Դիտել ողջ տարբերակը : Գիտություն թե Արհեստ:
Հարակից թեմայում մաթեմաթիկայի և ծրագրավորման առնչությամբ քննարկումը իմ մոտ առաջ բերեց մի հարց:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը այս պահին:
Գիտությու՞ն և կիրառական մասով ինժեներությու՞ն
թե՞ զուտ Արհեստ
Կխնդրեի հիմնավորել նաև պատասխանները:
:)
Ծրագրավորումը դա արվեստ է… :love
Տեսնոլով սիրուն գրված կոդերը (լոգիկայի առումով) դու կարող ես անսահման հաճույք ստանալ, մեկ մեկ ավելի շատ քան երաժշտությունից կամ վարպետների նկարներից… տեսնել այս սիրունությունը ոչ բոլորին է տրված, բայց այն իրոք գոյություն ունի:
Ծրագրավորումը դա արվեստ է…
Էս հաստատ նավս էր :D:
Հենց սկզբից մոտս բագ առաջացավ :love:
Հիմա էս տարբերակը ո՞նց մտցնեմ հարցման մեջ :think:
Սերվիս պակերի թողարկումը "Ակումբ"-ում ո՞նց է կատարվում: :)
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս մասնագիտությունը այս պահին:
«Այս պահին»ը հատու՞կ ես շեշտել։
Գիտությու՞ն և կիրառական մասով ինժեներությու՞ն
թե՞ զուտ Արհեստ
Ընդհանրապես, գիտություն, իսկ կիրառական մասով էլ ինժեներություն է, բայց երբ առաջադրվող խնդիրները չափից դուրս պարզունակ են, ապա արհեստի է վերածվում։ Նույն ձևով, ոնց որ ասենք երբ մասնագետ ինժեները փողով Պոլիտեխի ուսանողների համար կիր. մեխ.–ի կամ ճարտարագիտական գրաֆիկայի կուրսայիններ է գրում։
Իսկ ընդհանրապես, բացի գիտություն ու ինժեներութունից, ծրագրավորումը հաճախ նաև արվեստ է, քանի որ նրանում շատ է ստեղծագործական կողմը, քանի որ խնդիրի գեղեցիկ լուծում հասկացությունն էլ կա։ :)
Ավելացվել է 5 րոպե անց
Մինչ ձևակերպում էի միտքս, Guest–ը արվեստի մասով արդեն ասեց։ :)
Հիմա էս տարբերակը ո՞նց մտցնեմ հարցման մեջ :think:
Սերվիս պակերի թողարկումը "Ակումբ"-ում ո՞նց է կատարվում: :)
Դիմում ես բաժնի մոդերատորներին կամ ավագ մոդերատորներ/ադմիններին, իրանք կարողանում են հարցման մեջ նոր տարբերակ ավելացնել ;)
Իմ կարծիքը այն է, որ դեռևս արհեստ է, իր բնույթով, սակայն անվերջ պայքար է գնում այս մասնագիտությանը ճեղքելու հնարավորություն ընձեռնու համար:
Արվեստ դեռ եկեք թողնենք մի կողմ :): Ամեն մի գործում կարելի է գտնել եզրեր արվեստի ՝ գեղեցիկի, մտքի թռիչքի հետ: Հիշում եմ, կար մի գիրք, կոչվում էր՝ Խորովից "Իսկուստվո սխեմոտեխնիկի": Երևի շատերին ծանոթ կլինի: Այնտեղ ներածականում շատ հիմնավորված բացատրվում էր, որ սխեմոտեխնիկան ՝ դա արվեստ է :):
Արվեստ կա նաև արհեստում, լավ արհեստավորի աշխատանքում: Օրինակ Ֆաբեռժեին շատերը համարում են արհեստավոր: Հանճարեղ՝ բայց արհեստավոր:
Սակայն նայենք այս ամենին գիտության- ինժեներության և արհեստի համատեքստւմ: Կա՞ն արդյոք գիտական-տեսական ընդունելի ապացուցված միասնական համակարգեր, որոնցով գրվում են ծրագրերը: Ըստ իս՝ չկան: Կան միջկորպորատիվ ստանդարտներ, սակայն դրանք դեռ գիտություն համարել չի կարելի:
Իսկ ինչպիսի՞ն է ծրագրավորողների /կամ ծրագրավորման ֆիրմաների/ մոտեցումները կլինետին: Ըստ իս արհեստավորական:
Եվս մի նկատառում: Գիտությունը՝ դա բաց համակարգ է: Արհեստը, շատ տեղերում՝ փակ:
Արհեստավորների հիմնական մոտեցումնե է "իմ հմտությունը ՝ իմ հարստությունն է":
Իսկ գիտնական-ինժեներինը ՝ "Իմ գիտելիքները ՝ ուրիշների հարստությունը է":
Հիմա դուք ասեք ՝ ո՞րն է ավելի գերակշռում ծրագրավորման ֆիրմաների դեպքում: Եթե գիտություն է, ապա ինչու՞ են կոդերը փակ:
Այս ամենը իհարկե օբեկտիվորեն ուշ թե շուտ վերածվելու են գիտության: Սակայն դա երբ կլինի, մեծ հարց է:
Ու էս ամենին որպես հետևանք ՝ ո՞վքեր ենք մենք ծրագրավորողներս՝ արհեստավորնե՞ր թե ինժեներներ:
Կենցաղը կարծես թե ապացուցում է, ար արհեստավորներ ենք: Որովհետև, դուք օրինակ ո՞նց եք պատկերացնում, որ գիտնական-ինժեները առանց մաթեմաթիկայի "յոլա" գնա: Դա աբսուրդ է, որովհետև գւտական-ինժեներական խնդիրները լուծելու միակ մարդուն հայտնի ապարատը՝ դա մաթեմաթիկան է: Իսկ հարակից թեմայում, և նաև ռելում պարզվում է, որ կարող ես լինել լավ ծրագրավորող, առանց մաթեմաթիկ իմանալու:
Հակասություն է ստացվում ;):
:)
Egern.net
22.11.2007, 20:52
Ծրագրավորումը իմ կարծիքով արհեստ է, գիտություն, ինչպես նաև արվեստ :) (քվեարկել եմ երկու տարբերակներն էլ, եթե 3-րդն էլ լիներ, դա էլ կքվեարկեի): Նայած, թե ով ինչպես է վերաբերվում: Համաձայն եմ dvgray-ի այն դիտարկման հետ, որ closed-source-ը խոչնդոտում է ծրագրավորմանը` նորմալ գիտություն (:) )դառնալու համար: Ես անձամբ կարծում եմ, որ համակարգչային աշխարհի ապագան open-source-ն է: Շատերի համար անտանելի դժվար է անցնել բաց կոդերին, բայց դա է ապագան ու զարգանալու հնարավորությունը:
Մարդիկ կան, որ ունեն ինչ-որ գիտելիքներ, և ծրագրավորումը ուղղակի փող աշխատելու միջոց է, ուրիշների համար` նորույթներ ստեղծելու, գիտական աշխատանք կատարելու ձև է...
շատ կարևոր թեմա է (համենայն դեպս ինձ համար), կարելի է լիիքը մտածել ու գրել, բայց հիմա գնամ ֆիզիկա կարդամ, սորրի :(