PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆանտոմաս



Adam
21.11.2007, 21:52
Ինչ ինչ, բայց ես էս ֆիլմը շատ-շատ եմ սիրում: ժան Մարեի և Լուի դը Ֆյունեսի դերակատարմամբ: Այս ֆիլմում ֆանտոմասի կերպարը ինձ շատ է դուր գալիս: Չնայած չեմ կարող չասել, որ շատը նայում եմ Ֆյունեսի կոմիկ խաղը տեսնելու նպատակով: Այն յուրօրինակ կոմեդիա է: Ֆանտոմասի 3 ֆիլմերն էլ հոյակապ են: Բայց այն արդեն վաղուց հեռուստաալիքները չեն ցուցադրում: Իսկ դուք դիտե՞լ եք: Եվ սիրու՞մ եք, թե ոչ: Եվ եթե դիտել եք, նշեք ձեր սիրած կերպարները:

Ուլուանա
22.11.2007, 00:17
Այո, դիտել եմ ու հավանում եմ։ :hands Ինձ թվում է՝ շատ քիչ հայեր կգտնվեն, ովքեր չեն դիտել Ֆանտոմասի մասին ֆիլմաշարը։ Հիշում եմ՝ երբ դեռ դպրոցական էի, նույնիսկ ցածր դասարաններում իմ բոլոր հասակակիցները այդ ֆիլմն անգիր գիտեին, երևի միայն ես էի, որ դեռ չէի տեսել։ :oy Բայց մի օր վերջապես տեսա, որից հետո մի քանի անգամ տեսել եմ։
Հիմա կարծես թե այդքան շատ ցույց չեն տալիս, բայց, համենայնդեպս, մեր ժամանակներում այդ ֆիլմը բավական մեծ զանգվածայնություն էր վայելում։

Իմ կարծիքով, հաջողված կոմեդիա է։ Ժան Մարեի կերպարն անձամբ ինձ համար այդ ֆիլմում առանձնապես տպավորիչ չէ, բայց հանրահայտ Լուի դե Ֆյունեսն, իհարկե, ինչպես միշտ, իր բարձրության վրա է։ :hands
Ընդհանրապես սիրում եմ բոլոր այն կոմեդիկ ֆիլմերը, որտեղ Լուի դե Ֆյունեսն է խաղում։