PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուլտֆիլմեր

Էջեր : [1] 2

Cleopatra
24.12.2006, 13:08
Ես շաաաաաաաաաաաաատ եմ սիրում <<մուլծիկներ>>:) և արտասահմանյան և հին սովետական, իսկ դուք?, որ մուլտֆիլմերն եք սիրում?

StrangeLittleGirl
24.12.2006, 14:39
Քանի որ ես սովետական մուլտերից հեռու եմ մեծացել, դրանց ընդհանրապես ծանոթ չեմ, իսկ որին էլ ծանոթ եմ, խորթ է ինձ համար: Միայն «Կառլսոնն» է, որ դուրս գալիս է:
Իսկ արտասահմանյան մուլտերից շատ եմ սիրում «Թոմը և Ջերին»: Դիսնեյի մուլտերն էլ եմ սիրում, հատկապես «101 դալմաթինները»:

քաղաքացի
24.12.2006, 14:50
Ես էլ մենակ «Թոմը և Ջերին» եմ նայում և սիրում: Ուրիշ մուլտֆիլմ կնայեմ, եթե պահպանված լինի դասական ոճը:

Mesrop
24.12.2006, 15:08
ինձ Դիսնեյ-ի են դեբիլ սպիտակ շան մուլտերնա դզում...
կամ Բաքս Բանին...
Սովետականներիցել լիքը դզող բան կա...Նուպագադզին... կամ են գելն ու շունը... են որ շանը տնից լարում են... :)

Cleopatra
24.12.2006, 15:22
Քանի որ ես սովետական մուլտերից հեռու եմ մեծացել, դրանց ընդհանրապես ծանոթ չեմ, իսկ որին էլ ծանոթ եմ, խորթ է ինձ համար: Միայն «Կառլսոնն» է, որ դուրս գալիս է:
Իսկ արտասահմանյան մուլտերից շատ եմ սիրում «Թոմը և Ջերին»: Դիսնեյի մուլտերն էլ եմ սիրում, հատկապես «101 դալմաթինները»: Իսկ Վինի Պուխը, Պոպուգայ Կեշան, Կանիկուլի վ Պռոստոկվաշինո, դրանք էլ են սովետական ու շատ լավն են ու ինձ թվում է ծանոթ են քեզ:)

Երվանդ
24.12.2006, 15:23
«Թոմը և Ջերին» եմ սիրում նայել, մեկել պինգվինի մասին միհատ կա դրա հայերեն թարգմանությունը: Էն որ ասումա <ոտքերով խաչեր եմ անում գնում եմ գնում...>:)

Selene
24.12.2006, 16:24
պինգվինի մասին միհատ կա դրա հայերեն թարգմանությունը: Էն որ ասումա <ոտքերով խաչեր եմ անում գնում եմ գնում...>:)
Շատ-շատ եմ սիրում ես այդ մուլտը,մանկությաքնս սիրելի մուլտերից մեկն է:hands
Ընդհանրապես սիրում եմ մուլտեր,լինի սովետական թե ամերիկյան, մեծ հաճույքով հիմա էլ նստում նայում եմ;) Ավելի լավն են,քան ներկայիս անիմաստ ու անմիտ սերիալները:P

Cassiopeia
24.12.2006, 18:00
Անչափ շատ եմ սիրում "Գտնված երազը" մուլտֆիլմը… Թե նրա կերպարները, թե երաժշտությունը… Խորը փիլիսոփայություն կա այդ մուլտֆիլմի ամեն մի բառի մեջ…:)

Լոս
24.12.2006, 18:17
Անչափ շատ եմ սիրում "Գտնված երազը" մուլտֆիլմը… Թե նրա կերպարները, թե երաժշտությունը… Խորը փիլիսոփայություն կա այդ մուլտֆիլմի ամեն մի բառի մեջ…
Վաու։ եսէլ եմ շատ սիրում ։ մանավանդ երաժշտությունը։։ լռիվ առտ վիճակներա։ ու վերջապես ռուսական խոչկորի ձեն չկա մեւը։
Եսել արտասահմանյան մուլտերի տակ եմ մեծացել ու էդ ռուսալեզու սովետական մուլտերը չեի կարում տանել։ չեմ կարծում որ վատնեն, ուղղակի ուրիշ են։ Լռիվ ուրիշ։ Դիսնեյի Վինիպուխնեի շատ սիրում։ շատ բարի, նույնիսկ ռոմանտիկ մուլտ էր։ Դե թոմի ջերիի մասին խոսք չկա։։ մաքուր հայրիկություն է։

Նոր էս թեման ինձ օգնեց հասկանալ իմ փոաքրիկ ատելությունը ռուսալեզվի նկատմամբ։ երևի հենց այդ մուլտերի տարբերության պատճառով էր, որ փոքր ինչ ատում եմ էտ լեզուն ու հետեվաբար ժողովուրդը։

Իսկ հիմա նայում եմ մու;տեր մեծահասակների համար։ զ'Սիմսոնս, Ֆուտւորամա, Ընտանիքի հայրը։ Ասեմ որ եթե ծանոթ չեք, խորհուրդ կտամ դիտել։

Արսեն
24.12.2006, 19:10
շատ եմ սիրում սովետական մուլտերը, որտև դրանց մեջ իմաստ կա, ավելի շուտ ոգի:
թվարկածներին եմ ուզում ավելացնել «Դե սպասիր», «Կոկորդիլս Գենան», բազում այլ սիրված մուլտեր

Ֆելո
24.12.2006, 19:19
սաղ մուլտերն էլ սիրում եմ... և սովետական և արտասահմանյան:hands

Mesrop
24.12.2006, 20:00
սաղ մուլտերն էլ սիրում եմ... և սովետական և արտասահմանյան:hands
մենակ թե մուլտ ըլնի ուտենք չե՞

Ֆելո
24.12.2006, 23:02
մենակ թե մուլտ ըլնի ուտենք չե՞
:ok

Amaru
24.12.2006, 23:02
գիտեք որ մուլտն եմ սիրում...էն որ էն պապիկը հարցնում ա էն աղջկան դու ո՞վ ես,էտ աղջիկը ասում ա աղջիկ,իսկ դա ի՞նչ բան է,դա ես եմ :)հետո էլ պատմում ա. «Գիշերը դա...» նեեենց եմ սիրում :)

Cassiopeia
24.12.2006, 23:12
գիտեք որ մուլտն եմ սիրում...էն որ էն պապիկը հարցնում ա էն աղջկան դու ո՞վ ես,էտ աղջիկը ասում ա աղջիկ,իսկ դա ի՞նչ բան է,դա ես եմ :)հետո էլ պատմում ա. «Գիշերը դա...» նեեենց եմ սիրում :)
Դու էլ ես "Գտնված երազը" սիրում…

-Դու ո՞վ ես…
-Ես՝ աղջիկ…
-Իսկ որտեղի՞ց հայտնվեցիր…
-Ես եկա այն սենյակից… Այս նկարն այնտեղ է կախված…
-Ուրեմն դու կարող ես մտնել նկարի մե՞ջ…
………
-Սա ի՞նչ է…
-Սա՞… Նկար…
-Դե գիտեմ որ նկար է… Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա…
-Որովհետեւ այս նկարում գիշեր է…
-Գիշե՞ր… Իսկ ի՞նչ է դա…
-Գիշերը… Գիշերը արևը մայր է մտնում և դուրս է գալիս լուսինը… Գիշերը փայլում են աստղերը…
-Խնդրո՜ւմ եմ, տա՜ր ինձ այնտեղ…

Anul
24.12.2006, 23:14
գիտեք որ մուլտն եմ սիրում...էն որ էն պապիկը հարցնում ա էն աղջկան դու ո՞վ ես,էտ աղջիկը ասում ա աղջիկ,իսկ դա ի՞նչ բան է,դա ես եմ :)հետո էլ պատմում ա. «Գիշերը դա...» նեեենց եմ սիրում :)
:D
դա իմ ամենաաասիրած մուլտն է եղել փոքր ժամանակ.
իսկ հիմա շատ եմ սիրում Imperator Laman, Korparaciya monstrov, u Lednikoviy periud@,հա, մեկ էլ Madagaskar@

Amaru
24.12.2006, 23:34
հա,Լաման էլ եմ շատ սիրում...բայց դե «Գտնված երազը» ուրիշ ա :) փոքր ժամանակ էնքան էի տխրում,որ իրա պապիկը քունը կորցրել ա...իմ պապիկին էր նման...

Aida
25.12.2006, 00:01
Մուլտֆիլմներ չեմ սիրում:

StrangeLittleGirl
25.12.2006, 01:29
Դու էլ ես "Գտնված երազը" սիրում…
Վա՜յ, ես չգիտեի, որ այդ մուլտֆիլմի անունն այդպես է: Հա՛, ես էլ եմ շատ սիրում, դե երգի մասին էլ չեմ ասում ;)

Մուլտֆիլմներ չեմ սիրում:

Դե մեծ մարդիկ մուլտֆիլմեր չեն սիրում: Իսկ ես դեռ երեխա եմ :)

Aida
25.12.2006, 01:32
Դե մեծ մարդիկ մուլտֆիլմեր չեն սիրում: Իսկ ես դեռ երեխա եմ
Ես ինձ մեծ չեմ համարում, բայց մուլտֆիլմներ չեմ սիրում: Կան շատ մեծ մարդիկ, որոնք մուլտֆիլմներ սիրում են:

Վազգեն
25.12.2006, 05:04
Դիսնեի մուլտերն եմ սիրում։ Ամենաշատը սիրում էի «Բադային պատմությունները» (ռուսերեն կոչվում էր՝ Ուտինիե իստտորիի)։ Հիշում եմ առաջ ամեն կիրակի ցույց էին տալիս ու այդ ժամերին բոլորը գիտեին, որ Վազգենը անհասանելի է։ Եթե հոսանք չէր լինում, կարող է նունիսկ գնայի բարեկամի տուն, որ սերիա բաց չթողնեի։ :)

Arisol
25.12.2006, 19:41
Շա՜տ եմ սիրում մուլտֆիլմեր:yahoo , ամենաշատն իհարկե «Ну, погоди!»-ն եմ սիրում, բայց նաև Դիսնեյի մուլտերը, էն երկար մուլտերը, հեքիաթները, ասենք «Գեղեցկուհին և Հրեշը», «Պինոկիո», «Կարմիր Գլխարկը» և այլն: «Թոմը և Ջերրին» իհարկե նույնպես շատ եմ սիրում: Կարճ ասած, դեռ մանկան պես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ մուլտֆիլմ ա սկսել:oy ու շատ ժամանակ նախընտրում եմ մուլտֆիլմ դիտել, քան ինչ որ ֆիլմ:) :

emo
25.12.2006, 19:54
... Միայն «Կառլսոնն» է, որ դուրս գալիս է:

Ես էլ եմ շատտտտ սիրում, լավնա:) , ծիծաղելու:D իսկ վերջում ՝ են գնալու պահերը տխուր:(

Ուլուանա
25.12.2006, 20:22
Վա՜յ, էնքան շատ մուլտեր կան, որ շատ եմ սիրում։ :yahoo
Հայկականներից.
1. «Գտնված երազը»
2. «Աբու Հասանի մաշիկները»
3. «Հայելին» (անգիր գիտեմ)
Կարծում եմ՝ սրանք բոլորն էլ իմաստալից մուլտֆիլմեր են։

Ռուսականներից.
1. «Կեշա անունով թութակը» (ամբողջ մուլտն անգիր գիտեմ, թարգմանությունն էլ շատ լավն է:ok )
2. Պինգվինիկի մասին մուլտը («Ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ, գնում...»), վերնագիրը չգիտեմ, բայց սա էլ ամբողջությամբ անգիր գիտեմ, դրա թարգմանությունն էլ է արտակարգ :hands Շա՜տ պուպուշ մուլտիկ է։ :love
3. «Վինի Պուխը»
4. «Դե, սպասիր»-ը
5. «Ալվան ծաղիկը» և դրա տիպի մուլտերը (շատ կան)
Հիմա բոլորը չեմ մտաբերում, հետո էլի կգրեմ։ ;)

Արտասահմանյան մուլտերից շատ էի սիրում հետևյալ սերիալները (մի ժամանակ ցույց էին տալիս ամեն կիրակի).
1. «Чип и Дейл спешат на помощь»
2. «Утиные истории»

Բացի դրանցից.
3. «Առյուծ արքան»
Հետո մի ամերիկյան մուլտ կար, որի մասին ոչ մեկից չեմ լսել, շատ փոքր ժամանակ եմ տեսել ու շա՜տ էր դուր եկել։ «Բեմբի»։ Մի եղնիկի մասին էր։

Էլի շատ կան, էս պահին չեմ հիշում, դեռ կգրեմ։ :P

StrangeLittleGirl
25.12.2006, 20:31
Հետո մի ամերիկյան մուլտ կար, որի մասին ոչ մեկից չեմ լսել, շատ փոքր ժամանակ եմ տեսել ու շա՜տ էր դուր եկել։ «Բեմբի»։
«Բեմբիի» գիրքն եմ կարդացել, կարծեմ մուլտն էլ եմ տեսել: Մանկությանս սիրած գրքերից էր, բայց մուլտն ինչ-որ չեմ հիշում:

Նորմարդ
25.12.2006, 20:32
Դիսնեյը ու ընդհանրապես ամերիկյան ընկերությունները շատ թույն մուլտիկներ են թողարկում օր. Tom & Jerry, Shrek և այլն սրանք լավագույններից են:

Arisol
25.12.2006, 20:43
Մոռացա ասել, որ «Happy Tree Friends»-ն էլ եմ սիրում:D : Ո՞վ թազա սերիաներն ունի;) :

Ուլուանա
25.12.2006, 20:49
Մոռացա ասել, որ «Happy Tree Friends»-ն էլ եմ սիրում:D : Ո՞վ թազա սերիաներն ունի;) :
Զզվում եմ դրանցից։ :[ Հատկապես մեջի երաժշտությունը ոնց որ ներվերիս դեղը լինի... :{ :diablo

Նորմարդ
25.12.2006, 21:11
Մոռացա ասել, որ «Happy Tree Friends»-ն էլ եմ սիրում:D : Ո՞վ թազա սերիաներն ունի;) :
Ես մի քանի սերիա ունեմ բայց չգիտեմ թազա ա թե չե ու մեկ էլ դրանց խաղը բջջայինիս մեջ շատ դաժան ա:D :D :D

aniko
26.12.2006, 11:45
Սիրում եմ մեր հայկական մուլտֆիլմերը «Գտնված երազը», «Աբու Հասանի մաշիկները», «Հայելին» , «Պույ-պույ մկնիկը», «Մկների ժողովը», «Խոսող ձուկը» և էլի շատ-շատերը

Սիրում եմ չոռտիկի մուլտիկը, էն որ ասում է...
кого должен лябить черт?черт долженн любить себя!!! люби себя, чехай на всех и будеш ты счастливее всех :D

մեկ ել սիրում եմ արտասահմանըան մուլտերը, որոնք 3D չեն, այլ նկարած են
«Ձյունանուշն ու 7 թզուկները», «Աննան և թագավորը», «Անաստասիան»
մի խոսքով շատ են, բոլորը դժվար է թվարկել

Cassiopeia
26.12.2006, 11:48
Հիշեցի "Самый-Самый" մուլտֆիլմը…
-Если кто скажет, что я самый-самый…:hands
Հոյակապ մուլտֆիլմ է ու շատ խոր իմաստ ունի

Գոռ Ջան - Հայ
26.12.2006, 16:46
Ես շաաաաաաաաաաաաատ եմ սիրում <<մուլծիկներ>>:) և արտասահմանյան և հին սովետական, իսկ դուք?, որ մուլտֆիլմերն եք սիրում?
ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐԸ:hands
Առանց մուլտերի չի լինում:ok

Վազգեն
27.12.2006, 05:53
Բացի դրանցից.
3. «Առյուծ արքան»
Հետո մի ամերիկյան մուլտ կար, որի մասին ոչ մեկից չեմ լսել, շատ փոքր ժամանակ եմ տեսել ու շա՜տ էր դուր եկել։ «Բեմբի»։ Մի եղնիկի մասին էր։

Հա վա՜յ, մոռացել էի նշել։ Ես էլ եմ շատ սիրում «Առյուծ արքան», երկու սերիաներն էլ լավն են։ :love
«Բեմբին» էլ եմ շատ սիրել, այդ մուլտից մի քանի նկարներ ու մի պլակատ ունեի տանը։ Գիրքն էլ էր լավը։:)

Մի մուլտ էլ հիշեցի, որ շատ էի սիրում, «Ֆիլմ,ֆիլմ» մուլտն էր։

Cleopatra
28.12.2006, 17:00
Հա երեխեք մեկ էլ մոռացել էինք Սիմփսոնների մասին:) շատ լավ <<մուլծիկ>> է!

Amaru
28.12.2006, 17:24
Հա,ճիշտ ա :hands

Ռուսական Վիննի Թուխն ա լավը...

Three Happy Friends-ն էլ եմ սիրում :)

Arisol
28.12.2006, 19:41
Three Happy Friends-ն էլ եմ սիրում :)
:D Միգուցե Happy Tree Friends? :D

sweet
28.12.2006, 19:45
Ես էլ եմ մուլտֆիլմի սիրահար: Սիրում եմ "Ice Age" (Սառցե դարաշրջան ) 1-ինըև 2-րդը::B :) ;)

Amaru
28.12.2006, 22:14
:D Միգուցե Happy Tree Friends? :D
Քա վաաայ :D :D :D Հա էլի,ինչ տափակություն եմ գրել... :D :D :D

Idealistka
29.12.2006, 20:16
Վայ էս ինչ լավ թեմա է՜, ես շաաատ եմ սիրում մուլտիկներ, ամեն ձեւի մուլտիկներ, նրանք բարի են, ուրախ ու ծիծաղելի,օրինակ այն հիշու՞մ եք-- Я на солнышко гляжу…:D

Goga
31.12.2006, 00:19
մուլտֆիլմ տանել չեմ կարողացել դեռ մանկուց:beee

¤PUMA¤
31.12.2006, 01:00
Ես մուլտֆիլմեր սիրում եմ: շատ շատ շատ

Աբելյան
31.12.2006, 09:22
Հայկականներից ոչ մի մուլտ չհիշեցի, որ սիրած ըլնեմ:

Ռուսականներից սրանք եմ շատ սիրում.
"Վինի պուխ"
"Կոկորդիլոս Գենան ու Չիբուրաշկան"-շատ խորիմաստ մուլտ ա ընկերության մասին
"Դե սպասիր"-տենց էլ չեմ հասկացել, ինչի համար ա Գայլը Նապաստակի հետևից էդքան վազում, եթե չի ուտելու

Ամերիկականներից.
"Happy Tree Friends"-կոմպիս մեջ մի 70 հատ մանրապատում ունեմ
"Թոմն ու Ջերին"-հեչ չեմ սիրում Ջերիին: Շատ նագլի մուկ ա:
"Շրեկ 2"-Վերջի տարիների ամենահաջողված մուլտը իմ կարծիքով էս ա:
Մեկ էլ Սիմփսոնների սերիաներն եմ սիրում:

Չեմ սիրում "X-Men "-ը, "Մարդ-Սարդ"-ը ու նմանատիպ մուլտեր:

John
31.12.2006, 10:07
փոքր ախպորս ճաշակով եմ շարժվում՝ ինքը ինչ մուլտիկ նայի՝ հետը ստիպված նայում եմ, բայց լավ ճաշակ ունի՝Թոմն ու Ջերին,Դե սպասիր, Մադագասկար, Շրեկ, Ալադին…

Մանե
01.01.2007, 15:21
Ընդհանրապես սիրում եմ համարյա/բացի էն սովետական մուլտիկներիվ,որոնց մեջ ռոբոտներ կան/բոլոր մուլտիկները.Իսկ ամենաշատը «Դե սպասիր»,անունը չեմ հիշում/թոստատար Պեչկին/,նաև Ձմեռ Պապիկի մասին բոլոր մուլտիկները

Աբելյան
02.01.2007, 19:50
"Ice Age"-ն էլ եմ շատ սիրում:

Cleopatra
02.01.2007, 21:16
փոքր ախպորս ճաշակով եմ շարժվում՝ ինքը ինչ մուլտիկ նայի՝ հետը ստիպված նայում եմ, բայց լավ ճաշակ ունի՝Թոմն ու Ջերին,Դե սպասիր, Մադագասկար, Շրեկ, Ալադին…Իսկապես եղբայրդ լավ ճաշակ ունի:)

Malu
08.01.2007, 14:57
Գրեթե բոլոր սովետական մուլտերը անգիր գիտեմ, ու բոլոր երգերը անպայման ես էլ էի երգում, երբ փոքր էի: Մանավանդ շատ էի սիրում Կառլսոնի ու Վինի Պուխի մուլտերը, ու այդտեղ օգտագործված բոլոր թևավոր խոսքերը:
Հետո, երբ եկան արտասահմանյան մուլտերը, շատ հավանեցի "Չիպն ու Դեիլը", "բադային պատմությունները":ok … Իսկ հիմա այնքան շատ են, որ ոչ մի մուլտ էլ չի տպավորվում արդեն :(

Shushan
21.01.2007, 20:23
Բոլորն էլ սիրում եմ, բացի հին մուլտֆիլմերից

Amarasos
23.01.2007, 11:00
Shat em sirum multfilmner!!!!!:D Ev sovetakan ev Artasahmanyan!

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման : Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)

Կարեն ջան
11.02.2007, 18:38
Ես երևի ավելի շատ եմ սիրում, քան փոքր երեխաները::oy

Գոռ Ջան - Հայ
11.02.2007, 19:48
Էսօր 4 ժամ ազատ ժամանակ ունեի , ու ուղիղ 4 ժամ Չիպ Ի Դեյլն եմ նայել :D
Հազար տարի էր չէի տեսել էտ մուլտֆիլմը ու էսօր գերագույն հաճույք ստացա…:hands

Cleopatra
15.02.2007, 13:17
Ես երևի ավելի շատ եմ սիրում, քան փոքր երեխաները::oyԱվատարիցդ երևում է:hands

Ավելացվել է 4 րոպե անց
Այս վերջերս այնքան լավ մուլտիկ եմ դիտել խորհուրդ կտամ դիտել, անունը` игрушечение истории 2մասից, շատ ուրախ ու մռութ մուլտիկա:kiss

Tumbler
15.02.2007, 16:59
Ամենա շատը հայկական մուլտիկներն եմ սիրում. Մեկ ել Tom & Jerry.:D :ok

Cleopatra
21.02.2007, 20:23
Ամենա շատը հայկական մուլտիկներն եմ սիրում. Մեկ ել Tom & Jerry.:D :ok
Tom & Jerryն կլասսիկա է մուլտիկնեռի շարքում:)

electrical_storm
21.02.2007, 20:32
Watner Brosers-ի Looney Tunes մուլտերն եմ սիրում...դե Թոմ ու Ջերրի իհարկե...

Juventus
07.03.2007, 04:01
Առյոծ Արքան եմ շատ սիրում: Հատկապես դուր է գալիս մեչի երգերի ընտրությունը: Հա մեկ ել ՌաֆՕն (կապիկը)::hands

Idealistka
10.03.2007, 22:06
Չեմ հիշում, գրել եմ էս թեմայեւմ,թե չէ, բայց դե շաատ եմ սիրում մոիլտիկներ, ինչ լավն են:D , փուշոկն են: Красавица и чудовище, Русалочка, Винни Пух...............:)

Enipra
12.03.2007, 22:29
Վայ, վերջապես գտա էս թեման:)
Մուլտֆիլմեր շատ եմ սիրում։
Ամենաշատը սիրում եմ էն մուլտերը, որոնք մանկությունս են հիշեցնում՝ «Հայելին», «Գտնված երազը», «Պինգվին Վինիկը», «Պույ–պույ մկնիկը», «Սպորտը», «Աղվեսագիրքը», «Ձախորդ Փանոսը», «Կարլսոնը», «Վիննի Թուխը», «Ամենա–ամենան» («Самый-самый»), «Լոշարիկը», «Ոզնին մառախուղում:o», ռուսական տարբեր մուլտֆիլմեր, որոնց անունները նույնիսկ չգիտեմ կամ չեմ հիշում։
«Քաջ Նազարը» համարում եմ հայ մուլտիպլիկացիայի գլուխգործոց։ :B

Բացի դրանցից հաճույքով դիտում եմ նաև ժամանակակից արտասահմանյան մուլտերը՝ «Շրեկ», «Էլդորադո», «Ice Age», «Մադագասկար» և այլն։ :)

Ռուսականներից.

