PDA

Դիտել ողջ տարբերակը : Universe-ը գնում ա բանակ



Vive L'Armenie
15.11.2007, 15:13
Universe-ը գնում ա բանակ :unsure

Վահագն ջան, գնում ես ... անփորձանք, բարի ծառայություն և շուտափույթ վերադարձ եմ ցանկանում Քեզ ;), թող այս 2 տարիները թեթև և արագ անցնեն առաջինը՝ քո, այնուհետև ծնողներիդ, հարազատներիդ, ինչպես նաև Քեզ սիրող բոլո՜ր-բոլորի համար...:roll


Քեզ բարի ծառայություն :kiss :oy


Ցանկացա այս թեման շուտ բացել, որպեսզի բոլորն էլ հասցնեն իրենց խոսքն ասել, դա էլ է ոգեշնչում մարդուն...
Վահագ ջան, իմացիր, որ մենք Քեզ շատ ենք սիրում և շա՜տ կկարոտենք... :aha :roll
Քո բացակայությունը շա՜տ կզգացվի անկասկած... :( :kiss :oy

Չհուսահատվես երբեք, մենք՝ բոլորս էլ Քեզ հետ ենք ;) :kiss

Մեզ էլ չես մոռանա չէ՞ :D

Cassiopeia
15.11.2007, 15:18
Վահագն ջան, քեզ անփորձանք ծառայություն!!! Թող առաջիկա 2 տարիները 2 րոպեի նման աննկատ թռչեն…

Taurus
15.11.2007, 15:22
Բարի ծառայություն

Լէգնա
15.11.2007, 15:23
Բարի ծառայություն :)

Script
15.11.2007, 15:27
Ես էլ 2 ինձ շատ հարազատ զինվորներ ունեմ հիմա, բարի ծառայություն ու բարի վերադարձ քեզ:

Second Chance
15.11.2007, 15:27
Բարի ծառայություն:)

Ariadna
15.11.2007, 15:36
Կարևորը անփորձանք։ Գլուխդ անջատի, ներվերդ պինդ պահի և էներգիադ կուտակի բանակից հետո օգտագործելու համար։ :)

Նորմարդ
15.11.2007, 15:44
Բարի ծառայություն :)

Dayana
15.11.2007, 15:59
Միանում եմ մաղթանքներին Universe ջան :) Բարի ծառայություն ու բարի վերադարձ :) հուսով եմ 2 տարին շուտ կանցնի ու կգաս կմիանաս քո ակումբային ընկերներին :)

քաղաքացի
15.11.2007, 16:03
Է՜հ, ինչո՞ւ են միշտ խելոք մարդիք 18 տարեկանին գնում, իսկ մյուսները 21-22-ին :(
Բարի ծառայություն: Ինչպես ավանդույթ է դարձել ասել ակումբում, «չդնես»: ;)

Ֆելո
15.11.2007, 16:27
անփորձանք ծառայություն քեզ...:drinks

Մարիաննա
15.11.2007, 16:37
Ասում են մարդուն լուրջ փորձության ճանապարհելուց առաջ, պետք է ամպայման ոգեշնչես: Այս պահին ես հենց այդ գործով էլ զբաղված եմ: :)
-Ինչքան ուրախ լինես այնքան լավ կլինի ամեն ինչ: Էս Թաթա-ի կողմից: :D
Բարի ծառայություն ու բարի վերադարձ: :) Վերադարձ ու վերդարձից հետո, բարեկամներիդ հետ բազմաթիվ մուտքեր ու ելքեր «Զվարթնոց» օդանավակայանից «Charles de Gaulle» և «Charles de Gaulle»-ից «Զվարթնոց»: Հարսնացուն Strasburg-ից: :D
Այս պահին ինձ թվում է ամենաշատը դա ես ուզում: :)

Philosopher
15.11.2007, 16:42
Բարի ծառայություն, լուրջ ու աշխատասեր տիպ ես, հիշիր, որ ավելին կարող ես անել, քան պարզապես բանակում ծառայելն է ու վերադարձիր` էդ ամենն անելու համար` անձնական երջանկությանդ հասնելուց մինչև բոլոր գործերդ: Հա, ի դեպ, միջանկյալ գալուց հիշիր, որ կարող ես անցնել ակումբի հանդիպման, կխմենք;)

dvgray
15.11.2007, 16:50
Ցանկանում եմ քեզ և բոլոր բանակում ծառայողներին անփորձանք ծառայություն, համապատասխան պայմաններ ու միջավայր:
Խաղաղություն բոլորիս:

Ուրվական
15.11.2007, 17:21
Անփորձանք... Լավ կլնի;)

Արամ
15.11.2007, 17:23
Պինդ մնա բռատ))

Մականուն
15.11.2007, 17:30
Անփորձանք ծառայություն քեզ

@Lika@
15.11.2007, 19:04
Գնա -շւտ կգաս,սաղին կտփես:angryբանակի շեֆն էլ դւ կլինես:B:Լավ ընկերներ ձեռք բերես ւ անփորձանք մնաս:P

Մանե
15.11.2007, 20:54
Վահագ ջան քեզ բարի ծառայություն ու բարի վերադարձ:kiss
Դե արդեն ասել եմ,մեզնից պրծում չկա:P
Դե էլ ինչ ավելացնեմ,Վիվե-ի ասածների տակ ստորագրում եմ:kiss
Շուտ արի,թե չէ կարոտել կա,բան կա:oy:8:)

StrangeLittleGirl
15.11.2007, 21:22
Ե՞րբ ես գնում: Հուսով եմ՝ կհասցնեմ հարցերս տալ, հոդվածս գրել: ;)
Լավ կլիներ՝ իմանայինք, թե որտեղ ես ծառայում, որ հետո թերթն ուղարկեի:
Քեզ բարի ծառայություն :)

Selene
16.11.2007, 00:13
Վահագն ջան քեզ բարի ծառայություն եմ մաղթում:)
Գիտեմ, որ ասելը հեշտ է, բայց դե դու էլ հո կկարողանաս մեր հեշտ ասածները հեշտորեն էլ իրագործել;)
Մարիաննայի մաղթանքը հավանեցի, էլ չեմ կրկնում:P Միայն ասեմ, որ քեզ տված խոստումս կպահեմ:ok;)
Առողջ ու անփորձանք լինեն այս երկու տարին, քեզ ինչպես ակումբը բանակ է ճանապարհում, այնպես էլ ստանա:):)
Բարի ծառայություն:kiss

Dragon
16.11.2007, 00:24
Ադաշ ջան քեզ բարի ծառայություն /եթե իհարկե դրա բարին լինում ա/
Անփորձանք, ոնց ուզես նենց էլ ծառայես: Թող էդ անիմաստ 2 տարին շուտ անցնի ու վերադառնաս:
Ամենալավ բաները:

հ.գ. Շատ կկարոտենք քո հումորները:

Երվանդ
16.11.2007, 00:27
Բարի ծառայություն ախպերս:), շատ մի մտածի արագ կանցնի,գնա արի քեզ կուղարկենք Ֆրանսիայի կողմերը խաղող քաղելու;):)

Ուլուանա
16.11.2007, 08:32
Յա՜, Universe–ն արդեն գնու՞մ ա... :unsure։

Էհ, ի՞նչ ասեմ, բարով գնաս, բարով գաս։ Թող գալիք երկու տարին հնարավորինս արագ ու թեթև անցնի, քեզ մենակ չզգաս, միշտ սրտով զգաս հարազատներիդ, ընկերներիդ ու Ակումբի ներկայությունը, որտեղ, բնականաբար, նույնպես ընկերներ ունես։ :) Համարյա վստահ եմ, որ քեզ նման խելացի, հումորով ու կյանքից բան հասկացող մարդը բանակում չի կորչի։ ;) Ակումբում տեղդ հաստատ կերևա... :( Անձամբ ես կկարոտեմ քո գրառումները... :oy Բայց հուսով եմ, որ այս ամենը քեզ կոգեշնչի ու կդրդի ավելի համարձակ, պայծառ մտքերով ու գլուխդ բարձր գնալ ծառայության, իսկ երկու տարի հետո՝ էլ ավելի համարձակ, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես ավելի ուժեղացած վերադառնալ։ :hands
Բարի ծառայություն քեզ։ :) Միշտ հիշիր, որ մենք քեզ հետ ենք։ ;)

Արշակ
16.11.2007, 15:02
Յա՜, Universe–ն արդեն գնու՞մ ա... :unsure։

Էհ, ի՞նչ ասեմ, բարով գնաս, բարով գաս։ Թող գալիք երկու տարին հնարավորինս արագ ու թեթև անցնի, քեզ մենակ չզգաս, միշտ սրտով զգաս հարազատներիդ, ընկերներիդ ու Ակումբի ներկայությունը, որտեղ, բնականաբար, նույնպես ընկերներ ունես։ :) Համարյա վստահ եմ, որ քեզ նման խելացի, հումորով ու կյանքից բան հասկացող մարդը բանակում չի կորչի։ ;) Ակումբում տեղդ հաստատ կերևա... :( Անձամբ ես կկարոտեմ քո գրառումները... :oy Բայց հուսով եմ, որ այս ամենը քեզ կոգեշնչի ու կդրդի ավելի համարձակ, պայծառ մտքերով ու գլուխդ բարձր գնալ ծառայության, իսկ երկու տարի հետո՝ էլ ավելի համարձակ, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես ավելի ուժեղացած վերադառնալ։ :hands
Բարի ծառայություն քեզ։ :) Միշտ հիշիր, որ մենք քեզ հետ ենք։ ;)
Միանում եմ։:)
Universe ջան, անփորձանք ծառայություն քեզ։
Իսկ կոնկրետ ե՞րբ ես գնալու։

Artgeo
16.11.2007, 15:38
Անփորձանք ծառայություն և բարի վերադարձ :)

*e}|{uka*
16.11.2007, 18:05
ԻԻԻ~ Վահագ էս ինչ եմ լսում :( : Քեզ ալողջություն , դիմացկունություն , համբերություն , երջանկություն եմ մաղթում ;) : Հումորիտ զգացումը կօգնի քեզ հաղթահարել դժվարությունները ... Հեչ չմտածես երկու տարին տես ինչ շուտա անցնելու : :)
Շուտ արի ,որ գնանք Վիվուկի մոտ ... :oy

Armeno
16.11.2007, 18:49
Էս ու՞ր աբեր :lol
Մաղթում եմ անփորձանք ծառայություն, լավ զորամաս, բարի զորացրում

Amaru
16.11.2007, 23:23
Վահագ :love , կկարոտենք :) բարով գնաս ու բարով գաս :)
:kiss

Սամվել
16.11.2007, 23:36
Անփորձանք ախպերս :) խելոք ծառայես ու հետ գաս...մենք քեզ կսպասենք :)

Grieg
16.11.2007, 23:40
Ես նույնպես միանում եմ ~ քեզ անփորձանք ծառայություն ։

Universe
17.11.2007, 01:21
Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ Էրեխեք ջան: Անկեղծ եմ ասում, չէի սպասում նման անհատական եւ նրբանկատ մոտեցում: Պատկերացրեք, որ բավականին հուզումնալից պահ էր ինձ համար այսօր ՛՛Նոր գրառումներ՛՛ - ում տեսնել այպիսի մի թեմա...:) Իմացե՛ք, որ դուք ունեք եւս մեկ ընկեր, որը կկիսի ձեզ հետ ձեր ուրախությունն ու տխրությունը եւ ընդմիշտ կլինի իրեն հավատարիմ եւ ընկեր կոչմանն արժանի մարդկանց կողքին... (հիմա շատերը կասեն, թե վիրտուալում ընկեր չկա...'' տո այ մարդ, վիրտուալով պսակվում են դաժե...'':D)
Դե իսկ ես էլ բանակ գնում եմ նոյեմբերի 19-ին, կամ 20-ին... Ճիշտն ասած ծառայությանս վայրն արդեն իսկ հայտնի է... : Իսկ միջանկյալ-սամավոլկա ( :) )գալուց էլ կտեսնվենք... համենայնդեպս նախապես տեղյակ կպահեմ ձեզ/քեզ այդ մասին...;) Փաստորեն առաջիկայում սպասված եւ հաճելի ծանոթություններ են սպասվում...:) Տեսնենք...;) Իսկ ամենահաճելին եւ ամենասպասվածը դեռ առջեւում է...:)
Եւս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ...
Անկեղծ եմ ասում կկարոտեմ...:( ..........................:love
Վաղը կփորձեմ նորից մտնել ակումբ... նորից կարդալ բոլորիդ գրառումները...հիմա sorry խմած եմ, ...է՜...թո՜ւ, վռազ եմ...

P.S.
17.11.2007, 05:03
Ապեր անփորձանք ծառայություն։ Բոլորս հակված ենք բանակային ծառայությունը համարել տհաճ, պարտադրված, վտանգավոր բան։ Շատերը բանակից հետո մատաղ են անում, որ էդ փորձանքից էլ պրծան։ Ինքս ծառայել եմ բանակում։ Եթե դեմ չես՝ մի քանի խորհուրդ, որ գուցե օգտակար կլինեն։

Ես չգիտեմ, թե դու ինչ տեսակի զորքերում ես ծառայելու, որ զորամասում և ինչ ես անելու, բայց բանակում ծառայությունը օգտագործիր.

ա. մարդկանց տեսակները ճանաչելու համար։ Քեզ կհանդիպեն միամիտ, անպաշտպան, անինքնասեր, ազնիվ, հերոսական, թասիբով, դավաճան՝ մի խոսքով էնքան տեսակի մարդիկ, որ կզարմանաս դրանց առատությունից։ Դրանից հետո, «գրաժդանսկի»ում քո համար ամեն ինչ էնքան պարզ կլինի ու կանխատեսելի։

բ. քո բնավորությունը, քո տղամարդկությունը կոփելու համար։ Անընդհատ կանգնած ես լինելու երկընտրանքի առաջ ու հենց բանակում կարող ես քեզ ճանաչել, բացահայտել քո թույլ ու ուժեղ կողմերը։ Դրանից հետո, դրանք կօգտագործես քեզ անխոցելի դարձնելու համար։

գ. անգամ եթե այն պարտադիր է, գուցե պաթետիկ է հնչում, բայց իսկապես ծառայիր հայրենիքին։ Այն քեզ տվել է ընտանիք, մանկություն, պատանեկություն, ընկերներ...ոչ ամենալավը աշխարհում, բայց այնուամենայնիվ տվել է։ Ու հենց մյուսներին ևս այդ շանսը տալու համար, դու այսօր մեկնում ես բանակ։

դ. հաստատ չաստ նայողների, յախշիների ու գործ չանողների հետ «շփվելու ես»՝ անգամ եթե պրոբլեմ չունենաս։ Խնդրում եմ հիշիր ու բոլորին հիշեցրու՝ ամենալավ տղեն էն տղեն է, որ առողջ ու անվնաս վերադառնում է բանակից։ «Գործ չարած» բայց հաշմանդամ տղու հպարտությունը տևում է երեք օր։ «Փառքի 15 րոպե»–ից հետո այն վերածվում է խորը դեպրեսիայի։

ե. ուսումնասիրիր զինվորական գործը։ Հենց այնպես, ազատ ժամանակ։ Դա մի օր կարող է քեզ պետք գալ։

զ. Ու մեկ էլ՝ անկախ ամեն ինչից, օգնիր թույլին...Աստված կվերադարձնի։ Ես հիշում եմ, որ բանակից հետո, ինձ անընդհատ զանգում էի՝ երևի մարզ չկար, որտեղից զանգ չլիներ։ Ու ոչ թե առաջին օրերին, այլև մի քանի տարի շարունակ։ Նրանք իմ ընկերները չէին, ապա ուղղակի տղերք, որոնց տեղը եկած ժամանակ օգնել եմ, ինչով կարողացել եմ։ Չեմ էլ հիշում, թե ինչով։ Բայց էդ մարդիկ հիշում են։

Մի խոսքով, ապեր՝ արժանավայել ծառայի։ Ու երկու տարի անց, դու ինքդ կպարզես, որ բանակ գնացիր տղա, վերադարձար տղամարդ, որի առաջին ապացույցը կլինի քո ծնողների ու առաջին հերթին հայրիկիդ հարգանքը։

Աստված պահպանի քեզ, զինվոր։

Ձայնալար
17.11.2007, 05:25
Արա դե լավ է, տխուր բան ա էդ բանակ գնալը
Universe ջան, փորձի առավելագույն օգուտ քաղել ծառայությունից, հումորով վերաբերվել շրջապատին, պարապ ժամանակ մտածի, բայց մի «վնուշկվի» :D (մեկը կարդա կմտացի մի 4 անգամ ծառայել եմ): Արա բայց ախպեր ջան դու բժիշկ էիր չէ՞, այսինքն ըստ մասնագիտությանմ ես ծառայելու, եթե տենց ա ավելի լավ, եթե չէ էլի լավ ա, մի խոսքով անփորձանք մնացածը դուել գիտես ;) ու ամենակարևորը ՉԴՆԵՍ

Աբելյան
17.11.2007, 13:46
քեզ անփորձանք ծառայություն Վահագ ջան

Էդուարդ_man
17.11.2007, 14:09
Բարի ծառայություն;)

Universe
17.11.2007, 15:27
Ձեզ էլ մերսիտղերք ջան: P.S.-շնորհակալություն...:)) Ամեն մի խոսք/խորհուրդ էլ հիշվումա, ու պետք եկած տեղը կիրառվում...;) Կհետեւեմ...:)

Goga
17.11.2007, 16:19
Եվս մեկ հարազատ մարդ, ով գնում է բանակ:(
Վահագն ջան քեզ անփորձանք ծառայություն, թող երկու տարին քեզ թվա շատ կարճ ու սահուն ժամանակահատված, պահպանիր քեզ, դու դեռ շատ գործեր ունես ավարտին հասցնելու;)
Հիշի՛ր, քեզ սպասող ու կարոտողներ շատ կան:ok:)

Chuk
17.11.2007, 18:06
Որ իմ մոտ ընկնես, քեզ նենց լավ կնայեմ... :)

Բարի ծառայություն եղբայր, իմացիր որ սարսափելի տեղ չես գնում, այլ սովորական, որտեղ գուցե ամեն ինչը խտացված լինելու պատճառով քեզ կթվա աշխարհից կտրված, տարօրինակ ու անսովոր մի բան, այնինչ ամենինչի համագումարն է: Գուցե կմտածես, որ այդտեղ կտեսնես այն, ինչը քաղաքացիականում չես տեսնի... չհավատաս: Սովորական կյանք է, լրիվ սովորական, շատերը դիմակավորված են՝ պաշտպանության համար կոշտ ձևանալով, բայց այդ դիմակի տակ թաքցնում են մարդուն: Միշտ փորձիր այդ դիմակի տակի մարդուն տեսնել ու երեսից պոկել դիմակը՝ իր իսկ օգուտի համար: Եղի՛ր այնպիսին ինչպիսին կաս, ու խնդիր չես ունենա, վստահեցնում եմ: Չփորձես ոչ ավելի իմաստուն երևալ, ոչ էլ ավելի հիմար, ոչ ավելի ուժեղ, ոչ էլ ավելի թույլ: Միշտ ինքդ դու ու երկու տարուց գուցե իրար հետ մի օր մի նկուղում նստած գինի կխմենք, դու քո ծառայությունը կհիշես, ես իմը ու կտեսնենք որ դա մեր սովորական քաղաքացիական կյանքն է ու բարի հուշ: Շուտափույթ վերադարձ քեզ, եղբայր :redhat

Mari
17.11.2007, 20:00
Բարի ծառայություն:

Lapterik
17.11.2007, 20:56
Վահագ ջան ուշացել եմ չէ էլի, :sorry Քեզ անփորձանք ծառայություն, կարևորը կռիվ մռիվ չանես, Քեզ համբերություն, օրերը չհաշվես, տենց ավելի բարդա լինում: Ծնողներիդ էլ համբերություն: Ինքնագայլուկ լինելուց զգույշ կլինես: Մենք Քեզ հաստատ կսպասենք ու կկարոտենք: Վահագ ջան լավ մնա, ես քեզ շատ-շատ սիրում եմ: :kiss

Universe
17.11.2007, 23:08
Mari - Շնորհակալ եմ;)
Mogakan`Lapterik - Ես էլ ձեզ եմ շա՜տ սիրում :kiss, շատ կկարոտեմ...:(
Chuk - Շնորհակալ եմ խորհուրդներիդ համար եղբայր:), Կաշխատեմ հենց քեզ մոտ էլ ընկնել...:) Իսկ ծառայությունս էլ կաշխատեմ այնպես անցկացնել, որ շատ բաներ լինեն հիշելու եւ իրար պատմելու համար...;) Եւ հետեւաբար շատ էլ կխմենք...:drinks
Եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ...

Egern.net
17.11.2007, 23:13
Վահագ ջան, բարի ծառայություն, բարի վերադարձ ախպերս...

աշխատի, որ էդ երկու տարին մենակ դրական ազդեցություն ունենա քո ապագայի համար: Եթե ինտելեկտուալ հարցում չստացվի, ֆիզիկականի վրա հաստատ կլինի ;)

կկարոտենք ....

NetX
18.11.2007, 03:44
Անփորձանք ծառայություն ու շուտափույթ վերադարձ :)

VisTolog
18.11.2007, 12:49
Բոլոր խոսքերն արդեն ասվեցին...
Անփորձանք ծառայություն, շուտափույթ վերադարձ:
Ճիշտ է քեզ չեմ ճանաչում, բայց դե կկարոտեմ /ենք/:

Universe
20.11.2007, 07:53
Ժող ջան, 5-րոպեյից դուրս եմ գալիս... Լա՛վ մնացեք... Շատ չեմ ուշանա...:)Կկարոտեմ...:(
............................:love:kiss

Մանոն
20.11.2007, 10:50
Վայյ…ուշացա…:) Universe ջան, քեզ անփորձանք, խաղաղ ծառայություն: Պահպանիր քեզ, հիշիր, որ բացի ընտանիքից, պետք ես նաև ակումբում, քեզ սպասող ընկերներին, որոնցից մեկն էլ հուսամ` ես եմ: Մեծ Լոռեցու խոսքերով ասած. «Օրեր են, Universe ջան, կգլորվեն…անց կկենան», պինդ կաց :)

Universe
27.11.2009, 03:28
Ժող ջան, 5-րոպեյից դուրս եմ գալիս... Լա՛վ մնացեք... Շատ չեմ ուշանա...:)Կկարոտեմ...:(
............................:love:kiss
Դու էլ գնացի՞ր ջունգլիներ աբեր... Դե դավա՜յ, Զգո՜ւյշ ,գնալուցդ առաջ մի բան էլ ասեմ նոր գնա. Ընդեղ մարդիկ գազանների են նման, մեկը դանդաղաշարժա ոնց որ կրիան բայց՝ բիթի, մեկը խորամանկա աղվեսի պես, մեկը լրիվ դարդա էշի պես,իսկ մյուսը սոված վախտ ոնց որ ակուլեքն են մոր փորի մեջ իրանց քրերին ու ախպերներին ուտում, էտ նույն ձև ինքն իր ընկերներինա ուտելու.... Զգո՜ւյշ.. Դու մենակ էտ ջունգլիներում բույս չլինես, որ աճես--աճես, ու մեկ էլ մի կենդանի գա վրայովդ անցնի... Մի գազանի կերպար էլ դու քո համար ընտրի ու ... ծառայի ...2 տարուց տուն կգաս... կտեսնվենք հայելու առաջ... Այ իմ անցյալ...

NetX
27.11.2009, 04:32
Դու էլ գնացի՞ր ջունգլիներ աբեր***
Փաստորեն բարի վերադարձ :)

masivec
27.11.2009, 08:19
Բարի վերադարձ:)Բա որտե ծառայեցիր՞:think

Amaru
27.11.2009, 08:54
Վահաաաաաաագ :love ո՞նց ես, ե՞րբ ես եկել, պատմի… ոնց եմ կարոտել էդ երկու ռարի առաջվան… :cry2

lili-4
27.11.2009, 08:55
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ քեզ, ինչ-ինչ, բայո մամայի վիճակը հիմա ես շաաաաաաատ լավ եմ հասկանում: Խաղաղ երկիր ու Աստծո ապավեն բոլոր ծառայողներին:)

Dayana
27.11.2009, 10:31
Յունի՜ :yahoo բարի վերադարձ ;)

Արամ
27.11.2009, 10:40
Վահագ ջան բարև, Ոնց ես ախպերս՞՞՞

Հ.Գ. Արամնա

Ծով
27.11.2009, 12:08
էս ո՞նց անցավ էսքան ժամանակ:o

Բարի՛ վերադարձ:)

Մանե
27.11.2009, 13:25
Վահագ ջաաաաաան,բարի գալուստ:yahoo :yahoo :yahoo

Universe
28.11.2009, 13:16
Բարեւ բոլորիդ: :)Որ ճիշտն ասեմ, հավատս ինչ-որ չի գալիս, որ էս թեման 2 տարի առաջ էր բացվել...

Բա որտե ծառայեցիր՞
Ղարաբաղ, Ասկերան

CactuSoul
28.11.2009, 14:26
Դու էլ գնացի՞ր ջունգլիներ աբեր... Դե դավա՜յ, Զգո՜ւյշ ,գնալուցդ առաջ մի բան էլ ասեմ նոր գնա. Ընդեղ մարդիկ գազանների են նման, մեկը դանդաղաշարժա ոնց որ կրիան բայց՝ բիթի, մեկը խորամանկա աղվեսի պես, մեկը լրիվ դարդա էշի պես,իսկ մյուսը սոված վախտ ոնց որ ակուլեքն են մոր փորի մեջ իրանց քրերին ու ախպերներին ուտում, էտ նույն ձև ինքն իր ընկերներինա ուտելու.... Զգո՜ւյշ.. Դու մենակ էտ ջունգլիներում բույս չլինես, որ աճես--աճես, ու մեկ էլ մի կենդանի գա վրայովդ անցնի... Մի գազանի կերպար էլ դու քո համար ընտրի ու ... ծառայի ...2 տարուց տուն կգաս... կտեսնվենք հայելու առաջ... Այ իմ անցյալ...

Զգացվում ա, որ մեծացել ես… շատ:)
Հիմա մնում ա էդ գազանի կերպար խաղալը թարգես ու… բարի գալուստ Կյանք, ՄԱՐԴ:)

Բարի վերադարձ:)

Vive L'Armenie
01.12.2009, 23:59
Բարի վերադա՜րձ Uni ;)

unknown
02.12.2009, 18:56
բարի վերադարձ:)

Universe
21.12.2009, 01:21
Ապրե'ք Ձեզ...:)


:)

Ձայնալար
21.12.2009, 16:19
Բարի վերադարձ, կարևորը, որ Ակումբի գաղտնաբառը չէիր մոռացել :)