PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչ հետևանքներ կարող է ունենալ խանդը

Hasik
19.04.2006, 18:35
Արդյոք հնարավոր է սիրել և չխանդել, ինչ է իրենից ներկայացնում խանդը, կա արդյոք որոշակի սահման , և վերջապես ինչ հետևանքներ կարող է ունենալ այն մեր կյանքում:

Werning
19.04.2006, 19:09
Խանդը արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին:
Բացի դրանից կա կոպիտ խանդ՝ երբ չես վստահում նրան ում սիրում ես. կա նրբին խանդ՝ երբ չես վստահում ինքդ քեզ:
Դե խանդի հետևանքները կարող են լինել կործանիչ, սակայն մի շատ լավ աֆորիզմում նշվում է, որ խանդի պատճառը զուտ սեփական ուժերի նկատմամբ կասկածն է:
Լավ ասեմ սենց, իմ կարծիքով ցանկացած մարդու մեջ կարող է արթնանալ խանդի զգացում, վերջիվերջո բոլորս ել մարդ ենք, սակայն իմ կարծիքով ավելի կարևոր է կարողանալ կառավարել այն:

Ուլուանա
19.04.2006, 19:31

Համաձայն եմ։ :)

StrangeLittleGirl
19.04.2006, 20:48
Խանդի մի տեսակը պաշտպանական մեխանիզմ է, այսինքն՝ ուրիշին վերագրում ես այն, ինչին ընդունակ ես դու:

kiki
19.04.2006, 21:15
Իմ կարծիքով խանդը ծնվում է սիրո հետ: Անհնար է սիրել ու չխանդել: Պարզապես ոմանք դա բացահայտ են ցույց տալիս, ոմանք էլ ` ոչ: Ամեն դեպքում, հիվանդագին խանդը ես չեմ ընդունում, չխանդել անհնար է, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև վստահել, քանի որ առանց փոխադարձ վստահության, ինչպես մի անգամ նշեցի, անհնար է ...

Narinfinity
20.04.2006, 00:24
Խանդելով մարդը կարող է բռնանալ ,
Սահմաններում տածած խանդը կարող է սիրելու նշան լինել և մի պահ ուրախացնել խանդվողին ,
Խանդը կարող է մարդու աչքերը փակել , եթե նա սիրում է բնազդաբար ,
Խանդը նաև կարող է "լույս սփռել" մարդու գլխում , և դրանով սեփական անձը ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալ , այն փորձում է մեր զգացմունքների ուղղվածությունը ... :)

Գեվորգ
20.04.2006, 00:31
Ամեն ինչ չափի մեջ օգտակար է :

Կինը չի ների տղամարդուն, եթե նա երբեք չխանդի, բայց , մյուս կողմից իսկական սերը խանդի կարիք չի զգում:

Anuk
20.04.2006, 12:01
Խանդը վստահության բացակայություն է: Կարծում եմ չի կարելի շարունակել հարաբերությունները առանց փոխադարձ վստահության:
Ինձ չի կարելի խանդել(այսինքն չվստահել), ես դրա առիթը չեմ տա (ասենք խանդողին առիթ էլ պետք չի) ու չեմ հանդուրժի, ես էլ չեմ կարող խանդել՝ ի՞նչ իմաստ ունի սիրել մեկին ում չես վստահում...տարիներ շարունակ պիտի դարձնես նրա, առավել շատ քո կյանքը դժողք: Կարծում եմ լուրջ խանդը կարող է կործանարար հետևանք ունենալ: Չնայած ճանաչում եմ անհամար մարդկանց ում դուր է գալիս, երբ իրեն խանդում են :[ Վերջերս մի բացարձակ ճշմարտություն էր պտտվում Դար21-ով - խանդում են նրան, ում բարձր են գնահատում իրենից ու վախենում են կորցնել:

Ուլուանա
20.04.2006, 13:23
Իմ կարծիքով, խանդի առկայությունը որոշակի սահմաններում բնական է ցանկացած մարդու համար։ Խանդի առիթներ կարող են լինել ցանկացած ընտանիքում, երբեմն ոչ իրենց մեղքով։ Բայց խանդվելուց ուրախանալ, կարծում եմ, կարող է միայն այն կինը, որն ուրախանալու ավելի լուրջ պատճառ չունի։ Այդպես սովորաբար լինում է բռի, անկիրթ ընտանիքներում, որտեղ կնոջ ազատությունը սահմանափակ է. նա զրկված է շատ բաներից և ամուսնու կողմից խանդի դրսևորումները նրա համար փոխարինում են այն առողջ, ոչ եսասեր սիրուն, որը նա չի տեսնում ամուսնու կողմից, հետևաբար նրան մնում է ուրախանալ միայն իսկական ուշադրությանն ու հոգատարությանը փոխարինող անառողջ ուշադրությամբ՝ խանդով։

Ինձ թվում է ցանկացած առողջ մտածելակերպի տեր և իրեն հարգող կնոջ համար չհիմնավորված խանդը պետք է որ վիրավորանք լինի, ոչ թե սիրո նշան։
Խանդի բացակայությունը կարելի է որպես անտարբերության դիտել միայն այն դեպքում, երբ դրա համար ակնհայտ ու անհերքելի պատճառներ կան։ Մնացած դեպքերում դա ընդամենը անվստահության նշան է ոչ թե սիրելիի, այլ սեփական ուժերի նկատմամբ։ Ամեն դեպքում, թեև խանդոտությունը, իմ կարծիքով, բնածին հատկություն է, բայց կարելի է և պետք է այն վերահսկել, այլապես համատեղ կյանքը դժոխքի կվերածվի։

Hasik
21.04.2006, 09:37
Իմ կարծիքով, խանդի առկայությունը որոշակի սահմաններում Ինձ թվում է ցանկացած առողջ մտածելակերպի տեր և իրեն հարգող կնոջ համար չհիմնավորված խանդը պետք է որ վիրավորանք լինի, ոչ թե սիրո նշան։
Խանդի բացակայությունը կարելի է որպես անտարբերության դիտել միայն այն դեպքում, երբ դրա համար ակնհայտ ու անհերքելի պատճառներ կան։ Մնացած դեպքերում դա ընդամենը անվստահության նշան է ոչ թե սիրելիի, այլ սեփական ուժերի նկատմամբ։ Ամեն դեպքում, թեև խանդոտությունը, իմ կարծիքով, բնածին հատկություն է, բայց կարելի է և պետք է այն վերահսկել, այլապես համատեղ կյանքը դժոխքի կվերածվի։
Համամիտ եմ:oy

Լէգնա
11.07.2006, 13:12
փշրող,վառող,ճաքեցնող հետևանքեր ունի

Lider2006
12.07.2006, 10:42
Շատ վատ հետևանքներ: :( ]
Խանդը ետ միմիանց հանդեպ անվստահուտյան նշանա:P
Համաձայն չեք ինձ հետ:think

Լէգնա
13.07.2006, 08:43
Շատ վատ հետևանքներ: :( ]
Խանդը ետ միմիանց հանդեպ անվստահուտյան նշանա:P
Համաձայն չեք ինձ հետ:think

Իհարկե:)

Viki
13.07.2006, 14:46
Ինքս փոքր ինչ խանդոտ եմ, բայց կարծում եմ, որ դա պետք չէ շատ ընդգծել կամ հիվանդագին դարձնել: Կա որոշակի սահման, երբ անտարբեր չես լինում. մի փոքր խանդը, դա դեռ ներելի է և սիրելու մի այլ ձև է, բայց երբ խանդը կրում է շա~տ ավելի խորը բնույթ ու դառնում է անընդհատ կրկնվող երևույթ, կարող է փչացնել հարաբերությունները:
Ստեղծել վեճեր, այն էլ ոչ թե հիմնավորված, այլ անհիմնն խանդից ծնված, կարող է և' վիրավորական, և ' անտեղի համարվել այն մարդու հանդեպ, ով Ձեզ վստահում է...

John
13.07.2006, 14:54
Խանդը կարծում եմ վնասակար զգացմունք է,երբ չափը անցնում է,իսկ չափի մեջ նույնիսկ օգտակար է:Կարծում եմ բոլորն էլ խանդում են,բայց ոմանք կարողանում եմ դա թաքցնել(որոշ չափով`ոչ ամբողջությամբ),ոմանք` ոչ:

Արշակ
13.07.2006, 15:58
Խանդը կարծում եմ վնասակար զգացմունք է,երբ չափը անցնում է,իսկ չափի մեջ նույնիսկ օգտակար է:Կարծում եմ բոլորն էլ խանդում են,բայց ոմանք կարողանում եմ դա թաքցնել(որոշ չափով`ոչ ամբողջությամբ),ոմանք` ոչ:
Չեմ կարծում, թե նույնիսկ չափի մեջ խանդը կարող է օգտակար լինել։
Օրինակ ես խանդոտ եմ, բայց խանդս երբեք չեմ դրսևորում։ ՈՒ կարող է տպավորություն ստեղծվել, որ զուրկ եմ խանդից :)։
Բայց գիտեմ մի մարդու, որը խանդի զգացում բացարձակապես չունի։:P

John
14.07.2006, 07:59
Չեմ կարծում, թե նույնիսկ չափի մեջ խանդը կարող է օգտակար լինել։

Օգտակար է այնքանով,որ եթե օրինակ աղջիկը խանդելու առիթ է տալիս,տղայի խանդը կարող է նրան օգնել <<չափերից դուրս չգալ>>:

StrangeLittleGirl
14.07.2006, 10:36
Վերջերս եմ նկատել, որ խանդոտ եմ: Չգիտեմ ինչու, առաջներում այս հատկանիշը երբևէ չի դրսևորվել: Երևի առիթ չի եղել:

Լէգնա
15.07.2006, 15:07
Խանդ եմ տեղով,,,ու դա շաաաաաաաատ վատ է,անգամ օդին եմ խանդում,որ ես արտաշնչում եմ,դիմացինս ներշնչում ե :(

Riddle
15.07.2006, 15:19
Խանդը գալիս է սիրո հետ միասին, բայց ոչ միշտ է սիրո հետ անհետանում: Այս պատճառով էլ չի կարելի միանշանակ հայտարարել. <<եթե խանդում է, ուրեմն սիրում է>>: Խանդել կարելի է անգամ չսիրած մարդուն: Սա, իմ կարծիքով, սեփականատիրության զգացումից է առաջանում:
Խանդի սիրուց առաջացած տեսակն էլ կարելի է դասակարգել.
-երբ չեն վստահում դիմացինին,
-երբ դիմացինին վստահում են, բայց ենթագիտակցության մեջ վստահ են, որ նա իրենից բարձր է,
-երբ վստահում են և դիմացինին, և իրենց ուժերին, երբ ոչ մի լուրջ հիմք չկա խանդի համար, երբ իրենք էլ են այդ ամենը հրաշալի հասկանում, բայց խանդում են, որովհետև պարզապես խանդոտ են::angel

Խենթուկ
17.07.2006, 11:39
Կարծում եմ բոլորն էլ խանդում են,բայց ոմանք կարողանում եմ դա թաքցնել(որոշ չափով`ոչ ամբողջությամբ),ոմանք` ոչ:

Ավելի լավ է բացահայտ խանդել, քան թե թաքցնել, որովհետեւ, մի օր այն կպայթի եւ ավերածություններն ավելի մեծ կլինեն, քան թե սպասելի էր...

Խանդը կարծում եմ վնասակար զգացմունք է,երբ չափը անցնում է,իսկ չափի մեջ նույնիսկ օգտակար է:

Օրինակ, Կարո՞ղ է ատելությունը կամ ասենք մարդատյացությունը չափի մեջ լինել...

StrangeLittleGirl
17.07.2006, 12:58
Ավելի լավ է բացահայտ խանդել, քան թե թաքցնել, որովհետեւ, մի օր այն կպայթի եւ ավերածություններն ավելի մեծ կլինեն, քան թե սպասելի էր...
Գնամ բացահայտ խանդելու :D
Ինձ թվում է` խանդն առաջին հերթին խանդողին է վնասում :(

sh_joy
17.07.2006, 13:21
Գնամ բացահայտ խանդելու :D
Ինձ թվում է` խանդն առաջին հերթին խանդողին է վնասում :(
Եթե "բացահայտ" ես խանդում, դիմացինիդ ավելի ես վնասում: :P

John
17.07.2006, 13:38
Օրինակ, Կարո՞ղ է ատելությունը կամ ասենք մարդատյացությունը չափի մեջ լինել...
խանդը ի՞նչ կապ ունի մարդատյացության կամ ատելության հետ լրիվ տարբեր երևույթներ են...

Խենթուկ
17.07.2006, 15:05
խանդը ի՞նչ կապ ունի մարդատյացության կամ ատելության հետ լրիվ տարբեր երևույթներ են...

Իմ համար դրանք բոլորն էլ հավասար են

John
17.07.2006, 19:33
Իմ համար դրանք բոլորն էլ հավասար են
Դե դա արդեն քո գործն է

Խենթուկ
18.07.2006, 08:22
Դե դա արդեն քո գործն է

Բնականաբար

Ուլուանա
18.07.2006, 08:42
Իմ համար դրանք բոլորն էլ հավասար են
Դրանք հավասարեցնելը, իմ կարծիքով, ծայրահեղականություն է։ :think

Խենթուկ
19.07.2006, 14:43
Դրանք հավասարեցնելը, իմ կարծիքով, ծայրահեղականություն է։ :think

Միգուցե որոշ առումներով: Հենց միայն նրա համար, որ հետեւանքներն ինչքան ծանր կարող են լինել, արժե մի քիչ ծայրահեղանալ:

Cassiopeia
30.08.2006, 20:50
Մարդու մոտ առաջացած խանդը ինքնաթերագնահատման ակնառու փաստ է: Ըստ իս, խանդն առաջանում է այն ժամանակ, երբ դիմացինն իր հատկություններով առավել է թվում: Մի՞թե հնարավոր կլինի խանդել քեզանից թույլին, տգեղին, տգետին: Իհարկե ոչ…

Չնայած չի բացառվում նաև այն հանգամանքը, որ խանդ կարող է առաջանալ նաև զուգընկերոջ պահվածքից:

Հետևաբար, մինչ խանդելը անհրաժեշտ է հարգել ինքն իրեն ու պահանջել, որպեսզի դիմացինն էլ հարգանք տածի քո նկատմամբ…

Kita
02.09.2006, 14:29
ես ընդհանրապես չեմ խանդում, որովհետև ինձ համար հարաբեռություներում պետք է գերակշռի հավատքը…
բայց ինքս շատ եմ տանջ)վել խանդի պատճառով ին հանդեպ…այսպես կոչված fanatichniy խանդ… ու իմիջայլոց դրա պատճառով թլ հարաբերություները խզվեցին իմ կողմից…իսկ հետո ահավոր էր…

Cassiopeia
03.09.2006, 20:51
Խանդն ամենավատ թույնն է, որ կարող է բույն դնել մարդու սրտում: Խանդից ելնելով մարդ կարող է վնասել իր սիրելիին, նույնիսկ հնարավորություն չտալով նրան արդարանալ ու փորձել ապացուցել, որ այդ խանդն անիմաստ է ու անտեղի: Խանդը կուրացնում, խլացնում է մարդուն…

Kristin
09.10.2006, 10:32
Խանդը մարդու ներսի թշնամին է :( այն դանդաղորեն և ԷՖԷԿՏԻՎ փտացնում է ներսը և աժաջացնում ժանդախտ

Cassiopeia
09.10.2006, 10:45
Անձնական փորձից կարող եմ ասել, որ նույնիսկ չհիմնավորված ու անիմաստ խանդը շատ դառը հետևանքների կարող է հանգեցնել: Ինքս խանդը հիվանդություն եմ համարում, հիվանդությունը, որը կապված է մարդու ինքնագնահատման արժեքների հետ:

Fobus
09.10.2006, 11:02
իմ կարծիքով խանդը կարող է առաջանալ այն դեպքում , երբ դիմացինդ անում է ինչ որ բաներ ... որոնց պետք է խանդել ...

Cassiopeia
09.10.2006, 11:06
իմ կարծիքով խանդը կարող է առաջանալ այն դեպքում , երբ դիմացինդ անում է ինչ որ բաներ ... որոնց պետք է խանդել ...
Իսկ եթե դիմացինը ընդհանրապես ոչինչ չի անում ու ոչ մի զգացմունք չունի խանդողի նկատմամբ, իսկ նա էլի խանդում է:

Ուլուանա
09.10.2006, 13:35
Իսկ եթե դիմացինը ընդհանրապես ոչինչ չի անում ու ոչ մի զգացմունք չունի խանդողի նկատմամբ, իսկ նա էլի խանդում է:
Դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Մենք այստեղ կարծես թե քննարկում էինք խանդը զուգընկերների միջև, ոչ թե անպատասխան սիրով տառապող մարդու՝ իր սիրած էակի նկատմամբ ունեցած խանդի հետևանքները։

Litto
09.10.2006, 15:50
... Գիտեք, կխոսեմ միայն իմ անունից ... Հնարավոր չէ սիրել ու չխանդել .... Բայց դա չի նշանակում , որ դիմացինին պիտի հիստերիայի հասցնես քո այդ խանդով ... Ընդհակառակը, պետք է ամեն կերպ չափավորել խանդը, չառաջնորդվել դրանով, հանգիստ լինել , վստահել ... Բայց որ ՉԽԱՆԴԵԼ.... Չէէէէէէ, դա ինձ համար չէ...:oy

Esmeralda
09.10.2006, 15:57
Մի քանի օր առաջ տեսա այդ հետևանքներից մեկը... ու էլ երբեք չեմ ցանկանա տեսնել...
Մի գեղեցկուհի... նուրբ.. քնքուշ.... փխրուն...
...ծեծված... անխնա... սադիստաբար...ընդ որում... սիրող ամուսնու կողմից... խանդի պատճառով... լրիվ անհիմն... խանդը հիվանդություն է...
ընդունում եմ խանդը, բայց չափավոր... այսինքն այնքան, որ զգաս դիմացինդ անտարբեր չի քո նկատմամբ... բայց երբ անցնում է այդ սահմանը... :(

Riddle
19.10.2006, 23:38
Չեմ հասկանում անհիմն խանդն ամուսինների մեջ: Որքանով նկատել եմ հայերիս մեջ, մինչև ամուսնությունը տղամարդն է ավելի շատ խանդում, ամուսնությունից հետո կինն է անտանելի կասկածամիտ ու խանդոտ դառնում (վիճակագրական հարցում անց չեմ կացրել, տպավորությունս է միայն): Օրինակ եթե ամուսինը երեկոյան ուշանում է, կանանց մեծամասնությունը հակված է նրան դավաճանության մեջ կասկածելու. այն դեպքում, որ եթե այդ նույն կանանց քույրը, եղբայրը, պապիկն ուշանար, նրանք պարզապես կանհանգստանային: Ինչո՞ւ չի կարելի ամուսնու համար էլ անհանգստանալ:

sos
21.11.2006, 21:03
ԱՅՈ ՀՆԱՐԱՎՈՐ է...ՈՒՂԱԿԻ ՊԵՏՔ է ՀԱՑԿԱՆԱԼ ԻՆՉՀ ԲԱՆ է ԽԱՆԴՆ

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 10:41
Խանդը ճիշտ բան է, եթե հիվանդագին չե:
Իսկ բնական խանդը , իմ կարծիքով, ինչ որ տեղ նույնիսկ խթան է հանդիսանում մարդկային հարաբերություններում...

Cassiopeia
22.11.2006, 11:16
Այսօր առավոտյան պատահաբար հեռուստացույցով լսեցի Արամեի հարցազրույցը, համաձայն որի նա սիրում է խանդել (հենց այդպես էլ ասեց) և դա համարում է նորմալ երևույթ, որը պետք է ուղեկից լինի սեր կոչված զգացմունքին:

Angelina
22.11.2006, 11:37
Խանդի տարբեր տեսակներ կան: Բայց ավելի լավ է ասեմ, թե ինչի է բերում խանդը.

ամենավատագույնը՝ նույնիսկ սպանության:

Selene
22.11.2006, 11:44
Եթե խանդը որոշակի սահմանների մեջ է,ապա այն կօգնի հարաբերությունների կարգավորմանը,որովհետեւ այդպիսի խանդը վկայում է զգացմունքի առկայության մասին,դա լավ ե:hands ,բաըց եթե խանդն արդեն ծայրահեղ բնույթի ե,ուրեմն կարելի է
սպասել ամենավատ հետեւանքների:think

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 13:40
Սիրուց առաջացած խանդը միհատ հետևան ունի ,որ շատ է դուրս գալիս՝ամուր ընտանեկան հարաբերություններ և բավական ուշ տարիքում վերածնված կիրք:)

Selene
22.11.2006, 15:49
Սիրուց առաջացած խանդը միհատ հետևան ունի ,որ շատ է դուրս գալիս՝ամուր ընտանեկան հարաբերություններ և բավական ուշ տարիքում վերածնված կիրք:)
Մի բան քո գրածում ինձ պարզ չի՝ բավական ուշ տարիքում վերածնված կիրք-դա խանդի հետեւանք է,երբ խանդն ինքն էլ է ուշ տարիքում ի հայտ գալիս թե ո՞նց:
Մեկ էլ մի բան նշեմ՝ ինձ թվում է,որ խանդը միշտ թլ սիրուց է առաջանում,չեմ կարծում թե այլ խանդեր էլ կան:think Դե դա իմ կարծիքն է:)

Գոռ Ջան - Հայ
22.11.2006, 15:55
Մի բան քո գրածում ինձ պարզ չի՝ բավական ուշ տարիքում վերածնված կիրք-դա խանդի հետեւանք է,երբ խանդն ինքն էլ է ուշ տարիքում ի հայտ գալիս թե ո՞նց:
Մեկ էլ մի բան նշեմ՝ ինձ թվում է,որ խանդը միշտ թլ սիրուց է առաջանում,չեմ կարծում թե այլ խանդեր էլ կան:think Դե դա իմ կարծիքն է:)
Ճիշտ ես հասկացել,«երբ խանդն ինքն էլ է ուշ տարիքում ի հայտ գալիս »…
Ուրիշ խանդ էլ կա, ավելի ճիշտ խանդեր;) Դեռ կհասցնես նկատել:

Selene
22.11.2006, 16:03
Ճիշտ ես հասկացել,«երբ խանդն ինքն էլ է ուշ տարիքում ի հայտ գալիս »…
Ուրիշ խանդ էլ կա, ավելի ճիշտ խանդեր;) Դեռ կհասցնես նկատել:
Իսկ ուրիշ խանդերը որո՞նք են:Ինձ թվում է դրանք ուրիշ զգացումներ են,աըլ ոչ թե խանդեր,օրինակ ասենք նախանձությունը կամ պարզապես չարությունը(կապված ինչ որ մի բան անելու անհնարինության կամ քո ուժերից վեր լինելու փաստի հետ):8
Իսկ եթե համաձայն չես,կնշես ուրիշ խանդերից մի քանիսը:) Դե որ ես էլ իմանամ;)

Hreshtak
18.12.2006, 01:07
es hamamit em dzeer gracin

Ավելացվել է 17 րոպե անց
[QUOTE=Hreshtak]ես համամիտ եմ ձէր գրացին[/·С] իմ կառծիքով խանդի մեծ մասը ինքնասիրություննա մjուս մասը սեր

Amaru
24.12.2006, 18:26
սպանությու՞ն...էտ չգիտեմ...եթե վստահում ես նրան,հավատում ես,որ սիրում ա քեզ,էլ ի՞նչ խանդ...իսկ առանց վստահության սեր չի լինում...ոչ մի նոր միտք չարտահայտեցի,ուղղակի չգրել չէի կարա էս թեմայում...

Goga
30.12.2006, 23:56
ճիշտն ասած այս հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում:think Իմ կարծիքով խանդ հասկացությունը զգացման ձևով բոլորի մեջ բույն է դրել, ուղղակի որոշների մոտ այն ուժեղ է արտահայտվում,որն անվանում եմ հիվանդություն, մյուսների մոտ՝ թույլ«ընդունելի»:Գիտեմ մարդիկ, որոնք մտածում են, եթե իրենց չեն խանդում, դա նշանակում է, որ չեն սիրում, ըստ իս դա սխալ է, պարտադիր չէ սեր խանդի հետ միասին:ok
Փոխադարձ վստահության դեպքում խանդի մասին խոսք անգամ լինել չի կարող:ok

Արսեն
31.12.2006, 00:11
Փոխադարձ վստահության դեպքում խանդի մասին խոսք անգամ լինել չի կարող:ok

Համամիտ եմ քեզ հետ:hands , եթե վստահում ես, ապա խանդը անտեղի է: ավելի լավ է իմ կարծիքով չսիրել, քան սիրել՝ խանդելով: էս դեպքում ուրեմն վստահություն չկա:

Selene
31.12.2006, 00:29
Փոխադարձ վստահության դեպքում խանդի մասին խոսք անգամ լինել չի կարող:ok
Համաձայն չեմ քեզ հետ!Շատ հնարավոր է , ու նաև լինում է, որ շատ սիրելով հանդերձ ու փոխադարձ վստահության դեպքում ևս խանդ լինի՝ կախված սիրելիիդ կորցնելու վախից :(
Ես իմ էությամբ մի քիչ խանդոտ եմ:oy ,բայց երբեք էլ դա չի նշանակում որ չեմ սիրում ու չեմ վստահում:love

Cleopatra
31.12.2006, 00:37
ինձ հետաքրքրում է մինչ այժմ, արդյոք խանդը դա շատ սիրելու հետևանք է, թե էգոիզմի դրսևորում, կամ էլ երբենմ թվում է, որ այն նմանվում է հիվանդության…
իմ կարծիքով դա այդքան էլ նորմալ երևույթ չի :think Իմ կարծիքով խանդը բաժանվում է տարբեր խմբերի` հիվանդագին խանդ, միջին և թեթևակի: Թեթևակի խանդը իմ կարծիքով բոլորին էլ հաճելի է, դա ավելի շուտ դառնում է շատ սիրելու հետևանք;)

Մանե
31.12.2006, 12:08
Գիտեմ մարդիկ, որոնք մտածում են, եթե իրենց չեն խանդում, դա նշանակում է, որ չեն սիրում, ըստ իս դա սխալ է, պարտադիր չէ սեր խանդի հետ միասին:ok
Փոխադարձ վստահության դեպքում խանդի մասին խոսք անգամ լինել չի կարող:ok
Իսկ ինձ թվում է խանդը դիմացինին կորցնելու վախի դրսևորում է.Նաև անսահման սիրո նշան.

Արսեն
31.12.2006, 18:38
Իսկ ինձ թվում է խանդը դիմացինին կորցնելու վախի դրսևորում է.Նաև անսահման սիրո նշան.

անսահման սիրելը կարելի է արտահայտել բազմաթիվ տարբերակներով, բայց խանդի միջոցով՞: Չէ, համամիտ չեմ, ավելի շուտ սիրելիին կորցնելու վախ է դա, բայց երբեմն դա անհիմն է լինում և բերում է իրոք նրան կորցնելուն: նենց որ իմ կարծիքով խանդը լավ բան չէ ամեն դեպքում, ավելի լավ է սիրել, սիրել և մեկ անգամ ևս սիրել:love

Selene
01.01.2007, 14:35
իմ կարծիքով խանդը լավ բան չէ ամեն դեպքում, ավելի լավ է սիրել, սիրել և մեկ անգամ ևս սիրել:love
Խանդի դեմ պայքարելու քո նշած այս մեթոդը ես անպայման հաշվի կառնեմ::love :oy
Հուսով եմ կօգնի;)

Մանե
01.01.2007, 14:39
անսահման սիրելը կարելի է արտահայտել բազմաթիվ տարբերակներով, բայց խանդի միջոցով՞: Չէ, համամիտ չեմ, ավելի շուտ սիրելիին կորցնելու վախ է դա, բայց երբեմն դա անհիմն է լինում և բերում է իրոք նրան կորցնելուն: նենց որ իմ կարծիքով խանդը լավ բան չէ ամեն դեպքում, ավելի լավ է սիրել, սիրել և մեկ անգամ ևս սիրել:love
Իսկ դու խանդո՞տ չես/գոնե մի քիչ/. Ես չեմ ասում որ ամեն հարմար անհարմար տեղ տեսարան սարքես.բայց անեն մարդ էությամբ խանդոտ է. Արդեն երկրորդական հարց է թե ում մոտ որքան վառ է արտահայտված այդ խանդը.Չէ որ դու չես խանդի անծանոթ մարդու,կամ նրան, ում քիչ ես սիրում

Արսեն
01.01.2007, 22:32
Խանդի դեմ պայքարելու քո նշած այս մեթոդը ես անպայման հաշվի կառնեմ::love :oy
Հուսով եմ կօգնի;)

Եթե օգնի, pm գրի, որ իմանամ:D

Ավելացվել է 11 րոպե անց

Իսկ դու խանդո՞տ չես/գոնե մի քիչ/. Ես չեմ ասում որ ամեն հարմար անհարմար տեղ տեսարան սարքես.բայց անեն մարդ էությամբ խանդոտ է. Արդեն երկրորդական հարց է թե ում մոտ որքան վառ է արտահայտված այդ խանդը.Չէ որ դու չես խանդի անծանոթ մարդու,կամ նրան, ում քիչ ես սիրում

Էությամբ ես խանդոտ չեմ /գոնե մի քիչ/, որովհետև չեմ ընդունում դա ու արմատախիլ եմ ձգտում անել այն: բայց խանդը դա որոշակի զգացմունքների վատ /սխալ/ համադրություն է, օր.՝ նախանձ և էգոիզմ, վախ և անճարություն, կամ նմանատիպ մի բան: կարևորն այն է, որ տարբերես, թե բացի սիրելուց էլ ինչ ես զգում՞: վախ որ կկորցնես ՆՐԱՆ, նախանձ, որ ՆԱ ուրախանում է նաև ուրիշների հետ, անճարություն, որ էլ ոչ ոքի դու կարողա հետաքրքիր չլինես և ուզում ես Նրան չկորցնել....... ու դրանից էլ սկսում են ասել թե խանդում են:

otar
15.01.2007, 21:57
Խանդի մի տեսակը պաշտպանական մեխանիզմ է, այսինքն՝ ուրիշին վերագրում ես այն, ինչին ընդունակ ես դու:
վայ հենց նոր մի հատ մարդու սա էի բացատրում

Cassiopeia
21.12.2007, 15:55
Իսկ ինչո՞ւ են հիմնականում խանդում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները…
Կարծում եմ, նրանք դեռ իրենց տեղը չեն գտել իրական կյանքում և դա նրանց դեռ ստիպում է կասկածել սեփական ԵՍ-ի հզորությանը, որն էլ առաջ էր բերում սեփական անձի թերագնահատման ու հետևաբար՝ խանդի: Համեմատաբար կյանք տեսած անձինք, որոնք արդեն իրենց գտել են այս կյանքում ու գիտեն թե ինչի են ձգտում, խանդ հազվադեպ են զգում, որովհետև նրանք գիտեն սեփական ԵՍ-ի արժեքը ու գիտեն գնահատել սերը;)

Երկնային
04.01.2008, 21:16
խանդը առաջանում է շատ տարբեր պատճառներով... դա կարող է լինել սեփականատիարական զգացմունքներից մղված, սեփական ուժերում անինքնավստահ լինելուց, շատ պատճառներ կան... բնական է որ ավելի շատ վնասում է մարդուն, քան օգուտ է բերում :think

մյուս կողմից էլ սիրել ու ոչ մի քան չխանդել երևի թե անհնար է... եթե չափի մեջ է, հարաբերություններին մի տեսակ համ ու հոտ է տալիս, :love
բայց ընդհանւր առմամբ դեմ եմ չափից դուրս խանդելուն... առաջին հերթին ինքդ քեզ ես վնասում :oy

Սերխիո
24.01.2008, 00:40
սաղ թեման չեմ կարդացել,բայց կարամ ասեմ ,որ արդյունքում ,կոկորդը կտրում են ու լեզուն կոկորդից դուրս հանում `դառնում է պորտուգալական գալուստուկ:angry

Ամմէ
18.11.2012, 15:32
Ինձ խանդում են, դա ինձ շատ է դուր գալիս, չափից շատ:oy: Ես էլ եմ շատ խանդոտ, բայց գիտեմ թե ինչքան ցույց տամ: Կարող է մեջս ինձ ուտեմ, բայց չասեմ,որ խանդում եմ ::P

Meme
19.10.2013, 19:00
այ էս թեման էի ման գալիս...
ինչ լավա կա...

խանդի տարբեր դրսևորումներ կան, բայց ինձ հաճելիյա, որ երբեմն ծանոթներս խանդում են , կլինի տան անդամ, ընկերուհի, թե առավել ևս տղա...
բայց իհարկե խոսքս հիվանդագին խանդի մասին չի, որ ամուսինը կարողա էդ խանդի հետևանքով չափից դուրս քայլեր թույլ տա իրեն, որ չէր կարելի հասնել դրան...
իհարկե վիճելի հարցա, բայց ես ինքս էլ խանդոտ եմ, ու խանդում եմ, բայց ոչ ամենքին, նրանց ովքեր հարազատ ու մոտ են կանգնած սրտիս...:aha

armen9494
20.10.2013, 17:11

Հիմա որ ասեմ, կասես էլի ասեց :sad

Մի հատ պարզ օրինակ եմ ասում, հենց քո բնագավառից, մի անգամ արդեն ասել եմ, բայց երևի մոռացել ես:
Ենթադրենք, արդեն ամուսնացած ես: Ամեն օր քո համար ժամը յոթին գործտ ավարտվում ա ու տուն ես գնում:
Մի օր էլ ծանր հիվանդ են բերել, վիճակը ահավոր վատ, համ էլ հղի :)) (վիճակը բարդացնում եմ էլի):
Էդ պահին գալիս քեզ են ասում մի բան արա, փրկի: Դե դու խառնված էդ ամեն ինչով կարաս լրիվ մոռանաս էլ հեռախոսիդ մասին, ճի՞շտ ա: Ըհը, մի երկու ժամից հազիվ էդ խեղճ աղջկա վիճակը դզվում ա ու դու հանգիստ շունչ ես քաշում, գնում ես սումկետ վերցնում ես ու տուն:
Հիմա սենց. հասել ես տուն, մտել ես ներս, մարդտ հարցնում ա խանդոտ հայացքով.
-էս ու՞ր էիր
-ծանր հիվանդ էին բերել....
-տո կգնաս էդ ծանր պատմությունները կպատմես ձեր հիվանդներին, ինձ ասա ու՞ր էիր :angry
-վայ, դե ասում եմ էլի...
-բա հեռախոսդ էլ էր ծանր հիվանդացե՞լ
-վաաաայ, լրիվ մոռացել էի հեռախոսիս մասին
-տո գլուխդ մոռանայիր, ասեցի կգնաս ձերոնց քո պատմությունները կպատմես, ինձ ասա ու՞ր էիր:angry

Հիմա քեզ էս վիճակը դուր կգա՞, էնքանից հետո, երբ հոգնած, ով գիտի նաև սթրեսի մեջ հասել ես տուն:

Հ.Գ. գրածս հիվանդագին խանդ չի, ճի՞շտ ա: Իմ կարծիքով հիվանդագին խանդը էն ա, որ լրիվ անիմաստ տեղը գալիս ու կպնում ա, իսկ էս դեպքում անիմաստ չէր:

Ուլուանա
20.10.2013, 17:18

Ո՞նց անիմաստ չէր բայց :'։ Կներես, բայց իմ տեսակետից կնոջը բոլորովին չվստահող, չհարգող մարդու ռեակցիա ես նկարագրել։ Քո ներկայացրած իրավիճակում անհանգստացած լինելը նորմալ ռեակցիա կլիներ, բայց նման կասկածներ արտահայտելը, էն էլ կնոջ բացատրությունից հետո, մեղմ ասած, նորմալ չի։ Նման դեպքում կասկածողը միշտ էլ կկասկածի ու կնոջ ամեն քայլում էլ դավաճանության նշաններ կփնտրի։

armen9494
20.10.2013, 17:44

Դու՞ էլ ես չէ էս կարծիքին, որ եկավ, հարցրեց որտե՞ղ էիր, կինը բացատրեց որ ծանր հիվանդ էին բերել ու ասեց լավ կնիկ ջան, արի հանգստացի: Իմ կարծիքով նորմալ տարբերակը էս ա, որովհետև մարդ ու կին պիտի իրար վստահեն:
Բայց տենու՞մ ես չէ, որ էդ դեպքում ընհդանրապես խանդ չկա, կա անհանգստություն՝ կնգանս հետ մի բան պատահած չլինի:

Այբ
20.10.2013, 17:53
Ըստ իս՝ խանդից տուժվում է ավելի շատ խանդողը, քան այն մարդ, ում խանդում են և ինքը դրանից վատ է զգում:
Խանդող մարդը շատ է տառապում, որովհետև եթե խանդում ես, ուրեմն կասկածներ ունես ու էդ կասկածները հոգիդ կրծում ու թունավորում է կյանքդ:

Ուլուանա
20.10.2013, 17:55
Դու՞ էլ ես չէ էս կարծիքին, որ եկավ, հարցրեց որտե՞ղ էիր, կինը բացատրեց որ ծանր հիվանդ էին բերել ու ասեց լավ կնիկ ջան, արի հանգստացի: Իմ կարծիքով նորմալ տարբերակը էս ա, որովհետև մարդ ու կին պիտի իրար վստահեն:
Բայց տենու՞մ ես չէ, որ էդ դեպքում ընհդանրապես խանդ չկա, կա անհանգստություն՝ կնգանս հետ մի բան պատահած չլինի:
Հա, բայց դու գրել ես, որ դա խանդի հիվանդագին դրսևորում չի։ Բա հիվանդագինը էլ ո՞նց ա լինում։ Էն որ տալիս, սպանու՞մ են կնոջը։

Աթեիստ
20.10.2013, 17:55
Խանդը ո՞նց կարա անիմատս չլինի։ Խանդը տեղից անիմաստ երևույթ ա, եթե փաստեր ունես, դա արդեն խանդ չի, եթե չունես, ու օդից կնոջդ (ամուսնուդ) կասկածում ես, ո՞նց կարա դրա մեջ ինչ-որ իմաստ լինի։ Պարզապես կարա էդ կասկածները ներսում պահի, կամ ինչ որ ռեպլիկներով արտահայտի, իսկ ծանր հիվանդը՝ տա սպանի։ Բայց դրանից թեթև տարբերակը չի դադարում անիմաստ լինել։

armen9494
20.10.2013, 18:04
Հա, բայց դու գրել ես, որ դա խանդի հիվանդագին դրսևորում չի։ Բա հիվանդագինը էլ ո՞նց ա լինում։ Էն որ տալիս, սպանու՞մ են կնոջը։

Լավ բա թեթև տեսակը ո՞նց ա լինում:

Ուլուանա
20.10.2013, 18:10
Լավ բա թեթև տեսակը ո՞նց ա լինում:
Էն որ խանդում են, բայց ավելի զուսպ են արտահայտում իրենց խանդը կամ ընդհանրապես չեն արտահայտում :))։ Բայց ոչ թե ներսից իրենք իրենց ուտում են, բայց ցույց չեն տալիս, այլ ուղղակի նենց թեթևակի «խուտուտ» ա տալիս միտքը, բայց լուրջ կասկածի չի հասնում, էլի :))։ Էդ տիպի խանդը, կարծում եմ, մարդկանց ճնշող մեծամասնությունն ունենում ա երբեմն։

armen9494
20.10.2013, 18:25

Չգիտեմ, ես չեմ պատկերացնում, որ իմ կինը ուշանա ու իմ մտքին խուտուտ տա հետևյալ միտքը՝ "կարո՞ղ ա կնիկս հիմա մեկի հետ..." :D

Ուլուանա
20.10.2013, 18:27
Չգիտեմ, ես չեմ պատկերացնում, որ իմ կինը ուշանա ու իմ մտքին խուտուտ տա հետևյալ միտքը՝ "կարո՞ղ ա կնիկս հիմա մեկի հետ..." :D
Վայ, Արմեն :))։ Ես ախր հեչ ուշանալու դեպքը նկատի չունեի։ Հա, էդ դեպքում ես էլ չեմ պատկերացնում։

Enna Adoly
20.10.2013, 18:30
Նայած ինչ խանդ ա:
Օրինակ ես մայրական խանդին եմ ծանոթ :Էն որ տղան հարս ա բերում ամեն ինչ անում ա հարսին դուրս շպրտելու համար:
Մեր բարեկամներից մեկը երեք երեխա ունի՝ 38,40;36 տարեկան են:Միայն մեկն ա կարողացել ամուսնանա,մյուս երկուսին մայրը արգելել ա ,դնելով՝կամ ես կամ նա պայմանը:

armen9494
20.10.2013, 18:33
Վայ, Արմեն :))։ Ես ախր հեչ ուշանալու դեպքը նկատի չունեի։ Հա, էդ դեպքում ես էլ չեմ պատկերացնում։

հա դու ընդհանրապեսը նկատի ունես, հա՞, էն որ` "արա կարողա պատահի ֆսյո ժե էս տղես իմ տղեն չի, ախր հեչ ինձ չի քաշել էդ դանդալոշը" :D
Լավ, օֆտոպ չսարքենք էս թեման, սպասենք Մեմեյի գալուն, հեսա փոթորիկ ա լինելու...

Vardik!
20.10.2013, 18:36
Իսկ իմ կարծիքով խանդ եթե կա,դա ժամանակի ընթացքում աճումա: Նման մարդիկ կամ հիասթափվում են սիրելիից,կամ դառնում խանդի հիվանդ:

Ուլուանա
20.10.2013, 18:50
հա դու ընդհանրապեսը նկատի ունես, հա՞, էն որ` "արա կարողա պատահի ֆսյո ժե էս տղես իմ տղեն չի, ախր հեչ ինձ չի քաշել էդ դանդալոշը" :D
Լավ, օֆտոպ չսարքենք էս թեման, սպասենք Մեմեյի գալուն, հեսա փոթորիկ ա լինելու...
Լավ, մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնես. կինդ շփվում ա (ընկերություն ա անում կամ ուղղակի ինչ–որ պահի հանդիպել ա) իր նախկին ընկերոջ հետ։ Դու իրականում գիտես, որ ինքը հիմա քեզ ա սիրում, էդ առումով նախկին ընկերն անցյալում ա, դու էլ կնոջդ վստահում ես, նույնիսկ էդ ընկերոջը կարող ա վստահես՝ ինչ–որ չափով կամ նույնիսկ լավ, մոտիկից իմանալով, ու գիտես, որ իրենց հարաբերությունները զուտ ընկերական են։ Բայց էդ ամենով հանդերձ, բնական չի՞, որ մեջդ կարող ա մի քիչ խանդ առաջանա ինչ–որ պահերի։ Էն ասածս խուտուտի տեսքով, էլի :))։

armen9494
20.10.2013, 18:53
Իսկ իմ կարծիքով խանդ եթե կա,դա ժամանակի ընթացքում աճումա: Նման մարդիկ կամ հիասթափվում են սիրելիից,կամ դառնում խանդի հիվանդ:

Ես էլ եմ էդ կարծիքին: Կամ էլ ինչ-որ բան ճշտելուց հետո իրանք իրանց են սկսում վատ զգալ "ախր կնիկս ճիշտ էր ասում, ես ո՞նց կարայի խանդեի: Ես որ լեվի պռավի գնում եմ, էդ հեչ, կնիկս ձեն չի հանում, բայց որ մի թեթև բան ա եղել, ես միանգամից խանդում եմ":

Բայց աղջիկների վրա ես զարմանում եմ՝ ո՞նց կարան իրանք չխանդեն, եթե իրանց մարդը լեվի գնա: Ախր չկա ըտենց տղամարդ, որը չգնա, մեր մեջ ասած (էդ իմ վատ վատ մտքերն են)՝ եթե չի գնում, ուրեմն ինչ-որ պռոբլեմ կա :))
Թե՞ աղջիկների մոտ էս վիճակն ա՝ "աչքիցս ու ականջիցս հեռու ինչ ուզում ա թող անի":

Ուլուանա
20.10.2013, 18:55

Հը՞ :o։ Ո՞նց թե՝ չկա տենց տղամարդ, որ չգնա։ Արմեն ջան, առանց իմանալու, տենց անհիմն պնդումներ մի արա, հա՞։ Հաստատ կան տենց լիքը տղամարդիկ, որ պրոբլեմ չունեն հաստատ։ Տխուր ա, որ սենց կարծիքներ կան։

armen9494
20.10.2013, 19:00
Լավ, մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնես. կինդ շփվում ա (ընկերություն ա անում կամ ուղղակի ինչ–որ պահի հանդիպել ա) իր նախկին ընկերոջ հետ։ Դու իրականում գիտես, որ ինքը հիմա քեզ ա սիրում, էդ առումով նախկին ընկերն անցյալում ա, դու էլ կնոջդ վստահում ես, նույնիսկ էդ ընկերոջը կարող ա վստահես՝ ինչ–որ չափով կամ նույնիսկ լավ, մոտիկից իմանալով, ու գիտես, որ իրենց հարաբերությունները զուտ ընկերական են։ Բայց էդ ամենով հանդերձ, բնական չի՞, որ մեջդ կարող ա մի քիչ խանդ առաջանա ինչ–որ պահերի։ Էն ասածս խուտուտի տեսքով, էլի :))։

Ախր խանդ առաջանա ինչի՞ պահով, որ կինս կարող ա պատահի իրա հետ ...
Չէ, ըտենց չի կարա լինի:
Կարա օրինակ սենց լինի, ես էդ նախկին ընկերոջը չվստահեմ, քանի որ չգիտեմ, թե ինքը ինչ տիպի մարդ ա: Հնարավոր ա ինքն ա կեղտոտ մտքերով նորից կնոջս հետ շփվում: Էդ արդեն եթե իրանց շփումից զգամ, չեմ թողի, որ կինս շփվի: Դա արդեն խանդ չի, պատիվն ա: Կինդ կարա լրիվ մաքուր մտքեր ունենա ու չնկատի էլ, որ էդ համբալը ուրիշ սպասելիքներ ունի:

Հ.Գ. "..." եմ դնում, որ գռեհիկ բառեր չգրեմ, չասեք եկավ, չոբանավարի մտավ էս թեմա :))
Էդ բազմակետերի տեղը կարաք դոմփել բառը հաշվի առնեք :oy

armen9494
20.10.2013, 19:01
Հը՞ :o։ Ո՞նց թե՝ չկա տենց տղամարդ, որ չգնա։ Արմեն ջան, առանց իմանալու, տենց անհիմն պնդումներ մի արա, հա՞։ Հաստատ կան տենց լիքը տղամարդիկ, որ պրոբլեմ չունեն հաստատ։ Տխուր ա, որ սենց կարծիքներ կան։

Վայ, սենց պիտի գրեի՝ ես չեմ ճանաչում ըտենց տղամարդ, որը...
Ներողություն, ներողություն... :D

Ուլուանա
20.10.2013, 19:04
Ախր խանդ առաջանա ինչի՞ պահով, որ կինս կարող ա պատահի իրա հետ ...
Չէ, ըտենց չի կարա լինի:
Կարա օրինակ սենց լինի, ես էդ նախկին ընկերոջը չվստահեմ, քանի որ չգիտեմ, թե ինքը ինչ տիպի մարդ ա: Հնարավոր ա ինքն ա կեղտոտ մտքերով նորից կնոջս հետ շփվում: Էդ արդեն եթե իրանց շփումից զգամ, չեմ թողի, որ կինս շփվի: Դա արդեն խանդ չի, պատիվն ա: Կինդ կարա լրիվ մաքուր մտքեր ունենա ու չնկատի էլ, որ էդ համբալը ուրիշ սպասելիքներ ունի:

Հ.Գ. "..." եմ դնում, որ գռեհիկ բառեր չգրեմ, չասեք եկավ, չոբանավարի մտավ էս թեմա :))
Էդ բազմակետերի տեղը կարաք դոմփել բառը հաշվի առնեք :oy
Չէ, ոչ թե մտածես, որ հիմա հանդիպել են, կարող ա՝ կինդ հետը չգիտեմ ինչ ա անում, այլ ուղղակի կարող ա երկուսի մեջ էլ նախկին զգացմունքներից ինչ–որ բան արթնանա։ Ու հեչ պարտադիր չի, որ դրա շարունակությունը լինի քո ասածը։ Հենց մենակ էն միտքը, որ կնոջդ մեջ կարող ա տենց զգացմունք արթնանա, հերիք չի՞, որ քո մեջ էլ գոնե մի պուճուր խանդի զգացում առաջանա։ Կարծում եմ՝ ավելի քան բնական ա ու տրամաբանական ;)։

Ուլուանա
20.10.2013, 19:06
Վայ, սենց պիտի գրեի՝ ես չեմ ճանաչում ըտենց տղամարդ, որը...
Ներողություն, ներողություն... :D
Ճանաչում ես, ուղղակի չգիտես։ Ակումբում որ առնվազն մի քանիսը կան :))։

armen9494
20.10.2013, 19:12
Չէ, ոչ թե մտածես, որ հիմա հանդիպել են, կարող ա՝ կինդ հետը չգիտեմ ինչ ա անում, այլ ուղղակի կարող ա երկուսի մեջ էլ նախկին զգացմունքներից ինչ–որ բան արթնանա։ Ու հեչ պարտադիր չի, որ դրա շարունակությունը լինի քո ասածը։ Հենց մենակ էն միտքը, որ կնոջդ մեջ կարող ա տենց զգացմունք արթնանա, հերիք չի՞, որ քո մեջ էլ գոնե մի պուճուր խանդի զգացում առաջանա։ Կարծում եմ՝ ավելի քան բնական ա ու տրամաբանական ;)։
Համաձայն եմ, բայց նման միտք առաջանալու դեպքում իմ մոտ ոչ թե խուտուտ կտա, այլ լավ էլ կնեռվայնացնի :)) Ընենց որ նման դեպքում ես կդիմեմ կտրուկ քայլերի

Ուլուանա
20.10.2013, 19:21
Համաձայն եմ, բայց նման միտք առաջանալու դեպքում իմ մոտ ոչ թե խուտուտ կտա, այլ լավ էլ կնեռվայնացնի :)) Ընենց որ նման դեպքում ես կդիմեմ կտրուկ քայլերի
Այսինքն՝ ճի՞շտ հասկացա, որ քո կինը ոչ մի դեպքում չի կարող զուտ ընկերություն անել իր նախկին ընկերոջ կամ նախկին սիրո հետ։

armen9494
20.10.2013, 19:22
Ճանաչում ես, ուղղակի չգիտես։ Ակումբում որ առնվազն մի քանիսը կան :))։

Ուֆֆ, դե հիմա բռնի ու ասա՝ ստուգե՞լ ես

Հ.Գ. ես էլ չեմ ստուգել, որ իմանամ գնում են, թե չէ: Ես իմ ճանաչածների մասին էի ասում ;)

Cassiopeia
20.10.2013, 19:22
Արմեն ջան, հաստատ կա :D

Ես չեմ ստուգել, ստուգելու կարիք չունեմ, ես 100% վստահ եմ։
Հա, ի դեպ, շնորհակալությունը Ուլուանայինն էր, Աստղը ստեղնաշարի հետ խաղաց, քեզ հասավ այն :D

armen9494
20.10.2013, 19:23
Այսինքն՝ ճի՞շտ հասկացա, որ քո կինը ոչ մի դեպքում չի կարող զուտ ընկերություն անել իր նախկին ընկերոջ հետ :))։

Զուտ ընկերություն կարա, բայց զուտ հին զգացմունքների արթնացում՝ չի կարա :))

armen9494
20.10.2013, 19:24
Արմեն ջան, հաստատ կա :D

Ես չեմ ստուգել, ստուգելու կարիք չունեմ, ես 100% վստահ եմ։
Հա, ի դեպ, շնորհակալությունը Ուլուանայինն էր, Աստղը ստեղնաշարի հետ խաղաց, քեզ հասավ այն :D

Ա դե արդարությունը կա էլի, ապրի Աստղը :))

Ուլուանա
20.10.2013, 19:24
Ուֆֆ, դե հիմա բռնի ու ասա՝ ստուգե՞լ ես

Հ.Գ. ես էլ չեմ ստուգել, որ իմանամ գնում են, թե չէ: Ես իմ ճանաչածների մասին էի ասում ;)
Դե, իմ ամուսինը հաստատ լևի չի գնացել ու չի գնում։ Մի քանի հոգի էլ կան, որոնց դեպքում 99%–ով համոզված եմ, որ տենց ա։

Ուլուանա
20.10.2013, 19:26
Զուտ ընկերություն կարա, բայց զուտ հին զգացմունքների արթնացում՝ չի կարա :))
Այ քեզ բան :D։ Բնականաբար, հատուկ արթնացման պրոցեդուրաների չեն գնալու, որ արթնանա։ Զուտ ընկերության ընթացքում կարող ա ինքնըստինքյան արթնանա՝ առանց որևէ մեկի կողմից հատուկ դրան դրդող գործողությունների։

Vardik!
20.10.2013, 19:36
Ես էլ եմ էդ կարծիքին: Կամ էլ ինչ-որ բան ճշտելուց հետո իրանք իրանց են սկսում վատ զգալ "ախր կնիկս ճիշտ էր ասում, ես ո՞նց կարայի խանդեի: Ես որ լեվի պռավի գնում եմ, էդ հեչ, կնիկս ձեն չի հանում, բայց որ մի թեթև բան ա եղել, ես միանգամից խանդում եմ":

Բայց աղջիկների վրա ես զարմանում եմ՝ ո՞նց կարան իրանք չխանդեն, եթե իրանց մարդը լեվի գնա: Ախր չկա ըտենց տղամարդ, որը չգնա, մեր մեջ ասած (էդ իմ վատ վատ մտքերն են)՝ եթե չի գնում, ուրեմն ինչ-որ պռոբլեմ կա :))
Թե՞ աղջիկների մոտ էս վիճակն ա՝ "աչքիցս ու ականջիցս հեռու ինչ ուզում ա թող անի":

Նախ,տղամարդիկ չեն ասում.-Կինս ճիշտ էր:

Համ էլ ո՞վ ասաց,որ աղջւկները չեն խանդում: Սխալ բաներ ես ասում: Իրանք կարողա կասկածներ չեն ունենում,խանդի առիթ: Բայց տենց կին չկա,որ խանդի ընդունակ չլնի:

Համ էլ պետք չէր բարձրաձայն ասել,որ տղամարդիկ անպայման լևի են գնում: Նա բուդուշեե հաշվի առ: :)

armen9494
20.10.2013, 19:36
Դե, իմ ամուսինը հաստատ լևի չի գնացել ու չի գնում։ Մի քանի հոգի էլ կան, որոնց դեպքում 99%–ով համոզված եմ, որ տենց ա։

այստեղից ենթադրություն՝ էս ինչ վատ շրջապատ եմ ընկել ես :))

Համ էլ էդ ասածտ դու ավելի հեշտ կարաս "ապացուցես", քան ես, քանի որ դժվար թե գտնենք ամուսնացած մարդու, որ հիմա կգա ու կասի՝ ես գնում եմ :))

armen9494
20.10.2013, 19:39
Նախ,տղամարդիկ չեն ասում.-Կինս ճիշտ էր:

Համ էլ ո՞վ ասաց,որ աղջւկները չեն խանդում: Սխալ բաներ ես ասում: Իրանք կարողա կասկածներ չեն ունենում,խանդի առիթ: Բայց տենց կին չկա,որ խանդի ընդունակ չլնի:

Համ էլ պետք չէր բարձրաձայն ասել,որ տղամարդիկ անպայման լևի են գնում: Նա բուդուշեե հաշվի առ: :)
Հա դե ասում եմ էլի "աչքիցս ու ականջիցս հեռու"-ի տարբերակն ա:

բարձրաձայն իհարկե չեն ասում, որովհետև կնկան էլ նման առիթ ա պետք, որ ասի "բա որ ասում էի...": Բայց մտքում լա՜վ էլ տղամարդիկ ասում են, որովհետև դու քեզ չես կարա խաբես ;)

Ուլուանա
20.10.2013, 19:42

Արմեն, ճիշտ ա, տենց կանայք էլ կան, բայց դա քեզ հիմք չի տալիս էդ վերաբերմունքն ու պահվածքը բոլոր կանանց վրա տարածելու, հասկանու՞մ ես։ Վիրավորական ա։

armen9494
20.10.2013, 19:49
Արմեն, ճիշտ ա, տենց կանայք էլ կան, բայց դա քեզ հիմք չի տալիս էդ վերաբերմունքն ու պահվածքը բոլոր կանանց վրա տարածելու, հասկանու՞մ ես։ Վիրավորական ա։

Ես բոլորի վրա չեմ տարածում ու միտք էլ չունեմ վիրավորելու: Եթե գրածս նայես, կտեսնես, որ ես եկել եմ հետևյալ ենթադրություններով՝
ենթադրում եմ, որ բոլոր տղամարդիկ գնում են լեվի (քանի որ ես իմ շրջապատում ինչ-որ չեմ հիշում դեպք, որ երկու տղամարդ իրար հետ խոսանք, նման թեմա լինի ու ինքը ասի ես չեմ գնում): Ու ըտեղից էլ գրել էի՝

Բայց աղջիկների վրա ես զարմանում եմ՝ ո՞նց կարան իրանք չխանդեն, եթե իրանց մարդը լեվի գնա: Ախր չկա ըտենց տղամարդ, որը չգնա, մեր մեջ ասած (էդ իմ վատ վատ մտքերն են)՝ եթե չի գնում, ուրեմն ինչ-որ պռոբլեմ կա :))
Թե՞ աղջիկների մոտ էս վիճակն ա՝ "աչքիցս ու ականջիցս հեռու ինչ ուզում ա թող անի":

Համ էլ Վարդը որ ասեց՝

Համ էլ պետք չէր բարձրաձայն ասել,որ տղամարդիկ անպայման լևի են գնում: Նա բուդուշեե հաշվի առ: :)
ես ենթադրում եմ, որ ինքն էլ ա էն կարծիքին, որ գնում են, ուղղակի պետք չի դրա մասին բարձրաձայն ասել:

Vardik!
20.10.2013, 19:52
Հա դե ասում եմ էլի "աչքիցս ու ականջիցս հեռու"-ի տարբերակն ա:

բարձրաձայն իհարկե չեն ասում, որովհետև կնկան էլ նման առիթ ա պետք, որ ասի "բա որ ասում էի...": Բայց մտքում լա՜վ էլ տղամարդիկ ասում են, որովհետև դու քեզ չես կարա խաբես ;)

Ասածս էն չէր,թե աչքից ու ականջից հեռու տարբերակա: Ասածս էնա,որ դու քո կնոջ դեմ նման արտահայտություն թուլ տաս,մյուս անգամ ինքը չի հավատա,որ դու հաստատ գործի տեղն էիր: Ու ճիշտ կանի: Պետքա միշտ հաշվի առնել դիմացինի զգացմունքները:

Իսկ աչքից ու ականջից հեռու տարբերակը թե՛ տղամարդուն,թե՛ կնոջը ձեռա տալիս մենակ էն դեպքում,երբ արդեն զգացմունք չկա:

Vardik!
20.10.2013, 19:54
Կարծիքս արդեն գրեցի,Արմեն ջան: Բայց լավ կլներ,որ մի հինգ տարի ամուսնացած լինեիր,նոր էս քննարկումը լիներ: Երևի ասածներդ շատ տարբերվեին էսօրվանից:

armen9494
20.10.2013, 20:04
Կարծիքս արդեն գրեցի,Արմեն ջան: Բայց լավ կլներ,որ մի հինգ տարի ամուսնացած լինեիր,նոր էս քննարկումը լիներ: Երևի ասածներդ շատ տարբերվեին էսօրվանից:

Չէի գրի, որովհետև կինս կարար մտներ ու կարդար գրածս:
Բայց դրանից փաստը հո չի՞ փոխվում:)

Vardik!
20.10.2013, 20:08
Չէի գրի, որովհետև կինս կարար մտներ ու կարդար գրածս:
Բայց դրանից փաստը հո չի՞ փոխվում:)

Ապրես,որ չէիր գրի:

Կա մի ճիշտ բան-եթե ընտանիքը սիրով է կառուցված,էնտեղ խանդն ու մնացած ավելորդ երևույթները տեղ չեն գտնի:

Ուլուանա
20.10.2013, 20:20
Ապրես,որ չէիր գրի:

Կա մի ճիշտ բան-եթե ընտանիքը սիրով է կառուցված,էնտեղ խանդն ու մնացած ավելորդ երևույթները տեղ չեն գտնի:
Բայց ինձ թվում ա՝ Արմենը նկատի ունի, որ լևի կգնար, ուղղակի չէր գրի, որ հանկարծ կինը չկարդա, իմանա :D։

Vardik!
20.10.2013, 20:28
Բայց ինձ թվում ա՝ Արմենը նկատի ունի, որ լևի կգնար, ուղղակի չէր գրի, որ հանկարծ կինը չկարդա, իմանա :D։

Լավ ասեցիք: :)) Բայց որ ասում ա չէի գրի,էլի վատ չէ: Կարողա սիրի ամուսնանա,սկի չմտածի էլ տենց: Հույս ունենանք:

armen9494
20.10.2013, 20:36
Լավ ասեցիք: :)) Բայց որ ասում ա չէի գրի,էլի վատ չէ: Կարողա սիրի ամուսնանա,սկի չմտածի էլ տենց: Հույս ունենանք:

Ուֆ, ես չշարունակեմ էս թեման, թե չէ ակումբի ամուսնացած մարդկանց կարող ա քաշեմ :D
Որ մի քիչ էլ շարունակեմ գրել, ոնց լինի մեկը կմտածի "բայց կարող ա ֆսյո ժե մարդս գնում ա, ես չգիտեմ": Ու այ ըտեղից սկսում ա :(

Չգրեք, որ ինչքան էլ որ ես ստեղ գրեմ, մեկ ա, դուք ձեր ամուսինների մասին չեք մտածի նման բան, էդ արդեն պարզ ա :))

armen9494
20.10.2013, 20:39
Լավ ասեցիք: :)) Բայց որ ասում ա չէի գրի,էլի վատ չէ: Կարողա սիրի ամուսնանա,սկի չմտածի էլ տենց: Հույս ունենանք:

Համ էլ դու ի՞նչ ես պատկերացնում, ես ամուսնանալու եմ ու սաղ օրը դրսերից տուն չգամ :))

Ուֆֆ, մինչև վերջ պետք չի էլի ճշմարտությունը ասել, թե չէ էդ փոքր բանից քեզ կսարքեն բաբնիկ:oy

http://upload.wikimedia.org/wikipedia/he/c/c4/FreeBSD_daemon.jpeg

Vardik!
20.10.2013, 20:44
Դե լավ,լավ,անցանք: Բաբնիկ չենք սարքում: :hands

Meme
20.10.2013, 23:00
Չգիտեմ, ես չեմ պատկերացնում, որ իմ կինը ուշանա ու իմ մտքին խուտուտ տա հետևյալ միտքը՝ "կարո՞ղ ա կնիկս հիմա մեկի հետ..." :D

ես կարադացի ու տես, որ դու լռիվ խճճում ես Արմ
Ուլուանան սրտովս ասեց, քո ասածը հենց հիվանդագիննա, իսկ ես դա չի որ գնահատում եմ ,այլ էն, որ կարողա անհանգստանա, խանդի, դրանով ըստ իս ցույց տա իրա սիրելը, կամ ուշադրությունը, բայց ոչ թե բորբոքվի ու կասկածի քո ասած՝ <կնիկս հիմա մեկի հետա? >, էս արդեն գալիսա անվստահության պակասից, որ իրավիճակը կարողա բարդացնունի , ու մտքով տենց բաներ անցկացնի..անգամ տհաճա նման իրավիճակը...ուրեմն էդ մարդը գլխի հետ խնդիրենր ունի:))...ու ցավալիյա կնոջ վիճակը...

հ.գ՝ մոռացա ասել, էդ տարբերակդ ես լաավ էլ հիշում էի:P
հ.գ.գ՝ մեկ էլ որ գրել եմ առավել ևս տղա խանդի, նկատի ունեյի մոտ մարդ, որ ունի էդ իրավունքները...

Meme
20.10.2013, 23:06
Ապրես,որ չէիր գրի:

Կա մի ճիշտ բան-եթե ընտանիքը սիրով է կառուցված,էնտեղ խանդն ու մնացած ավելորդ երևույթները տեղ չեն գտնի:

Վարդ ջան, բայց արի ասա, որ կարա խանդ լինի, բայց ոչ թե տենց ուժգին ու հիվանդագին...:)

Vardik!
20.10.2013, 23:11
Վարդ ջան, բայց արի ասա, որ կարա խանդ լինի, բայց ոչ թե տենց ուժգին ու հիվանդագին...:)

Ասում եմ,քաղցրս: :)

Meme
20.10.2013, 23:14
ափսոս, հիմա դուրս եմ գալու, բայց Արմեն տղա տես քեզ հակառակ ինչքան մարդ կա, գալու եմ ու բզբզամ, հա՜...
ինչքան էլ քեզ կոտորես, հո կարդալու եմ...:P