PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ-ն 15 տարեկան է



Artgeo
17.09.2006, 22:55
Նախ բոլորին շնորհավորում եմ այս տոնի առթիվ: Անկախ ամեն ինչից, սա մեր տոնն է, ժողովրդի տոնն է: Էական չէ ով և ինչպես է կառավարում կամ ով ինչ է անում հանրապետությունում: :)
Շնորհավորում եմ բոլորիդ :)

Vard
17.09.2006, 23:47
Ես էլ եմ ուզում միանամ շնորհավորանքին:
Ամեն ինչ թողեք մի կողմ բոլոր դժգոհությունները ու փորձեք ուրախանալ… Մեր երկիրը արդեն 15 տարեկան է…ԱՆԿԱԽ ենք ունենք մեր պետականությունը… ես հպարտանում իմ երկրով ու ուրախ եմ, որ նշելու ենք ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15 ամյակը

քաղաքացի
18.09.2006, 00:12
Հայաստանը 15 տարեկան է: Ուռա՜, ուռա՜, ուռա՜
Բայց եթե մի հատ «դեբիլ» երեխա լիներ, 15 տարում նա ավելի շատ կզարգանար քան մեր Հայրենիքը: :P
Բայց դե ես ոչինչ չեմ կարող ասել, հետո ինձ կմեղադրեն, որ հիմար-հիմար բաներ եմ դուրս տալիս: Համենայնդեպս կարող եք ինքներդ դատել 15 տարեկան ՀՀ-ին: ;)

milkyway
18.09.2006, 12:15
Անկախությունը էդ միակ բաննա , որ մենք իսկապես ունենք;)
Շնորհավորում եմ բոլորին:

Sergey
18.09.2006, 14:56
Անկախությունն անվիճարկելի արժեք է, այն ոչնչով չի չափվում ու ոչնչով չի փոխարինվում։ Տա Աստված, որ մեր սերունդն իր հաջորդներին թողնի թեկուզ մի փոքր ավելի կայացած, մի փոքր ավելի բարեկեցիկ, մի փոքր ավելի ՀՊԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆ։

Աբելյան
18.09.2006, 15:10
Շնորհավորում եմ, բայց իմ կարծիքով ոչ մի լավ բան մեր երկիրը անկախացումից հետո չունեցավ: :mda

John
18.09.2006, 16:01
Դե ես էլ եմ շնորհավորոմ ու ցանկանում, որ այսուհետև իրա զարգացումը լայն թափով ընթանա:

Lionne_en_Chasse
18.09.2006, 17:15
Բայց եթե մի հատ «դեբիլ» երեխա լիներ, 15 տարում նա ավելի շատ կզարգանար քան մեր Հայրենիքը: :P

Դու էլ հո չհամեմատեցիր :D


Շնորհավորում եմ բոլորիս
Բավական է բողոքեք, ով-ով բայց մենք հաստատ պիտի անկախության արժեքն իմանանք

Bonita
19.09.2006, 16:40
Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ_ի Անկապության տոնի առթիվ...;)

Fobus
19.09.2006, 18:45
միգուցե 15 տարի ապրած երեխան ավելի զարգանար քան Հայաստանը , քանի որ Հայաստանը 0-ից չէր սկսել : ավելի վատ վիճակից իմ կարծիքով ...

docart
20.09.2006, 00:13
Ինչ անկախություն? ՄԻ բան էլ 1991ից հետո ավելի շատ ենք կախյալ դարձել շատ երկրներից ու հանգամանքներից:

kiki
20.09.2006, 01:01
ո՞վ ասեց չի զարգացել Հայաստանը, լավ էլ զարգացելա ... հապա մի հաշվեք Արգավանդի ու մնացած տեղերի կազինոների քանակը ... Լաս Վեգասը ղալաթ է արել ...
կամ հայ աղջիկներին համեմատեք էն ժամանակ ու հիմա ... Եվրո՜պան է եկել Հայաստան ,- ինչպես ասում էր իմ դասղեկը ...
լավ էլ զարգացել ենք, դեռ մի հատ էլ պետք եղածից շատ ...
մի խոսքով ...

Շնորհավորում եմ , ինչ էլ լինի մերն է :)

Gohar
20.09.2006, 13:58
Ինչքան լինեմ քեզնից հեռու
Այնքան սիրտս քեզ կտենչա,
Հողիդ, ջրիդ խենթ կարոտից
Գիշերն աչքիս էլ քուն չի գա,
Օտար հողում, օտար տանիք
Օտար արև, աստղ ու լուսին…
Օտար են ինձ ամեն բարիք
Ատում եմ ես օտար տանիք
Վերադարձի հույսն իմ հոգում
Իմ օջախի բույրն եմ տենչում
Մտքով քեզ հետ քուն թե արթուն
Ես չեմ հանգչի օտար հողում…

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԱԶԳԻՆ!

Artgeo
20.09.2006, 21:11
Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ_ի Անկապության տոնի առթիվ...;)
:D

Ժող խնդրեցի չէ չխորանալ աղբի մեջ :( Ես ինքս էլ գիտեմ (բոլորս գիտենք), որ ուրախանալու գրեթե ոչինչ չունենք, որ իրականում այդքան էլ անկախ չենք, բայց դե եկեք գոնե էս օրը մոռանանք այդ ամենը: Հիմարություն է, բայց դե գոնե նրանով, որ չենք կորցրել անկախությունը հիմնովին և վերականգնվելու հնարավորություն կա :)
Լավ էս վերևի գրածին ուշադրություն մի դարձրեք, բայց խնդրում այս թեմայում էլ վատ բաներից չխոսենք ;)

Ի դեպ ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ (http://www.president.am/independence/arm/)

Լիաննա
20.09.2006, 22:38
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ բոլորին : :clap

ծլենք , ծաղկենք , զորանանք ... :drinks

Ուլուանա
21.09.2006, 08:54
Ես էլ սպասում էի, որ օրը գար, նոր շնորհավորեի։:P
Շնորհավորում եմ բոլորիս։:hands Ճիշտ է, մեր ուզած չափով ու մեր ուզած ձևով դեռ անկախ չենք, բայց եկեք խոստովանենք, որ սա էլ է բան, չհուսահատվենք ու ձգտենք ավելի իրական անկախության, որովհետև նախադրյալները գոնե ունենք։:)

Մասսագետ
21.09.2006, 10:52
Փոքր ժամանակ, տենց մի 4-5 տարեկանում, երբ նայում էի էս շքերթը, երազում էի՝ էս զինվորներից մեկն էլ ես լինեմ: Էսօր նայեցի էդ շքերթը ու զզվանք առաջացավ մեջս:
Շնորհավորելու բան չունեմ: Հայաստանի անկախությունը նրանց ձեռքն ա, ովքեր չէին պայքարել անկախության համար;

Մելիք
21.09.2006, 11:18
Շնորհավոր, ամեն դեպքում;)

Արշակ
21.09.2006, 12:03
Շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին ու ընդհանրապես բոլոր հայերին Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։ :hands
Իհարկե, հիմա մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք, բայց մեծ նվաճում եմ համարում հենց թեկուզ այն, որ որոշ մարդիկ կարողանում են ազատորեն ասել, որ շնորհավորելու բան չունեն։ Մաղթում եմ, որ այդ անկախությունն ավելի իրական դառնա ու յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի գիտակցի, թե ինչ է իրական ազատությունը ու իրեն իսկապես անկախ ու ազատ զգա։ Համոզված եմ, որ մենք հնարավորություն ունենք իսկական անկախություն նվաճելու։ Պայքարե՛նք այդ անկախության համար։:)

Artgeo
21.09.2006, 12:17
ԷԷԷԷԷԷԷ, առանձին թեմա եմ բացում ու բոլոր դժգոհությունները այնտեղ գրեք
http://www.akumb.am/showthread.php?t=1809