PDA

Դիտել ողջ տարբերակը : Կաբելային հեռուստատեսության

AMD
23.11.2007, 00:18
ով կարա ասի 2-րդ մասիվում ինչ Կաբելային հեռուստատեսության կա ու գները ասեք

Akar
12.02.2008, 18:53
ով կարա ասի 2-րդ մասիվում ինչ Կաբելային հեռուստատեսության կա ու գները ասեք

Չգիտեմ 2-րդ մասիվում, բայց Ավանում ԵվրոԿաբել կա, կարողա իրանք մասիվում էլ տան, իրանց մոտ տեղադրումը անվճարա, ամսեկան էլ 6000 դրամ, 64 ալիք (8 տեղական)
094773813 Զանգի հարցրու

RRR
27.02.2008, 16:13
Ով կարող է ասել թէ Շենգավիթում կա արդյոք կաբելային հեռուստատեսություն?
Եվ եթե կա քանի ալիք է և ինչ առժի.
:B

Vishapakah
28.02.2008, 02:09
Կաբելային հեռուստատեսությունից խոսացիք, մանկությունս հիշեցի, որ նստում բոևիկ էինք նայում::oy

Ֆելո
23.02.2009, 01:12
Չարենցում կա կաբելային ունեցող?

Ahik
23.02.2009, 01:22
Ժող կարողա իմանաք, Եվրոկաբելի ծառայությունը վերնիսաժի մոտ հասնումա՞

masivec
23.02.2009, 14:59
ով կարա ասի 2-րդ մասիվում ինչ Կաբելային հեռուստատեսության կա ու գները ասեք
Հա կա,զանգի 67-57-67,80 ալիք,մի 8 հատը տեղական;)Տեղադրումը անվճար,ամսեկան էլ 6000դրամ;)
Հ.Գ.Վերջ ի վերջո masivec-ն եմ:P:D

Ֆելո
07.04.2009, 14:50
Չարենց փողոց ու Ռասիյա կաբելային հեռուստատեսություն տվող կա?:russian

Ahik
07.04.2009, 15:02
Չարենց փողոց ու Ռասիյա կաբելային հեռուստատեսություն տվող կա?:russian

Տպագիչների վրա կա, ես դրանից եմ օգտվում: Բայց չգիտեմ Ռոսիայի կողմերն ապահովում են թե չե

masivec
07.04.2009, 22:49
Սենց թեմա արդեն կա՝http://www.akumb.am/showthread.php?t=16553 :)

Ֆելո
17.04.2009, 17:01
Տպագիչների վրա կա, ես դրանից եմ օգտվում: Բայց չգիտեմ Ռոսիայի կողմերն ապահովում են թե չե

հեռախոսի համար կտաս զանգեմ իրանց?:)

REAL_ist
17.04.2009, 20:23
հեռախոսի համար կտաս զանգեմ իրանց?
526551

Ապե Ջան
17.04.2009, 20:30
Կարտալում բա ովա տալիս կարողա իմանաք?

Okamigo
12.01.2010, 23:49
Հա կա,զանգի 67-57-67,80 ալիք,մի 8 հատը տեղական;)Տեղադրումը անվճար,ամսեկան էլ 6000դրամ;)
Հ.Գ.Վերջ ի վերջո masivec-ն եմ:P:D

Իսկ ավելի էժան չկա?

Zangezur
13.01.2010, 01:00
Իսկ ավելի էժան չկա?

Ընգերս քաշելա, ամսեկան 3000 դրամ, բայց ալիքները քիչ են, երևի մի 30 ալիք, համարը կիմանամ կասեմ…
Բայց եթե ավելի էժան էս ուզում ապա՝ քարտշարինգից պտի օգտվես՝ գինը 2000-ի կարգի ու 118 ալիք(նտվ պլյուս-ի պակետը)

Chuk
13.01.2010, 01:05
Ձեռի հետ ինտերակտիվ TV-ի կայքի հասցեն գրեմ, մարդ ես, կարող ա պետք գա.
http://interactive.am/

Zangezur
13.01.2010, 01:26
Ձեռի հետ ինտերակտիվ TV-ի կայքի հասցեն գրեմ, մարդ ես, կարող ա պետք գա.
http://interactive.am/

օրինակ քարտշարինգը անօրինականա, իսկ էս կաբելային ծառայությունները՞՞՞՞
Ինձ թվումա, որ էլի պտի անօրինական լինի

Chuk
13.01.2010, 01:31
օրինակ քարտշարինգը անօրինականա, իսկ էս կաբելային ծառայությունները՞՞՞՞
Ինձ թվումա, որ էլի պտի անօրինական լինի

Չգիտեմ :)

Okamigo
13.01.2010, 01:36
Ընգերս քաշելա, ամսեկան 3000 դրամ, բայց ալիքները քիչ են, երևի մի 30 ալիք, համարը կիմանամ կասեմ…
Բայց եթե ավելի էժան էս ուզում ապա՝ քարտշարինգից պտի օգտվես՝ գինը 2000-ի կարգի ու 118 ալիք(նտվ պլյուս-ի պակետը)

Իսկ դրա համար ինչ պիտի առնեմ,ինչ որ սարք հա?նայեցի ակումբում ըտենց թեմա կա,բայց ոչ մի բան չջոկեցի,եթե դժվար չի ավելի հեշտ կբացատրես

Zangezur
14.01.2010, 03:20
Իսկ դրա համար ինչ պիտի առնեմ,ինչ որ սարք հա?նայեցի ակումբում ըտենց թեմա կա,բայց ոչ մի բան չջոկեցի,եթե դժվար չի ավելի հեշտ կբացատրես

պատասխանը ստեղ՝ http://www.akumb.am/showthread.php/49721-%D5%94%D5%A1%D6%80%D5%BF%D5%B7%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3?p=1915101

Ապե Ջան
24.10.2010, 14:17
Բաշինջաղյանում ի՞նչ ֆիրմա է կաբելային TV տրամադրում: ;)

Okamigo
24.10.2010, 14:27
2 Մասիվում Նորք անունով ինչ որ ընկերությունա տրամադրում,կարողա հեռախոսահամարը ինչ որ մեկը իմանա?

Zangezur
25.10.2010, 03:47
2 Մասիվում Նորք անունով ինչ որ ընկերությունա տրամադրում,կարողա հեռախոսահամարը ինչ որ մեկը իմանա?

էտ էն 3000 դրամանոցնա՞՞՞՞

Okamigo
25.10.2010, 12:14
էտ էն 3000 դրամանոցնա՞՞՞՞

Այո,բայց մեզ 1500 դրամով էին տրամադրում,մենք 5 հարկում ենք ապրում

Zangezur
25.10.2010, 14:25
Այո,բայց մեզ 1500 դրամով էին տրամադրում,մենք 5 հարկում ենք ապրում
Կփորձեմ ճշտել համարը

Gazanchik
20.06.2011, 22:43
Interactive-ից տեղյակ եք լավնա իրանց որակը?

Vaio
20.06.2011, 23:19
Interactive-ից տեղյակ եք լավնա իրանց որակը?

Լավնա, բայց ես մի քանի ամիս օգտագործելուց հետո հրաժարվեցի, քանի որ, ձեռնտու չէր՝ թանկ էր. VIP փաթեթը՝ բաղկացած 95 ալիքից, (առանց HD ալիքների) արժե 7.000 դրամ, իսկ 4 HD ալիքը (Eurosport рус., Nat. Geo. рус., Sport1 рус., Nat Geo Wild рус.) արժե 3.000 դրամ:
Հիմա էլ շահագրգռում են հաճախորդներին, ակցիա են հայտարարել 15.06-15.07` 1 տարով պայմանագիր են կնքում, որի 3 ամիսը անվճար է, իսկ մնացյալ 9 ամիսը պարտավորվում ես վճարել ամսական առնվազն 7.000 դրամ:

Ավելի էժանները կան...

Malxas
21.08.2011, 13:28
Ժողովուրդ, իսկ կարող է իմանաք քարտային սիստեմով աշխատող կազմակերպություններ կա՞ն: Իմ բնակության վայրը կաբելային ուղիներից հեռու է ընկնում::oy

Vaio
21.08.2011, 16:22
Ժողովուրդ, իսկ կարող է իմանաք քարտային սիստեմով աշխատող կազմակերպություններ կա՞ն: Իմ բնակության վայրը կաբելային ուղիներից հեռու է ընկնում::oy

ՀԱՍՏԱՏ կա Երևանում: Մեկը НТВ+ -նա իրականացնում, կարծում եմ, որ НТВ+ -ի գրասենյակ կլինի Հայաստանում, բայց НТВ+ -ը թանկ կլինի:
Մի հատ էլ կա (ցավոք անունը չգիտեմ), ասում են՝ 7.000-10.000 դրամ ամիսը՝ ինչ ալիք ասես, որ չկա, օրինակ լիքը ֆուտբոլի ալիքներ կան:

Քարտային համակարգով աշխատող ալիքներ դիտելու համար պետք է տանը ունենալ մշտական անլիմիթ ինտերնետ. ստեղ կարևորը ոչ թե ինտերնետի արագությունն է, այլ ինտերնետի չկտրվելն է:

Տյուները (դեկոդերը) քո վրայա՝ դու պետքա առնես:

Malxas
21.08.2011, 18:39

Տյուներ ունեմ: Նույնիսկ երեք հատ ունեմ: Բայց չկտրվող ինտերնետը պրոբլեմ է: Ես կարծում էի, որ եթե քարտով է ուրեմն ինտերնետ պատք չէ:

Artgeo
21.08.2011, 19:49
մշտական անլիմիթ ինտերնետ
Մի քանի ՄԲ ա էլի էղածը :) Ես մի ժամանակ GPRS ով էի նայում, Ձայնալարի հեռախոսով :D

Malxas
22.08.2011, 08:50
Մի քանի ՄԲ ա էլի էղածը :) Ես մի ժամանակ GPRS ով էի նայում, Ձայնալարի հեռախոսով :D

Դա չարդարացրեց ինձ մոտ

Artgeo
20.10.2011, 11:54
Ժող, մաքսիմալ հայկական ալիքներ նայելու համար, ի՞նչ խորհուրդ կտաք:

Պարզ ա, լավ որակով, էժան գնով:

Ինտերակտիվն ասեց չունենք էդ տարածքում:

Եվրոկաբելը - 2500 դրամ ա հիմնական փաթեթը, 9 հայկական ալիքով:

1. Հ1 - արբանյակային տարբերակն ունեմ, իրենց մոտ Երևանի տարբերա՞կն է
2. հ2
3. ԱՐ
4. Շանթ - արբանյակային տարբերակն ունեմ, իրենց մոտ Երևանի տարբերա՞կն է
5. Կենտրոն - ունեմ
6. Դար21
7. Երկիր Մեդիա - արբանյակային տարբերակն ունեմ, իրենց մոտ Երևանի տարբերա՞կն է
8. Արմենիա - արբանյակային տարբերակն ունեմ, իրենց մոտ Երևանի տարբերա՞կն է
9. ԱՏՎ

Zangezur
20.10.2011, 21:33

Ավելի լավա յուքոմ վերցնես, 2500 դրամ- ընդհանուր 37 ալիք, դրանց մեջ 11 հայկական

Artgeo
21.10.2011, 15:58
մեզ մոտ չկա

romanista
13.08.2013, 11:07
Ժողովուրդ ջան, մի հատ շատ շտապ ինձ պետք ա Քանաքեռում (մանավանդ` Շամպայն գործարանի, Հյունդայի ավտոսերվիսի կողքի սեփական տներում) ապրողների կարծիքը: Էդ կողմերը ինչ-որ լոկալ կավելային հեռուստատեսության ցանց կա՞: Զանգեցի հերթով` Եվրոկաբել ու Ինտերակտիվ, ըտեղ չունեն, մնացած առանձին համայնքների կաբելայինները (Նորք, Արաբկիրի Մեգա Թիվի) էլի ըտեղ չունեն: Յուքոմը չունի, ունենա էլ, չեմ վերցնի, փող պոկոցի ա, ուզածս ալիքները չկան)) վերջը, Քանաքեռում ասենք Մասիվի Նորքի կամ Արաբկիրի Մեգա Թիվիի նման լոկալ կաբելային կա՞: Եթե կա, ի՞նչ ա անունը, ու ո՞նց ա իրանց համարը: Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք: