PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցավոք միակը,որ կարող եմ ներկայացնել.



Tigana
24.11.2007, 19:55
Սխալների համար ներողություն եմ խնդրում:

Ժպիտդ տեսել եմ երազում

Այս տարօրինակ երազս ավաղ չէի հասկացել.
Երկինքըվերևումս]գորշացել,գոռում ու մղկտում էր,
Գետինն ամբողջովին մթով էր ներկում ու թափում էր
Ցուրտ ու կարկուտ,որ աս ես դարերով էր հավաքել:

Բայց կարճ աննկատ ակնթարթի ընթացքում
Մեջտեղում երկնքի մի խավար աստղ ծլկեց,
Իր թույլ լույսով ամպերի արանքն էր խցկվում,
Եվ ասես պայքարեց տեղի համար ու հաղթեց:

Հանկարծ այն սկսեց մեծանալ,լուսավորվեց,
Ներշնչեց քիչ ինձ իր ջերմության հույսով,
Ծածկեց ամպերի թևերը, ընդհարձակվեց,
Եվ հպարտ կանգնեց իր թևերը բացելով:

Ցուրտ էր, մրսում էի, դողում ու վախենում,
Աշխարհն այդ մարդկանց համար չէր արարված,
Մտածում էի, թե հայտնվել եմ մի տեղում
Ինչ չէր նախատեսել ինձ համար աստված:

Չար աղմուկները սկսեցին դանդաղ մարել,
Չար հոգու շունչը հոգուս մեջ վերացավ,
Մի սարսափելի վիճակ ու թե վեր նայեն,
Կասեն`դրախտը դժողքի մեջտեղը եկավ:

Անսովոր մի լույս էր,դռան էի նմանեցնում,
Դա չտեսնված մի բան էր ծագած` ոչնչից,
Վախից շուրթերս էին անգամ փշաքաղվում,
Ուզում էի փախչել այդ գորշ անկյունից:

Ահա այդ լուսե դռան միջից վախվորած
Ինչ-որ գերաստվածային մի էակ երևաց
Ամբողջովին ճերմակ ու մաքուր հագնված
Նա եկավ արթնացնելու բնությունը քնած:

Երևի հրեշտակ էր, միտքս ինձ հուշեց,
Ուղարկված ներքև գուցե ինձ համար,
Բայց ավա~ղ,այլ կողմ նա շրջվեց,
Դեպի հեռուն,դեպի երկիրը խավար:

Ավելացվել է 2 րոպե անց
Այն արագ հեռանում էր իր հետ տանելով
Իր իսկ բերած լույսի փունջն անմահական,
Ճախրում էր օդում,ասես գիրկը բացելով,
Եվ ամենը նրա գրկում հարություն առան:

Արևահամվեցին խոտերն ու ծառերը չար,
Գետինն ու օդը մինչև անգամ թարմացրեց,
Բայց միայնայնտե,որտեղովնահիշաչար
Անցավուվախիցծնվածտեսիլքիվերածվեց:

Ինչ տարօրինակ էր` ոչինչ չէի լսում,
Բայց անձրևը թափվում էր տենչավառ,
Իսկ այդ <<էակը>> նորից եմ ասում,
Գնում էր,թողնելով ինձ մթին պատառ:

Եվ միայն հիմա եմ ես հասկանում,
Որ այն ուղարկված էր հենց քեզ համար,
Ամեն անգամվա հետ ես նրան եմ հիշում,
Երբ ժպտում ես ինչպես լուսե մի կամար:

Նշանակում է`տեսել եմ այն ժամանակը
Որ իր ձեռքերով աստված քեզ էր արարում,
Եվ [/fontգուցեպիտիվայելեի այդակնթարթը,
Երբ նա քեզ քո ժպիտն էր պարգևում:

Այդ աստվածային<<շունչը>>երբ իջավ,
Հալչեց շուրթերիդ ու ինչպես ծիածան
Այն քո երանելի ժպիտը դարձավ,
Որ տեսնեմ երեսիդ ես ամեն անգամ:

Երբ այն հայտնվում է քո շուրթերին,
Ես ճանաչում եմ, չգիտեմ ինչպես,
Նայում եմ ինչպես մրսածը լույսին,
Բայց [/fontերջանիկ եմ`գտել եմ քեզ:

Եվ միթե դա հենց այնպես պատահեց
Լինելն այդ երազում և հանդիպելը քեզ,
Գուցե աստված այն ինձ ցույց տվեց,
Որ տեսնեմ, ճանաչեմ ժպիտդ հեզ:

Tigana
24.11.2007, 20:30
Եթե ոչ,ապա ինչը պատճառ հանդիսացավ,
Որ խելագարի պես հիմա քեզ սիրում եմ,
Օրվա ամեն մի արևամուտու արևածագ
Անունդ շուրթեիս քնում ու զարթնում եմ:

Քանի քանի անգամ եմ աստծուն խնդրել
Գեթ ևս մեկ անգամ այդ երազում լինել
Ուզում էի այդ վարկյանները նորից ապրել,
Ուզում էի տիրոջ հետ ես մի քիչ խոսել:

Արդեն ամեն ինչ գիտես, պատմեցի,
Ահա ձեռքդ տանում եմ սրտիս,լսիր
Բայց և փայլող աչքերդ ես նկատեցի,
Եվ հայացքդ վառվող,որ թաքցրեցիր:

Կարծում եմ աչքերդարդեն խոսեցին,
Եվ ինչ ես ուզում էի լսել `կարդացի
Այն ինչ կուզենաիր ասել` ասացին,
Այնքա~ն պարզ նրանք բացատրեցին:

Իսկ ձեռքերդ անուշ ափերիս մեջ առա,
Որ միտքս ու բառերս ինչ-որ ձև կապեմ,
Միայն դա ինձ օգնեց խոսել, և հիմա
Չգիտեմ ինձ ինչ կլինի,եթե բաց թողնեմ:

Ու հավատում եմ աստծու տված նշանով
Որ մեզ միասին տեսնել է ցանկանում,
Եվ հավատում եմ հենց այն պատճառով,
Որ Ժպիտդ տեսել եմ երազում:

Ավելացվել է 7 րոպե անց
Կարծում եմ կարդացողի համար հարցեր կծագեն,բայց մի բան հաստատ ասեմ,որ ես այդպիսի երազ չեմ տեսել,այնպես որ սա հորինված է:

Ծով
24.11.2007, 22:31
:)Եվ հավատում եմ հենց այն պատճառով,
Որ Ժպիտդ տեսել եմ երազում:
..
ափսոս, որ չես տեսել..նման բանը չի կարելի հորինել...իսկ զգացածը չեն հորինում, արտաբերում են..
հիմա, դու զգացել ե՞ս

Tigana
28.11.2007, 22:02
:)
..
բանը չի կարելի հորինել...
Այսինքն չես հավատում,որ հորինել եմ,թե ասում ես,որ նման բան չի կարելի հորինել?
Չեմ զգացել ոչինչ...