PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010

Էջեր : [1] 2 3 4 5 6 7

BOBO
25.11.2007, 20:25
Ժող տեսաք Հայաստանը ոնց Թուրքիայի հետ ընգավ, տենց էլ գուշակում էի է:
Արդեն կարելիա "Հայաստան - Թուրքիա հանդիպում" թեմա բացել:))
Բա Իսպանիան....:) Ջաղջախելու ենք:))

Մոդերատորական. թեմայում տեղ են գտել մի քանի հարցումներ:

Հարցում 1/16 (http://www.akumb.am/showthread.php/16689-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2010?p=2041065&viewfull=1#post2041065)
Հարցում 1/8 (http://www.akumb.am/showthread.php/16689-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2010?p=2043038&viewfull=1#post2043038)
Հարցում 1/4 (http://www.akumb.am/showthread.php/16689-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2010?p=2046181&viewfull=1#post2046181)
Հարցում 1/2 (http://www.akumb.am/showthread.php/16689-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2010?p=2048516&viewfull=1#post2048516)
Հարցում 3 տեղ (http://www.akumb.am/showthread.php/16689-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-2010?p=2050309&viewfull=1#post2050309)

Array
25.11.2007, 20:51
1.Իսպանիա
2.թուրքիա
3.Բոսնիա-հերցեգովինա
4.Բելգիա
5.Հայաստան
6.Էստոնիա
Էտքան էլ ծանր խումբ չի,հա: Մնում ա ճիշտ մարզիչ ճարենք,ու Աֆրիկան մեզ ա սպասելու :)

Ֆելո
25.11.2007, 21:07
մի հատ սայթ ասեք, որ սաղ թիմերը տեսնենք ով ում հետա... ուեֆա-ի սայթում չկա գրած:(

իսկ Հայաստանը 4-րդ տեղը հաստատ ունի(եթե վերջի 2 խաղերի նման չխաղան). մնումա մի քիչ գազ տան ու դեպի աֆրիկա:vayreni

BOBO
25.11.2007, 21:20
-----------------------------------ԵՎՐՈՊԱ
A Խումբ----------B Խումբ------C Խումբ---------D Խումբ---------E Խումբ
Պորտուգալիա--Հունաստան----Չեխիա----------Գերմանիա ------Իսպանիա
Շվեդիա----------Իսրայել---------Լեհաստան-----Ռուսաստան-----Թուրքիա
Դանիա----------Շվեյցարիա-----Հս. Իռլանդիա---Ֆինլանդիա------Բելգիա
Հունգարիա-----Մոլդովա--------Սլովակիա-------Ուելս-------------Բոսնիա և Հերցոգովինա
Ալբանիա--------Լատվիա-------Սլովենիա--------Ադրբեջան--------Հայաստան
Մալթա----------Լյուքսեմբուրգ--Սան Մարինո---Լիխտեյնշտեյն---Էստոնիա

F Խումբ ---------G Խումբ----H Խումբ-----I Խումբ
Խորվաթիա-----Ֆրանսիա----Իտալիա------Հոլանդիա
Անգլիա----------Ռումինիա---Բուլղարիա--Շոտլանդիա
Ուկրաինա------Սերբիա------Իռլանդիա----Նորվեգիա
Բելառուս--------Լիտվա-------Կիպրոս------Մակեդոնիա
Ղազախստան--Ավստրիա----Վրաստան----Իսլանդիա
Անդորրա--------Ֆարերներ---Չեռնոգորիա

Մանե
25.11.2007, 21:28
Մնում ա ճիշտ մարզիչ ճարենք,ու Աֆրիկան մեզ ա սպասելու :)
Հով,բայց էդպիսին Հայաստանում կգտնվի՞:think
Դե մեկ ա Պորտերֆիլդը ուրիշ էր,էլի:(

Array
25.11.2007, 22:17
Հով,բայց էդպիսին Հայաստանում կգտնվի՞:think
Դե մեկ ա Պորտերֆիլդը ուրիշ էր,էլի:(
Հայրապետյանը խոստացելա, հանրաճանաչ մարզիչ ա բերելու:Սպասենք

Shauri
26.11.2007, 00:54
մի հատ սայթ ասեք, որ սաղ թիմերը տեսնենք ով ում հետա... ուեֆա-ի սայթում չկա գրած:(
ՈՒԵՖԱ–յի սայտում չի կարող լինել, որովհետև աշխարհի առաջնություն է, ՖԻՖԱ–յի սայտում պետք է նայել :)

Mari
26.11.2007, 08:02
Տեսնենք մեծ եղբայրն էլ կվախենա, թե՞...
Բելգիային կարելի է ապացուցել, որ իրենց բախտը ուղղակի բերել էր: Չէ, ես մի 3-րդ տեղի հույս ունեմ:

Աբելյան
26.11.2007, 20:34
Շտապեմ հիասթափեցնել բոլորին՝ էլի ինչպես միշտ նախավերջի տեղն ենք բռնելու:
Իսպանիայի հետ 2 խաղն էլ զրոյի վրա կրվելու ենք, Թուրքիայից ու Բելգիայից մի միավոր ենք պոկելու, Բոսնիա-Հերցեգովինայից՝ 2 կամ 3, Էստոնիային էլ մի խաղում կկրենք, մյուսում չենք կրի (3-4 միավոր էլ իրանց կողմից): Գումարենք, կստանանք. վատագույն դեպքում 7, լավագույն դեպքում՝ 9 միավոր 10 խաղում: Եթե տենց արդյունքով վերջի տեղ չբռնենք, նախավերջինից բարձր տեղ չենք բռնի:

NoemI
27.11.2007, 01:16
Ես ետքան վստահ չեի գրի, բա ոնց եղավ որ լիխտենշտենին մեր մոտ հազիվ կարողացան մեկ գնդակ խպել, իսկ այնտեղ 1-4 հաշվով հաղթեցին,

Ambrosine
29.11.2007, 03:01
3-րդ տեղը այդքան էլ բարդ խնդիր չի, իսկ ինչու ոչ 2-րդը? 1-ինը իսպանացիները կլինեն: Վաաաաաայ, թուրքեր. ճակատագիր ա, կամ էլ սարքած գործ:P

Աբելյան
29.11.2007, 11:38
հլը Բելգիայի կամ Բոսնիայի մակարդակին հասնենք, նոր 3-րդ տեղի մասին կմտածենք

Cesare
29.11.2007, 19:41
3-րդ տեղը այդքան էլ բարդ խնդիր չի, իսկ ինչու ոչ 2-րդը? 1-ինը իսպանացիները կլինեն: Վաաաաաայ, թուրքեր. ճակատագիր ա, կամ էլ սարքած գործ:P

Եթե Իսպանացիք ես գրուպից 2-րդ տեղով հելնեն ուրեմն թող պառք տան Աստծուն :
Հայաստանը 4-ից ավել չի հելնի :
Չնայած բոլորս ել շատ ենք ուզում, բայց ……
Մակարդակը ցածր ա :
Ես նույնիսկ Էստոնիաի հավաքականից եմ վախում :

GevSky
06.12.2007, 16:32
Շտապեմ հիասթափեցնել բոլորին՝ էլի ինչպես միշտ նախավերջի տեղն ենք բռնելու:
Իսպանիայի հետ 2 խաղն էլ զրոյի վրա կրվելու ենք, Թուրքիայից ու Բելգիայից մի միավոր ենք պոկելու, Բոսնիա-Հերցեգովինայից՝ 2 կամ 3, Էստոնիային էլ մի խաղում կկրենք, մյուսում չենք կրի (3-4 միավոր էլ իրանց կողմից): Գումարենք, կստանանք. վատագույն դեպքում 7, լավագույն դեպքում՝ 9 միավոր 10 խաղում: Եթե տենց արդյունքով վերջի տեղ չբռնենք, նախավերջինից բարձր տեղ չենք բռնի:

Ապեր քո նման մտածող մի քիչ շատ լինի հաստատ կյանքում վերջի տեղից բարձր չենք լինի, հերիքա էլի էսքան հոռետես ու դժգոհ լինենք, հա հենց առաջի տեղ ենք բռնելու ու սենսացիա անենք ինչի չէ որ: Իսպանիաին կհաղթենք իրանց տեխնիկաի դեմ դուրս բերելով ուժեղ կամք ու կոմբինացիոն կլասիկ խաղ հիմնված հակագրոհների վրա, իսկ Թուրքիաի դեմ դուրս կգանք հատուկ սկզբունքով՝ հաղթել ինչ գնով ուզումա լինի, թեկուզ ենթագիտակցական գերբնական ուժով, իսկ մնացածին ուղղակի կլասի վրա, ես լրիվ գիտակցում եմ ինչ եմ ասում ու հավատում եմ ամենայն լրջությամբ, նստել ու թերահավատորեն դարդ անելու տեղը, թե մեկա մենք շատ թույլ ենք, ես որ մարտական եմ տրամադրված. Հենց մենք պետքա ուժեղացնենք ինքներս մեզ մենք միասին ենք և ուժեղ, առաջ դեպի ՄՈՒՆԴԻԱԼ!!!!!!
Այսպես պետք է աջակցենք մերոնց հետևյալ խաղերում:)
Թուրքիա - :diablo
Իսպանիա - :goblin
Բելգիա - :clap
Բոսն. Հերց. -:yahoo
Էստոնիա -:apeape

Աբելյան
06.12.2007, 20:23
երևի մերոնք քո նման էին մտածում, որ ղազախներին կրվան
աջակցելը՝ կաջակցեմ մերոնց, բայց գիտեմ, որ մերոնք մենակ Էստոնիայից են ուժեղ
եթե Պորտերֆիլդը մնար՝ կարողա և քո ասածը իրականանար, բայց որ ղազախներն էլ մեզնից ուժեղ դուրս եկան, իմ ասածը ավելի հավանական ա

Ambrosine
07.12.2007, 01:12
Եթե Իսպանացիք ես գրուպից 2-րդ տեղով հելնեն ուրեմն թող պառք տան Աստծուն :

Բա էլ ով պետք է այս խմբում զբաղեցնի 1-ին տեղը, եթե ոչ Իսպանիան?

Ֆելո
07.12.2007, 10:42
Բա էլ ով պետք է այս խմբում զբաղեցնի 1-ին տեղը, եթե ոչ Իսպանիան?

երևի մենք:D

Աբելյան
07.12.2007, 16:14
Բա էլ ով պետք է այս խմբում զբաղեցնի 1-ին տեղը, եթե ոչ Իսպանիան?
մեկ էլ տեսար Թուրքերը

GevSky
07.12.2007, 16:47
Հայկ ջան, հիմա արդեն նոր մարզիչա գալու ու ասում են հայտնի մասնագետ, ղազախների խաղը չափանիշ չի ուժեղ թիմերնել էն պարտվում. ՈՒղղակի խաղը մեզ համար վատ դասավորվեց մի մոռացի որ մենքել իրանց ենք հաղթել իրանց դաշտում:

salatik
09.06.2009, 15:04
Խումբ 1

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ...........Գ.........Մ
1......... Դանիա........... 6.......... 5.......... 1.......... 0.......... 13-2.... 16
2......... Հունգարիա... 6.......... 4.......... 1.......... 1.......... 8-2...... 13
3......Պորտուգալիա. 6.......... 2.......... 3.......... 1.......... 8-4...... 9
4......... Շվեդիա.......... 5.......... 1.......... 3.......... 1.......... 2-2...... 6
5......... Ալբանիա....... 8.......... 1.......... 3.......... 4.......... 4-8...... 6
6......... Մալտա.......... 7.......... 0.......... 1.......... 6.......... 0-17.... 1

Խումբ 2

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ......... Գ..........Մ
1......... Հունաստան. 6.......... 4.......... 1.......... 1.......... 12-4.... 13
2......... Շվեյցարիա... 6.......... 4.......... 1.......... 1.......... 11-6.... 13
3......... Լատվիա....... 6.......... 3.......... 1.......... 2.......... 10-6.... 10
4......... Իզրայել.......... 6.......... 2.......... 3.......... 1.......... 10-8.... 9
5......... Լյուքսեմբուգ 6.......... 1.......... 1.......... 4.......... 13-3.... 4
6......... Մոլդովա....... 6.......... 0.......... 1.......... 5.......... 11-2.... 1

Խումբ 3

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ...........Գ...........Մ
1......... Սլովակիա.... 6......... 5......... 0......... 1......... 17 - 6.. 15
2......... Հս.Իռլանդիա 7......... 4......... 1......... 2......... 12-6.... 13
3......... Լեհաստան... 6......... 3......... 1......... 2.......... 18-7.... 10
4......... Չեխիա........... 6......... 2......... 2......... 2......... 6-4...... 8
5......... Սլովենիա..... 6......... 2......... 2......... 2......... 5-4...... 8
6........Սան-Մարինո 7......... 0......... 0......... 7......... 1-1..... 0

Группа 4

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ...........Գ...........Մ
1......... Գերմանիա.. 6.......... 5.......... 1.......... 0.......... 18 - 4.. 16
2......... Ռուսաստան 5.......... 4.......... 0.......... 1.......... 9-3...... 12
3......... Ֆինլանդիա... 5.......... 3.......... 1.......... 1.......... 8-7...... 10
4......... Ուելս.............. 7.......... 3.......... 0.......... 4.......... 5-7...... 9
5......Ադրբեջուռան... 5.......... 0.......... 1.......... 4.......... 0 - 5.... 1
6......Լիխտեյնշտեյն 6.......... 0.......... 1.......... 5.......... 1-15.... 1

Խումբ 5

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ.............Գ...........Մ
1......... Իսպանիա..... 6.......... 6.......... 0.......... 0.......... 13-2.....18
2.....Բոսնիա և Հերց. 6.......... 4.......... 0.......... 2.......... 18-7.....12
3......... Թուրքիա........ 6.......... 2.......... 2.......... 2.......... 6-5.......8
4......... Բելգիա........... 6.......... 2.......... 1.......... 3.......... 10-11.. 7
5......... Էստոնիա....... 6.......... 1.......... 2.......... 3.......... 5-15.... 5
6......... Հայաստան... 6.......... 0.......... 1.......... 5.......... 3-15.... 1

Խումբ 6

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ...........Գ...........Մ
1......... Անգլիա........... 6.......... 6.......... 0.......... 0.......... 20 - 4...18
2......... Խոռվատիա.. 6.......... 3.......... 2.......... 1.......... 12-6.....11
3.....Բելառուսիա...... 5.......... 3.......... 0.......... 2.......... 14 - 7...9
4......... Ուկրաինա.... 5.......... 2.......... 2.......... 1.......... 7-5.......8
5.......Ղազախստան. 6.......... 1.......... 0.......... 5.......... 6-20.....3
6......... Անդորա.......... 6.......... 0.......... 0.......... 6.......... 2-19.....0

Խումբ 7

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ...........Գ...........Մ
1......... Սերբիա.......... 6.......... 5.......... 0.......... 1.......... 13 - 5...15
2......... Ֆրանսիա...... 5.......... 3.......... 1.......... 1.......... 7-6.......10
3......... Լիտվա........... 7.......... 3.......... 0.......... 4.......... 6-6.......9
4......... Ավստրիա...... 6.......... 2.......... 1.......... 3.......... 7-9.......7
5......... Ռումինիա..... 6.......... 2.......... 1.......... 3.......... 7-10.... 7
6......Ֆարերյան կղզ. 4.......... 0.......... 1.......... 3.......... 1-5.......1

Խումբ 8

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ...........Գ...........Մ
1......... Իտալիա........ 6.......... 4.......... 2.......... 0.......... 9-3...... 14
2......... Իռլանդիա..... 7.......... 3.......... 4.......... 0.......... 8-5...... 13
3......... Բուլղարիա... 6.......... 1.......... 5.......... 0.......... 6-4...... 8
4......... Կիպրոս.......... 6.......... 1.......... 2.......... 3.......... 6-9...... 5
5......... Չեռնոգորիա. 6.......... 0.......... 4.......... 2.......... 5-8...... 4
6......... Վրաստան.... 7.......... 0.......... 3.......... 4.......... 4-9...... 3

Խումբ 9

............. Ակումբ............ Խ......... Հ.......... Ո......... Պ...........Գ...........Մ
1......... Հոլանդիա..... 6.......... 6.......... 0.......... 0.......... 14-2.....18
2......... Շոտլանդիա.. 5.......... 2.......... 1.......... 2.......... 4-6...... 7
3......... Մակեդոնիա. 5.......... 1.......... 1.......... 3.......... 2-7...... 4
4......... Իսլանդիա..... 6.......... 1.......... 1.......... 4.......... 6-10.... 4
5......... Նորվեգիա..... 4.......... 0.......... 3.......... 1.......... 2-3...... 3

Սամվել
09.06.2009, 15:12
Լացս գալիսա :(

Լեո
09.06.2009, 15:56
Սան Մարինոյից ու Անդորայից առաջ ենք :clap :yahoo Առաջընթաց կա, վերջից 3-րդ տեղ :hands

Ungrateful
09.06.2009, 16:19
Սան Մարինոյից ու Անդորայից առաջ ենք :clap :yahoo Առաջընթաց կա, վերջից 3-րդ տեղ :hands

ահա :hands մեծ նվաճում է :D

Սամվել
09.06.2009, 16:33
Սան Մարինոյից ու Անդորայից առաջ ենք :clap :yahoo Առաջընթաց կա, վերջից 3-րդ տեղ :hands

Ամենալոմկեն էնա որ խոսքի ՄԵնակ Էրեբունի համայնքում երևի Անդորայից ու Սան մարինոյից շատ մարդ կա.. խոսքի Անդորան երևի մեր քուչից մի՜ քիչա մեծ...:(

salatik
10.06.2009, 12:18
ասում ես էլի Սամվել ջան, էսօր կարծեմ Անգլիայի հետա խաղում Անդորան, Ջոն Թերին էր առավոտը խոսում, ասեց որ իրանց համար շատ կարևոր խաղա ու ուժեղ կազմով են խաղալու, որ հանկարծ չպարտվեն :D:D:D

John
10.06.2009, 16:28
Շտապեմ հիասթափեցնել բոլորին՝ էլի ինչպես միշտ նախավերջի տեղն ենք բռնելու:
Իսպանիայի հետ 2 խաղն էլ զրոյի վրա կրվելու ենք, Թուրքիայից ու Բելգիայից մի միավոր ենք պոկելու, Բոսնիա-Հերցեգովինայից՝ 2 կամ 3, Էստոնիային էլ մի խաղում կկրենք, մյուսում չենք կրի (3-4 միավոր էլ իրանց կողմից): Գումարենք, կստանանք. վատագույն դեպքում 7, լավագույն դեպքում՝ 9 միավոր 10 խաղում: Եթե տենց արդյունքով վերջի տեղ չբռնենք, նախավերջինից բարձր տեղ չենք բռնի:

է~հ . . . Հիմա դաժե դեպքերի սենց ընթացքից գոկ կլինեինք, իսկ էն ժամանակ Աֆրիկա գնալուց էինք խոսում . . .

FC Bayern
11.06.2009, 20:41
Իսկ ետ խմբերի մեջից (խումբ 1,2,3 .....) առաջին հավաքականնա գնալու աշխարհի առաջնություն թե առաջին երկուսը ?????

salatik
04.09.2009, 14:54
Վաղը, սեպտեմբերի 5-ին տեղի կունենան, հավաքականների հերթական տուրի խաղերը

Խումբ 1

Դանիա - Պորտուգալիա
Հունգարիա - Շվեդիա

Խումբ 2

Մոլդովա -Լյուկսեմբուրգ
Իզրայել - Լատվիա
Շվեյցարիա - Հունաստան

Խումբ 3

Լեհաստան - Հս. Իռլանդիա
Սլովակա - Չեխիա

Խումբ 4

Ադրբեջան - Ֆինլանդիա
Ռուսաստան - Լիտեյնշտեյն

Խումբ 5

Հայաստան -Բոսնա Հերցեգովինա
Թուրքիա - Էստոնիա

06.09.2009թ.-ին միայն

Իսպանիա - Բելգիա

Խումբ 6

Ուկրաինա -Անդորա
Խորվաթիա - Բելառուս

Խումբ 7

Ավտրիա - Ֆարերյան կղզիներ
Ֆրանսիա - Ռոմինիա

Խումբ 8

Բուլղարիա - Չեռնոգորիա
Վրաստան - Իտալիա
Կիպրոս - Իռլանդիա

Խումբ 9

Շոտլանդիա - Մակեդոնիա
Իսլանդիա - Նորվեգիա

GevSky
06.09.2009, 13:25
Մարդիկ չեն զգում որ Մարադոնան որպես մարզիչ 0 նունիսկ չկա...... Որերորդ խաղնա ուժեղ կազմով Արգենտինան պարտվումա.... Դե թող Մարադոնան վայելի իր արած գործը, երբ Մունդիալում Արգենտինան չի լինի.....:angry

Ներսես_AM
06.09.2009, 13:29
Նորմալ ա: Առաջին անգամ չի որ չորրորդ տեղով Բրազիլիան կամ Արգենտինան դուրս են գալիս աշխարհ: Իսկ այ Պորտուգալիան անեմայն հավանականությամբ կոճկվում ա :hands

GevSky
06.09.2009, 14:01
Հա բայց ստեղ որ մի խաղում էլ միավոր կորցնեն վերջ արդեն դուրս չեն գա խմբից... ու հետո Մարադոնան խաղից առաջ ասել էր, որ Մեսսին հիանալի մարզավիճակումա, այդ իսկ պատճառով վստահա որ կհաղթեն, ու որ ինքը հույսը դնումա Մեսսիի վրա.... Դա մարզիչի խոսքա՞: Ովա տեսել մի ֆուտբոլիստով հույսեր կապեն, կամ խաղը գցեն մի ֆուտբոլիստի վրա... դա նրա ապացույցնա որ իրա տակտիկան հիմնվածա անհատական խաղի վրա.... տենց չի ձևը ուղղակի... Էդ նույն իրա ասածը կարողա բացասական անրադառնա հենց Մեսսիի վրա չափից դուրս պատասխանատվության տակ ընկնելու հետևանքով.:[

Աբելյան
06.09.2009, 14:07
Վրաստան-Իտալիա 0-2
Կալաձեն ինքնադուբլի հեղինակ ա դառել:
Ադրբեջան-Ֆինլանդիա 1-2
Ստեղ Ադրբեջանը մինչև վերջի 15 րոպեն կրում էր:
Մոլդովա-Լյուքսեմբուրգ 0-0
էս Մոլդովային էլ 1-4 կրվանք:
Ֆրանսիա-Ռումինիա 1-1
Անրին բացել ա հաշիվը, հետո էսկյուդեն ինքնագոլ ա արել:
Իսպանիա-Բելգիա 5-0
Վիլյան պենալ չի խփել: Գոնե Բելգիային ոչ-ոքի կանե՞նք...

Ուրվական
19.11.2009, 22:40
http://www.youtube.com/watch?v=hSxHIMjTNHQ

Կուզենայի կարծիքներ լսել: Ըստ ձեզ, ճի՞շտ վարվեց Անրին:
Հա, ու մեկ էլ, տեսեք, որ նմանատիպ բաներ են լինում նաև ՈՒԵՖԱ-ի նախագահի մակարդակով: Ես անձամբ միշտ չեմ սիրել Ֆրանսիայի հավաքականին, բայց սրանից հետո վերաբերմունքս դեպի ավելի վատը փոխվեց: Եթե մի փոքր արդարություն կա, ուրեմն պետք է տեղի ունենա վերախաղարկում, գոնե:

Ի դեպ, ով որ չգիտի, որոշվեցին վերջին մասնակիցները, որոնք Եվրոպայից կմեկնեն ՀԱՀ: Դրանք են՝ Պորտուգալիան, Ֆրանսիան, Սլովենիան, Հունաստանը: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Բոսնիայի, Իռլանդիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի հավաքականների հանդեպ:

Սերխիո
19.11.2009, 23:35
Գոռ, նման մակարդակի հանդիպումներում ,մանավանդ ,երբ լարվածությունը հասնում է գագաթնակետին , շատ բաներ ռեֆլեքսորեն են լինում ,ինչպես օրինակ Պեպեի դեպքում ...
Մարադոնանել ձեռով գոլ խփեց ու գլուխ գովաց դրա համար, մի անգամ էլ քո սիրելի դել Պիեռոն ձեռով գնդակը քցեց դեմը ու գոլ խփեց ,են էլ շարքային Ա սերիայի խաղում:
Ֆրանսիայի հավաքականին չհամակրողներին եմ նվիրում գոլը;)

Ուրվական
19.11.2009, 23:48

Անրիին հարգում եմ: Բայց նմանատիպ հաղթանակը չեմ հարգում: Դել Պիերոյի հետ կապված առաջին անգամ եմ իմանում ու եթե տենց բան ա արել, սխալ ա արել, ես երբեք որևէ մեկին կուռք չեմ սարքել: Նույնը Մարադոնան: Անրին ասում ա, ես հակառակորդ թիմի խաղացողներին ասեցի, որ ես մրցավար չեմ: Իսկ մրցավարը չմոտեցավ Անրիին հարցներ: Ինչի՞ տղուն վատ դրության մեջ դներ, մեկ ա Պլատինին ոնց ասում էր, տենց էլ եղավ:
Տրապատոնին ասեց, ես համոզված եմ, որ մրցավարը Անրիին հարցներ, թե ձեռքով ա, թե չէ, Անրին կասեր, որ ձեռքով ա:D: Բայց Անրին ոչ մի բան էլ չէր ասի: Մի խոսքով, տենց բաներից միշտ զզվել եմ:
Խաղը նայե՞լ ես: Թիմ չկա ուղղակի, Ֆրանսիայի հավաքական գոյություն չունի: Ու քեզ էլ խորհուրդ կտամ որևէ թիմի կուռք չսարքես ու օբյեկտիվ նայես: Գոնե խաղից մի քանի օր հետո:

Աբելյան
19.11.2009, 23:49
Սաղ հեչ, Հունաստանի դուրս գալը դզեց::B

Gayl
20.11.2009, 01:26
Անրիին հարգում եմ: Բայց նմանատիպ հաղթանակը չեմ հարգում:

Ֆուտբոլի մեջ ամեն ինչ էլ պատահում է,եթե մրցավարի չի նկատում ուրեմն ամեն ինչ ճիշտ է արված,օրինակ Ռոնալդուն իսկական դերասանա,բայց մեկ-մեկ լավ էլ նպատակին հասնում ա ճիշտա իրան էտ արարքի համար չեմ սիրում,բայց որ կարումա ուրեմն հալալա,նույն էլ Անրին թե կարողացելա ձեռքով գոլ խփի ուրեմն հալալ ա իրան,այսպիսի բաներն էլ են գեղեցկացնում ֆուտբոլը հո մենակ ոտին տալով չի՞:)

Farfalla
20.11.2009, 09:46

Համաձայն չեմ քո հետ, իհարկե հալալա Անրիին նման ձևով պաս տալու համար բայց եթե դա մրցավարը չի նկատում դա դեռ չի նշանակում, որ ինքը ճիշտա: Ես դեմ եմ նման ձևով խաղալուն, նույնիսկ եթե դա անի իմ ամենասիրած ֆուտբոլիստը:
Բայց ես էս դեպքից հետո ևս մի անգամ համոզվեցի, որ մրցավարների մակարդակը ընկելա: Շատ հաճախ են սկսել սխալվել, խաղի բարձր տեմպին չեն դիմանում:

Ուրվական
20.11.2009, 10:38
այսպիսի բաներն էլ են գեղեցկացնում ֆուտբոլը հո մենակ ոտին տալով չի՞:)

Պարզ ա քո մոտեցումը ֆուտբոլին...

Իսկ իմ կարծիքով ֆուտբոլում ոտքով ու գլխով են խաղում, ու խաղի կանոնների ցանկացած խախտում, որն ազդում է խաղի արդյունքի վրա, տգեղ է:

Երվանդ
20.11.2009, 11:46
http://www.youtube.com/watch?v=hSxHIMjTNHQ

Կուզենայի կարծիքներ լսել: Ըստ ձեզ, ճի՞շտ վարվեց Անրին:
Հա, ու մեկ էլ, տեսեք, որ նմանատիպ բաներ են լինում նաև ՈՒԵՖԱ-ի նախագահի մակարդակով: Ես անձամբ միշտ չեմ սիրել Ֆրանսիայի հավաքականին, բայց սրանից հետո վերաբերմունքս դեպի ավելի վատը փոխվեց: Եթե մի փոքր արդարություն կա, ուրեմն պետք է տեղի ունենա վերախաղարկում, գոնե:

Ի դեպ, ով որ չգիտի, որոշվեցին վերջին մասնակիցները, որոնք Եվրոպայից կմեկնեն ՀԱՀ: Դրանք են՝ Պորտուգալիան, Ֆրանսիան, Սլովենիան, Հունաստանը: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Բոսնիայի, Իռլանդիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի հավաքականների հանդեպ:

Եթե Հայաստանի հավաքականը լիներ Ֆրանսիայի տեղում, ու Հենրիկ Մխիթարյանն էլ տենց փոխանցում աներ, գոհ կլինեիր թե էլի վերախաղարկման կողմնակից:think:))

Ուրվական
20.11.2009, 12:18
Եթե Հայաստանի հավաքականը լիներ Ֆրանսիայի տեղում, ու Հենրիկ Մխիթարյանն էլ տենց փոխանցում աներ, գոհ կլինեիր թե էլի վերախաղարկման կողմնակից:think:))

Եթե Հայաստանի հավաքականը էդքան լիներ, որ հասներ էդտեղ, ուրեմն պիտի շատ ուժեղ թիմ լիներ, Ֆրանսիայի կարգի: Իսկ եթե շատ ուժեղ թիմ լիներ, իհարկե դժգոհ կլինեի: Եթե պիտի ձեռով, վոլեյբոլի կանոններով մի ձևի գոլ խփեն, ու գնան էդ վիճակով հասնեն աշխարհի առաջնություն, էդ ինձ հազար տարի պետք չի: Ու ուզում ա Հենրիկն ըլնի, ով ուզում ա ըլնի: Թող էս մի անգամն էլ չխաղան, հետևություններ անեն իրանց սխալներից, մարզիչի ընտրությունից և այլն, ու մյուս անգամ ֆուտբոլ խաղան, ֆուտբոլ, ոչ թե վոլեյբոլ կամ բասկետբոլ, իսկ ճանապարհը ազատեն էն թիմի համար, որն իրանցից ուժեղ էր: Հա, ես կուզենայի, որ մերոնք դուրս գային, բայց ոչ էս ձևով, էդ միանշանակ: Բայց դե չես կարա էլի ոչ մի ձևով Ֆրանսիան Հայաստանի հետ համեմատես: Իռլանդիան իսկականից ուժեղ էր Ֆրանսիայից, ու մի քանի գլուխ, բայց Պլատինին մնում ա Պլատինի: Ցավոք, հիմա աշխարհում "ասպետ" ֆուտբոլիստները շաաատ քիչ են:

Երվանդ
20.11.2009, 12:30
Արա դե չի դզում էլի որ սկսում են իրանց Հովհանես Մկրտիչի տեղը դնել ու կուրծք ծեծել, Մարադոնայի Անգլիայի հավաքականին խփած գոլը գրվել է ֆուտբոլի պատմության մեջ, գրվել է նաև Մարադոնայի հայտնի խոսքերը, երբ հարցրել են ձեռքով ես գոլը խփել, ասել ա՝ եթե նույնիսկ դա ձեռք էր հաստատ ասծու ձեռքն էր:)), ֆուտբոլը գեղեցիկ է նաև իր էտ կողմով, որ ամեն ինչ չէ որ մրցավարները տեսնում են , նույնիսկ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն են էտ կարծիքի, քանի որ երբ ուզում էին կամեռաներ տեղադրեյին ու մրցավարները կասկածելի դրվագները որոշելիս օգտվեին կամեռաներից, իրանք դեմ էղան կարծելով որ ֆուտբոլի հետաքրքրությունը կնվազի, իսկ եթե Հայաստանը հասներ էտ փուլին ու 3 հատ ձեռքով գոլ էլ խփեր, դու ու էն «ազնիվ» մնացածը նենց կողմ կլինեիք որ դուք էլ կզարմանաիք:))

Ուրվական
20.11.2009, 12:45

Հա հետո ինչ որ գրվել ա պատմության մեջ: Չեմ ուզում Մարադոնայի վրա կենտրոնանամ, ես կոնկրետ Անրիի ձեռով խաղի մեջ ոչ մի գեղեցիկ բան չտեսա բացարձակապես: Իմաստը, նպատակը, որ 3 հատ ձեռով գոլ խփեն, անցնեն: Որ գնան Աֆրիկան տեսնե՞ն: Մեկ ա ընդեղ խայտառակ են ըլնելու: Կոնկրետ ես հա, կարող ա ասեի, դե լավ, անցան, լավ ա, մեր հավաքականը անցավ, բայց ես երբեք չէի արդարացնի էդ քայլը ու ասեի, ֆուտբոլը դրանով էլ ա գեղեցիկ, սուդյաները չեն տեսել, լավ, ա, անցանք, կպավ: Ու նորից եմ ուշադրությունդ ուզում հրավիրել էն փաստին, որ շաաատ մեծ հավանականությամբ մրցավարը ԴԻՏՄԱՄԲ չի տեսել ԱԿՆՀԱՅՏ ձեռքով խաղը: Ու ի դեպ, ինքը կարար որոշումը փոխեր, որովհետև հենց գծի վրա եզրային մրցավարն էր կանգնած, ու գնաց իրա հետ խորհրդակցեց: Բայց չփոխեց: Ու տեսնեիր Իռլանդացիների վիճակը: Հիմա էսքանի մեջ ինչն ա սիրուն, չեմ հասկանում: Հիմա քեզ հակադարձ հարց: Եթե Հայաստանի հավաքականը լիներ ոչ թե Ֆրանսիայի, այլ Իռլանդիայի հավաքականի փոխարեն, էլի կասեիր, որ ֆուտբոլը սրանո՞վ էլ ա գեղեցիկ:

Երվանդ
20.11.2009, 12:51

Գոռ` Կերժակովին անկապ կարմիր քարտ տվին հանին, բայց էտ միտումնավոր չէր, իրան դեղին էր հասնում, մրցավարը սխալվեց, ֆուտբոլը նաև էտ ա դարձնում հետաքրքիր որ 100% չի մրցավարությունը, ապացույցը էս մեր քննարկումը;), Անրիի դեպքում չի տեսել ես համոզված եմ, իսկ Անրին ինչ պիտի կանգներ ասեր՝ տղեք ձեռքս կպավ գնդակին էլ չեմ փոխանցում, մրցավար ջան սուլի ինձ էլ դեղին տուր մի հատ, ու կարմրեր չէ վերջում:oy, ու տեղ դաշտ կմտնեին եղնիկներն ու թիթեռները ու ծաղիկներ կթափվեին վերևից:D, դու էլ սարսափելի գոհ կմնայիր Անրիից:D

Երվանդ
20.11.2009, 12:56
Հա մոռացա հարցիդ պատասխանեմ, եթե Հայաստանի հավաքականը լիներ Իռլանդիայի տեղում, դա նշանակում ա որ բավականին ուժեղ հավաքական ա որ հասել ա տեղ:D:D:D, ես բնականաբար կբողոքեի , կասեի մրցավարը քոռ ա կամ ծախված;), բայց Անրիին կամ Ֆրանսիայի հավաքականին չէի դատափետի մենակ նրա համար որ Անրին ձեռքով գնդակը կասեցնելուց հետո ա փոխանցում կատարել;), դե կֆրտեի էլ բան:D, ես սովորական երկրպագու եմ իսկ իսկական երկրպագուն միշտ էլ իր թիմի օգտին տեղի ունեցած ամեն ինչը համարում ա ճիշտ ու հակառակը;)

Gayl
20.11.2009, 13:01
Պարզ ա քո մոտեցումը ֆուտբոլին...

Իսկ իմ կարծիքով ֆուտբոլում ոտքով ու գլխով են խաղում, ու խաղի կանոնների ցանկացած խախտում, որն ազդում է խաղի արդյունքի վրա, տգեղ է:

Դու չես կարող մեկ նախադասությունից պարզել իմ մոտեցումը:
«Իսկ իմ կարծիքով ֆուտբոլում ոտքով ու գլխով են խաղում»-մեկ էլ ուսերով
Իսկ իմ կարծիքով եթե խաղտումներ չլինեն հետաքրքրության մի հատված կանհետանա,բոլորն էլ սիրում են սկանդալային պահեր,Տոտիից կռիս խաղացող չկա բայց ինքն էլ գեղեցկացրեց ֆուտբոլը,եթե ժամանակ առ ժամանակ սկանդալներ չլինեն շատ ավելի անհետաքրքիր կլինի,իսկ Անրիին հալալա տղեն ոտով չկարողացավ ձեռքով արեց,բա մրցավարը ինչի՞ համար թող տենար կարմիր տար:

Ambrosine
20.11.2009, 13:07
Շատ տգեղ բան ստացվեց, բայց անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, որ Ֆրանսիայի հավաքականը դուրս մնար մունդիալից, փոխարենը Իռլանդիան անցներ: Մի բան պակաս կլիներ:

Առավոտը Եվրանյուզով արդեն ցույց էին տալիս, որ Իռլանդիայի արդարադատության նախարարությունը կոչ է արել իրենց ֆուտբոլի ֆեդերացիային դատական գործընթաց սկսել:

Gayl
20.11.2009, 13:13
Համաձայն չեմ քո հետ, իհարկե հալալա Անրիին նման ձևով պաս տալու համար բայց եթե դա մրցավարը չի նկատում դա դեռ չի նշանակում, որ ինքը ճիշտա: Ես դեմ եմ նման ձևով խաղալուն, նույնիսկ եթե դա անի իմ ամենասիրած ֆուտբոլիստը:
Բայց ես էս դեպքից հետո ևս մի անգամ համոզվեցի, որ մրցավարների մակարդակը ընկելա: Շատ հաճախ են սկսել սխալվել, խաղի բարձր տեմպին չեն դիմանում:

Չի լինու՞մ,որ մրցավարը ասենք անկապ տեղը պենալա դնում կամ կարմիրա ցույց տալիս,եթե կողքի մրցավարները չեն միջամտում ուրեմն վերջ կարմիրը հաշվի մեջա ու էլ կապ չունի կարմիրը ճիշտ էր թե սխալ կարևորը կարմրատերը էլ չի խաղում:
Խաղի կանոնների հսկողը մրցավարնա,իսկ էտ եթե ֆուտբոլիստները չխաղտեին այդ կանոնները հաստատ սուդիա չէր լինի,էլի եմ ասում արել ա հալալա,ես էս մի տարիա չեմ կարում Անրիի խաղը նայեմ,բայց ասում եմ եթե ասենք Արտակ Դաշյանը տենց մի հատ գոլ աներ Ֆրանսիային հիմա ստեղ բոլորս կծաղրեինք թե Ֆրանսիայի հավաքականին,թե մրցավարին:

Farfalla
20.11.2009, 13:55

համաձայն եմ, որ խաղի կանոնների հսկողը մրցավարնա, բայց դա չի նշանակում, որ ես պետք է համաձայնվեմ մրցավարի բոլոր որոշումների հետ: Իմ կարծիքով էս դրվագում մրցավարը չպետք է գոլը հաշվեր:
Ես նման ձևով խփված գոլերը չեմ ընդունում: Ավելի լավա իմ սիրած թիմը պարտվի, քան հաղթի նման գոլ խփելով :)

Ուրվական
20.11.2009, 14:22
ու տեղ դաշտ կմտնեին եղնիկներն ու թիթեռները ու ծաղիկներ կթափվեին վերևից:D, դու էլ սարսափելի գոհ կմնայիր Անրիից:D

:lol:lol Չէ, Անրին նախևառաջ չպիտի ձեռքով խաղար: Հետո էդ քո ասածով դեպք եղել ա կոնկրետ, Կլոզեն ընկել ա, պենալ ա դրել սուդյան, ինքը գնացել ասել ա, որ պատահական ա ընկել, ու պենալը չեղարկել են: Ու այ էդ ժամանակ եղնիկներն ու թիթեռները մտել են:D

Gayl
20.11.2009, 15:34
համաձայն եմ, որ խաղի կանոնների հսկողը մրցավարնա, բայց դա չի նշանակում, որ ես պետք է համաձայնվեմ մրցավարի բոլոր որոշումների հետ: Իմ կարծիքով էս դրվագում մրցավարը չպետք է գոլը հաշվեր:
Ես նման ձևով խփված գոլերը չեմ ընդունում: Ավելի լավա իմ սիրած թիմը պարտվի, քան հաղթի նման գոլ խփելով :)

Ես չեմ ասում որ դատավորի ասածին պետք է համաձայն լինես,այլ պետք է համակերպվել ու ստեղ բոլորն էլ անզոր են,դե իհարկե գոլ չէր ես կասեի արժանի էր կարմիր քարտի,բայց որ պահը ջոգելա ուրեմն հալալ լինի իրան:
Ինձ թվումա դու Ռեալի բալետշիկն ես:):

Farfalla
20.11.2009, 15:46

հալալ լինի Անրիին, որ պահը ջոկելա ու հազար ամոթ մրցավարին, որ չի նկատել :)
ասեմ, որ սխալվում էս, ես Ռեալի երկրպագու չեմ :)

Cesare
20.11.2009, 17:33
հալալ լինի Անրիին, որ պահը ջոկելա ու հազար ամոթ մրցավարին, որ չի նկատել :)
ասեմ, որ սխալվում էս, ես Ռեալի երկրպագու չեմ :)

Լավ Ռեալի երկրպագուներ ու ոչ միայն ,,, Անրին իրա գործն ա անում, լավա անում թե վատա անում իրա գործն ա անում ,,, ետի շոու չի որ գոհ կամ դժգոհ մնաք ,,, Դուք, Ձեր տելեվիզրի պուլտը ....
Ժիրիբյովկան երբ ա լինելու ???

Ուրվական
20.11.2009, 17:40
Լավ Ռեալի երկրպագուներ ու ոչ միայն ,,, Անրին իրա գործն ա անում, լավա անում թե վատա անում իրա գործն ա անում ,,, ետի շոու չի որ գոհ կամ դժգոհ մնաք ,,, Դուք, Ձեր տելեվիզրի պուլտը ....
Ժիրիբյովկան երբ ա լինելու ???

Խի պտի շոու՞ ըլնի, որ գոհ կամ դժգոհ մնանք: Խաղ ա, նայում եմ, արդյունք ա ունենում խաղը, որից գոհ եմ ըլնում, կամ դժգոհ: Գործը որն ա, ֆուտբոլ ենք նայում, ինձ ինչ, ինչը ինչ ա անում, ես սիրուն խաղ եմ ուզում տենամ, եթե չեմ տենում, դժգոհ եմ ըլնում: Ու ստեղ տելեվիզրի պուլտը հեչ կապ չունի...

Cesare
20.11.2009, 17:45

Իմ ասածն էլ ետ ա չավըըը տանեմ ...
Միսյու Անրիին 100 տարի պետք չի ես կամ դու ինչ խաղ ենք ուզում տենանք ...

Արիացի
20.11.2009, 17:48
Լավ Ռեալի երկրպագուներ ու ոչ միայն ,,, Անրին իրա գործն ա անում, լավա անում թե վատա անում իրա գործն ա անում ,,, ետի շոու չի որ գոհ կամ դժգոհ մնաք ,,, Դուք, Ձեր տելեվիզրի պուլտը ....

Տենց որ նայենք, կյանք ա, արդար ա թե անարդար էդ ա: Դու, Կիևյան մոստը, դուրդ չի գալիս գնա քցվի:
Ստեղ հարցը արդարության մասին ա ու կոնկրետ էս դրվագը հեչ գեղեցիկ չի ու Անրիին էլ պատիվ չի բերում, չնայած իրա մեղքը չկա ու մեղքը մրցավարինն ա:

Cesare
20.11.2009, 17:52

:D:D Իմ կյանքը լաաավ էլ արդար ա ... :D
Հաստատ իմացի Ֆրանսիայում Անրիից շաատ էլ գոհ են ... ու ետի են մարդուն լրիիվ հերիք ա ....

Yellow Raven
20.11.2009, 17:52
Խի պտի շոու՞ ըլնի, որ գոհ կամ դժգոհ մնանք: Խաղ ա, նայում եմ, արդյունք ա ունենում խաղը, որից գոհ եմ ըլնում, կամ դժգոհ: Գործը որն ա, ֆուտբոլ ենք նայում, ինձ ինչ, ինչը ինչ ա անում, ես սիրուն խաղ եմ ուզում տենամ, եթե չեմ տենում, դժգոհ եմ ըլնում: Ու ստեղ տելեվիզրի պուլտը հեչ կապ չունի...

Լրիվ համաձայն եմ Գոռի հետ, նման պահերը գցում են սաղ խաղի տրամադրությունը... Բայց ամեն դեպքում, շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որ Անրիի տեղում կգնային ու կասեին մրցավարին, որ ձեռքով են խաղացել:) Էդ պահին բոլոր խաղացողների ուշքնու միտքը Մունդիալնա, էդ ամեն ֆուտբոլիստի երազանքնա ու դժվար ինչ-որ մեկը կամովի հրաժարվի էդ երազանքից;)

հալալ լինի Անրիին, որ պահը ջոկելա ու հազար ամոթ մրցավարին, որ չի նկատել :)
ասեմ, որ սխալվում էս, ես Ռեալի երկրպագու չեմ :)

Հա, երևումա, որ Լիվերպուլի երկրպագու ես:P

Արիացի
20.11.2009, 17:55
:D:D Իմ կյանքը լաաավ էլ արդար ա ... :D
Հաստատ իմացի Ֆրանսիայում Անրիից շաատ էլ գոհ են ... ու ետի են մարդուն լրիիվ հերիք ա ....

Էդ լավ ա, որ քոնը արդար ա:
Ու Անրիից որ էդքան գոհ են, էդ չի նշանակում որ սա էլ քննարկման ենթական չի, որովհետև հենց մի էդքան էլ Իռլանդիայում Անրիից դժգոհ են;)

Արիացի
20.11.2009, 17:57
Լրիվ համաձայն եմ Գոռի հետ, նման պահերը գցում են սաղ խաղի տրամադրությունը... Բայց ամեն դեպքում, շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որ Անրիի տեղում կգնային ու կասեին մրցավարին, որ ձեռքով են խաղացել:) Էդ պահին բոլոր խաղացողների ուշքնու միտքը Մունդիալնա, էդ ամեն ֆուտբոլիստի երազանքնա ու դժվար ինչ-որ մեկը կամովի հրաժարվի էդ երազանքից;)

Ավելին, եթե Անրին գնար ու ասեր, Ֆրանսիայում իրան դավաճան կսարքեին: Բայց ստեղ այլ հարց ա: Պետք ա մի մեխանիզմ լինի, որ մրցավարների սխալները կարողանաս բողոքարկել, որը կարծես թե հիմա չկա, կամ արդյունավետ չի գործում: Կոնկրետ էդ դեպքում արդարացի կլինի խաղը վերախաղարկել:

Cesare
20.11.2009, 18:00
Էդ լավ ա, որ քոնը արդար ա:
Ու Անրիից որ էդքան գոհ են, էդ չի նշանակում որ սա էլ քննարկման ենթական չի, որովհետև հենց մի էդքան էլ Իռլանդիայում Անրիից դժգոհ են;)

Դրանից ոչ Իռլանդացիքի փորն ալցվելու, ոչ էլ Անրիի սրտի աշխատանքն ա արագանալու ...
Ոչ ոք չգիտի Ժիրիբյովկան երբ ա լինլու ??

Cesare
20.11.2009, 18:02
Ավելին, եթե Անրին գնար ու ասեր, Ֆրանսիայում իրան դավաճան կսարքեին: Բայց ստեղ այլ հարց ա: Պետք ա մի մեխանիզմ լինի, որ մրցավարների սխալները կարողանաս բողոքարկել, որը կարծես թե հիմա չկա, կամ արդյունավետ չի գործում: Կոնկրետ էդ դեպքում արդարացի կլինի խաղը վերախաղարկել:

Չէ չկա խաղից հետո հաշիվը չի փոփոխվում ...
Ու ավելի ճիշտ կլինի նենց բան մտցնեն որ սենց սխալներ չլինեն ու ոչ թե խաղից հետո բողոքեն ...

Yellow Raven
20.11.2009, 18:02
Ավելին, եթե Անրին գնար ու ասեր, Ֆրանսիայում իրան դավաճան կսարքեին: Բայց ստեղ այլ հարց ա: Պետք ա մի մեխանիզմ լինի, որ մրցավարների սխալները կարողանաս բողոքարկել, որը կարծես թե հիմա չկա, կամ արդյունավետ չի գործում: Կոնկրետ էդ դեպքում արդարացի կլինի խաղը վերախաղարկել:

Չէ դրանից հետո պատկերացրա ինչ կկատարվի, ամեն քիչ թե շատ անազնիվ դատված խաղից հետո վերախաղարկում կսկսեն պահանջել...
Ես որ կողմ չեմ էլեկտրոնիկայի ներմուծմանը ֆուտբոլ, մարդկային գործոնը ավելի հետաքրքիրա դարձնում էս խաղը:)

Արիացի
20.11.2009, 18:04
Չէ դրանից հետո պատկերացրա ինչ կկատարվի, ամեն քիչ թե շատ անազնիվ դատված խաղից հետո վերախաղարկում կսկսեն պահանջել...
Ես որ կողմ չեմ էլեկտրոնիկայի ներմուծմանը ֆուտբոլ, մարդկային գործոնը ավելի հետաքրքիրա դարձնում էս խաղը:)

Ամեն քիչ թե շատը պետք չի: Կոնկրետ էս դեպքում բացահայտ սխալ ա թույլ տրված, որը ազդել ա խաղի ելքի վրա: Իսկ նման դեպքեր շատ չեն լինում:

Սերխիո
20.11.2009, 23:53
Գոռ,ես գիտեմ ու իմ «կուռք» կոչվածները,եթե այդպիսիք կան ,ամեն դեպքում ինձ քրիստոնեական խորհուրդներ մի տուր…
Եթե հիմա Ֆրանսիա չկա, ես դա լավ գիտեմ , բայց համակրում եմ ետ թիմին՝ սկսած Աբիդալ-Անրիով վերջացրած Լասս ու Բենզեմայով..
ժամանակին իտալիան ոչ չեմպիոնական խաղ ցույց տալով , այսինքն հաղթելով միայն դեբյուտանատ Ուկրաինային 3-0,իսկ Ավստրալիային վերջի րոպեյին կասկածել պենալով ու լրացրած ժամանակում Գերմանիային հաղթելով մտավ ֆինալ…
Իսկ Ֆրանսիան հաղթելով այսօրվա հզոր Իսպանիային, գիգանտ Բրազիլիային ու համարձակ Պորտուգալիային մտավ ֆինալ:
իսկ մնացածը դու գիտես՝ սադրանք, կատենաչո, Բուֆոն , հիմարացած Տրեզեգե...
հիմա ինչ կա արդարացի ըտեղ, կարա՞ս բացատրես,արդարացի բան չկա ,ուղղակի հաղթեցի օրենքի տառով ՝սուլիչը հնչեց ու վերջ, կարող գա մի ժամանակ ,որ ետ հետխաղային պենալները ռադ անեն ,որ պատահական չեմպիոններ չլինեն…
հիմա ստեղ նույնն ա, սուլիչը եղել ա ու վերջ , Ֆրանսիան ավելի արժանի էր , ինչպես նաև Ռուսաստանը, քանի-որ համոզված եմ 3 անգամ էլ Ռուսաստանը խաղա, երեքն էլ կհաղթի …

Taurus
21.11.2009, 11:25
Հունաստանը, Ֆրանսիան ու Սլովենիան անկապ, ամբողջությամբ մրցավարների սխալների հաշվին անցան, նրանց մրցակիցները ավելի արժանի էին:
Հիմա ինչ ուզում եք ասեց, գոռացեք, ճղեք ձեզ, խաղերը եղել են, բոլորն էլ տեսել են, մի քանի ամսից բոլորը կմոռանան:

Yellow Raven
21.11.2009, 14:30
Անրին ու Ռոբբի Կինը հայտարարել են, որ կողմ են վերախաղարկմանը ու դիմել են Ֆրանսիայի ֆեդերացիային,որ վերախաղարկում պահանջի ՖԻՖԱ-յից, բայց ՖՖՖ-ն հրաժարվել է:)

h.s.
01.12.2009, 18:10
Էսօր Ադիդասը ներկայացրելա Մունդիալ 2010-ի գնդակը:

http://img-fotki.yandex.ru/get/4000/billblake.2a/0_341cb_130ef21c_L.jpg

Աղբյուր (http://www.stylefootball.com/adidas-jabulani-ofitsialnyiy-igrovoy-myach-chempionata-mira-fifa-2010/)

Farfalla
04.12.2009, 23:41
Այսօր կայացավ Աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակհանությունը: Եվ այսպես`
Խումբ A: ՀԱՀ, Ֆրանսիա, Մեքսիկա, Ուրուգվայ
Խումբ B: Արգենտինա, Հունաստան, Նիգերիա, Հարավային Կորեա
Խումբ C: Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա
Խումբ D: Գերմանիա, Ավստրալիա, Սերբիա, Գանա
Խումբ E: Հոլանդիա, Դանիա, Ճապոնիա, Կամերուն
Խումբ F: Իտալիա, Պարագվայ, Նոր Զելանդիա, Սլովակիա
Խումբ G: Բրազիլիա, КНДР, Կոտ-դ'Իվուար, Պորտուգալիա
Խումբ H: Իսպանիա, Շվեյցարիա, Հոնդուրաս, Չիլի

Հ.Գ. КНДР-ի հայերեն տաբերակը չգիտեմ :)

Gayl
04.12.2009, 23:49

Ես էլ գիտեմ նստել ուղիղ եթեր վիճակահանություն եմ նայում:D

Cesare
05.12.2009, 11:56
Այսօր կայացավ Աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակհանությունը: Եվ այսպես`
Խումբ A: ՀԱՀ, Ֆրանսիա, Մեքսիկա, Ուրուգվայ
Խումբ B: Արգենտինա, Հունաստան, Նիգերիա, Հարավային Կորեա
Խումբ C: Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա
Խումբ D: Գերմանիա, Ավստրալիա, Սերբիա, Գանա
Խումբ E: Հոլանդիա, Դանիա, Ճապոնիա, Կամերուն
Խումբ F: Իտալիա, Պարագվայ, Նոր Զելանդիա, Սլովակիա
Խումբ G: Բրազիլիա, КНДР, Կոտ-դ'Իվուար, Պորտուգալիա
Խումբ H: Իսպանիա, Շվեյցարիա, Հոնդուրաս, Չիլի

Հ.Գ. КНДР-ի հայերեն տաբերակը չգիտեմ :)

КНДР-ի հայերեն տաբերակը Կորեայի Ժողավրդա-Դեմոկրատական Հանրապետություն (Корейская Народно-Демократическая Республика)

Yellow Raven
05.12.2009, 12:52
Այսօր կայացավ Աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակհանությունը: Եվ այսպես`
Խումբ A: ՀԱՀ, Ֆրանսիա, Մեքսիկա, Ուրուգվայ
Խումբ B: Արգենտինա, Հունաստան, Նիգերիա, Հարավային Կորեա
Խումբ C: Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա
Խումբ D: Գերմանիա, Ավստրալիա, Սերբիա, Գանա
Խումբ E: Հոլանդիա, Դանիա, Ճապոնիա, Կամերուն
Խումբ F: Իտալիա, Պարագվայ, Նոր Զելանդիա, Սլովակիա
Խումբ G: Բրազիլիա, КНДР, Կոտ-դ'Իվուար, Պորտուգալիա
Խումբ H: Իսպանիա, Շվեյցարիա, Հոնդուրաս, Չիլի

Հ.Գ. КНДР-ի հայերեն տաբերակը չգիտեմ :)

G խումբնա հետաքրքիր պայքար խոստանում... Ինչպես անցած առաջնության ժամանակ, էս անգամ էլ Կոտ՛դ՛Իվուարի բախտը չբերեց, բայց ինձ թվումա էս անգամ իրանք կանցնեն հաջորդ փուլ:)
Ֆրանսիայի բախտը բերեց էլի:oy

Farfalla
05.12.2009, 12:58
G խումբնա հետաքրքիր պայքար խոստանում... Ինչպես անցած առաջնության ժամանակ, էս անգամ էլ Կոտ՛դ՛Իվուարի բախտը չբերեց, բայց ինձ թվումա էս անգամ իրանք կանցնեն հաջորդ փուլ:)
Ֆրանսիայի բախտը բերեց էլի:oy

G խումբը ամենաուժեղ ու հետաքրքիր խումբն ա: Բրազիլիա - Պորտուգալիա խաղին արդեն անհամբեր սպասում եմ:

Աբելյան
05.12.2009, 13:14
Այսօր կայացավ Աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակհանությունը: Եվ այսպես`
Խումբ A: ՀԱՀ, Ֆրանսիա, Մեքսիկա, Ուրուգվայ
Խումբ B: Արգենտինա, Հունաստան, Նիգերիա, Հարավային Կորեա
Խումբ C: Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա
Խումբ D: Գերմանիա, Ավստրալիա, Սերբիա, Գանա
Խումբ E: Հոլանդիա, Դանիա, Ճապոնիա, Կամերուն
Խումբ F: Իտալիա, Պարագվայ, Նոր Զելանդիա, Սլովակիա
Խումբ G: Բրազիլիա, КНДР, Կոտ-դ'Իվուար, Պորտուգալիա
Խումբ H: Իսպանիա, Շվեյցարիա, Հոնդուրաս, Չիլի

Հ.Գ. КНДР-ի հայերեն տաբերակը չգիտեմ :)
Հետաքրքիր առաջնություն եմ սպասում: Ոնց տենում եմ, նորեկ ու համարյա նորեկ թմերը շատ են:

yerevanci
06.03.2010, 16:08
Մարադոնա. «Գերմանիան ֆավորիտ չէ»

http://www.televicentrotv.net/new/blogs/blog8/wp-content/uploads/2010/01/maradonna.jpg

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան «Bild» թերթին տված հարցազրույցում գնահատել է ստուգողական խաղում իր թիմի մրցակցի` Գերմանիայի ընտրանու հնարավորությունները Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»:
«Չեմ կարծում, որ Գերմանիայի հավաքականը վատ խաղաց: Ուղղակի մեր թիմն այդ խաղում շատ ավելի լավն էր: Մենք ճնշում էին ստեղծում այնտեղ, որտեղ դա պետք էր: Արդյունքում գերմանացիներին շրջվելու հնարավորություն չտվեցինք: Անկեղծ ասած` Գերմանիայի հավաքականին «ԱԱ-2010»-ի ֆավորիտ չեմ համարում: Բայց այդ թիմը ոչ մեկին հեշտ միավոր չի տա և կպայքարի»,- ասել է 49-ամյա Մարադոնան:

Արծիվ
15.03.2010, 11:27
Հունիսի 11, 2010 :yahoo:clap

http://www.youtube.com/watch?v=_VcOkc-OOFQ"]http://www.youtube.com/watch?v=_VcOkc-OOFQ

Արծիվ
19.03.2010, 01:17
http://i074.radikal.ru/1003/60/f668cbff24cf.png
http://s58.radikal.ru/i160/1003/26/65c0d6e774a8.png
http://s003.radikal.ru/i201/1003/3c/6cadc78faeb7.jpg
http://s44.radikal.ru/i106/1003/53/ad2e584660a5.jpg
http://i021.radikal.ru/1003/90/be0233c86525.jpg
http://s002.radikal.ru/i199/1003/b6/3eec8017336b.jpg

Ապե Ջան
18.05.2010, 10:26
Չելսիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Միքայել Բալակը հանդես չի գա ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Այսօր անցկացված բուժհետազոտությունից հետո պարզ է դարձել, որ ֆուտբոլիստի մոտ վնասվել են աջ սրունքի կապանները:
Առաջիկա երկու շաբաթը ֆուտբոլիստը կրելու է հատուկ կոշիկներ: Նախատեսվում է, որ Բալակը ի վիճակի կլինի սկսել մարզումները 8 շաբաթ անց, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի «Պորտսմութի» հետ եզրափակիչ խաղում (1:0), հաղորդում է sports.ru-ն:

Ապե Ջան
19.05.2010, 11:57
ՖԻՖԱ-ն արգելել է ֆուտբոլիստներին Աշխարհի առաջնությունում-2010 խաբուսիկ շարժումներ անել 11 մետրանոցն իրացնելու ժամանակ:

Այն խաղացողները, որոնք հարվածն իրացնելու պահին խաբուսիկ շարժումներ կանեն, ոչ մարզական պահվածքի համար դեղին քարտ կստանան:

Իսկ եթե դրանից հետո գոլ խփվի, ապա 11 մետրանոցը հաշվի չի առնվելու և նորից է իրացվելու:

Սակայն խաբսեր թույլ է տրվում անել թափ հավաքելու ընթացքում, հաղորդում է AFP-ն:

Աղբյուրը (www.armsport.am)

Արծիվ
24.05.2010, 02:06

Տեղից Գերամնիան հարցականի տակ էր Աշխարհի Չեմպիոն դառնալու համար և հիմա Բալակի բացակայությունը դա ապացուցեց:

Արծիվ
24.05.2010, 02:11

Դա շատ լավ գաղափար է ՖԻՖԱ-ի կողմից և այդ որոշումը դեռ մի 2-3 առաջնություններ առաջ պետք էր որոշած լիներ այլ ոչ թե հիմա:

Հ.Գ.
Բայց հետաքրքիրն այն է որ այս տրավա FIFA WORLD CUP 2010 SOUTH AFRICA (PS3 GAME) վիդեո խաղում այդ բանը կա որը նախկին խաղերի մեջ չկար (ի նկատի ունեմ 11 մետրանոց հարվածը իրականացնելու խաբուսիկ շարժումները) :)

GevSky
24.05.2010, 04:33
Տեղից Գերամնիան հարցականի տակ էր Աշխարհի Չեմպիոն դառնալու համար և հիմա Բալակի բացակայությունը դա ապացուցեց:

Թե չե Բալլակը պետքա Գերմանիային չեմպիոն սարքեր:D

Ապե Ջան
24.05.2010, 07:44
http://i074.radikal.ru/1003/60/f668cbff24cf.png
http://s58.radikal.ru/i160/1003/26/65c0d6e774a8.png
http://s003.radikal.ru/i201/1003/3c/6cadc78faeb7.jpg
http://s44.radikal.ru/i106/1003/53/ad2e584660a5.jpg
http://i021.radikal.ru/1003/90/be0233c86525.jpg
http://s002.radikal.ru/i199/1003/b6/3eec8017336b.jpg

Այ էս ցուցակը, արդեն հիմա համարկագչի համար, նաև նշումներ կատարելու ո՞րտեղից կարող ենք ձեռք բերել:

salatik
24.05.2010, 12:40
Վաղը կուղարկեմ քեզ եթե e:mail-դ գրես, exceli ֆայլա

Ապե Ջան
24.05.2010, 14:34
Այ էս ցուցակը, արդեն հիմա համարկագչի համար, նաև նշումներ կատարելու ո՞րտեղից կարող ենք ձեռք բերել:

Խնդրեմ (http://letitbit.net/download/74121.74b4ef42939d66ce515718bf0/World_Cup_Schedule_2010.rar.html) այն ինչ ես էի ման գալիս: Շնորհիվ salatik - ի ունեմ արդեն այն:

http://s46.radikal.ru/i114/1005/75/1e7da08479f2.jpg (http://www.radikal.ru)

Արծիվ
25.05.2010, 03:43

Կներես չէի նկատել հարցտ, բայց եթե նկատած էլ լինեի միևնույն է չէի կարող excel file upload անել քանի որ ձևը չգիտեմ :) Կարող ես ձևը բացատրես թե ոնց կարող ենք excel file upload անել, իմն էլա excel ով սարքած, ի՞նչոր պրոգրամ կա դրա համար:

Ապե Ջան
25.05.2010, 20:36

Մտի ստեղ (http://rapidshare.com/) ու սեղմի Browse: նշում ես ֆաիլը ու սեղմում ափլոադ: Հետո որ վերջանում էտ գործընթյացը սեղմում էս Click here to download file վերեվից լինկը copy ես անում դնում ակումբում:

Հ.Գ Մենակ ասա չտուգանվեմ ես գրառմանս համար:

Gayl
26.05.2010, 00:58
Միանշանակ Անգլիա չեմպիոն:
Հետաքրիր է, թե այս տարի որ հավաքականն է լինելու Չեմպիոն, եկեք խոսենք հավաքականների թերություններից:
Ֆրանսիան լավն ա, բայց դե կազմը մի քիչ թույլ ա:
Արգենտինան շատ հզոր ա, բայց Մարդոնայի չորացած ուղեղը կարա՞ Արգենտինային չեմպիոն սարքի:
Անգլիան էլ ա լավը, բայց կարող ա երեք պաշտպանով խաղա 3-5-2 տակտիկայով:
Հոլանդների սաստավը չգիտեմ, բայց դե վատը չեն լինի:
Իտալացիք արդեն ծերացել են ու չեմ կարծում, որ չեմպիոն կդառնան:
Բրազիլիայի սաստավը նորմալ չգիտեմ, բայց դե միշտ էլ աշխարհի խաղերին մի հատ պոտենցիալ աստղ ա ի հայտ եկել:
Իսպանիայի դեպքում խոսքերն ավելորդ են:
Կարճ ասած իմ համար ամենահավանական չեմպիոններն են՝ Անգլիա, Իսպանիա, Արգենտինա, Հոլանդներ և Բրազիլ:

Minerva
26.05.2010, 09:46

Դե էն մարզիչը, որ Անգլիան ունի, չեմպիոն էլ կդառնա, հլը մի բան էլ ավել։ Բրազիլիան 1/4-ից չի անցնի իմ կարծիքով։
Արգենտինան շատ հավանական ա, ու ես իրանց եմ երկրպագելու (Իտալիայից հետո, իհարկե, բայց դե Իտալիան շանս չունի), ու եթե Մարադոնա հանկարծ փչացրեց Արգենտինայի՝ չեմպիոն դառնալու ամենառեալ շանսը, ես արդեն չգիտեմ ինչ կլինեմ...:angry
Մի խոսքով՝ եզրափակիչ՝ Անգլիա-Արգենտինա։

Ապե Ջան
26.05.2010, 10:00
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոստացել է մերկ վազել Բուենոս Այրեսի խորհրդանիշ 67-մետրանոց Օբելիսկի շուրջ, եթե իր թիմը հաղթի ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչում:

Ափսոս, էս տարի Արգենտինան չեմպիոն չդառավ: Ես էլ ասում էի Մեսսի ենք են էս տարի ախշարհի չեմպիոն դառնալու, բայց փաստորեն չէ, ես սխալվում էի:

«Եթե մենք հաղթենք առաջնությունում, ես հոլանի կշրջանցեմ Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող Օբելիսկը», - հայտարարել է Մարադոնան FM Metro ռադիոկայանի ուղիղ եթերից:

Աբելյան
26.05.2010, 19:08
Կարևորը Բրազիլիան չդառնա, մնացածը հեչ:

DavitH
26.05.2010, 19:26
Կարևորը Բրազիլիան չդառնա, մնացածը հեչ:

Հայկո ջան ինչքան հասկանում եմ Բրազիլիան այս տարի էլ չի դառնա չեմպիոն :)

բայց Անգլիայի վրա էլ խիստ կասկածում եմ, այ Արգենտինան ահագին ուժեղ հարձակում ունի մնում ա լավ խաղան :)))
ես համենայն դեպս իրանց ֆավորիտների ցուցակին եմ դասում :)

Աբելյան
26.05.2010, 19:46
Հայկո ջան ինչքան հասկանում եմ Բրազիլիան այս տարի էլ չի դառնա չեմպիոն :)
2002-ին էլ էին ասում չի դառնա::)
Անգլիան ու Իսպանիան բացառում եմ: Արգենտինայից եմ շատը վախում:
Ընդհանրապես, մոդերները լավ կանեն հարցում բացեն:

DavitH
26.05.2010, 20:03
2002-ին էլ էին ասում չի դառնա::)
Անգլիան ու Իսպանիան բացառում եմ: Արգենտինայից եմ շատը վախում:
Ընդհանրապես, մոդերները լավ կանեն հարցում բացեն:

չէի ասի որ 2002-ին Բրազիլիայի վրա կասկածում էին :) չնայած ամեն ինչին Բրազիլիան թեկնածուներից մեկն ա բայց էս անգամ ոչ առաջինը Արգենտինայից ինչի ես վախենում?

Աբելյան
26.05.2010, 20:14
չէի ասի որ 2002-ին Բրազիլիայի վրա կասկածում էին :) չնայած ամեն ինչին Բրազիլիան թեկնածուներից մեկն ա բայց էս անգամ ոչ առաջինը Արգենտինայից ինչի ես վախենում?
Դե, որ իրանք կարող ա դառնան::)

DavitH
26.05.2010, 20:16
Դե, որ իրանք կարող ա դառնան::)

դե նենց ա որ ես Բրազիլիայի երկրպագում եմ, բայց կուզենայի որ Արգենտինան դառնար ես տարի :) Մարադոնայի ու Մեսիի համար :)

Արծիվ
26.05.2010, 20:42
Թե չե Բալլակը պետքա Գերմանիային չեմպիոն սարքեր:D

Իհարկե ՈՉ բայց դե ամեն դեպքում առանց իրա նեմեցների համար հաստատ դժվար կլինի, այնուամենայնիվ Գերմանիան շուտ կլքի Սաութ Աֆրիկան

Արծիվ
26.05.2010, 20:46
Մտի ստեղ (http://rapidshare.com/) ու սեղմի Browse: նշում ես ֆաիլը ու սեղմում ափլոադ: Հետո որ վերջանում էտ գործընթյացը սեղմում էս Click here to download file վերեվից լինկը copy ես անում դնում ակումբում:

Հ.Գ Մենակ ասա չտուգանվեմ ես գրառմանս համար:

Կարծում եմ չեմպիոնը կլինի Հարավ Ամերիկայից՝ Արգենտինա կամ Բրազիլ ;)
Ժողովուրդ իսկ Հայաստանի ժամանակով ժամը քա՞նիսին են ցույց տալու FWC բացումը, ուղիղ եթերա լինել՞ու:

Արծիվ
26.05.2010, 21:11
Ահա խնդրեմ FIFA WORLD CUP SCHEDULE (excel file) ովքեր ուզում են նշումներ կատարել նրանց համար, ես եմ սարքել :)
Հետո ով ոնց ուզումա թող գույները փոխի ըստ իր ճաշակի ;)

http://rapidshare.com/files/391817111/Fifa_World_Cup_2010.xlsx | 712 KB

Ambrosine
26.05.2010, 22:26
Ընդհանրապես, մոդերները լավ կանեն հարցում բացեն:
;)

Մոդերատորական. թեմային ավելացվել է հարցում:

Երվանդ
27.05.2010, 00:43
Կարծում եմ չեմպիոնը կլինի Հարավ Ամերիկայից՝ Արգենտինա կամ Բրազիլ ;)
Ժողովուրդ իսկ Հայաստանի ժամանակով ժամը քա՞նիսին են ցույց տալու FWC բացումը, ուղիղ եթերա լինել՞ու:

Աստված ձենդ լսի՝ Արգենտինայի մասով, ես միշտ Արգենտինա եմ երկրպագել հլը էն ժամանակներից որ Մարադոնան խաղում էր, ու մինչև վերջի շունչս իրանց եմ երկրպագելու:love:

Gayl
27.05.2010, 03:06
Դե էն մարզիչը, որ Անգլիան ունի, չեմպիոն էլ կդառնա, հլը մի բան էլ ավել։ Բրազիլիան 1/4-ից չի անցնի իմ կարծիքով։
Արգենտինան շատ հավանական ա, ու ես իրանց եմ երկրպագելու (Իտալիայից հետո, իհարկե, բայց դե Իտալիան շանս չունի), ու եթե Մարադոնա հանկարծ փչացրեց Արգենտինայի՝ չեմպիոն դառնալու ամենառեալ շանսը, ես արդեն չգիտեմ ինչ կլինեմ...:angry
Բրազիլիաս էս տարի բոլորին ապշեցնելու է, մահացու խմբի մեջ ա ընկել, բայց ինչպես ամեն աշխարհի առաջնությունում այս անգամ նույնպես մի գերաստղ ա ջրի երես հելնելու:

Մի խոսքով՝ եզրափակիչ՝ Անգլիա-Արգենտինա։
Ասածներդ իրականություն թող դառնա:D

Gayl
27.05.2010, 03:11
2002-ին էլ էին ասում չի դառնա::)
Անգլիան ու Իսպանիան բացառում եմ:
Հը՞:o

Արգենտինայից եմ շատը վախում:

Հենց ամենահզորների միջից ամենաքիչ հավանականը Արգենտինայի անցումն է, Պարոն Մարադոնան ամեն ինչ կանի, որ Արգենտինան չեմպիոն չդառնա, ֆուտբոլը սարքել են շախմատ, իսկ էտ բռակը շախմատ խաղալ չգիտի:

Արծիվ
27.05.2010, 04:15
Աստված ձենդ լսի՝ Արգենտինայի մասով, ես միշտ Արգենտինա եմ երկրպագել հլը էն ժամանակներից որ Մարադոնան խաղում էր, ու մինչև վերջի շունչս իրանց եմ երկրպագելու:love:

Դեռ շաաաատ վաղուց՝ Mexico 86-ից միշտ երկրպագել եմ Արգենտինային, չգիտեմ ինչու բայց ոնց որ սիրահարված լինեմ այդ հավաքականին իսկ Մարադոնայի խաղը լրիվ ուրիշ էր: Ես միշտ երկրպագել եմ երկու թիմերի՝ Արգենտինա և Բրազիլ, ափսոս չենք կարող երկու թիմի քվեարկել դրա համար էլ Արգենտինայի օգտին եմ քվեարկելու:

Արծիվ
27.05.2010, 04:27
Հը՞:o

Հենց ամենահզորների միջից ամենաքիչ հավանականը Արգենտինայի անցումն է, Պարոն Մարադոնան ամեն ինչ կանի, որ Արգենտինան չեմպիոն չդառնա, ֆուտբոլը սարքել են շախմատ, իսկ էտ բռակը շախմատ խաղալ չգիտի:

Գայլ ջան էլի չես կարա ասես ու մի թերագնահատի Արգենտինային, ես չեմ ասում որ Արգենտինան անպայման կանցնի (չնայած հավատում եմ) բայց իրոք որ այս տարի ուժեղ սաստավ ունի: Իսկ եթե Արգենտինան չեմպիոն դառավ են ժամանակ շատ շատերը ովքեր նախկինում հիասթափվել են Մարադոնայից կսկսեն նորից սիրել նրան, չնայած անկախ ամեն իոնչից ինձ համար նա համարվում է # 1 ֆուտբոլիստը աշխարհում ;)

Ապե Ջան
27.05.2010, 04:38

Էս տարի ել էլ եմ հավատում Արգենտինայի հաղթանակին: Որ ասեմ Մարադոնային տենց ինչ մեծ տեղ եմ տալիս Արգենտինայի հաղթանկի կայացման մեջ սուտ կլինի: Բայց դե մի մորացեք Մեսսի ու Ագուերո ունենք Արգենտինայում, դե հերիքա ինձ թվումա:

Արծիվ
27.05.2010, 04:44

Ես էլ եմ դա ասում, Մարադոնան իրա տեղը ու եթե թիմը լավը չլինի ինքը ինչ կարա անի, բայց դե իրոք որ Արգենտիայի սքուադը լավնա այս տարի....................Go Argentina Go :hands

Gayl
27.05.2010, 05:00
Գայլ ջան էլի չես կարա ասես ու մի թերագնահատի Արգենտինային, ես չեմ ասում որ Արգենտինան անպայման կանցնի (չնայած հավատում եմ) բայց իրոք որ այս տարի ուժեղ սաստավ ունի: Իսկ եթե Արգենտինան չեմպիոն դառավ են ժամանակ շատ շատերը ովքեր նախկինում հիասթափվել են Մարադոնայից կսկսեն նորից սիրել նրան, չնայած անկախ ամեն իոնչից ինձ համար նա համարվում է # 1 ֆուտբոլիստը աշխարհում ;)
Մարադոնային որպես ֆուտբոլիստ շատ եմ սիրում, իրա հին դրվագները նայելով միայն հիանալ կարելի է, նա գերաստղ է և չսիրել չի կարելի, բայց որպես մարզիչ տուֆտ ա ու անկապ քայլեր ա անում, էն Վեռոնը պապուս թայն ա, բայց տղեն խաղում ա, կամ էլ մտածում ա Միլիտո խաղացնի թե չէ, թե ասա ի՞նչ կա մտածելու, Միլիտոից ով ա լավը Իգուայինը, թե Ագուերոն, Իգուայինը դեռ փոքր ա, որ կարողանա Միլիտոին խաղից հանի, իսկ Ագուերոն հզոր ա, բայց սկսել ա մի քիչ վատ խաղալ, մինչ դեռ Միլիտոն հզոր խաղ ա խաղում:

Gayl
27.05.2010, 05:02
Էս տարի ել էլ եմ հավատում Արգենտինայի հաղթանակին: Որ ասեմ Մարադոնային տենց ինչ մեծ տեղ եմ տալիս Արգենտինայի հաղթանկի կայացման մեջ սուտ կլինի: Բայց դե մի մորացեք Մեսսի ու Ագուերո ունենք Արգենտինայում, դե հերիքա ինձ թվումա:
Ֆուտբոլում 11 հոգի են խաղում, Մեսսի չէ ով ուզում ա լինի, եթե մարզիչը սխալ որոշումներ կայացրեց հաստատ տակ են տալու:

Արծիվ
27.05.2010, 05:14
Մարադոնային որպես ֆուտբոլիստ շատ եմ սիրում, իրա հին դրվագները նայելով միայն հիանալ կարելի է, նա գերաստղ է և չսիրել չի կարելի, բայց որպես մարզիչ տուֆտ ա ու անկապ քայլեր ա անում,
Փաստորեն Գոարդիոլայից մարզիչ դուրս կգա իսկ Մարադոնայից ոչ՞ :o
Կարծում եմ ամեն ինչ կվորոշվի խաղերի ավարտից հետո, թե ով էր իրանից ինչ ներկայացնում իսկ հիմա շատ շուտ է եզրակացությունների համար: Ի՞նչ ես կարծում Գայլ:

Gayl
27.05.2010, 05:24

Իրականում Պեպը շատ լավ մարզիչ է և կապ չունի ով ումից է լավ խաղացել, այստեղ մարզիչները գործի են դնում իրենց մտավոր կարողությունները:
Դե ասում խոսում ենք, միայն կարծիքներով փոխանակվում ենք:

Արծիվ
27.05.2010, 07:12
Իրականում Պեպը շատ լավ մարզիչ է և կապ չունի ով ումից է լավ խաղացել, այստեղ մարզիչները գործի են դնում իրենց մտավոր կարողությունները:
Դե ասում խոսում ենք, միայն կարծիքներով փոխանակվում ենք:

Լրիվ հասկանում եմ քեզ սպասենք խաղերի սկսվելուն ու հետո կխոսանք :)
Ի՞նչ ես կարծում առաշին խաղը՝ ՀԱՀ - Մեքսիկո ո՞վ կհաղթի :think

Արծիվ
27.05.2010, 07:18
Ստեղ կարող եք քվեարկել, թե որ թիմը իր գրուպի մեջ կանցի մյուս փուլ՝
http://usoccers.com/south-africa-vs-mexico-2/

http://img709.imageshack.us/img709/4079/capturetxn.png (http://img709.imageshack.us/i/capturetxn.png/)

Yellow Raven
27.05.2010, 11:16
Հաղթանակին ամենաշատը արժանի է Իսպանիան:)

Նաև համակրում եմ Արգենտինային ու Հոլանդիային:)

Gayl
27.05.2010, 12:53
Լրիվ հասկանում եմ քեզ սպասենք խաղերի սկսվելուն ու հետո կխոսանք :)
Ի՞նչ ես կարծում առաշին խաղը՝ ՀԱՀ - Մեքսիկո ո՞վ կհաղթի :think

Արծիվ ջան այս պարագայում ոչինչ չեմ կարող ասել քանի որ անգամ մոտավոր սաստավները չգիտեմ, բայց Մեքսիկային համակրում եմ, ուրեմն խաղից մեկ օր առաջ նույն հարցը տուր ու կարծիքս կասեմ:
Ժող. էն նախկին Բարսելոնցին սաստավա չէ՞ լինելու:

Ապե Ջան
27.05.2010, 13:17
Ֆուտբոլում 11 հոգի են խաղում, Մեսսի չէ ով ուզում ա լինի, եթե մարզիչը սխալ որոշումներ կայացրեց հաստատ տակ են տալու:

հաստատ համոզվաց մի եղի, ես շատ լավ եմ գիտեմ թե քանի ֆուտբոլիստ է խաղում:

Ապե Ջան
27.05.2010, 13:19
Փաստորեն Գոարդիոլայից մարզիչ դուրս կգա իսկ Մարադոնայից ոչ՞ :o
Կարծում եմ ամեն ինչ կվորոշվի խաղերի ավարտից հետո, թե ով էր իրանից ինչ ներկայացնում իսկ հիմա շատ շուտ է եզրակացությունների համար: Ի՞նչ ես կարծում Գայլ:

Եվս մեկ անգամ համամիտ եմ քեզ հետ, հասկացանք մարզչական կարերիան ֆուտբոլի պես փայլուն չի, բայց հաստատ լիքը մարզիչներից, լիքը բարձրա ինքը:

Ապե Ջան
27.05.2010, 13:21
Վայյ, հլը ստեղ: :8

Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Լուի վան Գալը կարծում է, որ իր սաներից և ոչ մեկը չի վերադառնա աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով:

Բացի ութ գերմանացիներից, «Բավարիայի» կազմից ՀԱՀ կարող են մեկնել հոլանդացիներ Արյեն Ռոբենը, Մարկ վան Բոմելը, էդսոն Բրաֆխայդը, ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին և արգենտինացի Մարտին Դեմիչելիսը:

«Անկեղծ ասած` ես չեմ կարծում, որ իմ խաղացողներից որևէ մեկը կվերադառնա Հարավային Աֆրիկայից աշխարհի չեմպիոնի կարգավիճակով, - հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sosserway-ը, - իմ կարծիքով, առաջնության հաղթող կճանաչվի Իսպանիան կամ Բրազիլիան: Իսկ ինչ վերաբերվում է Արգենտինային, ապա հնարավոր է, որ նրանք կներկայանան ամենալավ կազմով, բայց միայն լավ ֆուտբոլիստներ ունենալը բավարար չէ, պետք է նաև լավ մարզիչ ունենալ»:

Հիշեցնենք, որ արգենտինացիների մարզիչն է Դիեգո Մարադոնան:

2010թ. ՀԱՀ-ում կայանալիք Աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 11-ին:

Աղբյուը (http://armsport.am/am/news/4/19/8573/)

Ապե Ջան
27.05.2010, 13:23
Հաղթանակին ամենաշատը արժանի է Իսպանիան:)

Նաև համակրում եմ Արգենտինային ու Հոլանդիային:)

Հա, ես էլ շատ կուզեի որ Իսպանիան չեմպիոն դառնար, բայց էս աշխարհի խաղերին մի տեսակ չեմ հավատում որ Իսպանացիք չեմպիոն կդառանան:

Ambrosine
27.05.2010, 13:25
Հա, ես էլ շատ կուզեի որ Իսպանիան չեմպիոն դառնար, բայց էս աշխարհի խաղերին մի տեսակ չեմ հավատում որ Իսպանացիք չեպպիոն կդառանան:

Հա, չեպպիոն չեն դառնա, բայց չեմպիոն կդառնան:yea

Ապե Ջան
27.05.2010, 13:27
Հա, չեպպիոն չեն դառնա, բայց չեմպիոն կդառնան:yea

;) վայյ, կարողա գիտես :love

Ապե Ջան
27.05.2010, 13:28
Ավստրալիայի հավաքականը առաջինն է ժամանել ՀԱՀ-ը, որտեղ հունիսի 11-ին մեկնարկում է աշխարհի առաջնությունը:

Ինքնաթիռը Կանաչ աշխարհամասի հավաքականի հետ երեկ երեկոյան վայրէջք է կատարել Յոհանեսբուրգի օդանավակայանում:

Նշենք, որ Ավստրալիայի հավաքականը առաջինն էր նվաճել աշխարհի առաջնության ուղգեիր:

Հինգշաբթի օրը Հարավային Աֆրիկայի Հանրապետություն կժամանի Բրազիլիայի հավաքականը:

Աղբյուրը (armsport.am)

Ապե Ջան
27.05.2010, 13:30
Արգենտինայի հավաքականը վերջին լուսանկարահանումն է անցկացրել՝ ՀԱՀ մեկնելուց առաջ։ Ահա, թե ինչ է դրանից ստացվել։

http://armsport.am/images/Arg_2.jpg

http://armsport.am/images/Arg_1.jpg

Ապե Ջան
27.05.2010, 13:32
Իտալական Էպանե տեղանքում, որտեղ ուսումնա-մարզական հավաք է անցկացնում Գերմանիայի հավաքականը, որը նախապատրաստվում է ՀԱՀ-ում կայանալիք 2010 թվականի աշխարհի առաջնությանը, Յոահիմ Լյովի թիմն ընկերական խաղում ուժերը չափեց երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Զյուդտիրոլ» ակումբի երիտասարդական թիմի հետ:

http://armsport.am/images/news_1/1085901274945611.jpg

Հանդիպումն ավարտվեց գերմանացիների հաղթանակով` 24:0: Հինգական անգամ արդյունքի հասան Մարիո Գոմեսն ու Միրոսլավ Կլոզեն, հեթ-տրիկ իր հաշվին ձևակերպեց Պյոտր Տրոխովսկին, դուբլերի հեղինակներ դարձան Կակաուն, Անդրեաս Բեկը, Տոնի Կրոսն ու Շտեֆան Կիսլինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մանուել Ֆրիդրիխը, Սամի Խեդիրան ու Լուկաս Պոդոլսին:

Աղբյուրը (armsoprt.am)

Մոդերատորական. ճիշտ է, նյութը Գերմանիայի հավաքականին է վերաբերում, բայց կապված է աշխարհի առաջնության հետ: Այսուհետ աշխատեք աշխարհի առաջնությանը վերաբերող նյութերը համապատասխան թեմայում դնել, այսինքն՝ այս թեմայում:

Gayl
27.05.2010, 14:28
հաստատ համոզվաց մի եղի, ես շատ լավ եմ գիտեմ թե քանի ֆուտբոլիստ է խաղում:
Աշխարհում երբեք գոյություն չի ունեցել որևիցէ հավաքական կամ ակումբ, որ 9 հոգին բռակ լինեն գումարած մարզիչ, իսկ երկու հոգով հաջողության հասնեն, եթե այդպիսի դեպքեր գիտես ասա ես էլ իմանամ ու կասեմ հաստատ համոզված չեմ:

Gayl
27.05.2010, 14:33
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոստացել է մերկ վազել Բուենոս Այրեսի խորհրդանիշ 67-մետրանոց Օբելիսկի շուրջ, եթե իր թիմը հաղթի ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչում:

Էտ ա, տղեն համոզված ա, որ չեն հաղթելու:D
Ժող. բա որ ասում եմ դրա յանը տարածա չեք հավատա, որ մի իրեն հարգող մարզիչը այսպիսի տխմար արտահայտություն կաներ:

Արծիվ
27.05.2010, 20:42
Հա, ես էլ շատ կուզեի որ Իսպանիան չեմպիոն դառնար, բայց էս աշխարհի խաղերին մի տեսակ չեմ հավատում որ Իսպանացիք չեմպիոն կդառանան:

Ես Արգենտինայի կողմն եմ բայց անկախ ամեն ինչից թող հաղթի այն երկրի հավաքականը որը արժանի է այդ տիտղոսին այսինքն հետաքրքիր և ուժեղ ֆուտբոլ կխաղա որպիսի մենք էլ վայելենք այդ մի ամիսը :)

Արծիվ
27.05.2010, 20:48
Էտ ա, տղեն համոզված ա, որ չեն հաղթելու:D
Ժող. բա որ ասում եմ դրա յանը տարածա չեք հավատա, որ մի իրեն հարգող մարզիչը այսպիսի տխմար արտահայտություն կաներ:

Հաղթելը կարող հաղթի բայց երևումա Մարադոնան լրիվ խելքը գցելա :D :think

Gayl
27.05.2010, 23:42
Հաղթելը կարող հաղթի բայց երևումա Մարադոնան լրիվ խելքը գցելա :D :think

Ես էտ շուտվանից եմ զգացել:D:D

Արծիվ
28.05.2010, 01:43
Ես էտ շուտվանից եմ զգացել:D:D

Դե իրա հերն (Արմանդոն) էլ անիծած կարևորը Արգենտինայի հավաքականը չեմպիոն դառնա ;)

Արծիվ
28.05.2010, 06:24
Կարող եք ստեղից էլ քաշել 2010 թ. աշխարհի առաջնության օրացույցը՝

http://bit.ly/bfgYyf

Արծիվ
28.05.2010, 23:06
Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողները
http://img241.imageshack.us/img241/907/listworldcupwinners1.jpg (http://img241.imageshack.us/i/listworldcupwinners1.jpg/)

Շինարար
28.05.2010, 23:22
Ես բոլոր էն խաղերում, երբ Ֆրանսիայի հավաքականում Զին ադ-Դին Զիդանը եղել ա, Ֆրանսիային եմ երկրպագել, իր շատ խաղեր դրվագներով անգիր եմ հիշում, ֆուտբոլի մեծ երկրպագու չեմ, բայց երկու ֆուտբոլիստ ինձ կարողացել են ստիպել, որ հետևեմ իրանց խաղերին, աշխատեմ ոչ մի հանդիպում բաց չթողնել` Զիդանը և դարպասապահ Օլիվեր Կանը, դե ես հին եմ:oy Հիմա երևի էլ պատանեկան ոգևորությամբ չեմ հետևի խաղերին, անտարբեր եմ, թե ով կհաղթի: Այ, եթե հրաշք լիներ, Հայաստանի հավաքականը լիներ, հաստատ պատանեկան ոգևորությունս հետ կգար:))

Gayl
28.05.2010, 23:26
Ես բոոր էն խաղերում, երբ Ֆրանսիայի հավաքականում Զին ադ-Դին Զիդանը եղել ա, Ֆրանսիային եմ երկրպագել, իր շատ խաղեր դրվագներով անգիր եմ հիշում, ֆուտբոլի մեծ երկրպագու չեմ, բայց երկու ֆուտբոլիստ ինձ կարողացել են ստիպել, որ հետևեմ իրանց խաղերին, աշխատեմ ոչ մի հանդիպում բաց չթողնել` Զիդանը և դարպասապահ Օլիվեր Կանը, դե ես հին եմ:oy Հիմա երևի էլ պատանեկան ոգևորությամբ չեմ հետևի խաղերին, անտարբեր եմ, թե ով կհաղթի: Այ, եթե հրաշք լիներ, Հայաստանի հավաքականը լիներ, հաստատ պատանեկան ոգևորությունս հետ կգար:))
Դե որ հին ես ուրեմն Յուրիկին էլ կհիշես:D

Շինարար
28.05.2010, 23:29
Դե որ հին ես ուրեմն Յուրիկին էլ կհիշես:D

Չէ, էդքան հին չեմ:P

Արծիվ
28.05.2010, 23:30
Դե որ հին ես ուրեմն Յուրիկին էլ կհիշես:D

Մեր հայնա է :hands

http://img218.imageshack.us/img218/415/djorkaeffy20000611ghl.jpg (http://img218.imageshack.us/i/djorkaeffy20000611ghl.jpg/)

Gayl
28.05.2010, 23:33
Չէ, էդքան հին չեմ:P
Կիրակի օրը կերևա:D:D
Ֆրանսիայի հավաքականից ա, Զիդանի հետ ա խաղացել և ազգությամբ հայ, բա տենու՞մ ես հայերը նույնպես մասնակցել են աշխարհի խաղերին և եթե չեմ սխալվում 98 ին ինքը նույնպես խաղացել է:

Gayl
28.05.2010, 23:36
Ժող. Բրազիլիայի երկրորդ դարպասապահը ովա լինելու՞

Արծիվ
29.05.2010, 00:11
Ժող. Բրազիլիայի երկրորդ դարպասապահը ովա լինելու՞

Կարծում եմ էսա լինելու http://en.wikipedia.org/wiki/Heurelho_Gomes

http://img99.imageshack.us/img99/2695/gomes001.jpg (http://img99.imageshack.us/i/gomes001.jpg/)

Արծիվ
29.05.2010, 00:15
Գայլ ջան էս սայթի վրա կարող ես նայել երկրի հավաքականները իրենց կազմերով..........
Կարո՞ղա Գոմեզը փոխարինի Սեզարին :o

http://soccernet.espn.go.com/world-cup/team/squad/_/id/205/brazil?cc=5901&ver=us

Gayl
29.05.2010, 00:16
Գայլ ջան էս սայթի վրա կարող ես նայել երկրի հավաքականները իրենց կազմերով..........

http://soccernet.espn.go.com/team/_/team/205/brazil?cc=5901&ver=us

Վերջնական տարբերակնա՞:o

Gayl
29.05.2010, 00:18
Կարծում եմ էսա լինելու http://en.wikipedia.org/wiki/Heurelho_Gomes

http://img99.imageshack.us/img99/2695/gomes001.jpg (http://img99.imageshack.us/i/gomes001.jpg/)

Կասկածներ չունեի, այս Տոտենհեմի դարպասապահին շատ եմ հարգում, խոսել եմ լավ դարպասապահներից և Գոմեսի անունը շեշտելուց հույս ունեի, որ Սեզարից հետո նա կլինի:

Gayl
29.05.2010, 00:24
Ժիլբերտո Սիլվային վերցրե՞լ են:o
Մելո խաղը շատ եմ ցանկանում տեսնել, հոյակապ ապագա կարող է ունենա:
Ոնց որ Բրազիլիայի պաշտպանությունը ամենահզորն է:
Հըմ հետաքրքիր է Պատոն աչքովս չանցավ:
Խաղացողներ կան որոնց չեմ ճանաչում և ամենաշատը ուզում եմ հենց նրանց խաղը տեսնել:

Ապե Ջան
29.05.2010, 00:25
Միլանի հարձակվող Պատոյին հավաքական չե՞ն վերցրել:

Gayl
29.05.2010, 00:28
Կարո՞ղա Գոմեզը փոխարինի Սեզարին :o

Դժվար, բայց Գոմեսը արժանի փոխարինող է, տենամ կգտնե՞մ Արսենալ-Տոտենհեմ խաղի դրվագները, ապեր ուրեմն Պերսին մի քանի անգամ շատ վտանգավոր ձևով և մոտիկից ռմբահարում է Գոմեսի պաշտպանած դարպասը, բայց տղեն կապիկի նման թռվռում էր, իսկ երբ Պերսիի շտռաֆը բռնեց,քիչ էր մնում աթոռից ընկնեի:D

Gayl
29.05.2010, 00:29
Միլանի հարձալվող Պատոյին հավաքական չե՞ն վերցրել:

Եթե վերջնական են տվյալները ուրեմն ոչ

Ապե Ջան
29.05.2010, 00:31
Եթե վերջնական են տվյալները ուրեմն ոչ

լավ չի, բա ինչի իրանից լավերն էլ կային՞

Gayl
29.05.2010, 00:33
լավ չի, բա ինչի իրանից լավերն էլ կային՞

Չգիտեմ, մի քանի նորեկ տեսա, երևի նորկեի է վստահում, դե Ռոբինիո կար մեկ էլ Ֆաբիանո:

Gayl
29.05.2010, 00:40
Պարզվում է Սամուելին վերցրելա:
Ժող. Նիգերինա էտ ինչ հինա:D

Արծիվ
29.05.2010, 08:27
Վերջնական տարբերակնա՞:o

Կարծում եմ հա և էլ փոփոխություն չի լինի:

Արծիվ
29.05.2010, 08:30
Կիրակի օրը կերևա:D:D
Ֆրանսիայի հավաքականից ա, Զիդանի հետ ա խաղացել և ազգությամբ հայ, բա տենու՞մ ես հայերը նույնպես մասնակցել են աշխարհի խաղերին և եթե չեմ սխալվում 98 ին ինքը նույնպես խաղացել է:

Հա խաղացելա, ահա խնդրեմ Ֆրանսիայի ազգային հավաքականը 1998-ին

http://en.wikipedia.org/wiki/Template:France_Squad_1998_World_Cup

Արծիվ
29.05.2010, 08:37
Ժիլբերտո Սիլվային վերցրե՞լ են:o
Մելո խաղը շատ եմ ցանկանում տեսնել, հոյակապ ապագա կարող է ունենա:
Ոնց որ Բրազիլիայի պաշտպանությունը ամենահզորն է:
Հըմ հետաքրքիր է Պատոն աչքովս չանցավ:
Խաղացողներ կան որոնց չեմ ճանաչում և ամենաշատը ուզում եմ հենց նրանց խաղը տեսնել:

Ցավոք սրտի Բրազիլի հավաքականի կազմում չեն խաղալու՝ Ռոնալդինյոն և Ալեքսանդրո Պատոն: Լեգենդար ֆուտբոլիստ Բրազիլի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն շատ է զարմացել Կառլոս Դունգայի վրա որ Ռոնալդինիոյին չի հրավիրել ազգային հավաքական, ճիշտն ասած ես էլ եմ զարմանում :o
Նույնպես էլ Պատոյի համար բայց դե ով գիտի այնուամենայնիվ ինքը երևի ավելի լավ է հասկանում իրավիճակը դրա համար էլ այդպես է վարվել:
http://www.goal.com/en-gb/news/2890/world-cup-2010/2010/05/11/1919959/world-cup-2010-no-alexandre-pato-ronaldinho-or-ronaldo-in

Արծիվ
29.05.2010, 08:41
Չգիտեմ, մի քանի նորեկ տեսա, երևի նորկեի է վստահում, դե Ռոբինիո կար մեկ էլ Ֆաբիանո:

Էտ երկուսը կարծում եմ հերիք են Բրազիլի հավաքականին որպիսի տագնապ ստեղծեն հակառակորդի դարպասի մոտ :D

Արծիվ
29.05.2010, 08:52
Եկեք գուշակենք թե յուրաքանչյուր խմբից որ երկու թիմերն են անցնելու մյուս ռաունդ և որ տեղերն են գրավելու :)

http://img692.imageshack.us/img692/3198/87579053.png (http://img692.imageshack.us/i/87579053.png/)

Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)
http://img295.imageshack.us/img295/9629/90229063.png (http://img295.imageshack.us/i/90229063.png/)

Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)
http://img257.imageshack.us/img257/4004/52081236.png (http://img257.imageshack.us/i/52081236.png/)

Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)
http://img185.imageshack.us/img185/8430/67070208.png (http://img185.imageshack.us/i/67070208.png/)

Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)

Արծիվ
29.05.2010, 08:58
Առաջինը գուշակեմ ես ;)

Խումբ A

1.Ֆրանսիա
2.Մեքսիկա
3.Ուրուգվայ
4.ՀԱՀ

Խումբ B

1.Արգենտինա
2.Նիգերիա
3.Հունաստան
4.Հվ. Կորեա

Խումբ C

1.Անգլիա
2.ԱՄՆ
3.Ալժիր
4.Սլովենիա

Խումբ D

1.Գերմանիա
2.Գանա
3.Սերբիա
4.Ավստրալիա

Խումբ E

1.Հոլանդիա
2.Քամերուն
3.Դանիա
4.Ճապոնիա

Խումբ F

1.Պարագվայ
2.Իտալիա
3.Սլովակիա
4.Նոր Զելանդիա

Խումբ G

1.Բրազիլիա
2.Պորտուգալիա
3.Կոտ-դիվուար (Փղոսկրի ափ)
4.Հս. Կորեա

Խումբ H

1.Իսպանիա
2.Հոնդուրաս
3.Չիլի
4.Շվեյցարիա

Yellow Raven
29.05.2010, 10:01
Խումբ A

1.Ֆրանսիա
2.Ուրուգվայ
3.Մեքսիկա
4.ՀԱՀ

Խումբ B

1.Արգենտինա
2.Հվ. Կորեա
3.Նիգերիա
4.Հունաստան

Խումբ C

1.Անգլիա
2.ԱՄՆ
3.Սլովենիա
4.Ալժիր

Խումբ D

1.Սերբիա
2.Գերմանիա
3.Գանա
4.Ավստրալիա

Խումբ E

1.Հոլանդիա
2.Քամերուն
3.Դանիա
4.Ճապոնիա

Խումբ F

1.Սլովակիա
2.Պարագվայ
3.Իտալիա
4.Նոր Զելանդիա

Խումբ G

1.Բրազիլիա
2.Կոտ-դիվուար /Փղոսկրի ափ/
3.Պորտուգալիա
4.Հս. Կորեա

Խումբ H

1.Իսպանիա
2.Շվեյցարիա
3.Չիլի
4.Հոնդուրաս

:)

BOBO
29.05.2010, 11:27
Ֆրանսիա - Նիգերիա
Անգլիա - Ավստրալիա
Գերմանիա - ԱՄՆ
ՀԱՀ - Արգենտինա

Հոլանդիա - Պարագվայ
Պորտուգալիա - Չիլի
Իտալիա - Կամերուն
Իսպանիա - Բրազիլիա

Հոլանդիա - Պորտուգալիա
Նիգերիա - Անգլիա
ՀԱՀ - ԱՄՆ
Իտալիա - Իսպանիա

Պորտուգալիա - Անգլիա
ԱՄՆ - Իսպանիա

Պորտուգալիա - ԱՄՆ

:D

Gayl
29.05.2010, 12:22
Էտ երկուսը կարծում եմ հերիք են Բրազիլի հավաքականին որպիսի տագնապ ստեղծեն հակառակորդի դարպասի մոտ :D
Անկասկած բավարար է, էլ չեմ հաշվում անհայտ հանճարների մասին:D

Gayl
29.05.2010, 12:41
Ա խումբ
1.Ֆրանսիա
2.Ուրուգվայ

Բ խումբ
1.Կորեա
2.Արգենտինա

Գ խումբ
1.Անգլիա
2.ԱՄՆ

Դ խումբ

1.Ավստրալիա
2Գերմանիա

կամ

1.Ավստրալիա
2Սերբիա

Ե խումբ
1.Հոլանդներ
2.Կամեռուն

Զ խումբ
ոչինչ ասել չեմ կարող, միայն կարծում եմ, որ Իտալիան չի էլ հելնի:

Է խումբ

1.Բրազիլիա
2.Պորտուգալիա

Ը խումբ

1.Իսպանիա
2.Երևի Շվեյցարիան կհելնի

Ambrosine
29.05.2010, 12:43
Մոդերատորական. երեխեք, քանի դեռ շատ չեք ծավալվել, երկրների անունները, ֆուտբոլիստների անունները, առաջնությունները... գրեք հայերեն: Արդեն գոյություն ունեցող օտարալեզու գրառումներն էլ ժամանակ ունենամ, կխմբագրեմ:

Արծիվ
29.05.2010, 21:00
Ֆրանսիա - Նիգերիա
Անգլիա - Ավստրալիա
Գերմանիա - ԱՄՆ
ՀԱՀ - Արգենտինա

Հոլանդիա - Պարագվայ
Պորտուգալիա - Չիլի
Իտալիա - Կամերուն
Իսպանիա - Բրազիլիա

Հոլանդիա - Պորտուգալիա
Նիգերիա - Անգլիա
ՀԱՀ - ԱՄՆ
Իտալիա - Իսպանիա

Պորտուգալիա - Անգլիա
ԱՄՆ - Իսպանիա

Պորտուգալիա - ԱՄՆ

:D

Հետաքրքիր վարկած էր, ուզում ես ասել որ ֆինալում կհայտվեն Պորտուգալիա - ԱՄՆ :think
Չեմ կարծում ԱՄՆ կարողանա հասնի ֆինալ, կարող եմ ասել 1/8 դժվար հասնի, բայց դե ֆուտբոլը լիա իրա սուրպրայզներով :D իսկ Պորտուգալիա շանսերը մի գուցե հնարավոր լինեն սակայն էլի չեմ հավատում:

BOBO
29.05.2010, 21:08

Թե չե դու գիտես ես հավատումեմ:D

Սերխիո
29.05.2010, 22:42
Չեմ սիրում արգենտինային , բայց միշտ հավատացել եմ վիճակագրությանը, այսինքն՝
1962 Բրազիլիա
1966 Անգլիա
1970 Բրազիլիա
1974 Գերմանիա
1978 Արգենտինա
1982 Իտալիա[
1986 Արգենտինա
1990 Գերմանիա
1994 Բրազիլիա
1998 ՖՐԱՆՍԻԱ::hands
2002 Բրազիլիա
2006 Իտալիա:[
2010 ...Արգենտինա ,քանի որ մյուսները շանս չունեն,այսինքն Բրազիլիայով հանդերձ

կարմիր՝ Լատինական Ամերիկա
կապույտ՝ Եվրոպա

Շինարար
29.05.2010, 22:45
1998 ՖՐԱՆՍԻԱ:hands

2006 Իտալիա:[
Էս գրառումը դուրս եկավ:))

Ambrosine
29.05.2010, 22:49
Չեմ սիրում արգենտինային , բայց միշտ հավատացել եմ վիճակագրությանը, այսինքն՝
1962 Բրազիլիա
1966 Անգլիա
1970 Բրազիլիա
1974 Գերմանիա
1978 Արգենտինա
1982 Իտալիա
1986 Արգենտինա
1990 Գերմանիա
1994 Բրազիլիա
1998 ՖՐԱՆՍԻԱ:hands
2002 Բրազիլիա
2006 Իտալիա:[
2010 ...Արգենտինա ,քանի որ մյուսները շանս չունեն,այսինքն Բրազիլիայով հանդերձ

Չես սիրում, դրա համար էլ քվեարկել ես Ֆրանսիայի օգտին՝ այնուամենայնիվ վստահ լինելով, որ Արգենտինան է հաղթելու:clean:

Սերխիո
29.05.2010, 22:56
Չես սիրում, դրա համար էլ քվեարկել ես Ֆրանսիայի օգտին՝ այնուամենայնիվ վստահ լինելով, որ Արգենտինան է հաղթելու:clean:

Աստղ ջան , Ֆրանսիայի առաջատարը ,եթե լինի էլ Օսերի ֆուտբոլիստը, միևնույն ա, իմ համար իրանք հզոր են,իրանք լիդեր են, ուղղակի ,անիծյալ ստատիստիկան, տրամս գցում ա..
Ես իրնաց եռագույնը իմ համար շատ հարազատ ա,ոնց որ մերը...

Gayl
30.05.2010, 00:28
Արյաաաաա մոռացել էի, կարճ ասած Բրազիլիայի խմբում հավատում եմ, որ Կոտ-Դիվուարը անցնելու է հաջորդ փուլ:

Արծիվ
30.05.2010, 03:46
Սպասենք տեսնենք քվեարկության արդյունքներն ինչպես կլինի մինչև Հունիսի 11-ը, քանի որ որ իմ կարծիքով խաղերը սկսվելուց հետո արդեն անիմաստ կլինի շարունակելը, մինչև հիմա քվեարկել են 19 հոգի չհաշված այն որ 3 հոգի քվեարկել են Հայաստանի հավաքականի օգտին :cry , որը կարծում եմ անհեթեթություն է :lol:
Հլա որ առաջին տեղում են Արգենտինայի երկրպագունները :hands

Աբելյան
30.05.2010, 23:18
Էս հարցումների մեջ ամենաշատ համը հանողները հենց էդ տարբերակներն են::(

Արծիվ
31.05.2010, 09:33
Հետաքրքիրա ովքեր որ ֆուտբոլից հեռու են մի հազար կիլոմետր կամ ընդհանրապես ֆուտբոլ չեն սիրում բոլորը քվեարկել են Հայաստանի հավաքականի օգտին :D

Տրիբուն
31.05.2010, 11:10
Բա ինչի՞ ոչ մի հատ Աֆրիկյան երկիր հարցման մեջ ընդգրկված չի:

Ungrateful
31.05.2010, 13:53
Հետաքրքիրա ովքեր որ ֆուտբոլից հեռու են մի հազար կիլոմետր կամ ընդհանրապես ֆուտբոլ չեն սիրում բոլորը քվեարկել են Հայաստանի հավաքականի օգտին :D

Սխալ հետևություններ ես անում: Չգիտեմ, ով ոնց` բայց ես հայաստան եմ քվեարկել, որտև դեռ չեմ կողմնորոշվել թե ում եմ երկրպագելու:
Մի քիչ լավ նայի... նորմալ թմերին քվեարկել են նենց մարդիք` որոնք, համոզված եմ՝ ոչ մի խաղ էլ չեն նայելու:

Արծիվ
31.05.2010, 21:32

Կներես եթե քեզ սխալ եմ հասկացել, դու միակն ես որ արձագանքեցիր իմ գրառմանը որի համար քեզ ողջունում եմ ;) պարզապես ես այնպես զգացի որ եթե մարդիկ Հայաստանի օգտին են քվեարկել ուրեմն կամ նրանք ֆուտբոլի մասին վատատեղյակ են կամ էլ ընդհանրապես չեն նայում: Դու ճիշտ ես կան մարդիկ որ կարող է պարզապես զգացմունքորեն քվեարկեն որևէ թիմի օգտին որը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ:
Հույսով եմ չես նեղացել ինձանից ;)

Ambrosine
31.05.2010, 21:37
Հետաքրքիրա ովքեր որ ֆուտբոլից հեռու են մի հազար կիլոմետր կամ ընդհանրապես ֆուտբոլ չեն սիրում բոլորը քվեարկել են Հայաստանի հավաքականի օգտին :D
Կոնկրետ ես տատանվում եմ Հայաստանի ու Իսպանիայի շուրջ: Այդ պատճառով էլ դեռ չեմ քվեարկել:think

Բա ինչի՞ ոչ մի հատ Աֆրիկյան երկիր հարցման մեջ ընդգրկված չի:
Գնել ջան, եսի՞մ: Ընդհանուր քննարկումներից ելնելով եմ հարցումը բացել. աֆրիկյան թիմերից ոչ մեկի հաղթանակին չէին հավատում: Դրա համար ընդհանուր մի տարբերակ գրեցի՝ նշվածներից ոչ մեկը: Իսկ եթե միայն դու ես հավատում աֆրիկյան թիմերից մեկի հաղթանակին, քվեարկի՝ նշվածներից ոչ մեկը, ու թեմայում գրի՝ ով է հաղթելու:P

Իսկ լուրջ, եթե կարիք կա, կարող եմ ավելացնել, բայց էդ դեպքում գոնե ասեք՝ որ երկրի անունը գրեմ:) Թե՞ ընդհանուր գրեմ՝ աֆրիկյան թիմերից մեկը: :think

Gayl
01.06.2010, 01:00
Բա ինչի՞ ոչ մի հատ Աֆրիկյան երկիր հարցման մեջ ընդգրկված չի:

Միայն հավաքականների անուններ են դրված որոնք առավել ճանաչված են և կարևորը ֆավորիտներ են:

Արծիվ
01.06.2010, 01:45
Կոնկրետ ես տատանվում եմ Հայաստանի ու Իսպանիայի շուրջ: Այդ պատճառով էլ դեռ չեմ քվեարկել:thinkk
Ի՞նչ ես ուզում դրանով ասել Աստղ, եթե կարծում ես Հայաստանը չեմպիոն կդառնա դա արդեն քո կարծիքն է (կամ էլ բոլորիս երազանքն է ;) ) իսկ Իսպանիայի հարցում մի գուցե ճիշտ ես բայց դա հնարավոր չէ (սեփական կարծիքս է), անկախ նրանից թե Իսպանիան ինչ կլասի ֆուտբոլ ունի միևնույն է չի դառնա աշխարհի չեմպիոն, այ երվրոպայի չեմպիոն հնարավոր է ;)

---------- Ավելացվել է՝ 01:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:26 ----------

Բա ինչի՞ ոչ մի հատ Աֆրիկյան երկիր հարցման մեջ ընդգրկված չի:
Ի՞նչ ես կարծում եթե Աֆրիկյան որև երկիր ընդգրկված լիներ այդ ցուցակում դու կքվեարկեիր այդ երկրի օգտին :) չեմ կարծում որ դա կանեիր քանի որ միգուցե Աֆրիկյան ֆուտբոլը այսօր առաջընթաց է ապրում բայց չեմ կարծում որ նրանց վրա որևէ մեկը ստավկա կդնի աշխարհի չեմպիոն դառնալու համար: Իմ կարծիքով քվեարկությունում նշված 8 երկրներից յուրաքանչյուրն էլ մեծ շանսեր ունի աշխարհի չեմպիոն դառնալու:[COLOR="Silver"]

---------- Ավելացվել է՝ 01:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:41 ----------

Ambrosine
01.06.2010, 01:59
Ի՞նչ ես ուզում դրանով ասել Աստղ, եթե կարծում ես Հայաստանը չեմպիոն կդառնա դա արդեն քո կարծիքն է (կամ էլ բոլորիս երազանքն է ;) ...
Էն եմ ուզում ասել, որ հեչ հումորի զգացում չունեք :beee

Արծիվ
01.06.2010, 02:57
Էն եմ ուզում ասել, որ հեչ հումորի զգացում չունեք :beee
Հումորի զգացում ունեմ Աստղ ջան, պատկերացնու՞մ ես եթե Արգենտիան և Իսպանիան հանդիպեն ֆինալում :)

Yellow Raven
03.06.2010, 14:00
ՖԻՖԱ-ն ույլատրել է Հյուսիսային Կորեայի հավաքականին հայտավորել հարձակվող դարպասապահի փոխարեն:D Ընդ որում հարձակվողը կարող է դաշտ դուրս գալ միայն որպես դարպասապահ:D

Сборная КНДР смогла заявить на участие в чемпионате мира лишь двух вратарей, что противоречит регламенту турнира, в котором прописано, что "каждая федерация обязана представить заявку из 23 игроков, трое из которых обязательно должны быть голкиперами". Однако в качестве исключения ФИФА разрешила северокорейской федерации включить в заявку в качестве третьего вратаря нападающего Ким Мьон-Вона. Как сообщает ESPN, тренерский штаб сборной КНДР не сможет использовать Кима в качестве полевого игрока.

Աղբյուր` championat.ru (http://m.championat.ru/news/id/510162/p2/1)

Gayl
03.06.2010, 14:12
Կորեացիների մոտ կատաղած վիճակ ա::D

Ապե Ջան
03.06.2010, 20:50
8 օրից կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Բոլոր մարզադաշտերը իրենց ողջ շքեղությամբ պատրաստ են ընդունել ֆուտբոլիստներին, միլիոնավոր հանդիստեսներին և հայտնվել ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: «Եվրոսպորտն» այս անգամ մենք անդրադարձել է «Քեյփթաուն» մարզադաշտին:

ԹՎԵՐ
Այս արենան կարող է ընդունել 69070 հանդիսատես: Հարկ է նշել, որ «Գրին Փոինթ» մարզադաշտը, որի տարածքում էլ կառուցվել է նոր մարզադաշտը, ընդամենը 18000 նստատեղ ուներ: Նոր մարզադաշտը ունի 750 սենյակ և 3000 դուռ:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
2009թ.-ի մարտի 14-ին կայացավ «Քեյփթաունի» բացման արարողությունը: Սկզբից այս մարզադշտը կրում էր հին անվանումը, բայց հոկտեմբերին քաղաքային խորհուրդը որոշեց վերանվանել այն քաղաքի անունով:
Հետաքրքրական է այն, որ դեռ հին մարզադաշտում տեղի են ունեցել շատ նշանավոր միջոցառումներ, օրինակ` Մայքլ Ջեքսոնի, Ռոբի Վիլյամսի և «Մետալիկայի» համերգները: Բացի դրանից, «Գրին Փոինթը» համարվում էր «Սանթոս» և «Այաքս» ակումբների մշտական խաղադաշտը:

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դրսի կողմից մարզադշտը պատված է հատուկ շերտով, որն էլ պաշտպանում է այն աղմուկից: Աշխարհի առաջնությունից հետո նախատեսվում է նստատեղերի քանակը նվազեցնել և հասցնել 55 հազարի: Այնտեղ կանցկացվեն տարբեր մարզական միջոցառումներ, իսկ եթե աշխարհահռչակ երաժիշտներից որևէ մեկը ցանկանա հանդես գալ Քեյփթաունում, ապա մարզադաշտը արագ կպատրաստեն այդ միջոցառման համար:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հունիսի 11. 23:30 А խումբ. Ուրուգվայ-Ֆրանսիա.
Հունիսի 14. 23:30 F խումբ. Իտալիա-Պարագվայ
Հունիսի 18. 23:30 С խումբ. Անգլիա-Ալժիր
Հունիսի 21. 16:30 G խումբ. Պորտուգալիա-Հյուսիսային Կորեա
Հունիսի 24. 23:30 Е խումբ. Կամերուն-Հոլանդիա
Հունիսի 29. 23:30 1/8 եզրափակիչ Н1 - G2.
Հունիսի 3. 19:00 1/4 եզրափակիչ
Հունիսի 6. 23:30 1/2 եզրափակիչ

http://armsport.am/images/news_1/1088591275570975.jpg

Աղբյուրը (www.armsport.am)

Արծիվ
06.06.2010, 00:38
2010 ֆուտբոլի աշխարհի խաղերի հեռուստաեթերները՝
http://www.livesoccertv.com/world-cup-2010/schedules/

Լեո
06.06.2010, 11:51
Ցավալի է, բայց այնպիսի հզոր ֆուտոլիստներ, ինչպիսիք են Ջոն Օբի Միկելը, Արյեն Ռոբբենը, Դիդիեր Դրոգբան և Ռիո Ֆերդինանտը, չեն մասնակցի աշխարհի առաջնությանը: Նրանք բոլորն էլ վնասվածքներ ես ստացել առաջնության մեկնարկից օրեր առաջ :(

GevSky
06.06.2010, 14:35

Դրոգբայի համար շատ նեղվեցի.... տարիքովա արդեն ու փաստորեն էս իրա վերջին մունդիալն էր, ինքնել լավ մարզավիճակում էր... շատ վիրավորականա հիմա իրա համար.... երևի սաղ կյանք կհիշի էդ վնասվածքի պահը.... Շատ կուզեի ինքը մասնակցեր: Ռոբենը նույնպես արժանի չէր սենց ճակատագրի:(

---------- Ավելացվել է՝ 15:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:26 ----------

Սերխիո ջան էտ ամենաանհաջողակ ֆրանսիական մարզչի անունը ինչի՞ ես գրել ստատուսիդ մեջ: Քեզ հասկանում եմ որ Ֆրանսիա ես սիրում, ու իրանց գերբն ես դրել, բա Դոմենեկը ինչ կապ ունի ֆրանսիայի ու ընդհանրապես ֆուտբոլի հետ:)

Արծիվ
06.06.2010, 21:16
Անձամբ եսլԼրիվ անիմաստ եմ համարում այսպես կոչված ընկերական խաղերի կազմակերպումը այն էլ խաղերին մի շաբաթ մնացած, կամ էլ այդ ընկերական խաղերի ժամանակ առավելապես խստագույն պետք է պատժվեն այն ֆուտբոլիստները ովքեր նման կերպ են վարվում դիմացինի նկատմամբ: Առանց այդ խաղերի կազմակերպման էլ կարծում եմ համարյա բոլոր հավաքականներն էլ լավ մարզավիճակի մեջ են: Ինչևէ Օբի Միկելըի(Նիգերիա), Ռիո Ֆերդինանտի(Անգլիա) և Օգուչի Օնյեվույի(ԱՄՆ) կորուստը չեմ կարծում որ այդքան էլ մեծ կորուստ կլինի նրանց հավաքականների համար իսկ այ սրանում համոզված եմ որ Արյեն Ռոբենի(Հոլլանդ) և Դիդիեր Դրոգբայի(Այվորի Կոստ) կորուստը ճակատագրական կլինի նրանց հավաքականների համար:

Yellow Raven
06.06.2010, 21:39
Առանց Ռոբբեն Հոլանդիայի հավաքականի խաղը մի տեսակ չի նայվի:(

REAL_ist
06.06.2010, 22:02
ակումբային մրցաշրջանի աննորմալ գրաֆիկի հետևանքները...պետքա մի բան մտածեն ֆիֆան ու ուեֆան

Արծիվ
06.06.2010, 23:48
Առանց Ռոբբեն Հոլանդիայի հավաքականի խաղը մի տեսակ չի նայվի:(
Վահիկ ջան կարծում եմ որ Հոլանդիան դրա հետ մեկտեղ կարողա նաև մի կերպ դիմանա խմբում և տեղափոխվի մյուս ռաունդ իսկ այ դրանից հետո շատ դժվար կլինի նրանց համար: Իրանց այսինքն՝ E խմբի 1-ին տեղը խաղալու է F խմբի 2-րդ տեղի հետ, որը հավանաբար կլինի՝ Պարագվայը կամ Իտալիան, չնայած վերջինիս խաղը դիտելով Մեքսիկոյի հավաքականի (Մեքսիկան մոռթեց 2-1 հաշվով) հետ ընդհանրապես հույսեր չեմ կապում նրանց հետ այսինքն՝ Իտալիայի հավաքականի հետ:

Արծիվ
07.06.2010, 00:33
Ահա այսպես կնթանան խաղերը խմբային (Group Match) խաղերը ավարտվելուց հետո, կարծում եմ սրանով շատ հետևություններ կարող ենք անել կամ էլ գուշակություններ :)

2 ՌԱՈՒՆԴ

A1 կխաղա B2 հետ
B1 կխաղա A2 հետ
C1 կխաղա D2 հետ
D1 կխաղա C2 հետ
E1 կխաղա F2 հետ
F1 կխաղա E2 հետ
G1 կխաղա H2 հետ
H1 կխաղա G2 հետ

1/4 ԵԶՐԱՓԱԿԻՉ

1................ E1-F2 հաղթողը կխաղա G1-H2 հաղթողի հետ:
2................ A1-B2 հաղթողը կխաղա C1-D2 հաղթողի հետ:
3................ B1-A2 հաղթողը կխաղա D1-C2 հաղթողի հետ:
4................ F1-E2 հաղթողը կխաղա H1-G2 հաղթողի հետ:

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

1/4 եզրափակիչի 1-ին խաղի հաղթողը կխաղա 1/4 եզրափակիչի 2-րդ խաղի հաղթողի հետ:
1/4 եզրափակիչի 3-րդ խաղի հաղթողը կխաղա 1/4 եզրափակիչի 4-րդ խաղի հաղթողի հետ:

ԽԱՂ 3-ՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

1-ին և 2-րդ խաղերի պարտվողը կխաղա 3-րդ և 4-րդ խաղերի պարտվողի հետ:

ԵԶՐԱՓԱԿԻՉ

1-ին և 2-րդ խաղերի հաղթողը կխաղա 3-րդ և 4-րդ խաղերի հաղթողի հետ:

Gayl
07.06.2010, 23:44
Անձամբ եսլԼրիվ անիմաստ եմ համարում այսպես կոչված ընկերական խաղերի կազմակերպումը այն էլ խաղերին մի շաբաթ մնացած, կամ էլ այդ ընկերական խաղերի ժամանակ առավելապես խստագույն պետք է պատժվեն այն ֆուտբոլիստները ովքեր նման կերպ են վարվում դիմացինի նկատմամբ: Առանց այդ խաղերի կազմակերպման էլ կարծում եմ համարյա բոլոր հավաքականներն էլ լավ մարզավիճակի մեջ են: Ինչևէ Օբի Միկելըի(Նիգերիա), Ռիո Ֆերդինանտի(Անգլիա) և Օգուչի Օնյեվույի(ԱՄՆ) կորուստը չեմ կարծում որ այդքան էլ մեծ կորուստ կլինի նրանց հավաքականների համար իսկ այ սրանում համոզված եմ որ Արյեն Ռոբենի(Հոլլանդ) և Դիդիեր Դրոգբայի(Այվորի Կոստ) կորուստը ճակատագրական կլինի նրանց հավաքականների համար:
Վան Պերսին նույնպես չի խաղալու, մարզման ժամանակ վնասվածք է ստացել:(
Կարծում եմ այդ ֆուտբոլիստների կորուստը ճակատագրական կարող է լինել:Նիգերիան իրավունք չունի ֆուտբոլիստ կորցնել, դա վերաբերվում է նաև ԱՄՆ ին, իսկ Անգլիայի վիճակը իրոք բարդ է, Ֆերդինանդը ամենահզոր կենտրոններից մեկն է, եթե չեմ սխալվում Բարին նույնպես վնասվածք ունի և որոշել էին 3 պաշտպանով խաղային, իսկ հիմա Ֆերդինանդ:
Արծիվ ընկերական հանդիպումները աշխարհի խաղերից առաջ ոչ միայն պետք է այլև պարտադիր պայման, այդպիսի խաղերն են մարզիչներին թույլ տալիս որոշումներ կայացնել և ճիշտ ստրատեգիա ընտրել, այսինքն նրանք փորձարկում են ֆուտբոլիստներին, բա հո աշխարհի ժամանակ չեն փորձարկելու՞, այդ խաղերին մարզիչը արդեն պետք է հստակ իր անելիքը իմանա;)

Gayl
08.06.2010, 02:43
Ֆերդինանդը մարզումների ժամանակ է վնասվածք ստացել
http://www.euro-football.ru/article/14398/152325

---------- Ավելացվել է՝ 03:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:40 ----------

Դրոգբան կմասնակցի աշխարհի առաջնությանը, հնարավոր է, ոչ բոլոր խաղերին խաղա, սակայն ձեռքի հետ կապված ամեն ինչ բարեհաջող է անցել:

Արծիվ
08.06.2010, 03:26

Լրիվ հասկանում եմ քեզ բայց կարելի է մի ձև մտածել որ այդպիսի բաներ չլինի:

---------- Ավելացվել է՝ 03:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:13 ----------

Ֆերդինանդը մարզումների ժամանակ է վնասվածք ստացել
http://www.euro-football.ru/article/14398/152325

---------- Ավելացվել է՝ 03:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:40 ----------

Դրոգբան կմասնակցի աշխարհի առաջնությանը, հնարավոր է, ոչ բոլոր խաղերին խաղա, սակայն ձեռքի հետ կապված ամեն ինչ բարեհաջող է անցել:

Դրոգբան կմասնակցի աշխարհի առաջնությանը

Կոտ դ'Իվուարի ու Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիդյե Դրոգբան, ով վերջերս վիրահատվել էր արմունկի կոտրվածքի պատճառով, կվերադառնա իր երկրի ազգային հավաքական այսօր` հունիսի 7-ին, այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:

Այդուհանդերձ, Դրոգբայի մասնակցությունն իր թիմի մեկնարկային խաղին, որում աֆրիկացիները կմրցեն Պորտուգալիայի ընտրանու հետ, առայժմ հարցականի տակ է:

Ամեն դեպքում, Դրոգբային հաջողվեց խուսափել չարիքների վատագույնից (չմասնակցել Մունդիալին) և Դիդյեն հույս ունի ՀԱՀ-ում ցուցադրել իր լավագույն որակները:

Աղբյուր՝ www.armsport.am

---------- Ավելացվել է՝ 03:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:15 ----------

Անֆիսան կմնա տանը

http://img534.imageshack.us/img534/6337/1089671275913327.jpg (http://img534.imageshack.us/i/1089671275913327.jpg/)

Uploaded with ImageShack.us (http://imageshack.us)
Ռուս հայտնի հաղորդահարուհի, դերասանուհի և երգչուհի Անֆիսա Չեխովան խոստացել է ամուսանալ Ռուսաստանի հավաքականի որևէ խաղացողի հետ, եթե ազգային թիմը դառնա աշխարհի չեմպիոն։

«Եթե դա տեղի ունենա, ապա ես պատրաստ եմ ամուսանալ հավաքականի ֆուտբոլիստի հետ։ Իհարկե, ես շատ զոհողությունների պետք է գնամ. սպասեմ բազմաթիվ հավաքների, սեքսի բացակայություն աշխարհի առաջնությունից առաջ և դրա ընթացքում, բայց ես պատրաստ եմ։ Ճիշտ է, դատելով նրանից, թե ինչպես է խաղում մեր հավաքականը, ես ստիպված կլինեմ մնալ «պառավ կույս»», - Չեխովայի խոսքերը մեջբերել է Sportbox.ru-ն։

Playboy ամսագրում ֆոտոսեսիա ունեցած Անֆիսան խոսել է նաև այն մասին, որ աշխարհի առաջնությունից առաջ, մի շարք առաջատար հավաքականներ արգելել են խաղացողներին սեքսով զբաղվել։

«Ես կարգելեի նրանց անել դա։ Երբ մարդը շատ է ցանկանում զբաղվել սեքսով, բայց չի ստանում դա, տեղի է ունենում էներգիայի սուբլիմացիա, որը ուղղվում է դեպի ստեղծագործական կյանք, այսինքն ֆուտբոլ։ Ես, օրինակ, սեքսից հետո բավական ցրված եմ»,-նշել է Անֆիսան՝ ավելացնելով, որ ֆավորիտներ է համարում Ֆրանսիային և Իսպանիային, որտեղ ելույթ են ունենում Յոհան Գյուրկյուֆը և Հերարդ Պիկեն։

Աղբյուր՝ www.armsport.am

............................................................................................................................................ ..................................................................................
Սա շատ լավ գիտի որ Ռուսաստանը երբեք աշխարհի չեմպիոն չի դառնա դրա համար էլ հայտարարել է սա, հիմա էլ աչքը գցել է Յոհան Գյուրկյուֆի և Հերարդ Պիկեյի վրա բայց չեմ կարծում նրանք էլ նույն բանն են զգում Անֆիսայի նկատմամբ :)

Gayl
08.06.2010, 03:47

Ռուսաստանը չի մասնակցում աշխարհի խաղերին:

Ապե Ջան
08.06.2010, 08:38
Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենի վնասվածքը, որը ֆուտբոլիստը ստացել էր շաբաթ օրը կայացած Հունգարիայի ընտրանու հետ ընկերական մրցավեճում (6:1), այդքան էլ լուրջ չէր, որքան սպասվում էր:

http://armsport.am/images/news_1/1089471275897346.jpg

Հնարավոր է` Ռոբենը միանա հոլանդացիներին ՀԱՀ-ում արդեն այս շաբաթ:

«Ես որոշեցի Ռոբենին չփոխարինել հայտացուցակում: Ցանկանում եմ նրան հնարավորություն տալ մասնակցելու աշխարհի առաջնությանը»,- Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկի խոսքերը մեջբերում է AP-ին:

Նարնջագույններն իրենց առաջին խաղը կացնակցնեն հունիսի 14-ին` ընդդեմ Դանիայի: Վան Մարվեյկը կարող է փոփոխություն կատարել հայտացուցակում մինչև հունիսի 13-ը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/8947/)

Արծիվ
08.06.2010, 08:48
Ռուսաստանը չի մասնակցում աշխարհի խաղերին:

Ես գիտեմ որ Ռուսաստանը չկա այս առաջնությանը, այ Անֆիսան երևի չգիտի դրա մասին, չգիտեմ ինչի են տպել այս նյութը :D

Արծիվ
09.06.2010, 03:10
Յոհան Կրոյֆը չի հավատում անգլիացիների հաղթանակին
09:55 08.06.2010

http://img405.imageshack.us/img405/1323/22498468.jpg (http://img405.imageshack.us/i/22498468.jpg/)«Բարսելոնայի» պատվավոր նախագահ Յոհան Կրոյֆը վստահ չէ, որ Անգլիայի հավաքականին լուսավոր ապագա է սպասվում ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նա ֆավորիտների թվին է դասում Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականները, հաղորդում է Eurosport.ru-ն:

«Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությանում ոչ այնքան հաջող ելույթից հետո անգլիացիները ծարավ են իսկական դիտարժան ֆուտբոլի, բայց ես չեմ հավատում, որ Ֆաբիո Կապելոն և իր սաները նման տոն կնվիրեն հանրությանը: Անգլիացիներին միայն արդյունքն է հետաքրքրում, և դրանով նրանք նմանվել են իտալացիներին», - նշել է 63-ամյա հոլանդացին The Mirror-ի հետ հարցազրույցում:

Առաջիկա աշխարհի առաջնությանը «Ոսկե գնդակի» եռակի հաղթողը ֆավորիտ է համարում Իսպանիայի և Բրազիլիրայի հավաքականներին. «Եթե Վիսենտե դել Բոսկեի թիմը հավատարիմ մնա իր խաղաոճին, ապա մեծ հաջողության կհասնի: Ինչ վերաբերվում է Բրազիլիային, ապա պետք է ասեմ, որ այդ թիմը ունի շատ ամուր պաշտպանություն և լավ դարպասապահ: Բրազիլացիները գրեթե վերածվել են եվրոպական թիմի: Ես նույնիսկ կարծում եմ, որ այս առաջնությանն իրական բրազիլական ֆուտբոլ ցուցադրելու են ոչ թե նրանք, այլ իսպանացիները»:

http://www.armsport.am/am/news/4/1/8977/

Տրիբուն
09.06.2010, 11:17
Իսկ լուրջ, եթե կարիք կա, կարող եմ ավելացնել, բայց էդ դեպքում գոնե ասեք՝ որ երկրի անունը գրեմ:) Թե՞ ընդհանուր գրեմ՝ աֆրիկյան թիմերից մեկը: :think

Մալավի… ;)

Իսկ ավելի լուրջ, Կոտ Դ՛Իվուար:

Ապե Ջան
09.06.2010, 11:41
Լոս-Անջելեսի Գելաքսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմը պայմանագիր է կնքել Yahoo!-ի հետ:

http://armsport.am/images/news_1/1090281276067675.jpg

Դեվիդը նպաստելու է Yahoo! կայքի առաջընթացին, որտեղ և մեկնաբանելու է աշխարհի առաջնության խաղերը: Աշխարհի առաջնության ավարտից հետո 75 երկրպագուներ հրավիրվելու են հանհրահայտ ֆուտբոլիստի հետ հանդիպման, որի ժամանակ կարողանալու են նրան հարցեր ուղղել:

Հիշեցնենք, որ Դեվիդ Բեքհեմը, չի կարողանա օգնել իր ազգային հավաքականին ՀԱՀ-ում գարշապարի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Ա սերիայի «Միլանի» և «Կիևոյի» միջև կայացած հանդիպման վերջին րոպեներին: Բեքհեմը հանդես է գալիս «Միլանում» վարձավճարով։

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/4/9028/)

---------- Ավելացվել է՝ 12:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:39 ----------

Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանին բաց կթողնի աշխարհի առաջնությունն ուսի վնասվածքի պատճառով:

http://armsport.am/images/news_1/1090241276063220.jpg

Այս մասին պարզ է դարձել այն բանից հետո, ինչ ֆուտբոլիստը մանարամասն բուժհետազոտություն է անցել:
Նախատեսվում է, որ Նանիի տեղը պորտուգալացիների հայտացուցակում կզբաղեցնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Ռուբեն Ամորիմը, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նանին վնասվածք է ստացել կիրակնօրյա մարզման ժամանակ` ՀԱՀ մեկնելուց առաջ, նշում է sports.ru-ն:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9024/)

BOBO
09.06.2010, 11:56
Թիմերի կազմերը նայում եմ ոչ մեկ չի ձգում, մենակ մի քիչ Բրազիլիան:
Սեզար, Լուսիո, Կակա, Ռոբինյո, Բապտիստա պրինցիպի Սիլվան ու Կլեբերսոնն էլ

Ապե Ջան
09.06.2010, 12:52
Պորտուգալիան և Իսպանիան ներկայացնող երեք մարզական լրագրողներ թալանվել են հարավաֆրիկյան Մագալիսբուրգ քաղաքում, որը Յոհանեսբուրգ քաղաքից 120 կմ հեռավորության վրա է գտնվում:

http://armsport.am/images/news_1/1090311276070639.jpg

Ատրճանակներով սպառնալով` գողերը տոպրակ են հագցրել Ojogo հրատարակչության ներկայացուցչի գլխին, ինչից հետո գողացել են նրա բոլոր իրերը: Նույն ճակատագրին են արժանացել Marca-ի և Expresso-ի լրագրողները: Նրանց սենյակները թալանել են այն ժամանակ, երբ նրանք քնած են եղել:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9031/)

Ապե Ջան
09.06.2010, 14:28
Soccernews.ru ինտերնետ-պորտալը հրապարակել է բավականին հայտնի մի հոդված բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Պելեի «կանխագուշակման շնորհի» մասին:

http://armsport.am/images/news_1/1090361276072833.jpg

Բրազիլացին իր իսկ կանխատեսումներով ուղղակի խայտառակում է ինքն իրեն: Ռոմարիոն մի անգամ հայտարարել էր, որ «Պելեն բանաստեղծ է, երբ բերանը փակ է պահում»: Սկոլարին ավելի կոպիտ է արտահայտվել. «Իմ կարծիքով, Պելեն ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին: Իր կանխատեսումները երբեք չեն իրականանում: Եթե դուք ցանկանում եք հաղթել, ապա պետք է լսեք Պելեին և գործեք ճիշտ հակառակը»:
Նման գնահատակններից հետո ավելի լավ կլինի հիշել ֆուտբոլի լեգենդի կանխատեսումներից մի քանիսը.

1994թ. Կոլումբիայի հավաքականի կանխատեսումը. «Կոլումբիան ԱՄՆ-ում կհաղթի Աշխարհի գավաթը»:

Արդյունքում. Կոլումբիան դուրս չեկավ խմբից` չնայած այն ժամանակ կոլումբիացիները լավ թիմ ունեին, իսկ մի քանի օր անց` 1994թ. հուլիսի 2-ին, սպանվեց Անդրես Էսկոբարը:

1998 թ. Իսպանիայի հավաքականի կանխատեսումը. «Իսպանիան Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտն է»:

Արդյունքում: 1998թ. աշխարհի առաջնությունը Իսպանիայի համար ավարտվեց խմբային փուլով:

2002թ. Բրազիլիայի հավաքականի կանխատեսումը. «Բրազիլիան դուրս չի գա խմբից»:

Արդյունքում. Բրազիլիան հաղթում է Աշխարհի գավաթը:

2002 թ. Չինաստանի հավաքականի կանխատեսումը. «Չինաստանը կհաղթահարի խմբային փուլը և կհայտնվի 1/8 եզրափակիչում»:

Արդյունքում. Չինացիները իրենց խմբում պարտվեցին բոլոր խաղերը, բաց թողեցին 9 գոլ և չխփեցին ոչ մեկը:

2002 թ. Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների կանխատեսումները. «Արգենտինան և Ֆրանսիան կհaնդիպեն եզրափակիչում»:

Արդյունքում:Երկու թիմերն էլ լքեցին աշխարհի առաջնությունը թիմային փուլում, իսկ Ֆրանսիան ոչ մի գոլ չխփեց:

2008թ. կանխատեսում` կապված Ռոնալդուի հետ, ով լուրջ վնասվածք էր ստացել. «Ռոնալդուն այլևս երբեք չի խաղա ֆուտբոլ, և իր կարիերան ավարտված է»:

Արդյունքում. Ռոնալդուն 2009թ. մարտին վերադառնում է և մինչ այսօր խաղում:

2009 թ. Իտալիայի հավաքականի կանխատեսումը. «Իտալիան կհաղթի Բրազիլիային Կոնֆեդերացիայի գավաթում»:

Արդյունքում. Բրազիլիան հաղթում է 3:0 հաշվով:

Աֆրիկայի երկրենրի կանխատեսումը. «Աֆրիկան մինչ 2000թ. կհաղթի Աշխարհի գավաթը»:

Արդյունքում. Աֆրիկյան երկրների առավելագույն ձեռքբերումը դարձավ աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչը

«Իսպանացիներն այս առաջնության գլխավոր ֆավորիտն են: Բայց Բրազիլիան ևս կլինի հիմնական հավաքականների շարքում: Դունգան լավ փորձ է կուտակել, և դա կանդրադառնա իր թիմի արդյունքների վրա: Այս երկու հավաքակնները կարող են հանդիպել եզրափակիչ խաղում», - ասել է Պելեն ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության վերաբերյալ:

Այս խոսքերից հետո, ամենայն հավանականությամբ, Իսպանիայի և Բրազիլիայի շանսերը զգալիորեն նվազել են:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/51/9036/)

Legolas
09.06.2010, 14:47
Անգլիա եմ բալետ անելու:clap

Ambrosine
09.06.2010, 16:13
Մալավի… ;)

Իսկ ավելի լուրջ, Կոտ Դ՛Իվուար:

Ավելացրեցի, Տրիբուն ջան ;):

Աբելյան
09.06.2010, 17:36
Այս խոսքերից հետո, ամենայն հավանականությամբ, Իսպանիայի և Բրազիլիայի շանսերը զգալիորեն նվազել են:
Եքա թեթևացա::))

GevSky
09.06.2010, 19:20
Եքա թեթևացա::))
Ինչի չեք ուզում Իսպանիան չեմպիոն դառնա խեղճ մարդիկ եքա հզոր թիմ ունեն ու ոչ մի անգամ չեն դառել... մի քիչ սխալա որ Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան չեմպիոն են եղել իսկ Իսպանիան ոչ, էն դեպքում երբ երկրի առաջնությունը եթե զիջումա, ապա միայն անգլիականին:think

Արծիվ
09.06.2010, 23:52
Պորտուգալիան և Իսպանիան ներկայացնող երեք մարզական լրագրողներ թալանվել են հարավաֆրիկյան Մագալիսբուրգ քաղաքում, որը Յոհանեսբուրգ քաղաքից 120 կմ հեռավորության վրա է գտնվում:

http://armsport.am/images/news_1/1090311276070639.jpg

Ատրճանակներով սպառնալով` գողերը տոպրակ են հագցրել Ojogo հրատարակչության ներկայացուցչի գլխին, ինչից հետո գողացել են նրա բոլոր իրերը: Նույն ճակատագրին են արժանացել Marca-ի և Expresso-ի լրագրողները: Նրանց սենյակները թալանել են այն ժամանակ, երբ նրանք քնած են եղել:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9031/)

Սենց որ գնա դեռ շատ ահաբեկչությունները կլինեն աշխարհի խաղերի ընթացքում: Սոված աֆրիկացիներից բացի նաև Ալքաիդան էր շուտվանից զգուշացրել ՖԻՖԱ-ին որ ահաբեկելու է Անգլիա - ԱՄՆ խաղը, չնայած որ ՖԻՖԱ-ին չի անհանգստացրել այդ լուրը: Այնպես որ կարծում եմ այս առաջնությունը լի է լինելու սենսացիոն լուրերով:

---------- Ավելացվել է՝ 23:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:36 ----------

Ինչի չեք ուզում Իսպանիան չեմպիոն դառնա խեղճ մարդիկ եքա հզոր թիմ ունեն ու ոչ մի անգամ չեն դառել... մի քիչ սխալա որ Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան չեմպիոն են եղել իսկ Իսպանիան ոչ, էն դեպքում երբ երկրի առաջնությունը եթե զիջումա, ապա միայն անգլիականին:think

Գեվ ջան ի՞նչի չենք ուզում, կարող է թող լինի, ովա իրան բռնել, հաղթելու է նա ով արժանի է :)

---------- Ավելացվել է՝ 23:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:42 ----------

Soccernews.ru ինտերնետ-պորտալը հրապարակել է բավականին հայտնի մի հոդված բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Պելեի «կանխագուշակման շնորհի» մասին:

http://armsport.am/images/news_1/1090361276072833.jpg

Բրազիլացին իր իսկ կանխատեսումներով ուղղակի խայտառակում է ինքն իրեն: Ռոմարիոն մի անգամ հայտարարել էր, որ «Պելեն բանաստեղծ է, երբ բերանը փակ է պահում»: Սկոլարին ավելի կոպիտ է արտահայտվել. «Իմ կարծիքով, Պելեն ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին: Իր կանխատեսումները երբեք չեն իրականանում: Եթե դուք ցանկանում եք հաղթել, ապա պետք է լսեք Պելեին և գործեք ճիշտ հակառակը»:
Նման գնահատակններից հետո ավելի լավ կլինի հիշել ֆուտբոլի լեգենդի կանխատեսումներից մի քանիսը.

1994թ. Կոլումբիայի հավաքականի կանխատեսումը. «Կոլումբիան ԱՄՆ-ում կհաղթի Աշխարհի գավաթը»:

Արդյունքում. Կոլումբիան դուրս չեկավ խմբից` չնայած այն ժամանակ կոլումբիացիները լավ թիմ ունեին, իսկ մի քանի օր անց` 1994թ. հուլիսի 2-ին, սպանվեց Անդրես Էսկոբարը:

1998 թ. Իսպանիայի հավաքականի կանխատեսումը. «Իսպանիան Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտն է»:

Արդյունքում: 1998թ. աշխարհի առաջնությունը Իսպանիայի համար ավարտվեց խմբային փուլով:

2002թ. Բրազիլիայի հավաքականի կանխատեսումը. «Բրազիլիան դուրս չի գա խմբից»:

Արդյունքում. Բրազիլիան հաղթում է Աշխարհի գավաթը:

2002 թ. Չինաստանի հավաքականի կանխատեսումը. «Չինաստանը կհաղթահարի խմբային փուլը և կհայտնվի 1/8 եզրափակիչում»:

Արդյունքում. Չինացիները իրենց խմբում պարտվեցին բոլոր խաղերը, բաց թողեցին 9 գոլ և չխփեցին ոչ մեկը:

2002 թ. Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների կանխատեսումները. «Արգենտինան և Ֆրանսիան կհaնդիպեն եզրափակիչում»:

Արդյունքում:Երկու թիմերն էլ լքեցին աշխարհի առաջնությունը թիմային փուլում, իսկ Ֆրանսիան ոչ մի գոլ չխփեց:

2008թ. կանխատեսում` կապված Ռոնալդուի հետ, ով լուրջ վնասվածք էր ստացել. «Ռոնալդուն այլևս երբեք չի խաղա ֆուտբոլ, և իր կարիերան ավարտված է»:

Արդյունքում. Ռոնալդուն 2009թ. մարտին վերադառնում է և մինչ այսօր խաղում:

2009 թ. Իտալիայի հավաքականի կանխատեսումը. «Իտալիան կհաղթի Բրազիլիային Կոնֆեդերացիայի գավաթում»:

Արդյունքում. Բրազիլիան հաղթում է 3:0 հաշվով:

Աֆրիկայի երկրենրի կանխատեսումը. «Աֆրիկան մինչ 2000թ. կհաղթի Աշխարհի գավաթը»:

Արդյունքում. Աֆրիկյան երկրների առավելագույն ձեռքբերումը դարձավ աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչը

«Իսպանացիներն այս առաջնության գլխավոր ֆավորիտն են: Բայց Բրազիլիան ևս կլինի հիմնական հավաքականների շարքում: Դունգան լավ փորձ է կուտակել, և դա կանդրադառնա իր թիմի արդյունքների վրա: Այս երկու հավաքակնները կարող են հանդիպել եզրափակիչ խաղում», - ասել է Պելեն ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության վերաբերյալ:

Այս խոսքերից հետո, ամենայն հավանականությամբ, Իսպանիայի և Բրազիլիայի շանսերը զգալիորեն նվազել են:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/51/9036/)

Դե Պելենա էլի, մեծացել խելքը գցելա ու անհեռատես գուշակություններովա զբաղվում :)

---------- Ավելացվել է՝ 23:52 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:43 ----------

Ձեր բոլորիտ բախտը բերել է ձեզ մոտ (խոսքս Հայաստանի մասին է) խաղերը սկսվելու են հարմար ժամերի՝ կեսօրվա 16:30, 19:00 և 23:30 իսկ մեզ մոտ (ԱՄՆ) անոռմալ ժամեր են՝ լուսաբացի՝ 04:30, 07:00 11:30 :(

GevSky
10.06.2010, 03:15
Ձեր բոլորիտ բախտը բերել է ձեզ մոտ (խոսքս Հայաստանի մասին է) խաղերը սկսվելու են հարմար ժամերի՝ կեսօրվա 16:30, 19:00 և 23:30 իսկ մեզ մոտ (ԱՄՆ) անոռմալ ժամեր են՝ լուսաբացի՝ 04:30, 07:00 11:30 :(
Հավատա Արծիվ ջան, անձամբ ես շատ կուզեի ձեր մոտի ժամերով ստեղ ցույց տային, որովհետև միշտ չի որ երեկոյան ժամերին ես ազատ կլինեմ ու կկարողանամ նայել, իսկ առավոտը շատ հարմարա ինձ, բայց մի պլյուս կա, երեկոյան հնարավոր կլինի ընկերներով հավաքվել մի տեղ նայել դրսերում:)

Արծիվ
10.06.2010, 10:11

Տեսնում ես Գեվ ջան, ամեն երնեկ մի տեղ չի լինում, ինչև է 4 տարին մեկ է խաղ բաց թողնել չի կարելի, որ ժամին էլ լինի պետք է նայել նամանավանդ որ բոլոր խաղերը LIVE են լինելու ;)

Tyler
10.06.2010, 21:10
ԱՆ-ԳԼԻԱ, Ան-գլիա, Ան-գլիա :yes Բայց վերջը էլի պենալներով կրվելու են հարիֆները :))

Համ էլ, առանց Բեքհեմի էլ ինչ Անգլիա :(

Լեո
10.06.2010, 22:16
Ահա թե ինչ գտա կոմպիս մեջ :)

http://i50.tinypic.com/rsua7d.jpg

Nanik
10.06.2010, 22:36
Ով ուզում է, թող հաղթի, բայց միայն ոչ Անգլիան, կամ առավել ևս Իտալիան :[

Շատ կուզեմ, որ Իսպանիան հաղթի :love

Երվանդ
10.06.2010, 22:38
Արգենտինա՜՜՜՜ :victory:

Nanik
10.06.2010, 22:40
Մեսսի, Ագուերո, Իգուային :love

Արգենտինայի հավաքականին ևս համակրում եմ :) Իսպանիայից հետո իրենց եմ սիրում :)

Դարք
10.06.2010, 22:45
Ով ուզում է, թող հաղթի, բայց միայն ոչ Անգլիան, կամ առավել ևս Իտալիան :[

Շատ կուզեմ, որ Իսպանիան հաղթի :love

Այս պահի դրությամբ իսպանիայի հաղթանակի գործակիցը ամենաբարձն է

http://images1.turnir.com.ua/800x0s/pictures/2009-10-29/2258_41fp090628b446.jpg

Ի դեպ ևս մեկ հուշագրավ փաստ, երեկ երբ սպասում էի հարցազրույցի իմ հերթին աչքովս ամսագիր ընկավ, որում գրված էր որ 2010 թվականի

աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականներից ամենաթանկ կազմը ունի հենց Իսպանիաji հավաքականը, որի կազմում ընդգրկված

ֆուտբոլիստների արժեքը արտահայտված շուկայական գներով գերազանցում էր 600 միլիոն եվրոն:)

Երվանդ
10.06.2010, 22:45
Մեսսի, Ագուերո, Իգուային :love

Արգենտինայի հավաքականին ևս համակրում եմ :) Իսպանիայից հետո իրենց եմ սիրում :)

:love, լավն ես էլիիի, մի 2 տարի մեծ լինեիր էլի:)):yea

Արծիվ
10.06.2010, 22:46
Անգլիան եթե իր C խմբում 1 ին տեղը գրավի ապա 1/8 կխաղա D խմբի 2 րդ տեղի հետ որը հավանաբար կլինի՝ Ավստրալիան կամ Գանան, եթե դրանցից մեկին էլ հաղթի ապա 1/4 կխաղա Ֆրանսիա - Նիգերիա հաղթողի հետ, ամեն դեպքում սա իմ գուշակությունն է վերցրած այստեղից՝ http://www.akumb.am/showthread.php/16689-%D5%84%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%AB%D5%A1%D5%AC-2010?p=2025035&viewfull=1#post2025035

Արծիվ
10.06.2010, 23:41
Սիրում եմ նաև Իսպանիայի հավաքականին բայց աչքիս նրանց հարցը շատ լուրջ է: Քանի որ անկախ նրանից թե որ տեղը կգրավի Իսպանիան իր H ենթախմբում՝ 1 ին կամ 2 րդ միևնույն է պետք է խաղա G ենթախմբի 1 ին կամ 2 րդ տեղի հետ որը կլինի՝ Բրազիլիան կամ Պորտուգալիան: Կարծում եմ շատ դժվար մրցակիցներ են բաժին հասել նրան:

GevSky
11.06.2010, 01:40
Իսկ ով ասեց որ Իսպանան հիմա Բրազիլիայից կամ առավել ևս Պորտուգալիայից թույլա.. ես կասեի իրանց հարցնա լուրջ:P Համել ես կասկածում եմ որ Պորտուգալիան խմբից դուրս կգա

s_hrayr
11.06.2010, 02:02
ես տարի պիտի որ Իսպանիան դառնա չեմպիոն, ոչ մի անգամ չի դառել, գոնե մի անգամ բախտը պիտի բերի թե չէ, նամանվանդ որ կազմը շատ ուժեղա

Արծիվ
11.06.2010, 05:36
Իսկ ով ասեց որ Իսպանան հիմա Բրազիլիայից կամ առավել ևս Պորտուգալիայից թույլա.. ես կասեի իրանց հարցնա լուրջ:P Համել ես կասկածում եմ որ Պորտուգալիան խմբից դուրս կգա

Ես չեմ ասել որ Իսպանիան թույլա Բրազիլիայից կամ Պորտուգալիայից, ես պարզապես ուզում էի ասել որ նրա համար հեշտ չի լինի: Ուզու՞մ ես ասել որ Պորտուգալիայի փոխարեն Այվորի Քոստը (Կոտ դ՛Իվուար) դուրս կգա, դա էլա հնարավոր տարբերակ ;)

Արծիվ
11.06.2010, 06:00
Արգենտինայի հավաքականը Հարավային Աֆրիկայում մարզումների ժամանակ :D

http://www.youtube.com/watch?v=SVWlPr8QH8Y&feature=player_embedded#!

Mephistopheles
11.06.2010, 06:25
WOW!!!!!!!!!!!!!!!!!!… իսպանիայի ու Արգենտինայից հետո ամենաշատ շանսը Հայաստանն ունի (ըստ հարցումների)

Gayl
11.06.2010, 10:28
Ուզու՞մ ես ասել որ Պորտուգալիայի փոխարեն Այվորի Քոստը (Կոտ դ՛Իվուար) դուրս կգա, դա էլա հնարավոր տարբերակ ;)
Կասկածներ չկան, միանշանակ Կոտ-Դիվուարը դուրս է գալու, եթե էսօր հաջողացրի մտնեմ տոտո առաջին ստավկես էտ ա լինելու:

Ambrosine
11.06.2010, 12:25
WOW!!!!!!!!!!!!!!!!!!… իսպանիայի ու Արգենտինայից հետո ամենաշատ շանսը Հայաստանն ունի (ըստ հարցումների)
Բա հլը քանի մարդ էր կասկածում Հայաստանի օգտին քվեարկելու շուրջ, էն էլ...
Հողերս բացածս հարցման գլխին :Դ

Yellow Raven
11.06.2010, 12:41
Այս պահի դրությամբ իսպանիայի հաղթանակի գործակիցը ամենաբարձն է

Ամենացածրը;)

Այսօր մեկնարկում է Մունդիալը, տեղի կունենան երկու խաղ` ՀԱՀ-Մեքսիկա և Ուրուգվայ-Ֆրանսիա:)

Ապե Ջան
11.06.2010, 12:43
Ամենացածրը;)

Այսօր մեկնարկում է Մունդիալը, տեղի կունենան երկու խաղ` ՀԱՀ-Մեքսիկա և Ուրուգվայ-Ֆրանսիա:)

Ցածր ու բարձրը հարաբերականա, ես կասեի ամենաբարձրը՝ աձսինքն շանսերը ավելի մեծ են, իսկ թվերով հա ամենացածրը:

Yellow Raven
11.06.2010, 12:52
Ցածր ու բարձրը հարաբերականա, ես կասեի ամենաբարձրը՝ աձսինքն շանսերը ավելի մեծ են, իսկ թվերով հա ամենացածրը:

Դե եթե ասվում է հաղթանակի գործակից, ուրեմն ավտոմատ հասկացվում է, որ ամանացածր գործակիցն ունեցողն ունի ամենաբարձր հնարավորությունները, իսկ ամենաբարձր գործակիցն ունեցողը` ամենաքիչ հնարավորությունները:
Հետևաբար Իսպանիան անգամ տեսականորեն չէր կարող ունենալ ամենաբարձր գործակիցը:))

Ապե Ջան
11.06.2010, 13:22
Ֆուտբոլի աշխարհի նախորդ 18 առաջնություններում անցկացված 708 խաղում խփվել է 2063 գոլ (միջինը' 2,91 գնդակ): Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի Լյուսյեն Լորանը' 1930թ. գրավելով Մեքսիկայի հավաքականի դարպասը: Առայժմ վերջին գոլի հեղինակն աշխարհի չեմպիոն, իտալացի Մարկո Մատերացին է, որը 2006թ. հուլիսի 9-ին Բեռլինում կայացած եզրափակիչ խաղում գրավել է Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի պաշտպանած դարպասը:

Ամենաբարձր արդյունավետությամբ աչքի է ընկել 1954թ. Շվեյցարիայում կայացած աշխարհի 5-րդ առաջնությունը (140 գոլ 26 խաղում, միջինը' 5,38 գոլ): Ամենացածր արդյունավետությունը գրանցվել է 1990թ. Իտալիայում կայացած աշխարհի 14-րդ առաջնությունում (115 գոլ 52 խաղում, միջինը' 2,21 գոլ): Առավելագույն քանակի գոլեր (171' 64 խաղում գրանցվել է 1998թ. Ֆրանսիայում անցկացված մրցաշարում:

Աշխարհի առաջնությունների մասնակից 77 երկրների հավաքականներից միայն 7-ին է հաջողվել նվաճել Աշխարհի գավաթը: 5 անգամ ուժեղագույնն են ճանաչվել բրազիլացիները (1958, 1962,1970, 1994, 2002թթ.), 4 անգամ' իտալացիները (1934, 1938, 1982, 2006թթ.), 3 անգամ'գերմանացիները (1954, 1974, 1990թթ.): 2-ական անգամ աշխարհի չեմպիոն են հռչակվել Ուրուգվայի (1930, 1950թթ.) և Արգենտինայի (1978, 1986թթ.) հավաքականները, մեկական անգամ էլ հաղթանակի բերկրանքը վայելել են անգլիացիներն (1966թ.) ու ֆրանսիացիները (1998թ.):

Նախորդ 18 առաջնությունների մրցավայր են դարձել 15 երկրներ, ընդ որում 2002թ. առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկու երկրում' Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Իտալիան, Մեքսիկան, Ֆրանսիան և Գերմանիան 2-ական անգամ են հյուրընկալել առաջնության մասնակիցներին:

10 անգամ առաջնությունն անցկացվել է Եվրոպայում, 7 անգամ' ամերիկյան մայրցամաքում, մեկ անգամ էլ' Ասիայում: Առայժմ միայն բրազիլացիներին է հաջողվել "օտար" մայրցամաքում չեմպիոն հռչակվել, այն էլ 2 անգամ (1958թ.' Շվեդիայում, 2002թ.' Ճապոնիայում և Հարավային Կորեայում):

6 անգամ ուժեղագույնն է ճանաչվել առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը' Ուրուգվայը (1930թ.), Իտալիան (1934թ.), Անգլիան (1966թ.), ԳՖՀ-ն (1974թ.), Արգենտինան (1978թ.) և Ֆրանսիան (1998թ.): Վերջինս 2-րդ փորձից դարձավ աշխարհի չեմպիոն: Մինչ այդ 1938թ. Ֆրանսիայում անցկացված առաջնությունում դաշտի տերեը մնացել էին առանց մեդալների: Շվեյցարիայի (1954թ.), Մեքսիկայի (1970, 1986թթ.), Իսպանիայի (1982թ.) և ԱՄՆ-ի (1994թ. հավաքականներին էլ "հարազատ պատերը" չօգնեցին մրցանակակիր դառնալ:

Միայն պորտուգալացիներին (1966թ.) և խորվաթներին (1998թ.) է հաջողվել աշխարհի առաջնություններում նորամուտը նշել մրցանակային տեղով'դառնալով 3-րդ մրցանակակիր:

Ֆրանսիայի հավաքականը միակ աշխարհի գործող չեմպիոնն էր, որ հաջորդ առաջնությունում (2002թ.) հաղթանակ չտոնեց ու գոլ չխփեց' պայքարից դուրս մնալով խմբային մրցաշարում:

Բրազիլիայի հավաքականը միակն է, որ մասնակցել է նախորդ 18 առաջնություններին: 5 անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի տիտղոսին, բրազիլացիներն այդ առաջնություններում անցկացրած 32 հանդիպումներում պարտություն չեն կրել, ընդ որում 1970 և 2002թթ. հաղթել են բոլոր խաղերում: Աշխարհի առաջնություններում բրազիլացիներն անցկացրել են բոլորից շատ խաղ (92), տոնել են առավելագույն քանակի հաղթանակներ (64), առավել հաճախ (23 անգամ) հաղթել են խոշոր հաշվով, խփել են բոլորից շատ գոլեր (201):

Առավել հաճախ' 7-ական անգամ առաջնության եզրափակիչում հանդես են եկել Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները' հաջողության հասնելով համապատասխանաբար 5 և 3 անգամ: Ընդ որում միայն 2002թ. է կայացել այս հավաքականների անդրանիկ հանդիպումն աշխարհի առաջնություններում, այն էլ' եզրափակիչում: 1982-1990թթ. Գերմանիայի հավաքականը 3 անգամ անընդմեջ մասնակցել է եզրափակիչ խաղին' չեմպիոնի տիտղոսը նվաճելով մեկ անգամ (1990թ.): Իսկ ահա բրազիլացիները 1994-2002թթ. երեք եզրափակիչներից 2-ում հաղթել են:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9109/)

Ապե Ջան
11.06.2010, 14:38
Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում խփած գոլերի ընդհանուր քանակով լավագույն ռմբարկուն բրազիլացի Ռոնալդոն է: Աշխարհի նախորդ 3 առաջնություններում նա խփել է 15 գնդակ: Գոլերի հաշիվը նա բացել է 1998թ. Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությունում'հունիսի 16-ին գրավելով մարոկկացի Բենզեկրիի պաշտպանած դարպասը:

http://armsport.am/images/news_1/1091131276247831.jpg

Ֆրանսիայում բրազիլացին 4 գնդակ խփեց: 4 տարի անց Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացված մրցաշարում Ռոնալդոն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ' 8 գնդակով ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: 2006թ. Գերմանիայում խփելով 3 գնդակ, Ռոնալդոն իր գոլերի քանակը հասցրեց 15-ի և գերազանցեց գերմանացի հանրահայտ ռմբարկու Գերդ Մյուլլերի 32-ամյա վաղեմության արդյունավետության ռեկորդը:

Վերջինս 1970 և 1974թթ. առաջնություններում ընդհանուր առմամբ իր օգտին 14 գոլ էր գրանցել: Իսկ 2006թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, գերմանացի Միրոսլավ Կլոզեն խփելով 5 գնդակ, գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 10-ի և ընդգրկվեց աշխարհի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը: Նա 2010թ. առաջնության մասնակից ֆուտբոլիստներից բոլորից լավ հնարավորություն ունի գերազանցելու Ռոնալդոյի ռեկորդը, որի համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 6 գոլ խփել:

http://i030.radikal.ru/1006/19/6baeb428c75a.jpg

Աղբյուրը (armsport.am)

---------- Ավելացվել է՝ 15:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:26 ----------

Էստուդիանտեսի» կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքկանում նա չի կատարում Լիոնել Մեսսիի անձնական խորհրդականի դերը, ինչպես շատերը մտածում են.

http://armsport.am/images/news_1/1091221276251466.jpg

«ՀԱՀ-ում ես բնակվում են Մեսսիի հետ միևնույն սենյակում և շատ եմ նրա հետ շփվում, սակայն ես նրա անձնական խորհրդականը չեմ: Ոչ էլ նրա մեծ եղբայրն եմ կամ հայրը: Դրանից զատ` վերջին տարիների ընթացքում Լեոն դարձել է բավական հասուն մարդ և շատ լավ է հարմարվել թիմին: Այնպես որ նա ինքը լավ գիտի իր խնդիրներն ու ցանկությունները:

Բոլորս պետք է օգնենք Մեսսիին աշխարհի առաջնությունում ցուցադրել իր լավագույն խաղը: Բայց դա չի նշանակում, որ թիմը կախվածություն ունի Լեոյից»,- Վերոնի խոսքերը մեջբերում է championat.ru-ն` հղում անելով արգենտինական Ole-ին:

Աղբյուրը (www.armsport.am)

Ապե Ջան
11.06.2010, 15:18
Նելսոն Մանդելայի ֆոնդը տարածել է մամուլի հաղորդագրություն, ըստ որի` Նոբելյան մրցանակի 91-ամյա դափնեկիրը չի այցելի աշխարհի առաջնության բացման խաղը (ՀԱՀ - Մեքսիկա), որը տեղի կունենա այսօր:

http://armsport.am/images/news_1/1091251276254238.jpg

Մերժման պատճառ է դարձել Մանդելայի 13-ամյա ծառնուհի Զենանի Մանդելայի ողբերգական մահը, ով ավտովթարի հետևանքով մահացել է երեկ երեկոյան, երբ տուն էր վերադառնում Շակիրայի համերգից, այդ մասին տեղեկացնում է championat.ru-ն:

«Վստահ ենք, որ ՀԱՀ-ի ժողովուրդն ու ամբողջ մարդկությունը համերաշխություն կցուցաբերի Մանդելայի հետ այս ողբերգական պահին»,- ասվում է ֆոնդի հայտարարությունում:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9125/)

Ապե Ջան
11.06.2010, 16:00
Կոտ-դ’Իվուարի հավաքականի ավագ Դիդյե Դրոգբան կկարողանա մասնակցել Պորտուգալիայի հետ հանդիպմանը:

http://armsport.am/images/news_1/1091271276256496.jpg

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Դիդյեն կոտրել էր ձեռքը այն բանից հետո, ինչ բախվել էր Ճապոնիայի հավաքականի պաշտպան Տուլիո Տանակային ընկերական հանդիպման ժամանակ: Սկզբում լուրեր էին պտտվում, որ «Չելսիի» հարձակվողը բաց կթողնի աշխարհի առաջնությունը, սակայն արագ և որակյալ վիրահատության շնորհիվ` նա հնարավորություն է ստացել օգնել իր թիմին:
Ենթադրվում էր, որ հունիսի 15-ին կայանալիք Պորտուգալիայի հետ հանդիպումը, այնուամենայնիվ, Դրոգբան բաց կթողնի, բայց թիմի մարզիչ Սվեն-Գորան Էրիքսոնը ցրել է այդ շշուկները:

«Եթե խաղն այսօր կամ վաղը լիներ, ապա Դիդյեն չէր հասցնի լիովին վերականգնվել, - Էրիքսոնի խոսքերն է մեջբերում Daily News Corner-ը: - Սակայն մեր մեկնարկային խաղը տեղի է ունենալու մի քանի օր անց, այնպես որ, Դիդյեն, ամենայն հավանականությամբ, կկարողանա ներկա գտնվել և օգնել իր թիմին»:

Ավելացնենք, որ բացի Պորտուգալիայից` G խմբում Կոտ-դ’Իվուարի հավաքականի հակառակորդներն են Բրազիլիայի և ԿԺԴՀ-ն հավաքականները:

---------- Ավելացվել է՝ 17:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:59 ----------

Ֆրանսիայի ազգային ընտրանին ընդամենը մի քանի ժամ հետո մեկնարկելու է աշխարհի առաջնությանը, սակայն թիմում տիրող մթնոլորտը հեռու է իդեալականից:

http://armsport.am/images/news_1/1091261276255155.jpg

L'Equipe-ը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը դժգոհ է մնացել Ֆլորան Մալուդայի վերաբերմունքից մարզման ժամանակ: Մարզիչը հրահանգել է թիմի ավագ Պատրիս Էվրային դիմել Մալուդային և խնդրել նրան, որպեսզի վերջինս ոչ ագրեսիվ գործի երկկողմանի խաղի ժամանակ, սակայն Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպանն անտեսել է խնդրանքը:

Դրանից հետո Դոմենեկն անձամբ դուրս է եկել խաղադաշտ և զրուցել է Մալուդայի հետ` սպառնալով նրան հեռացնել խաղադաշտից, եթե փոփոխություն տեղի չունենա: Այդ միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ Ֆրանսիայի հավաքականի «հանդերձարանում» կան լուրջ խնդիրներ:

Աղբյուրը (armsport.am)

Ապե Ջան
11.06.2010, 17:27
Գնալով ավելի է մոտենում ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովի սուլոցը, որ կազդարարի ՀԱՀ-ն և Մեքսիկայի հավաքականների հանդիպման սկիզբը: Ժամանակն է գնահատել կողմերի ուժերը, ինչը և արել է eurosport.ru-ն:

http://armsport.am/images/news_1/1091301276260930.jpg

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1. Ընկերական հանդիպում, 1993թ., հոկտեմբերի 6, Մեքսիկա - ՀԱՀ - 4:0

2. US Cup 2000թ., հունիսի 7, Մեքսիկա - ՀԱՀ - 4:2

3. Gold Cup 2005թ., հուլիսի 9, ՀԱՀ - Մեքսիկա - 2:1

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության նախաշեմին երկու կողմերի ֆուտբոլիստներին էլ հաջողվել է զերծ մնալ վնասվածքներից: Բոլոր առաջատարները առողջ են և պատրաստ են նետվել մարտի: Կարելի է միայն նշել այն, որ տանտերերի մարզիչ Կարլոս Պերեյրան չէր ցանկացել այս մրցաշարում տեսնել փորձառու ֆուտբոլիստ Բենի Մակարտիին:

ՈւՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Եթե որևէ ֆուտբոլասերի հարցնես, թե ում հետ է առաջին հերթին ասոցացվում ՀԱՀ-ն հավաքականը, ապա նա, ամենայն հավանականությամբ, կնշի Սթիվեն Պիենարին: Եվ իրոք, դժվար է այլ թեկնածուի պատկերացնել այդ դերում: Մեծ վստահությամբ կարելի է ասել, որ ՀԱՀ-ն հավաքականի ելույթը մեծ մասամբ կապված է լինելու հենց այս ֆուտբոլիստի խաղի հետ:

Հաշվի առնելով այն, որ աշխարհի առաջնությունների ժամանակ դեռ երբեք տանտերերը չեն պարտվել բացման խաղը, ինչպես նաև կարողացել են հաղթահարել թիմային փուլը, ապա կարելի է ասել, որ Պիենարի առջև լուրջ խնդիր է դրված:

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մարդիկ ասում են, իբր աշխարհի առաջնությունն անցկացնող երկիրը կարող է առանց որևէ լարվածության դուրս գալ փլեյ-օֆֆ, - «Էվերտոնի» կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում մրցումների պաշտոնական կայքը: - Իսկ ես կարող եմ միայն ասել, որ մենք առայժմ կենտրոնացած ենք մեկնարկային հանդիպման վրա: Շատ կարևոր է լավ սկսել, որպեսզի ապագայում էլ մեզ վստահ զգանք»:

Մեքսիկացիներն, իրենց հերթին, լավ հասկանում են, թե որքան դժվար կլինի իրենց հոգեբանական տեսանկյունից: Այս մասին պատմել է հարձակվող Կարլոս Վելան. «Բացման խաղը տանտերերի հետ անցկացնելը բավականին բարդ փորձություն է: Ամբողջ աշխարհն է հետևելու այս խաղին, և մենք հասկամում ենք, թե ինչ է մեզ սպասվում: Կարծում եմ, պարզապես պետք է չնյարդայնանալ և ցույց տալ այն, ինչ մենք ամենից լավն ենք կարողանում անել»:

ՏԵՂԸ ԵՎ ԺԱՄԸ
Յոհանեսբուրգի «Սոքեր Սիթի» մարզադաշտ (94700 հանդիսատես)

Աղբյուրը (www.armsport.am)

---------- Ավելացվել է՝ 18:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:26 ----------

Երկրագնդի բնակիչների 51%-ը հետևելու է աշխարհի առաջնությանը: Նման եզրակացության է եկել Nielsen ընկերությունը, որը հարցում է անցկացրել 55 երկրներում: Հարցմանը մասնակցել է 27000 մարդ:

http://armsport.am/images/news_1/1091291276259213.jpg

Ֆուտբոլային ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Բրազիլիայում: ՀԱՀ-ում մեկնարկելիք աշխարհի առաջնությունը դիտելու են բրազիլացիների 84%-ը: Բրազիլիային հաջորդում են Արգենտինան(83%), Հարավային Կորեան(76), Իտալիան և Պորտուգալիան (երկու երկրներում էլ ` 75) և Զամբիան (69):

Ի դեպ, ֆուտբոլասերների 21%-ը աշխարհի առաջնությանը հետևելու է բջջային հեռախոսների միջոցով, հաղորդում է Reuters-ը:

Ապե Ջան
11.06.2010, 20:24
Այսօր մեկնարկած աշխարհի 2010 թվականի առաջին հանդիպման արդյունքները:

ՀԱՀ - Մեքսիկա 1:1

Գոլերը՝ Ս. Թշաբալալա (55), Ռ. Մարկես (79)

83,548 - Հանդիսական

Ապե Ջան
11.06.2010, 20:51
Աշխարհի առաջնությունների պատմության «ադաթները» պահանջում էին, որպեսզի Պարեյրայի սաները այսօր հաղթեին։ Եվ անպայման 1։0 հաշվով։ Բայց Ռաֆա Մարկեսը այլ կարծիքի էր այս ամենի վերաբերյալ և պատմության քմահաճույքով շարժվել չցանկացավ։

http://armsport.am/images/news_1/1091311276272827.jpg

Առաջին կեսում անհասկանալի էր ոչ միայն այն, թե ինչպես պետք է տանտերերը հաղթեն, այն նաև այն, թե ինչպես նրանք պետք է պարզապես գեթ մեկ գնդակ անցկացնեն մեքսիկացիների դարպասը։ «Բաֆանա-Բաֆանայի» տղաները ծանրորեն էին քարշ տալիս ոտքերը խաղադաշտով։ Մեկ անգամ էլ Վելան գրավել էր աֆրիկացիները դարպասը, սակայն այդ գոլը չհաշվեցին։ Իսկ հետո եղավ աֆրիկացիների գոլը։

Կամերունցի Օմամ-Բիյիկի ու սենեգալցի Պապ Բուբա Դիոպի արժանի «հետնորդ» դարձավ Տշաբալալան, ով երկրորդ խաղակեսի մեկնարկում «փախավ» Ացտեկներից ու մոտ տարածությունից ռմբահարեց ցածրահասակ ու հանդիպման ընթացքում անվստահ գործած Օսկար Պերեսի հեռավոր վերևի անկյունը։ Ես չգիտեմ, թե որքան անհարմար է այս տարվա Մունդիալի գնդակ «Ջաբուլանին» դարպասապահների համար, բայց այն, որ այստեղ Պերեսը անզոր էր, դա միանշանակ է։

Եվ երբ թվում էր, թե Մունդիալի բացման խաղում, ինչպես և հարկն է, կհաղթի աֆրիկյան թիմը, Ռաֆայել Մարկեսը չգիտես ինչու գոլ խփեց։ Ու խաղն ավարտվեց 1։1 հաշվով։

Կարծում եմ, որ այս երկու թիմերը չեն կարողանա A խմբի մյուս մասնակիցներին՝ Ուրուգվայի ու Ֆրանսիայի ընտրանիներին՝ փլեյ-օֆֆի համար ուղեգիր նվաճելու պայքարին միջամտել։

P.S. Ահագին զվարճեցրեց «պապիկ» Բլանկոյի խաղադաշտ դուրս գալը. վետերան Կուատեմոկը հազիվ էր տեղաշարժվում խաղադաշտով, և նույն հաջողության Մեքսիկայի կազմում կարող էր փոխարինման դուրս գալ, ասենք, Ուգո Սանչեսը։ Թո՛ղ 2-3 ճիշտ փոխանցումները Ձեզ շփոթության չմատնեն. Սանչեսը հասստատ կկարողանար օգտակար գործողության նույն գործակիցը ցուցադրել...

11 հունիսի. «Սոքքեր Սիթի»

ՀԱՀ - Մեքսիկա - 1:1 (0:0, 1:1)
Գոլեր՝ 1:0 - Տշաբալալա (55), 1:1 - Մարկես (79)

Մրցավար՝ Ռավշան Իրմատով։

ՀԱՀ. Կունե, Գակսա, Մոկունա, Կխումալո, Տվալա (Մասիլեսա, 46), Դիկգասոյ, Լեչոլոնյանե, Մոդիսե, Տշաբալալա, Մֆելա, Պիենար (Պարկեր, 83)

Մեքսիկա. Պերես Ռոխաս, Օսորիո, Ագիլար (Գուարդադո, 57), Ռոդրիգես, Մարկես, Սալսիդո, Տորրադո, Խուարես Վալդես, դոս Սանտոս, Վելա (Բլանկո, 69), Ֆրանկո (Էրնանդես, 73)

Աղբյուրը (www.armsport.am)

Արծիվ
11.06.2010, 21:01
Կասկածներ չկան, միանշանակ Կոտ-Դիվուարը դուրս է գալու, եթե էսօր հաջողացրի մտնեմ տոտո առաջին ստավկես էտ ա լինելու:

Չեմ կասկածում :)

---------- Ավելացվել է՝ 21:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:56 ----------

Մալադեց երկու թիմերին էլ շատ լավ խաղացին, բայց դե բոլորս էլ գիտենք որ Մեքսիկոյի առաջին խփաց գոլը մաքուր էր և ոչ մի խաղից դուրս իրավիճակ չկար, պարզապես եզրային մրցավարն էր կույր կամ էլ շփոթված: Դարպասի մոտ կանգնած միակ Սաութ Աֆրիկացի խաղացողը (Սթիվն Պիենարը) աչքին դարպասապահ էր երևացել :D

Yellow Raven
11.06.2010, 21:27
Խաղի սկիզբն եմ մենակ նայել ու զարմանալի էր ու Մեքսիկան բավականին հաչելի տպավորություն էր թողնում, ուզում եմ անցնեն խմբից իրանք:)

Մանուլ
11.06.2010, 21:28
Էդ բզզոցը ներվերիս վրա ազդում ա :(: Չգիտեմ՝ ոնց եմ հետաքրքիր խաղերը նայելու:

Էլիզե
11.06.2010, 22:03
կամիկաձե եմ` :))

Անգլիաաաա... օլե օլե օլե օլեեեեեեեեե..........

davidus
11.06.2010, 22:27
Անհամբերությամբ սպասում եմ Անգլիայի ու Արգենտինայի խաղերին, բայց աչկիս Իսպանիան ա չեմպիոն դառնալու..

Ապե Ջան
12.06.2010, 00:25
Ուրուգվայ - Ֆրանսիա 0:0

Գոլազուրկ ոչ ոքի:
Կարմիր քարտի արժանացավ փոխարինման դուրս եկած Ն. Լոդեյրոն:

Ambrosine
12.06.2010, 00:31
Մոդերատորական. հավաքականների անունները ասեցինք, որ գրում ենք հայերեն, ես չգիտեի, որ պիտի անպայման նշվի, որ ֆուտբոլիստների անուններն էլ ենք հայերեն գրում: Ամեն դեպքում ասեմ, որ ազգանուններն էլ:

Լեո
12.06.2010, 12:03
Մունդիալ 2010-ի առաջին գոլը շատ գեղեցիր էր :)
Հույս ունենանք, որ ողջ առաջնությունը նույնպես գեղեցիկ ու դիտարժան կլինի :)

http://www.youtube.com/watch?v=UviBTw7Vjno&feature=related

Ապե Ջան
12.06.2010, 12:41
Ուրուգվայ - Ֆրանսիա 0:0

ամենագեղեցիկ դրվագները:

http://www.youtube.com/watch?v=IbzdhdqqbmY&feature=player_embedded

---------- Ավելացվել է՝ 13:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:28 ----------

Գերմանիայի հավաքականի պաշտպան Ֆիլիպ Լամը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրից առաջ, որում Բունդեսթիմն ուժերը կչափի Ավստրալիայի ընտրանու հետ, նշել է, որ իր թիմին այդ խաղում կբավարարի միայն հաղթանակը:

http://armsport.am/images/news_1/1091541276329428.jpg

«Մեր երիտասարդ թիմն ունի բարձր կարգի մեծ պաշար: Իհարկե, մենք ցանկանում ենք միայն հաղթանակ, որը մեզ մեծ վստահություն կներշնչի: Մենք պարզապես վստահ ենք, որ Գերմանիայի հավաքականն ունի հիանալի կազմ»,- Գերմանիայի ազգային ընտրանու ավագի խոսքերը մեջբերում է AP-ին:v

Աղբյուրը (www.armsport.am)

Շատ գրագետ ու նպատակային ֆուտբոլիստա ու թիմին օգտակար: Ինքը պաշպան է, բայց շատ է միանում գրոհներին և քիչ գոլեր էլ չի խփում, հիշում եք իր ելույթները Euro 2008 - ի ժամանակ: :hands

---------- Ավելացվել է՝ 13:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:29 ----------

Մինչ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները պատրաստվում են իրենց կյանքի գլխավոր իրադարձությանը, իրենց կանայք նույնպես չեն ձանձրանում։ Նրանք էլ իրենց միջոցառումներն ունեն, որոնք անհնար է անտեսել: Սթիվեն Ջերարդի և Ուեյն Ռունիի սիրելի կանայք Ալեքս Կարանը և Կոլին Ռունին պատրաստվում են ներկա գտնվել աշխարհի առաջնությանը և սատարել իրենց ամուսիններին:

http://armsport.am/images/news_1/1091531276327557.jpg

Ճիշտ է, տարվա սկզբին կանայք պնդում էին, որ չեն պատրաստվում մեկնել ՀԱՀ, սակայն Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն, այնուամենայնիվ, թույլ է տվել իր ֆուտբոլիստներին տեսնվել ընտանիքի անդամների հետ: Թեև Կոլինն ասել է, որ ՀԱՀ կմեկնի միայն այն դեպքում, եթե անգլիացիները հասնեն կիսաեզրափակիչ:

«Ինձ դուր է գալիս ընտանիքի, ընկերների և հարազատների կողքին գտվելու միտքը: Մենք բոլորս երկրպագելու ենք Ռունիին», - Կոլին Ռունիի խոսքերն է մեջբերում dailymail-ը:

Ալեքս Կարանը ևս ՀԱՀ կմեկնի հուլիսի 6-ից ոչ շուտ:

«Ես այնպես եմ հպարտանում Սթիվենով: Չեմ կարող համբերել, թե երբ կկայանա նրանց առաջին խաղը: Բայց շատ դժվար է հաղթահարել այս նյարդային վիճակը: Չէ՞ որ սա Սթիվի համար հիանալի հնարավորություն է», - ասել է Ջերարդի զոքանչը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/51/9153/)

---------- Ավելացվել է՝ 13:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:33 ----------

Ֆրանսիայի հավաքականի ավագ Պատրիս Էվրան համոզել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային (FFF) հոգալ թիմի ֆուտբոլիստների կանանց և ընկերուհիների` ՀԱՀ ուղևորության ծախսերը:

Ֆեդերացիան այդ նպատակով հատկացրել է մոտ 250 հազար եվրո:

Սկզբից նախատեսվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստների կանայք և ընկերուհիները միայն այն դեպքում կժամանեն ՀԱՀ, եթե թիմը դուրս գա 1/4 եզրափակիչ: Սակայն Էվրային հաջողվել է համոզել FFF-ի ղեկավարությանը փոխել պլանները: Ֆեդերացիայի փոխնախագահ Նոել Լե Գրեն նշել է, որ իրեն դուր է եկել կանանց ՀԱՀ ուղարկելու միտքը, քանի որ նրանց կողքին ֆուտբոլիստներն իրենց ավելի լավ կզգան:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/2/9152/)

---------- Ավելացվել է՝ 13:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:34 ----------

ՀԱՀ-ն հավաքականի առաջատար Սթիվեն Պիենարը գոհ է աշխարհի առաջնության` Մեքսիկայի հետ կայացած մեկնարկային խաղից:

http://armsport.am/images/news_1/1091501276324987.jpg

Ինչպես հայտնի է, տանտերերը առջևում էին 1:0 հաշվով` ի շնորհիվ Սիպխիվե Տշաբալալի դիպուկ հարվածի, բայց մեքսիակցիները կարողացան հավասարեցնել հաշիվը: Նրանց կազմում աչքի ընկավ Ռաֆայել Մարկեսը` 1:1:

«Ես գոհ եմ խաղից, - խոստովանել է Պիենարը: - Առաջին 20 րոպեները մենք նյարդայնանում էինք, քանի որ միայն Աարոն Մոկունան ուներ աշխարհի առաջնությանում հանդես գալու փորձ: Մնացած ֆուտբոլսիտներն առաջին անգամ էին հանդես գալիս նման մակարդակի մրցաշարում: Այժմ մենք պետք է ավելի հզորացնենք մեր ուժը: Նախորդ խաղում մեր թիմը մրցում էր աշխարհի լավագույն հավաքականներից մեկի հետ, և մենք մեկ միավոր վաստակեցինք: Այնպես որ, իմ կարծիքով, մենք կարող ենք հպարտանալ»

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9150/)

---------- Ավելացվել է՝ 13:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:34 ----------

Արգենտինա - Նիգերիա այսօր կայանալիք հանդիպման մրցավար Վոլֆգանգ Շտարկը հայտարարել է, որ երազում է ունենալ «Ալբիսելեստեի» հարձակվող ԼիոնելՄեսսիի մարզաշապիկը։

http://armsport.am/images/news_1/1091481276321907.jpg

«Աննկարագրելի հաճույք է հետևել Մեսսիի խաղին։ Ես դեմ չէի լինի վերցնել նրա մարզաշապիկը հանդիպումից հետո։ Սակայն ակնհայտ է, որ կգտնվեն նաև 2-3 նիգերիացի ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես երազում են ունենալ այն», - մեջբերում է Շտարկի խոսքերը Marca-ն։

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9148/)

Բա դաժը մրցավարներեն ուզում ունենալ նրա մարզաշապիկը :hands

---------- Ավելացվել է՝ 13:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:36 ----------

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանը կարծում է, որ ոչ-ոքի արդյունքը Ֆրանսիայի հետ խաղում կարելի է տրամաբանական համարել։

http://armsport.am/images/news_1/1091471276321417.jpg

Հիշեցնենք, որ երեկ, Մունդիալի բացման օրը, A խմբում ընդգրկված Ֆրանսիայի և Ուրուգվայի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեցին իրենց հանդիպումը։ Ընդ որում՝ վերջին տաս րոպեները հարավամերիկացիները ստիպված էին խաղալ 10 հոգով, քանի խաղադաշտից հեռացվել էր փոխարինման դուրս եկած Նիկոլաս Լոդեյրոն։

«Երկու թիմերը իրենց լավ դրսևորեցին, - պատմել է Ֆորլանը. - Մենք լավ էինք գրոհում, բայց հեռացումը ստիպեց մեզ կտրուկ փոխել մարտավարությունը ու մեծ ուժերով հետ քաշվել։ Մեր հավաքականը ուներ լավ հնարավորություններ, սակայն ամբողջ էներգիան գնաց վազվզոցին. անձամբ ինձ համար խաղի ընդհանուր պատկեր թենիս, այլ ոչ թե ֆուտբոլ էր հիշեցնում»։

Իր հերթին ուրուգվայցիների ավագ Դիեգո Լուգանոն նշել է, որ նա և իր խաղընկերները դեռ շատ անելիք ունեն։ «Խաղի որոշ բաղադրիչների վրա մենք, անկասկած, պետք է աշխատենք։ Միևնույն ժամանակ, որոշ դրվագներում մեր թիմը բավական հզոր ուժ է ներկայացնում», - մեջբերում է Լուգանոյի խոսքերը goal.com-ը։

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9147/)

---------- Ավելացվել է՝ 13:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:37 ----------

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է բրազիլացի Պելեին այն բանի համար, որ նա կասկածի տակ էր դրել Աֆրիկայում աշխարհի առաջնությունը անցկացնելու հնարավորությունը:

http://armsport.am/images/news_1/1091421276318886.jpg

«Տոգոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո 10 համարի տակ հանդես եկող այդ սևամորթ ջենթլմենը ասել էր, սր ՀԱՀ-ում չի կարելի անցկացնել 2010թ. աշխարհի առաջնությունը: Բայց այսօր Աֆրիկյան հանրապետությունը պատասխանում է. «Այո, դա հնարավոր է»: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է:

Ուրախությամբ կցանկանայի նշել, որ մենք այստեղ շատ լավ ենք մեզ զգում: Շատ հարամարավետ է: Մենք ճիշտ ենք ընտրել ինչպես հանգստի, այնպես էլ մարզումների վայրը, բացի դրանից` թիմը շատ լավ սնունդ է ատանում: ՀԱՀ-ում մեզ սպասվում էր այն, ինչն էլ մենք ակնկալում էինք», - Մարադոնայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9142/)

---------- Ավելացվել է՝ 13:39 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:38 ----------

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն աշխարհի առաջնության Անգլիայի հետ հանդիպման նախաշեմին պատմել է, թե ինչպիսի ակնկալիքներ ունի նա այս խաղից:

http://armsport.am/images/news_1/1091441276320539.jpg

«Ուեյն Ռումին հանդես է եկել որակավորման փուլի բոլոր հանդիպումներում և ոչ մի խնդիր չի ունեցել մրցավարների հետ: Հուսով եմ, որ նույնը կտեսնենք աշխարհի առաջնությանը: Ես խոսել եմ նրա հետ: Ռունին ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, որովհետև նա միշտ ուզում է հաղթել: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ պետք է շատ զգույշ լինել և հարգել մրցավարին:

Մեր առջև հաղթելու խնդիր է դրված: Մենք պետք է հաղթենք: Ուրախ ենք, որ մեր երկրպագուները հավատում են մեզ ընտրական փուլի արդյունքներից հետո: Մենք բավականին երկար ժամանակ հաջողության չենք հասել, այդ իսկ պատճառով այժմ մեծ ակնկալիքներ ունենք: Ես վստահ եմ, որ այս թիմը կարող է հասնել եզրափակիչ», - մարզչի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/7/9144/)

---------- Ավելացվել է՝ 13:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:39 ----------

ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Կլինտ Դեմպսին իր կարծիքն է հայտնել աշխարհի առաջնության մեկնարկային խաղի վերաբերյալ, որի ժամանակ ամերիկացիները կպայքարեն անգլիացիների դեմ:

http://armsport.am/images/news_1/1091601276331282.jpg

«Սա աշխարհի առաջնություն է: Հենց այս պահի համար ենք մենք` պրոֆեսիոնալներս, աշխատում: Անգլիայի հավաքականի հետ հանդիպումը հեշտ չի լինի. բոլորն էլ գիտեն, որ նրանք լավ թիմ ունեն: Բայց մենք ևս շատ լավ ենք պատրաստվել և այժմ կարող ենք ցույց տալ այն ամենը, ինչի ընդունակ ենք, և տեսնենք, թե ինչ կստացվի:

Կփորձեմ Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձս օգտագործել նաև Անգլիայի հետ հանդիպման ժամանակ: Ես զգում եմ, որ իսկապես լավ ֆուտբոլ եմ ցուցադրում», - Դեմպսիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրը (http://armsport.am/am/news/4/1/9160/)

Ապե Ջան
12.06.2010, 13:50
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների 80-ամյա պատմության ընթացքում դեռ երբեք առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը մեկնարկային խաղում չի պարտվել: Այդ ավանդույթը պահպանեցին նաև հարավաֆրիկացիները: Անցկացված մեկնարկային 20 հանդիպումներից (2002թ. աշխարհի առաջնության երկու կազմակերպիչ երկիր կար' Ճապոնիան և Հարավային Կորեան) 14-ում դաշտի տերերը հաղթել են, 6-ն ավարտվել է ոչ-ոքի, գնդակների տարբերությունն է 43-13:

http://armsport.am/images/news_1/1091621276333409.jpg

Բացի հարավաֆրիկացիներից, առաջնության կազմակերպիչ երկրներից մրցաշարի մեկնարկային խաղը ոչ-ոքի արդյունքով են ավարտել նաև Անգլիայի (1966թ.' Ուրուգվայ' 0:0), Մեքսիկայի (1970թ.' ԽՍՀՄ' 0:0), Իսպանիայի (1982թ.' Հոնդուրաս' 1:1), ԱՄՆ-ի (1994թ.' Շվեյցարիա' 1:1) և Ճապոնիայի (2002թ.' Բելգիա' 2:2) հավաքականները:

Մեկնարկային 3 խաղերում դաշտի տերերը հաղթել են խոշոր հաշվով: 1934թ. իտալացիները Հռոմում 7:1 հաշվով ջախջախեցին ամերիկացի ֆուտբոլիստներին: Դա ընդհանրապես առաջնության բացման խաղերում գրանցված ամենախոշոր հաշիվն է: 2-րդ արդյունքը գրանցվել է 1950թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած Բրազիլիա-Մեքսիկա խաղում' 4:0: 1958թ. էլ Ստոկհոլմում առաջնության կազմակերպիչ շվեդները 3 անպատասխան գնդակ են խփել մեքսիկացիների դարպասը: Ի դեպ, Մեքսիկայի հավաքականին բոլորից հաճախ' 5 անգամ բախտ է վիճակվել հանդես գալ առաջնության մեկնարկային խաղում:

Առաջին 3 հանդիպումներում մեքսիկացիները խոշոր հաշվով պարտվել են (1930թ.' Ֆրանսիա' 1:4, 1950թ.' Բրազիլիա' 0:4, 1958թ.' Շվեդիա'0:3), հաջորդ երկու խաղերն ավարտել են ոչ-ոքի ((1970թ.' ԽՍՀՄ' 0:0, 2010թ.' ՀԱՀ' 1:1): 4 անգամ առաջնության բացման պատիվը տրվել է գերմանացիներին, որոնք բավական հաջող են հանդես եկել (2-ական հաղթանակ և ոչ-ոքի): 3-ական անգամ բացման խաղում հանդես են եկել Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքակաները, 2-ական անգամ' իտալացիները, շվեյցարացիները, հարավսլավացիները և արգենտինացիները: Ընդհանուր առմամբ առաջնությունների բացման 19 հանդիպումներում խաղադաշտ են դուրս եկել 23 հավաքականներ:
1930-1962թթ. կայացած աշխարհի առաջնություններում մրցումների առաջին օրը միևնույն ժամին կայացել են մի քանի հանդիպումներ: Առաջնության մեկնարկային խաղ է համարվել այն հանդիպումը, որից առաջ մարզադաշտում բացման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել: 1966թ. Անգլիայում անցկացված մրցաշարից սկսած առաջնության բացման խաղի հարցում հստակություն մտցվեց: Ժամանակային առումով այն առաջինն էր կայանում:

Ընդ որում մինչև 1970թ. աշխարհի առաջնությունը ներառյալ բացման խաղում հիմնականում հանդես էին գալիս տանտերերը: 1974թ. -ից առաջնության բացման պատիվը տրվում էր աշխարհի գործող չեմպիոնին: 2006թ. վերադարձան հին սկզբունքին և առաջնության մեկնարկային խաղում հանդես գալու իրավունքը կրկին տրվեց կազմակերպիչ երկրի հավաքականին: Մեկնարկային հանդիպումներում վերը նշված սկզբունքները չեն պահպանվել միայն 1930, 1938 և 1950թթ. աշխարհի առաջնություններում:
Աշխարհի չեմպիոններն առաջնության բացման 8 հանդիպումներց միայն 2-ում են հաղթել (1994թ.' Գերմանիա-Բոլիվիա' 1:0, 1998թ.' Բրազիլիա-Շոտլանդիա' 2:1): 3 անգամ չեմպիոնն առաջնությունը սկսել է ոչ-ոքիով, իսկ ահա Արգենտինայի (1982թ.' Բելգիա' 0:1, 1990թ.' Կամերուն' 0:1) և Ֆրանսիայի (2002թ.' Սենեգալ' 0:1) հավաքականները մեկնարկում պարտվել են: Ընդհանուր առմամբ աշխարհի առաջնությունների մեկնարկային 19 հանդիպումներից 11-ն ավարտվել է մրցակիցներից մեկի հաղթանակով, 8 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Խփվել է 44 գնդակ (միջինը'2,31 գոլ ):

http://s13.radikal.ru/i186/1006/4f/d8d7b0106fb1.jpg

Աղբյուրը (armsport.am)

Ապե Ջան
12.06.2010, 14:14
Ֆրանսիայի հավաքականի ավագ Պատրիս Էվրայի կարծիքով` ուրուգվայցիների հետ զրոյական ոչ ոքին ստիպում է ֆրանսիացիներին հաղթել Մեքսիկայի հավաքականին թիմային մրացաշարի հաջորդ հանդիպման ժամանակ, հայտնում է АР-ը:

http://armsport.am/images/news_1/1091631276334792.jpg

Էվրայի կարծիքով` մեքսիկացիների հետ մրցավեճը, ովքեր ևս ոչ ոքիով են ավարտել իրենց մեկնարկային խաղը (1:1), առանցքային նշանակություն է ստացել: Եթե ֆրանսիացիներին հաջողվի հաղթել այս հինգշաբթի, ապա նրանք մի մեծ բեռ կգցեն իրենց ուսերից:

«Մենք չենք ուզում վերջին թիմային հանդիպումն անցկացնել լարված վիճակում`գիտակցելով, որ պետք է անպայման հաղթենք», - նշել է Էվրան:

Մեքսիկայի հետ խաղից հետո (հունիսի 17) ֆրանսիացիմերը կմրցեն ՀԱՀ-ն հավաքականի հետ (հունիսի 22):

Աղբյուրը (www.armsport.am)

---------- Ավելացվել է՝ 15:13 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:11 ----------

http://armsport.am/images/news_1/1091641276334933.jpg

Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լարս Լագերբակը 2010թ. Մունդիալի շրջանակներում կայանալիք Արգենտինայի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի կարծիքը Նիգերիայի հավաքականի մասին, տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը:

Նշենք, որ դոն Դիեգոն նիգերիական թիմին անվանել էր շատ կոպիտ և խնդրել էր հարգել արդար խաղը:

«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում Մարադոնայի կարծիքը մեր թիմի և, ընդհանուր առմամբ, այս դիմակայության մասին»,- շվեդ մասնագետի խոսքրեը մեջբերում է championat.ru-ն:

Աղբյուրը (www.armsport.am)

---------- Ավելացվել է՝ 15:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:13 ----------

Գելզենկիրխենի «Շալկեի» գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը հայտարարել է, որ չի հետևելու ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնության բոլոր հանդիպումներին:

Ըստ մարզչի, դա այն իրադարձությունը չէ, որը կարող է լիովին գրավել նրա ուշադրությունը:

«Աշխարհի առաջնությունն ինձ այնքան չի հետաքրքրում, որպեսզի ես ամբողջ օրն անցկացնեմ հեռուստացույցի առջև` հետևելով իրադարձությունների զարգացմանը:

http://armsport.am/images/news_1/1091651276335447.jpg

Ես ցանկանում եմ աշխատել, մարզել և զարգացնել ֆուտբոլիստներին, այլ ոչ թե ժամանակ անցկացնել հեռուստացույցի առաջ: Այսինքն, ես ցանկանում եմ ապրել ֆուտբոլով»,- Մագատի խոսքերը մեջբերում է sport1.de-ն:

Ֆելիքս Մագատը նաև նշել է, որ Գերմանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնն այն նպատակը չէ, որին նա ձգտում է:

Աղբյուրը (armsport.am)

Tyler
12.06.2010, 15:18
Շատ տխուր ու անհետաքրքիր խաղեր էին երկուսն էլ :[
Գոնե էսօր Արգենտինան ու Անգլիան տենց խայտառակ խաղեր չխաղան:

Ապե Ջան
12.06.2010, 15:43
Դե երեկվանը առաջին խաղն էր, հլը տենց ինտրինգ չկար, մի քիչ անհետաքրքիր էր, իսկ էսօր վաղը, մյուս օրը ավելի ու ավելի կհետաքրքրանա:

Yellow Raven
12.06.2010, 18:31
Հվ.Կորեա-Հունաստան 2-0 :)

Լեո
12.06.2010, 23:13
Անգլիացիների բաց թողած ապուշ գոլը արժանի էր իրենց :hands

Ապե Ջան
13.06.2010, 00:00
Արգենտինան հաղթեց։ «Ալբիսելեստեի» խաղը ավելի շատ հարցեր հարուցեց, քան պատասխաններ տվեց։ Հայնցեն մրցաշարի դեռևս ամենագեղեցիկ գոլը խփեց։ Վերոնը փոխանցելիս ահագին սխալվեց։ Իսկ ահա Լիոնել Մեսսին, թերևս, պետք է արգելի բոլոր լրագրողների գեթ փորձ անել համեմատելու իրեն Դիեգո Մարադոնա ֆուտբոլիստի հետ։ Անհամեմատելի է։

http://armsport.am/images/news_1/1091701276359990.jpg

Հանդիպման մեկնարկը բավական ակտիվ անցավ։ Արգենտինացիները,կարծես, փորձում էին ցուցադրել հարձակվողական իրենց ամբողջ ներուժը։ Փայլուն էր գործում Տևեսը, փորձում էր անսպասելի հարվածներով անակնկալի բերել նիգերիացիների դարպասապահին Լեո Մեսսին։ Բայց գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Հայնցեց, ով 11 մետրանոցի նշակետից գլխի հոյակապ հարվածով գրավեց աֆրիկացիների դարպասի վերևի ձախ անկյունը։

Այ, թե ինչ էր կատարվում հետո, նկարագրելը մի փոքր բարդ է։ Արգենտինացիները գնդակ էին վերահսկում ամբողջ խաղադաշտով։ Սակայն հին արգենտինական ավանդույթի համաձայն ֆուտբոլիստները վերջում պետք է փորձեն գերձայնային գրոհով, կամ «կտրող-ծակող» փոխանցումով վերջ դնել մրցակցի հույսերին։

Ո՛չ առաջինը կար, ո՛չ էլ երկրորդը։ Լավ է, որ «Ալբիսելեստեին» դիմակայում էր Նիգերիան, որը առաջին հարվածը Ռոմերոյի դարպասին կատարեց 78-րդ րոպեին։ Մինչ այդ՝ միայն շեղ։

Եվ ահա այստեղ պետք է հիշել Մեսսիի մասին։ Չէ, նա իհարկե ակտիվ էր։ Հարվածներ էր կատարում, արագություն հավաքում։ Պետք է հիշել նաև, որ Մեսսիի ոչ այնքան արդյունավետ խաղի համար մեղադրում էին Մարադոնային... Իբր, «Բարսայում» նա ճիշտ դիրքում է գործում։

Լավ, ասենք դա ճիշտ է։ Բայց ո՞վ էր խանգարում նրան գոլ խփել, երբ նա հայտնվում էր մեն-մենակ դարպասապահի դիմաց։ Ի՞նչ է, Դիեգոն պետք է նրան սովորեցնի ոտնաթաթի ճիշտ մասով հարվածել։ Կամ թույլ չտա՞ «ազատ արվեստագետի» դեր ստանձնել։

Հարցերը Արգենտինայի հավաքականին ու նրա գլխավոր մարզչին ավելանում են։

12 հունիսի, «Էլլիս Պարկ», 19.00.
Մրցավար՝ Վոլֆգանգ Շտարկ

Արգենտինա - Նիգերիա - 1:0 (1:0, 0:0)
Գոլ՝ 1:0 - Հայնցե (6)։

ԱՐԳԵՆՏԻՆԱ. Ռոմերո, Դեմիչելիս, Սամուել, Հայնցե, Վերոն (Մ. Ռոդրիգես, 74), Մասկերանո, Մեսսի, Դի Մարիա (Բուրդիսո, 85), Գուտյերես, Տևես, Իգուաին (Միլիտո, 79)

ՆԻԳԵՐԻԱ. Էնյեմա, Օդիա, Յոբո, Շիտու, Տայվո (Ուչե, 75), Կայտա, Էտուխու, Լուկման, Օբինա (Մարտինս, 52),Էդու (Օդեմբվինգի, 60), Այեգբենի։

Աղբյուրը (www.armsport.am)