2. Պինգվինիկի մասին մուլտը («Ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ, գնում...»), վերնագիրը չգիտեմ, բայց սա էլ ամբողջությամբ անգիր գիտեմ, դրա թարգմանությունն

Ես գիտեի, որ այս մուլտֆիլմը հայկական է, բայց քո գրառումը կարդալուց հետո կասկածներ ընկան մեջս, նոր էլ այստեղ (http://www.arm-cinema.am/Films/Animations/index.htm) ստուգեցի, պարզվեց, որ ճիշտ էի։ :P

Հեթանոս Հրեշտակ
13.03.2007, 00:09
Ամենաշատը սիրում եմ էն մուլտերը, որոնք մանկությունս են հիշեցնում՝ «Հայելին», «Գտնված երազը», «Պինգվին Վինիկը», «Պույ–պույ մկնիկը», «Սպորտը», «Աղվեսագիրքը», «Ձախորդ Փանոսը», «Կարլսոնը», «Վիննի Թուխը», «Ամենա–ամենան» («Самый-самый»), «Լոշարիկը», «Ոզնին մառախուղում:o», ռուսական տարբեր մուլտֆիլմեր, որոնց անունները նույնիսկ չգիտեմ կամ չեմ հիշում։
«Քաջ Նազարը» համարում եմ հայ մուլտիպլիկացիայի գլուխգործոց։ :B

Enipra, ո՞նց ենք ձեվ անում, որ քո ունեցած հայկական մուլտերն ինձ անցնեն:)

Ուլուանա
13.03.2007, 11:54
Ես գիտեի, որ այս մուլտֆիլմը հայկական է, բայց քո գրառումը կարդալուց հետո կասկածներ ընկան մեջս, նոր էլ այստեղ (http://www.arm-cinema.am/Films/Animations/index.htm) ստուգեցի, պարզվեց, որ ճիշտ էի։ :P
:o Վա՜յ, ինչ լավ է, որ ասեցիր։ Լավ է, որ այդ հրաշք-մուլտֆիլմը հայկական է։ :love Բայց ախր ես դրա ռուսերենն էլ եմ է տեսել... :8 :esim

Selene
13.03.2007, 14:59
Վա՜յ «Պինգվին Վինը» ես էլ եմ շատ-շատ սիրում:hands Իրոք հոյակապ մուլտ է:)
Փոքր ժամանակ երգելով մուլտի երգը՝ տանը ման էի գալիս;)

Cleopatra
13.03.2007, 16:34
Վա՜յ «Պինգվին Վինը» ես էլ եմ շատ-շատ սիրում:hands Իրոք հոյակապ մուլտ է:)
Փոքր ժամանակ երգելով մուլտի երգը՝ տանը ման էի գալիս;)
Յա եդ ի՞նչ մուլծիկա, որ ես չեմ տեսել:( աաաաանպայման կնայեմ:)

Գոռ Ջան - Հայ
13.03.2007, 20:09
Ոտքերով խաչեր եմ գծում
Գնում եմ գնում
Եղանակը խանգարում է բայց ես
Գնում եմ գնում....
Շատ լավնա, հնացող չի:)

Selene
19.03.2007, 12:28
Ոտքերով խաչեր եմ գծում
Գնում եմ գնում
Եղանակը խանգարում է բայց ես
Գնում եմ գնում....
Շատ լավնա, հնացող չի:)

Հայ ջան չես նեղանա երևի չէ, որ մի քիչ խմբագրեմ մուլտի երգի բառերը:oy
Ոտքերով խաչեր եմ դնում,
Գնում եմ գնում,
Եվ ցերեկը, և գիշերը այս օտար երկրում,
Եղանակը խանգարում է, գնում եմ, գնում,
Եվ արդեն վաղուց է՝ հյուր եմ այս օտար երկրում::)

Lapterik
19.03.2007, 20:34
[QUOTE=Selene;218005]
Ոտքերով խաչեր եմ դնում,
Գնում եմ գնում,

Իսկ իմ հիշելով էսպես էր:

Ոտքերով խաչեր եմ անում,
Գնում եմ գնում
ԵՎ ցերեկը և գիշերը այս օտար երկրում...

shark_baby_girl
26.03.2007, 21:50
Մոռացա ասել, որ «Happy Tree Friends»-ն էլ եմ սիրում:D : Ո՞վ թազա սերիաներն ունի;) :
Arisol ջան ես ունեմ,բայց չգիտեմ նոր սերիաներն են,թե ոչ:Դու որոնք ես տեսել?;)

shark_baby_girl
26.03.2007, 22:15
:P Սա ինձ ամենահարազատ թեման է,ուշքս գնում է մուլտերի համար,լինի հայկական,սովետական,թե արտասահմանյան:Երևի այնպիսի մուլտ չկա, որ տեսած չլինեմ ու չսիրեմ:Շաբաթվա մեջ պարտադիր մի 4-5 հատ նոր մուլտեր եմ դիտում:Վերջին տեսածս անիմացիոն մուլտերից են "Happy Feet","Gadkii utyonok i ya","Smivaisya","Artur i miniputi",...Սրանք միայն վերջերս նայած մուլտերն եմ:Այնքան եմ սիրում ,որ ինքս էի նկարում մի քանի րոպեանոց մոլտֆիլմեր::P

Ungrateful
27.05.2007, 20:23
Կարողա իմանաք Արմենիաով "Կարքին Մուլտեր"ը եռբա սկսելու ???? ասումեն թույն բանա...

Absar21
14.06.2007, 17:59
Ով ա նայել «Shrek 3» -ը: Մուլտերի մուլտն ա:

Ծով
14.06.2007, 18:14
Խելքս իմը չի Կեշայի / թութակի/ համար :love
Էդ Կեշիկից ինձ նվիրեին, խելքս կտայի նվիրողին…:D

A<R<A<K<S
15.06.2007, 13:41
Ով ա նայել «Shrek 3» -ը: Մուլտերի մուլտն ա:

Ես եմ նայել::hands

Quadro
15.06.2007, 14:05
Ես էլ եմ նայել: Լավնա , բայց ինձ 3D մուլտերից ավելի շատ PIXARI նկարածներն են դուր գալիս:

Absar21
15.06.2007, 14:09
Ես էլ եմ նայել: Լավնա , բայց ինձ 3D մուլտերից ավելի շատ PIXARI նկարածներն են դուր գալիս:

Օրինակ որոնք?

Quadro
15.06.2007, 14:16
Օրինակ`
Корпорация монстров
тачки
Ледниковый период 1,2

Absar21
15.06.2007, 14:26
Օրինակ`
Корпорация монстров
тачки
Ледниковый период 1,2

Ледниковый период -ի սկյուռիկից ու Շռեկի Էշից լավ դուետ կստացվեր: Երկուսն Էլ էշի նման համառ են…:)

Quadro
15.06.2007, 14:43
Ледниковый период -ի սկյուռիկից ու Շռեկի Էշից լավ դուետ կստացվեր: Երկուսն Էլ էշի նման համառ են…:)

:):):):):):D դզեց

*e}|{uka*
29.07.2007, 19:22
Ու~~~~~~~~~~~~~~~~~~~~ ես ել եմ մուլտիկներ սիրում : ուշքս գնումա լամայի մուլտիկի համար.................. Ջրային եխպայրությունը,Գլոբալ տաքացումը ,կլասս.... Բոլոր 3D մուլտերը շատ լավն են :P
իսկ սովետականներից շատ եմ սիրում ``Թռչող նավր``....:P;)

Dayana
27.11.2007, 10:43
Սիրելի ակումբցիներ , այս թեմայում առաջարկում եմ խոսենք մեր սիրելի մուլտֆիլմերի մասին ։ Որ երկրի արտադրության մուլտեր եք սիրում , որ հերոսին եք ամենից շատ սիրում ,ինչպես նաև խոսենք մուլտֆիլնորի երաժշտություննրի մասին :) Ու քանի որ ես առաջին գրառումն եմ անում , սկսեմ հենց ես ։ Սիրում եմ ցանկացած մուլտֆիլմ ։ մաենասիրելիներ քանակն այնքան շատ է, որ չգիտեմ որից սկսեմ ։ Սիրում եմ "Ջրահարսը" սովետական արտադրության , առավել ևս նրա միջի երգը ...
Համոզված եմ որ շատերդ սիրում եք "Մաուգլի" մուլտֆիլմը , որը այնքան խորը փիլիսոփայակն մտքեր ունի , որ ամեն տարիքում այնտեղ սովորելու բան կգտնենք ։

Ann87
27.11.2007, 10:52
ես շատ եմ սիրում սովետական մուլտֆիլմեր"Վիննի Պուխ":loveշատ եմ սիրում,"Կառլսոն",մի հատ ել կա մուլտ վեռնագիրը ոնցոր "ֆիլմ",են որ ցւըց են տալիս թե ոնց է ծնվում ու նկարահանվում ֆիլմ:hands

Dayana
27.11.2007, 11:06
ես շատ եմ սիրում սովետական մուլտֆիլմեր"Վիննի Պուխ":loveշատ եմ սիրում,"Կառլսոն",մի հատ ել կա մուլտ վեռնագիրը ոնցոր "ֆիլմ",են որ ցւըց են տալիս թե ոնց է ծնվում ու նկարահանվում ֆիլմ:hands

Anna87 իսկ կարո՞ս ես հիշել այդ մուլտերից քեզ ամենաշատ դուր եկած ֆրազան :) կամ ասենք հերոսին ։ Ես օրինակ Պիտաչոկին շատ եմ սիրում ։ Կամ Պուխի այս արտահայտությունը "Я тучка-тучка-тучка , я вовсе не медведь... " :hands

Ann87
27.11.2007, 11:15
Anna87 իսկ կարո՞ս ես հիշել այդ մուլտերից քեզ ամենաշատ դուր եկած ֆրազան :) կամ ասենք հերոսին ։ Ես օրինակ Պիտաչոկին շատ եմ սիրում ։ Կամ Պուխի այս արտահայտությունը "Я тучка-тучка-тучка , я вовсе не медведь... " :hands`

հա իհարկե կարող եմ հիշել:thinkՇատ սիրում եմ Պուխի "куда идем мы с питачком большой большой секрет" Մեկ էլ Կառլսնի"малыш я ведь лучше сабаки":(
Մեկել домохозяйка-ի "а я сошла сума,какая дасада"

Second Chance
27.11.2007, 11:21
Anna87 իսկ կարո՞ս ես հիշել այդ մուլտերից քեզ ամենաշատ դուր եկած ֆրազան :) կամ ասենք հերոսին ։ Ես օրինակ Պիտաչոկին շատ եմ սիրում ։ Կամ Պուխի այս արտահայտությունը "Я тучка-тучка-тучка , я вовсе не медведь... " :hands
:D:D հա ես հիշում եմ ու մի բան էլ ավել անընդհատ օգտագործում եմ, էս երգն էլ куда идем мы с питачком большой большой секрет:love и не раскажем ни кому …:8и нет и нет и нет…
Կառլսոնի մեջ էլ շատ լավ բաներ կան սխալներով եմ հիշում:oy մի քանի բան հիշացրեք էլի:love

Աբելյան
27.11.2007, 14:48
մի քանի բան հիշացրեք էլի

"Спокойствие, только спокойствие"
"Лучше так: восемь пирогов,... И одна свечка"
"Я так не играю"
"Во первых, сладкий портит характер. Во вторых, делай уроки. В третьих, иди спать. В
четвертых,... Эх, какая эта мука - воспитовать... Мой руки!"
"Он улетел, но обещал вернуться."
"Свершилось чудо! Друг спас жизнь друга!"
"Бросай белье. Бросай белье я тебя говорю!

Աբելյան
27.11.2007, 15:37
շան անունը տուր, փեդը վեկալ ձեռդ. Հայրենիքով Կառլսսոնն են ցույց տալի

Dayana
27.11.2007, 15:45
շան անունը տուր, փեդը վեկալ ձեռդ. Հայրենիքով Կառլսսոնն են ցույց տալի

:D լավ է , ուղղակի վատն այն է, որ աշխատանքի վայրում հեռուստացույց չկա :(
Բայց դրա փոխարեն կա Մեդիա Փլեյեր ;) , որով հիմա "լսում" եմ "Գտնված երազը " մուլտֆիլմը ։

Second Chance
27.11.2007, 16:25
"Спокойствие, только спокойствие"
"Лучше так: восемь пирогов,... И одна свечка"
"Я так не играю"
"Во первых, сладкий портит характер. Во вторых, делай уроки. В третьих, иди спать. В
четвертых,... Эх, какая эта мука - воспитовать... Мой руки!"
"Он улетел, но обещал вернуться."
"Свершилось чудо! Друг спас жизнь друга!"
"Бросай белье. Бросай белье я тебя говорю!

Մերսի;)
ախր շատ լավն են
Спокойствие, только спокойствие":D
Բա գտնված երազը :love
-Դու ով ես՞
-Աղջիկ
-իսկ դա ինչ է
-այդ ես եմ…:love

ArmSOAD
27.11.2007, 18:54
Ես էլ եմ մուլտեր շատ սիրում: Հաճույքով նայում եմ հին սովետականները, մասնավորապես "Վիննի Թուխը", "Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ"-ը "Львенок и черепаха", "Мойдодыр", "Карлсон": Բայց միևնույն ժամանակ շատ եմ սիրում Ուոլտ Դիսնեյի մուլտերը, օրինակ' "Lion King" , "Little Mermaid", "Bembie" "Alladin": Դե մեկ էլ էս նոր ամերիկյանները' "Ice Age", "Madagascar":

Dayana
27.11.2007, 19:10
Ես շատ եմ սիրում Անաստասիա-յի մուլտիկը , նոր մուլտերից , ու ամենից շատ սիրում եմ , երբ Անաստասիան իր սիրելի Դմիտրիի հետ մեկնում է ու նամակ թողնում տատիկին , տատիկի ՝ Ռուս իմպերատրիցայի սպասուհին ասում է , ինչպիսի գեղեցիկ ավարտ, իսկ տատիկը պատասխանումէ , "-ոչ , գեղեցիկ սկիզբ ..."

Ուլուանա
28.11.2007, 00:41
Մոդերատորական։ Քանի որ մուլտֆիլմերի մասին թեմա արդեն կար, թեմաները միացվել են։

Tigran Adunts
28.11.2007, 15:40
Մաուգլի(սովետական տարբերակը)
Էտ մուլտը հենց մեր ժամանակակից կյանքն ա բացատրում, ուղղակի միքիչ ուշադիր պետք ա նայել ;)
Հ.Գ.
МУДРОЕ СЛОВО....

Cassiopeia
28.11.2007, 15:50
Էսօր հիշեցի "Կախարդական լավաշը" մուլտֆիլմը: Ինչքան հետաքրքիր ու խորիմաստ մուլտ է…:love

Dayana
28.11.2007, 16:07
Մաուգլի(սովետական տարբերակը)
Էտ մուլտը հենց մեր ժամանակակից կյանքն ա բացատրում, ուղղակի միքիչ ուշադիր պետք ա նայել ;)
Հ.Գ.
МУДРОЕ СЛОВО....

Բա էն մասը , Каа -- Так говориш они назвали меня лягушонкой --- Да и еще червяком, земляним червяком :D:D:D Մաուգլին իսկական մեծահասակների համար մուլտֆիլմա :)

Script
28.11.2007, 16:33
Էսօր հիշեցի "Կախարդական լավաշը" մուլտֆիլմը: Ինչքան հետաքրքիր ու խորիմաստ մուլտ է…:love

Ճիշտն ասած էդ մուլտի իմաստը ինձ անհասկանալիա:( Ավելի ճիշտ դուրս չի գալիս:
Կբացատրես, շատ եմ ուզում քո տեսակետը լսեմ, կարողա կարծիքս փոխվի:think

Adam
28.11.2007, 21:48
Հայկական ոչ մի մուլտ չեմ սիրում: Սիրում եմ հին ռուսականները, նամանավանդ «Ոսկե քարայծը», իսկ արտասահմանյանններից Թոմն ու Ջերրին, Մանուշակագույն Պանտեռան :D չգիտեմ հայերեն պանտեռա ոնցա և այլն... :)

Ուլուանա
28.11.2007, 23:22
Հայկական ոչ մի մուլտ չեմ սիրում: Սիրում եմ հին ռուսականները, նամանավանդ «Ոսկե քարայծը», իսկ արտասահմանյանններից Թոմն ու Ջերրին, Մանուշակագույն Պանտեռան :D չգիտեմ հայերեն պանտեռա ոնցա և այլն... :)
Պանտերան հայերեն հովազ է, բացի դրանից, ինչքան գիտեմ, ոչ թե մանուշակագույն էր, այլ վարդագույն... :oy Թե՞ էդ էլ արդեն ուրիշ մուլտից էր։ :o :D

Սամվել
28.11.2007, 23:44
Պանտերան հայերեն հովազ է, բացի դրանից, ինչքան գիտեմ, ոչ թե մանուշակագույն էր, այլ վարդագույն... :oy Թե՞ էդ էլ արդեն ուրիշ մուլտից էր։ :o :D

Ճիշտ գիտես :)

helium
29.11.2007, 11:56
Ես Walt Disney–ի մուլտերը շատ եմ սիրում, կան այնպիսինները, որ կարող եմ անընդհատ նայել։ Ռուսականներից ավելի քիչ են, բայց էլի շատ լավերը կան։ Ինչ վերաբերվում է հայկական մուլտերին…նայել եմ, բայց մեկ անգամից ավել չի լինում, չգիտես ինչու հայկական մուլտերը մի տեսակ խամրած են աչքիս երևում։ Նոր հիշեցի, թե որ մուլտը կնայեի…մեծ աչքերով մի աղջկա մասին էր, որ նկարի մեջ է մտնում՝ գտնելու իր պապիկի քունը, շատ լավն է:) Բայց էլի, եթե ընտրության առջև լինեմ Walt Disney–ինը կնայեմ։

Adam
29.11.2007, 16:37
Պանտերան հայերեն հովազ է, բացի դրանից, ինչքան գիտեմ, ոչ թե մանուշակագույն էր, այլ վարդագույն... :oy Թե՞ էդ էլ արդեն ուրիշ մուլտից էր։ :o :D

:hands հա ճիշտա, վարդագույն: Սխալվել եմ... :)

Ուլուանա
29.11.2007, 21:05
Էսօր հիշեցի "Կախարդական լավաշը" մուլտֆիլմը: Ինչքան հետաքրքիր ու խորիմաստ մուլտ է…:love
Վա՜յ, էդ մուլտի մասին լրիվ մոռացել էի։ :o Ես էլ եմ շատ սիրում։ :love Հազար տարի է, չեմ տեսել։ Հիշում եմ՝ մի ժամանակ «Հեքիաթն է կանչում»–ով հաճախ էին ցույց տալիս։ :)

Նոր հիշեցի, թե որ մուլտը կնայեի…մեծ աչքերով մի աղջկա մասին էր, որ նկարի մեջ է մտնում՝ գտնելու իր պապիկի քունը, շատ լավն է:)
Քո ասածը «Գտնված երազը» մուլտֆիլմն է, ;) որի մասին էս թեմայում շատ է խոսվել։ Շատերիս սիրած մուլտֆիլմն է։ :love

Dayana
30.11.2007, 12:19
Բա իմ ամենասիրելի մուլտֆիլմի մասին խոսել ե՞ք ։ Artgeo-ն լավ գիտի էդ որ մուլտիկնա :love ինքն իմ համար գտավ դա ։ Հիմա ես ցանկացած պահի կարեղ եմ նայել ։ Դա Ջրահարսնա :love Իսկական սիրո պատմություն միաձուլված գեղեցիկ երաժշտությամբ ։ Երաժշտություն , ավելի շուտ երգ , որի բառերը խորիմաստ են , ու ես պիտի համաձայնեմ նրանց հետ ՝ "Չպիտի մահանան գեղեցիկները , չպիտի մահանան համարձակները ...." :love

Selene
30.11.2007, 13:34

:loveԵս շատ-շատ եմ սիրում այս մուլտֆիլմը:) Դեռ փոքր ժամանակվանից ասում էի, որ ես այդ ջրահարսն եմ:oy:love Ու ամեն անգամ այս մուլտը նայելիս, հույս էի ունենում, որ այլ կերպ կավարտվի, արքայազնը կհիշի ջրահարսին, ու նրանք երջանիկ կլինեն, բայց, ավաղ, դրանք միայն իմ մանկության երազներն էին:):)

Լեո
30.11.2007, 13:48
Հիշում եք "Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ" մուտֆիլմը?
Այդ մուտֆիլմը շատ եմ սիրում: Ամեն անգամ մեծ հաճույքով եմ դիտում: Իմ կարծիքով իսկական արվեստի գործ է (չեմ չափազանցում):
Իսկ դուք ինչ եք կարծում????

helium
30.11.2007, 14:33
Հիմա ես ցանկացած պահի կարեղ եմ նայել ։ Դա Ջրահարսնա :love Իսկական սիրո պատմություն միաձուլված գեղեցիկ երաժշտությամբ ։

Երբեք չեմ սիրել այդ մուլտֆիլմը, ախր անչափ տխուր է ու ի դեպ, շատ ճնշող, ինչպես նկարներով, այնպես էլ երաժշտությամբ։ Ես երբ հեռուստացույցով այդ մուլտն եմ տեսնում, միանգամից ալիքը փոխում եմ, թե չէ մի տեսակ տհաճ զգացողություն է համակում ինձ…:(

Ի դեպ, խոսքը գնում է ռուսական Ջրահարսի մասին…

Dayana
30.11.2007, 14:41
:loveԵս շատ-շատ եմ սիրում այս մուլտֆիլմը:) Դեռ փոքր ժամանակվանից ասում էի, որ ես այդ ջրահարսն եմ:oy:love Ու ամեն անգամ այս մուլտը նայելիս, հույս էի ունենում, որ այլ կերպ կավարտվի, արքայազնը կհիշի ջրահարսին, ու նրանք երջանիկ կլինեն, բայց, ավաղ, դրանք միայն իմ մանկության երազներն էին:):)

Իսկ ես ուղղակի լաց եմ լինում ։ Հիանում եմ ջրահարսի ինքնամոռաց սիրով ։ :love

Երբեք չեմ սիրել այդ մուլտֆիլմը, ախր անչափ տխուր է ու ի դեպ, շատ ճնշող, ինչպես նկարներով, այնպես էլ երաժշտությամբ։ Ես երբ հեռուստացույցով այդ մուլտն եմ տեսնում, միանգամից ալիքը փոխում եմ, թե չէ մի տեսակ տհաճ զգացողություն է համակում ինձ…:(

Ի դեպ, խոսքը գնում է ռուսական Ջրահարսի մասին…

Այո հենց Ռուսական Ջրահարսին ի նկատի ունեմ ։ Ախր շատ լավն է ։ Ճիշտ է շատ ճնշող է , սակայն սա էլ իմ դեպրեսիաներից դուրս գալու եղանակներից է ։ Ես տանել չեմ կարողանում ֆիլմեր կամ մուլտեր , որտեղ զգացմունք չկա , որի դիտումից մարմնովս դող չի անցնի ու աչքերց չեն տացանա ։ Ավելին , սիրում են այնպիսիները, որոնցից հետո դեռ մի քանի րոպե հեկեկում եմ :oy

Հիշում եք "Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ" մուտֆիլմը?
Այդ մուտֆիլմը շատ եմ սիրում: Ամեն անգամ մեծ հաճույքով եմ դիտում: Իմ կարծիքով իսկական արվեստի գործ է (չեմ չափազանցում):
Իսկ դուք ինչ եք կարծում????

Այ այս մուլտը այնքան էլ չի տպավորվում ինձ մոտ ։ Շատ անգամներ եմ նայել , բայց վերոհիշյալ զգացողությունները չեմ ունեցել ։

Լեո
30.11.2007, 14:50
Այ այս մուլտը այնքան էլ չի տպավորվում ինձ մոտ ։ Շատ անգամներ եմ նայել , բայց վերոհիշյալ զգացողությունները չեմ ունեցել ։

"Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ" մուլտֆիլը տպավորիչ է նրանով, որ մուլտֆիլմը համր է, բայց այքա~ն շատ բան է ասվում:

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ "Անաստասիա"-ն???
Հրաշալի մուլտֆիլմ է, չէ?

Dayana
30.11.2007, 15:19
"Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ" մուլտֆիլը տպավորիչ է նրանով, որ մուլտֆիլմը համր է, բայց այքա~ն շատ բան է ասվում:

Ավելացվել է 3 րոպե անց
Իսկ "Անաստասիա"-ն???
Հրաշալի մուլտֆիլմ է, չէ?

Օ այս մուլտի մասին ես նշել եմ հիանալի մուլտ է :hands Նախ սիրում եմ ազնվացեղ մարդկանց մասին ֆիլմեր ու մուլտֆիլմեր , գեղեցիկ զգեստներ , դասական պարեր , պատմական ակնարկներ և այդ ամենը միաձուլված գեղեցիկ ու ազնիվ սիրո պատմությամբ :love Հիանալի մուլտ է ։ Իսկ իմպերատրցայի հետ կուզեի անձամվ ծանոթանալ :oy ափսոս որ հնարավոր չի :)

ArmSOAD
04.12.2007, 18:41
Երեկ հիշեցի իմ սիրած մուլտերից ևս երկուսը` "Ограбление по..." ու "Шпионские страсти" :hands
Հին են, բայց դե լավն են էլի...

*e}|{uka*
04.12.2007, 20:19
Երեկ հիշեցի իմ սիրած մուլտերից ևս երկուսը` "Ограбление по..." ու "Шпионские страсти" :hands
Հին են, բայց դե լավն են էլի...

Ուհու՜ հատկապես Ограбление по италянский :hands

FactorX
04.12.2007, 22:48
Տիմուրին ու Պումբաին եմ շաաաատ սիրում, լռիվ դեմք են:D

Sunny Stream
17.09.2008, 00:50
Վայ ո~~~նց եմ սիրում... հենց նոր էլ վերանայեցի ու չեմ կարող չգրել!!!
Էդ ինչ ընտիր գործ է "Կարմիր գլխարկը" մուլտֆիլմը!!! Նկարահանվել է 1990թ., ռեժիսոր` Գարրի Բարդին, գայլին ձայնավորում է Արմեն Ջիգարխանյանը... պլաստիլինից տիկնիկներով մուլտ-մյուզիքլ է, մեջը տարբեր մուլտեր խառնած, Կարմիր գլխարկը Մոկսվայից Փարիզ է մեկնում` տատիկին գաթա տանելու. "...у бабушки началась ностальгия по Руси" :D
ի~նչ փախած ու լավ իդեաներ կան մեջը, ի~նչ համարձակ բաներ` արդեն Սովետի փլուզումը տեսնող, պացիֆիզմ քարոզող... ախր, ու?մ մտքով կանցներ, որ բժիշկ Այ Բոլիտը Կարմիր գլխարկի գայլի փորի մեջ վեր կկենա, մի "տրագիկ" շարժումով կասի "хорошо сидим" ու կսկսի պարել :))) կամ որ գայլի փորը կպատռի Էյֆելյան աշտարակի ներքևում տեղադրված տանն ապրող տատիկը, փորից դուրս եկող բոլոր կերպարները Peace-ի ու երկաթյա ատամների վրա քաշած խաչով ցուցանակներ կբռնեն :tease
բացի դրանից, տեխնիկապես էլ շա~տ լավ արված մուլտ է, էնքան բարդ դրվագներ կան, երկու անգամ նայեցի, էդպես էլ չհասկացա, թե ինչպես է բժիշկ Այ Բոլիտի ձեռքի բժշկական գործիքը օդի մեջ թռվռում... Մի խոսքով, իհարկե, բարության-մանկության աշխարհի մուլտերից զատ, էս մուլտը շա~տ եմ սիրում, ընտիր աշխատանք է!!! :good

Ուլուանա
17.09.2008, 05:53

Վայ, նենց հետաքրքրեց էդ մուլտը։ Իմ «Անհայտ դեպքեր հայտնի հեքիաթաստղերի կյանքից» հեքիաթը հիշեցի։ :)) Պատահաբար ինտերնետում չկա՞։

Sunny Stream
17.09.2008, 22:11
Վայ, նենց հետաքրքրեց էդ մուլտը։ Իմ «Անհայտ դեպքեր հայտնի հեքիաթաստղերի կյանքից» հեքիաթը հիշեցի։ :)) Պատահաբար ինտերնետում չկա՞։
Համակարգչի մեջ կա... ըստ երևույթին, քույրիկս ինտերնետից է քաշել, բայց թե որ կայքից` չգիտեմ... 3 ֆայլով է`17, 22, 19 MB... եթե upload-ի հնարավորությամբ ftp ասեք, կտեղադրեմ ;)
ամեն դեպքում, եթե լա~վ ման գաս համացանցում "Гарри Бардин "Серый волк энд Красная Шапочка", մի օգտակար հղում կգտնես ;)

Լեո
17.09.2008, 22:19
Փոքր ժամանակ երազում էի, որ վերջապես Թոմը Ջերիին ուտի, բայց միշտ էտ անտեր մուկը պլստում էր կատվի ձեռքից:( Միշտ Թոմի կողմից եմ եղել, զզվել եմ Ջերիից:[

mkofranc
24.08.2009, 14:21
հիշում եք մի մուլտֆիլմ կար , այնտեղ մի աղջնակ հացը գցում է գետնին որ անցնի ընկնում է մայր գորտի տունը, ու սա կախարդ է լինում, այնպես է անում որ էս աղջիկը ծիտ է դառնում , ու ասում է մինչև հացի քանակով ցորեն չհավաքես աղջիկ չես դառնա
էս մուլտի անունը ով գիտի?

Ռեդ
24.08.2009, 14:35
Պուճուր վախտս մի հատ մուլտ էի տեսել, տենց էլ վերնագիրը չիմացա, :(, ուրեմն մի աղջնակի մասինա պատմում, իրանց բակում ինչ-որ ծառ ա աճում, որ մինչև երկինքա հասնում, էդ երկնքում էլ ինչ-որ մի հատ դղյակ կար, վերջը տենց աղոտ հիշում եմ էլի, սիրահարվումա մի տղայի վրա, հետո էդ տղայի մայրնա ինչ-որ վհուկ լինում, չի թողնում որ փախչեն :8 Եթե ծանոթա ձեզ, վերնագիրը ասեք էլի :oy

Surveyr
25.08.2009, 12:16
Եթե խոսքը ամենասիրած մուլտֆիլմի մասին է, ապա իմ համար դա հայկական «Հայելի» մուլտֆիլմն է , էն որ յուրաքնանչյուրն ինքն իրեն բնորոշում է, չիմանալով, որ դա ինքն է:
Ու մեկ էլ էն արտահայտությունը՝
- Սատանա կա քաղաքում :)

xaladilnick
26.08.2009, 14:51
իմ սիրած Մուլտիկը BIG Zն ա:hands
շատ որակով ա:hands

Kuk
26.08.2009, 14:56
Գտնված երազը:love

Venus
26.08.2009, 15:42
Ես ամենաշատը Кузья-ի մասին մուլտիկն եմ սիրում, էն որ դամավոյ է ինքը :oy

Lyonik
29.09.2009, 15:44
Դու էլ ես "Գտնված երազը" սիրում…

-Դու ո՞վ ես…
-Ես՝ աղջիկ…
-Իսկ որտեղի՞ց հայտնվեցիր…
-Ես եկա այն սենյակից… Այս նկարն այնտեղ է կախված…
-Ուրեմն դու կարող ես մտնել նկարի մե՞ջ…
………
-Սա ի՞նչ է…
-Սա՞… Նկար…
-Դե գիտեմ որ նկար է… Իսկ ինչո՞ւ այնտեղ արև չկա…
-Որովհետեւ այս նկարում գիշեր է…
-Գիշե՞ր… Իսկ ի՞նչ է դա…
-Գիշերը… Գիշերը արևը մայր է մտնում և դուրս է գալիս լուսինը… Գիշերը փայլում են աստղերը…
-Խնդրո՜ւմ եմ, տա՜ր ինձ այնտեղ…

Ես էլ եմ շատ սիրում ետ մուլտիկը,համա տղայիս համար ուզում եմ միացնեմ,youtube-ով ,չի հավանում ու չի նայում,վերականգնված տարբերակնել չեմ գտնում,եթե ինչ-որ մեկդ ունի ,խնդրում եմ ուղարկեք ելի;)

Շինարար
08.10.2009, 14:21
Իշուկի մասին մուլտն եմ շատ սիրում, անգիր գիտեմ:

aerosmith
28.10.2009, 14:16
Ժող ջան սենց մի մուլտֆիլմ եմ ման գալիս, բայց անունը չեմ իմանում։
Ուրեմն իրանք պլաստիլինովի պեռսոնաժներ են, ու նախամարդիկ են, ու անում են շաաատ զզվելի բաներ։ մի խոսքով փնթի պլաստինե նախամարդիկ են։
ու ահագին ծիծաղալու մուլտֆիլմա, եթե կա մեկնումեկդ որ էդ մուլտֆիլմը տեսելա ու անունը գիտի խնդրում եմ ասեք էլի

aerosmith
28.10.2009, 14:24
Մասնավորապես սրանց հետ եմ։ Չնայած իմ ասածի մեջ էս մերսոնաժները այլ կերպարներով էին հանդես գալիս

Ռուֆուս
28.10.2009, 19:58
Մասնավորապես սրանց հետ եմ։ Չնայած իմ ասածի մեջ էս մերսոնաժները այլ կերպարներով էին հանդես գալիս

Էդ Wallace and Grommit մուլտն է, շատ եմ սիրում, լավն ա:love

Սա էլ օֆիցիալ սայթը (http://www.wallaceandgromit.com/)

Դատարկություն
28.10.2009, 20:05
Ժող ջան սենց մի մուլտֆիլմ եմ ման գալիս, բայց անունը չեմ իմանում։
Ուրեմն իրանք պլաստիլինովի պեռսոնաժներ են, ու նախամարդիկ են, ու անում են շաաատ զզվելի բաներ։ մի խոսքով փնթի պլաստինե նախամարդիկ են։
ու ահագին ծիծաղալու մուլտֆիլմա, եթե կա մեկնումեկդ որ էդ մուլտֆիլմը տեսելա ու անունը գիտի խնդրում եմ ասեք էլի
Ես էլ եմ հիշում, ինչ-որ ֆրանսիական մուլտ էր Հ1ով էլ ցույց էին տալիս, մի հատե պւճուր նախամարդ կար մոր հետ ամենածիծաղելուն դրանք էին, բայց ափսոս անունը չեմ հիշում:(
Մասնավորապես սրանց հետ եմ։ Չնայած իմ ասածի մեջ էս մերսոնաժները այլ կերպարներով էին հանդես գալիս
Բայց սա ուրիշ մուլտա չնայած նման են հերոսների դեմքերը

Ռուֆուս
28.10.2009, 20:13
Վայ, կներեք, ինձ թվաց, Wallace and Grommit-ի մասին էր խոսքը... :oy

Դատարկություն
28.10.2009, 20:17
Վայ, կներեք, ինձ թվաց, Wallace and Grommit-ի մասին էր խոսքը...
Ինձել սկզբում թվաց թե դայա: Էն մյուսը չես հիշու՞մ

Ռուֆուս
28.10.2009, 20:19
Ինձել սկզբում թվաց թե դայա: Էն մյուսը չես հիշու՞մ
Չէ, մյուսը չեմ տեսել :(

Դատարկություն
28.10.2009, 20:23
Չէ, մյուսը չեմ տեսել
Ախր հիշում եմ է.... վերնագրի մեջ ինչ որ <մթա> կար...... Մեծացել ենք մուլտֆիլմերը մոռացել:(

Tanamasi
28.10.2009, 22:02
Այդ պլաստիրինե մուլտերի շարքում կա «Փախուստ հավաբնից» :) Իմ սիրածը դա է, շաաաաաաա՜տ լավ մուլտիկ է։ Ահավոր խոխմ ու ռոմանտիկ ;)

Դատարկություն
28.10.2009, 22:08
Այդ պլաստիրինե մուլտերի շարքում կա «Փախուստ հավաբնից» Իմ սիրածը դա է, շաաաաաաա՜տ լավ մուլտիկ է։ Ահավոր խոխմ ու ռոմանտիկ
Ես էլ եմ տեսել իմ դուրն էլ է շատ գալիս

Tanamasi
29.10.2009, 20:49
Գանձերի կղզին՝ սովետական։ :love Այս մուլտը գրքից էլ լավն է։ Սոովետական մուլտիպլիկացիայի գլուխգործոցներից է։

aerosmith
01.11.2009, 11:32
Ես էլ եմ հիշում, ինչ-որ ֆրանսիական մուլտ էր Հ1ով էլ ցույց էին տալիս, մի հատե պւճուր նախամարդ կար մոր հետ ամենածիծաղելուն դրանք էին, բայց ափսոս անունը չեմ հիշում:(

Ժող ջան իմ ասած մուլտը, նոր հիշեցի ցույց էին տալիս Հ1-ի "ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ" հաղորդումով, էն որ Քրիստ Մանարյանն էր վարում։
Եթե հիշեք ասեք էլի անունը շատ եմ ուզում նայեմ։

Դատարկություն
01.11.2009, 11:46
Ժող ջան իմ ասած մուլտը, նոր հիշեցի ցույց էին տալիս Հ1-ի "ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ" հաղորդումով, էն որ Քրիստ Մանարյանն էր վարում։
Եթե հիշեք ասեք էլի անունը շատ եմ ուզում նայեմ։
Հետո էլ որ տուն-տունիկը պրծավ առանց դրա էլ էին ցույց տալիս, ախր ինչ էր է անունը...

Tanamasi
01.11.2009, 11:49
Ժող ջան իմ ասած մուլտը, նոր հիշեցի ցույց էին տալիս Հ1-ի "ՏՈՒՆ-ՏՈՒՆԻԿ" հաղորդումով, էն որ Քրիստ Մանարյանն էր վարում։
Եթե հիշեք ասեք էլի անունը շատ եմ ուզում նայեմ։

Կարո՞ղ ա 2 հոգի էին՝ մեկը նիհար, մյուսը՝ չաղ։ Ինչ-որ տենց մի բան հիշում եմ։
Բայց անունը չգիտեմ։

Դատարկություն
01.11.2009, 11:53
Կարո՞ղ ա 2 հոգի էին՝ մեկը նիհար, մյուսը՝ չաղ։ Ինչ-որ տենց մի բան հիշում եմ։
Բայց անունը չգիտեմ։
Չէ մի հատ չաղ նախամարդ կին էր պուճուր երեխու հետ մի քանի նախամարդ տղամարդիկ դուբինկեքով, ու լեոպառդի մորթով, կնիկը միշտ երեխուն կերակրում էր, դռակոններ կային, , չէին խոսում մենակ կապիկի նման ձեներ էին հանում, հիմար բաներ էին անում, դուբինկեքը իրար գլխով էին տալիս:)

aerosmith
01.11.2009, 12:02
հիշում եմ մեկի փսլիքն էլ միշտ կախ էր:[

aerosmith
01.11.2009, 12:03
Ժող ջան բա գուգլով ոնց կարել էտի ման գալ, ոնց ասես ման էկա էն էլ չքթա։

Դատարկություն
01.11.2009, 12:06
Ժող ջան բա գուգլով ոնց կարել էտի ման գալ, ոնց ասես ման էկա էն էլ չքթա։
Էնա էս քանի օրա էդ գործինեմ, գրում եմ ֆրանսիական մուլտ նախամարդու մասին, ֆրանսիական պլաստիլինե մուլտ, մուլտ նախամարդկանց մասին, մուլտ մ.թ.ա նախամարդ, ինչ ասես գրեցի չգտավ

aerosmith
01.11.2009, 12:08
հա ես էլ , առավորտա ժ.9-ից նստած եմ գուգլի վրա

aerosmith
01.11.2009, 12:12
ոնց որ քթա, բայց նկարը անունը չկա

Դատարկություն
01.11.2009, 12:15
ոնց որ քթա, բայց նկարը անունը չկա
Աջու կոմինը մի քիչ նման ա բայց ոնցոր էլի էդ չի

Yeghoyan
01.11.2009, 12:33
Երեխեք ջան արդեն երկու էջ էդ մուլտն եք փնտրում, ու չեք գտնում, արդեն հասկացանք ինչ եք փնտրում, ուրիշը նայեք մինչև դա կգտնենք;)

aerosmith
01.11.2009, 13:04
իսկ կարողա էսի ա ՞՞՞

Դատարկություն
01.11.2009, 13:33
իսկ կարողա էսի ա ՞՞՞
Չէ էսել չի, սա անիմացիոն ժամանակակից տեխնոլոգիաներով շինված մուլտա, իսկ նա ավելի ռետռո ոճի ա մենակ պլաստիլինով, ավելի շատ էն մյուսի աջն ա նման

_Հրաչ_
01.11.2009, 18:22
Հայեր, դուք կամ Flintstone-ների հետ եք, կամ Gogs-ի:

Դատարկություն
01.11.2009, 18:30
Հայեր, դուք կամ Flintstone-ների հետ եք, կամ Gogs-ի:
Հրաչ ջան GOGS-ն ա հաստատ ապրես

_Հրաչ_
01.11.2009, 18:31
Զզվելի բաներ կան էդ մուլտի մեջ:[:[

Դատարկություն
01.11.2009, 18:49
http://media.skateboard.com.au/forum/images/10042001_gogs1.jpg
Հեսա

Yeghoyan
01.11.2009, 19:03
http://media.skateboard.com.au/forum/images/10042001_gogs1.jpg
Հեսա

էսքան ժամանակ սրա՞նց էիք ման գալիս:o

կարգին մուլտեր նայեք:D լավ, կարևորը գտաք, բարով վայելեք;)

aerosmith
01.11.2009, 20:10
բա անունն ինչա ՝ս մուլտի՞՞՞ խնդրում էլի, եթե մեկնումեկդ նորմալ տոռռենթ ֆայլը քաշի ինձ էլ տվեք:)

Դատարկություն
01.11.2009, 20:12
բա անունն ինչա ՝ս մուլտի՞՞՞ խնդրում էլի, եթե մեկնումեկդ նորմալ տոռռենթ ֆայլը քաշի ինձ էլ տվեք
Էստեղից քաշի http://tfile.ru/forum/viewtopic.php?t=213563

Dayana
02.11.2009, 01:02
Մոդերատորական: Թեման զրույցի, մուլտֆիլմի փնտրտուքի ու հատկապես դրան հետևող "անլուրջ" արձագանքնրի մի վերածեք:

Հայկօ
13.12.2009, 23:07
Համոզված եմ՝ շատերդ եք այս մուլտը սիրում :love: Բարի, գեղեցիկ, հուզիչ ու լուսավոր մանկության կտոր. խնդրեմ, վայելեք.

Գտնված երազ

http://www.youtube.com/watch?v=4T1K_B9LbZo

Գիշերվա աստղազարդ նկարում արթնացան շշուկները անուշ... :love

davidus
14.12.2009, 00:56
ես էս մեկը ավելի շատ եմ սիրում..... շատ խորիմաստ մուլտա

http://www.youtube.com/watch?v=SusEiiw1hBQ&feature=related

Yellow Raven
14.12.2009, 14:38
Չգիտեմ էս թեմայում դրվելա արդեն, թե չէ, բայց պետքա դնեմ էս մուլտը:))
Գժվում եմ էս մուլտի համար արդեն, ինչքան նայեմ կնայվի:love

http://www.youtube.com/watch?v=1uWjxB2wymo

Երվանդ
16.12.2009, 00:44
http://www.youtube.com/watch?v=tcRbfie47kU&feature=related
ԳԸժվԸմ եմ :love
Գիշերը, գիշերը արևը մայր է մտնում և դուրս է գալիս լուսինը, գիշերը, գիշերը...:love

Okamigo
16.12.2009, 03:49
Ինչ որ մեկը գիտի սա որ մուտֆիլմն է http://radikal.ru/F/s44.radikal.ru/i106/0911/25/0e22f92525ca.png

Chuk
16.12.2009, 04:00
Ինչ որ մեկը գիտի սա որ մուտֆիլմն է

Դե եթե հաշվի առնենք, որ նկարի միջի PowerDVD ծրագրի պատուհանում գրված է «chocolat amer.avi», ապա մեծ է հավանականությունը, որ մուլտֆիլմի անունը «Chocalat amer» է, համենայն դեպս այդ բառերով որոնում կատարելով գտնում ենք սա.

http://www.youtube.com/watch?v=H_rppffh7SU

A.r.p.i.
16.12.2009, 11:51
Վինի Պուխ

http://www.youtube.com/watch?v=HVGU4MQQsB4

*e}|{uka*
01.01.2010, 18:30
Голубой щенок -Կլասսիկա, գործ ա:love//Գալուբոյե ուխը, գալուբոյե բրյուխը, գալուբոյ չուպչիկ...գալուբոյ, մի նե խածիմ իգռած ս տաբոյ :D// :Թե՜ իմանային փոքր ժամանակ ինչի մասին էր մուլտը, է՜խ: :}

http://www.youtube.com/watch?v=WAuFqyRqt3o&feature=related

http://www.youtube.com/watch?v=h0GNpN3siKs&feature=related

http://www.youtube.com/watch?v=FbJLY93JYds

Ափսոս լավը չի որակը յութուբում:

*e}|{uka*
05.01.2010, 00:52
http://www.youtube.com/watch?v=RtrwoOZJICM

:love:love Հլը նայեք ի՜նչ լավն ա:

Dayana
05.01.2010, 01:01
Շատ լավն ա էս մուլտը :love

Chuk
05.01.2010, 01:05
:love:love Հլը նայեք ի՜նչ լավն ա:

Գժվում եմ էս մուլտի համար :love
Եթե որակովը պետք ա, կարող եմ տալ :)

matlev
05.01.2010, 01:57
Ինչ որ մեկը գիտի սա որ մուտֆիլմն է
Սա է: (http://www.imdb.com/title/tt0213363/)
Սրանք էլ առաջին (http://www.rutor.org/torrent/3294/oggi-i-tarakany-78-serij_oggy-and-the-cockroaches-season-1-1999-dvdrip) և երկրորդ (http://www.rutor.org/torrent/5039/oggi-i-tarakany-78-serij_oggy-and-the-cockroaches-season-2-2001-tvrip) սեզոնները:
Լիքը մասեր ունի: (http://www.imdb.com/title/tt0213363/episodes)

*e}|{uka*
09.01.2010, 19:45
"Кот в сапогах" գժանոց ա: :love Գարրի Բարդինիի շեդեվրներից; :)

Մաս1

http://www.youtube.com/watch?v=KL9McvqPU6E

Մաս2

http://www.youtube.com/watch?v=eJaYCu1-9L8&feature=related

Մաս3

http://www.youtube.com/watch?v=LJyVQXiY38s&feature=related

Эх матушка Россия :russian

Աբելյան
09.01.2010, 21:40
Մոդերատորական. այս մուլտֆիլմում շատ են բռնության դաժան, արյունալի ու ցնցող տեսարանները. խորհուրդ չենք տալիս դիտել հատկապես փոքր երեխաների ծնողներին, հղի կանանց, զգայուն կամ հոգեպես անհավասարակշիռ անձանց և, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց, ովքեր ծանր են տանում արյան, սպանությունների, մանկական սադիզմի տեսարանները:

:love

http://www.youtube.com/watch?v=xG_AjSFRNIw
:love

http://www.youtube.com/watch?v=Ip8BPHeZ0kA&feature=channel

Tig
12.01.2010, 14:34
Էրերկ «Ֆունտիկի արկածներն» եմ հիշել, ընտիր մուլտա, մանավանդ երգը:)

http://www.youtube.com/watch?v=j7UfPkNcfrE

http://www.youtube.com/watch?v=x8EfHrb_ry0&feature=related

http://www.youtube.com/watch?v=NUfnQSTy0f0&feature=related

Dayana
12.01.2010, 15:23
Լավ տրամադրություն ունենաու համար պետք է Մասյանյա նայել :))

Tig
12.01.2010, 17:41
http://www.zaycev.net/pages/2344/234410.shtml

Էս էլ Ֆունտիկի «Բարություն» երգը:)
Ոնցոր թե Ջիգարխանյաննա երգում հա՞:think

Աբելյան
12.01.2010, 19:02
http://www.youtube.com/watch?v=nLvgI_RuGMI
:love

Լեո
15.01.2010, 22:53
Խորհուրդ եմ տալիս դիտել 2009 թվականին թողարկված «Մերին և Մաքսը» ավստրիալական հիասքանչ մուլտֆիլմը, որը հիմնված է իրական պատմության վրա:
Պատմություն Ավստրալիայի հեռավոր Մելբուրնա ավանում բնակվող 8 ամյա Մերիի և աղմկոտ Նյու-Յորքի հրեա միայնակ և հիվանդ բնակիչ 44 ամյա Մաքսի մասին: Չնայած տարիքային մեծ տարբերությանը և մայրցամաքների միջև եղած ահռելի հեռավորությանը, Մերին և Մաքսը երկար տարիներ պահպանում են իրենց անսովոր ու մաքուր ընկերությունը:
Հուզիչ և խորիմաստ մուլտֆիլմ է՝ ավելի շատ նախատեսված մեծահասակների համար: Անպայման դիտեք:

http://forbiddenplanet.co.uk/blog/wp-content/uploads/2009/01/Adam Elliot Max and Mary animation.jpghttp://blogs.seattleweekly.com/threadcount/mary_and_max.jpg

Ահա նաև տորրենտը՝ http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2367658

Adriano
16.01.2010, 00:43
http://www.youtube.com/watch?v=L46AzjwwDPo

Այս մուլտֆիլմը շատ եմ սիրում:

Ժող ամենածիծաղալուն էնա. որ երեխեն ամենամեծնա ու ամենա դեբիլը

Tig
22.01.2010, 18:27
«Սառցե դարաշրջանի» սովետական տարբերակը :)
Շատ լավնա ;)

http://www.youtube.com/watch?v=crO5l0klCL4

Adriano
22.01.2010, 21:56
http://www.youtube.com/watch?v=imS5zua9xKw&feature=related

Շատ լավնա է:

Yevuk
23.01.2010, 00:22
Սովետական մուլտֆիլմների գլուխգործոցներից մեկը: :aha

"Фильм, фильм, фильм" :love

http://www.youtube.com/watch?v=YqwxWlU5ON0

http://www.youtube.com/watch?v=zKreTZuT230

Hripsimee
04.02.2010, 18:13
Բոլորին խորհուդ եմ տալիսներքևի 5 րոպեանով մուլտիկը նայեն...
Շատ լավնա ու շատ անսպասելի վերջ ունի!!!!
http://almashortfilm.com/

*e}|{uka*
11.02.2010, 15:30
http://media.kino-govno.com/movies/c/coraline/posters/coraline_2.jpg

Յուրահատուկ բան կա էս մուլտի մեջ: Լավն ա: :)

Farfalla
13.02.2010, 13:41
Ոնց էի մոռացել էս մուլտիկի մասին: Ամենասիրածս մուլիկներից մեկնա: Շատ լավն են կապիկները, հատկապես շատակեր պստոն: Երգն էլա լավը:

http://www.youtube.com/watch?v=Rx95kOk-89A

http://www.youtube.com/watch?v=GJHASn3FG5E

http://www.youtube.com/watch?v=u_hQqxszvj0

http://www.youtube.com/watch?v=elXmLz9MNuo

Միքո
13.02.2010, 14:05
Как львёнок и черепаха пели песню
չգիտեմ ինչի սիրում եմ :) մի տեսակ բարիանում եմ երգը լսելուց հետո

http://www.youtube.com/watch?v=3ZqTkqdXlyE

*e}|{uka*
13.02.2010, 14:12
Как львёнок и черепаха пели песню
չգիտեմ ինչի սիրում եմ :) մի տեսակ բարիանում եմ երգը լսելուց հետո

http://www.youtube.com/watch?v=3ZqTkqdXlyE

Գժվում եմ իրանց համար :crazy, փոքր ժամանակ օրը 80 անգամ լսում էի:

Yevuk
13.02.2010, 14:15
Սովենտական ամենաբարի մուլտֆիլմերից մեկը... :aha :love

"Каникулы Бонифация"

Երեխաները տենց էլ չթողենցին առյուծին վայելել իր արձակուրդը: :(

Նյա... :)) :love

http://www.youtube.com/watch?v=paVe4e2lkwk

http://www.youtube.com/watch?v=Dj2iRhghFgo&feature=related

Միքո
13.02.2010, 14:18
Գժվում եմ իրանց համար :crazy, փոքր ժամանակ օրը 80 անգամ լսում էի:

ուզում եմ պուճուր լինեմ էլի, որ դասի չգնամ ու տունը նստեմ մուլտիկ նայեմ:baby
ոչ ոք չլսեց չէ՞:}

Հայկօ
13.02.2010, 17:03
Մոդերատորական. ուրախությամբ տեղեկացնում եմ, որ թեմայի հարցումը վերաբացվել է: Ավելացրել եմ նաև «Այլ պատասխան» տարբերակը:

Լեո
21.02.2010, 20:34
Փնտրում եմ «Փոքրիկ Իշխանը» մուլտֆիլմը ռուսերենով, բայց չեմ կարողանում գտնել :(

Tyler
21.02.2010, 23:20
Փնտրում եմ «Փոքրիկ Իշխանը» մուլտֆիլմը ռուսերենով, բայց չեմ կարողանում գտնել :(

Բայց կոնկրետ ո՞ր մեկը :think Ինձ թվում ա ստեղ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1240272) կամ ստեղ (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=1477319) քո ուզածն ա :)

Adriano
05.03.2010, 23:34
Ամենասիրածս մուլըհերոսները.

http://www.youtube.com/watch?v=3POk2WSpr5c&feature=PlayList&p=8ECDD0171CC44EF2&index=8

wem
06.03.2010, 17:19
ես նշեցի Այլ պատասխան (նշեք թեմայում) -ը որովհետև ես թէ Հայկական և թէ Հոլիվուդյան մուլտֆիլմ եմ սիրում:

*e}|{uka*
09.03.2010, 17:25
На Краю Земли

http://www.youtube.com/watch?v=7-tcJPIMwhk&feature=related
գործ ա:

Դեկադա
09.03.2010, 17:28
Աբու Հասանի մաշիկները- էնքան եմ կարոտել էտ մուլտին: Ամեն անգամ նայելուց պատկերացնում էի, թե ոնց են անցածը ջնջում ու նորը սկսում...բայց դե հիշողությունը չի ջնջվում... տեսնես ինչի՞ չեն ցույց տալիս:

Agni
09.03.2010, 20:05
Երեխեք, իսկ դուք "UP" մուլտը տեսե՞լ եք… Էնքաաան բարի մուլտա, բոլորին խորհուրդ կտամ դիտել.../նոր մուլտա/

Դարք
09.03.2010, 21:20
Երեխեք, իսկ դուք "UP" մուլտը տեսե՞լ եք… Էնքաաան բարի մուլտա, բոլորին խորհուրդ կտամ դիտել.../նոր մուլտա/

իսկ ես պիկաչուն էյի սիրումՃՃՃՃ

Adriano
09.03.2010, 21:29
Ժող ջան էս Սիլվեստրին էնքան եմ սիրում, որ հա ուզում եմ ձեր հետ կիսվեմ , հլա էս մեկը նայեք վերջնա.

http://www.youtube.com/watch?v=-9NfPGu8ixA&feature=related

aniko
09.03.2010, 23:13
դե ես բոլոր մուլտերն եմ սիրում... կապ չունի երբ են ստեղծվել...և որտեղ.... կան մի քանիսը որ չեմ սիրում, օրինակ Շրեկի մուլտիկը... բայց ընդհանուր վերցրած բոլորն ել լավն են...:hands

bari hoki
13.03.2010, 03:17
Իմ սիրած մուտերից:

http://www.youtube.com/watch?v=1VU91CePJls&feature=related

http://www.youtube.com/watch?v=INHn7gwtp9U&feature=related

http://www.youtube.com/watch?v=dR5B4gW9S5Y&feature=PlayList&p=2590F95AA0B4014B&index=17&playnext=2&playnext_from=PL

Նաիրուհի
13.03.2010, 04:54
Վերջերս մի հետաքրքիր մուլտ ընկավ ձեռքս, ավելի ճիշտ՝ մի քանի սերիա։ Երկրորդ համաշխարհայինի տարիների... Դոնալդ բադիկի և...Ֆյուրերի մասնակցությամբ... Վերջն էին...

http://www.youtube.com/watch?v=HDAXHM5LBRY

Nougat
21.03.2010, 14:39
"Շատ եմ սիրում "Ёжик в тумане" մուլտը: Շաաաաատ նոր մուլտեր եմ տեսել, հիմնականում կարճամետրաժ, օրինակ էս մուլտերն էլ են ԼԱՎԸ, ինչքան հիշում եմ Օսկարի են նոմինացված եղել: Նայեք, չեք փոշմանի:ok

http://www.youtube.com/watch?v=badHUNl2HXU

http://www.youtube.com/watch?v=Npro9kjyaJk

http://www.youtube.com/watch?v=pMzoNO3wdY4

Վիշապ
21.03.2010, 16:13
Թոմեկ Բագինսկի՝ «Ընկնելու արվեստը»։

http://www.youtube.com/watch?v=F7HMz1WKkso

Հայկօ
21.03.2010, 19:08
Թոմեկ Բագինսկի՝ «Ընկնելու արվեստը»։

Հանճարեղ ստեղծագործություն է: Վերնագիրը, ըստ երևույթին, գերադասելի է թարգմանել որպես «Ընկած արվեստ»:

Տոմեկ Բագինսկին մեկ ուրիշք հրաշք էլ է նկարել. Կատեդրա (Katedra): Այս կարճամետրաժը 2003-ին ներկացացվել է Օսկարի: Բագինսկին գրեթե միայնակ է ստեղծել այս գլուխգործոցը՝ սկսած սցենարից ու ռեժիսուրայից, վերջացած մոդելներով ու անիմացիայով: Մուլտֆիլմի վրա շատ երկար է աշխատել:

http://www.youtube.com/watch?v=F_AbM1zMgo4

Այստեղ, ցավոք սրտի, մուլտֆիլմի հայելային արտացոլումն է, ինչը երևում է հենց առաջին տառերից: Ճիշտ տարբերակը Յութուբում գտել չհաջողվեց :(:

Վիշապ
21.03.2010, 21:27

Տոմեկ Բագինսկին մեկ ուրիշք հրաշք էլ է նկարել. Կատեդրա (Katedra): Այս կարճամետրաժը 2003-ին ներկացացվել է Օսկարի: Բագինսկին գրեթե միայնակ է ստեղծել այս գլուխգործոցը՝ սկսած սցենարից ու ռեժիսուրայից, վերջացած մոդելներով ու անիմացիայով: Մուլտֆիլմի վրա շատ երկար է աշխատել:

Հայկօ, «Ընկած արվեստ»-ն էլ է Օսկարի թեկնածու եղել: Ինձ էդ «Տաճար»-ի երաժշտական ձևավորումը էդքան դուր չի եկել, աբստրակցիան էլ չափազանց էմոցիոնալ է: «Fallen Art»-ը մի քիչ այլ կլաս է, HQ վերսիան թե ձայների թե անիմացիայի որակի առումով վերջն ա:

*e}|{uka*
29.04.2010, 01:13
Էս տրիոն բոց ա: :D :D

http://www.youtube.com/watch?v=a-vSS5S3VqU&feature=related

http://www.youtube.com/watch?v=Z0KTBaLKC_M&feature=related

Լեո
03.05.2010, 22:32
Փնտրում եմ «Կոռնելը և Բեռնին» ֆրանսիական մուլտսերիալը: Հ1-ով հիմա ցուցադրում են: Ափսոս առավոտյան ժամը 8-ին են ցուցադրում, ու ես ամեն անգամ կարողանում եմ միայն սկզբի մի 5-6 րոպեն դիտել :(
Յութուբում փնտրեցի, չգտա :(

Yevuk
29.05.2010, 18:04
Այսօր պատահաբար հիշեցի մի մուլտֆիլմ, որը, երևի թե ամենաշատն եմ նայել իմ կյանքում, անգիր գիտեմ ամեն մի բառը:
Ջիաննի Ռոդարիի համանաւն հեքիաթի վրա նկարահանված «Չիպոլինոյի արկածները» մուլտֆիլմը: Ռեժիսոր՝ Բորիս Դյոժկին, կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատուրյան:

Հրաշք մուլտ, հրաշք երաժշտություն: :love

http://www.youtube.com/watch?v=HyHYqO7Aaes

Լեո
19.06.2010, 21:38
Pixar-ի մուլտֆիլմերը շատ եմ սիրում, ամեն մեկը մի գլուխգործոց է :love

Օրինակ` սա :)

http://www.youtube.com/watch?v=M_OqprX7148

Հ.Գ. Խնդրում եմ, եթե գիտեք, ասեք` ինչպե՞ս է կոչվում մուլտֆիլմում հնչող երաժշտությունը:

*e}|{uka*
19.06.2010, 21:53
Լեո, Dave Brubeck-ի Take Five-ն ա: :)

CactuSoul
20.06.2010, 03:26
Էս մուլտը ներկայացրել են իբրև պոզիտիվ… բայց անձամբ ես տխրեցի:)…
Չնայած՝ մեկ ա, լուսավոր մուլտ ա, ամեն դեպքում…

http://www.youtube.com/watch?v=meALEKQWlnk&NR=1

Աստված հոգիդ լուսավորի, Կիվի ջան…

CactuSoul
20.06.2010, 03:50
Պարզվում է՝ վերոնշյալ տարբերակում երաժշտական ձևավորումը իսկականը չէ, թեպետ շատ է սազում:
Ահա և օրիգինալ տարբերակը, հենց հեղինակի կողմից ներկայացված:

http://www.youtube.com/watch?v=sdUUx5FdySs

Smokie
21.06.2010, 13:47
Հին հայկական եւ սովետական մուլտֆիլմերը շատ եմ սիրում, դրանց մեջ կա եւ խորը իմաստ եւ հումոր:
Սիրում եմ նաեւ «Pixar»-ի, «Dream works»-ի «Walt Disney»- եւ նման կոմպանիաների մուլտերը, դրանք կարելի է մի-քանի անգամ նայել ու չհոգնել՝ այդ թվում են «Ice age»-ը, «Shrek»-ը, «Madagascar»-ը, «Император Куско»-ն, ..........................................: Կարճամետրաժ մուլտֆիլմներն էլ են շատ լավը:

Adriano
05.07.2010, 12:55
Սիլվեստրս վերջնա

http://www.youtube.com/watch?v=8QyOs-CHxgs&feature=player_embedded#!

Skeptic
05.07.2010, 15:17
Warner Brothers-ի մուլտիկները ես էլ եմ շատ սիրում... :love

Smokie
13.07.2010, 13:55
Ժողովուրդ ո՞վ է նայել «Shrek 4»-ը:)):

LoK®
24.11.2010, 03:16
Չաբբչաբբները :))

http://www.youtube.com/watch?v=toATGp5fJIk

Գոռ Ջան - Հայ
24.11.2010, 10:13
Էսօր առավոտ հայկական մուլտիկներից լավագույնն էի նայում «Երազ» :love հզոր ու մնայուն գործա

Sophie
24.11.2010, 10:55
Ժողովուրդ ո՞վ է նայել «Shrek 4»-ը:)):
Իսկ լավնա՞

Smokie
24.11.2010, 11:10
Իսկ լավնա՞

Հա::D 3-րդից լավն ա::good

Lianik
01.12.2010, 18:30
մուլտեր շատ եմ սիրում... բայց կատաղազդու, անբնական կերպարներով մուլտերն իմ սրտով չեն ..

այս մուլտն իմ սիրած մուլտերից է:love

http://www.youtube.com/watch?v=-CrIsKoEG_g

Lianik
09.12.2010, 11:00
ժող, լավ մուլտեր են պետք գերմաներեն լեզվով դպրոցական երեխաների համար:
եթե կարող եք հղում կտա?ք, որ անվճար բեռնեմ::oy

Նախապես մերսիներ

Դատարկություն
03.02.2011, 12:31
Մի հատ մուլտի վերնագիր ու հղում եմ փնտրում, ձեր օգնությանն եմ դիմում:))
Էս մուլտը, որ նայել եմ, միշտ հայֆիլմի մուլտֆիլմերի հետա եղել, ճիշտն ասած, չգիտեմ էլ, ինքը հայֆիլմի մուլտա, թե չէ, բայց լեզուն, եթե չեմ սխալվում ռուսերեն էր:
Մենակ մի դրվագն եմ հիշում: ՈՒրեմն, դեպքերը կատարվում են կրկեսում, տարբեր կենդանի օրգանիզմների անհաջող ելույթից հետո, երբ դահլիճում, ոչ մեկ չէր ծիծաղում, գալիսա մի կատու, ինչ-որ ծուխա բաց թողնում, ու 2 ականջները գլխարկի տեղ բարձրացնելով, ինչ - որ ծիծաղելի ձայներա հանում ու բոլորը ծիծաղում են (թմրամոլ կատուա:D):

Ռուֆուս
03.02.2011, 12:36

Հիմա Յութուբս փակ ա, ափսոս չեմ կարող վիդեոն գտնել: Մուլտը հայկական է, կոչվում է «Եվ այսպես ամեն երեկո», Ակումբում ինչ-որ տեղ Ուլուանան հղումը դրել էր, բայց չեմ հիշում որ թեմայում :)

Գտա, պարզվեց ես էի հղումը դրել :D :D :D

http://www.akumb.am/showthread.php/50620-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D5%A5%D6%80?p=1959947&viewfull=1#post1959947

Հլը տես ճի՞շտ եմ դրել :))

Դատարկություն
03.02.2011, 12:41
Գտա, պարզվեց ես էի հղումը դրել :D :D :D

http://www.akumb.am/showthread.php/50620-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%B8%D6%82%D5%AC%D5%BF%D5%A5%D6%80?p=1959947&viewfull=1#post1959947

Հլը տես ճի՞շտ եմ դրել :))

Հաաաաա՜, էսա :D:D
Ապրես, շատ:))

_Հրաչ_
05.03.2011, 21:13
Գտաա՜՜, գտաա՜, ժողովուրդ: :yahoo Ինչքան ժամանակ ա փնտրում էի, չէի գտնում: Սա պարզապես մուլտֆիլմ չի, ուղղակի ավելի հարմար թեմա չգտա: Ամեն կադրի մեջ խորն իմաստ կա: :love Ռոբերտ Սահակյանց, բոլոր մուլտֆիլմերդ սիրում եմ: :)

Ռոբերտ Սահակյանց_Ես էլ եմ հայ

http://www.youtube.com/watch?v=lbUNTjJL33o

Hagrig
02.04.2011, 10:50
Ցանկացած, որովհետև համ անիմե եմ սիրում, համ դիսնեյ, համ պիքսար, համ ռուսական ու սովետական, մենակ թե ինչ որ դատարկ տխմարություն չլինի :)

miamoto7744
04.06.2011, 07:49
Շատ եմ սիրում անիմե, ամերիկյան մուլտֆիլմերը չեմ կարողանում նայել, շատ կրկնվող են, սյուժեն անհետաքրքիր է, ճիշտ է կան հաջողված գործեր, բայց դրանք քիչ են

Լեո
04.06.2011, 10:39
Անիմե :{

Freeman
04.06.2011, 22:31
Անիմե :{

Անիմե՜ :love

Լեո
04.06.2011, 22:40
Անիմե՜ :love

Սովորաբար 1 վայրկյանը բաղկացած է լինում 24 կադրից: Անիմեյում կադրերի թիվը 2-3-ից չի անցնում, այն էլ կադրերի մեծամասնությունում փոխվում է կադրի 10-15%-ը :{ :[

Freeman
04.06.2011, 23:00
Սովորաբար 1 վայրկյանը բաղկացած է լինում 24 կադրից: Անիմեյում կադրերի թիվը 2-3-ից չի անցնում, այն էլ կադրերի մեծամասնությունում փոխվում է կադրի 10-15%-ը :{ :[

Դե՜ Լեո ջան,սովորելու վրա ա :)) համ էլ էդ կադրերի մոմոնտն էլ ա :love

Լեո
04.06.2011, 23:06
Դե՜ Լեո ջան,սովորելու վրա ա :)) համ էլ էդ կադրերի մոմոնտն էլ ա :love

Դժվար ա սովորել սիրել այն, ինչը որակի առումով իրեն չի արդարացնում:

Freeman
04.06.2011, 23:09
Դժվար ա սովորել սիրել այն, ինչը որակի առումով իրեն չի արդարացնում:

էդ դիտմամբ են անում,ոչ թե չեն կարողանում կադրերը շատացնել

Լեո
04.06.2011, 23:10
էդ դիտմամբ են անում,ոչ թե չեն կարողանում կադրերը շատացնել

Դե դրա համար էլ ես դիտմամբ զզվում եմ անիմեյից :)

Հայկօ
04.06.2011, 23:27
Դե դրա համար էլ ես դիտմամբ զզվում եմ անիմեյից :)

Կարող ես սկսել Ghost in the Shell-ից ու Ghost in the Shell 2. Innocence-ից ;): Արժի:

Լեո
04.06.2011, 23:30
Կարող ես սկսել Ghost in the Shell-ից ու Ghost in the Shell 2. Innocence-ից ;): Արժի:

Ինձ խորհուրդ ես տալիս անիմե՞ դիտել :o Երբեք :stop

Skeptic
04.06.2011, 23:37
Ինձ խորհուրդ ես տալիս անիմե՞ դիտել :o Երբեք :stop

Բայց Հայկօյի ասածները իսկական գլուխգործոց են: :)

Կիբերպանկ: :love

Հայկօ
04.06.2011, 23:56
Ինձ խորհուրդ ես տալիս անիմե՞ դիտել :o Երբեք :stop

Ես քեզ վատ բան խորհուրդ չեմ տա :pardon:

Լեո
04.06.2011, 23:59
Ես քեզ վատ բան խորհուրդ չեմ տա :pardon:

Գիտեմ :)

Ռուֆուս
05.06.2011, 00:56
Անիմե :{

Լեո, առաջ ես էլ էի քո նման անիմեից զզվում: Բայց ամեն ինչ փոխվեց Միյազակիի անիմեներից հետո, որոնք չեմ փոխի ոչ մի ամերիկյան/եվրոպական/սովետական արտադրության մուլտիկների հետ: :)) Իսկ հիմա անիմե :love

miamoto7744
05.06.2011, 16:53
Ինչպես ասում են ճաշկին ընկեր չկա, իսկ անիմե նկարելու հարյուրավոր ձևեր կան, միայն հարմարվել է պետք և վերջ:)

ararato
03.10.2011, 23:07
Մի խնդրանք ունեմ, դուք հիշում եք մի 10-12 տարի առաջ "Տունտունիկ" հաղորդաշարը, այդ հաղորդման մեջ մի մուլտ էին ցույց տալիս նախնադարյան մարդկանց դինոզավրերի կյանքի մասին էր այդ մուլտը, ով կարող է իմանալ ինչ էր դրա անունը????? կամ ինչպես ինտերնետում գտնեմ?

Ռուֆուս
04.10.2011, 09:20

Եթե Littlefoot-ի, Cera-ի, Duckie-ի ու Petrie-ի արկածների մասին ա, ապա The Land Before Time (համ լիամետրաժ մուլտֆիլմ կա, համ էլ կարճամետրաժ մուլտֆիլմներ):

ararato
04.10.2011, 14:16
Եթե Littlefoot-ի, Cera-ի, Duckie-ի ու Petrie-ի արկածների մասին ա, ապա The Land Before Time (համ լիամետրաժ մուլտֆիլմ կա, համ էլ կարճամետրաժ մուլտֆիլմներ):

Չէ նայեցի դա չի, ետ մուլտը ավելի բնական էր ու ծիծաղաշարժ, ընտանիքի անդամներով որսեր էին կազմակերպում, ու վարազի փոխարեն դինոզավրեր բռնում:

Tig
30.11.2011, 12:32
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QwDfocGRN1U

Freeman
03.12.2011, 23:31
Ժող, մի հատ սովետական մուլտի անուն ա պետք, սցենարն էլ լավ չեմ հիշում:)
Ինչ որ կապիկների մասին էր, մայր կապիկի ու իրա չար ձագերի, եթե իմացաք որն ա,գրեք:)

Շինարար
03.12.2011, 23:49
Ժող, մի հատ սովետական մուլտի անուն ա պետք, սցենարն էլ լավ չեմ հիշում:)
Ինչ որ կապիկների մասին էր, մայր կապիկի ու իրա չար ձագերի, եթե իմացաք որն ա,գրեք:)
http://www.youtube.com/watch?v=ZapOr6x7Xmc

Ripsim
03.12.2011, 23:57
...

Tirim-tim
04.12.2011, 11:22
Էս մուլտֆիլմը` փոքրիկ տրագեդիաներ շարքից, կարծում եմ հրաշալի գործ է: Մի քանի րոպեում ամբողջությամբ մտնում ես հերոսի կերպարի մեջ և թվում է, թե դու ինքդ էլ կարող էիր նրա պես մտածել, վարվել:

http://youtu.be/k6EdHiswlBw

Magic-Mushroom
04.12.2011, 20:41
Այս քանի օրը ամենինչի մասին մոռացել եմ ու նայում եմ այս հրաշալի մուլտսերիալը,սեւ հումորները մեկ էլ թարգմանությունը ուղղակի սպանում են,շատ լավն է:) :D Արչեր

http://www.youtube.com/watch?v=Qjay_8dfgW0

Smokie
15.02.2012, 13:32
Մուլտն էլ, երգերն էլ:love

http://youtu.be/AaALXSJ4tsA

Agni
27.02.2013, 19:36
Ո՜նց հավանեցի այս մուլտֆիլմը բարի ու շատ հավես մուլտա, խորհուրդս՝ նայեք…
Rise of the Guardians
http://www.imdb.com/title/tt1446192/?ref_=sr_1

Dayana
17.06.2013, 14:27
Rio (http://www.imdb.com/title/tt1436562/) - IMDB վարկանշային աղյուսակով 6.9 - Շատ սիրուն ու գունավոր մուլտֆիլմ է։ Չգիտեմ, ինչքանով է օգտակար/վնասակար փոքր երեխաներին ՝ մի երկու չար թռչուն կա, որոնցից փոքրերը կարող է վախենան, դրա համար երեխաների մուլտֆիլմերի թեմայում չգրեցի, բայց մի քիչ ավելի մեծ երեխաներին ու չափահասներին երևի դուր կգա։ Սցենարը պրիմիտիվ է, բայց իրականացումը, գույներն ու երաժշտությունը շատ սիրուն է։
Ի դեպ, մուլտֆիլմի երկրորդ մասն է պատրաստվում։

Smokie
17.06.2013, 15:02
Էս թեմայում էլի էին դրել էս մուլտը: Հիշում եմ պուճուր ժամանակ ես ու քույրս մի լաավ ծիծաղում էինք ագահ գայլի վրա՝ հաստատ իմանալով, որ լավ ա ավարտվելու մուլտը:D

http://youtu.be/3Hd3YcPm5XQ