PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչը կուզենայիք փոխել ձեր մեջ



Էջեր : 1 [2]

One_Way_Ticket
08.11.2012, 16:24
Կուզենայի փոխել "ականջի հետև գցելու" սովորությունս: Կա պրոբլեմ, գիտեմ լուծումը, այն առանձնապես ջանքեր չի պահանջում, բայց միևնույնն է ապրում եմ այդ պրոբլեմով մինչև դավադիտ եմ լինում, և նոր լուծում այն:

Ամմէ
08.11.2012, 16:38
ամեն ինչից շաաաատ շուտ եմ ձանձրանում , ես կասեի մարդկանցից էլ եմ շատ շուտ հոգնում :(( շատ վատ ա )

sharick
08.11.2012, 22:04
Շատ-շատ բաներ կուզեի փոխել իմ մեջ , բայց առաջին հերթին վատատեսությունը , որն ինձ շաաատ ա խանգարում

Freeman
09.11.2012, 21:13
Կուզենայի կամքի ուժիցս թույլ լինեի:)) թե չէ սենց ես միշտ իրան հաղթում եմ

է՜հ, կամքիս նկատմամբ իմ տարած հաղթանակները մենակ շատանում են

Գանգրահեր
09.11.2012, 23:34
Ցանկացած խնդրանք կատարելու սովորությունս :think

Վահե-91
09.11.2012, 23:48
ողնաշարը :8

John
10.11.2012, 11:32
ուզում եմ սովորեմ <չէ> ասել... ահավոր դժվար ա ստացվում առաջին փորձերը, բայց հասկանում եմ, որ տխուր է էն մարդու վիճակը, ով մերժել չգիտի

Վոլտերա
21.12.2012, 21:33
Մի քիչ սադիզմ կա մեջս:think ու դա դեպի անսրտություն ա տանում
Մի խոսքով ուզում եմ, որ սադիզմս իրական աշխարհ չտեղափոխվի, մնա իրա տեղում, որ վնասներ չտա:

Մինա
07.01.2013, 18:20
https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/534522_348298531932290_560530406_n.jpg
Ի՞նչը փոխեմ,ես կատարյալ եմ::angel

Avira
13.01.2013, 22:00
ՇԱՏ կուզենաի փոխել Անմիջականությունս ...այն ինձ ավելի վնասում է ,քան օգնում :oy

_Հրաչ_
13.01.2013, 22:12
Ոնց նայում եմ, ոչ մի բան էլ չէի ուզի փոխել: Երևի ճիշտը սա ա՝ բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ: :)

melancholia
09.06.2013, 09:53
Կարծում եմ մարդը ինչպիսին կա, մնում է ողջ կյանքի ընթացքում: Գուցե շատ հարցերի վերաբերյալ կյանքի բերումով փորձի վարքը փոխել, գիտակցելով, բայց էության միջից չի կարող հանել այն, ինչը բնությունն է տվել: Շուտ բռնկվող, կռվարարը մարդը միշտ էլ կմնա էդպիսին, չնայած տարիքի հետ կփորձի վերահսկել էմոցիաները: Կոնկրետ իմ մեջ շատ եմ ուզում թոխել զգայունությունն ու հեշտ խոցելիությունը....բայց դե մեկա չի ստացվի: ու երևի Հրաչը ճիշտ է, պետք էլ չէ փոխել ինչոր բան, փոխվելով դժվար թե ավելի երջանիկ զգանք, քան լինել այնպիսին ինչպիսին կանք:

Quyr Qery
09.06.2013, 15:13
Ձախ ձեռքիս միջնամատի ու ճկույտի արանքի մատը (անունը պռոստը չեմ հիշում): Նենց սկսել է չնայվել առանց մատանու: :(
:))