Դիտել ողջ տարբերակը : Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպում
Չգիտեմ ով ոնց ա նպաստել խաղալուն: Բայց չխաղալուն լավ նպաստել են թուրքերի հիմի ժամանակ սուլողները: ի պատասխան թուրքերը նենց սուլեցին մեր հիմի ժամանակ, որ կարելի էր սեփական դարպասը գրավել ընկճվածությունից:
Ընդհանուր առմամբ թեմայի մտքի հետ համաձայն եմ...
Բայց կոնկրետ էս մտքի հետ համաձայն չեմ... Ստամբուլը մի տխուր ավանդույթ ունի.. այլ երկրի հիմնը այնտեղ երնբեք չի լսվում.. նրանք միշտ էլ սուլելով խլացնում են.. անկախ նրանից թե իրենց ոնց են ընդունել.. և դա փաստ է ;)
Ուրվական
10.09.2008, 14:42
Լրիվ համաձայն եմ Սամվելի հետ քանի որ ամենաուժեղ հավաքականներն էլ են վախենում Թուրքիայում խաղալուց:Իսկ ազգային հավաքականին ինչքան էլ ուզում եմ չեմ կարողանում ներել մեր երկրպագուների կողմից ցուցաբերած ուղղակի հիասքանչ վերաբերմունքից հետո պարտվելը:Ամոթ էր այն էլ ինչքան:angry:angry
Մի քիչ էլ երկրպագուներից խոսենք, էլի:)
Անձամբ եղել եմ մարզադաշտում... երկրպագություն որպես այդպիսին եղել է միայն արևելյան տրիբունայում: Հա, հասկացանք, թանկ ա եղել, չեն եկել: Ինչքանը որ եկել էին... Արևմտյանը քնած, եզրայինները՝ քնած, յարուսը մի քիչ ակտիվ: Մեր երկրպագելու ու երգելու -ամանակ զարմացած մեզ են նայում: Խաղից դեռ 10-15 րոպե մնացած դուրս են գալիս, գնում են: Գնում են, որովհետև եկել են հաղթանակը կիսելու միայն, այլ ոչ թե պարտությունը: Իսկ ես ու իմ ընկերները կիսել ենք մեր տղեքի պարտությունը:
Որքան ոչ պրոֆեսիոնալ էր ֆուտբոլիստների խաղը, երկու այնքան անգամ ոչ ար-անավայել էր երկրպագուների պահվածքը:
Էս էլ ձեզ մի փոքր ներածություն հայ ֆուտբոլասերների մասին:
Էհ ֆուտբոլը մեր համար չի էլի, հո զոռով չի :(, հլը թող մեկը փորձվի ասի ծախված խաղ էր... :angry :oy
ծախած էր բա ի՞նչ էր
մի հատ Արարատ 73-ը հիշի
Իսկ եթե ունենանք քաջություն ու ասենք, որ մենք կոլեկտիվ խաղային սպորտաձեւերում ուղղակի ՉԿԱՆՔ` ու վերջ, ինչ ա, ամաչում ենք դա ասել բարձրաձայն? Դե դա բացատրելի է` փոքրաթիվ ազգաբնակչություն, կամային անպատրաստվածություն, եւ այլն:
Մեր ֆուտբոլում մենք ներդրում չենք կատարում, ֆուտբոլիստներ պիտի առնենք ու լավ մարզիչ վարձենք,:think
Հիմա նայում, ու զարմանում եմ, որ քվեարկվել է ՀՀ-ի օգտին: Չէ, իրոք ռեալիստական ազգ չենք, ամեն ինչ փորձում ենք իդեալականացնել:
Էդ անցյալ տարի Պորտեֆիլդի "կամային հրաշքն" էր, որ "ստիպեց" ամորֆ հայերին խաղալ: Հիմա երջանկահիշատակը արդեն չկա` ու մեր ֆուտբոլն էլ հերթական "քուն մտավ" :
Ստեղ լրիվ համաձայն եմ, մարզիչը մեծ դեր է խաղում, իսկ արի ու տես որ Պոուլսենը "մերը" չի, կարծում եմ` իներտ է, իսկ մեզ օրինակ թուրքերի մարզիչի տիպի է պետք` կրակոտ ու խաղացողներին "վազացնող":
Ստեղ լրիվ համաձայն եմ, մարզիչը մեծ դեր է խաղում, իսկ արի ու տես որ Պոուլսենը "մերը" չի, կարծում եմ` իներտ է, իսկ մեզ օրինակ թուրքերի մարզիչի տիպի է պետք` կրակոտ ու խաղացողներին "վազացնող":
Էհ, գիտես, մի բան գիտեմ ,փողի ուժը և կրակոտ է ,և վազեցնող, բայց դե մյուս կողմից լրիվ համամիտ եմ, մենք հայերս մի քիչ խմբային հարցերում լավ չենք:;)
Sartorius
10.09.2008, 16:00
Իսկ եթե ունենանք քաջություն ու ասենք, որ մենք կոլեկտիվ խաղային սպորտաձեւերում ուղղակի ՉԿԱՆՔ` ու վերջ, ինչ ա, ամաչում ենք դա ասել բարձրաձայն? Դե դա բացատրելի է` փոքրաթիվ ազգաբնակչություն, կամային անպատրաստվածություն, եւ այլն: Հիմա որ ասեմ Արարատ 73 պետք է ասեք դա անցյալում էր, երբ Հանրապետությունը մեծ ուշադրություն էր դարձնում սպորտին, մշակույթին… Կոլեկտիվ խաղը փոքր հանրապետություններում չի հակացուցվում… Վերցնենք օրինակ Չինաստանը, մեծ երկիր է, բայց էլի կոլեկտիվ մարզաձևերում չեն փայլում... Մեր մոտ նոր նոր ուզում են ուշադրություն արժանացնել սպորտին, նկատելի հաջողություններ կան: Հուսով եմ շարունակություն կլինի...
երեկվա խաղը ինձ շատ անգամ ավելի դուր եկավ քան մեծերի խաղը թուրքերի հետ. համաձայն եմ, շաաատ ապուշ սխալներ կաին պաշտպանությում որի պատճառով 4 հատ գոլ խփեցին մեզ, բայց գոնե հարձակում էլ կար դարպասին հարվածներ եղան... մնումա ճիշտ փոխանցումներ կարողանան կատարել(2 հատից ավել) մեկ էլ մի հատ նորմալ դարպասապահ գտնել ու քիչ թե շատ նորմալ երիտասարդական հավաքական կունենանք.
ԷՍՕՐ ՉԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ:secret
*e}|{uka*
10.09.2008, 17:00
ծախած էր բա ի՞նչ էր
մի հատ Արարատ 73-ը հիշի
Տրիբուն ջան , եթե դու հավատում էս էտ լեգենդին, դա դեռ չի նշանակում որ դա ճիշտ է կամ ուրիշներն էլ պետք է հավատան :
Չփորձես կոպիտ պատասխան տաս, պարզապես ահավոր կնեղանամ :cry
Անձամբ եղել եմ մարզադաշտում... երկրպագություն որպես այդպիսին եղել է միայն արևելյան տրիբունայում: Հա, հասկացանք, թանկ ա եղել, չեն եկել: Ինչքանը որ եկել էին... Արևմտյանը քնած, եզրայինները՝ քնած, յարուսը մի քիչ ակտիվ:
Երկպագուներն էլ էին չէ՞ ծախված: Չլինի մենք էլ ենք ծախված վրեքներս խաբար չկա :esim
Վերջին մի քանի օրվա ընթացքում երկու պարտությունների արժանացանք: Այդ հանդիպումները ավելի քաղաքականացված էին, քան Միջազգային Ազգերի Կազմակերպության որևէ գագաթնաժողով... Եվ տղաներին մեղադրելը շատ հեշտ է... Լավ չէին խաղում, դե դա բոլորս էլ տեսանք... Արեք քննարկենք նրանց լավ չէին խաղումի հիմնապատճառները... Ես անշուշտ կգրեմ իմ սուբյեկտիվ կարծիքը այս մասին, բայց ավելի ուշ, երբ նկատեմ, որ թեման իրոք հետաքրքութուն առաջացրեց Ձեր մեջ
Ես ազգային հավաքականի խաղի հետ կապված իմ կարծիքը գրել էի և կարծում եմ պարտության պատճառը այն է, որ մենք ֆուտբոլային հանդիպումից սարքում ենք համազգային մաշտաբի մի իրադարձություն, որտեղ <<որոշվում է մեր ազգի պատիվը>> (շատ չե՞նք ուռացնում ֆուտբոլային հանդիպման նշանակությունը), մանավանդ եթե թուրքերի հետ ենք խաղում: Թե մարզական մեկնաբանները, թե լրատվական միջոցները նման տոնով քարոզչություն են անում: Ֆուտբոլիստները ծանր հոգեբանական բեռով են դուրս գալիս դաշտ մտածելով որ <<ամողջ ազգը նայում է մեզ վրա, մեր վրա հույս են դնում, հանկարծ խայտառակ չլինենք>>, նման լարված վիճակով խաղում են և բնականաբար թույլ են տալիս սխալներ: Ի դեպ թուրքերը Հայաստանի հավաք. - ի հետ իրենց խաղին այդպիսի մեծ ազգային նշանակություն չեին տալիս և ուղղակի ֆուտբոլ են խաղում: Ամեն բնագավառ իր խաղի կանոնները ունի և նույնիսկ խաղտել այդ կանոնները պետք է այդ բնագավառին բնորոշ ձևով:
Մենք թուրքերի հետ խաղին ավելի շատ տրամադրվում էինք այնպես, որ ոչ թե եկեք հաղթենք, որ 3 միավոր ձեռք բերենք, այլ հաղթենք որ հետո ինքներս մեզ ասենք <<թուրքերին հաղթեցինք>> ու լավ զգանք: Էլի մեզ ավելի շատ հետաքրքրում էր բարոյական հաղթանակը:
Ուրվական
10.09.2008, 17:24
Երկպագուներն էլ էին չէ՞ ծախված: Չլինի մենք էլ ենք ծախված վրեքներս խաբար չկա :esim
Չհասկացա, ինչ ես ասում, գիտե՞ս: Մի քիչ կմանրամասնե՞ս, ինչ ծախվելու մասին ա խոսքը:
*e}|{uka*
10.09.2008, 17:31
Չհասկացա, ինչ ես ասում, գիտե՞ս: Մի քիչ կմանրամասնե՞ս, ինչ ծախվելու մասին ա խոսքը:
Վայ Գոռ ջան, էս քո խոսքերը մեջ էի բերել , որ Տրիբունը չասի, թե երկրպագուներն էլ են ծախված:
Տրիբունի ասելով 73 թվականից այս կողմ հայերի բոլոր ֆուտբոլային խաղերը անխտիր ծախված են, դրա համար էլ էս պատկերնա : Հեհե՜ :oy
Ուրվական
10.09.2008, 17:50
Վայ Գոռ ջան, էս քո խոսքերը մեջ էի բերել , որ Տրիբունը չասի, թե երկրպագուներն էլ են ծախված:
Տրիբունի ասելով 73 թվականից այս կողմ հայերի բոլոր ֆուտբոլային խաղերը անխտիր ծախված են, դրա համար էլ էս պատկերնա : Հեհե՜ :oy
Հասկացա:): Դե ամեն մարդ էլ իրա կարծիքն ունի, ինչ ես խորացել, Իդ ջան:)
Ambrosine
10.09.2008, 17:59
Լրիվ համաձայն եմ Սամվելի հետ քանի որ ամենաուժեղ հավաքականներն էլ են վախենում Թուրքիայում խաղալուց:Իսկ ազգային հավաքականին ինչքան էլ ուզում եմ չեմ կարողանում ներել մեր երկրպագուների կողմից ցուցաբերած ուղղակի հիասքանչ վերաբերմունքից հետո պարտվելը:Ամոթ էր այն էլ ինչքան:angry:angry
Դու եղել ես խաղին? Նույնիսկ տանը նստած ես զայրացել էի, թե ինչպես են <<երկրպագում>>, արդեն ուզում էի զանգել ստադիոնում եղած ծանոթներին և ասել` գոռացե'ք: Դրանցից ինչ երկրպագու? լավ էր չգնային:angry
Վախենում են թուրքիայում խաղալուց, ոչ թե նրա համար, որ դրանք հզոր են, այլ ուղղակի վայրենի են. Շվեյցարիայի հետ խաղը հիշեք. թե չէ թուրքերն ով դարձան?
Էնպիսի գյուլոպսիխոզ ու թուրքամանիա էր ամբողջ երկրով որ մարդու նեռվ մնա՞ց:
Երկու օր նորմալ գործ չէի կարողանում անել, ես պատկերացնում եմ էդ ֆուտբոլիստների վիճակը...
Մոդերատորական։ "Հայաստան-Թուրքիա ազգային և երիտասարդական հավաքականների պարտության պատճառները" թեմայի գրառումները տեղափոխվել են այստեղ։ Քննարկումները կատարեք այս թեմայում չէ որ այն հենց դրա համար է։ Անիմաստ է մեկ խաղի ամեն մի ուղղությամբ քննարկաման համար առանձին թեմա բացելը։
Տրիբուն ջան , եթե դու հավատում էս էտ լեգենդին, դա դեռ չի նշանակում որ դա ճիշտ է կամ ուրիշներն էլ պետք է հավատան :
Չփորձես կոպիտ պատասխան տաս, պարզապես ահավոր կնեղանամ :cry
Ես ե՞րբ եմ կոպիտ պատասխան տվել: Կամ ինչի՞ պետք է ինչ-որ ֆուտբոլի պատճառով նեղացնեմ գեղեցկուհուն:
Ի՞նչ լեգենդ: Լեգենդ չկա: Խոսում ենք փաստերով: Աշխրահի բոլոր սպորտաձևերում հայերը կամ պիտի հաղթեն, կամ ոստի ոսկե մեդալ ստանան: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն ծախածա: :D
Ֆուտբոլում մենք պիտի 74 թվից սկսած աշխարհի չեմպիոն լինեինք: Ինչի՞ չենք եղել - ծախել ենք: Գիտես ինչի ենք ծախել: Սիրում ենք ծախել ամեն ինչ: Հատկապես մեր հոգիները: Ու բավականին էժան:
Նայի վերջին Օլիմպիադան: Օրինակ ինչի՞ պտի հայերը բայդարկա սպորտաձևից ոսկե մեդալ չբերեին: Կարո՞ղ ա ջուր չունենք: Ունենք: Եթե չեն բերել, ուրեմն ծախել էին: :D
Կամ ինչի մինևչ հիմա հոկեյից ոչ մի մեդալ չունենք: Էն եքա կարապի լիճը սահադաշտ ենք սարքել, որ մի հատ հոկեյի աշխարհի չեմպին թիմ չլինի՞:
Իսկ հիմա եվլի լուրջ, գեղեցկուհի: Դու իրոք հավատում ես, որ ես հավատում եմ, որ խաղը ծախա՞ծ էր: :D Թե՞ կատակ ես անում: Ընկեր, Հայաստանում ֆուտբոլ չկա, ու վերջ: Սա հարցի ամենաճիշտ ու կար- պատասխանն է: Էսօրվա պես հիշում, առաջին անգամ հորս հետ գնացել էի Հրազդան Արարատ-Դինամո Կիև խաղը դիտելու: Փոքր էի, 85-86-87 թվերն էր, լավ չեմ հիշում: 70-ականների Արարատից միայն դառը հիշողություններ էին մնացել բոլորի մոտ: Իսկ ես այդ Արարատին չէի էլ տեսել: Հիշում եմ, որ Հրազդանում Կիևին 2:0 պարտվեցինք: Ու անտանելի տխուր խաղ էր, չնայած մարզադաշտում լիքը մարդ կար: Արարատցիները, ոնց որ հենց նոր խաշի սեղանից վեր կացած ու դաշտ մտած լինեին. հազիվ էին վազում: Ու էտ պահին իմ հետևի շարքից մի մարզասերի նյարդերը տեղի տվեցին ու տեղից գոռաց. «Արա, խաղցե՛ք, արաաաա»:
Բայց տղեքը ի՞նչ խաղային: Բանից բեխաբար, թե ինչի են իրենց ընդհանրապես տներից հանել ու բերել դաշտ, անկապ գնդակի հետևից էս կողմ էն կողմ էին նայում:
Առակս ինչ կցուցանե. Հայաստանու բախտի բերմամբ թե պատահմամբ մի երկու-երեք տարի է նորմալ ֆուտբոլ եղել, էն էլ խաղացողների կեսը Հայաստանից չէին: Իզուր շատ մի նեղվեք, որ պարտվում ենք, նույնիսկ Թուրքիային: Հիմա չկանք էտ անտեր խաղի մեջ: Դպրոց չունենք, մարզիչներ չկան, տրադիցիա չկա: Երևի ցանկություն էլ չկա: Վերջին քսան տարում մի հատ Մանուչարյան գնաց նորմալ ակումբ՝ Այաքս, բայց էտ տղու խաղալը ոչ մեկս չտեսավ: Ոնց որ ժողովրդկանա խոսքն է ասում. «դե հիմա ... »
Ֆուտբոլասեր
11.09.2008, 12:24
Հայտնի խոսքը մի քիչ ձևափոխելով կարելիյա ասել, որ ամեն ժողովուրդ արժանիյա իր ֆուտբոլի ազգային հավաքականին: :)
Ամենահետաքրքիր էնա, որ ֆուտբոլ սիրող, հեռու, մոտիկ բոլորը իրանց պարտքն են համարում այսպես ասած դեռ առնել հայ ֆուտբոլին, "դե հայերն ու ֆուտբոլն ուր' ու էտ կարգի:
Իբր թե մնացած ոլորտներում վառել թափել են:
Ուղղակի ֆուտբոլը շատ ավելի սիրված ու մասայական ձևա, ստեղ մրցակցություւնն անհամեմատ մեծա ու հաջողության հասնելը անհամեմատ դժվար:
Ասենք եթե աշխարհում շախմատիստները տարեկան 5-10մլն եվրո աշխատավարձ ստանային պարզա, որ էտ դեպքում հազար անգամ ավելի շատ մարդ լուրջ կզբաղվեր շախմատով ու մեծ հարցա, շախմատում մենք առաջատար կլինեինք թե ոչ:
Ավելացվել է 14 րոպե անց
Հա մեկ էլ հիմնը սուլել չսուլելու մասին:
Ամբողջ աշխարհում ստադիոն մարդիկ գնում են իրենց էմոցիաները արտահայտելու:
Ուզում ես սուլի, ոնց որ թուրքերը, ուզում ես նստի, ոնց որ երեկ իսպանացիները, ուզում ես կանգնի:
Մենակ Հայաստանում կարան ասեն, թե եթե սուլում ես ուրեմն հակառակորդի հիմնը չես հարգում, եթե չես հարգում ուրեմն քոնն էլ չես հարգում մի խոսքով հայտնի անեկդոտի պես եթե սուլում ես ուրեմն գոմիկ ես, եթե զգաստ կանգնում ես ուրեմն գիտակից, հայրենասեր տղա ես: :D