PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7

Ambrosine
30.06.2010, 00:30
Կաաաալինկա, կալինկա, կալինկա մօյա :russian:

Լեո
30.06.2010, 00:30
Իսպանիա - Պորտուգալի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չավին :)

Վայ Չավի, Չավի... Եթե Չավին խաղադաշտում ա, ուրեմն շա՜տ մեծ հավանականությամբ նա պիտի լինի լավագույնը:B Չնայած Վիլիան էլ էսօր անկրկնելի էր, ինչպես միշտ :hands

Gayl
30.06.2010, 00:33
Ես արդեն հոգով-սրտով Բրազիլիա եմ երկրպագում:D
Բրազիլիա-Հոլանդիա և Գերմանիա-Արգենտինա:Սրանց հաղթողներից մեկը չեմպիոնա, էն մյուսները թող թռնեն պեչենու ծառը:

---------- Ավելացվել է՝ 01:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:30 ----------

Հա դերասան ասիր Բրազիլացի Լուսիոն միտս եկավ, իրանից ուժեղը չկա :D
Լուսիոն Ալվեսի մոտ հիմարի մեկնա, էտ Ալվեշն ու Ռոնալդուն իրար հալալ ախպերներ պտի լինեին, երկուսն էլ դերասան սատկում են:

Ապե Ջան
30.06.2010, 00:33
Իսպանիա Իսպանիա Իսպանիա...

Երբեք այս անունը մեզ ամոթով չի թողել: Հերթական հաղթանակը հզորագույն ակումբներինց մեկի դեմ: Խաղը սկսվեց Իսպանացիների առավելությամբ ինչպես որ սպասվում էր: Սկզբում կտուրկ միջոցների չդիմելով ֆուտբոլիստները շատ դինամիկ ֆուտոլ ցույց տվեցին, այնպիսի ֆուտբոլ՝ որ դիտելուց հաճույք ես ստանում:
Փորձեմ այս դիմակայությունը տանել Բարսելոնա - Ռեալ դիմակայության վրա: Իսպանիայի հավաքականի կազմում շատ են Բարսելոնայի խաղացողներիը ու Պորտուգալիայի կազում նաև հանդես գալիս Մադրիդի աստղերից մեկը՝ Քրիստիանո Ռոնալդուն, ում մոտ խայտառակ վատ խաղ ստացվեց: Արդյունքում նորից Իսպանիա Բարսելոնա... :love

Արծիվ
30.06.2010, 00:33
Կաաաալինկա, կալինկա, կալինկա մօյա :russian:
Աստղ բա Ռոնալդոյիտ չե՞ս խղճում :D

Ambrosine
30.06.2010, 00:33
Աստղ ջան, աչքդ լույս :hands
Ապրեեես :yahoo

Պարագվա՜յ, հետադարձ տոմսդ, հուսով եմ, հասցրել ես գնել :diablo

Արծիվ
30.06.2010, 00:38
Իսկապես հպարտ եմ այս տարի Հ. Ամերիկյան թիմերի խաղերից, հալալա բոլորին շատ լավ են խաղում, համոզված եմ որ չեմպիոնն էլ Հ. Ամերիկայից է լինելու: Այսպիսով մնացին 8-ը թիմ որից 4-ը Հ. Ամրիկայից, 1-ը Աֆրիկայից, մյուս 3-ը Եվրոպայից: Մինչև հիմա անցկացվել է 18 աշխարհի առաջնություն որից 9-ը Եվրոպայից է եղել չեմպիոնը, 9-ը Հ.Ամերիկայից: Այս տարի տեսնենք ինչ է լինելու :)
http://en.wikipedia.org/wiki/FIFA_World_Cup#Results
http://en.wikipedia.org/wiki/FIFA_World_Cup#Teams_reaching_the_top_four

Ambrosine
30.06.2010, 00:38
Իսպանիա Իսպանիա Իսպանիա...

Երբեք այս անունը մեզ ամոթով չի թողել: Հերթական հաղթանակը հզորագույն ակումբներինց մեկի դեմ: Խաղը սկսվեց Իսպանացիների առավելությամբ ինչպես որ սպասվում էր: Սկզբում կտուրկ միջոցների չդիմելով ֆուտբոլիստները շատ դինամիկ ֆուտոլ ցույց տվեցին, այնպիսի ֆուտբոլ՝ որ դիտելուց հաճույք ես ստանում:
Փորձեմ այս դիմակայությունը տանել Բարսելոնա - Ռեալ դիմակայության վրա: Իսպանիայի հավաքականի կազմում շատ են Բարսելոնայի խաղացողներիը ու Պորտուգալիայի կազում նաև հանդես գալիս Մադրիդի աստղերից մեկը՝ Քրիստիանո Ռոնալդուն, ում մոտ խայտառակ վատ խաղ ստացվեց: Արդյունքում նորից Իսպանիա Բարսելոնա... :love
ՍտՕպ :goblin
Եթե Պորտուգալիայի կազմում մի հատ Ռոնալդու էր, հա լավ, մի հատ էլ Պեպե, Իսպանիայի հավաքականի կազմում են Կասիլիասը, Ռամոսը, Ալոնսոն... Առաջին երկուսը որ և Ռեալում, և Իսպանիայի հավաքականում առանցքային դեր ունեն: Էնպես որ պետք չի տանել Ռեալ - Բարսելոնա հակամարտության հարթություն:

Աստղ բա Ռոնալդոյիտ չե՞ս խղճում :D
Ինքը իմը չի :))

Gayl
30.06.2010, 00:40
Պարագվա՜յ, հետադարձ տոմսդ, հուսով եմ, հասցրել ես գնել :diablo

:D:D
Բախտներդ բերելա, որ ավելի թույլ հավաքականի հետ ա ընկել, բայց դե մի Պարագվայից հետո տղերքը լռվելու են, արդեն գալիս են հզորներն ու գերհզորը:D

Ռուֆուս
30.06.2010, 00:40
Աստղուլյա, ավելի լավ ա հարցումը թարմացնես, էս անգամ առանց Հայաստան տարբերակի :))

Ապե Ջան
30.06.2010, 00:43
ՍտՕպ :goblin
Եթե Պորտուգալիայի կազմում մի հատ Ռոնալդու էր, հա լավ, մի հատ էլ Պեպե, Իսպանիայի հավաքականի կազմում են Կասիլիասը, Ռամոսը, Ալոնսոն... Առաջին երկուսը որ և Ռեալում, և Իսպանիայի հավաքականում առանցքային դեր ունեն: Էնպես որ պետք չի տանել Ռեալ - Բարսելոնա հակամարտության հարթություն:

Բայց գերակշիռ մասը Բարսելոնցի են՝ Պույոլ, Պիկե, Բուսկեց, Խավի, Ինիեստա, Դավիդ Վիլյա :love

Ambrosine
30.06.2010, 00:45
Աստղուլյա, ավելի լավ ա հարցումը թարմացնես, էս անգամ առանց Հայաստան տարբերակի :))

Հեսա Վիստին գտնենք հարցումը նկարի ձևով սարքի: Ես անտաղանդ եմ :))
Հայաստան :cry

Արծիվ
30.06.2010, 00:52
:D:D
Բախտներդ բերելա, որ ավելի թույլ հավաքականի հետ ա ընկել, բայց դե մի Պարագվայից հետո տղերքը լռվելու են, արդեն գալիս են հզորներն ու գերհզորը:D
Թույլը կարողա թույլա բայց դե էլի չես կարող ասել կարողա բռնեն ու ծեծեն Իսպանացիներին:D

Gayl
30.06.2010, 00:56
Թույլը կարողա թույլա բայց դե էլի չես կարող ասել կարողա բռնեն ու ծեծեն Իսպանացիներին:D
Չէ հա չի կարա, դե իհարկե միշտ էլ հավանականությունը կա, բայց դե...

Ambrosine
30.06.2010, 01:19
Մոդերատորական. 1/8-րդ փուլի դրությամբ հարցման արդյունքները՝

http://img697.imageshack.us/img697/413/harcum12.png

http://img819.imageshack.us/img819/6871/harcum1111.png

Հարցում 1/8_1 (http://img697.imageshack.us/img697/413/harcum12.png)
Հարցում 1/8_2 (http://img819.imageshack.us/img819/6871/harcum1111.png)

Արծիվ
30.06.2010, 03:06
Չէ հա չի կարա, դե իհարկե միշտ էլ հավանականությունը կա, բայց դե...
Եթե պլստած մյուսում նրանց հաստատ կծեծեն, Արգենտինան կամ Գերմանիան:

Gayl
30.06.2010, 04:39
Եթե պլստած մյուսում նրանց հաստատ կծեծեն, Արգենտինան կամ Գերմանիան:
Ես էլ եմ այդպես համոզված, եթե Արգենտինան կարողանա Գերմանիային հաղթի, որին չեմ հավատում, ուրեմն Իսպանիան իրա համար մի բաժակ ջուր խմելա:

Արծիվ
30.06.2010, 05:49
Ես էլ եմ այդպես համոզված, եթե Արգենտինան կարողանա Գերմանիային հաղթի, որին չեմ հավատում, ուրեմն Իսպանիան իրա համար մի բաժակ ջուր խմելա:
Տեսնենք ոնց կլինի, լավ խաղ է սպասվում: Գերմանիան ուժեղ ու կայուն հավաքական ունի, վերջին խաղը շատ լավ խաղաց: Հիշում եմ 1990թ. երբ Բրեմեն 11 մետրանոցով գոլ խփեց և Գերմանիան 1-0 հաղթելով դարձավ չեմպիոն: Այս տարի ռեվանշի տարի է և Արգենտինան պարտավոր է հաղթելու:
Հոլլանդ - Բրազիլ խաղի մասին ի՞նչ կասես ո՞վ կհաղթի քո կարծիքով, ես կարծում եմ խաղը Բրազիլինա:)

Gayl
30.06.2010, 06:11

Ես ընդհանրապես չեմպիոն Բրազիլիա եմ նշել, բայց Գերմանիայից վախում եմ, դրանք որ սկսեցին խաղալ կանգնացնել չի լինի:
Հոլլանդները բոլոր խաղերում հաղթել են, այդպիսի արդյունք Արգենտինացիներն են ցույց տվել, բայց երկուսի մեջ էլ ինչ որ թույլ բան կա, դե ոչինչ էլ չի կարելի ասել, այս հավաքականներից ցանկացածն էլ կարող է չեմպիոն դառնալ:

Quyr Qery
30.06.2010, 10:17
Ես որ նավսում եմ նավսս կպնում ա, Պորտուգալիան համ հաղթեց և հետո Տոռեսն ովա՞, ինչ անի Վիլյան ա անելու, էնի չի կարողանում խաղը գտնի:
Համամիտ եմ Տոռեսը ես վերջերս իրան հեչ չի արդարացնում....:cry Բայց դե հո Վիլան խփեց ու ԻՍՊԱՆԻԱԱԱԱԱԱԱԱն հաղթեց....:dance

Սամսար
30.06.2010, 11:43
Էս էլ Կատալունիայի ատրիբուտները

Gayl
30.06.2010, 11:44
Համամիտ եմ Տոռեսը ես վերջերս իրան հեչ չի արդարացնում....:cry Բայց դե հո Վիլան խփեց ու ԻՍՊԱՆԻԱԱԱԱԱԱԱԱն հաղթեց....:dance
Մեկա Իսպանիան թիթեռի կյանք ունի, բախտը բերեց, որ ավելի թույլ հավաքականի հետ ա խաղալու:

Սամսար
30.06.2010, 11:48
Կապրենք,կտեսնենք։

Magic-Mushroom
30.06.2010, 13:36
եթե հանկարծ Նիդեռլանդները կրվի ես ուժեղ դեպրեսիայի մեջ եմ ընկնելու,Նիդեռլանդներ հանկարծ այդպիսի բան չանեք:)

Ambrosine
30.06.2010, 14:01
Մոդերատորական. թեմային ավելացվել է նոր հարցում: Արդեն կարող եք քվեարկել:

1/4 եզրափակիչում լինելու են հետևյալ հանդիպումները՝
Նիդերլանդներ - Բրազիլիա (02.07 ժ. 19:00)
Ուրուգվայ - Գանա (02.07 ժ. 23:30)
Արգենտինա - Գերմանիա (03.07 ժ. 19:00)
Պարագվայ - Իսպանիա (03.07 ժ. 23:30)

Yellow Raven
30.06.2010, 15:30
Իսպանիան շարունակում է շարժվել առաջ դեպի չեմպիոնություն:)
Միակ խոսչընդոտը կարող է դառնալ Արգենտինայի ընտրանին:P

Երվանդ
30.06.2010, 15:33
Միակ ու անհաղթահարելի:goblin

Ապե Ջան
30.06.2010, 15:51
Իսպանիան շարունակում է շարժվել առաջ դեպի չեմպիոնություն:)
Միակ խոսչընդոտը կարող է դառնալ Արգենտինայի ընտրանին:P
Խոչնընդոտներ դեռ շատ կլինեն ու դրանք պետք հաղթահարել ու գնալ առաջ՝ առաջ դեպի հաղթանակ

Տրիբուն
30.06.2010, 15:54
Միակ ու անհաղթահարելի:goblin

Եր ջան, չնեղանաս, Բրազիլիան Արգենտինային ֆինալում կզայցնելու ա: Էսօր վիճակագրությունն եմ նայել: Բրազիլը բարձր ա, լաաավ բարձր ա: Մի հատ հեմամատական որ Կակայի ու Մեսսիի վիճակագրությունը նայում ես, երկուսն էլ գոլ չեն խփել, բայց Կական երեք գոլային փոխանցում ա արել: Մեսսին մենակ գոլերին միիիիիի վախտ աննպատակ հարվածներ ա արել:

Ապե Ջան
30.06.2010, 15:57

Կակայի բարձր ցուցանիշներո՞վ է որոշվում Բրազիլիայի մի քանի անգամ բարձր տեղը ;)

Մոդերատորական. երեխեք, մեռա ասելով, որ ֆուտբոլիստների անունները գրում ենք հայերեն:

Quyr Qery
30.06.2010, 16:49
Մեկա Իսպանիան թիթեռի կյանք ունի, բախտը բերեց, որ ավելի թույլ հավաքականի հետ ա խաղալու:
Ժամանակը ցույց կտա... Իսպանիաաաաաաաաաաաա առաաաաաաաաաաաաաաջ....:victory::dance

Լեո
30.06.2010, 20:27
Ձոն Չեմպիոնին

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, լատինական ցեղերին,-
Իսպանիան միշտ հավակնել է բարձր տեղերին։

Որպես Բարսան է մեր պայծառ տեսել հազար գոլ,
Այնպես նոր չէ մեզ Մունդիալ ու Մեծ ֆուտբոլ։

Պորտուգալիան է եղել մեր ախոյանը՝ տե՛ս -
Անհետ կորել, անցել է - Իտալիայի պես։

Չիլին է եղել մեր մրցակիցն - ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։

Ամրակուռ է մեր Պիկեն, Պույոլը` թառլան
Շատ է տեսել մեր Կասը Ֆոռլան ու մոռլան:

Շատ է տեսել Վիլիան մեր Սեզար-մեզարներ,
Նրա ամեն մի անցում աչքի է զարնել:

Խաղում ենք մենք դինամիկ, թողնում հիացած,
Խուլ խաղի դեմ հարձակվող, փակի դեմ բացված:

Դեղնականաչներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Իսպանական ֆուտբոլը կմնա հավետ:

Չի խոցելու մեր ոգին ոչ ֆաշիստ, ոչ օտար,
Ամրոց է մեր դարպասը, չկա գարշապար:

Բրազիլական կրքերը նվնվոց կդառնան,
Իսպանական աստղերը կըվառվեն վառման։

Որպես Չեմպիոն Մունդիալից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։

Արիացի՛ր, Կարմիր Ֆուրիա, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս Բարսան է մեր կանգուն։

Kita
30.06.2010, 20:43
Եթե էտ անտեր Արգենտինան գերմանիշներին չի հաղթել, ես իրանց կնավսեմ:angry:))

Արծիվ
30.06.2010, 23:46
Մեկա Իսպանիան թիթեռի կյանք ունի, բախտը բերեց, որ ավելի թույլ հավաքականի հետ ա խաղալու:
Լավ ասենք թե սրանից էլ անցավ բա հետո :)

---------- Ավելացվել է՝ 23:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:37 ----------

Եր ջան, չնեղանաս, Բրազիլիան Արգենտինային ֆինալում կզայցնելու ա: Էսօր վիճակագրությունն եմ նայել: Բրազիլը բարձր ա, լաաավ բարձր ա: Մի հատ հեմամատական որ Կակայի ու Մեսսիի վիճակագրությունը նայում ես, երկուսն էլ գոլ չեն խփել, բայց Կական երեք գոլային փոխանցում ա արել: Մեսսին մենակ գոլերին միիիիիի վախտ աննպատակ հարվածներ ա արել:
Արգենտինայի գոլերի համարյա 98% Մեսսի շնորհիվա, դու էտ ի՞նչ ես ասում, ի՞նչ Կակա ինչ բան :D Մինչև հիմա Մեսսին ավելի շատ օգուտա տվել Արգենտինայի քան Կական Բրազիլին:

---------- Ավելացվել է՝ 23:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:41 ----------

Ձոն Չեմպիոնին
Բանաստեղծությունը լավն էր բայց դա Իսպանիային չի վերաբերվում :)

REAL_ist
30.06.2010, 23:47
Էս ամեն փուլից հետո նոր հարցում եք անցկացնում?:)) արդեն 3-րդ անգամ եմ Բրազիլիա քվեարկում))

Ambrosine
30.06.2010, 23:58
Էս ամեն փուլից հետո նոր հարցում եք անցկացնում?:)) արդեն 3-րդ անգամ եմ Բրազիլիա քվեարկում))
Եթե Նիդերլանդներին հաղթի, մի անգամ էլ բախտ կունենաս քվեարկելու :))

REAL_ist
01.07.2010, 00:01
Իմ կարծիքով ճիշտ չի, հետաքրքրությունը կորումա քվեարկելու :)

Ambrosine
01.07.2010, 00:02
Իմ կարծիքով ճիշտ չի, հետաքրքրությունը կորումա քվեարկելու :)
Հարցումները պահում ենք ;)

Gayl
01.07.2010, 00:08
Եր ջան, չնեղանաս, Բրազիլիան Արգենտինային ֆինալում կզայցնելու ա: Էսօր վիճակագրությունն եմ նայել: Բրազիլը բարձր ա, լաաավ բարձր ա: Մի հատ հեմամատական որ Կակայի ու Մեսսիի վիճակագրությունը նայում ես, երկուսն էլ գոլ չեն խփել, բայց Կական երեք գոլային փոխանցում ա արել: Մեսսին մենակ գոլերին միիիիիի վախտ աննպատակ հարվածներ ա արել:
Այս մնացած 8 հավաքականների մեջ չկա մի հարձակվող ում վրա ավելի մեծ հսկողություն սահմանեն, անգամ Վիլյային այդպես չեն պահում ինչպես Մեսսին, սա ուղղակի և հետո Մեսսին ոչ թե պաս տվող ա այլ գոլահար և այսքանից հետո Մեսսին գնդակով շաաաաաատ ավելի վտանգավոր է քան Կական կամ ցանկացած այլ ֆուտբոլիստ, հավաքականի ուժեղ խաղը մեկ ֆուտբոլիստով չեն համեմատում, իսկ ամենակարևորը հարձակվողին կիսապաշտպանի հետ չեն համեմատում, թե չէ Մայկոնը իր հավաքականին ավելի շատ օգուտ է տալիս քան Կական:

Երվանդ
01.07.2010, 00:12

Բոլորովին չեմ նեղանում բռատ, ուղղակի առանց մի նշույլ անգամ նեղանալու քո հետ համաձայն չեմ:)), Գայլը արդեն ասել ա ինչ որ ես էի ուզում ասեի, Մեսսին մնում ա Մեսսի , իրան ոչ մեկի հետ համեմատել պետք չի, դրան գումարած Մարադոնայի շարմն ու պլանքյաշի բախտը:)), նենց որ Արգենտինա չեմպիոն:goblin:

GevSky
01.07.2010, 00:19
Այս մնացած 8 հավաքականների մեջ չկա մի հարձակվող ում վրա ավելի մեծ հսկողություն սահմանեն, անգամ Վիլյային այդպես չեն պահում ինչպես Մեսսին, սա ուղղակի և հետո Մեսսին ոչ թե պաս տվող ա այլ գոլահար և այսքանից հետո Մեսսին գնդակով շաաաաաատ ավելի վտանգավոր է քան Կական կամ ցանկացած այլ ֆուտբոլիստ, հավաքականի ուժեղ խաղը մեկ ֆուտբոլիստով չեն համեմատում, իսկ ամենակարևորը հարձակվողին կիսապաշտպանի հետ չեն համեմատում, թե չէ Մայկոնը իր հավաքականին ավելի շատ օգուտ է տալիս քան Կական:

Մեսսին որ տուգանայինում վտանգավորա դա բոլորը գիտեն բացի Մարադոնայից, կարելի է հիշեցնել Դիեգոյին, որ Մեսսի մրցաշրջանում 47 գոլ խփելա աջ և կենտրոնական հարձակվողի դիրքում այլ ոչ թե հետ քաշված կիսապաշտպանի... իրան դրել են Չավիի դիրքում ասենք, ինքնել Չավիոտ օգուտներա տալիս... ինչ կա էլ բողոքելու.. Էդ մարդը հո ֆուտբոլի աստված չի որ բոլորի ցանկությունները բավարարի ու բոլոր դիրքերից գոլ խփի

Gayl
01.07.2010, 00:28

Այդպես են արել, որովհետև Մեսսին կարողանում է խափսերով առաջ շարժվի:
Ես ընդամենը այս ամիս հասկացա, որ Մեսսին շատ հզոր ա, դե մտածում էի, ինքը մենակ կարա Բարսայում խաղ ա, բայց պարզվում ա տղեն իրա խաղը կարողանում ա գտնի ու կապ չունի որ գոլ չի խփել:

Արծիվ
01.07.2010, 01:37

Իրոք ի՞նչ կապ ունի ստեղ գոլ խփելը, թող Մեսսին ծամի գոլերը ու պաս տա Իգուաինին ու Տեվեզին նրանք էլ կուլ տան, կարևորը հավաքականի հաղթանակնա իսկ թե Մեսսին ինչ է անում կամ չի անում էտ արդեն ֆուտբոլից հասկացողը կիմանա ;)

Monk
01.07.2010, 02:07
Չնայած Բրազիլիան, Հոլանդիան ու Իսպանիան էլ են ինձ համար ֆավորիտներ, բայց անկեղծորեն ուզում եմ, որ Արգենտինան դառնա չեմպիոն. զուտ Մարադոննայի խաթեր: Հաճելի կլինի մանկությանս ամենասիրելի ֆուտբոլիստին նորից տեսնել աշխարհի չեմպիոնի կարգավիճակով՝ այս անգամ որպես հավաքականի մարզիչ: :)

Արծիվ
01.07.2010, 02:22
Վերոն «Մենք չպետք է կախված լինենք միայն Մեսսիի խաղից»

Արգենտինայի հավաքականի 35-ամյա կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը խոստովանել է, որ իր համար անտանելի էր խաղալ Անգլիայի առաջնությունում: Վերոնը նշել է, որ «Ալբիսելեստեի» խաղացողները պետք է հնարավորինս օգնեն Լիոնել Մեսսիին խաղադաշտում, այլ ոչ թե կախված լինեն արգենտինացու գործողություններից: Վերոնը նաև բարձր գնահատականի է արժանացրել արգենտինացիների գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային:
«Ես թափառում էի Եվրոպայում, ինչպես գնչու և ոչ մի տեղ չէի կարողանում երջանկություն գտնել կամ այնպիսի մեկին, ով կկարողանար հասկանալ ինձ: Այդ իսկ պատճառով ես վերադարձա Արգենտինա և այժմ հանդես եմ գալիս «Էստուդիանտեսի» կազմում: Անգլիայում կա ուժեղ առաջնություն, բայց այլ հարցերում ոչ մի լավ բան չկա:
Հիշում եմ, որ «Մանչեսթր Յունայթեդում» չկար նույնիսկ նորմալ նախավարժանք: Միայն Փոլ Սքոուլզը կարող էր առանց մարզվելու դուրս գալ խաղադաշտ և 50 մետրից կատարած հարվածով դառնալ գոլի հեղինակ` այն էլ -5 աստիճան ցրտի պայմաններում: Իսկ երբ նույն կերպ ես ցանկացա վարվել, միանգամից ստացա վնասվածք` ձգելով մկանս: Ես երբեք երջանիկ չեմ եղել Անգլիայում: Այդ ժամանակահատվածում քիչ էր մնացել կորցնեի ֆուտբոլ խաղալու ցանկությունս»:
Այս աշխարհի առաջնությունից հետո կավարտեմ կարիերաս հավաքականում, բայց հուսով եմ, որ դեռ մի փոքր էլ կխաղամ: Երբեք չէի էլ պատկերացնի, որ 3 անգամ կմասնակցեմ աշխարհի առաջնության խաղերին:
Մենք չպետք է կախված լինենք միայն Լիոնել Մեսսիի խաղից: Դա սխալ կլիներ: Բոլորս էլ պետք է աշխատենք, և այդ ժամանակ նա կհասականա, որ հավաքականում նրան սատարում են այնպես, ինչպես «Բարսելոնայում»: Բոլորը սպասում են` երբ Մեսսին հավաքականում իրեն կդրսևորի այնպես, ինչպես «Բարսելոնայում», բայց առայժմ դա տեղի չի ունենում: Ակումբում նա հանդես է գալիս ողջ տարվա ընթացքում, իսկ հավաքականում մենք հանդիպում ենք ամսեկան 3-4 անգամ: Հենց դրանով էլ բացատրվում է այն փաստը, որ այստեղ նա չի կարողանում հանդես գալ նույնքան լավ:
Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Դիեգո Մարադոնայի թիմում: Դա ամենալավ բանն է, որ կարող էր ինձ հետ տեղի ունենալ: Նա ամեն ինչ մեծ ոգևորությամբ է անում: Նրա խոսքերը, փոխանցումները, նույնիսկ այն պահերը, երբ նա դուրս է գալիս հունից: Դիեգոյին դուր է գալիս հնարավորինս մոտ գտնվել իր ֆուտբոլիստներին: Աշխարհի առաջնությունից առաջ նա եկել էր Եվրոպա, որպեսզի առանձին խոսեր յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ: Դա ապացուցում է, թե որքան նվիրված է նա իր գործին»

Կե՜ցցե Վերոն կե՜ցցե Արգենտինա :hands
Բոլորն էլ նկատել են թե Մարդոնան ինչքան է նվիրված իր ֆուտբոլիստներին, գրկախառնությամբ, համբյուրներով և այլն: Ես իրոք շատ զգացված եմ նման դիրքի համար ու շատ կցանկանայի որ մյուս մարզիչներն էլ հետևեն Մարադոնայի օրինակին:

Չնայած Բրազիլիան, Հոլանդիան ու Իսպանիան էլ են ինձ համար ֆավորիտներ, բայց անկեղծորեն ուզում եմ, որ Արգենտինան դառնա չեմպիոն. զուտ Մարադոննայի խաթեր: Հաճելի կլինի մանկությանս ամենասիրելի ֆուտբոլիստին նորից տեսնել աշխարհի չեմպիոնի կարգավիճակով՝ այս անգամ որպես հավաքականի մարզիչ: :)

Այ ապրես Մոնկ ջան, այ հիմա զույգ կոշիկով աչքս մտար, թե չէ քեզ հեռու ես պահել որ ինչ, ուրախ եմ որ ինձ հասկացողների թիվը մեկով էլ շատացավ :)

Sagittarius
01.07.2010, 02:28
Մինչև հիմա էս առաջնության բացահայտումը ինձ համար Օզիլն ա, շատ լավ ա խաղում շան տղեն ու լավ ջահել ա.
Արգենտինա- Գերմանիա, հաղթողը արժանի կլինի աշխարհի չեմպիոնի կոչմանը

GevSky
01.07.2010, 03:25
Իմ համար ամենատխուր փաստն այն է, որ Արգենտինա-Իսպանիան կարող են հանդիպել կիսաեզրափակիչում... ափսոս երկուսնել հավասար ուզում եմ Չեմպիոն դառնան, գոնե եզրափակիչում հանդիպեին որ գոնե պարտվողը իմանայի երկրորդ տեղումա իմ ամենասիրած հավաքականները 1-2 տեղերն են կիսում:(

Արծիվ
01.07.2010, 03:49
Կարծում եմ որ այս չորս խաղերից ամենահեշտը Ուրուգվայ և Գանա, Պարագվայ և Իսպանիա խաղերն են լինելու, համեմատած մյուս երկուսին, չեմ ուզում թերագնահատել Գանային և Պարագվային բայց նրանք ֆավորիտներ չեն և չեն էլ կարող լինել: Մնացածում՝ Հոլլանդիա և Բրազիլիա, Արգենտինա և Գերմանիա ամենադիտարժան խաղերն են լինելու: Չնայած որևէ հավաքականի թերագնահատել չի կարելի բայց փաստորեն Ուրուգվայն ու Իսպանիան մեծ շանսեր ունեն մտնելու կիսաեզրափակիչ: Բոլոր ութը թիմերից չորսը աշխարհի նախկին չեմպիոններ են մնացած չորսը ոչ: Ափսոս որ Հոլլանդիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Գերմանիայի հավաքականներից երկուսը շուտ կլքեն ՀԱՀ :(

Hda
01.07.2010, 11:10
Վաղվանից Մոսկովյան որոշ -(6) կինոթատրոններում կցուցադրվեն Աշխարհի 2010-ի մնացած խաղերը 3D ստանդարտով ,HTB+ -ի հաղորդավարների մեկնաբանությամբ
արժեքներն են
1/4-900 ռուբ.
1/2 3-4 տեղ-1100 ռուբ.
ֆինալ-1500ռուբ.

Yellow Raven
01.07.2010, 11:50
Մեսսին որ տուգանայինում վտանգավորա դա բոլորը գիտեն բացի Մարադոնայից, կարելի է հիշեցնել Դիեգոյին, որ Մեսսի մրցաշրջանում 47 գոլ խփելա աջ և կենտրոնական հարձակվողի դիրքում այլ ոչ թե հետ քաշված կիսապաշտպանի... իրան դրել են Չավիի դիրքում ասենք, ինքնել Չավիոտ օգուտներա տալիս... ինչ կա էլ բողոքելու.. Էդ մարդը հո ֆուտբոլի աստված չի որ բոլորի ցանկությունները բավարարի ու բոլոր դիրքերից գոլ խփի

Բարսելոնայում էլ էր Մեսսին ահագին հետ քաշված խաղում;)

Legolas
01.07.2010, 23:43
Մոդերատորական. թեմային ավելացվել է նոր հարցում: Արդեն կարող եք քվեարկել:

1/4 եզրափակիչում լինելու են հետևյալ հանդիպումները՝
Նիդերլանդներ - Բրազիլիա (02.07 ժ. 19:00)
Ուրուգվայ - Գանա (02.07 ժ. 23:30)
Արգենտինա - Գերմանիա (03.07 ժ. 19:00)
Պարագվայ - Իսպանիա (03.07 ժ. 23:30)

Լատինամերիկացիներն են լավ անցել փաստորեն , բոլոր զույգերում կան:
Ափսոս Անգլիան չանցավ , Արգենտինա - Անգլիա կլներ հիմա:

Արծիվ
02.07.2010, 05:01
Լատինամերիկացիներն են լավ անցել փաստորեն , բոլոր զույգերում կան:
Ափսոս Անգլիան չանցավ , Արգենտինա - Անգլիա կլներ հիմա:
Չեմ կարծում Անգլիայի հետ ավելի հետաքրքիր կլիներ խաղը քան Գերմանիայի, հետո սա ռեվանշ խաղ է ;)

Սերխիո
02.07.2010, 15:16
իմ համար,թեև կորցրել ա հետաքրքրությունը էս գրողի տարած մունդիալը, բայց ամեն դեպքում, մի քիչ սպասելիքներ ունեմ ,թե երբ եմ տեսնելու կատալոնիայի հավաքականի տապալումը, իսկ ամենալավ տարբերակը իմ համար մնում են Ուրուգվայը ու Գերմանիան...
Իսկ ես զարմանում եմ , թե ինչ են գտել կատալոնացիների մեջ ռեալիստները,որ ուրախացել են ինեսա-չավի -վիլյա գոլից:[ զզվելի ա

իսկ Կասիլյասին ցանկանում եմ ՀԻՆԳ խայտառակ գնդակ ընդունել:B

---------- Ավելացվել է՝ 16:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:09 ----------

Ձոն Չեմպիոնին

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, լատինական ցեղերին,-
Իսպանիան միշտ հավակնել է բարձր տեղերին։

Լեո ջան ,բայց իսպանիայի դրոշի համար ոնց են իրանց ծվատում կատալոնացի հայրենասերները , զգացե՞լ ես

REAL_ist
02.07.2010, 15:48
Եվս մեկ անգամ ապացուցվումա, որ կատալոնացիների "պայքարը" ձևականությունա:

Ժունդիայի
02.07.2010, 17:29
http://s09.radikal.ru/i182/1007/6c/d3e13b08d805.gif X http://i047.radikal.ru/1007/85/cead298cab14.gif http://s41.radikal.ru/i094/1007/70/85a8215eee24.gif

«Հոլան.... էհհհ Նիդեռլանդները զգացվում է ինչպես են նյարդայնացել: Բրազիլը հանգիստ-հանգիստ է».

Աղբյուր SNN-TV

Ժողովուրդ ջան դիտարժան խաղ եմ ցանկանում, հաղթողին հալալ թող լինի::)

Լեո
02.07.2010, 18:46
Լեո ջան ,բայց իսպանիայի դրոշի համար ոնց են իրանց ծվատում կատալոնացի հայրենասերները , զգացե՞լ ես
Սերխիո ջան, արի մինչև Մունդիալի ավարտը համախոհներ մնանք ;)

Rammstein
02.07.2010, 18:53
Էսօր ուզում եմ Նիդերլանդները հաղթի, որ Ֆաբիանոյի պոլիԾեխնիկ դեմքը էլ չտեսնեմ: :))
:(

Magic-Mushroom
02.07.2010, 19:16
Այո 1-2http://s09.radikal.ru/i182/1007/6c/d3e13b08d805.gif:yahoo:yahoo Yaahooo:love

Hda
02.07.2010, 19:25
2-1
Է հետո՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Rammstein
02.07.2010, 19:25
Գոոոոոոոլ, 2-1… :yahoo

Hda
02.07.2010, 19:27
աչքիս պենալներ ենք տեսնելու :hands

Լեո
02.07.2010, 19:31
Բրազիլական դեղնականաչ փուչիկը պայթեց :hands :lol

Hda
02.07.2010, 19:36
իրանց ով Էր ասում Հոլանդների դեմ գոլուբոյ հագնեին :D

Լեո
02.07.2010, 19:41
Խմբային փուլի առաջին իսկ խաղից հետո ինձ համար պարզ դարձավ, որ Բրազիլիան չի տիրանա Մունդիալ 2010-ի գավաթին: Կարծում եմ՝ չեմ սխալվել :)

Hda
02.07.2010, 19:50
վերՋ

Լեո
02.07.2010, 19:50
Այոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո :hands Կեցցե Հոլանդիան :hands:hands:hands

Ռեդ
02.07.2010, 19:51
Արյա՜՜՜ :yahoo Ձեր ցավը տանեմ:

Magic-Mushroom
02.07.2010, 19:51
Այո Նիդերլանդներ,Կապույտ լուսնի լույսիդ արծաթափայլ ծուխդ ծխեմ:hands
http://www.calend.ru/img/content/i0/268.gif

davidus
02.07.2010, 19:51
Տղերք, շորերը հավաքեք... գնում եք տուն.. :lol :lol :lol

Ռուֆուս
02.07.2010, 19:51
աաաա, Մեջիք, շնորհավո՜ր, դե տեսեք ձեր թագուհու հետ ինչ եք անում :))

Jundiai, դե կներեք էլի :beee

Rammstein
02.07.2010, 19:52
Շնորհավոր, Մաշռում ջան, ես էլ եմ շատ ուրախ… :yes

Ժունդիայի
02.07.2010, 19:53
Շնորհավոր հաղթողին :hi

Hda
02.07.2010, 19:53
ոչ մի մեկնաբանություն
պարզապես
ՀԱ-ԼԱ-ԼԱ

Life
02.07.2010, 19:55
Էէէ,լավ է :cry

Ժունդիայի
02.07.2010, 19:56
Մենակ չասեք ախպերությունը վատ խաղաց, կնեղանամ փիս:apeape

Ապե Ջան
02.07.2010, 19:57
Գեղեցիկ, դիտարժան, տպավորիչ, դինամիկ հանդիպում: Ուժեղին վայել հանդիպում: Հոլանդիայի ներուժը մեծ էր, ու կարելի էր սպասել այսպիսի արդյունքի: Անկեղծ ուրախ Բրազիլիայի ու իր մարզչի համար: Ջահելը Ռոնալդինիոյի պես ֆուտբոլիսին չի ընդգրկել հավաքական, հլը դրա հետ միասին Միլայնի հրաշամանուկին էլա անտեսել: Էհ ուրախությանս չափ չկա: Ապրեք... :hands

Skeptic
02.07.2010, 19:57
Ցավակցություններս jundiai-իս :cry2
Շնորհավորանքներս Magic-Mushroom-իս :))

Շինարար
02.07.2010, 19:57
աաաա, Մեջիք, շնորհավո՜ր, դե տեսեք ձեր թագուհու հետ ինչ եք անում :))

Jundiai, դե կներեք էլի :beee

Լավ, էլ ինչ Մեջիք-Ժունդիայի, սաղս էլ հայ ենք կամ էլ ֆուտբոլի առումով խորապես ցենզուրայից դուրս ինչ-որ մի տեղ:(:D

Ապե Ջան
02.07.2010, 19:57
Մենակ չասեք ախպերությունը վատ խաղաց, կնեղանամ փիս:apeape

ախր որ լավ խաղար հիմա կիսաեզրափակիչում կլիներ: ;)

Դարք
02.07.2010, 19:59
Հենց զկզբից էլ պարզ էր, որ Բրազիլիայի ընտրած խաղաոճը իրանց չի բերի մունդիալ. կամ բրազիլացինորի տակտիկան միտումնավոր էր այսպիսին ընտրված, կամ պարզապես սա այն Բրազիլիան չէ, որին մենք ականատես եղանք 2002-ին. այն Բրազիլիայից մենակ երևի զ-ն ա մնացել. ինչ ուրախ կլինեի, որ այս աշխարհի առաջնությանը, ամեեն դպքում, հրավիրված լինեին Ռոնալդինյոն և Ռոնալոդն. այ Ռոնալդոյի պակասը իրոք զգացվեց:(

Magic-Mushroom
02.07.2010, 20:00
jundiai շատ լավ խաղացիք ապրեք,ընկերներ:P

Սերխիո
02.07.2010, 20:02
Խմբային փուլի առաջին իսկ խաղից հետո ինձ համար պարզ դարձավ, որ Բրազիլիան չի տիրանա Մունդիալ 2010-ի գավաթին: Կարծում եմ՝ չեմ սխալվել :)

ես էլ իսպանիայի խմբային փուլի առաջին խաղից զգացի, որ իսպանական ֆուրիա փուչիկը ֆինալ չի հասնի… համել մենք համախոհ չենք կարող լինել ֆուտբոլի բնագավառում:P, համել Ռաուլը վիլյա-միլյաներից լավն ա ու արժանավոր....

Հ.Գ.
հակակրած թիմերից մեկը թռավ, մնացին Արգենտինան ու Իսպանիան

Magic-Mushroom
02.07.2010, 20:09
Ժող բայց հիմա իմ մոտ ինչ էյֆորիայա չեք պատկերացնի,այսօրվա խաղը ուղղակի հրաշք էր,ապրենք մենք:hands,թող այսպիսի խաղեր շատ լինեն:)

Hda
02.07.2010, 20:11
Մենակ չասեք ախպերությունը վատ խաղաց, կնեղանամ փիս:apeape

բայց էլի կկրկնվեմ ոչ մեկին էլ չեմպիոնի խաղ չէր

Lanterfant
02.07.2010, 20:17
Շնորհավորանքներս Magic Mushroom-ին: :)

Ռուֆուս
02.07.2010, 20:27
Շնորհավորանքներս Magic Mushroom-ին: :)

Ռիք, դու դեմք ես: Քեզ էլ շնորհավո՜ր, դուք արդեն կիսաեզրափակիչում եք: Չնայած ինչի՞ ենք քեզ շնորհավորում, մեկ ա դու էլ ես հայ :beee :))

Լեո
02.07.2010, 20:33
ես էլ իսպանիայի խմբային փուլի առաջին խաղից զգացի, որ իսպանական ֆուրիա փուչիկը ֆինալ չի հասնի… համել մենք համախոհ չենք կարող լինել ֆուտբոլի բնագավառում:P, համել Ռաուլը վիլյա-միլյաներից լավն ա ու արժանավոր....

Հ.Գ.
հակակրած թիմերից մեկը թռավ, մնացին Արգենտինան ու Իսպանիան

Ինչու՞ ես կարծում, որ Ֆուրիան չի հաղթի... որովհետև Կա՞սն ա դարպասապահը, թե Ռամո՞սը լավ պաշտպան չէ, իսկ միգուցե Ալոնսոյի՞ն չես հավանում :8

---------- Ավելացվել է՝ 21:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:28 ----------

Համ էլ, հարազատ ջան, մի մոռացի, որ իմ ու քո երկրպագած թիմերից միշտ իմ երկրպագածն ա հաղթում :hands

Tyler
02.07.2010, 20:43
Հալալ ա հոլանդացիքին, երկրորդ խաղակեսին լրիվ կերպարանափոխված դուրս եկան: Սնեյդերն ու Ռոբբենը վերջապես արթնացան ու իրանց ֆուտբոլը խաղացին :) Իսկ Բրազիլիային իրա անդուր խաղաոճով սենց էլ պետք էր: Բայց մյուս առաջնությունը իրանց մոտ ա, ձև չի մինչև եզրափակիչ քաշ չտան կազմակերպիչներները:

Ժունդիայի
02.07.2010, 20:47
Լավ, էլ ինչ Մեջիք-Ժունդիայի, սաղս էլ հայ ենք կամ էլ ֆուտբոլի առումով խորապես ցենզուրայից դուրս ինչ-որ մի տեղ:(:D

Շինարար ախպեր դու ուղղակի չես պատկերացնի թե ժունդիայիի թե Մուշռումի վիճակը: Երբ գտնվում ես այն երկրում, որի հավաքականը մասնակցում ա Մունդիալի խաղերին, պարզապես անհնար ա հոգեցունց չլինես, ալիքը տանում ա: Հա թող էս թեմայում մի 4-5 տեղ էլ մեր մականունները շոշափվեն, ինչ կլինի ո՞ր...;)

ՀԳ Էսօր առաջին անգամ լեզու հանող սմայլիկը վրես մի այլ կարգի ազդում ա, քիչ ա մնում լեզուն կդրեմ.....:think

Եվս մեկ անգամ շնորհավոր հաղթողին:hi

Yellow Raven
02.07.2010, 20:54
Ուռաաաաա:yahoo:yahoo
Վերջապես Հոլանդիային 1998-ից հետո հաջողվեց նորից հասնել կիսաեզրափակիչ+ ահագին մեծ շանսեր ունեն նաև եզրափակիչ հասնելու:love
Աչքիս իմ երազած Հոլանդիա-Իսպանիա եզրափակիչնա լինելու, գժվել կարելիա:love Թեկուզ անգամ Հոլանդիա-Արգենտինա լինի, դժգոհ չեմ լինի:)
Ռոբբենը Տղայա:B

Մաշռում ու Ռիք;)
Ժունդիայի:beee

Աբելյան
02.07.2010, 21:03
Ապահովության համար Բրազիլիայի վրա ստավկա էի դրել, որ գոնե չեմպիոն դառնալու դեպքում փող շահեի::))

Լեո
02.07.2010, 21:20
Հաշվի առնելով Սնեյդերի փայլուն խաղը Ինտերի կազմում, ինչպես նաև Հոլանդիայի հավաքականի կազմում՝ կարծում եմ նա լուրջ շանսեր ա ստանում պայքարելու աշխարհի 2010թ. լավագույն ֆուտբոլիստի կոչման համար (պայքարողների թվում կլինեն նաև Մեսսին, Ռունին(ինչ-որ չափով) և Ռոնալդուն (չնչին չափով), ինչու չէ` նաև Ռոբբենը):

---------- Ավելացվել է՝ 22:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:17 ----------

Քիչ էր մնացել Չավիին մոռանայի :)

Yellow Raven
02.07.2010, 21:26
Քիչ էր մնացել Չավիին մոռանայի :)

Ռունիին հանի;) Ինքը շատ հզոր անցկացրեց մինչև մարտ ընկած ժամանակահտվածը, բայց հետո միանգամից նստեց:)
Մեսսի, Սնեյդեր(շատ քիչ հավանական), Ռոբբեն...միգուցե նաև Վիլյա, Չավի, Հիգուաին:)
Էս աշխարհի առաջնությունը շատ բան կորոշի ամեն դեպքում:)

Tyler
02.07.2010, 21:35
Հաշվի առնելով Սնեյդերի փայլուն խաղը Ինտերի կազմում, ինչպես նաև Հոլանդիայի հավաքականի կազմում՝ կարծում եմ նա լուրջ շանսեր ա ստանում պայքարելու աշխարհի 2010թ. լավագույն ֆուտբոլիստի կոչման համար (պայքարողների թվում կլինեն նաև Մեսսին, Ռունին(ինչ-որ չափով) և Ռոնալդուն (չնչին չափով), ինչու չէ` նաև Ռոբբենը):

Ռունին բացառվում ա: Նման խայտառակ առաջնությունից հետո ինքը հնգյակում էլ չի հայտնվի ինձ թվում ա: Իսկ կդառնա եզրափակիչին մասնակից թիմերից մեկի խաղացողը: Եթե արգենտինացիները էդքան ձգեն` Մեսսին: Եթե գերմանացիները էդքան ձգեն` էն մյուս թիմից ֆուտբոլիստ կդառնա, որովհետև մարդ չկա իրանց մոտից որ սաղ տարվա ընթացքում լավ ա խաղացել: Մյուլլերը դե տղայա բայց հլը ջահել ա, շուտ ա իրան :))

Ժունդիայի
02.07.2010, 21:36
Ի՞նչ անեմ, որ աշխատանքային կոլեգաներս չլացեն: Ժող կարողա մոտներդ 100-ոց Գառնի լինի: Տխուր ա:(

Yellow Raven
02.07.2010, 21:43
Ի՞նչ անեմ, որ աշխատանքային կոլեգաներս չլացեն: Ժող կարողա մոտներդ 100-ոց Գառնի լինի: Տխուր ա:(

Նման ծանր իրավիճակում միայն հայկական ավանդական պապենական մեթոդով պատրաստված <<դաղձով չայ>>-ը կօգնի;)

Magic-Mushroom
02.07.2010, 21:55
Սիրելի jundiai խնդրում եմ մի տխրի պլիզ:love,ես քեզ լավ եմ հասկանում,անցած աշխարհի խաղերում մենք կրվեցինք ռուսներին ու հիշում եմ թե ինչ վիճակ էր ինձ մոտ,բայց իրոք շատ հետաքրքիր խաղ էր:) ժող մենք հաստատ եզրափակիչում ենք,բայց այդ օրը ինչ է լինելուուու:)

Ժունդիայի
02.07.2010, 21:56
Չեմ տխրում Մուշռում ջան::)

Լեո
02.07.2010, 22:01
Սիրելի jundiai խնդրում եմ մի տխրի պլիզ:love,ես քեզ լավ եմ հասկանում,անցած աշխարհի խաղերում մենք կրվեցինք ռուսներին ու հիշում եմ թե ինչ վիճակ էր ինձ մոտ,բայց իրոք շատ հետաքրքիր խաղ էր:) ժող մենք հաստատ եզրափակիչում ենք,բայց այդ օրը ինչ է լինելուուու:)

Եվրոպայի առաջնությունում ;)

Agni
02.07.2010, 22:02
Երեխեք ճիշտ եմ ասում, խաղից հետո մտածեցի, տեսնես հիմա jundiai-ին ու Magicը ոնց են..:). փաստորեն իրանք Հայաստան են բալետ անում...:))

Ժունդիայի
02.07.2010, 22:08
Երեխեք ճիշտ եմ ասում, խաղից հետո մտածեցի, տեսնես հիմա jundiai-ին ու Magicը ոնց են..:). փաստորեն իրանք Հայաստան են բալետ անում...:))

Ժունդիային այսօրվանից Հայաստանին ա երկրպագում, չնայած տեսնես ինչո՞ւ են Ամեն դեպքում Հայստանը հարցման տարբերակը հանել: Իսկ Մեջիք Մուշռումը կմիանա ինձ հաջորդ խաղին:))

Դարք
02.07.2010, 22:15
Մեջիք Մուշռումը կմիանա ինձ հաջորդ խաղին:))

դու կմիանաս նրան ու Հոլանդ բալետ կանեք:))

Magic-Mushroom
02.07.2010, 22:51
Կներեք ինչպես է ձեր անունը?:D
http://i070.radikal.ru/1007/32/b43d0fa37fe0.jpg
:D
Ռոբբին Հուդ յոլկի-պալկի!
http://s47.radikal.ru/i116/1007/86/cd2bf524ed4d.jpg

Yellow Raven
02.07.2010, 22:57
Կներեք ինչպես է ձեր անունը?:D
:D
Ռոբբին Հուդ յոլկի-պալկի!

Բա հետևից Ֆաբիանոյի հայացքը:lol
Մի հատ էլ իրա կողմից` <<Չես ջոգում, ասումա Ռոբին Հուդ յոլկի-պաչկի-չամադաչկի>> :lol

Պոզիտրոն
02.07.2010, 23:03
Ժող ջան շաատ շտապ ով կասի ոնց կոմպով նայեն ֆուտբոլը: եթե հնարավորա լինկը ուղղարկեք շատ շտապ ա նախապես մերսի

Ambrosine
02.07.2010, 23:14
Ժող ջան շաատ շտապ ով կասի ոնց կոմպով նայեն ֆուտբոլը: եթե հնարավորա լինկը ուղղարկեք շատ շտապ ա նախապես մերսի

Օրինակ, սա կարդա՝
Ֆուտբոլը հեռուստատեսությամբ (http://www.akumb.am/showthread.php/13445-%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A8-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2?p=2037405&viewfull=1#post2037405)

Դարք
03.07.2010, 01:25
Էս Ուրուգվային բալետ անող չկար:blin:':unsure

Skeptic
03.07.2010, 01:29
Էս գազան խաղի մասին ոչ մեկը գրառում չարե՞ց... :esim
Մալադեց Ուրուգվային, իրանք արժանի էին: :good

---------- Ավելացվել է՝ 02:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:27 ----------

Էս Ուրուգվային բալետ անող չկար:blin:':unsure

Մտքերս կարդացի՞ր, կարիճ: :D

Նամակներդ նայի:

Ժունդիայի
03.07.2010, 01:29
Երևի ամեա էմոցիանալ դրվագները այստեղ տեսանք: Իրոք հալալ ա:

Դարք
03.07.2010, 01:32
Երևի ամեա էմոցիանալ դրվագները այստեղ տեսանք: Իրոք հալալ ա:

Իրոք որ. ամենացավալին էնա, որ մյուս խաղում Սուարեսը չի խաղա, իսկ իրեն փոխարինող դժվարա գտնել. ավելի ճիշտ նրան կփողարինի ինչ-որ մեկը, բայց արդյոք լիարժեք:'

Ambrosine
03.07.2010, 01:33
Ժունդիային այսօրվանից Հայաստանին ա երկրպագում, չնայած տեսնես ինչո՞ւ են Ամեն դեպքում Հայստանը հարցման տարբերակը հանել: Իսկ Մեջիք Մուշռումը կմիանա ինձ հաջորդ խաղին:))
Սաղ էն Ռուֆուսն էր :beee Հո եզրափակիչում Հայաստանն ա հաղթելու :))
jundiai ջան, հուսով եմ, իրոք չես տխրել ;) Մեջիք ջան, քեզ էլ շնորհավորում եմ:

Իսկ ես զարմանում եմ , թե ինչ են գտել կատալոնացիների մեջ ռեալիստները,որ ուրախացել են ինեսա-չավի -վիլյա գոլից:[ զզվելի ա

իսկ Կասիլյասին ցանկանում եմ ՀԻՆԳ խայտառակ գնդակ ընդունել:B
Ի՞նչ կա զարմանալու, Պետրոս ջան: Պաշտպանների մեջ էլ ռեալիստներ կան, կիսապաշտպանների էլ: Իսկ ավագն էլ Կասիլյասն ա: Գոլն էլ չեն ստեղծում մենակ մի քանի հոգի: Բացի այդ գոլ խփելուց բացի, կարևոր է նաև գոլ չընդունելը :P

Էս ինչ նյարդային խաղ էր էս Ուրուգվայ - Գանա խաղը, տոոո :8 Արդեն հույսս կորցրել էի, որ կավարտվի: Հալալ ա Սուարեսին. ինքը իր թիմին շանս տվեց՝ պայքարելու կիսաեզրափակիչի համար:

Ժունդիայի
03.07.2010, 01:36
Ճիշտը, որ ասեմ մի քիչ: Բայց դե «յաման գիդի»՝ աշխարհ փուլ չեկավ: Մանրից անցնեմ Ձեր թիմ, հ՞մ ինչ կասես: Հաղթելու ե՞ք::))

Ambrosine
03.07.2010, 01:39
Ճիշտը, որ ասեմ մի քիչ: Բայց դե «յաման գիդի»՝ աշխարհ փուլ չեկավ: Մանրից անցնեմ Ձեր թիմ, հ՞մ ինչ կասես: Հաղթելու ե՞ք::))
Հայաստանը հա էլ հաղթելու ա :D:P
Ինձ թվում ա, միակ ուժ ներկայացնող հավաքականը Նիդերլանդների հավաքականն ա: Մնաց Արգենտինան դուրս թռչի, որ եզրափակիչում հանդիպեն տիտանները... :oy :))

հ.գ. մոռացել էի Գերմանիայի հավաքականը:

Ժունդիայի
03.07.2010, 01:39
Արգենտինային ձև չի բալետ անել այստեղ, թե չե ինձ դեպորտ կանեն: Վաղը 180 միլոն ժողովուրդ միանում ա Գերմանիայի թիմին: Տեսեք՝ որքան էներգիա կա, որ պտի փոխանցվի:

Դարք
03.07.2010, 01:42
Հայաստանը հա էլ հաղթելու ա :D:P
Ինձ թվում ա, միակ ուժ ներկայացնող հավաքականը Նիդերլանդների հավաքականն ա: Մնաց Արգենտինան դուրս թռչի, որ եզրափակիչում հանդիպեն տիտանները... :oy :))
պախնետ բիտվա տիտանով 2-ով:) Հո՞լանդը թիմ, ու՞րա այնտեղ թիմ.. դե Ռոբենին հանած :))

Ambrosine
03.07.2010, 01:48
Արգենտինային ձև չի բալետ անել այստեղ, թե չե ինձ դեպորտ կանեն: Վաղը 180 միլոն ժողովուրդ միանում ա Գերմանիայի թիմին: Տեսեք՝ որքան էներգիա կա, որ պտի փոխանցվի:
Դե դու կարաս մտքումդ երկրպագես :D

պախնետ բիտվա տիտանով 2-ով:) Հո՞լանդը թիմ, ու՞րա այնտեղ թիմ.. դե Ռոբենին հանած :))
... գումարած Սնեյդեր :)) Ի դեպ, օրվա լավագույն խաղացողն է ճանաչվել՝ Ֆորլանի հետ: Բայց ես Սուարեսին կտայի այդ փոքրիկ տիտղոսը:

Monk
03.07.2010, 01:49
Այ էս վերջին րոպեների համար իրոք արժեր նայել դիտարժանությամբ էդքան էլ չփայլած ողջ խաղը: Բռավո Սուարեզին: Գանային էլ արժանին պիտի մատուցել, կայուն խաղ ունի: Բայց էն գլխից էլ պարզ էր, որ ձգում են մինչև տասնմեկ մետրանոցներ և հենց դրա համար էլ ինչ-որ տեղին էր, որ պատժվեցին: Չնայած վերջում լավ ակտիվացել էին, բայց դա հիմնականում ուրուգվայցիների հոգնած լինելու հետևանքն էր: Ամեն դեպքում, վերջաբանը դուրս շատ եկավ: :)

Դարք
03.07.2010, 01:52

Աֆրիկացիները ջանասեր ժողովուրդն են, բայց վարպետության պակասը իրանը ասումա. հո զորով չի: Բայց ամեն դեպքում հալալա գանացիներին....

Արծիվ
03.07.2010, 02:14
Ժող ջան շաատ շտապ ով կասի ոնց կոմպով նայեն ֆուտբոլը: եթե հնարավորա լինկը ուղղարկեք շատ շտապ ա նախապես մերսի
Սա HD որակովա, եթե ունես արագ ինտերնետ կարող ես վայելել
http://espn.go.com/espn3/player?size=condensed

---------- Ավելացվել է՝ 02:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:00 ----------

Էս Ուրուգվային բալետ անող չկար:blin:':unsure
Հալալա Լուիզ Սուարեզին, մեծատառով տղայա, իրեն զոհելով փրկեց հավաքականին ապահովելով Ուրուգվային հզոր քառյակում :hands

---------- Ավելացվել է՝ 02:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:06 ----------

Իրոք որ. ամենացավալին էնա, որ մյուս խաղում Սուարեսը չի խաղա, իսկ իրեն փոխարինող դժվարա գտնել. ավելի ճիշտ նրան կփողարինի ինչ-որ մեկը, բայց արդյոք լիարժեք:'
Ես էլ եմ այդպես կարծում բայց միևնույն է Ուրուգվայը կայացած թիմա, բրավո Ուրուգվայ !!!!!!!!

---------- Ավելացվել է՝ 02:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:07 ----------

Արգենտինային ձև չի բալետ անել այստեղ, թե չե ինձ դեպորտ կանեն: Վաղը 180 միլոն ժողովուրդ միանում ա Գերմանիայի թիմին: Տեսեք՝ որքան էներգիա կա, որ պտի փոխանցվի:
Կներես Jundiai ջան բայց հազիվ էլ լինի էլի Բրազիլացիներից, նա մանավանդ Պելեից, իրենք որ չհասան իրենց ուզածին հիմա էլ ուրիշներին են նախանձում: Ասա թե խի եք Գերմանիա բալետ անում նրա համար որ դուք չեք խաղում նրանց հետ :D Միևնույն է Արգենտինան կճզմի Գերմանիայի հավաքականին և նրանց ոգեշունչ երկրպագու Պելեին (չեմ էլ ուզում դրա անունը մեծատառ գրել այն ամենից հետո ինչում մեղադրել էր Մարդոնային): Ի դեպ նա ասել էր որ այդ խաղին երկրպագելու է Գերմանիային:

---------- Ավելացվել է՝ 02:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:12 ----------

Անչափ ուրախ եմ Հոլլանդիայի հաղթանակի համար :hands Արգենտինայից հետո ողջ սրտով Ուրուգվային եմ սիրում: Գանան գերազանց էր խաղում բայց Ուրուգվայը ավելի արժանի էր, երանի ֆինալում խաղան Արգենտինա Ուրուգվայ :) բայց դե այնուամենայնիվ թող չեմպիոն դառնա նա ով արժանի է այդ գավաթին:

Ժունդիայի
03.07.2010, 02:33
Չեմ ներում :)
Ապեր ուղղակի որպես ինֆորմացիա: Այստեղ անկախ ամեն ինչից Բրազիլիա և Արգենտինան վաղեմի թշնամիներ են: Էական չէ, որ իրենք այսօր պարտվեցին: 2 ազգերն էլ մեկը մյուսի հանդեպ հակակրանք ունեն: Այ իսկ Պելեն առնվազն 1 շաբաթ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ, երբ հարցրեցին ինչ կարծիքի է Մարադոնայի արած հայտարարությունից, մարդը պարզապես հանգիստ, ժպտալով պատասխանեց.
-Մարադոննան ինձ պաշտում է… մի քանի տարի առաջ, երբ նա ցանկանում էր հեռուստատեսային ծրագիր ստեղծել, ինձ քանի-քանի անգամ է խնդրել որ ես մասնակցեմ իր վարած շոույին: Մենք մնում ենք բարեկամներ, այմպես որ ասեկոսեները անտեղի են:

Արծիվ
03.07.2010, 05:30
Չգիտեյի որ այդ ժողովուրդները միմյանց հետ թշնամիներ են: Նրանք երկուսն էլ լեգենդներ են և ժողովուրդը սիրում է նրանց, բայց միևնույն է Մարադոնան ինձ համար բաձրունք է ;), այնպես որ բռատ ջան չեմ կարծում թե ասեկոսներ են: Պատկերացնում ես ֆինալում հանդիպեին իրար :) իսկ հետաքրքիրա ընտրական խաղերը ոնց են անցկացրել, ընդհարումներ եղե՞լ են:
Ահա խնդրեմ այստեղ եմ կարդացել՝
http://armsport.am/am/news/4/1/9931/

Ժունդիայի
03.07.2010, 05:48
Ար ջան տեղյակ եմ այդ ամենին, թե մամուլի ասուլիս ժամանակ ինչ է մեկը մեկին ասել: Հավատա 1000 տարի էլ ամցնի, ինձ ոչ սառն է, ոչ էլ տաք: Ով է մեծ, ով՝ փոքր: Ամեն մեկն էլ իրա ժամանակին մեծություն է եղել: Փաստ է, արձանագրվել է: Որքան ել ցանականաս Աստվածացնել մեկին, մյուսին էլ հողին հավասարեցնես, ապարդյուն է: Իսկ ասեկոսի պահ ինքս եմ տեսել Պելեի հարցազրույցը: Միգուցե կրքերը հանդարտվել են ու հիմա էլ ախպերություն է իրանց մոտ: Չե՞ս նկատել նման դեպքեր: Տո հենց այստեղ, մի պահ կարող է ակումբցիք ինչ-որ հարցում վիճաբանեն, հաջորդ պահին կրկին «ախպերություն» է: Օրինակ այսօր՝ ես ու Մուշռումը հայ-հայ էր իրար հրթիռակոծում էինք: Ես իրանց թագուհուն, ինքը մեր Լուլային: Լավ էր Աստղը ժամանակին հասավ, «բա ես ինչ եք անում այ անաստվածներ, վերջապես հայ եք, ի՞նչ եք թուր ու թվանքերդ առել ու այլազգիների համար իրար մոռթոթում»: Մի կերպ հազիվ ուշքի ենք եկել, հիմա էլի շաքար-նաբաթ հարաբերություն ա: :love Իսկ ինչ վերաբերվում է, որ Պելեն հատուկ հրավիրվել է Մարադոնայի կողմից իրա շոուին մասնակցելու, ապա նայիր հղածս տեսահոլովակը: Ահամ՝ մարդիկ նորմալ էլ հարաբերվում են, փաթաթվում, ժպտում, ասում-խոսում, ուրախանում:
Ես սահմանափակվում եմ այսքանով...:hi

http://www.youtube.com/watch?v=uVk5o6k9wJ0&feature=related

Արծիվ
03.07.2010, 06:09
Ար ջան տեղյակ եմ այդ ամենին, թե մամուլի ասուլիս ժամանակ ինչ է մեկը մեկին ասել: Հավատա 1000 տարի էլ ամցնի, ինձ ոչ սառն է, ոչ էլ տաք: Ով է մեծ, ով՝ փոքր: Ամեն մեկն էլ իրա ժամանակին մեծություն է եղել: Փաստ է, արձանագրվել է: Որքան ել ցանականաս Աստվածացնել մեկին, մյուսին էլ հողին հավասարեցնես, ապարդյուն է: Իսկ ասեկոսի պահ ինքս եմ տեսել Պելեի հարցազրույցը: Միգուցե կրքերը հանդարտվել են ու հիմա էլ ախպերություն է իրանց մոտ: Չե՞ս նկատել նման դեպքեր: Տո հենց այստեղ, մի պահ կարող է ակումբցիք ինչ-որ հարցում վիճաբանեն, հաջորդ պահին կրկին «ախպերություն» է: Իսկ ինչ վերաբերվում է, որ Պելեն հատուկ հրավիրվել է Մարադոնայի կողմից իրա շոուին մասնակցելու, ապա նայիր հղածս տեսահոլովակը: Ահամ՝ մարդիկ նորմալ էլ հարաբերվում են, փաթաթվում են: Ժպտում, ասում-խոսում, ուրախանում:
Ես սահմանափակվում եմ այսքանով...:hi
Դու շատ ճիշտ օրինակ բերեցիր Jundiai ջան :) ընդունում եմ ասածներտ, դե գիտես ինձ համար էլ է ոչ սառը ոչ տաք պրոստո ասում խոսում ենք էլի :) դու գիտես ես չէ՞ի ուրախանա որ Բրազիլը հաջող մասնակցեր և հաղթեր մրցաշարը, միշտ ասել եմ թող հաղթի նա ով ուժեղ է: Շնորհակալ եմ վիդեոյի համար, այս վիդեոն ես շուտ եմ դիտել և ինչքան հիշում եմ տեղադրել եմ ֆորումում, ես էլ եմ շատ սիրել այս վիդեոն նա մանավանդ երբ որ գնդակով խաղում են: Ինչ և է հարգելի Jundiai ջան, ամենակարևորը մենք լավ լինենք ու որևէ թիմի վրա չտաքանանք ու մեզ կորցնենք ;): Խաղ է, այսօր Բրազիլը պարտվեց վաղը կարողա Արգենտինան լինի :) Նայում ու ուրախանում ենք, այսքանը, իսկ լեգենդների պահով ասեմ որ Աստված տա Պելեն ու Մարադոնան էնքան լավ լինեն իրար հետ որ ասելու չլինի, իրենց ժողովուրդների հետ միասին :)

Արծիվ
03.07.2010, 08:03
Վաղը Հուլիսի 3ին կայանալու է Արգենտինա Գերմանիա քառորդ եզրափակիչ խաղի հանդիպումը: Հույսով եմ այս հանդիպումը կլինի գրավիչ և գոլային պահերով լի խաղ: Առաջ Արգենտինա առաջ դեպի եզրափակիչ:
:clap:yahoo :bux:

Արծիվ
03.07.2010, 08:25
Կարծում եմ՝
Հոլլանդիա - Ուրուգվայ
Արգենտինա - Իսպանիա
:clap:yahoo

romanista
03.07.2010, 11:10
Վերջապես դա կատարվեց: Իմ կողմից ատելի բրազիլացիները թռան առաջնությունից ոնց-որ կթռնի շամպայնի խցանը:) Ատել եմ, ատում եմ ու կատեմ նրանց մեծամտության, ինքնավստահության, միշտ մրցակցին թերագնահատելու ու իրենց սուպերմենի տեղը դնելու համար: Անգամ նրանց կազմում իմ սիրելի Ռոմայի 3 ֆոտբոլիստի առկայությաւնը չի ստիպի ինձ, որ ցավամ նրանց համար: Դունգային էլ ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ դեմպքը պլաստիկ վիրահատության ենթարկի, նոր վերադառնա հայրենիք:D
Ուրուգվաաայ:B Սուարեսը մի քանի վայրկյանում հերոսից դարձավ հակահերոս ու նորից հերոս)) բրավո տղուն, զոհեց իրան, որ թիմը գոնե հնարավորություն ստանա, եթե ձեռքով չխաղար, գոլ կուտեին ու հաջողություն, մունդիալ, իսկ տենց աֆրկացու ներվերը չհերիքեց 11մետրանոցը խփի, անցան հետխաղայիններին ու տեսաք ինչ եղավ, կասեր Թաթան:D Տեսա՟ք, Սեբաստյան Աբրեուն Ուրուգվայի վերջին 11մետրանոցը ոնց իրացրեց... էդ պահին, երբ ամեն ինչ կախված ա քեզանից, բռնես ու իրացնես լրիվ Տոտտիի ոճով... արա դե սիրում եմ էս թիմը ու սիրել եմ միշտ, լավն են էլի) շատ եմ ցանկանում, որ աշխարհի առաջին չեմպիոնը 3 անգամ նվաճի տիտղոսը:
Ֆանտաստիկ խաղ էր, առաջնության լավագույն խաղը...

Էսօր հաղթելու հերթը Գերմանիայինն ա) ես չեմ ուզում, որ Մարադոնան հանվի:D

Tyler
03.07.2010, 12:13
Սուարեսին իրոք հալալ ա, կարան ազգային հերոսի կոչում տան :))

Skeptic
03.07.2010, 12:15
Էսօր հաղթելու հերթը Գերմանիայինն ա) ես չեմ ուզում, որ Մարադոնան հանվի:D
Մարադոնաս ոչ միայն հանվելու ա, այլ` պարելու էլ ա: :beee :))

Աբելյան
03.07.2010, 12:46
Իրոք որ. ամենացավալին էնա, որ մյուս խաղում Սուարեսը չի խաղա, իսկ իրեն փոխարինող դժվարա գտնել. ավելի ճիշտ նրան կփողարինի ինչ-որ մեկը, բայց արդյոք լիարժեք:'
Զատո Սուարեսը 3-րդ տեղի համար խաղում կխաղա::)

... գումարած Սնեյդեր :)) Ի դեպ, օրվա լավագույն խաղացողն է ճանաչվել՝ Ֆորլանի հետ: Բայց ես Սուարեսին կտայի այդ փոքրիկ տիտղոսը:
Ես զարմանում եմ սրանց սիստեմի վրա: Ով գոլ ա խփում, իրան են տալի էդ տիտղոսը: Неужели դրանք մենակ հաշիվն են նայում:

Սենց խաղ ես կյանքում առաջի անգամ տեսա: Մինչև հիմա զարմացած եմ::o

Ֆրեյա
03.07.2010, 13:42
Վերջապես դա կատարվեց: Իմ կողմից ատելի բրազիլացիները թռան առաջնությունից ոնց-որ կթռնի շամպայնի խցանը:) Ատել եմ, ատում եմ ու կատեմ նրանց մեծամտության, ինքնավստահության, միշտ մրցակցին թերագնահատելու ու իրենց սուպերմենի տեղը դնելու համար: Անգամ նրանց կազմում իմ սիրելի Ռոմայի 3 ֆոտբոլիստի առկայությաւնը չի ստիպի ինձ, որ ցավամ նրանց համար: Դունգային էլ ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ դեմպքը պլաստիկ վիրահատության ենթարկի, նոր վերադառնա հայրենիք:D
Ուրուգվաաայ:B Սուարեսը մի քանի վայրկյանում հերոսից դարձավ հակահերոս ու նորից հերոս)) բրավո տղուն, զոհեց իրան, որ թիմը գոնե հնարավորություն ստանա, եթե ձեռքով չխաղար, գոլ կուտեին ու հաջողություն, մունդիալ, իսկ տենց աֆրկացու ներվերը չհերիքեց 11մետրանոցը խփի, անցան հետխաղայիններին ու տեսաք ինչ եղավ, կասեր Թաթան:D Տեսա՟ք, Սեբաստյան Աբրեուն Ուրուգվայի վերջին 11մետրանոցը ոնց իրացրեց... էդ պահին, երբ ամեն ինչ կախված ա քեզանից, բռնես ու իրացնես լրիվ Տոտտիի ոճով... արա դե սիրում եմ էս թիմը ու սիրել եմ միշտ, լավն են էլի) շատ եմ ցանկանում, որ աշխարհի առաջին չեմպիոնը 3 անգամ նվաճի տիտղոսը:
Ֆանտաստիկ խաղ էր, առաջնության լավագույն խաղը...

Բայց ընդունի, որ Բրազիլիացիների առաջի գոլը... սուպեր էր :) Տենց ռեակտիվ գոլ չեմ հիշում նայածս խաղերի մեջ էս տարի

romanista
03.07.2010, 13:49
Ֆրեյա ջան, ես բրազիլացիների խաղերը չեմ նայում, նենց, հետո ամփոփումով տեսնում եմ ինչ ա եղել... բրազիլացիների գոլը սովորական գոլ էր, գոլային փոխանցումն էր լավը) բայց եթե Ֆելիպե Մելոն իմանար, որ հետո ինքը դառնալու ա կերած 2 գոլի պատճառ, հաստատ էտ պահին էտ փոխանցումն էլ չեր տա))

Լեո
03.07.2010, 17:25
Գերմանիա :victory:
Արգենտինա :bye

Ռեդ
03.07.2010, 17:31
Գերմանիա :victory:
Արգենտինա :bye
Արգենտինա 5:2 Գերմանիա ՞՞՞՞ :think (դատելով սմայլիկների ցույց տված մատների քանակից)

Լեո
03.07.2010, 17:37
Արգենտինա 5:2 Գերմանիա ՞՞՞՞ :think (դատելով սմայլիկների ցույց տված մատների քանակից)

Շատ սրամիտ էր :lol

Բայց լրիվ ուրիշ բան նկատի ունեի: Խաղից հետո կիմանաք՝ ինչ ;) :))

Ապե Ջան
03.07.2010, 17:43
Իսպանիա - Արգենտինա եզրափակիչ ենք տեսնելու: Ինչ կայֆա լինելու: ;)

Skeptic
03.07.2010, 17:51
Vamos, vamos Argentina,
vamos, vamos a ganar,
que esta barra quilombera,
no te deja, no te deja de alentar.

http://www.crossed-flag-pins.com/genimg/flaggen/Argentina-180-animated-flag-gifs.gif

Ռեդ
03.07.2010, 17:51
Իսպանիա - Արգենտինա եզրափակիչ ենք տեսնելու: Ինչ կայֆա լինելու: ;)
Կիսաեզրափակիչ էի՞ր ուզում ասել:

Ապե Ջան
03.07.2010, 17:53
Կիսաեզրափակիչ էի՞ր ուզում ասել:

հը՞

Ի՞նչ կիսաեզրափակիչ...

Եզրափակիչ-եզրափակիչ

Ռուֆուս
03.07.2010, 17:56
հը՞

Ի՞նչ կիսաեզրափակիչ...

Եզրափակիչ-եզրափակիչ

Արգենտինա-Իսպանիա եզրափակիչ խաղ չի կարող լինել, իրենք իրար միայն կիսաեզրափակիչում կարող են հանդիպել, իսկ հաղթողը եզրափակչում կհանդիպի Նիդեռլանդներ/Ուրուգվայ զույգի հաղթողին:

Rammstein
03.07.2010, 18:04
Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ
:hands :yahoo :yes

Արգենտինա 0-1 Գերմանիա

Ռուֆուս
03.07.2010, 18:05
Գո՜լ :)) Խայտառակություն :))

Լեո
03.07.2010, 18:12
Գերմանիա :victory:
Արգենտինա :bye

Շատ սրամիտ էր :lol

Բայց լրիվ ուրիշ բան նկատի ունեի: Խաղից հետո կիմանաք՝ ինչ ;) :))
Կարծես՝ արդեն իսկ ասածս իրականություն ա դառնում :hands

---------- Ավելացվել է՝ 19:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:06 ----------

Գերմանիա :victory:
Արգենտինա :bye
Խայտառակություն չկա, նորմալ ա, օրինաչափ :)

Ռեդ
03.07.2010, 18:45
Արյա՜ :love Մի տեսեք ով ա նստած տրիբունայում: :love

Skeptic
03.07.2010, 18:49
Աաաաաա.... http://s19.rimg.info/6953011a905ee0854b879fd48e36f7c9.gif

Leo Negri
03.07.2010, 19:08
Vamos, vamos Argentina,
vamos, vamos a ganar,
que esta barra quilombera,
no te deja, no te deja de alentar

Deutschland, Deutschland über alles,
Über alles in der Welt,
Wenn es stets zu Schutz und Trutze
Brüderlich zusammenhält.

Մոտավոր թարգմանություն - Գերմանիան սաղից լավնա, ու հեսա չեմպիոնա դառնալու ով գիտի:

dvgray
03.07.2010, 19:12
էտ մռթին հարվածը երկու հատ գոլ արժեր :hands

Dayana
03.07.2010, 19:21
Խայտառակություն չկա, նորմալ ա, օրինաչափ :)

Ոչ մի օրինաչափություն էլ չկա, Հայրենականի թշնամի նեմեցներին պիտի ջարդեին :angry

Rammstein
03.07.2010, 19:25
Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ
0-2
:yahoo:yahoo:yahoo

Ռուֆուս
03.07.2010, 19:26
2-0 :))

Skeptic
03.07.2010, 19:26
Noooo...http://s17.rimg.info/30edfdc55b636f1e2bd4b0917dd19ec0.gif

dvgray
03.07.2010, 19:27
ձիարշավը շարունակվում է :D

Dayana
03.07.2010, 19:30
Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ
0-2
:yahoo:yahoo:yahoo

էս Զինվորներն էլ ոչ չեն ուրախանում :(

davidus
03.07.2010, 19:31
Արգենտինան չի խաղում... :angry :angry :angry

Rammstein
03.07.2010, 19:31
0-3
Գոոոոոոոոոոոոոոոոոոլ Գոլ գոլգոլգոլգոլգոլգոլգոլգոլգոլգոլգոլգոլգոլ

:եսիմինչ_սմայլիկ

Ժունդիայի
03.07.2010, 19:32
http://s41.radikal.ru/i091/1007/f6/2301fffc4a2a.jpg

Պարտվող թիմի երկրպագուներ օգտվեք, լավ օգնում ա: Երեկ 3 տուփ միայն ես եմ ծխել պարտությունից հետո:

Dayana
03.07.2010, 19:32
Թու՜՜՜՜ Արգենտինա, ես ձեր մարդ ասողի :angry

Leo Negri
03.07.2010, 19:32
Հետաքրքիրա, 3-0 կլինի? Թե մի կերպ 2-1 կանեն???

Magic-Mushroom
03.07.2010, 19:33
Հիմա երեւի Ջունդայը շատ է ուրախացել,իրեն դեպորտ չեն անի:D
Բայց մեկ է Նիդերլանդներն է Չեմպիոն դառնալու ու այդ պահին ես ուզում եմ տեսնել Նիդերլանդաֆոբների դեմքի արտահայտությունը:[

Ռուֆուս
03.07.2010, 19:33
Գերմանացիները էս ինչ նվաստացնել են նվաստացնում արգենտինացիներին :))

Skeptic
03.07.2010, 19:33
http://s8.rimg.info/69119ef7b8fac98826e4c7119d4a461c.gif

http://s41.radikal.ru/i091/1007/f6/2301fffc4a2a.jpg

Պարտվող թիմի երկրպագուներ օգտվեք, լավ օգնում ա: Երեկ 3 տուփ միայն ես եմ ծխել պարտությունից հետո:

Չեմ ծխում... http://s9.rimg.info/3da1d57e17ee2708a7df49eaa7fb40a0.gif

Leo Negri
03.07.2010, 19:34
Վայ քու!!!! Ասածը արած էր!!!!!

3-0!!!!!!!!!!!!!!!

Tyler
03.07.2010, 19:34
Էս էլ ձեր "աշխարհի լավագույն ֆուտբոլիստ" Մեսսին: Ուր էր, ի՞նչ էր անում ընդհանրապես: Գերմանիան էլ հո Ինտերի նման փակ ֆուտբոլ չէր խաղում, լավ էլ նորմալ հարձակվում էին: Իսկ Մեսսին անօգնական տեսք ունի, ու սկի նորմալ ցանկություն էլ չի զգացվում, էն Տեվեսը գոնե վիզ ա դնում...

Ժունդիայի
03.07.2010, 19:34
Չեմ ուրախացել, ապեր ես ուրիշի պարտությունից կյանքում չեմ ուրախանում:)
Առնվազ մեկ տուփ թունդ սիգարետ առաջարկեմ

Dayana
03.07.2010, 19:35
Գերմանացիները էս ինչ նվաստացնել են նվաստացնում արգենտինացիներին :))

Դու էլ մի քիչ մարդու սրտի հետ գնա էլի Ռուֆ :sad

Լեո
03.07.2010, 19:35
Գերմանիա :victory:
Արգենտինա :bye

Դե գիտեի էլի: Արգենտինան հզոր հարձակում ունի, բայց պաշտպանությունը չէր կարող դիմակայել Գերմանիային :)

davidus
03.07.2010, 19:35
արա էս ֆուտբոլ չի, լրիվ ղումար ա... :angry :angry :angry

էս արգենտինայի խաղը չի....

Dayana
03.07.2010, 19:36
արա էս ֆուտբոլ չի, լրիվ ղումար ա... :angry :angry :angry

էս արգենտինայի խաղը չի....

Մեր հավաքականի պես են խաղում :(

davidus
03.07.2010, 19:37
Մեր հավաքականի պես են խաղում :(

հիմա մարդիկ չեն ուզում գոլ խփել, խո զոռով չի... :angry

Magic-Mushroom
03.07.2010, 19:37
Gardmanian ջան խնդրում եմ մի տխրի,թե չէ հեսա ես էլ կտխրեմ:oy,իրոք ցավում եմ:

Skeptic
03.07.2010, 19:42
Վայ քու!!!! Ասածը արած էր!!!!!

3-0!!!!!!!!!!!!!!!

Ես դեռ շատ վաղուց էի կասկածում, որ դու սեւ վուդուի ես տիրապետում:
http://s16.rimg.info/7db82ff7e9955a17f9943975d7e8dc10.gif

---------- Ավելացվել է՝ 20:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:38 ----------

Gardmanian ջան խնդրում եմ մի տխրի,թե չէ հեսա ես էլ կտխրեմ:oy,իրոք ցավում եմ:

Ինչ արած, Մեջիք ջան... :cry2

Մնում ա 2-րդ ֆավորիտս՝ Իսպանիան /բայց 1-ին ֆավորիտիցս շաատ հեռու ա իմ համար/, որը, հուսամ, գերմանացիների բմբուլները քամուն կտա: :unsure

Leo Negri
03.07.2010, 19:44
Ես դեռ շատ վաղուց էի կասկածում, որ դու սեւ վուդուի ես տիրապետում:

(պարումա մեռյալների աստված Բարոն Սամեդիի բանբա կոչվող պարը, Արգենտինայի հավաքականի համազգեստով տիկնիկի մեջ սուր ու երկար ասեղներա խրում, հիսթերիկ հռհռումա)

davidus
03.07.2010, 19:44
Մնում ա 2-րդ ֆավորիտս՝ Իսպանիան /բայց 1-ին ֆավորիտիցս շաատ հեռու ա իմ համար/, որը, հուսամ, գերմանացիների բմբուլները քամուն կտա: :unsure

եթե գերմացացիները էսօրվա պես խաղան Իսպանիայի հետ, 4:0 հաշիվ էլ էնտեղ ա լինելու…

յաաաախք.... :[ մի հատ էլ կերան

Ռուֆուս
03.07.2010, 19:46
4-0 :bux:

Leo Negri
03.07.2010, 19:46
(պարումա մեռյալների աստված Բարոն Սամեդիի բանբա կոչվող պարը, Արգենտինայի հավաքականի համազգեստով տիկնիկի մեջ սուր ու երկար ասեղներա խրում, հիսթերիկ հռհռումա)

4.0
Կանխատեսելի էր:

http://www.youtube.com/watch?v=3Z29STlNh1w

Magic-Mushroom
03.07.2010, 19:47
Leo Negri ջան մենակ խնդրում եմ Նիդերլանդների խաղի ժամանակ վուդու չանես պլիզ հանուն Կաստանեդաի:)

Tyler
03.07.2010, 19:49
4-0 :o Ցխինվալ են անում :))

dvgray
03.07.2010, 19:50
էն ծիծիկներով կնգա պաչից հետո էն սևը իրան քիմիական մաքրման ա երթարկելու :D

Leo Negri
03.07.2010, 19:50
Leo Negri ջան մենակ խնդրում եմ Նիդերլանդների խաղի ժամանակ վուդու չանես պլիզ հանուն Կաստանեդաի

/յագուարի մորթի հագած հաղթական պարա պարում/

Dayana
03.07.2010, 19:51
Մեսին գնաց ազգանունը փոխելու Քարամյան :angry

Լեո
03.07.2010, 19:51
Կեցցե Գերմանիան, չէի էլ կասկածում :ok

Կեցցե Իսպանիան, չեմ էլ կասկածում :B

Հոլանդիա - Իսպանիա, ինչպիսի՜ եզրափակիչ :P :hands

Magic-Mushroom
03.07.2010, 19:52
Արգենտինայի երկրպագուներ:cry:cry:cry

http://www.youtube.com/watch?v=_2qIU69q1zw

Լեո
03.07.2010, 19:52
Մեսին գնաց ազգանունը փոխելու Քարամյան :angry
:sad

Մեսսին Մեսսի ա Բարսելոնայում, որտեղ կան Չավի, Ինեստա, Ալվեշ և այլք:

Dayana
03.07.2010, 19:53
:sad

Մեսսին Մեսսի ա Բարսելոնայում, որտեղ կան Չավի, Ինեստա, Ալվեշ և այլք:

Ես գիտեի Մեսսին Աֆրկայում էլ ա Մեսսի :pardon

Արծիվ
03.07.2010, 19:53
Ամենասարսափելի խաղն էր Արգենտինայի, ֆուտբոլիստ չկար ընդե սաղ էլ գնդակ տշող էին Մեսսիի հետ միասին, ես զարմանում եմ թե էտ տղուն ոնց են էտքան փող տալիս ու ոնցա կարողանում ֆուտբոլ խաղալ ու գոլ խփել Բարսելոնայում :D Էհհհհ Մարադոնա քո թիմը խայտառակվեց, մենք երկրպագուներս էլ հետը :D Դու՞ գիտես թե լրիվ քո նման խաղացողներ են որ կարողանան աշխարհի խաղերին փայլել:
Ոչ՜ Մեսսին երբեք Մարադոնա չի դառնա ու ոչ միայն նա նաև որևէ խաղացող: Ինչպես ասել էի թող հաղթի նա ով արժանի է և դա եղավ, Գերմանիան շատ լավ խաղաց ու արժանի էր այս հաղթանակին: Շնորհավոր լինի :) Այ հիմա արդեն չեմ կասկածում որ Գերմանիան չեմպիոն կլինի: Ես զարմանում եմ թե ոնց եմ Արգենտինա երկրպագել :) երևի նրանից է որ Մարդոնային շատ եմ սիրել դրա համար:

dvgray
03.07.2010, 19:54
Մեսին գնաց ազգանունը փոխելու Քարամյան :angry

Դայան ջան, էն հիտլերի վախտվա "գիտափորձերից" նայի ինչ ձիեր են ստացել
արգենտինացիք՞ ինչ մեղք ունեն: ;)

davidus
03.07.2010, 19:55
Հոլանդիա - Իսպանիա, ինչպիսի՜ եզրափակիչ :P :hands

Լեո ապեր, ավելի բարձրից ընկնելը էլ ավել ցավոտ ա: Նույն սցենարը Իսպանիայի հետ խաղի ժամանակ ա լինելու... հլը մի ուրախացի...

Ֆինալում Հոլանդիա-Գերմանիա: Չեմպիոն` ինքնըստինքյան Գերմանիա

Ժունդիայի
03.07.2010, 19:57
Ես դեռ շատ վաղուց էի կասկածում, որ դու սեւ վուդուի ես տիրապետում:
http://s16.rimg.info/7db82ff7e9955a17f9943975d7e8dc10.gif

---------- Ավելացվել է՝ 20:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:38 ----------

Ինչ արած, Մեջիք ջան... :cry2

Մնում ա 2-րդ ֆավորիտս՝ Իսպանիան /բայց 1-ին ֆավորիտիցս շաատ հեռու ա իմ համար/, որը, հուսամ, գերմանացիների բմբուլները քամուն կտա: :unsure

Վուդուն այսպես են իրականացնում
http://i078.radikal.ru/1007/f9/d9e594fbbc11.jpg :think

Magic-Mushroom
03.07.2010, 19:58
Leo Negri ինձ եզրափակիչում չմոռանաս հանկարծ,Նիդերլանդ:),Նիդերլանդաֆոբներ:angry
jundiai:secret

Արծիվ
03.07.2010, 19:59
:sad

Մեսսին Մեսսի ա Բարսելոնայում, որտեղ կան Չավի, Ինեստա, Ալվեշ և այլք:
Լրիվ համամիտ եմ հետտ և իրոք մինչև Մեսսիին չխաղացնեն նա չի խաղա, մինչև չասեն առ խփի նա չի խփի :D

Leo Negri
03.07.2010, 19:59
Վուդուն այսպես են իրականացնում

ՄՀՄ!!!!!!!

Գերմանիա առաջ!!!!!

http://www.youtube.com/watch?v=V92OBNsQgxU

kyahi
03.07.2010, 20:00
Գերմանիաաաաաաաաաաաաաա:yahoo:yahoo
Հահահահահահա:P

Արծիվ
03.07.2010, 20:02
Նորից և նորից համոզվում եմ որ Գերմանիայի հավաքականը ամենաուժեղն է աշխարհում, անկախ նրանից թե նրա երկրի առաջնությունը վերելք չի ապրում:

Արծիվ
03.07.2010, 20:05
Վուդուն այսպես են իրականացնում
http://i078.radikal.ru/1007/f9/d9e594fbbc11.jpg :think

Այ ախպեր դրանք լրիվ սուտ բաներ են, մարդ եթե կարողացավ խաղալ ուզում ես վուդու արա ուզում ես ֆուդու արա միևնույն է կխաղա: Ի՞նչա կարծում ես 1986 աշխարհի խաղերին տենց բաներ չկար, դե թող Մարադոնային էլ կանգնեցնեին բա խի՞ չարին: Հակառակ Մարադոնայի Մեսսին վախկոտա դրա համար չի կարողանում խաղալ:

Leo Negri
03.07.2010, 20:07
Ի՞նչա կարծում ես 1986 աշխարհի խաղերին տենց բաներ չկար, դե թող Մարադոնային էլ կանգնեցնեին բա խի՞ չարին:

Որովհետև Մարադոնան հայտնի վուդուիստ Պաբլո Էսքոբարի ընկերն էր :D

Արծիվ
03.07.2010, 20:09
Լեո ապեր, ավելի բարձրից ընկնելը էլ ավել ցավոտ ա: Նույն սցենարը Իսպանիայի հետ խաղի ժամանակ ա լինելու... հլը մի ուրախացի...

Ֆինալում Հոլանդիա-Գերմանիա: Չեմպիոն` ինքնըստինքյան Գերմանիա
Մի վարկյան չեմ կասկածում :)

Tyler
03.07.2010, 20:09
:sad
Մեսսին Մեսսի ա Բարսելոնայում, որտեղ կան Չավի, Ինեստա, Ալվեշ և այլք:
Ինչը ևս մեկ անգամ ապացուցում ա, որ առանձին վերցրած Լեո Մեսսի ֆուտբոլիստը մեղմ ասած եսիմ ինչ չի:

Magic-Mushroom
03.07.2010, 20:09
Աչքիս Մարադոնայի Կոլուբիացի ընկերները պոտվադիտ արեցին իրեն:D

davidus
03.07.2010, 20:09
Ժողովուրդ, ամեն ինչ որոշում ա ՓՈՂԸ... աշխարհում էլ սպորտ չի մնացել...

Dayana
03.07.2010, 20:11
Վուդու, փող, չգիտեմ ինչ, նեմեցները կարգին խաղում էին, դրա համար էլ հաղթեցին, իսկ Արգենտինացիները փայտ կուլ տվածի պես վազվզում էին:

Հ.Գ. Մի մոռացեք, որ սա Ֆուտբոլի թեմա է, արդեն աշխարհի բոլոր վուձյուներին քննարկեցինք :sad

Yevuk
03.07.2010, 20:13
Ինչպես ասել է Գարի Լինեքերը «Ֆուտբոլ խաղում են բոլորրը, իսկ հաղթում է Գերմանիան»: :pardon
Շնորհավոր Գերմանիայի երկրպագուներին: :)

dvgray
03.07.2010, 20:14
Վուդու, փող, չգիտեմ ինչ, նեմեցները կարգին խաղում էին, դրա համար էլ հաղթեցին, իսկ Արգենտինացիները փայտ կուլ տվածի պես վազվզում էին:

Հ.Գ. Մի մոռացեք, որ սա Ֆուտբոլի թեմա է, արդեն աշխարհի բոլոր վուձյուներին քննարկեցինք :sad
էս խեղճ արգենտինացիք ինչ… բա որ սաղ եվրոպան ա հերթական անգամ էս նեմեցների ձեռը ք…քի մեջ ընկել: հիմա հասկանում ես՞ էտ խեղճ հույների վիճակը ;)

Magic-Mushroom
03.07.2010, 20:15
Իսպանիաաաա:yahoo Նիդերլանդնեեեր:love:yahoo

Rammstein
03.07.2010, 20:16
Այոոոոոոոոոոոոո… :yes
Շատ էի ուզում, որ էսօր Գերմանիան հաղթի, բայց սենց խոշոր հաշվի մասին չէի էլ երազում: :yahoo
Ապրեն տղերքը: Անկեղծ ասած, Արգենտինայի խաղը ինձ էս տարի չէր էլ տպավորել, բայց քանի որ շատերը արդեն էսքան մեծ ֆավորիտ էին համարում, ես էլ էի սկսել վախենալ: Բայց… :pardon
Ցավակցում եմ էս թեմայի քվեարկությունում հաղթողներին:

Ժողովուրդ, ամեն ինչ որոշում ա ՓՈՂԸ... աշխարհում էլ սպորտ չի մնացել...

Դավ, փաստ ունե՞ս, բեր, չէ՞, բան մի ասա:
Ամեն դեպքում դուրդ չէր գա չէ՞, որ քո սիրած թիմը կրեր, սաղ ասեին, որ փողի պատճառով ա: :)

davidus
03.07.2010, 20:17
Դավ, փաստ ունե՞ս, բեր, չէ՞, բան մի ասա:
Ամեն դեպքում դուրդ չէր գա չէ՞, որ քո սիրած թիմը կրեր, սաղ ասեին, որ փողի պատճառով ա: :)

փաստը էն բիզնեսն ա, որ ունեմ... էդ տեսակետից, արի հետս մի վիճի...

եթե Արգենտինան հաղթեր, ու Գերմանիան խաղար էն խաղը, ինչ էսօր Արգենտինան, առաջին "բարձրաձայնողը" ես կլինեի...

Արծիվ
03.07.2010, 20:17
Ինչը ևս մեկ անգամ ապացուցում ա, որ առանձին վերցրած Լեո Մեսսի ֆուտբոլիստը մեղմ ասած եսիմ ինչ չի:
Դու ճիշտ ես ու շատ սխալա նրան համեմատել Մարադոնայի հետ քանի որ նա որպես անհատական ֆուտբոլիստ կարողանում էր լրիվ խաղը վերցնել իրա վրա և գոլեր խփեր:

Dayana
03.07.2010, 20:21
էս խեղճ արգենտինացիք ինչ… բա որ սաղ եվրոպան ա հերթական անգամ էս նեմեցների ձեռը ք…քի մեջ ընկել: հիմա հասկանում ես՞ էտ խեղճ հույների վիճակը ;)
Չէ ձյաձ, ամեն ինչ սենց միանշանակ չի, մեկ էլ տեսար ֆինալն Ուրուգվայ-Պարագվայ եղավ :D մնացած առումներով էլ, եսի՞մ...

dvgray
03.07.2010, 20:25
Դու ճիշտ ես ու շատ սխալա նրան համեմատել Մարադոնայի հետ քանի որ նա որպես անհատական ֆուտբոլիստ կարողանում էր լրիվ խաղը վերցնել իրա վրա և գոլեր խփեր:
հա, ախպեր, մյուլլերն ու կլոսը կամ էտ շվայնեսիմ ինչը ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ են :D
սենց էք անում, որ հայաստանում ֆուտբոլիստ չի մնում: իսկ դուք տեսաք՞ թե մարադոնան ոնց դիմավորեց իրա պարտված թիմին: այ դա է իսկական, բարձրակարգ սպրոտսմենը, ով գիտի որմենակ հաղթելով չի սպորտում ու պարտվելուց հետո սպորտսմենին ք…քի մեջ չի կարելի կոխել: իսկ դու գիտես՞ թե մարադոնան էլ ինչ պրավալնի խաղեր ա ունեցել:

---------- Ավելացվել է՝ 20:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:23 ----------

Չէ ձյաձ, ամեն ինչ սենց միանշանակ չի, մեկ էլ տեսար ֆինալն Ուրուգվայ-Պարագվայ եղավ :D մնացած առումներով էլ, եսի՞մ...

Պարագվայը ես ինչ գիտեմ, ադրբեջանի կարգի թիմ ա, ոնց ա հասել ստեղ՞, ինչ հրաշք ա եղել

Լեո
03.07.2010, 20:25
Աստղ ջան, կարծում եմ ժամանակն է նոր հարցում բացելու: Արդեն հայտնի են կիսաեզրափակչի 4 մասնակիցների անունները՝ Հոլանդիա, Ուրուգվայ, Գերմանիա, Իսպանիա :)

Dayana
03.07.2010, 20:26
հա, ախպեր, մյուլլերն ու կլոսը կամ էտ շվայնեսիմ ինչը ավելի բարձրակարգ ֆուտբոլիստ են :D
սենց էք անում, որ հայաստանում ֆուտբոլիստ չի մնում: իսկ դուք տեսաք՞ թե մարադոնան ոնց դիմավորեց իրա պարտված թիմին: այ դա է իսկական, բարձրակարգ սպրոտսմենը, ով գիտի որմենակ հաղթելով չի սպորտում ու պարտվելուց հետո սպորտսմենին ք…քի մեջ չի կարելի կոխել: իսկ դու գիտես՞ թե մարադոնան էլ ինչ պրավալնի խաղեր ա ունեցել:

---------- Ավելացվել է՝ 20:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:23 ----------

Պարագվայը ես ինչ գիտեմ, ադրբեջանի կարգի թիմ ա, ոնց ա հասել ստեղ՞, ինչ հրաշք ա եղել
Ձյաձ, երևի հենց վերևում ասածիդ համաձայն, սպորտում նաև պարտություններ են լինում ՝ անսպասելի:

Լեո
03.07.2010, 20:29
Լեո ապեր, ավելի բարձրից ընկնելը էլ ավել ցավոտ ա: Նույն սցենարը Իսպանիայի հետ խաղի ժամանակ ա լինելու... հլը մի ուրախացի...

Ֆինալում Հոլանդիա-Գերմանիա: Չեմպիոն` ինքնըստինքյան Գերմանիա
Դավ ջան, ամեն ինչ էլ հնարավոր ա, բայց Իսպանիայի ներուժը իմանալով՝ կարող եմ ինձ թույլ տալ ուրախանալ ;) Քանի կարող եմ, կուրախանամ, ու հուսով եմ՝տխրելու առրիթներ չեն լինի :)

Tyler
03.07.2010, 20:30
իսկ դու գիտես՞ թե մարադոնան էլ ինչ պրավալնի խաղեր ա ունեցել:

Հիմնականում եղել ա տենց խաղեր էն ժամանակ, երբ որ Մարադոնան թմրանյութերի հետ խնդիրներ ուներ: Երբ նորմալ էր` դեմը խաղ չկար: Նենց որ ամեն դեպքում համեմատելու չի Մեսսիի հետ:

davidus
03.07.2010, 20:31
Դավ ջան, ամեն ինչ էլ հնարավոր ա, բայց Իսպանիայի ներուժը իմանալով՝ կարող եմ ինձ թույլ տալ ուրախանալ ;) Քանի կարող եմ, կուրախանամ, ու հուսով եմ՝տխրելու առրիթներ չեն լինի :)

:D չէէէ, աչքիս վսյո տակի տղերքին դիմենք վուդուի համար....:D :D

Rammstein
03.07.2010, 20:33
Աստղ, կարծում եմ ժամանակն է նոր հարցում բացելու: Արդեն հայտնի են կիսաեզրափակչի 4 մասնակիցների անունները՝ Հոլանդիա, Ուրուգվայ, Գերմանիա, Իսպանիա :)

Չորրորդը դեռ հայտնի չի:

փաստը էն բիզնեսն ա, որ ունեմ... էդ տեսակետից, արի հետս մի վիճի...

եթե Արգենտինան հաղթեր, ու Գերմանիան խաղար էն խաղը, ինչ էսօր Արգենտինան, առաջին "բարձրաձայնողը" ես կլինեի...

Դա փաստ չի: :)
Ֆուտբոլը միշտ էլ եղել ա անկանխատեսելի խաղ ու միշտ եղել են սենսացիաներ, հիմա ի՞նչ, դրանց բոլորի «մեղքը» գցենք փողի վրա՞ (ի դեպ այսօրվա 0-4 հաշիվը սենսացիա էլ չի կարելի համարել): Նույն հաջողությամբ ես էլ կասեմ, որ Գերմանիա - Սերբիա խաղն էր ծախված, ու Գերմանիան միտումնավոր կրվեց: Բայց արի ու տես, որ սերբերի հետ գերմանացիները միշտ էլ դժվար են խաղում: Կարճ ասած, ամեն ինչ տենց տրիվյալ չի, ոնց դու ես ասում: Նաեւ, բնականաբար ոչ մի փաստ չունես:

Լեո
03.07.2010, 20:35
Չորրորդը դեռ հայտնի չի:
Էն էլ ո՜նց ա հայտնի, Ռամշ ջան: Ավելի շատ ա հայտնի, քանի առաջին երեքը :hands

davidus
03.07.2010, 20:39
Դա փաստ չի: :)

հա, ճիշտ ա, երբ աչքովդ տեսնում ես, որ 11 մետրանոց հարվածը էնքան էն կրկնել տալիս, մինչև վերջապես գոլ խփի (4-րդ փորձից )...

Էդ շատ լավա, որ անվերապահորեն հավատում ես սպորտի մաքրությանը, բայց եթե ժամանակ ունենաս, ես քեզ մի շաբաթով մեզ մոտ պրակտիկայի կհրավիրեմ, հույսով եմ, դրանից հետո էլ "կարծր" կարծիքդ կպահպանվի... ես, արդեն 3 տարուց ավել ա, մաքուր սպորտին էլ չեմ հավատում...

romanista
03.07.2010, 20:59
Էհ, ինչ ասեմ, գերմանացիք ամեն ինչ իմ տեղը ասին արդեն... Բրավո, Գերմանիա, 5 խաղ (դեռևս), որից 3-ը խոշոր հաշվով հաղթանակ... էս չ՟ի ձեր Արգենտինան. Ու՟ր ա թիմ ստե, ո՟ւր ա մարզիչ ստե... թիմը չկարացավ բացարձակ ոչ մի բան անի, երբ առաջին (ու վերջին) անգամ հայտնվեց պարտվողի դերում... իսկ Գերմանիան իր սովորական խաղն էր խաղում... ոչ մի ֆանտաստիկ բան... լռեք, Արգենտինայի երկրպագուներ, լռեք... օրը եկավ, պահը եկավ... սա ֆոտբոլ է ու այստեղ պետք չե համոզված լինել ոչ մի բանում... Ինչ լավ ա, որ այլևս Արգենտինայի հզորությունից չեն խոսա, ջաան)))
Ուրուգվայը չեմպիոն ա...

հգ... Արծիվ, բա էն սիրուն ավատարդ ու՟ր ա, էն ո՟ր տակն էլ գրած էր vamos, vamos, Argentina :D

Kita
03.07.2010, 21:01
Մոտս տռաուռա, ինչքան ասես գերմանիշներին չեմ նավսել:noti

Արծիվ
03.07.2010, 21:03
Էհ, ինչ ասեմ, գերմանացիք ամեն ինչ իմ տեղը ասին արդեն... Բրավո, Գերմանիա, 5 խաղ (դեռևս), որից 3-ը խոշոր հաշվով հաղթանակ... էս չ՟ի ձեր Արգենտինան. Ու՟ր ա թիմ ստե, ո՟ւր ա մարզիչ ստե... թիմը չկարացավ բացարձակ ոչ մի բան անի, երբ առաջին (ու վերջին) անգամ հայտնվեց պարտվողի դերում... իսկ Գերմանիան իր սովորական խաղն էր խաղում... ոչ մի ֆանտաստիկ բան... լռեք, Արգենտինայի երկրպագուներ, լռեք... օրը եկավ, պահը եկավ... սա ֆոտբոլ է ու այստեղ պետք չե համոզված լինել ոչ մի բանում... Ինչ լավ ա, որ այլևս Արգենտինայի հզորությունից չեն խոսա, ջաան)))
Ուրուգվայը չեմպիոն ա...
Լավ հերիքա լոզունգ կարդաս գլխներիս :angry, ի՞նչա կարծում ես եթե Ուրուգվայը լիներ Արգենտինայի տեղը նույնը չէր լինի, դու մեզանից ավելի շատ համոզված ես
Ուրուգվայը չեմպիոն ա...:D

romanista
03.07.2010, 21:06
Հաղորդագրության տակ հետո հատուկ քո համար բան ավելացրեցի:) Արծիվ ջան, քո դեմ ոչ մի բան չունեմ, ուղղակի ահավոր ուրախ եմ;)

Արծիվ
03.07.2010, 21:08
Հաղորդագրության տակ հետո հատուկ քո համար բան ավելացրեցի:) Արծիվ ջան, քո դեմ ոչ մի բան չունեմ, ուղղակի ահավոր ուրախ եմ;)
Ես էլ եմ ուրախ որ դու ուրախ ես, աստված տա Ուրուգվայը չեմպիոն դառնա բայց նայելով այսօրվա խաղը կասկածներ առաջացավ մեջս, հետո էլ դեռ նրանց մեծ փորձություն է սպասվում Հոլլանդի հետ:

ՀԳ Արժանի չէին դրա համար ջնջեցի :(;)

romanista
03.07.2010, 21:17
Գերմանիան հայերեն ասած խասիաթ ունի եզրափակիչ հասնելու ու պարտվելու, նենց որ դա դեռ գործում ա:) Իսկ Հոլանդիան ինչ՟:) սովորական թիմ ա էլի... ցանկության ու տեխնիկայի ցուցաբերման դեպքում կարելի ա հաղթել նրանց, իսկ Ուրուգվայը երկուսից էլ ունի;)

hamakargich
03.07.2010, 21:47
Չեմ ուզում հավատալ, բայց ոնց-որ թե Գերմանիան էս տարի չի թողնի՝ Իսպանիան չեմպիոն դառնա :(

Mephistopheles
03.07.2010, 21:50
ժող, տեսա՞ք Արգենտինա Գերմանիա ցեղասպանությունը

Yellow Raven
03.07.2010, 22:00
Գերմանիան ցխեց Արգենտինային:D
Բայց ոչինչ խեղճ տղեքը դեռ չգիտեն կիսաեզրափակիչում իրանց ինչա սպասվում:P

Nanik
03.07.2010, 22:04
Քիչ մնաց, ...և իմ ԻՍՊԱՆԻԱ-ն չեմպիոն կդառնա :hands

Yellow Raven
03.07.2010, 22:05
Քիչ մնաց, ...և իմ ԻՍՊԱՆԻԱ-ն չեմպիոն կդառնա :hands

Մեր Իսպանիան:angry

Magic-Mushroom
03.07.2010, 22:07
Օ մեծն Կեցալկոատլ խնդրում եմ Նիդերլանդներին հաղթանակ պարգեւի ֆշշշ:D

romanista
03.07.2010, 22:07
Քանի դարպասապահ գիտե՞ս, որ ««Ոսկե գնդակ»» են նվաճել;)
Ասածս կցուցանե, որ ֆուտբոլիստի դիրքը խաղադաշտում ու շատուշատ այլ գործոններ կան, որոնք որոշում են թե ինչպես է ֆուտբոլիստը մտնում պատմության մեջ;)
Իմ կարծիքով էլ, Գարինչան երկու անգամ ավելի տաղանդավոր է եղել,քան Պելեն:)

Վահիկ, + 1000000 ;)

Leo Negri
03.07.2010, 22:09
Մեր Իսպանիան

Վախենամ Պարագվայից հետո պարտվելույա: Թեկուզ վատ չէր լինի գոնե մի անգամ չեմպիոնության համը տենային:

Օ մեծն Կեցալկոատլ խնդրում եմ Նիդերլանդներին հաղթանակ պարգեւի ֆշշշ

Էս դու էլ վուդու կենես?

Ռուֆուս
03.07.2010, 22:14
Ինձ գիտեք ինչն ա բացում :D

Մեջիքը ինքնամոռաց կերպով Նիդեռլանդներ ա բալետ անում, իսկ Լանտերֆանտը քվեարկել ա Գերմանիայի օգտին :))

Yellow Raven
03.07.2010, 22:16
Ինձ գիտեք ինչն ա բացում :D

Մեջիքը ինքնամոռաց կերպով Նիդեռլանդներ ա բալետ անում, իսկ Լանտերֆանտը քվեարկել ա Գերմանիայի օգտին :))

Բայց ամեն դեպքում կարծում եմ ինքը Նիդեռլանդներա բալետ անում:D

Երվանդ
03.07.2010, 22:22
Արգենտինան չնայած պարտությանը իմ համար մնում ա աշխարհի լավագույն հավաքականներից մեկը ու հաստատ շատ ավելի մեծ ներուժ ունի քան Գերմանիայի հավաքականը, ուղղակի ֆուտբոլում միշտ էլ լինում են անհաջող խաղեր, միշտ էլ լինում ա որ կարգով ավելի ցածր թմի մոտ ամեն ինչ ստացվում ա, իսկ մյուսի մոտ ոչ մի բան չի ստացվում, ասածիս ապացույցը հենց նույն Գերմանիայի 1:0 հաշվով կրված խաղն ա սերբերից, ոչ մեկ չի կարա ասի որ սերբերն ավելի բարձր էին կարգով, բայց կրեցին, Արգենտինան էս մունդիալին էլ չեմպիոն չդարձավ, սպասում եմ մյուսին, հիմա Իսպանիա եմ երկպրագելու:

Monk
03.07.2010, 22:26
Էխ, չստացվեց խելառ Մարադոննային նորից աշխարհի չեմպիոնի կարգավիճակում տեսնելու անկեղծ ցանկությունս: Ափսոս: :( Հուսամ Հոլանդիան հուսախաբ չի անի :)

Հ.Գ. Ժող, Վերոնը վնասվացք կամ քարտ-մարտ ունե՞ր: Ինչի՞ չխաղաց:

Yellow Raven
03.07.2010, 22:39
Արգենտինան չնայած պարտությանը իմ համար մնում ա աշխարհի լավագույն հավաքականներից մեկը ու հաստատ շատ ավելի մեծ ներուժ ունի քան Գերմանիայի հավաքականը, ուղղակի ֆուտբոլում միշտ էլ լինում են անհաջող խաղեր, միշտ էլ լինում ա որ կարգով ավելի ցածր թմի մոտ ամեն ինչ ստացվում ա, իսկ մյուսի մոտ ոչ մի բան չի ստացվում, ասածիս ապացույցը հենց նույն Գերմանիայի 1:0 հաշվով կրված խաղն ա սերբերից, ոչ մեկ չի կարա ասի որ սերբերն ավելի բարձր էին կարգով, բայց կրեցին, Արգենտինան էս մունդիալին էլ չեմպիոն չդարձավ, սպասում եմ մյուսին, հիմա Իսպանիա եմ երկպրագելու:

Սերբերի հետ խաղում Կլոզեյի կարմիրը շատ մեծ ազդեցություն թողեց;)

Հ.Գ. Ժող, Վերոնը վնասվացք կամ քարտ-մարտ ունե՞ր: Ինչի՞ չխաղաց:

Ինչքանով ես եմ տեղյակ` ոչ մի վնասվածք էլ չուներ, ուղղակի Մարադոնան վերջին խաղերում Վերոնին չէր վստահում` դաշտի կենտրոնում Մաքսի Ռոդրիգեսին էր իր փոխարեն խաղացնում;)

Rammstein
03.07.2010, 22:44
հա, ճիշտ ա, երբ աչքովդ տեսնում ես, որ 11 մետրանոց հարվածը էնքան էն կրկնել տալիս, մինչև վերջապես գոլ խփի (4-րդ փորձից )...

Էդ շատ լավա, որ անվերապահորեն հավատում ես սպորտի մաքրությանը, բայց եթե ժամանակ ունենաս, ես քեզ մի շաբաթով մեզ մոտ պրակտիկայի կհրավիրեմ, հույսով եմ, դրանից հետո էլ "կարծր" կարծիքդ կպահպանվի... ես, արդեն 3 տարուց ավել ա, մաքուր սպորտին էլ չեմ հավատում...

Ես գիտեմ, որ հիմա փողը սպորտին ու հատկապես ֆուտբոլին կերել ա, բայց արի կոնկրետ խոսենք, էսօրվա խաղում քո ասած դեպքից չկար, ու ընդհանրապես մրցավարական թեկուզ չնչին սխալներ էլ գրե թե չկային:

Ի դեպ, էդ ե՞րբ ա եղել տենց բան, 11 մետրանոցի հետ կապված:

Hda
03.07.2010, 22:48
Փաստորեն Բրազիլիան էլ,Արգենտինան էլ մաքսիմումը արեցին, որ Եվրոպան առաջին անգամ դառնա չեմպիոն
Դե որ առաջին անգամ-համ էլ Նիդեռլանդները թող լինեն,նրանց բախտը երբեք չի բերել-իրանց հերթն ա:
Մարադոնան ինքը թիմային խաղ չխաղալով,չկարողացավ թիմ սարքել:

Rammstein
03.07.2010, 22:52
Քիչ մնաց, ...և իմ ԻՍՊԱՆԻԱ-ն չեմպիոն կդառնա :hands

Ամեն անգամ ավատարիդ նայելով սիրահարվում եմ, բայց մեկ ա, Իսպանիան չեմպիոն չի դառնա: :))

Hda
03.07.2010, 22:52
Ես գիտեմ, որ հիմա փողը սպորտին ու հատկապես ֆուտբոլին կերել ա, բայց արի կոնկրետ խոսենք, էսօրվա խաղում քո ասած դեպքից չկար, ու ընդհանրապես մրցավարական թեկուզ չնչին սխալներ էլ գրե թե չկային:

Ի դեպ, էդ ե՞րբ ա եղել տենց բան, 11 մետրանոցի հետ կապված:
Rammstein ջան լրիվ հալալ կրած ա, լրիվ անիմաստ ա նման հարց քննարկելը
աչքդ էլ լույս:Էս սաղ քո պատվին ա,գիտեն որ պոստի չես ու կարաս նայես :)

davidus
03.07.2010, 23:06
Ի դեպ, էդ ե՞րբ ա եղել տենց բան, 11 մետրանոցի հետ կապված:

Արաբական բարձրագույն լիգայի (անունը իսկի չգիտեմ) վերջին տուրերից մեկում: Էդ հլը լավ ա, 9 րոպե ավելացված ժամանակ էլ եմ տեսել...

Էսօրվա խաղին փողը էնքանով էր կերել, ինչքանով Սերբիա-Գերմանիա խաղի ժամանակ: Ավետ ջան, էս էլ եմ ֆուտբոլը նայում, ու եթե դու ուզում ես ինձ համոզես, որ Գերմանիան էդ խաղի ժամանակ "խաղում" էր, ասեմ քեզ` չի ստացվի: Էս չեմպիոնատում համարյա ամեն հավաքական մեկ խաղ ծախեց: Վառ օրինակ Իսպանիայի խաղը Շվեցարիայի հետ: Հիմա, Իսպանիայի ու Գերմանիայի բախտը էնքանով լավ դասավորվեց, որ խմբային փուլում կիքս տվեցին:
Ամեն դեպքում երկրորդ ֆավորիտս հենց Գերմանիան էր, ու հաստատ էդ հավաքականին եմ "բալեԾ" անելու: Մենակ թող մաքուր ու ազնիվ խաղ լինի:

Արծիվ
03.07.2010, 23:18
Առաջին կեսում Վալդեզի խփած գոլը մաքուր գոլ էր, նորից Իսպանացիների բախտը բերեց ի շնորհիվ անորակ մրցավարների :)

---------- Ավելացվել է՝ 23:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:17 ----------

Քիչ մնաց, ...և իմ ԻՍՊԱՆԻԱ-ն չեմպիոն կդառնա :hands
Ի շնորհիվ մրցավարության կոպիտ և հիմար սխալների ;)

Ժունդիայի
03.07.2010, 23:20
Նոր մեր ֆուտբոլային մեկնաբանն ասաց «գյաաա՜ջ ըլնեմ» այս տարի մունդիալն անկանխատեսելի է:[

Hda
03.07.2010, 23:22
Առաջին կեսում Վալդեզի խփած գոլը մաքուր գոլ էր, նորից Իսպանացիների բախտը բերեց ի շնորհիվ անորակ մրցավարների :)

---------- Ավելացվել է՝ 23:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:17 ----------

Ի շնորհիվ մրցավարության կոպիտ և հիմար սխալների ;)

բա գիտես ամեն դատավոր ուզբեկ ա՞ :D
մտածում եմ վայթե Հայստանը 3-0 կրվեր ու ստացվում ա Արգենտինայից ուժեղ ենք՞ :D

Rammstein
03.07.2010, 23:22
Էլի մրցավարները սկսեցին զզվացնել: :{

Արա լավ է, բայց էդ ՖԻՖԱ-ն ինչ անտերություն դուրս եկավ: Նոր մեկնաբանը ասում ա, որ էն նախորդ խաղերից մեկի խաղից դուրս գոլի պահը իրանց կայքից հանել են: :angry Զզվում եմ սենց կողտոտներից, ասա մրցավարին մի հատ կրկնապատկեր նայելը դժվար ա՞…

Պարագվայը արժանի ա հաղթանակի ու հուսով եմ ՖԻՖԱ-ի աղբ օրենքները ու կիսատ-պռատ մրցավարները դրան չեն խանգարի:

Magic-Mushroom
03.07.2010, 23:23
Ժողովուրդ ջան շատ ուրախ եմ Իսպանիայի համար,բայց ես հիմա մտածում եմ ինչպես նախապատրաստվեմ,եթե հանկարծ Նիդերլանդները պարտվի,Օ մեծն Ջա այդպիսի բան թույլ չտաս:cry

Արծիվ
03.07.2010, 23:24
Բոլոր խաղերին հետևելով համոզված կարող եմ ասել որ (եթե :think) Գերմանիայի հավաքականին հաղթող լինի դա կարող է լինել մի միայն Հոլլանդիայի հավաքականը:

Արծիվ
03.07.2010, 23:34
Եթե Իսպանիան մի կերպ պլստա այս անգամ էլ ապա չեմ կարծում որ մյուսում խաղում նմանատիպ մրցավարական սխալներ լինեն, քանի որ ինչպես երևում է Գերմանիան մեկ կամ երկու գոլով չի սահամանափակում իր խաղը: Իրոք որ Գերմանիայի հավաքականը միակն է բոլոր 32 թիմերի մեջ որի խաղը մինչև այսօր ինձ բավականություն է տվել, չհաշված Սերբերի հետ խաղը:

Haykolo1991
03.07.2010, 23:39
Հոլանդիան շատ ուժեղ ա. իրանք են կրելու :think

Yellow Raven
03.07.2010, 23:48
Չէի պատկերացնում,որ Կասիլյասի պենալ բռնելու երբևէ սենց կուրախանամ: Ուռաաաաաաաա:love

---------- Ավելացվել է՝ 00:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:45 ----------

Հիմա էլ իսպանացիներն են խփելու, ջան:D

---------- Ավելացվել է՝ 00:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:46 ----------

Արա էս ինչա կատարվում:o
Գնամ նորմալ նայեմ խաղը:))

davidus
03.07.2010, 23:49
Ավետ ջան???? հըն... ինչ կասես???

Արծիվ
03.07.2010, 23:49
Արաաաաաաաաաաաաաաա էս երկու թիմերն էլ անբախտ են :D