PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայր Մեր»-ը գիտե՞ք



Artgeo
24.11.2007, 15:59
Էս հարցը լուրջ հետաքրքրում է։ Ես օրինակ համարում եմ, որ «Հայր մերը» քրիստոնյա մարդու համար նույնն է ինչ Այբբենարանը հայ մարդու համար։

Second Chance
24.11.2007, 16:02
Էս հարցը լուրջ հետաքրքրում է։ Ես օրինակ համարում եմ, որ «Հայր մերը» քրիստոնյա մարդու համար նույնն է ինչ Այբբենարանը հայ մարդու համար։

Շատ ճիշտ ես համարում :)

Շատերը որպես քրիստոնեա ասում են անգիր, բայց իրականում չեն հասկանում դրա իմաստը այսինքն անգիր անելն ու իմանալը տարբերա անգիր կարող ես անել չիմացած չհասկացածը ,իսկ գիտենալը դա նաև հասկանլն ու ըմբռնելն է

օրինակ ներիր մեզ ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին... սա ամենալուրջ մասն է այդ աղոթքի , որ շատերն անում են չհասկանալով , որովհետև, եթե կա մեկը որին չես ներել դու Աստծուն ասում ես այդպես վարվի և քեզ հետ…

Tigana
24.11.2007, 16:08
Շատ ճիշտ ես համարում :)

Ես վոնց հասկանում եմ,դու հավատին նվիրված մարդ ես,եթե այո,ապա որ խմբակցությանն ես պատկանում`Վկաներ,Եկեղեցականներ... ?

Janita Hero
24.11.2007, 16:10
Շատ ճիշտ ես համարում :)

Միանում եմ Ամինային:ok

Ավելացվել է 2 րոպե անց
Իսկ հետաքրքիր ա քրիստոնյան այն առավոտյան պիտի ասի, թե՞ երեկոյան…………………………………………

Ձայնալար
24.11.2007, 17:42
Արտ, «ոչ՝ ալբանա՛ցի եմ» տարբերակը մոռացել ես ավելացնել հարցման մեջ :D

Ժող հետաքրքիր է իսկ դուք «Հայր Մեր»-ը գրաբարո՞վ գիտեք, թե՞ աշխարհաբարով: Ես օրինակ գրաբարով եմ սովոր ասել, աշխարհաբարով պետք է երկար մտածեմ, որ ասեմ:

Janita Hero
24.11.2007, 17:43
Արտ,« չգիտեմ՝ ալբանա՛ցի եմ» տարբերակը մոռացել ես ավելացնել հարցման մեջ :D

Ժող հետաքրքիր է իսկ դուք «Հայր Մեր»-ը գրաբարով գիտեք, թե՞ աշխարհաբարով: Ես օրինակ գրաբարով եմ սովոր ասել, աշխարհաբարով պետք է երկար մտածեմ, որ ասեմ:

Ես էլ:hands

Selene
24.11.2007, 18:43
«Հայր մեր»-ը գիտեի այն ժամանակ, երբ դեռ տառերը չէի սովորել, ընդ որում, հիշում եմ, մի այնպիսի հավատքով ու ոգևորությամբ եմ սովորել, որ ամեն մի բառն ինձ համար մի աշխարհ լիներ ասես, ու չնայած որ փոքր էի, իսկ «Հայր Մեր» գրաբարով եմ սովորել, հետևաբար շատ բառեր կամ մտքեր այնքան էլ պարզ չէին, ուստի առաջին բանը որ արեցի տառերը սովորելուց հետո՝ մանկական աստվածաշունչ կարդալն էր, ինչի արդյւնքում անհասանալի մտքեը դարձան պարզ, հետո սովորեցի նաև աշխարհաբարով, բայց, միևնույնն է, գրաբարյան «Հայր Մեր»-ն ինձ ավելի սրտամոտ է:oy

Ուլուանա
24.11.2007, 22:24
Կարծեմ առաջին դասարանից դպրոցում սովորեցրել են, հենց գրաբարն են սովորեցրել, իսկ աշխարհաբարը մինչև հիմա էլ չգիտեմ... Դե, տարիներ շարունակ, այսպես ասած, default–ով քրիստոնյա եմ համարել ինձ ու համարվել, իսկ հետո, երբ որոշ չափով ծանոթացա և ուսումնասիրեցի այլ կրոնական ուսմունքներ, դադարեցի ինձ քրիստոնյա համարելուց ոչ թե որովհետև դեմ եմ քրիստոնեությանը, այլ ուղղակի զգացի, որ այդ ամենին ավելի լայն հայացքով նայելու դեպքում ես կոնկրետ կրոնի կարիք չունեմ, ինչը, սակայն, չի խանգարում ինձ հավատացյալ լինել։ Պարզապես այն քրիստոնեությունը, որ այսօր մատուցվում է, չի պատասխանում իմ մեջ ծագած բոլոր հարցերին, միևնույն ժամանակ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները ես գտել ու գտնում եմ այլ աղբյուրներում։

«Հայր մեր»–ն ասելու մեջ իմաստ տեսնում եմ այն դեպքում, եթե մարդը խորապես գիտակցում է, թե ինչ է ասում ու ինչի համար, իսկ եթե ուղղակի սերտած ոտանավորի պես թութակավարի կրկնում է՝ առանց իմաստի մեջ խորանալու և հասկանալու, ապա դրա մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում. դրա փոխարեն կարող էր նույն հաջողությամբ որևէ ոտանավոր արտասանել... :think

Ինքս ժամանակ առ ժամանակ ասում եմ «Հայր մերը», բայց միայն այն ժամանակ, երբ զգում եմ, որ ուզում եմ ասել, պահանջ ունեմ. աղոթելն ինձ համար երբեք ռեժիմի պես բան չի եղել ու, համոզված եմ, որ չի լինի։ Բացի դրանից, համարում եմ, որ աղոթել կարելի է նաև սեփական մտքերով ու սեփական խոսքով. ինձ թվում է՝ դա շատ ավելի անկեղծ, սրտաբուխ ու ճշմարիտ աղոթք կլինի, քանի որ մարդն այդպիսով ոչ թե կրկնում է ուրիշի խոսքերը, այլ հենց իր սեփական հույզերն ու մտքերն է հղում առ Աստված։

Ինչևէ, ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես հաղորդակցվի Աստծո հետ. կարևորը դրանով հոգու խաղաղություն ու խղճի հանգստություն ձեռք բերելը կամ պահպանելն է։ :)
Ես ինքս առավել հաճախ հենց իմ բառերով եմ հաղորդակցվում Աստծո հետ։ Ուրիշ բան, որ Աստծո իմ ընկալումը գուցե շատ առումներով տարբերվում է շատերի ընկալումից։

Մի հարց էլ կա, որ ինձ վաղուց հուզում է. «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն»։ Ատվածաշնչում ասված է, որ Աստված ոչ մեկին չի փորձում... Եթե այդպես է, ապա էլ ինչու՞ ենք աղոթքի մեջ Աստծուն խնդրում, որ մեզ փորձության չտանի։ :esim Մի՞թե ավելորդ չէ այս խնդրանքը... Այ էդ մասն ասելիս մի քիչ դիսկոմֆորտ եմ զգում, ճիշտն ասած... :oy :))

Սամվել
25.11.2007, 01:36
Օֆֆ լավ էլի հիմա էլ սոց հարցման միջոցով եք փորձում իշխանություններին անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել, նրանց վատ լինելը սենց թե նենց օրվա պես պարզ է ու հաստատ "Հայ Մերը" կամ "Ալբանացի" իմանալ չիմանալով ավելի լավը կամ վատը չեն դառնում /մենակ չասեք թե Այս թեման կապ չունի այն թեմայի հետ/

Ես գիտեմ հայր մերը շատ վաղուց :), սակայն այն իմանալ չիմանալով չի որոշվում մարդու լավ կամ առհասարակ ինչորտիպի լինել չլինելը/ համենայն դեպս ինձ համար/

Քրիստոնեությունը համենայն դեպս կյանքի ու այս կամ այն ասպարեզում հաջող գործունեության համար անհրաժեշտ, շարժիչ ուժ չեմ համարում... Մարդ կարա առհասարակ ոչ մի հավատ չունենալ /Աթեիստ լինել/ բայց միաժամանակ շատ հիանալի մարդ լինել բոլոր իմաստներով ;)

Այնպես որ պետք չի կառչել սրա կամ նրա հավատքին ու այս կամ այն կրոնական գիտելիքին տիրապետելու աստիճանին, հատկապես քաղաքական գործիչների դեպքում:

StrangeLittleGirl
25.11.2007, 02:12
Ես գիտեմ «Հայր մերի» գրաբար տարբերակը: Ինքնուրույն եմ սովորել, երբ դեռ քրիստոնյա չէի: Ծիծաղելի է, բայց մինչև քրիստոնյա լինելս այն ավելի շատ եմ ասել, քան հետո, կարելի է ասել՝ ամեն առիթով: Իսկ քրիստոնյա դառնալուց հետո հասկացա, որ Աստծո համար ավելի կարևոր են մեր կենդանի խոսքերը, որոնք ներսից են գալիս: Իհարկե, հիմա էլ է պատահում, որ «Հայր մերն» ասում եմ, բայց որպես աղոթք, ոչ թե որպես կախարդական խոսքեր, ինչպես առաջ էր:

Artgeo
25.11.2007, 02:17
Օֆֆ լավ էլի հիմա էլ սոց հարցման միջոցով եք փորձում իշխանություններին անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել, նրանց վատ լինելը սենց թե նենց օրվա պես պարզ է ու հաստատ "Հայ Մերը" կամ "Ալբանացի" իմանալ չիմանալով ավելի լավը կամ վատը չեն դառնում /մենակ չասեք թե Այս թեման կապ չունի այն թեմայի հետ/

Բացարձակապես չունի: Մեկը ինձ համոզում էր, որ Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին չգիտի Հայր մերը և ինձ պարզապես հետաքրքիր է իրավիճակը իրո՞ք այդպիսին է, թե՞ նա ուռճացնում է:

Դեկադա
25.11.2007, 13:28
Ես, որպես ՀԱՅ և որպես ՔՐԻՍՏՈՆԻԱ անգիր գրտեմ«ՀԱՅՐ ՄԵՐԸ»և ասում եմ ոչ հենց էնպես, այլ որպես ԱՂՈԹՔ

Philosopher
25.11.2007, 14:05
Գիտեմ "Հայր Մերը", նաև Թումանյանի "Թմկաբերդի առումը", Գյոթեի "Վարդը", ու, չնայած հայ եմ ու շատ հավանական է, որ նույնիսկ քրիստոնյա (Նիցշե, ականջդ կանչի, նեղանալ չկա), գիտեմ նաև Կանտի թեժ տասնյակի հարցերը, որոնցից հատկապես ինձ դուր է գալիս. "Ինչի՞ վրա ես պետք է հույս դնեմ" հռետորական հարցը: Իսկ եթե ավելի լուրջ, Հայր Մերը ոչ IQ-ի հարց է, ոչ էլ հատկապես հայ լինելու: Սովորած կամ չսովորած լինելու հարց համարժեք այն հարցին, թե Սև ծովում լողացել եք: Դե մարդ կա լողացել է, մարդ կա` ոչ: Հետո՞...
Ավելի բովանդակալից հարց, Արթ. վեդաները կարդացե՞լ եք:

dvgray
25.11.2007, 14:30
Էս հարցը լուրջ հետաքրքրում է։
Եթե լուրջ հետաքրքրում է :), ապա ասեմ, որ ոչ միայն գիտեմ տեքստը, այլ նաև երաժշտական տարբերակը՝ Կոմիտասի մշակմամբ: Հիանալի ստեղծագործություն է: Գիտեմ նաև լիքը ուրիշ շարականներ, սկսած Ներսես Շնորհալու "Առավոտ լուսո"- ից մինչև Կոմիտաս :):
Կոմիտասի քառաձայն "Պատարագը" մեծ ստեղծագործություն է, և արժե անկախ կրոնական պատկանելիությունից ու հավատամքից, նրան մոտիկից ծանոթանալ:

քաղաքացի
25.11.2007, 14:49
«ԴԱՐ» Ակումբ, պահպանենք հայ գիրն ու գրականությունը:


Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո:
Եկեսցէ՛ արքայութիւն Քո:
Եղիցին կամք Քո՝ որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր:
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոնց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ:
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.

