PDA

Դիտել ողջ տարբերակը : Բացահայտենք մեր ստեղծածը...



Mefistofel
20.11.2007, 20:22
"тенденция развития спокойного безумия...
Կամ
Ինքնասպանություն"

Մենակ... չորս պատ...
Բետոն...արյուն սպիտակ,
Մոմի ճրագ...
Կտրուկ արտաշնչեց...
Գոլորշի:
Հանգստություն,
Լուռ զարգացող անտարբերություն.
Տագնապ...
Դրանից և վախ...կասկած,
Նորից հանգստություն:
Հուշեր շարքով անցնող...
Պորտկում...կտրուկ վերկաց...
Նորից չորս պատ...
Նյարդեր...
Խոնավ լուցկի և ծխախոտ:
Հոգու աղետ,
Ճչոց լեզվով խեղդած...
Կանգնած օդ...
Խոնավության հոտ:
Մի ակնթարթ...լույսը դողաց,
Սարսուռ վախից,
Խառնած գիտակցություն...
Դաժան ցնորք...
Միաձուլված երազ և իրականություն...
Սառած հայացք հեռվում...
Գլխից լսվող սրտի զարկեր,
Չդադարող տագնապ...
Հասունացող վտանգ ներսից եկող:
Մտքի փայլատակում,
Կտրած երակ...
-"Հեռու կորչեք..."
Մտքի հերքում,
Բայց ապարդյուն...
Նորից... նույն միտքը,
Պայքար....
Ինքնաոչնչացում:
Կշեռք-նժար,
Բնազդ-կորած իմաստ...
Եվս պայքար ու հաղթանակ:
Սենյակ... չորս պատ,
Կես շունչ...ճրագ...
Հանգեց:

Mefistofel
25.11.2007, 20:54
ՄԵՆԱԿՈՒԹՅՒՆ

Չեմ տեսնում երազներ,
Չեմ տեսնում ոչ մի նկար,
Անգամ լռությունը, որն երբեմն անզեն է,
Չի գրոհում այլևս,
Դարպասները:
Անգամ տեսնել չեմ կարողանում
Լույսեր,
Ստվերներ,
Ձյան վրա մարդկանց ոտնահեթքերը.
Չեմ կարողանում լսել ձայները`
Երևանյան երեկոյի
Նեոնով լույսավորված փողոցների
Ձայները:
Անցան օրեր,
Անցան նրանք ովքեր
Անցնելու համար էին եկել.
Գնացին անխոս,
Սրտի վրա դրոշմելով սպիեր` անցան:
Երևի,
Հեռացման գնացքն էր ժամանել…
Հեռացման տոմսերն էր բաժանում իմ կյանքը,
Բաժանում էր ու ծիծաղում,
Ծաղրում էր`
…անգամ չգիտեմ, ինձ էր ծաղրում թե…
Ծխախոտի ծուխ,
Մտքերը վեհ,
Մենակություննէր բազկաթոռին
Իր հին փառքով, բազմել:
Վարակել էր`
Մենակությունը երբեմն
Լինում է վարակիչ,
Հարուցիչ,
Մենակություննէ հռչակված
Պոետների մեծագույն
Դահիճ:
Ես շարունակում եմ սիրել,
Թեկուզ և
Այս ձմեռային և ցուրտ գիշերը.
……………………
Ես հիմա մենակություննեմ!
Եվ եսել կգտնեմ մի մենավորի,
Ում բազկաթոռին բազմած
Կարողեմ թաքուն,
Նրան սիրել…
Ինչպես ինձ սիրեց
Իմ մենակությունը:

Mefistofel
27.11.2007, 21:21
Դու կարծում էս, ես չգիտեմ սիրել ?
Իսկ ով ասեց, որ սիրելուն գիտակցություն է պետք?
Եվ ինձ թվում է դու պարզապես հոգնել էս,
Միշտ գինովցած և կռվարար մարդու կողքին լինել:
Ինձանից կայունություն էս պահանջել դու միշտ,
Այ քեզ հիմարությո~ւն,
Նույն հաջողությամբ կարող էիր , կրակից խոնավության սպասել…
Քեզ վախեցնում էր իմ խելագար բնույթը :
Եվ երեկոն ամեն, երբ հրաժեշտ էի քեզ տալիս,
Քաջ գիտակցում էիր `
Հնարավոր է չլնեմ էլ ես, մինչ կբացվեր հաջորդ քո առավոտը:
Ու ժպիտով դեմքիտ հանգիստ դու հեռանում էիր,
Այն ինչ լացի պոռտքումը գրեթե ճղում էր քո հոգին:
Գիտես , քո քաջությամբ մինչ օրս հիանում եմ ,
Անգամ երգեր երգում քեզ նվիրված,
Բայց չէ որ, վանդակում` անգամ քեզ հետ, ես խեղդվում եմ
Ու դադարում լինել ` թեկուզ և խենթացած … անհատ:
Եվ դու ասում էս , ես չգիտեմ սիրել?
Իսկ ով ասեց , որ սիրելուն հավերժություն է պետք…
Լոկ մի վարկյան…Որից հետո…
Հավերժություն, թեկուզ և առանց քեզ…

Dayana
28.11.2007, 10:23
Կարծում եմ արձակում դու քեզ ավելի լավ կգտնես ;)

Cassiopeia
28.11.2007, 10:56
Համամիտ եմ Դայանայի հետ: Բայց կարծում եմ, որ նույնիսկ չափածոյում ինչ որ անտիկ ոչ ունես: Դուր եկավ վերջին ստեղծագործությունը.
Բավական մտածելու տեղ տվեցին հետևյալ տողերը.

Իսկ ով ասեց , որ սիրելուն հավերժություն է պետք…
Լոկ մի վարկյան…Որից հետո…
Հավերժություն, թեկուզ և առանց քեզ…
Տեսնես ինքդ այդպե՞ս ես մտածում:think

Mefistofel
01.12.2007, 14:16
Համամիտ եմ Դայանայի հետ: Բայց կարծում եմ, որ նույնիսկ չափածոյում ինչ որ անտիկ ոչ ունես: Դուր եկավ վերջին ստեղծագործությունը.
Բավական մտածելու տեղ տվեցին հետևյալ տողերը.

Տեսնես ինքդ այդպե՞ս ես մտածում:think

Ես այդպես չեմ մտածում, դա իմ իրականությունն է , հերթական պարզ ճշմարտություններից մեկը , որոնք կյանքի ընթացքում հասկանում և ընդունում ենք :ok

Ավելացվել է 45 վայրկյան անց
Թողեք լռեմ , քանի դեռ իրավունք ունեմ ,
Գլուխ կախած մտնեմ խոր մղձավանջ
Ու կտրվեմ կյանքից, խորհեմ , սպասեմ;
Ակնկալիք թողած ետ դարնալու …
Աշխարհ կտրեմ մութ սենյակում փակված
Ու լուսավոր կյանքին համակրող դառնամ:

Թողեք լռեմ , որ անցագիր ստանամ վերադարձի,
Իմ իսկ խենթության կողմից, վստահ, դակած:
Անհայտության շեմին դռներ բանամ,
Աստղեր քաղեմ ու գաղտնիքներ բերեմ ,
Ու սովորեմ մարդկանց սիրել…
Մտնեմ լույսի արքայություն , ճշմարտությունը գողանամ:

Թողեք լռեմ, քանզի խոսել դեռ չեմ ուզում,
Եվ ճիշտն ասած, վարպետ չեմ գովերգի,
Իսկ խոսելիս միայն ես հայհոյում եմ`
Մարդկանց դեմքին նետում զայրույթս անիմաստ:
Ներեք, կյանքից ես հրաժարվում եմ ,
Սակայն ես չեմ տենչում դրանով “Վարպետ” դառնալ:


Թողեք լռեմ , այդպես ես մահանում եմ …
Ու խուսափում ձեր պես վախկոտ գազան մնալ:

Ծով
02.12.2007, 16:13
Թողեցի..բայց:think
իսկ եթե լռությունը վախկոտության նշաններին մոտենա՞;)

Mefistofel
06.12.2007, 19:21
Չեմ կարծում...
Դա գրեթե անհնարին է , իմ դեպքում:
Լռում եմ , դրանով դարանակալում եմ...:sulel

Ավելացվել է 7 րոպե անց
Իսկ ես իմ երգերը կտակում եմ,
Նրան ում Հոգում գարուն չկա,
Ում համար կյանքը ցերեկ է,
Ում համար աստղերը ապրուստ չէ:

Իսկ ես ինձ ամփոփում եմ
Հանուն աշնան վերջին թերթի`
Ես գարուն վաղուց էլ չեմ սիրում
…ծաղկունք էլ չեմ ապրում:

Հանգեր գրել էլ չեմ կարում,
Գրում եմ` բայց չեմ դարսում
Անցյալ թաղում?! Գալիք աշուն?!
…Բայց ես գարուն չեմ սիրում:
………………………………
Հոգուս սպիտակությունը
Դա ձմռան ծերացած թարթիջն է:
Վերջին փաթիլն է
Ընկնում գահից…

Առասպել պատմեմ մտքիս մասին,
Պատասխաններս շարադրեմ`
Ափսոս…շատ ափսոս,
Որ չկան հարցեր`
.................. և ոչ մի պատասխանիս…

Երվանդ
06.12.2007, 22:42
Առաջինը շատ դուրս եկավ

Mefistofel
09.12.2007, 20:47
Շնորհակալ եմ :pioneer

Mefistofel
10.12.2007, 16:57
Ես կրթությամբ պոետ չեմ,
Պանդոկ գնալ հիմա կուզեմ.
Հառբեմ, երգեմ ու աղմկեմ,
Բռունցք սեղմած մտնեմ ամբոխ, կռիվ անեմ:

Ես կրթությամբ պոետ չեմ,
Նույնիսկ խաղաղությաննեմ եղել միշտ դեմ:
Ներդաշնակության արգելքն եմ!
Ու լռության դահիճ դառնալ կուզեմ:

Ես կրթությամբ պոետ չեմ,
Սակայն փողոցը ինձ համար սարքել եմ բեմ.
Լցնեմ գինին ու ասմունքեմ ու ՀԱՅՀՈՅԵՄ!
Մարդկանց սրտում ահեղ զայրույթ ես, արթնացնեմ:

Ես կրթությամբ պոետ չեմ,
Բայց կյանքը ինձ, կնքել է խենթ...

Tig
10.12.2007, 17:28
Ես կրթությամբ պոետ չեմ,
Պանդոկ գնալ հիմա կուզեմ.
Հառբեմ, երգեմ ու աղմկեմ,
Բռունցք սեղմած մտնեմ ամբոխ, կռիվ անեմ:

Ես կրթությամբ պոետ չեմ,
Նույնիսկ խաղաղությաննեմ եղել միշտ դեմ:
Ներդաշնակության արգելքն եմ!
Ու լռության դահիճ դառնալ կուզեմ:

Ես կրթությամբ պոետ չեմ,
Սակայն փողոցը ինձ համար սարքել եմ բեմ.
Լցնեմ գինին ու ասմունքեմ ու ՀԱՅՀՈՅԵՄ!
Մարդկանց սրտում ահեղ զայրույթ ես, արթնացնեմ:

Ես կրթությամբ պոետ չեմ,
Բայց կյանքը ինձ, կնքել է խենթ...




Էս մեկը դուրս շատ եկավ:

Mefistofel
10.12.2007, 22:37
Չեմ ամաչի այդ խոսքից... ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, երբ դուր է գալիս Ձեզ...
...Խնորհակալ եմ ինքնավստահություն ներշնչելու համար :hi

Dayana
11.12.2007, 11:25
Առաջին գրածիցդ ենթադրել էի որ արձակում տեղդ ավելի լավ կգտնես , հիմա կասեմ , չափածոն էլ է քոնը ;)

Mefistofel
11.12.2007, 20:38
Սիրում եմ երբ իմ երգերը չեն հնչյում ապարդյուն:
... Շնորհակալ եմ,որ դեռ չեն դարձել խոսքերս անհասցե...

Mefistofel
11.12.2007, 21:23
***
Խելագարված ու ջախջախված , անզգայացաց եմ ես:
Հոգիս ցավում է և արյունով լցնում աջքերս սև,
Եվ անիմաստ դարձավ նույնիսկ իմ ընդվզելը ,
Երբ կարիքից ծնված կեղծիքը հեղեղեց ու տիրացավ
Մարդկանց հոգուն, լրացնելով բացթողումները:
Եվ թուլության դրդմամբ հազարավոր մարդիկ,
Ոտք դնելով այդ տրորված և մաքրված ուղղուն
Անվերադարձ թողին, ետ դառնալու բոլոր ճանապարհները:

Իսկ ով եմ ես? համատարած, կույր ամբոխից պոկված;
Պոետ? Իհարկ է ոչ; նույնիսկ փիլիսոփա չեմ ,
Քանզի չունեմ դրան անհրաժեշտ իմաստությունը:
Բայց ժամանակ առ ժամանակ երբ նկատում են ինձ
Ամբոխի մեջ,
Նյարդայնացած նրանից, որ աղմկում եմ ,
Ինձ անվանում են խենթ և խուսափում ինձնից,
Կարծես վտանգավոր եմ կամ հվանդ եմ վարակիչ:
Բայց չէ որ, սպառվում եմ աղմուկում այդ մոնոտոն,
Որ ստեղծվում է նրանց երկչոտ ու կիսաձայն շշնջոցից,
Կարծես երկու տասնյակ բզեզ փագված, խուլ սենյակում լինեն:

Իսկ ով եմ ես? Մարդկանց շարքում ծնված;
Առաջատար? Իհարկ է ոչ: Նույնիսկ ես հետևորդ չեմ,
Քանզի չկիսեցի և ոչ մեկի գաղափարները:
Ես ստիպեցի ինձ ընդվզել , չսիրելով երբեք բողոքական լինելը,
Եվ պայքարի մեջ կատաղի, բացահայտում դարձավ
Բոլոր գույները աշխարհի,
Նույնիսկ նրանք, որ չէի տեսել երբեք:
Ու մոլորված երանգներում այդ խելագար,
Խենթանոցի շեմին գրեթե կանգնած,
Ես հասկացա մի պարզ ճշմարտություն…

Իսկ ով եմ ես? Իմ իսկ մտքերի մեջ խճճված;
Խենթ սիրահար? Իհարկ է ոչ; Նույնիսկ ես երազող չեմ,
Այլ պարզապես, շարքային մի հարբեցող:

Apsara
11.12.2007, 22:02
Դեռ վաղուց եմ քեզ քեզ ու քո վոճը ճանաչում, սիրել եմ ոճդ այդ յուրօրինակ միանգամից ու նորից գրածներդ կարդալիս հաճույք ստացա,
հազվագյուտ է լինում, որ հետաքրքրությամբ կարդացվի այն տողերը, որը մարդ իր մասին իր ներաշխարհի մասին է գրում, բայց քոնը կարդացի:)
ինչ ասեմ, ուրախ եմ քեզ մեր ակումբում տեսնել, այստեղ թեև խիստ են գնահատում, բայց մենակության զգացողությունը կորում է իսպառ

Mefistofel
11.12.2007, 22:30
Դեռ վաղուց եմ քեզ քեզ ու քո վոճը ճանաչում, սիրել եմ ոճդ այդ յուրօրինակ միանգամից ու նորից գրածներդ կարդալիս հաճույք ստացա,
հազվագյուտ է լինում, որ հետաքրքրությամբ կարդացվի այն տողերը, որը մարդ իր մասին իր ներաշխարհի մասին է գրում, բայց քոնը կարդացի:)
ինչ ասեմ, ուրախ եմ քեզ մեր ակումբում տեսնել, այստեղ թեև խիստ են գնահատում, բայց մենակության զգացողությունը կորում է իսպառ

... Երբեմնի նպատակս` հավաքել իրար գլուխ, բոլոր պոետներին ով ֆոռմատից դուրս է և հերքված գրողների միության "շտամպած" թյուր գրողների կողմից, հնարավոր է որ իրականանա ձեր օգնությամբ ;)

Ի դեպ, գրողների միության մասին խոսեցի, ահա մի ստեղծագործություն նվիրված նրանց, որը բարձրաձայն և ատելությամբ լցված ձայնով, ընթերցեցի նրանց /վեր կենալով կլոր սեղանի մոտից/ այնուհետև ձեռագրը շպրտեցի սեղանին և հեռացա այնտեղից...


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ


Երգեք անճարներ կենցաղի մասին,
Ու հաջորդ շափաթվա այս օրվան սպսեք
Երգեք, որ խղճամ հոգիները ձեր սին,
Երգեք անճարներ անճարության մասին:

Ելեք փողոց անարձագանք հոգով
Ու ասեք, որ դուք մթոմ պոետներ եք:
Հավատարիմ մնալով ձեր տուֆտա ժանռին
Կեղտոտ բերանով փխսահոտ բերեք:

Սենյակում ծխած մրթմրթում են մարդիք
Ու երգում են ոմանք մի ճանճի մասին:
Երգում են անկապ այնքան որ երգեն
Ու ասեն մթոմ արդի բանաստեղծ են:

Մուսաները մեռան, պոետին սպանին
Իշխում են ճանճերը փագված սենյակում…
Երգեք անճարներ կենցաղի մասին
Երգեք. Կայացեք ձեր տուֆտա ժանռում….

Մելիք
11.12.2007, 23:46
Ի դեպ, գրողների միության մասին խոսեցի, ահա մի ստեղծագործություն նվիրված նրանց, որը բարձրաձայն և ատելությամբ լցված ձայնով, ընթերցեցի նրանց /վեր կենալով կլոր սեղանի մոտից/ այնուհետև ձեռագրը շպրտեցի սեղանին և հեռացա այնտեղից...

Էս տիպի պաթոսով խոսքեր լսելուց անկեղծ ժպտում եմ, ինձ զվարճացնում ա էս մերժվածա-մերժողական էպիկական ճառերը: :)
Ինչ վատ ճաշակ ունենք մենք. գեղարվեստական ճաշակ չէ, կյանքի էսթետիկաի: Ինչ վատ են մեր ճաշակը դաստիարակել:)
Սովետի ժամանակ էլի հասկանալի ա, թե որտեղից էր գալիս էդ, բա հիմա՞: Ախր լրիվ օդից կախված ա թվում էս մերժողական պայքարի ոգին: Ախր իրականում մերժելու բան չկա, ինչի՞ եք փնտրում: Ինչի՞ եք ուզում անպայման նման լինել միջին հերոսին: Ընդեղ էլ երևի ձեր նման տղերք են, որ հավաքվել են, ուզում են միջավայր ստեղծեն, որովհետև առանց միջավայրի գրականությունը լճանումա: Ապրեք էլի ձեր համար, կարո՞ւմ եք, ձեր կրուգը ստեղծեք, բայց ամենակարեվորը, եղեք ազա՛տ, մի կողմ շպրտեք, մեծերից ու մեծերի կողմից մատուցած գրքերից ժառանգած ստերեոտիպերը, ու եթե պայքարել եք ուզում, նաեք ձեր մեջ, ու պայքարեք ձեր արատների դեմ, այ էդ ուժի աղբյուրա:

Mefistofel
11.12.2007, 23:54
Դու իրավացի էս, եթե հաշվի չառնենք մի նուրբ կետ այս ամեն ինչ մեջ , զայրույթս ուղղված է ոչ թե նարանց գույությանը , որպես այդպիսին , այլ իրանց ԿԱՍՏԱ-յացմանը, որ ընտրում են մի ոճ, /որը ի դեպ այնքան արհեստական է որ էլ ասելու չի/ ու առանց զանազանելու հերքում են բոլորին ով իրենց պես չի... Կարծես գայլերի ոհմակ լինի ... իմ զայրույթը առաջացավ նրանից երբ մի նորեկ /որը իմ կարծիքով շատ հզոր է գրում/ ենթարկվեց անամոթ ծաղրանքի ու ստեղծագործության ոտնահարման, առանց հիմնովին պատճառների... դրանից հետո միայն ես ինձ թույլ տվեցի նմանատիպ բան գրել...

Մելիք
12.12.2007, 00:09
Դու իրավացի էս, եթե հաշվի չառնենք մի նուրբ կետ այս ամեն ինչ մեջ , զայրույթս ուղղված է ոչ թե նարանց գույությանը , որպես այդպիսին , այլ իրանց ԿԱՍՏԱ-յացմանը, որ ընտրում են մի ոճ, /որը ի դեպ այնքան արհեստական է որ էլ ասելու չի/ ու առանց զանազանելու հերքում են բոլորին ով իրենց պես չի... Կարծես գայլերի ոհմակ լինի ... իմ զայրույթը առաջացավ նրանից երբ մի նորեկ /որը իմ կարծիքով շատ հզոր է գրում/ ենթարկվեց անամոթ ծաղրանքի ու ստեղծագործության ոտնահարման, առանց հիմնովին պատճառների... դրանից հետո միայն ես ինձ թույլ տվեցի նմանատիպ բան գրել...

Էդ էլ ա բանկան, միշտ էլ կոնկրետ գրական շրջանակը կոնկրետ ժանր կամ գոնե ընդհանրություններ ա ունեցել, որի շուրջ հավաքվել են, չնայած ինձ թվում ա, մեր սերունդը ավելի շատ ինդիվիդուալիստների սերունդ ա: Ամեն դեպքում, դու իրանց՝ կոնկրետ ժանրում "կաստայանալու" համար քրֆելով, իրանց ժանրից դուրս գտնվողներին քրֆողներից ի՞նչով ես լավը դառնում :

Mefistofel
17.12.2007, 20:49
EXPROMT

Հատկացնում եմ ևս մեկ վարկյան
Եվ ձգտում եմ գերազանցման,
Նոր խոսքիս բերման ու ներածման համար:
Սահմանում եմ վերադասություն,
Խոսքի առաքելություն,
Ամբոխին ղեկավարողը
Միայն անհամբերությունն է:
Այն ժամանակ երբ զրոյից – մեկը անսահմանություն է`
Հայացքների բեկումը
Կդառնա ներդաշնակության ոչնչացումը:

Սահմանազատման սպառնալիքի շեմին կանգնած աշխարհը,
Պատռած նկարից ընկնող գավազանն է,
Գիտակցությունը հոշոտաղ գազան է.
Որսորդի համար թիրախը, նախ վարազն է…
Կարևորության գագաթնակետը միապետությունն է,
Նրա գահն է`
Խոսքեր դրոշմելու համար ժամանակը դեռ վաղ է:
Հղափոխության ազդանշանը
և վառած վառոդը
Թող հանդիսանա նույն բանը:
Վստահության գրավականը
Հինգ արյունների տարափն է,
Առաջնորդների զվարճանքն է,
Սատանաների սատանապարն է`
Բարդ է.
Այն ինչ կդառնա անտաղնադության թալանի ավարը
Չհանդուրժող գաղափարը կսպառի,
Կվառի,
Հառբեցողության համար,
գինետանը սեփական արյան մեջ խորտակվողների սփոփման համար:

Մանոն
17.12.2007, 22:03
Առասպել պատմեմ մտքիս մասին,
Պատասխաններս շարադրեմ`
Ափսոս…շատ ափսոս,
Որ չկան հարցեր`
.................. և ոչ մի պատասխանիս…
Հասկանում եմ…


Իսկ ով եմ ես? Մարդկանց շարքում ծնված;
Առաջատար? Իհարկ է ոչ: Նույնիսկ ես հետևորդ չեմ,
Քանզի չկիսեցի և ոչ մեկի գաղափարները:
Ես ստիպեցի ինձ ընդվզել , չսիրելով երբեք բողոքական լինելը,
Եվ պայքարի մեջ կատաղի, բացահայտում դարձավ
Բոլոր գույները աշխարհի,
Նույնիսկ նրանք, որ չէի տեսել երբեք:
Ու մոլորված երանգներում այդ խելագար,
Խենթանոցի շեմին գրեթե կանգնած,
Ես հասկացա մի պարզ ճշմարտություն…
Մտածում եմ գրածներումդ ատելությունն է ավելի շատ, բողոքը, թե …հուսահատությունը…Ամեն դեպքում լարված են կարդացվում, մտքերդ շատ խորն են:
Կսպասեմ հաջորդներին:

Mefistofel
22.12.2007, 14:37
Մտածում եմ գրածներումդ ատելությունն է ավելի շատ, բողոքը, թե …հուսահատությունը…
Ճիշտն ասած եսել եմ երբեմն խառնում, իրականում վորն է գերակայում , բայց նկատել եք շատ դիպուկ...;)

P.S. Շնորհակալ եմ մեկնաբանության համար:

Ավելացվել է 2 րոպե անց
Պանդոկում ծնված բանաստեղծությունների շարքից...

Բարև ձեզ, հառբեցող տղեք,
Բարևողնել, ձեր պես մի հառբեցող է:
Բարևս անպատասխան չթողնեք տղեք
Անհասցե բարևը, կռվի բուն է :

Լցրեք բաժակները, հարազատ տղեք,
Լցրեք որ բարձրացնենք ընկերների կենացը:
Լցրեք ինձել, որ ասեմ “Բարևը ձեզ”
Լցրեք` էսօր դիմավորում ենք լուսաբացը:

Կանչեք ինձ մի օր, հառբեցող տղեք,
Կանչեք, որ պատմեմ բոլորիս սրտերը,
Ու բացատրեմ, զարմացած կանանց
Թե խի են հառբում այդքան առողջ տղերքը:

Ներեք ինձ այսօր տանջված տղեք,
Չէ որ եսել , ձեր պես պապանձված եմ.
Աստծուն չհայհոեք, կատաղած տղեք
Աստվածը ներլու է բոլորիս մեղքերը:

Mefistofel
05.01.2008, 15:36
Էքսպերեմենտալ պոեզիա...


Զուլալ , մաքուր աղբյուր տիս ա,
Չքնաղ , ջահել, հուրի փերի:
Բարի , քնքուշ ժպիտ կուտ ա,
Ու ամոթխած կողքով կանցն է:

Քայլքով կարճ-կարճ, հեռուն կերթ ա
Բայց քայլքնել կարծիս պարե նազեն:
Աչքերն Աստուց կրակով կուտա`
Ձայնը երգնի, սոխակ երգեն:

Ջանիմ խոսիր, Աստծու սիրուն,
Ջան իմ հոգիսիս տանջում:
Կրակ շուրթիրով, լուռիս մնում,
Աչքս ճամփիտ ա, ջան իմ սիրուն:

Հոնքը կամար, սպիտակ մաշկով
Հրեշտակ տեսա, պարիր պարում:
Զեյթուն աչքով, խուճուճ վարսով,
Խելագառին սիրտնիր տանջում:

Grieg
06.01.2008, 00:24
Էքսպերեմենտալ պոեզիա...
Не все то золото, что блестит.

Mefistofel
09.01.2008, 18:26
Իսկ երբ երգերս արդեն
........................................սովորեն թռչել
Ու հասնեն անգամ
..................................մինջև աստղերը,
Ես կերգեմ ազատ,
..................................ամենքիտ մասին
Ու կտեսնեմ անկեղծ
..................................................հոգիները:

Երբ ստվերները բոլոր
..................................խուսափում են մեզնից,
Ու հոգին միայնակ
..................................փակում է աչքերը,
Գալիս են նրանք,
.................................................Ով փախել է բեմից
Ու չափել է բոլոր
.............................................աստղերը…

............................................................................
Կրկներգ:

Ներեցեք բոլոր
.............................Անեծքներս անսիրտ
Ու լսեք իմ վերջին
..............................................................Հանգերը:

Ես խոսում եմ ձեր հետ
..................................,,,,,,,,,Ու քանդում եմ վերքիս
Արդեն հնացած
....................................................................Կարերը:

x 2
..........................................................................

Երբ մահը գալիս է
..................................ծուղակի կողմից,
Որը դրել են
..................................սխալները,
Ես թույլ եմ տալիս
..................................թալանել հոգիս,
Ուր բացել եմ բոլոր
.................................. դռները…

Երբ գահը կրակի
կոռչում է ջրում,
Եվ շատանում են մեր շուրջ
.................................................Ժայռերը:
Լեցուն գինետան
..........................Հոտած նկուղում
Հառբում են առողջ
..................................Տղեքը...

..................................................................

Կրկներգ: x 2

Mefistofel
10.01.2008, 15:13
Надо меньше пить....:[


***
Կգա գուցե և ժամանակը
Երբ արձակած փամփուշտը կհասնի տեղ,
Իսկ հիմա, ճակատագրի գրած արձակը
Արժանությամբ է պետք ապրել:

Երբ արաստաղից կախված դիակը
Սկսում է խոսալ ու ծիծաղել,
Կարծում էս թե, գժվավ աշխարը.
Ու թաքուն սկսում էս աղոթել…

Նայիր նե’րքև,
Շենքիտ բակում դրված դագաղը
Արդեն հոգնել է սպասելուց:
Քայլի’ր
Ավարտվում է ժամանակը
Դահիճն արդեն կացինն է պատրաստել:

Եվ տանիքի եզրին կանգնած խելառը
Որը պատրաստվում է ներքև թռնել
Վերջին անգամ գոռում է
-Պետք է ապրել!

Եվ հասկանում էս, որ
Թե կյանքը և թե մահը
Սեփական վեճի մեջ,
Միայն մարդկանց են մեղադրել:

Tig
10.01.2008, 18:42
Надо меньше пить....:[


***
Կգա գուցե և ժամանակը
Երբ արձակած փամփուշտը կհասնի տեղ,
Իսկ հիմա, ճակատագրի գրած արձակը
Արժանությամբ է պետք ապրել:

Երբ արաստաղից կախված դիակը
Սկսում է խոսալ ու ծիծաղել,
Կարծում էս թե, գժվավ աշխարը.
Ու թաքուն սկսում էս աղոթել…

Նայիր նե’րքև,
Շենքիտ բակում դրված դագաղը
Արդեն հոգնել է սպասելուց:
Քայլի’ր
Ավարտվում է ժամանակը
Դահիճն արդեն կացինն է պատրաստել:

Եվ տանիքի եզրին կանգնած խելառը
Որը պատրաստվում է ներքև թռնել
Վերջին անգամ գոռում է
-Պետք է ապրել!

Եվ հասկանում էս, որ
Թե կյանքը և թե մահը
Սեփական վեճի մեջ,
Միայն մարդկանց են մեղադրել:


Շատ լավ գործա, մենակ «գժվավ», «թռնէլ» և այլն, այ սրանք, որ վերացնես ավելի լավ կլինի:

Sunny Stream
10.01.2008, 19:58
ինչ ասեմ, ուրախ եմ քեզ մեր ակումբում տեսնել, այստեղ թեև խիստ են գնահատում, բայց մենակության զգացողությունը կորում է իսպառ
ճիշտն ասած, ես հակառակ կարծիքին եմ... Մելիքի վերոգրյալ գրառումները ինձ հանդիպած առաջին խիստ քննադատությունն էին Ստեղծագործողի անկյուն բաժնում…

Mefistofel ջան, հաճախ շատ հասուն մտքեր ես արտահայտում, շատ ապշեցնող համեմատություններ ես անում, որ ինձ թվում է, թե տարեց մարդու գործեր եմ կարդում, բայց հետո էդ կարծիքս կորում է... Կարծում եմ, շատ ասելիք ունես ու շատ ամուր հիմք ունես ստեղծագործություններիդ համար՝ ԲՈՂՈՔ... բայց, գիտե՞ս, ոչ մեկ նոր բան չի ասում իր ասպարեզում, մինչև որ լիովին չի տիրապետում դասականին... Դու ուզում ես էքսպերիմենտալ ու նոր երևալ, բայց էնպիսի տարրական (ուղղագրական և այլ) սխալներ ես անում, որ միանգամից տպավորությունը կորչում է (հասկանում եմ, որ, ասենք, հառբեցող-ը ու էլի մի շարք բառեր դիտմամբ ես էդպես գրում, բայց...).. Ու հետո, գործերդ հաճախ սահուն չեն կարդացվում, հանգերը բացակայում են... Չարենցն էլ պակաս հարբեցող չէր (դե համեմատություն չեմ անում, դրա համար շուտ է, բայց՝ որպես օրինակ), բայց իր գործերը հո կարդում ու կարդում ես ու նույնիսկ եթե տողերի վերջավորություններն իրար չեն բռնում, սահուն կարդացվում է...
Մի խոսքով, կարծում եմ պիտի լավ աշխատես ձևի վրա, որ մենակ "հառբած գոռգռոց" չստացվի... Այ, օրինակ, "Երգ ակորդեոնի համար"–ը հաճույքով կլսեի, երգում ե՞ս.

Mefistofel
10.01.2008, 23:09
Mefistofel ջան, հաճախ շատ հասուն մտքեր ես արտահայտում, շատ ապշեցնող համեմատություններ ես անում, որ ինձ թվում է, թե տարեց մարդու գործեր եմ կարդում, բայց հետո էդ կարծիքս կորում է... Կարծում եմ, շատ ասելիք ունես ու շատ ամուր հիմք ունես ստեղծագործություններիդ համար՝ ԲՈՂՈՔ...

Շատ լավ է, որ տպավորություն եմ թողնում.... թեկուզ եվ վատ :ok



... բայց, գիտե՞ս, ոչ մեկ նոր բան չի ասում իր ասպարեզում, մինչև որ լիովին չի տիրապետում դասականին...

Չեմ թաքցնում- գրքերից կարդացել եմ միայն "доктор Айболит"-ը և "Մաթանալիզի հիմունքները: Ֆիխտենգոլց"... :oy



Դու ուզում ես էքսպերիմենտալ ու նոր երևալ, բայց էնպիսի տարրական (ուղղագրական և այլ) սխալներ ես անում, որ միանգամից տպավորությունը կորչում է (հասկանում եմ, որ, ասենք, հառբեցող-ը ու էլի մի շարք բառեր դիտմամբ ես էդպես գրում, բայց...)..

Հեն էտա, որ չեմ ուզւոմ էքսպերեմենտալ թվալ... հիմա ինչնա ընդունված?! Որ գրեն ինչքան հնարավորա ժամանակին հարիր... իսկ ես գրում եմ երևանցու պես (Երևանի շքւնչը սիրողի պես) թեկուզ և անգրագետ երևանցու պես...




.. Ու հետո, գործերդ հաճախ սահուն չեն կարդացվում, հանգերը բացակայում են... Չարենցն էլ պակաս հարբեցող չէր (դե համեմատություն չեմ անում, դրա համար շուտ է, բայց՝ որպես օրինակ), բայց իր գործերը հո կարդում ու կարդում ես ու նույնիսկ եթե տողերի վերջավորություններն իրար չեն բռնում, սահուն կարդացվում է...



Մի փոքր տարբերությամբ, թեկուզ և գրում եմ պոեզիա, գրում եմ իմ ԱՍՄՈՒՆՔԻ համար (որ խմած, գոռամ նրանք փողոցում), այսինքն, եթե գեթ մի անգամ լսես ոնցեմ կարդում իմ ամենաանհանգավորած բանաստեղծությունը, կարողեմ վիճել, որ իսպառ կկորի այդ կարծիքտ ;)...




... Այ, օրինակ, "Երգ ակորդեոնի համար"–ը հաճույքով կլսեի, երգում ե՞ս.

Երգում եմ , այո... նվագում եմ կիթառի, ակկորդեոնի ու դաշնամուր վրա... ունեմ մոտ 20-25 երգ, որ պանդոկներում մի 3000 ավել մենեջերի գրպանը մցնելով, կարողանում եմ նվագել ու երգել .... :B

Sunny Stream
11.01.2008, 01:26
Հեն էտա, որ չեմ ուզւոմ էքսպերեմենտալ թվալ... հիմա ինչնա ընդունված?! Որ գրեն ինչքան հնարավորա ժամանակին հարիր... իսկ ես գրում եմ երևանցու պես (Երևանի շքւնչը սիրողի պես) թեկուզ և անգրագետ երևանցու պես...
չէ, չհամոզեցիր... այսինքն՝ երևի չեմ էլ համոզվի, որովհետև էլի նույն կարծիքին եմ. մինչև լիովին չտիրապետես դասականին, կանոնները ՃԻՇՏ քանդել չես կարողանա, որովհետև նախ պիտի դրանք բոլորը ճանաչես...;)

Հ.Գ. էսպես որ գնա, երգերդ կհայտնվեն հեռախոսներում, հա? (կուրսեցիս էլ կիթառով երգեր է գրում, ընկերներն արդեն mp3-ը սարքել են ;)

Mefistofel
13.02.2008, 21:00
Սահում են օրերը ժամանակի ողնաշարով
Եվ դեպի վերեն բարձրանում անցյալի հուշերը:

Երբ մանուկները իրենց ժիր խաղով
Փորձում են ներխուժել մեր հիշողության խաչմերուկները,
Մենք փախչում ենք բակից
Եվ պատանդ վերցնում
Մեզ հետապնդող ու ցավեցնող մտքերը:

Եվ անցյալից եկող ամեն մի ոգի,
Իր հետ բերելով մանկության ճամպրուկները
Խոսում է մեր հետ և բացատրում հանգիստ
Թե խի սպիտական մեր գլխի մազերը:

Երևանը, հանգիստ քնով է տարվել,
Քնել են անգամ բոլոր ղումարբազները.
Փողոցները կեղտոտ դատարկվել են մեզնից…

Տանուլ ենք տվել կարևոր խաղաթղտերը:

Mefistofel
03.03.2008, 12:28
ՄԵԿ ՎԱՐԿԵԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ...

Հատկացնում եմ ևս մեկ վարկյան
Եվ ձգտում եմ գերազանցման,
Նոր խոսքիս բերման ու ներածման համար:
Հայտարարաում եմ սեփական
Ձեռնպահությունը:
Սահմանում եմ վերադասություն,
Խոսքի առաքելություն,
Ամբոխին ղեկավարողը
Միայն անհամբերությունն է:
Այն ժամանակ երբ զրոյից – մեկը անսահմանություն է`
Հայացքների բեկումը
Կդառնա ներդաշնակության ոչնչացումը.

Սահմանազատման սպառնալիքի շեմին կանգնած աշխարհը,
Պատռած նկարից ընկնող
Գիտակցությունը հոշոտաղ
գազանն է.
Որսորդի համար թիրախը, ինչ-որ մեկի կյանքն է…
Կարևորության գագաթնակետը միապետությունն է,
Նրա գահն է`
Խոսքեր դրոշմելու գործարանը արդեն բացված է:
Հղափոխության ազդանշանը
և վառած վառոդի հոտը
Ամուսիններ են`
ապրող նույն տանը:
Վստահության գրավականը
Հինգ արյունների տարափն է,
Առաջնորդների զվարճանքն է,
Սատանաների սատանապարն է`
Բարդ է.
Այն ինչ կդառնա անտաղնադությամբ թալանի ավարը,
Մեր համար դա ընդհամենը
Թատերախաղ է...
Վաղը
Եվս մեկ վարկյան հեղափոխությանը...

Լէգնա
03.03.2008, 13:38
ՄԵԿ ՎԱՐԿԵԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ...

Հատկացնում եմ ևս մեկ վարկյան
Եվ ձգտում եմ գերազանցման,
Նոր խոսքիս բերման ու ներածման համար:
Հայտարարաում եմ սեփական
Ձեռնպահությունը:
Սահմանում եմ վերադասություն,
Խոսքի առաքելություն,
Ամբոխին ղեկավարողը
Միայն անհամբերությունն է:
Այն ժամանակ երբ զրոյից – մեկը անսահմանություն է`
Հայացքների բեկումը
Կդառնա ներդաշնակության ոչնչացումը.

Սահմանազատման սպառնալիքի շեմին կանգնած աշխարհը,
Պատռած նկարից ընկնող
Գիտակցությունը հոշոտաղ
գազանն է.
Որսորդի համար թիրախը, ինչ-որ մեկի կյանքն է…
Կարևորության գագաթնակետը միապետությունն է,
Նրա գահն է`
Խոսքեր դրոշմելու գործարանը արդեն բացված է:
Հղափոխության ազդանշանը
և վառած վառոդի հոտը
Ամուսիններ են`
ապրող նույն տանը:
Վստահության գրավականը
Հինգ արյունների տարափն է,
Առաջնորդների զվարճանքն է,
Սատանաների սատանապարն է`
Բարդ է.
Այն ինչ կդառնա անտաղնադությամբ թալանի ավարը,
Մեր համար դա ընդհամենը
Թատերախաղ է...
Վաղը
Եվս մեկ վարկյան հեղափոխությանը...

կեցցե'ս :)

Mefistofel
11.04.2008, 16:04
Քայլիր քայլերտ,
Երիտասարդ:
Քամի չկա քաղաքի մեջ:
Փողոցներում,
Պուրակներում...
Պահես մտնում ամեն երկրորդ
Փակուղիյում:
Քայլի’ր - քայլելը օգտակար է...

Ոտքտ - քարին,
Աչքտ - սարին,
Սիրտտ - վախին,
Մահտ-կյանքին
Դիպավ`
Անդրադարձավ,
Արձագանքեց,
Ողնուղեղով դեպի գլուխտ գլորվեց...
...հիմա նորից:

Քայլիր քայլերտ,
Ծերացած
Եվ թևակոխի
Հաջորդ քո կյանքը...
Քայլիր,
Անվերջ հարցերի մուրացկան,
Չե որ, կորում է
պատասխանտ...
...նորից:

Քայլիր քայլերտ,
Նոր ծնված
Եվ կյանքը համտեսի
աստվածների հետ:
Քայլիր`
Նրանք շուտով կգան`
Քո ետևից,
Որ գողանան հաղթանակներտ...
Քիչ մնաց,
Եվս մեկ քայլ
Քայլիր`
Գրեթե երիտասարդ:

Նորից...

Sunny Stream
11.04.2008, 19:11
Քայլիր քայլերտ,
Երիտասարդ:
Քամի չկա քաղաքի մեջ:
Փողոցներում,
Պուրակներում...
Պահես մտնում ամեն երկրորդ
Փակուղիյում:
Քայլի’ր - քայլելը օգտակար է...

Ոտքտ - քարին,
Աչքտ - սարին,
Սիրտտ - վախին,
Մահտ-կյանքին
Դիպավ`
Անդրադարձավ,
Արձագանքեց,
Ողնուղեղով դեպի գլուխտ գլորվեց...
...հիմա նորից:

Քայլիր քայլերտ,
Ծերացած
Եվ թևակոխի
Հաջորդ քո կյանքը...
Քայլիր,
Անվերջ հարցերի մուրացկան,
Չե որ, կորում է
պատասխանտ...
...նորից:

Քայլիր քայլերտ,
Նոր ծնված
Եվ կյանքը համտեսի
աստվածների հետ:
Քայլիր`
Նրանք շուտով կգան`
Քո ետևից,
Որ գողանան հաղթանակներտ...
Քիչ մնաց,
Եվս մեկ քայլ
Քայլիր`
Գրեթե երիտասարդ:

Նորից...

Շա~տ հետաքրքիր ես գրում! Ռիթմը ընտիր էր! :good ...էս անգամ նույնպես հիշեցի Չարենցին ;)
...մենակ թե, էլի պիտի գրեմ, որ խոսքդ-գիրդ մշակման կարիք ունի, թեև, տեսնում եմ, չես ուզում... հո չե՞ս վախենում: Վստահեցնում եմ, եթե ճիշտ մշակես (իսկ դու, կարծում եմ, ճիշտ կմշակես), հաստատ լեզուդ ու ռիթմդ չեն տուժի :)

Mefistofel
11.04.2008, 20:12
Շա~տ հետաքրքիր ես գրում! Ռիթմը ընտիր էր! :good ...էս անգամ նույնպես հիշեցի Չարենցին ;)
...մենակ թե, էլի պիտի գրեմ, որ խոսքդ-գիրդ մշակման կարիք ունի, թեև, տեսնում եմ, չես ուզում... հո չե՞ս վախենում: Վստահեցնում եմ, եթե ճիշտ մշակես (իսկ դու, կարծում եմ, ճիշտ կմշակես), հաստատ լեզուդ ու ռիթմդ չեն տուժի :)

Շնոր-հա-կա-լու-թյուն:oy

Գիտեմ որ քերականությունից թույլ եմ... չէ ` շատ թույլ եմ... չէ` անգրագետ եմ մի խոսքով :sorry
Բայց դե ինչ անեմ, որ չեմ կարողանում հիշել ու սովորել էտ ՔեՐաԿաՆուԹյՈՒնԸ, համել էտ ես չեմ մեղավոր, դա իմ ծույլություննա:crazy

Փիսիկ
11.04.2008, 23:12
Բարև , իմ շաաաաատ սիրելի պոետ ջան ՜ ... բա որ իմանաս ինչքան ուրախացա, որ էստեղ էլ ես մտնում … միշտ սիրել եմ քեզ կարդալ. երբեմն նունիսկ կատաղում եմ վրադ, բայց ոչինչ. միգուցե ռուսերեն գրածներիցդ էլ տեղադրես՞ .
գրածներդ կարդալ նույնիսկ պետք չի ինդ, բայց միչևնունն է, շատ սիրում եմ ու միշտ զարմանալու նոր բան եմ գտնում =)

Mefistofel
12.04.2008, 00:22
Ռուսերեններնել կան, "Ոչ հայերեն ստեղծագործություններ" բաժնում ;)

Փիսիկ
12.04.2008, 00:47
OK!
հուսով եմ իմացար թե ով եմ... բայց տրամադրությունդ դուրըս հեչ չի գալիս...
հենց հիմա մի գործ մոգոնիր տրամիդ մասին, գլուխ հանեմ քեզանից

Mefistofel
12.04.2008, 00:47
Կրակները,
Փոթորիկները,
Վազանցում են զգացմունքները.
Հույզեր. հույզեր, հույզեր…
Հոգու աղետը գրում է
Հատորներով վեպեր:
Դիմագծեր են ձեռք բերում անգամ առարկաները,
Ձեռքերով կռծում էս բետոնացած պատերը:
Դեղահաբերը լցրած սեղանի դեմքին,
Մոխրաման,
Սև սուրճ,
Ծխացող մատներ…
Փողոցները հրաժարվում են ստորագրել քայլերտ,
Մակարդված արյունը
Ցավացնում է քունքերտ:
Ինչ-որ բանեն գոռում
Նկարածտ տառերը,
Ողնաշարն էլ արդեն
Չի պահում իր բեռը:
Մոլորակը կրկին
Կատարեց իր պտույտը,
Տարիներն ինչպես միշտ, մատուցում են ցուրտը.
Սուտ է!
Սուտ է!
Սուտ է!
Վատ է այն , երբ դառն է դիմացտ դրված սուրճը:
Նյարդերդ լարված են
Ու սկսում են բողոքի ցույցը,
Խարխուլ է վաղուց
Ամրոցիտ մատույցը:
Գլորվող արցունքը
Կատարում է րի պարտքը…

Դիմավորեք պարոնայք`
Եթերում
Հոգևարքն է!

Փիսիկ
12.04.2008, 00:54
wow!~

Ավելացվել է 1 րոպե անց
սա իմ խնդրանքի պատասխանն էր՞

Mefistofel
12.04.2008, 01:02
Ու-հու

Այլ կերպ ասած` խմցնում եմ ինձ :russian

Mefistofel
11.05.2008, 23:04
ԱՆՑՈՐԴՆԵՐԸ…

Նայում եմ փողոցին ու…
Լռում են նրանք;
Վազում է կատուն ու
Ճանապարս անցնում…

Քայլում են նարանք ու
Բոլորով ոտքի տակ նայում,
Սողոսկում են վերև`
Ուղեղումս վերաբնակվում…

Քայլում են – ապրում,
Ապրում են ներսում…
Ներսում են սկսում,
Հողի տակ ավարտում…

Անցորդների դարում`
Երազանքը անցնող,
Վերջին ճիչն է դաջում
Բետոնին չորացող…

Վանդակները քայլող
Շտապում են անդունդ:
Ամեն վանդակում
Կես հոգի է ապրում...

Բախտի որսորդները
Գրոշներ են մուրում
Եվ նրանց երազանքները
Արդեն մեր մոտ են ծնվում…

……………………………………

Նայում եմ փողոցին ու…
Լռում են նրանք;

Մտնում ենք ամբոխի մեջ
Ու կորում ԱՆԻՄԱՍՏ:

Dayana
12.05.2008, 12:04
շատ հետաքրքիր ես գրում, մի տեսակ լրիվ քոնն են ու էդ հրաշալի ա :love ապրես :)

Mefistofel
12.05.2008, 19:19
շատ հետաքրքիր ես գրում, մի տեսակ լրիվ քոնն են ու էդ հրաշալի ա :love ապրես :)

Մեղսի մուամզել :oy

Mefistofel
16.06.2008, 15:57
ՊՊԶԵՆՔ ՏՂԵՐՔ...

Պպզենք տղեք.
Պպզենք ու ասֆալտը մոտեցնենք դեմքներիս.
Պպզենք տղեք մեր հին ու բարի հայաթում...
Ծխենք տղեք:
Սիգարետ վառենք ու խունկ շնչենք թոքերով տղեք...
Կռանանք ու մեր մանկության հայցքը հիշենք տղեք,
Երբ մանր էինք ու ասֆալտներ աչքներիս մոտիկ էրևում.
Տխուր էինք ու
Քայլում էինք հայաթում...
Նեղացրել էին երևի, հոգիներս էին ուտում.
Փոքր էինք...
Ախմախ բաներ էինք մտածում;
-Փախնեմ տնից..-Թող կարոտեն..-Անհանգստանան ու փնտրեն...

«Մեռնեմ ձեր ջանին, տղերք»-
Հիշվեց մանկության արտասանությունը.
Ավելի ճիշտ `
Մանկության հասցեյով ուղղված
Մեր հասուն կարոտի խոսքերը...
Այն ինչ մերն ա – Մերն ա տղերք!
Այգիներ բերեք գինու,
Գինու տակառներ բերեք` հարբելու,
Հարբելու խոսքեր ասեք...
Պպզենք տղերք մեր հայաթում.
Պպզեք ու գետնին , միասին լուռ նայենք...
.................................................................
Ծերանում ենք տղերք,
Արդեն վաղուց սկել ենք ծերանալ:

Մահանում ենք տղերք,
Արդեն վաղուց սկսել ենք մահանալ:

Հայրիկներ ենք դառնում տղերք,
Արդեն սկսել ենք հայրիկ դառնալ...
................................................................

Սեփական որդու աչքերի մեջ`
Վերածնվում ենք:
Մենք չենք`
Բայց երևի շարունակվում ենք...

Պպզենք տղերք-
Մանուկ դառնանք:
Ծխենք տղերք-
Անցած քայլերգով վերադառնանք...

Դէ' ախպեր ջան,
Վերջիննել լցրա ու ...

Mefistofel
10.07.2008, 21:23
Խոնարհման շղթայի ամրակը
Մաշվում է:
Պատանդ վերցված խենության-
Բաժակն է լցվում:
Քար է դարձել...
Ճիչը սպասվող
Քար էր կտրել,
Լռել,
Մարած կրակի պես քամուն սպասելով,
Պահ էր մտել:
Խավար էր դառնում հաջորդ տողիս միտքը.
Խաղ էր վարում խաղավար խենթության
Բաժակը լիքը...
Երևի թե դա էր միտքը,
Երևի չգիտեմ, թե խի այդպես արագ
Խենթությունս ջահել
Լքեց իր ամուր դրիքը:
Ժամանակներն էին երևի այդպես,
Երբ
Վերքս - գիրք էր,
Բերքս - միրգ էր,
Երգս - կիրք էր,
Երևի թե սիրտս լիքն էր...

Անցյալում մնաց աշխարհս`
...
Սաղ տեսիլք էր!

Խենթությունս ջահել,
Ծերացող ձեռքով
Հոգիս էր շոյում,
Կարծես մահացող հայրը – որդուն...

Խոնարման շղթայի ամրակն է
Մաշվում;
Գազան է`
Ոռնում է.
Մագիլները խրած թիակներիս մեջ
Մեջքովս թաքուն`
Ուսիս է նստում...
......................................................
Եվ այսօր նստած
Խուցիս անկյունում,
Ջղաձիգ մատներով գլանակս եմ վառում,

Իսկ խոնարհման շղթայի ամրակը
Մաշվում է,
Մաշվում է,
Մաշվում...

Ավելացվել է 5 րոպե անց
Իսկ սրա նախորդ գրածս (Չեմ համարձակվում այն անվանել բանաստեղծություն) երևի ամենաանտաղանդ բանն էր որ գրել է մարդկանց շարքում ծնվածներից մեկը...

Mefistofel
15.08.2008, 01:42
Վաղուց արդեն ես չեմ գրում...
Չեմ խոսում երևի, նույնպես,
Վաղուց:
Խմիչքի մեջ սեր չեմ գտնում
Ու սիրո մեջ` խմիչք...
Վաղուց:
Վաղեմի խուցս եմ ուզում;
Ու առաջվա պես խենթանալ` գինուց...
Պաթոսով էլ չեմ խոսում.
Հնացել է.
Հասկանում եմ...
Կախում եմ խենթությունս,
(որպես շքանշան)
Ժամանակի մարմնին
Ու հաելու մեջ սեփական աջքերի մեջ նայում`
Լռում է,
Լռում եմ ,
Լռում ԵՆՔ`
Բոլորս ենք լռում.
Անգամ երբ ցավում է ,
Նենգորեն լռում ենք…
…………………………..
Հէ~յ
Տիկնայք և Պարոնայք`
Կանչենք “Ի ԶԵՆ” և
Ելնենք ընդդեմ
Ագահ ժամանակին…

Mefistofel
09.09.2008, 00:12
Հէ~~յ,
Լույստ բա'րին լինի~
Պարոն Երևա'ն Ալեքսանդրի
Թամանյան…
Աշուն է բացվել
Հարազատ իմ ,
Տե'ս տուն են դառնում
Մուսաներտ քոչվոր, մուրացկան…
…………………………………………
Քաղաքի անդունդից
Մինչև երկինք բետոնե,
Աշնան տերևից
Մինչև մտքեր անէ
Սկսում ենք մրսել-
Տաք հագնվեք!
…………………………………………
Սազում է նոր շորտ`
Տուֆից քարիտ պես, դեղնակարմիր…
Իսկ օտարածին
Հյուսիսային պողոտայիտ գույնը
Կարծես քաղծկեղ լինի
Սև թոքերիտ.
Շատ ես ծխում
Իմ թասընկեր քաղաք…

Lավ, չտխրենք,
Կարծում եմ
Դեռ կգնանք փոռքով,
Դեռ կելնենք բաց ծով
Բաց սրտով,
Մե'ր երգերով…
Չէ որ վերքերը մեր
Արագ են լավանում.

Լույստ բարին
Պոստսովետյան`
Ընկեր Երևան!

Mefistofel
11.09.2008, 23:19
Թագավորների ծնունդը

Երկար միջանցք…
Կարմիր աղյուս…
Չորս քուրմ մոմով…
Մատենագրի տառեր…
Լատիներեն, շշուկ, աղոթք…
Եկեղեցու զանգեր…
Կարած շուրթեր երթումներով…

Սահող չորս ուրվական…
Աստվածների դատավորները
Մեկ Աստվածին ծառա…
Չորս խաղավար,
Նոր իշխանի ծարավ…

Միջանցք…
Գավի մեջ թույն օրհնած…
Լուսաբացին բաժին ընկավ սուգը,
Հերթափոխվում է կուռքը…

Արքաների արքան են – չորսը.
Շուտով նոր գավ են օրհնելու…
Հերթափոխվում է կուռքը`
Կուռքապետերը- Ոչ!

Mefistofel
21.09.2008, 22:14
Էս վերջեիս խառնենք…

Խանգարում եմ խելագարությունը…
Խանգարվածությունս խորանում է,
Խթանում է խոսքիս խաղը…
Վաղը…
Խաղում է խաղավարը`
Խաղաթխտերս ղառ են !
Խելի համը դառն է…
(Էս վերջերս մտքերս խառն են…)
Վառ է…
Ճրագս դեռ վառ է…
Կիթառիս լարերի լարքը`
Քար է…
Հրաբուխի խառնարանի պես
Աչքերս տաք են…
Հառբեցողը – Կարգավիճակ է!

Աստղերը` խամր են…
Հրետորները` համր են…
Ժամերը (էս վերջերս)` դար են…
Խանութները բաց են,
Հոգիները ամբողջությամբ վաճառբած են
Անվերադարձ…
Հակադարց հարված!

Թքած`
Մեկա էս վերջեիս բոլորս խառն ենք…

Mefistofel
23.09.2008, 20:01
Եկավ գիշերը լուսնի կանչով,
Եկավ և տիրացավ երեկոյին
Պատվեց քաղաքը ամբողջ` մթով
Եվ լապտերները վառվեցին:

Մթում թաքուն են հայացքները
Մթում կա մեծ հանգստություն,
Ու աստղերի հուշած հանգերը
Հոգուս էջիերն են լրացնում:

Կենդանանում են բոլոր մտքերը
Ու փարոսի են վերածվում:
Այստեղ տիրում են սատանաները
Որոնք ուղեղն են մեր խմում:

Բացվող վերքի արտասուքում
Արնահոսող սերն ենք տեսնում,
Տեսնում ենք հայելին ցավի
Որում մենք ենք արտացոլվում:

Երբ խեղդում են տանջանքները,
Ատամներով կոկորդից բռնած…
Մենք սիրում ենք մեր վերքերը
Նրանք պաշտպան են, հոգուն տանջված:

Լռեց նորից գրչիս ձայնը,
Լռեց գայլը ոռնացող:
Ես լքում եմ այս աշխարհը…
Կգամ դեռ`
Մնաք բարով:

Mefistofel
23.09.2008, 23:46
“Բոյիտ մեռնեմ”

Դողում եմ …
Մրսում եմ …
Վաղը կթրաշվեմ (երևի)…
Սենյակի անկյուններով եմ քայլում`
Լսել եմ Աշունն ա գալիս…
Ջղաձգվում եմ`
Հանգիստ հլը!
Մատներիս բարձիկները վառվում են,
Ստեղնաշար են ուզում…

Այրվում եմ ,
Բայց միևնույն ա
Ցուրտ ա…
Ցուրտ ա…
Ցուրտ ա…

Մտքերս թարսի պես չեն ավարտվում…
Ինչքան փչում եմ` մոմը չի հանգում…
Չեմ հասկանում
սուտ ա
թե
“Ցուրտ ա…”?!

Ինչ-որ բան եմ ուզում!

Մութ ա,
Դուրսը մութ ա,
Ստամոքսիս ցավը, բութ ա…
Զանգեց ասեց, որ
Օղին ցորենի հյութ ա…
Ինչ վատ ա`
Երկրիս անկումը- դարդ ա…

Կատակ բան չի,
Խելագարությունը լու’րջ ա…
Տենց ասում են…
Տենց լսել եմ…
Լավ չեմ,
Էս վերջերս շատ խառն եմ…

Ինչ-որ բան չի հերիքում!
Ծաղիկները կեղտոտ օդից
Հողին են պարկում…
Թարսի պես ամպերնը այսօր
Քաղաքիս երկնքում են
պարպում…

Չի հերիքում`
Մտքերս չեն հերիքում …
Օդը,
Թունդ խոտը,
Ասֆալտի հոտը,
Ինչ-որ բանի կարոտը,
Այս ամենի մեջ
Անգամ ծխախոտը խորդ ա…

Ինչ որ, մի կարևոր բան չի հերիքում…

Մեխանիզմիս մեջ
Ատամնանիվ ա պակասում…
…………………………………
Զանգեց!
-Ուր էս?
-Գալիս եմ` - Ու վերջապես ավելացրեց,
-Հետս էլ մի շիշ
“Բոյիտ մեռնեմ”…
-…Սպասում եմ!

Լավ ոստիկան
24.09.2008, 00:20
Էլի...

Mefistofel
24.09.2008, 01:15
Էլի...

Էլի կլինի...
Հաջորդ "Բոյիտ մեռնեմ" օղու այցելելուն պես... :ok:B

Լավ ոստիկան
24.09.2008, 02:37
Էլի կլինի...
Հաջորդ "Բոյիտ մեռնեմ" օղու այցելելուն պես... :ok:B

Իսկ, որոնք են եղել առանց "Բոյիդ մեռնեմ"-ի այցելության?

Mefistofel
24.09.2008, 02:57
օյաղ չեմ կարողանում գրեմ... դրա համարել մեկ-մեկ շատ ախմախ բաներ էմ գրում... բայց օյաղ խելքով անգամ երկու բառ չեմ կարողանում իրար կապեմ...

Լավ ոստիկան
24.09.2008, 15:42
Բանաստեղծություններդ կարդալիս մոտս դրանք շտկելու մեծ ցանկություն է առաջանում: Եվ ոչ միայն տառասխալները, այլ ետ ու առաջ անել որոշ բառեր, ընդգծել որոշ հանգեր, որոնք ի սկզբանե առկա են, սակայն չգիտես ինչու չեն երևում...
Քո բանաստեղծություններից յուրաքանչյուրը նման է հաճելի արտաքինով երիտասարդի /երբեմն էլ կնոջ/, որը կեղտոտ, յուղոտ, թափթփված շորերով դուրս է գալիս պանդոկից և օրորվելով, սյուները հաշվելով, պատերից կառչելով գնում է տուն` անցորդների մոտ միայն տարակուսանքով լի հայացքներ հարուցնելով: