PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

Artgeo
18.09.2006, 08:30
Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է ;)

HardRock
18.09.2006, 09:36
Ես կքվիարկեի կոնկուրենցիայից դուրս տարբերակին, իսկ նշածների մեջ, բոլորն էլ միքիչ-միքիչ թշնամի են: իսկ եթե ավելի խորը մտածենք, ադրբեջանին ու թուրքիային հանենք, երկուսի հետ էլ կիսելու բան ունենք, մնացածը թշնամի չեն, պարզապես գիտեն նայել իրենց շահին, ու երբ տեղը գալիսա, չեն նայում, որ էս երկրի հետ բարեկամական կապեր ունենք: Ցավոք սրտի, ինձ թվումա, դա մեծ քաղաքականության կանոններն են: Աշխհարը կատարյալ չի:

քաղաքացի
18.09.2006, 12:33
Ես մի քանիսին էի ուզում քվեարկել, բայց ափսոս հնարավորություն չկա: Ես քվեարկել եմ Ադրբեջանին, քանի որ ինքը փաստացի թշնամին է, բայց կան նաև ուրիշ միջնորդ թշնամիներ: Բոլորն էլ խանգարում են հայ-ադրբեջանական թշնամության ավարտին (սկսած հենց հայերից):

Sergey
18.09.2006, 14:38
Ոչ ոք, նորմալ պետությունները չեն կարող ունենալ թշնամիներ կամ բարեկամներ, իսկ ես շատ եմ ուզում, որ Հայաստանը լինի այդպիսին:(

քաղաքացի
19.09.2006, 16:28
ArtGeo, իսկ ըստ քեզ, ո՞վ է թշնամին: Ոնց տեսնում եմ չես քվեարկել:

Lionne_en_Chasse
19.09.2006, 17:16
Հիանալի է...
Սփյուռքահայությունն էլ է հա՞ ( դրսի )թշնամիների շարքում դասվում
Մի պահ կարծեցի աչքեսր են ինձ դավաճանում.... էհէ՜...դրա համար էլ էս օրին ենք
Եվ ինչո՞վ է դրսևորվել սփյուռքահայության թշնամությունը՝ տարեկան պետական բյուջեն հարստացնելո՞վ, ներդրումներո՞վ, Արցախի ճանապարհները կառուցելո՞վ, դրսերում ցեղասպանության ճանաչման համար պայքարելո՞վ...
Լավ էլի .....!!!!

Artgeo
19.09.2006, 17:18
ArtGeo, իսկ ըստ քեզ, ո՞վ է թշնամին: Ոնց տեսնում եմ չես քվեարկել:
Ես էլ եմ կարծում, որ նոռմալ երկիրը չպիտի ունենա թշնամիներ ու բարեկամներ, այլ պիտի ունենա հետաքրքրություններ: Ներկա պահին Հայաստանին վնաս տվող միակ երկիրը իմ կարծիքով Ռուսաստանն է:

Lionne_en_Chasse
19.09.2006, 17:21
Ամենավտանգավոր թշնամին ( դրսից) այսօր Ռուսաստանն է (ըստ իս) ...իսկ թե´ ներսից, թե´ դրիսց ամենվտանգավոր թշնամին հայի պառակտվածությունն է, իմ ու քոնի, մենակ իմի բազմադարյան հիվանդ մտածելակերպը

Gohar
19.09.2006, 17:35
Հիանալի է...
Սփյուռքահայությունն էլ է հա՞ ( դրսի )թշնամիների շարքում դասվում
Մի պահ կարծեցի աչքեսր են ինձ դավաճանում.... էհէ՜...դրա համար էլ էս օրին ենք
Եվ ինչո՞վ է դրսևորվել սփյուռքահայության թշնամությունը՝ տարեկան պետական բյուջեն հարստացնելո՞վ, ներդրումներո՞վ, Արցախի ճանապարհները կառուցելո՞վ, դրսերում ցեղասպանության ճանաչման համար պայքարելո՞վ...
Լավ էլի .....!!!!

Ես էի ուզում գրել, բայց դու արդեն գրել էիր, ուստի չեմ ուզում կրկնվել:
Լիովին համամիտ եմ:

Artgeo
19.09.2006, 17:44
Հիանալի է...
Սփյուռքահայությունն էլ է հա՞ ( դրսի )թշնամիների շարքում դասվում
Մի պահ կարծեցի աչքեսր են ինձ դավաճանում.... էհէ՜...դրա համար էլ էս օրին ենք
Եվ ինչո՞վ է դրսևորվել սփյուռքահայության թշնամությունը՝ տարեկան պետական բյուջեն հարստացնելո՞վ, ներդրումներո՞վ, Արցախի ճանապարհները կառուցելո՞վ, դրսերում ցեղասպանության ճանաչման համար պայքարելո՞վ...
Լավ էլի .....!!!!

Սպասում էի այս գրառման :)
Ուրեմն սենց: Հարցը կայանում է նրանում թե ով է այսօր վնասում Հայաստանին, նրա զարգացմանն ու առաջնթացին: Անտեսելով ներքին ու ամենակարևոր խոչնդոտները, իմ կարծիքով հարցման բոլոր տարբերակներն էլ այս կամ այն կերպ վնասում են և որոշ չափով սփյուռքահայությունը նույնպես, կամա թե ակամա: Չխորանալով այս ամենի մեջ, կասեմ, որ սրանք ընդամենը տարբերակներ են և պետք չէ այդքան էմոցիոնալ վերաբերվել:
Հարցմանն ավելացնում եմ նաև Իրանին:

Lionne_en_Chasse
19.09.2006, 17:55

Ես էլ սպասում էի քո պատասխանին :)
Կներես բայց վնաս ու թշնամի բառերի մեջ մեծ տարբերություն կա
Եվ բարի եղիր օրինակներով ներկայացրու սպյուռքի հասցրած վնասը Հայաստանի Հանրապետությանը: Էտ ի՞նչ վնասներ են հասցրել, որ արդեն թշնամի պիտակն են կրում իրենց վրա
Վերաբերմունքս բոլորովին էլ կապ չունի այն հանգամանքի հետ , որ ես սփյուռքում եմ ապրում... ինձ երբեք չեմ տարբերակել սփյուռքա/ Հայաստանյա/երևանյա/..../հայ : Հայ եմ ու վերջ , առանց նախա/վերջածանցի ու ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ հայը հային կարող է թշնամի համարվել ( առանց կամա թե ակամայի): Նույն տրամաբանությամբ էլ կարելի է վերաբերվել հայաստանաբնեկների որոշ խավին , որոնք ունեն չտեսնված հայրենասիրական ( անգաղափար) գաղափարներ ու մեծ հաջողությամբ էլ դրանք քարոզում են

Artgeo
19.09.2006, 18:07

դե հենց էտա, որ թշնամի ասելով տվյալ դեպքում ուզել եմ ասել վնաս:
Ներքին վնաս հասցնողների մասին արդեն գրել եմ մի քանի անգամ վերևում:
Ինչ վերաբերվումա սփյուռքահայերին: Նրանք սեփական շահերն են առաջ տանում, Հայաստանը սեփական: Չեմ ուզում խորանալ ու մեղավոր և անմեղ փնտրել, սակայն Հայաստանի ու սփյուռքահայության շահերը մեղմ ասած միշտ չեն համընկնում և դա բավականին վնասում է Հայաստանին:

Lionne_en_Chasse
20.09.2006, 14:52
Էտ դեպքում գոնե թեմայի վերանգիրը փոխիր ` " Ո՞վ է ավելի շատ վնաս հասցնում Հայաստանին"... երկու դեպքում էլ սփյուռքահայություն տարբերակը աբսուրդ է .... չնայած հայաստաբանակների նմանատիպ վերաբերմունքը մոլորեցուցիչ թունդ հայրենասիրական պրոպագանդայի խայտառակ հետևանքներն են : Արդեն մատաղ սերունդն էլ էտ վարաքով վարաքվեց...Երևի սեփական շահերից դրդված են սփյուռքահայերը վերը նշված(ս) քայլերին դիմում...Ի՞նչ սեփական շահ պիտի ունենա ուրիշ երկրում արդեն քաղաքացի դարձած ու ֆինանասկանա առումով որոշակի հաջողությունների հասած հայը Հայաստանում ներդրումներ անելով:
Այ էտենց կերեք իրար... դու բաքվեցի ես, դու ախպար ես, դու քիչ հայ ես...ու օտարացրեք, ինչքան կարաք օտարացրեք դեպի Հայաստան ձգվող " էն կորած հային էլ" : Որ սեփական ազգում թշնամի եք փնտրում էլ որտեղի՞ց դաշանկից պետություն պիտի ճարեք: Պարզ չի, որ բոլորն էլ թշնամի են թվալու / դառնալու
Ջղայանացա ...

Աբելյան
20.09.2006, 15:01
Վայ! Իրանը կամ Եվրոպան Հայատանին ի՞նչ են արել:

Artgeo
20.09.2006, 15:17
Վերաբերմունքս բոլորովին էլ կապ չունի այն հանգամանքի հետ , որ ես սփյուռքում եմ ապրում... ինձ երբեք չեմ տարբերակել սփյուռքա/ Հայաստանյա/երևանյա/..../հայ : Հայ եմ ու վերջ , առանց նախա/վերջածանցի ու ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ հայը հային կարող է թշնամի համարվել

Այո՛, կան հայեր, որոնց ես համարում եմ թշնամի: Ու ինձ չի հետաքրքրում նրանք կամա թե ակամա են հասցնում վնասներ Հայաստանին: Նորից եմ կրկնում պետք չէ այդքան մոտ ընդունել այդ տարբերակները: Սփյուռքահայությունը դա մի մարդ չէ և նույնիսկ մի երկրի քաղաքացիներ չեն: Դրանք ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերն են: Հիմա ինքդ քեզ հարց տուր, արդյո՞ք նրանք բոլորը ունեն միևնույն նպատակները և միևնույն ծրագրերը: Իհարկե ո՛չ, դա աբսուրդ է: Նրանցից շատերն են վնաս հասցնում Հայաստանի այսօրվա ու վաղվա օրվան: Նորից եմ կրկնում, չեմ ուզում խորանալ այս հարցերի մեջ, եթե քեզ հետաքրքիր է, կարող ենք առանձին խոսել ICQ, MSN կամ այլ ծրագրերով և ես քեզ կբերեմ բազմաթիվ այդիպիսի օրինակներ:
Հ.Գ. Պետք չէ ամեն անգամ շեշտել, որ դու սփյուռքահայ ես, ես նույնպես սփյուռքահայ եմ և գտնում եմ, որ այն երկրի քաղաքացիները, որ երկրի քաղաքացի ես եմ, նույնպես վնասում են Հայաստանին: Մի ընդունիր շատ մոտիկ սրտիդ, նամանավանդ, որ այդ տարբերակը դեռ ոչ ոք չի ընտրել ;) Դա ընդամենը հավանական ՏԱՐԲԵՐԱԿ է և ուրիշ ոչինչ: Նույն կերպ կարելի էր գրել, թե ինչ գործ ունեն այստեղ Իրանը, Եվրոպան կամ ասենք թեկուզ Վրաստանը: Սակայն ես չեմ բացառում, որ որևէ մեկը քվեարկի այդ տարբերակներին::)

Lionne_en_Chasse
20.09.2006, 16:04
Հ.Գ. Պետք չէ ամեն անգամ շեշտել, որ դու սփյուռքահայ ես,
Ես ոչ թե ամեն անգամ, այլ առաջին անգամ եմ շեշտում սփյուռքահայ լինելուս փասը
Այո, ոչ ոք չի ընտրել , բայց հավանական տարբերակների շարքում դասվելն էլ քիչ չէ.....Քեզ հետ շատ հարցերում համաձայն չեմ : Սրտիս մոտ չընդուել էլ չեմ կարող...Սա այն հազվագյուտ թեմաներից մեկն է, որ կարող է սրտիս մոտ ընդունվել
Ինչևէ, էլ իմաստ չկա շարունակելու...մանավանդ , որ դու չես ուզում : Քեզ հետ վիճաբանելը չի էլ ստացվում , հիմա քո տեղն ուրիշը լիներ ես հաստատ...բամբիտ էի արել ;)
Peace ! :)

Marduk
22.09.2006, 14:51
Իսկ ինչ՞ու հարցման մեջ չկան ասենք ապարանցիները, ջավախքցիները կամ ասենք ղարաբաղցիները:
նրանք նույնպես վստահ եմ, որ ինչ որ վնաս պատճառում են Հայաստանին:

Artgeo
22.09.2006, 15:23
Իսկ ինչ՞ու հարցման մեջ չկան ասենք ապարանցիները, ջավախքցիները կամ ասենք ղարաբաղցիները:
նրանք նույնպես վստահ եմ, որ ինչ որ վնաս պատճառում են Հայաստանին:
Նախ խնդրում եմ հեգնանքով չխոսել ;) Քո հեգնական գրառմանը հեգնական տոնով պատասխանելու դեպքում կասեի, որ ապարանցիներն ու արցախցիները ներքին սպառնալիք են, որոնց մասին այս թեմայում չենք խոսում, իսկ ջավախքահայությունը մտնում է սփյուռքահայության մեջ: Կամ կարող ես արցախցիներին էլ սփյուռքահայության մեջ դասել, ըստ քո հայեցողության ու աշխարահայացքի: Հեգնական տոնով պատասխանս շարունակելու դեպքում, կավելացնեի, որ ուրեմն նրանցից այդքան մեծ չէ սպառնալիքը, որքան մյուսներից, որ նրանք նույնիսկ հարցման տարբերակներում չկան:

Լուրջ պատասխանելու դեպքում պարզապես կանտեսեմ այդ գրառումը, քանի որ հեգնական գրառումներին լուրջ չեմ վերաբերվում:

Marduk
22.09.2006, 16:32
Իմ խոսքերում կար այնքան հեգնանք քո խոսքերի նկատմամբ, ինչքան որ վիրավորանք կար քո հարցումում սփյուռքահայերի նկատմամբ:
Այսպիսի թեման այսպիսի հարցմամբ ունի պրովոկացիոն բնույթ:

otar
22.09.2006, 16:34
Հայաստանը... :(

Marduk
22.09.2006, 16:34
Այո՛, կան հայեր, որոնց ես համարում եմ թշնամի:

Հայության համար մեկ թշնամիները այն մարդիկ են ովքեր հայերի մեջ թշնամիներ են փնտրում

Սահակ
22.09.2006, 17:18
Հայության համար մեկ թշնամիները այն մարդիկ են ովքեր հայերի մեջ թշնամիներ են փնտրում
Marduk, եթե դու ինքդ քեզ համարում ես հայության թշնամին, ապա ինչո՞ւ ես հայկական ֆոռումներ մտնում և Հայաստանի մասին տարբեր գրառումներ անում։

P.S. Դու Artgeo-ին հայության թշնամի ես համարում և Argeo-ն հայ է։ Քանի որ ըստ քեզ հայերի մեջ թշնամի ման եկողները հայության թշնամի են, ապա ուրեմն դու էլ ես ինքդ քեզ համարում հայության թշնամի։

Artgeo
22.09.2006, 18:09
Հայության համար մեկ թշնամիները այն մարդիկ են ովքեր հայերի մեջ թշնամիներ են փնտրում
Ես չեմ փնտրում, ես գիտեմ, որ նրանք կան, սակայն պատճառները կարող են լինել տարբեր: Օրինակ ես համարում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը պիտի ունենա նոռմալ հարևանական հարաբերություններ և որքան հնարավոր է շուտ և հենց այդ իմ կարծիքը շատերի համար կլինի Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք:

Իմ խոսքերում կար այնքան հեգնանք քո խոսքերի նկատմամբ, ինչքան որ վիրավորանք կար քո հարցումում սփյուռքահայերի նկատմամբ:
Այսպիսի թեման այսպիսի հարցմամբ ունի պրովոկացիոն բնույթ:
Պետք չէ փնտրել այն, ինչ չկա, այնտեղ՝ որտեղ փնտրում ես: Հարցման և հարցման տարբերակների մեջ բացարձակապես վիրավորելու կամ պռովոկացիայի ենթատեքստ չկա ու չի եղել: Հակառակ դեպքում ցանկացած տարբերակ կարելի է դարձնել վիրավորական կամ պռովոկացիոն:

Հասցնո՞ւմ է թե ոչ սփյուռքը վնաս Հայաստանին: Միգուցե չի հասցնում, իսկ միգուցե... Վնա՞ս չէ արդյոք այն, որ նրա ներուժը ամբողջովին չի օգտագործվում: Կներես, բայց գալ Հայաստան, համաժողովներում մասնակցել, գնալ Ծիծեռնակաբերդ ծաղկեպսակ դնել, նկարվել Մասիսի ֆոնի վրա ու այցելել Գառնի-Գեղարդ, իսկ հետո թողնել ու հեռանալ, մտածելով, որ Հայաստանում ամեն ինչ հոյակապ է և հայրենիքը հեռվից սիրել դա հայրենասիրություն չէ: Իսկ ներկայիս օրհասական խնդիրները թողած մտածել Մասիս սարի մասին պարզապես թշնամություն:

Ի դեպ ես գիտեմ, մարդկանց, որոնք սփյուռքահայության վնասները տեսնում են Եվրոպական բարքերի Հայաստանում տարածման մեջ:

Եկա՞նք այն եզրակացության, որ դա ընդամենը տարբերակ է և հարկավոր չէ նրանց մեջ որևէ այլ ենթատեքստ փնտրել:

Koms
22.09.2006, 21:45
Կարծում եմ, բավ է մանյակային հետեվողականությամբ թշնամիներ փնտրել ամենուր, դա` ճանապարհ է դեպի փակուղի... սթափվել է պետք, վաղուց արդեն ժամանակն է,..

Koms
22.09.2006, 23:23
տարեկան պետական բյուջեն հարստացնելո՞վ, ներդրումներո՞վ, Արցախի ճանապարհները կառուցելո՞վ, դրսերում ցեղասպանության ճանաչման համար պայքարելո՞վ...
այսինքն՞... կներես, բայց դա մենք, հայաստանցիներս, չենք պարտադրում, չէ՞, :think

Lionne_en_Chasse
22.09.2006, 23:33
այսինքն՞... կներես, բայց դա մենք, հայաստանցիներս, չենք պարտադրում, չէ՞, :think
Կներես , բայց որտե՞ղ կարդացիր նման բան, որ դուք՝ հայաստանցիներդ դա պարտադրում եք

Koms
22.09.2006, 23:41
Կներես , բայց որտե՞ղ կարդացիր նման բան, որ դուք՝ հայաստանցիներդ դա պարտադրում եք
լավ, երեւի լավ չհասկացանք իրար, բայց ի դեպ ասեմ, որ դու էլ ես հայաստանցի, ինչպես ես հասկացա քո գրելաոճից, այնպես որ, լավ կլինի, հա՞, :B

Gohar
23.09.2006, 00:03
լավ, երեւի լավ չհասկացանք իրար, բայց ի դեպ ասեմ, որ դու էլ ես հայաստանցի, ինչպես ես հասկացա քո գրելաոճից, այնպես որ, լավ կլինի, հա՞, :B

KOMS արի նման բաներ մի գրի էլի……Հայը հայ է ուր ուզում է ծնված լինի կարիք չկա տարբերություն դրվի:

Lionne_en_Chasse
23.09.2006, 01:09
լավ, երեւի լավ չհասկացանք իրար, բայց ի դեպ ասեմ, որ դու էլ ես հայաստանցի, ինչպես ես հասկացա քո գրելաոճից, այնպես որ, լավ կլինի, հա՞, :B
Koms ես հայ եմ ու իմ հայրենիքը Հայաստանն է , ( հետևաբար ես հայաստանցի եմ) ինձ համար էսքանով բացարձակապես ամեն ինչ ասված է (անկախ նրանից որտեղ եմ ես ծնվել ու հետո որ գրողի ցավում կապրեմ) : Եթե ոմանց դա բավարար չի և նրանք ունեն առարկություններ ( որոնց վրա ես թքած ունեմ) , դա արդեն իրենց գործն է : ՈՒ ինձ համար հայը հայ է , առանց մեր ու ձերի
Չմեռանք սփյուռքահայ էլ դարձանք :)

Marduk
23.09.2006, 10:53
Ես չեմ փնտրում, ես գիտեմ, որ նրանք կան, սակայն պատճառները կարող են լինել տարբեր: Օրինակ ես համարում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը պիտի ունենա նոռմալ հարևանական հարաբերություններ և որքան հնարավոր է շուտ և հենց այդ իմ կարծիքը շատերի համար կլինի Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք:

:
Իսկ եթե՞ Հայաստանի հայն է դեմ քո ասած «նորմալացմանը» Թուրքիայի հետ: Ուրեմն նա նույնպես թշնամի է՞:
Իսկ եթե թշնամի չի ապա ինչու՞, ինչ տրամաբանությամբ

Marduk
23.09.2006, 10:59
Marduk, եթե դու ինքդ քեզ համարում ես հայության թշնամին, ապա ինչո՞ւ ես հայկական ֆոռումներ մտնում և Հայաստանի մասին տարբեր գրառումներ անում։

P.S. Դու Artgeo-ին հայության թշնամի ես համարում և Argeo-ն հայ է։ Քանի որ ըստ քեզ հայերի մեջ թշնամի ման եկողները հայության թշնամի են, ապա ուրեմն դու էլ ես ինքդ քեզ համարում հայության թշնամի։

Սահակ
Եթե դու համարում ես, որ ես հայության թշամի եմ ապա դու նույնպես հայության թշնամի ես, որովհետև ես հայ եմ, իսկ դու ինձ անվանեցիր թշնամի, ուրեմն դու նույնպես թշնամի ես :think

Artgeo
23.09.2006, 14:25
Իսկ եթե՞ Հայաստանի հայն է դեմ քո ասած «նորմալացմանը» Թուրքիայի հետ: Ուրեմն նա նույնպես թշնամի է՞:
Իսկ եթե թշնամի չի ապա ինչու՞, ինչ տրամաբանությամբ

Ես չեմ փնտրում, ես գիտեմ, որ նրանք կան, սակայն պատճառները կարող են լինել տարբեր: Օրինակ ես համարում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը պիտի ունենա նոռմալ հարևանական հարաբերություններ և որքան հնարավոր է շուտ և հենց այդ իմ կարծիքը շատերի համար կլինի Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք:

Ի՞նչ կապ ունի որտեղի հայ ա :think Ես հարաբերական վերաբերմունքի ու մտածելակերպի մասին եմ խոսում, էական չի որտեղի հայա։

Artgeo
23.09.2006, 14:25
Սահակ
Եթե դու համարում ես, որ ես հայության թշամի եմ ապա դու նույնպես հայության թշնամի ես, որովհետև ես հայ եմ, իսկ դու ինձ անվանեցիր թշնամի, ուրեմն դու նույնպես թշնամի ես :think
Ես էլ եմ հաճախ օգտագործում խոսակցությունը փակուղի տանելու մեթոդը, երբ այլևս ասելիք չունեմ ;)

Viki
23.09.2006, 16:00
Թշնամին անպայման չի, որ դրսից լինի, եթե մենք ինքներս երբեմն չենք կարողանում պահպանել այն , ինչ ձեռք ենք բերել և դեռ ամեն ինչ կամա, թե ակամա հակառակն ենք անում, ուրեմն...

Koms
23.09.2006, 18:12
Koms ես հայ եմ ու իմ հայրենիքը Հայաստանն է , ( հետևաբար ես հայաստանցի եմ)
Arm_Lionne ջան, ողջունում եմ այս հիանալի, գեղեցիկ ու շատ տեղին ասված խոսքերիդ համար, :ok
իսկ ընդհանրապես, նշեմ, որ մեզնից , հայաստանցիներիցս, թող ոչ ոք չնեղանա, հա՞, ուղղակի խնդրում եմ, որովհետեւ /ոնց ասեմ՞ ,որ ճիշտ լինի/ "ապահով" երկրների հայազգի-քաղաքացիները մեղմ ասած դժվար են պատկերացնում մեր "անապահով" կյանքի բազմապիսի ու տարաբնույթ դրվագները... /ես դա շատ մեղմ ու դիվանագիտորեն եմ ասում/, ` եւ դա ոչ իրենց մեղքն է, ոչ էլ մեր` ուղղակի այդպես է ստացվել ու վերջ,..:8

Վազգեն
23.09.2006, 21:24
դե հենց էտա, որ թշնամի ասելով տվյալ դեպքում ուզել եմ ասել վնաս:

Արտգեո, չե՞ս կարծում, որ արդեն ժամանակն է, որ գնաս ու հարցդ փոխես։ Բարեկամն էլ կարող է վնաս հացնել՝ առանց դա գիտակցելու։ Համանման էլ թշնամին կարող է օգուտ տալ՝ առանց դա գիտակցելու։ Եթե վնաս նկատի ունես, հարցդ փոխի։ Օրինակ, կարող ես դարձնել. «Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնաս հասցնում»։
Arm_Lionne–ն էլ է արդեն նույն բանը ասել։ Արդեն երկու մարդ եղավ։ ;)

Esmeralda
23.09.2006, 21:46
Ինձ հետաքրքիր է, թե մարդիկ ինչպես են մեկանաբանում այն կարծիքը, որ թշնամին Ռուսաստանն է...

Sergey
24.09.2006, 00:54
Ինձ հետաքրքիր է, թե մարդիկ ինչպես են մեկանաբանում այն կարծիքը, որ թշնամին Ռուսաստանն է...

Ինքս քվեարկել եմ «Ոչ ոք», սակայն հասկանում և կիսում եմ նման կարծիքը, մի մոռացեք, որ Հայաստանը դարձրել են Ռուսաստանի կցորդը, որ Դումայի նախագահը հայտարարում է, որ Հայաստանն իրենց «ֆորպոստն» է, որ տնտեսության կարևորագույն ճյուղերում Ռուսաստանը քիչ–քիչ ձեռք է բերում մենաշնորհային դիրք, որ Ռուսաստանը ներում է միլիարդավոր դոլարների պարտքեր տարբեր երկրների, իսկ Հայաստանից 100-120 միլիոնի դիմաց ինչ ասես վերցնում են և այսպես շարունակ...

Սահակ
24.09.2006, 01:22
Սահակ
Եթե դու համարում ես, որ ես հայության թշամի եմ ապա դու նույնպես հայության թշնամի ես, որովհետև ես հայ եմ, իսկ դու ինձ անվանեցիր թշնամի, ուրեմն դու նույնպես թշնամի ես :think
Marduk իմ գրածը մի անգամ էլ կարդա։ Marduk, եթե դու ինքդ քեզ համարում ես հայության թշնամին, ապա ինչո՞ւ ...
Այսինքն, ես քեզ չեմ համարում հայության թշնամի։ Դու ես քեզ համարում հայության թշնամի։ Այնպես որ այդ քո տրյուկը իմ վրա չի անցնում։

Koms
24.09.2006, 09:57
"Պետությունը կարող է չունենալ արտաքին թշնամիներ, եթե չունենա ապաշնորհ քաղաքական գործիչներ":
Շառլ դե Գոլլ

Hambik
24.09.2006, 12:35
Իմ կարծիքով պետք էր հարցման դրույթների այդքան լայն ընտրության մեջ ընդգրկել նաև հենց Հայաստանին, կամ ավելի ճիշտ՝ հայերին:
Այո, գուցե զարմանալի թվա բայց իմ կարծիքով Հայաստանի գլխավոր թշնամին ՀԵՆՑ հայերն են: Ընդ որում, ես նկատի ունեմ ոչ միայն մեր ծախված կամ ծախման ենթակա պետության գլուխ կանգնածներին այլև ողջ ժողովրդին: Այդպիսի խոսք կա՝ ինչպիսի ժողովուրդ այնպիսի պետություն:
Հայերը, պատմությունը նայելիս, տեսնում ենք որ միշտ էլ աչքի են ընկել հեշտությամբ դավաճանելու ու ծախվելու ունակությամբ: Տիգրան Մեծի ժամանակվանից առ այսօր ազգային միաբանության մտածելակերպը մեզ մոտ բացակայել է:(Ի դեպ, հանկարծ չթվա թե ազգային միաբանություն կուսակցությունից եմ :) :) :) , ես անկուսակցական եմ)Համախմբվել ենք միայն ու միայն այն ժամանակ երբ դանակը ոսկորին է հասել :(
Դարեր ի վեր այդպես ենք եղել ու հիմա ել հույսեր չկան որ կփոխվենք: Այդ պատճառով ել չեմ սիրում որ հանձին Հայաստանին վնասողների կամ քանդողների այլ պետությունների կամ ազգերի են տեսնում: Ամեն ազգ մտածում ու գործում է իր իսկ շահերից ելնելով, բայց այ մեր ազգը, ցավոք, մտածում է յուրաքանչյուրն իր անձը բարվոք կյանքով ապահովելու մասին՝ թքած թե՜ հայրենիքի վրա թե՜ պետության…

Marduk
24.09.2006, 15:50
Ինքս քվեարկել եմ «Ոչ ոք», սակայն հասկանում և կիսում եմ նման կարծիքը, մի մոռացեք, որ Հայաստանը դարձրել են Ռուսաստանի կցորդը, որ Դումայի նախագահը հայտարարում է, որ Հայաստանն իրենց «ֆորպոստն» է, որ տնտեսության կարևորագույն ճյուղերում Ռուսաստանը քիչ–քիչ ձեռք է բերում մենաշնորհային դիրք, որ Ռուսաստանը ներում է միլիարդավոր դոլարների պարտքեր տարբեր երկրների, իսկ Հայաստանից 100-120 միլիոնի դիմաց ինչ ասես վերցնում են և այսպես շարունակ...
Դե եթե այդպես մտածենք ապա ամենամեծ թշնամիներից է Հունաստանը, որովհետև Արմենթելը պարազիտի նման քամում է հայ ազգին ու առանց որևէ ներդրում անելու բարձրացնում է գները:

Sergey
24.09.2006, 16:52
Դե եթե այդպես մտածենք ապա ամենամեծ թշնամիներից է Հունաստանը, որովհետև Արմենթելը պարազիտի նման քամում է հայ ազգին ու առանց որևէ ներդրում անելու բարձրացնում է գները:

Արմենթելի բաժնետոմսերը պատկանում են հունական, սակայն մասնավոր ընկերության։ Համ էլ շուտով դա էլ բաժին կհասնի ռուսներին, ու կերևա թե որը որից հետո է։

Marduk
24.09.2006, 17:58
Արմենթելի բաժնետոմսերը պատկանում են հունական, սակայն մասնավոր ընկերության։

Արմենթելի բաժնետոմսերը պատկանում ՕՏԷ ընկերությանը, որի մեջ բաժնեմաս ունի հունական կառավարությունը: Նույնկերպ ինչպես Ռուսէլցանցի կամ Գազպռոմի մեջ բաժնեմաս ունի ռուսական կառավարությունը, որոնք ի դեպ նույնպես Բաց Բաժնետիրական ընկերություններ են, որոնց բաժնետոմսերը վաճառվում են միջազգային բորսաներում:
Այսինքն Հունաստանը նույնքան թշնամի է, որքան Ռուսաստանը:

Հ.Գ. Ի դեպ եթե խորանանք ֆինանսների մեջ ապա թշնամիների շարքում կարելի է տեսնել ոչ միայն կոնկրետ պետությունների, այլ նաև որոշ համաշխարհային կազմակերպությունների նույնպես, քանի որ նրանք վնասներ են հասցնում Հայաստանին: Օրինակ ՄԱՀ-ը:

Koms
24.09.2006, 22:29
Իմ կարծիքով Հայաստանի գլխավոր թշնամին ՀԵՆՑ հայերն են: մեր ազգը, ցավոք, մտածում է յուրաքանչյուրն իր անձը բարվոք կյանքով ապահովելու մասին՝ թքած թե՜ հայրենիքի վրա թե՜ պետության…
դա էլ հենց մոտ 800 տարի պետականություն չունենալու արդյունքն է եւ այդ հոգեբանությունը փոխանցվել է սերնդից սերունդ, դարերով երկիր չենք ունեցել, հիմա էլ ահա ունենք ու պետք է պահենք-փայփայենք-շենացնենք այս մեր անկախ հողակտորը` ՀՀ-ն, բայց` դեռ չենք հասկանում` ինչպես՞ս անել դա,..:think

Viki
25.09.2006, 12:32

:think Կարծում եմ հենց սկզբի համար չէր խանգարի, որ ինքներս գիտակցենք, թե ինչ քաղաքացիական պարտականություններ ունենք:
:pioneer Հարկ է նաև ինքներս ներքին սխալները փորձենք շտկել և հետո նոր անցնենք արտաքին թերություններին :oy(;) խոսքս վերաբերում է պահելուն, փայփայելուն և շենացնելուն):

Պանդուխտ
28.11.2007, 22:39
Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է ;)
Ուրեմն ներսում տեսնում ես թշնամիներ: Երանի մի թեմա էլ բացես ներքին թշնամիների վերաբերեալ:

Հիանալի է...
Սփյուռքահայությունն էլ է հա՞ ( դրսի )թշնամիների շարքում դասվումՄի պահ կարծեցի աչքեսր են ինձ դավաճանում.... էհէ՜...դրա համար էլ էս օրին ենք
Եվ ինչո՞վ է դրսևորվել սփյուռքահայության թշնամությունը՝ տարեկան պետական բյուջեն հարստացնելո՞վ, ներդրումներո՞վ, Արցախի ճանապարհները կառուցելո՞վ, դրսերում ցեղասպանության ճանաչման համար պայքարելո՞վ...
Լավ էլի .....!!!!
Եթէ Արտգէոն է թեման բացողը մի զարմանար:

Սպասում էի այս գրառման :)
Ուրեմն սենց: Հարցը կայանում է նրանում թե ով է այսօր վնասում Հայաստանին, նրա զարգացմանն ու առաջնթացին: Անտեսելով ներքին ու ամենակարևոր խոչնդոտները, իմ կարծիքով հարցման բոլոր տարբերակներն էլ այս կամ այն կերպ վնասում են և որոշ չափով սփյուռքահայությունը նույնպես, կամա թե ակամա: Չխորանալով այս ամենի մեջ, կասեմ, որ սրանք ընդամենը տարբերակներ են և պետք չէ այդքան էմոցիոնալ վերաբերվել:
Հարցմանն ավելացնում եմ նաև Իրանին:
Շնորհակալ եմ բացխօսիկութեանդ:

Ես էլ սպասում էի քո պատասխանին :)
Կներես բայց վնաս ու թշնամի բառերի մեջ մեծ տարբերություն կա
Եվ բարի եղիր օրինակներով ներկայացրու սպյուռքի հասցրած վնասը Հայաստանի Հանրապետությանը: Էտ ի՞նչ վնասներ են հասցրել, որ արդեն թշնամի պիտակն են կրում իրենց վրա
Վերաբերմունքս բոլորովին էլ կապ չունի այն հանգամանքի հետ , որ ես սփյուռքում եմ ապրում... ինձ երբեք չեմ տարբերակել սփյուռքա/ Հայաստանյա/երևանյա/..../հայ : Հայ եմ ու վերջ , առանց նախա/վերջածանցի ու ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ հայը հային կարող է թշնամի համարվել ( առանց կամա թե ակամայի): Նույն տրամաբանությամբ էլ կարելի է վերաբերվել հայաստանաբնեկների որոշ խավին , որոնք ունեն չտեսնված հայրենասիրական ( անգաղափար) գաղափարներ ու մեծ հաջողությամբ էլ դրանք քարոզում են
Այնպէս որ իմ խօսքը լինի...ապրես:

Այո՛, կան հայեր, որոնց ես համարում եմ թշնամի: Ու ինձ չի հետաքրքրում նրանք կամա թե ակամա են հասցնում վնասներ Հայաստանին: Նորից եմ կրկնում պետք չէ այդքան մոտ ընդունել այդ տարբերակները: Սփյուռքահայությունը դա մի մարդ չէ և նույնիսկ մի երկրի քաղաքացիներ չեն: Դրանք ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերն են: Հիմա ինքդ քեզ հարց տուր, արդյո՞ք նրանք բոլորը ունեն միևնույն նպատակները և միևնույն ծրագրերը: Իհարկե ո՛չ, դա աբսուրդ է: Նրանցից շատերն են վնաս հասցնում Հայաստանի այսօրվա ու վաղվա օրվան: Նորից եմ կրկնում, չեմ ուզում խորանալ այս հարցերի մեջ, եթե քեզ հետաքրքիր է, կարող ենք առանձին խոսել ICQ, MSN կամ այլ ծրագրերով և ես քեզ կբերեմ բազմաթիվ այդիպիսի օրինակներ:
Հ.Գ. Պետք չէ ամեն անգամ շեշտել, որ դու սփյուռքահայ ես, ես նույնպես սփյուռքահայ եմ և գտնում եմ, որ այն երկրի քաղաքացիները, որ երկրի քաղաքացի ես եմ, նույնպես վնասում են Հայաստանին: Մի ընդունիր շատ մոտիկ սրտիդ, նամանավանդ, որ այդ տարբերակը դեռ ոչ ոք չի ընտրել ;) Դա ընդամենը հավանական ՏԱՐԲԵՐԱԿ է և ուրիշ ոչինչ: Նույն կերպ կարելի էր գրել, թե ինչ գործ ունեն այստեղ Իրանը, Եվրոպան կամ ասենք թեկուզ Վրաստանը: Սակայն ես չեմ բացառում, որ որևէ մեկը քվեարկի այդ տարբերակներին::)

Ավելացվել է 2 րոպե անց

Ես ոչ թե ամեն անգամ, այլ առաջին անգամ եմ շեշտում սփյուռքահայ լինելուս փասը
Այո, ոչ ոք չի ընտրել , բայց հավանական տարբերակների շարքում դասվելն էլ քիչ չէ.....Քեզ հետ շատ հարցերում համաձայն չեմ : Սրտիս մոտ չընդուել էլ չեմ կարող...Սա այն հազվագյուտ թեմաներից մեկն է, որ կարող է սրտիս մոտ ընդունվել
Ինչևէ, էլ իմաստ չկա շարունակելու...մանավանդ , որ դու չես ուզում : Քեզ հետ վիճաբանելը չի էլ ստացվում , հիմա քո տեղն ուրիշը լիներ ես հաստատ...բամբիտ էի արել ;)
Peace ! :)
Արտգէոյի յատուկ լպրծունութեամբ փախուստ է տալիս, նիւթը փոխում, տակից ելնում է:

Ավելացվել է 7 րոպե անց

Արտգեո, չե՞ս կարծում, որ արդեն ժամանակն է, որ գնաս ու հարցդ փոխես։ Բարեկամն էլ կարող է վնաս հացնել՝ առանց դա գիտակցելու։ Համանման էլ թշնամին կարող է օգուտ տալ՝ առանց դա գիտակցելու։ Եթե վնաս նկատի ունես, հարցդ փոխի։ Օրինակ, կարող ես դարձնել. «Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնաս հասցնում»։
Arm_Lionne–ն էլ է արդեն նույն բանը ասել։ Արդեն երկու մարդ եղավ։ ;)

Սփիւռքահայութեան անունը, թուրքիա եւ ազրբեջան անունների հետ միատեղ շարելով սկսուեց այս թիւրիմացութիւնը, սկսեցինք իրար թշնամի տեսնել:
Արտգէո, երբ այս թեման բացեցիր, Հ.Հ.Շ.ի համակիր էիր՞ ...

Արամ
28.11.2007, 22:41
Կարճ և կոնկրետ` ՄԵՆՔ:angry:angry

P.S.
29.11.2007, 00:12
Artgeo
Նախ, Ձեր հարցը որքան հրատապ, նույնքան հնամաշ է։ Գրերի գյուտից հետո հայատառ գրեթե ամեն մի պատմիչի մոտ նմանատիպ բովանդակությամբ մի գլուխ կա, որն ի դեպ, այդքան էլ չի տարբերվում այսօր հնչող գնահատականներից։ Դրա համար շատ հեռու (այսինքն Մատենադարանի պահոց) մի գնա։ Կարդա Մ.Խորենացու «Ողբը» կամ էլ Լեո–յին (որը հիմա կարող է ոճի իմաստով մի քիչ պաթետիկ թվալ, բայց՝ ինֆորմացիոն է)։

Երկրորդը՝ ընդհանրացնել ամբողջ սփյուռքահայությանը մեկ ընդհանուր անվանակարգում կարծում եմ սխալ է։ Մանավանդ որ դուք ամենայն հավանականությամբ նկատի եք ունեցել այն սփյոռւքահայերին, որ ստորադասում են հայրենիքի շահերը կուսակցության շահերին, որն էլ իր հերթին իր նպատակները ներդաշնակեցնում է օտար երկրների հատուկ ծառայությունների կամ վերազգային, կոսմպոլիտ–ֆինանսական կազմակերպությունների հետ։

Սփյուռքահայերի մեծ մասը, անկախ գաղթի թվագրումից, արտերկրում են հաստատվել ճակատագրի բերումով։ Նրանց մեծ մասը շատ արժանավոր, շատ համեստ ու գրագետ մարդիկ են, որոնք առիթի դեպքում կարող են և օգնում են Հայաստանին։ Ու հենց այդ պատճառով Ձեր անվանակարգում նրանց գտնելը ուղղակի ցավ է պատճառում։ Գոնե հենց այն իմաստով, որ նոր սերունդը, որպես վտանգ կամ վնաս կարող է նաև նրանց տեսնել։ Կարող եք անունը փոխել և դնել, օրինակ՝ անհատներ։ Դա ավելի ճշգրիտ կարտացոլի պատկերը։

Ինչ վերաբերում է մեր «թշնամիներին», ապա, կներեք կրկնվելու համար, բայց չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, կան հավերժ շահեր։ Զոհի կեցվածքով և այսօրվա վիճակի համար մեղավոր գտնելը՝ ներսում կամ դրսում թույլ մարդու վարքագիծ է։ Իսկ որ երկիրը չէր ցանկանա օգտագործել մեկ այլ երկրի հանուն իր շահերի։ Իհարկե կուզենար։ Ու եթե այդպես է ստացվում, ապա մեղավորը օգտագործվողն է, ոչ թե օգտագործողը։

Կարծում եմ ավելի կարևոր է տեսնել կամ փնտրել, թե որ երկրի հետ են շաղկապված մեր կենսական շահերը, որ երկրի հետ բարեկամությունից կարող ենք հնարավորին չափ օգուտ քաղել և որ երկրի հետ պետք է առավելագույնհը զգույշ գտնվենք։

Այդ իմաստով, իմ տպավորությամբ, շատ սաղմնային վիճակում են գտնվում հենց Վրաստանի հետ հարաբերությունները։ Անգամ ցնցումներով հանդերձ, դա մի երկիր է, որը ապահովում է մեր կապը արտաքին աշխարհի հետ։ Այդ առումով մենք «պարտավոր» ենք ջերմացնել հարաբերությունները Վիրքի հետ։ Հակառակ դեպքում, կորցնելու շատ բան կունենանք։ Ու մեր «պոտենցիալ բարեկամը» կարող է դառնալ «վտանգավոր թշնամի»։ (Ի դեպ, սոցհարցման տվյալներով վրացիները հայերին չեն համարում բարեկամ երկիրը, ինչը շատ, շատ վատ է):

Ռուսաստանի մասին չեմ ուզում գրել, որովհետև շատ ծավալուն կլինի։ Հետո էլ այնտեղ գործոնները շատ են։

ivy
29.11.2007, 01:08
Հայաստանին ամենաշատը վնասում է Հայաստանը:
Ինչո՞ւ չկար այդ տարբերակը, ես դա կընտրեի:

Artgeo
29.11.2007, 01:20
Երկրորդը՝ ընդհանրացնել ամբողջ սփյուռքահայությանը մեկ ընդհանուր անվանակարգում կարծում եմ սխալ է։ Մանավանդ որ դուք ամենայն հավանականությամբ նկատի եք ունեցել այն սփյոռւքահայերին, որ ստորադասում են հայրենիքի շահերը կուսակցության շահերին, որն էլ իր հերթին իր նպատակները ներդաշնակեցնում է օտար երկրների հատուկ ծառայությունների կամ վերազգային, կոսմպոլիտ–ֆինանսական կազմակերպությունների հետ։
Նույնն էլ կարելի է ասել երկրների մասին։ Ընդհանրացել Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի երկրների ժողովրդին սխալ է այնպես, ինչպես սխալ է ընդհանրացնել սփյուռքահայությանը։ :) Սակայն մի՞թե այստեղ խոսքը ընդհանրացման մասին է։ Չեմ կարծում, խոսքը ըդնամենը հենց Ձեր կողմից նշված անհատների մասին է, որոնք այս կամ այն պատասխանի մեջ են ներառվում իրենց պետական, տարածքային կամ ստատուսային պատկանելությամբ։ Պարզ է, որ ասելով, որ Ռուսաստանը մեր թշնամին է, մենք չենք բացառում, որ Ռուսաստանում կան շատ մարդիկ, որոնք բացարձակապես չեզոք են տրամադրված Հայաստանի նկատմամբ կամ նույնիսկ սիրում են այս երկիրը։ Նույնը կարել է ասել Վրաստանի, Իրանի կամ նույն սփյուռքահայերի մասին։ Համաձայն եմ, որ «սփյուռքահայություն» ձևակերպումը խիստ ընդհանրացում է, սակայն նույնպիսի ընդհանրացումներ են Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը և առավել ևս Ռուսաստանն ու Թուրքիան, զուտ քանակական տեսանկյունից։

Ինչևեիցե, հարցումը փակում եմ։ Թեման առայժմ մնում է բաց։ :)

Շնորհակալություն Պանդուխտին այս թեման վերակենդանացնելու համար։

ivy Հենց սկզբից գիտեի, որ հարցման մեջ առաջին տեղը կգրավի այդ տարբերակը ու այդ պատճառով չավելացրի :)

Մի Հայ
29.11.2007, 04:54
Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է ;)
Artgeo, Ես քեզ հասկանում եմ: Սփուրքահայությունը օգնում է հայաստանին և դա ձերռք չի տալիս քեզ և ԼՏՊ-ին: Ինչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ կարդացողներին վորոշելու թե ով է Հայաստանին վնասում!!! Կներես բայց քո արածը ամենամեծ թշնամություն է Հայ ազգին: :angry

Ես կուզենաի որ մի տարբերակ ել լինի ԼՏՊ-ի անունով:

Մի Հայ
29.11.2007, 07:45
Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է ;)
Եթե դու կածում ես որ սփուրքահայությունը Հայաստանի թշամին է ապա բեր ապացուցներ այլապես քո քարոզչությունը թուրքականից չի տարբերվի: Եթե ապացույցներ չունես և կարծում ես որ դու ունես իրավունք քո կածիքը հայտնելու ապա իմ կարծիքը քո մասին սա է.
"Կասեմ որ ես գտնում եմ որ դու ես ամենա մեծ Հայաստանի թշնամին: Ինչքան քո գրածներին հանդիպել եմ այս ակումբում դրանք իրանցից միայն պառակտող բնույթ են կրել: Վստահ եմ որ դու կարժանանաս թուրքիայի համակրանքը: Մի գուցե քո երկիրը Հայաստանը չէ, լավ մտածիր: Հայաստանում հայեր են ապրում, Հայաստանը սփուրք ունի, դու ատում ես սփուրքը հետևաբար դու ատում ես Հայերին- ապա ինչու ես մնում Հայաստանում համուզված եմ որ դու ավելի լավ կզգաս քեզ թուրքիայում:" :ok

P.S.
29.11.2007, 09:06

Կարծում եm, որ իսկապես վիրավորում եք Artgeo-ին: Չեմ ուզում դատավոր լինել կամ էլ մոդերատոր, բայց Ձեր գրառումը ոչ մի կապ չունի թեմայի հետ և պարունակում է ուղղակի և հասցեագրված վիրավորանք: Ավելին, առաջարկելով թեման, երբեմն հեղինակները, կարծում եմ այս դեպքում ևս, այն մի քիչ «սրում» են, որպեսզի քննարկման նյութ լինի: Դա ամենևին չի նշանակում, որ մեկը պակաս հայ է, մյուսը ՝ ավելին: Կարծիքները տարբեր են լինելու միշտ, ուղղակի պետք է փոխվի դրանց նկատմամբ մեր բոլորի արձագանքը: Եթե միջնադարում կախում էին, ԽՍՀՄ-ում ուղարկում Գուլագ, ապա հիմա գոնե ժամանակն է, եթե ոչ համաձայնել, ապա գոնե հանդուրժել դրանք ու կարողության դեպքում ներկայացնել ավելի համոզիչ հակափաստարկներ: Իսկ ուղղակի վիրավորանքը դրանց բացակայության նշանն է:

Առաջարկում եմ ջնջել վերևի հաղորդագրությունը, գուցե իմն էլ, և շարունակել քաղաքակիրթ բանավեճը՝ տղամարդավարի:

Մի Հայ
29.11.2007, 10:41

“Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի” ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է::oy Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:

dvgray
29.11.2007, 11:22
Բացառված չի, որը պարզվի որ Հայաստանի իրական թշնամին Լաոսն է:
Որևիցէ մեկը կարո՞ղ է այս տարբերակը բացառել:
:)

P.S.
29.11.2007, 11:32
“Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի” ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է::oy Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:

Ես էլ եմ այդ մասին գրել ու իմ կարծիքով հենց այդ հարցում տղեն մի քիչ սխալ է...համենայն դեպս իմ հարցադրմանը իր պատասխանը չգոհացրեց։ Բայդ դա, էլի եմ կրկնում որևէ առիթ չի տալիս մարդուն վիրավորել։ Եթե դու գրառումը կամ քվեարկության անվանացանկը տեսնելով, վիրավորվել ես, էդ մասին կարող էիր գրել։ Ու չեմ կարծում թե որևէ մեկը առարկեր քեզ։ Խոսքս և առաջարկս ընդամենը մի բանի մասին է՝ եկենք լինենք ջենթըլմեններ, հարգենք միմյանց խոսքն ու պատիվը ու չվիրավորենք իրենց։ Հետո, քաշվել ենք որ մեզ քաղաքականությունն է հետաքրքրում։ Տեսել եք նկարչություն բաժնում ինչ խաղաղ են արշալույսները...եկեք մի քիչ էլ այստեղ "գեղագիտական" զրույց լինի...

Dayana
29.11.2007, 11:34
Մենք ենք մեր իսկական թշնամիները ։ :(

քաղաքացի
29.11.2007, 12:05
“Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի” ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է::oy Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:

Սփյուռքին թշնամի անվանել չեմ կարող, սակայն նրանց կխնդրեի չխառնվեն Հայաստանի քաղաքականության մեջ: Սփյուռքը փջացնում է Հայաստնաը: Սփյուռքը նպաստեց Հայաստանի արտագաղթի աճմանը, որը շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան թշնամու հասցրած վնասները:
Այսօր Սփյուռքի պահվածքը շատ վիրավորական է: Նրանք փորձում են թելադրեն Հայաստանին ամեն ինչ, և այդ ամեն ինչից իրենք ոչինի չեն հասկանում: Սփյուռքը տեղյա՞կ է արդյոք իրենց կուտակած և փոխանցած գումարները ո՞ւր են գնում: Նրանք միամիտ են (թող սա վիրավորական չհնչի՝ ճշմարտություն է) և իրենց մեջ ասում են «դե լավ, ուր ուզում է գնա: Ում գրպանն ուզում է շատանա, կարևորը Հայաստան մտնում է»: Այսպես մտածողներին ես բացատրել եմ, որ իրենց ուղղարկած փողերը, ոչ թե ծախսվում են երկիրը կայունացնելու համար, այլ օգտագործվում են միայն ու միայն հասարակությանը նվերներ շնորհելու համար՝ փողոցներ, շենքեր, կամուրջներ… ոչինչ չի արվում ներքին կոռումպացված համակարգը վերահսկելու համար: Սփյուռքը չի գիտակցում, թե ի՞նչ աստիճանի է հասել կոռուպցիան: Նրանք չեն հասկանում, որ մեր մոտ հացի գինը թանկանում է, ավելին ինձ թվում է, նրանք այն կարծիքի են, որ երկիրը հարստանում է դրամի արժևորման պատճառով կամ շնորհիվ:
Սակայն այս ամենը սուտ է: Սփյուռքը խաբված է:

Մի Հայ, դու ծնվել ես Հայաստանում, այնուհետև 22 տարեկանից մինչև այսօր ապրում ես ԱՄՆ-ում: Կարծում եմ այսքանը ճիշտ եմ հասկացել:
Հարցը դա չէ, թե դու որտեղ ես ծնվել և որտեղ ես գտնվում հիմա: Հարցն այն է, որ դու Հայաստանում չես և պաշտպանում ես սփյուռքին: Եթե դու ապրում ես այնտեղ, ապա դու սփյուռքից ես:
Ես օրինակ ճիշտ հակառակն եմ, ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ապրում եմ ՀՀ-ում: Եվ սրա շնորհիվ ես կարող եմ երկկողմանի նայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Սփյուռքը Հայաստանին նայում է իբրև նորածին երեխա: Ինչպես բոլոր նորածինները, բոլորն էլ կաթի կարիգ ունեն, ապա սփյուռքը մեզ տրամադրում է այդ «կաթը»՝ փող: Սակայն երեխայի համար փողը չէ կարևոր, այլ ծնողի լիարժեք սերը, որը մեր սփյուռքի մոտ ձևական փաստ է: Նորածին երեխայի մոտ առաջացավ որոշ զգացմունքներ՝ «սեր, ծնողի հանդեպ»: Եվ ամեն կերպ արեցին, որ գնան ու հաստատվեն այն հողերի վրա, որտեղից փող էր գալիս: Սակայն ոտքը դնելով օտար ցամաքներ, նրանք փոխվեցին ու իրենց դրեցին ծնողի դերում:

Հայաստանի քաղաքականությանը սփյուռք պետք չէ: Եթե դեռ կան մի քանի սփյուռքահայեր, որոնք կպած ուզում են մի բանով օգնած լինեն, ապա թող գան իրենց հայրենիք, թող մի քանի տարի ապրեն (1 ամիսն էլ է բավարար) և թող տեսնեն, որ իրենց «հայրենիք» կոչվածը Մասիսի հմայքը չէ: Թող գան ու տեսնեն, թե ո՞ր ոլորտի համար են նրանք փող ուղղարկում: Թե ինչի՞ համար են ծախսվում այդ փողերը:

Եվ ամենակարևոր մի բան, որ ես այդպես էլ չհասկացա: Սփյուռքը պնդում է իրենց ապրած երկրների իշխանություննեին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը այդ երկրի կողմից: Սփյուռքը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն աճի (փողոցների ու շենքերի առումով), բայց ոչինչ չի անում Արցախի հարցը կարգավորելու համար: Ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Եթե նրանք չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ապա թող լռե՛ն, երբ խոսում է Հայաստանը: Ամեն տառ ասելուց հետո, թող չասեն «չէ» և թող լսեն մինչև վերջ: Եվ թող լսեն նաև այն, որ Հայաստանին ինչպես նաև Արցախին միգրացիա է պետք:
Սփյուռքից մի որոշ խավ «հողեր» են պահանջում Թուրքիայից: Ի՞նչ հիմքերով են պահանջում այդ հողերը, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, եթե կա էլ ոչ մի աղմուկ չի բարձրացնում Հայաստանին միանալու համար:

Ամենա ցավալին այն է, որ մենք մեզ ենք ցեղասպանում: Անկախությունից մինչև այսօր, Հայաստանի ու Արցախի բնակչությունը կիսվել է: Սա ոչ թե մահածությունների քանակի պատճառով, այլ արտագաղթի պատճառով:

Խոսքս ավարտեմ նրանով, որ Ռուսաստանի սփյուռքահայությունն ամենավտանգավորն է, քանի որ նրանք ոչ միայն իրենց ամբողջ ընտանիքին հանում են Հայաստանից, այլ վերջում ամբողջ ընտանիքով հայհոյում են Հայաստանի վրա:

Օտարամոլությունը մեզ կործանում է:

Մականուն
29.11.2007, 12:21
Քաղաքացու գրառումը խորհուրդ կտամ ուշադիր կարդացեք:
Աշխատեք չկրկնել արդեն ծեծված խոսքերը, թե " մենք գանք Հայաստան ի՞նչ էնենք, այստեղեն մենք Հայաստանեն ավելին օգուդ տված ենք, քան էտտեղ: Բայց հարկավ չմտածիք, թե մենք Հայաստան չենք ուզեր ապրիլ, հենց Հայաստանի շահեն համար է, որ հոս, Գլենդել կապրինք: Մասիս էնքան կսիրեմ, որ որոշել եմ Մասիսին նայող ինչքան բնագարան կա, գնեմ:)":

Che_Guevara
29.11.2007, 12:47
Ես քեզ հասկանում եմ: Սփուրքահայությունը օգնում է հայաստանին և դա ձերռք չի տալիս քեզ և ԼՏՊ-ին: Ինչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ կարդացողներին վորոշելու թե ով է Հայաստանին վնասում: Կներես բայց քո արածը ամենամեծ թշնամություն է Հայ ազգին:

Մարդիկ, ինչն է ձեր անհանգստության պատճառը? Կարծում եմ շուտով հենց Արտգեոն կպատասխանի ձեր գրածներին, բայց ասեմ, որ կարդացել եմ գրեթե բոլոր գրառումները, ու չհանդիպեցի մի բառ, որտեղ Արտգեոն սփյութքահայությանը համարեր թշնամի: Իսկ եթե "Սփյուռք" տարբերակը կա տարբերակների մեջ, դա չի նշանակում, որ Արտգեոն սփյուռքին համարում է թշնամի: Դա ընդամենը հնարավորություն է տալիս իրենց կարծիքը արտահայտել այն մարդկանց, որոնք չգիտես ինչի սփյուռքահայությանը համարում են թշնամի: ԻՆչպես երևում է հարցման արդյունքներից, այդպիսի մարդ չկա:

Ես կուզենաի որ մի տարբերակ ել լինի ԼՏՊ-ի անունով:

Իսկ ձեզ, պարոն Մի Հայ, ոչ ոգ իրավունք չի տալիս ձեր հայրենակցին համարել երկրի թշնամի: Դուք դրա համար չունեք ոչ մի հիմք: Դուք նմանվում ենք Հ1-ին, որը տեսնելով, որ սեփական ռոսուրսները չեն հերիքում Լևոն Տեր-Պետորսյանին հաղթելու համար, սկսել են օգտագործել թուրքական մի քանի թերթերի գրած անհեթեթությունները, թե իբր, Թուրքիան պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լևոն Տեր-Պետրոսյանին: Դրանով մեր իշխանությունները անում են ամենանոխկալի ու դավաճան քայլը: Այդ քայլով նրանք Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են ազգի դավաճանության մեջ: Բայց բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ և կարծում եմ շատերն են հասկանում, որ արտաքին քաղաքականության մեջ` մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությունների հարցում, Հայաստանի նախքին 10 տարներին տրոդ պարապուրդը ձեռնտու է միայն մեր թշնամիներին: Հետևաբար, մեծ հարց է, թե Թուրքիան ու Ադրբեջանը ում թեկնածությունն են պաշտպանում` Լևեն Տեր-Պետրոսյանի. թե Սերժ Սարգսյանի: Ին կարծիքով երկրորդ դեպքը շատ ավելի խելքին մոտ է:

Մի Հայ
29.11.2007, 13:03
P.S.-ի Խոսքերից
Խոսքս և առաջարկս ընդամենը մի բանի մասին է՝ եկենք լինենք ջենթըլմեններ, հարգենք միմյանց խոսքն ու պատիվը ու չվիրավորենք իրենց։
Առարկություն չունեմ: Լիովին համաձայն եմ:

Սփյուռքին թշնամի անվանել չեմ կարող, սակայն նրանց կխնդրեի չխառնվեն Հայաստանի քաղաքականության մեջ: Սփյուռքը փջացնում է Հայաստնաը: Սփյուռքը նպաստեց Հայաստանի արտագաղթի աճմանը, որը շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան թշնամու հասցրած վնասները:
Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ: Նրանք ընտրելու իրավունք չունեն ապա ինչպես կարող են խառնվել: և այստեղ մեկ նրբությունել կա որ դու անտեսում ես որ սփուրքը չի կարող անտարբեր լինի Հայաստանի հանդեպ, Հայաստանը մեր հայրենիքն ել է: Ես անձամբ կռվել եմ Արցախում 1991թ - 1994թ ը և չեմ կարող իմ երկրի հանդեպ լինել ատարբեր:

Նրանք փորձում են թելադրեն Հայաստանին ամեն ինչ, և այդ ամեն ինչից իրենք ոչինի չեն հասկանում:
Կարող ես բերել մի փաստ՞:

Սփյուռքը տեղյա՞կ է արդյոք իրենց կուտակած և փոխանցած գումարները ո՞ւր են գնում: Նրանք միամիտ են (թող սա վիրավորական չհնչի՝ ճշմարտություն է) և իրենց մեջ ասում են «դե լավ, ուր ուզում է գնա: Ում գրպանն ուզում է շատանա, կարևորը Հայաստան մտնում է»: Այսպես մտածողներին ես բացատրել եմ, որ իրենց ուղղարկած փողերը, ոչ թե ծախսվում են երկիրը կայունացնելու համար, այլ օգտագործվում են միայն ու միայն հասարակությանը նվերներ շնորհելու համար՝ փողոցներ, շենքեր, կամուրջներ… ոչինչ չի արվում ներքին կոռումպացված համակարգը վերահսկելու համար: Սփյուռքը չի գիտակցում, թե ի՞նչ աստիճանի է հասել կոռուպցիան: Նրանք չեն հասկանում, որ մեր մոտ հացի գինը թանկանում է, ավելին ինձ թվում է, նրանք այն կարծիքի են, որ երկիրը հարստանում է դրամի արժևորման պատճառով կամ շնորհիվ:
Սակայն այս ամենը սուտ է: Սփյուռքը խաբված է:
Չեմ բացառում որ ինչ որ մի մասը գումարի անհետանում է բայց ինչ ես առաջարկում՞ չոգնել Հայաստանին՞: Սփուրքը չի կարող ղեկավարել այդ գումարները հանց այն պատճառով որ դու ասում ես որ սփուրքահայերը չպետք է խառնվեն հայաստանի քաղաքականությանը: Ապա ինչպես նրանք պետք է անեն ԴԱ՞: Իսկ հետո կասեմ որ սփուրքը չի կարող դա անել, դա Հայաստանի քաղաքացիները պետք է վերահսկեն այդ ամենը:

Մի Հայ, դու ծնվել ես Հայաստանում, այնուհետև 22 տարեկանից մինչև այսօր ապրում ես ԱՄՆ-ում: Կարծում եմ այսքանը ճիշտ եմ հասկացել:
Հարցը դա չէ, թե դու որտեղ ես ծնվել և որտեղ ես գտնվում հիմա: Հարցն այն է, որ դու Հայաստանում չես և պաշտպանում ես սփյուռքին: Եթե դու ապրում ես այնտեղ, ապա դու սփյուռքից ես:
Ես պաշտպանում եմ Հայաստանը և ողջ հայ ազգին, իմ համար նշանակություն չունի թէ նա Հայաստանցի է, Արցախցի է, սփուրքահայ է և այլն, իմ համար նշանակություն ունի որ նա իմ ազգակիցն է և վերջ:

Եթե դեռ կան մի քանի սփյուռքահայեր, որոնք կպած ուզում են մի բանով օգնած լինեն, ապա թող գան իրենց հայրենիք, թող մի քանի տարի ապրեն (1 ամիսն էլ է բավարար) և թող տեսնեն, որ իրենց «հայրենիք» կոչվածը Մասիսի հմայքը չէ: Թող գան ու տեսնեն, թե ո՞ր ոլորտի համար են նրանք փող ուղղարկում: Թե ինչի՞ համար են ծախսվում այդ փողերը:
Դու երևի մոռանում ես կամ ել շատ փոքր ես եղել և չես հիշում որ Հայաստանից մեծ հոսք եղավ արտասահման ԼՏՊ-ի ժամանկ որտեղ մարդիկ տարական գոյատևելու հնարավորություն չունին: Ինչի մասին ես խոսում՞:

Սփյուռքը պնդում է իրենց ապրած երկրների իշխանություննեին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը այդ երկրի կողմից: Սփյուռքը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն աճի (փողոցների ու շենքերի առումով), բայց ոչինչ չի անում Արցախի հարցը կարգավորելու համար: Ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Եթե նրանք չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ապա թող լռե՛ն, երբ խոսում է Հայաստանը: Ամեն տառ ասելուց հետո, թող չասեն «չէ» և թող լսեն մինչև վերջ:
Արցախի հարցը մեկ օրում չի լուծվի: Սա ևրկար գործնթաց է: Ես կուզենայ լսել քո կարծիքը Արցախի հարցը լուծելու քո դիրքորոշումը:

Սփյուռքից մի որոշ խավ «հողեր» են պահանջում Թուրքիայից: Ի՞նչ հիմքերով են պահանջում այդ հողերը, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, եթե կա էլ ոչ մի աղմուկ չի բարձրացնում Հայաստանին միանալու համար:
Ոչ մեկ հողեր չի պահաջում: Պահաջվում է միայն որ Թուրքիան ճանաչի իր անցյալի իրողությունը: և առանց սրա Թուրքիաի և հայաստանի մեջև չի կարող լինել բարեկամական հարաբերություներ չհաշված որ չեն կարող հաշվել հավասար կողմեր: Ինչի մասին է խոսքը՞:

Marduk
29.11.2007, 13:15
Սփյուռքահայությունը խանգարում է ՀՀՇին ու ԼՏՊ-ին մասնավորապես բացահայտ հակաազգային քաղաքականությունը վարելու համար, դրա համար էլ հհշականների համար սփյուռքահայերը համարյա թե ազգի թշնամի են...

Մի Հայ
29.11.2007, 13:16
Մարդիկ, ինչն է ձեր անհանգստության պատճառը? Կարծում եմ շուտով հենց Արտգեոն կպատասխանի ձեր գրածներին, բայց ասեմ, որ կարդացել եմ գրեթե բոլոր գրառումները, ու չհանդիպեցի մի բառ, որտեղ Արտգեոն սփյութքահայությանը համարեր թշնամի: Իսկ եթե "Սփյուռք" տարբերակը կա տարբերակների մեջ, դա չի նշանակում, որ Արտգեոն սփյուռքին համարում է թշնամի: Դա ընդամենը հնարավորություն է տալիս իրենց կարծիքը արտահայտել այն մարդկանց, որոնք չգիտես ինչի սփյուռքահայությանը համարում են թշնամի: ԻՆչպես երևում է հարցման արդյունքներից, այդպիսի մարդ չկա:

Իսկ ձեզ, պարոն Մի Հայ, ոչ ոգ իրավունք չի տալիս ձեր հայրենակցին համարել երկրի թշնամի: Դուք դրա համար չունեք ոչ մի հիմք: Դուք նմանվում ենք Հ1-ին, որը տեսնելով, որ սեփական ռոսուրսները չեն հերիքում Լևոն Տեր-Պետորսյանին հաղթելու համար, սկսել են օգտագործել թուրքական մի քանի թերթերի գրած անհեթեթությունները, թե իբր, Թուրքիան պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լևոն Տեր-Պետրոսյանին: Դրանով մեր իշխանությունները անում են ամենանոխկալի ու դավաճան քայլը: Այդ քայլով նրանք Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են ազգի դավաճանության մեջ: Բայց բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ և կարծում եմ շատերն են հասկանում, որ արտաքին քաղաքականության մեջ` մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությունների հարցում, Հայաստանի նախքին 10 տարներին տրոդ պարապուրդը ձեռնտու է միայն մեր թշնամիներին: Հետևաբար, մեծ հարց է, թե Թուրքիան ու Ադրբեջանը ում թեկնածությունն են պաշտպանում` Լևեն Տեր-Պետրոսյանի. թե Սերժ Սարգսյանի: Ին կարծիքով երկրորդ դեպքը շատ ավելի խելքին մոտ է:
Իսկ դու չես տեսնում Artgeo-ի գրածը: Կխնդրէի գրելուց առաջ մի քիչ ուշադիր կարդաս:

Artgeo-ի խոսքերից
Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է ;)

և ասեմ որ ես կտրականապես դեմ եմ ՍՍ և ԼՏՊ-ին և ողջունոմ եմ նոր ուժերին:

Marduk
29.11.2007, 13:21
Ի դեպ եթե խոսքը վերաբերվում է դրսի ուժերին ապա ինչու չկա ասենք մասոնները կամ հրեաները:
Հայտնի փաստ է , որ երիտթուրքերի մի մասը մասոն են եղել: Միգուցե նրացն էլ ավելացնեիք, թե այսպես ստացվում է շատ կողմնակալ հարցում:

Ես կասեի ՀԱԿԱՀԱՅ հարցում

Մականուն
29.11.2007, 13:51
…և ասեմ որ ես կտրականապես դեմ եմ ՍՍ և ԼՏՊ-ին և ողջունոմ եմ նոր ուժերին:

Ափսոս, որ դու չես ապրելու քո պաշտպանած ուժի պետությունում: Եթե քո ձեռքին հնարավորություն լիներ, հավատացած եմ դու կնշանկեիր մեր գլխին նախագահ: Այս էլ քեզ, քո ասած "Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ"-ը: Դու ինքդ քեզ ես հակասում՝ եթե չես խառնվում, ապա բարի եղիր ինձ մի ասա, թե ինչն է ինձ համար լավ: Թող մենք ընտրենք մեզ նախագահ՝ զերծ սփյուռքի "տաք տեղից եկող" կարծիքի հետ հաշվի նստելուց:
Իսկ քեզ անձամբ ցանկանում եմ այն, ինչին ձգտում ես՝ ապրել քո քարոզած ուժիդ ղեկավարած երկրում:

Հ.Գ. Չեմ հասկանում, թե ինչու՞ են մարդիկ հայրենիքը ընդմիշտ լքելուց հետո միայն հայրենասեր դառնում…

Մի Հայ
29.11.2007, 14:02
Ափսոս, որ դու չես ապրելու քո պաշտպանած ուժի պետությունում: Եթե քո ձեռքին հնարավորություն լիներ, հավատացած եմ դու կնշանկեիր մեր գլխին նախագահ: Այս էլ քեզ, քո ասած "Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ"-ը: Դու ինքդ քեզ ես հակասում՝ եթե չես խառնվում, ապա բարի եղիր ինձ մի ասա, թե ինչն է ինձ համար լավ: Թող մենք ընտրենք մեզ նախագահ՝ զերծ սփյուռքի "տաք տեղից եկող" կարծիքի հետ հաշվի նստելուց:
Իսկ քեզ անձամբ ցանկանում եմ այնի ինչին ձգտում ես՝ ապրել քո քարոզած ուժիդ ղեկավարած երկրում:

Հ.Գ. Չեմ հասկանում, թե ինչու՞ են մարդիկ հայրենիքը ընդմիշտ լքելուց հետո միայն հայրենասեր դառնում…
Ես հայտնում եմ իմ կարծիքը և դա չեմ պարտադրում ոչ մեկի վրա: Ուղակի դա մեջբերեցի նրա համար որ կարծիք չստեղծվի որ ես ՍՍ-ին եմ պաշտպանում:

Իսկ ինչ վերաբերվում է քո այն ասածին թե

Հ.Գ. Չեմ հասկանում, թե ինչու՞ են մարդիկ հայրենիքը ընդմիշտ լքելուց հետո միայն հայրենասեր դառնում… ապա ես կարծեմ ասաել որ եղել եմ հայրենասեր և իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի նկատմամբ իմ կյանքի 19-22 տարեկան հասակում կռվելով Արցախում: Սրանից բացի այլ հայրենասիրություն ես ուզում՞: Այդ պատերազմը տեսնելով իմ հոգեբանություն է փոխվել, 19 տարեկան էի բայց արդեն ինձ զգում էի 30:

Smergh
29.11.2007, 14:09
Շատ եմ ափսոսում, որ այս թեմային այսքան ուշ եմ արձագանքում:
Հենց սկզբից ասեմ, որ հարցման մեջ ամենակարևոր կետերից մեկը բաց է թողնված և կարծում եմ երկրների ցանկը նշելուց առաջ պետք է լիներ այսպիսի մի կետ`
մենք, հայաստանցիներս:
Առաջին հայացքից կթվա` թե սա բանականության նորմերի մեջ չի տեղավորվում, սակայն դա ընդամենը առաջին հայացքից` և ասեմ ինչու:
Տեսեք` վնաս պատճառողների մեջ ինձ համար անհասկանալի պատճառներով առաջավոր դիրքերում է հայտնվել Ռուսաստանը: Սկսենք հենց դրանից:
Հայաստանի անվտանգության տեսակետից ամենավտանգավոր երևույթն այն է, որ մեր ամբողջ տնտեսության կարևորագույն ճյուղերն ու լծակները տրված են օտարին` այն է Ռուսաստանին ու եթե այդ պատճառով մենք հայտնվել ենք նրա վասալի կարգավիճակում, դա ոչ թե Ռուսաստանի, այլ մեր մեղքն է, մեր ապաշնորհ իշխանությունների, որոնք իրենց անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար յուրաքանչյուր ընտրությունից-ընտրություն նրան են նվիրաբերում կենսական նշանակության նորանոր օբյեկտներ և մեր ժողովրդի, որն հանդուրժում է այդպիսի իշխանություններին:
Հայաստանի վարկանիշին և հետևապես ամբեղջ երկրի շահերին չափազանց մեծ վնաս են հասցնում նաև ընտրակեղծիքներով ընթացող բոլոր ընտրական գործընթացներն /սկսած 1995թվականից / ու դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը:
Ինչպես տեսնում ենք` մենք ինքներս պակաս վնաս չենք պատճատում մեր երկրին...

Մականուն
29.11.2007, 14:17
…եղել եմ հայրենասեր և իմ պարտքը կատարել եմ իմ հայրենիքի նկատմամբ իմ կյանքի 19-22 տարեկան հասակում կռվելով Արցախում: Սրանից բացի այլ հայրենասիրություն ես ուզում:

Դրա մասին չէ խոսքը: Ես էլ եմ իմ պարտքս հանձնել նույն պետությանը, արյուն թափել նրան պաշտպանելով ու մինչև հիմա էլ այդ պետությունում եմ: Ես ինձ իրավունք չեմ վերապահում որոշել ուրիշի ճակատագիրը, երբեք կոչ չեմ արել ու չեմ էլ պատրաստվում, թե ով է ավելի լավ ուրիշի համար:
Դու ունես խոսքի իրավունք, դա քեզ մարդու իրավունքների կոնվենցիան ու որ երկրի քաղաքացի որ համարվում ես, այդ պետության սահմանադրությունն են տվել: Ես (և հավատացած եմ էլի շատ շատերը) այստեղ խոսում եմ խոսելու բարոյական իրավունքի մասին: Այն օրը, երբ ես կլքեմ այս պետությունը և կապրեմ այլ միջավայրում, այդ օրը ես ինքս ինձ կզրկեմ այս պետության գործերին խառնվելու, այս մարդկանց խելք սովորեցնելու ու կոչերով հանդես գալու իրավունքից:
Այսքանը…

Մի Հայ
29.11.2007, 14:29

Այսքանը…Մականուն, ինչքան որ հասկացա դու այն միտքն ես արտահատում որ դա բարոյական է մեկին կռվի հայաստանի համար իս այդ նուն մեկին արտահայտել իր իսկ ոչինչ չփոխող կարծիքը անբարոյական: Դու չես գտնում որ սա բարոյական չէ՞: Ուրեմն ողջունելի է որ կյանքդ վտանգես հայրենիքի համար բայց մի կարծիք չկարողանաս հայտնել որը ոչինչ չի նշանակում իրանից բայց ինչ որ տեղ հոգեկան հանգստություն է: Կներես բայց ես չեմ կարծում որ սա իր մեջ ինչ որ բարոյականություն ունենա: Չեմ հասկանում թե ուր եք ուզում գնալ այս գաղափարախոսությամբ:

Grieg
29.11.2007, 14:33
Ես գտնում եմ որ Հայաստանից դուրս գտնվող հայերի մասնակցությունը քաղաքական կյանքին ցանկալի է , չմոռանանք որ ուղեղների մեծ արտահոսք ենք ունենցել 90-ականերին.. և չեի ասի որ նրանք ովքեր լքել են այդ տարիներին իրենց ընտանիք սովից փրկելու համար ավելի քիչ հայրենասեր են քան ստեղի պպզողները..

Մականուն
29.11.2007, 14:52
Մականուն, ինչքան որ հասկացա դու այն միտքն ես արտահատում որ դա բարոյական է մեկին կռվի հայաստանի համար իս այդ նուն մեկին արտահայտել իր իսկ ոչինչ չփոխող կարծիքը անբարոյական: Դու չես գտնում որ սա բարոյական չէ՞: Ուրեմն ողջունելի է որ կյանքդ վտանգես հայրենիքի համար բայց մի կարծիք չկարողանաս հայտնել որը ոչինչ չի նշանակում իրանից բայց ինչ որ տեղ հոգեկան հանգստություն է: Կներես բայց ես չեմ կարծում որ սա իր մեջ ինչ որ բարոյականություն ունենա: Չեմ հասկանում թե ուր եք ուզում գնալ այս գաղափարախոսությամբ:

Մի Հայ, կարծիք արտահայտելու և քարոզչություն կամ հակաքարոզչություն անելու միջև մեծ անդունդ կա: Հավանաբար չես նկատում, թե ինչ սահուն կերպով է կարծիք արտահայտելդ վերածվել "գաղափարական պատերազմի": Եթե կարծիքդ չի համընկնում դիմացինդ կարծիքին, ապա հավանաբար ճիշտ կլինի "հոգեկան հանգստության" բավարարումից առաջ ընդունել այն փաստը, որ
1. դա քեզ ամենևին էլ չվերաբերող խնդիր է, դու չես ապրելու քո քարոզածի օրոք, այլ ես եմ դրա դառը պտուղները ճաշակելու
2. քեզ որպես հարցին կապ չունեցող չեն խնդրել անվճար խորհրդատվություն անել
3. կարծիք արտահայտելը տվյալ դեպքում ողջունվում է, բայց քո պարագայում այն որևէ մեկի վզին կապելը դիտվում է որպես "ՀՀ քաղաքականության հարցերում միջամտության փորձ", ինչը դու կտրականապես ժխտում էիր նախորդ գրառմանդ մեջ:

քաղաքացի
29.11.2007, 15:00
Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ: Նրանք ընտրելու իրավունք չունեն ապա ինչպես կարող են խառնվել: և այստեղ մեկ նրբությունել կա որ դու անտեսում ես որ սփուրքը չի կարող անտարբեր լինի Հայաստանի հանդեպ, Հայաստանը մեր հայրենիքն ել է: Ես անձամբ կռվել եմ Արցախում 1991թ - 1994թ ը և չեմ կարող իմ երկրի հանդեպ լինել ատարբեր:

Սփյուռքը շատ էլ լավ խառնվում է: Այսօր չունեն ընտրելու իրավունք, վաղը կունենան: Երկքաղաքացիությունը նրանց թույլ է տալիս մասնակցել ՀՀ ընտրություններին գտնվելով Հայաստանից դուրս: 2007-ի խորհրդարանակն ընտրություններին ազգային ժողովի որոշմամբ արգելեցին ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունքից: Պատճառաբանելով, որ արտասահմանում ապրող բոլոր ՀՀ քաղաքացիները չեն, որ տեղյակ են Հայաստանի քաղաքական անցուդարձից:

Կարող ես բերել մի փաստ՞:
Փաստ :think Գլխավոր փաստը այն է, որ նրանք խանգառում են Հայաստանի և Թուրքիայի կապերի բարելավմանը:

Չեմ բացառում որ ինչ որ մի մասը գումարի անհետանում է բայց ինչ ես առաջարկում՞ չոգնել Հայաստանին՞: Սփուրքը չի կարող ղեկավարել այդ գումարները հանց այն պատճառով որ դու ասում ես որ սփուրքահայերը չպետք է խառնվեն հայաստանի քաղաքականությանը: Ապա ինչպես նրանք պետք է անեն ԴԱ՞: Իսկ հետո կասեմ որ սփուրքը չի կարող դա անել, դա Հայաստանի քաղաքացիները պետք է վերահսկեն այդ ամենը:
Առաջարկում եմ, որպես պատիժ ՀՀ ղեկավարներին կամ գրպանողներին, չտրամադրել, որևէ գումար քանի դեռ Հայաստանի կառավարությունը կօգտագործի նրանց փողերը իրենց սեփական կարիգները հոգալու համար (առանձնատներ, դղյակներ, կազինոներ…)

Ես պաշտպանում եմ Հայաստանը և ողջ հայ ազգին, իմ համար նշանակություն չունի թէ նա Հայաստանցի է, Արցախցի է, սփուրքահայ է և այլն, իմ համար նշանակություն ունի որ նա իմ ազգակիցն է և վերջ:
Համաձայն եմ: Ես էլ եմ այդպես մտածում, բայց ամեն ինչին չափ ու սահման կա:

Դու երևի մոռանում ես կամ ել շատ փոքր ես եղել և չես հիշում որ Հայաստանից մեծ հոսք եղավ արտասահման ԼՏՊ-ի ժամանկ որտեղ մարդիկ տարական գոյատևելու հնարավորություն չունին: Ինչի մասին ես խոսում՞:
Չեմ մոռանում, բայց ճիշտ ես՝ փոքր եմ եղել: Արտահոսքը տեղի ունեցավ 1992-ից 1994-95թթ., այսպես կոչված «մութ ու ցուրտ» տարիներին: Պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է, և՛ մութ, և՛ ցուրտ, և՛ գաղթ…
Այդ ժողովուրդը այլևս չուզեց ետ գալ: Իսկ ի՞նչ եղավ 1998-ից հետո: Իբր Հայաստանը բարկավաճեց, բոլոր պայմանները ստեղծվեցին Հայաստանում ապրելու համար: Սակայն արտագաղթը ոչ միայն շարունակում է, այլ նաև մեծանում է: ԼՏՊ-ը լավ ասեց իր ելույթներից մեկում. «Եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում գործազուրկ չի մնա և Հայաստանը կլինի առաջին հանրապետությունը, որը կհաղթահարի այդ անլուծելի խնդիրը»:

Արցախի հարցը մեկ օրում չի լուծվի: Սա ևրկար գործնթաց է: Ես կուզենայ լսել քո կարծիքը Արցախի հարցը լուծելու քո դիրքորոշումը:
Խնդրեմ:
Իմ կարծիքով Ղարաբաղի տարածքը չի տրվի Ադրբեջանին: Ո՞վ ուզում է լինի և ի՞նչ ուզում է լինի: Մենք կռվել ենք Ղարաբաղի համար, այն ստացավ անկախ կարգավիճակ: Սակայն պետք է հիշել, որ Տիգրան Մեծը 2000 տարի առաջ էր և այս դարաշրջանում «հենց այնպես» հողերին տիրանալ չես կարող: Պետք է, ետ տալ գրավված տարածքները, որոնք չեն պատկանում ո՛չ Ղարաբաղին և ո՛չ էլ առավել ևս Հայաստանին: Բանակցությունների միջոցով Ղարաբաղը կանկախանար և Լաչինի միջանցքով կմիանար իր ազգակից Հայաստանին: Ամեն ինչ արեցին, որ այդ բանակցությունները կասեցվեն: Սա է պատճառը, որ այսքան ձգձքվում է ԼՂՀ-ի հիմնահարցը:
Իսկ այն, որ ասում ես երկար գործընթաց է, այդ երկարության ժամանակը միայն Ադրբեջանի օգտին է: Այսօր Ադրբեջանը զարգանում է, իսկ Հայաստանը՝ ոչ:

Ոչ մեկ հողեր չի պահաջում: Պահաջվում է միայն որ Թուրքիան ճանաչի իր անցյալի իրողությունը: և առանց սրա Թուրքիաի և հայաստանի մեջև չի կարող լինել բարեկամական հարաբերություներ չհաշված որ չեն կարող հաշվել հավասար կողմեր: Ինչի մասին է խոսքը՞:
Ես շատ ուրախ եմ, որ ՀՅԴ-ին անվանեցիր «ոչ մեկ» :)
Նախ ասեմ, որ Հայաստանին շատ ավելի կարևոր հարց է սպասում, քան «Թուրքիային ճանաչեցնել տալ իր անցյալը»: Այսօր Հայաստանը ոչ միայն կորցնում է Ղարաբաղը, այլ նաև կորցնում է Հայաստանը՝ իր հայերին:
Հայոց ցեղասպանության հարցը թուրքերի առաջ հրելը շատ սխալ քաղաքական քայլ է: Պետությունը չէ, որ պետք է պարտադրել մյուս պետությանը ճանաչել ու հասկանալ, թե ո՞վ ի՞նչ է արել իր անցյալում: Այս հարցերը այդ երկու պետությունների պատմաբան-ակադեմիկոսների խնդիրն է: Սա է ճիշտ քաղաքականությունը անցյալի նկատմամբ: Եվ հավատացած եղեք, որ Թուրքիայում մի շարք պատմաբաններ չեն հերքում հայոց ցեղասպանության հարցը:

Իսկ առայժմ մոռացեք, որ Թուրքիան կճանաչի հայոց մեք եղեռնը:

