PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրե՞լ թե՞ սիրվել:

Anuk
19.04.2006, 14:09
Իհարկե ցանկալի է, որ զգացմունքը լինի փոխադարձ , բայց եթե այդպես չէ, որն է գերադասելի սիրել, թե՞ լինել սիրելի...

Վարպետ
19.04.2006, 14:18
Իհարկե ցանկալի է, որ զգացմունքը լինի փոխադարձ , բայց եթե այդպես չէ, որն է գերադասելի սիրել, թե՞ լինել սիրելի...

Ախր... չկա կատարյալ ճշմարտությո'ւն... Որքան մարդ կա, այդքան կարծիք, եթե անգամ այդ կարծիքները երբեմն համընկնում են, դա դեռ չի նշանակում, որ դրանք դադարում են լինել իրենց տերերի սեփականությունը...

Ես կասեմ՝ սիրվել, որովհետեւ էգոիստ եմ, դու կասես՝ սիրել, որովհետեւ հումանիստ ես եւ այլն...

Werning
19.04.2006, 15:54
Երբ քեզ սիրում են ոչինչ չես կասկածում, երբ դու ես սիրում, կասկածում ես ամեն ինչ:

Werning
19.04.2006, 15:59
Ախր... չկա կատարյալ ճշմարտությո'ւն... Որքան մարդ կա, այդքան կարծիք, եթե անգամ այդ կարծիքները երբեմն համընկնում են, դա դեռ չի նշանակում, որ դրանք դադարում են լինել իրենց տերերի սեփականությունը...

Ես կասեմ՝ սիրվել, որովհետեւ էգոիստ եմ, դու կասես՝ սիրել, որովհետեւ հումանիստ ես եւ այլն...
Վարպետ ջան թույլ տուր չհամաձայնվել: Իմ կարծիքով ճշմարտությանը կատարյալ կամ ոճ կատարյալ անվանելը ճիշտ չէ: Բացի դրանից մենք ինքներս ենք ընտրում դա ճիշտ է թե սխալ: Ի սկզբանե մարդիկ ստեղծել են որոշակի նորմեր և ըստ այդմ ասել սա ճիշտ է սա սխալ, իրականում եթե տարբեր առարկաներին նայենք տարբեր անկյուններից և տարբեր ծամանակներում, ապա ամեն ինչ հարաբերական է:

Վարպետ
19.04.2006, 16:03

Ի վերջո սիրե՞լն է գերադասելի, թե՞ սիրվելը, իմ իմաստուն բարեկամ;)

Werning
19.04.2006, 16:28
Ի վերջո սիրե՞լն է գերադասելի, թե՞ սիրվելը, իմ իմաստուն բարեկամ;)
Հարցիդ պատասխանեմ այսպես.
Սիրվելը հեշտ է, ուրախ է, տանջալի չէ, սակայն անքնաճանաչման հնարավորություն չկա, հոգեկան վերելք ապրելու հնարավորություն չկա և ի վերջո հետաքրքրություն չկա: Իմ կարծիքով կյանքի քաղցրությունը, ինչքան ել որ տարօրինակ թվա, բայց ապրելու, տանջվելու, սիրելու, տառապելու, արտասվելու, ծիծաղալու, տխրելու, նվիրվելու, նեղացնելու, ներելու ու այսպիսի շատ ու շատ բաների մեջ է, իսկ երբ սիրում ես, ապա այս ամենը առկա է, իմ համար ավելի հետաքրքիր է ապրել լիաթոք, տալով կյանքին ամեն հնարավորը և վերցնել կյանքից ամեն հնարավորը: Ես նախընտրում եմ Սիրել, ի վերջո սիրելով ես ավելի եմ մոտենում իմ սրտին, ավելի եմ հեռանում չարություններից, անարդարություններից.....
Շարունակելի;)

StrangeLittleGirl
19.04.2006, 16:35
Կա՛մ երկուսն իրար հետ, կա՛մ ոչ մեկը

Hasik
19.04.2006, 17:46
Ախր... չկա կատարյալ ճշմարտությո'ւն... Որքան մարդ կա, այդքան կարծիք, եթե անգամ այդ կարծիքները երբեմն համընկնում են, դա դեռ չի նշանակում, որ դրանք դադարում են լինել իրենց տերերի սեփականությունը...

Ես կասեմ՝ սիրվել, որովհետեւ էգոիստ եմ, դու կասես՝ սիրել, որովհետեւ հումանիստ ես եւ այլն...

Շատ լավ էր:hands
Ամեն դեպքում երկուսն էլ իրենց դժվարություններն ունեն:

Ուլուանա
19.04.2006, 18:54
Կար ժամանակ, երբ ես միանշանակ կարող է ասել, որ նախընտրում եմ սիրելը՝ անկախ նրանից, փոխադարձ է թե ոչ։ Բայց հիմա Բյուրակնի պես գերադասում եմ միայն երկկողմանի տարբերակը։;) Միայն սիրվել էլ չեմ ուզում, որովհետև չեմ ուզում, որ որևէ մեկն իմ պատճառով տառապի։

Werning
19.04.2006, 19:03
Հասկանալի է, որ բոլորն ել ցանկանում են երկուսն ել և դա լավ է, սակայն պետք է հասկանալ մի բան, հարցը դրված է այսպես «Սիրե՞լ, թե սիրվել», եկեք մի քիչ զոռ տանք գլուխներիս ը գտնենք ելք, բացատրություն, քանզի միշտ չէ որ կյանքը մեզ ամեն ինչ մատուցում է պատրաստի, եկեք մի պահ պատկերացնենք, որ առկա է միայն երկուսից մեկը, դե սկսեցինք:

Ուլուանա
19.04.2006, 19:13
Դե, հենց դու էլ սկսիր։ :P

Werning
19.04.2006, 19:16
:o :o :o
Ես արդեն արտահայտել եմ իմ կարծիքը, տես 1 էջում: Հիմա քո հերթն է:)

StrangeLittleGirl
19.04.2006, 20:51
Եթե երկուսից մեկն է առկա, ուրեմն վատ է: Երկուսն էլ հավասարապես վատ են:

kiki
19.04.2006, 21:38
Նախընտրում եմ սիրվել սիրած էակի կոզմից...

Վարպետ ջան թույլ տուր չհամաձայնվել: Իմ կարծիքով ճշմարտությանը կատարյալ կամ ոճ կատարյալ անվանելը ճիշտ չէ: Բացի դրանից մենք ինքներս ենք ընտրում դա ճիշտ է թե սխալ: Ի սկզբանե մարդիկ ստեղծել են որոշակի նորմեր և ըստ այդմ ասել սա ճիշտ է սա սխալ, իրականում եթե տարբեր առարկաներին նայենք տարբեր անկյուններից և տարբեր ծամանակներում, ապա ամեն ինչ հարաբերական է:
Իհարկե ամեն ինչ հարաբերական է, լիովի նհամաձայն եմ...ավելին, մարդկանց կողմից ստեղծված նորմերը հենվում են մեծամասնության կարծիքի վրա հիմնականում, բայց ճիշտ է արդյոք այդ կարծիքը, սա արդեն ուրիշ հարց է...

Գեվորգ
20.04.2006, 00:28
Իհարկե ցանկալի է, որ զգացմունքը լինի փոխադարձ , բայց եթե այդպես չէ, որն է գերադասելի սիրել, թե՞ լինել սիրելի...

ի՞նչ պիտի փոխվի, եթե մեկը մյուսից գերադասենք:
Հարցը հետաքրիր ա, բայց որն ա դրա իմաստը: Ժողովուրդ ես չեմ հասկանում;
կբացատրե՞ք

Մասսագետ
20.04.2006, 01:28
Եթե զգացմունքը փոխադարձ չի, միանշանակ ավելի լավ ա քեզ սիրեն, եթե մազոխիստ չես:

Anuk
20.04.2006, 11:20
ի՞նչ պիտի փոխվի, եթե մեկը մյուսից գերադասենք:
Հարցը հետաքրիր ա, բայց որն ա դրա իմաստը: Ժողովուրդ ես չեմ հասկանում;
կբացատրե՞ք
Գև ջան, քանի որ հարցը ես եմ տվել, երևի թե ես պատասխանեմ...
ՈՉԻՆՉ: Բացի այն, որ ինձ համար որոշ բաներ կպարզեմ...
Ես երբևէ միակողմանի չեմ սիրել (թու,թու,թու), բայց կարծում եմ ցավոտ է... Իսկ երբ ինձ են սիրում միակողմանի՝ անհարմար եմ զգում ինձ, մեղավոր...աննկարագրելի ու անբացատրելի է այդ զքացումը: Կար ժամանակ, երբ ասում էի՝ բավական է ինձ խենթի պես սիրեն ու ես էլ կսիրեմ: Հիմա վսատ եմ սխալ էի:
Եղավ մի դեպք, երբ հանգամանքների բերումով հեռավորությունը ստիպեց...գուցէ և սխալ(որում կասկածում եմ) հետևություններ անել: Գերադասեցի չսիրել կամ դադրել սիրել, քան մի օր անակնկալ հայտնաբերել, որ մենակ եմ սիրո հետ... Դեռ մտքերս ամբողջըվին մաքուր չեն ու փորձում եմ պարզել՝ լավ է սիրել,թե՞ սիրվել: Առաջինի համար հպարտ եմ շատ :oy ինչ արած, երկրորդի դեպքում՝ կդադարեմ ինձ հարգել: Փակուղի է ինձ համար...Փարատում է վստահությունը, որ ինձ այն կշրջանցի ու 2 գաղափարների համատեղումը դեռ երկար կուղեկցի...թույլ տվեք միամտաբար կարծել՝ մինչև մահ՝ :)
Հասցրեցի սիրել «ֆորումակիցներիս» ու ոմանց համարել գաղափարակից: Հետաքրքիր էր կարդալ նրանց վերլուծությունները, որևէ նոր բան համոզմունքներիս ավելացնելու ակնկալիքով: Բոլորին անչափ շնորհակալ եմ:

Արշակ
20.04.2006, 13:37
Հասկանալի է, որ բոլորն ել ցանկանում են երկուսն ել և դա լավ է, սակայն պետք է հասկանալ մի բան, հարցը դրված է այսպես «Սիրե՞լ, թե սիրվել», եկեք մի քիչ զոռ տանք գլուխներիս ը գտնենք ելք, բացատրություն, քանզի միշտ չէ որ կյանքը մեզ ամեն ինչ մատուցում է պատրաստի, եկեք մի պահ պատկերացնենք, որ առկա է միայն երկուսից մեկը, դե սկսեցինք:
Չե՜մ ուզում պատկերացնել։ Երկու դեպքում էլ շատ տխուր է :cry

Werning
20.04.2006, 14:43
ի՞նչ պիտի փոխվի, եթե մեկը մյուսից գերադասենք:
Հարցը հետաքրիր ա, բայց որն ա դրա իմաստը: Ժողովուրդ ես չեմ հասկանում;
կբացատրե՞ք
Ես քեզ բացատրեմ, սակայն սա զուտ իմ կարծիքն է, կարող ես չհամաձայնվել: Նշեմ նաև, որ այս դեպքում դիտարկենք միայն միակողմանի դեպքը, այսինքն կամ սիրել, կամ ել սիրվել:
Ուղղակի սիրված լինել, համոզված եմ, որ ցանկացածս ել որոշակի ծամանակ, կամ որոշակի անձանց կողմից սիրվել ենք, սակայն շատ դեպքերում չենք ել զգացել կամ իմացել: Այսինքն շարունակել ենք ապրել:
Իսկ երբ սիրել ենք, ապա ամբողջովին փեխվել ենք, մտել կյանքի մեջ, նա ինքն է մտել մեր մեջ, ունեցել ենք բարձունքներ հաղթահարելու ցանկություն, հաղթահարել այն, շնչել լիաթոք, բացահայտել մեր հնարավորությունները, տեսել բնության գաղտնի կողմերը, եղել երջանիկ: Ի վերջո այս ամենով հագեցած լինելով կարող ես քեզ իսկական Մարդ զգալ: Իմ կարծիքով սա է տարբերությունը::think

StrangeLittleGirl
20.04.2006, 18:22
Եթե զգացմունքը փոխադարձ չի, միանշանակ ավելի լավ ա քեզ սիրեն, եթե մազոխիստ չես:
ուրեմն սադիստ ես :D

Hovulik
20.04.2006, 20:51
Իմ կյանքում ես երբեք այդ հարցը ինձ չեմ տվել, պարզապես չեմ ցանկացել հաստատել... ամեն ինչ թողել եմ անորոշ... բայց մի պահ եկավ, երբ ես ստիպված էի պատասխանել... հիմա փնտրում եմ իմ սրտում, թե որ տարբերակն է ավելի ճիշտ... փնտրում եմ ու չեմ կարողանում գտնել... բայց մի բան կարող են ասել հաստատ, եթե միայն դու ես սիրում կամ քեզ են սիրում, ապա դա ժամանակավոր բնույթ կարող է կրել... հավեժ սեր կարող է լինել միայն այն դեպքում, երբ երկուսն էլ պարբերաբար վառում են այդ մոմը, ջրում են այդ ծառը...

otar
20.04.2006, 21:39
և սիրել, և սիրվել :love աշխատում եմ և սիրել, և սիրվել :oy հնարաոր է` հաջողվի

Werning
20.04.2006, 23:28
Իմ կյանքում ես երբեք այդ հարցը ինձ չեմ տվել, պարզապես չեմ ցանկացել հաստատել... ամեն ինչ թողել եմ անորոշ... բայց մի պահ եկավ, երբ ես ստիպված էի պատասխանել... հիմա փնտրում եմ իմ սրտում, թե որ տարբերակն է ավելի ճիշտ... փնտրում եմ ու չեմ կարողանում գտնել... բայց մի բան կարող են ասել հաստատ, եթե միայն դու ես սիրում կամ քեզ են սիրում, ապա դա ժամանակավոր բնույթ կարող է կրել... հավեժ սեր կարող է լինել միայն այն դեպքում, երբ երկուսն էլ պարբերաբար վառում են այդ մոմը, ջրում են այդ ծառը...
Ես քեզ ուղակի եղբոր պես խնդրում եմ, ինչպես դու ասացիր, այդպես ել վարվի, երկուսով ել ջրեք և սնեք այդ ծառը;)

Narinfinity
21.04.2006, 00:44
Մենք միշտ էլ սկզբում հենց մեզ ենք սիրում , քանի որ առանց դրա մյուսներին էլ չենք սիրում ,
Ստացվում ա , որ միշտ էլ նախ սիրում ենք , հետո ,երբ մեզ սկսում ենք քննադատաբար մոտենալ , ցանկություն ա առաջ գալի , որ մյուսները սիրեն մեզ , այսինքն սիրվենք , որ գնահատենք մեզ , մեր էությունը ...

Chuk
21.04.2006, 01:10
Քանի որ էգոիստ եմ, ավելի շատ ուզում եմ սիրել, քանի որ սիրելը ամենալավ զգացումն է, որ մարդը ունենում է :love
Նույնիսկ սիրուց տառապելն է հաճույք, որքան էլ որ տարօրինակ է :think

Վարպետ
21.04.2006, 11:30
Նույնիսկ սիրուց տառապելն է հաճույք, որքան էլ որ տարօրինակ է :think

Դա էգոիզմ չէ... Այս երեւույթը բնորոշում են բոլորովին այլ «իզմ»-ով:D

Ուլուանա
21.04.2006, 11:47
Քանի որ էգոիստ եմ, ավելի շատ ուզում եմ սիրել, քանի որ սիրելը ամենալավ զգացումն է, որ մարդը ունենում է :love
Նույնիսկ սիրուց տառապելն է հաճույք, որքան էլ որ տարօրինակ է :think
Այո, լրիվ համաձայն եմ, որ դա էլ է հաճույք:love , բայց գալիս է ժամանակ, երբ հոգնում ես այդ հաճույքից, եթե միակողմանի է լինում ու երկար է տևում, և սկսում ես այլ որակի հաճույքի պահանջ զգալ, այսինքն՝ նաև սիրվել։

Դա էգոիզմ չէ... Այս երեւույթը բնորոշում են բոլորովին այլ «իզմ»-ով
Ճիշտ է, դրան մազոխիզմ են անվանում (շատ հոգեհարազատ զգացում է:oy )։
Չուկ, փաստորեն, դու կարծում էիր, թե էգոիստ ես, մինչդեռ պարզվում է, որ մազոխիստ ես։:P

Chuk
21.04.2006, 23:28
Այո, լրիվ համաձայն եմ, որ դա էլ է հաճույք:love , բայց գալիս է ժամանակ, երբ հոգնում ես այդ հաճույքից, եթե միակողմանի է լինում ու երկար է տևում, և սկսում ես այլ որակի հաճույքի պահանջ զգալ, այսինքն՝ նաև սիրվել։
Իսկ ես սիրվել միշտ էլ ուզում եմ :P
Բայց ասվել էր ընտրեք մեկը, ես էլ ընտրեցի :B :love

Koms
29.04.2006, 19:07
Լիարժեք սերը` դա փոխադարձ զգացմունք է: :think
Միայն սիրել, կամ միայն սիրվել` դա արդեն լիարժեք եւ ամբողջական չէ, քանի որ երկու դեպքում էլ մեկ միավոր պակասում է: :B

Մելիք
18.05.2006, 22:41
Կա՛մ երկուսն իրար հետ, կա՛մ ոչ մեկը

Այ թուշդ կպաչեի էս պատասխանի համար:clap

Մելիք
18.05.2006, 22:48
Քանի որ էգոիստ եմ, ավելի շատ ուզում եմ սիրել, քանի որ սիրելը ամենալավ զգացումն է, որ մարդը ունենում է :love
Նույնիսկ սիրուց տառապելն է հաճույք, որքան էլ որ տարօրինակ է :think

Չե դա իսկականից մազոխիզմ ա, բաըց եթե դու մազոխիստ չես , ուրեմն ուղակի չգիտես, թե ինչ ա միակողմանի սերը:)

Chuk
19.05.2006, 00:57
Չե դա իսկականից մազոխիզմ ա, բաըց եթե դու մազոխիստ չես , ուրեմն ուղակի չգիտես, թե ինչ ա միակողմանի սերը:)
Իսկ գուցե՞ դա շատ ավելի հասարակ անուն ունի, քան մազոխիզմն է ու կոչվում է ուղղակի սեր :think
Ամեն մարդ էլ ինչ-որ չափով մազոխիստ է, իսկ սերն էլ գուցե հենց մազոխիզմի դրսևորումներից մեկն է, որը հատուկ է ամեն մեկիս :)

Lionne_en_Chasse
19.05.2006, 03:50
Եթե ոչ փոխադարձ սեր, ապա գերադասում եմ սիրել
Գոնե հետագա կյանքի համար դրանից կմնա ձեռք բերված հասունությունը

Firegirl777
19.05.2006, 08:06
Շատ ներեցեք, բայց եթե միակողմանի է սերը, ապա ավելի ալվ է սիրվոմ, քանի որ անձամբ ինձ համար սիրուց տանջվել ու տառապելը հեչ էլ հաճելի չի, և ես հոգնել եմ, տառապելուց, թող մի քիչ էլ ինձ սիրողները տառապեն...
Գիտեմ, վատատեսկան ու էգոիստ ստացվեց շարադրանքս, բայց դե հիմա այդպես է

Artgeo
19.05.2006, 12:24

Ասա է, ասա։ Ես սիրում եմ քեզ, դու ուրիշին, մեկ ուրիշն էլ ինձ։ Հոգնոլ եմ էս ախմախությունից :(

Մելիք
19.05.2006, 12:48
Իսկ գուցե՞ դա շատ ավելի հասարակ անուն ունի, քան մազոխիզմն է ու կոչվում է ուղղակի սեր :think
Ամեն մարդ էլ ինչ-որ չափով մազոխիստ է, իսկ սերն էլ գուցե հենց մազոխիզմի դրսևորումներից մեկն է, որը հատուկ է ամեն մեկիս :)

Ամեն դեպքում ես դա չեմ կարող հասկանալ,
իմ ուժերից վեր է եվս մեկ անգամ սիրել անպատասխան, մի անգամը ինձ ամբողջ կյանքի համար հերիք էր:

Ուլուանա
19.05.2006, 16:53
Ամեն դեպքում ես դա չեմ կարող հասկանալ,
իմ ուժերից վեր է եվս մեկ անգամ սիրել անպատասխան, մի անգամը ինձ ամբողջ կյանքի համար հերիք էր:
Քո ուժերից վե՞ր է։:o Իսկ դրա համար հատուկ ուժե՞ր են պետք։ Քե կարծիքով, դա հնարավո՞ր է կանխատեսել կամ պլանավորել։ Իհարկե, աստված տա, որ այլևս անպատասխան չսիրես, բայց, ցավոք, դրանից ոչ ոք ապահովագրված չի։:(

Chuk
19.05.2006, 17:56
Ամեն դեպքում ես դա չեմ կարող հասկանալ,
իմ ուժերից վեր է եվս մեկ անգամ սիրել անպատասխան, մի անգամը ինձ ամբողջ կյանքի համար հերիք էր:
Կարծում ես ես ձգտու՞մ եմ անպատասխան սիրո:
Իհարկե ոչ: Ես, ոնց որ բոլոր նորմալ մարդիկ, ուզում եմ սիրել ու սիրվել:
Բայց իրականությունից ու՞ր կարող ենք փախչել: Իսկ իրականությունն իմ կարծիքով այն է, որ բոլոր մարդիկ էլ սիրում են սիրել ու միշտ ձգտում են սիրելու, եթե անգամ կա վտանգ, որ այդ սերն անպատասխան է լինելու:

Lionne_en_Chasse
19.05.2006, 18:41
Իսկ իմաստը ո՞րն է , եթե քեզ պիտի սիրեն, իսկ դու քեզ "մեղավոր" զգաս այդ անձնավորությանը ցավ պատճառելու համար, խուսափես ամեն տեսակի հանդպումներից ու շփումից, վերջապես քեզ անհարմար վիճակում զգաս .... կամ էլ լավագույն դեպքում հեչ պետքդ էլ չլինի ( չէ որ խոսքը գնում է անփոխադարձ սիրո մասին )

ես հոգնել եմ, տառապելուց, թող մի քիչ էլ ինձ սիրողները տառապեն...

Հա թող տառապեն, բայց դա քեզ ի՞նչ պիտի տա, եթե դու անտարբեր ես սիրողի նկատմամբ
Ես պարզապես ուզում եմ իմաստը հասկանալ, ինչո՞ւ են մարդիկ գերադասում սիրվել , բայց չսիրել սիրողին : Միթե՞ էն միտքը, որ ինչ-որ մեկը իրեն կոտորում է հանուն քեզ, տառապում, տանջվում, խելագարվում ...էլ չգիտեմ ինչ է անում, հոգեկանան բավարարվածություն է առաջացնում :think

Artgeo
19.05.2006, 19:34
սեփական փորձից ասեմ, սիրել ավելի լավ է քան սիրվել
երկուսն էլ անփոխադարձ ի նկատի ունեմ

kiki
19.05.2006, 19:50
Իսկ իմաստը ո՞րն է , եթե քեզ պիտի սիրեն, իսկ դու քեզ "մեղավոր" զգաս այդ անձնավորությանը ցավ պատճառելու համար, խուսափես ամեն տեսակի հանդպումներից ու շփումից, վերջապես քեզ անհարմար վիճակում զգաս .... կամ էլ լավագույն դեպքում հեչ պետքդ էլ չլինի ( չէ որ խոսքը գնում է անփոխադարձ սիրո մասին )

տանել չեմ կարողանում այդ վիճակը, ինձ մեղավոր եմ զգում, հատկապես, երբ այդ մարդը լավն է լինում...բայց սրտին չես կարող թելադրել, ինչ արած...

Ես պարզապես ուզում եմ իմաստը հասկանալ, ինչո՞ւ են մարդիկ գերադասում սիրվել , բայց չսիրել սիրողին : Միթե՞ էն միտքը, որ ինչ-որ մեկը իրեն կոտորում է հանուն քեզ, տառապում, տանջվում, խելագարվում ...էլ չգիտեմ ինչ է անում, հոգեկանան բավարարվածություն է առաջացնում :think
ո'չ իհարկե, դա կոնկրետ ինձ ավելի շատ տառապանք է պատճառում...ինչ վերաբերում է քեզ սիրողին սիրելուն...էլի եմ ասում, սրտին չես կարող թելադրել, կամ հրամայել, բնականաբար ցանկացած նորմալ մարդ կցանկանա սիրել մեկին, ով ինչպես դու ասեցիր, կոտորում է իրեն հանուն նրան, տառապում, տանջվում, խելագարվում ...բայց...

StrangeLittleGirl
19.05.2006, 21:47
սեփական փորձից ասեմ, սիրել ավելի լավ է քան սիրվել
երկուսն էլ անփոխադարձ ի նկատի ունեմ
դե դու մազոխիստ ես. քո սեփական փորձը չի կարելի ընդհանրացնել:D :D :D :D

Firegirl777
20.05.2006, 08:18
Հա թող տառապեն, բայց դա քեզ ի՞նչ պիտի տա, եթե դու անտարբեր ես սիրողի նկատմամբ
Ես պարզապես ուզում եմ իմաստը հասկանալ, ինչո՞ւ են մարդիկ գերադասում սիրվել , բայց չսիրել սիրողին : Միթե՞ էն միտքը, որ ինչ-որ մեկը իրեն կոտորում է հանուն քեզ, տառապում, տանջվում, խելագարվում ...էլ չգիտեմ ինչ է անում, հոգեկանան բավարարվածություն է առաջացնում :think
Ես չեմ ասում, որ բոլորը ովքեր սիրում են տառապեն, եթե սերը փոխադարձ է դա ավելի լավ է, բայց եթե քեզ սիրողին չես սիորւմ ինչքան էլ քեզ տրամադրես : Ի դեպ ամենադժվար բանը քեզ սիրողին մերժելն է, այնպես որ դա միայն սիրողի համար չէ տանջանք, չնայած կան մարդիկ, որոնց համար մերժելը շատ հեշտ գործ է, բայց ինձ համար այն շատ դժվար գործ է, քանզի դրանից հետո միշտ հիշում եմ թե որ մեկին ես մերժել և մի տեսակ մեղքի զգացումով եմ նայում նրան::oy

Մելիք
21.05.2006, 04:23
Ի դեպ ամենադժվար բանը քեզ սիրողին մերժելն է, այնպես որ դա միայն սիրողի համար չէ տանջանք, չնայած կան մարդիկ, որոնց համար մերժելը շատ հեշտ գործ է, բայց ինձ համար այն շատ դժվար գործ է, քանզի դրանից հետո միշտ հիշում եմ թե որ մեկին ես մերժել և մի տեսակ մեղքի զգացումով եմ նայում նրան::oy

Էլ տենց վտանգավոր խոստովանություններ չանես, թե չէ մեկ ել տեսար գայթակղությանը չդիմացա;)

Մենակ չխփես , սրտից թույլ տղա եմ:D

Լէգնա
27.06.2006, 17:38
Սիրողի հոգին ավելի հարուստ ու գեղեցիկ է լինում,բայց պտի նաև սիրվես,որ շարունակես սիրել:
կրակին յուղ պտի անընդհատ լցնես,որ չմարի,բայց նաև կրակ պտի լինի,որ ուզես վառվի:)

Firegirl777
28.06.2006, 08:14
Սեր գոյություն չունի
ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում
:D :D :D

GEV85
02.08.2006, 20:56
Սեր գոյություն չունի
ես իմ սկզբունքներին չեմ դավաճանում
:D :D :D
Սեր գոյություն ունի, որովհետև Աստված ինքը սեր է

Firegirl777
03.08.2006, 14:40
Ես ի նակտի ունեմ այն որ ամեն մեկը հանկարծ հրապուրվելով ասում է թե սիրում է ու պղծում այդ սուրբ հասկացությունը

Friend
03.08.2006, 18:45
Մի էսպիսի խոսք կա`
Եթե սիրում ես նրան ով չի սիրում քեզ դա վոչինչ է, եթե ինչ որ մեկն է սիրում քեզ ում չէս սիրում դւ, դա ինչ որ բան է, բայց եթե սիրում ես նրան ով սիրում է քեզ դա ամեն ինչ է:

Vaho
04.08.2006, 10:43
Կարծում եմ, եթե չսիրես չես սիրվի :Քեզ կսիրեն եթե քո մեջ տեսնեն սիրելու կարողություն

Delicada
04.08.2006, 11:40
Կարծում եմ, եթե չսիրես չես սիրվի :Քեզ կսիրեն եթե քո մեջ տեսնեն սիրելու կարողություն

Դու ճիշտ ես կարծում եմ

Ես միանշանակ չեմ կարող ասել որն է լավ սիրել թե սիրվել
Իհարկե երբ այդ զգացմունքը փոխադարձ է
Իսկ եթե ընտրության արաջ լինեի ապա իրոք չգիտեմ որը կընտրեմ:

Ուլուանա
04.08.2006, 13:50
Կներեք, բայց, իմ կարծիքով, այս հարցը լրիվ անիմաստ է։ :bad Կարող եք համոզված լինել, որ որ մեկն էլ նախընտրեք, հաստատ սխալ է լինելու։ Հնարավոր է, որ տվյալ պահին, իրավիճակից ելնելով, մեկն ընտրեր սիրելը, մյուսը՝ սիրվելը, բայց դա չէր կարող օբյեկտիվ ընտրություն լինել. կարող եմ հաստատ ասել, որ և՛ առաջինն ընտրողը, և՛ երկրորդն ընտրողը, որոշ ժամանակ անց զղջալու էին իրենց ընտրության համար։

Բացի դրանից, նման ընտրություն կյանքում ոչ ոքի չի տրվում և պետք էլ չի, որ տրվի։

Օֆֆտոպ. էս թեման արդեն վաղուց իմ ներվերի վրա ազդում է... :' :oy

Delicada
04.08.2006, 13:53
Գիտես ոնց ռուսերեն մի ասացվածքի պես բան կա
"Հաճախ զույգի մեջ մեկը սիռում է մյուսը թույլ է տալիս իրեն սիրել"
Ինչպես ասեցի արդեն ես չգիտեմ որը ճիշտ է միանշնակ երբ երկուսն են սիրում իրար: Բաըց կյանքը ցուց է տալիս որ այս ասացվածքը ճիշտ է

Lider2006
04.08.2006, 14:35
Երկւսն ել: վոր երյանիկ լինես:love

Riddle
04.08.2006, 15:28
Զբոսնե՞լ, թե sms ստանալ.:think
Այս է խնդիրը,
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ…
Տանել գոռ բախտի… Եվ այլն, և այլն::)

Ուլուանա
04.08.2006, 17:27
Երկւսն ել: վոր երյանիկ լինես:love
Թեմայի հեղինակն այս երրորդ տարբերակը որպես պատասխան չի ընդունում... :P :D
Որ ասում եմ՝ անիմաստ հարցադրում է... :think

StrangeLittleGirl
08.08.2006, 18:34
Ան, քեզ հետ համաձայն եմ:
Հենց իմ կյանքում էլ եղել է, որ սիրվելն ավելի լավ է եղել, բայց երբ սիրելն է լավ, արդեն հրաշալի է

Riddle
09.08.2006, 14:42
Ախր ո՞նց եք ընտրում, եթե սրանք տարբեր բաներ են` տարբեր մարդկանց զգացմունքներին են վերաբերվում::cry

StrangeLittleGirl
09.08.2006, 17:39
Ես երեկ լավ չձևակերպեցի:
Նայած թե ում ես սիրում կամ ով է քեզ սիրում, միայն կոնկրետ դեպքերում կարող ես ասել սիրելն է լավ թե սիրվելը

Riddle
09.08.2006, 17:44
Ես երեկ լավ չձևակերպեցի:
Նայած թե ում ես սիրում կամ ով է քեզ սիրում, միայն կոնկրետ դեպքերում կարող ես ասել սիրելն է լավ թե սիրվելը
Այ սրան համաձայն եմ::hands

Cassiopeia
09.09.2006, 11:25
Անձամբ ինձ համար գերադասելի է միաժամանակ երկուսը, առավել ևս՝ սիրել: Ես սիրված եմ, նույնիսկ ոչ թե մեկի, այլ մի քանիսի կողմից: Սակայն դա ինձ երջանկություն չի բերում, ու ես ինձ ժամանակ առ ժամանակ ահավոր միայնակ եմ զգում:

Esmeralda
09.09.2006, 11:37
Երկու դեպքում էլ երջանիկ չես լինի....

Cassiopeia
09.09.2006, 11:45
Երևի, չգիտեմ, բայց ամեն դեպքում մի բան հաստատա ինձ համար, ինձ միայն սիրված լինելը չի բավարարում…:(

kiki
09.09.2006, 15:43
Անձամբ ինձ համար գերադասելի է միաժամանակ երկուսը, առավել ևս՝ սիրել: Ես սիրված եմ, նույնիսկ ոչ թե մեկի, այլ մի քանիսի կողմից: Սակայն դա ինձ երջանկություն չի բերում, ու ես ինձ ժամանակ առ ժամանակ ահավոր միայնակ եմ զգում:
ինչպե՜ս եմ քեզ հասկանում ... :(

Cassiopeia
09.09.2006, 18:39
ինչպե՜ս եմ քեզ հասկանում ... :(

Իսկ ես կարծում էի միայնակ եմ նմանատիպ իրավիճակում…

Riddle
09.09.2006, 19:14
Իսկ ես էլ մի բան գիտեմ հաստատ, որ չեմ կարող սիրել ինձ չսիրող մարդուն: Ես գնահատում եմ նրանց, ովքեր ինձ են գնահատում, սիրում և ցույց են տալիս իրենց զգացմունքները, և չնայած տարածված կարծիք, երբեմն էլ համոզվածություն կա թե տղաների, և թե աղջիկների մեջ, որ զգացմունքները շատ ցուցադրելը հիասթափեցնում է, ինձ մոտ բոլորովին հակառակն է::angel

Vard
10.09.2006, 00:05
Սիրե՞լ թե սիրվե՞լ… եթե երկուսնել չի լինում պարզապես սարսափելի պատկեր է ստացվում…Երբ քեզ սիրում է մի մարդ, ում, ցավոք, դու չես սիրում, հաստատ երջանիկ զգալու մասին խոսք գնալ չի կարող… Բնականաբար հաճելի սիրված զգալ բայց դե էն չի…Իսկ ինչ վերաբերվում ա անպատասխան սիրուն այ էդ արդեն ավելի լուրջ թեմայա… Ցավոք ես փորձ ունեմ արդեն մի տարուց ավել է սիրում եմ, բայց ցավալին այն է, որ այդ նույն անձնավորության կողմից չեմ սիրվում… ու ցավալին այն է, որ նա իմ մոտիկ ընկերներից մեկն է… ուղակի անտանելի է, բայց դե մեկ է սիրելն էլ է հաճելի, բայց մինչև քեզ էլ չսիրեն դու էլ չսիրվես լիարժեք չես զգա քեզ

Aida
15.09.2006, 01:08
Ես իհարկե առանց մեկի մյուսը չեմ պատկերացնում, բայց ցավոք տենց շատա լինում: Ճիշտն ասած երկուսից էլ այսպես ասած ճաշակել եմ: 6 տարի սիրել եմ անպատասխան… մտածում էի, որ մոռանամ ամեն ինչ հրաշալի կլնի, բայց սխալա էրեխեք հավատացեք ավելի լավա սիրես, թեկուզ անպատասխան, բայց սիրտդ դատարկ չլինի…մոռանալուց հետո իմ մոտ էն տպավորությունն էր, թե ես աննպատակ եմ ապրում, իրոք ոչ մի բանի մեջ ուրախություն չէի տեսնում… շատ վատ բանա՝ չիմանալ թե ում և ինչի համար ես ապրում… Իսկ սիրվելու համար, իհարկե դրանից ավելի հաճելի ու հրաշալի բան չկա աշխարհում… երբ որ սիրված ես քեզ ավելի ինքնավստահ ու պիտանի ես զգում, միշտ փորձում ես լավը անել, որ դիմացինի աչքից չընկնես… կյանքումս չեմ սիրել էն աղջիկներին, որ ասում թե իբր իրանց հաճելի չի, երբ որ իրանց սիրում է նա, ում իրանք չեն սիրում… ՍՈՒՏ… սիրվելուց լավ բան չկա… բայց ամեն ինչի գեղեցիկն ա լավ… Եվ անգամ սիրելն ա գեղեցիկ լինում… կրկնում եմ, որ լավա երկուսն էլ իրար հետ լինի, իսկ եթե չէ թող որ սիրես գեղեցիկ ու սիրվես գեղեցիկ…

StrangeLittleGirl
15.09.2006, 01:50
6 տարի սիրել եմ անպատասխան… մտածում էի, որ մոռանամ ամեն ինչ հրաշալի կլնի, բայց սխալա էրեխեք հավատացեք ավելի լավա սիրես, թեկուզ անպատասխան, բայց սիրտդ դատարկ չլինի…մոռանալուց հետո իմ մոտ էն տպավորությունն էր, թե ես աննպատակ եմ ապրում, իրոք ոչ մի բանի մեջ ուրախություն չէի տեսնում…
Ծանոթ պատմություն է… :cry

կյանքումս չեմ սիրել էն աղջիկներին, որ ասում թե իբր իրանց հաճելի չի, երբ որ իրանց սիրում է նա, ում իրանք չեն սիրում… ՍՈՒՏ… սիրվելուց լավ բան չկա…
Իսկ երբ քեզ սիրում են այնպիսի տղաներ, որոնցից պարզապես զզվում ես, այդ դեպքում մի՞թե լավ է սիրվելը :cry

Ուլուանա
15.09.2006, 08:23
Ես իհարկե առանց մեկի մյուսը չեմ պատկերացնում, բայց ցավոք տենց շատա լինում: Ճիշտն ասած երկուսից էլ այսպես ասած ճաշակել եմ: 6 տարի սիրել եմ անպատասխան… մտածում էի, որ մոռանամ ամեն ինչ հրաշալի կլնի, բայց սխալա էրեխեք հավատացեք ավելի լավա սիրես, թեկուզ անպատասխան, բայց սիրտդ դատարկ չլինի…մոռանալուց հետո իմ մոտ էն տպավորությունն էր, թե ես աննպատակ եմ ապրում, իրոք ոչ մի բանի մեջ ուրախություն չէի տեսնում… շատ վատ բանա՝ չիմանալ թե ում և ինչի համար ես ապրում…
Ես էլ եմ լրիվ համաձայն։;) Շա՜տ ծանոթ հոգեվիճակ է...:think

Aida
15.09.2006, 11:20
Իսկ երբ քեզ սիրում են այնպիսի տղաներ, որոնցից պարզապես զզվում ես, այդ դեպքում մի՞թե լավ է սիրվելը :cry
Կարծում եմ այո, լավ է սիրվելը…ում կողմից էլ լինի…ու հետո մարդկանցից չեն զզվում…

VolshebNick
15.09.2006, 15:48
Սիրե՞լ թե՞ սիրվել:
Ինչպիսի բարդ հարց: Փորձեմ մասնակցել զրույցին: Հայերեն դժվարությամբ եմ գրում տեխնիկական պատճառներով, նախօրոք ներողություն:
Ըստ իս անհնար է սիրել կամ սիրվել առանց հակառակ կողմի պատասխան զգացմունքների, այսինքն սերը դառնում է սեր այն ժամանակ ու միայն այն դեպքում՝ երբ սիրում են երկուսն էլ, երբ այդ սերը փոխադարձ է: Ով սիրել է, նա կհասկանա երևի ինչ նկատի ունեմ: Նախ հարկավոր է սահմանել, ավելի ճիշտ փորձել սահմանել թե ինչ է սերը: Եվ այսպես, իմ կարծիքով ու իմ ընկալմամբ, սերը հարկավոր է կառուցել ՓՈԽԱԴԱՐՁ հարգանքի, վստահության, հավատի ու զիջողության վրա: Հետևաբար անհնար է սիրել մեկին, եթե այդ մեկը քեզ չի սիրում, դա սեր չէ, չգիտեմ ինչպես անվանել, բայց միանշանակ ոչ սեր: Եթե մեկի նկատմամբ զգում ես ինչ որ անբացատրելի... ցանկություն, գգվանգ, ջերմություն և այլն, դա իհարկե հաճելի է, սակայն դրանք միայն նախադրյալներ են: Այսինքն թեմայի վերնագիրը հարկավոր է ընկալել մի փոքր այլ կերպով: Երևի ինձ համար ավելի ընդունելի է ունենալ մեկի նկատմամբ հաճելի զգացումներ, քան իմանալ, որ մեկը զգում է իմ հանդեպ սակայն անպատասխան: Ես էությամբ ալտրուիստ եմ, ավելի շատ ուշադրություն եմ դարձնում դիմացինիս, քան ինքս ինձ:

Իսկ ինչ վերաբերվում թ մարդկանցից զզվելուն, ինձ թվում է կարելի է ատել մարդկանց, ինչը հավասար է զզվելուն:

Ֆելո
15.09.2006, 22:06
ոչ սիրելնա մի բան, ոչ սիրվելը. երկու դեպքում էլ տանջվում ես. նենց որ ևս մեկ ապացույց, որ այս կյանքը տանջանք է

Gohar
15.09.2006, 22:42
Ես պարզապես զարմացած եմ ակումբի որոշ անդամների պատասխաններից:
Հարգելիներս ,որն է ավելի հաճելի արհամարվելը,թե սիրվելը:
Դե իհարկե միանշանակ սիրվելը:Ես պարզապես կասեմ,որ այն մարդը,ով չի ուզում սիրվել,նա ուղղակի պիտի դադարի գոյություն ունենալուց:
Հարգելի ֆորումի աղջիկներ միթե ձեզ հաճույք չի պատճառում այն հանգամանքը,որ դուք սիրված եք?
Ես ավելին կասեմ,եթե մարդ չի սիրվում(թեկուզ անպատասխան,ամեն սեր չի,որ պատասխան պիտի գտնի),նա պարզապես անհետաքրքիր մարդ է (կամ ինչ որ մի բան պակաս է):
Համաձայն չեմ նաև այն կարծիքի հետ,թե դժվար է մերժելը:Ոչ մի դժվարություն էլ չկա:
Շատ գեղեցիկ ձևով ասում ես,եթե չի հասկանում ,տեղի է ունենում հանդիպում աղջկա եղբոր և այդ տղայի միջև:Եվ ամեն ինչ հիանալի ավարտ է ունենում:

Ուլուանա
16.09.2006, 06:49
Ես պարզապես զարմացած եմ ակումբի որոշ անդամների պատասխաններից:
Հարգելիներս ,որն է ավելի հաճելի արհամարվելը,թե սիրվելը:
Դե իհարկե միանշանակ սիրվելը:Ես պարզապես կասեմ,որ այն մարդը,ով չի ուզում սիրվել,նա ուղղակի պիտի դադարի գոյություն ունենալուց:
Հարգելի ֆորումի աղջիկներ միթե ձեզ հաճույք չի պատճառում այն հանգամանքը,որ դուք սիրված եք?
Ես ավելին կասեմ,եթե մարդ չի սիրվում(թեկուզ անպատասխան,ամեն սեր չի,որ պատասխան պիտի գտնի),նա պարզապես անհետաքրքիր մարդ է (կամ ինչ որ մի բան պակաս է):
Կներես, բայց այստեղ ոչ մի աղջիկ չի ասել, թե չի ուզում սիրվել, կամ որ իր համար հաճելի չէ սիրված լինելը, բայց միաժամանակ կարծում եմ, որ ոչ մի մարդկային էակ չի կարող անտարբեր լինել ան հանգամանքի նկատմամբ, որ ինչ-որ մեկն իր պատճառով տառապում է, այդ դեպքում ստացվում է, որ սիրվելը երբեմն նաև տառապանք կարող է լինել։ Նման դեպքերում միանշանակ պատասխան տալը դժվար է, որովհետև երբ քեզ ինչ-որ մեկը սիրում է անպատասխան, դու դրանից միաժամանակ և՛ շոյված ես քեզ զգում, բնականաբար, հաճելի է, և՛ քեզ վատ ես զգում, որովհետև քեզ սիրող մարդու տառապանքի պատճառն ես, թեկուզև ոչ քո կամքով։

Համաձայն չեմ նաև այն կարծիքի հետ, թե դժվար է մերժելը: Ոչ մի դժվարություն էլ չկա:
Դա էլ արդեն կախված է նրանից, թե որքանով է մարդու համար հեշտ կամ դժվար դիմացինին ցավ պատճառելը։;) Ճիշտ է, եթե չես սիրում այն մարդուն, ով քեզ սիրում է, դրա մասին անպայման պետք է ասել այդ մարդուն, բայց դա չի կարող հեշտ լինել, հատկապես եթե այդ մարդուն լավ ես վերաբերվում և, բնականաբար, չէիր ցանկանա նրան ցավ պատճառել։

Aida
16.09.2006, 10:48
Իսկ ինչ վերաբերվում թ մարդկանցից զզվելուն, ինձ թվում է կարելի է ատել մարդկանց, ինչը հավասար է զզվելուն: Հետդ չեմ համաձայնի, թե զզվելը հավասարա ատելուն… Դու բլոճից կզզվես, բայց չես ատի…իսկ մարդկանց չի կարելի համեմատել կենդանական աշխարհի հետ… անձամբ ես ինչքան էլ էդ մարդուն ատեմ, չեմ կանգնի ասեմ ես զզվում եմ իրանից…

Gohar
16.09.2006, 13:02
Հարգելի ՈւԼՈւԱՆԱ !
Եթե տրվում է հարց .սիրել թե սիրվել և աղջիկը պատասխանում է ,որ իր համար ավելի հաճելի է սիրելը,ուրեմն չի ուզում սիրվի(իմ ուղեղը այդպես է ընկալում) և ամենևին էլ կարիք չկա ,որ բառացիորեն ասվի:
Իսկ ինչ վերաբերվում է մերժման հեշտ կամ դժվար լինելուն ,ես միայն կարող եմ ասել,որ ինձ համար դա երբեք դժվար չի եղել:Բայց մեկ կետի հետ քեզ հետ համաձայն եմ:
«Եթե սիրողը քեզ մտերիմ անձ է, ապա մերժելը դժվար է»

Ուլուանա
16.09.2006, 15:07
Հարգելի ՈւԼՈւԱՆԱ !
Եթե տրվում է հարց .սիրել թե սիրվել և աղջիկը պատասխանում է ,որ իր համար ավելի հաճելի է սիրելը,ուրեմն չի ուզում սիրվի(իմ ուղեղը այդպես է ընկալում) և ամենևին էլ կարիք չկա ,որ բառացիորեն ասվի:
Ոչ, եթե ստիպված է երկուսից մեկն ընտրել,և աղջիկն ընտրում է սիրելը, դա դեռ չի նշանակում, թե չի ուզում սիրվել, պարզապես գուցե նրա համար սիրելը մի քիչ ավելի կարևոր է սիրելուց, և քանի որ միայն մի տարբերակը պիտի ընտրեր, դա է ընտրել։
Եվ ընդհանրապես երկրագնդի վրա չկա այնպիսի մարդ արարած, որը չի ուզում սիրվել։

Իսկ ինչ վերաբերում է այս թեմայի հարցադրմանը, ապա ես վաղուց եմ իմ կարծիքը հայտնել դրա մասին. ես գտնում եմ, որ հարցադրումն անիմաստ է, քանի որ այդ երկուսից ցանկացածն էլ առանց մյուսի տառապանք է պատճառում։

Gohar
16.09.2006, 17:39
Դե եթե այդ երկուսից ընտրում է չսիրվելու տարբերակը , ուրեմն դա իրեն ավելի հոգեհարազատ է :Այսեղից հետևում է, որ այդ անձին ավելի հաճելի է չսիրվելը:

Arisol
16.09.2006, 18:31
Դե եթե այդ երկուսից ընտրում է չսիրվելու տարբերակը , ուրեմն դա իրեն ավելի հոգեհարազատ է :Այսեղից հետևում է, որ այդ անձին ավելի հաճելի է չսիրվելը:
Համամիտ չեմ քեզ հետ:nono : Եթե մարդն ընտրում է սիրելու, այլ ոչ թե սիրվելու տարբերակը, ապա դա չի նշանակում, որ նրան սիրվելու տարբերակը հաճելի չէ, պարզապես այդ մարդը նախընտրում է ինքը տառապի միակողմանի սիրուց, այլ ոչ թե մեկ ուրիշը տառապի իր կողմից անտեսված, մերժված լինելու պատճառով, քանի որ ինքը չի սիրում, երբ ինչ որ մեկը տառապում է,տանջվում է, առավել ևս իր պատճառով…

Sergey
16.09.2006, 19:32
Իսկ ինչ վերաբերում է այս թեմայի հարցադրմանը, ապա ես վաղուց եմ իմ կարծիքը հայտնել դրա մասին. ես գտնում եմ, որ հարցադրումն անիմաստ է, քանի որ այդ երկուսից ցանկացածն էլ առանց մյուսի տառապանք է պատճառում։

Համաձայն եմ, իսկ թե որ դեպքն է ավելի շատ տառապանք պատճառում, դա արդեն կախված է կոնկրետ իրավիճակից, և կարիք չկա միանշանակ հայտարարել, թե այս կամ այն տարբերակն ավելի նախընտրելի է։

Ռեալիստ
16.09.2006, 20:08
Էս ել գտնում եմ, որ չարժի ոչ սիրել ոչ ել սիրվել, ամենալավ հարաբերությունները ՄԵԾ հարգանքի դերքումա լինում կայուն , հաճելի ու հավատարիմ, համել ինչա սերը կասեք բառերով ես էլ իմանամ էտ ինչա :think
Իսկ այսքան ժամանակ, որ աղջիկան ասել եմ քեզ սիրում եմ հաստատ ինչոր բան պետքա եղել իրանից, :D Իսկ ում հարգել եմ ու համոզված եմ եղել որ ինքը ինձ ճանաչումա ու կհասկանա` ինձ սիրում ես ??? հարցին պատասխանել եմ ԷԷԷ այ ընկեր ջան ես սկի ինձ դուզգյունի չեմ սիրում մնաց քեզ սիրեմ :hands

P.S. հույսով եմ հասկանալիա որ ասածս վերաբերվումա մայն ու միայն տղու աղջկա սիրել սիրվելուն, թե չե մարդ կաողա մտածի բարեկամ, հարազատ կամ ընկերական շջապատի մասին եմ խոսում ու սխալ կարծիք կազմի .

kiki
16.09.2006, 21:37
Ես պարզապես զարմացած եմ ակումբի որոշ անդամների պատասխաններից:
Հարգելիներս ,որն է ավելի հաճելի արհամարվելը,թե սիրվելը:
Դե իհարկե միանշանակ սիրվելը:Ես պարզապես կասեմ,որ այն մարդը,ով չի ուզում սիրվել,նա ուղղակի պիտի դադարի գոյություն ունենալուց:
Հարգելի ֆորումի աղջիկներ միթե ձեզ հաճույք չի պատճառում այն հանգամանքը,որ դուք սիրված եք?
Ես ավելին կասեմ,եթե մարդ չի սիրվում(թեկուզ անպատասխան,ամեն սեր չի,որ պատասխան պիտի գտնի),նա պարզապես անհետաքրքիր մարդ է (կամ ինչ որ մի բան պակաս է)::
հարգելիս, ոչ ոք չի ասում, որ իրեն հաճելի չի սիրված լինելը...ոչ, դա շատ հաճէլի է, քանի որ դու հասկանում ես որ ինչ որ մեկին պետք ես և էլի շատ բաներ...
բայց ... այն փաստը որ մեկը քեզ սիրում է , որին դու հաստատ համոզված ես որ չես կարող պատասխանել նույն ձևով, ու հասկանում ես, որ նա տանջվում է դրանից, դա չի կարող քեզ հաճելի լինել: չեմ պատկերացնում ինչպե՞ս կարող է նորմալ մարդուն հաչելի լինել այն , որ մեկը իր պատճառով տանջվում է: ես նման իրավիճակում եղել եմ ու ոչ մեկ անգան, և հավատացնում եմ քեզ, դրանից վատ բան չկա, քանի որ դու քեզ մեղավոր ես զգում ուրիշի տառապանքների համար...բնականաբար կան դեպքեր, երբ շատ հանգիստ ես տանում, բայց եթե հանդիպում ես մեկին, ով իսկապես լավ մարդ է, ու չես ուզում նրան վատություն պատճառել, այ դա արդեն բոլորովին հեշտ չէ...

Համաձայն չեմ նաև այն կարծիքի հետ,թե դժվար է մերժելը:Ոչ մի դժվարություն էլ չկա:
Շատ գեղեցիկ ձևով ասում ես,եթե չի հասկանում ,տեղի է ունենում հանդիպում աղջկա եղբոր և այդ տղայի միջև:Եվ ամեն ինչ հիանալի ավարտ է ունենում
ինչքան հեշտ է քեզ մոտ ամեն ինչ: ես սկսում եմ քեզ նախանձել արդեն:
եթե կարծում ես որ բոլորին մերժելը հեշտ գործ է, շատ սխալվում ես: համենայն դեպս ինձ մոտ երբեք դա հեշտ չի եղել, և կարծում եմ չի էլ լինի :

kiki
16.09.2006, 21:41
Դե եթե այդ երկուսից ընտրում է չսիրվելու տարբերակը , ուրեմն դա իրեն ավելի հոգեհարազատ է :Այսեղից հետևում է, որ այդ անձին ավելի հաճելի է չսիրվելը:
ոչ, այստեղ մարդիկ ընտրում են այն իրավիճակը, որը ավելի են գերադասում, բայց դա չի նշանակում որ նրանք չեն ուզում սիրվել...
ինչպես Ուլուանան ասեց, այս աշխարհում չկա մեկը, որ չցանկանա սիրված լինել...

Gohar
17.09.2006, 19:00
Ամեն դեպքում շատ ավելի հաճելի է սիրվելը, քան թե սիրածդ մարդու կողմից արհամարվելը:Ես նման իրավիճակում չեմ հայտնվել, բայց կարծում եմ, եթե նման վիճակում հայտնվեի հիասթափություն կապրեի ինքս ինձանից:
Օհօ ինչ եմ վատ- վատ բաներից խոսում:Փառք աստծո չեմ գտնվել ու չեմ էլ կարծում , որ պիտի գտնվեմ:
Բայց դե , որ փոխադարձ է լինում դրա էֆեկտը լրիվ ուրիշա: ՈՒ տա աստված, որ բոլորիդ սերերն էլ պատասխան ունենան, որ նման թեմա էլ չբացեք:

kiki
17.09.2006, 19:04
ժողովուրդ , իսկ ու՞ր են մեր երեկվա գրածները ...
չլինի՞ մեր բարկացած մոդերատորներից մեկն է ջնջել ...:)

կներեք ոֆֆտոպի համար, չդիմացա պարզապես, բայց ախր թեմայի մեջ ենք եղել...
լավ, էլ չեմ ասում ոչինչ...:)

Jirayr24
05.10.2006, 03:58
Սիրել ?
Ոչ ոքի չեմ ցանկանում միակողմանի զգացմունք, դրանով "Տխրությամբ" ու "Թախիծով" ես կնքում ինքդ քեզ:

Սիրվել?
Եթե այն քեզ ինձ չի վնասում, չի խանգարում իմ առօրյային? դեմ չեմ:
Բայց մի տեսակ ճնշված եմ կզգամ, եթե վստահ լինեմ, որ երբեք հասանելի չեմ լինելու:
Կփորձեմ հարգանք ցուցաբերել նրա զգացմունքի հանդեպ: :B

Guest
05.10.2006, 20:20
Իհարկե սիրել, սկզբում Աստվածը սիրեց մարդկանց, իսկ հիմա արժրդեն մենք ենք պատասխան սեր ցուցաբերում: Այդպես պիտի լինի և մարդկանց մոտ՝ սիրում ես, իսկ հետո ստանում ես պատասխան քո սիրո համար… ստանալուց հետե դու ես սեր ցուցաբերում և այդպես շարունակ… :)

Իսկ եթե ավելի լուրջ, անչափ ծանր թեմա է իմ համար:( անչապ տառապում եմ, որ սիրուս պատասխան չկա, բայց… բայց երևի ավելի շատ եմ տառապում նրանից, որ դրանից վատ է զգում իմ սիրելին:cry

Lionne_en_Chasse
05.10.2006, 23:23
Այդ ձեզ է թվում, որ անպատասխան սերը ոչինչ չի տալիս ....Էդ թախիծը, սպասողական, հուզական վիճակը մարդու հոգին հասունացնում է հարգելիներս : Բացի այդ, դա կարող է նաև դաս / փորձ հանդիսանալ կյանքում և հետագայում ստիպի ավելի խոհեմ վարվել ինչ-որ ( այս պարագայում, սիրո ) հարցերում

StrangeLittleGirl
05.10.2006, 23:49
Այդ ձեզ է թվում, որ անպատասխան սերը ոչինչ չի տալիս ....Էդ թախիծը, սպասողական, հուզական վիճակը մարդու հոգին հասունացնում է հարգելիներս :
Է՜հ… Արդեն հոգնել եմ սիրելուց: Մի քիչ էլ սիրվել եմ ուզում :(

Ուլուանա
06.10.2006, 06:35
Այդ ձեզ է թվում, որ անպատասխան սերը ոչինչ չի տալիս ....Էդ թախիծը, սպասողական, հուզական վիճակը մարդու հոգին հասունացնում է հարգելիներս : Բացի այդ, դա կարող է նաև դաս / փորձ հանդիսանալ կյանքում և հետագայում ստիպի ավելի խոհեմ վարվել ինչ-որ ( այս պարագայում, սիրո ) հարցերում
Լրիվ համաձայն եմ։ Անպատասխան սիրուց շատ մեծ դասեր կարելի է քաղել։ Ճիշտ է, այդ դասերը չափազանց թանկ են նստում մեզ վրա, բայց դե... :think

Համաձայն եմ նաև Բյուրակնի հետ. երկար ժամանակ միայն սիրելուց ու չսիրվելուց իրոք կարելի է հոգնել... :( քանի որ սերը ծաղկի պես ջրվելու կարիք է զգում և չջրվելու դեպքում մի օր թոշնում է...:(

Մելիք
06.10.2006, 13:55
Այդ ձեզ է թվում, որ անպատասխան սերը ոչինչ չի տալիս ....Էդ թախիծը, սպասողական, հուզական վիճակը մարդու հոգին հասունացնում է հարգելիներս : Բացի այդ, դա կարող է նաև դաս / փորձ հանդիսանալ կյանքում և հետագայում ստիպի ավելի խոհեմ վարվել ինչ-որ ( այս պարագայում, սիրո ) հարցերում
Նաև տալիս է լիքը հոգեբանական պրոբլեմներ ու բարդույթներ, որոնցից հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել:(

Lionne_en_Chasse
06.10.2006, 15:21
Նաև տալիս է լիքը հոգեբանական պրոբլեմներ ու բարդույթներ, որոնցից հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել:(
Բայց հաղթահարելուց հետո էլ ավելի ես հասունանում: Կարևորը ճանապարհին չկոտրվելն է, իսկ նման ապրումները կոփում են հոգին
Երբևիցե նկատե՞լ եք առանց պրոբլեմների ու զրկանքների (լինի ֆիզիկական թե հոգեբանական) ապրած մարդիկ ինչքան մանկամիտ են: Հա, համաձայն եմ, ոչ ոքի հաճելի չէ նման ձևով հասունանալ: Բոլորն էլ ցանկանում են սիրվել ( և միաժամանակ սիրել), բայց ասել, որ անպատասխան սերը ոչինչ չի տալիս, սխալ է : Տալիս է, և շատ ավելի քան կարծում եք

Guest
06.10.2006, 17:23
Այդ ձեզ է թվում, որ անպատասխան սերը ոչինչ չի տալիս ....Էդ թախիծը, սպասողական, հուզական վիճակը մարդու հոգին հասունացնում է հարգելիներս : Բացի այդ, դա կարող է նաև դաս / փորձ հանդիսանալ կյանքում և հետագայում ստիպի ավելի խոհեմ վարվել ինչ-որ ( այս պարագայում, սիրո ) հարցերում

Իհարկե, շատ լավ բան է անպատասխան սերը: Նաև լավ բան է պատերազմը, երբ տեսնում ես ոնց են մահանում երեխաները, ոնց են տառապում նրանց մայրերը… դրանից էլ ես շատ լավ հասունանում

Lionne_en_Chasse
06.10.2006, 18:06
Իհարկե, շատ լավ բան է անպատասխան սերը: Նաև լավ բան է պատերազմը, երբ տեսնում ես ոնց են մահանում երեխաները, ոնց են տառապում նրանց մայրերը… դրանից էլ ես շատ լավ հասունանում
Սրտաճմլիկ էր, բայց համեմատությունը տեղին չէր

Guest
06.10.2006, 18:14
Սրտաճմլիկ էր, բայց համեմատությունը տեղին չէր

Գուցե դու չհասկացա՞ր, որ ես փոխաբերական էի ասում::think

Թե ե՞ս եմ թեմայից դուրս մնացել:

Lionne_en_Chasse
06.10.2006, 18:26
Գուցե դու չհասկացա՞ր, որ ես փոխաբերական էի ասում::think

Թե ե՞ս եմ թեմայից դուրս մնացել:
Չգիտեմ թեմայից դուրս ես մնացել թե չէ, բայց անգամ փոխաբերական իմաստով ...էլի համեմատությունը տեղին չէր:
Դու խոսում ես իրական, ֆիզիկական մահվան մասին , որի արդյունքում մահացածի հարազատների մոտ առաջացած զգացմունքները անհամեմատելի են սիրո ապրումների հետ... իրարից շատ հեռու բաներ են փոխաբերական իմաստով կապակցելու համար... Գուցե ավելի մանրամասը բացատրես ի՞նչ նկատի ունեիր, եթե քեզ չհասկացա

Guest
06.10.2006, 18:34
:oy oops, ես եմ մեղավոր, մի հատ "չ" չնկատեցի (տեղին չէր-ի փոխարեն կարդացի - տեղին էր) , լրիվ շեղվա արդեն թեմաից, կներես, գուցե հետո կպատասղանեմ

Kristin
06.10.2006, 19:17
Hajeli e erb ev sirum es, es sirvum, bayc misht che vor aydpes e linum, karox em asel sirvely aveli hehst e qan te sirely :)

Մանե
02.01.2007, 13:59
Մեր ռուսերենի դասատուն միսհտ ասում ա«Он мне лябит.А мне от этого что?»
Կարծում եմ որ դրանցից ոչ մեկն էլ լավ չի.Բայց ես գերադասում եմ սիրվել,քան անպատասխան սիրել.Քանի որ ես էդ կողմից շատ թույլ եմ և շաաատտտտտտտտտ ծանր եմ տանում.

Արսեն
03.01.2007, 01:10
:think ի՞նչ կարող եմ ավելացնել: միայն կասեմ, որ 2-ի համադրության կողմնակից եմ…
մի բան ել իմ կողմից, եթե դեմ չեք:) հարցնում են մեկին, թե հյուր գնալ է սիրում թե ընդունել, ասում է գնալ: այն հարցին, թե ինչու՞ է դա սիրում, պատասխանում է «մարդ մի բնավորություն կունենա»:D

Ծով
03.01.2007, 01:47
Սիրել կարողանալ…
Ես գլոբալ սերը նկատի ունեմ…շատ դժվար է…

John
03.01.2007, 01:57
Սիրել կարողանալ…
Ես գլոբալ սերը նկատի ունեմ…շատ դժվար է…
Ու էդ սիրել կարողանալը մեր օրերում քչերին է տրված…

Արսեն
03.01.2007, 01:58
Սիրել կարողանալ…
Ես գլոբալ սերը նկատի ունեմ…շատ դժվար է…

Նաև շատ դժվար է սիրել, երբ քեզ չեն սիրում.....
Բայց երևի երկուսն էլ փոխկապակցված են ու կախված միմիանցից, եթե ավելի գլոբալ ասենք…

Kita
03.01.2007, 16:14
պետք է կարողանալ համատեղել այդ երկուսը, կամ սովորել համատեղել...

Selene
03.01.2007, 19:11
Երբևէ չեմ կարողացել պատկերացնել,ինչպես կարելի է ընտրել այս երկուսից մեկը միայն ու ապրել երջանիկ:think Դա անհնար է:ok Ես անձամբ գիտեմ մարդկանց,որ ասում են,թե իրենց համար ավելի լավ է,որ իրենց են սիրում:8 Չեմ հասկանում նման եսասիրական մոտեցումը սիրո հարցում:angry
Սերն այն զգացմունքն է,որ կարելի է կատարյալ համարել,բայց եթե փոխադարձ է:love
Պիտի սիրես ու սիրված զգաս քեզ ու այդ ժամանակ հաստատ կհասկանաս երջանկություն բառի իմաստն իր ողջ էությամբ:love
Պետք չի ընտրություն կատարել սիրելու և սիրվելու միջև,պետք է պարզապես սիրել ու սիրված լինել;)

Gohar
03.01.2007, 20:15
Չեմ հասկանում նման եսասիրական մոտեցումը սիրո հարցում:angry

Դա եսասիրական մոտեցում չի, պարզապես ավելի լավ է սիրված լինես, քան անտեսված:;)

Goga
03.01.2007, 23:35
Սիրել առանց սիրվելու, նշանակում է տառապել հանուն սիրո, սիրվել առանց սիրելու, նշանակում է տառապել ստիպել դիմացինին, լավ կլինի, որ համատեղվի դրանք, իհարկե սիրել մեկին ու սիրված լինել նրա կողմից:love

Selene
04.01.2007, 00:35
Դա եսասիրական մոտեցում չի, պարզապես ավելի լավ է սիրված լինես, քան անտեսված:;)
Ես անձամբ ինձ շատ վատ եմ զգում,երբ գիտեմ ,որ դիմացինս ինձ սիրում է,իսկ ես փոխադարձաբար չեմ կարող զգալ նույնը, ու եթե այդ անձնավորությունը կամ անձնավորություններն ինձ չսիրեն էլ,ես ինձ անտեսված չեմ զգա, որովհետև ես նրանց նկատմամբ սիրո առումով անտարբեր եմ: Անտեսված ինձ կզգամ այն դեպքում միայն,երբ ես սիրեմ,բայց փոխադարձ դա չլինի,սակայն այդ դեպքում էլ ոչ ոք մեղավոր չի լինի:;)

kiki
04.01.2007, 01:40
Անտեսված ինձ կզգամ այն դեպքում միայն,երբ ես սիրեմ,բայց փոխադարձ դա չլինի,սակայն այդ դեպքում էլ ոչ ոք մեղավոր չի լինի:
համաձայն եմ...եթե մեկի նկատմամբ զգացմունք չունես, ապա նրա քեզ "չսիրելը" քեզ նրա կողմից անտեսված չի դարձնում:) այ հակառակ դեպքում արդեն ամեն ինչ շատ բարդ ու վատ է...

Gohar
04.01.2007, 13:20
Անտեսված ինձ կզգամ այն դեպքում միայն,երբ ես սիրեմ,բայց փոխադարձ դա չլինի:
Ես հենց այս իմաստով էլ գրել էի:

Selene
04.01.2007, 14:03
Դա եսասիրական մոտեցում չի, պարզապես ավելի լավ է սիրված լինես, քան անտեսված:;)
Քո այս խոսքերում բացակայում է այն ,որ դու սիրում ես,իսկ դա լրիվ փոխում է հարցի բուն էությունը:ok
Գրածիցդ ուղղակի հասկացա,որ ըստ քեզ ավելի լավ է,որ քեզ սիրեն միայն նրա համար,որ անտեսված չլինես,անգամ եթե դու չես սիրում:ՈՒղղակի միտքդ լավ չէիր ձևակերպել երևի;)

Gohar
04.01.2007, 15:53
Հարց՝

Սիրե՞լ թե՞ սիրվել:
Մնացածը առանց մեկնաբանությունների՝

Ես անձամբ գիտեմ մարդկանց,որ ասում են,թե իրենց համար ավելի լավ է,որ իրենց են սիրում: Չեմ հասկանում նման եսասիրական մոտեցումը սիրո հարցում

Դա եսասիրական մոտեցում չի, պարզապես ավելի լավ է սիրված լինես, քան անտեսված:

Goga
04.01.2007, 16:09
Գոհար ջան Sladkaya-ի ասածը եսասիրական եմ համարում այնքանով, որ ճիշտ չէ, երբ քեզ անընդհատ սիրեն, սիրեն, սիրեն, դա անտեսված լինելուց փրկություն չէ, որովհետև քեզ սիրողներն էլ մի օր կհոգնեն անփոխադարձ սիրուց և ...ամեն ինչ լավ է, երբ փոխադարձ է:hands

Արսեն
05.01.2007, 00:31
....ամեն ինչ լավ է, երբ փոխադարձ է:hands

Երբ նորություններ ունենաս, գրի, սա գիտեինք, բայց ախր եթե նայես իրականությանը, ամեն ինչ «ավելի լավ է»-ով չի վերջանում:think
եթե մարդ Չգիտի սիրել, երբեք էլ Չի սիրվի!!! Նախ սիրել է պետք սովորել, հետո էլ քեզ կսիրեն, ու ետ վախտ հաստատ փոխադարձ կլինի;)

Ուրվական
10.01.2007, 22:43
Հա բայց որն է սիրելու նպատակը, չե՞ք կարծում, որ սիրվելը: Սիրելը, բայց չսիրվելը շատ ծանր բան է, սիրվելն ու ու չսիրելը` շատ տհաճ (համենայնդեպս` ինձ համար), բայց այ, սիրելն ու սիրված լինելը դա... ինչքան էլ բառեր գրեմ, միևնույնն է, րեմ կարողանա արտահայտել այն, ինչ ուզում եմ ասել, ինչ զգում եմ:

*K*A*T*U*
16.01.2007, 15:59
Կատարյալ երջանկությունը, ըստ իս, միաժամանակ սիրելու և սիրվելու մեջ է: Իսկ միայն սիրելով կամ սիրվելով լիարժեք երջակություն չի ստացվի:
Բայց եթե դրված է ընտրություն, ես կնախընտրեի սիրել, նույնիսկ անփողադարձ, քանի որ սերն ինքնին կյանք է, հոգու թռիչք, նույնիսկ եթե միանձնյա:
Իսկ միայն սիրված լինելը որոշ դեպքերում ցանկալի էլ չէ, քանի որ ստանալ ուշադրություն, ջերմություն ևն, մարդուց, որից այդ ամենը չես անկնկալում, ժամանակ առ ժամանակ նյարդայնացնելու չափ տհաճ է:

Crazy_Moon
19.01.2007, 13:51
Փոխադարձության պահանջը դա սիրո պահանջը չէ` այլ փառասիրության: Իմ կարծիքով ինչքան շատ էլ մեզ սիրեն մենք դրանից չենք երջանկանա քանի դեռ մենք չենք սիրում: Ես գերադասում եմ ՍԻՐԵԼ ու չվախենալ տառապանքից

Գոռ Ջան - Հայ
19.01.2007, 19:46
Սիրել ու միաժամանակ սիրվել, դա իդեալական դեպքնա, իսկ իդեալական դեպքերը կյանքում բացառված են:B
Ավելի լավա լինել սիրված, ու նվիրվել քեզ սիրողին, դրա վերջը 99 տոկոս սերնա:
Հետո մարդիկ կան, որ փոխադարձ զգացմունք չեն պահանջում, երբեմն տենց ավելի հետաքրքիրա, որովհետև եթե սիրում ես ու չես պահանջում, գալիսա մի պահ որ դիմացինդ զգումա ամեն ինչ, ու ակամայից սերա առաջանում, շատ հզոր սեր:
Անվերջ կարելիա խորանալ, բայց միևնույննա, էն ինչ մտախում եմ չեմ կարա արտահայտեմ էս հարցում: Ու վերջիվերջո, ;) ոչ մեկ չի կարա ասի ճիշտը որնա, ժամանակի հետ ամենքը իրա ճիշտը կգտնի;) Բնությունը հզորա:ok

Hay-Qristonya
23.05.2007, 11:45
Անկեղծ ասած ինձ դեռ, այսպես ասած, իրական սեր չի հանդիպել. Չեմ ունեցել երբեք մեկին, որին մինչև վերջ սիրեմ. Այո, դա ձգվել է երբեմն մինչև մեկ տարի, սակայն դրանից ավել չի եղել: Մեղքս չթաքցնեմ, ինձնից է եղել: Բայց ես միշտ երազել եմ ունենալ իրական սեր, ինչը, ցավոք, չի հաջողվել: Դրա համար էլ ես չեմ հավատում սիրուն: Կարծում եմ դա միառժամանակ տևող ինչ-որ հաճելի զգացմունք է, որը ժամանակի ընթացքում անցնում է: Միայն մի բան է կարևոր, եթե այդ պահին դու սիրում ես, նվիրվիր ու սիրիր, ինչքան հնարավոր է շատ ջերմություն տուր, քանզի այդ հաճելի պահերը երկար չեն կարող տևել:

Array
23.05.2007, 21:18
Չգիտեմ,մի գուցե շատ էգոիստ եմ,բայց ավելի կնախնտրեի ինքս ճաշակել այդ զգացմունքը:)

գյումրեցի աղջիկ
24.05.2007, 05:02
ՍԻՐՎԵԼ... Սիրելը ավելի դժվար է...

Երվանդ
24.05.2007, 09:46
Իհարկե սիրել, երբ սիրում ես դա նշանակում է որ ապրում ես ոչ կիսատ:)

Mesrop
24.05.2007, 10:29
սիրել… :love
եթե սիրեմ, սիրվելուն էլ կհասնեմ… :)

Root
24.05.2007, 10:49
ՍԻՐՎԵԼ... Սիրելը ավելի դժվար է...

և վտանգավոր :hands

Չէ .. իրոք ավելի լավ է սիրվել ....

Cassiopeia
24.05.2007, 10:55
Ինչքան էգոիստ են մարդիկ, ցանկանում են վերցնել, բայց տալ՝ չեն ուզում:(

Ձայնալար
24.05.2007, 10:58
Իհարկե լավ է, երբ այդ երկուսը համատեղվում են: Իսկ եթե պետք է ընտրել դրանցից մեկը, իմ կարծիքով կինը պետք է սիրի (անպայման), տղամարդը պետք է սիրվի (անպայման);): Իսկ երբ հակառակն է լինում, նույնիսկ կողքից տհաճ է նայել այդ զույգին:[:

գյումրեցի աղջիկ
26.05.2007, 09:08
և վտանգավոր :hands

Չէ .. իրոք ավելի լավ է սիրվել ....

Սիրելը նաև տաջալից է...:think

Amaru
26.05.2007, 11:41
Ո՛չ էն, ո՛չ էլ էն...

Kheranyan
26.05.2007, 12:02
Միայն երկուսը միասին, առանց մեկը մյուսի երկուսն էլ կիսատ են:
Եթե սիրեմ բայց չսիրվեմ, կդադարեմ սիրելը, եթե սիրվեմ բայց չսիրեմ, կաշխատեմ որ չսիրվեմ:

Apsara
26.05.2007, 20:17
Կարծում եմ երկողմանի սիրուց ավելի լավ բան չկա: իսկ լինել թե միայն սիրված, թե միայն սիրել, դա շատ դաժան է
ավելի լավ է ոչ մեկը ոչ մյուսը, չնայած երբ սիրում ես, ինքդ քեզ մեջ շատ բաներ ես հայտնաբերում, և միգուցե միայն սիրո միջոցով է որ աստվածային ընծաները՝ հնարավորությունները բացահայտվում են::love

Firegirl777
27.05.2007, 17:13
Միանշանակ սիրել, կարող ես լինել սիրված, բայց չսիրել, իսկ դա ահավոր դժվար է, ավելի դժվար, քան երբ սիրում ես, բայց սիրված չես

Philosopher
27.05.2007, 19:38
Իհարկե ցանկալի է, որ զգացմունքը լինի փոխադարձ , բայց եթե այդպես չէ, որն է գերադասելի սիրել, թե՞ լինել սիրելի...
Գերադասելի է սիրել և սիրվել, ավելին` պարտադիր է սիրել և սիրվել, եթե խոսքը սիրո մասին է, քանի որ սիրելը առանց սիրվելու և սիրվելն առանց սիրելու ինքնաբավ, ամբողջական զգացողություններ չեն և չեն ընդգրկում սիրո ողջ ողջ արարչական բնույթը:

Guest
29.05.2007, 08:28
Ամեն մեկը իրա վիճակի համապատասխան ա մտածում:
Այն մարդիկ, ովքեր անփոխադարձաբար սիրում են, ասում են թե սիրելն ա դժվար, ավելի լավ ա սիրվես:
Այն մարդիկ, ում սիրում են, բայց իրանք չես սիրում, ասում են, որ ավելի դժվար ա սիրվել:
Իսկ նրանք, որվեր համ սիրում են, համ իրենց են սիրում, բացի փոխադարցից, էլ բան չեն ընդունում:

Մեկը չեղավ ասի, որ ՀԱՄ ՍԻՐԵԼԸ, ՀԱՄ ՍԻՐՎԵԼԸ ՍՈՒՏ Է: Ափսո, որ չկա, անգամ ես տենց չեմ ասում… չնայած, որ վերը ասվածիցս դա է հետևում:

Լուսաբեր
05.05.2009, 22:35
Հա՛մ սիրել,:love հա՛մ էլ սիրվել :oy

Jarre
05.05.2009, 22:38
ՍԻՐՎԵԼ... Սիրելը ավելի դժվար է...

Չէ .. իրոք ավելի լավ է սիրվել ....

Սիրիր, որ սիրվես։

Փոքրիկ
05.05.2009, 22:46
եթե սիրես ու քեզ չսիրեն, ու՞մ ա պետք էդ սերը... :loveիսկ լինել սիրված... երջանկություն ա...

:) սիրել և սիրվել:oy
:oyնենց էլ ասում եմ , ոնց որ ամբողջ կյանքս սիրել եմ

Jarre
05.05.2009, 22:58
թե սիրես ու քեզ չսիրեն, ու՞մ ա պետք էդ սերը
Իսկ եթե սիրվես, բայց կարող չլինես ինքդ սիրելու... ;)

Սովորաբար ավելի սարսափելի լինում է ոչ թե այն, որ քո հետ անարդար կամ վատ են վարվում, այլ այն, երբ մարդ ինքն է այդ սխալը թույլ տալիս։ Երբ այդ սխալը ուրիշն է անում, դա իր խնդիրն է, բայց երբ ինքդ ես ի զորու լինում նման բան անելու, դա արդեն դառնում է քո խնդիրը։

եթե սիրել և սիրվել
Համաձայն եմ :)

Երկնային
06.05.2009, 00:06
իսկ ո՞վ ասեց, որ հեշտ է թույլ տալ, որ քեզ սիրեն… ամենադժվարն էլ հենց դա ա :)
սիրելն ավելի հեշտ ա, իմ կարծիքով… ինքը միշտ սիրուն ա, նույնիսկ, երբ փոխադարձ չի…
մարդ պետք ա կարողանա տալ՝ առանց ստանալու ակնկալիքի

իսկ «սիրել, թե սիրվել» -ում, իհարկե լավագույն տարբերակը երկուսը համատեղն ա :P

Սամվել
06.05.2009, 00:07
Էս էն բանի մասինա՞ ինչի մասին ես մտածեցի :o :oy :D

Սլիմ
06.05.2009, 12:07
Իսկ եթե սիրվես, բայց կարող չլինես ինքդ սիրելու... ;)

Ոնց կարելիա չսիրել մի մարդու, որ քեզ սիրումա???:o
Սիրելը ոչ բոլորինա տրված, մարդուցա , որ ինքը չի կարողանում սիրել: Մարդ էլ կա չի կարողանում գույները տարբերի;)

իսկ ո՞վ ասեց, որ հեշտ է թույլ տալ, որ քեզ սիրեն… ամենադժվարն էլ հենց դա ա :)
սիրելն ավելի հեշտ ա, իմ կարծիքով… ինքը միշտ սիրուն ա, նույնիսկ, երբ փոխադարձ չի…
մարդ պետք ա կարողանա տալ՝ առանց ստանալու ակնկալիքի

իսկ «սիրել, թե սիրվել» -ում, իհարկե լավագույն տարբերակը երկուսը համատեղն ա :P
առանց ակնկլիքի ոչ մի բան չի լինում, մի հատ լավ ասացվածք կա "просто так , даже мухи не тра***ца" : Եթե փոխադարձ չի, արդեն սեր չի, ուղակի երկուսից մեկի վառ երևակայության արդյունքնա: Ոնց կարելիա ինչ որ բան զգալ մի մարդու հանդեպ, որ չի սիրում, չի գրկում:
Հենց սերնա, որ անգամ ամենավատ պայմաններում պահումա մի մարդուն մյուսի կեղքին:

Ֆրեյա
06.05.2009, 12:19
Ոնց կարելիա չսիրել մի մարդու, որ քեզ սիրումա???:o
Սիրելը ոչ բոլորինա տրված, մարդուցա , որ ինքը չի կարողանում սիրել: Մարդ էլ կա չի կարողանում գույները տարբերի;)

Եթե փոխադարձ չի, արդեն սեր չի, ուղակի երկուսից մեկի վառ երևակայության արդյունքնա: Ոնց կարելիա ինչ որ բան զգալ մի մարդու հանդեպ, որ չի սիրում, չի գրկում:
Հենց սերնա, որ անգամ ամենավատ պայմաններում պահումա մի մարդուն մյուսի կեղքին:
Շատ հանգիստ.... :P Ինչի դու բոլորին սիրում ես, ով քեզ սիրում ա? :o Չէ, չէ? /էս ինչ հավես լեզու ա հայերենը :D /
Երկար ժամանակ չէի հասկանում, այդ ինչպես կարող է լինել, որ մարդը չկարողանա սիրել, վերջը հասկացա :D

Սլիմ
06.05.2009, 12:23
Շատ հանգիստ.... :P Ինչի դու բոլորին սիրում ես, ով քեզ սիրում ա? :o :D /

Սիրում եմ բոլորին ով ինձ սիրումա:) ուղակի ամենասիրելիի հետ եմ մնում;)

Nun ...
06.05.2009, 12:55
Էս էն բանի մասինա՞ ինչի մասին ես մտածեցի :o :oy :D :lol

Չէ :oy:D

Chuk
07.05.2009, 00:47
Քանի որ էգոիստ եմ, ավելի շատ ուզում եմ սիրել, քանի որ սիրելը ամենալավ զգացումն է, որ մարդը ունենում է :love
Նույնիսկ սիրուց տառապելն է հաճույք, որքան էլ որ տարօրինակ է :think
Ես սա գրել եմ ավելի քան երեք տարի առաջ:
Ի՞նչ ա փոխվել: Ոչի՞նչ, թե՞ ամեն ինչ: Ակամա ընկա ջերմ հիշողությունների գիրկը:
Ըստ էության ակումբի առաջին թեմաներից մեկն էր:

Երեք տարում փոփոխություններն ակնհայտ են: Չէ, իհարկե էլի էգոիստ եմ, դա չի փոխվել, անփոփոխ ա: Բայց թերևս աշխարհայացքս ա փոխվել, ավելի շատ եմ տեսել, ավելի շատն եմ զգացել, ավելին եմ հասկացել:

Այսպիսով, ես սխալվում էի: Սխալվում էի հենց մեկնարկից: Երբ համեմատություն էի դնում: Որովհետև ոչ մեկը, իրականում, չի կարող պնդել ու ապացուցել, թե սրանցից որն ա ավելի ցանկալի, սիրելը, թե սիրված լինելը: Նախ դա ինդիվիդուալ է, բնավորություննից է գալիս, իսկ հետո նույնիսկ ամեն անհատի մոտ է տարբեր պարագաներում տարբեր, կախված հանգամանքներից, իրավիճակից, կատարվածից, դիմացի անձից, ու բազում, բազմաթիվ այլ հանգամանքներից:

Գիտեմ, որ չկա ավելի դաժան բան, քան անպատասխան սիրելն է: Մարդուն խելագարության աստիճանի հասցնող մի բան ա ու ես դա զգացել եմ իմ մաշկի վրա: Բայց դիմացինիս ասել, որ քեզ անպատասխան սեր չեմ ցանկանում, չեմ կարող: Որովհետև միաժամանակ այնքան հաճելի ա ու հուզիչ թեկուզ իր մասին մենակ հուշը, ժպիտը հիշելը, օրինակ: Որտև սիրտդ էնպես ա ճախրում քո ներսում, որ ավելի նվիրական զգացում, ավելի հրաշալի բան պատկերացնելն անգամ դժվար ա: Բայց դե ոչ մեկին էլ չեմ ցանկանում անպատասխան սեր, որտև այդ ճախրող սիրտդ էնպես ա ճմլվում ու ցավում անզորությունից ու մենակությունից, որ ավելի դաժան բան էլ չեմ պատկերացնում:

Անպատասխան սիրվելը... սա էլ մի կողմից այնքան ոգևորիչ ա, ինքնարժեքավորման հրաշալի միջոց, սիրտդ ներսումդ կարող է ճախրել ու պատեպադ դիպչել, որ քեզ սիրում են, այդպես գնահատում են, որ դու այդքան լավն ես ու միաժամանակ... ինչքան դաժան, հատկապես լավ մարդու համար, որ գիտի, որ մեկն էդպես տանջվում է ու հենց քեզնից ա կախված նրա այդ տանջանքներին վերջ տալը, բայց չես կարող, չես կարող նրան պարգևել էդ երջանկությունդ, որտև քո սիրտն իրեն չի պատկանում: Դա չափազանց դժվար, չափազանց դաժան զգացում ա:

Ինչ-որ սենտիմենտալացել եմ, հա՞, ոնց-որ թե: Գուցե: Ուղղակի ուզում եմ ասել, որ երբեմն սխալ է, երկու, թեկուզ իրար շատ մոտիկ երևույթներն իրար հետ համեմատելը, կամ համեմատել փորձելը, որովհետև իրենք իրականում շատ տարբեր ու շատ անհամեմատելի են:

Եկվոր
07.05.2009, 14:03
... ոչ մեկը, իրականում, չի կարող պնդել ու ապացուցել, թե սրանցից որն ա ավելի ցանկալի, սիրելը, թե սիրված լինելը: Նախ դա ինդիվիդուալ է, բնավորություննից է գալիս, իսկ հետո նույնիսկ ամեն անհատի մոտ է տարբեր ...

Գիտեմ, որ չկա ավելի դաժան բան, քան անպատասխան սիրելն է: Մարդուն խելագարության աստիճանի հասցնող մի բան ա ու ես դա զգացել եմ իմ մաշկի վրա: Բայց դիմացինիս ասել, որ քեզ անպատասխան սեր չեմ ցանկանում, չեմ կարող: Որովհետև միաժամանակ այնքան հաճելի ա ու հուզիչ թեկուզ իր մասին մենակ հուշը, ժպիտը հիշելը, օրինակ: Որտև սիրտդ էնպես ա ճախրում քո ներսում, որ ավելի նվիրական զգացում, ավելի հրաշալի բան պատկերացնելն անգամ դժվար ա...

Շատ գեղեցիկ ես ասում, Չուկ ջան, սակայն, ինձ թվում է, այդ «անպատասխան» բառը խանգարում է քեզ: Բանն այն է, որ «պատասխանով» սերը հենց սիրել-սիրվելն է (գծիկով) իսկ մենք քննարկում ենք սիրել թե սիրվելը (թե-ով): Ու քանի որ դու ինքդ շատ ճիշտ նկատեցիր, որ սա շատ ինդիվիդուալ է, ապա թույլ տուր ինձ ասել, որ իմ կարծիքով ճիշտ կլիներ քննարկել «սիրել առանց պատասխան սպասելու» և «սիրվել առանց պատասխանելու» տարբերակները: Իմ կարծիքով առաջինը խիստ արտահայտված ալտրուիզմի դրսևորում է, երկրորդը՝ նույնքան էգոիզմի: Եվ դարձյալ իմ կարծիքով ալտրուիզմը հասարակայնորեն բնութագրվում է որպես դրական երևույթ, իսկ էգոիզմը որպես բացասական, չնայած անհեթեթության առումով էգոիզմը շատ ավելի «հեթեթ» է, քան ալտրուիզմը: Իմ անձնական կենսափորձի և կերած հարվածների (բա, ինձ էլ է հասել) արդյունքում ես պարզապես կառաջարկեմ հետևյալ պատկերը. սիրելը մի մեծ կույտ երփներանգ ծաղիկներ են, սիրվելը՝ դրանք կապող՝ կույտը փունջ դարձնող թելը :)

Բայց դե ոչ մեկին էլ չեմ ցանկանում անպատասխան սեր, որտև այդ ճախրող սիրտդ էնպես ա ճմլվում ու ցավում անզորությունից ու մենակությունից, որ ավելի դաժան բան էլ չեմ պատկերացնում:

Երբեմն «պատասխանով» սերը մրգատու ծառի նման է, տեսքով մի բան չէ, բայց մրգատու է...նենց որ «անպատասխանությունը» գուցե այնքան էլ վա՞տ բան չէ:think

Ֆրեյա
07.05.2009, 18:31
Երկուսն էլ հավասարաչափ անիմաստ ու դաժան են առանց իրար:
Համ ահավոր է, երբ դու ես սիրում, քեզ չեն սիրում, համ էլ երբ մեկը քեզ է սիրում, դու իրեն չես սիրում:
Առաջինը` հոգնացնում, տանջում, սպառում է քեզ:
Երկրորդը` ձանձրացնում է, ու մի տեսակ տափակության զգացում տալիս...:think չգիտեմ, ոնց բացատրեմ:

Բայց մի քիչ էլ չեմ պատկերացնում, ոնց կարելի է սիրել մի մարդու, ով չի սիրում քեզ;
Կարելի է սիրահարվել, բայց սիրել :think հը~ը :oy
Հա~, մոռացա, լինում են որոշ դեպքեր, երբ մարդիկ սկզբում սիրում են իրար, հետո մեկնումեկը դադարում է :) Այդ ժամանակ անխուսաթելի է միակողմանի սերը :[

nune'
08.05.2009, 14:44
հեեեեեեեե, մեռա, լսեք, փփլ, դուք դեմք եք, սիրել թե սիրվել....լինել թե չլինել...իսկ ավելի կոնկրետ սիրելասիրվել...:handsայսինքն սիրել ու սիրվել..չեմ հասկանում, իմաստը որնա էս թեմայի, որ գրենք որնա լյավ, որնա ճիշտ, թե մեր մոտ որնա..:o
ՀԳ ինձ հիմա պիտի որ մի հատ զգուշացում գա չէ՞՞՞:B

comet
08.05.2009, 14:50
Անկախ հնչած բոլոր կարծիքներից ես նախընտրում եմ սիրել:oy Հնարավոր է շատ անձնական է ու շատերի համար անհասկանալի լինի, բայց դա իրոք իմ համար անչափ կարևոր է:
Սիրել եմ ուզում:(

nune'
08.05.2009, 15:07
հեյ, մի րոպե տխրել չկա..նախ դու կարող ես սիրել, եթե ուզում ես...ախր, կարող ես սիրել..հասկանում ես՞՞..օրինակ եղանակը, արևը, երաժշտությունը, ինչ վերաբերումա մարդու..ապա դա էլ տեղի կունենա...մենակ թե մի ասա՝ ուզում եմ սիրել...քանի որ չգիտեմ..էլ միտքս առաջ չի գնում..մենակ կասեմ, որ պետք չի կենտրոնանալ դրա վրա, քանի որ լրիվ հակառակը կստացվի....դու ուղղակի սիրի ամեն լավն ու գեղեցիկը, իսկ ամենալավն ու ամենագղեցիկը ինքն իրեն կգա ..լավ...
ուղղակի սիրի..մենակ չասես..ինչը կամ ում՞՞՞ ուղղակի սիրի չգիտեմ..սիրելու համար, ոնց որ դու ես գրել..դրանից լյավ բան չկա..:hands

Chuk
08.05.2009, 15:13

Նունե ջան, ինչ խելոք ես :love
Մարդիկ տարիներով տառապում են, բայց պարզվում է ամեն ինչ այնքա՜ն հեշտ է, այնքա՜ն պարզ ու ընդամենը պետք է, պետք է...
Երբ ասելիք չկա, Նունե ջան, կարելի է չասել :)

Սլիմ
08.05.2009, 15:27
հեյ, մի րոպե տխրել չկա..նախ դու կարող ես սիրել, եթե ուզում ես...ախր, կարող ես սիրել..հասկանում ես՞՞..օրինակ եղանակը, արևը, երաժշտությունը, ինչ վերաբերումա մարդու..ապա դա էլ տեղի կունենա...
Ցավոք մարդիկ մարդու սիրո կարիք ունեն , շատ հոգնացնողա բնություն , արև կամ նման բաներ սիրելը, կամ ոնց կարաս սիրես արևը, չեմ պատկերացնում: Սիրելը մենակ պլատոնական զգացմունք ունենալը չի ինչ որ շնչավոր կամ անշունչ առարկայի հանդեպ, սերը ենթադրումա կիրք, ֆիզիկական շփում, ինչ որ ռեալ զգացողություններ : Իսկ որ տեղի կունենա դա էլ հարցա, մարդ կա մինչև կյանքի վերջ չի սիրում ոչ մեկի: Շատ օպտիմիստ ես, ցավոք իրական կյանքում ամեն ինչ ավելի անգույն ու այդքան էլ հեքիաթային չի:(

One_Way_Ticket
08.05.2009, 15:37
սիրել չի կարելի սիրվել :)

Ariadna
08.05.2009, 15:51
սիրել չի կարելի սիրվել :)

Սիրելուց հետո ստորակե՞տ :)

One_Way_Ticket
08.05.2009, 15:55
Դե ստորակետի դիրքը ամեն մեկը թող ինքը որոշի

Dorian
08.05.2009, 18:36
Իհարկե ցանկալի է, որ զգացմունքը լինի փոխադարձ , բայց եթե այդպես չէ, որն է գերադասելի սիրել, թե՞ լինել սիրելի...

Ստանալ ու չկարողանալ տալ, կարծում եմ, ավելի դժվար է... :(
Ավելի լավ է սիրել ու ապրել այդ զգացմունքով, եթե նույնիսկ այն «անհնար է»...

Երկնային
08.05.2009, 20:28
սիրել չի կարելի սիրվել:)

Դե ստորակետի դիրքը ամեն մեկը թող ինքը որոշի
իմ համար նախադասությունդ սխալ դուրս եկավ, անկախ ստորակետի դիրքից :)

Jarre
08.05.2009, 21:11
Ժողովուրդ ջան, ախր սրանք իրարից անբաժան բաներ են։ Մեկը առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։

Պատկերացնո՞ւմ եք, եթե ամբողջ աշխարհի մարդիկ որոշեին, որ լավ է սիրվելը, էտ դեպքում աշխարհում սիրող չէր լինի, և արդյունքում նրանք կմնային չսիրված։

Իմ կարծիքն է. անհնար է միայն սիրվել, առանց սիրելու։

Արևհատիկ
09.05.2009, 01:28
Երկուսն էլ շատ կարևոր են

One_Way_Ticket
09.05.2009, 14:45
իմ համար նախադասությունդ սխալ դուրս եկավ, անկախ ստորակետի դիրքից :)
Նախադասությունս պետք էլ չէր, որ ճիշտ դուրս գար, այն պարզապես կատակ էր: Թեման է այնպիսին, որ լուրջ գրելը դժվար է: Բայց դե լավ, այնուամենայնիվ կփորձեմ:

Սկսեմ սիրելուց: Իմ խառնվածքն այնպիսին է, որ ես չեմ կարող նվիրվել որևէ մեկին: Ընդհանրապես ոչ մեկի նկատմամբ ոչինչ չզգալն էլ չափազանց անհետաքրքիր է: Ըստ այդմ ինձ համար լավագույն տարբերակն է սիրել աղջկան մի քիչ ավել քան պարզապես ընկերոջը: Այսինքն, չլինելով զուգընկերներ, կարողանալ նրա հետ ժամանակ անցկացնել, ծաղիկներ նվիրել, գրկել, համբուրել, առանց որևէ պարտավորությունների միմյանց նկատմամբ: Դժբախտաբար հայերի մոտ նման հարաբերությունները համարյա թե բացակայում են (չենք դիտարկում այն դեպքը, երբ տղան ու աղջիկը տարիներով իրար ճանաչում են), բայց դե աշխարհում հո մենակ հայ աղջիկները չեն ;)

Ինչ վերաբերվում է սիրվելուն, ապա այստեղ ավելի պարզ է: Աղջիկը ինձ պիտի սիրի այնքան, որ նրա սերը ինձ "չխանգարի": Կոնկրետ բաղադրատոմսեր չկան: Աղջիկ կա, ամեն օր էլ զանգի, էլի հաճելի է, աղջիկ էլ կա` ամիսը մեկ իր մասին հիշեցնի, մտքիս մեջ ասում եմ "ինչ է ինձանից ուզում":

Դեկադա
10.05.2009, 07:57
Ժաղովուրդ հերիքա էգոիստական նոտաներ վերցնեք...:(;)
Տվեք որ ստանաք:Իհարկե շատ գերազանց է երբ զգում ես սիրված լինելդ, բայց երբ այդ սերը կառուցվածա երկկողմանի հարաբերությունների վրա` էտ ավելի գերացանց է:
Ցանկացած հարաբերությունում լինի կարճաժամկետ, լինի առավել ևս երկարաժամկետ` միայն վերցնելը բերումա կատաստրոֆիկ վերջաբանի:Դրա համար էլ ավելի արդյունավետ է` ստանալուն զուգահեռ նաև տալ:

Leto
22.08.2012, 11:57
Եթե հնարավորություն լիներ փոխադարձ շատ ավելի լավ կլիներ: Իսկ եթե ընտրության հարց է դրված:), ապա ես կգերադասեի սիրվել, որովհետև տանջվել մենակ շատ դժվար կլիներ:

Ամմէ
18.11.2012, 13:25
Երբեք սիրո պակաս չեմ ունեցել : Դրա համար, եթե ես սիրեմ , իսկ ինձ չսիրեն ես ահավոր ծանր կտանեմ : Գտնում եմ ,որ ավելի «հեշտ» է քեզ սիրեն : Իսկ ընդհանրապես շատ լավ է սիրել և լինել սիրված :love

Սյուզան
03.05.2013, 18:41
Ես սիրո գաղափարը պատկերացնում եմ փոխադարձ լինելու մեջ, միակողմանի կամ անփոխադարձ սերը չգիտես ինչու իսկական սեր համարել չեմ կարող: Այն ավելի շուտ լքված սեր է, լքված զգացմունք, որը չխնամված ծաղկի նման շուտ է թառամում:
Այնպես որ միանշանակ պետք է սիրել և սիրվել :)

Նիկեա
03.05.2013, 20:42
Տանջվել էլ է պետք,հետևաբար սիրել,տանջվել,թրծվել:

Վոլտերա
03.05.2013, 21:33
Քնել :lazy

Լեդի Վարդ
03.05.2013, 21:59
Եթե մարդ ինչ որ մեկին պետք ա սիրի, ու էտ սերը անպատասխան լինի, ավելի լավ ա չսիրի: