PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոտենում է առնետի տարին

Adam
23.11.2007, 21:51
2008-ը ինչպես գիտեք առնետի տարին է: Ես մեծ սպասումներ ունեմ և չնայած, որ ինքը «կռիսի տարիա, ես իրանից կռիսություններ չեմ սպասում»: Այս խոզի տարին ինձ համար անցավ անկապ, աննպատակ դեպրեսիաների և այլ անկապ անտրամադիր իրավիճակներով: Իսկ դուք ի՞նչ սպասելիքներ ունեք եկող տարում: :)

Chilly
23.11.2007, 21:53
Եկո'ղ տարի
Բեր ինձ բարիք,
Թույլ տուր ապրեմ
Առանց չարի... :)

Second Chance
24.11.2007, 14:57
2008-ը ինչպես գիտեք առնետի տարին է: Ես մեծ սպասումներ ունեմ և չնայած, որ ինքը «կռիսի տարիա, ես իրանից կռիսություններ չեմ սպասում»: Այս խոզի տարին ինձ համար անցավ անկապ, աննպատակ դեպրեսիաների և այլ անկապ անտրամադիր իրավիճակներով: Իսկ դուք ի՞նչ սպասելիքներ ունեք եկող տարում: :)
Չգիտեմ երբ է վերջանալու էս ժողովրդի այսչափ սնահավատությունը:think
Ոնց կարելի է հույս ընծայել կռիսին կամ չգիտեմ ինչ կենդանու իրենց լավ տարի ապահովելու համար:(, ցավալի է…

քաղաքացի
24.11.2007, 15:19
Չգիտեմ երբ է վերջանալու էս ժողովրդի այսչափ սնահավատությունը:think
Ոնց կարելի է հույս ընծայել կռիսին կամ չգիտեմ ինչ կենդանու իրենց լավ տարի ապահովելու համար:(, ցավալի է…
Amina, պետք չէ վիրավորել ժողովրդին որովհետև նրանք հավատում են այդպիսի միթոլոգիաներին: Ես անձամբ չեմ հավատում: Ավելի ճիշտ ես գտնում եմ, որ «աստղերի հուշածը» և լոտո շայելու հավանականությունը շատ չնչին է: Ես սա ասում եմ այն դեպքում, երբ 2-ն էլ իրար հետ չեն բռնում: Ավելի անհավանական եմ պատկերացնում, երբ «աստղն է հուշում» քո ընտրելիք թիվը լոտոյի համար: Այսինքն շատ ավելի է վերանում հավանականությունը լոտո շահելու, երբ 3-րդ մարմին է հայտնվում մեջը:
Հավանականություն սիրող մարդիկ, երևի ինձ հասկացան:
Առնետ, մառնետ չգիտեմ: Ասում են, ես առնետի տարի եմ ծնվել: Հիմա ի՞նչ էլի պիտի ծնվեմ:
Համենայնդեպս ես այն մարդկանցից եմ, որ չեմ հավատում ճակատագրին: Կարծում եմ, որ ճակատագիր գոյություն չունի, ես դրան անվանում եմ «բախտ»:
Այսքան բան:

Հ.Գ. Եկեք իրար չվիրավորենք և ոչ ոք չվիրավորվի: Այս թեմայի շուրջ տարբեր մարդիկ տարբեր են մտածում, բայց միշտ հիշեք «ակումբցիները զրուցում են, չե՛ն վիճում» ;) Բարի ժամանց:

Tigana
24.11.2007, 15:25
Յանի ինչ կապ ունի ինչի տարի ա:
Ինչ լինելույա կլինի,բայց սպասում եմ որ այս եկող տարին իմ կյանքի ամենակարևոր տարիներից կլինի:

