PDA

Դիտել ողջ տարբերակը : Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա



Adam
24.11.2007, 16:48
Ինձ հետաքրքիր է իմանալ արդյո՞ք տան իրերի տեղափոխությունը ազդում է ձեր տրամադրության վրա: Օրինակ, մեր տանը, երբ մոտ մի քանի ամիս ամեն ինչ նույն ձևով է դասավորված, դրված և հանկարծ միանգամից տեղափոխություն և այլն: Դա իմ տրամադրության վրա շատ է ազդում և այդ 6 ամսվա ընթացքում եղած ամբողջ դրական աուռան միանգամից կորում է և չեմ կարողանում համակերպվել օրինակ հեռուստացույցի մի անկյունից մյուսին տեղափոխումը: 2 օր հետո համակերպվում եմ և սկսում նոր աուռա ստեղծել: Ես բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ և ինձ դա շատ է խանգարում, տարբեր հարցերում: Հետաքրքիր է իմանալ, ձեզ մոտ ինչպես է:

Դեկադա
24.11.2007, 22:11
Մի ժամանակ ես էլ էի տանը իրերը տաղափոխում՝չէի հարմարվում : Բայց հիմա արդեն չէ: Երբ գտնում ես իրերի այն դասավորությունը , որտեղ քեզ զգում ես հանգիստ և դրական լիզքերով շրջապատված՝ իրերը տեղափոխելու կարիք այլևս չի լինում:love

Ann87
24.11.2007, 22:21
ինքս չեմ սիրում տեղափոխություններ անել ու չեմ էլ նկատում,որ իրերը տեղափոխում են,այդ պատճառով էլ տրամադրությանս վրա չի ազդում:'

*e}|{uka*
24.11.2007, 22:31
Ազդում է դրական ;) Էս ընդհանրապես փոփոխական մարդ չեմ , բայց իրերի տեղափոխությունից նոր հետաքրքրություն , նոր շունչ առաջանում իմ մոտ : Մի անգամ մահճակալս ձախ կողմի պատից տեղափոխել էինք աջ կողմ ու առավոտյան արթնանալիս գլուխս ուժեղ պատին հարվածեցի ,մոռացելի էի :lol : Հա մեկ-մեկ էլ էտ տեղափոխություններից հետո առավոտյան զարթնում եմ ու առաջինը սա է մտքովս անցնում.
-Էս ուր եմ ընկել ? :lol

Ուլուանա
24.11.2007, 23:35
Ազդում է դրական ;) Էս ընդհանրապես փոփոխական մարդ չեմ , բայց իրերի տեղափոխությունից նոր հետաքրքրություն , նոր շունչ առաջանում իմ մոտ :
Ինձ մոտ էլ է ճիշտ այդպես։ Տան իրերի տեղափոխությունն ինձ համար ոչ միայն դրական լիցք է, այլև ժամանակ առ ժամանակ նույնիսկ անհրաժեշտություն է դառնում։ Բարեբախտաբար, մեր տանը բոլորն էին այդպիսին :D այնպես որ այդ առումով երբեք խնդիրներ չեն եղել, ուրիշ բան, որ մեկ–մեկ տարբեր կարծիքներ էին լինում այն հարցում, թե ու՛ր տեղափոխենք այսինչ իրը (կահույքի մասը և այլն)։ :D Բայց դե ընդհանուր առմամբ տեղափոխելուց հետո միշտ զգալի թարմության ու հարմարավետության զգացողություն էինք ունենում բոլորս էլ, քանի որ տվյալ դեպքում կարևոը փոփոխությունն է։ :) Ընդհանրապես, որքան գիտեմ, հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ տեղափոխել տան կահույքը, դա, ասում են, որոշ չափով օգնում է դեպրեսիան ցրելուն... Բայց մենք դա անում էինք ոչ թե սրա պատճառով, այլ որովհետև իրոք դրա ներքին պահանջն ունենում էինք։ Ընդ որում, կարևոր էլ չէ, թե որքանով է ճիշտ ու հարմար տվյալ դասավորությունը. այն կարող է տվյալ սենյակի համար նույնիսկ իդեալական լինել, բայց, միևնույն է, որոշ ժամանակ անց էլի ձանձրացնում է...

Բայց մի բան էլ եմ նկատել. ինչքան որ կյանքումդ խնդիրները քիչ են լինում, այնքան պակասում է կահույքի փոփոխություններ անելու ցանկությունը...

Vive L'Armenie
08.12.2007, 17:26
Ինձ հետաքրքիր է իմանալ արդյո՞ք տան իրերի տեղափոխությունը ազդում է ձեր տրամադրության վրա: Օրինակ, մեր տանը, երբ մոտ մի քանի ամիս ամեն ինչ նույն ձևով է դասավորված, դրված և հանկարծ միանգամից տեղափոխություն և այլն: Դա իմ տրամադրության վրա շատ է ազդում և այդ 6 ամսվա ընթացքում եղած ամբողջ դրական աուռան միանգամից կորում է և չեմ կարողանում համակերպվել օրինակ հեռուստացույցի մի անկյունից մյուսին տեղափոխումը: 2 օր հետո համակերպվում եմ և սկսում նոր աուռա ստեղծել: Ես բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ և ինձ դա շատ է խանգարում, տարբեր հարցերում: Հետաքրքիր է իմանալ, ձեզ մոտ ինչպես է:
Օրինակ իմ վրա ամեն ինչ էլ ազդում է...
Տեղափոխություն անելն ինձ մոտ պայմանավորված է տրամադրությունից...
Բայց հիմնականում եթե իրերի դիրքն ինձ դուր չի գալիս, ուրեմն անպայման պիտի տեղափոխեմ թե չէ նեռվերիս վրա ազդում է :noti
Մինչև տվյալ իրը այնտեղ չդնեմ որտեղ ցանկանում եմ, չեմ հանգստանում, ինձ ազատ չեմ զգում, (կոնֆորտ:8 չկա), իհարկե իմ ննջարանում:
Այ օրինակ ինձ մոտ իրերս դասավորում եմ մի այնպիսի տեղ, որ ամենակարևորը՝ առավոտյան արթնանալիս միանգամից աչքերս բացելիս նայեմ :love, որ օրս լավ սկիզբ ունենա... :roll ... չնայած մի քիչ տխրում եմ, բայց ... :(
Դե իսկ ամենավերջում եթե կոնֆորտը ստեղծել եմ, էլ կարիք չկա տեղափոխություններ անելու... :)

Նույնիսկ իրեր կան, որ բարձիս տակ եմ պահում միշտ :esim, որ տեղափոխում եմ, առավոտյան դեռ լրիվ չարթնացած ձեռքս գցում եմ, որ վերցնեմ չկա՜...:angry ինչ ասես ասում եմ ինձ :D

Artgeo
08.12.2007, 18:02
Ինձ մոտ էլ է ճիշտ այդպես։ Տան իրերի տեղափոխությունն ինձ համար ոչ միայն դրական լիցք է, այլև ժամանակ առ ժամանակ նույնիսկ անհրաժեշտություն է դառնում։ Բարեբախտաբար, մեր տանը բոլորն էին այդպիսին

Ես էլ եմ այդպես, բայց մեր տանը դա միշտ պատերազմով է տեղի ունենում: Կամ էլ սպասում մինչև տանը մարդ չլինի ու իմ «կեղտոտ» գործերը անում: :yahoo Հետո գալիս ա մաման ու... :angry բայց որ տեսնում ա, ամեն ինչ շատ ավելի հարմար ա, հանգստանում ա: Էս վերջերս էլ եմ ուզում ինչ-որ բան փոխել: Բայց ինչ մտածում եմ... Հինը միշտ ավելի պռակտիկ է լինում, քան նորը… :(

P.S.
08.12.2007, 18:51
Երկու ընկեր զրուցում են նոր ձեռք բերած մեքենայի մասին.

–Ապե, ինչքան ա քշա՞ծ
–Նոր չի...երևի մի 30 հազար կմ...
–Վայ տնաշեն, ինչ ես մտածում, մենակ էդքան կնիկս մեր զալի մեբելն է քշել...:hands

BusinessMen
10.12.2007, 02:09
Ընդհանրապես տեղափոխությունները իմ կարծիքով շատ դրական ազդեցություն պետք է ունենան ոչ միայն մարդու տրամադրության, այլև բնավորության ձևավորման գործում:
Տեղափոխություններ չեն սիրում մարդիկ, ովքեր վախենում են փոփոխություններից, դժվար են հարմարվում նորին կամ ուղղակի ալարկոտ են: Երեք հատկություններն էլ իմ կարծիքով բացասական են և դրանք յուրահատուկ են մարդկանց, ովքեր արդեն հոգնել են կյանքում առաջ շարժվելուց, բայց չեն զգում, որ ասես էլ երբեք չեն ընդունի…
Ընդհանրապես իրերը և դրանց դասավորությունը մարդու վրա ինչ-որ ազդեցություն թողնում են: Եթե իրը ձեր վրա թեկուզ մինիմալ բացասական ազդեցություն ունի, ազատվեք դրանից: Եթե իրերի դասավորվածությունը ձեր համար հարազատ չի, մի ձևի ձեզ անհարմար եք զգում, թեթև նյարդային պահեր եք ունենում, դասավորեք իրերը ձեր ցանկությամբ, առանց ուրիշների, թեկուզ հարազատների, կարծիքները հաշվի առնելով, եթե իհարկե խոսքը վերաբերվում է ձեր առանձին սենյակին: Ես շատ եմ սիրում փոփոխություններ, մասնավորապես իմ սենյակում անընդհատ փոփոխություններ եմ անում, նաև շատ ծավալուն և դրա համար էլ սենյակում ինձ միշտ լավ եմ զգում, ամեն բան այնպես է, ինչպես ես եմ ուզում…
Եվ վերջին խորհուրդը, փոփոխությունները արեք միայնակ, երբ տանը մարդ չկա, միայն այդ դեպքում կարող եք լիովին ինքնաարտահայտվել, թեկուզ եթե հետո ինչ-որ բան այնպես չլինի, ոչինչ, հետ կդասավորեք…

Երկնային
14.05.2008, 18:21
Ես ինքս փոփոխական մարդ եմ, տանել չեմ կարող միապաղաղությունը… հետրաբար շա~տ եմ սիրում տան իրերը տեղափոխության ենթարկել… կարելի է ասել, որ նույնիսկ անհրաժեշտություն է… :)

Եթե նույնիսկ հնարավորություն չկա զգալի փոփոխություններ մտցնել, կարող եմ ասենք բազկաթոռս կամ սեղանս տեղափոխել իմ սենյակում, որ գոնե մի փոքրիկ փոփոխություն լինի… հատկապես փոփոխության առաջին օրերը շատ դրականով եմ լցվում, տրամադրությունս համարյա միշտ բարձր է լինում, թարմության զգացում եմ ունենում… :)

Այ մտածեցի ու էլի ցանկություն առաջացավ մի բան փոխել սենյակումս… նայեմ շուրջս, տեսնեմ` ինչ եմ անում… :D

Belle
15.05.2008, 13:16
Եթե ազդում էլ են, միայն դրական :)
սիրում եմ տեղափոխություններ անել, չնայած տանը կան իրեր, որ երբեք ուրիշ տեղում չեմ պատկերացնի ու չեմ ուզենա տեսնել, բա ;)

Ramzes
15.05.2008, 16:13
Իրերի տեղափոխությունն իսկապես կարող է լավ կամ վատ ազդել մարդու տրամադրության վրա: Հատկապես կարևորում եմ նաև այն փաստը, թե տվյալ սենյակի պատերը ինչ գույնով են ներկված, քանզի դա կարող է և լարվածություն առաջացնել մարդու մոտ և կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Ես ինքս սիրում եմ սենյակում իրերը տեղափոխել, իհարկե ոչ շատ հաճախ, բայց կարելի է: Ի վերջո դա ինչ որ թարմության մթնոլորտ է ստեղծում և շատ չես ձանձրանում անընդհատ նույն միջավայրում գտնվելուց: