PDA

Դիտել ողջ տարբերակը : Նվիրիր ստեղծագործություն ներքևի/վերևի մարդուն



Էդուարդ_man
19.11.2007, 15:10
Ուրեմն այստեղ ստեղծագործում ենք…նվիրում ենք անպայման մեր ստեղծագործություններից, ստեղծագործությունը կարող է լինել և հումորային ամեն մարդ թող ինքը որոշի;) թե չափածո, թե արձակ , ցանկալի է չլինի շատ երկար բայց լինի ի սրտե…:love
Դե ում որ նվիրվում է նա էլ կարող է գնահատել:ok

Էդուարդ_man
19.11.2007, 16:11
Մայրամուտի շողերն են լուսավորել աչքերդ, դրա համար նրանց մեջ այդքան տխրություն կա, բայց այնքան քաղցրություն կա...Իսկ մեղեդին ՝մեղեդի կա հիմա քո հոգում ինչ նուրբ մեղեդի կա քո հոգում...երազներ՝ նուրբ երազներ կան քո մտքում , երազներ որ ձուլվում են նաև իմ հոգուն ,ցնորքներ չեն քո երազները ,մտքեր են երազ թվացող ՝գեղեցիկը փնտրելու, տիրանալու....և նրբահնչյուն մեղեդի և գունեղ թրթիռներ կան :love...մայրամուտը աշնան հիմա շատ նման է քո հոգուն.....

Նվիրվում է ներքևի մարդուն:)

Լէգնա
19.11.2007, 16:49
Շնորհակալություն :oy

Աշնան տաքուկ անկյունում ` վաղուց կանգնած մի տղա...
Մի տղա վաղուց սպասվող մի սիրո...
Մի սիրո,ջերմ մի` "Առ ինձ գրկիդ մեջ" երգի տող...
Երգի տող` մի անկարոտ սպասում ձեր բակում...
Ձեր բակում ` վաղուց աշնան մի բուն...
Մի բուն` անսկիզբ,անվերջ մի սերունդ...
Մի սերունդ`արդեն քանի դար,աշնան ետևից ընկած , չսպասվող սիրո...

Վերևինիս :)

dvgray
19.11.2007, 17:22
Ամպագոռգոռ մի բան ասեմ վերևինիս :D.
Սիրում է նա չգիտես ու՞մ, չգիտես ո՞նց, չգիտես խի՞ :think:

Լէգնա
19.11.2007, 17:44
Ամպագոռգոռ մի բան ասեմ վերևինիս :D.
Սիրում է նա չգիտես ու՞մ, չգիտես ո՞նց, չգիտես խի՞ :think:

Արևաշշունջ երկու բան ասեմ վերևինիս :)
սիրո՞ւմ է, թե՞ ուզում է,որ սիրի ;)

Մարիաննա
19.11.2007, 17:45
Շարունակեմ ամպագորգոռ տրամադրությունը: :D
Նախագահական ընտրությունների շեմին, մարդիկ շատ են անհարթ ոճով բողոքում,- գրում է Մարիաննան: :D Խիստ արտահայտված է քաղաքական ախտանիշների լույս ընծայումը՝ իրական և թվացող փաստարկների առկայությամբ՝ ցավոք օգուտ չունի,- գրում է Մարիաննան: :D Գրելուց բացի, գործել է պետք,- փաստում է Մարիաննան: :)

Լէգնա
19.11.2007, 17:48
Շարունակեմ ամպագորգոռ տրամադրությունը: :D
Նախագահական ընտրությունների շեմին, մարդիկ շատ են անհարթ ոճով բողոքում,- գրում է Մարիաննան: :D Խիստ արտահայտված է քաղաքական ախտանիշների լույս ընծայումը՝ իրական և թվացող փաստարկների առկայությամբ՝ ցավոք օգուտ չունի,- գրում է Մարիաննան: :D Գրելուց բացի, գործել է պետք:

ապրի Մարիաննան,բայց ո՞ւմ է նվիրված կամ ուղղված :8

Մարիաննա
19.11.2007, 17:53
Վերևինին էր նվիրված, - փաստում է Մարիաննան: :D

Selene
20.11.2007, 20:05
Ամպագոռգոռ ամեն ինչից հեռու ես շատ,
Խորն է հոգիդ հույզերով լի, միտքդ՝ անափ,
Հարգում եմ քեզ որպես անհատ,
Թեկուզ երբեմն փակ ես անչափ;)

Նվիրում եմ վերևինիս:)

Vive L'Armenie
24.11.2007, 01:34
Նվիրում եմ Մերիին :kiss

Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական...

Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո...

Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա...

ինչպես նաև այս փոքրիկ քառատողը՝

Քո գգվանքը, որ չըկա,
Տրտմությունըդ գեղեցիկ,
Հույզըդ մաքուր աղջկա,
Ժպիտներըդ խաբուսիկ։

Empty`Tears
01.03.2008, 08:23
Նվիրում եմ բնականաբար Ուրվականին :P
ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Ես եմ ,դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
- ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ...

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ...

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք,թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ... :P