Second Chance
24.11.2007, 15:32
Amina, պետք չէ վիրավորել ժողովրդին որովհետև նրանք հավատում են այդպիսի միթոլոգիաներին:
Հ.Գ. Եկեք իրար չվիրավորենք և ոչ ոք չվիրավորվի: Այս թեմայի շուրջ տարբեր մարդիկ տարբեր են մտածում, բայց միշտ հիշեք «ակումբցիները զրուցում են, չե՛ն վիճում» ;) Բարի ժամանց:
Իսկ ես ոչմեկին էլ չեմ վիրավորել:), իմ գրառման մեջ որևէ վիրավորական խոսք/տարր չկա:think եթե մարդիկ սնահավատ են դա իրենց իրավունքն է,
Չգիտեմ երբ է վերջանալու էս ժողովրդի այսչափ սնահավատությունը:think բայց եթե ես դա անվանեմ հենց այդպես չի նշանակի, որ ես վիրավորեցի նրանց, …թե դուք համարում է՞ք որ դա սնահավատություն չի

Ann87
24.11.2007, 15:59
:thinkիմ համար էլ ընդհանրապես կապ չունի թե ինչի տարիա,գլխավորը ոնց դու դա կանցկացնես,լավ թե վատ քեզանիցա կախված

Janita Hero
24.11.2007, 16:16
2008-ը ինչպես գիտեք առնետի տարին է: Ես մեծ սպասումներ ունեմ և չնայած, որ ինքը «կռիսի տարիա, ես իրանից կռիսություններ չեմ սպասում»: Այս խոզի տարին ինձ համար անցավ անկապ, աննպատակ դեպրեսիաների և այլ անկապ անտրամադիր իրավիճակներով: Իսկ դուք ի՞նչ սպասելիքներ ունեք եկող տարում: :)

Սպասելիքնե՞ր առնետի՞ց: Ուղղակի ամոթ ա, արդեն 1700 տարի ա քրիստոնեություն ենք հորջորջում, իսկ կան մառդիկ, ում համար առնետԹ պիտի հաջողություն բերի…

Իմ համար հիանալի տարի է լինելու ինչպես միշտ՝ լի օրհնություններով ու հաջողություններով, քանի որ ես դա եմ սպասում ու ոչ թե առնետից, այլ՝ Աստծուց:ok

Նույնն էլ ձեզ եմ հորդորում!!!

Second Chance
24.11.2007, 16:25

Ապրես ;) հենց դա էի ուզում ասեի , բայց շուտ եմ ուրախանում հեսա կարողա ջնջեն գրառումդ:D:D

Adam
24.11.2007, 16:37
Սպասելիքնե՞ր առնետի՞ց: Ուղղակի ամոթ ա, արդեն 1700 տարի ա քրիստոնեություն ենք հորջորջում, իսկ կան մառդիկ, ում համար առնետԹ պիտի հաջողություն բերի…

Իմ համար հիանալի տարի է լինելու ինչպես միշտ՝ լի օրհնություններով ու հաջողություններով, քանի որ ես դա եմ սպասում ու ոչ թե առնետից, այլ՝ Աստծուց:ok

Նույնն էլ ձեզ եմ հորդորում!!!

Բայց ի՞նչ կա որ...
Կոնկրետ հաջողություն եմ սպասում 2008-ից, և քանի որ այն առնետի տարի է, հենց իրենից էլ սպասումներ ունեմ :) Ինձ թվում է էդտեղ ոչ մի վատ բան չկա :P :) Եվ քրիստոնեություն հորշորջել, կամ չհորշորջելը դրա հետ ոչ մի կապ չունի:

Janita Hero
24.11.2007, 16:43

Ավելի լավ է լավը սպասել ստեղծվածի՞ց, թե՞ Ստեղծողից: Մի քիչ որ մտածես, կհասկանաաաաաաասսսսսսս:B:think

Tigana
24.11.2007, 17:27
Երեխեք ջան ուղղակի Amina-ն հավատացյալ մարդ ա:Ինքը ասում ա են ինչ կարդացել ա գրքում`աստվածաշնչում:Ուզում ա ասի,որ իր համար առնետը չափանիշ չի,ր լինի առնետի,թե ձիու տարի,լինելու ա էն ինչ-որ լինելու ա:Նրա համար անհասկանալի է , թե ինչ կապ ունի առնետը մարդու հաջողության հետ:Նա իր հույսը կապում է աստծու հետ ու տրամաբանական ա,որ սնահավատությունը իրա համար անիմաստ բան ա:ՉԷ?

Janita Hero
24.11.2007, 17:41

Տրամաբանականը էն ա, որ Աստծուց են հաջողությունները , այլ ոչ թե "կակոյ նի բուծ" առնետից, որը ստեղծել են հեթանոս չինացիները:

Յուրաքանչյուրն էլ հավատացյալ ա, ես էլ , դու էլ այդ թվում:P քանի որ հավատում ես առնետին :D:think

Goga
25.11.2007, 19:29
<<Աստղեր և ճակատագրեր>> գրքի կանխագուշակումները ըստ տարիների՝

Առնետի տարի
Առնետ- Նա պաշտպանված կլինի:Երջանիկ է ինչպես գործերի, այնպես էլ սիրո մեջ:Եթե վեպ գրի` թող հրատարակչին ներկայացնի մինչև տարեվերջ:
Ցուլ- Այս տարին թող օգտագործի և փող խնայի:Այս տարին նրա համար նպաստավոր կլինի բոլոր առումներով:
Վագր- Նա միայն կարող է մտածել ապագայի մասին:Այս տարին նրան ձանձրալի կթվա և ոչինչ չի բերի:
Կատու- Թող զգույշ լինի իր գործերում և չվստահի իր ընկերներին:Նրա համար այս տարի կարող է դառնալ դավաճանության տարի:
Վիշապ- Տարին նրա համար բարենպաստ կլինի:Կարող է ներդրումներ կատարել` օգտվելով տարվա նպաստավորությունից:Առնետի սերը ցանկանանք նրան:
Օձ- Չափազանց բուռն է օձի համար:Այս տարին նրա համար աննպաստ չի լինի:Չէ՞ որ օձն այնքան խոհեմ է…
Ձի- Նրա համար վատ տարի է:Առնետն ամեն ինչ կանի նրան վնաս հասցնելու համար:Զգուշություն ինչպես գործերի, այնպես էլ սիրո մեջ:
Այծ- Թող մնա տանը և հույսը դնի ուրիշների խնայողությունների վրա, քանի որ ինքը չի կարող խնայողություն անել:
Կապիկ- Հրաշալի տարի է նրա համար:Ամեն ինչ կհաջողվի և, եթե որևէ առնետ սիրահարվի նրան, ապա ամենաերջանիկը կլինի բոլոր կապիկներից:
Աքաղաղ- Ավելի զգույշ պետք է լինի վատ գործերի առումով:Նա կունենա իր ձվերը մեկ զամբյուղում դասավորելու միտում:
Շուն- Ներդրումները նրան չեն հետաքրքրում, եթե բարձրագույն շահ չեն ներկայացնում:Նա կձանձրանա:
Խոզ- Նրա գործերը փայլուն կընթանան:Կարող է հանդիպել սիրո:Առնետի տարին լավ աճի տարի է նրա համար:
Հ.Գ.Անկախ ամեն ինչից բոլորիդ ուրախ ու բարեհաջող տարի եմ մաղթում:)

Mari
25.11.2007, 19:48
<<Աստղեր և ճակատագրեր>> գրքի կանխագուշակումները ըստ տարիների՝

Առնետի տարի
Վագր- Նա միայն կարող է մտածել ապագայի մասին:Այս տարին նրան ձանձրալի կթվա և ոչինչ չի բերի:

Ես միշտ էլ ապագայի մասին եմ մտածում: Իսկ թե տարին ձանձրալի կլինի թե ոչ, դա կախված է միայն ինձնից: Ամեն վայրկյանը ինձ համար մի նոր բան է բերելու, տարին էլ շատ ուրախ եմ անցկացնելու Առնետի ինադու/ըհը, տենանք՝ ովա մեզնից ավելի կռիս/

Հ. Գ. Համ էլ ես սենց բաների չեմ հավատում:P

Ծով
25.11.2007, 20:12
Օձ- Չափազանց բուռն է օձի համար:Այս տարին նրա համար աննպաստ չի լինի:Չէ՞ որ օձն այնքան խոհեմ է…
Հա, մերսի:D

Shauri
25.11.2007, 20:31
Վայ արդե՞ն
Չնայած իմ տարին է, բայց ես բավականին հոռետեսորեն եմ տրամադրված, ոչ մի լավ բան չեմ սպասում...

Ծով
25.11.2007, 20:36
Վայ արդե՞ն
Չնայած իմ տարին է, բայց ես բավականին հոռետեսորեն եմ տրամադրված, ոչ մի լավ բան չեմ սպասում...

Զգացվում ա..էս ի՞նչ կռիսական էր:D
Ի, չէ, սպասի՛..միշտ լավը..Դու ես տարվա առաջնորդը, մեզ հուսախաբ մի՛ արա...:)
1.
2.
3.
Առաջինն ու երկրորդը չգիտեմ, բայց որ երրորդը առնետներն ինձ համար չբերեն, թրջած մուկ կդառնամ...էնքան կլացեմ:(:D

Մանե
25.11.2007, 20:44
Այծ- Թող մնա տանը և հույսը դնի ուրիշների խնայողությունների վրա, քանի որ ինքը չի կարող խնայողություն անել:

Քանի որ էս գրածը ինձ ձեռ չի տալիս,չեմ հավատում:P:D
Գո՞գ,երևում ա մի բան կեղծել ես այծի հետ կապված:D:oy
Չէ,եթե լուրջ,ապա մի քիչ հավատում եմ:)
Գոգ հույսս քո խնայողությունների վրա ա:oy:D

Lapterik
25.11.2007, 21:55
Առնետի տարի
Կատու- Թող զգույշ լինի իր գործերում և չվստահի իր ընկերներին:Նրա համար այս տարի կարող է դառնալ դավաճանության տարի:

Լրիվ լավ էր, մնացել էր դավաճանությունը: Էս ամեն ինչը ասվում ու գրվում ա գրած լիելու համար, էն կարգի անկարևոր ա իմ համար, որ էս պահին կարդացի, հիշողությանս մեջ չի էլ մնա: Սնահավատ չեմ:

Ուլուանա
25.11.2007, 22:20
Աքաղաղ- Ավելի զգույշ պետք է լինի վատ գործերի առումով:
Այսի՞նքն... :o Եթե վատ գործեր անելու պլաններ չունեմ, ուրեմն երևի զգույշ լինելու կարիք էլ չունեմ, չէ՞։ :P:D Բայց, ճիշտն ասած, էդ նախադասությունից էնքան էլ բան չհասկացա... :esim

Նա կունենա իր ձվերը մեկ զամբյուղում դասավորելու միտում:
Բոլորինը մարդկային բաներ են գրել, իսկ իմը՝ հավաձվային... :angry

Ընդհանրապես որ կարդում եմ, ու լավ բաներ են գրած լինում, անկախ ինձնից՝ հավատում եմ, իսկ վատերին, չգիտես ինչու, չեմ հավատում։ :D Բայց դե լավ լինի, վատ լինի, մեկ է, սխալ են դուրս գալիս։ Էն տարիներին, երբ գրված է եղել, որ բոլոր առումներով հիանալի, հաջող, հետաքրքիր իրադարձություններով լի տարի է ինձ սպասում, կամ անտանելի տարի է եղել, կամ էլ տաղտուկ ու իրադարձություններից զուրկ, բայց տխուր... Իսկ լավ բաները միշտ եղել են էն տարիներին, երբ առանձնապես լավ բան գրված չի եղել։ :D Բայց դե, միևնույն է, էլի մի պուճուր հավատում եմ, երբ լավ բան է գրված լինում... :oy :D

Vive L'Armenie
26.11.2007, 00:34
Նորմալ կենդանի չկա՞ր էլ :esim զզվում եմ... :[ վախենում եմ... :}

Վիշապ- Տարին նրա համար բարենպաստ կլինի:Կարող է ներդրումներ կատարել` օգտվելով տարվա նպաստավորությունից:Առնետի սերը ցանկանանք նրան:
Գոգա ջան :kiss, ոնց-որ սա էլ ինձ էր վերաբերվում հա՞ :acute

Artgeo
26.11.2007, 01:30
Ցուլ- Այս տարին թող օգտագործի և փող խնայի:Այս տարին նրա համար նպաստավոր կլինի բոլոր առումներով:
Կպել աաաաաաաա :yes :yahoo Թե՞ չէ :scare

Սպասի, փող որտեղի՞ց եմ խնայելու :think:esim

Amaru
26.11.2007, 01:42
Այծ- Թող մնա տանը և հույսը դնի ուրիշների խնայողությունների վրա, քանի որ ինքը չի կարող խնայողություն անել:

Սուտ ա!!! Պոչով սուտ!!! :)) :oy

Dayana
26.11.2007, 10:06
Իհարկե տարին կարևոր չի , բայց Կռիսի տարին դուրս գալիս ա , "Ես Պանիր Շատ Եմ Սիրում " :P

helium
27.11.2007, 11:35
Առնետ- Նա պաշտպանված կլինի:Երջանիկ է ինչպես գործերի, այնպես էլ սիրո մեջ:Եթե վեպ գրի` թող հրատարակչին ներկայացնի մինչև տարեվերջ:

Հետաքրքիրա.....ես պատմվածք էի ուզում գրել (ավելի ճիշտ գրում էի ու այդպես էլ կիսատ թողեցի) , բայց տպագրելու մասին չեմ էլ մտածել :D
Ես սնահավատ չեմ, ուղղակի հաճելիա լավ բաներ լսել.....վատերին էլ ուշադրություն չեմ դարձնում:hands

Էդուարդ_man
27.11.2007, 14:06
Հետաքրքիրա.....ես պատմվածք էի ուզում գրել (ավելի ճիշտ գրում էի ու այդպես էլ կիսատ թողեցի) , բայց տպագրելու մասին չեմ էլ մտածել :D
Ես սնահավատ չեմ, ուղղակի հաճելիա լավ բաներ լսել.....վատերին էլ ուշադրություն չեմ դարձնում:hands

Ոչ սնահավատ մարդը չի կարող հաճույքով լսել որևէ սնահավատական բան, անգամ եթե դա իբր լավ բան է կանխատեսում:B

Սովետի ժամանակ ասում էին չեն թողնում կարգին քրիստոնեությանը հետևել, հիմա էլ սովետ չկա ընկել էք չինական զիբիլներին էք հավատում:think…

helium
28.11.2007, 12:29
Ոչ սնահավատ մարդը չի կարող հաճույքով լսել որևէ սնահավատական բան, անգամ եթե դա իբր լավ բան է կանխատեսում:B

Աշխարհում շատ են միևնույն տարում ծնվածները, ու ինչ էլ գրեն, բնականաբար, հավանական է որոշ տոկոսի մարկանց համար ուղղակի համընկնի ու վերջ։ Այստեղ ոչ մի կանխատեսման բան էլ չկա ;) Պատկերացրեք մի մարդու, որը մի քիչ տխուր է կամ ասենք ինչ–որ դժվար կացության մեջ է, ու մեկը նրան ասում է. «Ոչինչ, մյուս անգամ....կամ մյուս տարի ամեն ինչ լավ կլինի, այ կտեսնես, ամեն ինչ հաջողությամբ է պսակվելու....»։ Ու ինչու մարդուն չպետք է հաճելի ու ինչու ոչ հուսադրող լինի նման բան լսելը?
Ուղղակի մյուս պարագայում նախադասությունը կազմվում է հաստատական ոճով :D
Պետք չէ այդ ամենին լուրջ վերաբերվել, ամեն ինչ հիմնված է հավանականության տեսության վրա։

Իսկ ինչ վերաբերում է չինական ʼզիբիլներինʼ հավատալուն....ես այդպիսի բան չեմ ասել:B