Դիտել ողջ տարբերակը : Սահմանումներ
Ոնց տեսնում եմ, էստեղ շատերը սիրում են խաղեր խաղալ: Առաջարկում եմ այսպիսի խաղ – Սահմանումներ: Յուրաքաչյուրս տալիս ենք մի ինչ-որ հասկացության մեր սահմանումը (օրինակ՝ թթու, բանաստեղծություն կամ բանջարեղեն): Իհարկե, սրանց իրական սահմանումները հավանաբար կլինեն, և կլինեն մարդիկ, որոնք ճշգրիտ կիմանան, թե ինչու խնձորը բանջարեղեն չէ, սակայն եկեք կիսվենք մեր փորձով ու գիտելիքներով :)
Ես առաջարկում եմ սահմանել «բանաստեղծություն»-ը:
Ուլուանա
24.11.2007, 01:37

Բանաստեղծությունը սեղմ, իմաստալից ու բարեհունչ չափածո գրվածք է, որը, ցավոք, շատերի կողմից նույնացվում է խելքին փչած ցանկացած մտքի քաոսային արտահայտման հետ՝ հնարավորինս իրար հավասար կարճլիկ տողերի տեսքով... :roll
Գրեք (ինտերնետային) «ֆորում» բառի սահմանումը։ :P
Ֆորումը դա ինտերակտիվ մի միջավայր է, որտեղ մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը տարբեր հարցերի շուրջ, ու քննարկում այլոց կարծիքները:
Հաջորդին առաջարկում եմ սահմանել թախիծը:
Ֆորումը դա ինտերակտիվ մի միջավայր է, որտեղ մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը տարբեր հարցերի շուրջ, ու քննարկում այլոց կարծիքները:
Հաջորդին առաջարկում եմ սահմանել թախիծը:
թախիծը մարդու հոգու այն վիճակն է, որի դեպքում մարդ ուզում է խմել և լսել Տիգրան Ժամկոչյանի Կարոտում եմ երգը:P
հաջորդը թող սահմանի "հարսանիք"-ը
հաջորդը թող սահմանի "հարսանիք"-ը
Հարսանիքը միջոցառում է , երբ փեսան սպասում է ,թե երբ ա պրծնելու ,որ գնա ննջասենյակ :love :D
Հաջորդը , թող սահմանի համբույր բառը
Ձայնալար
06.12.2007, 14:46
Հաջորդը , թող սահմանի համբույր բառը
Դա մեկի շուրթերի հպումն է մյուսի շուրթերին, կամ մարմնի այլ մասերին (օրինակ այտեր), որն ուղեկցվում է շրթունքների համապատասխան շարժումով (կախված համբույրի տեսակից և համբուրողից (համբուրվողից) ) և ձայնով:
Cassiopeia
06.12.2007, 15:03
Հարսանիքը միջոցառում է , երբ փեսան սպասում է ,թե երբ ա պրծնելու ,որ գնա ննջասենյակ :love :D
Հաջորդը , թող սահմանի համբույր բառը
Համբույրը սահմանել եմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=4417).
Հաջորդը սահմանում է ՀՈԳԻ-ն
Համբույրը սահմանել եմ այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=4417).
Հաջորդը սահմանում է ՀՈԳԻ-ն
հոգին չգիտեմ ինչա բայց գիտեմ որտեղա գտնվում. հոգին գտնվումա միզապարկի տակ. հենց միզում ես հոգիտ թեթևանումա:D
Հաջորդը սահմանում է ՀՈԳԻ-ն
Հոգին, դա այն է, որից զրկվելու դեպքում մարդ համարվում է մահացած, և միևնույն ժամանակ այն է, ինչի շնորհիվ մարդու կյանքը հավերժ է։
Սահմանեք հուզմունքը։
Սահմանեք հուզմունքը։
Երբ բռնում եմ նրա ձեռքը, երբ լսում եմ նրա ձայնը, երբ զգում եմ նրա բույրը ու մի տեսակ դող է անցնում մարմնովս, խոսքերը մոռանում եմ, բառերը ոլորվում են այ հենց դա էլ հուզմունքն է::)
Ինչ է ցանկությունը?
Երբ բռնում եմ նրա ձեռքը, երբ լսում եմ նրա ձայնը, երբ զգում եմ նրա բույրը ու մի տեսակ դող է անցնում մարմնովս, խոսքերը մոռանում եմ, բառերը ոլորվում են այ հենց դա էլ հուզմունքն է::)
Ինչ է ցանկությունը?
Ցանկությունը, դա այն է, երբ դող է անցնում մարմնովդ, ու անմիջապես հասկանում ես, որ ուզում ես բռնել նրա ձեռքը, լսել նրա ձայնը, զգալ նրա բույրը...:)
Ի՞նչ է խաբկանքը։
Ցանկությունը, դա այն է, երբ դող է անցնում մարմնովդ, ու անմիջապես հասկանում ես, որ ուզում ես բռնել նրա ձեռքը, լսել նրա ձայնը, զգալ նրա բույրը...:)
Ի՞նչ է խաբկանքը։
Երբ քեզ թվում է թե այ ևս 2 օր և նա կբռնի ձեռքդ, կլսես նրա ձայնը , կզգաս բույրը , բայց հանկարծ լսում էս վարորդի ձայնը "Աղջիկ քան սա վերքին կանգառն է :angry " :oy
Ի՞նչ է տրամաբանությունը ;)
Երբ քեզ թվում է թե այ ևս 2 օր և նա կբռնի ձեռքդ, կլսես նրա ձայնը , կզգաս բույրը , բայց հանկարծ լսում էս վարորդի ձայնը "Աղջիկ քան սա վերքին կանգառն է :angry " :oy
Ի՞նչ է տրամաբանությունը ;)
Երբ իրար կողքի դնելով որոշ փաստեր,անալիզ ես անում ու ռեալ հասկանում ես որ ոչ ձեռքդ են բռնելու ոչ էլ ձայն են հանելու, չնայած ամեն ինչ այլ կերպ էր թվում.....:(
Ինչ է հիասթափությունը?
Ինչ է հիասթափությունը?
Խաբվածության զգացողություն, որը չիրականացած հույսերի, ինչ-եր բանի գերագնահատման գիտակցման արդյունք է: Դաժան զգացմունք է:(
Ի՞նչ է սահմանումը ;)
Ի՞նչ է սահմանումը ;)
Անիմաստ բառերի շարան, որով սահմանողը արտահայտումա իրա տեսակետը ու էդ տեսակետը փաթաթումա մնացածի վզին:
Ինչա սեփական կարծիքը?
Անիմաստ բառերի շարան, որով սահմանողը արտահայտումա իրա տեսակետը ու էդ տեսակետը փաթաթումա մնացածի վզին:
Ինչա սեփական կարծիքը?
Քա ասած անիմսատ բառերի շարանը , որը սակայն ոչ մեկին վզին փաթատել չես կարող :(
Էս հարցը երևի եղած կլինի բայղ էլի կտամ ։
Ի՞նչ է հարգանքը ։
Էս հարցը երևի եղած կլինի բայղ էլի կտամ ։
Ի՞նչ է հարգանքը ։
Էն ,որ դրա առկայության դեպքում շատ բաներ ուղակի չեն անում հարգվողի հանդեպ;)
Կուզենայի հարգանքի ուրիշ, ավելի խելքին մոտ սահմանում էլ լսել:
Էն ,որ դրա առկայության դեպքում շատ բաներ ուղակի չեն անում հարգվողի հանդեպ;)
Կուզենայի հարգանքի ուրիշ, ավելի խելքին մոտ սահմանում էլ լսել:
Ես մեկը սահմանեմ բայց հարցը չեմ փոխի լա՞վ ։
Երբ տեսնում ես սպիտակ մազերով մեկին ու սիրտդ սկսում է թրթռալ , աչքերդ լցվում են, այտերդ կարմրում ու չգիտես ինչ անես :love Այ դա իմ համար հարգանքն է :)
Ինչա սեփական կարծիքը?
Դա մարդու ապրած կյանքով ձևավորված կարծիք, տեսակետ է ինչոր երևույթի կամ օբյեկտի մասին, որը կարող է լինել դինամիկ և ստատիկ։
Ինչ է Տապոռը :lol
Ինչ է Տապոռը :lol
Սառը զենք կամ տեսակետ;)
Ինչա հարցը:think
Պատասխանի սպասում...
ի՞նչ է խաղը...
Պատասխանի սպասում...
ի՞նչ է խաղը...
ինչ-որ բանում եսասրության , մեծամտության դրսևորման միակ "չարգելված" ձևը ։
Չեմ փոխում :)
ինչ-որ բանում եսասրության , մեծամտության դրսևորման միակ "չարգելված" ձևը ։
Չեմ փոխում :)
Խաղ
Կանոնանկարգված գործողությունների շարան, որի նպատակն է մասնակցողներից առնվազն մեկին հաճույք պատճառելը. այն արտացոլում է մարդկային իրական հարաբերություններ, դերեր, աշխարհայացք, անձնային որակներ, զգացմունքներ, և այս իմաստով կարող է լինել բավականին ուսուցողական:
Սահմանեք կամակորությունը:
Կամակորությունը՝ ուշադրության պակասի հետևանքով վիրավորվածության դրսևորում:
Ինչ է մեկը:
Ինչ է մեկը:
Էն միակը որի համար անում ես ամեն ինչ ու ստանում ես ոչինչ:(
Ինչ է սնահավատությունը
Չկա ավելի խորը հավատ, քան սնահավատությունն է. այն ըստ էության համոզվածություն է:
Որն է մեղքը:
Ուլուանա
07.12.2007, 20:31
Չկա ավելի խորը հավատ, քան սնահավատությունն է. այն ըստ էության համոզվածություն է:
Ես կասեի՝ սնահավատությունը վախից ծնված ու բացառապես վախով սնվող հավատն է, իսկ քանի որ վախն ինքնին հզոր ուժ է, այս հավատն էլ համապատասխանաբար շատ ուժեղ է։ ;)
Որն է մեղքը:
Մեղքը ընդունված նորմերին խիստ հակասող ու հիմնականում որևէ մեկին կամ շատերին վնաս հասցնող արարք է, որի համար համապատասխան կամ երբեմն էլ անհամապատասխան պատիժ է սահմանված։
Սահմանեք ձմեռը։ :P
Ո՞նց:o պարզապես պապիկներիցս մեկի անունն է:love:D
Սահմանե՛ք խիղճը...
Ուլուանա
07.12.2007, 20:50
Խիղճը մարդու վատ արարքների արգելակն է, որը բնակվում է ցանկացած մարդու մեջ, բայց ոմանց մոտ հաճախակի քնում–զարթնում է, երբեմն էլ քնում է ու էլ չի զարթնում։ :( :D
Սահմանեք հույսը։
ՄԻ բան, որ վերջում էլ չի մեռնում:D
սահմանե՛ք անդորրը...
ՄԻ բան, որ վերջում էլ չի մեռնում:D
սահմանե՛ք անդորրը...
Երբ հանգստությունը հասնում է այն աստիճանի որ քեզ թվում է որ կամ խլացել ես կամ երազ ես տեսնում :D
սահմանեք Պատիժը
Պատիժը՝ քվիտ լինելու կամ կրեդիտով դուրս գալու բացառիկ հնարավորություն:
Ի՞նչ է խաղալիքը:
Խաղալիքը գործիք է ՝ ժամանակավորապես սեփական իշխանությանը ենթարկացնելու կամ այդ ենթակայությունից հաճույք զգալու, երեխաների համար հիմնականում նյութական, մեծահասակների դեպքում՝անձնավորված տեսքով:
Սահմանեք ինքնասիրությունը:
Հիմք, որ քեզ սիրեն...
Սահմանե՛ք աշխարհի վերջը...
Աշխարհի վերջը՝ մի բան վերջապես կփոխվի…
Սահմանեք տիեզերքը
տիեզերքը՝ հուսահատի համար խավարը, ինչ որ մեկի համար՝ դու:
սահմանեք սահմանը
Հեռատեսությունն ա սահմանը:
Ի՞նչ ա կասկածը:
^SRTIK^LA^
09.12.2007, 13:19
Կասկածը՝ երբ մարդն ինքնակամ և անտեղի և ամենակարեվորն աննկատ ու տոտիկ-տոտիկ թունավորում է և իր և կասկածվողի կյանքն:
Ի՞նչ է ծիծաղն
Ուլուանա
10.12.2007, 00:20
Ժող, դուք լրիվ ուրիշ սկզբունքով եք սահմանում, այսինքն՝ շատ քչերն են իսկապես սահմանում, մեծ մասամբ ասում եք ձեր կարծիքը տվյալ բառի մասին։ Արդյոք դա թեմայի կանոններից շեղում չէ՞... :think
Ի՞նչ է ծիծաղն
Ծիծաղը հրճվանքի արդյունքում առաջացող հնչյունային ու շնչառական ելևէջների յուրահատուկ համադրություն է, որը միաժամանակ ուղեկցվում է համապատասխան բնորոշ ֆիզիկական ցնցումներով։ :D
Սահմանեք զզվանքը (էն կանաչ սմայլիկը տեսա, հիշեցի :)))։
Սահմանեք զզվանքը (էն կանաչ սմայլիկը տեսա, հիշեցի :)))։
Ան էնպիսի բան ես գրել, մի շաբաթ է հետևում եմ` ոչ ոք չի սահմանում: ;)
Փորձեմ…
Զզվանքը որևէ տհաճ երևույթի, հոտի, համի, գործողության, ինչու չէ` նաև մտքերի առաջացրած էմոցիան է մարդու մոտ: Արտահայտվում է որձկոցով, թքարտադրությամբ, հաճախ էլ`քթի խուճուճացմամբ…:D
Սահմանեք գաղափարախոսությունը:
Սահմանեք ը:
Այն խոսքը, որը բխում է որոշակի գաղափարներից կոչվում է գաղափարախոսություն:D:D:D:D
Սահմանեք մառազմը…:)
Կներեք, բայց ուզում եմ գաղափարախոսությունը սահմանեմ:
Գաղափարախոսությունը դա նպատակների համակարգ է, որտեղ նշված են նաև այդ նպատակներին հասնելու ուղղությունները և այդ ուղղություններով շարժվելու ընթացքում կիրառվող սկզբունքները:
Սահմանեք մառազմը…:)
Մառազմը դա ոչ տեղին ասված խելացի մտքերն են:D
Սահմանեք անսահմանությունը:
Tigran Adunts
21.12.2007, 18:56
Սահմանեք անսահմանությունը:
Անսահմանությունը գալիս է, երբ վերջանում է սահմանը :)
Սահմանեք ԼԻԿՎԻԴԸ!!! :))
Ուլուանա
21.12.2007, 20:12
Սահմանեք ԼԻԿՎԻԴԸ!!! :))
Լիկվիդը ծուլության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով քննությանը պատրաստ չլինելու հետևանքն է, որը հետագայում չլուծվելու դեպքում կարող է լիկվիդի տիրոջ՝ բուհից հեռացվելու պատճառ դառնալ։
Սահմանեք թոշակը։
Lapterik
21.12.2007, 20:57
ԷԷԷԷ թոշակը..., էն որ ես տենց էլ չստացա :cry
Տվեք սիրուն աղջկա սահմանումը:
Սիրուն աղջիկ:D
Կորուստի սահմանումը...
ԷԷԷԷ թոշակը..., էն որ ես տենց էլ չստացա :cry
Տվեք սիրուն աղջկա սահմանումը:
Այն աղջիկը, որը բավարարում է տվյալ մարդու արժեքային համակարգի և ճաշակի պահանջներին տվյալ մարդու հաշվարկի համակարգում սահմանվում է որպես սիրուն աղջիկ :think:love
Սիրուն աղջիկ:D
Կորուստի սահմանումը...
Այն երևույթը և սիրտդ կցկվում է անդառնելիության և ցավի զգացումից և զգում ես որ այն ինչ ունեիր կամ նա ով քո կաղքին էր դեռ երկա՜ր ժամանակ հետդ չի լինելու կոչվում է կորուստ :(
Սահմանեք Հաճոյախոսությունը :)
Հ.Գ. էս թեման սկսելա դուրս գալ :)
Խոսք, որ հաճելի է նրան, ում ուղղված է...
Սահմանե՛ք ձանձրույթը մի քանի բառով...:D
Ուլուանա
22.12.2007, 06:45
Խոսք, որ հաճելի է նրան, ում ուղղված է...
Սահմանե՛ք ձանձրույթը մի քանի բառով...:D
Լավ, մի հատ քո ուզած մի քանի բառանոցը փորձեմ, հետո արդեն նորմալ կսահմանեմ. :P
1. Ձանձրույթը հետաքրքրության բացակայությունից առաջացած մտավոր կամ ֆիզիկական քնկոտությունն է։ :D
Հիմա ավելի սպառիչը.
2. Ձանձրույթը որևէ բանի/մեկի նկատմամբ հետաքրքրության բացակայությունից, նվազումից կամ կորստից առաջացած հոգնածության, թմրածության ու անհարմարավետության զգացողությունն է, որը երբեմն ավարտվում է քիչ–քիչ վրա հասնող հանդարտ քնով։ :D
Սահմանեք փառքը։
Փառքը միակ երևույթն է, որը կորցնում են այն սիրելու պահից…
Սահմանե՛ք «հանճարը»…
Հանճարն այն է, ինչ ունես, քանի դեռ ծառայում ես դրան, ոչ թե հանճարն ես քեզ ծառայեցնում:
Սահմանեք "Գարունը" :)
Սահմանեք "Գարունը" :)[/COLOR]
գարունը այն ժամանկն է, երբ փողոցում շների կեղտերը ձյան հալվելու պատճառով դուրս են եկել, բայց դեռ չեն չորացել:o
սահմանեք ամառը
գարունը այն ժամանկն է, երբ փողոցում շների կեղտերը ձյան հալվելու պատճառով դուրս են եկել, բայց դեռ չեն չորացել:o
սահմանեք ամառը
Մտքիդ շարունակությունն է Ամառը, երբ արդեն չորացել են :D
Սահմանեք կյանք-ը ;)
Կյանքը ծննդյան և մահվան միջև ընկած ժամանակահատվածն է:
Ի՞նչ է ցավը:
Կյանքը ծննդյան և մահվան միջև ընկած ժամանակահատվածն է:
Ի՞նչ է ցավը:
բժիշկ
-ինձ համար ցավը իմ եկամտի աղբյուրն է
սահմանեք անտիվիռուսը
սահմանեք անտիվիռուսը
Անտիվիռուսը մարդկանց կողմից իրենց մեծ փողեր բերող ծրագրերի պաշտպանիչ ծրագիր է...որը նույնպես մեծ փողեր արժի :D:P...
Օրինակի համար Լինուքսում, որը անվճար է, ինչքան գիտեմ անտիվիրուսի կարիք չկա էլ...:think
Սահմանե՛ք... :think...
Տապոռը :D

տապոռը մարդկանց տեսակ է, որոնք ոչինչ չեն հասկանում:P:D
սահմանեք նվերը
նվե՞րը. պարտքի զգացում:
սահմանեք անորոշությունը
սահմանեք անորոշությունը
Ինֆորմացիայի պակաս, հույզերի ավելցուկ:
Սահմանեք վերջը:
Ինֆորմացիայի պակաս, հույզերի ավելցուկ:
Սահմանեք վերջը:
Red Hot Chilli Peppers :)
Ավելացվել է 3 րոպե անց
Սահմանեք ՀՀ Ընտրությունները :B
Ավելացվել է 3 րոպե անց
Հ.Գ. Նախագահական ընտրությունները
ChildOfTheSky
23.05.2008, 19:17
Սահմանեք ՀՀ Նախագահական Ընտրությունները
15*20 չափսի թերթիկների 3.000.000 օրինակով տպագրությունը, դրանց բաժանումը ՀՀ քաղաքացիներին՝ իրենց ցանկացած վանդակում թռչնակ դնելու համար, այնուհետև ՀՀ Պետ. Ռեգիստրում գրանցված թաղային հեղինակությունների (այսուհետ Պզե) կողմից թռչնակների թռիչքի ապահովումը այլ վանդակներ(մասնավորապես 8-րդ) , թռչնակների հաշվումը Պզեների կողմից և արդյունքների հրապարակումը` 8-րդ վանդակում գրանցվածի հաղթանակի ամրագրումով, ձայների ընդհանուր քանակի՝ 8-րդ գրանցվածի հասակից (սմ) հանած 100 միավոր տոկոսով (%) կոչվում է ՀՀ Նախագահական ԸՆտրություններ:
Սահմանեք բլութութը:
Դե.... Ֆայլեր փոխանցելու միջոց է - մոտավորապես 10մ հեռավորության վրա:)
Սահմանեք <<ամուսին>>-ը
Սահմանեք բլութութը:
BL88 :D
Ambrosine
16.06.2008, 00:08
Սահմանեք <<ամուսին>>-ը
առարկա, որ ստեղծված է տուն հավաքելու, ճաշ եփելու, լվացքի մեքենան ու պասուդոմոյկեն միացնելու, երեխաներին մանկապարտեզ տանելու, գործից հոգնած տուն վերադարձած կնոջ կոշիկները հանելու համար
Կնոջ սահմանումը :
1.Կինը ամուսնու ստվերնա:
2.Որպես կանոն ունի երկու ձեռք նախատեսված երեխաներին օրորելու, ճաշ եփելու, տները ավլելու և այլ բանվորական աշխատանքների համար: Երկու ոտք նախատեսված երեխեքին մանակպարտեզից տուն բերելու ու խանութ իջնելու հացի հետից: Մարմնի ամենավերին մասում գտնվում է գլուխը, գիտնականները չեն հայտնաբերել գլուխը կնոջ մոտ ինչ ֆունկցիա է կատարում, բայց պարզված է, որ դա հաստատ մտածելը չի: Պարզվածա որ ուղղեի աշխատանքները կնոջ մոտ միայն ակտիվանում են բրազիլական սերիալներ դիտելիս և հեռախոսով բամբասելիս:
3.Կնայք ամուսնու հետ կարող են խոսել միայն "այո, հնազանդ եմ, ոնց ասես, օ իմ տիրակալ" արտահայտություններով:
էս էլ սահմանումը:
Ուրվական
18.06.2008, 16:19
Մոդերատորական: Ժողովուրդ, թեմայի շրջանակներում մնացեք, ու թեթև մոտեցեք, խաղ ա սա ընդամենը: Թեմայից դուրս գրառումները ջնջվելու են:
Ավելացվել է 2 րոպե անց
Լավ, որ խաղն էլ չկանգնի, սահմանեք երթուղայի տաքսին:)
ChildOfTheSky
18.06.2008, 17:07
մարդկանց անկանոն դասավորվածությունը միկրոավտոբուսում կոչվում է երթուղային տաքսի :8
սահմանեքզրուցարանը
Գաղթական
18.06.2008, 17:11
սահմանեքզրուցարանը
Օտարստանում անլեզու չզգալու ուղեցույցը կոչվում է զրուցարան..
»» սահմանեք անձրևանոցը :)
Ուլուանա
18.06.2008, 17:26
Օտարստանում անլեզու չզգալու ուղեցույցը կոչվում է զրուցարան..
»» սահմանեք անձրևանոցը :)
Բացված վիճակում անձրևից, փակված վիճակում՝ մարդկանցից պաշտպանվելու համար օգտագործվող պոչավոր առարկա։
Սահմանեք շիշը։
Բացված վիճակում անձրևից, փակված վիճակում՝ մարդկանցից պաշտպանվելու համար օգտագործվող պոչավոր առարկա։
Սահմանեք շիշը։
;) Եթե մածնի շիշն է...
սպիտակ կոշիկներով, սպիտակ շալվարով, սպիտակ կոստյումով... ու սև գլխարկով մի տղա :))
Բջջայինը սահմանեք :P
;) Եթե մածնի շիշն է...
սպիտակ կոշիկներով, սպիտակ շալվարով, սպիտակ կոստյումով... ու սև գլխարկով մի տղա :))
Բջջայինը սահմանեք :P
աղմկող սարք, շատ կոճակներով, որը միշտ անհարմար պահերին խանգարում է
սահմանեք մանեկը
Եթե չեմ սխալվում մանեկը գայկան ա, բայց չգիտեմ վոնց բացատրեմ...
