PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամերիկյան գանգստեր / American Gangster



Ra$Ta
22.11.2007, 20:10
Վերջի անգամ չեմել հիշում երբեմ էս կարգի կինո նայել , շատ բարձր մակարդակով կինոեր , իրա մակարդակի կինո մեկել Scareface -նա , խորհուրդեմ տալիս նրանց ովքեր չեն նայել նայեն , իսկ ով նայելա թող ասի ինչ կարծիք ունի այս ֆիլմի մասին

P.S.
23.11.2007, 02:18
Ի դեպ, ֆիլմի սցենարիստը հայտնի հայ Ստիվեն Զայլյանն է, որը նաև Շինդլերի ցուցակի ֆիլմի սցենարիստն էր, որի համար Օսկար է ստացել։

Հայկօ
27.08.2008, 17:48
Վերակենդանացնում եմ թեման: Ըստ իս՝ 2007-ի ամենալավ ու ամենաանարդար ու դաժան կերպով անտեսված ֆիլմերից է: Եվ հաստատ ավելի էր արժանի «Օսկարի», քան, ասենք, նույն «Departed»-ը: Այդ շրջանում շատ քիչ ֆիլմեր են ստեղծվել, որ կարող են համեմատվել դրա հետ («A Scanner Darkly»-ն, օրինակ (2006)): Դենզել Վաշինգտոնը կրկին ապացուցեց, որ իր 2 «Օսկարները» իզուր չի ստացել: