PDA

Դիտել ողջ տարբերակը : Կայացած ընտանիք



Դեկադա
12.11.2007, 21:45
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:

Ուլուանա
12.11.2007, 21:59
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:
:o Իհարկե, ոչ։ Քո նշած բացասական գծերի ու սովորությունների բացակայությունը նույնիսկ կայացած մարդ լինելու համար բավարար չէ, էլ ուր մնաց կայացած ընտանիք կազմելու համար բավարար լիներ... Կայացած ընտանիք կազմելու համար քո նշածներին առաջ այդ ընտանիքը պետք է փոխադարձ սիրո ու փոխըմբռնման վրա հիմնված լինի, ինչպես նաև շատ այլ գործոններ պետք է լինեն։ ;)

Ֆելո
12.11.2007, 23:07
ինչպես կասեինք մենք՝ մեխանիկներս, անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է:B

Apsara
13.11.2007, 00:45
իսկ ես կասեմ, որ կայացած ընտանիք չի լինում…

ivy
13.11.2007, 00:47
իսկ ես կասեմ, որ կայացած ընտանիք չի լինում…

Ո՞նց թե չի լինում, ընդհանրապե՞ս: :)

Արսեն
13.11.2007, 01:03
իսկ ես կասեմ, որ կայացած ընտանիք չի լինում…

Լինում է, ուղղակի ամեն ընտանիք իր չափով արդեն, կախված թե ընտանեկան զույգերի կայացած լինելուց ու իրար հասկանալուց...
Դեռ ընտանիք չեմ կազմել որ սեփականից ապացուցեմ կամ օրինակ բերեմ;)

StrangeLittleGirl
13.11.2007, 01:18
Աստված
սեր սեր
կին սեր ամուսին

Կայացած ընտանիքի բանաձևը

Selene
13.11.2007, 01:24
Դե իհարկե լինում է կայացած ընտանիք;)Պարզապես մեկի համար ընտանիքը կայացած է համարվում՝ ելնելով ընտանիքի ֆինանսական բյուջեի բազմաթիվ զրոներով վերջացող պարունակությունից, մյուսի համար՝ ընտանիքում տիրող սիրո, երջանկության, փոխըմբռնման մթնոլորտից:) Ինչպես ասենք, մեկի համար կայացած ընտանիք ունենալ կարելի է հաշվարկով ամուսնության դեպքում միայն, մյուսի համար՝ լոկ սիրո առկայության;)

Մականուն
13.11.2007, 09:29
Կայացած ասելով ի՞նչ եք հասկանում: Մի տեսանկյունից ընտանիքի համար կայացման պայման է հանդիսանում սերունդի առկայությունը: Սա կարո՞ղ է բավարար լինել:

Ես ավելի շուտ կմտածեի ընտանիքի ոչ թե կայացման բավարար այլ անհրաժեշտ պայմանների մասին…

Philosopher
13.11.2007, 09:42
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:
Հետաքրքիր հարց ես տվել, սակայն ինձ առավել կհետաքրքրեր հարցը այս համատեքստում. արդյոք տալի, սկեսրոջ ու հատկապես տեքոր գոյությունը բավարար պայման է ընտանիքը կայացած համարելու: Նաև մոռացա. բլինչիկի համար նախատեսված թավան: Ահա արդյոք այս չորս կարևոր հանգամանքների գոյությունը բավարար է ընտանիքը կայացած համարելու համար: Ես էլ կուզեի իմանալ Ձեր կարծիքը:

rostrix
13.11.2007, 09:45
Հետաքրքրությունը զույգերի միջև կառուցում է «կայուն» ամուսնական հարաբերություններ.

dvgray
13.11.2007, 10:20
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:
Եթե ընտանիքում զույգերից մեկը նարկոման է, կամ խմող, կամ քարշ է գալիս... ապա այդպիսի ընտանիքը ինչքան էլ հիմնված լինի սիրո վրա և ունենան զավակներ, պահելու համար մեծ ջանքեր է պահանջվում հակառակ կողմից /հիմնականում կնոջից/: Ունեմ աչքիս առաջ մի այդպիսի զույգ, որոնք ուենե երկու փոքրիկ երեխաներ և եթե այդ զույգը մինչև այժմ չի փլվել, ապա միայն կնոջ մեծ սիրո պատճառով, որը օրեցոր հալվում է, փոշիանում: Եթե տղան չփոխվի, որը դժվար հավանական է, ապա բաժանումը անխուսափելի է:

Քո հարցը սակայն ուրիշ դրվածք ունի, որը ճիշտ կլինի ձևափոխես, թե չէ այն ձևով, ոնց որ կառուցել ես, նման է հետևյալ հարցին
- Այդյո՞ք եթե թիվը ոչ 4-ն է, ոչ 11-ը, ոչ 45-ը, ապա կարելի է ասել, որ այն հավասար է 124:
:)

Դեկադա
13.11.2007, 11:03
Հետաքրքիր հարց ես տվել, սակայն ինձ առավել կհետաքրքրեր հարցը այս համատեքստում. արդյոք տալի, սկեսրոջ ու հատկապես տեքոր գոյությունը բավարար պայման է ընտանիքը կայացած համարելու: Նաև մոռացա. բլինչիկի համար նախատեսված թավան: Ահա արդյոք այս չորս կարևոր հանգամանքների գոյությունը բավարար է ընտանիքը կայացած համարելու համար: Ես էլ կուզեի իմանալ Ձեր կարծիքը: Չեմ կարծում,որ Ձեր թվարկած գործոնները կարող են խանգարել ընտանիքի կայացմանը , եթե զույգերը իրոք սիրում են միմյանց:Իսկ այ իմ նշած գործոնները կարող են խանգարել և նույնիսկ խթանել ընտանիքի փլուզմանը:

Ավելացվել է 10 րոպե անց
Նախ ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ արձագանքելու համար:
Ես ավելի շուտ կմտածեի ընտանիքի ոչ թե կայացման բավարար այլ անհրաժեշտ պայմանների մասին… Երևի ավելի ճիշտ կլիներ նշել <բավարար պայման> կապակցությունը:

Philosopher
13.11.2007, 12:03
Չեմ կարծում,որ Ձեր թվարկած գործոնները կարող են խանգարել ընտանիքի կայացմանը , եթե զույգերը իրոք սիրում են միմյանց:Իսկ այ իմ նշած գործոնները կարող են խանգարել և նույնիսկ խթանել ընտանիքի փլուզմանը:
Մի՞թե: Դու կարծում ես, որ հայ տալը, սկեսուրն ու տեքրը չե՞ն կարող փլուզել ընտանիքը: Եվ մի՞թե այստեղ նշանակություն ունի այն, որ նրանց վնասակարարության մասին Առողջապահության նախարարությունը չի զգուշացնում: Դե իսկ թավայի մասին չեմ խոսում: Պապենական ավանդույթները հո չենք բռնելու ու ոտնատակ անենք: Իհարկե, ոչ:

ivy
13.11.2007, 13:06
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:

Կարող եմ միայն գուշակել, թե որտեղից է ծնվել այս հարցը, ավելին՝ հարցի նման շարադրումը...

Հաճախ եմ լսել, թե ինչպես երբ որևէ երիտասարդ կին դժգոհում է իր ամուսնական կյանքից, կողքից ավելի տարեցներն ու իմաստուններն ասում են.
– Ի՞նչ ես ուզում, ոչ խմումա, ոչ ծակվումա , ոչ մանա գալիս. բա տենց մարդուց դժգոհե՞լ կլինի: Էլ քեզ ի՞նչա պետք. կարգին ընտանիք ունես:
Նոր մտածում էր ու հիշեցի, որ իրոք շատ եմ լսել նմանատիպ արտահայտություն:

Այստեղից էլ առաջանում է կարծրացած ստերեոտիպը՝ չի խմում, չի ծակվում, ման չի գալիս, ուրեմն ամեն ինչ լավ է: Իրականում, ինչքան էլ ուղեղդ կրկնի շատ անգամ լսված բառերը, հոգիդ հո զգում է, որ դա բավարար չէ...
Այս ամենն էլ ծնում է նման հարցադրումներ:

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ընտանիքի կայացած կամ ոչ կայացած լինելը կախված է ոչ այնքան օբյեկտիվ հանգամանքներից ու փաստերից, որքան դրանց սուբյեկտիվ ընկալումից:
Մեկը նույն պայմանների դեպքում կարող է համարել իր ընտանիքը կայացած, մյուսը նույն իրավիճակում գտնել, որ ընտանիքը մոտ է փլուզման եզրին...
Մեկի համար ամուսնու սիրային կապերը, բոլոր տեսակի թավաներն ու իրենց կյանքում ներխուժած բարեկամները չեն կարող անգամ ենթադրություն առաջացնել, թե իրենց ընտանիքը կայացած չէ, մյուսի համար էլ սիրունիկ ու խելոք բալիկները, ամենահանգիստ ու ներդաշնակ ամուսնական կյանքը դեռևս բավարար չէ ընտանիքը կայացած համարելու համար:
Այնպես որ, ամեն ինչ սուբյեկտիվ է:

Կարծում եմ, որ պիտի շատ աշխատել ցանկացած երևույթի կայացման համար: Սա էլ իմ սուբյեկտիվ մոտեցումն է...
Գիտեմ, որ կան մարդիկ, որոնց համար նվազագույն պայմաններն անգամ բավարար են, որպեսզի համարեն տվյալ երևույթը կայացած:
Կան նաև այնպիսիք, որ առաջնորդվում են «Եթե արդեն ոչինչ չես կարող փոխել, փոխիր վերաբերմունքդ» սկզբունքով:

Ամբոջ սրտով նախանձում եմ թե առաջիններին, թե վերջիններին: :)

Երվանդ
13.11.2007, 13:14
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:

Իմ կարծիքով այս 3 պատճառից որևէ մեկի առկայությունը վաղ թե ուշ կբերի ընտանիքի քայքայման, բայց այս երեքի բացակայությունը դեռ չի նշանակում որ ընտանիքը նորմալ է, Ուլուանայի հետ համաձայն եմ՝ կայացած կարելի է համարել այն ընտանիքները որտեղ գոյություն ունի վստահություն միմյանց հանդեպ ու փոխընմբռնում ու փոխադարձ հարգանք, եթե սրանք եղան մնացած ամեն ինչը արդեն երկրորդական երրորդական հարցեր են:

Ավելացվել է 4 րոպե անց
Չնայած սրա բացասումնել կա:), օրինակ եթե լիակատար փոխընբռնման ու վստահության արդյունքում երկուսով սկսեն նարկոտիկ օգտագործել:D

Script
13.11.2007, 15:36
Կայացած ընտանիք ստեղծելու համար պետք են 2 կայացած էակներ, որոնք հոգեպես, մակարդակով և ֆիզիկապես համապատասխանեն միմյանց, հա ու ամենակարևորը կողքից խանգարողներ չլինեն, սա է իմ կայացած ընտանիք ունենալու բանաձևը:;)

Cassiopeia
13.11.2007, 15:48
Կայացած ընտանիք ստեղծելու համար պետք են 2 կայացած էակներ, որոնք հոգեպես, մակարդակով և ֆիզիկապես համապատասխանեն միմյանց, հա ու ամենակարևորը կողքից խանգարողներ չլինեն, սա է իմ կայացած ընտանիք ունենալու բանաձևը:;)

Կյանքում ցանկացած բան կարող ու ունենալ խանգարող հանգամանքեր… Ես չեմ ընդունում, երբ ասում են, չպիտի լինի խանգարող բան, խանգարող բաներ պետք է միշտ էլ լինեն, դրանք պետք է հաղթահարվեն ընտանեկան ամուր կապերի շնորհիվ՝ դրանով իսկ ավելի ու ավելի կայացնելով ընտանիքը ու ավելի ամուր կապերով շղթայելով ընտանիքի անդամներին:
Մինչև չլինի տխրեցնող հանգամանք, երբեք լիովին չես գնահատի ուրախությունը, եթե չլինի խանգարող հանգամանք, երբեք չես գնահատի արդյունքը: Ոչ ոք և երբեք իրեն անհոգս ու առանց ուժերի ներդրմամբ բաժին հասածը չի պահպանի ու խնայի իր ամբողջ էությամբ:

rostrix
13.11.2007, 16:03
Կայացած ընտանիք ստեղծելու համար պետք են 2 կայացած էակներ, որոնք հոգեպես, մակարդակով և ֆիզիկապես համապատասխանեն միմյանց, հա ու ամենակարևորը կողքից խանգարողներ չլինեն, սա է իմ կայացած ընտանիք ունենալու բանաձևը:;)

Հա էլ ին՞չ մնաց տակը... ;)

Script
13.11.2007, 16:04
Կյանքում ցանկացած բան կարող ու ունենալ խանգարող հանգամանքեր… Ես չեմ ընդունում, երբ ասում են, չպիտի լինի խանգարող բան, խանգարող բաներ պետք է միշտ էլ լինեն, դրանք պետք է հաղթահարվեն ընտանեկան ամուր կապերի շնորհիվ՝ դրանով իսկ ավելի ու ավելի կայացնելով ընտանիքը ու ավելի ամուր կապերով շղթայելով ընտանիքի անդամներին:
Մինչև չլինի տխրեցնող հանգամանք, երբեք լիովին չես գնահատի ուրախությունը, եթե չլինի խանգարող հանգամանք, երբեք չես գնահատի արդյունքը: Ոչ ոք և երբեք իրեն անհոգս ու առանց ուժերի ներդրմամբ բաժին հասածը չի պահպանի ու խնայի իր ամբողջ էությամբ:

Խանգարող հանգամանքները շատ մանր բաներ են, իսկական լուրջ խանգարողների մասինա խոսքս, ասենք շատ լուրջ ու շատ դեմ տրամադրված կիսուր,որ ակնհայտ պատերազմա հայտարարում ,քանի որ աչքի տակ ավելի լավ թեկնածու ուներ իրա տղայի համար ու ամեն ինչ կանի որ իրա նպատակին հասնի, ինչքան էլ 2 հոգի իրար սիրեն անպայման ժամանակ կգա որ մի օր էդ պատերազմական վիճակից երկուսն էլ կհոգնեն, զինադադար ու ամուսալուծություն: Իսկ ինչ վերաբերվումա բիտավոյ պռոբլեմներին,էդ հեչ, մի խոսքով խանգարողներ չպիտի լինեն::angry
Հետո ճիշտն ասած ահագին բաներ կան իմ կյանքում որոնց առանց դժվարության ու առանց ուժերի ներդրման եմ հասել,բայց գնահատում ու սիրում եմ էդ երևույթները մաքսիմում շատ:

Dayana
13.11.2007, 16:04
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:

Նախ եկեք ամեն մեկս մեզ համար կայացած ու դրանից բխող երջանիկ ընտանիք ասվածը հասկանանք ։ Ունենք խելացի , զարգացած , իրար փոխադարձաբար սիրող զույգից բաղկացած ընտանիք , որն իրեն չի զգում լիարժեք ։ Պատճա՞ռը , չգիտեմ , շատ են , միգուցե երեխա չունեն , միգուցե երեխա ունեն , սակայն ապրում են ոչ այնտեղ որտեղ ուզում են , ինչը առաջացնում են անդադար քննարկումներ , գուցե ոչ վեճեր , սակայն հոգին "ծվատող" քննարկումներ ։ Մի ուրիշ զույգ էլ , քիչ զարգացած է , համեմատությամբ նախորդներս, սակայն երջանիկ ։ Չի ուզում կյանքից ավելին քան ունի , ու կատարյալ է զգում իրեն ։ Ընտանիքում բոլորն առանձին առանձին վերցրած շատ երջանիկ են ։
:8 Հիմա եկեք մի քիչ էլ մտածենք , ով է մեղավոր երջանկության և ով "ոչ երջանկության" կամ դժբախտության համար :( Մենք՞ ... Չգիտեմ ... Միգուցե ձյունը , որ այսքան ուշանում է :oy

Մականուն
13.11.2007, 16:10
:8 Հիմա եկեք մի քիչ էլ մտածենք , ով է մեղավոր երջանկության և ով "ոչ երջանկության" կամ դժբախտության համար :( Մենք՞ ... Չգիտեմ ... Միգուցե ձյունը , որ այսքան ուշանում է :oy

Մեղավորների շարքը դեռ շատ երկար կարելի է շարունակել, բայց միևնույնն է վերջում կստացվի, որ մեղավոր են ամենը և բոլորը և գլխավորապես "կյանքը", բայց ոչ ինքը…

Cassiopeia
13.11.2007, 16:12
Խանգարող հանգամանքները շատ մանր բաներ են, իսկական լուրջ խանգարողների մասինա խոսքս, ասենք շատ լուրջ ու շատ դեմ տրամադրված կիսուր,որ ակնհայտ պատերազմա հայտարարում ,քանի որ աչքի տակ ավելի լավ թեկնածու ուներ իրա տղայի համար ու ամեն ինչ կանի որ իրա նպատակին հասնի, ինչքան էլ 2 հոգի իրար սիրեն անպայման ժամանակ կգա որ մի օր էդ պատերազմական վիճակից երկուսն էլ կհոգնեն, զինադադար ու ամուսալուծություն:

Նախ. երիտասարդներն իրենք ամուսնանում են ոչ թե իրենց ծնողների, այլ սեփական կյանքը կառուցելու համար: Համաձայն եմ, որ սկեսուրը լավ հարսնացուի թեկնածուներ կունենա, սակայն … Լավ, եկեք էսպես մտածենք, գրառում անողներիս գերակշռող մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ են: Եվ չի բացառվում, որ բոլորս էլ ապագայում "սկեսուրներ" դառնանք: Արդյոք մենք կխանգարենք մեր երեխաների երջանկությանը: Գիտեմ, հիմա բոլորս էլ միաբերան ասելու ենք - "Ո՛չ": Սակայն ապագայում այդպես չի լինի ու մենք էլի հարմար թեկնածուներ կփնտրենք մեր որդու համար՝ մեր կերպարով, մեր սեփական բնավորությանը համապատասխան, մեզ հլու-հնազանդ ծառա… Բա՛յց. մինչև սկեսուր դառնալը նախ մենք հարս ենք լինելու, ու մեր պարտականությունը, այո՛, հենց պարտականությունը, պիտի լինի ապացուցել մեր սկեսուրին, որ մենք չենք ամուսնացել իր որդու հետ՝ նրան իրենից գողանալու ու կտրելու իր արմատներից: Հակառակը, պետք է կարողանանք ապացուցել, որ ինչպես սկեսուրը, այնպես էլ մենք՝ հարսներս արժանի ենք ամենաաիրական սիրո տղայի կողմից: Ու այս ամենը պայքար է, պայքար, որի ճակատամարտը նորաստեղծ ընտանիքն է: Սակայն այս պատերազմում չեն լինում երբեք հաղթողներ, պարտվողներ: Սա մի խոչընդոտ է պարզապես, որ պետք է խելացիորեն հաղթահարել ու հենց այդ հաղթահարումը կլինի ընտանեկան ամուր հիմքը, բարձունքը, որից ցած նայելիս գլուխը ոչ թե կպտտվի, այլ հակառակը, երջանկությամբ ու սիրով կլցնի ընտանիքի հոգին ու կկարողանա ապագա զավականերին փոխանցել իրական ու կայացած ընտանիքի գաղտնիքը:

Script
13.11.2007, 16:43
Նախ. երիտասարդներն իրենք ամուսնանում են ոչ թե իրենց ծնողների, այլ սեփական կյանքը կառուցելու համար:
Դե իմ ասածն էլ էտա, որ չխանգարեն սեփական կյանքը կառուցելու լուրջ գործընթացին::)


մենք էլի հարմար թեկնածուներ կփնտրենք մեր որդու համար՝ մեր կերպարով, մեր սեփական բնավորությանը համապատասխան, մեզ հլու-հնազանդ ծառա…
Էս գրածդ իմ համար ընդհանրապես սարսափելի մտքեր են,:o ինչա նշանակում հլու-հնազանդ ծառա, էդ ինչ ստրկատիրական ժամանակներ ես նկարագրում?Ես էլ իմ տղային ընդամենը խորհուրդ կտամ ընտրության հարցում,բայց ոչ թե նրա համար որ ինձ համապատասխան ծառա բերի, այլ որ ինքնասիրություն ունեցող անհատականության հետ կյանքը կապի:


Բա՛յց. մինչև սկեսուր դառնալը նախ մենք հարս ենք լինելու, ու մեր պարտականությունը, այո՛, հենց պարտականությունը, պիտի լինի ապացուցել մեր սկեսուրին, որ մենք չենք ամուսնացել իր որդու հետ՝ նրան իրենից գողանալու ու կտրելու իր արմատներից:
Ես չեմ գտնում, որ պարտավոր եմ ինչ որ բաներ ապացուցել,եթե սկեսուրը իրա տարիքում էդքան բանը չի հասկանում ու էնքան անողնաշար տղայա դաստիրակել,որին կարելիա գողանալ, այդ դեպքում ես վստահ կլինեմ որ շատ սխալ ընտրություն եմ կատարել::cry

Մանոն
13.11.2007, 17:19
Ժողովուրդ, բայց կարգին շեղեցիք հա թեման: Մարդը հարցնում էր. «Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:»
Իսկ հարս ու սկեսուր հարաբերությունների համար բացված թեմա արդեն կար` լիքը գրառումներով:
Գայանե ջան, իսկ դու ի՞նչ նկատի ունես կայացած ընտանիք ասելով: Ախր դա շատ հարաբերական հասկացողություն է: Կարող է մեկի համար իրոք միայն կողքին ամուսին ունենալը բավական է երջանիկ զգալու համար, առանց կարևորելու նրա դրական կամ բացասական հատկանիշները: Դա կախված է զույգերի զարգացածությունից, նրանց ներքնաշխարհի խորությանից: Քո նշածները կարող են համարվել բավարար , բայց ոչ անհրաժեշտ պայմաններ կայացած ընտանիք ստեղծելու համար: Իսկ անհրաժեշտը դա փոխադարձ սերն է, հարգանքն է, իրարով ապրելն է, նվիրումն է...Այ սրանց առկայության դեպքում, անգամ եթե ամուսինը հարբեցող կամ նարկոման է, նրանք կարող են միասին հաղթահարել այդ անհարթությունները ու կայանալ որպես ընտանիք:

Tigana
13.11.2007, 20:34
Թմրադեղ,ալկոհոլ չօգտագործելը,լեվի չգնալը միշտ չի , որ ընկած ա ամուր ընտանիքի հիմքում:
Մարդ պետք ա մինչև ընտանիք կազմելը պարզի իրա համար,թե ինքը ով ա,իրանից ինչ ա ներկայացնում,պետք ա հասկանա արժանիք ունի ընտանիք կազմելու:
Եթե մարդ թմրամոլ կամ ալկագլդորիկ ա,ուրեմ արժանիք չունի,որովհետև էդ զիբիլները :Bմարդուց ուժեզ են:B:
Ամուր ընտանիք կունենան մարդիկ էնքան ժամանակ քանի դեռ իրար սիրում են,ավելի ճիշտ էն մարդիկ,որոնց մեջ դեռ ամենաուժեղ բանը սերն ա,իսկ,ասենք,թմրադեղը ժամանակի հետ մարդու մեջ դառնում է առաջնայինը ու մարդ չի կարող համ սիրել համ թմրամոլ լինել:

Vive L'Armenie
13.11.2007, 23:58
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:

Երբեմն կարելի է, իսկ երբեմն էլ ո՛չ...
Երբեմն այս միջոցները բավարար չեն, ուստի բացի դրանցից, պետք է լինի այն հաճելի և նուրբ զգացմունքը՝ Սերը :love, որի հիմքի վրա կառուցվում է ընտանիքը...

Իսկ եթե գոյություն ունի սիրո ուժը ընտանիքում, և այդ << տուն քանդող >>գործոնները չլինեն :angry, ուրեմն իրոք, որ ընտանիքը կայացած է...:love

dvgray
14.11.2007, 01:12
Շատ է շոշափվում այն թեզը, որ մարդ ամուսնանալուց պետք է այս անի, այն անի...:)
Մարդը ամուսնանալուց նման է մագնիսի մի բևեռին: Ինչ էլ ուզում է անես, մեկ է հանդիպելու ես, միանալու ես քո, աշխարհում միայն քո համար ստեղծված հակառակ բևեռի հետ: Ամուսնանալու ես քո տեսակի, քո տիպի, անձամբ քո՝ հենց էտ մոմենտին ձևավորված ""ես"-ի մյուս կեսի, լրացման հետ: Հետագա տարիները միայն ցույց կտան, թե ինչքանով էիր դու այդ պահին ձևավորված որպես "ես": Եթե այդ պահին եղել ես մի ամորֆ մարմին, և հետագայում ամեն ինչ քո մեջ վերափոխվի, դու դառնաս մի ուրիշ "ես" կամ հերթական ամորֆությունը, ապա անհրաժեշտություն կդառաջանա նաև ձևափոխել քո "երկրորդ կեսին", ... կամ էլ բաժանել ճանապարհները:

Tig
14.11.2007, 15:32
Ալկոհոլ և նարկոտիկ չոգտագործելը, ինչպես նաև՝ արտամուսնական կապեր չունենալը--բավարար է արդյոք ընտանիքը կայացած համարելու համար՞:Կուզեի իմանալ Ձեր կարծիքը:

Ինչպես կասեր մաթեմատիկոսը՝ անհրաժեշտ են, բայց բավարար չեն:
Սերը նույպես, բավարար չէ, եթե չկա փոխհասկացվածություն:

Դեկադա
16.11.2007, 11:20
Նախ ասեմ ,որ թեման առաջարկեցի ոչ թե որ կա կոնկրետ օրինակ,այլ նրա համար,որ մեր հասարակությունում շատերն են այսպես մտածում:

Գայանե ջան, իսկ դու ի՞նչ նկատի ունես կայացած ընտանիք ասելով: Ախր դա շատ հարաբերական հասկացողություն է: Կարող է մեկի համար իրոք միայն կողքին ամուսին ունենալը բավական է երջանիկ զգալու համար, առանց կարևորելու նրա դրական կամ բացասական հատկանիշները: Դա կախված է զույգերի զարգացածությունից, նրանց ներքնաշխարհի խորությանից:
Ես համաձայն եմ,որ յուրաքանչյուրը յուրովի է հասկանում կայացաց ընտանիք ասվածը:Մեկը մտածում է,որ ունի ամեն ինչ, բայց արդյունքում ստացվում է, որ չկա ոչինչ, մյուսն էլ` ընդհանրապես չի մտածում այդ ուղղությամբ`ընտանիքը ընդունելով կյանքի բնականոն փուլի հերթական էտապ,որը պետք է անցնել`ինչպես դա արդեն կարևոր չէ:
Իսկ անհրաժեշտը դա փոխադարձ սերն է, հարգանքն է, իրարով ապրելն է, նվիրումն է...Այ սրանց առկայության դեպքում, անգամ եթե ամուսինը հարբեցող կամ նարկոման է, նրանք կարող են միասին հաղթահարել այդ անհարթությունները ու կայանալ որպես ընտանիք:

Դեկադա
16.11.2007, 11:43
Այսինքն արտամուսնական կապերը ներում ենք սիրելով?:thinkԿարծում եմ ավելի շուտ ճարահատյալ:
Ինձ թվում է ,որ յուրաքանչյուր կայացաց ընտանիքի հիմքում ընկած են սեր, վստահություն և համբերատարություն բառերը:Եվ երբ գալիս է կյանքը `ապրած տարիները վերլուծելու ժամանակը,և զգում ես,որ անցել ես բոլոր արգելքներն ու խոչընդոտները(իսկ կյանքը հենց դա է), և երբ հոգիտ լցվում է անհագ ցանկությամբ`վերապրել նույնը, երբ ընտանիքիդ բոլոր անդամները կազմում են այդ օղակի մի մասնիկը, երբ ապրում եք ոչ թե իրար հետ ,այլ միմյանց համար,ուրեմն `դու կայացել ես::)

*e}|{uka*
07.02.2008, 13:20
1. Խուսափեք առաջին վեճից : :angry
2. Տանը մեջ չպետք է լինի որևէ մեկի գերիշխանություն : :B
3. Տանը մեջ իմ-ի փոխարեն պետք է իշխի մեր-ը : ;)
4. Ձեր մտադրությունները ձեզ վերապահեք , մի բաժանեք :tel դրանք ձեր , այսպես կոչված , բարեկամների միջև : :secret
5. ՈՒնեցեք ձեր սեփական տունը ,ինչքան էլ այն համեստ լինի :Մի ապրեք ձեր ծնողների տանը :
6. Ամուսիններով պետք է նույն մտքին լինեք` որ տան հոգատարությունը , ընտանիք պահելը բավականին ծանր ,ձանձրացնող և հոգնեցնող գործ է , եթե այն ընկած է ձեզանից միայն մեկի ուսերին : :friends:
7. Հարգեք իրար : Երբ հարգանքը բացակայի ,սերը կանհետանա : :love
8. Պահպանեք տունը սիրո ապահովագրությունով` ունեցեք այնքան զավակներ , :baby որքան կարող եք խնամել :