PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավո՞ր է Հայաստանում հարստանալ`մնալով ազնիվ և հաշտ սեփական խղճի ու օրենքի հետ



Մանոն
23.11.2007, 16:25
Հուսամ` հասկանալի է, որ խոսքը նյութական հարստությանն է վերաբերում: Խնդրում եմ հնարավորինս հիմնավորել պատասխանը և արտահայտել ձեր վերաբերմունքն այս հարցի շուրջ:

Լէգնա
23.11.2007, 16:32
Այո, բայց պտի հարուստ լինես նախօրոք :)

REAL_ist
23.11.2007, 16:53
Հնարավո՞ր է Հայաստանում հարստանալ`մնալով ազնիվ և հաշտ սեփական խղճի ու օրենքի հետ
եսա դոլարը դառնումա 200 դրամ, ինչքան կարաք դոլար եք առնում, ընտրում եք Լևոնին, դոլարը բարձրանումա, սարքում եք դրամ ու հարստանում եք:D
միակ ձևնա:D
չնայած անպայման չի Լևոնին, որ չասեք Լևոնական եմ, կարևորը իշխանափոխություն լինի;)

Second Chance
23.11.2007, 17:07
Հա իհարկե հնարավոր է , հնարավորա բայց հասատ չի:D

: Խնդրում եմ հնարավորինս հիմնավորել պատասխանը և արտահայտել ձեր վերաբերմունքն այս հարցի շուրջ:
իսկ որպես հիմնավորում:) , հնարավորա էն կտրվածքով, որ այս կյանքում ամենինչ էլ հնարավորա…:8:D

dvgray
23.11.2007, 17:13
Ոչ: :)
Ով որ կասկածներ ունի այս կապակցությամբ, ապա առաջարկում են մի իր, որի գինը 50 հազար դրամից բարձր է ձևակերպված /ներառնված նաև առաքման գինը / ստանա /գնի/ արտասահմանից: Կառաջարկեի, որ ապրանքը ստանաիք DHL կամ TNT -ի միջոցով
Դուք առնվազն մի 3 փառահեղ օրեր կանցկացնեք օդանավակայանի մաքսատանը, և որպես "պարգևատրում", ժամանակ կունենք տեսնելու և հետևելում թե ինչ է կատարվում ասենք ձևակերպման բաժնում ուրիշների եվ ձեր հետ: Միայն ուշադիր եղեք ;) :):

Եվ եթե այսքանից հետո էլ ձեր պատասխանը լինի "այո", ապա կարող եք ենթադրել, որ անուղղելի օպտիմիստ եք :):

Grieg
23.11.2007, 17:21
իսկ ո՞վ է հարուստը, ի՞նչքան հարուստն է հարուստ

Լէգնա
23.11.2007, 17:31
իսկ ո՞վ է հարուստը, ի՞նչքան հարուստն է հարուստ

դրանից ՀՀ ում չկա, հայ գրողների դրա մասին չեն գրել, հայ պատմիչները դրանց մասին չեն արձանագրել, դու էլ հաստատ չես իմանա`հարուստը ո՞վ է, էտ ո՞ւմ խնամին է :)

Դեկադա
23.11.2007, 17:49
Քվեարկել եմ «ոչ», քանզի չեմ հավատում, որ հայկական իրականությունում ապրել , և հարստանալ ու դեռ մնալ հաշտ ու ազնիվ սեփական խղճի հետ՝ հնարաոր չէ:Կամ պիտի չհարստանաս , կամ էլ պետք է խիղճ չունենաս:love

StrangeLittleGirl
23.11.2007, 21:12
Կարծում եմ՝ միլիարդատեր դառնալն անհնար է, բայց որոշակի հարստություն կուտակել հնարավոր է: Դա կախված է նրանից, թե քանի հոգու ծախսեր ես հոգում, ինչ մասնագիտություն ունես, որտեղ ես աշխատում և այլն:

dvgray
23.11.2007, 21:28
Ճիշտ ասած, էս տիպի հարցերը բավականին պրակտիկ հարցեր են:
Ըստ Մարքսի "կապիտալի", հարստությունը ՝ դա հավելյալ արդյունք առաջացնելու ու այն սեփականացնելու մեջ է: Այսինքն կապիտալիզմի կանոններով, որպեսզի հարստանաս, պետք է դու լինես սեփականատեր ու ունենաս աշխատողներ, որոնք գեներացնում են էտ հավելյալ եկամուտը քո համար:

Շատ հետաքրքիր է, "Ակումբում" կա՞ն արդյոք այդպիսի սեփականատերեր, կապիտալիստներ: Այն նրանց երկու խոսքը իրենց գործնական կյանքից կլիներ բավականին համոզիչ:
Ես ինչ գիտեմ, իմ ծանոթները բոլորը շեշտել են, որ այդպիսի հնարավորություն չկա:
Ասում են, որ կամ պետք է կեղտոտվես, կամ վրատ այնպես կսարքեն, որ տունտ տեղտ ծախես. տակից չես լինի ;):
Թե չէ ասյպես նման է հարցը թեյի սեղանի շուրջը "կա արդյոք կյանք մարսի վրա թե չէ" հարցի քննարկմանը :):

Adam
23.11.2007, 21:30
Հարստություն ասվածը ունի տարբեր չափեր: Անձնական բանկային հաշվում ունենալ 50.000 դոլլար: Սա ես համարում եմ հարստություն, որը եթե դու իհարկե շատ լավ մասնագիտության տեր ես, և աշխատում ես Եվրոպայի, կամ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ընկերությունում, ապա հարստությունը կարող ես ինքդ տարիներով կուտակել և ունենալ մեծ գումար: Եթե բիզնեսմեն ես և կարողանում ես արտերկրի հետ գործարքների մեջ մտնել, «առ ու ծախ» անել, ապա 50000-ից ավելին կարող ես աշխատել և կամաց-կամաց եկամուտդ շատացնել և այլն..., բայց չհասցնել այն կես միլիոնի կամ 1 միլիոնի, որովհետև առանց կեղծիքի, նման գումարների չես հասնի Հայաստանում: Ըստ իս, Հայաստանում միայն արտերկրի հետ բիզնես անողը կարող է հարուստ համարվել: Ես չեմ խոսում մեր օլիգարխների մասին, որ 2 օրում կոնյակի գործարան են առնում և այլն և այլն:
Եթե ուզում ես Հայաստանյան պայմաններում ունենալ 500.000 դոլլար և ավելին, ուրեմն պետք է կամ սպանես, կամ գողանաս, կամ քցես, կամ էլ վերջին հաշվով մտնես որևէ կուսակցություն և սկսես քո պատգամավոր դառնալու առաջին քայլերը և այլն: Ուրիշ կերպ հնարավոր չէ:
Կոնկրետ առաջադրված թեմայում ոչ մի պատասխանի տակ չեմ քվեարկել, որովհետև նշեցի, որ հարստություն կարող է համարվել նաև ամենավերևում նշված գումարը:
Հա, մեկել եթե պապերիցդ քեզա մնացել քո օպերայի, կասկադի մոտի, կամ կենտրոն համայնքում գտնվող 1, 2 կամ 3 սենյականոց բնակարանը, ապա կարող ես այն վաճառել, մինչև 200.000 դոլլար, որից հետո 50-60 հազարը տրամադրես Մասիվ, Բանգլադեշ կամ որևէ նման գյուղանման թաղամասերում տուն գնելուն, ապա մնացած 140.000-ը կարող ես վայելել և համարվել հարուստ: Եվ այդքանից հետո, եթե չունեցար ստաբիլ գոնե 500 դոլլարանոց աշխատանք, ապա հարստությունդ 4-5 ամսում կմտնի ստամոքսդ :P

Chilly
23.11.2007, 21:31
իսկ ո՞վ է հարուստը, ի՞նչքան հարուստն է հարուստ +1000000000000000000000000 :think

Cassiopeia
23.11.2007, 21:34
Համամիտ եմ Բյուրակնի կարծիքի հետ:
Իսկ ինքս անձամբ կարծում եմ, որ հնարավոր է: Ես ինքս մի քանի տարի առաջ միայն իմ աշխատանքով բավական տևական ժամանակ կարողացել եմ բազմանդամ ընտանիք պահել: Ու դա միայն օրվա մեջ աշխատելով 3-4 ժամ, շաբաթական 3 օրից ոչ ավել (դա իմ ստատիկ աշխատանքը չէր, որի ժամանակ բավական նվազ աշխատավարձ էի ստանում, սակայն օրվա հիմնական մասը պարապ էի լինում): Իսկ վերոհիշյալ աշխատանքս կատարել եմ գիշերային ժամերին: Ես միշտ էլ հավատացել եմ որ աշխատասեր մարդը կարող է մեծ բարձունքներ գրավել:

Աթեիստ
23.11.2007, 22:25
Համամիտ եմ Բյուրակնի կարծիքի հետ:
Իսկ ինքս անձամբ կարծում եմ, որ հնարավոր է: Ես ինքս մի քանի տարի առաջ միայն իմ աշխատանքով բավական տևական ժամանակ կարողացել եմ բազմանդամ ընտանիք պահել: Ու դա միայն օրվա մեջ աշխատելով 3-4 ժամ, շաբաթական 3 օրից ոչ ավել (դա իմ ստատիկ աշխատանքը չէր, որի ժամանակ բավական նվազ աշխատավարձ էի ստանում, սակայն օրվա հիմնական մասը պարապ էի լինում): Իսկ վերոհիշյալ աշխատանքս կատարել եմ գիշերային ժամերին: Ես միշտ էլ հավատացել եմ որ աշխատասեր մարդը կարող է մեծ բարձունքներ գրավել:

Փորձիր հիշել թե նշված ժամանակահատվածում, արդյո՞ք դու (կամ քո գործատուն) պարտաճանաչ կերպով վճարում էիր բոլոր հարկերը:
Այսօր Հայաստանում կազմակերպությունները աշխատակիցների մի մասին ընդհանրապես չեն գրանցում, մյուս մասի աշխատավարձն էլ փաստաթղթերում պակասեցնում են: Այդ աշխատողը չի կարող պնդել, թե նա չի խախտել օրենքները, որովհետև առաջինը չի պահաջնում տալ աշխատանքային գրքույկ, իսկ երկրոդը` ստորագրում է մի գումարի դիմաց, բայց ստանում բոլորիվ այլ գումար:

Cassiopeia
23.11.2007, 22:30
Փորձիր հիշել թե նշված ժամանակահատվածում, արդյո՞ք դու (կամ քո գործատուն) պարտաճանաչ կերպով վճարում էիր բոլոր հարկերը:
Այսօր Հայաստանում կազմակերպությունները աշխատակիցների մի մասին ընդհանրապես չեն գրանցում, մյուս մասի աշխատավարձն էլ փաստաթղթերում պակասեցնում են: Այդ աշխատողը չի կարող պնդել, թե նա չի խախտել օրենքները, որովհետև առաջինը չի պահաջնում տալ աշխատանքային գրքույկ, իսկ երկրոդը` ստորագրում է մի գումարի դիմաց, բայց ստանում բոլորիվ այլ գումար:


Ստատիկ աշխատանքս միշտ գրանցումով է եղել ու աշխատավարձը գրանցված է եղել այնքան, ինչքան ստացել եմ: Իսկ այն մյուս աշխատանքս - կավից բաժակներ ու նմանատիպ բաներ էի պատրաստում Վերնիսաժում վաճառքի համար: Վերնիսաժի ո՞ր մի ապրանքն է հարկման ենթակա…

Աթեիստ
23.11.2007, 22:43
Վերնիսաժի ո՞ր մի ապրանքն է հարկման ենթակա…

:)
Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում չկա հարկերից ազատված առևտրական գոտի:
Եթե կա առևտուր, կան հարկեր:

Պարզապես ժողովուրդ այնքան է սովորել խուսափել հարկերից (ընդ որում մեր հարկային քաղաքականության պայմաններում, երբ Դուբայում 500$-անոց ապրանքը Հայաստանում կարող են գնահատել 1500$), որ դրանք արդեն չեն դիտում որպես օրինախախտում:

Մի օրինակ էլ բերեմ, թե ինչու Հայաստանում հնարավոր չէ չխախտել:
Վերջերս նորից փոխվեց մաքսատան աշխատաոճը, որի հետ փոխվեցին նաև գները:
Կարծում եմ եթե ոչ բոլոր, ապա շատ-շատերն են տեղյակ քաղաքի ֆլեշ քարտերի գներից: Այսուհետ մաքսատանը դրանց 1Գբ-ը գնահատվում է 30$ (Չինաստանում արժեն 6$): Այսինքն, այն մարդը, որը մինչ այսօր ներմուծում էր օրինական ճանապարհով, արդեն չի կարող դիմանալ մրցակցությանը, որովհետև կան որոշ ֆիրմաներ, որոնք "իրավունք ունեն" շրջանցել մաքսատունը:

Cassiopeia
23.11.2007, 22:49
:)
Վերջերս նորից փոխվեց մաքսատան աշխատաոճը, որի հետ փոխվեցին նաև գները:
Կարծում եմ եթե ոչ բոլոր, ապա շատ-շատերն են տեղյակ քաղաքի ֆլեշ քարտերի գներից: Այսուհետ մաքսատանը դրանց 1Գբ-ը գնահատվում է 30$ (Չինաստանում արժեն 6$): Այսինքն, այն մարդը, որը մինչ այսօր ներմուծում էր օրինական ճանապարհով, արդեն չի կարող դիմանալ մրցակցությանը, որովհետև կան որոշ ֆիրմաներ, որոնք "իրավունք ունեն" շրջանցել մաքսատունը:


Ախ, այդ մաքսատուն կոչվածը… ով, ով, բայց ես հո լավ գիտեմ, թե ինչ դաժան խաղ խաղաց նա ներկրողների գլխին ու ոչ միայն մաքսազերծման այլև ժամանակի առումով…

Ձայնալար
23.11.2007, 23:35
կավից բաժակներ ու նմանատիպ բաներ էի պատրաստում Վերնիսաժում վաճառքի համար: …

Վեռա ջան լավա վերջապես պարզաբանեցիր, թե գիշերվա ժամերին ինչ էիր անում 3-4 ժամ, որ այդքան փող էիր վաստակում :D : Նեղանալ չկա :D:oy
Քվեարկել եմ «ոչ» (այսինքն չեմ քվեարկել, բայց հեսա կքվեարկեմ):
Ինչպես dvgray -ը ճիշտ նկատեց, նայած թե ինչես հասկանում հարստանալ ասելով: Հա գլուխդ պահել կարաս, միհատել կարաս ապառիկ Opel առնես :D, բայց ոչ ավելին:
Կարճ ասած բիզնես ունենալ հայաստանում առանց օրենքը խաղտելու հնարավոր չէ: Բազմաթիվ են դեպքերը, երբ մարդիկ առանց առանձնապես մեծ կապերի սեփական ինտելեկտի և հմտության շնորհիվ բիզնես են ստեղծել, բայց հենց որ հասել են որոշակի մակարդակի նրանց ձեռքից պարզապես խլել են տարիների ստեղծածը՝ լավագույն դեպքում գնել են իրենց ուզած՝ սիմվոլիկ գնով: Էլ չեմ ասում, որ թեկուզ այդ փոքրիկ բիզնեսն է դժվար պահել առանց օրենքը խաղտելու, քանի որ եթե դու ազնվորեն հարկեր ես վճարում, հայտնվում ես անհավասար մրցակցության պայմաններում չվճարողների հետ:

Հ.Գ. Կարծում եմ այս թեման հոդեբանության և փիլիսոփայության հետ կապ չունի. պետք է տեղափոխել <<քաղաքականություն>> կամ ծայրահեղ դեպքում <<դեսից-դենից>>

Ջուզեպե Բալզամո
24.11.2007, 00:08
իսկ ո՞վ է հարուստը, ի՞նչքան հարուստն է հարուստ

Հարուստն էն մարդն է որ գոհ է իր ունեցածի չափից: Ես...

Ցանկացած մեծ հարստության հետևում կանգնած է մեծ հանցագործությունը: Օնորե Դը ......

Ծով
24.11.2007, 00:09
Հա...մենք էդ հողի վրա առաջ ենք գնում:D

Vive L'Armenie
24.11.2007, 00:13
Քվեարկել եմ << ոչ >> ...
Ազնիվ մարդկանց կարելի է ասել, որ տրորում են (մեծամասնությանը :unsure) և ցավալի է, որ այս դարում պետք է անազնիվ լինես, որ հասնես քո ուզածին Հայաստանում...
Մարդիկ փորձում են մի գործ դնեն, բայց դե ուշ թե շուտ սրանց << գլուխներն ուտում են >>...
Դե արի ու հարստացի... ո՞նց :esim, գլխիդ մարդ ունես՝ կստացվի, թե չէ... իզուր ա...

Ուլուանա
24.11.2007, 03:45
Համամիտ եմ Բյուրակնի կարծիքի հետ:
Իսկ ինքս անձամբ կարծում եմ, որ հնարավոր է: Ես ինքս մի քանի տարի առաջ միայն իմ աշխատանքով բավական տևական ժամանակ կարողացել եմ բազմանդամ ընտանիք պահել: Ու դա միայն օրվա մեջ աշխատելով 3-4 ժամ, շաբաթական 3 օրից ոչ ավել (դա իմ ստատիկ աշխատանքը չէր, որի ժամանակ բավական նվազ աշխատավարձ էի ստանում, սակայն օրվա հիմնական մասը պարապ էի լինում): Իսկ վերոհիշյալ աշխատանքս կատարել եմ գիշերային ժամերին: Ես միշտ էլ հավատացել եմ որ աշխատասեր մարդը կարող է մեծ բարձունքներ գրավել:
Վեր, քո նշածը ընտանիք պահելն է, ոչ թե հարստանալը։ Չեմ կարծում, թե կհարստանայիր, եթե թեկուզ ամբողջ օրը զբաղված լինեիր այդ աշխատանքով։

Հայաստանում տիրող պայմաններում, համոզված եմ, որ որոշ մասնագիտությունների ու հմտությունների տիրապետելու դեպքում միանգամայն հնարավոր է առանց «կեղտոտվելու», առանց որևէ անազնիվ քայլ անելու բարեկեցիկ ապրել, բայց միայն այդքանը։ Եթե հարուստ ասելով հասկանում ենք միլիարդատեր (որովհետև նույնիսկ միլիոնը այսօրվա դրությամբ հարստություն չես համարի (նկատի ունեմ դրամով)), ապա Հայաստանի` բոլորին հայտնի չգրված, բայց անխափան գործող օրենքներն ու դրվածքները հաստատ թույլ չեն տա հարստանալ:

Մանոն
26.11.2007, 15:51
Համամիտ եմ Ուլուանայի հետ: Նման ձևով ընտանիք պահելը`դա ընդամենը գոյատևել է, որը դեռ չի նշանակում հարստանալ: Չնայած հպարտանում եմ քեզնով, սիրելի Cassiopeia, որ կարողացել ես նման հոգսը վերցնել քո փխրուն ուսերին: :)
Ես հարստանալ ասելով հասկանում եմ ունեցած կապիտալին թեկուզ քիչ, բայց ստաբիլ ձևով գումար ավելացնելը: Իսկ այսօր Հայաստանում մեծամասնությունն իսկի այդ կապիտալը չունի, ուր մնաց ավելացնելը: Այ հենց այդ պատճառով էլ, որ հնարավոր չէ` մեր «մեկն երկու չի դառնում», ու ափսոսանքով` ես էլ սեղմեցի «ոչ» տարբերակին:

քաղաքացի
26.11.2007, 16:12
Չկա այնպիսի երկիր, որ առանց օրինախախտումների բիզնես առաջ գնա: Բոլոր երկրներում էլ և բոլոր տեսակի բիզնեսների մեջ լինում է «սև» հաշվապահություն: Սակայն որոշ տեղեր դա շատ է ընդգծված, որոշ տեղեր՝ քիչ:
Հայաստանում հարկային դաշտը գուցե ամնեակոռումպացված մարմիններից մեկն է: Այդ պատճառով էլ բոլորն էլ ստիպվում են կաշառել, իսկ կաշառելու համար հարկավոր է «սև» աշխատել: Եթե փորձես Հայաստանում աշխատել օրենքներով, ապա գործերիդ կարերան կործանված է:
Օրինակ գալիս է «զիբիլի մարդը» ասում է,
- ամսական գումար պիտի տաս, որ ես քո աղբը թափեմ:
- բայց ես աղբ չեմ ունենում, ինչ էլ լինում է, ես ինքս կթափեմ:
- չէ, պիտի փող տաս, թե չէ օրինապահներին կբերեմ:
- լավ, ինչքա՞ն ես ուզում:
- դե, օրենքով մի 5000 ա (չես էլ կարող դրանում համոզված լինել, քանի որ ոչ մի տեղ գրված չկա), բայց դու ինձ ամեն ամիս 3500 կտաս ու հարցը կփանկենք:
- Լավ, վերցրու 3500 դրամ:
- քել մի քանի ամսվանը միանգամից տուր, որ էլ չգամ հասնեմ ստեղ:
- չէ, գնա՛:
- հա, ամեն անգամ գնամ գա՞մ: տո՛ւր քո համար լավություն արեցի դու էլ ինձ լավություն արա:
- վերցրու 3 ամսվանը:
Ընդամենը հաջորդ ամիս
- բարև, ես էլի եկել եմ
- խի՞ ես եկել
- բա զիբիլի փո՞ղը
- ես քեզ 3 ամսվա տվել եմ:
- չես տվել, հեսա ցուցակում երևում ա, որ դու նույնիսկ նախորդ ամսվանը չես տվել

ու այսպես ամբողջ մի համակարգ է աշխատում ՀՀ-ում:
Սա դեռ միայն «աղբի փողն» էր, էլ չեմ ասում հրշեջների փողը, դռնից դուրս գալուց դիմացի ծառի պահպանման փողը…

Այ սենց է, ու ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է գրված իրականում այն թղթի վրա: Որո՞նք են գործատիրոջ պարտականություններն ու իրավունքները: Իսկ երբ հանկարծ ուզում ես օրենքով շարժվես, քեզ հրավիրում են դատարան, որ ծանոթանաս այդ օրենքներին: Իսկ եթե վստահ ես, որ դու իրավացի ես, միևնույնն է դատարանում ուրիշ «օրենքներ» են գործում:

lili-4
10.12.2007, 19:59
Երբ ամերիկացի մեծահարուստ Ֆորդին հարցնում են, թե նա, լինելով համեստ ընտանիքի զավակ, ինչ ճանապարհով է այդքան գումար վաստակել, նա պատասխանել է.<Թույլ տվեք առաջին միլիոնի մասին լռեմ, իսկ մնացած միլիոնների ամեն մի սենտի համար հաշվետու եմ>: Ու երբ փորձում ենք մեր մեծահարուստների սկիզբը նայել, նույն <օրինաչափությունն է>: Բայց այստեղ տարբերությունն այն է, որ մեր մեծահարուստները ստիպված են մինչև հիմա էլ լռել…
Եթե որևէ մեկը փորձի ուսումնասիրել հարկային օրենսդրական նորմերը( ցավալի է, բայց փաստ, մենք անգամ հարկային օրեսգիրք չունենք), դժվար կարողանա հասկանալ, սրանք միմյան լրացնելու, թե հակասելու համար են:
Մենք եվրոպական մտածելակերպով ազգ ենք, և ունենք եվրոպական ստանդարտներին համապատասխան բոլոր հարկահանման նորմերը. պարզեցվածհարկ, եկամտահարկ, շահութահարկ: Սուտ է, մենք ունենք հարկման միայն մի տեսակ, դա այն է, թե որքան է ասում հարայինի պետը և ում է ասում: Իսկ Էն մնացած թղթաբանական հարկերը մի- մի փոշու հատիկներ են, ժողովրդի աչքին թոզ փչելու համար, որ բացատրեն, թե ինչի է տարեց- տարի բյուջեի ճեղքը դառնում վիհ: Ու երբ հասկացողներն էլ չեն դիմանում ու հարցնում են, որ էդ անտեր բյուջեն դուք եք կազմում, ինչի է ամեն տարի անմխիթար ձևով ճեղքվում, հանկարծ հիշում են ստվերային դաշտը: Ու սկսվում է անդուլ <պայքարը> ստվերային դաշտի ու կոռուպցիայի դեմ: Եվ մեր հայկական զավեշտի ամենաուշագրավ պահն այն է, որ այդ ստվերի դեմ պայքարում են մեր չինովնիկները: Մի հարցնող լինի. Ովքեր են ստվերում, ում են լույս արևի տակ բերելու:
Եվ նման համակարգում հնարավոր է արդյոք օրինական ձևով հարստանալ, դառնալ այնպիսի մեծահարուստ, որ հաշվետու լինի իր առաջին միլիոնից հետո ձեռք բերած ամեն մի դրամի համար… Ինչ- որ չեմ հավատում…

BusinessMen
11.12.2007, 01:40
Ինչու չես պատկերացնում, հնարավոր է, ուղղակի շատ ավելի դանդաղ կլինի, քան ոչ օրինական… Հետո ինչքան էլ ես ու դու բարի խոսքեր ասենք որպես օրենքի ձգտող քաղաքացիներ, դու չգիտեմ, բայց ես ինձ թվումա նույնը կանեմ, որ ավելի շուտ իմ ուզածին հասնեմ, ուղղակի այդ ամենը պետք է հասցնես մինիմալի ու չսարքես սովորություն, թե չե վերջը վատ կլինի…:B:think

azat11
31.07.2008, 00:52
Այո, այո և այո: Հիմնավորումս շատ պարզ է. ես գիտեմ մի քանի օրինակ, որոնք իրոք ազնիվ են, հաջողակ և ամենակարևորը` այդ ամենին իրոք արժանի:

dvgray
31.07.2008, 03:01
Այո, այո և այո: Հիմնավորումս շատ պարզ է. ես գիտեմ մի քանի օրինակ, որոնք իրոք ազնիվ են, հաջողակ և ամենակարևորը` այդ ամենին իրոք արժանի:
Այդպիսի բան տեսականորեն անգամ հնարավոր չի
Լավ ուսումնասիրիր նրանց ու իրենց բիզնեսը: Առանց կաշա՞ռք, առանց խաբե՞լ, առանց գցել :o

azat11
31.07.2008, 20:09
Այդպիսի բան տեսականորեն անգամ հնարավոր չի
Լավ ուսումնասիրիր նրանց ու իրենց բիզնեսը: Առանց կաշա՞ռք, առանց խաբե՞լ, առանց գցել :o

Այո, ինքդ նույնպես կարող ես գտնել նման մարդկանց, դրա համար մի փոքր պետք է ճանաչես բիզնեսի կանոնները և ունենաս լավը փնտրելու մղում:
Խորհուրդ եմ տալիս հավատալ, որ ազնիվ ճանապարհով հնարավոր է հասնել հաջողության, հակառակ դեպքում ստիպված եք կամ հիասթափվել աշխարհից կամ դառնալ անազնիվներից մեկը:

Vive L'Armenie
11.08.2008, 20:47
Ուրեմն մի բան պատմեմ... :think
Այս վերջերս մի ֆրանսահայ, ծնված Ֆրանսիայում, ցանկացել էր իր փոքրիկ գործը դնել և տեղափոխվել Հայաստան բնակվելու (ֆրանսիական սրճարան բացել Երևանում), բայց արի ու տես, որ էս խեղճ մարդու գլխին սարքել էին և փակել սրճարանը: Պատկերացրեք ինչ ոգևորվածությամբ էր եկել Հայաստան :love, այսքանից հետո այդ մարդը կրկին ետ վերադարձավ Ֆրանսիա, էլ չեմ ասում ինչ տպավորություններով :o