PDA

Դիտել ողջ տարբերակը : Սոցիալական սեր…



Cassiopeia
26.11.2007, 22:42
Դեռևս հին դարերից նկատելի հանագմանք է - "նմանը նմանին է ընտրում": Տվյալ դեպքում հարուստը իրեն կողակից ընտրում է հարուստի, աղքատը - աղքատին: Հակառակ "բաշխման" դեպքում այդ "սերը" դատապարտված է անարգանքի ու "ոչ հարգանքի" համենայն դեպս հարուստ ազգականների կողմից: Ու շատ հաճախ նման պարագաներում իսկական սերը պարտություն է կրում: Ինչպես վարվել… ո՞րն է ելքը:

Արսեն
26.11.2007, 22:48
Իրոք, վառ օրինակ ունեմ աչքիս առաջ: Ափսոս չգիտեմ ելքը, թե չէ մի խորհուրդ կտայի...
բայց գտնում եմ որ նման դեպքում միասին ապրելը ահավոր բարդություններ է առաջացնում:

Apsara
26.11.2007, 22:54
Դեռևս հին դարերից նկատելի հանագմանք է - "նմանը նմանին է ընտրում": Տվյալ դեպքում հարուստը իրեն կողակից ընտրում է հարուստի, աղքատը - աղքատին: Հակառակ "բաշխման" դեպքում այդ "սերը" դատապարտված է անարգանքի ու "ոչ հարգանքի" համենայն դեպս հարուստ ազգականների կողմից: Ու շատ հաճախ նման պարագաներում իսկական սերը պարտություն է կրում: Ինչպես վարվել… ո՞րն է ելքը:

Հին դարեր ես ասում, բայց մինչ հիմա էլ այդպես է, ամեն մեկը գուցե ինադու գուցե ենթագիտակցորեն գուցե մեծերի դրդմամբ, բայց ընտրում են ամուսին իրենց խավից… Մենակ հարուստ տղան կարա աղքատ կամ միջին խավի բայց անպայման "տիկնիկ" այսինքն սիրուն աղջիկ լինի, որ նայեն ասեն, հա ցեղը լավը չի զատո սիրունա:[
ինչքան էլ դուր չգա մեկա սենցա… Համ էլ եթե սոցիալական մակարդակները խիստ տարբեր են մեկ է մի օր սիրող զույգերի մեջ ինչ-ինչ անախորժություններ ի հայտ են գալիս

dvgray
27.11.2007, 17:59
Քանի որ հայերիս մոտ ընտանիքը որպես կառույց անհամեմատ ավելի կայացած է, ունի արժեքային հանընդանուր կանոններ ու օրենքներ, իսկ անձի /մարդու, որպես անհատի իրավունքներ ու պարտականությունների ինստիտուտը/ և հասարակության, որպես անձի դրսևորման ինստիտուտները անկատար, և ձևավորման փուլում են /երբ կավարտվի՝ անհայտ է/, օրինաչափ է նաև ըստ ընտանիքի ընդհանուր հանրագումարի, սոցիալական խումբ հասկացողությանը, և նաև համախառն արդյունքի հասկացությանը այդքան մեծ տեղ տալը, դրա հիման վրա պատկեևացում կազմելը այդ անհատի ներկայի և ապագա հավանական զարգացումների, նրա ենթադրվող պահվածքի մասին:

Պետք է լավ պատկերացնեկ, որ հայկական իրականության մեջ ընտանիքից բացի ուրիշ արգումենտներ դիտարկումը անիմաստ է, քանի որ այդ արգումենտները իռացիոնալ են: Եվ հետևաբար իմաստալից է բավականին ,երբ մնացած/աշխարի տարբեր ծերերում գործող կամ չգործող/ արգումենտները հաշվի չեն առնվում և խնդիրը վերածվում է մի տրիվյալ հավասարման լուծմանը:՝
ասա՝ ով է մայրը, ասեմ ով է աղջիկը,
ասա՝ ով է հայրը, ասեմ ով է տղան:
Մեր մոտ դեռ չի էլ ձևավորվել անգամ
"Ասա ով են ընկերնեևտ, ասեմ ով ես դու" -ն,
կամ
"Ասա ինչքան փող ունես, ասեմ ով ես դու"
և այլն...
քանի որ շատ անգամներ դա լինում է խաբուսիկ /իռացիոնալ մասը շատ մեծ է/:

Բնական իրավիճակին հակադրվելը իմաստ չունի, մանավանդ որ գոյություն ունեցող մոտեցումը իր մեջ պարունակում է ժողովրդական բազմադարյա իմաստություն:

Կզարգանանք, և կփոխվեն իրավիճակները, այդ ժամանակ անձի, անհատի գնահատման հավասարաման մեջ իհայտ կգան նոր արգումենտներ:

Dayana
27.11.2007, 19:20
Դեռևս հին դարերից նկատելի հանագմանք է - "նմանը նմանին է ընտրում": Տվյալ դեպքում հարուստը իրեն կողակից ընտրում է հարուստի, աղքատը - աղքատին: Հակառակ "բաշխման" դեպքում այդ "սերը" դատապարտված է անարգանքի ու "ոչ հարգանքի" համենայն դեպս հարուստ ազգականների կողմից: Ու շատ հաճախ նման պարագաներում իսկական սերը պարտություն է կրում: Ինչպես վարվել… ո՞րն է ելքը:

Իսկապես այս երևույթը կա մասնավորապես հայերիս մոտ , սակայն չմոռանանք որ իսկական սերը հաղթում է ամեն ինչ , նույնիկ Անգլիայի արքայազնն է կարող ամուսնանալ իր սիրելիի հետ , եթե նույնիսկ նա ազնվացեզ չէ , ու դրանով հակադրվում հայտնի երգին "Все могут короли ... но что не говори , женится по любви не может ни один , ни один король.. "

Mari
27.11.2007, 20:45
եթե ամուսնությունը կայանում է երկու տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների միջև, ապա հասարակության մի ստվար զանգված /տվյալ դեպքում ասենք հենց նշյալ ազգականները,որոնք իրենց դարդ ու ցավը թողած, ուրիշի տան ներքին գործերին են խառնվում/ դա որակում է որպես շահադիտական ամուսնություն: Իսկ քանի որ մեզ մոտ սեփական կարծիքը ստորադասվում է հասարակության կարծիքին, ուստի ընտանիքի ներսում էլ սկսվում են այդ տարաձայնությունները: Սա ոչ միշտ:),/իմ կարծիքով/ այլ այն դեպքում, երբ ամուսնությունը իրոք եղել է շահադիտական:
Իսկ եթե ամուսնության հիմքում ընկած է իրոք սերը, իսկական սերը /իսկ ի՞նչ է սերը՝ մի քանի զգացմունքների,զգացումների ու զգացողությունների համախումբ/, ապա այստեղ ոչ մի դեպքում սոցիալական ոչ մի տարբերություն, ոչ մի կարծիք ի զորու չէ բաժանել սիրող սրտերը...



Հին դարեր ես ասում, բայց մինչ հիմա էլ այդպես է, ամեն մեկը գուցե ինադու գուցե ենթագիտակցորեն գուցե մեծերի դրդմամբ, բայց ընտրում են ամուսին իրենց խավից… Մենակ հարուստ տղան կարա աղքատ կամ միջին խավի բայց անպայման "տիկնիկ" այսինքն սիրուն աղջիկ լինի, որ նայեն ասեն, հա ցեղը լավը չի զատո սիրունա:[


Դե սա էլ մի ծայրահեղություն է, որ պարզապես կոչվում է առևտուր

Ուլուանա
27.11.2007, 21:24
Ամեն դեպքում, եկեք ընդունենք, որ Հայաստանում այդ սոցիալական բևեռացումն այս առումով այնքան արտահայտված չէ, որքան մյուս երկրներում, հիմնականում Եվրոպայում։ Գուցե ներկա պահին այդ բևեռացումը հենց ձևավորման փուլում է, բայց, համենայնդեպս, մինչև հիմա այստեղ դժվար է հստակ սահմաններ անցկացնել հարուստների ու աղքատների միջև՝ չհաշված մեծահարուստներին, որոնք մեր երկրում, կարծում եմ, այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, իսկ մնացած խավերը, որոնք իրարից կտրուկ չեն տարբերվում, հիմնականում իրար վերաբերվում են որպես հավասարը հավասարի։ Հետևաբար, այդ հողի վրա առաջացող խնդրիներն էլ մեր երկրում պիտի որ ավելի քիչ լինեն, հատկապես որ Հայաստանում մարդիկ սովորականից ավելի արագ ու հաճախակի են վերուվար անում սոցիալական աստիճանների վրա։ Սրանից ելնելով՝ «Կյանքը աստիճան է» հայտնի ասացվածքը Հայաստանի դեպքում վերաձևակերպվում է՝ դառնալով. «Կյանքը վերելակ է... :))»։

Mefistofel
27.11.2007, 21:41
Խավերի տարբերությունը բնականաբար գոյթյուն ունի, դա անհերքելի է, բայց եկեք մի պահել դիտարկենք հարցի ոչ թե ֆինանսական կողմը այլ ինտելեկտուալ ,եկեք ոչ թե, հարուստ-աղկատ խաղացնենք որպես թեմայի կորիզ , այլ իտելլիգենտ և քաղքենի: Ինձ չի թվում, որ որևից է մեկը կհանդուրժի նմանատիպ համադրությունը:
Իսկ սոցիալապես անապահով մարդը շատել լավ կարող է ավելի ինտելլիգենտ ու ազնվական լինել քան հարուստը:
Ամեն դեպքում , իմ նշած տարբերակում /ոչ ֆինանսականը/ անկախ նրանից, աղջիկ կլինի թե տղան, չեն ցանկանա որակյալը համադրել անորակի հետ և այդ փաստի հետ չի կարելի չհամաձայնվել:

Vive L'Armenie
27.11.2007, 22:52
Դեռևս հին դարերից նկատելի հանագմանք է - "նմանը նմանին է ընտրում": Տվյալ դեպքում հարուստը իրեն կողակից ընտրում է հարուստի, աղքատը - աղքատին: Հակառակ "բաշխման" դեպքում այդ "սերը" դատապարտված է անարգանքի ու "ոչ հարգանքի" համենայն դեպս հարուստ ազգականների կողմից: Ու շատ հաճախ նման պարագաներում իսկական սերը պարտություն է կրում: Ինչպես վարվել… ո՞րն է ելքը:

Դժվար հարց է...:8 և ցավոք շա՜տ են հանդիպում նման դեպքեր, որ ասենք, հարուստը աղքատի հետ է կապում իր կյանքը, չնայած նրան, որ աղքատն իր խելքով ավելի հարուստ է լինում, բայց ամեն դեպքում հարուստ ազգականների կողմից առհամարանքի է արժանանում... Պրոբլեմներն անխուսափելի են այս դեպքում...:8
Իսկ սերն այս դեպքում հաճախ է << կուլ >>գնում...

ivy
28.11.2007, 14:13
Ամեն դեպքում, եկեք ընդունենք, որ Հայաստանում այդ սոցիալական բևեռացումն այս առումով այնքան արտահայտված չէ, որքան մյուս երկրներում, հիմնականում Եվրոպայում։ Գուցե ներկա պահին այդ բևեռացումը հենց ձևավորման փուլում է, բայց, համենայնդեպս, մինչև հիմա այստեղ դժվար է հստակ սահմաններ անցկացնել հարուստների ու աղքատների միջև՝ չհաշված մեծահարուստներին, որոնք մեր երկրում, կարծում եմ, այնքան էլ մեծ թիվ չեն կազմում, իսկ մնացած խավերը, որոնք իրարից կտրուկ չեն տարբերվում, հիմնականում իրար վերաբերվում են որպես հավասարը հավասարի։ Հետևաբար, այդ հողի վրա առաջացող խնդրիներն էլ մեր երկրում պիտի որ ավելի քիչ լինեն, հատկապես որ Հայաստանում մարդիկ սովորականից ավելի արագ ու հաճախակի են վերուվար անում սոցիալական աստիճանների վրա։ Սրանից ելնելով՝ «Կյանքը աստիճան է» հայտնի ասացվածքը Հայաստանի դեպքում վերաձևակերպվում է՝ դառնալով. «Կյանքը վերելակ է... :))»։

Համաձայն չեմ այն մտքի հետ, թե Եվրոպայում սոցիալական բևեռացումը վառ արտահայտված է: Իհարկե, կան սոցիալական տարբեր խավեր, ինչպես ցանկացած երկրում, բայց «բևեռացում», առավել ևս դրանով առաջնորդվող ամուսնությունների տենդենց հաստատ չկա:

Ընդհանրապես, սոցիալական բևեռացումն ավելի բնորոշ է Արևելքին, քան Արևմուտքին: Ասիական երկրներում այն բավականին վառ է արտահայտված: Կոնտրաստը ցածր ու բարձր խավի, հարուստների ու աղքատների միջև ավելի մեծ է, քան արևմտյան երկրներում:

Բերեմ Հնդկաստանի օրինակը, որտեղ կաստաների՝ սոցիալական խավերի դասակարգումը մինչ օրս շատ խիստ է, և ամուսնություններն էլ հիմնականում միևնույն կաստայի սահմաններում են լինում: Իրենց ֆիլմերի գլխավոր թեմաներից է, թե ինչպես հարուստ, բարձր կաստայի աղջկան ծնողները չեն թողնում լինել աղքատ, ցածր կաստայի տղայի հետ կամ հակառակը: :)
Նույն տենդենցը կա նաև շատ մուսուլմանական երկրներում, որտեղ կանանց իրավունքները սահմանափակ են, և իրենց փոխարեն հայրերն են ընտրում ապագա ամուսիններին՝ և նորից հիմնականում նույն սոցիալական խմբից:

"Arranged marriage" - «դասավորած ամուսնություն» հասկացությունը անգամ դեռ Հայաստանում կա, երբ ամուսնությունը որոշվում է ընտանիքների միջև ու պարզ է, որ ընտանիքներն էլ խիստ տարբեր սոցիալական խավերից չեն, այլապես չէին գտնի իրար ու չէին որոշի և համաձայնի միավորել իրենց ջահելներին:

Եվրոպայում չկա նման երևույթ: Երեխաները շատ շուտ են հեռանում ծնողներից, իրենք են դասավորում իրենց կյանքը, իրենք էլ որոշում են ում հետ ապրեն, ում հետ ամուսնանան: Այստեղ ընտանիքների միջև միությունը շատ մեծ չի ամուսնությունից հետո: Այնպես որ, աղքատ ընտանիքի տղան հանգիստ կամուսնանա հարուստ ընտանիքի աղջկա հետ, որովհետև իրենք երկուսն էլ վաղուց արդեն ինքնուրույն կյանք են վարում՝ հեռու իրենց ընտանիքներից, և գուցե երկուսն էլ «աղքատ ուսանող» կատեգորիայի մեջ են՝ անկախ նրանից, թե սկզբնականորեն ով ինչ սոցիալական խավից է սերել: :)

Դեկադա
28.11.2007, 17:50
Եվրոպայում չկա նման երևույթ: Երեխաները շատ շուտ են հեռանում ծնողներից, իրենք են դասավորում իրենց կյանքը, իրենք էլ որոշում են ում հետ ապրեն, ում հետ ամուսնանան: Այստեղ ընտանիքների միջև միությունը շատ մեծ չի ամուսնությունից հետո: Այնպես որ, աղքատ ընտանիքի տղան հանգիստ կամուսնանա հարուստ ընտանիքի աղջկա հետ, որովհետև իրենք երկուսն էլ վաղուց արդեն ինքնուրույն կյանք են վարում՝ հեռու իրենց ընտանիքներից, և գուցե երկուսն էլ «աղքատ ուսանող» կատեգորիայի մեջ են՝ անկախ նրանից, թե սկզբնականորեն ով ինչ սոցիալական խավից է սերել:
Համաձայն եմ:
Սակայն չեմ կարծում ,որ մեզ մոտ շատ են հարուստները: Կան գերհզորներ, իսկ սրանց կողքին քիչ քանակությամբ ապահովված և ավելի շատ գերակշռող` չապահովված խավեր:Բնականաբար եթե ամուսնության հիմքում ընկած է սերը, գուցե և խավերի կարգավիճակները հաշվի չառնվեն/չնայած պետք է ուժեղ կամքի տեր լինել , հետագայում թեկուզ մտերիմների կողմից արվող ակնարկներին դիմակայելու համար/:
Իսկ եթե ամուսնությունը հաշվենկատ է, այդ դեպքում հաշվի կառնեն ոչ միայն այն թե բանկային հաշիվները ինչքան են, այլ նաև թե որտեղ են հանգստանում ամռանը:
Իսկ պատճառը այն է, որ շատերին թվում է, որ փողի առկայության դեպքում կլուծվեն անգամ զգացմունքներին վերաբերվող հարցերը: