PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոռացված ՀեռուստաԹատրոնը

Adam
25.11.2007, 18:36
Ինձ թվում է հեռուստաթատրոնը ամեն ինչ արժեր: Այն 1000 անգամ էսօրվա շոուներից լավն էր: Աշխատանքներ են տանում նորից վերականգնելու Հեռուստաթատրոն ասվածը: Եվ իրոք դա շատ լավ կլինի: Ոմանք կարծում են, որ չարժե նորից ստեղծել այն, քանի որ եթերը լցվել է այնպիսի աղբով, որ էլ չես կարող ետ բերել այն հեռուստադիտողին, որը 1 շաբաթ հատուկ ուրախությամբ սպասում էր, որ այսինչ ժամին հեռուստաթատրոն է լինելու: Ոմանք էլ գտնում են անհրաժեշտություն: Իսկ դուք ի՞նչ կասեք: Արժե՞ վերականգնել հեռուստաթատրոնը:

Ձայնալար
25.11.2007, 19:49

Այն ժամանակ, երբ այն գոյություն ուներ, ահավոր չէի սիրում:(: Չգիտեմ, միգուցե փոքր էի չէի հասկանում:baby

Mari
25.11.2007, 19:59

Այնքա՜ն ուրախ կլինեմ: Հիշում եմ՝ փոքր ժամանակ անհամբերությամբ սպասում էի շաբաթ-կիրակի օրերին /եթե չեմ սխալվում՝ ժամը 13-ին էլ ցույց էին տալիս/: Ես մեծ հաճույքով կնայեմ: Ո՜նց եմ սիրում թատրոն:
Եթերի աղբի մասին: Ոսկին աղբի մեջ էլ է շողում, ու մարդիկ դեպի ոսկին են գնում...

Array
25.11.2007, 22:37
Արբանյակայինով շատ են ցույց տալիս,բնականաբար,բայց, նույն բաները անընդհատ: Անիմաստ սերյալներ նկարելու փոխարեն լավ կանեին թատրոնին ուշադրություն դարձնեին

Ուլուանա
25.11.2007, 22:52
Սիրում եմ հեռուստաթատրոն։ Հիմա, երբ փորձում եմ հիշել, հիմնականում Կարպ Խաչվանքյանի մասնակցությամբ ներկայացումներն են մտքիս գալիս. :love «Տաքի, տաքսի», «Սենյոր Պապագատտո», «Սրբապատկերը» և այլն։ :)

Այն ժամանակ, երբ այն գոյություն ուներ, ահավոր չէի սիրում:(: Չգիտեմ, միգուցե փոքր էի չէի հասկանում:baby
Գիտես, երբ չես նայում, բայց միացրած է լինում, մի տեսակ ներվերիդ վրա ազդում է։ :bad Չգիտեմ՝ դու լրջորեն նայե՞լ ես, թե՞ ուղղակի ձերոնք նայում էին, իսկ դու, ուղղակի կողքները նստած խաղում էիր, ու դուրդ չէր գալիս... :oy Օրինակ, ես հիշում եմ, որ եթե միացրած էր լինում, բայց ես ուրիշ բանով էի զբաղված լինում, հեչ չէի սիրում, ահավոր ձևով ներվերիս վրա ազդում էր, մենակ նայելու դեպքում էի սիրում։ :D

Ձայնալար
25.11.2007, 23:45

Մի փոքր լիրիկական շեղում.
–Լոլիկ սիրու՞մ ես
–Ուտել այո, իսկ այնպես ոչ:

Երևի հեռուստաթատրոնի պարագայում նույն իրավիճակն է :D Իսկապես երբեք չի ձգել, որ նայեմ: Չգիտեմ, աղմուկն էր շատ, թե նկարահանման ֆոռմատն է ուրիշ դա դուրս չեր գալիս :esim

Adam
26.11.2007, 15:21
Սիրում եմ հեռուստաթատրոն։ Հիմա, երբ փորձում եմ հիշել, հիմնականում Կարպ Խաչվանքյանի մասնակցությամբ ներկայացումներն են մտքիս գալիս. :love «Տաքի, տաքսի», «Սենյոր Պապագատտո», «Սրբապատկերը» և այլն։ :)

Կարպ Խաչվանքյանի ներկայացումները իրոք լինում էր ընտանյոք հանդերձ նայել: էս վերջի 5 տարին էտ երևույթը շատ քիչ տոկոսա կազմում, որ ընտանիքով նստեն ու ինչ-որ բան նայեն հեռուստացույցով: Տարին մեկ Հ1-ը ցույցա տալիս «Ես եմ, եկել եմ» ներկայացումը: Իսկ առաջ սովորություն ուներ, դեկտեմբերի 31-ին, ցերեկվա կողմերը միշտ ցույց էր տալիս տաքսի-տաքսին: Բայց էտ էլ վերջացավ: :(

Morfy
22.01.2008, 16:51
Այո ես քեզ հետ համամիտ եմ " ",պետքք է վերականգնել ՀԵՌՈՒՍՏԱԹատՐոնը…
ՕրԻՆԱԿ Իձ շատ եր դուր գալի և ինձ շատ հաճելի էր մի քնի ժամ լինել այնտեղ քն կես ժամ դիտել հեռուստացույց…

Adam
22.01.2008, 21:23
Այո ես քեզ հետ համամիտ եմ " ",պետքք է վերականգնել ՀԵՌՈՒՍՏԱԹատՐոնը…
ՕրԻՆԱԿ Իձ շատ եր դուր գալի և ինձ շատ հաճելի էր մի քնի ժամ լինել այնտեղ քն կես ժամ դիտել հեռուստացույց…

Առաջին գրառումտ հենց ստե պիտի լիներ՞ :D

Գալաթեա
22.01.2008, 21:32
Անձամբ ինձ համար հեռուստաթատրոնը կորցրեց իր հրապույրը Կարպ Խաչվանքյանի մահից հետո:
Նրա հմայքն ու ձգողականությունն ունիկալ էին: Սկսած անթերի դիկցիայից ու հիանալի միմիկայից: Նման տաղանդներ 100 տարին մեկ անգամ են ծնվում :(