PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղքենիություն



Second Chance
17.11.2007, 13:18
Ըստ ձեզ ո՞րն է քաղքենիության սահմանումը, և ինչպիսին է նրա բնութագիրը,
ո՞ր մարդկանց կարելի է համարել որպես այդպիսիք, և ինչու՞ են այդպիսի մարդիկ շատ Հայաստանում...:(
Միշտ դժվարություն եմ ունեցել և խոսափել երկու տիպի մարդկանց հետ շփվելիս, -մեկ որ մարդը բռի է լինում ,մեկ էլ որ քաղքենի ... չգիտեմ դրանցից որն է ավելի վատ...
ըստ իս դրանք երկու ծայրահեղություններ են միևնույն հարթության վրա, սակայն զարմանալին այն է, որ նրանց միջև զուգահեռներ էլ կան.... :8
Որոշ մարդիկ զգացել եմ այլ կերպ են բնութագրում քաղքենիությունը համարյա թե նույնացնում են մեծամտության հետ...
Կուզենաի լսել ձեր կարծիքները:)

Էդուարդ_man
17.11.2007, 14:18
Քաղքենին սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդն է, որը կարևորություն է տալիս շատ ավելի երկրորդական բաների և հպարտանում կամ պարծենում է դրանցով...:)

Economist
17.11.2007, 14:40
Քաղքենին իմ պատկերացմամբ նյութապաշտ անձնավորություն է, որի ուշքն ու միտքը զբաղված է այնպիսի տափակ բաներով, որ մեկ-մեկ նույնիսկ զարմանում ես:o Հայաստանում ցավոք այդ դասի մարդիկ շատ-շատ են:[: Նրանք իրենց համար ստեղծել են ինչ-որ <չափանիշների համակարգ>/օրինակ մեքենայի առկայությունը, ամեն շաբաթ գոնե որևէ <պռիստիժնի> խանութից հագուստի ձեռք բերելը, ինչ-որ իրենց համար ընդունելի խոսելակերպը, պահվածք և այլն/, որոնցից կառչած ապրում են` անգամ չկասկածելով, որ աշխարհում բացի նյութականից կան բազմաթիվ լավ ու հետաքրքիր բաներ: Նրանք մտածում են, որ աշխարհը սկսվում է իրենցից, որ իրենք են թելադրում տենդենցները և այլն, իսկ կողքի մարդկանց, որոնք չեն համապատասխանում իրենց չափանիշներին, կարելի է արհամարել ու նույնիսկ ծաղրել: Նրանց մոտ բացակայում են մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ընկերությունը, մարդասիրությունը, հարգանքը դիմացինի նկատմամբ և այլն:

P.S.
17.11.2007, 15:13
Քաղքենիները հիմնական գավառամիտներն են, որոնց համար չկա ընտրություն, կա հրամայական՝ սա սենց պետք է լինի։ Ու հենց էդ կարոբկա մտածողությունն արտահայտվում է ամեն ինչում՝ մեքենան՝ Մերսեսդես, մայկա–տրուսիկը՝ Արմանի, ժամը՝ չգիտեմ, դուք ֆիրմայի անուն ասեք :))))))

Քաղքենիությունն առաջին հերթին մտածողության արդյունք է։ Երբ մարդը տկարամիտ է, տափակ, էդ ժամանակ ինչ–որ իրերով իրենց շրջապատելը դառնում է նրա համար ուղղակի կենսական անհրաժեշտություն, որ իրերը նրա փոխարեն խոսեն, նրան հարգանք բերեն, բովանդակություն փոխանցեն։

StrangeLittleGirl
17.11.2007, 17:57
Քաղքենին հեռավոր գյուղից քաղաքում հայտնվածն է, որն ամեն կերպ փորձում է ինտեգրվել քաղաքի ապրելակերպին… Նրանց աղջիկները պարտադիր պետք է դաշնամուր նվագել իմանան: Նրանք տանը ռուսերեն են խոսում (հիմա կամաց-կամաց անցնում են անգլերենի): Տոննաներով էժանագին զարդեր են կրում: Երկու քայլ անելու համար օգտվում են իրենց Մերսեդեսից: Կահույքի վրա էլ ցելոֆան է քաշած, որ փոշի չնստի :D

Ավելացվել է 30 վայրկյան անց
Ունեն հսկայական գրապահարան, որի գրքերից ոչ մեկը չեն կարդացել:

Ավելացվել է 1 րոպե անց
Նրանց երեխաները պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ստանան՝ անկախ մտավոր ունակություններից:

Ուլուանա
17.11.2007, 21:11
Քաղքենիության իմ պատկերացումն ամենաշատը համընկնում էր P.S.–ի ու Բյուրակնի պատկերացմանը, բայց էլի մի տեսակ ամբողջական ու սպառիչ չէր ինձ համար։ ԻՆչևէ, փորձեմ այդ երկուսի վրա հիմնվելով՝ ես էլ իմ սահմանումը տալ... Ճիշտ է, գյուղում ծնված–մեծացած, որից հետո քաղաքում հայտնված մարդկանց մեջ շատ են քաղքենիները, բայց քաղքենի լինելու համար, կարծում եմ, գյուղի հետ ուղղակի կապը բոլորովին պարտադիր չէ. մարդը կարող է քաղաքում ծնված–մեծացած լինել, բայց իր մտածելակերպով ու ապրելակերպով իսկական քաղքենի լինել։ Այ P.S.–ի օգտագործած «գավառամիտ» բառը շատ դիպուկ էր, բայց դրանից հետո ասածներն ինձ քաղքենիության մի տեսակ մասնավոր դեպքեր էին հիշեցնում...

Իմ սահմանումը հետևյալն է.
Քաղքենիները սահմանափակ մտածելակերպի տեր, գավառամիտ, իրականում ցածր հոգևոր ու ինտելեկտուալ պահանջներ ու ձգտումներ ունեցող, նյութապաշտ մարդիկ են, որոնք փորձում են ամեն կերպ ինտելիգենտ, կրթված ու զարգացած երևալ։ Այդպիսի կերպար ստեղծելու համար նրանք աշխատում են հնարավորինս շատ լինել կիրթ ու զարգացած մարդկանց միջավայրում ոչ թե որովհետև իրենց համար դա հաճելի է, այլ որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպիսի մարդկանց հետ են իրենք շփվում, և ըստ այդմ՝ կարծիք կազմեն նաև իրենց ինտելիգենտության մակարդակի մասին...
Այս մարդկանց վառ արտահայտված հատկանիշներից մեկը ցուցադրականությունն է։
Նրանք կարող են նույնիսկ հաճախակի մասնակցել մշակութային միջոցառումների, որպեսզի հետո իրենց ծանոթներին պատմեն դրա մասին ու այդպիսով արվեստով հետաքրքրվող մարդու տպավորություն թողնեն։ Նրանք կարող են դասական երաժշտություն լսել միայն նրա համար, որ հետո խիստ տպավորված տոնով բոլորին պատմեն դրա մասին՝ չմոռանալով նշել, թե ինչ մեծ գեղագիտական հաճույք էին ստանում լսելիս։ Բայց իրենց էությամբ նրանք էլի մնում են դատարկ, ցածրաճաշակ ու նյութապաշտ։

Բյուրակնը ճիշտ նկատեց քաղքենիների գրապահարանների պարունակության մասին։ Ես միայն ավելացնեմ, որ նրանց տանը գրքերը հաճախ դասավորված են լինում ոչ թե ըստ թեմաների, ինչպես սովորաբար լինում է կարդացող մարդկանց տներում, այլ ըստ գույների ու չափերի... Որպես կանոն, մանկական «Ի՞նչ է, ո՞վ է» և Սովետական հայկական հանրագիտարանների բոլոր հատորները պարտադիր կեպով սիրուն շարված են լինում դարակներում, տարիներ շարունակ, ինչպես ասում են, յուղը վրան, որովհետև դրանք իրենց հաստատուն տեղից շարժվում են երևի միայն փոշի վերցնելու, բայց ոչ երբեք կարդացվելու համար... :D

Հենց նոր մի ծանոթներիցս մեկի պատմած մի դեպք հիշեցի, որը, կարծում եմ, կարող է քաղքենիության վառ օրինակ ծառայել։ Մեզ ծանոթ մի կին պատմում է, թե ինչպես մի անգամ իր հարևանը իրեն տվել է իրենց նոր վերանորոգած բնակարանի պաստառից (обой) մի կտոր՝ խնդրելով, որ նույն այդ պաստառի գույնի գրքեր գտնի ու առնի իրենց տան համար, այսինքն՝ գրքի բովանդակությունը նրան բոլորովին չէր հետաքրքրում, միայն պետք էր, որ գրքի կազմը իրենց պաստառի գույնին համապատասխան լինի, որ սիրուն շարեն դարակներում։ :o:D Պատկերացնու՞մ եք... :[

dvgray
18.11.2007, 13:32
Իմ սահմանումը հետևյալն է.
Քաղքենիները սահմանափակ մտածելակերպի տեր, գավառամիտ, իրականում ցածր հոգևոր ու ինտելեկտուալ պահանջներ ու ձգտումներ ունեցող, նյութապաշտ մարդիկ են, որոնք փորձում են ամեն կերպ ինտելիգենտ, կրթված ու զարգացած երևալ։
Համաձայնվելով Ուլուանա-ի հետ, կատարե, մի փոքր ավելացում իր գրառմանը :):
Քաղքենիները, դրանք մարդիկ են, որոնք իրապես մտավոր,հոգևոր ու նաև նյութապես զարգանալու փոխարեն գերադասում են կրել միայն այդ զարգացման ատրիբուտիկան, առաջին հայացքից երևացող դետալները, որպեսզի դրանով ապահովեն իրենց հասարակական դիրքը, և խցկվեն այն հասարակական "ստատուսի"- մեջ, որը իրականում իրենցը չի: Սա նշան է նրանց անկիրթ լինելուն, որի պատճառով չեն արժեքովորում հենց իրենց, ռեալ հասարակական դիրքը, և խաբնվելով ուրիշի հասարակական դիրքի "փայլուն" կոճակներով ձգտում են անպատճառ ձեռք գցել այն, առանց "ժամանակ" ծախսելու իրակաում քայլ առ քայլ զարգանալու վրա: Սա հասարակությանը խաելու մի փորձ է, որի ժամանակ հենց ինքն է հաճախ երկար ժամանակով ընկնում իր փորած փոսը , և սկսում զբաղվել նաև ինքնախաբեությամբ:

Ժամանակակից հայկական միջավայրում մեծ թափ առնող քաղքենու ամենավառ հատկանիշը ինձ համար նրա ձգտումն է ապրելու "կենտրոն" կոչվող, հասկացող մարդու առողջ բանականությանը լրիվ դեմ բնակավայրում: Երբ դիմացինս սկսում է բաղձալի:D հայացքով խոսալ կենտրոնում ապրելու մասին, միանշանակ հասկանում եմ, որ գործ ունեմ հայ նորաթուխ քաղքենու հետ :):

Հ.Գ. Այս տիպից ինչքան հեռու, այնքան լավ: Խայծը դրված է ու լավ էլ ձուկը խփում է ... "Օպերա", "Հյուսիսային" փողոտա և "Ճառագայթ" :D:

Selene
18.11.2007, 13:54
Իմ սահմանումը հետևյալն է.
Քաղքենիները սահմանափակ մտածելակերպի տեր, գավառամիտ, իրականում ցածր հոգևոր ու ինտելեկտուալ պահանջներ ու ձգտումներ ունեցող, նյութապաշտ մարդիկ են, որոնք փորձում են ամեն կերպ ինտելիգենտ, կրթված ու զարգացած երևալ։ Այդպիսի կերպար ստեղծելու համար նրանք աշխատում են հնարավորինս շատ լինել կիրթ ու զարգացած մարդկանց միջավայրում ոչ թե որովհետև իրենց համար դա հաճելի է, այլ որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպիսի մարդկանց հետ են իրենք շփվում, և ըստ այդմ՝ կարծիք կազմեն նաև իրենց ինտելիգենտության մակարդակի մասին...


Լրիվ համամիտ եմ այս սահմանաման հետ, որ Ուլուանան է տվել:ok
Միայն ավելացնեմ մի արտահայտություն, որ լսել եմ նման մարդուց . ուրեմն մայրը դիմում է աղջկան. « Բալիկ ջան, մի հատ վազան ծելեվիզռայի վրայից վերցրու և բեր այստեղ»:o...

Second Chance
19.11.2007, 11:43
Քաղքենին հեռավոր գյուղից քաղաքում հայտնվածն է, որն ամեն կերպ փորձում է ինտեգրվել քաղաքի ապրելակերպին… Նրանց աղջիկները պարտադիր պետք է դաշնամուր նվագել իմանան:
Բյուրակնի գրառման այսքան մասի հետ համաձայն չեմ:), որովհետև սա չէ քաղքենի լինելու պայմանը, սա մասնավոր դեպք է ,ավելի քիչ հանդիպող, այլ կասեի հակառակը քաղքենիները սովորաբար նրանք են, ովքեր կարծում են, որ իրենք շատ պրիստիժնի մարդիկ են նրա համար, որ իրենք քաղաքում են ապրում ու ծաղրում և առհամարանքով են վերաբերվում Երեվանից դուրս ապրողներին ,հատկապես գյուղում բնակվողներին -սա նույպես սահմանափակ մտածելակերպի արդյունք է ,երբ մարդ կարծում է, որ ինքը առավել է մյուսից միայն նրա համար որ ինքը քաղաքում է ծնվել...


Քաղքենին սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդն է, որը կարևորություն է տալիս շատ ավելի երկրորդական բաների և հպարտանում կամ պարծենում է դրանցով...
Շատ լավ սահմանում է կարծում եմ:)
Նաև լրիվ համամիտ եմ dvgray-ի հետ

Քաղքենիները, դրանք մարդիկ են, որոնք իրապես մտավոր,հոգևոր ու նաև նյութապես զարգանալու փոխարեն գերադասում են կրել միայն այդ զարգացման ատրիբուտիկան, առաջին հայացքից երևացող դետալները, որպեսզի դրանով ապահովեն իրենց հասարակական դիրքը,

Ժամանակակից հայկական միջավայրում մեծ թափ առնող քաղքենու ամենավառ հատկանիշը ինձ համար նրա ձգտումն է ապրելու "կենտրոն" կոչվող, հասկացող մարդու առողջ բանականությանը լրիվ դեմ բնակավայրում: Երբ դիմացինս սկսում է բաղձալի հայացքով խոսալ կենտրոնում ապրելու մասին, միանշանակ հասկանում եմ, որ գործ ունեմ հայ նորաթուխ քաղքենու հետ :

StrangeLittleGirl
19.11.2007, 12:52
որովհետև սա չէ քաղքենի լինելու պայմանը, սա մասնավոր դեպք է ,ավելի քիչ հանդիպող, այլ կասեի հակառակը քաղքենիները սովորաբար նրանք են, ովքեր կարծում են, որ իրենք շատ պրիստիժնի մարդիկ են նրա համար, որ իրենք քաղաքում են ապրում ու ծաղրում և առհամարանքով են վերաբերվում Երեվանից դուրս ապրողներին ,հատկապես գյուղում բնակվողներին -սա նույպես սահմանափակ մտածելակերպի արդյունք է ,երբ մարդ կարծում է, որ ինքը առավել է մյուսից միայն նրա համար որ ինքը քաղաքում է ծնվել...
Amina, եթե ուշադիր հետևես, բոլոր քաղքենիներն էլ գյուղերից եկածներ են. նրանց մեջ բնիկ քաղաքացիներ չկան:

Second Chance
21.11.2007, 12:18
Amina, եթե ուշադիր հետևես, բոլոր քաղքենիներն էլ գյուղերից եկածներ են. նրանց մեջ բնիկ քաղաքացիներ չկան:
Անձամբ ծանոթ եմ մի քաղքենու, որի նախնիները նախքինում մեծահարուստ արևմտահայեր են եղել :ok, և շատ ուրիշների էլ եմ ճանաչում:)


Իսկ ընդհանրապես ինձ հետաքրքիր է այդ բառի ծագումը,/կազմությունը/ , ինչպես է այն առաջացել , շատ լավ կլիներ եթե մեկը բացատրեր

Դեկադա
21.11.2007, 22:57
Ես այսօր պատահական ներկա եղա մի դիպվածի:Խանութում վաճառողուհին ջանադրաբար համոզում էր իր ծանոթին գնել անձեռոցիկի տուփը՝որ մեջ կա ընդամենը 10 անձեռոցիկ, պատճառաբանելով, որ հետո չի լինելու, քանի-որ վրան դաջված է Ձմեռ պապի նկարը:love:Խեղճ գնորդն էլ իրավիճակից դուրս գալու համար ասաց, որ ոչ ոքու դեռ չի ուզում զարմացնել:(Ակամայից միտքս եկավ քաղքենի բառը ո) ես հարցրեցի,– Իսկ ես եթե չառնեմ Նոր Տարին մեր տուն չի գալո՞ Եվ ինչքան եղավ զարմանքս ,երբ նա պատասխանեց,- Սիրելիս դա ճաշակի և մակարդակի հարց է: Ա՞յ քեզ բան .այս երբվանից է ճաշակը և մակարդակը ուոշվում գնված ապրանքի գնով:think

Chuk
23.11.2007, 02:37
Սահմանեմ, թե որն է քաղքենին: Քաղքենին այն աղջիկն է, ով ապրում է քաղաքում, իսկ նրա քույրն ամուսնացած է:

Vive L'Armenie
24.11.2007, 00:19
<< Ինչպես իջել ես, որպես էլ դուրս արի >> ծիծաղելի ա չէ՞:D, այս նախադասությունը մի օր ես լսեցի մի կնոջից ելույթներիցս մեկի ժամանակ...:D

Kheranyan
29.11.2007, 10:57
Ես քաղքենուն նույնացնում եմ Գեղացու հետ, խնդրում եմ չխառնել Գյուղացու հետ, դրանք լրիվ տարբեր բաներ են, իսկ ընդհանուր առմամբ համամիտ եմ Բյուրակնի նկարագրածի հետ:

Մանոն
29.11.2007, 17:21
Եթե կա մի միջավայր, որտեղ ես ինձ իրոք «սպիտակ ագռավ» եմ զգում` դա քաղքենիների միջավայրն է: Կարդացի վերը գրված բոլոր գրառումները, քաղքենու նկարագիրը շատ լավ տվել է Economist-ը, ու կապ չունի այդ քաղքենին գյուղաբնակ է, թե քաղաքաբնակ: Ես շփվել եմ երևանաբնակ, բայց իրենց մասին այնպիսի մեծ կարծիք ունեցող մարդկանց հետ, որոնք հենց տեղացի էլ եղել են: ՈՒ ընդհակառակը` գյուղից Երևան եկած մարդկանց հետ, ովքեր իրենց ապրելակերպով, ինտելեկտով ու զարգացածությամբ շատ ավելին են եղել քան այդ երևանաբնակները: Ասացվածքն ասում է «Գյուղ չկա, ուր շուն չլինի»: Այնպես որ ապրելատեղն էստեղ կապ չունի: Քաղքենին ամեն տեղ էլ քաղքենի է:

Չամիչ
10.11.2012, 17:45
Երեկ հերթական անգամ մի երեւույթի բախվեցի, որն ինձ անչափ վշտացնում է:

Գնացել էինք նորաբաց "Arame" կարաոկե ակումբ, որը պատկանում է երգիչ Արամեին: Էն որ ակումբի անվանումը անգլերեն տառերով է դրան կարծես արդեն ուշադրություն էլ չենք դարձնում, էնքան արդեն սովորական է դարձել, ցավոք սրտի: Ակումբը ուներ վարող: Վարողը ժամանակ առ ժամանակ բարձրանում էր բեմ, կրկին անգամ շնորհավորում օրվա հոբելյարին ու կատարումից առաջ ներկայացնում ակումբի պատվավոր հյուրին եւ այս ամենը ռուսերեն լեզվով: Հայաստանի Հանրապետությունում, հայկական ակումբում, հայ հանդիսատեսի համար, հայ վարողը միջոցառումը անցկացնում է օտար լեզվով:

Սենց բաներից ամբողջ ներաշխարհս տակն ու վրայա լինում: Հունից հանում է մարդկանց հանդուրժողականությունը: Մարդը բարձրանում է բեմ, ի լուր աշխարհի հայտարարում է` ես չեմ հարգում իմ հայ լինելը, օտարը ինձնից ավելի բարձր է, իսկ մարդիկ լուռ ու հնազանդ ծափահարում են: Քույրս լավ ճանաչում է ակումբի մենեջերին, Արամեին նույնպես ճանաչում է, քույրս թույլ չտվեց, որ հարցնեմ, բայց հաջորդ անգամ անպատճառ կմոտենամ մենեջերին ու կհայտնեմ իմ դժգոհությունը էն առիթով, որ վարողը ռուսերենով է վարում:

Հայերի մեջ արմատացած օտարապաշտությունը նույնպես քաղեքնիության վառ դրսեւորում է, մեզանում օտարապաշտությունը մի տեսակ պաթոլոգիկ բնույթ է կրում:
Էլ չեմ ասում, որ երեկ ողջ երեկո, հայ առնական տղամարդիկ երգում էի ռուսալեզու բլատնոյ երգեր: Մտնելով Հայաստանի ցանկացած կարաոկե ակումբ ստեղծվում է տպավորություն որ գտնվում ես ոչ թե Հայաստանում այլ Ռուսաստանում, հավաքվել են նախկին գաղութական ընկերները ու վերհիշում են գաղութի տարիները: