PDA

Դիտել ողջ տարբերակը : Նարեկ Գալստյան կամ մենք...

Ծով
19.11.2007, 02:15
2007-11-16
ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ

Օրերս անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Հարձակվողները Նարեկին սպառնացել են, որ եթե թերթերին մի բան ասի՝ հաջորդ անգամ կսպանեն: «Ես էլ նրանց ասում էի, որ ասելու եմ ինչ որ կա, ինչ որ եղել է: Ես ասելու եմ, խոսք եմ տալիս էն մարդկանց, ովքեր դա արել են: Այսուհետեւ ինձ երբեք, ոչ մի հարցում չեն կարողանալու վախեցնել: Սա հստակ քաղաքական դրդապատճառներ ունեցող խնդիր էր, որովհետեւ ես անձնական ոչ մի թշնամի չունեմ»,- երեկ հիվանդանոցում հայտարարել է Ն. Գալստյանը: Նարեկի ընկերները համոզված են, որ նրան ծեծի ենթարկելը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներից մեկ-երկուսի հրահանգն է եղել: Հիշեցնենք, որ Ն. Գալստյանին երեք օր առաջ ձերբակալել էին թռուցիկներ փակցնելու համար եւ սպառնացել, որ եթե նման բան էլի անի՝ հաշվեհարդար կտեսնեն:

Հարցը Նարեկի քաղաքական կողմնորոշումը չէ, այլ մեր երիտասարդության իրավունքների դեմ հանցավոր շարժումն ու կապկպված ներկան, որ չի թողնում ազատել ապագան անխիղճների ճաղերից...Ինչ խորհրդանշական անուն է:)
Ակամայից հիշեցի Նարեկացու «Մատյան ողբերգությունը»

Ծով
19.11.2007, 02:19
www.aravot.am

P.S.
19.11.2007, 09:16
Ինձ համար անհասկանլի է, թե ինչու համար են Նարեկին ծեծել: Էդ տղան ոչ մեկին հայտնի չէր, ըստ էության կարգին մի ակտիվ քաղ.երիտ էլ չէր, այդ առումով ինչու՞ համար պետք է ծեծեին…չգիտեմ, մի բան անտրամաբանական է թվում…

StrangeLittleGirl
19.11.2007, 11:45

Ինձ համար էլ է անհասկանալի: :D
Մնում է մտածել, որ Նարեկն է ձեռքի տակ ընկել, նրան էլ ծեծել են:

dvgray
19.11.2007, 12:00
Ինձ համար անհասկանլի է, թե ինչու համար են Նարեկին ծեծել: Էդ տղան ոչ մեկին հայտնի չէր, ըստ էության կարգին մի ակտիվ քաղ.երիտ էլ չէր, այդ առումով ինչու՞ համար պետք է ծեծեին…չգիտեմ, մի բան անտրամաբանական է թվում…
Ի՞նչ մի անտրամաբանական բան կա այստեղ: Բոլոր ակտվներեին "կուպիտ" են անում ու "փչացնում": Եթե համառում է, ու չի վաճառվում, ապա արդեն ստանդարտ պրոցեդուրայով հայտարարում են "թուրք" :D:
Իսկ մյուսներին, առաբձնապես երիտասարդներին, ովքեր ակտիվության սաղմնային վիճակում են գտնվում, ավելի "էժան" տարբերակով՝ քաշում ծեծում են: Համ իրենց ձեքներն են պահում լավ մարզավիճակում, համ էլ ավելորդ փող չեն ծախսում նրանց "կուպիտ" անելու, կամ էլ "լրագրող":[ վարձելու ու "թուրքահպատակ" կերպարը "բացահայտելու" համար:

Էդուարդ_man
19.11.2007, 12:25
Ամեն դեպքում ոչ ոք համոզված չի կարող ասել թե դա ինչ առիթով է եղել, հնարավոր է որ իրեն լավ չի պահել/խոսել է մի բան որ բարկացրել է/ և ծեծվել է հնարավոր է հակառակը ...ամենինչ հնարավոր է...
Էստեղ եթե մեկը փորձում է իր տարբերակը պնդել թող դա հիմնավորի փաստերով

Che_Guevara
19.11.2007, 17:33
Էստեղ եթե մեկը փորձում է իր տարբերակը պնդել թող դա հիմնավորի փաստերով

Ավելի համոզիչ փաստ, քան հենց ծեծվողի խոսքերն են, չեմ կարող բերել: Նա ինքն է ասում, որ ոստիկանություն տանելուց իրեն սպառնացել են, իսկ ծեծողները սպառնացել են, որ եթե շարունակի Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների թռուցիկները փաքցնել, կսպանեն: Եթե դու ունես ավելի համոզիչ փաստ, ըստ որը այդ ծեծը կրել է անձնական բնույթ, խնդրում եմ բեր:

Մոդերատորական. Գրառման վիրավորական հատվածները հեռացված են:

Սամվել
19.11.2007, 18:51
Ավելի համոզիչ փաստ, քան հենց ծեծվողի խոսքերն են, չեմ կարող բերել: Նա ինքն է ասում, որ ոստիկանություն տանելուց իրեն սպառնացել են, իսկ ծեծողները սպառնացել են, որ եթե շարունակի Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների թռուցիկները փաքցնել, կսպանեն: Եթե դու ունես ավելի համոզիչ փաստ, ըստ որը այդ ծեծը կրել է անձնական բնույթ, խնդրում եմ բեր:

Օֆֆ լավ էլ բա հո չէր ասի ես իրանց եսիմինչեր ասեցի բռնեցին ծեծեցին, Իմիջայլոց ետ "դիմակավոր մարդկանց" վարկածը գոնե ապացուցված է թե դա էլա մեր հարգարժան Նարեկի պատմածից :think
Ամեն դեպքում չեմ բացառում որ իրան խելոք չպահելու համարա ծեծվել կամ էլ վաբշե ծեծել են յանիմ թե իշխաության պատվերով, նրանց հեղինակությունը գցելու համար/իմիջայլոց այդ դեպքում Նարեկը բնականաբար ամենինչից անտեղյակ է/, բայց դե լրիվ ուրիշ կողմի պատվերով:
Չնայած մեր Իշխանություններից էլ հեռու չի :think

P.S.
19.11.2007, 22:27
Ուղղակի զահլա չունեմ պատասխանելու, որովհետև այն ինչ գրել եմ, ու այն, ինչին դուք՝ Che-gevara պատասխանել եք, միմյանց հետ կապ չունեցող են։

Ու ցանկանում եմ նաև հիշեցնել՝ Artgeo, Chuk, Ուլուանա, և մյուս մոդերատորներ ու ադմիններ, այ հենց սենց դեպքերի ժամանակ է որ լռություն եք պահպանում։ Ընդ որում, անհասկանալի է՝ միտումնավոր, թե ոչ։

Chuk
19.11.2007, 22:42
Ուղղակի զահլա չունեմ պատասխանելու, որովհետև այն ինչ գրել եմ, ու այն, ինչին դուք՝ Che-gevara պատասխանել եք, միմյանց հետ կապ չունեցող են։

Ու ցանկանում եմ նաև հիշեցնել՝ Artgeo, Chuk, Ուլուանա, և մյուս մոդերատորներ ու ադմիններ, այ հենց սենց դեպքերի ժամանակ է որ լռություն եք պահպանում։ Ընդ որում, անհասկանալի է՝ միտումնավոր, թե ոչ։ Մնում է միայն ենթադրել, որ որոշակի քաղաքական նախասիրություն ունցողների դեպքում մարդկանց վիրավորելու վարքը Ձեզ համար միանգամայն ընդունելի է։ Դե ձեն հանեք, արձագանքեք, դիտողություն արեք կամ էլ ջնջեք...Ընդ որում, գրառումից հետո բավական ժամանակ է անցել, որ այն նկատեք։ Թեև ինչի մասին է խոսքը…Մի խոսքով, ոչ առաջին անգամ է, ոչ էլ առաջինն եմ։

Թեև շեղվում եմ թեմայից, բայց այնուամենայնիվ կգրեմ, պահանջելով, որ ոչ մեկը գրածիս այստեղ չպատասխանի ու թեման իր նախնական բովանդակությունից լրիվ չշեղի: P.S. շնորհակալություն զգուշացնելու համար, ես թեև մտել էի թեման, բայց գրառումներից ամեն մեկից մեկ-երկու բառ էի կարդացել, նկատելով մականունս կարդացի լրիվ: Պարզապս խնդրանք, հաջորդ անգամները նմանատիպ բաներ տեսնելիս օգտվել զգուշացման համակարգից, քանի-որ այսպես բացառված չի, որ չնկատենք խախտումը:

Թեմայի մի շարք գրառումներ ջնջվել են թեմայից շեղված լինելու կամ վիրավորական լինելու պատճառով, մի քանիսը խմբագրված են, կատարվել են զգուշացումներ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ եթե զգուշացում ստացած անդամների կողմից նկատեմ նույն ոճի այլ գրառումներ, որոնք կարվեն սրանից հետո, ապա նրանց կարգելվի այս բաժնում գրառումներ կատարել (ժամանակավոր կամ ընդմիշտ), հաշվի առնելով այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php?t=15465) գրվածը:

Շարունակեք քննարկումներն առավել քաղաքակիրթ տարբերակով:

Artgeo
25.11.2007, 17:21
Ժող, բայց ես իրոք զարմանում եմ, մի՞թե այսօրվա իշխամություններից այդքան հեռու է ծեծելու մեթոդը :o

StrangeLittleGirl
25.11.2007, 18:52
Ժող, բայց ես իրոք զարմանում եմ, մի՞թե այսօրվա իշխամություններից այդքան հեռու է ծեծելու մեթոդը
Ամբողջ հարցն այն է, որ հեռու չէ, բայց որ հենց Նարեկին են ծեծել, այ դա մի քիչ կասկածելի է ;)

Սամվել
25.11.2007, 19:26
Ժող, բայց ես իրոք զարմանում եմ, մի՞թե այսօրվա իշխամություններից այդքան հեռու է ծեծելու մեթոդը :o

ԻՆչի՞ մենակ իշխանություններին:8 Հայաստանի տղամարդկանց 88%ին հոգեհարազատ և առաջնային է ծեծելու մեթոդը ;), այնպես որ չի բացառվում որ նրան ծեծած լինեն լրիվ այլ բանի համար...Էլ չեմ ասում ՓՌի տարբերակը ;)

Artgeo
25.11.2007, 20:54
Ամբողջ հարցն այն է, որ հեռու չէ, բայց որ հենց Նարեկին են ծեծել, այ դա մի քիչ կասկածելի է ;)
Բյուր Պողոսին որ ծեծեին, կասեիր ինչո՞ւ են Պողոսին ծեծել :o Նման անմարդկային վերաբերմունք քեզնից չէի սպասում։ Փաստը մնում է փաստ, նրան ծեծել են ու զուտ մարդկային տեսանկյունից Սերժին էլ որ ծեծեն կամ քարկոծեն, ես չեմ չարախնդի այլ կքննադատեմ։

ԻՆչի՞ մենակ իշխանություններին:8 Հայաստանի տղամարդկանց 88%ին հոգեհարազատ և առաջնային է ծեծելու մեթոդը ;), այնպես որ չի բացառվում որ նրան ծեծած լինեն լրիվ այլ բանի համար...Էլ չեմ ասում ՓՌի տարբերակը ;)
Ոչ, նրան ծեծել են հենց թռուցիկներ տարածելու համար։ Առաջին դեպքը չէ և ոչ էլ վերջինը, դեռ ուր եք...

Surb_Echmiadzin
25.11.2007, 21:34
Նախ ուզում եմ եմ ողջունել Ֆորումի հարգարժան մասնակիցներին:)
Սա իմ առաջին փոստն է :D
Ասեմ, որ Նարեկին ճանաչում եմ արդեն 2-3 տարի և այդ ամբողջ ժամանակ նա աչքի է ընկել որպես ծայրահեղ և անհավասարակշիռ դիրքորոշումով, տարակարծություններ չհանդուրժող և սեփական կարծիքի միշտ ճիշտ լինելու գիտակցումով:
Ես Նարեկին հիշում եմ, երբ նա անձամբ ինձ ասում էր, որ ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ ՆԱԽԱԳԱՀ, ԲԱՅՑ ՄԵՆԱԿ ԹԵ ԼԵՎՈՆԸ ՉԼԻՆԻ
Հետո ասում էր, որ ամեն հայի մեջ ինչ որ չափով դաշնակցական է նստած /խոսքի մեջ ասեմ, որ հայրենասիրությունն ու դաշնակցական լինելը իրարից տարբերվում են/

Եվ այդ հոգով դաշնակցականը /արտահայտությունը Նարեկինն է/, ակտիվ հակաՀՀՇ-ականը այսօր կանգնած է մի մարդու կողքին, որի կառավարման արդյունքը տեսել ենք բոլորս և առավել ևս մեր սերունդը, որը լամպի լույսի տակ դաս անելով մեծացավ:

դե լավ դա այլ տօպիկում կգրեմ:

Իսկ ինչ վերաբերվում է Նարեկին ասեմ, որ իշխանություններն այնքան պարապ ու անգործ չէին, որ Նարեկին ծեծեն: Փոխարենը կարելի էկազմակերպել հարձակում, դրանով իսկ ստանալ հիանալի PR և հերթական անգամ հիշել այս "ԲԱՐԲԱՐՈՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ"

StrangeLittleGirl
25.11.2007, 21:53
Ասեմ, որ Նարեկին ճանաչում եմ արդեն 2-3 տարի և այդ ամբողջ ժամանակ նա աչքի է ընկել որպես ծայրահեղ և անհավասարակշիռ դիրքորոշումով, տարակարծություններ չհանդուրժող և սեփական կարծիքի միշտ ճիշտ լինելու գիտակցումով:
Ես էլ եմ Նարեկին ճանաչում, թեև ոչ շատ մոտիկից: Այս հատկանիշները ես էլ եմ նկատել, բայց էս մեկի հետ համաձայն չեմ.

Իսկ ինչ վերաբերվում է Նարեկին ասեմ, որ իշխանություններն այնքան պարապ ու անգործ չէին, որ Նարեկին ծեծեն: Փոխարենը կարելի էկազմակերպել հարձակում, դրանով իսկ ստանալ հիանալի PR և հերթական անգամ հիշել այս "ԲԱՐԲԱՐՈՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ"
Կարծում եմ՝ պարզապես նա եղել է ծեծի հրահրողը, իսկ հայ տղամարդուն էլ առիթ է պետք, որ ծեծի անցնի.

Հայաստանի տղամարդկանց 88%ին հոգեհարազատ և առաջնային է ծեծելու մեթոդը

Ոչ, նրան ծեծել են հենց թռուցիկներ տարածելու համար։ Առաջին դեպքը չէ և ոչ էլ վերջինը, դեռ ուր եք...
Թռուցիկներ բաժանելու համար կարող էին զգուշացնել: Իսկ ծեծը հրահրողը գրեթե վստահ եմ, որ Նարեկն է:

քաղաքացի
26.11.2007, 16:29
Կարծում եմ՝ պարզապես նա եղել է ծեծի հրահրողը, իսկ հայ տղամարդուն էլ առիթ է պետք, որ ծեծի անցնի.

Ծեծի հրահրող :lol
Ծեծի հրահրող չի կարող լինել, որովհետև նա գտնվում էր տաքսիի մեջ, ծեծողները՝ իրենց մեքենայով էին: Ինչպե՞ս կարող ես ասել, որ Նարեկը հրահրել է:

Ֆանտաստիկաներ չեմ ուզում լսել:

Թռուցիկներ բաժանելու համար կարող էին զգուշացնել: Իսկ ծեծը հրահրողը գրեթե վստահ եմ, որ Նարեկն է:
Ո՛չ: Չէին կարող զգուշացնել: Ինչի՞ համար զգուշացնեին: Մի՞թե դա արգելված է, թրուցիկ բաժանելը արգելված բան չէ: Պատահակա՞ն է, որ իրեն ծեծեցին ոստիկանությունից դուրս գալուց մի քանի ժամ հետո, կամ հաջորդ առավոտյան:
Եթե այդ մարդու վատն եք ցանկանում, կարող եք ասել՝ չծեծել: Իսկ թե ինչո՞վ է վատը, դրան բացատրություններ են պետք: Իսկ եթե չունես բացատրություններ ու վատն ես ցանկանում, ծեծում ես:

Հ.Գ. Նարեկին ճանաչողներին խնդրում եմ ինձ բացատրեն, թե ինչո՞ւ պիտի ծեծվեր: Ուղղակի «արժանի էր» պատասխանը չի ընդունվում:

P.S.
27.11.2007, 01:03
Լավ, իսկ հիմա ինչպես է Նարե՞կը
Միջադեպի մանրամասները կպարզվի հետո, գուցե չպարզի։ Անկախ ամեն ինչից ջահել տղա է, հաշմանդամ չդառնա։ Ո՞վ է տեղյակ դուրս գրվել է հիվանդանոցից, թե դեռ այնտե՞ղ է։

Mari
27.11.2007, 17:24
Լավ, իսկ հիմա ինչպես է Նարե՞կը
Միջադեպի մանրամասները կպարզվի հետո, գուցե չպարզի։ Անկախ ամեն ինչից ջահել տղա է, հաշմանդամ չդառնա։ Ո՞վ է տեղյակ դուրս գրվել է հիվանդանոցից, թե դեռ այնտե՞ղ է։

Այսօր Համալսարանում տեսել եմ, լավ էր:

Surb_Echmiadzin
28.11.2007, 09:26
Նախ ասեմ բարև ձեզ, հետո շարունակեմ:
Ասեմ, որ ի բարեբախտություն բոլորի ոչ մի լուրջ բան չի եղել, իսկ ինչ վնաս էլ հասցվել է առողջությանը ապա "կմեծանա կմոռանա":
Ինչ վերաբերվում է ծեծ հրահրելուն ապա ասեմ, որ տարբերակնրը շատ են:
Նախ ոչ ոք չի կարող պնդել, որ ծեծողները ոստիկաններ են եղել թե ուղղակի խուլիգաններ:
Կամ էլ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել վեճ երթևեկության կանոնների խախտման հետ կապված, առաջացել է քաշքշուկ, փոխադարձ հայհոյանքներ և...... ԵՂԱՎ ԱՅՆ ԻՆՉ ԵՂԱՎ...
Սա իհարկե ենթադրություն է, բայց իրավունք ունի գոյություն ունենալ ոչ պակաս քան մնացած /այդ թվում նաև քաղաքական դրդապատճառներով ծեծի/ ենթադրությունները:
Իսկ ինչ վերաբերվում է սիրել չսիրելուն, լավը կամ վատը կամենալուն, ապա ասեմ, որ իշխանություններն, ըստ իս, պարզապես անտարբեր են Նարեկ Գալստյան անձի և քաղաքական գործչի /մեծ վերապահումով/ նկատմամբ:
Թե չէ հետապնդում, ազատ խոսքի ճնշում և այլն որ լսում եմ Նարեկի մասին, հիստերիկ ծիծաղով եմ բռնկվում:
Խնդրում եմ ազատեք ինձ դրանից

Աթեիստ
28.11.2007, 09:35

Ինձ հանդիպած լրատվամիջոցներում նշվում էր, որ ծեծողները եղել են դիմակով:
Ընդ որում, ոչ թե "ըստ Նարեկի խոսքերի` ծեծողները եղել են դիմակով", այլ պարզապես "ծեծողները եղել են դիմակով":
Խնդրում եմ բերել ևս մեկ օրինակ, երբ խուլիգանները մարդ էին ծեծել դիմակավորված: Երթևեկության կանոնների խախտման մասին խոսելն իսկ համարում եմ անիմաստ:
"Ոչ մի լուրջ բան չի եղել"-ի մասին էլ նշեմ, որ ես որպես բժիշկ դեռ չեմ հիշում դեպք, որ մարդուն առանց մի լուրջ բանի մի հիվանդանոցից տեղափոխեն այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: