PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձյան գալուստը բուժում է մրսածությունը և գրիպը

Adam
21.11.2007, 21:43
Բոլորդ էլ լսած կլինեք սրա մասին: Եթե իհարկե այն ճիշտ է, ապա ինչու՞ է հենց ձյան գալուն պես բուժում, այլ ոչ թե օրինակ անձրևի: Ես չեմ հավատում ժողովրդի կողմից հորինված այս նախադասությանը: Իսկ դու՞ք: Եվ եթե այն ճիշտ է, ինչպե՞ս կարող եք բացատրել:

Սամվել
22.11.2007, 21:04

Դեե երևի պատճառը այն է որ մանրեների/վիրուսների/ մեծ մասը օդից ձյան հետ ընկնում են գետնին էլի :) օդը մաքրվում է և հիվանդությունները պակասում են ;)

Mari
23.11.2007, 00:16
Բոլորդ էլ լսած կլինեք սրա մասին: Եթե իհարկե այն ճիշտ է, ապա ինչու՞ է հենց ձյան գալուն պես բուժում, այլ ոչ թե օրինակ անձրևի: Ես չեմ հավատում ժողովրդի կողմից հորինված այս նախադասությանը: Իսկ դու՞ք: Եվ եթե այն ճիշտ է, ինչպե՞ս կարող եք բացատրել:

Մեռնում եմ: Ջերմությունս 39.5, չեմ կարողանում քնել...
Համ էլ ձյունը չի օգնում: 2 օր առաջ գնացել էի աշխարհի ծերը՝ եղբորս տեսնելու, մի խոսքով, Ճամբարակում ձյուն էր գալիս: Ոչ էլ օգնեց, ավելի վատացա...

MariKa
23.11.2007, 11:40
Այսօր ձյուն եկավ, համենայն դեպս անձրև չէր, հուսյով եմ որ գրպս կանցնի:)

Second Chance
23.11.2007, 14:29
Այսօր ձյուն եկավ, համենայն դեպս անձրև չէր, հուսյով եմ որ գրպս կանցնի:)
Էտ մաքրող ձյունը պետքա գա գոնե 1սմ -ից ավել նստի, որ իսկապես բարերար ազդեցություն ունենա մեր գրիպների ու այլ վիրուսների վրա :cry թ չէ էս ետ ձյունը չի…

Դեկադա
23.11.2007, 17:36
Ընդհանրապես ասում են, որ ձյունը «մաքրում է » օդը:Բայց դա չի նշանակում ,որ պետք է հագնվել շատ թեթև և մրսել , ու սպասել, թե ձյունը«կբուժի»:)

Mari
23.11.2007, 19:05
Ընդհանրապես ասում են, որ ձյունը «մաքրում է » օդը:

Ուրեմն պատկերացրեք, թե այս տարի ինչքան ձյուն պիտի գա, որ օդը մաքրվի քանդած փողոցների փոշուց, փորած փոսերի միջի աղբի հոտից, ու որ հետո էլ հերթը հասնի գրիպին:

StrangeLittleGirl
23.11.2007, 21:05
Ես գիտական բացատրություն չունեմ, թե ինչու է այդպես, բայց կփորձեմ դիմել տրամաբանությանս: Ինչ վերաբերում է նրան, թե ձյան հետ օդը մաքրվում է, հետևաբար հիվանդները կառողջանան, չեմ կարծում, թե համապատասխանում է իրականությանը, որովհետև երբ մեկը հիվանդ է, մանրէները նրա օրգանիզմում են, ոչ թե օդի մեջ:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է ձյան գալու հետ հիվանդացությունը նվազում: Երբ ձյուն չկա, ինչքան էլ ցուրտ լինի, մարդիկ դժվարությամբ են ընդունում այն փաստը, որ արդեն ձմեռ է, հետևաբար շարունակում են թեթև հագուստ կրել: Դրա արդյունքում իրենք իրենց մրսացնում են, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում հիվանդանալու համար: Երբ ձյուն է գալիս, մարդիկ հասկանում են, որ արդեն ցրտել է, սկսում են իրենց տաք պահել:
Ես հավատացած եմ, որ այս աշուն այսօրվանից ցուրտ օրեր էլ են եղել, բայց վերարկուներով մարդկանց այսօր առաջին անգամ եմ տեսել: Երբ ես մի ամիս առաջ տաք կուրտկա էի հագնում, ինձ ծաղրում էին, բայց ստացվեց այնպես, որ խմբեցիներիս մեծ մասը հիվանդացավ, ես՝ ոչ:

Լէգնա
24.11.2007, 10:16
Ես չեմ հիվանդացել համարյա 10 ամիս, երեկ ձյուն եկավ,այսօր Ես տառապում եմ հարբուխով :(
հա էլի, Ես ու ձյունը իրար հետ չունենք, լավ էլ պարգև է :D

Սամվել
24.11.2007, 10:35
Հեսա փորձնական ճանապարհով կպարզենք :ok

Հիա քանի՞ հոգիա հիվանդ :hands

Ես 1 :pioneer

Second Chance
24.11.2007, 12:02
Հեսա փորձնական ճանապարհով կպարզենք :ok

Հիա քանի՞ հոգիա հիվանդ :hands

Ես 1 :pioneer

Ես 2:cry

StrangeLittleGirl
24.11.2007, 12:18
Ես երեք :cry
Հիմա ասել էի հա… Էդ ո՞վ է հորինել, որ ձյան գալուստն առողջացնում է: Ես, որ տարին մի անգամ հազիվ եմ հիվանդանում, հենց ձյուն եկավ, էս անտերը կպավ ինձ:
Բայց դե հեսա ամեն ինչ անելու եմ, որ էս վիրուսներն իրանց ունեցած-չունեցածը հավաքեն, դուրս գան օրգանիզմիցս, գնան ձնագնդիկ խաղալու, սառեն, սատկեն:

Լէգնա
24.11.2007, 12:30

Էս Ես այսքան թափանցիկ եմ :D
Առաջինը Ես գրեմ հիվանդեմ ու չհաշվեն , հետո էլ ասում են հաշվարկ սիրող ազգ եք :D

հ.գ. մեկ է վաղը հանդիպում է Բյուրս, հիվանդ լինենք,չլինենք :P

ministr
30.09.2008, 23:40
Էդ ձյունն ու ձմեռը ինչքան էլ չսիրենք բայց փրկություն են: Հենա Կալիֆոռնիայում ձմեռ չկա.. հիվանդ սատկում են, նույնն ել Իսրայելում: