PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազնիվ մարդու դարը



Ուլուանա
19.04.2006, 20:20
Եվս մի բանաստեղծություն, որ ծնվել է կյանքում ինձ ամենաշատը հուզող խնդիրներից մեկի շուրջ մտորումներից...:think Բայց այս մեկը նախորդի պես լավատեսական չէ, ավելի շուտ քննադատական է ու ...

ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒ ԴԱՐԸ


Հաճախ ենք լսում, որ հիմա
Ազնիվ մարդու դար չէ բնավ,
Ազնվությամբ տուն չես պահի.
Ազնիվ մարդու դարը անցա˜վ:

Ասում են, թե մեր այս դարում
Խորամանկն է միայն շահում,
Նա, ով թաց տեղ պառկողը չի,
Ով ուրիշի տակն է փորում,
Ով ուրիշից գռփած փողով
Իր դղյակի պատն է շարում,
Ով մի ձեռքով կաշառում է,
Իսկ մյուս ձեռքով կաշառք վերցնում,
Այլ կերպ ասած` մարդն ապրում է.
Համ ուտում է, համ կերցնում:

Թե պետք լինի, կպայքարի
Ընդդեմ այս հին ավանդույթի,
Բայց որ յուղոտ պատառ եղավ,
Հո չի՞ գժվել` տեսնի, չուտի:

Բոլորն անվերջ դժգոհում են
Խաբեությունից հիրավի,
Բայց թե հարմար առիթ լիներ,
Իրենք էլ չէին հրաժարվի:

Այս դարում ազնիվս ո՞րն է.
Պիտի խաբես, որ ապրես,
Տեսնու՞մ ես` ի˜նչ ճարպիկներ կան,
Դու էլ եղիր նրանց պես:

Մենք մեղք չունենք, ճարնե՞րս ինչ,
Պիտ նմանվենք բոլորին,
Դու չխաբես, քեզ կխաբեն,
Այսօր դարն է այդպիսին¦:

Եվ բոլորս համոզված ենք,
Որ վճռողը միշտ դարն է,
Իբր նա է մեղավոր,
Որ մեր կյանքն այսքան դառն է:

Միշտ էլ այս դարն է թելադրում
Մեր էությունն ու վարքը.
Խարդախում ենք, որովհետև
Այսօր այդպես է կարգը:

Արդյոք եղե՞լ է երբևէ
Ազնիվ մարդու դար այս կյանքում,
Եթե այո, ապա ինչու՞
Ոչ ոք չի ապրել այդ դարում:

Եվ քանի դեռ այն մտքին ենք,
Թե մեր դարի ստրուկն ենք հլու,
Ասու՛մ եմ ձեզ, լա՛վ իմացեք,
Ազնիվ մարդու դար չի գալու:
2005թ.

StrangeLittleGirl
19.04.2006, 20:44
տխուր էր, բայց համ էլ մեջը մարտահրավեր կար ;)

Chuk
20.04.2006, 00:37
Կարդացի, Կիևյանի կամուրջը հիշեցի :(
Լավն է

kiki
20.04.2006, 00:43
Դառը իրականություն...:(

Սահակ
20.04.2006, 01:51
§Այս դարում ազնիվս ո՞րն է.
Պիտի խաբես, որ ապրես,
Տեսնու՞մ ես` ի՜նչ ճարպիկներ կան,
Դու էլ եղիր նրանց պես¦:


Ինձ չի թվում որ ճարպիկ լինելը վատ կամ անազնիվ բան է։

§ ¦ նշանները ի՞նչ գործ ունեն այստեղ։

Ուլուանա
20.04.2006, 12:02
§Այս դարում ազնիվս ո՞րն է.
Պիտի խաբես, որ ապրես,
Տեսնու՞մ ես` ի՜նչ ճարպիկներ կան,
Դու էլ եղիր նրանց պես¦:


Ինձ չի թվում որ ճարպիկ լինելը վատ կամ անազնիվ բան է։
Իսկ ո՞վ ասաց, թե ճարպիկ լինելը վատ է կամ անազնիվ, պարզապես տվյալ դեպքում խոսքը հենց անազնիվ ճարպիկների մասին է... ինձ թվում էր՝ գրածիցս երևում է, թե ինչ նկատի ունեմ... :unsure


§ ¦ նշանները ի՞նչ գործ ունեն այստեղ։
Ճիշտն ասած՝ ես էլ չեմ հասկանում, թե դրանք որտեղից են հայտնվել, որովհետև ինձ մոտ դրանք չկային։ :esim Ինչևէ, արդեն ուղղել եմ։;)

Վազգեն
22.04.2006, 02:04
Ապրես, Ulana ջան, բանաստեղծությունտ դուրս եկավ։ Այ այդպես նույն ոգով էլ շարունակի։ :clap

Սահակ
28.04.2006, 07:45
Այս բանաստեղծությունը ինձ հիշեցրեց Ղուկաս 17:20-21 հատվածը՝

Փարիսեցիները Հիսուսին հարցրին, թե ե՛րբ է գալու Աստծու թագավորությունը։ Նա պատասխանեց.
- Աստծու թագավորությունը դրսից տեսանելի նշաններով չի գալու. կամ չեն ասի, թե՝ «Ահա այստեղ է կամ այտեղ», որովհետև ահա Աստծու թագավորությունը ձեր մեջ է գտնվում։

Guest
19.02.2007, 21:39
…Ազնիվ մարդու դար չի գալու:

Ինչել անենք այս շրջապատում կորած,
…Իհարկե դարը չի գալու,
Բայց ամենքիս հանարավորություն է տրված
Աշխահն մեկ ազնիվ մարդով ավելացնելու;)

Arisol
19.02.2007, 21:47
Վայ, էս ո՞նց չէի տեսել:
Էնքան սահուն էր կարդացվում, կարծես ուղեղս յուղեր: Շատ լավն էր, միտքն էլ էլ չասեմ էլի ոնց էր:

Արսեն
19.02.2007, 23:00
Շատ լավ ես գրել, ինձ դուր եկավ: Դառը իրականությունն էր՝ գեղեցիկ մատուցված:

Alphaone
21.09.2013, 17:39
Ուլուանա՜, էս ինչ լավն էր, բայց մի տեսակ ոնց որ դու գրած չլինես, իմ հիմիկվա ճանաչած Ուլուանան ավելի հասուն ու լավատես ա :) :kiss

Jarre
21.09.2013, 20:26
Ան, այ սա շատ հավանեցի.....

Բոլորն անվերջ դժգոհում են
Խաբեությունից հիրավի,
Բայց թե հարմար առիթ լիներ,
Իրենք էլ չէին հրաժարվի:

Ուլուանա
21.09.2013, 22:08
Վայ, էս ինչ հնոտիք եք պեղել։ Մարդ ամաչում էլ ա... :oy


Ուլուանա՜, էս ինչ լավն էր, բայց մի տեսակ ոնց որ դու գրած չլինես, իմ հիմիկվա ճանաչած Ուլուանան ավելի հասուն ու լավատես ա :) :kiss
Ալֆ, իրականում հիմա ինձ էս բանաստեղծության մեջ դուր եկող միակ մասը վերջին քառյակն ա :))։ Նկատի ունեմ, որ համ բանաստեղծական առումով եմ քիչ թե շատ հաջողված համարում, համ էլ իմաստային։ Մնացածը բանաստեղծական առումով հասուն չի, ըստ իս :oy։

Ինչ վերաբերում ա լավատեսությանը, ես երբեք էլ առանձնապես լավատես չեմ եղել, չնայած միշտ ձգտում եմ էդպիսին լինել, մեկ–մեկ ստացվում ա, ուղղակի հոռետեսական պահերը սովորաբար մեջս եմ պահում, աշխատում եմ միայն դրականը հրապարակավ արտահայտել։ Բայց կոնկրետ էս բանաստեղծությունն ինձ տենց հոռետեսական չի թվում, հակառակը՝ ոնց որ Բյուրն ա գրել, մարտահրավեր ա ավելի շուտ. ես չեմ ասում՝ ազնիվ մարդու դար չի գալու երբեք, ասում եմ՝ քանի սենց մտայնություն ա գերիշխում, չի գա, բայց կարող ա հետո սենց չլինի, չէ՞ :))։

Դե լավ, շատ փիլիսոփայեցի։

Ուլուանա
21.09.2013, 22:15
Հա, մեկ էլ ուզում էի ասել. ես սրանից ավելի հաջող գրվածքներ էլ ունեմ, գոնե մեկ–մեկ դրանցից էլ պեղեք :)) :oy։

Alphaone
21.09.2013, 22:16
հներից հերթով պեղելով գալիս եմ, կհասնեմ :D