Smergh
29.11.2007, 15:13

Շատ բաների հետ /քո ասածներից/ համաձայն եմ բացի այս մեջբերման մտքից, կպատասխանեմ մի փոքր ուշ:

Մի Հայ
29.11.2007, 15:30
Փաստ :think Գլխավոր փաստը այն է, որ նրանք խանգառում են Հայաստանի և Թուրքիայի կապերի բարելավմանը:
Մեկնաբանություն չունեմ: Պատասխանը շատ պարզ և հասկանալի է: :(
և կուզենայ հարցնել թե ինչպես են խանգարում՞:

Առաջարկում եմ, որպես պատիժ ՀՀ ղեկավարներին կամ գրպանողներին, չտրամադրել, որևէ գումար քանի դեռ Հայաստանի կառավարությունը կօգտագործի նրանց փողերը իրենց սեփական կարիգները հոգալու համար (առանձնատներ, դղյակներ, կազինոներ…):
Ես չեմ գտնում որ դա հարցի լուծում է:

Համաձայն եմ: Ես էլ եմ այդպես մտածում, բայց ամեն ինչին չափ ու սահման կա:
Չեմ հասկանում ինչ չափ ու սահմանի մասին ես խոսում:

Չեմ մոռանում, բայց ճիշտ ես՝ փոքր եմ եղել: Արտահոսքը տեղի ունեցավ 1992-ից 1994-95թթ., այսպես կոչված «մութ ու ցուրտ» տարիներին: Պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է, և՛ մութ, և՛ ցուրտ, և՛ գաղթ…
Այդ ժողովուրդը այլևս չուզեց ետ գալ: Իսկ ի՞նչ եղավ 1998-ից հետո: Իբր Հայաստանը բարկավաճեց, բոլոր պայմանները ստեղծվեցին Հայաստանում ապրելու համար: Սակայն արտագաղթը ոչ միայն շարունակում է, այլ նաև մեծանում է: ԼՏՊ-ը լավ ասեց իր ելույթներից մեկում. «Եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում գործազուրկ չի մնա և Հայաստանը կլինի առաջին հանրապետությունը, որը կհաղթահարի այդ անլուծելի խնդիրը»:
Արի չմոռանանք որ այդ սկսվել է հենց այդ ԼՏՊ-ի օրոք:

Խնդրեմ:
Իմ կարծիքով Ղարաբաղի տարածքը չի տրվի Ադրբեջանին: Ո՞վ ուզում է լինի և ի՞նչ ուզում է լինի: Մենք կռվել ենք Ղարաբաղի համար, այն ստացավ անկախ կարգավիճակ: Սակայն պետք է հիշել, որ Տիգրան Մեծը 2000 տարի առաջ էր և այս դարաշրջանում «հենց այնպես» հողերին տիրանալ չես կարող: Պետք է, ետ տալ գրավված տարածքները, որոնք չեն պատկանում ո՛չ Ղարաբաղին և ո՛չ էլ առավել ևս Հայաստանին: Բանակցությունների միջոցով Ղարաբաղը կանկախանար և Լաչինի միջանցքով կմիանար իր ազգակից Հայաստանին: Ամեն ինչ արեցին, որ այդ բանակցությունները կասեցվեն: Սա է պատճառը, որ այսքան ձգձքվում է ԼՂՀ-ի հիմնահարցը:
Իսկ այն, որ ասում ես երկար գործընթաց է, այդ երկարության ժամանակը միայն Ադրբեջանի օգտին է: Այսօր Ադրբեջանը զարգանում է, իսկ Հայաստանը՝ ոչ:
Ճիշտն ասած չէի պատկերացնում այսպիսի պատասխանի բայց թույլ տամ ինձ հարցնելու թե երաշխիքներ կան որ տարածքները տալով առաց փոխզիճման Ադրբեջանի կողմից Արցախը չի հայտնվի նույն իրադրության մեջ ինչի մեջ էր 1990թ՞:

Ես շատ ուրախ եմ, որ ՀՅԴ-ին անվանեցիր «ոչ մեկ» :)
Նախ ասեմ, որ Հայաստանին շատ ավելի կարևոր հարց է սպասում, քան «Թուրքիային ճանաչեցնել տալ իր անցյալը»: Այսօր Հայաստանը ոչ միայն կորցնում է Ղարաբաղը, այլ նաև կորցնում է Հայաստանը՝ իր հայերին:
Հայոց ցեղասպանության հարցը թուրքերի առաջ հրելը շատ սխալ քաղաքական քայլ է: Պետությունը չէ, որ պետք է պարտադրել մյուս պետությանը ճանաչել ու հասկանալ, թե ո՞վ ի՞նչ է արել իր անցյալում: Այս հարցերը այդ երկու պետությունների պատմաբան-ակադեմիկոսների խնդիրն է: Սա է ճիշտ քաղաքականությունը անցյալի նկատմամբ: Եվ հավատացած եղեք, որ Թուրքիայում մի շարք պատմաբաններ չեն հերքում հայոց ցեղասպանության հարցը:Ես չանվանեցի դու ուղակի ինձ պիտակեցիր դա: Միանգամայն համուզված կասեմ որ դու անտեղյակ ես հայոց պահաջատիրության հարցից:

Իսկ առայժմ մոռացեք, որ Թուրքիան կճանաչի հայոց մեք եղեռնը:
Շնորհակալ եմ խորհուրդիտ համար բայց չեմ մոռանա:

Smergh
29.11.2007, 17:39
Շատ բաների հետ /քո ասածներից/ համաձայն եմ բացի այս մեջբերման մտքից, կպատասխանեմ մի փոքր ուշ:

Բանը նրանումն է, որ թուրքական բոլոր, այդ թվում նաև այսօրվա իշխանությունները շատ էլ լավ գիտեին ու գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915թվականին ու դրանից հետո` մինչև 1923 թվականը, ավելին` գիտեն, որ առ այսօր ապօրինաբար տնօրինում են հայկական շատ ու շատ տարածքների, որոնք որևէ միջազգային իրավական նորմերով ամրագրված չեն: Պիտի Ձեզ հիշեցնեմ, որ Տեր-Պետրոսյանի իշխանության գալու և նրա թրքամետ քաղաքականության արդյունքում միայն Թուրքիան սկսեց որոշ սոցիալական ու այլ խնդիրների վրա ուշադրություն դարձնել հենց այդ տարածքներում: Ասելիքս այն է, որ նրանք լավ էլ հասկանում էին, որ այդ տարածքները վաղ թե ուշ վերադարձվելու են, այդ պատճառով էլ /ինչպես օրինակ Վրաստանն էր վարվում Ջավախքի հետ/ այնտեղ հեռանկարային ծրագրեր չէին իրականացնում:
Պնդել թե այդ խնդիրները երկու երկրների պատմաբանների խնդիրն է, նշանակում է հաստատել թուրքական կողմի դիրքորոշումները: Մենք իրավունք չունենք Եղեռնի խնդիրը դնել կասկածի տակ ու ընկնել անպտուղ բանավեճերի մեջ /թեկուզ պատմաբանների մակարդակով/, որին էլ ձգտում է Թուրքական կառավարությունը:
Այսօր էլ պարոն Տեր-Պետրոսյանը Թուրքիային հաճոյանալու համար այնպիսի դիրքորոշում ունի, որն ամենևին մեր ազգային շահերից չի բխում ու կործանարար է թե' Ղարաբաղի և թե' Հայաստանի համար:
Հեգնանքը ՀՅԴ-ի նկատմամբ ու տեսակետները հայկական խնդիրների նկատմամբ` Ձեր այն վերջին պարբերությունում` տիպիկ ապազգային ու նաև ՀՀՇ-ական տեսակետներ են, որոնք սովորական Հայ մարդուն` աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինի, ո'չ հասկանալի են, ո'չ էլ ընդունելի:

Marduk
29.11.2007, 19:02
Իսկ առայժմ մոռացեք, որ Թուրքիան կճանաչի հայոց մեք եղեռնը:

Իսկ ես չեմ մոռանա
Ես հավատում եմ, որ Թուրքիան վաղ թե ուշ կընդունի ցեղասպանությունը:
Որովհետև թուրքերն էլ մարդ, ու վաղ թե ուշ կհասկանան որ շատ մեծ սխալ են արել

Ձայնալար
29.11.2007, 19:07
Այ եթե մոռանանք հաստատ չի ընդունի, իսկ մենք չենք մոռանալու, հայկական հարցը մեր գենի մեջ ա նստած, բաներ կան, որոնք հնարավոր չի ու չի կարելի մոռանալ՝ մանավանդ, որ մոռանալուց ոչ մի օգուտ չկա:

քաղաքացի
29.11.2007, 19:32
Smergh-ի ստորագրությունը նայեցի և հասկացա, որ իր հետ չեմ կարողանա երկար զրուցեմ:

Իմ սուբյեկտիվ կարծիք.
Ես հույս չունեմ և չեմ էլ ուզում պատմական հողերը վերադարձվեն Հայաստանին: Աշխարհում ոչ մի դեպք չի եղել, որ զուտ պղճի առումով վերադարձված լինեն հողեր որևէ ազգության: Իսրայելը ուրիշ է: Այն տրվել է համաշխարհային պատերազմից հետո և տրվել է այնպիսի ազգության, որ այդ ժամանակ երկիր չունեին:
Հայերը ունեն երկիր, որի անունը Հայաստան է և այդ երկիրը «ազատ և անկախ» հանրապետություն է:
Այսօր այդպիսի խնդրի առաջ է ԼՂՀ-ի հարցը: ԼՂՀ-ում պատերազմից առաջ ապրել են հայեր և զինադաթարից հետո դեռ ապրում են: Սա ամենակարևոր հանգամանքն է, որ ինչ-որ մի ժողովուրդ ուզենա միանա իր սեփական երկրին: Արևմտյան Հայաստանում հայ չկա և ոչ մի պարտավորվածություն Թուրքիան չունի հողերը հետ հանձնելու: Այդպես հնարավոր է, որ Ջավախքը միանա Հայաստանին, բայց դա ոչ թե Հայաստանի խնդիրն է, այլ Ջավախահայության ուզել կամ չուզելով է: Ղարաբաղցիները 80-ականների վերջում գոռում էին «Հայաստան» ու հենց դա էլ առիթ ստեղծեծ նրանց անկախացմանը: Այսօր Թուրքիայի արևելքում քուրդերն են և ոչ հայերը:
Եթե ուզում եք ապրել Մուշում, Վանում կամ մեկ այլ արևմտահայկական քաղաքում, ապա թույլ տվեք, որ Հայաստանն ու Թուրքիան լինեն մտերիմ, դրացիական հարաբերությունների մեջ՝ ինչպես օր. Ֆրանսիա-Գերմանիան են: Եվ միայն հետո հնարավորություն կլինի գնալ մեր հին հողերի վրա և ինչ ուզել անել՝ ապրել, գործ դնել, բազմանալ…

Ձայնալար
29.11.2007, 19:39

Մենք թույլ ենք տալիս է իրանք թույլ չեն տալիս: Կարող ա՞ մենք ենք սահմանը փակել: Թե՞ թույլ տալ ասելով հասկանում ես ինչ ասում են արեք:

քաղաքացի
29.11.2007, 19:45
Իսկ ես չեմ մոռանա
Ես հավատում եմ, որ Թուրքիան վաղ թե ուշ կընդունի ցեղասպանությունը:
Որովհետև թուրքերն էլ մարդ, ու վաղ թե ուշ կհասկանան որ շատ մեծ սխալ են արել

Այ եթե մոռանանք հաստատ չի ընդունի, իսկ մենք չենք մոռանալու, հայկական հարցը մեր գենի մեջ ա նստած, բաներ կան, որոնք հնարավոր չի ու չի կարելի մոռանալ՝ մանավանդ, որ մոռանալուց ոչ մի օգուտ չկա:

Ես էլ եմ հավատում, որ Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը, դատապարտելու է երիտ-թուրքերին (եթե չեմ սխալվում Աթաթուրքն իրենց հետ մահու դատապարտել է): Բայց դա չի նշանակում, որ հողեր կտան:
Մի պահ ձեզ դրեք իրենց տեղը և կհասկանաք, որ իրենք շատ ավելի պահանջներ կունենան, եթե մեր պես մտածեն՝ միջին Ասյայից հյուսիսային Աֆրիկայով և իրենց համար ամենակարևորներից մեկը՝ Եվրոպա: Նրանք կորցրեցին 1-ին համաշխարհային պատերազմը ու դրա հետ մեկ տեղ կորցրեցին ահռելի մեծ և կարևոր տարածքներ: Հիմա դրանք իրենք չեն պահանջում: Որովհետև բացի պայմանագրերից նրանք գիտեն, որ այլևս այդ տարածքներում իրենց միանալ ուզող ազգություն չկա: Արևելյան Թուրքիայում չկա այնպիսի բնակչություն, որ կցանկանա Թուրքիայից անկախանա ու մտնի ՀՀ կազմի մեջ: Հետո պատկերացրեք, թե ինչպե՞ս կդիտվի այդ տարացքների միացումը Հայաստանին։ :think

Ավելացվել է 5 րոպե անց

Մենք թույլ ենք տալիս է իրանք թույլ չեն տալիս: Կարող ա՞ մենք ենք սահմանը փակել: Թե՞ թույլ տալ ասելով հասկանում ես ինչ ասում են արեք:

Մենք թույլ ենք տալիս։ Ճիշտ ես ասում։ Այ հիմա հանգիստ կարող եմ ասել, թե ո՞ւմ պատճառով է, որ Թուրքիան թույլ չի տալիս սահմանների բացումը։
Սփյուռքն է խթանում։
Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։

dvgray
29.11.2007, 20:32
Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։
քաղաքացի ջան :):
Սփյուռքահայերի կարծիքը, առաձին վերցրած, միջազգային քաղաքականության մեջ բացարձակապես նշանակություն չունի:
Դա կարող է դառնալ /կամ դարձել է/ ֆակտր, երբ գերտերությաններից որևէ մեկը /օրինակ Ռուսաստանը/ փորձ է անում նրանց հերթական անգամ օգտագործել որպես մանրադրամ: Դրա դեմ համարյա թե միջոց չկա: Էտ նպատակի համար օգտագործվում են մեծ գումարներ և հզոր պետության ամբողջ ինտելեկտուալ զինանոցը: Մարդկանց քթի մոտ առավոտից իրիկուն հոտավետ կանֆետ են պահում, ու գիտակցությունը արդեն լրիվ անջատված է: Այսինքն, սրան համարյա թե չարժե ուշադրություն դարձնել:

Իսկ Հայաստան պետության դեպքում լրիվ այլ է: Այստեղ բոլորս էլ շատ լուրջ վտանգի մեջ ենք շուտով հայտնվելու, քանի որ էտ գլոբալ խաղերի մեջ քիչ քիչ ներքաշում են նաև Հայաստանին… Գոնե որպես կողմ լինեինք: Իսկ իրականում ֆորպոստի ստատուսը շուտով հնչելու է որպես բաղձալի երազանք, եթե իրավիճակը այս 10 տարիների անցած ուղղությամբ շարունակի գնալ:

Array
29.11.2007, 22:16
Ռուսաստան՝12 ձայն, Թուրիա՝6։Տխուր ա, ժողովուրդ, տխուր ա ոչ թե էն, որ ռուսներին ենք թշնամի համարում(իրանք էլ մի բարի պտուղ չեն) այլ որ թուրքերին չենք համարում։ Ռուսները մեզ Էնքանով են թշնամի,ինչքանով, ասենք, հենց Վրաստանը; Մոռանում ենք,որ հենց Ռուսաստանից ա կախված էսօրվա մեր անվտանգությունը։ Ինչքան էլ դժվար ա խոստովանելը,բայց եթե Ռուսաստանը էս 17 տարվա մեջ չլիներ մեր կողքին,հիմա թուրքերը ադրբեջանցիների հետ մեզ հում-հում կերել էին ոնց որ 100 տարի առաջ։ Շատ շուտ ենք ամեն ինչ մոռանում; Հիմա հավատում ենք ,թե էս օրվա Թուրքիան ուրիշ ա, թե վաղ թե ուշ մեղադրելու ա Երիտթուրքերին։ Է, երիտթուրքերի վաղթերն էլ ասում էինք, թե հեսա երիտթուրքերը կփրկեն մեզ Համիդի ձեռից; Ի՞նչ դուրս եկավ, նենց փրկեցին, որ մինչև հիմա էտ փրկելուց ենք փրկվում։ Երիտ,մերիտ,ազեր տարբերություն չկա, թուրքը թուրք ա, ու միշտ լինելու ա մեր թշնամին; Վերջում կամ իրենք են մնալու կամ մենք,թե ձեզ ոնց ա հարմար,էտ դուք գիտեք

Պանդուխտ
29.11.2007, 22:55

Սիրելի Array, այս հարցախոյզը կազմակերպուած քարոզչութեան արդիւնք է:
Եթէ երբէք մի նոր հարցախոյզ սարքեն. հազիւ այս արդիւնքը տեսնենք: Գուցէ:
Խնդրեմ տե'ս ինչ գրել եմ այստեղ.-
http://www.akumb.am/showpost.php?p=419758&postcount=13

Marduk
29.11.2007, 23:05
Եթե ուզում եք ապրել Մուշում, Վանում կամ մեկ այլ արևմտահայկական քաղաքում, ապա թույլ տվեք, որ Հայաստանն ու Թուրքիան լինեն մտերիմ, դրացիական հարաբերությունների մեջ՝ ինչպես օր. Ֆրանսիա-Գերմանիան են: Եվ միայն հետո հնարավորություն կլինի գնալ մեր հին հողերի վրա և ինչ ուզել անել՝ ապրել, գործ դնել, բազմանալ…

Մենք կարանք վերադառնալ Արևմտյան Հայաստան ու հանգիստ ապրել ու մեծացնել երեխաների միայն այն դեպքում եթե վստահ լինենք որ չի կրկրնվի 1915 թիվը:
Իսկ դա հնարավոր կլինի միայն այն բանից հետո երբ Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը:
Այնպես որ ոնց էլ ֆռռաք մեկ է էս հարցը պետք է լուծվի որպեսզի մենք ունենանք ապագա: Եթե այս հարցը չլուծվի մենք ապագա չունենք այս տարածաշրջանում:

Ավելացվել է 7 րոպե անց

Ռուսաստան՝12 ձայն, Թուրիա՝6։Տխուր ա, ժողովուրդ, տխուր ա ոչ թե էն, որ ռուսներին ենք թշնամի համարում(իրանք էլ մի բարի պտուղ չեն) այլ որ թուրքերին չենք համարում։ Ռուսները մեզ Էնքանով են թշնամի,ինչքանով, ասենք, հենց Վրաստանը; Մոռանում ենք,որ հենց Ռուսաստանից ա կախված էսօրվա մեր անվտանգությունը։

Արրայ ջան այսօր մոդաիկ է դարձել լինել հակառուսական: Իսկ իշխանություններին ինչ որ չափով ձեռք է տալիս հակառուսականությունը: Այն առումով որ չնայած այն բանին որ Հայաստանում ահագին բաներ պատկանում են ռուսներին, միևնույն է պետությունը ունի լծակներ այդ կապիտալի վրա ազդելու, ասենք հարկային, մարկային ու նման բաներ: Բացի դրանից կա ևս մի լծակ: Իշխանությունը ստեղծել է մի շարք գրապանային կառույցներ որոնց ժամանակ առ ժամանակ քսի է տալիս ռուսների վրա, երբ պետք է լինում ինչ որ հավելյալ հախ պոկել ռուսներից: Նկատի ունեմ ստվերային հախ:
Եվ հետո իշխանություններին ձեռք է տալիս, որ ցույց տան իբր տեսեք այստեղ թունդ հակառուսական տրամադրություններ են, եթե մենք չլինենք կգան հակառուսական ուժեր, այնպես որ Ռուսաստան դու մեզ պետք է պաշտպանես որ իշխանությունը չկորցնենք... և այլն և այլն...

Array
29.11.2007, 23:56
Մենք թույլ ենք տալիս։ Ճիշտ ես ասում։ Այ հիմա հանգիստ կարող եմ ասել, թե ո՞ւմ պատճառով է, որ Թուրքիան թույլ չի տալիս սահմանների բացումը։
Սփյուռքն է խթանում։
Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։
Արա բայց խեղճ Թուրքիա, ինչքան ենք մենք քեզ ճնշում:Ոնց ա խիղճս տանջում, ժողովուրդ, չեք պատկերացնի:D
Էլ ինչ ասեմ։ Քաղաքացի ջան,անհամեստ հարց. ո՞ր երկրի քաղաքացի ես;

Մի Հայ
30.11.2007, 04:07
Մենք թույլ ենք տալիս։ Ճիշտ ես ասում։ Այ հիմա հանգիստ կարող եմ ասել, թե ո՞ւմ պատճառով է, որ Թուրքիան թույլ չի տալիս սահմանների բացումը։
Սփյուռքն է խթանում։
Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։Քո տեղը Հայաստանը չէ: Դու այս քո թուրքամետ քաղաքանակությամբ ինձ հիշեցնում ես Աշոտ Բլեյանին: Քո խնդրանքը հաշվի չի առնվի քանի որ դա ապազգային եություն ունի: Դու արդեն ապացուցեցիր ԼՏՊ-ի ծրագիրը որն է Հայաստանը թուրքի լծի տակ մցնել: Ձեր երազանքը երբեք իրականություն չի դառնալու:

Մի Հայ
30.11.2007, 05:39
Դրա մասին չէ խոսքը: Ես էլ եմ իմ պարտքս հանձնել նույն պետությանը, արյուն թափել նրան պաշտպանելով ու մինչև հիմա էլ այդ պետությունում եմ:
Ճիշտն ասած ես կասկածում եմ որ դու արյուն թափած լինես Հայաստանի համար: Մի նեղանար բայց կարող ես ապացուցել՞: Ես կարող եմ եթե հարկ լինի:

Ես ինձ իրավունք չեմ վերապահում որոշել ուրիշի ճակատագիրը, երբեք կոչ չեմ արել ու չեմ էլ պատրաստվում, թե ով է ավելի լավ ուրիշի համար:
Իսկ ով ասաց որ դա ես եմ անում: Կասեի որ դա ճիշտ հակառակն է: Դու ուզում ես քո կարծիքը կապել իմ վրա:

Դու ունես խոսքի իրավունք, դա քեզ մարդու իրավունքների կոնվենցիան ու որ երկրի քաղաքացի որ համարվում ես, այդ պետության սահմանադրությունն են տվել: Ես (և հավատացած եմ էլի շատ շատերը) այստեղ խոսում եմ խոսելու բարոյական իրավունքի մասին: Այն օրը, երբ ես կլքեմ այս պետությունը և կապրեմ այլ միջավայրում, այդ օրը ես ինքս ինձ կզրկեմ այս պետության գործերին խառնվելու, այս մարդկանց խելք սովորեցնելու ու կոչերով հանդես գալու իրավունքից:
Այսքանը…Եթե դու բարոյական իրավուն չունես կարծիք հայտնելու եթե դու հայաստանում չգտնվես ապա ասեմ որ ես ունեմ, իմ իսկ ներդրումի համար: Կխնդրեմ ճառեր չկարդաս գլխիս: Քո կարծիքը ինձ հեչ չի հետաքրքրում: Հայաստանու ել շատ հրյաներ իրենց կարծիքներն են հայտում Արցախի, թուրքիայի ու հայոց պահանջատիրության նկատմամբ, հետո ինչ:

Artgeo
30.11.2007, 09:25
Artgeo, Ես քեզ հասկանում եմ: Սփուրքահայությունը օգնում է հայաստանին և դա ձերռք չի տալիս քեզ և ԼՏՊ-ին: Ինչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ կարդացողներին վորոշելու թե ով է Հայաստանին վնասում!!! Կներես բայց քո արածը ամենամեծ թշնամություն է Հայ ազգին: :angry

Ես կուզենաի որ մի տարբերակ ել լինի ԼՏՊ-ի անունով:

Ուրախ եմ, որ կարողացա կայծ տալ նորմալ քաղաքական բանավեճին, թեկուզ իմ հասցեին գրված վիրավորանքների գնով։ :)

Շատ բան է գրվել այս թեմայում, որոշ գրառումների հետ համաձայն եմ, որոշների հետ համաձայն չեմ, որոշների հետ կիսահամաձայն եմ։ Բայց տվյալ պահին դրա մասին խոսել դեռ չեմ ուզում։

Ունեմ ընդամենը մեկ հարց քեզ, Մի Հայ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի թշնամի՞ է։ Պարզ հարց, ակնկալում եմ պարզ պատասխան։

Մականուն
30.11.2007, 09:41
Ճիշտն ասած ես կասկածում եմ որ դու արյուն թափած լինես Հայաստանի համար: Մի նեղանար բայց կարող ես ապացուցել՞: Ես կարող եմ եթե հարկ լինի:

Լսի՛ր, դու ինձ չես ճանաչում ու խորհուրդ կտամ գրելուց առաջ մի փոքր մտածես: Ես ապացույցներ ունեմ, կարող ես չկասկածել, բայց քո նմանին ապացուցելու ցանկություն չունեմ: Պա՞րզ է:
Եթե ուշադիր ես գտնվել, ես քո ասածներիտ կասկած չեմ արտահայտել, այլ միայն բանավիճել եմ տեսակետիդ հետ: Այսուհետ զերծ մնա դիմացինիդ վիրավորելուց: Մի հատ հանգստացիր ու ուշադիր կարդա քո բոլոր գրառումներդ՝ մեծամասնութունը անձնական վիրավորանք են պարունակում:

Հ.Գ. Քեզ հետ բանավիճելու ցանկություն չունեմ, ես ինձ այդքան չեմ ցածրացնի: Խորհուրդ կտամ մականունդ փոխես Մի Սփյուռքահայի, ավելի տիպիկ է քո համար

Մի Հայ
30.11.2007, 11:45
Ուրախ եմ, որ կարողացա կայծ տալ նորմալ քաղաքական բանավեճին, թեկուզ իմ հասցեին գրված վիրավորանքների գնով։ :)

Շատ բան է գրվել այս թեմայում, որոշ գրառումների հետ համաձայն եմ, որոշների հետ համաձայն չեմ, որոշների հետ կիսահամաձայն եմ։ Բայց տվյալ պահին դրա մասին խոսել դեռ չեմ ուզում։

Ունեմ ընդամենը մեկ հարց քեզ, Մի Հայ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի թշնամի՞ է։ Պարզ հարց, ակնկալում եմ պարզ պատասխան։
Artgeo Ես աթեիստ եմ: Կթողնեմ ենթադրություները քեզ անելուն քո հարցի նկատմամբ:

Array
30.11.2007, 14:24
Հ.Գ. Քեզ հետ բանավիճելու ցանկություն չունեմ, ես ինձ այդքան չեմ ցածրացնի: Խորհուրդ կտամ մականունդ փոխես Մի Սփյուռքահայի, ավելի տիպիկ է քո համարԱրա լավ ժողովուրդ ես ինչ եք սարքում։ Ի՞նչ կապ ունի` մարդը որտեղ ա ապրում, Հայաստանում, Ֆրանսիայում,թե լուսնի վրա։ Դրանից,կարող ա՞, գեները փոխվում են

քաղաքացի
30.11.2007, 14:45
Քո տեղը Հայաստանը չէ: Դու այս քո թուրքամետ քաղաքանակությամբ ինձ հիշեցնում ես Աշոտ Բլեյանին: Քո խնդրանքը հաշվի չի առնվի քանի որ դա ապազգային եություն ունի: Դու արդեն ապացուցեցիր ԼՏՊ-ի ծրագիրը որն է Հայաստանը թուրքի լծի տակ մցնել: Ձեր երազանքը երբեք իրականություն չի դառնալու:
Ո՛չ ես, ո՛չ էլ ցանկացած հայ չի պատրաստվում և չի մտցնի Հայաստանը թուրքի կամ որևէ այլ երկրի տակ: Չնայած ոմանք կան, որ պատրաստ են և հենց հիմա էլ Հայաստանը մտցնում են Ռուսաստանի լծի տակ: Դու մի այլ թեմայում նշեցիր, որ ես ուզում եմ Արցախը ծախել: Սակայն դու ճիշտ չես կարդացել կամ քո ուզած ձևով ես կարդացել այդ գրառումս: Ես երբեք չեմ ասել «Արցախը ծախել»: Նախ, ես ասել եմ, որ պետք է հաշտության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ և այդ պայմանագիրը պետք է լինի, ոչ թե ՀՀ-ի կողմից այլ ԼՂՀ-ի, քանի որ պատերազմը եղել է ԼՂՀ-ի հայ բնակչության Հայաստանին միանալու պատճառով: Հայաստանը օգնության է հասել Ղարաբաղին, բայց դա դեռ չի նշանակում, որ Հայաստանն է Ադրբեջանին պատերազմ հայտարարել:
Ես ասել եմ, որ գրավված տարածքները պետք է ետ տրվեն, որովհետև դա է միակ լուծումը ԼՂՀ-ի համար: Այս լուծմանը համաձայնվել էին արդեն Ադրբեջանի իշխանությունները, երբ դեռ ԼՏՊ-ն էր Հայաստանի նախագահը: Նա հրաժարական տվեց, քանի որ ժողովուրդը դեմ էր դրան: Իսկ այսօր, ներկա իշխանությունները գնում են ճիշտ նույն քայլին, բայց ավաղ Ադրբեջանը այլևս համաձայն չէ նման լուծում տեսնել Ղարաբաղի համար: Ադրբեջանը հզորացել է և պատրաստ է նորից պատերազմ սկսել: Նրանք այլևս չեն բավարարվում միայն գրավյալ տարածքներով այլ պահանջում են նաև Լաչինի միջանցքն ու ԼՂՀ-ն: Եթե կարծում եք, որ այսօր հայոց բանակը այդքան հզոր է, որ կկարողանա Ադրբեջանի դեմն առնել, ապա սխալվում եք:

Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի ծրագրին, ես այն չեմ կարող ապացուցել, քանի որ առաջին հերթին ես ինձ թույլ չեմ տա նման չհիմնավորած բաներ ասեմ Տեր-Պետրոսյանի փոխարեն: ԼՏՊ-ն կներկայացնի իր ծրագիրը և հետո նոր կխոսենք դրա մասին:

Իմ տեղը Հայաստանն է: Ես որոշել եմ ապրել այստեղ: Եվ քանի որ այդ որոշումն եմ վերձրել, ապա ինձ թույլ եմ տալիս մտածել մեր երկրի ներկայի ու ապագայի մասին: Իսկ դու որոշել ես ապրել ԱՄՆ-ում և եթե դու դեռ քեզ հայ ես զգում, ապա կամ համեցիր հայրենիք և տես, թե ով ինչ խոստումներ է տալիս և ինքդ կհամոզվես, որ այսպես թե այնպես ոչ ոք մտադրություն չունի ԼՂՀ-ն ծախելու: ԼՂՀ-ն հայերինն է և դրանում ոչ ոք չի կասկածում: Խոսքը գրաված տարածքների մասին է:
Եթե քո նման մտածեմ, ապա քեզ էլ կարող եմ հանգիստ ասել «ԱՄՆ-ն քո տեղը չէ, դու հայրենասեր ես և պետք է գտնվես հայրենիքում», սակայն ես դա չեմ ասի 2 պատճառով.
1. Ես չեմ ցածրանա այնքան, որ քեզ նման խորհուրդներ տամ:
2. Ես համոված չեմ, որ դու հայրենասեր ես:

Աթեիստ
30.11.2007, 14:52
Արա լավ ժողովուրդ ես ինչ եք սարքում։ Ի՞նչ կապ ունի` մարդը որտեղ ա ապրում, Հայաստանում, Ֆրանսիայում,թե լուսնի վրա։ Դրանից,կարող ա՞, գեները փոխվում են

Գեներն իհարկե չեն փոխվի, բայց որ աշխարհայացքը փոխվում է, դա փաստ է: :B

Array
30.11.2007, 15:16
Գեներն իհարկե չեն փոխվի, բայց որ աշխարհայացքը փոխվում է, դա փաստ է: :B
Մարդու աշխարհահայացքը իրա զարգացվածության աստիճանից ա կախված,ոչ թե ապրելու վայրից; Ինչի Հայաստանում ապրող հայերը բոլորը նույն ձև են նայում աշխարհի՞ն; Հայացքների տարբերությունը մեզ իրավունք չի տալիս բաժանել մեր՝ առանց են էլ կտոր-կտոր եղած ազգը;
Հետո էլ, իմ կարծիքը որ ասեմ, սփուռքում ապրող հայերը ավելի ճիշտ հայեր են քան մենք :B

Array
30.11.2007, 15:48
Ես ասել եմ, որ գրավված տարածքները պետք է ետ տրվեն, որովհետև դա է միակ լուծումը ԼՂՀ-ի համար: Այս լուծմանը համաձայնվել էին արդեն Ադրբեջանի իշխանությունները, երբ դեռ ԼՏՊ-ն էր Հայաստանի նախագահը: Նա հրաժարական տվեց, քանի որ ժողովուրդը դեմ էր դրան: Իսկ այսօր, ներկա իշխանությունները գնում են ճիշտ նույն քայլին, բայց ավաղ Ադրբեջանը այլևս համաձայն չէ նման լուծում տեսնել Ղարաբաղի համար: Ադրբեջանը հզորացել է և պատրաստ է նորից պատերազմ սկսել: Նրանք այլևս չեն բավարարվում միայն գրավյալ տարածքներով այլ պահանջում են նաև Լաչինի միջանցքն ու ԼՂՀ-ն: Եթե կարծում եք, որ այսօր հայոց բանակը այդքան հզոր է, որ կկարողանա Ադրբեջանի դեմն առնել, ապա սխալվում եք:
Ախր, ինչից ես վերցրել,թե սխալվում ենք,թե ադրբեջանը էսօր էդքան հզորացել ա; Նույնիսկ իրենք չեն հավատում,որ կարող են մեզ հաղթել, մենք ինչի էտքան վստահ;Դրանք թե մի պահ էլ զգան,որ կհաղթեն ,չեմ կասկածում՝ առանց երկար-բարակ մտածելու կմտնեն Ղարաբաղ։ Ինչի 91-ին էտքան հզոր էի՞նք ,թե՞ շատ էինք, որ հաղթեցինք։ Թե էն վիճակներիս ենք հաղթել, հիմա էլ կհաղթենք։
Իսկ արյունով ազատագրած տարածքները հետ տալը էտքան հեշտ չի

Պանդուխտ
30.11.2007, 18:33
Այս թեմայում քանիցս կարծիք յայտնուեց սփիւռքահայերի վերաբերեալ: Ուզում եմ կենտրոնանալ «Հայաստանի քաղաքական կեանքին չխառնուելու» պահանջին: Եթէ այդպէս է, Չուկը կանոնադրութեան մէջ պէտք է զետեղէ նոր օրէնք, որը կարգելի քաղաքականութեան բաժնում սփիւռքահայերի մասնակցութիւնը, մինչ այդ հայաստանաբնակները պէտք է ներկայացնեն մշտական բնակութեան վաւերագիր (կամ ինչ որ թուղթ) Հ.Հ. քաղաքացի ու բնակիչ լինելնին փաստելու:
Իսկ փայլուն մոդերատոր Արտգէոն անյապաղ Հ.Հ. քաղաքացիութիւն պէտք է ստանայ, ու գայ «նստի» Երեվանում:
Այսպիսով ազգը դառնում է 3 միլիոն, Ռուսիայում ապրող հայը ռուս, Ամերիկայում ապրողը ամեիկացի է լինում: Մինչ այդ «եղբայրացած» թուրքիա եւ ազրբեջան կոչուած կեղծ պետութիւնները կամքերնին կը թելադրեն արդէն իրանց համար գաւառ (այժմու հասկացողութեամբ՝մարզ) դարձած Երեւանի հանրապետութեան, ո՞ր փողոցում ի՞նչ արձան կանգնեցնել, ո՞ր գիւղում ինչ գիւղապետ նշանակել: Այդ ժամ Հայաստանի գաւառապետը (նախագահի պաշտօն զբաղեցրածը), եթէ պիտի փռնկտայ. Անկորա կը կը գնայ հրամանագիր խնդրելու:

Հ.Հ.Շ.ի, մասնաւորապէս Լ.Տ.Պետրոսեանի գաղափարները քանդիչ, խառնակիչ (պրովոկատիւ) պարտւողական, տրամադրութիւն քանդող, ոգեջնջող, սիրտխառնող են:
Սա իմ տեսակէտն է, իմ անձնական կարծիքը:
Այստեղ գտնւող հ.հ.շ.ականները ցոյց տուեցին, թէ մեր համոզմունքը ԼՏՊի վերաբերեալ 10 տարի առաջ, սխալ չի եղել: ԼՏՊ առիթ եւ ժողովրդականութիւն չունի Հայաստանի քաղաքական կեանքի մէջ:
Որեւէ ընդդիմադիր կուսակցութիւն կամ անհատ, որ դաշնակցում է Հ.Հ.Շ.ին, ստորագրում է, որպէս քաղաքական գործօնի, իր մահուան հրամանագիրը:
Ողջունելի է որեւէ քաղաքական հայարիւն ոյժի կամ կոալիցիոն ոյժերի իշխանութիւնը: Հ.Հ.Շ. եւ նրա հակահայ պառակտիչ գաղափարները ի սպառ պէտք է վերանան երկրագունդից:
Արդ, պարտ եմ զգացել իմ չսիրած բաժնում՝ քաղաքական բաժնում արձանագրել խօսքս, ներդնել լումաս, որպէսզի անկողմնորոշ զանգուածը լուսաբանուի:
Հ.հ.շըյականներ, ձեր սին գաղափարները այնքա՜ն խոցելի են, որոնց քննադատումը սկիզբ կունենայ, վերջ չունենար:
Արտգէո, քո ստեղծած թեմաները շփոթեցնող, ապակայունացնող եւ քննադատութեան չդիմացող նիւթեր են: Ո՞րը բացայատեմ, ի՞նչը քննադատեմ, այնքա՜ն շատ են ապատեղեկատւութիւնը, ծաղրը, սուտը, որ առանձին անդրադառնալու մերկացնելու ո'չ ժամանակ ունեմ, ո'չ տրամադրութիւն:
Մի ծայրայեղութիւնից այլ ծայրայեղութիւն գնալը յուսահատ մարդու բնորոշ է: Իշխանութեան փտած կառավարումից դժգոհ ժողովուրդին. ուզում են գրաւել հ.հ.շ.ի արկածախնդիրները:
Փառք եւ պատիւ Հայաստանի ընդիմադիր գործիչներու գիտակցութեան, նրանք ինձից ու ակումբի անդամներից լաւ գիտեն ինչ կարգի մարդ է այդ LTP:
Նրանք աղեկ հասկանում են, գործիք դառնալու լըտըպըյի ընդունակութիւնը, 3 տարում Արցախը յանձնելու նրա պատրաստակամութիւնը:
Այլապէս ո՞վ կարող էր վստահ լինել խաղաղութեան ժամկէտից, եթէ ոչ իր իսկ ներկայացնելիք զիջումից վստահ եղող անձը:

Աչք ունեցողը կը տեսնի, խելք ունեցողը կը հասկանայ:
Հ.հ.շականներ, ձեր աղբը որպէս համեղ ճաշ մի առաջարկէք: Դուք եւ ձեր լեւոնը երբէք, երբէք Հայաստանի քաղաքականութեան մէջ պիտի չի լինէ՛ք: Ժողովուրդը ատում է ձեզ, առաւել եւս՝ Սփիւռքը:
1-եթէ ուզում էք կարգին ակումբ-ֆորում լինի. Արտգէո անդամը պէտք է յաւերժ հեռացուի: Նրա գործունէութիւնը էութեամբ հակահայկական եւ հակահայաստանեան է: Նա պրովոկատոր է, հենց այս թեմայում սփիւռքահայութեան արձանագրումը թուրքիայի եւ ազերքաքիստանի կողքին մեծ անարգանք է Հայ ժողովուրդին: Նա եւ իր համախոհ հ.հ.շ.ականները վիրաւորել են ցեղասպանութեան ճանաչումը պահանջող հայութեան, անուանելով ֆաշիստ:
Խօսելիք խօսք չմնաց, Արտգէոյի նմանները ազգիս թշնամիներն են, իսկ ես թշնամիների հետ այլ լեզւով կխօսեմ կամ երբէք չեմ խօսիր:
2-Լիովին վստահում եմ մեր ժողովրդին, հարկ չեմ համարում շարունակել լըտըպըյականների դիմակազերծումը, ուստի հեռացումըս չնկատել պարտութիւն, այլ ապահովութեան արդիւնք: Այն ինչ նկատեցի ակումբեցիների մեծամասնութեան եւ ընդիմադիր քաղաքական գործիչների արտայայտութիւններից. հանգստացրեց ինձ: Իրականում որքան հալածենք լըտըպըյականներին, այնքան «մարտիրոսանալու» ձգտումնին աւելանում է:
Պիտի անտեսել հ.հ.շ.ին էլ, լըտըպըյին էլ, արտգէոյի նմաններին էլ, այն ժամ նրանք իսկապէս ջղային եւ մտահոգ կը լինեն: Սա վերջին յղումս է:
Կեցցէ Հայաստանը, անմահ հայ ազգըԱնկցին դաւաճանները

Artgeo
30.11.2007, 21:20
Մի քանի րոպե ազատ ունեմ և փորձեմ մտքերս շարադրել։ :)

[Օֆֆտոպ]
Նախ որպես Ակումբի շարքային անդամ ասեմ, որ որոշ մարդկանց էմոցիոնալ գրառումներին վաղուց չեմ պատասխանում ու չեմ էլ պատրաստվում։ Բացի դրանից գտնում եմ, որ դա այս թեմայի քննարկման առարկա չէ։ Իսկ որքան են այդ մարդիկ տեղեկացված Հայաստանի ներքին իրական իրավիճակին, բազմիցս ապացուցվել է փաստերով, որոնց նրանք ընդամենը էմոցիոնալ ու վիրավորական գրառումներ են կատարել։

Որպես Ակումբի մոդերատորներից մեկը նշեմ նաև, որ այդ մարդիկ ամենուր ու ամեն տեղ գոռացել են, որ Ակումբում իրենց իրավունքները չեն պաշտպանվում, նրանց հեռացնում են, նրանց գրառումները ջնջում են։ Այդ մեղադրանքների անհեթեթության մեջ հաճախ իրենք իրենցով են համոզվել, հաճախ էլ ստիպված ենք եղել մենք ցույց տալ, քանի որ այդ մարդկանց էմոցիոնալ կատաղությունն ու վրդովվածությունը նրանց թույլ չի տվել տեսնել։ Ինչևիցե, ես քրիստոնյա մարդ եմ ու կասեմ ընդամենը, որ Աստված իրենց հետ։
[/Օֆֆտոպ]

Անցնեմ բուն թեմային: Այս մասը խնդրում եմ կարդալ սկզբից մինչև վերջ մտքի թելը չկորցնելու համար և անկապ ենթադրություններ չանելու համար…

Հարցման տարբերակները ընտրել եմ ես և որ ամեն ինչ պարզ լինի տամ բացատրություններ, որոնք թեմայի սկզբում կարճ մի քանի նախադասությամբ եմ տվել:

Նախ սկսեմ նրանից, որ առնվազն երկու տարբերակի մեջ ես կամ ու հույս ունեմ, որ շուտով երրորդ տարբերակի մեջ կընդգրկվեմ: Այսինքն ես չէ, այլ այն ամբողջականությունները, որոնց մի մասնիկն եմ ես: Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը. Իրանը, ԱՄՆ-ը դրանք մի ամբողջականություն են արտահայտված, որպես երկրներ, որոնք բազմաշերտ են ու բազմատարր: Հայաստանը նույնպես բազմաշերտ է ու բազմատարր, սկսած լիբերալ-դեմոկրատներից ու վերջացրած ծայրահեղ ազգայնականներով:
Եվրոպան ավելի բարդ է, քանի որ սա ամբողջականությունների ամբողջականություն է, որոնք գտնվում են մեկ ընտանիքում, սակայն ունեն տարբեր խնդիրներ ու նպատակներ:
Հասանք սփյուռքահայությանը: Սփյուռքահայությունը տվյալ տարբերակներում ամենամեծ ոչ միատարր, բազմաշերտ ու բազմանպատակ ամբողջականությունն է: Եվ խնդրում եմ, որևէ մեկը թող ինձ չհամոզի նրանում, որ ջավախահայությունը ունի նույն նպատակը, ինչ ֆրանսիահայությունը կամ ռուսահայությունը: Իսկ գիտե՞ք ինչում է խնդիրը: Խնդիրը նրանում է, որ այսօրվա դրությամբ սփյուռքահայությունն է թելադրում Հայատանի նպատակներն ու ֆունկցիան համաշխարհային կյանքում: Մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ ճիշտ հակառակը պիտի լիներ ու միայն ու միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել սփյուռքահայության մեծ դերի մասին: Այսօր սփյուռքի ամեն մի օջախ Հայաստանը ձգում է իր կողմը ու օգտագործում Հայաստան երկիրը այնպես ինչպես իրեն ձեռք է տալիս: Հիշեք սայլի պատմությունը... Հայաստան երկիրն ու նրա պետականությունը պիտի լինեն գլխավոր թելադրողները, իսկ սփյուռքը պիտի լինի միջոց ու խորհրդատու, և ոչ հակառակը, ինչպես այսօր է:

Սփյուռքահայերի մոտ Հայաստանի մասին տեղեկվացվածությունը լավագույն դեպքում սահմանափակվում է մեկ շաբաթ Հայաստանի Մերիոտ հյուրանոցում մնալով, Գառնի-Գեղարդ այցելելով և Մասիսի ֆոնի վրա նկարվելով, Հ1-ի լուրերը նայելով: Վատագույն դեպքում միայն Հ1-ի լուրերը նայելով: Իսկ Հ1-ը ի՞նչ է ասում: Այն, ինչ իրեն պարտադրում է կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, որ Հայաստանում կյանքը շատ լավ է և որ ցանկացած դժգոհող թուրք է կամ ՀՀՇ-ական: Այս ամենին շատ հեշտ ու դյուրին հավատացող սփյուռքահայը (ըստ իրենց Հանրային հեռուստաալիքը չի կարող ստել, համ էլ ինքը եղել է Օպերայի բակում ու Ծաղկաձորում, թանկ է, բայց «աղվոր» է...) համցանցում հանդիպում է հակառակ կարծիքի ու... «Աաա, սա այն ՀՀՇ-ականներն են, թուրքերը, որոնք Հայաստանի միայն վատն են ուզում» ու սկսում է բուռն զգացմունքային գրառումներ անել, այն մարդկանց դեմ, որոնք ըստ իր կարծիքի Հայաստանի դեմ են պայքարում, իսկ իրականում ընդամենը բողոքում ու պայքարում են կրիմինալ ու օլիգարխիկ համակարգի դեմ…

Հասցնո՞ւմ է, թե՞ ոչ սփյուռքը Հայաստանին վնաս: Հիշենք իմ գրառումը «կամա, թե ակամա»-ի մասին: Պարզից էլ պարզ է, որ որևէ հայ, որտեղացի ուզում է նա լինի Հայաստանի վատը չի ցանկանա: Համենայն դեպս ես ուզում եմ, որ այդպես լինի: Սակայն իրականում ակամա սփյուռքի նպատակից, լրիվ այլ բան է ստացվում: Ամենաթարմ փաստը բերեմ: Համայկական հիմնադրամի նպատակները անշուշտ բարի են ու Հայաստանի համար, սակայն որևէ մեկը գոնե մի պահ մտածե՞լ է, արդյո՞ք նպատակային են ծախսվում տրամադրված գումարները: Չէ, գումարներ անշուշտ ծախսվում են, սակայն ամբո՞ղջ ծավալով: Երկրորդ հարցը: Վերջին Համահայկական հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 15 մլն դոլար, որը մեկ օրվա դոլարի կուրսի արհեստական իջեցմամբ դառել է 12 մլն դոլար: (http://www.armenianow.com/?action=viewArticle&CID=2600&IID=1161&AID=2625&lng=arm): Ո՞ւր է գնացել 3 մլն դոլարը: Առաջին հայացքից Հայաստանին ոչ մի վնաս (Հայաստանը այդ 3 մլն-ն չի էլ ունեցել), սակայն մյուս կոմից, 3 մլն դոլարով հզորացել է ռեժիմը, ինչը հետևաբար թուլացրել է հայ ժողովրդին ու Հայաստանի պետականությունը, որպես ժողովրդավար երկիր: Վնա՞ս է, անշուշտ: Սակայն ակամա:

Գրել կարելի շատ երկար, սակայն միտքս կարծում եմ պարզ է:

Array
30.11.2007, 22:13
Գրել կարելի շատ երկար, սակայն միտքս կարծում եմ պարզ է:
Պարզ չի, Արտգեո ջան, պարզ չի,նայի ասեմ ,թե ինչի; Դու թելի մեկ մի ծայրից ես քաշում,մեկ մյուս; Քո գրածից նախ հասկանում ենք,թե սփյուռքն ա մեզ ղեկավարում, պտտում մատերի վրա, քաշում ա իրա ուզած ուղղությամբ։ Իսկ հետո կարդում ենք,թե ոնց են մեր կրիմինալ ղեկավարները,հետևաբար նաև Հայաստանի Հանրապետությունը, ՙքցում՚ ամբողջ հայ ժողովրդին(հիմնականում,պարզ ա որ,սփյուռքին),գողանալով նրա կողմից հավաքված փողերը;
Հիմա ո՞նց

Artgeo
01.12.2007, 01:29

Որևէ հակասություն չկա քո գրածի մեջ։ Դրանք տարբեր երևույթներ են։ Մի կողմից սփյուռքի ֆինանսական աջակցությունն է, մյուս կողմից իդեոլոգիայի խնդիրը։ Այսինքն, քո գրածը իմ գրածի կոպիտ տարբերակն է։

Սփյուռքահայություն հասկացությունը այնքան մեծ ու գլոբալ է, որ նրա մասին կարելի է խոսել շատ երկար։ Վերևում արդեն ներկայացրի սփյուռքի բազմաշերտության մի հատկանիշ (տարբեր երկրներում գտնվելը)։ Բայց դա միակ հատկանիշը չի։ Նրանք տարբեր են նաև Հայաստանը լքելու ժամանակի առումով։ Հոսքը Հայաստանից մի քանի փուլ ունի։ Պայմանականորեն կարելի է ասել, 20-րդ դարի սկիզբ, 20-րդ դարի վերջ և 21-րդ դարասկիզբ։ Կրկնում եմ, խիստ պայմանականորեն, քանի որ այլ ժամանակահատվածներում նույնպես եղել է արտահոսք։ Մի՞թե նույն նպատակներն ու հայացքները ունեն նրանք։ Անշուշտ ոչ, քանի որ նրանք տարբեր պատճառներով են լքել ու լքում Հայաստանը։

Բացի դրանից, 20-րդ դարասկզբում լքողները լրիվ ուրիշ Հայաստան են լքել, 20-րդ դարավերջում լրիվ ուրիշ, աշխարհագրական առումով։ Իսկ 20-րդ դարավերջի և 21-րդ դարի լքողները լրիվ տարբեր պատճառներով են լքում։

Այս բազմաշերտ ու բազմատարր ամբողջականությանը այսօրվա դրությամբ ամբողջական է դարձնում միայն ու միայն հայ լինելը և հետևաբար Հայաստանը։ Չնայած ես տվյալ դեպքում Հայաստանը ավելի առաջնային եմ համարում։ Այսինքն ես գտնում եմ, որ տենց ճիշտ կլիներ։ Հայաստանը պիտի ձևավորի ուղղություներն ու նպատակները, Հայաստանը պիտի կազմակերպի ամբողջ սփյուռքին միասնական գործելու համար, Հայաստանը պիտի ասի, թե ինչ ու որ ուղղությամբ է հարկավոր անել Հայաստանի պետականության համար։ Եվ որևէ մեկը ինձ չի կարողանա համոզել, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի պետականության թուլացումը ավելի կարևոր է, քան Հայաստանի պետականության ամրապնդումը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին։ Դու շատ էիր զարմացել, որ Թուրքիան և Ռուսաստանը հավասար քանակությամբ ձայն են ստացել, ապա ես իրոք զարմանում եմ, որ Թուրքիան է ստացել Ռուսաստանին հավասար ձայն։ Սակայն սա այլ պատմություն է, որի մասին առանձին թեմա բացելու միտք ունեմ։ :)

Մի Հայ
01.12.2007, 05:27
Որպես Ակումբի մոդերատորներից մեկը նշեմ նաև, որ այդ մարդիկ ամենուր ու ամեն տեղ գոռացել են, որ Ակումբում իրենց իրավունքները չեն պաշտպանվում, նրանց հեռացնում են, նրանց գրառումները ջնջում են։ Այդ մեղադրանքների անհեթեթության մեջ հաճախ իրենք իրենցով են համոզվել, հաճախ էլ ստիպված ենք եղել մենք ցույց տալ, քանի որ այդ մարդկանց էմոցիոնալ կատաղությունն ու վրդովվածությունը նրանց թույլ չի տվել տեսնել։ Ինչևիցե, ես քրիստոնյա մարդ եմ ու կասեմ ընդամենը, որ Աստված իրենց հետ։
Այդպես վստահ մի եղիր: Իմ մի գրառումը ջնջվել եր և իմ հարցումը թե ինչու է իմ գրառումը ջնջվել նույնպես ջնջվելեր և վերջապես իմ երկրորդ հարցումին իմ գրառումը վերականգնվել է եվ պաճառաբանվել որ դա եղել է սխալմունք որը ես ընդունում եմ:

Հասանք սփյուռքահայությանը: Սփյուռքահայությունը տվյալ տարբերակներում ամենամեծ ոչ միատարր, բազմաշերտ ու բազմանպատակ ամբողջականությունն է: Եվ խնդրում եմ, որևէ մեկը թող ինձ չհամոզի նրանում, որ ջավախահայությունը ունի նույն նպատակը, ինչ ֆրանսիահայությունը կամ ռուսահայությունը: Իսկ գիտե՞ք ինչում է խնդիրը: Խնդիրը նրանում է, որ այսօրվա դրությամբ սփյուռքահայությունն է թելադրում Հայատանի նպատակներն ու ֆունկցիան համաշխարհային կյանքում:
Սա իրողությանը չի համապատասխանում: Սփյուրռքահայությունը չի թելադրում Հայաստանին որչինչ բայց աշխատում է զորաքցել գումարների միջոցով: Եթե սա քեզ և ԼՏՊ-ին ձեռք չի տալիս դա չի նշանակում որ նրանք թելադրում են ինչ որ բան: Դա երեխային ել է պարզ որ սա ԼՏՊ-ին ձեռք չի տալիս որովհետև միակ ձևը որ լեվոնը (իր մտածելակերպով) կարող է ժողովուրդին մոռացնել տա իր դժոխքային ղեկավարման օրերը պետք է որ ժողովուրդի վիճակը ահավոր սարքի և դրան սփուրքահայությունը խանգարում է: Սա է ճշմարտությունը պարոն Արտգեո: Հանուն ընտերվելու նա իվիճակի է ժողովուրդին հասցնել ամենա ծայրաստիճան վատ վիճակի:

Մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ ճիշտ հակառակը պիտի լիներ ու միայն ու միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել սփյուռքահայության մեծ դերի մասին:

և այդպես ել կա: Սփյուրքահայությունը ամեն ինչ անում է Հայաստանի շահերը պաշտպանել արտասահմանում քանի որ Հայաստանը չունի այնպիսի գումարներ որ կարողանա դիմակայել թուրքիայի լոբին որը ծախսում է միլարդներ ամեն տարի գնելով այլ պետություների սենատորներին ու մամուլներին: Առանց սփուրքի Հայաստանը կորած է:

Այսօր սփյուռքի ամեն մի օջախ Հայաստանը ձգում է իր կողմը ու օգտագործում Հայաստան երկիրը այնպես ինչպես իրեն ձեռք է տալիս: Հիշեք սայլի պատմությունը... Հայաստան երկիրն ու նրա պետականությունը պիտի լինեն գլխավոր թելադրողները, իսկ սփյուռքը պիտի լինի միջոց ու խորհրդատու, և ոչ հակառակը, ինչպես այսօր է:
Նորից իրականությունից զուրկ ենթադրություներ: Չգիտեմ թե ինչու դու և ՀՀՇ-ն սայլը ձգում եք իր ըթացքին հակառակ:

Սփյուռքահայերի մոտ Հայաստանի մասին տեղեկվացվածությունը լավագույն դեպքում սահմանափակվում է մեկ շաբաթ Հայաստանի Մերիոտ հյուրանոցում մնալով, Գառնի-Գեղարդ այցելելով և Մասիսի ֆոնի վրա նկարվելով, Հ1-ի լուրերը նայելով: Վատագույն դեպքում միայն Հ1-ի լուրերը նայելով: Իսկ Հ1-ը ի՞նչ է ասում: Այն, ինչ իրեն պարտադրում է կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, որ Հայաստանում կյանքը շատ լավ է և որ ցանկացած դժգոհող թուրք է կամ ՀՀՇ-ական: Այս ամենին շատ հեշտ ու դյուրին հավատացող սփյուռքահայը (ըստ իրենց Հանրային հեռուստաալիքը չի կարող ստել, համ էլ ինքը եղել է Օպերայի բակում ու Ծաղկաձորում, թանկ է, բայց «աղվոր» է...) համցանցում հանդիպում է հակառակ կարծիքի ու... «Աաա, սա այն ՀՀՇ-ականներն են, թուրքերը, որոնք Հայաստանի միայն վատն են ուզում» ու սկսում է բուռն զգացմունքային գրառումներ անել, այն մարդկանց դեմ, որոնք ըստ իր կարծիքի Հայաստանի դեմ են պայքարում, իսկ իրականում ընդամենը բողոքում ու պայքարում են կրիմինալ ու օլիգարխիկ համակարգի դեմ…
Նորից սուտ: Դու ինչպես կարող ես իմանալ սփուրքահայության ինֆորմացիայի աղբուրները՞: Ես ամեն առավոտ աչքովս անց եմ կացնում տարբեր ինֆորմացիոն աղբուրներ բռնած արտասահմանյանից վերջացած հայաստանի ընդիմության: Ինձ թվում է որ դու ասելով փաստեր հասկանում ես քո ենթադրություները որը անգամ ծիծաղելի է:

Հասցնո՞ւմ է, թե՞ ոչ սփյուռքը Հայաստանին վնաս: Հիշենք իմ գրառումը «կամա, թե ակամա»-ի մասին: Պարզից էլ պարզ է, որ որևէ հայ, որտեղացի ուզում է նա լինի Հայաստանի վատը չի ցանկանա: Համենայն դեպս ես ուզում եմ, որ այդպես լինի: Սակայն իրականում ակամա սփյուռքի նպատակից, լրիվ այլ բան է ստացվում: Ամենաթարմ փաստը բերեմ: Համայկական հիմնադրամի նպատակները անշուշտ բարի են ու Հայաստանի համար, սակայն որևէ մեկը գոնե մի պահ մտածե՞լ է, արդյո՞ք նպատակային են ծախսվում տրամադրված գումարները: Չէ, գումարներ անշուշտ ծախսվում են, սակայն ամբո՞ղջ ծավալով: Երկրորդ հարցը: Վերջին Համահայկական հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել է 15 մլն դոլար, որը մեկ օրվա դոլարի կուրսի արհեստական իջեցմամբ դառել է 12 մլն դոլար: (http://www.armenianow.com/?action=viewArticle&CID=2600&IID=1161&AID=2625&lng=arm): Ո՞ւր է գնացել 3 մլն դոլարը: Առաջին հայացքից Հայաստանին ոչ մի վնաս (Հայաստանը այդ 3 մլն-ն չի էլ ունեցել), սակայն մյուս կոմից, 3 մլն դոլարով հզորացել է ռեժիմը, ինչը հետևաբար թուլացրել է հայ ժողովրդին ու Հայաստանի պետականությունը, որպես ժողովրդավար երկիր: Վնա՞ս է, անշուշտ: Սակայն ակամա:
և սա քո փաստն է: Համ խոսում ես սփյուրքահայերը չպետք է խառնվեն Հայաստանի հարցերին համել ասում ես որ նրանք չեն հտաքրքրվում այդ գումարների ճակատագրով: Երկողմանի միտ :think

Գրել կարելի շատ երկար, սակայն միտքս կարծում եմ պարզ է:
Ոչ թե միայն պարզ չե քո միտքը այլ խեղաթուրում է իրականությանը: :[

Մի Հայ
01.12.2007, 06:08
Այս թեմայում քանիցս կարծիք յայտնուեց սփիւռքահայերի վերաբերեալ: Ուզում եմ կենտրոնանալ «Հայաստանի քաղաքական կեանքին չխառնուելու» պահանջին: Եթէ այդպէս է, Չուկը կանոնադրութեան մէջ պէտք է զետեղէ նոր օրէնք, որը կարգելի քաղաքականութեան բաժնում սփիւռքահայերի մասնակցութիւնը, մինչ այդ հայաստանաբնակները պէտք է ներկայացնեն մշտական բնակութեան վաւերագիր (կամ ինչ որ թուղթ) Հ.Հ. քաղաքացի ու բնակիչ լինելնին փաստելու:
Իսկ փայլուն մոդերատոր Արտգէոն անյապաղ Հ.Հ. քաղաքացիութիւն պէտք է ստանայ, ու գայ «նստի» Երեվանում:
Այսպիսով ազգը դառնում է 3 միլիոն, Ռուսիայում ապրող հայը ռուս, Ամերիկայում ապրողը ամեիկացի է լինում: Մինչ այդ «եղբայրացած» թուրքիա եւ ազրբեջան կոչուած կեղծ պետութիւնները կամքերնին կը թելադրեն արդէն իրանց համար գաւառ (այժմու հասկացողութեամբ՝մարզ) դարձած Երեւանի հանրապետութեան, ո՞ր փողոցում ի՞նչ արձան կանգնեցնել, ո՞ր գիւղում ինչ գիւղապետ նշանակել: Այդ ժամ Հայաստանի գաւառապետը (նախագահի պաշտօն զբաղեցրածը), եթէ պիտի փռնկտայ. Անկորա կը կը գնայ հրամանագիր խնդրելու:

Հ.Հ.Շ.ի, մասնաւորապէս Լ.Տ.Պետրոսեանի գաղափարները քանդիչ, խառնակիչ (պրովոկատիւ) պարտւողական, տրամադրութիւն քանդող, ոգեջնջող, սիրտխառնող են:
Սա իմ տեսակէտն է, իմ անձնական կարծիքը:
Այստեղ գտնւող հ.հ.շ.ականները ցոյց տուեցին, թէ մեր համոզմունքը ԼՏՊի վերաբերեալ 10 տարի առաջ, սխալ չի եղել: ԼՏՊ առիթ եւ ժողովրդականութիւն չունի Հայաստանի քաղաքական կեանքի մէջ:
Որեւէ ընդդիմադիր կուսակցութիւն կամ անհատ, որ դաշնակցում է Հ.Հ.Շ.ին, ստորագրում է, որպէս քաղաքական գործօնի, իր մահուան հրամանագիրը:
Ողջունելի է որեւէ քաղաքական հայարիւն ոյժի կամ կոալիցիոն ոյժերի իշխանութիւնը: Հ.Հ.Շ. եւ նրա հակահայ պառակտիչ գաղափարները ի սպառ պէտք է վերանան երկրագունդից:
Արդ, պարտ եմ զգացել իմ չսիրած բաժնում՝ քաղաքական բաժնում արձանագրել խօսքս, ներդնել լումաս, որպէսզի անկողմնորոշ զանգուածը լուսաբանուի:
Հ.հ.շըյականներ, ձեր սին գաղափարները այնքա՜ն խոցելի են, որոնց քննադատումը սկիզբ կունենայ, վերջ չունենար:
Արտգէո, քո ստեղծած թեմաները շփոթեցնող, ապակայունացնող եւ քննադատութեան չդիմացող նիւթեր են: Ո՞րը բացայատեմ, ի՞նչը քննադատեմ, այնքա՜ն շատ են ապատեղեկատւութիւնը, ծաղրը, սուտը, որ առանձին անդրադառնալու մերկացնելու ո'չ ժամանակ ունեմ, ո'չ տրամադրութիւն:
Մի ծայրայեղութիւնից այլ ծայրայեղութիւն գնալը յուսահատ մարդու բնորոշ է: Իշխանութեան փտած կառավարումից դժգոհ ժողովուրդին. ուզում են գրաւել հ.հ.շ.ի արկածախնդիրները:
Փառք եւ պատիւ Հայաստանի ընդիմադիր գործիչներու գիտակցութեան, նրանք ինձից ու ակումբի անդամներից լաւ գիտեն ինչ կարգի մարդ է այդ LTP:
Նրանք աղեկ հասկանում են, գործիք դառնալու լըտըպըյի ընդունակութիւնը, 3 տարում Արցախը յանձնելու նրա պատրաստակամութիւնը:
Այլապէս ո՞վ կարող էր վստահ լինել խաղաղութեան ժամկէտից, եթէ ոչ իր իսկ ներկայացնելիք զիջումից վստահ եղող անձը:

Աչք ունեցողը կը տեսնի, խելք ունեցողը կը հասկանայ:
Հ.հ.շականներ, ձեր աղբը որպէս համեղ ճաշ մի առաջարկէք: Դուք եւ ձեր լեւոնը երբէք, երբէք Հայաստանի քաղաքականութեան մէջ պիտի չի լինէ՛ք: Ժողովուրդը ատում է ձեզ, առաւել եւս՝ Սփիւռքը:
1-եթէ ուզում էք կարգին ակումբ-ֆորում լինի. Արտգէո անդամը պէտք է յաւերժ հեռացուի: Նրա գործունէութիւնը էութեամբ հակահայկական եւ հակահայաստանեան է: Նա պրովոկատոր է, հենց այս թեմայում սփիւռքահայութեան արձանագրումը թուրքիայի եւ ազերքաքիստանի կողքին մեծ անարգանք է Հայ ժողովուրդին: Նա եւ իր համախոհ հ.հ.շ.ականները վիրաւորել են ցեղասպանութեան ճանաչումը պահանջող հայութեան, անուանելով ֆաշիստ:
Խօսելիք խօսք չմնաց, Արտգէոյի նմանները ազգիս թշնամիներն են, իսկ ես թշնամիների հետ այլ լեզւով կխօսեմ կամ երբէք չեմ խօսիր:
2-Լիովին վստահում եմ մեր ժողովրդին, հարկ չեմ համարում շարունակել լըտըպըյականների դիմակազերծումը, ուստի հեռացումըս չնկատել պարտութիւն, այլ ապահովութեան արդիւնք: Այն ինչ նկատեցի ակումբեցիների մեծամասնութեան եւ ընդիմադիր քաղաքական գործիչների արտայայտութիւններից. հանգստացրեց ինձ: Իրականում որքան հալածենք լըտըպըյականներին, այնքան «մարտիրոսանալու» ձգտումնին աւելանում է:
Պիտի անտեսել հ.հ.շ.ին էլ, լըտըպըյին էլ, արտգէոյի նմաններին էլ, այն ժամ նրանք իսկապէս ջղային եւ մտահոգ կը լինեն: Սա վերջին յղումս է:
Կեցցէ Հայաստանը, անմահ հայ ազգըԱնկցին դաւաճանները
Պանդուխտ ջան, եթե այսպես հուսահատվենք ինչ կլինի հայաստանի վիճակը: Մի հուսահատվիր, քո նպատակը ճիշտ է և շատ հայեր քեզ հետ էն :)

Smergh
01.12.2007, 11:01
Այստեղ խոսվում է սփյուռքահայության մասին ու ոմանց կողմից անթույլատրելիորեն բացասական կարծիքներ են հայտնվում: Հակիրճ լինելու համար ասեմ մեղմորեն` դրանք ապազգային, պառակտողական և վնասակար տեսակետներ են: Սփյուռքահայը եղել և մնում է մեր ժողովրդի անբախանելի մասնիկն ու բավական է մեզ տարանջատենք իրարից ի հեճուկս մեր թշնամիների:
Ցավալիորեն այդպիսի անցանկալի տեսակետների կրողները հիմնականում Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ու ՀՀՇ-ականներն են:
Իմ գրառումներից մեկում արդեն նշել եմ ՀՀՇ-ական մի գործչի դեռևս 1990 թվականի սեպտեմբերի վերջին արած հայտարարությունն այն մասին, որ երբ նրան ասում են, որ մեր սփյուռքահայ քույր-եղբայրները գան Հայաստան ու մեզ օգնեն շուտ ոտքի կանգնելու` նա ասել էր.
-Երկու տարուց ավել է պայքարում ենք, որ ախպարները գան իշխանությա՞ն...
Այս անգամ մեկնաբանություններ չեմ անում, միայն կասեմ, որ ժամանակն է, որ ՀՀՇ-ն իր անունը փոխի , քանզի մեզ համար նվիրական այդ 3 բառերից և ոչ մեկին այսօր նա չի համապատասխանում:

Artgeo
01.12.2007, 12:49
Այդպես վստահ մի եղիր: Իմ մի գրառումը ջնջվել եր և իմ հարցումը թե ինչու է իմ գրառումը ջնջվել նույնպես ջնջվելեր և վերջապես իմ երկրորդ հարցումին իմ գրառումը վերականգնվել է եվ պաճառաբանվել որ դա եղել է սխալմունք որը ես ընդունում եմ:
Եթե կարելի է կոնկրետ փաստերով խոսիր: :)

Սա իրողությանը չի համապատասխանում: Սփյուրռքահայությունը չի թելադրում Հայաստանին որչինչ բայց աշխատում է զորաքցել գումարների միջոցով: Եթե սա քեզ և ԼՏՊ-ին ձեռք չի տալիս դա չի նշանակում որ նրանք թելադրում են ինչ որ բան: Դա երեխային ել է պարզ որ սա ԼՏՊ-ին ձեռք չի տալիս որովհետև միակ ձևը որ լեվոնը (իր մտածելակերպով) կարող է ժողովուրդին մոռացնել տա իր դժոխքային ղեկավարման օրերը պետք է որ ժողովուրդի վիճակը ահավոր սարքի և դրան սփուրքահայությունը խանգարում է: Սա է ճշմարտությունը պարոն Արտգեո: Հանուն ընտերվելու նա իվիճակի է ժողովուրդին հասցնել ամենա ծայրաստիճան վատ վիճակի:
Համաձայն եմ, որ սփյուռքահայությունը ուղիղ բացահայտ ձևով չի թելադրում: Դա պարզից էլ պարզ է, որ գրեթե անհնար է: Բայց, կրիմինալ-օլիգարխիկ իշխանությունները պատրաստ են գնալ ամեն ինչին հնարավորինս շատ գումարներ ստանալու համար: Իսկ սփյուռքահայության ո՞ր շերտը ունի շատ գումարներ: Պարզ է, որ նրանք, ովքեր 20-րդ դարասկզբին են տեղափոխվել սփյուռք և արդեն մոտ մեկ դար է ստեղծում ու շենացնում են իրենց կյանքը արտասահմանում: Հիշենք թե ինչ պատճառով են հեռացել այդ հայերը և ինչ հայտարարություններ ու Հայաստանի քաղաքական ուղղվածությունն է նրանց համար ընդունելի ու ոգևորիչ: Այսինքն համաձայն եմ, որ ասել, իբր սփյուռքը ինչ որ բան է թելադրում սխալ է: Կրիմինալ-օլիգարխիկ իշխանությունն է թելադրվում սեփական բարօրության համար: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չէր տալիս թելադրվել և անում էր այն քայլերը, որոնք գտնում էր, որ Հայաստանի պետականության համար ճիշտ է: Հենց այդ պատճառով սփյուռքի մի հատվածի համար Լևոն Տեր-Պետրոսյանը անընդունելի է, իսկ Սերժ-Քոչարյանի համակարգը ընդունելի: Ժամանակն է թացը չորից տարբերել:

և այդպես ել կա: Սփյուրքահայությունը ամեն ինչ անում է Հայաստանի շահերը պաշտպանել արտասահմանում քանի որ Հայաստանը չունի այնպիսի գումարներ որ կարողանա դիմակայել թուրքիայի լոբին որը ծախսում է միլարդներ ամեն տարի գնելով այլ պետություների սենատորներին ու մամուլներին: Առանց սփուրքի Հայաստանը կորած է:
Հայաստանի շահերից է բխում Թուրքիայի հետ հարևանական բարդ հարաբերությունների հաստատումը, Եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: Սեփական անվտանգության նկատառումներից ելնելով Վրաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը, Արցախի հարցի կարգավորումը՝ դե ֆակտո կարգավորված հարցի դե յուրե ամրապնդումը: Մինչդեռ Ռուսաստանի հայության վերնախավի համար անընդունելի է Եվրոպական ընտանիքին Հայաստանի անդամագրումը, ԱՄՆ-ի և Եվրոպայի սփյուռքահայության համար անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, Վրաստանի հայության մի հատվածի համար Վրաստանի հետ նորմալ հարաբերությունները, քանի որ նրանք ցանկանում են Ջավախքը միացնել Հայաստանին և այլն, և այլն:

Նորից իրականությունից զուրկ ենթադրություներ: Չգիտեմ թե ինչու դու և ՀՀՇ-ն սայլը ձգում եք իր ըթացքին հակառակ:
Ես որևէ տեղ չեմ ձգում սայլը, ասում եմ այն, ինչն իմ կարծիքով ճշմարտությունն է և սպասում եմ հակառակ կարծիքների և հիմնավորումների: Միգուցե սխալվում եմ և սիրով կընդունեմ իմ սխալ լինելս, եթե լուրջ հակափաստարկներ լսեմ:

Նորից սուտ: Դու ինչպես կարող ես իմանալ սփուրքահայության ինֆորմացիայի աղբուրները՞: Ես ամեն առավոտ աչքովս անց եմ կացնում տարբեր ինֆորմացիոն աղբուրներ բռնած արտասահմանյանից վերջացած հայաստանի ընդիմության: Ինձ թվում է որ դու ասելով փաստեր հասկանում ես քո ենթադրություները որը անգամ ծիծաղելի է:
Բազմաթիվ սփյուռքահայ ընկերներ ունեմ, ինքս էլ սփյուռքահայ եմ համարվում: Մեկ տարի սովորել եմ Երևանի Պետական Համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում և ունեմ ընկերներ Սիրիայից, Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի երկրներից... Հատուկենտ դեպեքերը չեն բացառվում, բայց դրանք հենց իրենց հատուկենտությամբ ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը: օրինակ մեր ֆորումում գրացված Արթինը, որը 20-րդ դարասկզբի հոսքից է: Իսկ դու ե՞րբ ես գնացել Հայաստանից:

և սա քո փաստն է: Համ խոսում ես սփյուրքահայերը չպետք է խառնվեն Հայաստանի հարցերին համել ասում ես որ նրանք չեն հտաքրքրվում այդ գումարների ճակատագրով: Երկողմանի միտ :think
Դա փաստ չէ, դա դառը իրականություն է: Քրք Քրքոևյանն էլ է տրամադրում գումար, սակայն նրա տրամադրած գումարներով գնված ասֆալտը և կատարված աշխատանքները ինչ որակի են նա չի հետաքրքրվում: Ի՞նչ ունենք արդյունքում: Երեք-չորս տարի առաջ վերանորոգված ճանապարհը վերածվել է փոսերի ու փոշու: Հարցերին խառնվելն ու վճարած գումարի նպատակային օգտագործման հետամուտ լինելը տարբեր բաներ են: Գիտեմ, որ իշխանությունները փոշի են լցնում սփյուռքի աչքերին, ինչպես փոշու է վերածվել իշխանության կողմից վերանորոգված ճանապարհը, սակայն սփյուռքը ինքն է մեղավոր դրա մեջ, քանի որ դյուրին է հավատում նրանց ու չի տոսնում իրականությունը:

Ոչ թե միայն պարզ չե քո միտքը այլ խեղաթուրում է իրականությանը:
Հ1-ի ու կրիմինալ իշխանությունների կողմից ստեղծված իրականությունը խողաթյուրելու կարիք չկա: Այն պետք է փոխարինել իրական իրականությամբ: Ցավալի է, գիտեմ, բայց այլ ճար չկա:

Պանդուխտ
01.12.2007, 17:09
ԱրտԳէո-Պանդուխտ

Իսկ սփյուռքահայության ո՞ր շերտը ունի շատ գումարներ: Պարզ է, որ նրանք, ովքեր 20-րդ դարասկզբին են տեղափոխվել սփյուռք և արդեն մոտ մեկ դար է ստեղծում ու շենացնում են իրենց կյանքը արտասահմանում: Հիշենք թե ինչ պատճառով են հեռացել այդ հայերը և ինչ հայտարարություններ ու Հայաստանի քաղաքական ուղղվածությունն է նրանց համար ընդունելի ու ոգևորիչ
«Տեղափոխուել» են նաեւ դէպի այժմեան Հայաստան: 1965 ժողովրդային ցասումը սփիւռքից չի կառավարուել: Պարոյր Սեւակն իր «Անլռելի Զանգակատունը» սփիւռքից ապսպրանքով չի գրել, ոչ էլ Յովհաննէս Շիրազը գրել է «Հայոց Դանտէականը» Ամերիկայից ստացած փողով:

Իսկ ներքեւի մէջբերումը ետդարձ է...

Այսինքն համաձայն եմ, որ ասել, իբր սփյուռքը ինչ որ բան է թելադրում սխալ է:

Կրիմինալ-օլիգարխիկ իշխանությունն է թելադրվում սեփական բարօրության համար: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չէր տալիս թելադրվել և անում էր այն քայլերը, որոնք գտնում էր, որ Հայաստանի պետականության համար ճիշտ է: Հենց այդ պատճառով սփյուռքի մի հատվածի համար Լևոն Տեր-Պետրոսյանը անընդունելի է, իսկ Սերժ-Քոչարյանի համակարգը ընդունելի: Ժամանակն է թացը չորից տարբերել
Խնդիրը ԼՏՊ-ի եւ Սերժ Ռոբերտի միջեւ չէ:
Խնդիրը միջեւն է ԼՏՊ-ի, եւ եւ ողջ հայ ազգի՝ ի Սփիւռս եւ ի Հայաստան:
Հերիք շահագործէք ժողովուրդի դժգոհանքը Սերժ-Ռոբերտից, անցկացնելու ձեր ծրագիրը Հայաստանի վիզին:

Հայաստանի շահերից է բխում Թուրքիայի հետ հարևանական բարդ հարաբերությունների հաստատումը
Մարդուկի ստորագրութեան պատասխանէ'ք: Ի՞նչ գնով: Երբ պատասխան չէք տալիս, ենթադրութիւն անելը մեզ է մնում:

Սեփական անվտանգության նկատառումներից ելնելով Վրաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը, Արցախի հարցի կարգավորումը՝ դե ֆակտո կարգավորված հարցի դե յուրե ամրապնդումը:
Ապրես, հիմա սիրեցի քեզ. de factoն de jure անել:

Մինչդեռ Ռուսաստանի հայության վերնախավի համար անընդունելի է Եվրոպական ընտանիքին Հայաստանի անդամագրումը, ԱՄՆ-ի և Եվրոպայի սփյուռքահայության համար անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, Վրաստանի հայության մի հատվածի համար Վրաստանի հետ նորմալ հարաբերությունները, քանի որ նրանք ցանկանում են Ջավախքը միացնել Հայաստանին և այլն, և այլն:
Վերի տողերդ անհիմն են, խեղաթիւրում ես իրականութիւնը: Սփիւռքահայութիւնը Հայաստանի հետ է:
Մնում է Հայաստանի հարեւանները, ի մասնաւորի թուրքիան ու կեղծ Ատրպատականը ընդունեն բնական յարաբերութիւն առանց նախապայմանի:
Իսկ ջաւախահայութիւնը բնական մարդկային իրաւունքն է փնտրում. եւրոպական չափանիշները որդեգրած բարեկան Վրաստանից: Մի խեղաթիւրեր ճշմարտութիւնը:

Բազմաթիվ սփյուռքահայ ընկերներ ունեմ, ինքս էլ սփյուռքահայ եմ համարվում: Մեկ տարի սովորել եմ Երևանի Պետական Համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում և ունեմ ընկերներ Սիրիայից, Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի երկրներից... Հատուկենտ դեպեքերը չեն բացառվում, բայց դրանք հենց իրենց հատուկենտությամբ ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը: օրինակ մեր ֆորումում գրացված Արթինը, որը 20-րդ դարասկզբի հոսքից է:
Արթինի ասածը երբէք չի համընկնում ձեր ասածին: Իսկ ես նրա ասածի 90 տոկոսին համաձայն եմ (եթէ ոչ աւելին):

Ծով
01.12.2007, 22:08
---------
Առաջինը Հայաստանին ամենաշատը հայն է վնասում՝ անկախ բնակության վայրից...
Իսկ հիմա մի քիչ ծավալում.
Չգիտեմ գուցե գրառումս ավելի շատ էմոցիա պարունակի, բայց էմոցիան երբեմն ավելի բանական է լինում, քան միտքը, որ հրաշալիորեն երևակայել գիտի։
Ոչ ոք հային որպես հայ հայից չի զատում...
Սփյուռքահայ անունը բոլորիս էլ հայտնի է, թե երբ և ինչպես առաջացավ։
Ես ավելի մեծ խնդիր եմ նկատում, կամ Արթուրի գրառումից առանձնացված մասին իմ դիտարկումը։
Իրականում Սփյուռքահայերը ոչ թե ինչ-որ բան թելադրում են, այլ խաբվում են։ Խաբվում են ներկա իշխանությունների կողմից։ Որովհետև հեշտ է հեռվից արև տեսնել այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ զուրկ են ջերմությունից։ Նրանք, ովքեր այսօր էլ մրսում են ու փորձում դիմակայել խավարին մի քանիսի ֆոնի վրա չեն երևում ..կոպիտ կամ մեղմ ասած նրանց ֆոնի վրա, ում գործերը լավ են...
Մեկի բախտն է բերում, մեկին աշխատասիրությունն է օգնում, մյուսը պրոֆեսիոնալ թալանող է, մնացածը՝ ժամանակից հրված գող կամ գոյատևող ազնվություն...
Սփուռքահայ, որ գործարար է, բիզնեսմեն էլ դու սուս...ՄԻ քիչ փող կուղարկի, Մասիսը «ռեմոնտ» կանեն, դեռևս մի կողմը, իսկ էն մյուսի համար էլ փող կհավաքի թուրքերից կառնի...Բայց ծանր մի՛ տարեք, լավ . Հայաստանի կողմից Մասիսն ավելի ֆոտոգենիկ է...
Սփյուռքահայ, որ տարբեր ֆիրմաներից շոր-մոր ա ուղարկում, էժանով ծախում ապրում են։ Հայրենասեր մարդ, ազգին ա օգնում..
Սփյուռքահայ, որ մինչև հիմա չի հասկացել, որ իր Հայաստանյան բարեկամին փողը էլ դոլլարով պետք չի...ուրիշ բան մտածեք...
Ու տենց...
Ազգով մտածում ենք ազգի մասին...
...փորձը ցույց է տալիս, որ սփյուռքհայերը Եվրոտեսիլին ամենալավն են օգնում..հալալ ա...
Սփուռքահայ, որ ազգանունը փոխած ման ա գալիս...
Սփյուռքահայ, որը հայտնի չի դառնա, եթե էն վերջին յանը չհանի...
Սփուռքահայ, որ ամեն տեղ հո չի ասում, որ ինքը հայ ա...հավես չկա բացատրելու, թե Հայաստանը որտեղ ա...
Սա բացարձակ ճշմարտությունը չէ..մի կողմն եմ դիտարկում, քանի որ վնասներից ենք խոսում.../ այնպես որ վերաձնական հայացքով նայե՛ք, բայց վերցրեք Ձեր վրա այն, ինչ Ձեր վրա է.../
ՀԻմա իձ ասե՛ք իրականում մենք ինչի՞ց ենք խոսում.վնասից, որ ստանում են հայաստանցիները, թե վնաս, որ կրում են սփյուռքահայերը...
Եվ վերջապես, հարգելինե՛րս, վնաս որ կրում են աշխարհի ամեն մի անկյունում ուղղակի գտնվող հայերը...
Մենք...
Մեզ, որ Հայաստանում ենք ապրում թալանում եմ մեր իշխանությունները / ավելին սպանդ են իրականացնում մեր աչքերի առաջ/ ամեն ձևով, միայն թե մենք երբեմն խուսափել չենք կարողանում, մերը սահմանադրության հոդվածի ա նման, ով խախտեց...................
Բայց կան ու կան մարդիկ, ովքեր չեն լռի երբեք...
Դուք, որ իրականում հնարավորություն ունեք չթալանվելու, կամ Ձեր հայրենակիցներին օգնելու դեպքում, մի քիչ էլ փող ծախսել-գալու, տեսնելու Ձեր տվածի արդյունքը, առաջին հնարավորության դեպքում համեմատում եք Հայաստանի սրճարանները Ձեր մշտական բնակության վայրի սրճարանների հետ ու ցավով նշում, որ դեռ աճելու տեղ ունի։
Ես չեմ էլ ուզում հաշվել, թե մեր ընտանիքը ինչքան ընկերներ ունի արտերկրում...
Էն էլ ինչքան երկրներում../ահագին ակնառուներն էլ կան նրանց մեջ՝ ճշմարտությունը բարեբախտաբար տեսնող/...
Փաստ. պիտի նայես, որ տեսնես..
Ես չեմ էլ ուզում հաշվել, թե քանի առաջարկ ա եղել իմ ընտանիքին տեղափոխվել կարևոր չի որ երկիր, բավականին խոստումնալից աշխատավարձով աշխատելու ու ապրելու՝ առանց որևէ խնդիրների դեսպանատների հետ կապված...
Ու մենք հա մնում ենք,որովհետև էս ա մեր տեղը...
Որովհետև էստեղի նույնիսկ մի կտոր հացը գերադասսում եմ ասենք «իտալական պիցայից»
Որովհետև եթե Չգիտեմինչաստանում օրինակի համար արտակարգ դրություն լինի, կփախչեք կգաք Ձերոնց մոտ...
Եկե՛ք Հայաստանում ապրեք, նայե՛ք Ձեր շուրջը...
Ամսվա մեջ մի քանի անգամ հիասթափվում եմ, բայց փակում եմ աչքերս, երբ մեկն ինձ կարող է ասել. «Ինչու՞ ես բողոքում, հո վատ չեք ապրում».../ հասկանալի է..երբ քթից այն կողմ տեսածը նկատելու ցանկություն չունեն/
Որովհետև լինես սփյուռքահայ, թե Սփյուռքահնդիկ, եթե սովոր ես վարագույրների, ուրեմն կապ չունի, թե ինչ ազգի ես պատկանում...
Ու եթե հարցնեն էլ, կարող ես ասել՝ դու չիբուռաշկայի հայրենակիցն ես, բայց չի բացառվում, որ էդ մուլտֆիլմը տեսած չլինեն...
Լավ ա, որ Լևոնին հաճախ եք հիշում, բայց ավելի հաճախ ուշադիր լսեք նրան...
Իսկ իսկական դիվանագետ ծնվում են, ոչ թե դառնում...Ձեզանից և ոչ ոք չի դառնա, եթե ծնվածին/ խոսքս հենց Լևոնի մասին է/ չի գնահատում...
Հ.Գ. Հայաստանի քաղաքական կյանք եմ համարում Հայաստանում կատարվող ամեն լավ ու վատ երևույթ...
Այս ամենը բոլոր հայերի բեռն է, բայց փորձը ցույց է տալիս, որ սեփական երկրում անազատ ու «օտար» լինելը ավելի մեծ կարոտ է սերմանում, քան ուրիշ մի տեղ՝ ապակե ամանում պահածոյացրած հայրենի հողն ու ջուրը երկրպագելը...
Իսկ խառնվելը լավ բան չի, եթե տեսողությունդ խառնել են...
Մի բան էլ...
Ով է ավելի հայրենասեր, ճիշտ չեմ համարում գրառումներից ենթադրել..
Բայց սփյուռքահայերի գլխավոր թերությունը իրենց ամենահայրենասերը համարելն է...
Հետևաբար հայրենասիրությունը ո՛չ տարածության մեջ ժամանակ ա հարցնում, ո՛չ էլ ժամանակում ՝ տարածություն...
Հ.Գ.2 Վերնախավի հետ գործ չունեմ...

Պանդուխտ
01.12.2007, 22:43
Նազելի օրիորդ:),
Եթէ միտքդ աւելի լաւ ձեւակերպէիր, թերեւս հասկանայի ու պատասխանէի:
Թալանի (գողութեան) եւ սպանութեան մասին ես խօսում: Հասկանալի եւ դատապարտելի է, սակայն ընդհանրապէս չկարողացայ ըմբռնել գրածդ. գուցէ այս պահին էմոցիոնալ (զցացական) լինելուդ պատճառով:
Ասում էք, գրեցին եւ այլք, Գառնու, Արարատի պատկերին նայելով մի երկու րոպէ հայրենասիրական զգացմունք ապրելով կայանում է Հայաստանի վերաբերեալ մեր պատկերացումը:
Առնուազն իմ մասին այդպէս մի' խօսէք, ես վաղուց թօթափել եմ կեղծ զգացական, օղու սեղանի հայրենասիրութիւնը:
Անհամեստութիւն չթուայ քեզ, տարիքիդ տեւողութիւնից մի հինգ տարի էլ աւելի է, ինչ հետեւում եմ, ծանօթ եմ Հայաստան աշխարհին:
Խնդրեմ լաւ եղէք, ուրախ եղէք, ինքներդ որոշէք ձեր ճանապարհը:
Այստեղ իմ կարծիքն եմ գրում, կարող չեմ, չեմ ցանկայ ոչ մի բան պարտադրել, սովորական մարդ եմ, դեռ ինչ ասեմ:
Կեղծիքին չեմ դիմանում:

Մի Հայ
02.12.2007, 00:30
---------
Ոչ ոք հային որպես հայ հայից չի զատում...
Սփյուռքահայ անունը բոլորիս էլ հայտնի է, թե երբ և ինչպես առաջացավ։
Ինձ օրինակ հայտնի չէ քանի որ դու հնդհանրացնում ես դա չբերելով թե ինչը նկատի ունես: Բայց ես քեզ ասեմ թե ինչպես առաջացավ սփյուրքահայությունը: Սփյուրքահայության առաջացմանը մի մեծ մասը կազմում է յղերնը թուրքիայի կողմից (որը ՀՀՇ-ակաները փորձում են մոռացուցյան տալ) և երկրորդը ԼՏՊ-ի շնորհիվ որ հայերը հեռացան իրենց երկրից չունենալով նույնիսկ նվազագույն պայմաներ գոյատեվելու: Այս վերջինը ես մեջ կբերեմ նորից քո մի այլ մտքի նկատմաբ ընեց որ ուշադիր կարդա:

Սփուռքահայ, որ գործարար է, բիզնեսմեն էլ դու սուս...ՄԻ քիչ փող կուղարկի, Մասիսը «ռեմոնտ» կանեն, դեռևս մի կողմը, իսկ էն մյուսի համար էլ փող կհավաքի թուրքերից կառնի...Բայց ծանր մի՛ տարեք, լավ . Հայաստանի կողմից Մասիսն ավելի ֆոտոգենիկ է...
և դու քեզ համարում ես հայ՞: Հայը երբեկ իրեն թույլ չի տա այսպիսի միտք արտահայտել, ծաղրելով մեր կորցրած հայրենիքի միակ հիշողության սիմբոլը (մասիսը), Յեղերնի զոհերի հիշատակը: Ու դու սրանից հետո ուզում ես որ ես չկասկածեմ քո հայ ծագումիդ: Նույնիսկ մականունտ ոչինչ չունի հայկական: :[

Սփյուռքահայ, որ մինչև հիմա չի հասկացել, որ իր Հայաստանյան բարեկամին փողը էլ դոլլարով պետք չի...ուրիշ բան մտածեք...Մենք մտածում ենք օգնել մեր հայրենիքին և հայրենակիցներին պշտպանելով Հայաստնի շահերը արտասամանում թորքիայի մեքենայ դեմ և գումարով որպեսզի մեր հայրենակիցները չխափվել ԼՏՊ-ի սիոնիստական ավազակային խմբակի կողմից:

Սփուռքահայ, որ ազգանունը փոխած ման ա գալիս...
Սփյուռքահայ, որը հայտնի չի դառնա, եթե էն վերջին յանը չհանի...
Սփուռքահայ, որ ամեն տեղ հո չի ասում, որ ինքը հայ ա...հավես չկա բացատրելու, թե Հայաստանը որտեղ ա...
Նորից ցույց տրվեց այս մարդկանց դիմակը: :B Ես իմ ազգանունը չեմ փոխել որը շատ օտարներ դժվարանում են նույնիս արտասանել այն: Բայց կասեմ որ Հայաստանի հրյաները բոլորը վերցրել են հայական ազգանուներ որպեսզի կարողանան իրենց դավադրություները անեն աննկատ Հայաստանի դեմ:

Մեզ, որ Հայաստանում ենք ապրում թալանում եմ մեր իշխանությունները / ավելին սպանդ են իրականացնում մեր աչքերի առաջ/ ամեն ձևով, միայն թե մենք երբեմն խուսափել չենք կարողանում, մերը սահմանադրության հոդվածի ա նման, ով խախտեց.................Այստեղ ոչ մեկը կարծում եմ որ չի ժխտի որ հայաստանը շատ հեռու է կաղաքակիրթ երկիր կոչվելուն և որ կա շատ կաշառակերություն, խափեուցյուն բայց դա չի նշանակում որ բերենք նախագահ սարքենք ԼՏՊ-ին որը հիմնադրել և գործադրել է այս չարիքները:

Բայց կան ու կան մարդիկ, ովքեր չեն լռի երբեք...
Դուք, որ իրականում հնարավորություն ունեք չթալանվելու, կամ Ձեր հայրենակիցներին օգնելու դեպքում, մի քիչ էլ փող ծախսել-գալու, տեսնելու Ձեր տվածի արդյունքը, առաջին հնարավորության դեպքում համեմատում եք Հայաստանի սրճարանները Ձեր մշտական բնակության վայրի սրճարանների հետ ու ցավով նշում, որ դեռ աճելու տեղ ունի։
Ես համեմատում եմ թէ ԼՏՊ-ի ժամանկ ինչքան գործարաներ թալանվեցին և վաճառվեցին Պարսկաստանին մետաղի տեսքով հիմիկվա շենքեր կառուցման և աշխատանք ապահովմանը հայ աշխատավորին: ԼՏՊ-ի մութ ու ցուրտ օրերը հիմիկվա լույսավոր և գազով ապահոված տներով: Այն ժամանակվա գաիչնիկների մաֆիան որ մի կիլոմերի վարա տաս անգամ կանգնացնում էին հազար դրամ պոկելու համար հիմիկվա գայիչնիկների գործելակերպի օրենքով փոփոխմանը ունենալով միայ շրջիկ մեքենաներ որոնք կհետևեն ճանապարհային խաղթումներին: ԼՏՊ-ի ժամանակվա Հայաստանի առաջին իսկ տպավորություն ստեղծող այրոպորտի մաքսային ոլորտի և ընթանրապես ծառայություների քարե դարի վիճակից հիմիկվա շատ բարելաված վիճակից: ԼՏՊ-ի ժամանակվա մարդու իրավունքների խախտումների, բռնություների, մարդասպանություների (քաղաքական), կաշառակերության հիմիկվա շատ ավելի մեղմ վիճակից: Ես կարող եմ այս ցանկը շարունակել հարկ եղած ժամանկ:

Որովհետև լինես սփյուռքահայ, թե Սփյուռքահնդիկ, եթե սովոր ես վարագույրների, ուրեմն կապ չունի, թե ինչ ազգի ես պատկանում...
Ու եթե հարցնեն էլ, կարող ես ասել՝ դու չիբուռաշկայի հայրենակիցն ես, բայց չի բացառվում, որ էդ մուլտֆիլմը տեսած չլինեն...
Նորից չդիմացավ :(

Լավ ա, որ Լևոնին հաճախ եք հիշում, բայց ավելի հաճախ ուշադիր լսեք նրան...
Իսկ իսկական դիվանագետ ծնվում են, ոչ թե դառնում...Ձեզանից և ոչ ոք չի դառնա, եթե ծնվածին/ խոսքս հենց Լևոնի մասին է/ չի գնահատում...
Ես սիրելիս, ԼՏՊ-ին լսել եմ 5 տարի և չեմ ուզում լսել նրան այլևս: Նա ոչինչ չի կարող անել հայ ժողովուրդի համար և դա ինքը ապացույցել է իր 7 ղեկավարման տարիներին: Դու նույն պես սխալվում ես ասելով որ դիվանագետ ծնվում են: Ոչ դիվանագետ դառնում են: Դիվանագիտությունը մաս չի կազմում մարդ էակին բաց դա դաստիրակվում ու մասն է կազմում ինչպես մարդակային կուլտուրան որը մարդ էակին տարբերում է այլ կենդանիներից: Ինչպես խոստացա վերևում անդրադարնալ ԼՏՊ-ի պատճառով ավելացած սփուրքահայությանը կնշեմ որ դա գալիս եր հենց այդ ԼՏՊ-ի խղճուկ դիվանագիտությունից:

Այս ամենը բոլոր հայերի բեռն է, բայց փորձը ցույց է տալիս, որ սեփական երկրում անազատ ու «օտար» լինելը ավելի մեծ կարոտ է սերմանում, քան ուրիշ մի տեղ՝ ապակե ամանում պահածոյացրած հայրենի հողն ու ջուրը երկրպագելը...
Իսկ խառնվելը լավ բան չի, եթե տեսողությունդ խառնել են...
Մի բան էլ...
Ով է ավելի հայրենասեր, ճիշտ չեմ համարում գրառումներից ենթադրել..
Բայց սփյուռքահայերի գլխավոր թերությունը իրենց ամենահայրենասերը համարելն է...
Հետևաբար հայրենասիրությունը ո՛չ տարածության մեջ ժամանակ ա հարցնում, ո՛չ էլ ժամանակում ՝ տարածություն...
Հ.Գ.2 Վերնախավի հետ գործ չունեմ...Եվս մի միտք որը ոչ իմաստ ունի ոչ ել մեղք: :think

Մի Հայ
02.12.2007, 00:56
Եթե կարելի է կոնկրետ փաստերով խոսիր: :)
Ահա կոնկրետ փաստ (http://www.akumb.am/showthread.php?t=16574): Կներս բայց դու ինձ ուղղակի ստիպեցիր այդ անել: :(

Մի Հայ
02.12.2007, 01:25
Համաձայն եմ, որ սփյուռքահայությունը ուղիղ բացահայտ ձևով չի թելադրում: Դա պարզից էլ պարզ է, որ գրեթե անհնար է: Բայց, կրիմինալ-օլիգարխիկ իշխանությունները պատրաստ են գնալ ամեն ինչին հնարավորինս շատ գումարներ ստանալու համար: Իսկ սփյուռքահայության ո՞ր շերտը ունի շատ գումարներ: Պարզ է, որ նրանք, ովքեր 20-րդ դարասկզբին են տեղափոխվել սփյուռք և արդեն մոտ մեկ դար է ստեղծում ու շենացնում են իրենց կյանքը արտասահմանում: Հիշենք թե ինչ պատճառով են հեռացել այդ հայերը և ինչ հայտարարություններ ու Հայաստանի քաղաքական ուղղվածությունն է նրանց համար ընդունելի ու ոգևորիչ:
Այսինքն համաձայն եմ, որ ասել, իբր սփյուռքը ինչ որ բան է թելադրում սխալ է: Կրիմինալ-օլիգարխիկ իշխանությունն է թելադրվում սեփական բարօրության համար: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չէր տալիս թելադրվել և անում էր այն քայլերը, որոնք գտնում էր, որ Հայաստանի պետականության համար ճիշտ է: Հենց այդ պատճառով սփյուռքի մի հատվածի համար Լևոն Տեր-Պետրոսյանը անընդունելի է, իսկ Սերժ-Քոչարյանի համակարգը ընդունելի: Ժամանակն է թացը չորից տարբերել:Չեմ կարող կողմնորոշվել երկու իրար հակասող մտքերի մջև:

Հայաստանի շահերից է բխում Թուրքիայի հետ հարևանական բարդ հարաբերությունների հաստատումը, Եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: Սեփական անվտանգության նկատառումներից ելնելով Վրաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը, Արցախի հարցի կարգավորումը՝ դե ֆակտո կարգավորված հարցի դե յուրե ամրապնդումը: Մինչդեռ Ռուսաստանի հայության վերնախավի համար անընդունելի է Եվրոպական ընտանիքին Հայաստանի անդամագրումը, ԱՄՆ-ի և Եվրոպայի սփյուռքահայության համար անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, Վրաստանի հայության մի հատվածի համար Վրաստանի հետ նորմալ հարաբերությունները, քանի որ նրանք ցանկանում են Ջավախքը միացնել Հայաստանին և այլն, և այլն:Առաջինը կասեմ որ ինչպես հայաստանի շահերից ելնելով, թուրքիայ շահերից ել բխում է ունենալ լավ հարաբերություներ հարևան պետության հետ: Սա միակողմանի չի կարող լինել: Թե ինչ վերաբերվում է Հայաստանի ինտեգրվելը Եվրոպային հայաստանը չունի այնպիսի խնդիրներ ինչպիսին ունի թուրքիան: Հայաստանը միայն պետք է հասնի դեմոկրատական պեպություն ստեղծելուն իսկ չհաշված որ թուրքիան ունի այս նույն պրոբլեմները նրանք միևնույն ժամանկ ունեն մի ուրիշ շատ մեծ պրոբլեմ որն է Հայկական ցեղասպանության ճանաչումը որի բացակայության դեպքում թուրքիան երբեվիցը չի կազմի եվրոպայի մի մասը: Իսկ եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ Ռուսաստանի հանդեպ ապա ասեմ որ Ռուսաստանը միակ դաշնակիցն է Հայաստանի այս տարածաշրջանում և հրահրել թշնամանք նրաց հանդեպ Հայաստանի շահերին դեմ է:

Բազմաթիվ սփյուռքահայ ընկերներ ունեմ, ինքս էլ սփյուռքահայ եմ համարվում: Մեկ տարի սովորել եմ Երևանի Պետական Համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում և ունեմ ընկերներ Սիրիայից, Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի երկրներից... Հատուկենտ դեպեքերը չեն բացառվում, բայց դրանք հենց իրենց հատուկենտությամբ ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը: օրինակ մեր ֆորումում գրացված Արթինը, որը 20-րդ դարասկզբի հոսքից է: Իսկ դու ե՞րբ ես գնացել Հայաստանից:Արտգէո կխնդրեմ հատուկենտ մարդկանցով հնդանրացումներ չանես աբողջ սփյուրքիհայության նկատմամբ: :)

Դա փաստ չէ, դա դառը իրականություն է: Քրք Քրքոևյանն էլ է տրամադրում գումար, սակայն նրա տրամադրած գումարներով գնված ասֆալտը և կատարված աշխատանքները ինչ որակի են նա չի հետաքրքրվում: Ի՞նչ ունենք արդյունքում: Երեք-չորս տարի առաջ վերանորոգված ճանապարհը վերածվել է փոսերի ու փոշու: Հարցերին խառնվելն ու վճարած գումարի նպատակային օգտագործման հետամուտ լինելը տարբեր բաներ են: Գիտեմ, որ իշխանությունները փոշի են լցնում սփյուռքի աչքերին, ինչպես փոշու է վերածվել իշխանության կողմից վերանորոգված ճանապարհը, սակայն սփյուռքը ինքն է մեղավոր դրա մեջ, քանի որ դյուրին է հավատում նրանց ու չի տոսնում իրականությունը:Ես սրա մասին արդեն խոսացել եմ և չեմ ուզում կրկնվել բայց կասեմ որ այո դրանք գոյություն ունեն և որ հայ ժողովուրդը դրա դեմ պետք է առնի իր ընտրությամբ նախագահական ընտրություներին չնտրելով ոչ ԼՏՊ-ին և ոչ ել ՍՍ-ին, այլ ընտրի մի նոր ուժ:

Artgeo
02.12.2007, 02:05
Ահա կոնկրետ փաստ (http://www.akumb.am/showthread.php?t=16574): Կներս բայց դու ինձ ուղղակի ստիպեցիր այդ անել: :(
Բացարձակապես բան չկա ներելու

Այդպես վստահ մի եղիր: Իմ մի գրառումը ջնջվել եր և իմ հարցումը թե ինչու է իմ գրառումը ջնջվել նույնպես ջնջվելեր և վերջապես իմ երկրորդ հարցումին իմ գրառումը վերականգնվել է եվ պաճառաբանվել որ դա եղել է սխալմունք որը ես ընդունում եմ:
Դրա բացատրությունը տրվել է այս գրառման երկրորդ մասումhttp://www.akumb.am/showpost.php?p=458362&postcount=199
;)

Ավելացվել է 16 րոպե անց

Չեմ կարող կողմնորոշվել երկու իրար հակասող մտքերի մջև:
Հակասություն չկա։

Առաջինը կասեմ որ ինչպես հայաստանի շահերից ելնելով, թուրքիայ շահերից ել բխում է ունենալ լավ հարաբերություներ հարևան պետության հետ:
Հրաշալի է, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն հաստատվում հարաբերությունները։ Միգուցե սփյուռքահայության մի մասն է ակտիվ դեմ քաղաքականություն տանո՞ւմ, թե՞ կրիմինալ-օլիգարխիկ համակարգին է ձեռք տալիս Թուրքիայից ապրանք բերել Վրաստանի տարածքով և չհայտարարագրելով մաքսային կետերում այդ ապրանքը անօրինական գումարներ վաստակել։ Իմ կարծիքով երկուսն էլ միասին, իսկ թե արդյունքում ով է տուժում, թողնում եմ քո դատին։

Թե ինչ վերաբերվում է Հայաստանի ինտեգրվելը Եվրոպային հայաստանը չունի այնպիսի խնդիրներ ինչպիսին ունի թուրքիան:
Թուրքիայի խնդիրներն էր մենակ պակաս մեր վզից...

Հայաստանը միայն պետք է հասնի դեմոկրատական պեպություն ստեղծելուն
Բա քո կարծիքով ես ի՞նչ եմ ուզում։

Հայկական ցեղասպանության ճանաչումը որի բացակայության դեպքում թուրքիան երբեվիցը չի կազմի եվրոպայի մի մասը:
Ըհըն, ի՞նչ ստացվեց։
Տարբերակ Ա - Եվրոպական ընտանիքի անդամ Թուրքիա
Տարբերակ Բ - Ծայրահեղ իսլամական երկիր Թուրքիա
Եվ ո՞րն է անձամբ քո ընտրությունը

Իսկ եթե իմ կարծիքն ես ուզում իմանալ Ռուսաստանի հանդեպ ապա ասեմ որ Ռուսաստանը միակ դաշնակիցն է Հայաստանի այս տարածաշրջանում և հրահրել թշնամանք նրաց հանդեպ Հայաստանի շահերին դեմ է:
Ռուսաստանը դաշնակից չի կարող լինել, քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի համար ֆորպոստ է։ Անձամբ ինձ այդ ստատուսը վիրավորում է։ Ռուսաստանի հետ Հայաստանի հավասար պայմաններում հարաբերությունները ինձ համար ընդունելի են։ Վրաստանը օրինակ գրեթե այդ իրավիճակում է, չնայած մի փոքր ծայրահեղացնելով։ Օրինակ Ռուսաստանը չի կարողանում դառնալ Համաշխարհային Առևտրական կազմակերպության անդամ նույն Վրաստանի ու մի քանի երկրի պահանջով ու կատաղած է։ Ըստ Ռուսաստանի իմպերիալիստական ցանկությունների փոքրիկ Վրաստանը այդպիսի իրավունք չունի։ Բայց ես օրինակ չեմ ուզում, որ Վրաստանը Հայաստանի պես սուիսկ-փուսիկ կատարի Կրեմլի քմահաճույքները։

Արտգէո կխնդրեմ հատուկենտ մարդկանցով հնդանրացումներ չանես աբողջ սփյուրքիհայության նկատմամբ: :)
Ես ասում եմ բազմաթիվ, դու ասում ես հատուկենտ... Համենայն դեպս հարցիս պատասխանը չստացա։ Դու ե՞րբ ես գնացել Հայաստանից։

Ես սրա մասին արդեն խոսացել եմ և չեմ ուզում կրկնվել բայց կասեմ որ այո դրանք գոյություն ունեն և որ հայ ժողովուրդը դրա դեմ պետք է առնի իր ընտրությամբ նախագահական ընտրություներին չնտրելով ոչ ԼՏՊ-ին և ոչ ել ՍՍ-ին, այլ ընտրի մի նոր ուժ:
Սա արդեն այլ թեմայի քննարկման առարկա է։ ;)

P.S.
02.12.2007, 04:12
Ես էս քանի օրը ուշադիր հետևում էի Մի հայի ու Արտգեո–յի «երկխոսությանը», որը գնալով հոգնեցնում է։

Պարոնայք, Ձեր բանավեճի ընթացքում դուք երկուսով էլ ներկայացրեցիք հիմնավոր և թույլ փաստարկներ ու հակափաստարկներ, բայց այնքան սկզբունքային եք Ձեր դիրքորոշումներում, որ չեք ուզում ընդունել որ ինչ–որ տեղ գուցե սխալ եք։ Ընդունել սխալը՝ չի նշանակում պարտվել, ի դեպ։ Նշանակում է՝ սովորել, հասկանալ ու զարգանալ։

Իսկ ընդհանուր առմամբ դուք դատողություններ եք անում ԼՏՊ–ի և ՌՔ–ի մասին այնպիսի հիմնավորումներով, կարծես նրանց ադմինիստրացիայից լինեք կամ էլ վերջին տասը տարում միայն դրանով եք զբաղվել։ Արտգեո, կոնկրետ քո դեպքում զգացվում է որոշակի մամուլի ազդեցությունը, ինչը շատ լավ է, բայց բավարար չէ, Մի հայ կողմից՝ կոնկրետ գաղափարախոսությանը հավատարիմ լինելը, ինչը, կրկին՝ վերլուծության համար ցանկալի և ճիշտ անկյուն է, բայց վերջնական եզրակացությունների համար՝ անբավարար։

Ցավն այն է, որ այս հարցերի վերաբերյալ երբևէ չեն խոսել մարդիկ ովքեր աշխատել են երկու նախագահների հետ։ Բացի հրապարակային ելույթներից, կա նաև ավելի խորը, ավելի երկարաժամկետ նպատակներ, որոնք երբևէ չեն հրապարակվելու։ Դա կապված է Ազգային Անվտանգության հետ, դա պայմանավորված է գագաթնաժողովներում 15 րոպեանոց զրույցներին ձեռք բերված որոշումներով, դա գալիս է խորը անալիզից։

Բացի նախագահի պաշտոնը զբաղվեցնելուց, մեր առաջնորդներն առաջին հերթին պետական գործիչներ են, որի ամենածանր մասը դժվար որոշումների մասին լռելն է։ Նրանք այդ որոշումների համար քննադատվում են, բայց չեն կարող երբեք դրանք բացահայտել։

Դուք երբևէ անձամբ զրուցել եք նախագահներից որևէ մեկի հե՞տ։ Գիտեք, որ անգամ ամենաչնչին հարցի վերաբերյալ նրանք այնտեղ տեղեկատվություն ունեն, որ բերաններդ բաց կմնա։ Ու մտածողությունն էլ՝ այնքան տարբեր է, որոշումներ ընդունելու տրամաբանությունն այնքան ուրիշ է, որ չեք էլ պատկերացնի։ Բայց այդ մասին դժբախտաբար թերթերում կամ հեռուստատեսությամբ չեք հանդիպի, որովհետև դրանք հրապարակման ենթակա չեն։

Ու մինչև ԼՏՊ–ին կամ ՌՔ–ին քննադատելը և ողջունելը Սփյուռքի հետ հարաբերություններ կառուցելու կամ Սփյուռքին օգտագործելու մասին, քննադատաբար գտնվեք ձեր իսկ գրածի նկատմամբ։ Եվ վերջում՝ միայն Բոստոնում հայկական, եթե չեմ սխալվում, երեք խոշոր վերլուծական կենտրոն կա ու այնպիսի մասնագետներ, որոնց հետ 10 րոպե զրուցելը մի հատ սեմեստր արժե ԵՊՀ–ում։ Ու հենց Սփյուռքում են մարդիկ մտածում, թե որն է առավել արդյունավետ ձևը արտերկրում ապրող հայերի ներուժը օգտակար դարձնելու համար։ Ինչպես ասում են՝ Հայաստան–Սփյուռք հարաբերությունների ֆորմատի որոշումը «երկկողմանի երթևեկության» արդյունք է։

Ու վերջում՝ գրողը տանի, Արտգեո, հանիր վերջապես Սփյուռքահայերին այդ ցանկից։ Չէ որ անհամապատասխան կատեգորիաներ են՝ չես գրել չէ ռուսներ, ֆրանսիացիներ, սփյոռւքահայեր, գրել ես՝ Ռուաստան, Ֆրանսիա...խոսքը կառավարությունների և պետությունների մասին է...Ու եթե այս անգամ մի քիչ անզգույշ ես գտնվել, քեզ ոչ ոք դրա համար չի խաչելու։ Ընդհակառակը՝ սխալն ընդունելու և ուղղելու համար «ճակատդ են համբուրելու»։ Իմ տպավորությամբ ու քո գրածներից դու բավական լայնախոհ և լիբերալ ես երևում։ Ապացուցիր այն ևս մեկ անգամ։

Ծով
02.12.2007, 15:55
Սա բացարձակ ճշմարտությունը չէ..մի կողմն եմ դիտարկում, քանի որ վնասներից ենք խոսում.../ այնպես որ վերաձնական հայացքով նայե՛ք, բայց վերցրեք Ձեր վրա այն, ինչ Ձեր վրա է...
;)Անիմաստ էր արդարանալը կամ պաշտպանվելը...
Մի հա՛յ, քեզ հետ բանավիճել չեմ էլ պատրաստվում, քանզի կարդացել եմ գրառումներդ ու հասկացել եմ, որ չես հասկացել՝ այս թեմայի իմաստը Լևոնի սև PR-ի մեջ չէ...
Իմ սարկազմն էլ ընդունիր որպես քեզ նման «հայրենասերին» ընդօրինակող ակնարկ;)
Իսկ իմ սրտի նվիրական զգացմունքները արգելում եմ էժանագին վիրավորանքի քողի տակ դնել սեփական մտքի նժարների վրա...

Մի Հայ
02.12.2007, 21:29
Արտգեո, ողջունում եմ քո վորոշումը հանելով սփյուրքահայությանը այդ ցուցակի միջից որը ես շատ հարգեցի: Չնայած որ մենք ունենք տարբեր գաղափարներ շատ հարցերի շուրջ կասէի որ ինչ որ հարցերում երկուսես էլ նույն միտքն էինք արտահատու: :P

Բացարձակապես բան չկա ներելու
Ըհըն, ի՞նչ ստացվեց։
Տարբերակ Ա - Եվրոպական ընտանիքի անդամ Թուրքիա
Տարբերակ Բ - Ծայրահեղ իսլամական երկիր Թուրքիա
Եվ ո՞րն է անձամբ քո ընտրությունը
Ես կնտրէի Ա տարբերակը և կհիմնավորէի իմ ընտրությունը նրանով որ թուրքիան լինելով Եվրոպական ընտանիքի անդամ կամրապնդեր Հայաստանի անվտանգությունը: Բայց ասեմ որ առաջին հերթին թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության իրողությունը: Առանց սրա իր ընդգրկումը այդ միության մեջ կլինի ոչ բարոյական և վստահություն չի ներշնչի թուրքիայի նկատմամբ:

Դու ե՞րբ ես գնացել Հայաստանից։

Ես Հայաստանից հեռացել եմ 1995 վէրջին 1996 սկզբին:

Artgeo
03.12.2007, 01:16
Ու վերջում՝ գրողը տանի, Արտգեո, հանիր վերջապես Սփյուռքահայերին այդ ցանկից։ Չէ որ անհամապատասխան կատեգորիաներ են՝ չես գրել չէ ռուսներ, ֆրանսիացիներ, սփյոռւքահայեր, գրել ես՝ Ռուաստան, Ֆրանսիա...խոսքը կառավարությունների և պետությունների մասին է...
Բայց քո հետ ինչ բարդ է բանավիճելը :D Լրիվ զինաթափ արիր գրառումներովդ։ Դեռ բացահայտեցիր, թե հատկապես ինչի համար էի այդ տարբերակը ավելացրել հարցմանը (Show must go on ;)) հետո էլ գտար, որ միայն քաղաքակիրթ ու հիմնավոր պահանջի դեպքում եմ պատրաստ հանել, ինչը մինչև թեման բացելն էի որոշել :)

Ես կնտրէի Ա տարբերակը և կհիմնավորէի իմ ընտրությունը նրանով որ թուրքիան լինելով Եվրոպական ընտանիքի անդամ կամրապնդեր Հայաստանի անվտանգությունը: Բայց ասեմ որ առաջին հերթին թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության իրողությունը: Առանց սրա իր ընդգրկումը այդ միության մեջ կլինի ոչ բարոյական և վստահություն չի ներշնչի թուրքիայի նկատմամբ:
Բարի, որքա՞ն մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանությունը կճանաչի
Ա - Եվրոպական երկիր Թուրքիան
Բ - Իսլամական ծայրահեղական Թուրքիան

Ես Հայաստանից հեռացել եմ 1995 վէրջին 1996 սկզբին:
Այսինքն հենց այն ծանր տարիներին :) Դու ունես զգացմունքային պատկերացում այն ժամանակահատվածի ու զուտ լրատվական պատկերացում ներկայի վերաբերյալ։ Մինչդեր գրեթե համոզված եմ, այսօրվա Հայաստանում ապրելու դեպքում, դու առնվազն չես սատարի Սերժ-Քոչարյանին։ ;)

Մի Հայ
03.12.2007, 03:11
Բարի, որքա՞ն մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանությունը կճանաչի
Ա - Եվրոպական երկիր Թուրքիան
Բ - Իսլամական ծայրահեղական Թուրքիան
Artgeo, այդ հարցին պատասխանելու համար պետք է հաշվի առնել այն որ եթե թուրքիան դառնա Եվրոպական երկիր առանց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը ապա դա միայն կլինի ձևական երևույթ քանի որ թուրք կառավարուլյունը ոչինչ չանելով իր վրայից հանելվ այդ հանցանքը կնշանակի որ նա շարունակողն է դարա որը չի համապտասխանի Եվրոպական միության կանունադրությանը: Այսինքն կարելի է ենթադրել թուրքական կառավարությունը հերքում է հանցանքը: Հույսով եմ որ կարողացա պարզորեն արտահայտել միտքս: Եվ նայելով այս կոնտեքստում ճիշտն ասած իմ համար Եվրոպական երկիր թուրքիան և իսլամական ծայրահեղական թուրքիան նույն բաներն են: Այսինքն կոնկրետ պատասխանեմ որ ոչ մեկը: :(

Այսինքն հենց այն ծանր տարիներին :) Դու ունես զգացմունքային պատկերացում այն ժամանակահատվածի ու զուտ լրատվական պատկերացում ներկայի վերաբերյալ։ Մինչդեր գրեթե համոզված եմ, այսօրվա Հայաստանում ապրելու դեպքում, դու առնվազն չես սատարի Սերժ-Քոչարյանին։ ;)Այո ունեմ հենց անյն վատ տարիների հիշողությունը: Բայց ասեմ որ դա ոչ թե միայն զգացել եմ այլ մասնակցել եմ այդ ժամանկվա քաղաքական կյանքինտ և շատ լավ գիտեմ թե ինչ եր կատարվում: Եվ անկեղծորեն կասեմ քեզ որ ես Սերժ-Քոչարյան քաղաքականությունը երբեվիցէ չեմ պաշտպանել և հիմա ել չեմ պշտպանում քանի որ ես գտնում եմ որ նրանք շարունակություն են անցյալ իշխանություների բայց համեմատելիորեն ավելի հայանպաստ Արցախի հարցում: Այսինքն այսօրվա իրավիճակով ես դեմ եմ նրանց ու անցիալին և գտնում եմ որ այսօրվա հայաստանի շահը թելադրում է նոր ուժ Հայաստանի զարգացմանը! :)

Artgeo
03.12.2007, 12:46
Artgeo, այդ հարցին պատասխանելու համար պետք է հաշվի առնել այն որ եթե թուրքիան դառնա Եվրոպական երկիր առանց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը ապա դա միայն կլինի ձևական երևույթ քանի որ թուրք կառավարուլյունը ոչինչ չանելով իր վրայից հանելվ այդ հանցանքը կնշանակի որ նա շարունակողն է դարա որը չի համապտասխանի Եվրոպական միության կանունադրությանը: Այսինքն կարելի է ենթադրել թուրքական կառավարությունը հերքում է հանցանքը: Հույսով եմ որ կարողացա պարզորեն արտահայտել միտքս: Եվ նայելով այս կոնտեքստում ճիշտն ասած իմ համար Եվրոպական երկիր թուրքիան և իսլամական ծայրահեղական թուրքիան նույն բաներն են: Այսինքն կոնկրետ պատասխանեմ որ ոչ մեկը: :(
Ես այլ կերպ եմ նայում այդ հարցին: Թուրքիան ըստ իս ոչ թե հերքում է Ցեղասպանությունը, այլ պարզապես ի վիճակի չէ ընդունել անցյալի հանցանքը: Հիշենք Գերմանիային, նրանք էլ ի դեպ սկզբում չէին ընդունում Հոլոքոստը, սակայն հետո ընդունեցին ԱՄՆ-ի, Խորհրդային միության, ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների ու պետությունների ճնշման տակ: Ավելի ճիշտ ճնշում համարյա չկար, Գերմանիան ՄԱԿ-ի ու ԵԽ-ի անդամ էր, չէր կարող մերժել այդ հարցը: Մտածել, որ Հայաստանը կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, իմ համար առնվազն ծիծաղելի է: Մինչդեռ միջազգային հանրության կողմից ընդունվելով՝ Թուրքիան այլ ելք պարզապես չի ունենա:
Բացի դրանից սխալ եմ համարում Ցեղասպանությունը վերագրել ամբողջ թուրք ազգին, քանի որ այն իրականացրել է Երիտթուրքերի կառավարությունը, այնպես ինչպես չեն վերագրում գերմանացիներին Հոլոքոստը, այլ միայն ու միայն Հիտլերի ֆաշիստական կառավարությանը:

Այո ունեմ հենց անյն վատ տարիների հիշողությունը: Բայց ասեմ որ դա ոչ թե միայն զգացել եմ այլ մասնակցել եմ այդ ժամանկվա քաղաքական կյանքինտ և շատ լավ գիտեմ թե ինչ եր կատարվում: Եվ անկեղծորեն կասեմ քեզ որ ես Սերժ-Քոչարյան քաղաքականությունը երբեվիցէ չեմ պաշտպանել և հիմա ել չեմ պշտպանում քանի որ ես գտնում եմ որ նրանք շարունակություն են անցյալ իշխանություների բայց համեմատելիորեն ավելի հայանպաստ Արցախի հարցում: Այսինքն այսօրվա իրավիճակով ես դեմ եմ նրանց ու անցիալին և գտնում եմ որ այսօրվա հայաստանի շահը թելադրում է նոր ուժ Հայաստանի զարգացմանը! :)
:)

Պանդուխտ
03.12.2007, 16:42
Artgeo-Պանդուխտ

Այսինքն հենց այն ծանր տարիներին Դու ունես զգացմունքային պատկերացում այն ժամանակահատվածի ու զուտ լրատվական պատկերացում ներկայի վերաբերյալ։ Մինչդեր գրեթե համոզված եմ, այսօրվա Հայաստանում ապրելու դեպքում, դու առնվազն չես սատարի Սերժ-Քոչարյանին։
Դարձեալ նոյն խաղը խաղում է Արտգէոն: Մի Հայ ընկերը չի սատարում Սերժ-Քոչարեանին, մինչ Արտգէոն ասում է վերեւի մէջբերումը: Մի Հայը եւ բոլորս միասին զրուցում էինք այն մասին թէ ինչպէս Արտգէոյի մտքից անցաւ Սփիւռքահայութիւնը (ազգի 60 %) որպէս հաւանական թշնամի համարել: Մինչ Արտգէոն որոնում էր ելք. դժուար կացութիւնից, ընկեր PSը գտաւ Արտգէոյին արդարացնելու միջոցը, որը պակաս վիրաւորական չէ: Այդ արդարացումը էր.------
Միստըր Արտգէոյի թեման աշխատեցնելու համար կասկածի առարկայ դարձնել սփիւռքահայութիւնը, ազգի հատուածների միջեւ վստահութիւնը վերացնել, խլրտում մտցնել, պառակտել եւ մասամբ նորին:

Ամօթ է ձեզ, տակաւին խօսում էք կրիմինալ-օլիգարխիկների մասին: Վերջինս մասին զրուցողը առնուազն Հ.Հ.Շ.ն, դուք պիտի չի լինէք:
Ձեր փափաքը Լեւոն Տ.Պ. վերադարձի վերաբերեալ՝ ճիշտ ու հիշտ նման է Ս-Ք վերնտրութեան վերաբերեալ փափաք յայտնումին:
Կրիմինալներին դատողը մաքրաձեռ պիտի լինի:
Համոզուած եմ. Արտգէոյի կողմից սփիւռքահայերի անուան ընդգրկումը թշնամիների շարքում պատահական չէր, այնպէս որ տեսանք այս թեմայում. նրա եւ իր համախոհների գրառումներից:

Այսինքն հենց այն ծանր տարիներին Դու ունես զգացմունքային պատկերացում այն ժամանակահատվածի ու զուտ լրատվական պատկերացում ներկայի վերաբերյալ։ Մինչդեր գրեթե համոզված եմ, այսօրվա Հայաստանում ապրելու դեպքում, դու առնվազն չես սատարի Սերժ-Քոչարյանին։
Տեսնում ենք վերը Արգէոյի խուսանաւումը, փախուստը դէպի Սերժ-Քոչարեան կրիմինալ-օլիգարխ իշխանութիւն: Նա սեփականացրել է կրիմինալ եւ ոլիգարխների մասին գրելու իրաւունը:
Նա գանգատում է մեզ, մեր զգացական լինելու վերաբերեալ, բայց ես ուզում եմ մի բան հասկացնել նրան, եթէ կարենայ:
Արտգէո, մի երեւոյթի մասին պատկերացում ունենալու համար, մի դէպք կամ դէմք դատելու համար, առաջին հերթին զգացում պէտք է:
Դիտելու, տեսնելու, նայելու, շնչելու, շօշափելու, պժգալու զգացմունքը:
Քո մօտ զարգացա՞ծ են վերոյիշեալ մարդկային յատկանիշները:
Եթէ ոչ, ուրեմն սիրելի Արտ, փորձիր զարգացնել զգայարանքդ:

Բացի դրանից սխալ եմ համարում Ցեղասպանությունը վերագրել ամբողջ թուրք ազգին, քանի որ այն իրականացրել է Երիտթուրքերի կառավարությունը, այնպես ինչպես չեն վերագրում գերմանացիներին Հոլոքոստը, այլ միայն ու միայն Հիտլերի ֆաշիստական կառավարությանը:
Վերեւի մէջբերմանդ մասին պիտի չգրեմ, բայց ինձ յիշեցրեց մի քիչ աւելի վերեւում քո նկարագրումը Ցեղասպանութեան, որ փափաքեցար անուանել. «տեղափոխում»:
Արդարեւ թուրքերը 30 տարի առաջ չէին ընդունում որ ջարդեր պատահել են, նրանք հայոց հայրենակորուստն ու կենսակորուստը անուանում էին «տեղափոխում» պարզապէս:
Ինչ մեղքս թաքցնեմ, դու ինձ յիշեցնում ես թուրքերին: Բայց թուրքերը, ի տարբերութիւն քեզ, զարգացրին իրանց խոստովանութիւնը, դէպքը նշելով անկանխամտածուած ջարդ, սա սփիւռքահայութեան տարիների պայքարի յաղթանակն է:
Եթէ ասեն կանխամտածուած ջարդ եղել է, ասած կը լինեն Ցեղասպանութիւն եղել է:
Ինչ վերաբերի թուրք ազգին, սիրելիս, եթէ մի քիչ աւելի խորը թափանցէիր հայ գրականութեան (ոչ քարոզչութեան) պիտի նկատէիր, որ դժբախտաբար թուրք եւ քուրդ ժողովուրդները մասնակցել են:
Նրանցից եղել են նաեւ փրկարարներ, պայմանաւ ազգի ու կրօնի ուրացման:
Դու չգիտես ի՞նչ է համիդեան կոտորածներ 1894-96, որը կատարուեց բացառապէս զինուած մահմեդականների (թուրք-քուրդ) կողմից, նմանապէս չգիտես ինչ է Ադանայի կամ Կիլիկիոյ կոտորածը 1909ին, որ դարձեալ իրագործուեց բացառապէս թուրք ազգաբնակչութեան կողմից, մինչ Եղեռնի տարիներին ոսման պետութիւնը մասնակցեց, որի պատճառով հարուածը շատ ուժեղ եկաւ:
Իսկ եթէ գիտես հայոց պատմութիւն, սակայն նախընտրում ես թուրքական տեսակէտ ներկայացնել. Յետեւութիւն անելը թողնում եմ այլոց:

Երվանդ
03.12.2007, 23:54
կարծում որ ամենաշատը մեզ վնասում ենք հենց մենք ինքներս, սեփական քթից այն կողմ ոչինչ չտեսնող մեր բնավորությամբ, իրար միս ուտելով, անմիաբանությամբ ու սենց շարունակ:

Ջուզեպե Բալզամո
04.12.2007, 11:53
Ժողովուրդներ ջան, էն տպավորությունն ա ստեղծվում, որ քիչ-թե շատ զգայուն թեմաները վեր են ածվում անձնական վեճի: Ֆորումի նպատակը կարծիքների փոխանակումն է:Ստեղ հնչած և ոչ մի միտք դեռ պետական ու ազգային արժէք չի ներկայացնում (որոշները՝ ցավոք սրտի): Ասեք ձեր ասելիքը, լսեք դիմացինին… ի՞նչ կարիք կա էմոցիաների:
Հայաստանի ու Հայության թշնամին Հայերն են: Քանի որ,դեռ բավարար իմաստություն չունեն պատմության դասերը սերտելու և նույն սխալները չկրկնելու: Մի հոր երեխեք ենք ու չենք ուզում դա տեսած լինել: Սփյուռք ու Ղարաբաղցի ենք խաղում, Պարսկահայ ու Քյավառցի ունենք, Բեյրութցի ու Տաճկահայ… Էն օրը երբ սրանք կվերանան ու կմնա միայն ՀԱՅը, էդ օրը մենք թշնամի չենք ունենա: Թվարկած երկրներն ունեն շահեր,մեզ էլ աստված էնքան խելք տա որ էդ շահերը կարողանանք ի օգուտ մեզ շարժել:
Իմ ախպորից դեն ուրիշ բան չկա,իսկ ինձ ախպեր ա էն մարդը ում մեջ իմ գենից գոնե մի կտոր կա,նույնիսկ եթե ինքն էդ մասին չգիտի:

lulu
04.12.2007, 13:33
եթե մի հատ օգուտ տալիս են ՝ հետո տեղը հանում են անպայման !

ամենքն էլ իրենց ձևով վնասում են !:(

Brigada
08.08.2008, 15:11
նախանձ, եսասեր և ագահ մարդիկ

Kuk
08.08.2008, 15:14
Ախր էս հարցումը պետք է ինչ որ ժամկետներով լինի, թե չէ` ստացվում ա, որ կա մի բան, որը բոլոր ժամանակներում Հայաստանին ամենաշատ վնաս հասցնողն է: Տենց ո՞նց կլինի:

Mephistopheles
09.08.2008, 12:16
Ամենաշատ վրաս հասցնողը հենց մենք ենք՝ մեր իշխանությունները, մեր անտարբերությունն ու հանդուրժողականությունը, մեզ հետ վարվում են այնպես ինպես մենք ենք մեզ պահում ու թույլ ենք տալիս…այսպիսի իշխանություններով մեզ թշնամի պետք չի

Morpheus_NS
09.08.2008, 13:59
Հա՜՜՜՜՜՜՜ մտահոգիչ ա: Փաստորեն ռուսները մեզ ավելի շատ են վնաս տալիս, քան թե թուրքերն ու ադրբեջանցիները: Էս տեսնես ինչի է մեր ժողովուրդը այդպես մտածում: Հավանաբար որոշ մարդկանց քարոզները լավ ազդեցություն են ուեցել:

ArmineIvanyan
09.08.2008, 15:03
Ես այսպես եմ մտածում, որ եթե դու քո շահը, քո ազգային պետական մտածելակերպը չունենաս, գործիք կդառնաս ամեն մեկի ձեռքին, իրար վրա քսի տալու, կամ էլ մեկի ու մյուսի դեմ տրամադրելու: Աշխարհում գործում ա բաժանիր որ տիրես սկզբունքը: Երբ 2 հոգի միաբան են, ոչ ոք չի կարող դրսից նրանց վնասել, պիտի մտնեն քո տունը: Իսկ հայերը պատրաստ են իրենց տան դուռը բացել քսուների հանդեպ:

Morpheus_NS
09.08.2008, 15:06

Լավ ա ասված...

սիսար
16.08.2008, 05:32
Դուրսի մութ ուժերի կողմից հովանավորվող լրատվական միջոցները:

Մարկիզ
16.08.2008, 09:42
Դուրսի մութ ուժերի կողմից հովանավորվող լրատվական միջոցները:
Լուսավորի…:D

Kuk
16.08.2008, 11:16
Դուրսի մութ ուժերի կողմից հովանավորվող լրատվական միջոցները:

հա, էն ջհուդամասոննականը չէ՞, ըհը, ես էլ եմ ջոգել:

Razo
16.08.2008, 12:03
ռուսաստանի օգտին քվէարկողներ կասեք խնդրեմ ինչ վնաս է հասցնում մեզ Ռուսաստանը…

Լեռնցի
16.08.2008, 12:19
Ճիշտն ասած, մի տարբերակ էլ է բացակայում:
Հայաստան:

Razo
16.08.2008, 12:23
Ճիշտն ասած, մի տարբերակ էլ է բացակայում:
Հայաստան:

Ճիշտա, Հայը-Հային հա էլ վնասումա: Բայց խի... :esim

Sunny Stream
16.08.2008, 12:36
Ճիշտն ասած, մի տարբերակ էլ է բացակայում:
Հայաստան:
ես էի ուզում գրել ;)

Economist
16.08.2008, 14:28
Մի բան ասե՞մ...Իմ կարծիքով ոչ ոք էլ Հայաստանի թշնամին չէ...Հա, էլի Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի ցավը կտրվել էր Հայաստանի նման երկրին՝ իր կաշառվող իշխանությամբ ու անտարբեր բնակչությամբ հանդերձ, համարել իր թշնամին...
Իսկ ինչ վերաբերվում է մեր հարևան երկրներին, ապա ,իհարկե, ոչ-ոքն էլ առիթը բաց չի թողնի առանց այն էլ թույլ ու փոքր երկրի էլ ավելի թուլանալու դեպքում օգտվել նման իրավիճակից:ok
Այնպես որ, արտաքին թշնամիներ փնտրելուց առաջ մենք պետք է նախ և առաջ լինենք մեր պետության քաղաքացին, չլինենք անտարբեր ու մեր ներդրումը ունենանք մեր երկրի զարգացման գործում/դա վերաբերում է բոլոր բնագավառներին/... Այ, դրանից հետո, որ տեսնենք, որ ինչքան ջանք ներդնում ենք ոչ մի արդյունք չկա, նոր փնտրենք արտաքին թշնամիներ... Նախ պետք է մեզ բարելավվենք:ok

newbee
19.08.2008, 19:20
Հա՜՜՜՜՜՜՜ մտահոգիչ ա: Փաստորեն ռուսները մեզ ավելի շատ են վնաս տալիս, քան թե թուրքերն ու ադրբեջանցիները: Էս տեսնես ինչի է մեր ժողովուրդը այդպես մտածում: Հավանաբար որոշ մարդկանց քարոզները լավ ազդեցություն են ուեցել:

Ճիշտ նկատեցիր, դիպուկ էր :)

Hayk Avetisyan
19.08.2008, 20:08
Միանշանակ մի երկիր չի կարող լինել վնասատուն Հայաստանի համար: Եթե խոսքնել գնում է ներկա ժամանակների մասին մեկա հին դարերի վերքերը դեռ մնացել են: Դե բոլորին հայտնի պատմությունն է հիմա չեմ կարող ամենինչ ասել: Ռուսաստանը երբ խորհրդային միություն էր նենց տարածաշրջանային վնասներ տվեց Հայաստանին որ մինչև հիմա էտ խնդիրների մեջ ենք ընկած հիմաել Ռուսաստանը ադալժենիա անում թե տեսեք հայ թուրքական սահմանը պահում եմ: Բայց նույն Ռուսաստաններ որ Արևելյան հայաստանը ազատագրեց պարսիկներից, հետևաբար մի երկրի մեխադրելը սխալ կլինի, քանի որ դա կախված է մեր երկրի պարագլուխների արտաքին ճիշտ քաղաքականության դիվանագիտությունից: Թարսի պես ցուցակում չկա այն երկիրը որնել իր հերդին իմ կարծիքով ամենաշատն է վնասում Հայաստանին, Իսրաել , չեիք? սպասում...:

Rammstein
20.08.2008, 14:46
Եթե լիներ «Հայաստան» տարբերակը, հաստատ կքվեարկեի:
Մենք ենք ամենաշատ մեզ վնաս տալիս:

Elmo
20.08.2008, 14:51
Եթե լիներ «Հայաստան» տարբերակը, հաստատ կքվեարկեի:
Մենք ենք ամենաշատ մեզ վնաս տալիս:

Ահա, խաղաղ ժամանակ տենց էլ կա, մենք մեզ ենք վնասում: հենց թշնամի ունենք, իրան ենք վնասում:

Արմին
20.08.2008, 14:53
Ահա, խաղաղ ժամանակ տենց էլ կա, մենք մեզ ենք վնասում: հենց թշնամի ունենք, իրան ենք վնասում:

Համաձայն եմ Էլմոյի հետ, շատը մենք ենք մեզ վնասում, հենց մի բանա լինում վռազ դիմում ենք օտար ուժերի, իրանք էլ ինչ ուզում անում են:(

Մեղապարտ
20.08.2008, 15:51
Շատ ընդհանրական հարցադրում է այն համապատասխանում է կողմ և դեմ քվեար կելու տրամաբանությանը :
Այ եթե հարցադրումը ունենա կոնկրետ ուղղվածություն , ապա այդ դեպքում արդեն շատ հետաքրքիր բացահայտումներ տեղի կունենան:
Իսկ այս հարցադրման իմ պատասխանը միանշանակորեն մեկն է, քամիները որոնք պարբերաբար փչում են հյուսիսից և արևուտքից ::think

Norton
12.01.2009, 23:49
Կարծում եմ, որ մենք ինքներս մեզ չվնասենք , ուրիշները հեչ: Ուղղակի պետք չի ստրկամիտ լինել ու շեֆեր ման գալ, այլ նրանց օգտագործել ի շահ քո երկրի:

Lionne_en_Chasse
13.01.2009, 00:15
2 տարի առաջ էի էս թեմայում գրառում արել, :) բայց տեսնում եմ, որ առանձնապես բան չի փոխվել: Անօգուտ քննարկում է, քանի որ յուրաքանչուր հայ մտածում է, որ իրենից բացի բոլորը սխալ են, բոլորը թշնամի են... մենակ ինքն է իսկական հայը, հայրենասերը, ամենաճիշտը, ամենախելացին ու ամենա ամենան.... Սա իհարկե 2 տարվա հիվանդություն չէ, այլ բնածին արատ է: Հայաստանին ու (ամեն տեսակի) հայությանը հենց էս հիվանդությունն է ամենաշատը վնաս հասցնում

Փիլաւճեան
24.04.2009, 11:35
Թուրգիա

Այբ
16.11.2013, 12:05
Առաջինը՝ մենք են մեզ վնասում. ամեն ինչից բողոքում ենք, բայց ոչ մի բան չենք անում, որ ինչ-որ բան փոխենք: Օրինակի համար վերցնենք ընտրությունները, թե Հայաստանում ինչպես են անցկացվում:: Ամեն ընտրություններին ազգի 95% իր ձայնը վաճառում է: Իսկ երբ ասում ես, թե ինչի՞ է վաճառում, որ հետո էլ բողոքի, թե ինչ կառավարություն է և այլն, պատասխանում է.
-Բոլորը վեցնում են, ես չվերցնեմ:
Դե արի բացատրի, որ այդ ԲՈԼՈՐԸ կազմված են յուրաքանչյուր մեկից...

Մինչև ազգովի չհասկանանք, թե ինչով ենք մեզ վնասում, կշարունակենք ինքներս մեզ վնասել և մեղքը ուրիշների վրա գցել:

Vaio
16.11.2013, 13:18
Ամեն ընտրություններին ազգի 95% իր ձայնը վաճառում է:

Վերցնողներից շատերին (օրինակ` վերղնողների 30%-ին) հասցրել են էտ վիճակին, դա այն վիճակնա, որ մարդը գրպանում 1000 դրամ էլ չունի:
Կրկնում եմ, սա բոլորին չի վերաբերում, այլ` ծայրահեղ աղքատներին: