Ուլուանա
19.04.2006, 20:20
Եվս մի բանաստեղծություն, որ ծնվել է կյանքում ինձ ամենաշատը հուզող խնդիրներից մեկի շուրջ մտորումներից...:think Բայց այս մեկը նախորդի պես լավատեսական չէ, ավելի շուտ քննադատական է ու ...
ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒ ԴԱՐԸ
Հաճախ ենք լսում, որ հիմա
Ազնիվ մարդու դար չէ բնավ,
Ազնվությամբ տուն չես պահի.
Ազնիվ մարդու դարը անցա˜վ:
Ասում են, թե մեր այս դարում
Խորամանկն է միայն շահում,
Նա, ով թաց տեղ պառկողը չի,
Ով ուրիշի տակն է փորում,
Ով ուրիշից գռփած փողով
Իր դղյակի պատն է շարում,
Ով մի ձեռքով կաշառում է,
Իսկ մյուս ձեռքով կաշառք վերցնում,
Այլ կերպ ասած` մարդն ապրում է.
Համ ուտում է, համ կերցնում:
Թե պետք լինի, կպայքարի
Ընդդեմ այս հին ավանդույթի,
Բայց որ յուղոտ պատառ եղավ,
Հո չի՞ գժվել` տեսնի, չուտի:
Բոլորն անվերջ դժգոհում են
Խաբեությունից հիրավի,
Բայց թե հարմար առիթ լիներ,
Իրենք էլ չէին հրաժարվի:
Այս դարում ազնիվս ո՞րն է.
Պիտի խաբես, որ ապրես,
Տեսնու՞մ ես` ի˜նչ ճարպիկներ կան,
Դու էլ եղիր նրանց պես:
Մենք մեղք չունենք, ճարնե՞րս ինչ,
Պիտ նմանվենք բոլորին,
Դու չխաբես, քեզ կխաբեն,
Այսօր դարն է այդպիսին¦:
Եվ բոլորս համոզված ենք,
Որ վճռողը միշտ դարն է,
Իբր նա է մեղավոր,
Որ մեր կյանքն այսքան դառն է:
Միշտ էլ այս դարն է թելադրում
Մեր էությունն ու վարքը.
Խարդախում ենք, որովհետև
Այսօր այդպես է կարգը:
Արդյոք եղե՞լ է երբևէ
Ազնիվ մարդու դար այս կյանքում,
Եթե այո, ապա ինչու՞
Ոչ ոք չի ապրել այդ դարում:
Եվ քանի դեռ այն մտքին ենք,
Թե մեր դարի ստրուկն ենք հլու,
Ասու՛մ եմ ձեզ, լա՛վ իմացեք,
Ազնիվ մարդու դար չի գալու:
2005թ.
ԱԶՆԻՎ ՄԱՐԴՈՒ ԴԱՐԸ
Հաճախ ենք լսում, որ հիմա
Ազնիվ մարդու դար չէ բնավ,
Ազնվությամբ տուն չես պահի.
Ազնիվ մարդու դարը անցա˜վ:
Ասում են, թե մեր այս դարում
Խորամանկն է միայն շահում,
Նա, ով թաց տեղ պառկողը չի,
Ով ուրիշի տակն է փորում,
Ով ուրիշից գռփած փողով
Իր դղյակի պատն է շարում,
Ով մի ձեռքով կաշառում է,
Իսկ մյուս ձեռքով կաշառք վերցնում,
Այլ կերպ ասած` մարդն ապրում է.
Համ ուտում է, համ կերցնում:
Թե պետք լինի, կպայքարի
Ընդդեմ այս հին ավանդույթի,
Բայց որ յուղոտ պատառ եղավ,
Հո չի՞ գժվել` տեսնի, չուտի:
Բոլորն անվերջ դժգոհում են
Խաբեությունից հիրավի,
Բայց թե հարմար առիթ լիներ,
Իրենք էլ չէին հրաժարվի:
Այս դարում ազնիվս ո՞րն է.
Պիտի խաբես, որ ապրես,
Տեսնու՞մ ես` ի˜նչ ճարպիկներ կան,
Դու էլ եղիր նրանց պես:
Մենք մեղք չունենք, ճարնե՞րս ինչ,
Պիտ նմանվենք բոլորին,
Դու չխաբես, քեզ կխաբեն,
Այսօր դարն է այդպիսին¦:
Եվ բոլորս համոզված ենք,
Որ վճռողը միշտ դարն է,
Իբր նա է մեղավոր,
Որ մեր կյանքն այսքան դառն է:
Միշտ էլ այս դարն է թելադրում
Մեր էությունն ու վարքը.
Խարդախում ենք, որովհետև
Այսօր այդպես է կարգը:
Արդյոք եղե՞լ է երբևէ
Ազնիվ մարդու դար այս կյանքում,
Եթե այո, ապա ինչու՞
Ոչ ոք չի ապրել այդ դարում:
Եվ քանի դեռ այն մտքին ենք,
Թե մեր դարի ստրուկն ենք հլու,
Ասու՛մ եմ ձեզ, լա՛վ իմացեք,
Ազնիվ մարդու դար չի գալու:
2005թ.