհայտ իրողությունների շուրջ: Ռիպ, դու միայն ասա` Կրկեսյանի նախատիպը Քրքորյանն է, թե ոչ, ու ես մի ամբողջ գրաքննադատական աշխատություն կներկայացնեմ` ի ապացուցումն իմ թեզի:

ivy
13.09.2008, 01:25
Այ բալամ... Արի պայմանավորվենք, Այվիի համաձայնությունն էլ ստանանք, որ օգտագործվել են նախատիպեր, ու ես հիմնավորեմ, որ հեքիաթը քաղաքական է: Ահավոր եմ նյարդայնանում, երբ վիճ է սկսվում ծավալվել ակնհայտ իրողությունների շուրջ: Ռիպ, դու միայն ասա` Կրկեսյանի նախատիպը Քրքորյանն է, թե ոչ, ու ես մի ամբողջ գրաքննադատական աշխատություն կներկայացնեմ` ի ապացուցումն իմ թեզի:

Վա, ես անկեղծորեն հավատում եմ, որ դու մեջը քաղաքականություն ես տեսնում ու կարող ես հիմնավորել թեզդ։ Բայց խնդրում եմ, դու էլ ինձ անկեղծորեն հավատա, որ ես մեջը քաղաքականություն չեմ դրել։ Թե հիմա ինչքանով է քո հիմնավորումը ընդունակ ինձ համոզելու, որ ես հեքիաթս քաղաքականացրել եմ, եթե ես գիտակցություն ունենալով, գիտեմ, որ դա չեմ արել, արդեն ինքդ մտածի։ :)
Քրքորյանի կերպարը վերցված է իրական կյանքից, բայց դա հեքիաթս չի դարձնում քաղաքական, հատկապես, որ հաշվի առնենք, թե բացի Քրքորյանից, դու մեջը ուրիշ ինչքան «..յան»–եր ես տեսել, որոնք մտքիս ծայրով անգամ չեն անցել։

Արի գանք կոմպրոմիսի ու թեման փակենք։ Ես ընդունում եմ, որ հեքիաթիս քաղաքականացվածությունը կարելի է հիմնավորել, դու էլ ընդունիր, որ ես՝ ինքս, այդ իմաստը մեջը չեմ դրել։ :)

Վարպետ
13.09.2008, 01:30
Վա, ես անկեղծորեն հավատում եմ, որ դու մեջը քաղաքականություն ես տեսնում ու կարող ես հիմնավորել թեզդ։ Բայց խնդրում եմ, դու էլ ինձ անկեղծորեն հավատա, որ ես մեջը քաղաքականություն չեմ դրել։ Թե հիմա ինչքանով է քո հիմնավորումը ընդունակ ինձ համոզելու, որ ես հեքիաթս քաղաքականացրել եմ, եթե ես գիտակցություն ունենալով, գիտեմ, որ դա չեմ արել, արդեն ինքդ մտածի։ :)
Քրքորյանի կերպարը վերցված է իրական կյանքից, բայց դա հեքիաթս չի դարձնում քաղաքական, հատկապես, որ հաշվի առնենք, թե բացի Քրքորյանից, դու մեջը ուրիշ ինչքան «..յան»–եր ես տեսել, որոնք մտքիս ծայրով անգամ չեն անցել։

Արի գանք կոմպրոմիսի ու թեման փակենք։ Ես ընդունում եմ, որ հեքիաթիս քաղաքականացվածությունը կարելի է հիմնավորել, դու էլ ընդունիր, որ ես՝ ինքս, այդ իմաստը մեջը չեմ դրել։ :)

Միանշանակ ընդունում եմ, ցավդ տանեմ: Ամբողջ խնդիրն այն է, որ քո հեքիաթն այնպես է կառուցված, որ միայն թերեւս Բյուրը շոկի մեջ կընկնի այն մտքից, որ հնարավոր է, որ մարդ այնտեղ քաղաքականություն տեսնի: Ու եթե մի 150 տարի հետո մի գրաքննադատ ուզենա մեկնաբանել, թե դու "ինչ ես նկատի ունեցել", ինքը հաստատ գրելու է այն, ինչ ես հիմա ասում եմ: Ես քեզ հավատում եմ, որպես Ռիպա, որպես ռեալ մարդ, որին ճանաչում եմ, ու փակում եմ թեման: Բայց դու էլ մի հարցի ընդամենը պատասխանիր ու վերջ: Եթե Օրուելը ինչ-որ հրաշքով հայտնվեր դիմացդ ու ասեր` "Անասնաֆերման" որեւէ աղերս չունի Սոցիալիստական հեղափոխությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, այլ ընդամենը հեքիաթ է, ինչ կանեիր?

StrangeLittleGirl
13.09.2008, 01:36
Ամբողջ խնդիրն այն է, որ քո հեքիաթն այնպես է կառուցված, որ միայն թերեւս Բյուրը շոկի մեջ կընկնի այն մտքից, որ հնարավոր է, որ մարդ այնտեղ քաղաքականություն տեսնի:
Ճիշտ ես, չպետք է շոկի մեջ ընկնեի… Ախր մեկ-մեկ մոռանում եմ, որ աշխարհում լևոնականներ կան, և ամեն ինչ նրանց շուրջն է պտտվում, ամեն ինչ քաղաքականացնում են… անգամ դեկանիս խուլիգան որդու վրա արված կրակոցը, որը, ի դեպ, նրա կյանքում առաջինը չէր:

Վարպետ
13.09.2008, 01:38
Ճիշտ ես, չպետք է շոկի մեջ ընկնեի… Ախր մեկ-մեկ մոռանում եմ, որ աշխարհում լևոնականներ կան, և ամեն ինչ նրանց շուրջն է պտտվում, ամեն ինչ քաղաքականացնում են… անգամ դեկանիս խուլիգան որդու վրա արված կրակոցը, որը, ի դեպ, նրա կյանքում առաջինը չէր:
Չնկատելու տվեցինք` անցավ;) Էլ չանես: Թե նեղացրել եմ` ներող եղիր:)

ivy
13.09.2008, 01:40
Միանշանակ ընդունում եմ, ցավդ տանեմ: Ամբողջ խնդիրն այն է, որ քո հեքիաթն այնպես է կառուցված, որ միայն թերեւս Բյուրը շոկի մեջ կընկնի այն մտքից, որ հնարավոր է, որ մարդ այնտեղ քաղաքականություն տեսնի: Ու եթե մի 150 տարի հետո մի գրաքննադատ ուզենա մեկնաբանել, թե դու "ինչ ես նկատի ունեցել", ինքը հաստատ գրելու է այն, ինչ ես հիմա ասում եմ: Ես քեզ հավատում եմ, որպես Ռիպա, որպես ռեալ մարդ, որին ճանաչում եմ, ու փակում եմ թեման: Բայց դու էլ մի հարցի ընդամենը պատասխանիր ու վերջ: Եթե Օրուելը ինչ-որ հրաշքով հայտնվեր դիմացդ ու ասեր` "Անասնաֆերման" որեւէ աղերս չունի Սոցիալիստական հեղափոխությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, այլ ընդամենը հեքիաթ է, ինչ կանեիր?

Չէի հավատա, իհարկե։ :) Բայց Օրուէլը էտպիսի բան անողը չէր. նա չի էլ ուզել թաքցնել կամ ինչ–որ ձևով քողարկել, որ իր «Անասնաֆերման» հեղափոխության ու դրան հետևող իրադարձությունների մասին է, ինչի՞ պիտի հիմա գար ու ինձ խաբեր։ :) Ես էլ չեմ թաքցնում այն, որ իմ հեքիաթում քաղաքականություն չեմ դրել։ Բայց քեզ լրիվ հասկանում եմ... Չեմ զարմանա, որ վաղը մեկ ուրիշը համոզի ու կարողանա հիմնավորել, որ գրածս, ասենք, ուղղված է մոսկովյան, Նիկուլինի անվան կրկեսի դեմ։ Ինչ կա որ, մարդը դրա բոլոր ապացույցները կարող է և գտել է մեջը... :)
Մի խոսքով, ահագին շոյվեցի, որ էդքան խորացել եք գրածիս մեջ։ :)
Բայց դե, իրար հասկանալով, թեման փակում ենք։ :)

Chuk
13.09.2008, 01:48
Ժող, էսքան որ չխոսեիք, ես չէի էլ կարդա: Էս մի հեքիաթը վրիպել ա աչքիցս :o
Մի ժամ ա ուզում եմ հասկանամ, թե ինչից եք խոսում, լավ ա էջերը թերթեցի :)
Լավ, գնացի կարդալու:

Chuk
13.09.2008, 02:11
Ահագին ծիծաղեցի, էդ լավ էր :)
Կարդալուց արդեն ինձ լավ հոգեպես պատրաստել էի, որ քաղաքական ենթատեքստով գործ եմ կարդալու ու կարող ա հենց դրա պատճառով էր, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չտեսա :oy Կոնկրետ կերպարի առկայությունն, իմ կարծիքով, այդ ենթատեքստը չի ապահովում: Չդիմացա, պիտի էդ հարցով տեսակետս ասեի :D

Ivy, շնորհակալություն լավ տրամադրության համար :)
Ափսոս շուտով քնելու եմ ու չեմ կարող էդ լավ տրամադրությամբ օր վայելել :(

impression
13.09.2008, 08:29
Բա ես ոնց քիչ մնաց աթոռից ընկնեի, երբ Վա-ն սկսեց սիրու՜ն ապացուցել, որ Ռիպան թաքնված քաղաքագետ ա: Ռիպ, քիչ էր մնում քեզնից հիասթափվեի :)

Վարպետ
13.09.2008, 10:13
Բա ես ոնց քիչ մնաց աթոռից ընկնեի, երբ Վա-ն սկսեց սիրու՜ն ապացուցել, որ Ռիպան թաքնված քաղաքագետ ա: Ռիպ, քիչ էր մնում քեզնից հիասթափվեի :)

Լիլիթ... Ես փակել էի թեման, ու հիմա քո շնորհիվ կվերադառնամ: Որովհետեւ էստեղ սկսվում ա արդեն սեփական IQ-ի հիմնավորման փուլը: Քաղաքական հեքիաթը քաղաքականության հետ որեւէ կապ չունի` նախ ասեմ, իսկ շուտով կտեղադրեմ իմ թեզը: Ռիպային ասա` թող դրա համար շնորհակալ լինի քեզ:

impression
13.09.2008, 10:28
Լիլիթ... Ես փակել էի թեման, ու հիմա քո շնորհիվ կվերադառնամ: Որովհետեւ էստեղ սկսվում ա արդեն սեփական IQ-ի հիմնավորման փուլը: Քաղաքական հեքիաթը քաղաքականության հետ որեւէ կապ չունի` նախ ասեմ, իսկ շուտով կտեղադրեմ իմ թեզը: Ռիպային ասա` թող դրա համար շնորհակալ լինի քեզ:

Վահագն... քո IQ-ի վրա կասկածողներ չկան :) ու համ էլ ճիշտն ասա, շատ էիր ուզում գրել թեզդ, դե ես էլ առիթ տվեցի :D

Վարպետ
13.09.2008, 10:34
Վահագն... քո IQ-ի վրա կասկածողներ չկան :) ու համ էլ ճիշտն ասա, շատ էիր ուզում գրել թեզդ, դե ես էլ առիթ տվեցի :D

Ընդհանրապես չէի ուզում: Բայց ինձ մոտ արդեն նենց տպավորություն ա, որ բոլորդ` դու, Ռիպան, Չուկը, Բյուրը պայմանավորված եք ինձ վրա կայֆավատ լինել: Ու արդեն մոտս ներվային ծիկերին զուգահեռ` թերարժեվորման կոմպլեքսի ախտանշաններ են ի հայտ գալիս:

Դու կարող ես ասել` հա բայց Վա, չէ որ հնարավոր ա, որ դու ես սխալ հասկացել? Իհարկե հնարավոր ա! Բայց էս էն դեպքն ա, երբ բոլորս ծառի տակ կանգնած ժամանակ ինձ ասեք` Վա, մենք շոկի մեջ ենք, միթե դու հիմա կարծում ես, որ մենք ծառի տակ ենք կանգնած?

impression
13.09.2008, 10:39
Ընդհանրապես չէի ուզում: Բայց ինձ մոտ արդեն նենց տպավորություն ա, որ բոլորդ` դու, Ռիպան, Չուկը, Բյուրը պայմանավորված եք ինձ վրա կայֆավատ լինել: Ու արդեն մոտս ներվային ծիկերին զուգահեռ` թերարժեվորման կոմպլեքսի ախտանշաններ են ի հայտ գալիս:

:( ուղղակի ուզում էի ասել, որ Ռիպային լավ ճանաչելով՝ վստահ էի, որ քաղաքական երանգ ունենալ չի կարող իր հորինած որևէ հեքիաթ:
Քեզ լավ ճանաչելով՝ բնական է, որ պրպտող միտքդ զուգահեռներ է գտել:
Դու էլ, ինձ լավ ճանաչելով, պետք է որ վստահ լինեիր, որ նշածներիցդ գոնե ես, եթե անգամ ցանկություն ունենայի վրադ կայֆավատ լինելու, էնպես չէի անի, որ դրանից մոտդ կոմպլեքսներ առաջանային:

Վարպետ
13.09.2008, 10:43
:( ուղղակի ուզում էի ասել, որ Ռիպային լավ ճանաչելով՝ վստահ էի, որ քաղաքական երանգ ունենալ չի կարող իր հորինած որևէ հեքիաթ:
Քեզ լավ ճանաչելով՝ բնական է, որ պրպտող միտքդ զուգահեռներ է գտել:
Դու էլ, ինձ լավ ճանաչելով, պետք է որ վստահ լինեիր, որ նշածներիցդ գոնե ես, եթե անգամ ցանկություն ունենայի վրադ կայֆավատ լինելու, էնպես չէի անի, որ դրանից մոտդ կոմպլեքսներ առաջանային:

Այ բալամ, չեմ ասում կայֆավատ եք լինում:) Ասում եմ` տենց տպավորություն ա: Ակնհայտ չի, որ կայֆավատ չեք լինում?:)) Հարցն էն ա, որ ախր չեմ էլ պրպտել է~: Ասում եմ, միանգամից առաջս ա եկել հետլեւոնական Հայաստանի էպոխան, դնեմ տող առ տող մեկնաբանեմ?:) Ծառիս օրինակը տեսար?:)) Հավատում եմ, որ ոչ մի քաղաքական բան չկա, հավատում ե~մ, բայց փակեք էս թեման, այ մարդ, տանջում եք ինձ? լօլ

Բարեկամ
13.09.2008, 11:49
Դուք քաղաքականության հոտ եք առել, իսկ ես ընդամենը առյուծի, թեփի ու մաշված պարանի :love

Վարպետ
13.09.2008, 11:53
Դուք քաղաքականության հոտ եք առել, իսկ ես ընդամենը առյուծի, թեփի ու մաշված պարանի :love

Բարեկամ, մենք չէ, ԵՍ: Կարող ենք էս թեմայում քաղա-ով սկսվող բառ օգտագործելուց ժամանակավորապես խուսափենք?

ivy
14.09.2008, 18:31
Վերգոն ու իր խուզած մունդռիկները


Կրիմինալ դրամա

Կար, չկար, երեսունը նոր բոլորած մի ճարպիկ տղա կար, անունը՝ Վերգո։ Օձ խուզողի մեկն էր, և աշխարհում միշտ հաջողացնում էր իր բաժին սողուններին գտնել ու անցկացնել սուր ածելու տակով։ Կրթություն չուներ, բայց ինքն էլ հո գիտե՞ր, որ իր նման գաղափարի տեր տղայի գլուխը տեղով մեկ համալսարան էր. էլ ի՞նչ ստից դիպլոմ, ի՞նչ, բան։ Ամեն ինչից էլ հասկանում էր, ամեն ինչից էլ տեղյակ էր։ Թաց տեղ պառկողը չէր, իսկ լավ հնարավորության հոտը դեռ յոթ սարի հետևից էր առնում։ Հաճախ էլ ճամփորդում էր ու ամեն անգամ իր բաժին ավարն արած՝ տուն գալիս։
Մի անգամ էլ հերթական խոպանի մասին միտք անելով՝ Վերգոն կապում է իր բոխչան ու ճամփա ընկնում դեպի նոր վաստակ խոստացող արկածները։ Շատ է գնում, քիչ է գնում, հասնում է մի քանդրտված, խուլ գյուղ, անունը՝ Մունդառ։ Սա այն տեղերից էր, որ ոչ առևտուր կանեիր, ոչ մի կարգին գործ։ Բայց արի ու տես, որ փոխանակ կողքով անցնելու, մեր տղան ոտքը կախ է գցում, կզակը տրորում ու քթի տակ ժպտալով՝ ներս մտնում։ Տեղացի մունդռիկները, տեսնելով օտարականին, սկսում են ոտքից գլուխ զննել նրան ու քչփչալ մեկը մյուսի ականջին։ Օտարականն էլ, ներս մտած–չմտած, անմիջապես որոշում է բնավորվել Մունդառ գյուղում։ Մի պստլիկ խրճիթ է վարձում ու փակվում այնտեղ երկու օրով։ Հետաքրքրասեր հայացքները խրճիթից չեն կտրվում, ու բոլորը փորձում են կռահել, թե ով է իրենց այցելած առեղծվածային օտարականը։
Վերջապես երրորդ օրը դուռը բացվում է, Վերգոն շատ լուրջ դեմքով դուրս է գալիս ու մի մեծ ցուցանակ է դնում տան դիմաց. «ՀՈԳԵԲԱՆ՝ ամեն փորձանքին դեղ ու դարման»։ Նորից մտնում է տուն ու դուռն իր հետևից փակում։ Մունդռցիները, որ շատ էին լսել հոգեբանների մասին, բայց ոչ մի անգամ իրենց աչքով չէին տեսել, ոգևորությունից խառնվում են իրար։ Բայց դե ոչ ոք սիրտ չի անում իր ոտքով գնալ ու տեսնել, թե ինչ հրաշքներ են կատարվում խրճիթի ներսում։ Զգալով, որ ամաչկոտ մունդռիկների պատճառով խոպանը առաջ չի գնա՝ ինքնակոչ հոգեբանը որոշում է մարդամեջ դուրս գալ, իրեն ցույց տալ, ուրիշներին տեսնել։ Մունդռցիները մեծ հարգանքով ու հյուրասիրությամբ են ընդունում Վերգոյին։ Իսկ գյուղապետ Բայղուշը, որ սովորաբար մարդու երես տեսնել չէր ուզում, առավել ևս՝ օտարական վերգոների, իրենց հյուրին շատ է հավանում ու ոգևորվում նրա էկզոտիկ մասնագիտությունից։
Մարդամեջ դուրս գալով ու մի լավ գովազդելով իր փեշակը՝ Վերգոն առաջին իսկ օրերից ահագին պացիենտ է հավաքում։ Վստահող ու միամիտ մունդռիկները իրար հետևից գալիս են ստախոսի մոտ, ստանում իրենց դիագնոզը, ունեցվածքի մի ահագին մասն էլ թողնում նրա խրճիթում և ապաքինվելու համար անհրաժեշտ խոսք ու խրատը ստացած՝ գնում տուն։ Մի շաբաթում գյուղի բոլոր անկյուններում տարածվում է Վերգոյի համբավը, որ էսպես–էսպես մի հոգեբան է եկել հեռավոր երկրներից ու ամեն արատ բուժում է իր իմաստուն խոսքերով։ Վերգոյի մոտ են սկսում գալ անգամ ամենաինտիմ հարցերով։ Ահա այդպես մի օր էլ նրա խրճիթ է մտնում ինքը՝ գյուղապետ Բայղուշը՝ իր Ֆրիգուշ կնոջ հետ։ Բայղուշն ու Ֆրիգուշը նստում են հոգեբանի առջև. կինը ամոթխած կախում է գլուխը, իսկ ամուսինը սկսում է պատմել իրենց դարդերը։
– Եկել ենք քեզ մոտ, որովհետև մի հատ... դե ոնց ասեմ, հոգեբան ջան,– մի քիչ քաշվելով՝ ասում է գյուղապետը,– մի հատ սեքսուալնի, պսիխասերդեչնի, ասլաժնյոնի, իզվրաշյոնի... պրաբլեմա ունենք։
– Ի՜նչ ես ասում,– դերի մեջ է մտնում Վերգոն։
– Հա, Վերգո ջան։ Կռավաթումը ուրախություն չկա...
Հոգեբանը քորում է ճակատը, հետո շատ լուրջ ձայնով կարգադրում.
– Հլը մի հատ կանգնիր, ձեռքերդ վեր, աչքերդ փակ՝ յոթ քայլ առաջ, յոթ քայլ հետ։ Նույնն էլ կինդ։
Բայղուշն ու Ֆրիգուշը հնազանդորեն կատարում են հոգեբանի ասածը։ Վերգոն անհանգստացած ձայնով դնում է իր դիագնոզը՝ օգտագործելով իր իմացած–չիմացած բոլոր տերմինները.
– Վայ, վայ, վայ, էս ի՜նչ օրի եք։ Լիբիդոյի փսիխոսոմատիկ բորբոքում։ Սուբլիմացիայի շիզոիդ դրսևորում։
– Մամա ջան...
– Մամա՞... Ըհն... Էդիպյան կոմպլեքսի հերն էլ լրիվ տվել, անիծել եք...
– Բա հիմի ի՞նչ անենք, Վերգո ջան։
– Ի՞նչ պիտի անեք, ընկել եք, պիտի քաշեք,– իմաստուն ձայնով արտասանում է հոգեբանը ու շարունակում,– ձեր հարաբերություններում անհրաժեշտ է ներմուծել երրորդ անձ։
– Կռավաթումը՞։
– Անպայման և անհապաղ։
– Բա ո՞ւմը։
– Ո՞վ ունեք մոտիկ,– հարցնում է Վերգոն՝ հիշելով իր պացիենտների սիրուն հարևանուհուն։
– Մեր մոտինը, ասեմ քեզ, մի հատ էծ է, երկու հատ էլ օխճար։
– Չէ, ես դա նկատի չունեմ։ Բա ձեր սիրուն հարևանուհի՞ն։
– Ինքն էլ մի հատ իշու քուռակ ունի։
Տեսնելով, որ այցելուները ոչ մի կերպ չեն ընկալում իր մտքի քաղցր ուղղությունը՝ Վերգոն
որոշում է շատ չխորանալ.
– Լավ, ուրեմն ձեր այծին ու մի ոչխարին բերում եք ինձ, հարևանի էշին էլ վերցնում եք ձեզ՝ որպես երրորդ անձ։ Մի շաբաթից նորից կգաք։ Դե բարով իշավորվեք։ Սեր և միություն։
Բայղուշն ու Ֆրիգուշը, մեծ հույսերով լցված, անմիջապես գնում են հարևանուհու մոտ խնամախոս։
Իսկ այդ միջոցին Մունդառի հայտնի գողերից մեկը՝ Չանչը, որ իր կեղտոտ չանչերը հասցնում էր ամեն տեղ գցել, այս անգամ էլ թափանցելով հավաբուն ու երկու զամբյուղ ձու է հավաքում։ Հետո, իր ավարիս շատ գոհ, կամաց–կամաց սկսում է դուրս գալ հենց նոր մի ողջ սերունդ կորցրած տառապյալ մայրերի ու անճար, էլ բեթար հավ՝ աքլորների մոտից։ Ծանր զամբյուղները քարշ տալով՝ գողը փորձում է արագ թաքնվել, բայց արի ու տես, որ Մունդառի ոստիկանապետը՝ մի լղզրուկ լորտու օձ՝ շերիֆի աստղը չեղած դոշին կպցրած, հեռվից բռնացնում է գողին ու ձայնը գցում գլուխը.
– Բռնե՜ք գողին... Չանչ, հերդ եմ անիծել, ես Սուլթանը չլինեմ, թե էս անգամ ձե... պոչիցս պրծնես։
Ժողովուրդը դուրս է թափվում իրենց ոստիկանապետ Սուլթանի ձայնի վրա ու ընկնում Չանչի հետևից։ Գողն էլ, փոխանակ ձվերը շպրտի ու գլուխը մի կերպ ազատի, սկսում է հևիհև վազել՝ ձեռքերը հետ գցելով ու հետևից քաշելով զամբյուղները, որոնք իր փախչող ոտքերից արդեն մի երկու քայլ հետ էին ընկած։ Ախր ո՞նց թողներ իր ավարը, արդեն շուկայում տեղ էր արել, որ գնա, ծախի, իր կեղտոտ փողն աշխատի։
– Հասե՜ք դրան,– բղավում է Սուլթանը ու տեսնելով հետ ընկած զամբյուղները՝ ավելի ոգևորվում,– բռնե՜ք դրա ձվերից...
Ինչպես և սպասվում էր, մունդռցիները հասնում ու բռնում են զամբյուղները, հետո էլ՝ Չանչին։
– Էդ ո՞ւմ ձվերն էիր գողանում,– գողի առջև փրփրում է լորտու ոստիկանապետը,– սենց տամ, սատկացնեմ։
Որոշում են գողին տանել, փակել բանտախցում, բայց հենց այդ պահին մունդռիկներից մեկը առաջ է ընկնում.
– Սա ո՞ր դարն է. առանց հոգեբանի մասնակցության դատ ու դատաստան եք անում։ Չանչին պետք է տանել Վերգոյի մոտ, նոր որոշել, թե այս մարդը բանտ նստի, թե չէ։ Կարող է մի հոգեկան խանգարում ունի, մի բան... Ի՞նչ եք ձեզ ու ձեզ որոշումներ անում։
– Ճիշտ է ասում,– համաձայնում են գյուղացիները։
Սուլթանին այդ նորամուծությունն այնքան էլ դուր չի գալիս, բայց ստիպված է լինում համաձայնել մեծամասնության որոշման հետ։ Ու այդպես Չանչին տանում են հենց նոր իր պացիենտներին իշավորման ուղարկած Վերգոյի տուն։ Սա, միանգամից տեսնելով, որ իր առջև թալանչի է կանգնած, որոշում է իր օգուտն ունենալ նրա գործից։
– Շատ ճիշտ եք արել, որ Չանչին բերել եք ինձ մոտ,– ասում է Վերգոն,– նա ծանր հիվանդ է, ոչ մի դեպքում չի կարելի բանտարկել...
Բոլորը ախ են քաշում։
– Հա,– շարունակում է Վերգոն,– նրա խանգարումը կոչվում է կլեպտոմանիա. մարդն անկախ իր կամքից աչքի տեսածը թռցնում է։ Կարծում եք Չանչը օգո՞ւտ է ունենալու այս ձվերից։ Ոչ մի դեպքում, տանելու է թափի...
Բոլորը նորից են ախ քաշում ու հարցնում.
– Բա, ի՞նչ անենք, Վերգո ջան։
– Էլ ի՞նչ պիտի անեք, ընկել եք պիտի քաշեք,– ասում է հոգեբանը իր հայտնի խոսքերը,– պիտի թողնեք գողանա, մինչև տեսնեմ՝ ոնց եմ բուժում։
– Էս ինչ լավ բան ասեցիր, էդ կլեպի հիվանդությունը իսկը իմ նման կլպողների համար է,– ուրախանում է Չանչը։
– Ի՞նչ ես հրճվում, ախմախ,– ավելի է լրջանում Վերգոն,– դա որ չբուժենք, մահացու բան է, երկար չես զգի...
Չանչը գույնը գցում է։
– Էնքան էլ թանկ է դրա բուժումը, էլ չասած... Բայց դե մի ճար կանենք։ Դու շարունակիր գողանալ ու ինչ որ թալանես, կեսը բեր, տուր ինձ, որ բուժմանդ վարձը փակենք։
– Եղավ, Վերգո ջան,–համաձայնում է վախեցած Չանչը։
Մունդռիկներն էլ համաձայնում են իմաստուն որոշման հետ ու Չանչին բաց թողնում, բոլորն էլ ցրվում են տներով։ Բայց կատարվածը Սուլթանի դուրը հեչ չի գալիս։ Ու սրա սիրտը կասկած է ընկնում, որոշում է մնալ Վերգոյի խրճիթում, մի քիչ տնտղել ամեն ինչ։ Ուշադիր զննելով որտեղից–որտեղ ծլած հոգեբանին ու նրա աշխատասենյակը՝ ոստիկանապետը հարցնում է.
– Ընկեր ջան, էս որ դուքան ես դրել, գործ ես անում, փաստաթուղթ ունե՞ս։
Վերգոն պոչից գլուխ չափում է մի թիզ լորտուին, որը նույն կասկածամտությամբ շարունակում է.
– Բա պիտի իմանամ, բա ի՞նչ. ես էս Մունդառ գյուղի իրավապահ մարմինն եմ։
– Մի մարմին էլ լինես,– քմծիծաղ է տալիս Վերգոն՝ նայելով լորտուի լղզրուկ ջանին։
Սուլթանը ձգվում է իր եղած–չեղածով ու զայրացած վրա տալիս.
– Լսի, էնպես չանես փաթաթվեմ վզիդ, ոսկրերդ ջարդուխորդ անեմ։ Գյուրզա եմ, է՜, գյուրզա։
Ու պոչը սպառնալից վեր է տնկում։ Վերգոն ոստիկանապետին լորտուի տեղ էլ չի դնում։ Մեկ էլ Սուլթանը իր կլոր աչքերը նեղացնում է ու ուշադիր նայում Վերգոյին.
– Ընկեր ջան, ես քեզ ոնց–որ թե մի տեղ տեսել եմ։ Դու կարո՞ղ է...,– ասում է ոստիկանապետը ու անմիջապես բերանը պոչով փակում։
Հետո աչքերը նորից է կլորացնում ու անհանգիստ նոտաներով կամաց արտասանում.
– Դու կարո՞ղ է... օձ խուզող ես... Էն քեռուս աղջիկ Մարալին չլինի՞ դու էիր շուշաթրաշ արել...
Վերգոն միանգամից կտրում է նրա խոսքը.
– Ես դիպլոմավոր հոգեբան եմ՝ աշխարհի ամենալավ հոգեբուժարաններն ավարտած։ Դու էդ ի՞նչ օձ խուզողներից ես խոսում, ինձ ո՞ւմ տեղն ես դրել։
– Չգիտեմ, չգիտեմ։ Աչքիս ալաբուլա ես,– ֆշշացնում է Սուլթանը ու պատրաստվում դուրս գալ Վերգոյի խրճիթից։
Արդեն դռան մոտ մեկ էլ թափով շրջվում է ու պոչը ցուցամատի պես տնկում հոգեբանի վրա.
– Լավ իմանաս, Վերգո տղա, ես քեզ հետևում եմ։
Ասում է ու գնում։
...

ivy
14.09.2008, 18:31
...
Ու այդ օրվանից Սուլթանը հոգեբանի մոտից իր պոչը չի քաշում։ Մեկ պատահաբար հայտնվում է նրա հոգեգռփական սեանսներին, մեկ օրդերը ձեռքին՝ մտնում տունը խուզարկելու, մեկ էլ հարցաքննման է քարշ տալիս նրա պացիենտներին։ Իսկ գիշերները փակվում է իր ոստիկանական քարանձավում ու քրքրում արխիվները, որ Վերգոյի մասին ինչ–որ տեղեկություն գտնի։
Իսկ մինչ այդ, Մունդառի Բայղուշ գյուղապետը որոշում է մի մեծ խնջույք կազմակերպել Վերգոյի պատվին, որ կարողանում է իր ոսկի արհեստով այդքան օջախներ շեն պահել։ Գյուղական փարթիին հրավիրվում են բոլոր մունդռիկները։ Ու նշանակված ժամին ամենքը հավաքում են գյուղի մեյդանում, որ մի լավ քեֆ անեն։ Վերգոն էլ, շոյված նման պատվից, զուգվում–զարդարվում է, դուրս գալիս գյուղամեջ։ Բոլորը գալիս են, բացի ոստիկանապետ Սուլթանից։ Խնջույքը ստիպված սկսում են առանց նրա։ Թամադա է նշանակվում գյուղապետ Բայղուշը ու մեկը մյուսի հետևից ճոխ բաժակաճառեր ասում, իսկ Ֆիրգուշն էլ ու տնփեսա եկած էշը կողքից ոգևորում են նրան իրենց սիրահարված աչքերով։
Մունդռցիներն ու Վերգոն մի լավ ուտում–խմում են, փորները լցնում, քեֆները հազար անում։ Չանչն էլ սեղանից ահագին ալան–թալան է անում՝ վերջում չմոռանալով բոլորի ափսեներից կլեպները հավաքել, պահել գրպաններում, որ մունդռցիների աչքը մտցնի իր մահացու մանիան։
Բայղուշի հերթական բաժակաճառի ժամանակ, երբ արդեն որերորդ անգամ խմում էին իրենց հոգեբան ընկերոջը մաքուր հոգու և ազնիվ գործի կենացը, հայտնվում է Սուլթանը՝ իր ոստիկանական հեծանիվին նստած ու վրայի կապույտ, աղմկոտ ազդանշանը միացրած։
– Սուլթա՜նը,– ուրախացած բացականչում են մունդռիկները։
– Էս քեֆ եք անում, հա՞,– ասում է Սուլթանը՝ իջնելով հեծանիվից ու անջատելով դրա անդուր ոռնոցը,– դե բերեք մի կենաց էլ ես ասեմ։
– Ասա, Սուլթան ջան, ասա,– միաբերան գոռում են գյուղացիները,– բաժակ տվեք էս մարդուն։
Բայղուշն իր ձեռքով լցնում է իրենց ոստիկան օձի բաժակը։
– Այ գյադա, էս դո՞ւ էլ ես ստեղ,– ասում է Սուլթանը՝ նկատելով Չանչին,– դե լավ, սպասիր, քեզ քիչ մնաց, էսա չանչերիցդ կախեմ բանտախցում, կաշիդ կլպեմ։
– Սուլթան ջան, էլ բարկանալդ ո՞րն է, հիվանդ տղա է, գեղումը ամենքս էլ գիտենք,– փորձում է նրա զայրույթը մեղմել Բայղուշը։
– Ոչ մի հիվանդ էլ չի,– բաժակը սեղանին հարվածելով՝ բղավում է Սուլթանը,– ձեզ բոլորիդ խաբել են, մունդռիկներ։
Վերգոն գամվում է տեղում։ Գյուղացիները զարմացած իրար են նայում։ Իսկ ոստիկանապետը պոչը տնկում է Վերգոյի վրա։
– Էս ձեր փեշակավոր տղեն ոչ մի զիբիլ էլ չի, հոգեբան էր խաղում գլխներիս, սրա՜ն նայեք, հարիֆ մունդռիկներ էր գտել,– ասում է ու բաժակը նորից վերցնելով՝ լցնում բերանը,– ես իմ կենացը խմեցի։
– Էս ի՞նչ ես ասում, Սուլթան ջան,– մյուս գլուղացիների նման իրար է խառնվում Բայղուշը։
– Ի՞նչ եմ ասում, տես, թե ինչ եմ ասում։
Ու Սուլթանը դոշին կպցրած աստղի տակից հանում է մի հին փաստաթուղթ և կտրուկ շարժումով բացում այն։ Ապշած մունդռիկների առջև է հայտվում Վերգոյի սևուսպիտակ նկարը՝ վրան գրված. «Փնտրվում է սերիալ օձ խուզող, գտնողներին խոստանում ենք դրամական պարգև»։
– Ո՞նց թե, – ճչում է Բայղուշը՝ նայելով իր կողքի սիրաքստած էշին։
– Սա ոչ մի հոգեբան էլ չի, ամեն ինչ պարզել եմ։ Խաբեբայի մե՜կն է, հանցագո՜րծ։ Ես գիտեի, չէ՞, ես ախր գիտեի... Էդ դո՜ւ էիր խուզել մեր կուկլա Մարալին,– շարունակում է բղավել Սուլթանը։
Եվ այստեղ մեծ աղմուկ է բարձրանում։ Բոլորը հասկանում են, թե ինչ խաղ է իրենց գլխին խաղացել ճարպիկ խոպանչին։
– Մեզ էլ է խուզել,– աղաղակում են խաբված մունդռիկները,– հարամ լինի քո ամեն ինչը, Վերգո տղա, թո՜ւ...
Տեսնելով խաբված մունդռցիների կատաղած դեմքերը ՝ Վերգոն լցնում է տակը, ինչպես և սազական է իրեն հարգող ամեն մի Վերգոյի։
Սուլթանը կանգնում է նեղն ընկած Վերգոյի առջև ու գյուրզայանում.
– Հըն, կլեպտամանկա, հի՞մա ինչ կասես։
Խոպանչին, տեսնելով իր շուրջը հավաքված մի նախիր մունդռցիների զայրույթից կարմրած աչքերը, որոշում է իր կաշին փրկելու համար մոտները խղճահարություն առաջացնել.
– Մեղավոր եմ, բայց խղճացեք... ախր մուրազի վրա տղա եմ։
– Էդ բեմուրազն էլ մենք էին, հա՞,– վրա է տալիս կատաղած Շերիֆը։
– Փակե՜լ բանտախցում ավազակին, ո՜չ մի ներում,– լսվում է ամեն կողմից։
Միայն երրորդ անձ դարձած էշն է, որ երախտապարտ աչքերով շարունակում է նայել Վերգոյին՝ մտքում օրհնելով նրա բարի գործը ու չհասկանալով, թե այդ հիմար մունդռիկները ինչ են ուզում մեծ բարերարից։
Բայղուշն էլ, գրկելով իր Ֆրիգուշին, մի կուշտ լաց է լինում, հետո հազիվ–հազիվ հավաքում իրեն ու նորից կանգնում սեղանի գլխին։
– Հեչ լավ բան չեղավ, ժողովուրդ ջան,– ասում է գյուղապետը,– հեչ...
Ու տեսնելով, որ Սուլթանը և մունդռիկները արդեն ոլորում են Վերգոյի թևերը, որ գցեն հեծանիվի վրա ու տանեն բանտ՝ ձեռքի շարջումով կանգնեցնում է նրանց։
– Հլը, կացեք, մունդռցիք։ Բան եմ ասում... Հա, Վերգոն հեչ լավ տղա դուրս չեկավ, անջիգյարը...
Գյուղացիները համաձայնելով ախուվիշ են անում։
– Բայց նրան բերդումը փակելուց մեր պրաբլեման չի կորի,– շարունակում է գյուղապետը,– մեր էսքան ունեցվածը, որ դա կերավ, էլ չեմ ասում... մարալնի ուշերբը... բա դրա հարցը ո՞նց պիտի լինի...
Ու Բայղուշը, նորից հիշելով իր գլխին եկածը, աչքերը լցնում է ու մղկտալով հայտնում իր որոշումը.
– Մեր Մունդառը հնացել է, քանդուքարափ էղել, շինարություն անող չունենք։ Ես էսպես եմ մտածում։ Բերեք Վերգոյին ու էն չանչոտ ջեբկիրին դնենք էդ գործի վրա, թող բանվորություն անեն, համ փեշակ կսովորեն, համ էլ մեզ տված վնասը դրանով կփակեն։
Մունդռիկները միտք են անում, Սուլթանի հետ գցում–բռնում ու համաձայնում են։
Վերգոն, որ ավելի մեղմ որոշում էր սպասում այդքան օգնած Բայղուշից, փորձում է փոխել դատ ու դատաստանի ընթացքը։
– Էդպես ո՞նց կլինի, ի՞նչ շինարարություն, ախր ես չեմ կարող, մի հատ իմ մատղաշ ձեռքերին նայեք... Հիմա ի՞նչ եմ անելու։
– Ի՞նչ պիտի անես, ընկել ես, պիտի քաշես,– պոչը օդում տնկելով՝ արտաբերում է Սուլթանը ու դրանով փակում դատը։
Այդպես էլ անում են։ Հոգորին ու Չանչին պինդ նստացնում են շինարարության վրա։ Ասում են՝ երկուսն էլ կարգին շինարար են դառնում, սկսում են ազնիվ քրտինքով վաստակել իրենց հացը։ Մունդառն էլ սիրունանում, նորանում է, ծլում, ծաղկում։ Բայղուշն ու Ֆրիգուշը որոշում են իրենց փսիխասերդեչնի պրաբլեման երկուսով լուծել, հիասթափված էշին էլ հետ են ուղարկում հորանց տուն։ Իսկ Սուլթանին կարգին հետախուզական աշխատանքի համար երկրորդ աստղն են տալիս, որը հպարտությամբ կախում է չեղած դոշից ու ասում են՝ նրա մասին անգամ թիվի–ով են ցույց տալիս։ Ինչ վերաբերում Չանչին, ապա նա երբեմն կարոտով հիշում է իր հիվանդության օրոք վայելած անցած–գնացած օրերը, բայց այսուհետև չանչով–գլխով մտնում է իր նոր փեշակի մեջ ու կարգին մարդ դառնում։ Վերգոն էլ հասկանում է, որ ծեփի հետ աշխատելը օձ խուզելուց ավելի հաճելի է և կարևորը՝ սթրեսներից հեռու։ Թե չէ, ինքն էլ հո լա՞վ գիտեր, եթե խաբեբա խոպանչու լարված աշխատանքը շարունակեր, կարող էր համ լիբիդոյի փսիխոսոմատիկ բորբոքում ստանար, համ էլ, հեռու մեզնից, սումբլիմացիայի շիզոիդ դրսևորում ձեռք բերեր...
Հենց այս մտքերի վրա էլ երկնքից երեք զամբյուղ խաշած ձու է ընկնում, մեկը՝ աչքը ձվին մնացած Չանչին, մյուսը հոգու շինարար Վերգոյին, երրորդն էլ՝ հոգեբաններից մինչ օրս խերվածներին։ Անուշ լինի։ :)

impression
14.09.2008, 18:48
Հրաշալի բառախաղեր, տեղին ու շատ հումորով գործածված արտահայտություններ, ժողովրդական խոսքի համ ու հոտ, ասացվածքներ, անսպառ հումոր... Ռիփ, էս թեմայում ivy-ն բրենդ ա, ապրես: :)

Ռուֆուս
14.09.2008, 20:09
Ռիփ, լրիվ դեմք ես, ապրես...... :D



– Հասե՜ք դրան,– բղավում է Սուլթանը ու տեսնելով հետ ընկած զամբյուղները՝ ավելի ոգևորվում,– բռնե՜ք դրա ձվերից...
:lol

Տեսնելով խաբված մունդռցիների կատաղած դեմքերը ՝ Վերգոն լցնում է տակը, ինչպես և սազական է իրեն հարգող ամեն մի Վերգոյի։
:lol

Վարպետ
15.09.2008, 00:42
Չէի ուզում գրել! Հեղինակը ստպեց! :D
Ինձ այս հեքիաթը մի քիչ ավելի պակաս դուր եկավ, քան նախորդները: Չէի ուզում գրել, որովհետեւ չեմ կարողանում կողմնորոշվել, թե հատկապես ինչու: Թե ուղղակի չպատկերացրեցի էդ ամենը, թե հումորի մասով Ռիպուլը էս անգամ մի քիչ քծիպություն էր արել:) Բայց ամենահավանական տարբերակն էն ա, որ կարող ա ես շա~տ անգամբեր էի սպասում մի աշխարհացունց գործի, ու մի սպասելիքնես չարդարացան: Ինչպես օրինակ` Հարրիի 7-րդ հատորից հետո, երբ վիրավորանքից լացս գալիս էր: Էնպես որ աչքիս էս անգամը պրոբլեմը սուբյեկտիվ ա, ու իմ մեջ:)

ivy
15.09.2008, 00:45
Չէի ուզում գրել! Հեղինակը ստպեց! :D
Ինձ այս հեքիաթը մի քիչ ավելի պակաս դուր եկավ, քան նախորդները: Չէի ուզում գրել, որովհետեւ չեմ կարողանում կողմնորոշվել, թե հատկապես ինչու: Թե ուղղակի չպատկերացրեցի էդ ամենը, թե հումորի մասով Ռիպուլը էս անգամ մի քիչ քծիպություն էր արել:) Բայց ամենահավանական տարբերակն էն ա, որ կարող ա ես շա~տ անգամբեր էի սպասում մի աշխարհացունց գործի, ու մի սպասելիքնես չարդարացան: Ինչպես օրինակ` Հարրիի 7-րդ հատորից հետո, երբ վիրավորանքից լացս գալիս էր: Էնպես որ աչքիս էս անգամը պրոբլեմը սուբյեկտիվ ա, ու իմ մեջ:)

Տեսնու՞մ ես, ամեն ինչ էդքան էլ դժվար չէր, իսկ դու չեմ ու չում էիր անում, թե դուր չգալը չեմ գրի։ :)

Վարպետ
15.09.2008, 00:49
Տեսնու՞մ ես, ամեն ինչ էդքան էլ դժվար չէր, իսկ դու չեմ ու չում էիր անում, թե դուր չգալը չեմ գրի։ :)
:oy Էլ չեմ անի չարություն:

ivy
16.09.2008, 00:12
Մի հատ էլ ունեմ հեքիաթ, որը մտածում էի՝ դնել ակումբում, թե չէ։ Բանն այն է, որ ինքը նման չէ իմ մյուս հեքիաթներին ու չգիտեմ՝ ոնց կընկալվի։
Մի քիչ էքսպերիմենտալ է. վերցրել եմ իմ «Սովորական պատմություն կոճակի մասին» (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=859217&postcount=28) պատմվածքի ոճը ու մեջը մի քիչ հեքիաթայնություն ավելացրել։ Չգիտեմ՝ ինչ է ստացվել։ Շատ կուզենայի լսել բոլորիդ կարծիքները։
Հեքիաթս նվիրում եմ մի ակումբցու, ում հա խոստանում էի ներառել վերջին հեքիաթներիս մեջ, բայց այդպես էլ չէի կատարում խոստումս։ :)
Այս մեկում կաս, հաստատ։ Շնորհակալ եմ ոգեշնչման համար ու հուսով եմ՝ շատ չեմ հիասթափեցնի։ :)



Փայլուն վանդակը

Տեսնես ինչի՞ մասին են մտածում տնային կենդանիները։
Այսպես էլ սկսվում է հեքիաթը՝ «առանց լինում է, չի լինում»–ի։ Բայց միևնույն է հեքիաթ է, որովհետև վերջում չեք հավատալու ինձ, անգամ եթե ասեմ, որ գրածս պատմվածք էր՝ միանգամայն իրական։
Եվ այսպես, ինչի՞ մասին են մտածում շները, կատուները, թութակները... և մի սպիտակ սոխակ։ Սոխակ, որն ապրում էր բարձրահարկ շենքի վերջին հարկի բնակարանում՝ փայլուն վանդակի մեջ։ Նրան պահող զույգը ձանձրալի էր սոխակի համար։ Ու թռչնակի երգելն անգամ չէր գալիս, այնքան տաղտկալի էր նրա կյանքը։ Նման կյանքին կամ պետք էր հարմարվել, կամ էլ փախուստի մի լավ ծրագիր մշակել և իրականացնել։ Թռչնակը չգիտեր էլ, թե ինչին հարմարվել. անկյանք գոյությանը չեն հարմարվում, դրանից կամաց մեռնում են։ Իսկ սոխակը ապրել էր ուզում, և մի գարնանային օր, երբ կամաց մեռնող տիրուհին բացում է թռչնակի դուռը, որ մաքրի նրա վանդակը, սոխակը հաջողացնում է, մի երկու փետուր կոտրտելով, դուրս թռչել վանդակից, հետո էլ պատուհանի օդանցքից։ Արածը նման էր ինքնասպանության, քանի որ վաղուց չէր օգտագործել իր նուրբ թևիկները, իսկ իններորդ հարկից թռիչքը նման դեպքերում բարեհաջող վայրէջքի քիչ հույսեր են թողնում։ Բայց հրաշքի թեթև ձեռքով սոխակը, միայն մի կուշտ վախ ուտելով, կարողանում է իրեն գցել մոտակա ծառերի ճյուղերի վրա։ Խաչակնքվելուց հետո նստում, միտք է անում, թե ինչ անի իր այս նոր ձեռք բերած ազատության հետ։
«Էլ ոչ կեր տվող կլինի, ոչ տակդ մաքրող»,– ինքն իրեն մտմտում է թռչնակը։ Հենց այդ պահին մեկ էլ զգում է, որ ծառի վրայի բոլոր եղած–չեղած առգավներն ու ճնճղուկները ուշադիր իրեն են նայում։ «Հետն էլ՝ օտարական...»,– շարունակում է միտքը թռչնակը։ Զգալով դատարկ փորիկի՝ սոխակին վայել քնքուշ գռմռոցը՝ արդեն քիչ է մնում կարոտի իր փայլուն վանդակը, երբ մեկ էլ գետնի վրա տեղացի ծտերի աչքից վրիպած մի քանի փշրանք է տեսնում։ Ու դե ի՞նչ կանի ամեն մի խելոք սոխակ նման դեպքում, իհարկե կհարցնի.
– Ժողովուրդ, էն գետնին ընկած հացը ո՞ւմն է։
Վերջ, էլ չկա հաց. տերն եկավ, տարավ։
«Սոխակ լինելը երևի շատ բաժան բան է։ Դե արի ու ապրի էս ագռավների ու ճնճղուկների մեջ»,– աչքերը լցնելով՝ միտք է անում փախստականը։ Գլուխը բարձրացնում է իր իններորդ հարկի կողմը, հետո նայում ձեռքի ժամացույցին. վանդակում այ հիմա արդեն ուտելու ժամն էր։ Մի՞թե մի կտոր հացի համար արժե կամաց մեռնել... «Արժե»,– պատասխանում է սոխակի քնքուշ փորիկը։ Գնա՞լ հետ, թե չգնալ. այս էր խնդիրը։ Նման ծանր մտքերի հետ ծիտիկը սկսում է մի ծառից մյուսը թռչկոտել՝ փորձելով հարմարվել նոր պայմաններին։ Հերթական ծառի վրա նրա դիմաց է դուրս գալիս մի չաղլիկ ու կանաչ թրթուր։ Թռչնակը որոշում է, որ մինչև երեքը կհաշվի, աչքերն ու քիթը կփակի և կուլ կտա զզվելի հաստլիկին։ Այդպես էլ անում է, բայց մեկ ու կեսի վրա մեկ էլ զգում է, որ մեկը փայտիկով իրեն հրմշտում է։ Աչքերը բացում է, տեսնի՝ թրթուրը մի պստլիկ ճյուղով հրում է իրեն։
– Ես ասեցի՝ ուշքդ գնաց, տնաշեն,– թեթևացած շունչ է քաշում թրթուրը։
«Դե արի ու սրանից հետո կեր հոգատար պոնչոյին. լրիվ հարամ արեց» ,– մտածում է սոխակը։
– Ես գիտեմ, որ ընդհանրապես թութակներն են խոսող լինում, բայց եթե ուզես, մի երկու բառ էլ դու կասես,– լուռումունջ թռչնակին նայելով՝ ասում է թրթուրը։
– Ես խոսել կարող եմ,– անմիջապես արդարանում է թութակը։
– Հա, նոր տեսա, հաց էիր բաժանում...
Այս ասելով՝ թրթուրը թոթվում է ուսերը և պատրաստվում հեռանալ։
– Մի բան ասեմ, հա՞,– հարցնում է սոխակը։
– Հա,– համաձայնում է հաստլիկը։
– Ես շատ սոված եմ ու ամաչում եմ խոստովանել, բայց... երևի քեզ ուտեմ, ոչինչ, հա՞։
Թրթուրը ուշադիր նայում է վրան, հետո պատասխանում.
– Դու շատ քաղաքավարի ես. էդպես միշտ սոված կմնաս, նույնիսկ իմ նման դանդալոշը քեզնից անվնաս կմնա։
– Բայց ես սոխակ եմ, ուրիշ կերպ լինել չեմ կարող...
– Հա, ճիշտ ես, սոխակի բախտն էլ բախտ չի։ Դե արի քեզ մի ուրիշ կենդանի դարձնենք։
Սոխակը ոգևորված հարցնում է.
– Իսկ հնարավո՞ր է։
– Հնարավոր է, բա էս ձեռքիս փայտը կարծում ես ինչի՞ համար է։
– Ինձ ուշքի բերելու։
– Դե նաև... բայց համ էլ կարող ենք մի քիչ մագիա–մուգիա անել։
Ու թրթուրը բարձրացնում է փայտիկը։
– Հը՞ն, ի՞նչ ես ուզում դառնալ։
Սոխակը ծլվլում է.
– Էնպիսի մի կենդանի, որ շատ քաղաքավարի չլինեմ ու փորս էլ սոված չմնա, հետն էլ, որ էս ագռավներն ու ճնճղուկները վրաս թարս չնայեն, այլ վախենան ինձնից։
Հաստլիկը փայտով քորում է ծոծրակը, հետո ասում.
– Իմացա։ Աչքիս վրա։
Ու փայտիկը կպցնում է սոխակի գլխին՝ քթի տակ ինչ–որ բան մրթմրթալով։ Թռչնակի վախեցած ծլվլոցը մի ակնթարթում վերածվում է մլավոցի։
– Դե գնա, վայելիր, – ասում է թրթուրը սպիտակ փափկամազկին ու փայտիկն առած՝ հեռանում։
...

ivy
16.09.2008, 00:12
...
Կատուն մնում է շվարած կանգնած։ Սկսում է ուսումնասիրել իրեն նոր մաշկի մեջ, մեկ էլ զգում է, որ դա արդեն հեչ էլ ինքը չի. փետուրներից բացի ուրիշ բաներ էլ է փոխվել... այնտեղ, խորքում՝ սրտի մեջ։ Մի ճարպիկ ցատկով իջնում է ծառից՝ ծտերին ահ ու սարսափ տարածելով, ու պոչը տնկած՝ սկսում է ման գալ բակում։ Մեկ էլ քթին հասնում է թարմ ձկան անուշ հոտ։ Ու առաջնորդվելով իր խելացի բեղիկներով՝ գնում կանգնում է մի պատուհանի տակ, որտեղից էլ կանչում էր ձկան բույրը։ Առանց երկար–բարակ մտածելու՝ ցատկում է բաց պատուհանի գոգին, այնտեղից էլ՝ սեղանի վրա ու սկսում ձուկն ուտել։ Քիչ անց մտածում է, որ ավելի ապահով կլինի իր որսը դուրս հանել. մեկ էլ տեսար մեկը մտնի խոհանոց ու բռնացնի իրեն անհարմար դրության մեջ։ Եվ այն է, ուզում է ձկան մնացորդները հանել խոհանոցից, երբ գլխին մի մեծ ավել է իջնում ու ճղճղան մի ձայն ծակում է ականջը։ Փափկամազիկը ֆշշացնում է անհայտ հակառակորդին, ճանկռում ավելը ու դուրս թռչում պատուհանից՝ հայհոյելով նման վերաբերմունքը իր պես կենդանու հանդեպ։ Գոհ չմնալով իր կատվային բախտից՝ փափկամազիկը որոշում է նորից գնալ թրթուրի մոտ։ Գալիս է ծառի վրա ու սկսում կանչել թրթուրին։ Հաստլիկը, փայտն առած, դուրս է գալիս ծառի փչակից։
– Էսքան շուտ եկար։ Ես ավելի երկար էի հաշվարկել,– ասում է կանաչ թրթուրը։
– Քո արածը քո դուրն եկա՞վ։ Գլխիս ավել կոտրեցին։ Բա դու մա՞րդ ես,– դժգոհում է կատուն։
– Վրաս մունաթ չգաս, կարգին խոսիր,– զայրանում է չաղլիկը։
– Կներես, սոխակ չեմ։
– Բա հիմա ի՞նչ ես ուզում ինձնից։
– Ինձ մի ուրիշ բան դարձրու, կատու լինելը դուրս չի գալիս,– փնթփնթում է փիսոն։
Թրթուրը աչքերը փայլեցնում է ու պայման դնում.
– Չեղավ, հիմա իմ հերթն է. մի հատ ես եմ քեզ դարձնում, մի հատ դու ինձ։
– Ինքդ քեզ չե՞ս կարող,– զարմանում է կատուն։
– Ինքս ինձ շատ բան եմ կարող, բայց էն էֆեկտը չի։
– Դե լավ, բա ի՞նչ ես ուզում դառնալ։
Թրթուրը նստում է կատվի կողքին ու ասում.
– Մի էնպիսի մեկը, որ արագաշարժ լինի, մեծոտ ու մկանոտ։ Հա, մեկ էլ խնդրում եմ, ոչ կանաչ չլինի, ոչ էլ կանաչեղեն ուտի... զզվել եմ։
Կատուն միտք է անում, միտք է անում ու փայտիկը կպցնում է թրթուրի գլխին՝ քթի տակ արտասանելով կախարդական կենդանու անունը... ու ինքն իր արածից լեղաճաք լինում։ Լսելով շան հաչոցը՝ պոչը գզելով ֆշացնում է ու բարձրանում ծառի ամենավերին ճյուղին։ Շունն էլ, վախենալով նրանից, որ բարձր ծառի վրա է, մի կերպ կպնում է բնին ու վերև գոռում.
– Դու հո խփնվա՞ծ չես։ Հիմա պիտի շուն ու կատու խաղա՞նք։ Ձեռքս ընկնես, գզելու եմ... Հաֆ, հաֆ...
– Բողար ջան, ես մոռացել էի, որ մեր միջև էսպիսի թշնամական հաշիվներ կան... Էս ի՜նչ օյին բերեցի մեր գլխին... Մյաաո՜ւ... Դու ես էլի, արագաշարժ, մսակեր, սևուսպիտակ, եսիմ թե ինչ... է՞ս էիր ուզում։ Հիմա ծառից իջնել էլ չես կարող։
Ու երկուսն էլ մնում են գամված՝ ամեն մեկն իր տեղում։ Շունը գցում–բռնում է, որ պետք է մի բան ձեռնարկել ու ասում է կատվին.
– Հիմա քո հերթն է, կարծեմ չէիր ուզում կատու մնալ։ Հենց քեզ փոխենք, ամեն ինչ էլ տեղը կգա։
Ու փիսոն, սիրտ առնելով, վերևից մլավում է.
– Ուզում եմ լինել մեկը, ով սոխակի նման քնքուշ է ու բարի, կատվի նման՝ սիրուն ու ճարպիկ, իսկ որ ամենակարևորն է՝ խոհանոցի տերն ու տիրականը լինեմ, ավելն էլ միայն իմ զենքը լինի։
Շունը ավելացնում է.
– Մի բան էլ իմ կողմից՝ թող էդ մեկը ինձ կարողանա հանել ծառի վրայից։
Կատուն համաձայնությամբ թափահարում է գլուխը։
– Դե մի քիչ իջիր ներքև,– ասում է հաչանը,– միայն որ կարողանամ փայտիկով կպնել ճակատիդ, ավել թե իջնես, կգզեմ, լավ իմանաս։
Այդպես էլ անում են։ Շունը որոշելով, թե ինչ կախարդական բառեր է ասելու, փայտիկը կպցնում է փիսոյի թավամազ ճակատին ու արտասանում մոգական հնչյունները։ Թավամազ գազանիկը վայրկյանների ընթացքում վերածվում է սպիտակ շորերով մի գեղեցիկ, երիտասարդ կնոջ։ Կինը զարմանքով նայում է իր նոր կերպարանքին, հետո կարճամազ նրբագեղ գլուխը թեքում է շան կողմը, ճարպկությամբ իջնում նրա մոտ, գրկում շանը, և երկուսով արագ հայտնվում են գետնին։ Շունը հավատարիմ աչքերով նայում է իր տիրուհուն ու լպստում նրա ձեռքերը։ Իսկ կինը գրպանից հանում է կաշվե մի վզնոց ու հագցնում շան վզին։ Շան դուրը դա այդքան էլ չի գալիս, բայց նա հնազանդորեն սկսում է քայլել իր սիրունիկ տիրուհու հետևից։
– Գնանք, մեզ ապրելու տեղ գտնենք,– շանն ասում է տիրուհին։
– Գիտես, դու շատ լավիկն ես, բայց ինձ այս վզակապով ապրելը տխուր է թվում։ Չեմ ուզում լինել ինչ–որ մեկի շունը։ Քեզ դարձրի այն, ինչ ուզում էիր, հիմա դու կատարիր իմ ցանկությունը, ինչպես պայմանավորվել էինք։
Կինը շոյում է շանը ու ժպտալով հարցնում.
– Ի՞նչ ես ուզում դառնալ։
– Ինձ դուր չի գալիս, որ քեզ ներքևից եմ նայում քիչ է, դեռ մի հատ էլ քո օգնության կարիքն ունեմ, դարձրու ինձ մեկը, ով քեզնից մեծ է ու քեզնից ուժեղ։ Մեկը, ով ազատ կլինի քո կաշվե վզնոցից, դա ամենակարևորն է։
Կինը խորամանկ ժպտում է ու քնքշանքով շարժում փայտիկը։ Նրա առջև է հայտնվում մի առնական տղամարդ։ Նորաստեղծ այրը նայում է իր ուժեղ ձեռքերին, շոշափում մարմինը և շատ գոհ մնում։ Մեկ էլ ձեռքը տանում է վզին...
– Ախր ես ասեցի՝ մեկը, ով քո վզնոցից ազատ կլինի։
Կինը իր խորաթափանց ու գերող աչքերով նայում է տղամարդուն, որն այդ իսկ վայրկյանից դադարում է զգալ վզնոցը։ Ու տիրուհին ժպտում է իր ողջ կանացիությամբ։ Տղամարդու ոտքերը թուլանում են, կնոջ աչքերում էլ կայծեր են հայտնվում։ Նրանք մի կողմ են նետում փայտիկը, որն իրենց այլևս պետք չէր։
– Բայց որտեղի՞ց էիր գտել այն,– նայելով կախարդական ճյուղին՝ հարցնում է կինը։
– Նա ինքն էր ինձ գտել, ինչպես և դու։
Ձեռք ձեռքի բռնած՝ սիրահարները ճամփա են ընկնում։ Շուտով իրենց համար ապրելու տեղ են գտնում ու բնավորվում։
Սովորաբար այստեղ հեքիաթներն ավարտվում են։ Կամ էլ մեզ ուղղակի չեն պատմում շարունակությունը...
Անցնում են ամիսներ։ Կնոջ աչքերի կայծերը գնալով մարում են, օրերն էլ սկսում են մեկը մյուսից չտարբերվել։ Կենցաղի փոշու մեջ անցյալը սկսվում է խունանալ ու կորչել. կողակիցներն անգամ մոռանում են, թե ինչպես են մի օր հանդիպել ծառի վրա։ Ամեն ինչ դառնում է միօրինակ ու երկրային։ Մի օր էլ նրանց տանն է հայտնվում փայլուն վանդակ, մեջն էլ՝ չքնաղ մի թռչնակ։ Վանդակի ներսից դուրս նայելով՝ նա սկսում է երազել ազատության մասին՝ չուզենալով դառնալ ամուսինների ձանձրույթի անբաժան մասնիկը։ Նման կյանքին կամ հարմարվում են կամ էլ փախչում անվերադարձ։ Թռչնակը չգիտեր էլ, թե ինչին հարմարվել. անկյանք գոյությանը չեն հարմարվում, դրանից կամաց մեռնում են։ Իսկ սոխակը ապրել էր ուզում, և մի գարնանային օր, կամաց մեռնող տիրուհին բացում է թռչնակի դուռը...

Տատ
16.09.2008, 00:20
Այս նորը դեռ չէ, վերջին երեքը կարդացի: Ամենաշատը ԿՐԿԵՍը դուրս եկավ: Շա՜տ: Միայն վերջում ավելի դաժան ու տխուր լուծում էի սպասում, բայց հիշելով, որ Հեքիաթ է, հանգստացա:

ivy
16.09.2008, 00:22
Այս նորը դեռ չէ, վերջին երեքը կարդացի: Ամենաշատը ԿՐԿԵՍը դուրս եկավ: Շա՜տ: Միայն վերջում ավելի դաժան ու տխուր լուծում էի սպասում, բայց հիշելով, որ Հեքիաթ է, հանգստացա:

Հա, Կրկեսն իմ դուրն էլ է շատ գալիս. Հայաստոնում եմ գրել, դրանից է այդքան լավը։ ;) Մերսի, որ կարդացել ես ու գրում ես կարծիքդ։ :)

StrangeLittleGirl
16.09.2008, 00:27
Ռի՛փ, չլինի՞ էդ ակումբցին դու ես :'
Անկեղծ ասած, էս ոճդ էդքան էլ դուրս չի գալիս: Էն կայֆարիկ հեքիաթներն ավելի լավն են:

ivy
16.09.2008, 00:28
Ռի՛փ, չլինի՞ էդ ակումբցին դու ես :'
Անկեղծ ասած, էս ոճդ էդքան էլ դուրս չի գալիս: Էն կայֆարիկ հեքիաթներն ավելի լավն են:

Ես չեմ։ ;)

Վարպետ
16.09.2008, 00:30
Ես վաղն եմ կարդալու:) Թարմ գլխով:)

Երկնային
16.09.2008, 00:35
Իսկ ինձ շատ-շատ դուր եկավ… անսահման բարի էր… հուսով եմ, նա, ում նվիրված է, նույնպես շատ կհավանի… :)
Ապրես Այվ, հեքիաթներդ քեզ պես բարի են… :kiss

StrangeLittleGirl
16.09.2008, 00:37
Ես չեմ։
Դե ես մենակ քեզ տեսա: Հիմա դնե՞մ, ապացուցեմ, որ դու ես, ոնց որ Վարպետն ուզում էր ապացուցել, որ կրկեսի մեջ քաղաքականություն կա :D

ivy
16.09.2008, 00:38
Իսկ ինձ շատ-շատ դուր եկավ… անսահման բարի էր… հուսով եմ, նա, ում նվիրված է, նույնպես շատ կհավանի… :)
Ապրես Այվ, հեքիաթներդ քեզ պես բարի են… :kiss

Բարություն իհարկե կար մեջը, ու ուրախ եմ, որ դու հենց դա ես տեսել։ :)

Ավելացվել է 34 վայրկյան անց

Դե ես մենակ քեզ տեսա: Հիմա դնե՞մ, ապացուցեմ, որ դու ես, ոնց որ Վարպետն ուզում էր ապացուցել, որ կրկեսի մեջ քաղաքականություն կա :D

Չէ, խնդրում եմ։ :D

StrangeLittleGirl
16.09.2008, 00:55
Հա՛, մոռացա ասել: Որ ասում եմ քո հեքիաթներն ինձ բարիացնում են: Տե՛ս, մի քանի ժամ առաջ անհույս փչացած տրամադրությունս բացվեց…

Բայց էստեղ դրական լիցքերը շա՜տ ավելի քիչ էին, քան սովորաբար: Ավելի ճիշտ, happy end չկար: Մի տեսակ դառնություն էր վերջում մնում:

Գնամ, բարիացած քնեմ :)

Վարպետ
16.09.2008, 01:02
Վսյո ժե` թեման փակ չի, աչքիս: Դնենք վերլուծենք, զի արդեն կայֆավատի նոտաներ եմ նկատում: Եվ ուրեմն: Ի սկզբանե հիմք չկար որեւէ կերպ որեւէ ալեգորիա գտնել "Կրկես"-ում, մինչեւ չհանդիպեցի այս կտորին.

- Հովանավո~ր... հրաշալի միտք է: Հենց հիմա նամակ կգրեմ հայտնի բարերար Կըրկ Կրկեսյանին, նրա փողերը գյոլ են տվել, մեզ հաստատ չի մերժի:
Ջոջն անցնում է գործի: Նամակը գրում է, սիրուն ծալում, թղթե ինքնաթիռ դարձնում, բացում պատուհանը, նշան բռնում ու շպրտում ուղիղ Կըրկ Կրկեսյանենց թաղերը:
Այնուհետեւ.

Ու նորից գլուխ գլխին են տալիս, ուս ուսի... անգամ դիմում են վերջին տարբերակին և երկնում են իրենց պիարի ու գովազդի ծրագիրը: Այդ միջոցին պատուհանից մի մեծ պարկ փող է ընկնում ուղիղ Ջոջի սեղանի վրա: Վրան մեծ տառերով գրված. «ԶԶՎԱՑՐԵՑԻՔ: Հարգանքներով` Կըրկ Կրկեսյան»:
Ակնհայտ է, որ այս փոքրիկ ալեգորիան վերաբերվում է Քըրք Քըրքորյանին: Եթե որեւէ մեկը շոկի մեջ կընկնի սրանից, ասեք` շոկահան միջոցներ կան, խորհուրդ կտամ: Շարունակում ենք: Այսպիսով, հիշում ենք, թե ով էր Քըրքորյանից փող մուրող Ջոջը, այնուհետեւ, թե որ Կրկեսին նա եկավ տիրություն անելու` փոխարինելով Ծեր ղեկավարին, որն անկարող լինելով որևէ բան փոխել, որոշում է հեռանալ կրկեսից: Համադրում ենք որոշ սիրուն ալեգորիաներ մեր իրականության հետ (հներից ոմանց հավատարմության երդումը, մյուսների ընտելացումը` բռի մեթոդներով), ու ստացվում է 1998-2008 թվականների Հայաստանյան իրականությունը: Ով ա դեռ շոկի մեջ? Թեման ի վերջո փակում ենք, թե շարունակում ենք Վարպետին ծաղրի ենթարկել?

ivy
16.09.2008, 01:17
Վսյո ժե` թեման փակ չի, աչքիս: Դնենք վերլուծենք, զի արդեն կայֆավատի նոտաներ եմ նկատում: Եվ ուրեմն: Ի սկզբանե հիմք չկար որեւէ կերպ որեւէ ալեգորիա գտնել "Կրկես"-ում, մինչեւ չհանդիպեցի այս կտորին.

Այնուհետեւ.

Ակնհայտ է, որ այս փոքրիկ ալեգորիան վերաբերվում է Քըրք Քըրքորյանին: Եթե որեւէ մեկը շոկի մեջ կընկնի սրանից, ասեք` շոկահան միջոցներ կան, խորհուրդ կտամ: Շարունակում ենք: Այսպիսով, հիշում ենք, թե ով էր Քըրքորյանից փող մուրող Ջոջը, այնուհետեւ, թե որ Կրկեսին նա եկավ տիրություն անելու` փոխարինելով Ծեր ղեկավարին, որն անկարող լինելով որևէ բան փոխել, որոշում է հեռանալ կրկեսից: Համադրում ենք որոշ սիրուն ալեգորիաներ մեր իրականության հետ (հներից ոմանց հավատարմության երդումը, մյուսների ընտելացումը` բռի մեթոդներով), ու ստացվում է 1998-2008 թվականների Հայաստանյան իրականությունը: Ով ա դեռ շոկի մեջ? Թեման ի վերջո փակում ենք, թե շարունակում ենք Վարպետին ծաղրի ենթարկել?

Վա, նախ, քեզ ոչ ոք չի ծաղրել էստեղ, ոչ էլ «կայֆավատ» են եղել։
Երկրորդ, ես իքնս էլ գրեցի անցյալ օրը, որ Կրկեսյանը Քրքորյանի իրական կերպարից է վերցված, էստեղ նոր բան չես ասում։ Իսկ մնացածը քո վառ երևակայության արդյունքն է, որը կոնկրետ ես միայն ողջունում եմ, բայց, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա ոչ մի կապ չունի իմ սեփական երևակայության հետ։ Տրամաբանությունդ էլ գուցե շատ տեղին է, բայց կրկին և հուսով եմ՝ վերջին անգամ ասում եմ, որ ես ինքս այդ տրամաբանությամբ չեմ շարժվել։
Եվ վերջում, քեզ՝ որպես Գրականության բաժնի ապագա մոդերատորի, ասեմ, որ չարժի ամեն ինչ այդքան էմոցիոնալ ընդունել։ :)

Վարպետ
16.09.2008, 01:22
Վա, նախ, քեզ ոչ ոք չի ծաղրել էստեղ, ոչ էլ «կայֆավատ» են եղել։
Երկրորդ, ես իքնս էլ գրեցի անցյալ օրը, որ Կրկեսյանը Քրքորյանի իրական կերպարից է վերցված, էստեղ նոր բան չես ասում։ Իսկ մնացածը քո վառ երևակայության արդյունքն է, որը կոնկրետ ես միայն ողջունում եմ, բայց, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա ոչ մի կապ չունի իմ սեփական երևակայության հետ։ Տրամաբանությունդ էլ գուցե շատ տեղին է, բայց կրկին և հուսով եմ՝ վերջին անգամ ասում եմ, որ ես ինքս այդ տրամաբանությամբ չեմ շարժվել։
Եվ վերջում, քեզ՝ որպես Գրականության բաժնի ապագա մոդերատորի, ասեմ, որ չարժի ամեն ինչ այդքան էմոցիոնալ ընդունել։ :)

Ռիպ, երբեւէ դու ինձ չես տեսել "ամեն ինչ" սրտիս այդքան մոտիկ ընդունելիս:) Սա հազվադեպ դեպքերից մեկն է, երբ մարդիկ շոկի են գալիս իմ "լեւոնականությունից" բխող "ամեն ինչի քաղաքականացումից" ու փորձում են դա մատի փաթաթան սարքել:) Իսկ դա ինձ դուր չի գալիս: ԱՅսինքն ես առնվազն ուզում եմ ցուցադրել, որ շոկի մեջ ընկնելու որեւէ կարիք չկար, առավելեւս` որոշակի ընդմիջումից հետո նորից թեման շարունակելու, քանի որ իմ մոտեցումը ավելի քան տրամաբանված է: Ընդամենը այսքանը, սնիմայու շլյապու:)

Ուլուանա
16.09.2008, 07:14
Վերջապես ես էլ կարդացի։

Վերգոն ու իր խուզած մունդռիկները
Ճիշտն ասած՝ էս հեքիաթն էնքան էլ չհավանեցի... Չնայած սրա մեջ էլ կային էն համով–հոտով ivy-ական ֆիրմային հումորներից ու բառախաղերից, որոնք ivy–ի հեքիաթների անբաժանելի մասնիկն են կազմում, բայց սյուժեն ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէր. նախ Վերգոյի կերպարն առանձնապես տպավորիչ չէր, խոսակցություններն ու իրադարձությունները մի տեսակ ձգձգված թվացին։ Խոստովանեմ, որ միակ դեպքն էր, որ ivy-ի հեքիաթը կարդալիս ձանձրացել եմ... :oy


Փայլուն վանդակը
Լավն էր շատ։ :) Առաջին անգամ էր, որ ivy-ի հեքիաթում happy-end չկար... Ավելի ճիշտ՝ ընդհանրապես end՝ որպես այդպիսին, չկար, կարելի է ասել՝ փակ շղթա էր... Էդ գաղափարն, ի դեպ, շատ հետաքրքիր էր ու նոր, չգիտեմ, համենայնդեպս, ինձ համար նոր էր։ Կարդալիս Օսկար Ուայլդի հեքիաթները հիշեցի...

StrangeLittleGirl
16.09.2008, 08:01
Վսյո ժե` թեման փակ չի, աչքիս: Դնենք վերլուծենք, զի արդեն կայֆավատի նոտաներ եմ նկատում: Եվ ուրեմն: Ի սկզբանե հիմք չկար որեւէ կերպ որեւէ ալեգորիա գտնել "Կրկես"-ում, մինչեւ չհանդիպեցի այս կտորին.
Կայֆավա՞տ :' Ես ընդամենը ուզում էի ասել, որ էս մեկի մեջ տեսել եմ մի բան, որը Ռիփը չի դրել, ճիշտ այնպես, ինչպես դու՝ «Կրկեսի» մեջ: Ես ոչ մի կայֆավատ էլ չեմ եղել :(


Էդ գաղափարն, ի դեպ, շատ հետաքրքիր էր ու նոր, չգիտեմ, համենայնդեպս, ինձ համար նոր էր։
Ո՞նց էր նոր: Էս պատմվածքիս (http://www.akumb.am/showthread.php?t=3053&page=2) վերջը ձեր խորհրդով եմ փոխել:

Բարեկամ
16.09.2008, 09:06
Մի բան ասեմ քաղաքականություն տեսնելու-չտեսնելու ու ընդհանրապես որևէ բան տեսնելու-չտեսնելու հետ կապված:
Իմ կարծիքով գրականության մեջ լավն են այն գործերը, որտեղ հեղինակը չի ջանացել տաքնված իմաստներ դնել, իսկ եթե հաջողվել է ընդհանրապես ոչ մի իմաստ չդնել ՝ դա արդեն լավագույնն է: Իմաստներ դնել - նշանակում է ընթերցողին թելադրել, ներշնչել սեփական եզրահանգումները: Լավագույն ստեղծագործությունները սոսկ նկարագրություններ են՝ անհավակնոտ: Պրոֆեսիոնալիզմը այդ նկարագրությունների մեջ իմաստի երակը բռնել ու հմտորեն վերարտադրելն է, այն իմաստի, որը չենք տրամաբանում, այլ այն առանց մեր գիտության նստած է իրերի դրության մեջ: Օրինակ, գուցե ոչ էնքան հաջող օրինակ է, բայց մոտավորապես այսպես. կարող է լինել բնության մեջ ինչ-որ պրոցեսի նկարագրություն, ասենք կենդանիների ինչ-որ վարքի հետ կապված: եթե տրված է մաքուր նկարագրությունը՝ բայց ճիշտ դետալներով ու կոնտուրներն ու գույները հստակ նկարված, էդ մոդելի մեջ ընթերցողը ինքը գտնի իմաստը, կհանգի դրան, կպրոյեկտի այն ավելի գլոբալ հասկացությունների վրա, կհանգի էն ներքին ճշմարտությանը, որ տվյալ նկարագրություն-գրականությունը իր մեջ կրում էր:
Ու ասեմ, հաճախ հեղինակները չեն էլ խորանում ներքին իմաստների մեջ ու շատ զարմանում են , երբ իրենց "անմեղ" տեքստերում ընթերցողները չգիտեմ ինչ խորը իմաստներ են գտնում: Բայց դա չի նշանակում, որ ընթերցողը սխալվել է, դա ավելի շուտ նշանակում ա, որ հեղինակը վերարտադրության մեջ հաջողվել է ;)
Այնպես որ, թող այվին Կրկեսյանի շուրջը քաղաքականություն հյուսած չլինի, մտքովն էլ անցած չլինի, էդ չի նշանակում, որ այն չկա ;)

impression
16.09.2008, 09:16
Ես չեմ։ ;)

Իսկ ես էդ ակումբցուն տեսա, ու էն էլ շատ պարզորոշ ուրվագծված ;)
ապրես, Այվ :) թեև տխուր էր, բայց շատ դրական էր ու բարի :)

Տատ
16.09.2008, 11:52
Այվի, սկզբից եմ սկսել:):
Մարսելլան մի քիչ դաժան էր:
Մորեխը դուրս եկավ, ա լյա Պաոլո Կոելյո վերջաբանով, ափսոս որ նրա սեռական գերադասությունների վարկածը բաց մնաց...
Բիձեն՝ հրաշք: Ինձ ճանաչեցի Մեծ Ջադուի կերպարում(լավ է, այդ ժամանակ ծանոթ չէինք:oy): Բեռնված էշը:ok...

Բոլոր դեպքերում, գրական լեզուն, ոճը սահուն ու լավն են, պատկերները՝ վառ ու ժամանակակից:

Եդեմ դալշե::)

Վարպետ
16.09.2008, 13:01
"Փայլուն վանդակը" շշմելու գործ էր: "Ի շրջանս յուր"-ի գաղափարը ամենաարծարծելի թեմաներից է միշտ եղել գրականության մեջ, ըստ այդմ Ռիպայի գործն ահագին պետք է որ դժվարացած լիներ: Բայց հեքիաթային ժանրը, բառերի ընտրության հմտությունը, ընդհանուր լեզվամտածողության ձեւը, անհերքելի տաղանդը իրենց գործն արել են: Անկեղծ փշաքաղվեցի:

Բարեկամ
16.09.2008, 21:56
Փայլուն Վանդակը կարդալուց հիշեցի մի հեղինակի գրածը իր մի գրքի նախաբանում. "թե որքանով է իրական այս պատմությունը ու որքանով հնարավոր, ասեմ այսպես. այս ամենը կարող էր պատահել ինձ հետ, բայց չպատահեց: "


Բյուրի հետ համաձայն եմ. ես էլ եմ այվիից տեսնում այստեղ, ու չնայած այվիին համարյա չեմ ճանաչում, բայց ես էլ կարող եմ ապացուցել:D
Իսկ եթե լուրջ՝ մարդն ամեն իր տեսած կերպարի մեջ իրենից մասնիկ ա տեսնում՝ այն ինչ իր հետ եղել է կամ կա կամ կարող էր/է լինել: Էդ իմ համոզմամբ:



Վանդակի բնակչուհու կերպարը մաքուր կանացի կերպար ա, ու դրանով՝ արդեն դատապարտված, նույնիսկ եթե "Ձեռք ձեռքի բռնած՝ սիրահարները ճամփա են ընկնում։" : Եթե դատապարտված չլիներ՝ վզնոցը, օրինակ, կհաներ վզից :
Պատմվածքի մեջ լավ գծագրվել էր վիճակների ոչ հավերժականությունը, ու էդ ուսանելի էր: Ամեն վիճակ՝ երջանիկ կամ թշվառ իր ավարտն ա ունենում. դա ա, որ պետք չի մոռանալ: Ու պետք չի կառչել նախկին վիճակների հիշողությունից, երբ այն արդեն հետևում ա: Էդ ոչ հավերժականությունը՝ հանձինս սոխակ, մուկ, կատու, շուն, կին, տղամարդ վիճակների, երևի ամենաշատը դուրս եկավ, չնայած պատմվածքը հավերժ պտույտն էր՝ "Ի շրջանս յուր":




– Ինքս ինձ շատ բան եմ կարող, բայց էն էֆեկտը չի։

էս լավն էր :)



Մեկ էլ ոճը իրոք տարբեր էր այվիի մյուս գրածներից: Ուրիշ լոդկա էինք նստել, ինչպես ասում են ;)

StrangeLittleGirl
16.09.2008, 22:06
Նենց հետաքրքիր ա… Չնայած սկզբում էնքան էլ դուրս չէր եկել, բայց էսօր ամբողջ օրը գլխիս մեջ պտտվում էր, ու գնալով ավելի է դուրս գալիս: Ինձ մոտ էլ էր էդ վզկապի պահն ուժեղ տպավորվել: Հետաքրքիր է՝ Բարեկամը նկատեց վիճակների ոչ հավերժ լինելը, իսկ ինձ մոտ տպավորվել է, որ չնայած նրան, որ ոչինչ հավերժ չէ, բայց միշտ վերադառնում ես ելակետային վիճակին: Եթե ասեմ կոտրած տաշտակին, մի քիչ պրիմիտիվ կհնչի: Մյուս կողմից էլ, մտածում էի, թե ո՞վ ասաց, որ վերադառնում է ելակետային վիճակին: Չգիտեմ՝ հեղինակը դա նկատի է ունեցել, թե ոչ, բայց ի՞նչ պարտադիր է, որ նոր սոխակը հանդիպի թրթուրին: Գուցե քաղաքավարությունը կորցնի, բոմժոտ-ալկաշ սոխակ դառնա, ձայնը խռպոտի: Գուցե մեկ այլ տիրուհի գտնի, որը մեռնող չի լինի… Չգիտեմ…

Բարեկամ
16.09.2008, 22:14
բայց ի՞նչ պարտադիր է, որ նոր սոխակը հանդիպի թրթուրին: Գուցե քաղաքավարությունը կորցնի, բոմժոտ-ալկաշ սոխակ դառնա, ձայնը խռպոտի: Գուցե մեկ այլ տիրուհի գտնի, որը մեռնող չի լինի… Չգիտեմ…

Բյուրակն, էնքան բարդ հարցեր ես բարձրացնում… :think

Լավ ոստիկան
22.09.2008, 22:33
ՄԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Պատմվածքում տեղ գտած բոլոր հերոսները
հանդիսանում են հեղինակի հիվանդ
երևակայության արդյունքը, և դրանց
համընկնելը իրական կամ վիրտուալ
անձանց հետ, պարզապես զուգադիպություն է:

Աշխարհը դաժան էր... շատ դաժան: Սակայն դա չէր սարսափելին, քանի որ բոլորը վարժվել էին աշխարհի դաժանությանը և փորձել համակերպվել դառը իրականության հետ` ով, ինչպես կարողացել էր: Սարսափելին այն էր, որ այդ դաժան աշխարհը բնակեցված էր փխրուն արարածներով: Այդպիսի մի արարած էր նաև մեր պատմության հերոսը: Սովորական մի աղջնակ, ով հայտնվեց կատաղի շրջապտույտի կենտրոնում, որին կյանք էին կոչում բոլոր նրանք, ովքեր ամենից լավ էին վարժվել աշխարհի դաժանությանը:
Եվ ահա մի օր, աշնանային մի արտասովոր օր, մեր աղջնակը իր մտքում երազանք պահեց: Դա սովորական երազանք չէր, այլ նրանցից մեկը, որոնց մասին բազմից զգուշացրել էին դաժան աշխարհի իմաստունները և խորհուրդ տվել ձեռնպահ մնալ նման ցանկություններից: Աղջնակը ցանկացավ ուժեղ լինել: Այնքան ուժեղ, որպեսզի ոչ ոք այդ դաժան աշխարհում չկարողանա նրան վնաս հասցնել: Եվ քանի որ օրը, աշնանային լինելուց բացի, շատ արտասովոր էր, չէ որ տասնութերորդ տարեդարձը մարդու, և նամանավանդ աղջնակների, կյանքում միայն մեկ անգամ է լինում, ապա մեր հերոսուհու ցանկությանը վիճակված էր ի կատար ածվել: Միայն թե ինչպես բոլոր նման ցանկությունները, այս մեկը նույնպես իրականացավ անչափ արտասովոր կերպով:
Իր ծննդյան օրվա առթիվ սովորական աղջնակը երեք նվեր ստացավ: Մեծ փշերով, մուգ կարմիր վարդերի մի փունջ, գեղարար միջոցների մի հավաքածու և... մի վահան: Ի տարբերություն ծաղիկների և հավաքածուի, վահանը շատ կոպիտ և անհրապույր տեսք ուներ, սակայն այն իսկույն գրավեց աղջնակի ուշադրությունը, և սա այլևս անկարող եղավ աչքերը կտրել դրանից: Վահանի մետաղական սառնությունը մոգական փայլով խաղում էր աղջնակի արտևանունքի վրա և ջերմացնում նրա գիտակցությունը, դրա ծուռ ու մուռ, մաշված եզրերը հանգստություն էին խոստանում և ծովի ալիքների նման օրորում նրան իրենց գրկում: Վահանը պարզապես կատարելության աստիճան կոպիտ էր. ոչ մի նախշ, ոչ մի փորագրություն այդ կոպտությունը գոնը ինչ-որ չափով մեղմելու համար: Աղջնակը կարծես երազի մեջ լիներ: Նա առաջ պարզեց ձեռքերը և մատների ծայրով հպվեց վահանի անհարթ մակերևույթին: Երկուսն էլ ցնցվեցին: Հետո շոյեցին միմյանց` անկաշկանդ, մեղմիկ: Ապա ժպտացին մեկ-մեկու` թախծոտ, մտերմիկ: Աղջնակը հասկացավ, որ աշխարհի այս դաժանության մեջ գտել է իր ամենահավատարիմ ընկերոջը: Ընկեր, որը երբեք չի դավաճանի իրեն, որը երբեք չի լքի իրեն ծանր պահերին: Փխրուն արարածը բարձրացրեց վահանը: Այն ծանր էր, այնքան ծանր, որ աղջնակը հառաչեց: Մի պահ նա նույնիսկ մտածեց, թե արդյոք ետ չդնի վահանը` փոխարենը վերցնելով կամիր վարդերը կամ նույնիսկ գեղարար հավաքածուն: Սակայն այդ վարանումը միայն մի ակնթարթ տևեց: Հաջորդ պահին նա վստահորեն անցկացրեց բազուկը վահանի առաջին փոկի տակով և բռունքի մեջ ամուր սեղմեց երկրորդը, որպեսզի այլևս երբեք բաց չթողնի այն...
Վահանը փորձարկելու հնարավորություն ստեղծվեց հենց այդ իսկ աշուն: Այն անկրկնելի էր: Անկրկնելի էին դրա բոլոր շարժումները` աղջնակի բազկի վրա: Ինչպես էր այն ետ մղում դաժան աշխարհի բոլոր հարվածները որոնք տեղում էին աղջնակի վրա: Ինչպիսի ամրություն, ինչպիսի հակազդեցություն, ինչպիսի ուժ և միաժամանակ ինչպիսի պարզություն: Շատ արագ աղջնակն ու վահանը այնքան մտերմացան, որ այլևս անբաժան էին: Մարդկանց համար այդ ամենը իհարկե տարօրինակ էր: Ամենուր այդպիսի ծանր ու մեծ վահանի հետ շրջող աղջնակը անկասկած չէր կարող չգրավել շրջապատի ուշադրությունը: Նրան սկսեցին մատով ցույց տալ, թիկունքում շշնջոցներ լսվեցին, և սովորական աղջնակը այլևս դադարեց այդպիսին լինելուց: Մարդկանց համար նա այլևս տարօրինակ էր, և հենց այդպես էլ նրան սկսեցին անվանել` Տարօրինակ Աղջնակ: Այդ ամենը մեր աղջնակին իհարկե չէր հուզում, չէ որ նա վահան ուներ: Այնպիսի վահան, որը ունակ էր պաշտպանել նրան, և ոչ ոք այդ դաժան աշխարհում այլևս կարող չէր նրան վնաս հասցնել: Իհարկե մարդկանց շրջանում հայտնվեցին այնպիսիները, որոնք չէին կարող համակերպվել աղջնակի նման հանդգնության հետ: Վահանի ամրությունը ստուգելու ցանկություն հայտնվում էր գրեթե բոլոր նրանց մոտ, ովքեր գոնե մեկ անգամ հանդիպում էին այդ Տարօրինակ Աղջնակին: Նրանց մեծ մասը իրենց ազդեցության դիմաց աղջնակից արժանի հակազդեցություն ստանալով իհարկե ընկրկում էին և այլևս նման փորձեր չէին անում, սակայն հանդիպում էին այնպիսիները, որոնք կրկին անգամ և էլ ավելի մեծ թափով էին փորձում կոտրել այդ փխրուն արարածի նման կատաղի դիմադրությունը, սակայն վահանը իր գործը լավ գիտեր: Ամրությամբ այն ոչ մի անգամ չհիասթափեցրեց իր տիրուհուն, որին մնում էր միայն ծիծաղել աշխարհի անճարակության վրա, որը մի ժամանակ նրան դաժան էր թվացել:
Սակայն ամեն բան այնպես հարթ չէր, ինչպես կարող էր թվալ: Երբեմն, երբ աստղազարդ երկնքում, նույնիսկ լուսին չէր լինում աշխարհի դաժանությունը անգամ ժլատորեն լուսավորելու համար, աղջնակը լաց էր լինում: Լաց էր լինում միայնակ, մթության մեջ: Լաց էր լինում այն ցավից որը իր բազուկին պատճառում էր վահանի ծանրությունը: Չէ որ նա զինվոր չէր, չէ որ նրա փխրուն բազուկը նման ծանրություն կրելու համար չէ: §Ամեն ինչի համար հարկավոր է վճարել, _ մաքրելով արցունքները ասում էր աղջիկը: _ Ոչինչ որ դաստակս ցավում է, փոխարենը մնացածն է անվնաս մնում¦:
Անցան տարիներ: Բոլոր նրանք, ովքեր կասեն, թե Տարօրինակ Աղջնակը իր վահանով վախացրել և փախուստի էր մատնել իր բոլոր թշնամիներին, պարզապես ստախոս են: Դեռ շատ վաղուց ինչ-որ մեկը կարծիք էր հայտնել, թե կյանքը պայքար է, սակայն մարդիկ դա ընկալել էին, ոչ թե որպես կարծիք, այլ` բացարձակ ճշմարտություն: Իսկ ի±նչ է հարկավոր այդ պայքարում գոյատևելու համար: Իհարկե ամուր և վստահելի զենք: Եվ բոլորը ձեռք էին բերել այդ զենքը` ով ինչպիսին կարողացել էր: Այդ զենքերը դաժան աշխարհում իհարկե աչքի էին ընկնում իրենց բազմազանությամբ: Երկար, կարճ, սուր, հատու, կտրող, կծող, խայթող, սպանող, քծնող, դառը, կոպիտ, ծաղրական, արհամարհական և դաժան... և հատկապես դաժան: Եվ այնպես պատահեց, որ աշխարհի այդ բոլորը զենքերը, կարծես խոսքները մեկ արած, մտադրվել էին փորձել Տարօրինակ Աղջնակի վահանի ամրությունը: Աղջնակը գրեթե ամեն օրը անցկացնում էր դաժան մարտերի մեջ, որոնց վերջը չէր երևում, իսկ գիշերները... դե իսկ գիշերները...
Ինչպես էր ցավում աղջնակի փխրուն դաստակը վահանի տակ, երբ նա ամեն անգամ ետ էր մղում այդ բազմազան զենքերի հարվածները: Նա ցավից կրճատեցնում էր ատամները, որպեսզի դավաճան հառաչանքը հանկարծ դուրս չթռչի դրանց ետևից և փայլուն վարպետությամբ գործի դնում իր անկրկնելի վահանը: Որը շլացնում, շփոթեցնում, շվարեցնում, շշկլացնում, շլմորում, կուրացնում, կալ ու կապ էր գցում նրա բոլոր թշնամիներին իր սառը և մետաղական փայլով:
Իր պատանեկությունը աղջնակը անցկացրեց մարտերի մեջ, որոնց հանդեպ սակայն խորը հակակրանք էր տածում: Մարտերով նա սնվեց, մարտերով հասակ առավ, մարտերով հասունացավ, իսկ նրա հետ էլ անբաժան ընկերը` վահան, որը սակայն միշտ նույնն էր մնում: Ինչը չէր կարելի ասել աղջնակի մասին, որը թեև վաղուց դադարել էր այդպիսին լինելուց, սակայն մականունը` Տարօրինակ Աղջնակ, ամոււր կառչել էր նրանից:
Օրը փոխարինվում էր օրով, եղանակը` մեկ ուրիշով, դե իսկ տարին` իր նմանով: Եվ այդ ամբողջ ընթացքում մարտեր, մարտեր ու անվերջ մարտեր...

Լավ ոստիկան
22.09.2008, 22:36
_ Ախ, ինչպես ես ձանձրացրել ինձ, _ ճաքճաքաց շուրթերի արանքից հազիվ լսելի արտաբերեց Տարօրինակ Աղջնակը, և բազում մարտերի մեջ արևահարված դեմքը համառորեն պահելով կիզիչ ճառագայթներին դեմ-հանդիման, փորձեց երկար թերթերունքների տակից ամառային շլացուցիչ շողերի ետևում նշմարել արևի սկավառակը: _ Կարծում ես կարո±ղ ես ինձ ընկճել:
Արևի տակ, ամայի ճանապարհի եզրին ընկած մի ժայռաբեկորի վրա նստած Աղջնակը քմծիծաղ տվեց, և աջը բարձրացնելով, կիզիչ ճառագայթներից պաստպարվեց իր վահանով, որը արդեն բազում տարիներ փառք ու պատվով ծառայել էր նրան: Եվ այն այս անգամ էլ ծառայեց` իր ստվերի տակ առնելով տիրուհուն:
_ Հոգնել եմ քեզանից, _ կախելով գլուխը` ասաց աղջնակը, միանգամայն վստահ լինելով, որ վահանը հետաքրքրասեր ականջներին թույլ չի տա մոտենալ նույնիսկ իր շշնջոցին: _ Աշուն եմ ուզում:
Ինչ-որ տեղից փչեց հողմը, ու իր տաք գրկում սեղմելով ճանապահի դեղին ավազը, սկսեց պարել նրա հետ վայրի շրջապտույտի մեջ: Բայց դա աշնանային այն զով քամին չէր, որը չարաճճի մանկան նման ցաք ու ցրիվ անելով, օդ էր բարձրացնում դեղին տերևների շեղջը, ապա սկսում որսալ նրանց և մեկ առ մեկ նետել նրա մանկական ոտքերի տակ:
Նայելով ճանապարհից դուրս ելած և ամայի տափաստանով սլացող հողմի ետևից` Տարօրինակ Աղջնակը փակեց աչքերը և մեկ էլ շշնջաց.
_ Աշուն եմ ուզում:
Այդ ցանկությունը կարծես թե վերցրեց նրան ժայռաբեկորի վրայից և տարավ իր հետ, ինչպես քամին է տանում աշնան դեղնած տերևին: Նրան հաճելի էր թռչել ցանկության թևին: Ե±րբ էր նա վերջին անգամ այսպես ազատ սլացել երկրի և երկնքի միջև: Վաղուց, շատ վաղուց: Նա արդեն էլ չի հիշում, թե երբ է վերջին անգամ անցնել ծանոթ փողոցների, մայթերի վրայով, ծանոթ պուրակում պտտվել դեղնակարմիր տերևների շրջապտույտի մեջ` ծառերի մերկ ճյուղերի արանքից դիտելով, թե ինչպես են իր հետ միասին պտտվում կապույտ երկինքը իր փափուկ ու ճերմակ ամպերի հետ միասին:
Հասնելով ժայռաբեկորին` հողմը իր տաք շնչով հարվածեց դրա վրա նստածի դեմքին և փշուր-փշուր եղավ:
Աղջիկը բաց արեց աչքերը և վար իջեցրեց վահանը: Արևը մայր էր մտնում: Նա անշտապ դուրս հանեց դաստակը փոկերի տակից և իջեցրեց վահանը ոտքերի տակ: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ դուրս գալով իր տիրուհու բազուկի վրայից` վահանը կարծես թե դժկամորեն տնքաց, երբ հպվեց գետնին, ապա խուլ զրնգաց, երբ հենվեց ժայռաբեկորին: Աղջիկը նայեց իր դաստակին: Վահանին իջած անթիվ-անհամար հարվածների ծանրության տակ, դաստակը պատվել էր կոշտուկներով, կապտել, սևացել և այժմ տենդագին դողում էր արևի բոսորագույն ճառագայթների տակ: Աղջիկը փորձեց կանգնեցնել դողը, սակայն ապարդյուն: Դաստակը չէր ենթարկվում նրան, այն կարծես խորթ էր դարձել նրան, օտար` նրա աչքին և այժմ, երբ առանց վահանի էր մնացել, ցավում էր... Ցավում էր հետզհետե սաստկանալով և այնպես անտանելի, որը նույնիսկ աչքերում արցունքներ հայտնվեցին... Այս ինչ է...? Հին, վաղուց մոռացավ այս զգացողությունը... Աղջիկը մռայլվեց... Ով թույլ տվեց քեզ վերադառնալ...?
_ Սա քո վահանն է?
Ձայնը անակնկալի բերեց Տարօրինակ Աղջնակին, և նա բարկությամբ լի աչքերը բարձրացրեց փոշոտ ճանապհի մեջտեղում, ուղիղ իր առջև կանգնած այն փխրուն արարածի վրա, որը հանդգնել էր շեղել նրան իր խոհերից: Բարեբախտաբար այդ արարածը կանգնած էր, աչքերը վահանին հառած, ուստի չնկատեց, թե ինչպիսի ատելությամբ է դրա տիրուհին զննում իրեն, հակառակ դեպքում նա լացելով հեռու կփախչեր, առանց նույնիսկ ետ նայելու: Փոխարենը իր վահանին հառված փխրուն արարածի այդ հայացքի մեջ Տարօրինակը վաղուց մոռացված և մի այնպիսի հոգեհարազատ հիացմունք նկատեց, որ իսկույն հանդարտվեց:
_ Հա, իմն է, հիմա գնա այստեղից, _ վերջապես պատասխանեց նա, վիրավոր դաստակը դնելով ազդրին:
_ Իսկ այն քեզ պետք է? _ ասաց արարածը` ականջի կողքով բաց թողնելով իրեն արված ոչ երկիմաստ առաջարկը:
_ Ինչ? _ զարմացավ Տարօրինակ Աղջնակը, կարծես թե իրեն աշխարհի ամենաանիմաստ հարցն էին ուղղել:
_ Չես տա ինձ? _ միամտորեն հարցրեց փխրուն արարածը առաջին անգամ կտրելով աչքերը վահանից և հառելով դրանք Տարօրինակի վրա: Զգացողությունը, թե անցյալն ու ներկան դավադրաբար ձեռք-ձեռքի տված, անթիվ-անհաշիվ հարվածներից ճաքճքած մի հայելի են այժմ դրել ճանապահրի մեջտեղում, այնքան սաստիկ էր, իսկ դրանից պաշտպանվելու ցանկությունն էլ այնքան անզուսպ, որ Տարօրինակի վիրավոր ձեռքը ակամա ձգվեց դեպի վահանը, սակայն նա գերմարդկային լարումով ունակ եղավ զսպել այդ ցանկությունը, ինչից մի զույգ արցունքները շողացին նրա երկար թարթիչների տակ:
_ Ինչիդ է պետք? _ հարցրեց նա:
_ Ես կարող եմ թաքնվել նրա ետևում, _ ասաց արարածը:
Տարօրինակ Աղջնակը բաց արեց բերանը հարցնելու համար, թե ումից է պատրաստվում թաքնվել այդ փխրուն արարածը, սակայն գիտակցեց, որ ինքն էլ հիանալի գիտե հարցի պատասխանը, ու լուռ մնաց: Նրանք լուռ նայում էին մեկը մյուսի աչքերի մեջ: Ուր չքվեցին այս տարիները, ինչու իրենց տեղերում չեն? Անցյալն ու ներկան դավադրաբար ձեռք-ձեռքի տված...
_ Դե ինչ, կտաս այն ինձ? _ անհամբեր հարցրեց փխրուն արարածը:
Անցյալի հուշերով տարված` Տարօրինակը անձայն գլխով արեց, և դա բավական եղավ, որպեսզի արարածը փայլեր ուրախությունից և իսկույն վազ տար վահանի մոտ, այն գետնից բարձրացնելու վճռական մտադրությամբ: Առաջին փորձը անօգուտ էր: Ծանր վահանը դուրս պրծավ փխրուն ձեռքերի մեջից և կրկին ընկավ իր տեղը: Տարօրինակը սուր ցավ զգաց սևացած ձեռքում: Ինչ-որ տագնապ համակեց նրան: Նա նայեց, թե ինչպես է փխրուն արարածը փորձում բարձրացնել այն վահանը, որը նույնիսկ իր համար է ծանր բեռ եղել այս ամբողջ տարիների ընթացքում: Նա ցանկանում էր, որպեսզի այդ փխրուն էակը վերջապես նկատի իր վիրավոր ձեռքը և հարցնի, թե ինչու է այն կոշտուկներով պատվել, սևացել, և վերջապես ինչու է այն այդպես անօգնական դողում, իսկ արդյոք սաստիկ է ցավում: Սակայն սա ամբողջովին վահանով էր կլանված, և թվում էր, թե նրան այլևս ոչինչ չի հետաքրքրում:
Վերջապես նա բարձրացրեց վահանը և դրա ծանրության տակ կքած, սկսեց անշտապ հեռանալ փոշոտ ճանապարհով: Նրա ետևից նայելով` Տարօրինակը մեծ դժվարությամբ էր զսպում քարի վրայից ցատկելու և այդ ծանր բեռը նման փխրուն ուսերի վրայից վերցնելու ցանկությունը: Սուր ցավը կրկին հիշեցրեց իր մասին: Տարօրինակը կրկին նայեց իր բազկին: Դա արդարացի չէ... Ինչ ես անում... Իսկ ես... Իմ մասին մոռացել... Իսկ նա... Նրա մասին մտածել ես...
_ Է¯յ, փոքրիկ, _ գլուխը բարձրացնելով` հեռացող էակի ետևից ձայն տվեց Տարօրինակ Աղջնակը, _ իսկ դու գիտե±ս, թե ինչպես բուժել վահանի հասցրած վերքերը:
_ Գիտեմ, _ արդեն հեռվից ձայն տվեց փխրուն արարածը, _ արցունքներով:
_ Արցունքներով, _ շշնջաց Տարօրինակ Աղջնակը` նայելով իր ձեռքին: _ Ախր դու ինչ գիտես արցունքների մասին:
Չկարողանալով այլևս դիմանալ հետզհետե լցված ծանրությանը` թարթիչները բաց թողեցին իրենցից կախված արտասուքի երկու կաթիլները, որոնք շողալով մայր մտնող արևի վերջին ճառագայթների տակ մեկը մյուսի ետևից ցած սահեցին սևացած դաստակին: Դողը դադարեց: Աղջիկը փակեց աչքերը և... աշուն:

Ուլուանա
23.09.2008, 00:52
Լավն էր... Ինձ դուր եկավ։ :)

Ֆրեյա
23.09.2008, 20:46
...
Կատուն մնում է շվարած կանգնած։ ................................................................................ էր ուզում, և մի գարնանային օր, կամաց մեռնող տիրուհին բացում է թռչնակի դուռը...

Շատ հետաքրքիր էր, ապրես :love
հ.գ. ես դեռ այս մեկն եմ կարդացել :)

Dayana
23.09.2008, 21:19
Լավ Ոստիկան ջան ապրես, շատ դուրս եկավ :) ափսոս քեզ վարկանիշ չեմ կարողանում տալ :( բայց դեռ կտամ ;)

Լավ ոստիկան
23.09.2008, 21:23
Շնորհակալ եմ բոլոր տեսանելի և անտեսանելի կարծիքների... ավելի ճիշտ, գովեստների համար:

Ռուֆուս
22.10.2008, 20:52
Նոր հեքիաթ չկա? :think

Կարոտել եմ էս թեման..... :oy

ivy
20.11.2008, 01:08
Կարմիր կովը

Մելս Պարգևիչը դարդոտած էր. մինուճար աղջիկը աճել, մեծացել էր... ուզող չուներ։ Էլ ում հետ ասես, որ խոսք ու խրատ չէր արել. բոլորը միաբերան նույնն էին ասում.
– Աղջիկդ ուզելու բան չի, դու էդ միտքը գլխիցդ հանի։
Նայում էր Պարգևիչը իր Կասանդրային ու թաքուն հույս փայփայում, որ դստրիկը տանը մնացած ապրանք չի դառնա։ Կասանդարն էլ մի Կասանդրա՞ լիներ. վրան աղջկա շնորհք չկար, իսկը որձ ղազ։ Կոպիտ շարժուձևով, բամբ ձայնով, տղամարդու շորերով մի գազան։ Միակ բանը, որ կարող էր աղջիկ հիշեցնել նրա երկար հյուսն էր, որը ոլոր–մոլոր փաթաթված ու ամրացված էր գլխի կատարին։ Դա նրա ամբողջ կերպարին այնպիսի զավեշտալի տեսք էր տալիս, որ հաստատ ավելի դուրեկան կլիներ, եթե ճաղատ լիներ։ Բայց դե Կասանդրան իր հյուսի ղադրը գիտեր։ Կավբոյական լասոյի տեղ էր օգտագործում։ Թե մեկը վրան թարս նայեր, հյուսը կատարից արձակում էր, ձեռքով ֆռռացնում ու շպրտելով փաթաթում ծաղրողի վզին։ Հետո մի երկու շրջան վազ տալով՝ խեղճ զոհին հետևից քարշ էր տալիս, մինչև վերջինս մեղա էր գալիս, խնդրում աղաչում, որ լասոն վզից հանեն։ Այ այդպիսի դաժան պատժի էր արժանանում Կասանդրայի խաթրին կպնողը։ Շրջապատի տղերքի հետ կարգին ախպերություն էր անում, իսկ աղջիկների հետ մի բառ անգամ չէր փոխանակում, միայն երբեմն կարճ փեշավորների հետևից շվացնում էր։ Ի՜նչ ամուսնություն, ի՜նչ բան։ Պարգևիչը չգիտեր ինչ աներ, որ իր տան միակ ծաղիկը մի քիչ բուրավետ դառնար։ Լավ տուն–տեղ էր դրել, կարգին ապրուստի տեր էր, բայց ոչինչ աչքին չէր գալիս. ամբողջ ուշ ու միտքը տունը մնացող Կասանդրան էր։ Մի օր էլ երկար միտք արեց, անքուն գիշերներ անցկացրեց ու որոշեց իր մինուճարին վերջապես աղջիկ դարձնել։ Քանի որ ինքը այդ աղջկական ֆինտիֆլյուշկաներից գլուխ չէր հանում, գործի իսկական վարպետներ վարձեց՝ նրանց խոստանալով իրենց քաշով մեկ փող, միայն թե մի ճար անեն, Կասանդրային կանացի դարձնեն։ Վարպետներն էլ հո հասարակ մարդիկ չէի՞ն. Պարգևիչը նրանց բարձրաշխարհիկ «Իմիջդ մեյքեմ» ֆիրմայից էր վարձել։
Ու որոշված օրը Պարգևիչի գտած երկու հոյակապ իմիջ մեյքողները ծեծեցին նրա տան դուռը։ Կասանդրային էլ հայրը քուչեքից մի կերպ հավաքել, տուն էր բերել, որ ծանոթացնի իր համար միակ հույս ու ապավեն դարձած հյուրերի հետ։ Կասանդրան հոնքերը կիտել, թթված նստել էր՝ չուզենալով անգամ իմանալ իր գլխի գալիքը։
– Բարո՜վ եք եկել, հազա՜ր բարին, Իլյիչ մեյքողներ ջան։ Էս էլ իմ Կասոն,– նոր ներս մտած հյուրերին դիմեց Պարգևիչը։
– Ոչ թե Իլյիչ, այլ իմիջ,– ուղղեցին նրան եկվորները։
– Ես Սովետի մարդ եմ, ինձ կներեք...
Ու Պարգևիչը, ոտ ու ձեռ ընկած, սկսեց պտտվել հյուրերի ու Կասոյի շուրջը՝ փորձելով նրանց իրարու բերել։
Կասանդրան հոնքերի տակից նայեց եկվորներին։ Մեկը միջին տարիքի մի դզած–փչած էր կին էր՝ մոդայիկ սանրվածքով, փայլուն մակիաժով, թիթիզ ու թանկանոց շորերով։ Տղամարդն էլ լպստած մազերով, բարակ բեղերով ու գունավոր կոստյումով մեկն էր, ով սեթևեթ շարժուձևով իր աշխատակցուհուց հետ չէր մնում։
– Կասո ջան, սա Ալին է, իսկ սա՝ Բաբան։
– Բաբա Յագա՞,– թունոտ հայացք գցելով կնոջ վրա՝ հարցրեց Կասոն։
Կնոջ հազար անգամ ձգած դեմքն ավելի ձգվեց, իսկ մեծացրած շուրթերն ավելի փքվեցին։
– Օրիորդ, մի վիրավորեք մեր գեղեցկուհի Բաբային,– ձեռքն օդում ճոճելով՝ վրա բերեց գունագեղ Ալին։
– Օրիորդը տա՜տդ է,– բացականչեց Կասանդրան ու ձեռքը տարավ կատարին։
Բայց դեռ չէր հարցրել հյուսը քանդել, երբ Պարգևիչը, անմիջապես հետ քաշեց նրա ձեռքը՝ կանխելով դարի հանցագործությունը։
– Աղջիկս, այս մարդիկ եկել են, որ քեզ... ավելի սիրունացնեն։ Դուք որոշ ժամանակ իրար հետ եք ապրելու։ Ես էլ հաճախ կայցելեմ, չմտածես։
– Ո՞նց թե,– ճչաց Կասանդրան ու թռավ աթոռի վրա,– ռադ էղե՜ք...
Ու լասոն արդեն պտտվում էր օդում..
Պարգևիչին երկար ժամանակ պահանջվեց՝ մինչև կարողացավ աղջկան հանգստացնել ու համոզել ապրել Ալիի ու Բաբայի հետ։ Եվ վեջապես գոհ մնալով իր տանջալից աշխատանքից՝ Մելսը կապեց ճամպրուկները ու գնաց տնից։
Ու սկսվեցին Կասանդրայի դժբախտ օրերը։ Բայց նա ինքն իրեն խոսք էր տվել, որ Ալի–Բաբայի գլխին քառասուն ավազակ է բերելու...
– Արի փորձենք մի քիչ դիմահարդարում,– առավոտ շուտ սկսում էր Բաբան։
– Հեռո՜ւ մնա, օձ,– ճչում էր Կասոն։
– Աղջկան վայել չէ այդքան կոպիտ արտահայտվել,– թևքերն ուղղելով՝ փորձում էր դաստիարակել Ալին։
– Հեչ էլ կոպիտ չեմ, հլը սրա ձգած ռեխին նայե՜ք, միայն օձն է մաշկը էդքան հաճախ փոխում։
Կոսմետիկան տնով մեկ լղոզելուց հետո անցնում էին շարժուձևի դասերին։ Ալին, նուրբ մատները օդում շարժելով, սկսում էր բացատրել քաղաքավարության կանոնները։ Բայց նրա ասածներին Կասանդրան միայն ճպացնում էր ու մատը կոպտորեն տնկում։ Ալին կորցնում էր համբերությունը.
– Քեզ երբևէ ասե՞լ են, որ դու տղամարդու նման ես։
– Ո՜չ, – ֆշշացնում էր Կասոն,– իսկ քե՞զ։
Մի օր էլ Ալի–Բաբան աղջկան ուժով նստեցրեցին հայելու առջև, կտրեցին նրա լասոն, դա դեռ քիչ էր՝ մի բաբայական սանրվածք սարքեցին գլխին, հետո շուրթերը ներկեցին, կանացի սիրուն շոր հագցրեցին ու փակեցին սենյակում։ «Թող ինքն իր նոր կերպարի հետ հարմարվի»,– որոշեցին վարպետները։ Մի ժամ էլ դեռ չէր անցել, երբ սենյակի դուռը շրխկոցով կոտրվեց ու դուրս թռավ գազան Կասանդրան։ Կարճլիկ մազերը բարակ–բարակ հյուսել էր՝ ի հիշատակ իր կորցրած լասոյի, շրթներկը ձեռքով շուրթերից մաքրել, քսել ճակատին, հագի շորն էլ փրթիկ–փրթիկ էր արել։ Ռունգերից ծուխ էր դուրս գալիս, աչքերից՝ կայծեր։ Այս աղջկան հաստատ ուզող կլիներ, եթե մոտակայքում Տառզաններ ապրեին։
– Աաաա՜,– վախից ճչած Ալին ու մտավ սեղանի տակ։
Իսկ Բաբան պարզապես ուշաթափվեց։
Բայց սրանով Կասանդրայի չարչարանքները չավարտվեցին։ Ալի–Բաբան ձեռ չէին քաշում իրենց գործից, ու օր օրի վրա ավելի էին մեյքում, թողնում։
Կասոն չգիտեր՝ ոնց ազատվեր նրանցից ու որոշեց իր ախպեր–տղերքին օգնության կանչել։ Տեսնելով իրենց ընկերոջ վիճակը՝ տղերքը երկար–բարակ մտածեցին ու ճարը գտան. մի հոյակապ օպերացիա՝ «Կարմիր կովի կաշին»։
– Փոխե՞լ եք ուզում, կփոխենք, պսակե՞լ եք ուզում, կպսակենք։
Ու իրար աչքով անելով՝ բոլորն անցան գործի՝ ճիշտ այնպես, ինչպես ծրագրել էին։
Այդ օրվանից ի վեր Բաբան սկսեց նկատել, որ Ալին տնից շատ է բացակայում, վերադառնում է քեֆը լավը, սովորաբար կոկիկ շորերը՝ անփույթ, երեսը՝ անթրաշ, քիթ–մռութը՝ պաչպչած։ Ու հետն էլ քթի տակ Թաթա է երգում, մատներն էլ շախով ճտացնում։ Իսկ Կասանդրայի մասին ընդհանրապես չի ուզում լսել։ Բաբան չէր հասկանում՝ ինչ է կատարվում իր գործընկերոջ հետ, որն առաջ նրբաճաշակության մարմնացում էր, իր գործին միշտ նվիրված։ Իսկ Ալին երջանի՜կ էր։ Ընկել էր թաղի տղերքի խելքին... Կյանքում առաջին անգամ՝ սաունաներ, աղջիկներ, ուտուշ–խմուշ։ Ու հիմա աչքի առաջ փոխվում էր՝ մի ծայրահեղությունից դեպի մյուսը։ Բա տղե՜րքը ինչ գոհ էին իրենց գործից...
Նրանցից մի քանիսն էլ չմոռացան գնալ Պարգևիչին հյուր։ Մի քիչ դեսեցից–դենից խոսեցին, եղանակներից դժգոհեցին, հետո խոսք բացեցին, թե.
– Մելս Պարգևիչ, դու տեղը–տեղին, պետլած տղամարդ, բա քեզ սազո՞ւմ է անկնիկ լինելը։ Չեղավ, չեղավ... Աղջիկդ էգուց մյուս օրը կպսակվի, կգնա, դու հո մենակ չե՞ս մնալու։
– Է՜հ, տղերք ջան... Իմ հայ–հայը գնացե՜լ է...
Բայց տղերքին Պարգևիչի «հայ–հայ»–ը քիչ էր հետաքրքրում, նրանք իրենց գործը լավ գիտեին։
– Բա չե՞ս ասի, Պարգևիչ, մեկը կա, քեզ համար հալ ու մաշ է լինում, խեղճ կինը էլ չգիտի՝ ինչ անի, որ իրեն նկատես։
Մելսի աչքերը փայլեցին, բայց սիրտը կասկած ընկավ.
– Տղերք, կարո՞ղ է պատահի՝ ձեռք եք առնում։
– Չէ, Պարգևիչ, քեզ բա՜ն ենք ասում...
Բաբային Ալիի փոխակերպման դարդը ու Կասանդրայի՝ լրիվ իր ուսերին մնալը իբր քիչ էին, մի հատ էլ դրան ավելացան Պարգևիչի ամենօրյա այցերը ու գլուխ տանող զրույցները։ Բաբան մնացել էր շվարած. Մելսը պլպլացնող աչքերն իրենից չէր կտրում։ «Հայ–հայ»–ի մասին չգիտենք, բայց Պարգևիչի ռոմանտիկան դեռ տեղն էր։ Սկսեց Բաբային ծաղիկներ նվիրել, բանաստեղծություններ գրել, գիշերը պատուհանի տակ սերենադներ երգել։ Բաբան էլ կամաց–կամաց հալվեց՝ սկսած հաստ շպարից, վերջացրած նուրբ կանացի սրտիկով։ Ու այդպես հալվեց, ընկավ Պարգևիչի գիրկը... Էլ ի՜նչ Կասանդրա, ի՜նչ բան։ Ամուսնության առաջարկությունն ու պատասխան «հա՜»–ն շատ չուշացան։ Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արեցին։ Ու թռան Յամայկա՝ իրենց երկրորդ ջահելությունը վայելելու... Տղերքը հրճվում էին. իրենց օպերացիան հաջողված էր, Կասանդրան՝ ազատված։
Թե ինչ եղավ Ալիի հետ, հաստատ չգիտենք, բայց ասում են՝ մասնագիտությունը փոխել է, դարձել քեֆ մեյքող։
Կասոն էլ նույն գազանն է, հյուսն էլ երկարացրել է, նորից ոլորել կատարին ու շարունակում է իր երջանիկ կյանքը՝ թաղի տղերքի ընկերակցությամբ։ Տղերքը լավ գիտեն, որ ով ով, բայց իրենց կարմիր կովը կաշին փոխողը չի, երևի հենց դրա համար էլ այդքան սիրում են նրան։
Իսկ Մելսը Բաբայի հետ վայելում է իր ամուսնական կյանքը... Միայն թե մի միտք մինչև օրս էլ հանգիստ չի տալիս նրան՝ մինուճար աղջիկը աճել, մեծացել է... ուզող չունի։

Ռուֆուս
20.11.2008, 01:20
Ինչպես միշտ Ռիպայի հումորը սպանում է..... :D

Շնորհակալություն լիքը դրական լիցքերի համար.... :hands

StrangeLittleGirl
20.11.2008, 01:21
Ռի՛փ, լավն էր :) Ինչպես միշտ, համով-հոտով :) Էս Կասոն աչքիս Մորիսի սինդրոմ ուներ :D

ivy
20.11.2008, 01:43
Ռի՛փ, լավն էր :) Ինչպես միշտ, համով-հոտով :) Էս Կասոն աչքիս Մորիսի սինդրոմ ուներ :D

Էդ ի՞նչ սինդրոմ է, որձղազությա՞ն։ :))

Բարեկամ
20.11.2008, 04:15
Լավ կարդացվեց :)
Ինչպես միշտ, հղկված լեզու, տեղը-տեղին՝ հայերեն հեքիաթ:
Այվիին հանգիստ կարելի ա վերագրել հայ ժամանակակից հեքիաթագրության տատիկի պատվավոր կոչումը: Էդ ապագայի համար, էլի ;)

Ուլուանա
20.11.2008, 04:23
Ես էլ նոր կարդացի։ Լավն էր։ :D :hands Հին հեքիաթներիդ հոտն եկավ, կարոտել էի։ :)

Ariadna
20.11.2008, 11:09
Շատ լավն էր, սենց հումոր ամեն մարդ չի կարող ունենալ, էդ աստծո պարգև ա ;)

impression
20.11.2008, 11:11
Շատ լավն էր, բայց դե լասոյի համար հեղինակային իրավունք եմ պահանջում :))

ivy
20.11.2008, 11:15
Շատ լավն էր, բայց դե լասսոյի համար հեղինակային իրավունք եմ պահանջում :))

Քոնը երկու ս–ով ա, քեզ լինի, իմն ուրիշ ա։ :))

impression
20.11.2008, 11:17
Քոնը երկու ս–ով ա, քեզ լինի, իմն ուրիշ ա։ :))

:o մի ս-ի իրավունքն եմ պահանջում :D

Ներսես_AM
20.11.2008, 11:19
Այվույ կլնի գրկեմ: :oy տրամադրությունս տեղն եկավ ես մռթնած օրվանից :) ապես :D ինչպես միշտ սպանիչ էր:

Second Chance
20.11.2008, 11:34
«Հայ–հայ»–ի մասին չգիտենք, բայց Պարգևիչի ռոմանտիկան դեռ տեղն էր։
:D:D

Աբելյան
23.03.2009, 01:48
ԱՆԻՐԱՎ ԱՇԽԱՐՀ

Գյուղացի Համբոյի տունը նորից կռիվ էր ընկել: Համբոն ցանկանում էր փոքրիկ Գալոյի հետ միասին գնալ Երևան, որպեսզի ինքը մասնակցի “Շոգեքարշին”, իսկ Գալոն երգի ԱԼՄ-ում: Կինը դեմ էր.
-Չեմ ուզում… Էս անմեղ գառանն էլ էն անիրավ աշխարհը մի գցի, չեմ ուզում…
Բայց Համբոն դարձյալ չլսեց.
-Այ կնիկ, իզուր ես բողոքում: Տելեվիզոր եմ բերելու: Ամեն օր սերիալ կնայես: Գալոն էլ Կարապետիչի մոտ կերգի, կերգի, ադամանդ կտան: Համ էլ Կարապետիչին էն քաշածս թթի արաղից եմ նվիրելու: Գալո ջան, գնա քնի: Առավոտը 8-ին զարթնելու ենք, որ շուտ տեղ հասնենք:
***
Հաջորդ առավոտյան...
-Ժավելի՜ սպիրտ…
Դա հարևան գյուղի բնակիչ Տարզանն էր:

Տարզան.
Բիզնեսմեն: Բիզնեսը` ժավելի սպիրտի վաճառք: Ամեն առավոտ արթնանում է ժամը 7-ին և ժավելի սպիրտով լցված մի մեծ կանիստր ձեռքին` շարժվում դեպի հարևան գյուղեր, վաճառելով այդ չափազանց մեծ պահանջարկ ունեցող ապրանքը: Եվ քանի որ շրջակա գյուղերում միայն նա է ժավելի սպիրտ վաճառում, սահմանում է իր ուզած գինը: Այդ պատճառով էլ նա մեծ եկամուտներ է ստանում այդ բիզնեսից: Ամեն անգամ, երբ գնորդները դժգոհում են բարձր գներից, նա արդարանում է.
-Ինչ անեմ: Մոնոպոլիա ա…
Եվ գյուղացիները, որոնք գաղափար չունեն, թե ինչ է նշանակում այդ բառը, պատասխանում են.
-Հա, դե որ արտասահմանյան ա, ուրեմն լավն ա:
Նրա երթուղում ընդգրկված է նաև Համբոյի գյուղը: Նա միշտ այդտեղ է հասնում ժամը 8-ին: Եվ քանի որ գյուղում ոչ ոք ժամացույց չունի, ապա գյուղացիները ժամը որոշում են նրա զիլ կանչով, որից արթնանում են ամբողջ գյուղով: Բոլոր ժամադրությունները գյուղում տեղի են ունենում ժամը 8-ին, քանի որ օրվա մնացած մասում ոչ ոք ժամը չի իմանում:
Արտաքին տվյալներ.
Քիթը` կորընթարդ, ինչպես մի բլուր
Աչքերը` կանաչ, ուռած ու կլոր,
Ականջները լոշտ, մազերը փառչակ,
Նայողը կասի` այ քեզ խեղկատակ:
Ունի զիլ ձայն: Կիսամերկ է, հագին ունի ընդամենը մեկ քռչի կտոր, որտեղ նաև պահում է փողերը:
Դատվածություն չունի: Չի ծխում, չի խմում: Ամուսնացած չէ:

Համբոն զարթնեց, արթնացրեց Գալոյին և շտապ սկսեց ճանապարհի պատրաստություն տեսնել: Մի տոպրակ վերցրեց և մեջը սկսեց հաց ու պանիր դարսել: Չմոռացավ նաև իր ձեռքով քաշած օղու շիշը: Դուրս եկան տանից, առանց նանին ու Զանիին հրաժեշտ տալու:
-Դե, Գալո ջան, ճամփա ընկանք:
Կիլոմետրերը հաջորդում էին միմյանց, իսկ քարքարոտ ճանապարհը շարունակում էր իր ոլորապտույտ ընթացքը սարերի ու ձորերի միջով: Երկու ժամ քայլելուց հետո նրանք տեսան մի հուսահատ վարորդի, որը փորձում էր փոսից հանել իրեն պատկանող “Ռաֆ” մակնիշի միկրոավտոբուսը:
-Քու՛ տիրումերը,-ամեն անգամ զայրացած բացականչում էր նա, երբ ուժասպառ էր լինում այդ աժդահա մեքենան ապարդյուն հրելուց: Հետո նստում էր գետնին, մի փոքր հանգստանում և նորից անցնում գործի: Նա Ռաֆի Սամվելն էր:

Ռաֆի Սամվել.
Միկրոավտոբուսի վարորդ: Երթուղին` նայած տրամադրության և փոսերի առկայության (ավելի ճիշտ` բացակայության):

-Համբո ձյա, մեռնեմ սրտիդ, լավ ա եկար,-տեսնելով Համբոյին` Սամվելը վեր թռավ փոշոտ գետնից, թափ տվեց փոշոտված հետույքը ու փոշոտված ձեռքով սեղմեց Համբոյի ձեռքը,-խաթերական արի մառշուտկես հանենք փոսից:
-Արի Սամվել ջան,-ասաց Համբոն,-բայց մի պայմանով. ինձ ու քյորփիս ձրի կհասցնես Երևան:
-Երևաաաա՞ն-Սամվելը փոշմանած հայացքը թեքեց դեպի Ռաֆը, սակայն ևս մեկ անգամ զգալով իր անզորությունը, փոխեց հարցի բնույթը,-Երևանում ի՞նչ եք անելու…
-Դե, գնում ենք ԱԼՄ: Ես շոգեքարշի, Գալոյին էլ հետս եմ տանում, որ երգի, ադամանդ տան:
Սամվելը անզուսպ ծիծաղեց, բռնելով թուլացած փորը, հետո մի կերպ ուշքի եկավ ու հարցրեց.
-Բա էն ձեռինդ ի՞նչ ա:
-Թթի արաղ ա: Տանում եմ Կարապետիչին նվեր: Հիմա մեզ կտանե՞ս:
-Կտանեմ: Ձրի: Մենակ թե օգնեք էս դարուփոսերից հանենք: Ում կանչեցի, չկարեցավ հանի: Պապը եկավ, չկարեցավ, Տատը եկավ, չկարեցավ, Շունը եկավ, չկարեցավ, Կատուն եկավ, չկարեցավ, տո էն շաղգամ պոկող Մուկն էլ եկավ, սկի ինքը չկարեցավ: Հադին, Հուդին, Չատին, Մատին եկան փորձեցին, էլի չեղավ: Ասեցին մենակ Սուտասան Որսկանը կարա, էն էլ ափսոս տունը չի: Բանակում ա:
Համբոն լարեց ուժերը, հրեց Ռաֆը, իսկ վերջինս հաստատակամ կանգնած էր իր տեղում` լուսարձակների արհամարհական արտահայտությամբ:
-Գտաաա՜,-հանկարծ բացականչեց Համբոն, լոռեցու սովորույթի համաձայն` “ա”-ն երկարեցնելով մինչև անվերջություն,- միասին բրթենք:
-Ոնց չէի ֆայմել,-և Սամվելը, որը իրեն համար խոտերում քաշված ծխում էր, վեր կացավ տեղից,-Համբո ձյա, դու բրթի, ես էս ա հետս մարդ կբերեմ:
Մի քանի րոպե անց Սամվելը երևաց` Պապիկի, Տատիկի, Կատվի և Շան հետ միասին:
Սկսեցին հրել: Պապիկն ու Տատիկը` դեմից, Համբոն, Շունը, Կատուն, Գալոն` հետևից, իսկ Սամվելը, ղեկին նստած, քաջալերում էր նրանց.
-Ժողովուրդ, քիչ մնաց:
Ի վերջո բոլորը ուժասպառ եղած նստեցին: Եվ քանի որ տարբեր ուղղություններով էին հրում միկրոավտոբուսը, այն մնացել էր տեղում կանգնած:
-Չէ, ճար չկա. գնամ Մկանը կանչեմ,-ասաց Սամվելը և գնաց Մկան հետևից:
Քիչ անց երկուսով եկան:
-Իմ համար սաունայում պառկած դնջանում էի, ինչի հանիր,-զայրացավ Մուկը:
-Դե 5 հոգով չեն կարում բրթեն, ասեցի մենակ դու կկարենաս,-ասաց Սամվելը և դարձավ հրողներին,-ժողովուրդ, Մուկը ասում ա` մառշուտկեն պիտի կռիշից հանվի: Ուրեմն դուք միասին հետևից կբրթեց, Մուկն էլ կբարձրանա կռիշ, որ իրան չխանգարեք: Ես էլ մեջից խոդի կտամ:
Համբոն, Գալոն, Տատիկը, Պապիկը, Շունն ու Կատուն հետևից, իսկ Մուկը` կտուրին նստած, սկսեցին առաջ տալ միկրոավտոբուսը, որը վերջիվերջո ենթարկվեց նրանց և դուրս եկավ ճանապարհի երես:
-Ձեր տեղը ամեն ինչը պտի ես անեմ,-ասաց Մուկը և հեռացավ:
Սամվելը դժկամությամբ, բայց այնուամենայնիվ որոշեց Համբոյին ու Գալոյին անվճար հասցնել Երևան:
-Տենց եմ անում, որ չասեք մենակ Կարապետիչն ա մարդկանց ձրի տեղ տանում մառշուտկով:
***
Ճանապարհը շարունակվում էր: Լսվում էր միայն մեքենայի շարժիչի ներդաշնակ բզզոցը, որը թուլացնում էր Համբոյի ու Գալոյի նյարդերը, որոնք շատ էին հոգնել քայլելուց ու “Ռաֆը” հրելուց և լուռ նիրհում էին հետևի նստարանին: Աշնանային քամին կիսաբաց պատուհանից ներխուժելով` խուտուտ էր տալիս Գալոյի փոշոտ երեսը, չթողնելով նրան քնել: Ձգվում էր ճանապարհը, իր հետևում թողնելով Լոռվա սարերն ու ձորերը, իսկ առջևում Երևանն էր, որտեղ շտապում էին հայր ու որդի:
***
Վերջապես նրանք տեղ հասան:
-Էսի Կոմիտասն ա,-ասաց Սամվելը,-էն շուշաբանտով տեղն էլ ԱԼՄ-ի շենքն ա:
-Մերսի,-ասաց Համբոն,-շատ շնորհակալ եմ:
-Լավ: Մեծ բան չեմ արել: Մի հատ նվեր կուզեի սրա համար, էն էլ մոտներդ ոչ մի բան չկա:
-Ուզում ե՞ս էս արաղից տամ, կես բաժակ խմես,-և Համբոն օղու շիշը մեկնեց Սամվելին:
-Տո չէ հա, գիժ եմ, ինչ եմ: Բա որ ԳԱԻ-ն ասի “հո արա”: Դե, ձեզ հաջողություններ:
Համբոն և Գալոն հրաժեշտ տվեցին Սամվելին ու բարձրացան “ԱԼՄ-ի շենք”:
***
Ամեն ինչ որոշված էր: Հանդիպումը` վաղը ժամը 3-ին, ԱԼՄ-ի ստուդիայում: Իսկ մինչ այդ, հայր ու որդի օրվա մնացած մասը որոշեցին շրջել քաղաքում:
***
Էլիտար շենքեր, շատրվաններ, հսկա հրապարակ, Օպերայի շենք… Այդպիսի բաներ Համբոն և Գալոն կյանքում չէին տեսել:
***
Գիշեր էր: Նստել էին Կրկեսի դիմաց:
-Ապի, սրանք ժամ ունե՞ն:
-Հա, բա ոնց, սրանք էլ են մեր նման հայ քրիստոնյա:
-Եկեղեցի չեմ ասում, ժամ եմ ասում: Սրանք ժամ ունե՞ն,-և Գալոն ցույց մայթի ծայրին կանգնած երկու էգերի:-Ուզում եմ իմանամ ժամը քանիսն ա:
-Հա, գնանք հարցնենք:
Մոտեցան: Համբոն հարցրեց.
-Քիրա: Ժամ ունե՞ք:
Էգերը շրջվեցին: Երկուսն էլ կապիկի հայացքներով, մինչև կոկորդը պուդրայած, մինչև ատամները քսված պառավներ էին: Նրանց աչքերը սուպեր ադամանդներ դարձած` փայլեցին : Մեջներից բոյովը խոսեց.
-Հիսուն դոլարից պակաս մտքովդ չանցնի:
-Հիսուն դոլաաաա՞ր,-ապշեց Համբոն:
-Լավ, քառասուն դոլար:
-Էս ինչքան շատ ես ուզում...
-Ինչ էլ պնդերես են էս գեղցիք: Լավ, երեսուն դոլար տուր:
Մեջներից կոլոտը չդիմացավ:
-Օֆ… Հերիք չի եկել ա, երեխուն էլ հետն ա բերել: Համոզեցիր, քսան դոլարին էլ եմ համաձայն:
-15 դոլար,-խոսեց բոյովը:
-10 դոլար,-ծղրտաց կոլոտը:
Վիճաբանությունը շուտով վերածվեց ծեծկռտուքի:
-Գնացինք, Գալո-նրանց վիճաբանության նյութից անտեղյակ` ասաց Համբոն,-էս քաղաքում մարդիկ ինչ քծիպ են: Գնանք քնենք:
Պառկեցի Կրկեսի մուտքի մոտ:
-Երգելուց չհուզվես, Գալո ջան: Կարևորը, քո ուժերի վրա վստահ լինես: Հետո ով գիտի երգիչ դառնաս: Ինքդ երգեր կգրես, կերգես, աստղ կդառնաս, կթռնես Ամերիկա` համերգների: Ամերիկաները մարդկանցից զգույշ կլինես: Ստացածդ փողը աղջիկների ու խմելու վրա չծախսես, մեկ մեկ էլ Հայաստան կուղարկես, որ լավ ապրենք: Քեզ էլ լավ կնայես, գիշերները չբացվես, ճամփեքն անցնելուց էլ ուշադիր եղի: Որ դու էլ ավտո ունենաս, խմած չքշես, օրեր են, կմթնեն, բայց դու ճամփեքին չքնես…
Պատմում, էր Համբոն, իսկ Գալոն ննջում էր: Մեքենաների աղմուկը, երաժշտական խանութներից լսվող ռաբիզն ու ռուսական շանսոնը, տոնավաճառներում տիրող աշխուժությունը, տարատեսակ ազդանշանները, այս բոլորը ղժվժում էր նրա գլխում: Շուտով նա քնեց: Իսկ երազում նա երգում էր: Եվ ոչ թե «ԱԼՄ»-ի ստուդիայում էր, այլ` հոր ասած “Ամերիկայի բեմերում”:
***
Ժամը 14:50-ն էր: Համբոն և Գալոն մուտք գործեցին “ԱԼՄ”-ի ստուդիա: Ճանապարհին նրանց կանգնեցրեց պահակը:
-Ու՞ր…
-Շոգեքարշի: Տղիս էլ տանում եմ, որ երգի…
-Մոտներդ զենք, թմրանյութ ունե՞ք:
-Չէ, քե մատաղ, մենք աղքատ մարդիկ ենք: Մեզ ո՞րտեղից զենք կամ թմրանյութ:
-Էն ինչ շիշ ա:
-Թթի արաղ ա: Տանում եմ Կարապետիչին նվեր:
-Նայեմ:
Պահակը բացեց շիշը, և մի արբեցնող հոտ տարածվեց շրջակայքում: Բայց շշում ոչ թե թթի օղի էր, այլ` ժավելի սպիրտ...
-Թու, կնիկս շիշը փոխել ա…-Կմկմաց Համբոն, բայց դա արդարացում չէր:
Համբոն և Գալոն հեռուստաէկրաններին հայտնվելու փոխարեն աքսորվեցին դեպի իրենց հայրենի լեռները և հայտնվեցին “Թմկա բերդ” կոչվող քրեակատարողական հիմնարկում...


շարունակելի...

Ուլուանա
23.03.2009, 02:21
Դեմքություն էր, ապրես։ :hands
Իրադարձությունները լավ հավեսով խճճեցիր, հետո էլ հավեսով հանգուցալուծեցիր։ :)
Դու նենց լավ ես իրական դեպքերն ու հեքիաթ–մեքիաթներն իրար խառնում, հավեսս գալիս է։ :))

Dayana
23.03.2009, 10:00
:D Հայկ ջան ապրես :hands վերջն էր :D

Լուսաբեր
23.03.2009, 11:48
Հայկո, էս առավոտ շուտ ո՞նց զվարճացրիր :hands
Լավն էր , ամենաշատը պապու տված խորհուրդները կրկեսի բակում, դուրս եկավ :hands
Բա որ ասում եմ լավն ես :oy

Լեո
23.03.2009, 12:01
Լավն էր հատկապես էն «տղերքի» կռվի պահը:hands Որ կռիվը երկար շարունակվեր, երևի մինչև 50 դրամ կիջնեին՝ ինքնարժեքով էլի:D

Արիացի
23.03.2009, 12:12
Հայկո վերջն ես: :hands:hands
Այ սենց կարգին բաներով զբաղվի, ոչ թե ուֆերով: ;) :)

Հայկօ
23.03.2009, 12:32
Տխուր պատմություն էր: Կրկեսի մուտքի մոտ անցացրած գիշերվա պահը շատ լավն էր:

comet
23.03.2009, 14:05
Ապրես:hands Բա շարունակությանը երբ սպասենք?:)

Kita
23.03.2009, 14:10
Էս ինչ դաժան էր:D

Քամի
23.03.2009, 14:11
Տխուր պատմություն էր: Կրկեսի մուտքի մոտ անցացրած գիշերվա պահը շատ լավն էր:

:)
Ես էլ կադալուց մի քանի րոպե չէի կարողանում շարունակությունը ընթերցել..

ապրես H.a.y.k.o. ջան

Lusineh
23.03.2009, 15:29
Բավական վառ երևակայություն: Ես ուղղակի մի հարց ունեմ Իվային, թե ուքր յամանկ նրան ինչպիսի հեքիաթներեն կարդացել և ով է կարդացել՝ծնողները, թե...
:)Ինքս հոգեբան եմ, համենայն դեպս ավրտել եմ այդ մասնագիտությամբ նաև մագիստռոսի կոչումով, և կարծումեմ, որ Իվան ծանր մանկություն է անցկացրել, համենայն դեպս ինչ-որ հոգեբանական շեղումներ և սթրեսներ է ստացել, հատկապես սեքսուալ առումով:
:o
Բոլոր դեպքերում, ելի եմ ասում, որ ունի լավ վառ երևակայություն::hands

Kita
23.03.2009, 15:49
Բավական վառ երևակայություն: Ես ուղղակի մի հարց ունեմ Իվային, թե ուքր յամանկ նրան ինչպիսի հեքիաթներեն կարդացել և ով է կարդացել՝ծնողները, թե...
:)Ինքս հոգեբան եմ, համենայն դեպս ավրտել եմ այդ մասնագիտությամբ նաև մագիստռոսի կոչումով, և կարծումեմ, որ Իվան ծանր մանկություն է անցկացրել, համենայն դեպս ինչ-որ հոգեբանական շեղումներ և սթրեսներ է ստացել, հատկապես սեքսուալ առումով:
:o
Բոլոր դեպքերում, ելի եմ ասում, որ ունի լավ վառ երևակայություն::hands

Վայ:D:D:D
Խեղճ Այվի(IVY):D
Իսկ հիմա ավելի լուրջ:))
Ասեմ որ Իվան էլ պակաս մագիստրի կոչում չունի:):D նույնիսկ երկակի մագիստրի:D
Բայց դե ով գիտե, գուցե իսկապես ծանր է եղել մեր սիրելի Այվի մանկությունը, իսկ մենք բանից բեխաբար էինք:cry:noti
Ռիփ մի լռիր, խոսա:cry2

Քամի
23.03.2009, 15:49
Բավական վառ երևակայություն: Ես ուղղակի մի հարց ունեմ Իվային, թե ուքր յամանկ նրան ինչպիսի հեքիաթներեն կարդացել և ով է կարդացել՝ծնողները, թե...
:)Ինքս հոգեբան եմ, համենայն դեպս ավրտել եմ այդ մասնագիտությամբ նաև մագիստռոսի կոչումով, և կարծումեմ, որ Իվան ծանր մանկություն է անցկացրել, համենայն դեպս ինչ-որ հոգեբանական շեղումներ և սթրեսներ է ստացել, հատկապես սեքսուալ առումով:
:o
Բոլոր դեպքերում, ելի եմ ասում, որ ունի լավ վառ երևակայություն::hands

Lusineh ջան, քո վառ երևակայության մասին, բառերն ի զորու են:)

impression
23.03.2009, 16:27
Բավական վառ երևակայություն: Ես ուղղակի մի հարց ունեմ Իվային, թե ուքր յամանկ նրան ինչպիսի հեքիաթներեն կարդացել և ով է կարդացել՝ծնողները, թե...
:)Ինքս հոգեբան եմ, համենայն դեպս ավրտել եմ այդ մասնագիտությամբ նաև մագիստռոսի կոչումով, և կարծումեմ, որ Իվան ծանր մանկություն է անցկացրել, համենայն դեպս ինչ-որ հոգեբանական շեղումներ և սթրեսներ է ստացել, հատկապես սեքսուալ առումով:
:o
Բոլոր դեպքերում, ելի եմ ասում, որ ունի լավ վառ երևակայություն::hands

բա որ տենց լուրջ հոգեբան եք, բա ինչու՞ ձեր մտքով չանցավ էս եզրակացությունը ասենք նամակով հաղորդել Իվային, այլ ոչ թե ի լուր աշխարհի. միգուցե ինքն իրեն լավ չզգա՝ սա կարդալով: Ես որ՝ լավ չէի զգա, ու կապ չունի՝ ձեր պրոֆեսիոնալ եզրակացությունը համապատասխանում է իրականությանը թե ոչ:

Չիպ
23.03.2009, 17:34
Բավական վառ երևակայություն: Ես ուղղակի մի հարց ունեմ Իվային, թե ուքր յամանկ նրան ինչպիսի հեքիաթներեն կարդացել և ով է կարդացել՝ծնողները, թե...
:)Ինքս հոգեբան եմ, համենայն դեպս ավրտել եմ այդ մասնագիտությամբ նաև մագիստռոսի կոչումով, և կարծումեմ, որ Իվան ծանր մանկություն է անցկացրել, համենայն դեպս ինչ-որ հոգեբանական շեղումներ և սթրեսներ է ստացել, հատկապես սեքսուալ առումով:
:o
Բոլոր դեպքերում, ելի եմ ասում, որ ունի լավ վառ երևակայություն::hands

էս ինչ թարմ-թարմ գյուտարարություն արեցիր, բայց մի քիչ,որ խորանաս :thinkկզգաս, որ քո ենթադրությունները սիրելիս սխալ են, համենայնդեպս ակումբում ըստիս նման մարդիկ չկան, առավելևս Այվին

Լուսաբեր
23.03.2009, 17:47
Չգիտեմ ով ո՞նց է կարդում ու հասկանում, դեմ էլ բան չունեմ Lusineh-ի կարծիքին:Ինչքան մարդ, էնքան ենթադրություն ու կարծիք...
Բայց ես ինքս ivy-ի գրածները մեծ հաճույքով եմ կարդում,ակումբում էն եզակիներից է, որ գրածից հանգստություն ու մեղմություն է հոսում, չգիտեմ, սա գովաբանություն չի նրա հասցեին, այլ ուղղակի հիացմունքս՝ նրա ստեղծագործությունների և ընդհանրապես նրա գրառումնեի մասին:Իրական կյանքում էլ նրան հենց էդպիսինն եմ պատկերացնում, հեզ ու բարի...:oy
Հ.Գ.Վաղուց էի ուզում սա ասել, առիթ չկար ուղղակի

Morpheus_NS
23.03.2009, 18:09
Հա լավ, ինչ եք հարձակվել մարդու վրա: Բան էր, ասեց էլի:
Բայց լավ ա իմ «Անարգվածը» (http://www.akumb.am/showthread.php?t=40017) չի կարդացել, թե չէ ինձ միանգամից դիագնոզ կտար::D