Ամէն:

Աբելյան
25.11.2007, 15:05
անգիրը "4+"-ի (կրկնելուց հետո՝ "5-"-ի) գիտեմ, իսկ աղոթքը՝ սկի "3"-ի էլ չգիտեմ

Բարեկամ
25.11.2007, 16:26
Մի հարց էլ կա, որ ինձ վաղուց հուզում է. «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն»։ Ատվածաշնչում ասված է, որ Աստված ոչ մեկին չի փորձում...

Ուլուանա ջան, կցիտե՞ս որտեղ որ ասված է:

Ավելացվել է 15 րոպե անց
«Հայր մեր» աղոթքը կոդ է, այնտեղ ոչ մի բառ կամ դարձվածք, հետևաբար և միտք, պատահական չի, դրանցից յուրաքանչյուրն այն մեխն է, որի բացակայության դեպքում նկարը կսահի:
Ժամանակ գտնեմ, կփորձեմ սկզբից վերլուծել, որտև երկար պատմություն է: Բայց մի կետի մասին գրեմ հիմա.
"Եվ թող մեզ զպարտիս մեզ, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց":
Այս տողերում ամփոփված ա Աստծո բացարձակ ողորմածությունը մարդու հանդեպ: Ավելի ճիշտ՝ խնդրանք այդ ողորմածությունը ստանալու համար, որի էությունը հետևյալն ա. անկախ գործած մեղքերի ծանրությունից, ամեն վայրկյան դու շանս ունես ազատվել դրանցից. սահմանված ա փրկագին, որը հետևյալն ա՝ որքան որ կներես ուրիշներին, այնքան էլ կներվի քեզ: Միայն թե չկարծեք իսկապես, անկեղծ ներելն այդքան հեշտ է ;) Փրկագինն իրոք մի բան արժի եւ իրավամբ արժի…

քաղաքացի
25.11.2007, 16:56
Մի հարց էլ կա, որ ինձ վաղուց հուզում է. «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն»…
Ինչքան հասկանում եմ, սա նշանակում է, որ մեզ փորձանքի մեջ չգցի: Աշխարհաբարյան տարբերակով չգիտեմ :oy տեսնես այնտեղ այս հատվածը ինչպե՞ս է: :esim

REAL_ist
25.11.2007, 17:12
տեսնես այնտեղ այս հատվածը ինչպե՞ս է:
և մի տար մեզ փորձության

Artgeo
25.11.2007, 17:17
Կարծում եմ փորձանք իմաստով է օգտագործված այդ բառը կամ ասենք հենց փորձություն, բայց իմաստը այսպիսին է, որ մի թող, որ մեզ փորձանքի կամ փորձության տանեն: Եսիմ:

REAL_ist
25.11.2007, 17:28
ոնցոր ասում են կյանքը փորձությունա, Ասված փորձումա մարդկանք, որոշ մարդիկ անցնում են այդ փորձությունը, մյուսնրը ոչ և գնում են սխալ ուղիով, ստեղ էլ ասվումա որ մի տար այդ փորձությունների և ազատի չարիքներից

Ծով
25.11.2007, 22:26
Որպես իսկական քրիստոնյա ես էդ հարցին չեմ էլ պատրաստվում պատասխանել:P
«Էդ հարցերը մի՛ տուր»:D տարբերակը չի բայց...
Ի դեպ ,Աստված իսկապես ոչ թե դեպի փորձանքն ա տանում մարդուն, այլ ուղղակի փորձության..ուրիշ հարց է, որ փորձության միջով սխալ անցնելիս մարդն ինքն իր գլխին կարող է փորձանք բերել;)

Ուլուանա
26.11.2007, 00:02
Դուք բոլորդ ասում եք այն, ինչը ես էլ գիտեմ շատ վաղուց, բայց ինձ դա՛ չէր հետաքրքրում։ Ես փորձում էի ցույց տալ հակասությունը. մի կողմից Աստվածաշնչում ասվում է, որ Աստված ոչ ոքի փորձության չի տանում, եթե փորձության մեջ ընկնեք, ուրեմն դրանում դուք եք մեղավոր, Աստծուն մի մեղադրեք։ Սրա հետ ես համաձայն եմ լիովին։ Բայց մյուս կողմից էլ աղոթքում խնդրում ենք Աստծուն մեզ փորձության չտանել։ Ինչու՞ ենք խնդրում, եթե գիտենք, որ եթե ընկնենք, ուրեմն մեր խելքից է։

Մի խոսքով՝ ինչպես և սպասում էի, մինչև հիմա միայն, այսպես ասած՝ «կրուտիտային» պատասխաններ հնչեցին։ :( Լավ, կարող եք անցնել առաջ, մոռացեք էս հարցը։ ;) Հարցս հետ եմ վերցնում։ :P :D

Vive L'Armenie
26.11.2007, 00:20
«Հայր Մեր»-ը գիտե՞ք

Իհա՛րկե գիտեմ :aha
Հենց Հայր Մեր-ի միջոցով ենք աղոթում :angel ինչպե՞ս կարելի է չիմանալ :esim

Amaru
26.11.2007, 00:25
քրիստոնյա չեմ, քրիստոնեական աստծուն չեմ աղոթում
գիտեմ անգիր, հետո՞…

Ուլուանա
26.11.2007, 08:50
Ուլուանա ջան, կցիտե՞ս որտեղ որ ասված է:
Ճիշտն ասած՝ այստեղ ինձ հետ Աստվածաշունչ չեմ բերել, հիմա չեմ կարող մեջբերել այդ տողերը, բայց մերոնց կխնդրեմ, որ գտնեն էդ մասը, ինձ ասեն, որ գրեմ։

Dayana
26.11.2007, 09:48
Ես գիտեմ «Հայր մերի» գրաբար տարբերակը: Ինքնուրույն եմ սովորել, երբ դեռ քրիստոնյա չէի: Ծիծաղելի է, բայց մինչև քրիստոնյա լինելս այն ավելի շատ եմ ասել, քան հետո, կարելի է ասել՝ ամեն առիթով: Իսկ քրիստոնյա դառնալուց հետո հասկացա, որ Աստծո համար ավելի կարևոր են մեր կենդանի խոսքերը, որոնք ներսից են գալիս: Իհարկե, հիմա էլ է պատահում, որ «Հայր մերն» ասում եմ, բայց որպես աղոթք, ոչ թե որպես կախարդական խոսքեր, ինչպես առաջ էր:

Բյուր գիտես ես միշտ "Հայր Մեր" -ն ասում եմ որպես գաղտնաբառ , կածես դրանից հետո երկնքի դռները պիտի բացվեն ու կարող եմ ասել այն ինչ ուզում եմ ու խնդրել ՝ ինչ ուզում եմ ։ Իսկ "Հայր Մեր" ը սովորել եմ տատիկիցս գրաբարով, երբ դեռ նորմալ խոսել էլ չգիտեի :D



Ես փորձում էի ցույց տալ հակասությունը. մի կողմից Աստվածաշնչում ասվում է, որ Աստված ոչ ոքի փորձության չի տանում, եթե փորձության մեջ ընկնեք, ուրեմն դրանում դուք եք մեղավոր, Աստծուն մի մեղադրեք։ Սրա հետ ես համաձայն եմ լիովին։ Բայց մյուս կողմից էլ աղոթքում խնդրում ենք Աստծուն մեզ փորձության չտանել։ Ինչու՞ ենք խնդրում, եթե գիտենք, որ եթե ընկնենք, ուրեմն մեր խելքից է։


Կարծում եմ մենք խնդրում ենք , որ մեզ այնքան "խելք" տա, որ զերծ մնանք փորձանքներից ։ Ինչպես Սողոմոնը՝ Դավթի որդին , խմդրեց իմաստություն , նմանապես մենք էլ պիտի ձգտենք դրան ։ Դրանում է աղոթքի իմաստը ։ Իսկ ինչ վերաբերվում է փորձություններին , ապա համոզված եմ , որ ժամանակ առ ժամանկ Աստված ինքն էլ մեզ փորձության է ենթարկում , ավելի շուտ թույլ է տալիս որ մենք ենթարկվենք , ինչպես Հոբի դեպքում :)

Արշակ
26.11.2007, 11:58
Ուլուանա ջան, կցիտե՞ս որտեղ որ ասված է:

«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»։ (Հակոբոս, 1։13-15)։

Կարծում եմ, որ շատ հստակ է ասված։:ok

Իսկ «Հայր Մերում» ասվում է.

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւնՈ՞նց հասկանանք… :think

Second Chance
26.11.2007, 12:12
Մի խոսքով՝ ինչպես և սպասում էի, մինչև հիմա միայն, այսպես ասած՝ «կրուտիտային» պատասխաններ հնչեցին։ Լավ, կարող եք անցնել առաջ, մոռացեք էս հարցը։ Հարցս հետ եմ վերցնում։


«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ
փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»։ (Հակոբոս, 1։13-15)։

Կարծում եմ, որ շատ հստակ է ասված։:ok

Իսկ «Հայր Մերում» ասվում է.
Ո՞նց հասկանանք… :think
Ոչ մի հակասություն չկա:)

այսինքն անգամ մի թող, որ փորձության մեջ ընկնենք մեր չար ցանկություններից- այլ փրկիր մեզ չարից- հենց այն չարից, որ մեր մեջ ներգերծում է, որ մենք փորձության մեջ ընկնենք:)

Արշակ
26.11.2007, 12:40
Ոչ մի հակասություն չկա:)

այսինքն անգամ մի թող, որ փորձության մեջ ընկնենք մեր չար ցանկություններից- այլ փրկիր մեզ չարից- հենց այն չարից, որ մեր մեջ ներգերծում է, որ մենք փորձության մեջ ընկնենք:)
Amina ջան, ցանկության դեպքում ցանկացած խոսք էլ ոնց ուզենք կարող ենք շուռ տալ ու մեկնաբանել։ Ես էլ կուզեի, որ «Հայր Մերում» քո բերած մեկնաբանությունը լիներ ասված։ Կարծում եմ, որ տենց ավելի տրամաբանական կլիներ ու չէր հակասի Հակոբոսի Աստվածաշնչյան թղթերին։ Բայց «Հայր Մերով» մարդիկ սովորաբար Աստծուն են դիմում(այլ ոչ թե սատանային) ու ոչ թե ասում են. «օգնիր, որ փորձության մեջ չընկնենք» կամ նման մի բան, այլ շատ հստակ խնդրում են. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն»։ Այստեղից սթափ տրամաբանության դեպքում պիտի որ եզրակացնենք, թե «Հայր Մերով» աղոթելու դեպքում մտածում ենք, թե Աստված է մեզ փորձում։ Ու հավանաբար մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ մտածում է (հակառակ դեպքում խոսքդ մտքիդ չի համապատասխանի)։ Ցավում եմ, որ այդպես է։

Second Chance
26.11.2007, 13:22
Amina ջան, ցանկության դեպքում ցանկացած խոսք էլ ոնց ուզենք կարող ենք շուռ տալ ու մեկնաբանել։ Ես էլ կուզեի, որ «Հայր Մերում» քո բերած մեկնաբանությունը լիներ ասված։ Կարծում եմ, որ տենց ավելի տրամաբանական կլիներ ու չէր հակասի Հակոբոսի Աստվածաշնչյան թղթերին։ Բայց «Հայր Մերով» մարդիկ սովորաբար Աստծուն են դիմում(այլ ոչ թե սատանային) ու ոչ թե ասում են. «օգնիր, որ փորձության մեջ չընկնենք» կամ նման մի բան, այլ շատ հստակ խնդրում են. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն»։ Այստեղից սթափ տրամաբանության դեպքում պիտի որ եզրակացնենք, թե «Հայր Մերով» աղոթելու դեպքում մտածում ենք, թե Աստված է մեզ փորձում։ Ու հավանաբար մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ մտածում է (հակառակ դեպքում խոսքդ մտքիդ չի համապատասխանի)։ Ցավում եմ, որ այդպես է։

Էստեղ ոչ մի շուռ տալու հարց չկա :ok յուրաքանչյուր խոսք քննելուց պետք է նայել դա ընդհանուր աստվածաշնչյան կոնտեքստում նաև
«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ
փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»։ (Հակոբոս, 1։13-15)։
Էստեղ շատ հստակ է ասվում դու էլ նշեցիր:)
լավ բացատրեմ ավելի պարզ ձևով - փորձությունները բացահայտում են, որ մենք չար ցանկություններ ունենք/ թերություններ/ ու եթե մենք հասկանում ենք դա ու հրաժարվում / ապաշխարհում դրանից փորձությունը թողնում է մեզ, իսկ եթե ոչ դրանք շարունակվում են ու ավելի բարդանում ասենք ոնց որ դասերդ չես սովորում մնում ես նույն դասարան:) բայց եթե շուտ սովորես կփոխադրվես :Աստված մեզ լավ գիտի ավելի լավ քան մենք ու շատ հաճախ թույլ է տալիս ընկնենք փորձությունների մեջ , որ մենք ինքներս մեզ ճանաչենք, հենց այդ պատճառով Աստված թույլ տվեց որ Իսրաելացիները 40 օրվա ճանապարհն անցնեն 40 տարում :Բայց քանի որ Աստված բարի է ցանկանում է , որ մենք գոնե մինիմալ ձևով վնասվենք ինչքան հնարավոր է շուտ շտկվենք. եթե մենք ճանաչենք մեր չար ցանկությունը կխուսափենք փորձությունից:)
առակացում մի տեղ ասում է« իմաստունը տեսնում է փորձանքը և նրանից ետ է քաշվում …» այսինքն մենք կարող ենք դրանից խուսափել եթե շուտ հասկանանք դա:)
իսկ դրա համար էլ խնդրել է պետք
մի տար մեզ փորձության այլ փրկիր մեզ չարից- մեր փորձուփյուններն էլ Աստծո թուիլատրության մեջ են ,և Աստված ամենակարող է դրա համար էլ նրան ենք խնդրում, որովհետև իշխանություն ունի ամեն բանի վրա և կարող է փրկել մեզ չարից / որ ներգործում է մեր մեջ թեկուզ/ բայց դրա համար մեր համաձայնությունն է պետք;)

VisTolog
17.01.2014, 15:19
իսկ դրա համար էլ խնդրել է պետք - մեր փորձուփյուններն էլ Աստծո թուիլատրության մեջ են ,և Աստված ամենակարող է դրա համար էլ նրան ենք խնդրում, որովհետև իշխանություն ունի ամեն բանի վրա և կարող է փրկել մեզ չարից / որ ներգործում է մեր մեջ թեկուզ/ բայց դրա համար մեր համաձայնությունն է պետք;)
Ափսոս դու էլ ակտիվ չես, ինձ հետաքրքրում էր, ինքը կարո՞ղ է քառակուսի եռանկյուն ստեղծել: :D

Չեմ էլ հիշում հայր մերը երբ, որտեղ ու ինչ հանգամանքներում եմ սովորել, բայց մինչև հիմա հիշում եմ ու ոնց որ թե ճիշտ եմ հիշում:

Լեո
18.01.2014, 12:25
Ափսոս դու էլ ակտիվ չես, ինձ հետաքրքրում էր, ինքը կարո՞ղ է քառակուսի եռանկյուն ստեղծել: :D

Քառակուսի եռանկյունը չգիտեմ, բայց Ինքը կարող է քեզ նման «երդվյալ» աթեիստին ստիպել հավատալ, որ մահից հետո կյանք կա :)

http://imgur.com/Z1zgvIN.jpg

http://www.akumb.am/poll.php?pollid=2552&do=showresults

Վահե-91
18.01.2014, 12:48
Քառակուսի եռանկյունը չգիտեմ, բայց Ինքը կարող է քեզ նման «երդվյալ» աթեիստին ստիպել հավատալ, որ մահից հետո կյանք կա :)

մահից հետո կյանք լինելը միայն աստծո գոյության դեպքու՞մ ա հնարավոր :unsure

Լեո
18.01.2014, 13:30
մահից հետո կյանք լինելը միայն աստծո գոյության դեպքու՞մ ա հնարավոր :unsure

Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է :unsure

Skeptic
18.01.2014, 15:27
Որ 2-3 տարեկանից գրաբարով անգիր գիտեմ, ո՞ւմ լեռին ա պետք: Փոքր ժամանակ աբրակադաբրայի նման բան էր, էլի: