PDA

Դիտել ողջ տարբերակը : Թռիչք



Մանոն
22.11.2007, 16:04
Աշնան տերևը դողում էր ծառի կատարին: Անտարբեր նայում էր բարձրից ու մտածում իր կյանքի մասին: Այն ե~րբ էր. ինքը բողբոջից նոր դուրս էր հանել իր կանաչ, փայլուն թևիկները: Ամեն Աստծո օր բացում էր աչքերը, բարև տալիս ժպտացող արևին, լվացվում վաղորդյան ցողով ու նորից նայում շուրջը` փորձելով հասկանալ, թե ինչու՞ առվակը կարող է վազել, ինքը`ոչ, ինչու՞ ճանճն անգամ կարող է թռչել, ինքը` ոչ… Նույնիսկ մի քանի անգամ փորձեց թռչել իր մոտով սուրացող ծիծեռնակի ետևից, ձիգ տվեց իրեն…ու հասկացավ, որ պոչիկով ամուր կառչած է ծառի ճյուղին: Գոնե այդ հիմար պոչը քիչ երկար լիներ, կարող էր գոնե մի փոքր հեռուն նայել: Ու տխրեց…
Օրերն անցնում են մեկը մյուսի նման…Անցնում էր այն հյութեղ կանաչը, որն ինքն ուներ: Տեսնես որևէ մեկը նկատե՞ց իրեն այդ բարձրում, ճյուղից կախված` լի թռիչքի անհույս երազանքներով…
Իսկ հիմա աշուն է…Չորացել է: Դեռ երբ կարմիր էր` չէր ամաչում իր գույնից: Հասուն գույն է կարմիրը, վառ, իմաստուն…Բայց հիմա նույնիսկ չի կարող որոշել իր գույնը, զգում է միայն, որ քամու ամեն սյուքի հետ դողում է ու կծկվում ավելի: Իսկ երազանքները մնացին նույնը,այնտեղ` իր տերևաձև սրտիկում անթեղված…
Այդ աշնան արևոտ օրն էլ ամեն անգամվա պես լույսի հետ բացեց աչքերը: Նայեց շուրջը, ցած…Ինչ շատ են պակասել կողքի տերևները…Հմմ…Դա թույլ տվեց նայել դեռևս պահպանվածների արանքից երևացող հեռուն: Ինչ սիրու~ն է աշխարհը…Ու ինչ ափսո~ս, որ ինքն այսքան թոշնած է արդեն:
Աշնան սառն առավոտ էր: Քամին մերթ-մերթ ուժգնանում էր ու տերևին պտտում իր ճյուղին հազիվ կպած պոչի շուրջը: Ու հանկարծ, տերևն ինքն էլ չզգաց թե ինչպես, քամին պոկեց նրան, առավ իր ամենաավեր գիրկն ու թռցրեց…
«Աստված իմ… ես թռչում եմ», մտածեց տերևը: Նա այնքան էր երազել թռիչքի մասին, որ այլևս չէր հավատում դրան: Փոքր ինչ հարթեց ճմրթված թևիկները, որպեսզի քիչ երկարաձգի թռիչք-անկումը, ու սկսեց ճախրել օդում: Խենթանում էր անկման անկշռությունից…Սա ի~նչ անծանոթ ազատություն է…«Ես ազատ եմ… ես թռչու~մ եմ…Գլխապտույտ է ուղղակի…». հրճվում էր տերևը:
Այդպես մի քանի պտույտ գործեց օդում, հոգևարքի պես վեր ու վար արեց քամու թևերին ու հավերժ փարվեց մայր հողին` ավելացնելով ծառի տակ խաշամ դարձած տերևների թիվը…

Լէգնա
22.11.2007, 16:06
Երանի այդ տերևին :)

Tig
22.11.2007, 16:13
Շատ լավն է, շատ գեղեցիկ ու իմաստուն…:)

Ծով
22.11.2007, 16:17
Մեկ տագորի կարճլիկ պատմություններն էին ինձ հուզում, մեկ էլ սա…:)
Ես էլ եմ Լեգնայի նման երանի տալիս տերևին...
Ամեն թռիչք չի, չէ՞ որ անկումից առաջ ա, բայց անկումից առաջ այս սենց թռիչք ա պետք:love
Թռանք:)

Dayana
22.11.2007, 16:21
Ահա ևս մի երազանքի իրականացում , ևս մի տռիչք , որը արժեր մի ամբողջ կյանք ։ Մենք էլ այդ տերևի պես փորձում ենք թռչել , չխնայելով մեր կյանքը ։

Կարծում եմ , որ ես չէ , ոչ պիտի գովաբանեմ Մանոն-ին , սակայն առիթս բաց չեմ թողնի ևս մի անգամ ասել, հիանալի է :)

Enipra
22.11.2007, 23:19
...
Իսկ հիմա աշուն է…Չորացել է: Դեռ երբ կարմիր էր` չէր ամաչում իր գույնից: Հասուն գույն է կարմիրը, վառ, իմաստուն…Բայց հիմա նույնիսկ չի կարող որոշել իր գույնը, զգում է միայն, որ քամու ամեն սյուքի հետ դողում է ու կծկվում ավելի:
...

Լավն է, հատկապես էս մասը։ :)
Կարդալուց հետո մեծ հանգստություն ու թեթևություն զգացի, շատ կենդանի էին պատկերներդ։ Ապրես։ :)

Մելիք
23.11.2007, 00:09
Կարողա՞ ես եմ:o, բայց ես դեռ նոր եմ քամին սանձել սովորում, հլը շուտա...:(

Sunny Stream
23.11.2007, 03:15
:) Վայ, էս աշնան (ու ընդհանրապես) տերևի թեման ինձ էնքան հարազատ ա... Մեկը սկսեցի, հենց թռիչքի մասին էր, բայց երկարեց ու էդպես էլ չավարտեցի (բայց ինձ մխիթարեց այն, որ հենց էդ ժամանակ իմ սիրելի Ֆրանսիայից ինձ հեռախոս բերեցին, որի wallpaper-ն ու screensaver-ը թռչող աշնանային տերև էր): Ուրախ եմ, որ քեզ հաջողվեց տեղավորվել փոքր տեքստի սահմաններում ու ասել ամենը, ինչ պետք էր ;)

Chilly
23.11.2007, 10:25
Գրում ես էնպես, ինչպես նկարում ես... էդ մի քանի խոսքով հրաշալիորեն արտացոլեցիր կյանքը... բոլորս էլ այդ տերևն ենք...

Kheranyan
23.11.2007, 10:53
Պարզապես. ԲՐԱՎՈ:hands

Դեկադա
28.11.2007, 18:06
Հիանալի է:)

Մանոն
01.12.2007, 14:36
Շնորհակալ եմ բոլորիդ, աշնան ներշնչանք էր պարզապես…:love

lili-4
01.12.2007, 20:06

«Աստված իմ… ես թռչում եմ», մտածեց տերևը: Նա այնքան էր երազել թռիչքի մասին, որ այլևս չէր հավատում դրան: Փոքր ինչ հարթեց ճմրթված թևիկները, որպեսզի քիչ երկարաձգի թռիչք-անկումը, ու սկսեց ճախրել օդում: Խենթանում էր անկման անկշռությունից…Սա ի~նչ անծանոթ ազատություն է…«Ես ազատ եմ… ես թռչու~մ եմ…Գլխապտույտ է ուղղակի…». հրճվում էր տերևը:
Այդպես մի քանի պտույտ գործեց օդում, հոգևարքի պես վեր ու վար արեց քամու թևերին ու հավերժ փարվեց մայր հողին` ավելացնելով ծառի տակ խաշամ դարձած տերևների թիվը…


Ապրես, գեղեցիկ ու շատ հոգեհարազատ նովել Էր: Կարելի է ասել փոքրիկ պատմությունով մի ամբողջ կայքի նկարագրություն: Բոլոր տիպի թռիչքների վայրէջքն էլ մեկ է՝ մայր հող…:)

Դեկադա
03.12.2007, 21:12
Երբեմն արժե մնալ տերևի պես՝ ծառի վրա , թեկուզ սեփական առանցքիդ շուրջը պտտվելով, քան թե դառնալ հող՝ ուրիշների ոտքի տակ....:think