PDA

Դիտել ողջ տարբերակը : Բառը և Բանը



dvgray
12.11.2007, 17:47
Բառը արժեզրկվել է, դարձել մի անհոգի, մեռած բայց դեռ չթաղված մարմին:
Միտքը ՝ արժեքզրկման ճանապարհին է: Մի քիչ էլ, և նա էլ կդառնա մարդկության հերթական հիշատակ անցյալից:
Պետք է փրկել միտքը, բուժել ու կանգնացնել ոտքի:
Սակայն ինչպե՞ս: :think

Ինչպե՞ս եղավ, որ "բառը", "միտքը" ընկան էս վիճակի մեջ:
Միգուցե դրա մեջ մեղավոր ենք բոլո՞րս, բեմահարթակ տրամադրելով այդ "մտքի"-ի անարժան կրողներին, "բառը" անիմաստ հոլովողներին: Եվ այդպես նրանք վարակեցին մահացու հիվանդությամբ "բառին", "մտքին": Միգուցե ցրելով այդ անաևժաններին իրենց գրաված "ասպարեզից" ու տեղ բացելով արժանիների համար ՝ բուժե՞նք "մտքին", վերակենդանացնե՞նք "բառին"…
:( :think

Լէգնա
12.11.2007, 17:54
Իսկ միգո՞ւցե ի սկզբանե "Բառին" գերհագեցած դեր եք տվել,"Բառին" ավելի իմաստավորել,քան ինքը կարող էր իր մեջ ներառե՞լ...
Բանը դեռ բառ չէ,
Բառը դեռ բան չէ,
Բայց ինչո՞ւ երկուսն էլ նույն հարթակում են և միաժամանակ տարբեր հարթություններում:

dvgray
13.11.2007, 09:49
Այո, Բառը և Բանը իմաստ ունեն, ուժ ունեն, երբ միասին են, համատեղ:
Միս ու արյուն: Նյութ և հոգի: Բաժանումը պետք է լինի կարճ, մի ակընթարթ... իսկ ավելի լավ է չլինի, եթե Բառը ամուր չէ կապված Բանին ու վերադառնալու փոխարեն փախնում է: Կոմային հաջորդում է մահը:
Այո, նրանց պետք է բերել նույն հարթություն: Պետք է Բառը ամուր կապել Բանին: Այլ հարթությունում, քան Բանն է, ազատ ճախրող Բառից ավելի շատ վնաս կա, քան օգուտ:

ivy
14.11.2007, 14:28
Ինձ թվում է՝ ասածներդ մեր երկրի քաղաքական ասպարեզին է վերաբերում, որտեղ իսկապես բառն ու միտքը արժեզրկված են, որովհետև հազվադեպ են ամրապնդվում գործով:

Այլ դեպքերում, չեմ կարծում, թե բառն ու խոսքը շատ վատ վիճակում են: Բառը դեռ ունի իր գինը, այն դեռ մնում է մարդկային հաղորդակցման առաջնային և կարևորագույն միջոցը, ու մենք դեռ հավատում ենք խոսքի ուժին... Դեռ կենդանի են «ականջներով սիրելն» ու «տղամարդու խոսք տալը»:
Չէ, մենք՝ մահկանացուներս, սիրում ենք բառը, ինչ ուզում եք ասեք:

Մտքի արժեզրկումն էլ նորից կկապեի միայն Հայաստանյան իրականության հետ, որտեղ նախ և առաջ մտավորականն է արժեզրկված... Իհարկե, խոսքն էստեղ միայն ու միայն արժեքային համակարգի մասին է, երբ առաջնային տեղ է գալիս նյութը, և հետո միայն՝ միտքը: Սակայն, նորից, ամեն ինչ այդքան վատ չէ, որքան կարող է թվալ: Դեռ կան միտքը գնահատողներ, և նրանք ուժեղ են հենց դրանով: Մտքի արժևորման վառ ապացույցն էլ հենց մեր «Դար» ակումբն է:

Հարցնում ես ՝ ինչ անել մտքի ու բառի վիճակը լավացնելու համար: Գլոբալ լուծումներ գտնելուց երբեք էլ լավ չեմ եղել ու շատ չեմ էլ հավատում գլոբալ լուծումների ուժին, ինչպես չեմ հավատում մեծ բարեփոխումների վերաբերյալ քաղաքական դատարկ ճառերին:
Սակայն կարելի է ու պետք է ամեն ինչ սկսել մեր շրջապատից՝ ընտանիքից, ընկերներից, ծանոթ երեխաներից: Կարդալ, քննարկել, խոսել տարբեր թեմաների շուրջ, վիճել, խոսքն ապացուցել գործով, չտալ անհիմն խոստումներ, լինել խոսքի տերը, հիշել, որ խոսքը բուժող է ու նաև սպանող...
Ահա այն ամենը, ինչ մենք կարող ենք անել մեր շուրջը՝ բառն ու միտքը արժևորելու, դրանց հանդեպ հարգանք ստեղծելու ու պահպանելու համար:
Եվ իհարկե պիտի պահենք պահպանենք «Դար» ակումբը. ևս մի միջոց մտքի ու բառի նշանակությունն ուժեղացնելու համար: :)

Tig
15.11.2007, 11:21
«Բարի լույս»

Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ:
Ա. Ֆ. ԿՈՆԻ

Որքան հոգնել եմ, զզվել ես խոսքից,
Այդ բութ, անիմաստ, այդ փուչ աղմուկից:
...Հորինել ենք այն, որ դուրս գանք մթից,
Միմյանց հասկանանք մինչև վերջ՝ խորքից.
/ Բայց... /
Բայց ես զզվել եմ բառի ծնունդից,
Թե լավը լինի, թե վատ, թե անբիծ:
Հոգնել եմ խոսքի սառը այրումից,
Նույնիսկ տառի փոքրիկ հնչյունից:

Խոսքից՝ լոկ
«Բարի լույս»
խոսքն է, որ ինձ
Պահում է կյանքի
ճամփի ընթացքից...

Ավելացվել է 2 րոպե անց

Իսկ միգո՞ւցե ի սկզբանե "Բառին" գերհագեցած դեր եք տվել,"Բառին" ավելի իմաստավորել,քան ինքը կարող էր իր մեջ ներառե՞լ...
Բանը դեռ բառ չէ,
Բառը դեռ բան չէ,
Բայց ինչո՞ւ երկուսն էլ նույն հարթակում են և միաժամանակ տարբեր հարթություններում:

Լեգնա ջան, իմիջայլոց ամնե տեղ շատ ընդգրկուն ես և ամբողջական, ոչ մի ավելորդ բան: Շատ հաճելի է, միշտ մնա այդպիսին:

Tanamasi
07.08.2008, 18:32
Բառը արժեզրկվել է, դարձել մի անհոգի, մեռած բայց դեռ չթաղված մարմին:
Միտքը ՝ արժեքզրկման ճանապարհին է: Մի քիչ էլ, և նա էլ կդառնա մարդկության հերթական հիշատակ անցյալից:
Պետք է փրկել միտքը, բուժել ու կանգնացնել ոտքի:
Սակայն ինչպե՞ս: :think

Ինչպե՞ս եղավ, որ "բառը", "միտքը" ընկան էս վիճակի մեջ:
Միգուցե դրա մեջ մեղավոր ենք բոլո՞րս, բեմահարթակ տրամադրելով այդ "մտքի"-ի անարժան կրողներին, "բառը" անիմաստ հոլովողներին: Եվ այդպես նրանք վարակեցին մահացու հիվանդությամբ "բառին", "մտքին": Միգուցե ցրելով այդ անաևժաններին իրենց գրաված "ասպարեզից" ու տեղ բացելով արժանիների համար ՝ բուժե՞նք "մտքին", վերակենդանացնե՞նք "բառին"…
:( :think

Իմ կարծիքով միշտ էլ սենց ա եղել՝ մարդկության ոսկեդար գոյություն չի ունեցել։ Եվ մենք միշտ անիմաստ բաներին մեծ-մեծ, գեղեցիկ անուններ ենք կպցնում, այնպես, որ երբ իսկապես ինչ-որ հրաշքի ենք հանդիպում այլևս բառեր չեն լինում այն բնորոշելու համար և բառերով այն իջացնում ենք աղբի մակարդակի։