Հոմանիշը` պնդօղակ (դե էն որ ծակ են անում մտցնում մեջը էլի:D:D)
Դե լավ, հենց հոմանիշն էլ սահմանեք:)
Yellow Raven
19.06.2008, 17:15
Հոմանիշը <<հոմո>>-ների խոսակցական նիշնա (վատ բան չմտածեք:D)
Սահմանեք դարպասաձողը:
Հոմանիշը <<հոմո>>-ների խոսակցական նիշնա (վատ բան չմտածեք:D)
Սահմանեք դարպասաձողը:
Խաղադրույքի լացակումաց հրաժեշտ :)
Տիեզերքը սահմանեք
Խաղադրույքի լացակումաց հրաժեշտ :)
Տիեզերքը սահմանեք
Տիեզերքը դա աստղերի անբոխ է որոնցից ոչ մեկ եերգել չգիտի ու չի իմանա , օրիամկ Հայաստանը տիեզերքի սահմանմանը բավարարում է :D:D:D :
Տալ Պարեջրի սահմանումը
Տիեզերքը դա աստղերի անբոխ է որոնցից ոչ մեկ եերգել չգիտի ու չի իմանա , օրիամկ Հայաստանը տիեզերքի սահմանմանը բավարարում է :D:D:D :
Տալ Պարեջրի սահմանումը
/Երևի գարեջուր հա՞ /
Սահմանում: Դա այն հեղուկն է՝
որը օրգանիզմ ինչ գույն որ մտնում է, նույն գույն էլ դուրս է գալիս:
Նրա օժանդակությամբ կարող ես շուշուտ "դուրս" գալ: եթե շուշուտ դուրս չես գալիս ու համբերում ես, ապա դուրս գալուց էմոցիոմալ մեծ լիցքաթափում ես ստանում: Մեծ դոզաների տակ անգամ օրգազմին կարող է գերազանցել:
…
/Օգտագործողի համար խորհուրդ՝
Փուչիկը պայթեցնելուց առաջ ՝ - Մի ամաչեք… Գոռացեք… Ղժժացեք… Զգացեք թե ինչ է իրականը /
Վարժություն:
Ունենք 10 հատ կես լիտրանոց գարեջուրի շիշ: Դե՞, սկսի
Հաջորդը թող սահմանի ՝
ջրիկ ճաշը
Ջրիկ ճաշը ունի վաղեմի պատմություն: Այն ստեղծվել է մ.թ.ա., երբ առաջին անգամ մարդը խաշ եփեց` որի պատրաստման համար պահանջվում էր ընդամենը երեք գործոն` ջուր, աղ կովի պատկանելիքներ: Խաշը համարվում է ամենաջրիկ ճաշը, որը օգտագործվում է նաև մեր օրերում: Մարդու զարգացման հետ համընթաց բարձրացավ նաև նրա ճաշակը, ավելացավ համով ու հոտով ջրիկ ճաշերի պահանջարկը: Սկսվեց բանջարեղենային դարաշրջան, որը հեղաշրջում կատարեց ջրիկ ճաշի զարգացման գործընթացում: Ներկայումս ջրիկ ճաշը սահմանվում է այսպես. դա` աղով համեմված մի քանի տեսակի բանջարեղենների կամ հատիկավոր բույսերի ու ջրի եփուկ է, (երբեմն մսի կտորների հավելումներով), որը սովորաբար չեն սիրում երեխաները, բայց սիրում են տղամարդիկ: (Համենայն դեպս մեծամասնությունը): :P
Հաջորդը սահմանում է ֆուտբոլը:

Աշխարհում ամենաշատ հետաքրքրություն առաջացնող ու ամենաակտիվ ֆաներ ունեցող սպորտաձևն է: :)
Սահմանեք Ռեալ Մադրիդը
ChildOfTheSky
20.06.2008, 02:22
Սահմանեք Ռեալ Մադրիդը
Բարսելոնայի ֆուտբոլիստների և երկրպագուների գիշերվա վատ երազը կոչվում է Ռեալ Մադրիդ
սահմանեք դեղձի կամպոտը
Yellow Raven
20.06.2008, 11:19
Դեղձի կամպոտը էն հիանալի բաննա,որը ես ձմեռը տալիս եմ բոլոր բարի մարդկանց ,ովքեր ինձ օգնում են ձյուն մաքրելու հարցումhttp://www.akumb.am/images/smilies/lol.gif
Հաջորդը սահմանում է նախանձը:
ChildOfTheSky
20.06.2008, 11:23
Հաջորդը սահմանում է նախանձը:
Բարսելոնայի ֆուտբոլիստների և երկրպագուների զգացմունքը Ռեալի Մադրիդի նկատմամբ կոչվում է նախանձ
Հաջորդը սահմանում է ստեղնաշարի ձախ ոտնակը (էն որ միշտ ջարդած ա լինում)
Ուրվական
29.06.2008, 18:17
Հաջորդը սահմանում է ստեղնաշարի ձախ ոտնակը (էն որ միշտ ջարդած ա լինում)
Նորմալ կոմյուտերային ստեղնաշարի Esc կոճակի տակ մի ժամանակ գտնված առարկան կոչվում էր ստեղնաշարի ձախ ոտնակ:D:
Սահմանեք մայրաքաղաքը:
Նորմալ կոմյուտերային ստեղնաշարի Esc կոճակի տակ մի ժամանակ գտնված առարկան կոչվում էր ստեղնաշարի ձախ ոտնակ:D:
Սահմանեք մայրաքաղաքը:
Էդ էն տեղն ա, որտեղ ձգտում են հայտնվել բոլոր մարդիկ` դ-Արտանյանից սկսած շարքային ռայոնցով վերջացած::)
Սահմանեք "տրայնիկը":
ChildOfTheSky
29.06.2008, 19:21
Սահմանեք "տրայնիկը":
միանգամից 3-ին բավարարողը կոչվում է տռայնիկ :D
սահմանեք գոլը
միանգամից 3-ին բավարարողը կոչվում է տռայնիկ :D
սահմանեք գոլը
Էդ էնա ինչը, որ Ռեալին են խփում արդեն մի 100 տարի ա 50 տոկոսը չեն հաշվում::P
Սահմանեք Փափուկ խաղալիքը;
Սահմանեք Փափուկ խաղալիքը;
Երբ որ տրամս տեղնա լինում՝ ես եմ :oy
Սահմանեք ամառը :)
Երբ որ տրամս տեղնա լինում՝ ես եմ :oy
Սահմանեք ամառը :)
Ցավոք տարվա ամենակարճ եղանակը :( :D
Սահմանեք զաչոտնիկը ;)
Lady-In-Red
29.06.2008, 20:11
Ցավոք տարվա ամենակարճ եղանակը :( :D
Սահմանեք զաչոտնիկը ;)
ուսանողի զաչոտնիկը դասախոԶի համար կախարդական դրամապանակա...:D ոնց վերցնումա մեջի փողը, էլի նույնանման կանաչից հայտնվումա հաջորդ ուսանողի զաչոտնիկում ...
Սահմանեք ծամոն բառը ;)
Yellow Raven
29.06.2008, 20:32
Ծամոնը հին հայկական բառա,որը սկզբում օգտագործվելա քաչալներին երկարամազերից տարբերելու համար:D
Մարդիկ որ իրար էին տենում հարցնում էին<<ծամ ունես>>?:Հետագայում որոշ սղումներից հետո այն սկսվելա օգտագործվել մաստակի նշանակությամբ:
Հաջորդը սահմանումա կռիս:D

Կեղտոտ կենդանի, մկան նման, մկանից մեծ, զզվելի :[ ու գարշահոտ
Հաջորդը սահմանում ա սահմանումը :))
Հաջորդը սահմանում ա սահմանումը :))
Բեղավոր-ակնոցավոր գիտնականների կողմից ընդունված բառակույտ, որ գործածվում է նկարագրելու համար մի բան, որ առանց այդ էլ բոլորի համար պարզ է:
Հաջորդը սահմանում է հմայքը:
aerosmith
02.11.2008, 11:23
այն զենքը, որոնք օգտագործում են կանայք, տղամարդկանց գերելու համար, անվանում են հմայք։
հաջորդը սահմանում է Ռաբիզ երաժշտությունը
այն զենքը, որոնք օգտագործում են կանայք, տղամարդկանց գերելու համար, անվանում են հմայք։
հաջորդը սահմանում է Ռաբիզ երաժշտությունը
Ռաբիզը մտածելակերպ է (վկայում է մարդկանց ինտելեկտի ցածր մակարդակը), իսկ ռաբիզ երաժշտությունը այդ մտածելակերպի ամենվառ դրսևորումներից մեկն է՝ որն ուղղեկցվում է կլկլոցով։ Ռաբիզ երաժշտություն լսողները սովորաբար "Չալաղաճ դեմքեր են".
Հաջորդը սահամանում է հայացքը։
Հայացքը տեսողական օրգանների` որևէ օբյեկտի վրա կամ որևէ ուղղությամբ սևեռված լինելն է: Օգտագործվում է նաև այլ` գաղափարական մոտեցում իմաստով: Բարդ բառ է, կազմված է հայ և աչք (մի երկու թլիկի պատճառով հետագայում պարզապես չ դարձել է ց) բառերից: Քանի որ հայերն աշխարհի հնագույն ազգն են (նույնիսկ մի քանի դար միակ ազգն է եղել), այդ իսկ պատճառով վերոնշյալ տեսողական ֆունկցիան ասոցացվել է հայի աչքերի հետ, հետագայում ստացել նաև գեղագիտական երանգ :o :D
Սահմանեք զոքանչը:P
Զոքանչ բառը նույնպես, ինչպես նախորդը բաժանվում է երկու բառարմատների, որոնք են զո - հունարեն զոի- կյանք, և քանչ- քանդիչ բառի գեղական աղավաղումը:
Իմաստն էն է, որ հին հայերի ամուսնական կյանքը հայ-հույն խառը ամուսնությունների ժամանակ քանդում էին հույն զոքանչները ու իրենց աղջկեքին թոռների հետ տանում Հին Հունաստան:
Սրանից էլ հետևել է այն պատմական հիմնաքարի, որ Ալեքսանդրը Մեծը /Ալիկ/ հայի զավակ է , իսկ Պլատոնը լրիվ հայ է /Պլոն/:
Սահմանեք Կարագը
կարագ
կարագը էնքան մեղք աաաաա... նախ կտրում են, քսում են հացի վրա, հետո էլ ուտում են:o... ավելի վատ տարբերակ էլ կա, կրակի վրա հալացնում են:8
:Dմեկ-մեկ ես էլ եմ իրան կտրատում ու ուտում. մի այլ կարգի հաճույք ա:[
:oyՍահմանեք գորտը
cold skin
05.06.2009, 15:29
[
:oyՍահմանեք գորտը
Գորտը կանաչ գույնը շատ է սիրում: Հաճախ նրան համբուրելիս գտնում ենք մեր երազների արքայազնին: Ափսոս, որ նա սպիտակ երիվար չի ունենում: Նրա կռկռոցը հաճախ լսելով՝ էքստազի մեջ ես ընկնում: Սիրե՛ք, գորտերին…
Սահմանեք քիթը
քիթը
Վերջույթ դեմքի վրա, որ օգտագործվում է քչփորելու, տեղի-անտեղի տարբեր մարդկանց գործերի մեջ խոթվելու, գրիպի ժամանակ օրգանիզմի եղած-չեղած հեղուկները հանելու, և հոտառության համար, երբեմն հանդիպում է նաև հայհոյախոսության մեջ... հայերի մոտ հաճախ չափից ավելի զարգացած է, հատկապես առաջին և երկրորդ իմաստներով, ինչպես նաև` չափսով...
սահմանեցեք ընտրությունները
ընտրությունները
Ընտրությունը ժողովրդին հիմանացնելու շատ ճկուն մեթոդ է:
Սահմանեք ճգնաժամը:
Ճգնաժամը տաղտուկից ազատվելու համար խոսակցության ռեալ թեմա է . . . Սահմանեք խնդրեմ 'ծիտ' բառը . . .
Ուլուանա
05.06.2009, 22:23
Ճգնաժամը տաղտուկից ազատվելու համար խոսակցության ռեալ թեմա է . . . Սահմանեք խնդրեմ 'ծիտ' բառը . . .
Բացի թռչող կենդանատեսակից, ցույց է տալիս նաև որոշակի կնատեսակ, հիմնականում՝ երիտասարդ տարիքի, որին բնորոշ են չափից դուրս ընդգծված իգականությունը՝ աչք ծակող (ոմանց համար՝ գուցե շոյող) պճնվածության և հակառակ սեռին կպցնելու անթաքույց մղումների տեսքով, միաժամանակ աչքի է ընկնում մտավոր և հոգևոր արժեքների խիստ համեստ պաշարով ու պահանջմունքներով։
Սահմանեք «մոդերատոր» բառը։ :))
:loveմոդերատորները հիմնականում լինում են ջղայն... հենց մի քիչ չարություն ենք անում, գալիս են ու պատժում:scare, ու վատ ա լինում, երբ պատիժը կարմիր գույն ա:secret.... :D մեկ-մեկ բարի էլ են լինում, հատկապես, երբ վարկանիշ են տալիս:D
:thinkսահմանեք նկարիչը
սահմանեք նկարիչը
Ստեղծագործ անձնավորություն, որ իր պատկերները մարմնավորում է կտավի ու վրձնի միջոցով, նկարիչ կարող է կոչվել միայն որոշակի վարպետության ու ձիրքի տեր անձը…
սահմանեք անսահմանելին
Lusinamara
22.02.2011, 01:03
Ստեղծագործ անձնավորություն, որ իր պատկերները մարմնավորում է կտավի ու վրձնի միջոցով, նկարիչ կարող է կոչվել միայն որոշակի վարպետության ու ձիրքի տեր անձը…
սահմանեք անսահմանելին
Անսահմանելի է կոչվում այն երևույթը, որը 18.11.2009 11:54 -ից մինչ այս պահը չէր կարողանում սահմանել ոչ ոք: :D
Բայց, քանի որ հայտվել է ոմն Լուս ու այս մեծն պարտականությունը վերցրել է իր վրա, ստիպված է ձեզ հրամցնել անսահմանելիի սահմանումը...
Անսահմանելին ՉԵՂԱԾԻ սահմանումն է :think
Սահմանեք ինքնասպանությունը

երբ մարդը կար ու էլ չկա, ու իր մատն է խառը դրանում, կոչվում է ինքնասպանություն :think
Սահմանեք նամուսը:
Սահմանեք նամուսը:
Այն ուժը, որը մարդուն ստիպում է հետևել հասարակությունում ընդունված բարոյական նորմերը, կոչվում է նամուս: Նամուսը փոփոխական մեծություն է և մարդու կյանքի ընթացքում կարող է փոփոխվել լայն սահմաններում: Նամուսի հակառակ մեծությունը կոչվում է աննամուս: Գոյություն ունի նաև «պահի տակ նամուսը կորցնելու» երևույթը, որն առաջանում է երբ մարդու ուղեղում ինչ-որ գործոնների ազդեցության տակ, նամուսի ուժը փոքրանում է աննամուսի ուժից: Ամենահին նամուսի ուժ կրող գենը առաջին անգամ հայտնաբերվել է հայկական լեռնաշխարհում գտնված նախամարդու ոսկորներում:
Սահմանեք խփնվելը:
Որոշակի ընդունված ադեկվատության սահմաններից դուրս գալը, որն այդ սահմանները դնող հասարակության կողմից դիտվում է ոչ նորմալ, կոչվում է խփնվել )))
Պարտականությունն ի՞նչ է
Sent from my Redmi Note 3 using Tapatalk
Ուլուանա
20.11.2016, 22:23
Պարտականությունն ի՞նչ է
Պարտականությունը մեղադրանքներից կամ պատժից գլուխն ազատելու համար կատարվող գործողություն է, որն ակնկալվում է ոմանց կողմից որոշակի հանգամանքների դեպքում։
Սահմանեք աշխատանքը։
Սահմանեք աշխատանքը։
Աշխատանքը գործողությունների նոն-ստոպ, կենտրոնացած կատարումն է՝ որպես փարոս ունենալով արդյունքի հստակ մտապատկերը /vision/:
Սահմանեք վրեժի և վիրավորանքի տարբերությունը
Quyr Qery
22.11.2016, 07:04
Վիրավորանքից կարող է վրեժ ծնվել, կարող է և չծնվել, վրեժից վիրավորանք հաստատ ծնվում է: Վիրավորանքը կարող է չցավեցնել, վրեժը ցավեցնում է: Վիրավորողը գուցե դիտմամբ չի վիրավորում, կամ հաճույք չստանա ասածից, իսկ վրեժ լուծողը հաճույքով ու գիտակցված է դա անում:
Դավաճանություն