PDA

Դիտել ողջ տարբերակը : Չաղ Տղաների Խնդիրները.

Vishapakah
25.11.2007, 03:23
Յուրաքանչյուրիս համար էլ գաղտնիք չէ, որ ինչքան էլ մարդը ներքին հարուստ ներքնաշխարհ ունենա, սեր գտնելու հարցում արտաքին տեսքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում.

Ինչպիսի խնդիրների հետ են բախվում գեր տղաները և եթե դուք աղջիկ եք, կհանդիպեիք «ճարպոտ» տղայի հետ?

Ինչու հարցը ձևակերպված չէ «չաղ տղա կամ աղջիկ», որովհետև ըստ ինձ դրանք տարբեր բաներ են. Ֆիզոլոգիապես իհարկե նույն վիճակն է, բայց կյանքում տարբեր սեռերի մոտ, նույն վիճակը կարող է տարբեր ձև արտահայտվել, հասարակության վերաբերմունքի հետևանքով անձի մոտ կոմպլեքսավորումից, մինչև հանուն սննդի «թքաց» ունենալը նույն այդ հասարակության վրա.

Ինձ մասնավորապես հետաքրքրում է գեր տղաների խնդիրները և ինչքանով նրանք չեն վանվում աղջիկների կողմից, իրենց ավել քաշի պատճառով, իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?:love

Ասում են գեր մարդիկ ավելի բարի սիրտ ունեն.:oy

Ուլուանա
25.11.2007, 10:18
Ինչպիսի խնդիրների հետ են բախվում գեր տղաները և եթե դուք աղջիկ եք, կհանդիպեիք «ճարպոտ» տղայի հետ?
Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար տղամարդու չաղությունը միշտ էլ շատ մեծ թերություն է եղել... :oy Այն աստիճանի, որ կարող եմ հաստատ ասել, որ հենց միայն չաղությունը հերիք է, որ տվյալ տղամարդն ինձ որպես տղամարդ բացարձակապես չհետաքրքրի... Գուցե հիանալի մարդ լինի, հիանալի ընկեր, որի հետ կարող եմ հաճույքով շփվել, ընկերություն անել, սիրել որպես ընկերոջ, բայց ոչ ավելին։ Բայց սա ընդամենը իմ սուբյեկտիվ կարծիքն է։

Ինձ մասնավորապես հետաքրքրում է գեր տղաների խնդիրները և ինչքանով նրանք չեն վանվում աղջիկների կողմից, իրենց ավել քաշի պատճառով, իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?
Հաստատ գտնվում են։ ;) Ես ինքս շատ աղջիկների գիտեմ, որոնց համար տղամարդու գիրությունը բոլորովին դեր չի խաղում դուր գալու հարցում, ավելին՝ շատ աղջիկներ նույնիսկ սիրում են հենց «լիքոտ», հաստամարմին կամ չափավոր գիրության տղամարդկանց։

Ինչու հարցը ձևակերպված չէ «չաղ տղա կամ աղջիկ», որովհետև ըստ ինձ դրանք տարբեր բաներ են. Ֆիզոլոգիապես իհարկե նույն վիճակն է, բայց կյանքում տարբեր սեռերի մոտ, նույն վիճակը կարող է տարբեր ձև արտահայտվել, հասարակության վերաբերմունքի հետևանքով անձի մոտ կոմպլեքսավորումից, մինչև հանուն սննդի «թքաց» ունենալը նույն այդ հասարակության վրա.
Դե, չափից դուրս՝ արդեն հիվանդագին ճարպոտ տղամարդկանց մասին չեմ կարող ասել, կարծում եմ՝ այդպիսիներն այս հարցում իսկապես խնդիրներ կունենան, բայց էլի կլինեն կանայք, որոնց նրանք դուր կգան։ Բայց դե ճարպակալումը լուրջ թերություն է ընդհանրապես մարդու համար՝ անկախ սեռից։ Չեմ կարծում, թե ճարպակալմամբ տառապող կանայք ավելի մեծ հաջողություն ունեն տղամարդկանց շրջանում, քան նույնքան ճարպակալած տղամարդիկ՝ կանանց շրջանում։

Ամեն դեպքում գիրությունը գրեթե միշտ ձեռքբերովի թերություն է, ոչ թե բնածին, հետևաբար դրանից կարելի է և պետք է ազատվել, իսկ եթե արդեն բանը հասել է ճարպակալման, ապա՝ համապատասխան բուժում ստանալ։

StrangeLittleGirl
25.11.2007, 11:27
Ես կյանքս չեմ կապի գեր տղամարդու հետ առաջին հերթին այն պատճառով, որ որպես բժիշկ կգիտակցեմ, որ նրա կյանքը կարճ է. գիրությունը բազմաթիվ հիվանդությունների համար ռիսկի գործոն է: Ես չեմ ուզում, որ, ասենք, իմ ամուսնու կյանքը իմից կարճ լինի :(
Բայց դե գեր տղամարդկանց հետ հավեսով շփվում եմ

Ձայնալար
25.11.2007, 16:24

Իդեալական տարբերակ՝ քեզ հետ հավեսով շփվում են, բայց ամուսնանալ չեն ուզում:hands Բյուր դու գիրության գովազդ ես անում տղամարդկանց համար :D

Artgeo
25.11.2007, 17:00
Իդեալական տարբերակ՝ քեզ հետ հավեսով շփվում են, բայց ամուսնանալ չեն ուզում:hands Բյուր դու գիրության գովազդ ես անում տղամարդկանց համար :D
Սպասի, դո՞ւ երբ չաղացար :o

Լավ էլի Բյուր, ամուսնացի էլի հետս :cry

Shauri
25.11.2007, 17:22
Իսկ ես սիրում եմ, երբ տղան լինում է հաստամարմին :love Իհարկե գիրությունը չափ ու սահման ունի, չպետք է անցնել էն սահմանը, որից այն կողմ առողջությունն է վտանգվում, բայց մեկա սիրում եմ :oy

P.S. Մենակ ոչ շատ մեծ փոր

Ձայնալար
25.11.2007, 19:37
Սպասի, դո՞ւ երբ չաղացար :o

Այսօրվանից սկսել եմ ;)

Ծով
25.11.2007, 20:01
:DՏեսնես թեման բացողին իրոք հուզում են չաղ տղաների խնդիրները, թե ուզում է չաղերին համոզել, որ ամուսնանալու համար իրանք խնդիրներ ունեն...::thinkP
Ուրեմն..ինչպես ասում են մարդս մարդ լինի...
Դե բոլոր աղջիկներն էլ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամ մտածում են գուցե իրենց ապագա կողակցի քաշի մասին...բայց տղայի չաղ լինելը խոչընդոտ չի լինի, եթե նրա հոգին ճանաչելով հանկարծ ու սիրեք..բա սիրելը էլ ոնց ա լինում...:o
Իսկ եթե չաղությունը հանգեցնում է առողջական խնդիրների միայն դուք, Ձեր հոգատար վերաբերմունքը, Ձեր փափուկ մտահոգությունը և նրան գոնե մի քիչ նիհարած տեսնելու ցանկությունը կստիպեն նրան առողջ դիետաներ պահել:D
լօօօօօլ..ի վերջո չի բացառվում, որ Ձեզ շատ սիրող, գուցե աշխարհում իրականում միակ և անկրնելի չաղ տղան ավելի լավ ամուսին ու սիրող հայր լինի...դե էլ չասեմ, որ նիհարները մեկ-մեկ չաղանում էլ են:D
Ինձ համար ձիու վրա եկող տղան միշտ էլ ինչ-որ պուճուր-մուճուր տեսք ա ունեցել, բայց հիշողությունս ջանդամ թե ինձ չի դավաճանի, եթե իսկապես սիրեմ չաղ տղայի ներսում ապրող չաաաաաաաաաաղ ու մեծ հոգին...
:)

Lapterik
25.11.2007, 20:17
Ինչ ճիշտ, բայց ես էլ չեմ սիրում չաղերին, բայց միևնույն ժամանակ չեմ սիրում էն նիհար ու բոյով տղաներին: Ինձ սիրուն բոյով սիմպո տղաներն են դուր գալիս, ի տարբերություն շատերի առաջին տեղում ուրիշ մի քանի հատկանիշների հետ միասին տղայի տեսքնա: Էսքան ասում եմ չէ, բայց իմ հավանած տղաների մեծ մասը պուճուր մուճուր, ընկերուհուս ասած չնկատվող, բայց իրանցից շատ ավելին ներկայացնող (քան էն բոյով ու աչքի ընկնողները էլի) տղաներ են: Մի քիչ շեղվեցի, ինչ վերաբերվում ա առողջությանը, իրոք որ պետքա նորմայի մեջ լինի, մարդու մտքին տեղ լինի ուզենա կնիհարի:

Goga
25.11.2007, 20:21
Ուրեմն..ինչպես ասում են մարդս մարդ լինի...
Դե բոլոր աղջիկներն էլ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամ մտածում են գուցե իրենց ապագա կողակցի քաշի մասին...բայց տղայի չաղ լինելը խոչընդոտ չի լինի, եթե նրա հոգին ճանաչելով հանկարծ ու սիրեք..բա սիրելը էլ ոնց ա լինում...:o
լօօօօօլ..ի վերջո չի բացառվում, որ Ձեզ շատ սիրող, գուցե աշխարհում իրականում միակ և անկրնելի չաղ տղան ավելի լավ ամուսին ու սիրող հայր լինի...դե էլ չասեմ, որ նիհարները մեկ-մեկ չաղանում էլ են:D
Ես լիովին համամաիտ եմ քեզ հետ:)Այստեղ են ասել՝ տեսքով ընդունում ես, խելքով ճանապարհում:)Կարևորը չաղ կամ նիհար լինելը չէ, կարևորը քեզ սիրող ու հասկացող կողակից ունենալն է:ok
Ի դեպ նմանատիպ թեմա կարող է լինել նաև շատ նիհար տղաների համար:D
Հ.Գ.Սրտին չես հրամայի:love

Ուլուանա
25.11.2007, 20:41
:DՏեսնես թեման բացողին իրոք հուզում են չաղ տղաների խնդիրները, թե ուզում է չաղերին համոզել, որ ամուսնանալու համար իրանք խնդիրներ ունեն...::thinkP
Ուրեմն..ինչպես ասում են մարդս մարդ լինի...
Դե բոլոր աղջիկներն էլ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամ մտածում են գուցե իրենց ապագա կողակցի քաշի մասին...բայց տղայի չաղ լինելը խոչընդոտ չի լինի, եթե նրա հոգին ճանաչելով հանկարծ ու սիրեք..բա սիրելը էլ ոնց ա լինում...:o
Համաձայն եմ, նրանց լավ մարդ լինելու հետ կապված խնդիրներ, իհարկե, չկան, բայց ախր եթե մարդը՝ որպես տղամարդ, դուրդ չի գալիս, ի՞նչ կարող ես անել... :( Չեմ բացառում, որ հնարավոր է նրան ավելի մոտիկից, ավելի լավ ճանաչելու դեպքում, այսպես ասած, չաղերին չսիրող աղջիկը սիրի, բայց կոնկրետ իմ դեպքում ես միշտ համարել եմ, որ հավանականությունը շատ փոքր է... :oy

Բացի դրանից, եթե քեզ սիրող մարդը չաղ է, ու գիտի, որ իր չաղությունը քեզ դուր չի գալիս, ապա եթե քեզ իրոք սիրում է, իրեն մի քիչ նեղություն կտա, ջանքեր կգործադրի գոնե մի քիչ նիհարելու համար, չէ՞։ Համ էլ չէ՞ որ դա նաև իր համար է լավ։ Օրինակ, երբ ամուսնուս հետ նոր էինք ծանոթացել, ինքը գիտեր, որ ես չաղերին չեմ սիրում, ինքն էլ թարսի պես էդ ժամանակ ահագին չաղացած էր։ :)) Դե, էնպիսի չաղություն էր, որ կանանց մեծամասնության համար լրիվ նորմալ է, բայց ինձ համար չափազանց էր... Ու ինքը հանուն ինձ նիհարեց իմ ուզածի չափ (մոտ 8 կգ)։ :hands :love :P Դե, պարզ է, իրեն էլ էր պետք նիհարելը, ինքն էլ էր ուզում, ուղղակի մինչ այդ կարծես խթան չկար, էլի։ Կարծում եմ, որ շատ չաղ տղաների դեպքում սերը կարող է նիհարելու խթան դառնալ։ ;)

Իսկ եթե չաղությունը հանգեցնում է առողջական խնդիրների միայն դուք, Ձեր հոգատար վերաբերմունքը, Ձեր փափուկ մտահոգությունը և նրան գոնե մի քիչ նիհարած տեսնելու ցանկությունը կստիպեն նրան առողջ դիետաներ պահել:D
Հա, ճիշտ է, բայց մինչ այդ պիտի սիրես, որ էդ համապատասխան համբերություն ու հոգատարություն ցուցաբերես, չէ՞։

...դե էլ չասեմ, որ նիհարները մեկ-մեկ չաղանում էլ են:D
Դե հա, էդ դեպքում ի՞նչ կարող ես անել... :( :D Ստիպված պիտի կամ հաշտվես սիրելիիդ չաղության հետ, կամ էլ նրան նիհարեցնելու արդյունավետ եղանակներ մշակես։ :P

Ծով
25.11.2007, 22:11
Իմ ասածը հիմնականում հետևյալն ա...
անկախ նրանից մարդը չաղ ա, թե նիհար ինչ-որ պատճառով կամ առանց պատճառ նույնիսկ լավ ճանաչելուց հետո էլ, մարդ ես, կարող ա սիրտդ չի կպնում...
Բայց օրինակ պատկերացրու ինչ ապուշության ա ստացվում, որ մի հատ աղջիկ ասենք ասի.
–Ինքը շատ լավն ա, մենք իրար հասկանում ենք, բայց ես իրան չեմ սիրում, որովհետև ինքը չաղ ա:D/ու կսիրեի, եթե նիհար լիներ/
Ավելի լավ ա ասի՝ ես իրան չեմ սիրում, որովհետև չեմ սիրում:D

Սամվել
25.11.2007, 22:20

Կարողա վախենումա :o :D:lol

Array
25.11.2007, 22:32
Այստեղ են ասել՝ տեսքով ընդունում ես, խելքով ճանապարհում
Ճիշտ ա, Goga ջան, բայց եթե մարդու տեսքը դուրդ չի գալիս ու հենց սկզբից չես ընդունում, էլ բանը ճանապարհելուն չի հասնում,չէ՞

Ուլուանա
25.11.2007, 23:46
Իմ ասածը հիմնականում հետևյալն ա...
անկախ նրանից մարդը չաղ ա, թե նիհար ինչ-որ պատճառով կամ առանց պատճառ նույնիսկ լավ ճանաչելուց հետո էլ, մարդ ես, կարող ա սիրտդ չի կպնում...
Բայց օրինակ պատկերացրու ինչ ապուշության ա ստացվում, որ մի հատ աղջիկ ասենք ասի.
–Ինքը շատ լավն ա, մենք իրար հասկանում ենք, բայց ես իրան չեմ սիրում, որովհետև ինքը չաղ ա:D/ու կսիրեի, եթե նիհար լիներ/
Ավելի լավ ա ասի՝ ես իրան չեմ սիրում, որովհետև չեմ սիրում:D
Հիմա որ ասեմ, տարօրինակ կհնչի, երևի ոչ մեկդ չեք հասկանա ինձ, :( բայց ախր ամբողջ հարցն այն է, որ չաղությունը, համենայնդեպս, ինձ համար, զուտ ֆիզիկական գիծ չի... Չեմ կարող բացատրել, բայց չաղության հետ մեկտեղ մարդուն բնորոշ են լինում նաև որոշակի հակումներ ու պահվածքի նրբություններ, որն անձամբ ինձ դուր չի գալիս, բայց, էլի եմ ասում, ես ինքս հստակ չեմ պատկերացնում, թե դա ինչ է, որ ձեզ էլ կարողանամ բացատրել... :oy Մենակ գիտեմ, որ չաղերին չեմ կարողանում ընկալել որպես տղամարդ ու վերջ... :think

Vive L'Armenie
26.11.2007, 00:10
Այստեղ են ասել՝ տեսքով ընդունում ես, խելքով ճանապարհում:)Կարևորը չաղ կամ նիհար լինելը չէ, կարևորը քեզ սիրող ու հասկացող կողակից ունենալն է:ok
Հ.Գ.Սրտին չես հրամայի:love

Շատ տեղին խոսքեր են :ok

Բայց ես..., այսինքն ինձ համար ավելի հարազատ են Ուլուանայի խոսքերը...:pardon Ինձ համար տարօրինակ չէ այն ինչ գրել ես, կամ զգում ես...;)
Ես էլ եմ այդպես մտածում :esim (առանց բացատրությունների :pardon)

Հիմա որ ասեմ, տարօրինակ կհնչի, երևի ոչ մեկդ չեք հասկանա ինձ, :( բայց ախր ամբողջ հարցն այն է, որ չաղությունը, համենայնդեպս, ինձ համար, զուտ ֆիզիկական գիծ չի... Չեմ կարող բացատրել, բայց չաղության հետ մեկտեղ մարդուն բնորոշ են լինում նաև որոշակի հակումներ ու պահվածքի նրբություններ, որն անձամբ ինձ դուր չի գալիս, բայց, էլի եմ ասում, ես ինքս հստակ չեմ պատկերացնում, թե դա ինչ է, որ ձեզ էլ կարողանամ բացատրել... :oy Մենակ գիտեմ, որ չաղերին չեմ կարողանում ընկալել որպես տղամարդ ու վերջ... :think

Երվանդ
26.11.2007, 00:13
:D, բայց ափսոս չեմ կարողղղ:D

Vishapakah
26.11.2007, 00:16
Սուտ ճիշտ չգիտեմ, բայց մեծերից լսել եմ, որ չաղանալը կապված է մարդու մտածելակերպի հետ, այդ պատճառով էլ նույն ֆիզոլոգյական կառուցվացք ունեցող մարդկանց մոտ, հաճախ կարելի է հանդիպել նույնատիպ վարքագիծ, օրինակ ըստ ինձ բարի սիրտ ունենալը, միամիտ լինելը, այս այն բաներն են, որոնք նկատել եմ ինքս, իսկ մյուսներն էլ ասում են եթե մարդու բերանի վրա զսպվածություն չկա, ուրիշ տեղ էլ զսպվածություն չի լինի.

Ժողովրդական զրույցների վրա է գրածս հիմնված.

Երվանդ
26.11.2007, 00:18
Հետաքրիքրա չաղ տղաների խնդիրները խի են հուզում նիհար տղաներին:D, ժող ջան ասեմ որ տղեն առաջին հերթին պիտի տղամարդ լինի իր ամեն ինչով(բնավորություն, սեքսուալ կարողություն և այլն), իսկ մնացածը ճաշակից կախված:), չաղ տղեքին չսիրող աղջկեքին հասկանում եմ քանի որ ինքս չաղ աղջկեք չեմ սիրում:)

Մարիաննա
26.11.2007, 00:20
Վրեժխնդրությունը նշանվել է էս թեմայի հետ, շուտով՝ կամուսնանան: :D

Սամվել
26.11.2007, 00:24
Սուտ ճիշտ չգիտեմ, բայց մեծերից լսել եմ, որ չաղանալը կապված է մարդու մտածելակերպի հետ, այդ պատճառով էլ նույն ֆիզոլոգյական կառուցվացք ունեցող մարդկանց մոտ, հաճախ կարելի է հանդիպել նույնատիպ վարքագիծ, օրինակ ըստ ինձ բարի սիրտ ունենալը, միամիտ լինելը, այս այն բաներն են, որոնք նկատել եմ ինքս, իսկ մյուսներն էլ ասում են եթե մարդու բարանի վրա զսպվածություն չկա, ուրիշ տեղ էլ զսպվածություն չի լինի.

Ժողովրդական զրույցների վրա է գրածս հիմնված.

Անկապ տեղը վիրավորում եք մարդկանց ;) տենց չի կարելի:
Չեմ սիրում հիշաչարությունը, ու նակյոկներով խոսալը ու անկապ թեմաները :)
Տղամարդկությունը իմ պատկերացմամբ դիմացինի երեսին ամեն ինչ ասելն է ոչ թե...
Լավ դա արդեն ուրիշ թեմա է:

Համ էլ Գեր տղաները շատ էլ լավ մարդիկ են :) հեչ որ չիլինի գեր աղիկները հա էլ կան ու կան ;) ընենց որ իրանք սենց թե նենց պրոբլեմ չունեն ;)

Հ.Գ. էս թեման ես վիրավորական կհամարեի ու կփակեի

Մարիաննա
26.11.2007, 00:28
Համ էլ գեր լինելը «ֆորումի անդամների լուսանկարները» թեմայում կոշիկների նկար տեղադրելուց շատ ավելի լավ երևույթ է: :D

Amaru
26.11.2007, 00:30
սիրում եմ չաղ տղաներին :love նիհարներին էլ :love բոյովներին էլ :love ցածրահասակներին էլ :love :D :oy

Vishapakah
26.11.2007, 00:30
Անկապ տեղը վիրավորում եք մարդկանց ;) տենց չի կարելի:
Չեմ սիրում հիշաչարությունը, ու նակյոկներով խոսալը ու անկապ թեմաները :)
Տղամարդկությունը իմ պատկերացմամբ դիմացինի երեսին ամեն ինչ ասելն է ոչ թե...
Լավ դա արդեն ուրիշ թեմա է:

Համ էլ Գեր տղաները շատ էլ լավ մարդիկ են :) հեչ որ չիլինի գեր աղիկները հա էլ կան ու կան ;) ընենց որ իրանք սենց թե նենց պրոբլեմ չունեն ;)

Հ.Գ. էս թեման ես վիրավորական կհամարեի ու կփակեի

Դուք հավանաբար թեմայի իմաստը չեք հասկացել, այստեղ ոչ ոք, ոչ մեկի վիրավորել չի ցանկանում. Չէ որ ես նշեցի, որ գեր մարդկանց բնորոշ է բարի սիրտ ունենալը.

Թեման բացողը պատասխանատու չէ այն գրառումների համար, որոնք կարող են ինչ որ մեկին վիրավորած լինել, ես թեման բացելուց շատ կոռեկտ էի գրել և ես էլ Ձեզ հետ համամիտ եմ, որ մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է ավելի նուրբ արտահայտվեն այս թեմայում, անկախ կարծիքից.

Մարիաննա
26.11.2007, 00:33
Ես ասում էի չէ՞, որ շուտով ամուսնություն պետք է լինի: :D Նախատեսված ժամանակից շուտ ապահարզան եմ ցանկանում ձեզ: :D

Սամվել
26.11.2007, 00:34
B]եթե մարդու բերանի վրա զսպվածություն չկա, ուրիշ տեղ էլ զսպվածություն չի լինի.[/B]

Ժողովրդական զրույցների վրա է գրածս հիմնված.

Սա էլ վիրավորական չէ՞ :) լավ էլի մեծ մարդիկ եք թարգեք սիրուն չի նայվում

Հ.Գ. Վիշապաքաղ իմ պատկերացրած մարդը/որին ես հարգում էի/ 180% փոխվե՞ց մի ամսվա մեջ :think

Երվանդ
26.11.2007, 00:35
Ժող վիրավորական ոչ մի բան էս թեմայում չկա:), ուղղակի ամեն տղամարդ ընտրում է իր հակառակորդին իր տղամարդկությունից ու մտավոր կարողություններից ելնելով, անկախ քաշից հատատ:D, անձամբ իմ համար ակումբ. ամ -ում հակառակորդներ չկան:), իսկ ով որ ինձ ասելու ինչ որ բան ունի ուղղակի կարող է ասել դեմ դիմաց կանգնելով, իհարկե եթե տղամարդկությունը կհերիքի, իսկ չաղ նիհար պռոբլեմներ և այլն արդեն ուրիշ հարցեր են որ կարող ենք բոլորով էս թեմայում քննարկել;):)

Lapterik
26.11.2007, 00:44
հեչ որ չիլինի գեր աղիկները հա էլ կան ու կան ;) ընենց որ իրանք սենց թե նենց պրոբլեմ չունեն ;)

Մի քիչ էլ Ձեր երեխաների մասին մտածեք, տենց հո չի լինի, իրանք ինչ մեղք ունեն:

Vishapakah
26.11.2007, 00:44
Իրոք որևիցե մեկին չեմ ցանկացել վիրավորել, կարծում եմ այսուհետ այս թեմայում բոլորս ավելի քաղաքակիրթ կգտնվենք և թեմայից դուր գրառումներ չենք անի.;)

Ի դեպ, մեկ հետաքրքիր տեղեկատվություն, կարծում եմ բուն թեման քննարկողներին կհետաքրքրի.

ԳԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ԹԵՐՍՆՎԱԾՆԵՐԸ
Գեր մարդիկ այժմ աշխարհում ավելի շատ են, քան թերսնվածները, եւ կառավարությունները պետք է բարելավեն սննդօգտագործման ազգային ռազմավարությունը՝ նման եզրակացության են եկել այսօր Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայացած միջազգային գիտաժողովի մասնակիցները: Մասնագետները հաշվել են, որ աշխարհում այժմ 1 միլիարդ գիրացած մարդ կա, մինչդեռ թերսնվածների թիվը կազմում է 800 միլիոն: Գիրությունն այսպիսով համաշխարհային խնդիր է դարձել, փաստում է «Ֆրանսպրես»-֊ը:

http://www.armtown.com/news/am/rfe/20060814/2006081415/

ivy
26.11.2007, 02:32
Ինչպե՞ս են աղջիկները վերաբերվում գեր տղամարդկանց: Ուրիշների մասին ասել չեմ կարող, կգրեմ, թե ես ինչպես եմ վերաբերվում: :)

Ինձ ամեն արտաքինի տղամարդիկ էլ դուր են գալիս: Արտաքինի հետ կապված միակ բանը, որոնք կարևոր եմ համարում, մաքրությունն է, փնթիության ու անճաշակության բացակայությունը. մնացածի հանդեպ շատ հադուրժող եմ, համենայնդեպս բնության տվածի կամ լավ ախորժակի դեմ ոչինչ չունեմ: Այնպես որ, ինձ համար գիրությունը հաստատ չի կարող վճռորոշ լինել հարաբերություններ ստեղծելիս: Գիրությունը բացարձակապես չի նշանակում, թե այդ տղամարդը պակաս սեքսուալ է, կամ միայն ուտելու մասին է մտածում, կամ էլ փնթի է ու իրեն չի հետևում: 2-3 անգամ տարվել եմ գեր տղամարդկանցով:

Տղամարդու գրավչությունը գալիս է խելքից ու սրտից: Եթե ինտելեկտը տեղն է, հետաքրքիր մարդ է, հոգատար է ու բարի, թեկուզ Կվազիմոդոն լինի, ինձ հաստատ դուր կգա ու մեծ հպարտությամբ էլ կքայլեմ իր կողքին: ;)

Ու մի բան էլ ավելացնեմ:
Մարդիկ լավն են իրենց յուրահատկությամբ՝ գեր, նիհար, բարձրահասակ, ցածրահասակ. չեմ սիրում այն, որ այսօրվա աշխարհը ստեղծել է գեղեցկության մի մոդել, ու բոլորն իրենց կոտորելով փորձում են ձգտել դրան, զուգընկեր ընտրելիս էլ առաջնորդվում են դրանով, որովհետև հասարակության կարծիք կա՝ «ինչ կմտածեն ինձ այս արտաքինի տղայի / աղջկա հետ տեսնելիս»...
Առաջ են եկել այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են «գեր տղամարդիկ», «ցածրահասակ աղջիկներ» և այլն, այսինք՝ կատեգորիաներ, որոնք դուրս են «մոդելից»: Երևի պիտի փորձենք ի վերջո դուրս գալ աշխարհի ստեղծած գեղեցկության միօրինակ կաղապարից ու տեսնենք այն գեղեցիկը, որը բնությունն է շնորհել. ոնց էլ լինի, մարդկանցից ավելի խելացի է: :)

Second Chance
26.11.2007, 15:50
իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?:love

Նախապատվություն կտամ անպայման, բայց հետո պետքա նիհարի:D:oy

հիմա լուրջ
Ինձ թվումա գիրություն ասելով այստեղ չի կարծվում չափից դուրս ճարպակալում
Միշտ էլ չեմ սիրել գեր կամ շատ նիհար/պուճուր մուճուր/ տղա
բայց երբեք այն բաները, որ ես գնահատում եմ տղամարդու մեջ չեն կարող անցնել 2 րդ պլան միայն նրա համար, որ ընտրածս տղամարդը գեր է ,կամ շատ նիհար, նենց որ իմ դեպքում ընտրություն անելուց դրանք ամենաքիչն են հաշվի առնվում:)

Adam
26.11.2007, 15:52
Համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ չաղ տղաները կարող են դուր չգալ աղջիկներին: Ապացույցս, երգիչ Արմենչիկն է իր երկրպագուներով, իր լցրած զալերով ու իրենց շորերը պոկող հայ աղջիկներով: Իհարկե ոչ բոլոր աղջիկներինա վերաբերվում, բայց համենայնդեպս 70 տոկոսին: Իսկ ես անձամբ գեր աղջկա հետ չէի կապի կյանքս: Ուղղակի չէի կապի, առանց բացատրությունների:

Ariadna
26.11.2007, 16:17

Դե գիտես ինչ կա, Արմենչիկը դա լրիիիիվ ուրիշ բան ա, ոնց որ օրինակ Արտաշիկը:) Դրանք մեծություններ են, որոնց հետ չեն կարող համեմատվել սովորական մահկանացուները:D:D:D

Dayana
26.11.2007, 17:04
Չգիտեմ ինչ չափման միավորով ենք չաղեր ու նիհարներ չափում , քնաի որ բոլորս էլ գիտենք հարաբերականության տեսության մասին ;) Էնպես որ բոլորն էլ արժանի էն սիրվելու ։ Ամեն դեպքում ճաշակին ընկեր չկա ;) սակայն չաղլիկ տղաներն ավելի լավ է հետևեն իրենց քաշի ավելանալուն ,անկախ նրանից սիրված են թե դեռ ոչ , քանի որ ամեն դեպքում ավելի առողջ ու գրավիչ կլինեն , եթե շատ չաղլիկ չլինեն ։

Vishapakah
26.11.2007, 17:07
Չգիտեմ ինչ չափման միավորով ենք չաղեր ու նիհարներ չափում , քնաի որ բոլորս էլ գիտենք հարաբերականության տեսության մասին ;) Էնպես որ բոլորն էլ արժանի էն սիրվելու ։ Ամեն դեպքում ճաշակին ընկեր չկա ;) սակայն չաղլիկ տղաներն ավելի լավ է հետևեն իրենց քաշտ ավելանալուն անկախ նրանից սիրված են թե դեռ ոչ , քանի որ ամեն դեպքում ավելի գրավիչ կլինեն , եթե շատ չաղլիկ չլինեն ։

Ճաշակի ընկերս որն է? Ասեք ուտելու մեջ չափ ու սահման լինի.:D

Adam
27.11.2007, 14:53
Դե գիտես ինչ կա, Արմենչիկը դա լրիիիիվ ուրիշ բան ա, ոնց որ օրինակ Արտաշիկը:) Դրանք մեծություններ են, որոնց հետ չեն կարող համեմատվել սովորական մահկանացուները:D:D:D

Դե եթե քեզ համար մեծություն կարող են համարվել Արմենչիկը, Արտաշիկը, Թաթուլիկը, Բաբուլիկը, Մռդոիկը և այլն... ուրեմն վիճակներս վատա :(

Dayana
27.11.2007, 15:34
Ճաշակի ընկերս որն է? Ասեք ուտելու մեջ չափ ու սահման լինի.:D

Դե սահմանս որն է ։ Ես եմ ու շատ եմ սիրում համեղ :nyam:nyam ուտել, այն էլ շատ ;)

lulu
27.11.2007, 15:35
համ էլ չաղ էլ կա, չաղ էլ !!!!!!!!!!!!!!!!!
մի խոսքով սիմպատիայի հարցա.;)

Vahe
27.11.2007, 16:40
համ էլ չաղ էլ կա, չաղ էլ !!!!!!!!!!!!!!!!!
մի խոսքով սիմպատիայի հարցա.;)

Աչքիս դու սիմպատիչնի չաղլիկ ես, որ մեկից բացականչականներով շուխուռդ քցեցիր )))))))

Իմ կարծիքով ճաշակի հարց է, ինչ խնդիրներ, ինչ բան: Օրինակ ես սիմպատիչնի նայվող չաղլիկ աղջիկների սիրում եմ, բայց բարակ-մարակ չեմ սիրում:

lulu
27.11.2007, 17:10
Չե `հաստատ չաղլիկ չեմ !!!!!!!!!!!!!!!!

Selene
27.11.2007, 18:25
Երբ դեռ երազներով ավելի էի տարված, քան իրականությամբ, մտածում էի, որ իմ կողքին պիտի լինի բավականին բարձրահասակ, թիկնեղ, բայց ոչ գեր, ու, էտ էր մնացել պակաս, որ հանկարծ փոր ունենար, հմայիչ դեմքով մեկը:oy: Դե ասենք, այնպիսի մեկը, ում հետ ես հանգիստ կքայլեի ու իձ բնավ էլ վատ չէի զգա, թող տեսեն, որ իմ կողքին ինչ գրավիչ արտաքինով տղամարդ է;) Հետո, երբ ավելի շատ սկսեցի գնահատել՝ վստահելով ականջներիս, քան աչքերիս, հասկացա, որ կարևորն այն չէ, թե ինչ կմտածեն մեզ նայելիս, այլ այն, թե ես ինձ ինչպես կզգամ նրա ընկերակցությամբ իմ ամբողջ կյանքի ընթացքում:)
Չեմ ասի, թե դուրս գալիս է, երբ տղան գեր է, այն էլ՝ շատ գեր ու ճարպոտ:oyբայց որ դրանից է կախված՝ նրան կսիրեմ, կամուսանամ թե չէ, ապա միանշանակ ոչ;)
Հիշում եմ, մի ֆիլմ կար, որտեղ սիրահարված տղայի աչքին իր 100 կգ անց ընկերուհին այնքան նրբիկ ու սլացիկ էր երևում:)

Իսկ ինչ մնում է զանազան մեջբերումներին՝ կապված չաղերի հետ, որ չափ ու սահման չեն ճանաչում և այլն, ես մյուսների պես դրանք այնքան էլ լուրջ չեմ ընդունում, ինչպես այս միտքը.« Նիհար մարդիկ ոչ մի կերպ չեն չաղանում իրենց ներսում եղած չարությունից ու չկամությունից»:DԶուտ սրամտություն, ուրիշ ոչինչ:

Pulet
10.12.2007, 17:18
ինձ համար դա այդքան էլ էական նշանակություն չունի.. / բա մարդ մի քիչ էլ չախ չլինի որ ասեն գետնի վրայով մարդա քայլում/ :D
как говорится в руской пословице - хорошего человека должно быть много!!!!!:ok

Լէգնա
10.12.2007, 17:26
Գերերին չեմ սիրում, բայց հո կարելի նախանձել մեկ բանով `

Նրանք ավելի քիչ են դավաճանում իրենց կանանց :D, այստեղ հենց նոր կարդում էի ;)
`
http://www.zdorovie-tv.ru

Ջուզեպե Բալզամո
13.12.2007, 11:36
Ժող ջան: Չաղն ինչքանն ա՞ … ես 82 կիլո եմ , չաղ եմ՞,թե՞……… թմբլիկ ;)

Լէգնա
13.12.2007, 11:41
Ժող ջան: Չաղն ինչքանն ա՞ … ես 82 կիլո եմ , չաղ եմ՞,թե՞……… թմբլիկ ;)

Հասակդ գոնե 195 կա :8
եթե ոչ, լավ էլ չաղ ես :)

Երվանդ
13.12.2007, 11:42
Ժող ջան: Չաղն ինչքանն ա՞ … ես 82 կիլո եմ , չաղ եմ՞,թե՞……… թմբլիկ ;)

Իմ հետ համեմատած չոփ ես:))

Second Chance
13.12.2007, 11:49
Հասակդ գոնե 195 կա :8
եթե ոչ, լավ էլ չաղ ես :)

82 կգ -ն նորմալ է անգամ 1.70 հասակի տղաների համար , իսկ եթե նա 175 ից ավել է կարող է համարվել ամրակազմ;)/հարմար բառը չեմ գտնում:oy/ իսկ 195 - դեպքում նույնիսկ միքիչ նիհար;)

Vive L'Armenie
13.12.2007, 11:50
Իմ հետ համեմատած չոփ ես:))

Տո այ մարդ ասա խելքով/ուղեղով չաղ լինի :angry, մնացածը ...;) (հիմա կասեք ես ինձ հակասում եմ :unsure, բայց այս կարծիքը բանականությանս կողմից...:oy)

Լէգնա
13.12.2007, 11:54
82 կգ -ն նորմալ է անգամ 1.70 հասակի տղաների համար , իսկ եթե նա 175 ից ավել է կարող է համարվել ամրակազմ;)/հարմար բառը չեմ գտնում:oy/ իսկ 195 - դեպքում նույնիսկ միքիչ նիհար;)

ի :o

1.70-ը 75 ից բարձր քաշ չպետք է ունենա, հո վրայից սալի հոտ չպիտի գա :8

լավ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: :)

Second Chance
13.12.2007, 12:06
ի :o

1.70-ը 75 ից բարձր քաշ չպետք է ունենա, հո վրայից սալի հոտ չպիտի գա :8

լավ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: :)

դե 7 կգ եսկօղմ 7 կգ էն կողմ:D

լավ իսկ եթե լուրջ տղաների համար այդ բանաձևը մի քիչ հարմար չի, քեզ երևի դուր են գալիս նիհար տղաները;) իսկ իմ ասած են բառը «плотный»-ն շատ աղջիկների ամենանխնտրած տղամարդու կազմվածքն է;)

Լէգնա
13.12.2007, 12:09

նիհար,չէ մի չէ սյունիկ :
էլի պլոտնի չէ,ասենք`

190 սմ - 83 կգ :oy

հետո այսպես քաշով ու հասակով այդքան էլ գուցե ճիշտ չէ, նախ տեսնել,հետո հարցնել քաշ ու սմ, հետո շոշափել ` ճշտելու համար :D

Սամվել
13.12.2007, 19:54
նիհար,չէ մի չէ սյունիկ :
էլի պլոտնի չէ,ասենք`

190 սմ - 83 կգ :oy

հետո այսպես քաշով ու հասակով այդքան էլ գուցե ճիշտ չէ, նախ տեսնել,հետո հարցնել քաշ ու սմ, հետո շոշափել ` ճշտելու համար :D

:D Ժողովուրդ տղաների համար վայթմ նորմալը սենցա 185սմ 85 կգ :B175սմ 75 կգ :hands ընենց որ նորմալա:

Մի հատ ընկեր ունեմ 190ա ու տեղաշորով մի 55 կիլո բա դրան ի՞նչ կասեք :D

Հեհե հիմա ես 185 եմ ու մի 89 կիլոգրամ կարողա ՞չաղ եմ :oy:D:P

Ուլուանա
13.12.2007, 20:21
82 կգ -ն նորմալ է անգամ 1.70 հասակի տղաների համար , իսկ եթե նա 175 ից ավել է կարող է համարվել ամրակազմ;)/հարմար բառը չեմ գտնում:oy/ իսկ 195 - դեպքում նույնիսկ միքիչ նիհար;)
Էս ի՞նչ չլսված–չտեսնված չափանիշներ են... :o Իսկական չաղ տղաներ սիրող աղջկա տեսակետ։ :D Քո ասածը ամենայն հավանականությամբ նորմայից չաղ է ստացվում։ Ես նկատի չունեմ նորման՝ իմ սուբյեկտիվ տեսակետից, որովհետև ինձ համար դա ոչ թե չաղ է, այլ շատ չաղ... :oy

դե 7 կգ եսկօղմ 7 կգ էն կողմ:D
Ինձ համար նույնիսկ երկու կգ էն կողմը արդեն նշանակում է չաղանալ ու իմ կողմից համապատասխանաբար նիհարելու հանձնարարություն ստանալ։ :P :D

լավ իսկ եթե լուրջ տղաների համար այդ բանաձևը մի քիչ հարմար չի, քեզ երևի դուր են գալիս նիհար տղաները;) իսկ իմ ասած են բառը «плотный»-ն շատ աղջիկների ամենանխնտրած տղամարդու կազմվածքն է;)
Հասկանալի է, որ տարբեր մարդիկ տարբեր չաղության ու նիհարության մարդկանց են նախընտրում, բայց բացի էդ սուբյեկտիվ նախընտրություններց, գոյություն ունի նաև սահմանված նորմա, որը, թեև ինձ հստակ հայտնի չէ, բայց դժվար թե քո ասածի պես լինի... :think

Մի հատ ընկեր ունեմ 190ա ու տեղաշորով մի 55 կիլո բա դրան ի՞նչ կասեք :D
:o Կասեմ, որ էդ տղան ամենայն հավանականությամբ անորեքսիայով է տառապում... :(

Հեհե հիմա ես 185 եմ ու մի 89 կիլոգրամ կարողա ՞չաղ եմ :oy:D:P
Սամ, լուրջ քո քաշն էդքան կա՞... :o Մտքովս չէր անցնի։ :oy

Սամվել
13.12.2007, 20:28
Սամ, լուրջ քո քաշն էդքան կա՞... :o Մտքովս չէր անցնի։ :oy

Հարցիս պատասխանի ավելի լավա :D

ՀԻմա փաստորեն չա՞ղ եմ :oy

Lilo
13.12.2007, 20:49
Ասում են գեր մարդիկ ավելի բարի սիրտ ունեն.:oy

Չաղ ու բախտավոր :)

Ես այս հարցին նայում եմ առողջության տեսակետից, որ առողջության հետ պրոբլեմներ չունենա... Բայց եթե տղամարդը ինքնավստահություն ունի, «գեր» բառը կորում է:

Ուլուանա
13.12.2007, 21:25
Հարցիս պատասխանի ավելի լավա :D

ՀԻմա փաստորեն չա՞ղ եմ :oy
Չէ, քեզ չաղ անվանելը դժվար է... Բայց դե եթե ինձ հարցնեիր, մի երկու կիլո կնիհարեիր։ :P :D
Ամեն դեպքում, հաստատ աղջիկների 90%–ի համար լրիվ նորալ ես։ :ok Ուղղակի ես եմ չափից դուրս նիհարասեր։ :love :)) :oy

Ջուզեպե Բալզամո
14.12.2007, 12:22
Հասակդ գոնե 195 կա :8
եթե ոչ, լավ էլ չաղ ես :)

Չկա … 180(մի 2 մմ ավել կարողա լինեմ) … ուրեմն չաղ եմ :(

Հ.Գ. Վա՜խ սիրտս…

Լէգնա
14.12.2007, 12:34
Չկա … 180(մի 2 մմ ավել կարողա լինեմ) … ուրեմն չաղ եմ :(

Հ.Գ. Վա՜խ սիրտս…

180 սմ 82 կգ :
Լավ էլ սիմպո ես :D
նորմալ է :) ,միայն զգույշ չգիրանաս:

Լեռնցի
15.12.2007, 02:29
հա, Մի մեծ գիտնական մի բան է ասել, ամեն ինչ հարաբերական է... թեմային հակառակ կողմից...օրինակ Ադրբեջանում կանանց գեղեցկությունը գնահատվում է կանանց գերությամբ... դե մի ուրիշ տեղ էլ չաղ տղերքն են էլի շատ սիրուն:)

Ֆաբիուս
22.12.2007, 21:17
Նախ և առաջ բարև բոլորին, որպես նորեկ և ոչ այնքան, մի ժամանակ Werning էի, դե հիմա տեսնում եք...
Գուցե ճանաչողներ լինեն, բայց հարցը դրանում չէ...
Այս թեման մի քիչ զարմացրեց ինձ, մի քիչ վախեցրեց, մի քիչ տխրեցրեց ու այսպես շարունակ: Բացատրեմ ինչու՝
ես մի տեսակ միջանկյալ տեղ եմ գրավում այս թեմայում, քանզի առնչվել եմ այստեղ քննարկված գրեթե բոլոր խնդիրներին, կհարցնեք ինչպե՞ս, ասեմ, ես նախկինում եղել եմ չափազանց գեր, կշռել եմ ոչ ավել ոչ պակաս 148 կիլոգրամ, հասակս 183 սմ. Սակայն դա նախկինում, հիմա շատերը, նույնիսկ մատ ընկերներս ում ես բավականին ժամանակ չէի տեսել, ինձ չեն ճանաչում: Ներկայումս ես կշռում եմ 98 կիլոգրամ: Այո, նիհարել եմ 50 կիլոգրամ, դժվար է հավատալը, համաձայն եմ, սկզբում չէին հավատում շատերը, սակայն ես բոլորին հակառակը ապացուցեցի: Դեռ տեղ ունեմ նիհարելու, 8 կիլոգրամ ել ունեմ գցելու, սակայն դա փետրվարից մարտ ընկած ժամանակում:
Նիհարել եմ 1տարի և 3 ամսում:
Հիմա կհարցնեք ինչու՞, եթե հետաքրքրի կպատմեմ: Մեծ փոփոխություն մտցրեցի իմ կյանքում, նույնիսկ այս կայքում հին անունս փոխեցի:

schuschanik
22.12.2007, 21:39
Հիմա կհարցնեք ինչու՞, եթե հետաքրքրի կպատմեմ: Մեծ փոփոխություն մտցրեցի իմ կյանքում, նույնիսկ այս կայքում հին անունս փոխեցի:

Ֆաբիուս, ինձ հետաքրքրեց:oy Մտածվա՞ծ ես նիհարել:

Ուլուանա
22.12.2007, 22:44
Նախ և առաջ բարև բոլորին, որպես նորեկ և ոչ այնքան, մի ժամանակ Werning էի, դե հիմա տեսնում եք...
Գուցե ճանաչողներ լինեն, բայց հարցը դրանում չէ...
Վա՜յ, Werning–ը։ :o Ո՞նց չենք հիշում։ Ես որ շատ լավ հիշում եմ քեզ :), մեր հնաբնակներից ես։ Ակումբի մյուս հնաբնակներն էլ հաստատ կհիշեն քեզ։ Նույնիսկ ավատարդ եմ շատ լավ հիշում, գրառումներդ էլ... Ես էլ մտածում էի՝ տեսնես ու՞ր կորավ Werning–ը... :unsure Փաստորեն, վերադարձել ես... Բարի վերադարձ... :)

...ես մի տեսակ միջանկյալ տեղ եմ գրավում այս թեմայում, քանզի առնչվել եմ այստեղ քննարկված գրեթե բոլոր խնդիրներին, կհարցնեք ինչպե՞ս, ասեմ, ես նախկինում եղել եմ չափազանց գեր, կշռել եմ ոչ ավել ոչ պակաս 148 կիլոգրամ, հասակս 183 սմ. Սակայն դա նախկինում, հիմա շատերը, նույնիսկ մատ ընկերներս ում ես բավականին ժամանակ չէի տեսել, ինձ չեն ճանաչում: Ներկայումս ես կշռում եմ 98 կիլոգրամ: Այո, նիհարել եմ 50 կիլոգրամ, դժվար է հավատալը, համաձայն եմ, սկզբում չէին հավատում շատերը, սակայն ես բոլորին հակառակը ապացուցեցի: Դեռ տեղ ունեմ նիհարելու, 8 կիլոգրամ ել ունեմ գցելու, սակայն դա փետրվարից մարտ ընկած ժամանակում:
Նիհարել եմ 1տարի և 3 ամսում:
Իսկապես ապշեցուցիչ է։ 50 կգ։ :o Իմ քաշը նույնիսկ էդքան չկա։ :D :(:oy`Փաստորեն, իմ քաշի չափով, դեռ մի բան էլ ավել նիհարել ես... Խոսքեր չեմ գտնում...

Հիմա կհարցնեք ինչու՞, եթե հետաքրքրի կպատմեմ: Մեծ փոփոխություն մտցրեցի իմ կյանքում, նույնիսկ այս կայքում հին անունս փոխեցի:
Հա, շատ է հետաքրքրում, անպայման պատմիր, էլի։ :)

Ֆաբիուս
23.12.2007, 10:11
Վա՜յ, Werning–ը։ :o Ո՞նց չենք հիշում։ Ես որ շատ լավ հիշում եմ քեզ :), մեր հնաբնակներից ես։ Ակումբի մյուս հնաբնակներն էլ հաստատ կհիշեն քեզ։ Նույնիսկ ավատարդ եմ շատ լավ հիշում, գրառումներդ էլ... Ես էլ մտածում էի՝ տեսնես ու՞ր կորավ Werning–ը... :unsure Փաստորեն, վերադարձել ես... Բարի վերադարձ... :)

Իսկապես ապշեցուցիչ է։ 50 կգ։ :o Իմ քաշը նույնիսկ էդքան չկա։ :D :(:oy`Փաստորեն, իմ քաշի չափով, դեռ մի բան էլ ավել նիհարել ես... Խոսքեր չեմ գտնում...

Հա, շատ է հետաքրքրում, անպայման պատմիր, էլի։ :)

Բարև մտերիմներ, իրոք շատ ուրախացա կարդալով մեկնաբանումները և ուրախացա, տեսնելով որ ոմանք ինձ հիշում են:
Իմ նիհարելը ունի մեծ պատմություն, խորը արմատներ, լիքն է ինձ համար ցավալի իրադարձություններով, սակայն ասում են մարդ շատ բան պետք է տանի՝ մարդ դառնալու համար:
Ես մի ժամանակ փոքրիկ-մոքրիկ, նիհար-միհար տղա էի, դե հետո գիտեք ինչպես է լինում, տատիկը անհանգստանում է, որ փոքր կմնամ ու այստեղ սկսվում է համաընտանեկան սնուցման ծրագիրը, դե ես ել ինչ հասկանամ գլխիս գալիքը, քանզի դեռ փոքր էի, մի խոսքով:
Երբ արդեն հասկացա, կանգնեցի, սակայն ուշ էր, հետո էլ ընդունվեցի համալսարան ու սկսվեցին դասաշատ նստակյաց օրերը, ու այստեղ արի ու տես 148 կգ: :angry
Ուսանողական տարիներին զգացի, որ առանձնանում եմ շատ տղաներից, որ իմ մեջ աղջիկները բացի ընկերական նկատառումներից ուրիշ հետաքրքրություն չեն գտնում: Ասեմ շատ դժվար էր ինձ համար, հասկանալով հանդերձ, որ քայլերս, փորձերս իզուր են, միևնույն է, մաքսիմալ զսպելով կոմպլեքսներս, շարժվում էի առաջ: Ձեր մտքով չի կարող անցնել թե ինչեր եմ կրել, ինչպիսի վերաբերմունքի եմ արժանացել հենց միայն գիրությանս պատճառով: Ամեն փորձ սկզբում ընթանում էր հիանալի և ամենավերջում հանկարց լսում էի այն ստանդարտ պատասխաններից մի քանիսը_ «Դեռ ժամանակը չէ» կամ էլ «գիտես քեզ ինչքան եմ սիրում, բայց որպես ընկեր» և մյուսինն էլ, իհարկե իմացա ուրիշից, ահա նրա արտասանած խոսքերը «Բայց ախր չաղա»:
Էսքանից հետո համակերպվեցի այդ ամենի հետ: Իսկ ինչ էր կատարվում գլխումս, չէի ցանկանա թշնամուս: Ու այդպես մինչև 5 կուրսի սեպտեմբերի 12-ը:

Vishapakah
23.12.2007, 20:59
Հիմա կհարցնեք ինչու՞, եթե հետաքրքրի կպատմեմ: Մեծ փոփոխություն մտցրեցի իմ կյանքում, նույնիսկ այս կայքում հին անունս փոխեցի:

Ճիշտն ասած ինձ ավելի հետաքրքրում էր ինչպես, քան թե ինչու? Դե պարզ է թե ինչու, իսկ թե ինչպես Ձեզ հաջողվեց նիհարել, դա շատերին կհետաքրքրի:

Ես անձամբ գեր չեմ, բայց կա մի մարդ, որը ուզում է նիհարել և ես շատ կուզենաի նրան օգնել: Խնդրում եմ գրեք այդ մասին:

Ֆաբիուս
23.12.2007, 22:36

Այն ինչ կասեմ, առաջին հայացքից շատ պարզ կթվա, սակայն հավատացեք դա շատ բարդ է, ինձ վրա եմ ասում, պետք է ունենալ մեծ կամքի ուժ: Ես հիմա նայում եմ հին նկարներս, նույնիսկ նկարվել եմ հագնելով հին շորեր և ասում եմ, հաստատ արժեր:
Նախ հաստատ որոշեցի, նայեցի հայելու մեջ ու ասեցի ինքս ինձ որ հոգնել եմ այս տեսքից, հետո պատկերացրեցի ինձ այպես ինչպիսին կուզենայի լինել, դրանից հետո կարգավորեցի սնունդս(ասեմ որ ամեն ինչ էլ կերել եմ, բացի սպիտակ հացից և մակարոնեղենից) և զբաղվեցի սպորտով, հիմնականում լողով, առավոտները 6-7-ը վազում էի, երեկոները 6-ից հետո հաց չէի ուտում.

Brigada
08.08.2008, 17:17
ընկճվածությունն ու չափից դուրս բարի լինելը

Kuk
08.08.2008, 18:15
Չաղ Տղաների Խնդիրները.

Չաղ չեմ` չգիտեմ:)) բայց չաղ եղել եմ փոքր ժամանակ, շաաատ չաղ էի, բայց չեմ հիշում, թե ինչ խնդիրներ ունեի:)) Բայց հետաքրքիր ա` ինչի՞ հենց տղաների, թող լիներ «Չաղ մարդկանց խնդիրները»:

sharick
06.07.2016, 22:21
Յուրաքանչյուրիս համար էլ գաղտնիք չէ, որ ինչքան էլ մարդը ներքին հարուստ ներքնաշխարհ ունենա, սեր գտնելու հարցում արտաքին տեսքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում.

Ինչպիսի խնդիրների հետ են բախվում գեր տղաները և եթե դուք աղջիկ եք, կհանդիպեիք «ճարպոտ» տղայի հետ?

Ինչու հարցը ձևակերպված չէ «չաղ տղա կամ աղջիկ», որովհետև ըստ ինձ դրանք տարբեր բաներ են. Ֆիզոլոգիապես իհարկե նույն վիճակն է, բայց կյանքում տարբեր սեռերի մոտ, նույն վիճակը կարող է տարբեր ձև արտահայտվել, հասարակության վերաբերմունքի հետևանքով անձի մոտ կոմպլեքսավորումից, մինչև հանուն սննդի «թքաց» ունենալը նույն այդ հասարակության վրա.

Ինձ մասնավորապես հետաքրքրում է գեր տղաների խնդիրները և ինչքանով նրանք չեն վանվում աղջիկների կողմից, իրենց ավել քաշի պատճառով, իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?:love

Ասում են գեր մարդիկ ավելի բարի սիրտ ունեն.:oy

Ես կարծում եմ մի քիչ թմբլիկ տղաները շատ գեղեցիկ են :)

keyboard
06.07.2016, 23:20
Ես կարծում եմ մի քիչ թմբլիկ տղաները շատ գեղեցիկ են :)
Հը՞

Lord
08.07.2016, 01:48
Չաղ չեմ` չգիտեմ:)) բայց չաղ եղել եմ փոքր ժամանակ, շաաատ չաղ էի, բայց չեմ հիշում, թե ինչ խնդիրներ ունեի:)) Բայց հետաքրքիր ա` ինչի՞ հենց տղաների, թող լիներ «Չաղ մարդկանց խնդիրները»:

իմաստ չէր լինի, ոչ մի աղջիկ չէր գրի, ու ոչ մեկ չէր խոստովանի, որ ինքը չաղա :) ուր մնաց, որ խնդիրներից խոսեն