PDA

Դիտել ողջ տարբերակը : Համապատասխան Պատասխան...



Ռեալիստ
18.09.2006, 21:39
Բարև Հայեր ջան: Այս թեմայում ուզում եմ գրենք մեր կյանքում պատահած կամ հանդիպած դեպքերի մասին, այսինքն ավելի կոնկրետ երբ դուք ինչվոր հարց կամ արտահայտություն էք լսել և կարողացել եք նրան շատ տեղին պատասխան տալ, հումորով կամ ուղղակի տեղին պատասխան. Ամպայման չի դուք անձամբ կարելի է նաև կողքից լսածն ել գրել.
Քանի որ շատ եմ սիրում ռիսկով ու հումորով մրդկանց պատմեմ մի այդպիսի աղջկա արած արտահայտությունից.
Մոտիկներիցս մեկի դուրը գալիս եր մի աղջիկ, բնականաբար տղան մի քանի անգամ մոտեցել արտահայտվել էր իր զգացմունքների մասին, բայց քանի որ տղան հեչ էտ աղջկա ճաշալով չեր միշտ մերժվել էր` շատ կուլտուրական ձևով, բայց տեսնելով որ տղան շատ համառորենա պայքարում ու արդեն չափը անցնումա` տղայի կրկին մոտանալու ու տեղ հրավիրելու առաջարկին աղջիկը արդեն համբերությունը հատած վիճակում պատասխանեց
-Ապեր արի ես քո լեզվով խոսամ քո հետ ՅԱՆ ՏՈՒՐ էտի Ճապոնական քաղաք չի էտի նշանակումա հեռու մնա ինձանից, ինչքան հնարավորա հեռու, առագ ու որակով :hands
Դա վերջին անգամն էր որ նա մոտեցավ էտ աղջկան :)

Esmeralda
18.09.2006, 21:55
Չգիտեմ, թե սա ինչքանով կհամապատասխանի, բայց առաջինը դա անցավ մտքովս...
Մի անգամ դասարանիս տղաներից մեկի ձեռքին էլեմենտ կար... Եկավ մեջքիս դրեց, ասեց "հլը տեսնեմ աշխատո՞ւմ ես"...
Ես էլ ուժեղ ապտակեցի ու ասացի "Ինչպես տեսնում ես, շատ լավ եմ աշխատում"...

Anul
19.09.2006, 10:24
դե սա ել նման մի բան է.
մի օր փողոցով քայլում էի, մի տղա հետևիցս ռեպլիկ բաց թողեց, ասեցի խի ես տենց ասում, ասաց լավ եմ անում, ես էլ ասեցի դու լավ մի արա, դու ճիշտ արա.
ամեն դեպքում կարևորն ինքն իրան շաաատ վատ զգաց ու ընկերները սկսեցին ծիծաղել վրան ;)

Anul
19.09.2006, 10:27
-Ապեր արի ես քո լեզվով խոսամ քո հետ ՅԱՆ ՏՈՒՐ էտի Ճապոնական քաղաք չի էտի նշանակումա հեռու մնա ինձանից, ինչքան հնարավորա հեռու, առագ ու որակով :hands

վեեերջ էր. կարելի է մի օր նման կերպ փորձել. հուսով եմ նույն արդյունքը կտա :B

Gohar
19.09.2006, 13:35
Եթե բացես «Անեկդոտներ» թեման , ապա այնտեղ կտեսնես իմ կողմից կատարված մեկ գրառում:Այն կարդալուց հետո կստանաս համապատասխան հարցիդ համապատասխան պատասխանը:(ուղղակի չեմ ուզում նույն բանը նորից գրեմ)

Ռեալիստ
19.09.2006, 15:36
Մի դեպք էլ պատմեմ ոմանք կարողա լսած լինեն անեկդոտի տեսքով բայց իրական դեպքա ու պատահելա պապիկիս հետ.
Պապիկս կոմունիստների ժամանակով պաշտոնավոր մարդա եղել ու մի անգամ գործերով գնումա Մոսկվա. մտնումա իր ընկերների հետ հայկական ռեստորան հաց ուտելու զակազա տալիս թփով տոլմա , դե սրանք ել չճանաչելով պապիկիս մի պորցիա են բերում, որի մեջ մտնումա 4-5 հատ տոլմա. Պապիկս աֆիցանտին կայնացնումա կողքը ուտումա ետ 4-5 տոլման ու ասումա աֆիցանտին
- Ջահել ջան եփելա կարաս արխային բերես :)

Ուլուանա
19.09.2006, 15:59
- Ջահել ջան եփելա կարաս արխային բերես :)
:D Լավն էր։:hands

Աբելյան
19.09.2006, 16:05
Չգիտեմ, թե սա ինչքանով կհամապատասխանի, բայց առաջինը դա անցավ մտքովս...
Մի անգամ դասարանիս տղաներից մեկի ձեռքին էլեմենտ կար... Եկավ մեջքիս դրեց, ասեց "հլը տեսնեմ աշխատո՞ւմ ես"...
Ես էլ ուժեղ ապտակեցի ու ասացի "Ինչպես տեսնում ես, շատ լավ եմ աշխատում"...
Լավն էր: :lol

kiki
19.09.2006, 19:07
դոլմայի պատմությունը իրոք լավն էր ... :)

StrangeLittleGirl
19.09.2006, 21:14
Մի պատմություն, որն իրական դեպք է, բայց բավականաչափ փոփոխված է մեզ հասել: Դա գիտեմ, որովհետև պատմության շատ տարբերակներ եմ լսել, չնայած ընդհանուր միտքը նույնն է:

Բժշկականում անատոմիայի դասի ժամանակ տղաները որոշել են մի աղջկա գլխի օյին խաղալ: Նրանք վերցրել են դիակի ամորձին և թաքուն մտցրել աղջկա խալաթի գրպանը: Երբ աղջիկն այն հանել է գրպանից, իրեն չի կորցրել և ասել է.
- Տղաներ, սա ո՞վ է կորցրել:

Ուլուանա
19.09.2006, 21:34
...- Տղաներ, սա ո՞վ է կորցրել:
Էս պատմությունը լսել էի, բայց չեմ հիշում, թե ումից... :scleros Բայց հաստատ քեզնից չէր, Բյուր, պատմողը տղամարդ էր, էդ մեկը հաստատ հիշում եմ։:think

StrangeLittleGirl
19.09.2006, 21:55
Երևի Դավիթն էր: Բայց նրա պատմածը մի քիչ ուրիշ էր: Այս ամենը երթուղայինում է տեղի ունենում, ամորձին պայուսակի մեջ են դնում, ոչ թե գրպանի, աղջիկն էլ շատ լեզվանի է լինում:

Ուլուանա
19.09.2006, 22:01
Երևի Դավիթն էր: Բայց նրա պատմածը մի քիչ ուրիշ էր: Այս ամենը երթուղայինում է տեղի ունենում, ամորձին պայուսակի մեջ են դնում, ոչ թե գրպանի, աղջիկն էլ շատ լեզվանի է լինում:
Հա՜, ճիշտ է։ :D

Ռեալիստ
20.09.2006, 00:01
կյանքում շատ դեպքեր եմ տեսել կամ լսել , որոնց եթե ուշադրություն դարձնենք բավականին դիպուկ են ասված օրինակ

Սուրճը կամ թեյը ինչով եք խմում հարցին` պատասխան - Բերանով
Տվեք ձեր պայուսակը պահեմ` պատասխան - այնպես պահի, որ հետո կարողանանք գտնել.
Անունտ վոնցա ` պատասխան - լավա բարևումա...
Ուստա կամաց քշի կարտոլ չես տեղափոխում `պատասխան - էտ որ մի մեշոկի բերանը բացվեց

կամ լավ դրանք բոլորտ ել լսել եք ,եթե թեկուզ չեք էլ լսել կլսեք, էկեք ուրիշ դեպք պատմեմ էլի իրականա եղել ու ես ել ներկա եմ եղել.

Հյուա գալիս բարեկամիս տուն նրա ընկերներից մեկը, որը չնայած վաղուցվա ընկերա , բայց առաջին անգամա էտ օջախ մտնում. Մի խոսկով հյուրասիրում են , ուտում խմում ենք, բայց զգում ենք ես հյուրը մի բանա ուզում ասի մի բանից նեղվածա, վերջը ինքնա արտահայտվում ու դիմելով ընտանիքի կնոջը ասումա.
- կներեք , որ դատարկ ձեռքով եմ եկել իմանայի տանը կին կա ծաղիկներ կբերեի. մյուս անգամ սխալս կուղեմ.
Տան տղամարդը դիմելով հյուրն ասումա.
- Ցավդ տանեմ իմ կինս ծաղիկներ չի սիրում եթե պիտի ծաղս անես ավելի լավա բոմբոներկա բեր ինքը էտա սիրում .
Հյուրը ասումա
- շատ բարի ուրեմն համ ծաղիկներ կբերեմ համ բոմբոներկա.
Տան տղամարդն էլ իրեն չկորցնելով ասումա.
- Դե եթե պիտի էլի էդքան ծախս անես ավելի լավա 2 հատ բոնբոներկա բեր մեկա ինքը ծաղիկ չի սիրում :D

Ուլուանա
20.09.2006, 10:09
- Դե եթե պիտի էլի էդքան ծախս անես ավելի լավա 2 հատ բոնբոներկա բեր մեկա ինքը ծաղիկ չի սիրում :D
:D :D :D

Ռեալիստ
20.09.2006, 11:52
Քանի որ թեման ես եմ բացել ես ել կաշխատեմ բոլորից շատ մասնակցեմ, կամ ել շատ հնարավորա ես ձեզնից շատ բան եմ տեսել կյանքում դրա համար էլ պատմելու բան շատ ունեմ :P

Հորեղբորս տղան ամուսնացել եր ու քանի որ հարսանիքի ժամանակ բանակում էի չեի կարացել մասնակցել , զորացրվելուց հետո գնացի հյուր. Մի խոսկով նստեցինք հաց կերանք շնորվրավորեցինք, խմենցինք , խորովածը ուտելուց մեր ԹԱԶԱ Հարսը ասեց
- ինձ տանը միշտ առանց ոսկորի կտորներն էին տալիս,
հոպարն ել ջոկեց լավ կտորը տվեց իրան. հետո հացից հետո ձմերուկ բերեցին, կտրեցին էս մեր ՏԱԶԱ Հարսը նորից բա
-ինձ տանը միշտ ձմերուկի մեջտողի մասն էին տալիս...
Այ ստեղ հոպարս չդիմացավ ու լինելով շատ հոմորով ու երեսին ասող մարդ ասեց
- ԱՂՋԻԿ ՋԱՆ ՄԵՐ ՏԱՆՆ ԵԼ` ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՍ ՈՉՎՈՔ ՈՍԿՈՐԻ ՈՒ ՁՄԵՐՈՒԿԻ ԿՃԵՊԻ ՍԻՐԱՀԱՐ ՉԻ ՈՒ ՋՈԿՈՒՄ ԳՑՈՒՄ ԵՆՔ ԴՐԱՆՔ :hands
Ես ել իմ կողմից խորհուրդ ապագա հառսներին.
Հարսներ ջան եթե գնում եք մի տուն կին, աշխատեք էտ տան պայմաններին հարմարվեք , ոչ թե պապաս սենց եր անում, մամաս սենց էր անում, էտի սաղ մինչև ամուսնանալնա ;)

Viki
22.09.2006, 11:56
Հարսների թեման շարունակելով` մի այսպիսի բան եմ ուզում պատմել, որի ականատեսը տատիկս է եղել.
Այս աղջկան գյուղ են հարս տանում: Դե գյուղի ապրելակերպը համարյա թե բոլորիդ էլ ծանոթ է` հատկապես, երբ ջուր չի լինում:
Առավոտյան աղջիկը (թազա հարսը) մի փոքր հեռվից միշտ գնում էր դույլերով ջուր բերելու: Այդ պրոցեսը շարունակվել է, նույնիսկ երբ նա արդեն երեխայի էր սպասում` շուտով պետք է լույս աշխարհ բերեր: Հետ գալու ճանապարհին աղջիկը ընկնում է և դույլերն էլ գլորվուն են: Սկեսուրը հեռվից տեսնում է, որ իր հարսը ապագա թոռնիկի հետ վայր է ընկնում , վազելով գալիս է ընդառաջ և ասում է.
- Վա~յ քոռանամ ես:[ , նոր գնած դույլերս հո չեն վնասվել :( , ախր շատ ուժեղ գետնին ընկան...
Հարսը.
-Կներես, մա~մ ջան... :o
Սկեսուրը. :think
-Ոչի'նչ լավ... դույլերը շատ չեն վնասվել...
Հարսը.
- Չէ~~, դրա համար չէ, մա'մ ջան... կներես, որ այս մեկ տարվա ընթացքում չէի նկատել:oy , որ դու այսքա~ն հոգատար և ուշադիր ես եղել իրերիդ հանդեպ...

Հուսամ, որ ի~նչ էլ կոտրվի, ոչ ոք դա առավել չի գնահատի քան մարդու կյանքը...:ok

Լոս
08.10.2006, 20:35
ուրեմն մի անգամ ձմեռով Գյումրիից երևան վերադառնալուց երթուղայինի մեջ, դեռ կագնառում հերթական չարչին է մոտենում.
-տա~աք զուգագուլպաներնասկիներ (նրա ասելով)
էտ պահին ջրիկ լինելով պատասղանեցի
-մերսի սոված չենք

Հենո
08.10.2006, 21:13
ՈՒրեմն ամառը մի անգամ երթուղայինի մեջ նստած էի մեկ էլ մի հատ պապի էտ շոգին կոստյումով-բանով նստավ մեկ էլ կողքից մի հատ պապի ասեց էս մարդուն երիտասարդ ջան արի ստեղ նստի հիմա ինձի մի ուրիշ կարգի բացելա հազիվ եմ ինձ զսպում. մեկ ել ես մմեր պապին ասեց չէ շոգա մերսի ես ել ինձ չկորցրի ու ասի պապի ջան որ ետ բուշլատով ամառվա շոգին դուրս գաս շոգ կլնի բա ինչ կլնի!!!:D

Լոս
08.10.2006, 21:59
բուհահահահահահահահահահահա

Esmeralda
12.10.2006, 14:42
Սա պատահել է իմ ընկերներից մեկի հետ.
Մի անգամ Կարենը(օրինակ) երթուղայինում է եղել, մի կին նրան հարցրել է, թե ժամը քանիսն է... Կարենն ասել է, որ ժամացույց չունի... բայց ժամացույցը եղել է նրա թևին, ինքը պարզապես պահի տակ այդպես է պատասխանել անգիտակցաբար... Եվ կնոջ զարմացած հարցին, թե՝ իսկ սա ի՞նչ է... Կարենը պատասխանել է՝ սա իմը չի...

StrangeLittleGirl
12.10.2006, 16:46
Մի բան էլ ես պատմեմ:
Նախ բացատրեմ, թե ինչ է կենսաբանական տարիքը: Դա այն տարիքն է, որին մարդը համապատասխանում է իր կենսաբանական զարգացումով:
Դասընկերս փորձեց կատակ անել՝ ասելով.
- Բու՛ռչ, դու կենսաբանական տարիքով չորս տարեկան ես:
Ես էլ «խոսքի տակ չմնացի».
- Իսկ դու քո կենսաբանական տարիքով ներարգանդային ես:

PoeT
12.10.2006, 17:09
Մի բան էլ ես պատմեմ:
Նախ բացատրեմ, թե ինչ է կենսաբանական տարիքը: Դա այն տարիքն է, որին մարդը համապատասխանում է իր կենսաբանական զարգացումով:
Դասընկերս փորձեց կատակ անել՝ ասելով.
- Բու՛ռչ, դու կենսաբանական տարիքով չորս տարեկան ես:
Ես էլ «խոսքի տակ չմնացի».
- Իսկ դու քո կենսաբանական տարիքով ներարգանդային ես:

Բ.Ղ.Բ (Շնորհակալ եմ Սօֆից, տրամադրած արտահայտության համար)

Gohar
12.10.2006, 19:25
Մի բան էլ ես պատմեմ:Պատմածս դաժան դեպքա, բայց պատասխանն է լավը:

Մեր ազգականներից մեկի հարսանիքին էինք հրավիրվել:Արդեն հարսանիքի վերջն էր մեկ էլ տեսնենք հրավիրված մի ամուսնական զույգ կռվում են:Մոտեցանք, որ տեսնենք ինչ է կատարվում:
Պարզվեց ամուսինը խմել էր և կնոջն ասում էր.
–Ասա, տենամ էդ մարդն ինչի էր քեզ նայում:
Խեղճ կինը ասումա, ես ինչ իմանամ ինչի համարա նայում, գնա իրան հարցրու:
Մի խոսքով մարդը իր ասածն էր կրկնում, կինն էլ իր:
Վերջի վերջո կնոջ նյարդերը տեղի տվեցին:
–Գիտես Ինչի՞ էր նայում:
–Ինչի՞:
–Նայու՜մ էր ինձ, նայու՜մ էր քեզ, ասում էր էս գյոզալ աղջիկը, էս «խդրի» կողքը ինչա՞ անում:

Մանե
26.12.2006, 16:45
Մի անգամ առավոտը քուրս եկավ ու հարցրեց.
-Ձեր փոքր մկրատներն ուր են.
Ես էլ քնաթաթախ ասեցի.
-Մեր փոքր մկրատները վաղուց արդեն մեծացել են.

Մանե
28.12.2006, 10:53
Մի անգամ մամաս իմ ու քրոջս համար 3 հատ կիվի ա առել. Քույրս էդ ժամանակ 3 տարեկան ա եղել.2 հատը կերել ա.Երրորդն էլ ա ուզեցել ուտի մերոնք ասել են էդ Մանեինն ա.Քուրս էլ ասել ա.
-Էն որ կերել եմ էդ էր Մանեինը,Էսի իմնն ա.:ok
Ու սկսել ա ուտել

Ծով
30.12.2006, 21:45
Ծանոթներիցս մեկը փոքր ժամանակ մամայի հետ գնում ա շուկա…
—Մա՛մ,ի՞նչ ենք առնելու
—Անանաս,բալե՛ս
—Մա՛մ,անանասը ո՞րն ա,էն կոկոսը՞

Վազգեն
15.01.2007, 11:00
Երեք հարցին մեկ պատասխան

Ռեժիսորը հարցրեց Շոուին.
- Ի՞նչ տարբերություն կա կատակերգության, դրամայի և ողբերգության միջև:
- Երիտասարդ, - ասաց Շոուն, -այն, որ դուք չգիտեք կատակերգության տարբերությունը, ինձ համար կատակերգություն է, հանդիսատեսի համար՝ դրամա իսկ ձեզ համար՝ ողբերգություն:

CactuSoul
15.01.2007, 14:22
Ջահել տարիներիցս... ;)

Դպրոցական տարիներին ես ավելի մոտ ընկերություն էի անում իմ դասընկերուհիներից երկուսի՝ Լուսինեի ու Ամալյայի հետ:
Ուրեմն, մի որ ես ու Լուսինեն գնացել էինք Ամալյայենց տուն [էդ էլ մի ուրիշ պատմություն ա, թե ինչի համար :D կինո էինք նկարում… Որ հարմար ժամանակ լինի, դրա մասին էլ կգրեմ: Էնքան «խոխմա» բաներ եղան էդ ընթացքում…:D ]: Մի քանի ժամ էր արդեն, ինչ իրենց տանն էինք, իսկ էս Ամալյայի ախպերը ինչ մենք գնացել-չենք գնացել ինչ-որ անհասկանալի, անիմաստ, կներեք արտահայտությանս համար, տուֆֆտած գրաֆիկայով խաղ էր խաղում… Երկար ժամանակ նայում էինք, թե ոնց էր ինչ-որ զինվոր վազում, վազում, վազում… Ու անընդհատ նույն պատկերներն են կրկնվում… Վերջը Լուսինեն չդիմացավ.
-Արամ, էս 3 ժամ ա՝ խի՞ ես էդ հիմարությունը խաղում, դրա տեղը մի նորմալ բան խաղա:
Արամը ջղայնությունից կարմրեց… Պատասխանը սպանիչ էր.
–Տո դու՞ ինչ ես, այ Շուֆուտինսկի…
Լյուսյան իրեն հազիվ զսպեց, որ ծիծաղից չուշաթափվի, ու փորձեց տակ չմնալ.
–Հա՞… Դե որ ես Շուֆուտինսկին եմ, դու էլ… դու էլ Իրինա Ալեգրովան ես…
:D

Cleopatra
16.01.2007, 20:57
Երեք հարցին մեկ պատասխան

Ռեժիսորը հարցրեց Շոուին.
- Ի՞նչ տարբերություն կա կատակերգության, դրամայի և ողբերգության միջև:
- Երիտասարդ, - ասաց Շոուն, -այն, որ դուք չգիտեք կատակերգության տարբերությունը, ինձ համար կատակերգություն է, հանդիսատեսի համար՝ դրամա իսկ ձեզ համար՝ ողբերգություն: Ինչ հետաքրքիր ստացվեց:D Մենք երկուսս նույն հայտնի հարց ու պատասխանն ենք գրանցել:) Ես այն գրանցել եմ զվարճալի հարց ու պատասխան թեմայում:) Նոր նկատեցի, որ դու էլ!!!!!!!!!!

Վազգեն
21.01.2007, 00:53
Ինչ հետաքրքիր ստացվեց:D Մենք երկուսս նույն հայտնի հարց ու պատասխանն ենք գրանցել:) Ես այն գրանցել եմ զվարճալի հարց ու պատասխան թեմայում:) Նոր նկատեցի, որ դու էլ!!!!!!!!!!
Իրոք, հետաքրքիր ստացվեց: Չէի նկատել, որ դու էլ էիր գրել: Բայց իմ գրածում մի նուրբ պահ կա, հարց տվողը պետք է անպայմնան ռեժիսոր լիներ, որ հանդիսատեսի համար դրամա լիներ: ;)
Ի դեպ, դու ավելի ճիշտ թեմա էիր ընտրել այն գրելու համար::)

Վազգեն
24.01.2007, 07:15
Խոզ

Մարկ Տվենը մի անանուն նամակ է ստանում, որի մեջ գրված էր մեկ բառ՝ «խոզ»։ Հաջորդ օրը նա իր լրագրում անանուն նամակի տիրոջը պատասխանում է. «Սովորաբար ես նամակներ եմ ստանում առանց ստորագրության։ Երեկ առաջին անգամ ես ստորագրություն ստացա՝ առանց նամակի»։

Firegirl777
24.01.2007, 15:39
Ներկայացումից հետո, հանդիսատեսներից մեկը որոշելով արտահայտել իր արհամարանքը դերակատարի նկատմամբ մի խուրձ վարսակ է շպրտում բեմ, դերակատարը չկորցնելով իրեն վերցնում է վարսակն և ասում, ինձ շատ ծաղիկներ են նվիրում, բայց ահա այս մեկը իր ուտելիքն է զոհաբերել իմ հանդեպ սերն արտահայտելու համար:

Tumbler
14.02.2007, 21:18
Մի անգամ ընկերս ուզումեր կլուբ ում մի հատ ախչկա հետ պարել (ոչ ավել). Ասեց
-Կարելի ձեր հետ պարել՞
-Չե,-ասեց
ընկերս ել
- Խի համասեռամոլ եք՞
Չգիտեմ ինչքանով սրամիտ եր բայց լավ խնդացինք դաջե ետ ախչիկը:D

Կարեն ջան
15.02.2007, 10:22
Ընկերոս հյուր պիտի գնար, մտնում է խանութ շտապելուց ասում է մի հատ Շամպաներկա տվեք, մի հատ ել Բանպայն: Վաճաառողն էլ չի հասկանում ասում է երկուսնել վերջացել է:

liiliana
15.02.2007, 17:19
Մի լավ դեպք էլ ես կպատմեմ:)
Մի անգամ մարշուտկայի մեջ նստած եմ մեքենան արդեն կանգարից դուրս էր գալիս մեկել մեկը դուռը ծեծեց, դռան մոտ մի տղա էր նստած դուռը բացեց և ասեց.
-Քուրիկ ջան զանգը չէր.Փ աշխատում , որ դուռն ես ծեծեում :)

Taurus
15.02.2007, 17:55
Մի անգամ Ատելյեում ընկերոջս հետ նստած էինք (մեր ծանոթը ընդեղ աշխատում ա, գնացել էինք իրան տենալու), ընդեղ էլ լիքը սիրուն աղջիկներ են գնում գլիս, դե մոդելների տ դ;) , դրանցից մեկը ընկերոջս դուրը եկավ, գնաց սկսեց խոսացնել, բայց զգացվում էր, որ էտ աղջիկը իրոք չի ուզում վօցհ մի տեսակի հրաբերություններ, նույնիսկ ծանոթանալ:
Վերջը ընկերս էնքան զզվացրեց, որ էտ աղջիկը) պայուսակը վերցրեց ուզում էր խփել, բայց դե ինքը իմ ընկերը չէր լինի, եթե …չասեր.
-ավելի լավ է էտ պայուսակը դրեք ու ձեռքով արեք (ցույց տալով պատուհանին), ձեզ նկարահանում էր թաքնված տեսախցիկը:
Էտ աղջիկը, իրոք ժպտաց ու նույնիսկ ձեռքով արեց, ու մի 10 վայրկյանից ջոգեց, որ ինքը 13 հարկում ա:hands

Juventus
28.02.2007, 03:17
Դասատուն մտնում ա դասարան տեսնում, որ աշակերտներից մեկը նախորդ օրվա տնային ա անռւմ:
-–Տիգրան ետ դրա անունը ՏՆԱՅԻՆ ԱՇՂԱՏԱՆՔ Է…Այն պետք ա տանը անել:
––Ընկեր Պողոսյան եթե չեմ սխալվում դուք էիք ասում որ "Դպրոցը դա մեր երկրորդ տունն է"…

CactuSoul
28.02.2007, 19:10
Երկար-բարակ չբացատրեմ, թե կոնկրետ ում մասին է խոսքը, միայն կասեմ, որ այն երեխայի հայրը, ում մասին գրելու եմ, մի խելացի երիտասարդ է, որն այսօրվա Հայաստանի պայմաններում շատ մեծ համարվող գումարներ է աշխատում:
Ուրեմն, էս երեխուն հարցնում են.
-Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:
-Պապա:
-Չէ, է... Որ մեծանաս ի՞նչ ես աշխատելու:
-Փող:
:D

Ուրվական
17.03.2007, 21:32
Մի անգամ Շիրազն ինչ-որ մշակութային միջոցառման է լինում, հագին էլ կանաչ փողկապ: Այնտեղ մի քանի երիտասարդներ ուզում են մի քիչ Շիրազի հոգու հետ խաղան: Մեկն ասում է.
-Վարպետ, էդ որ կանաչ փողկապ ես կապել , չե՞ս վախենում, որ էշերը կուտեն:
Շիրազը խեթ-խեթ նայում է սրան և մի քանի քայլ հեռանում: Տղաներից մեկը կարծում է, թե Շիրազը շփոթվել է, ու ասում է.
-Հը, էդ ինչի՞ հեռու կանգնեցիր, կարող ա բան չունեիր ասելու:
Իսկ Շիրազը պատասխանում է.
-Ծո, օղուլ, համ դուք զգուշացրեցիք, որ ձեզի մոտիկ չկանգնիմ, համ էլ հմի մոտիկ կկանչե՞ք:
Երիտասարդները Շիրազի անակնկալ ու համարձակ պատասխանից շփոթվում են, և նրանցից մեկը անհարմար վիճակից դուրս գալու համար ասում է.
-Լավ, մոտ արի վարպետ, 2-0, օգուտ քեզ:
-Ոչ թե 2-0, այլ 10-0 ,- հպարտ պատասխանում է Շիրազը:

StrangeLittleGirl
21.03.2007, 21:21
Վերջերս վազում էի մեր ուսանողական թերթի սենյակ, մեկ էլ ճնապարհին մտերիմ ընկերուհիներիցս մեկին տեսա, որին շատ վաղուց չէի տեսել: Կանգնեցի, զրուցում էի հետը, մեկ էլ հեռվում հայոց լեզվի ամբիոնի վարիչին տեսանք իր շքախմբի (ամբիոնի մյուս դասախոսների) հետ: Ի դեպ, մենք հայոց լեզու անցել ենք առաջին կուրսում, և ինչքան էլ սիրեմ լեզուս, այդ ամբիոնը… հը՛մ… մեղմ ասած սիրելու բան չէր:
Մոտեցան մեզ, և ամբիոնի վարիչն ասաց.
- Էս ինչու՞ չեք գալիս: Մոռացե՞լ եք հայոց լեզվի ամբիոնը:
Ես էլ պատասխանեցի.
- Կարևորը հայոց լեզուն չմոռանանք:

Արամ
20.04.2007, 19:26
Չգիտեմ ծիծաղալու է թե ոչ, բայց հաստատ խնդալու է:D
Ուրեմն ընկերոջս հետ երկաթուղային տաքսի:D ենք նստել, ես մի հատ տոտա եկավ բայց նստելու տեղ չկար, ընկերս առաջարկեց իր տեղը, տոտան ասաց, վայ մերսի...Ընկերս Բարգավաճ Հայաստան կուսակցություն....Միշտ պատրաստ ենք օգնել ձեզ....

Srtik
12.05.2007, 11:15
Էս ապրիլի 24-ին մի հիմար մեքսիկացի մոտեցավ մեր հայերից մեկին ու ասեց.
-Շնորհավորում եմ ձեր եղեռնը...
Հայն էլ պատասխանեց.
-Տարոցը ձեզ:

Արամ
09.06.2007, 15:35
Էս ապրիլի 24-ին մի հիմար մեքսիկացի մոտեցավ մեր հայերից մեկին ու ասեց.
-Շնորհավորում եմ ձեր եղեռնը...
Հայն էլ պատասխանեց.
-Տարոցը ձեզ:
:D:D:D:D:D:D

Censor
09.06.2007, 23:53
Էս ապրիլի 24-ին մի հիմար մեքսիկացի մոտեցավ մեր հայերից մեկին ու ասեց.
-Շնորհավորում եմ ձեր եղեռնը...
Հայն էլ պատասխանեց.
-Տարոցը ձեզ:

Վայ, իսկականից "վեռջներ" ))))))))))

Universe
10.06.2007, 19:19
Էս ապրիլի 24-ին մի հիմար մեքսիկացի մոտեցավ մեր հայերից մեկին ու ասեց.
-Շնորհավորում եմ ձեր եղեռնը...
Հայն էլ պատասխանեց.
-ՏարոՍը ձեզ:

100% Տեղնա դրել էտ Մեքսիկական տոնածառի ճիճուին…

Արամ
14.06.2007, 09:48
Ուրեմն ես ու ընկերս գնացինք խանութ: Ուրեմն ընկերս ասումա
-ինձ մի հատ դիսկ տվեք
-Ինչ դիսկ
-Մաքուր:D

PlaY.CiTy
14.06.2007, 15:02
Կներեք սխալների համար սովոր չեմ հայերեն գրել.
Մի լավ օր դուրս եկա ու մի կանգառու սիրուն աղջիկ տեսա…

Ես: Պրիվետ, կներես որ միքիչ ուշացա
Ինք: Բա դուք երևի սխալվել եք ես ձեզ չեմ սպասում.
Ես; Բա ինչի ինձ չէ որ? Խի ես միտեսակ են չեմ :-?
Ինք: Առաջինը մենք իրար հետ ծանոթ չենք .
Ես; Պռոբլեմ ես գտել . Ետ մի րոպեյոա գործա.Ես ՌՌՌՌ եմ.Իսկ ձեր անունը ոնցա?
ինք: բա դա դզեզ չպիտի չհետաքրքրի.
ես; Չե բայց դուք ինձ զարմանում եք. Ի դիմացը սիրուն աղջիկա կանգնած և ինձ պիտի չհետաքրքրի?
ինք: բայց չեք հասկանում որ դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում.
ես; և իզուր չի հետաքրքրում. ես քո տեղը չէի անհանգստանա,բայց չեմ կարծում որ ամենօր իմ նման տղեքը ուզում են քո հետ ծանոթանալ.
Ինք; սխալում ես ամեն րոպե կպռճկվում են.
Ես: բա խի իրանց չես ցրում ամեն վայրկյան.?
Ինք: սախին էլ ցրում են բայց անընդհատ կպնում են պոկ չեն ինչպես դու.
Ես: Ի լռիվ իզուր. Էլ որտեղից իմ նման տղա կգտնես?
ինք: լիքնեն քո նմաները.
Ես; Ում նմաներնեն շատ? Իմ նման ոչ մեկ չի կարա մի բան անի..ու սկսում եմ ասել ինչ կարամ բայց դե հումորով. Վերջում:
Ես; Լավ դե ինչի ենք սենց անկապ կանգնել ու ժամանակ կորցնում արի գնանք ման գանք...Այսքան երկար տանջվելուc հետո...մի բան ստացվեց. :-)))

Apsara
26.06.2007, 00:50
Սա իրական դեպքա եղել ինձ ծանոթ աղջկա հետ
–Մորք չնեղանաս բայց նենց նման ես բուի
–Խի եմ նեղանում, դու ել ոնցվոր պատի խլեզ լինես…

Աբելյան
13.07.2007, 10:03
մի քանի տարի առաջ փոքր քրոջս հարցրել էի.
-Քանի՞ տարեկան ես
պատասխանեց.
-Քանի տարեկանը դու ես

Selene
18.07.2007, 00:40
Կներեք, բայց գրառմանս մի մասը պետք է ռուսերենով գրեմ:):oy
Ռուսերենի ժամ է:
-Ребята, составте предложение со словом отец!
Երեխաներից մեկը ոտքի է կանգում և ասում`
-Հավը մեր դռանը ձու ածեց::D

Universe
18.07.2007, 16:00
Մի հատ իրական ու զավեշտալի դեպք՝
Անցնում եմ Վ. Մամիկոնյանի եւ իր տղամարդկությունից զրկված Ձիու արձանի մոտով, մեկ էլ մի հատ ԱՆԹԵՐԻ ԳԵՇ ու պրիտոմ ԱՆԽՆԱ ԲԱՑ հագնված աղջիկ իրա կամանդի հետ Ինձ մոտիկացավ ու հարցրեց.
--Որ Ձեզ խնդրեմ ժամը չեք ասի...
--Հիմա՞ թե՞ ընդհանրապես քուր ջան...:lol
--Դե՜ Ձեզ ոնց հարմարա...
--Ինձնից դո՞ւ էս պակաս::lol
(բավականին երկարատեւ խոսակցության արդյունքում այդպես էլ ժամը «չիմացան», չնայած իր ընկերուհիների ձեռքին առնվազն 2 հատ ժամացույց կար)

Selene
24.11.2007, 15:29
Երկու ընկեր զրուցում են:
-Էհ, ինչ անեմ, ինչ գործ բռնում եմ, չի լինում, ուր ձեռքս գցում եմ՝ չորանում է:( :
- Լավ, շատ մի նեղվի, կարող ես բարի գործ անել՝ սկսի դագաղներ պատրաստելը: :D:D

Smergh
24.11.2007, 18:42
33 համարի ավռոբուսում կանգնած` վերին բռնակից բռնված, ընկերոջս հետ քաղաք էինք գնում : Մեկ էլ նա թե`
- Ապե ցեպդ բացվել է/ ի նկատի ուներ տաբաթիս շղթան/:
Ես լուրջ տեսք ընդունեցի, այս ու այն կողմ նայեցի , շղթան փակեցի ասելով`
- Այս ո՞վ էր բացել:

Belle
24.11.2007, 20:44
Հավանականությունների տեսության գրավորներից մեկի ժամանակ, «կոպեկ քցելու» խնդիրը լուծելիս կուրսընկերներիցս մեկը հարցնումա.
--Ընկ. Մ-յան, «զ» (զինանշան) գրեմ, թե «ղ»(ղուշ)?
Սրամիտ դասախոսս խորհրդավոր ժպիտով պատասխանումա.
--Տղա ջան, ուզում ես «ն» (նանար) գրի...



Ավտոբուսը կանգառում կանգնումա, բոլորը առաջին դռնից են փորցում բարձրանալ ավտոբուս: Վարորդը զայրացած ասումա.
---Հետևի դուռն էլ ա նույն տեղը տանում:

Tigana
24.11.2007, 21:03
Եկա տուն,տեսնեմ սեղանիս վրա գունավոր թղթեր են,հասկացա`փոքր եղբայրս էր արել:
Ասացի,_Էս ով ա սեղանիս վրա գործ արել:
_Ես,_պատասխանեց նա:
_Բա խի չես հավաքել?
_Ոնց,խի էդ սեղանը քանդովի-հավաքովի ա? :)

Մարիաննա
24.11.2007, 22:46
Ուրեմն 8-րդ դասարանում էի սովորում, ու դասարանով Մարտի 8-ի կապակցությամբ քեֆ էինք կազմակերպել: Ըստ մեր ընտանեկան դրվածքի դեռ մութը չընկած հայրիկս պետք է ինձ տունը տեսնի: Դե էդ օրը քանի քեֆի օր էր, ինձ թվաց, որ այդ ոսկե կանոնը :D չպետք է գործեր: Ինձ իրավունք վերապահեցի ժամը 10.30 վերադարձա տուն: Դե մարտ ամսին ժամը 10-ը 10 է, մութն էլ՝ մութ: :D Դուռը բացելուն պես հայրիկիս դեմքի արտահայտությունից զգացի, որ առջևս մրրիկ կա: :) Դե պարզա մի բան պետք է խոսեմ, ես էլ շատ լուրջ ասացի.
-Բայց նենց լավ անցավ: :)
Կյանքում չեմ մոռանա, հայրիկս կողքից շեղակի հայացք նետեց վրաս, ու.
-Բայց հիմա ավելի լավ պետք ա անցնի: :D

Էդ եղավ ու էդ: Էս դեպքը ինձ օգնեց, որ հասկանամ, որ քեֆը լավ է անցնում միայն այն ժամանակ, երբ տուն վերադառանալուց հետո, գլուխդ հանգիստ խղճով ես դնում բարձին: :)

Ծով
24.11.2007, 22:58
մի քանի տարի առաջ փոքր քրոջս հարցրել էի.
-Քանի՞ տարեկան ես
պատասխանեց.
-Քանի տարեկանը դու ես
:D
Մեռռռաաաաաաաա

Belle
25.11.2007, 15:48
Այս պատմությունը ավելի հետաքռքիր կլինի ցույց տալով պատմել, բայց հույս ունեմ, որ կարդալով էլ կպատկերացնեք:

Ընկերուհուս ծնունդին, աղջիկներից մեկը`Լ-ն, ձեռքը բադիկի կտուցի նման կափկափելով տանումա մյուսի`Հ-ի, աչքերի դիմացով, ու հարցնումա.
--Էս ինչ անցավ?
Մինչ շփոթված Հ-ն կփորձեր պատասխանել, քիչ այն կողմ նստած մի տղա, նույն շարժումն է անում, ձեռքը տանելով իր աչքերի դիմացով, ու սրամտորեն պատասխանումա.
--Չգիտեմ, բայց նորից անցավ:


Դասախոսս հարցնումա.
--Դասդ սովորել ես?
Պապասխանում եմ.
--Դե հա, կարդացել եմ:
--Հիմա որ կարդալ հարցնեմ, վարժ կկարդաս?:D

Աբելյան
25.11.2007, 16:19
Մեկ մեկ փոքր երեխեքը նենց հիմար պատասխաններ են ինձ տալի, լեզուս կապ ա ընկնում, չեմ կարում տակից դուրս գամ :D

օրինակ՝ հարևաններիցս մեկի թոռը արտասահմանից եկել էր, մագլցել էր իրանց հայաթի պատին ու մեր հայաթի խաղողներն էր պոկում-ուտում
ասեցի.
-Արա՜: Գնա պապուտ խաղողները պոկի:
Թե բա.
-Խի՞

Ու ըտեղ ես իմ անզորությունը զգացի: Ինքը էտ մի փոքր բառով իմ բերանը փակեց:

Ուլուանա
25.11.2007, 20:54
Մեկ մեկ փոքր երեխեքը նենց հիմար պատասխաններ են ինձ տալի, լեզուս կապ ա ընկնում, չեմ կարում տակից դուրս գամ :D

օրինակ՝ հարևաններիցս մեկի թոռը արտասահմանից եկել էր, մագլցել էր իրանց հայաթի պատին ու մեր հայաթի խաղողներն էր պոկում-ուտում
ասեցի.
-Արա՜: Գնա պապուտ խաղողները պոկի:
Թե բա.
-Խի՞

Ու ըտեղ ես իմ անզորությունը զգացի: Ինքը էտ մի փոքր բառով իմ բերանը փակեց:
Ի, որ ասեց՝ խի՞, դու էլ պատասխանեիր.
– Պապուդ խաղողներն ավելի համով են, չե՞ս փորձել, գնացի փորձի, կտեսնես։ :D

Արամ
25.11.2007, 22:44
Ի, որ ասեց՝ խի՞, դու էլ պատասխանեիր.
– Պապուդ խաղողներն ավելի համով են, չե՞ս փորձել, գնացի փորձի, կտեսնես։ :D

Տո վոր տենց գնա ետ երեխեն էլ 2բառով կլոմկեր
- Ինչ գիտես:D

Ծով
25.11.2007, 22:48
Համապատասխան հարց...:D
Ուրեմն էս ախպերս մի հատ աղջկա հարցնում ա.
—Ժամ ունե՞ք:)
—Չէ:angry
—Բա ժամանա՞կ:D

Արամ
25.11.2007, 23:40
Համապատասխան հարց...:D
Ուրեմն էս ախպերս մի հատ աղջկա հարցնում ա.
—Ժամ ունե՞ք:)
—Չէ:angry
—Բա ժամանա՞կ:D

:D:D

SurPar
29.11.2007, 03:06
բժշկական ինստիտուտում քննության էինք, առարկան շատ լավ էի պարապել..
պատմում եմ, դասախոսն ասում ա
-ճիշտ չես պատմում
-լեկցիաներում այդպես են ասել.
-դե լեկցիաները կարող ա ճիշտ չեն
-գրքում էլ ա էդպես գտպված
-գիրքն ել ճիշտ չի
-հենա ատլասը դրված ա, կուզեք էնտեղ ել ցույց տամ, էդպես ա նկարած?
-ատլասում էլ ա սխալ տպած, տգա ջան
-հա լավ, բա որտեղ ա ճիշտ տպած?
-ամենաճիշտը կենտրոնական բանկի տպածն ա, տգա ջան

հույս ունեմ, որ նման դասախոսներ ել չկան

Fedayi
16.04.2008, 12:57
Փարպեցու վրա մի հոսթել կա: Հանգամանքների բերումով մի գիշեր ամերիկացիների հետ էդտեղ գիշերեցի:
Սաղ գիշեր դրանց նոթբուքի լույսը չթողեց, որ քնեմ:
Առավոտ շուտ արթնացա, սրանցից մեկը հելավ դեմս, ու շատ քաղաքավարի.
-Գուդ մորնինգ:
-Գուդ բայ,-ասեցի ես ու դուրս եկա սենյակից: