PDA

Դիտել ողջ տարբերակը : Բժիշկներին դիմո՞ւմ եք

Artgeo
23.11.2007, 02:14
Նենց հետաքրքիր է ընդհանրապես մարդկանց տրամադրվածությունը բժիշկների նկատմամբ և ե՞րբ ու ի՞նչ դեպքերում եք դիմում բժիշկներին։

StrangeLittleGirl
23.11.2007, 02:27
Իմ նախընտրած տարբերակն այստեղ չկար:
Բացատրեմ, կհասկանաք:
Ես ահավոր չեմ սիրում դիմել բժիշկներին, որովհետև ինչ-որ տեղ չեմ վստահում, բայց եթե նույնիսկ լավ մասնագետ եմ գտնում (ես էլ գոնե հայտնի պատճառներով հեշտությամբ եմ գտնում նրանց :D), էլի երկմտում եմ, որովհետև հիմնականում ամաչում եմ: Ախր նրանք հիմնականում իմ դասախոսներն են կամ դասընկերներիս ծնողները:
Ես հաստատ թույլ չեմ տալիս, որ դանակը ոսկորին հասնի, բայց միանգամից չեմ էլ վազում, չնայած տնական միջոցներին սովորաբար չեմ դիմում:
Հիմնականում դիմում եմ այն դեպքերում, երբ խնդիրն ինձ իրոք անհանգստացնում է (կարող է ցավը տանելի լինել կամ նույնիսկ բացակայել կամ էլ սարսափելի ցավերի դեպքում կարող եմ չդիմել), լավ մասնագետի տեղ գիտեմ, որին ոչ մի տեղից չեմ ճանաչում:

Chilly
23.11.2007, 10:10
Դիմում եմ, երբ զգում եմ, որ դրա կարիքը իրոք կա, իսկ "ժողովրդական" միջոցներին չեմ կարծում, թե պետք է վստահել: Չնայած, ինչ խոսք, բժիշկներն էլ երբեմն օգտվում են էդ միջոցներից :)

Dr. M
25.01.2008, 00:52
եթե համարում եմ որ պետք է դիմել բժշկի, ընդ որում շատ նեղ մասնագետի, ապա դիմում եմ.... իմ ընտած մասնագետին իհարկե

Հ.Գ. Ի դեպ այս նախընտրական շրջանում կազմակերպվելու են անվճար կոնսուլտացիաներ, գրեթե բոլոր մասնագիտություններով

Դեկադա
25.01.2008, 17:06
Դիմում եմ երբ այլևս այըտրանք չկա/քանի-որ ահավոր ամաչում եմ:)//:

Tom
28.01.2008, 10:24
Դիմում եմ երբ այլևս այըտրանք չկա/քանի-որ ահավոր ամաչում եմ:)//:
Դե լավ , բա եղավ , ումից-ումից բայց բժիշկներից չպետք է ամաչել , եթե ըտենց լիներ տղամարդ գինեկոլոգ կամ կին ուռոլոգ չպետք է լիներ , ու բժշկի մոտ անպայման պետք է շուտ գնալ եթե ձեզ ինչ որ բան անհանգստացնում է , հակառակ դեպքում ուշացած հիվանդությունը բուժել անհամեմատ դժվար է լինում բժշկին ու հետո էլ ասում են , թե բժիշկը չկարողացավ բուժել :

Դեկադա
28.01.2008, 11:44

Համաձայն եմ, բայց էտ էլ երևի իմ բարդույթն է, ի՞նչ անեմ.;)Իսկ իմ արված սխալի պատճառով բժիշկներին ես երբեք չեմ մեղադրում.:)

Tom
28.01.2008, 21:53
Համաձայն եմ, բայց էտ էլ երևի իմ բարդույթն է, ի՞նչ անեմ.;)Իսկ իմ արված սխալի պատճառով բժիշկներին ես երբեք չեմ մեղադրում.:)
Էդ բարդույթ մի համարի , երևի հիվանդանոցներ քիչ ես եղել կամ բժիշկների հետ քիչ ես շփվել , իմ կարծիքով դրանից է :