PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանի արտաքին պարտքը աճել է 9.3 տոկոսով

Artgeo
23.11.2007, 18:38
Հայաստանի պարտքը կազմել է 490,289 մլրդ դրամ

2007թ. հունիսի 30—ի դրությամբ Հայաստանի պարտքը կազմել է 490,289 մլրդ դրամ, որից 58,702 մլրդ դրամը ներքին պարտքն է, իսկ 431,587 մլրդ դրամը կամ 1 մլրդ 265,836 մլն դոլարը՝ արտաքին պարտքը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտաքին պետական պարտքն ավելացել է 9,3 տոկոսով։
Հայաստանի արտաքին պարտքի 71,9 տոկոսը կամ 909,579 մլն դոլարը բաժին է ընկնում Համաշխարհային բանկին։ Նախորդ տարվա համեմատ ՀԲ—ին Հայաստանի պարտքն ավելացել է 12,1 տոկոսով։ Արտաքին պարտքի 12,4 տոկոսը կամ 156,884 մլն դոլարը Արժույթի միջազգային հիմնադրամինն է, իսկ 4 տոկոսը կամ 50,861 մլն դոլարը՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամինը։ Արտաքին պարտքի 0,4 եւ 0,2 տոկոսները կամ 4,537 մլն եւ 2,921 մլն դոլարը համապատասխանաբար բաժին են ընկնում Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության հիմնադրամին եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին։
Երկկողմանի վարկատուներից Հայաստանի պարտքի 7,4 տոկոսը կամ ավելի քան 93 մլն դոլարը բաժին է ընկնում Գերմանիային, 3,1 տոկոսը կամ 39,443 մլն դոլարը՝ ԱՄՆ—ին։

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20070901_6&flag=am

Chilly
23.11.2007, 20:05
Եվ??? :sulel, էդպես էլ սպասում էի, հետո ինչ???

Մի Հայ
24.11.2007, 10:49
Եկեք ազգովի շնորհակալություն հայտնենք ԼՏՊ-ից: :hands

Մի Հայ
24.11.2007, 12:20
Նորից Կուզենամ մոդեռատորից հարցնել թե ինչու է հանվել իմ գրածը այս թեմայի վերաբերյալ? Ես ոչ մի կանուն չեմ խաղթել, ինչն է պատճառը?

Եթե դուք պետք է հանեք մարդկանց կարծիքները որոնք ձեր համուզմունքներին դեմ է ապա դա պետք է լինի կանունադրության մեջ որպեսի ակումբի նոր անդամը կարողանա կողմնորշվել թե ինքը կուզենա լինել այդպիսի ակումբի անդամ: և դուք այս կոչում եք խոսքի ազատություն?

Artgeo
24.11.2007, 14:07

Կներես, գրառումդ սխալմամբ է ջնջվել, այն արդեն վերականգնված է։ ;)

Եկեք ազգովի շնորհակալություն հայտնենք ԼՏՊ-ից: :hands
Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում երկրի նախագահ չի եղել։ ;)

Մի Հայ
24.11.2007, 22:55
Կներես, գրառումդ սխալմամբ է ջնջվել, այն արդեն վերականգնված է։ ;)

Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում երկրի նախագահ չի եղել։ ;)
Այո բայց հայաստանի պրքը վեջին մեկ տարվա մեջ չեն վերցվել: Պարտքը հենց այնպես չի տրվում այլ տրվում է տոկոսային շահույթի վրա և ամեն տարի տոկոսը ավելանում է ընդհանուր գոմարին առաջացնելով ավելի մեծ գոմար: :oy

Artgeo
25.11.2007, 03:31

Ասում են ճշմարտությունը լավ բան է, հատկապես վերջին տարվա ըթնացքում վերցրած պարտքը բավականին մեծ է եղել http://web.worldbank.org/WBSITE/EXTERNAL/PROJECTS/0,,countrycode:AM~countryname:Armenia~menuPK:64820002~pagePK:64491378~piPK:64491395~subTitle:Lending%20Net~theSitePK:40941,00.html

Մի Հայ
25.11.2007, 03:57

Եթե մեծություների մասին ենք խոսում ապա Հյաստանի ամենա մեծ պարտքերը (http://web.worldbank.org/external/projects/main?pagePK=217672&piPK=95916&theSitePK=40941&menuPK=223661&category=regcountries&regioncode=5&countrycode=AM&pagenumber=1&pagesize=100&totalrecords=55&sortby=BOARDSORTDATE&sortorder=DESC) վերցվել են 1993 - 1998թ 60-61 միլիոն դոլար:

Հարցը նա է որ ԼՏՊ-ի ժամանակ ոչ մի պարտք չի փակվել և դրանք հետաձգվել են միայ: :8

Artgeo
25.11.2007, 04:34

Ես չեմ էլ կասկածում, որ այն ժամանակ շատ գումար է ստացվել։ Դրա մասին վերևում խոսք անգամ չի եղել։ Խոսքը նրա մասին է, որ
Նախորդ տարվա համեմատ ՀԲ—ին Հայաստանի պարտքն ավելացել է 12,1 տոկոսով
պարտքերի հաշվին չէ, կամ ոչ այնքան պարտքերի հաշվին է։ Ըստ այդմ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ կապ չունի այդ 12,1 տոկոսի հետ ;)

Մի Հայ
25.11.2007, 04:55
Ես չեմ էլ կասկածում, որ այն ժամանակ շատ գումար է ստացվել։ Դրա մասին վերևում խոսք անգամ չի եղել։ Խոսքը նրա մասին է, որ
պարտքերի հաշվին չէ, կամ ոչ այնքան պարտքերի հաշվին է։ Ըստ այդմ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ կապ չունի այդ 12,1 տոկոսի հետ ;)
Artgeo Ես չեմ ասում որ հայաստանը պարտքը չի շատացել բայ իմ ասածը նա է որ ԼՏՊ-ի ժամանակ երկու խոշոր պարտքեր են արվել 60 ական միլիոն դոլարի չհաշված փոքրերը և դրանք փակվել են այս ղեկավարության կողմից:
Իմ միտքս այն է որ եթե ԼՏՊ-ը չվերցներ այդ պարտերը կամ փակեր դրանք իր ղեկավարության ժամանակ ապա այս իշխանություները կփակեին իրենցը և այդպիսով տոկոսներ չին ավելանա ընդանուր պարտքի գումարի վրա և հիմա չեր լինի այս մեկ տարվա պարտքի ավելացումը: և պարզ չէ թե ինչ եղան այդ տրամադրված գոմարների ճակատագիրը ԼՏՊ-ի ժամանկ :8

Artgeo
25.11.2007, 13:34

Ասում ու ապացուցում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարտք են վերցրել, դու ասում ես տոկոսներն են ավելացել... :think

Մի Հայ
25.11.2007, 20:50
Ասում ու ապացուցում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում պարտք են վերցրել, դու ասում ես տոկոսներն են ավելացել... :think
Եվ չեմ հասկանում դու ինչը չես հասկանում իմ ասածի? Իսկ ես ասում եմ որ եթե ԼՏՊ-ը փակեր իր պարտքերը և այդ գումարը չանհետանար որոշ մարդկանց գրպաներում ապա Հայաստանի պարտքը չէր շատանա:

Artgeo
25.11.2007, 21:55
Եվ չեմ հասկանում դու ինչը չես հասկանում իմ ասածի? Իսկ ես ասում եմ որ եթե ԼՏՊ-ը փակեր իր պարտքերը և այդ գումարը չանհետանար որոշ մարդկանց գրպաներում ապա Հայաստանի պարտքը չէր շատանա:
Եթե Լևոնը այն ժամանակ պարտք վերցրած չլիներ, ապա Ռոբերտ Քոչարյանի պարտք վերցնելով 0-ից պարտքը կբարձրանար: Էական տարբերություն չեմ տեսնում:
Լևոն Տեր-Պետրոսյանի վերցրած պարտքերը երկարաժամկետ են և ցածր տոկոսադրույքով, ըստ այդմ Հայաստանի համար քիչ ծանր, այսօրվա իշխանությունների կողմից վերցրած պարտքերը կարճաժամկետ են և բարձր տոկոսադրույքով: Կարելի նայել նաև պարտքերի վերցման դինամիկային, որտեղ հստակ երևում է, թե ով, որքան պարտք է վերցրել մինչև 2006 թվականը:
http://www.imageshare.am/thumb/35719503/5.45F0?OpenElement&FieldElemFormat=jpg (http://www.imageshare.am/view/35719503/5.45F0?OpenElement&FieldElemFormat=jpg)

Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վերցվել է 281 մլն դոլլար
Սերժ-Քոչարյանի ժամանակ 581 մլն դոլլար
մեկնաբանություններն ավելորդ են։

Բացի դրանից, հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք է իրականացվել «գույք պարտքի դիմաց» խայտառակ ու Հայաստանի համար կործանարար գործարքը, որը իբր խորհրդային Հայաստանի պարտքերի վերադարձն էր Կրեմլին, ինչը չի արվել և ոչ մի երկրում բացի Հայաստանից: Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության կողմից ՀԲ-ից վերցրած պարտքերի մասին խոսելիս, ավելի լավ է սկզբում ուսումնասիրել Սերժ-Քոչարյանի կողմից գործած կործանարար սխալները: Հետո համեմատել 1996 թվականի և 2006 թվականի տնտեսական իրավիճակը: Ի դեպ Հրանտ Բագրրատյանը դա արել է և կարող ես օգտվել
http://new.aravot.am/am/articles/society/30721/view
http://new.aravot.am/am/articles/politics/30809/view
նշեմ, որ վերլուծությունները արված են զուտ Սերժ-Քոչարյանի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների հիման վրա: Տնտեսագետ լինել չէ, բավական է տարրական մաթեմատիկա իմանալ, անհամապատասխանություններն ու կեղծիքը հայտնաբերելու համար:

Բացի դրանից, կարելի է համեմատել հարևան երկու պետությունների հետ, թե ինչի վրա են ծախսվել ՀԲ-ից վերցված գումարները
Հայաստան - պետական կառավարմանը 54.70 մլն դոլլար
http://www.imageshare.am/thumb/11488646/11.294C?OpenElement&FieldElemFormat=jpg (http://www.imageshare.am/view/11488646/11.294C?OpenElement&FieldElemFormat=jpg)
Ադրբեջան - պետական կառավարմանը 0,5 մլն դոլլար
http://www.imageshare.am/thumb/89098029/7.4330?OpenElement&FieldElemFormat=jpg (http://www.imageshare.am/view/89098029/7.4330?OpenElement&FieldElemFormat=jpg)
Վրաստան - 13 մլն դոլլար
http://www.imageshare.am/thumb/30319201/8.33DA?OpenElement&FieldElemFormat=jpg (http://www.imageshare.am/view/30319201/8.33DA?OpenElement&FieldElemFormat=jpg)

Մի Հայ
25.11.2007, 22:58
Եթե Լևոնը այն ժամանակ պարտք վերցրած չլիներ, ապա Ռոբերտ Քոչարյանի պարտք վերցնելով 0-ից պարտքը կբարձրանար: Էական տարբերություն չեմ տեսնում:
Իհարկե բայց սա չե էականը: Էականը նա է որ այդ գումարները որը ԼՏՊ-ը վերցրել է իրենց նպատակներին չի հասել և բնականաբար շահույթ չի բերել: :oy Այդ գումարները փոշիացել են և հիմա Հայաստանը իր հացը կտրելով պետք է դրանք վերադարձնի: Ես չեմ հասկանում թե դու ինչի մասին ես խոսում? Ինչ կապ ունի թե ԼՏՊ-ը պարտքերը վերցրել է երկարատև ժամանակով և քիչ տոկոսով ԵԹԵ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՐՊԱՆՈՒՄ: Այդ գումարները շահույթ չեն բերել և կորել են և դա Հայաստանը պետք է պակի: Սրա մասին պետք է խոսես և ոչ թէ որ Հայաստանի պարտքը աճել է, դա ուղիղ կապված է նրա հետ որ ԼՏՊ-ի ժամանկ վերցրած գումարները ՉԿԱՆ:

Artgeo
26.11.2007, 01:04

Մդա... Վերևում լիքը ապացույցներ ու պնդումներ եմ բերել, որ պարտքը աճել է վերջին տարվա ընթացքում, որ Սերժ-Քոչարյանը շատ ավելի շատ են պարտքով փող վերցրել, որոնց մեծ մասի նպատակին չծառայելը կասկածից վեր է, ինչը քո կողմից բացարձակապես իգնորի է ենթարկվել։
Բարի։ Համարում եմ, որ Սերժ-Քոչարյանի կողմից Հայաստանի վզին ահռելի պարտքերի փաթաթումը և գումարների փոշիացումը քո կողմից հարցականի տակ չի դրվում, քանի որ վերևում բերված փաստերին դու չես արձագանքել։ Հաշվի առնելով այս ամենը անցնեմ առաջ և խնդրում եմ բերես հիմնավորումներ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ վերցվել է պարտքով գումար և փոշիացվել։ Հակառակ դեպքում խոսքերդ կհամարեմ անհիմն ու նրանք կհամալրեն Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հորինված բամբասանքների շարքը։

Մականուն
26.11.2007, 10:12
Իհարկե բայց սա չե էականը: Էականը նա է որ այդ գումարները որը ԼՏՊ-ը վերցրել է իրենց նպատակներին չի հասել և բնականաբար շահույթ չի բերել: :oy Այդ գումարները փոշիացել են և հիմա Հայաստանը իր հացը կտրելով պետք է դրանք վերադարձնի: Ես չեմ հասկանում թե դու ինչի մասին ես խոսում? Ինչ կապ ունի թե ԼՏՊ-ը պարտքերը վերցրել է երկարատև ժամանակով և քիչ տոկոսով ԵԹԵ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՐՊԱՆՈՒՄ: Այդ գումարները շահույթ չեն բերել և կորել են և դա Հայաստանը պետք է պակի: Սրա մասին պետք է խոսես և ոչ թէ որ Հայաստանի պարտքը աճել է, դա ուղիղ կապված է նրա հետ որ ԼՏՊ-ի ժամանկ վերցրած գումարները ՉԿԱՆ:

Անկեղծ ասած որև է մեկին չեմ ցանկանում վիրավորել, բայց...
կոչ եմ անում զերծ մնալ այնպիսի քննարկությոններին, որտեղ ոչինչ չես հասկանում: Այլ կերպ ասած՝ հաշվիչից ազատ օգտվելը դեռ մաթեմատիկա իմանալ չի:
Ճիշտն ասած Մի Հայի գրվածներից համոզված եմ, որ տնտեսագիտությունից լավ հեռու է:
Բերված են պարզ փաստեր, որնցում ոչինչ կասկած չպիտի հարուցի: Նույն երգը անընդհատ երգելով ու ականջները փակելով, որ դիմացինիդ չլսես, թողնում ես մեղմ ասած "համառի" տպավորություն:

Եթե գրառումս կհամարվի կոպիտ ու կանոններին դեմ, հանգիստ խղճով կարող եք զրկել մուտքից "Ակումբ", բայց դա թերևս ավելի լավ է քան առավոտյան կանուխ կարդալ նման գրառումների անօգուտ շարան:

Artgeo
28.11.2007, 04:05
ԵՎՍ 5,2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

[15:57] 27 Նոյեմբերի, 2007

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը ավարտեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների հինգերորդ դիտարկումը Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա ծրագրի ներքո: Գործադիր խորհուրդը նաեւ բավարարեց հարկերի հայտարարագրման գծով 2007 թ. դեկտեմբերի վերջի համար կառուցվածքային չափանիշի փոփոխության մասին խնդրագիրը: Դիտարկման ավարտը թույլ է տալիս պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել եւս 3.28 միլիոն ՍԴՌ (շուրջ 5.2 միլիոն դոլար): Արդյունքում ծրագրի ընդհանուր հատկացումը կկազմի 19.68 միլիոն ՍԴՌ (շուրջ 31.4 միլիոն դոլար):

ԱԿՏԱ վարկերը տրամադրվում են տարեկան 0.5 տոկոսով եւ ենթակա են վերադարձի 10 տարի հետո 5.5 տարվա հետաձգմամբ մայր գումարի վճարման գծով:

http://A1plus.am

Marduk
29.11.2007, 13:17
Հարգելի մոդերատորներ
Ինչքան պետք է սպասեմ որ այս թեմայում գրառումս վերականգնվի՞
Հույսեր կա թե՞...

Chuk
09.12.2007, 23:29
Հարգելի մոդերատորներ
Ինչքան պետք է սպասեմ որ այս թեմայում գրառումս վերականգնվի՞
Հույսեր կա թե՞...

Թեմայում կա ջնջված ընդամենը 2 գրառում, որոնք 2-ն էլ Նոր Հայի գրառումներն են: Մեկը ես եմ ջնջել, ուղիղ մեկ րոպե առաջ թեմայից դուրս լինելու պատճառով, երկրորդը իր բովանդակությամբ նման ձեր գրառման պահանջին (վերադարձրեք մեր ջնջված գրառումները): Ուրիշ որևէ ջնջված գրառում չկա:

Քանի որ չունեմ հիմք ենթադրելու որ դուք և Մի Հայը ստում եք, որ գրառումներ եք արել, որոնք անհետացել են, ենթադրում եմ, որ դա տեխնիկական խնդիր է: Մասնավորապես դա կարող կապված լինել կամ ֆորումի ծրագրային մասի հետ (գրեթե բացառում եմ այս տարբերակը), կամ էլ հոստինգ տրամադրող կազմակերպությունում առաջացած ինչ-որ խնդրի հետ, կամ էլ սինխրոնիզացիայի խնդիր: Ամեն դեպքում կփորձեմ պարզել, թեև չեմ կարծում, որ կգտնեմ կորած գրառումների հետքն անգամ:

Ներողություն անհարմարություն պատճառելու համար, որի հետ, իհարկե, մենք կապ չունենք:

schuschanik
10.12.2007, 00:48
ԵՎՍ 5,2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

[15:57] 27 Նոյեմբերի, 2007

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը ավարտեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների հինգերորդ դիտարկումը Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա ծրագրի ներքո: Գործադիր խորհուրդը նաեւ բավարարեց հարկերի հայտարարագրման գծով 2007 թ. դեկտեմբերի վերջի համար կառուցվածքային չափանիշի փոփոխության մասին խնդրագիրը: Դիտարկման ավարտը թույլ է տալիս պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել եւս 3.28 միլիոն ՍԴՌ (շուրջ 5.2 միլիոն դոլար): Արդյունքում ծրագրի ընդհանուր հատկացումը կկազմի 19.68 միլիոն ՍԴՌ (շուրջ 31.4 միլիոն դոլար):

ԱԿՏԱ վարկերը տրամադրվում են տարեկան 0.5 տոկոսով եւ ենթակա են վերադարձի 10 տարի հետո 5.5 տարվա հետաձգմամբ մայր գումարի վճարման գծով:

http://A1plus.am

հարկային հատկացումների կեսից ավելին կատավել են բյուջետային միջոցներից/իսկ մնացածը շուկայական/: չգիտեմ տեղեկատվության աղբյուրը որքանով է ստույգ:
ես ինքս տնտեսագետ չեմ,և կցանկանայի լսել մասնագետի կարծիք , արդյո՞ք այդ երկու տիպի վարկերի վերադարձման տոկոսադրույքների մեջ տարբերություն կա , թե ոչ