PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոխված վարկանիշների մասին

Chuk
22.11.2007, 22:46
Այսօր շատերը նկատել են, որ իրենց վարկանիշները փոփոխվել են, հիմնականում պակասել:
Խնդիրը այն էր, որ որոշակի պատճառներով կատարվել է վարկանիշների վերահաշվարկ: Այս վերահաշվարկի ժամանակ հատուկ ենթածրագիրը ինքնակամ ջնջել է ժամանց և զվարճալի բաժիններում նախկինում ստացված բոլոր վարկանիշները, հաշվի առնելով, որ վերահաշվարկի պահին այդ բաժիններում վարկանշային համակարգն անջատված է:

Սա իմ անուշադրության հետևանքն է, այնպես որ բոլորիցդ ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար: Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն առաջիկայում կանի այնպիսի գրառումներ, որ կվերականգնի իր կորցրած վարկանիշները:

Հ.Գ. Շնորհավորում եմ նրանց, ում վարկանիշներն այս գործողության արդյունքում աճեցին :D

քաղաքացի
22.11.2007, 22:49
Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ այս չարաբաստիկ գործողությունների արդյունքում եղան մարդիկ ում վարկանիշը բարձրացավ: Այդ բարձրանալու պրոցեսն էլ, որ բացատրես ավելի լավ կլինի:

Հ.Գ. Փաստորեն արդեն մոտավոր կողմնորոշում կազմեցի, թե ո՞վ է «Զվարճալի» և «Ժամանց» բաժիններում ավելի շատ վարկանիշ ստացել :P

Selene
22.11.2007, 22:50
Այսինքն ջնջվել է ստացած միայն վարկանիշի միավորը ընդհանուր գումարայինից, իսկ ղեկավարման վահանակում պահպանվել է մեկնաբանությունը:thinkԻմ մոտ այդպես է երևի, որովհետև մեկնաբանությունները այդ բաժիններում ստացածս վարկանիշների, բայց ոչ բոլորի, դեռ կան;)
Հ.Գ.Կարող է էս գրառումից հետո էլ չլինեն:8:D

Philosopher
22.11.2007, 22:52
"Իմ վերևի մարդը"-ը թեմայի ստացածս բոլոր վարկանիշների ջնջվելը մեծ հումանիտար եղեռն էր:D "Եվ այդ թվականին բազմաթիվ մատյաններ հրին տրվեցին, դրանց մեջ Philosopher-ի "Ասք քաջաց" մատյանը":D Ռոբերտ Մենենդեսի e-mail-ն եմ ուզում: Էս եղեռնը պիտի ճանաչի միջազգային հանրությունը:D;)

Artgeo
22.11.2007, 23:05
Ոչ հիշում եմ ինչքան վարկանիշ ունեի էն ժամանակ, ու թե գիտեմ հիմա ինչքան ունեմ :D

StrangeLittleGirl
22.11.2007, 23:08
Ես կարծում էի, թե իմ վարկանիշը կբարձրանա, բայց ամբողջ 80 միավոր կորցրեցի :D
Ես էլ ուրախացել էի :(
Մի շաբաթվա ընթացքում վարկանիշի աննախադեպ աճ էի ունեցել, իսկ հիմա սենց կտրուկ անկում…
Բայց ես չեմ հասկանում, թե էդ բաժիններում ինչու չպետք է վարկանիշ լինի: Էն օրը ուզում էի Սասունին (դրական) վարկանիշ տալ «Իմ վերևի մարդը» թեմայում գրառման համար, էն էլ հիշեցի, որ հնարավոր չէ: Ի՞նչ հիմնավորմամբ:

Ուլուանա
22.11.2007, 23:17
Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ այս չարաբաստիկ գործողությունների արդյունքում եղան մարդիկ ում վարկանիշը բարձրացավ: Այդ բարձրանալու պրոցեսն էլ, որ բացատրես ավելի լավ կլինի:
Ես էլ չեմ հասկանում, թե ոնց, բայց նշված վարկանշային կոտորածից հետո իմ վարկանշային միավորները բարձրացել են։ :D Երևի էն ստացածս երկու սխալ բացասական վարկանիշներից հետո կոմպենսացիա է տեղի ունեցել։ :D

Բայց, ամեն դեպքում, ցավակցում եմ վարկանիշներ կորցրած մարդկանց... :( Բայց շատ մի մտածեք. ձեր կորցրած վարկանիշների հիշատակը միշտ վառ կմնա դրանք ձեզ տված Ակումբցիների սրտերում... :oy

Հ.Գ. Փաստորեն արդեն մոտավոր կողմնորոշում կազմեցի, թե ո՞վ է «Զվարճալի» և «Ժամանց» բաժիններում ավելի շատ վարկանիշ ստացել :P
Բայց ախր ամբողջ հարցն էլ այն է, որ «Ժամանց» բաժնում վարկանիշ տալու հնարավորությունը հանված չի։ Ինչու՞ պիտի էդ բաժնից ստացած վարկանիշներն անհետանային... :unsure

StrangeLittleGirl
22.11.2007, 23:21
Բայց ախր ամբողջ հարցն էլ այն է, որ «Ժամանց» բաժնում վարկանիշ տալու հնարավորությունը հանված չի։ Ինչու՞ պիտի էդ բաժնից ստացած վարկանիշներն անհետանային...
Հանված է ;)
Ուշադիր չես: Ասում եմ, էն օրը Քաղաքացուն չկարողացա վարկանիշ տալ, քիչ էր մնում՝ ուրիշ գրառման համար տայի:

Ուլուանա
22.11.2007, 23:25
Հանված է ;)
Ուշադիր չես: Ասում եմ, էն օրը Քաղաքացուն չկարողացա վարկանիշ տալ, քիչ էր մնում՝ ուրիշ գրառման համար տայի:
Չէ, Բյուր, ուշադրությունս էստեղ հաստատ կապ չունի։ Նման բաներ գրելուց անմիջապես առաջ ես միշտ ստուգում եմ՝ համոզվելու համար, որ ապատեղեկատվություն չեմ տալիս։ ;) Հենց նոր էլ ստուգեցի, համենայնդեպս, ինձ մոտ էդ հնարավորությունը երևում է։ Գուցե նորից սինխրոնիզացիայի խնդիր կա, չգիտեմ... Կարող է ուղղակի էդ փոփոխությունն ինձ մոտ դեռ տեղ չի հասել։ :angry

VisTolog
22.11.2007, 23:47
Իսկ ինչու չի երևում թե ումից է ստացված վարկանիշը:

Goga
22.11.2007, 23:52
Բայց ախր ամբողջ հարցն էլ այն է, որ «Ժամանց» բաժնում վարկանիշ տալու հնարավորությունը հանված չի։ Ինչու՞ պիտի էդ բաժնից ստացած վարկանիշներն անհետանային... :unsure
Անահիտ ջան, Բյուրը ճիշտ էր, հանված էր, արդեն երկար ժամանակ կլինի, բայց հիմա նայեցի նորից վերականգնվել է:8

StrangeLittleGirl
23.11.2007, 00:29
Ա՛ն, հիմա արդեն կա, բայց հաստատ ինչ-որ ժամանակ անջատված էր: Էդ էլ ես եմ լավ հիշում:

Chuk
23.11.2007, 00:34
Նախկինում հանված լինելը չի ցուցանե թե ներկայումս հանված է:
Վերականգնել եմ վարկանշային ցավոտ կոտորածից հետո, որպես մեղայական:

:D

Երվանդ
23.11.2007, 00:37
Հետ տվեք մեր վարկանիշներըըըը:D

NetX
23.11.2007, 03:33
Ժողովուրդ վարկանիշն ա որ պետքա ձեզ գեղեցկացնի? :P
նենց տպավորություն ա, ոնց որ վարկանիշի համար եք գրառումներ անում !

Մականուն
23.11.2007, 09:56
Վայ քոռանամ ես, ես ինչ սրտաճմլիկ գրառումներ եմ տեսնում… Ոչինչ, դարդ մի արեք:), ասեք ում որքան է հարկավոր, ես կտամ:D

Ուրվական
23.11.2007, 10:01
20 միավոր էլ ես եմ կորցրել: Դե լավ, համարենք, մի հատ վատ գրառում եմ արել, ու, ասենք, Անահիտն ու Բյուրակնը բացասական վարկանիշ են տվել: Ոչինչ, տենց էլ ա լինում, մի մտածեք: Ինքս ինձ մխիթարում եմ:D:

Philosopher
23.11.2007, 10:02
Նոյեմբերի 22-ը կմնա հայ ժողովրդի սրտում` մի խոսքով, էլ թեման փակեցինք, մեկ էլ տարեդարձին կանդրադառնանք:D

Աբելյան
23.11.2007, 10:12
կարևորը միավորների քանակը չի, կարևորը, թե ինչ տեղ եք գրավում վարկանիշային աղյուսակում
օրինակ՝ ես 1-2 հորիզոնական բարձրացա

Էդուարդ_man
23.11.2007, 11:24
Ես տենց էլ չհասկացա թե ինչ է եղել
Փաստորեն ետ մեծ մեծ վարկանիշնավոր մարդիկ վաստակել են նախքինում զվարճանքի և ժամանցի հաշվին:D:D և ադմինիստրացիան տեսնելով , որ էս խեղճ նորերը ինչքան պետքա չարչարվեն որ հասնեն նրանց խղճացին և որոշեցին վերականգնել անարդարությունը :D:D

Հիմա չհասկացա վարկանիշները հանվել են թե նորից վերականգնվել:8
բա էլ ինչի՞ա վերականգնեվել այդ բաժիններու վարկանիշ տալու հնարավորությունը:think

Իսկ եթե լուրջ մի առաջարկ ունեմ կներեք որ այս բաժնում եմ գրում, կարծում եմ վարկանիշի ձևը արժի փոխել որ ասենք այդ բաժիններում վարկանիշը ցածր լինի ,կամ ընդհանրապես լինի վարկանիշ տալու 3 տարբերակ վատ ,լավ .գերազանցասենք լավի դեպքում քիչ միավորներ լինեն գերազանցի դեպքում շատ :) կներեք, որ որպես նոր ինձ իրավունք եմ վերապահում նման առաջարկություն անելու, բայց կարծում եմ դրա կարիքը կա

MariKa
23.11.2007, 11:48
Ես էլ եմ կորցրել իմ վարկանիշների մոտ 1/4 մասը, առաջ 13 էր հիմա 10 է:D

քաղաքացի
23.11.2007, 12:28
Հանված է ;)
Ուշադիր չես: Ասում եմ, էն օրը Քաղաքացուն չկարողացա վարկանիշ տալ, քիչ էր մնում՝ ուրիշ գրառման համար տայի:

Նախկինում հանված լինելը չի ցուցանե թե ներկայումս հանված է:
Վերականգնել եմ վարկանշային ցավոտ կոտորածից հետո, որպես մեղայական:
:D

Բյու՛ր, գրառումը դեռ կա, վարկանիշն էլ արդեն միացված ա: :acute Դե սպասում եմ :P

Amaru
23.11.2007, 14:09
մոտ հիսուն միավոր կորցրել եմ :aaa
ախր իմա՞ստը… կարանք լրիվ ուրիշ գրառման վարկանիշ տանք, բայց մեկնաբանության մեջ էլ ասենք, թե որ մի գրառման համար ա…
անկապ ա…
վարկանիշիկներս :cry

Ձայնալար
23.11.2007, 17:10
Ժողովուրդ վարկանիշն ա որ պետքա ձեզ գեղեցկացնի? :P
նենց տպավորություն ա, ոնց որ վարկանիշի համար եք գրառումներ անում !

Իա բա չգիտեիր ինչն ա հիմնական խթանիչ ուժը գրառումներ կատարելու համար:D
Ի դեպ իմ վարկանիշը seems to be ավելացած:) Այ սենց ա էլի մարդիկ կան նույնիսկ այսպիսի ճգնաժամային պահերին օգուտ են քաղում :D Աչկով չտաք :D

Guest
23.11.2007, 17:35
Ինձանից շատ կորցնող կա՞ :p
Դե ջիջիլ 100 իջել ա:)

նենց տպավորություն ա, ոնց որ վարկանիշի համար եք գրառումներ անում !
իրոք լավ մոտիվացիայա որոշ մարդկանց համար, հուսով եմ հիմա ավելի մեծացած լավ գրելու ցանկությունը այդ մարդկանց մոտ:) Ճիշտ ա կորում ա անկեղծությունը, բայց բարցրանում որակը:

Սամվել

Ինչ որտեղ երբերի վարկանիշներտ են կորել :mda

Guest
23.11.2007, 17:40
Ինչ որտեղ երբերի վարկանիշներտ են կորել :mda

Հա՜, ճիշտ ես ասում.. լավ խաղեր էի բայց կազմակերպում:love կարոտեցի խաղերիս..

Սամվել
23.11.2007, 17:41
Հա՜, ճիշտ ես ասում.. լավ խաղեր էի բայց կազմակերպում:love կարոտեցի խաղերիս..

Ես էլ :roll Չնայած մեկ-երկու անգամ եմ խաղացել

StrangeLittleGirl
23.11.2007, 21:31
կարևորը միավորների քանակը չի, կարևորը, թե ինչ տեղ եք գրավում վարկանիշային աղյուսակում
օրինակ՝ ես 1-2 հորիզոնական բարձրացա
Ես նույն տեղում եմ մնացել :D

Ես տենց էլ չհասկացա թե ինչ է եղել
Փաստորեն ետ մեծ մեծ վարկանիշնավոր մարդիկ վաստակել են նախքինում զվարճանքի և ժամանցի հաշվին:D:D և ադմինիստրացիան տեսնելով , որ էս խեղճ նորերը ինչքան պետքա չարչարվեն որ հասնեն նրանց խղճացին և որոշեցին վերականգնել անարդարությունը :D:D

Ախր ես բան չեմ հասկանում: :D Էդ բաժիններում բավական քիչ վարկանիշներ եմ ստացել, ստացածներիս մի մասն էլ բացասական է եղել, մյուս մասը՝ փոքր rep power ունեցողներից: Հաստատ 80 միավորի չէի ստացել, որ էդքան կորցրել եմ: :D

Բյու՛ր, գրառումը դեռ կա, վարկանիշն էլ արդեն միացված ա: :acute Դե սպասում եմ :P

Չկա չարիք առանց բարիքի: Ռեպդ վաղուց ես ստացել: :P :)

VisTolog
23.11.2007, 22:17
Իսկ հնարավոր չի վերականգնել:
Մարդիկ չարչարվում են, այդքան վարկանիշ են ձեռք բերում, որ 5 րոպեյում հոդս ցնդի::D
Գոնե կեսը վերականգնեք::)

Արամ
25.11.2007, 23:32
Ժողովուրդ վարկանիշն ա որ պետքա ձեզ գեղեցկացնի? :P
նենց տպավորություն ա, ոնց որ վարկանիշի համար եք գրառումներ անում !

Են կանաչ կետիկները դզումա:D

Shah
26.03.2011, 19:12
իրոք չեմ հասկանում ինչի համար ա բացասական վարկանիշ հասկացողությունը եթե ոչ մեկ չի կիրառում... օրինակ նիուժելի մեկը չկա որին էս գրառումս դուր չի գալիս, եթե կա ապա հանգիստ բացասական վարկանիշ տվեք, թե չէ էսօրվա իմ բացասական տրված վարկանիշս քթերովս ա հելնելում.. դուրս չի եկել գրառումը` տվել եմ... հետո՞
եղել ա որ ես էլ եմ ստացել, բայց դե դարդից չեմ ծխել ու Հ1-ով ինձ ցույց չեն տվել.. լավ է, ոնց որ տուն-տունիկ ըլի..
տո լի գարուն ա դրանից ա
ինքնասպանները ակտիվացել են..

Chuk
26.03.2011, 19:15
Մոդերատորական. Ժամանակավրեպ թեման փակվում է: