PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտորումներ



Դեկադա
27.11.2007, 09:51
Ամեն տարի Ծննդյան օրից առաջ նրա հոգին ընկղմվում էր անցյալի վերլուծման և ապագայի անելիքների պլանավորման հորձանուտը:Մտովի ֆիկսում էր անցածը՝ վերելքները, վայրէջքները...Ի՞նչ էր փոխվել այս մեկ տարում... ավելացել էր, թե՞ պակասել...Տարվա քանի օրն էր « ապրել» և քանիսը հենց այնպես մթնեցրել...Հասցրեց արդյո՞ք անել այն ամենը , ինչը պլանավորել էր նախորդ տարի:Սովորեցրեց թե՞ սովորեց:
...Այս հարցերը ակամայից նրան բերում էին հայելու առաջ և այնտեղ նա տեսնում էր իրեն և արդեն քանիերորդ անգամ համոզվում էր. տարիները թողնում են իրենց հետքը՝ թեկուզ խնամված, բայց դեպի ծերացում գնացող դեմքի վրա:Դեռ անցած , տարի նոճու նման սեգ հասակը չէր կորացել, և չէր չորացել առվի մոտ աճած միակ ուռենու ճղների նման...աչքերի մեջ դեռ կար փայլը մանկական և չկաին շրթունքների մոտ՝թերևս աննշմար, բայց արդեն գոյություն ունեցող, կնճիռները...կիսաճերմակած մազերը էլ՞ ավելի էին ճերմակել, թե էլ ճերմակելու տեղ էլ չկա...
Եվ ի հավելում այս ամենի ավելացել էր, ինչը՞
...Չկա քրքիջը, որով լցվում էր ամբողջ սենյակը, այլ կա ժպիտը: Չկան հույզերը, բայց կան հույսերը...չէ ո՞ր հույսերը վերջում են մեռնում:Չկա այն ծիլը՝այն ծառ է դառել, փթթել, մեծացել և բարգավաճել: Փոքրիկ կանթեղը՝ փարոս է դարձել: Փոքրիկ ձեռքերը՝ թևեր են դառել , պատրաստ ճախրելու ամեն վարկյանի...
Սակայն կան բաներ, որ նույնն են մնացել՝տարիները նրանց չեն խունացրել:
...Հոգին....նույնն է մնացել....չի ծերացել..
...Սիրտը...նույնն է մնացել...զարկերն արագանում են, երբ դուռը բացվում ու ներս ես գալիս...
...Հայացքը....նույնն է մնացել...միշտ պարզ ու հպարտ...
Նա գորովալից հայացքով մեկ անգամ էլ նայեց հայելու մեջ արտացոլված պատկերին, փակեց փեղկերը՝հանկարծ չվնասի, և դուրս եկավ, հաջորդ տարի նորից բացելու ակնկալիքով...
Իսկ դրսում ձյունն այնպես էր գալիս, կարծես իր հարսանեկան տանգոն էր պարում...

lili-4
02.12.2007, 22:16
Ապրես, լավ էր, հոգեհարազատ մտորումներ. անկախ նրանից, թե ինչքանով են ավելցել մազի ճերմակն ու դեմքի կնճիռները, հոգին միշտ նունն է մնում, միշտ պրպտող, միշտ նորին ձգտող ու միշտ երիտասարդ…;)