PDA

Դիտել ողջ տարբերակը : Արժե՞ խոնարհ լինել



Vive L'Armenie
25.11.2007, 23:44
ՇԱՏԵՐՆ այն կարծիքին են, որ խոնարհ մարդն այս աշխարհում տեղ չունի: Թվում է, որ կյանքում հաջողությունների են հասնում նրանք, ովքեր ամեն գնով ձգտում են լինել առաջինը, մեծամիտ են և հաշվի չեն առնում ուրիշներին: Հասարակությունն ընդհանուր առմամբ նախանձում է ոչ թե խոնարհների ու համեստների, այլ հարուստների և ճանաչվածների ապրելակերպին: Վերջիններս սովորաբար գլուխ են գովում, թե ամեն բանին հասել են սեփական խելքով ու ջանքերով: Առանց << ավելորդ >> համեստության՝ նրանք միայն իրենց են մեծարում բոլոր հաջողությունների համար:

Ինչպես նշում է կանադացի մի հետազոտող, իր երկրում << սեփակական ես-ը առաջ տանելու տենդենց է սկսվել >>: Նաև նկատելի է, որ ժամանակակից հասարակությունը բարձր է գնահատում հաճույքի համար ապրող և ոչ թե պատասխանատու անհատներին: Այսօր մարդիկ գնալով ավելի եսակենտրոն են դառնում: Պարզ է, որ այսպիսի աշխարհում խոնարհությունը չի կարող ցանկալի հատկություն լինել:

Ինչ խոսք, քչերը կասեն, թե չեն սիրում, ուրիշները խոնարհ են: Չէ՞ որ նման մարդկանց հետ հեշտ է ապրել: Սակայն մրցակցության ոգով տոգորված այս աշխարհում ոմանք մտավախություն ունեն, որ խոնարհություն դրսևորելու դեպքում թույլ անձնավորություն կ համարվեն:

Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, կանխագուշակել էր, որ մեր օրերում մարդիկ կլինեն << մեծամիտ [և] գոռոզ (2 Տիմոթեոս 3:1, 2):

Համաձայն չե՞ք, որ այս մարգարեությունն իսկապես կատարվում է... :8
Իսկ Դուք խոնարհությունը ցանկալի՞ հատկություն եք համարում, թե՞ կարծում եք, որ այն կարող է դիտվել որպես թուլության նշան և ուրիշներին առիթ տալ Ձեզ շահագործելու:

Արամ
25.11.2007, 23:49
Հա բա հաստատ Վիվ ոնց ես???? Բաչե մեր դասարանի աղջիկները, չնայած մի 2հատ մտրակում ես տեղնեն ընգնում:D

StrangeLittleGirl
26.11.2007, 00:42
Վիվու՛կ, շատ լավ արեցիր, որ Աստվածաշնչից մեջբերեցիր: Ես էլ եթե ժամանակ ունենայի, այլ մեջբերումներ էլ կանեի:
Այո և ամեն. պետք է խոնարհ լինել: Չգիտեմ ինչը ոնց, բայց հենց խոնարհներն Աստծո համար տեղ ունեն: Զուր չէ, որ ամբողջ Աստվածաշունչը ծայրից ծայր կարդալիս հանդիպում ենք, որ հիմնականում ընտրվող առաջնորդներն ամենախոնարհներն են: Հիսուսն Ինքն էլ աչքի է ընկել Իր խոնարհությամբ: Չէ՞ որ Նրան ցանկացել են թագավոր դարձնել, փառքի արժանացնել, սակայն Նա այդ ամենից հրաժարվել է ու այն ժամանակների համար ամոթալի մահով մահացել: Բայց այսօր ինձ համար Հիսուսից մեծ մարդ չկա: Քրիստոնյայի կարևոր հատկանիշներից մեկը հենց խոնարհությունն է: Դա բնավ չի նշանակում լինել հիմար, ենթարկվող, ստրկամիտ:
Հարստությունը, մեծամտությունը, գոռոզությունը չէ, որ պետք է բարձրացնեն մարդուն, այլ հենց խոնարհությունը: Կարևորը՝ Աստծո աչքում բարձր լինես, ոչ թե մարդկանց:

NoemI
26.11.2007, 01:32
Իհարկե արժե, չէ որ այդպես գրված է Սուրբ Գրքում: Եթե Նապոլիոնը կամ Ալեքսանդր Մակեդոնացին կամ մի այլ մեծ հաջողություների հասած զորավար չքայլեր իր զիմվորնեիր հետ կողք-կողքի նման հաջողություններ չէր ունենա:

Sunny Stream
26.11.2007, 01:41
ԱՅՈ. Թեև դա նաև մարդկային հատկանիշ է, նկտաի ունեմ՝ ոչ ձեռքբերովի։ Եթե մարդն իր բնությամբ ագրեսիվ է կամ գոնե գործունյա ու ամեն տեղ իր տեղը գտնող, չես համոզի, որ խոնարհ լինի։ Բայց ամենաուժեղ մարդիկ ու իդեալները (ինչպես արդեն օրինակ բերեցիք Հիսուս Քրիստոսին) խոնարհության, բարոյականության ու արժանապատվության համադրությունն են. էդպիսի մարդկանց չես հաղթի ոչ մի բանով։ Դա է հենց "Մյուս այտդ էլ դեմ տուր" արտահայտության իմաստը (որի շուրջ նախորդ օրը կուրսով վիճում էինք), եթե մյուս այտդ դեմ ես տալիս ոչ թե վախով, այլ արժանապատվությամբ, դիմացինդ կամաչի հարվածել։

Vive L'Armenie
26.11.2007, 01:51
Հարստությունը, մեծամտությունը, գոռոզությունը չէ, որ պետք է բարձրացնեն մարդուն, այլ հենց խոնարհությունը: Կարևորը՝ Աստծո աչքում բարձր լինես, ոչ թե մարդկանց:

Բյուր ջան, որոշ մարդիկ սխալ պատկերացումներ ունեն Խոնարհության մասին...

Խոնարհությունը նվաստացած վիճակ չէ: Որոշ հին մշակույթներում խոնարհները նույնացվում էին ստրուկների հետ՝ խղճուկ, թշվառ ու շողոքորթ: Այս պատկերացմանը հակառակ՝ Աստվածաշունչը շեշտում է, որ խոնարհամտությունը պատիվ է բերում: Օրինակ մի իմաստունի միջոցով Աստծու խոսքում գրվել է հետևյալ միտքը. << Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարըստութիւն, պատիւ եւ կեանք >> (Առակաց 22:4): Իսկ Սաղմոս 13:6-ում կարդում ենք. << Թէպէտ Տէրը բարձր է, բայց խոնարհը կը տեսնէ >> (Սաղմոս 138:6, ԱԱ):
Եթե մարդը խոնարհ է, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա ընդունակությունները կամ ձեռքբերուներ չունի: Օրինակ՝ թեև Հիսուսը երբեք ձևականորեն չէր թաքցնում այն փաստը, որ նա Աստծո միածին որդին է և կարևոր ծառայություն է կատարում երկրի վրա, սակայն նա խոնարհ էր: Նա իր զորությունը գործի էր դնում օգուտ ուրիշների, ոչ թե իշխանություն ձեռք բերելու և մարդկանց կեղեքելու նպատակով...;)

StrangeLittleGirl
26.11.2007, 09:06
Բյուր ջան, որոշ մարդիկ սխալ պատկերացումներ ունեն Խոնարհության մասին...
Վի՛վ, ցավոք ոչ թե որոշ, այլ շատերը: :(

Ուլուանա
26.11.2007, 09:25
Որ խնդրեմ, որևէ մեկը կարո՞ղ է հայերեն բացատրական բառարանից այստեղ տեղադրել «խոնարհ» բառի բացատրությունը, այսինքն՝ բոլոր իմաստներն առանց բացառության։
Ուղղակի ես մինչև հիմա խոնարհ բառը մի քիչ ուրիշ իմաստով էի հասկանում, այն է՝ հնազանդ, ենթարկվող և այլն... Ուզում եմ հստակ պարզել, թե որքանով է իմ ընկալումը համապատասխանում իրականությանը։
Ձեր գրածներից դատելով՝ կարելի է ասել, որ դուք դրա տակ հասկանում եք համեստ, քանի որ Վիվուկն իր առաջին գրառման մեջ կարծես թե խոնարհությունը հակադրել էր մեծամտությանն ու գոռոզությանը։
Խնդրում եմ միայն բառարանային տվյալներ գրել, ինձ ճշգրիտ բացատրություն է պետք, ոչ թե կարծիքներ։

Enipra
26.11.2007, 15:34
Քվարկել եմ այո։
Կարծում եմ՝ ցանկացած ժամանակաշրջանում խոնարհ մարդիկ շատ ավելի քիչ են եղել, քան գոռոզներն ու մեծամիտները, ու միշտ էլ խոնարհներին թվացել է, որ մեծամիտները գնալով շատանում են։ :D Ինձ մեծամիտների մեծ թիվը երբեք չի զարմացնում, օրինաչափ եմ համարում դա։ :)


Որ խնդրեմ, որևէ մեկը կարո՞ղ է հայերեն բացատրական բառարանից այստեղ տեղադրել «խոնարհ» բառի բացատրությունը։
Ուղղակի ես մինչև հիմա խոնարհ բառը մի քիչ ուրիշ իմաստով էի հասկանում, այն է՝ հնազանդ, ենթարկվող և այլն...
...Վիվուկն իր առաջին գրառման մեջ կարծես թե խոնարհությունը հակադրել էր մեծամտությանն ու գոռոզությանը..

Ես էլ գիտեի այս բառի՝ միայն քո նշած իմաստը, բայց փաստորեն Վիվուկը շատ էլ ճիշտ է օգտագործել այն, հենց առաջին իմաստով։ Էս էլ խոնարհ բառի բացատրությունն ըստ Աղայանի բառարանի։ Մեջբերում եմ տառ առ տառ։
ած.
Գոռոզությունից, մեծամտությունից զուրկ, իր անձի, ուժերի համեստության գիտակցությամբ լցված, համեստ։ :o :)Խոնարհ աշխատող, մարդ
Ամեն ինչում ենթարկվող, հնազանդ։ Խոնարհ հպատակ
Խոնարհություն արտահայտող, պարունակող, խոնարհությամբ տոգորված։ Խոնարհ ժպիտ, հայացք
Վայրահակ, կախ, դեպի ցած կախված։ Խոնարհ մանուշակ
Հեզ, հանգիստ, խաղաղ։ Խոնարհ երեխա
փխբ. Ստորին, հասարակ։ Խոնարհ գրիչ :D
փխբ. Հանգիստ, ոչ բորբոքուն, թույլ
Քո տարիքի մեջ արյան բորբոքը մեղմ է ու խոնարհ (Շեքսպիր)։
–Ձեր խոնարհ ծառան (հռետ., հնց.) – գործածվում է ես դերանվան փոխարեն՝ իր ես–ը չընդգծելու համար

Ariadna
26.11.2007, 16:01
Ես օրինակ քվեարկել եմ «ոչ», սակայն ի նկատի ունենալով բառի հնազանդ, ենթարկվող իմաստը։ Կարծում եմ, որ միշտ չի, որ պետք է ենթարկվել և հնազանդվել։

Dayana
26.11.2007, 17:08
Խոնարհ :8 Ինչ բարդ հարց է ։ Լինել խոնարհ , այո , սիրել ու խոնարհաբար վնիրվել սիրած էակին , ընտանիքին ։ Սակայն ոչ երբեկ լինել այնքան խոնարհ , որ քեզ սկսեն չհարգել ու օգտագործել ։
Ու ինչպես ասում էր իմ պապիկը "Պետք է մարդը ոչ այնքան քաղցր լինի , որ կուլ տան , ոչ էլ այնքան դառը , որ թքեն " ։ Նույնը խոնարհության համար :)

rostrix
26.11.2007, 17:12
խոնարհ, բայց ոչ «ավանակ» ;)

Grieg
26.11.2007, 17:12
Եթե ցանկանում ես տիրանալ պետք է կարողանաս խոնարհվել..

Աբելյան
26.11.2007, 20:49
չարժի
իմ սեփական փորձից եմ ասում

Մանե
26.11.2007, 21:27
Չգիտեմ,անհասկացող եմ,թե ոնց,բայց էսքանը կարդալուց հետո մեկա չհասկացա խոնարհ լինելու ստեղ արտահայտված իմաստը:think
Մեկնումեկդ կբացատրե՞ք:8

dvgray
26.11.2007, 21:52
Արժե/պետք է խորհար լինել ծնողին, տատին, պապուն, ազգի, ընտանիքի մեծին:
Սակայն դրսում պետք է լինել ոչ խոնհար, այսինքն ՝ ընդվզող, հակադրվող, կասկածող:
Սա է մեզ, հայերիս ընդհանուր օրինաչափությունը այս հարցի հետ կապցած:
Սրանով օժտված ենք բոլորս էլ, մեկս ավելի քիչ ու չերևացող, մեկս ավելի շատ ու ցայտուն:
Իսկ ինչ որ բնական է, դա էլ բարոյական է :):

Իմիջիայլոց, մեր մերթալիտետը չի ենթադրում,որ "խոնհարի" հակառակ բևեռում պետք է դիտարկել "գոռոզը", "մեծամիտը": Դա կարող է այդպես է, և հատուկ է արևելյան /չինական, ճապոնական և այլն/ մշակույթներին, բայց ոչ մեզ, կամ ավելի արևմուտք ընկած ժողովուրդներին:
Մեր մոտ ավելի բնական կլինի, եթե "խոնհարը" հակադրենք "ընդվզողին":
:)